Научная статья на тему 'ԱՐՑԱԽՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ'

ԱՐՑԱԽՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
22
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Արցախ / գիտական դիվանագիտություն / հիմնախնդրային դաշտ / գիտական հանրույթ / երիտասարդ գիտնական / ինտելեկտուալ ռեսուրս / ARTSAKH / ACADEMIC DIPLOMACY / ACADEMIC COMMUNITY / YOUNG SCHOLAR / INTELLECTUAL RESOURCE / PROBLEM FIELD / АРЦАХ / АКАДЕМИЧЕСКАЯ ДИПЛОМАТИЯ / НАУЧНОЕ СООБЩЕСТВО / МОЛОДОЙ УЧЕНЫЙ / ИНТЕЛЛЕКТУАЛЬНЫЙ РЕСУРС / ПРОБЛЕМНОЕ ПОЛЕ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Դոլուխանյան Անուշ

Գիտությամբ զբաղվող երիտասարդներին դիտարկելով իբրև ինտելեկտուալ կապիտալ, մարտահրավերների հաղթահարման, նորարար լուծումների, մտավոր աշխատանքի մշակույթի ու մոտիվացիայի, դրա արտադրողականության, հետևապես և՝ եկամուտների աճի փորձ՝ հոդվածում ներկայացվում են Արցախում գիտությամբ զբաղվող երիտասարդների հիմնախնդրային դաշտը պայմանավորող գործոններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Արցախում գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում անցկացված սոցհարցման գործիքակազմի կիրառմամբ վերհանվել են ոլորտում առկա բացերը, դրանց արդյունքների վերլուծության հիման վրա առաջարկվել իրավիճակային խմբագրման եղանակներ: Այդ համատեքստում նկատելի է, որ երիտասարդ գիտնականների գործունեությանն առնչվող խնդիրների գերակշիռ մասը պայմա-նավորվում է գործոններով, որոնք, որպես կանոն, պետական համապատասխան քաղաքականության կամ դրա բացակայության հետևանք են: Հետազոտության շրջանակներում առաջարկվում է շտկման գործընթացների փաթեթ, որը կարող է իրականություն դառնալ քաղաքական գիտակցության ու կամքի դրսևորման պայմաններում՝ կազմակերպաիրավական մեխանիզմների մշակմամբ ու ներդրմամբ: Իբրև այդպիսին կարող են հանդես գալ գերատեսչական պատաս-խանատու, ինչպես նաև հասարակական շահագրգիռ մարմինների տարաձևաչափ նախաձեռնությունները՝ ձևակերպելու իրական հատվածի մարտահրավերներին պատասխանող-դիմակայող երիտասարդական քաղաքականություն: Վերոնշյալի իրականացմամբ հայկական իրականության, մասնավորապես Արցախի գենետիկ, ինտելեկտուալ պատկանելությունն իրապես կծառայեցվի ազգային տնտեսական ու քաղաքական շահերին՝ միաժամանակ որակական նոր հիմքերի վրա դնելով գիտական դիվանագիտության հնարավորությունները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

FUNDAMENTAL PROBLEMS FACED BY ARTSAKH YOUNG SCHOLARS AND POTENTIAL WAYS OF THEIR SOLUTION

The article analyses challenges faced by young scholars and ways of their possible solutions in view of the fact that young researchers are intellectual asset, apt to achieve innovative solutions, develop and invigorate intellectual culture, its efficiency and consequently remuneration increase. The sociological survey held among Artsakh young researchers has revealed the gaps of the problem and on the basis of the results’ analysis the ways of their solution are offered. In this regard it is worth mentioning that majority of the problems faced by yound researchers are as a rule determined by corresponding policy or its absence. The study suggests a portfolio of adjustment procedures, which may be implemented by developing and carrying out administrative-legal mechanisms in contexts of political consciousness and appropriate determination. The challenges faced by young scholars may actually be addressed by versatile initiatives of government bodies and corresponding social units. By implementing the above-mentioned this project may direct the Armenian, in particular Artsakh intellectual genetic potential to serve national economic and political interests. It might also lay new foundation for academic diplomacy and enhance its capacity.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ՍՈՑԻՈԼՈԳԻԱ, SOCIOLOGY, СОЦИОЛОГИЯ ---------------------------------

ԱՐՑԱԽՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ*

ՀՏԴ 00 1.38:3 11.2 1 (479.25)

ԱՆՈՒՇ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամ,

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի հայցորդ, ք. Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ) anush.dolukhan yan.91 @gmail.com

Գիտությամբ զբաղվող երիտասարդներին դիտարկելով իբրև ինտելեկտուալ կապիտալ, մարտահրավերների հաղթահարման, նորարար լուծումների, մտավոր աշխատանքի մշակույթի ու մոտիվացիայի, դրա արտադրողականության, հետևապես և' եկամուտների աճի փորձ' հոդվածում ներկայացվում են Արցախում գիտությամբ զբաղվող երիտասարդների հիմնախնդրային դաշտը պայմանավորող գործոններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Արցախում գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում անցկացված սոցհարցման գործիքակազմի կիրառմամբ վերհանվել են ոլորտում առկա բացերը, դրանց արդյունքների վերլուծության հիման վրա առաջարկվել իրավիճակային խմբագրման եղանակներ: Այդ համատեքստում նկատելի է, որ երիտասարդ գիտնականների գործունեությանն առնչվող խնդիրների գերակշիռ մասը պայմանավորվում է գործոններով, որոնք, որպես կանոն, պետական համապատասխան քաղաքականության կամ դրա բացակայության հետևանք են: Հետազոտության շրջանակներում առաջարկվում է շտկման գործընթացների փաթեթ, որը կարող է իրականություն դառնալ քաղաքական գիտակցության ու կամքի դրսևորման պայմաններում' կազմակերպաիրավական մեխանիզմների մշակմամբ ու ներդրմամբ: Իբրև այդպիսին կարող են հանդես գալ գերատեսչական պատասխանատու, ինչպես նաև հասարակական շահագրգիռ մարմինների տարաձևաչափ նախաձեռնությունները' ձևակերպելու իրական հատվածի մարտահրավերներին պատասխանող-դիմակայող երիտասարդական քաղաքականություն:

Վերոնշյալի իրականացմամբ հայկական իրականության, մասնավորապես Արցախի գենետիկ, ինտելեկտուալ պատկանելությունն իրապես կծառայեցվի ազգային տնտեսական ու քաղաքական շահերին' միաժամանակ որակական նոր հիմքերի վրա դնելով գիտական դիվանագիտության հնարավորությունները:

Բանալի բառեր' Արցախ, գիտական դիվանագիտություն, հիմնախնդրային դաշտ, գիտական հանրույթ, երիտասարդ գիտնական, ինտելեկտուալ ռեսուրս:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 17.06.2019թ.:

13.05.2019թ., գրախոսվել'

17.05.2019թ., տպագրության

52

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Պետականության կերտման ճանապարհն ընտրած Արցախի Հանրապետությունը հասարակական-քաղաքական ուղղույթում սեփական ներուժն իրացնելու օբյեկտիվ պահանջներ է սահմանում՝ արդի մարտահրավերին դիմակայելու համար առաջադրելով մտքի հստակություն, ոչ սովորական իրավիճակներում կողմնորոշվելու և որոշում կայացնելու, նորարար մտքեր ու գաղափարներ ներդնելու, հասարակության լայն զանգվածներին ուղղորդելու, ազգային գաղափարաբանության որոնման ու օրախնդիր այլ հարցեր, ինչն ինքնին ինտելեկտուալ ռեսուրսի համակենտրոնացում է ենթադրում:

Վերջին շրջանում ընդունված է գիտությամբ զբաղվող երիտասարդների կամ երիտասարդ գիտնականների՝ որպես գիտական հանրույթում սոցիալական առանձին խմբի շեշտադրումը: Ֆորմալ առումով այդ խմբի պատկանելությունը դասակարգվում է երկու սկզբունքով՝ մասնագիտական հմտություններ (գիտական կոչում ու աստիճան, երբեմն՝ նաև փորձ) ու տարիք (գիտությունների թեկնածու՝ մինչև 35 տարեկան, դոկտոր՝ 40-45 տարեկան): Հաճախ, սակայն, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կարող է հետաձգվել ատենախոսության պաշտպանությունն այն դեպքում, երբ երիտասարդը ոլորտում առաջատար, պրակտիկ մասնագետ է և զուգահեռաբար զբաղվում է գիտությամբ, ուստի իբրև երիտասարդ գիտնականի, այսպես ասած, չափման միավոր կարող է լինել միայն տարիքը:

Երիտասարդ գիտնականներն ու մասնագետները, որպես կանոն, առանձին ոլորտներում որակավորված մասնագետներ են՝ քաղաքացիական հստակ դիրքորոշմամբ, որոնց ներուժը, սակայն, ներկայումս ամբողջությամբ բացահայտված և ուղղորդված չէ, այսինքն՝ սկզբունքորեն բացակայում են երիտասարդ գիտնականներին քաղաքական որոշումներում ներգրավելու մեխանիզմները: «Գիտությամբ զբաղվող երիտասարդները ոչ միայն գիտության, այլև յուրաքանչյուր քաղաքակրթության ռեզերվն ու հնարավորություն են»102, բայց նրանց կայացման համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ ներգրավվելու երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Այդպես եղել է պատմությանը հայտնի բոլոր զարգացած քաղաքակրթություններում, քանզի հենց երիտասարդների՝ որպես հասարակության շարժիչ ուժի գիտակցումն է հնարավորություն ստեղծել՝ ապահովելու քաղաքակրթությունների կայուն առաջընթացը:

Այդ կապակցությամբ կարևոր ենք համարում անդրադառնալ ԼՂՀ կառավարության 2008 թվականի թիվ 26/14 արձանագրային որոշմամբ ընդունված և ցայսօր գործող իրավական մի փաստաթղթի՝ «Երիտասարդական պետական քաղաքականության» հայեցակարգին103: Առնվազն ենթադրելի է, որ հինգ մասից բաղկացած այդ փաստաթղթում, որում սահմանված են երիտասարդական պետական քաղաքականության սկզբունքները, սուբյեկտները, նպատակներն ու իրականացման ուղղությունները, խոսք պիտի լիներ երիտասարդության շրջանում գիտական քաղաքականության դրսևորումների, դրանց իրացման-իրականացման

ուղղությունների մասին, այնինչ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանը և ԼՂՀ առողջապահության նախարարությանը «Կառավարման մարմինները»

(հինգերորդ) բաժնում վերապահվում է սոսկ «մասնակցություն այնպիսի ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, որոնք աջակցում են երիտասարդության ստեղծագործական, ինտելեկտուալ, գիտատեխնիկական զարգացմանը, երիտասարդ

102 Ахметова Я., Мухаметзянова Л., Молодые в науке: становление молодого ученого, Международный научный журнал «Теория и практика общественного развития», М., «Хорс», 2008. URL; https://cvberlenmka.ru/article/n/molodve-v-nauke-stanovlenie-molodogo-uchenogo).

103 «Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» ԼՂՀ կառավարության թիվ 26/14 արձանագրային որոշումը: URL: http://arlexis.am/DocumentView.aspx?DocID=4324:

53

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

տաղանդների որոնմանն ու աջակցմանը, նրանց հետագա մասնագիտական և ստեղծագործական անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»104:

Քանի որ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգն ըստ էության չի նկարագրում երիտասարդական դաշտն ու երիտասարդության հետ տարվող աշխատանքները, ուստի կարող է արտացոլել ռազմավարական ուղղությունների, նպատակների, խնդիրների ու սկզբունքների օբյեկտիվ պատկերը: Մյուս կողմից՝ գլոբալիզացիայի արդի պայմաններում տասնմեկ տարվա վաղեմության ոչ մի փաստաթուղթ չի կարող պատասխանել իրական հատվածի մարտահրավերներին:

Անգլիացի պատմաբան ու մշակութաբան Առնոլդ Թոյնբին նկատում է, որ բոլոր քաղաքակրթությունների պատմության մեջ լինում են փուլեր, երբ անհրաժեշտություն է առաջանում պատասխանելու ժամանակի «ահազանգին», տալու այնպիսի «պատասխան», որը հնարավորություն կընձեռի ոչ միայն դիմակայելու, այլև զարգանալու. «Նման դեպքերում պատասխան է տալիս ինտելեկտուալ էլիտան, որը հենց երիտասարդ գիտնականների հանրույթը կարող է լինել: Անհրաժեշտ է գիտակցել, որ երկրի զարգացումը պայմանավորված է այն սկզբունքով, որով պիտի հիմնավորված լինի քաղաքակրթությունը»105:

Աշխարհաքաղաքական արդի պայմաններում հարցն էականորեն սրվել է հատկապես տնտեսական սուղ պայմաններում զարգացող երկրների, այդ թվում՝ Արցախի պարագայում: Եթե խնդիրը տեղափոխենք մեր երկրի տնտեսական հնարավորությունների դաշտ, ապա պետք է փաստել որ Արցախն, իբրև տնտեսական ու քաղաքական զարգացման մեկնակետ ու ելակետ պետք է ընդունի մարդկային կապիտալի ուղղորդումը՝ հետադարձ արդյունքի պլանավորմամբ: Մարդկային

կապիտալը՝ հասարակության ազգային հարստության հիմնական բաղկացուցիչը, «ներառում է տվյալ պետության և հասարակության քաղաքական, սոցիալ-տնտեսական կապիտալը, ազգային մտավոր ռեսուրսները, ազգային մրցունակության առավելությունները և ժողովրդի բնական պոտենցիալը»106: Ուստի վաղուց ժամանակն է կենտրոնացնելու ինտելեկտուալ առկա ներուժը՝ լուծելու երկրի առջև ծառացած խնդիրներն ու առաջադրելու միջագային հանրությանը գիտականորեն ներկայանալու ծրագրային դրույթներ. մանավանդ, երբ գիտության լեզուն կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև հակամարտությունների կարգավորման հարցում:

Իբրև այդպիսին էական դերակարատություն կարող են ունենալ գիտությամբ զբաղվող երիտասարդների (որոնց առավելությունը ավագ սերնդի նկատմամբ տեղեկատվական տեխնոլոգիաների

անհամեմատ արագ յուրացումը, մտքի ճկունությունը, շարժունությունն ու կենսական թարմությունն է), նույնն է թե՝ մտավոր կապիտալի շրջանառումը: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ որոշ հաշվարկների, ազգային եկամտի աճի մոտ 14 %-ը ապահովվում է կրթության ու մասնագիտական պատրաստականության բարձրացման հաշվին107:

104 Նույն տեղում:

105 Toynbee A., Civilization on Trial, Oxford University Press, 1948, p. 195.

106 Смирнов В.Т. Сошников И.В. Романчин В.И. Скоблякова И.В., Человеческий капитал: содержание и виды, оценка и стимулирование, Москва, 2005, стр. 101.

107 Տե'ս Հովսեփյան Վ., Անցումային տնտեսության տեսություն, Երևան, 2008, էջ 67:

54

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

Գիտությունը նահանջում է, գիտությունը երիտասարդացման կարիք ունի, գիտությունը երիտասարդներին չի հրապուրում. թերևս այսպիսի հայտարարություն-եզրակացություններ ենք պարբերաբար լսում խնդրով քիչ թե շատ մտահոգ շրջանակներից: Միևնույն ժամանակ առաջ է քաշվում այն գաղափարը, թե հայկական իրականության, մասնավորապես Արցախի «բրենդը» գենետիկ ինտելեկտուալ պատկանելությունն է, և պահանջ կա այն ծառայեցնելու ազգային տնտեսական ու քաղաքական շահերին, նույնն է թե՝ որակական նոր հիմքերի վրա դնելու գիտական դիվանագիտության հնարավորությունները:

«Գիտական հանրույթի ապագա էլիտայի նախապատրաստումը պետք է սկսել ավագ դպրոցից՝ հետազոտություններում ընդգրկելով պոտենցիալ ունեցող աշակերտների, ինչն ինքնին գիտական գործունեություն է կամ առնվազն դրա սոցիալ-հոգեբանական նախադրյալները»,- հարցի ռուսական փորձից գրում է Ի. Դեժինան108: Պատասխանելու համար վերոնշյալ հարց-մտահոգություն-մեղադրանքներին՝ Google-հարցման եղանակով փորձել ենք վեր հանել Արցախում գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում առկա խնդիրները՝ նպատակ ունենալով ուսումնասիրել դրանք, վերլուծել ստացված տվյալները և, ըստ եզրակացությունների, առաջարկել խնդրի լուծման եղանակներ:

Այսպես, երկշաբաթյա կտրվածքով մոտ հարյուր հարցվածներից 74%-ը իգական, 26%-ը արական սեռի

ներկայացուցիչներ են, որոնցից 20-ից 25 տարեկանները՝ 34%, 26-ից 30-ը՝ 19%,

31-ից 40-ը՝ 38% և միայն 9%-ը՝ 41 տարեկանից բարձր (տես՝ աղյուսակ 1):

Հարցվածների հարաբերակցությունն, ըստ գիտական կարգավիճակի, բաշխվել է հետևյալ կերպ՝ մագիստրանտ՝

43%, հայցորդ՝ 13%, ասպիրանտ՝ 14%, գիտության թեկնածու՝ 31% (տես՝ ит-^2

աղյուսակ 2), որոնցից դասախոսական

աշխատանքով զբաղվում է 54%-ը, գիտահետազոտական աշխատանքով՝ 86%-ը, գործնականում կիրառելի է 77%-ի հետազոտության արդյունքը: Հարցմանը

գիտության դոկտորներ չեն մասնակցել:

Գիտության մեկ տասնյակից ավելի բնագավառները (տես՝ աղյուսակ 3)

ԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱ4ԻՃԱԿԸ ըստ բուհի/կազմակերպության

1

Գիւո կենտ.

Я թեկնածու

ԱրՊ^

м ասպիրանտ ա հայցորդ ■ մագիստրոս

ներկայացնող հարցվածների 78%-ին

գիտության բնագավառ է բերել մասնագիտության ու մասնագիտական աշխատանք կատարելու նկատմամբ հետաքրքրությունը, 11%-ին՝ գիտական միջավայրը, 6%-ին՝ գիտական կարիերայի հեղինակությունը, 3%-ին՝ միջազգային գիտական կազմակերպություններում ընդգրկվելու ցանկությունը, 2%-ին՝ ֆինանսական լրացուցիչ աղբյուրներ գտնելը:

Իբրև գիտությամբ զբաղվելու հիմնական մոտիվացիա (շարժիչ ուժ) հարցվածների կեսը առանձնացնում է

108 Девина И., Российский опыт ранней подготовки кадров для науки. подходы, формы, результаты, Науковедение, 2001, N 2, стр. 14.

55

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

մասնագիտական աճի հնարավորությունը (52.5%), ապա հավասարապես ինքնաիրացումն ու հետաքրքրությունը գիտահետազոտական աշխատանքի նկատմամբ (21.5%), որից հետո ճանաչողական գործընթացն (3%) ու մասնագիտական հեղինակությունը (1.5%):

Դիտարկենք գիտությամբ զբաղվելու այնպիսի գործոններ, ինչպիսիք կարող են լինել սոցիալականը, նյութականը, անձնականը և այլն: Հարցման մասնակիցները, իբրև սոցիալական ու հոգեբանական պատճառ, հավասարապես առանձնացրել են սեփական գիտելիքներն ու փորձը ապագա սերնդին փոխանցելու և հասարակությանն օգուտ բերելու ցանկությունը (48%), չնչին տոկոսը՝ մանկավարժական/ դաստիարակչական աշխատանքով զբաղվելը(4%): Հետաքրքիր պատկեր է

արձանագրվել նյութական պատճառներն ուսումնասիրելս. երիտասարդների կեսն այն դիտարկում է իբրև եկամտի ստաբիլ/կայուն (49%), նույնքանն էլ՝ իբրև լրացուցիչ աղբյուր (51%): Հարցման արդյունքներից պարզվում է՝ գիտությամբ զբաղվելու անձնական պատճառները կարող են տարբեր լինել՝ ընտանեկան ավանդույթի շարունակում(1.5%), գիտական աստիճանի ու կոչման ձեռքբերում (8%), ինտելեկտուալ պոտենցիայի իրացում(12%), որակավորման բարձրացում (20%), ինքնազարգացում ու ինքնաիրացում, որն ամենաշատ ընտրվածն է՝ 58.5%:

Բացի այդ, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները առանձնացրել են գիտությամբ զբաղվելու այլ պատճառներ, որոնց մեջ ծանրակշիռ են գիտական մթնոլորտում աշխատելու հնարավորությունն (48%) ու ինտելեկտուալ շրջապատի առկայությունը (27.5%): Հաջորդիվ արդիական են պետական համակարգում աշխատանք ունենալու հեռանկարն (14%) ու աշխատանքային ազատ ժամանակացույցը (10.5%):

Հարցման արդյունքների ուսումնասիրությունից պարզվում է, որ դաշտում առկա են գիտությամբ զբաղվող երիտասարդների գործունեությունը խթանող ու խափանող գործոններ. բացասաբար անդրադարձող գործոնների ցանկում են պետական հոգածության (33.5%), ֆինանսական աղբյուրների (33.5%) և գիտահետազոտական/փորձարարական հիմնարկների բացակայությունը (15.5%), սոցիալական կարգավիճակն (12.5%) ու տեխնոլոգիաների սղությունը (5%): Իրավիճակը շտկելու համար վերջիններս առաջարկում են գիտական գործունեությունը խթանող համակարգի ներդնում. գիտական հիմնադրամների/ ֆոնդերի ստեղծում (52.5%), համահայկական մրցույթների կազմակերպում (32.5%) և պետական մրցանակների սահմանում:

Իբրև ասվածի տրամաբանական շարունակություն՝ նկատենք, որ գիտությամբ զբաղվող երիտասարդներն ունեն նաև այլ բնույթի աջակցության կարիք: Առկա է հատկապես նյութական (38.5%), մասնագիտական (32%), ապա՝ կազմակերպական (18.5%) ու բարոյահոգեբանական (11%) աջակցության անհրաժեշտությունը:

Հարցման հաջորդ հատվածում փորձել ենք ուսումնասիրել թիրախային խմբի վերաբերմունքը գիտության առաջընթացի և բուհերում գիտության վիճակի վերաբերյալ: Ըստ ստացված արդյունքների՝ մի ստվար զանգված (60%) համոզված է, որ ոլորտում դրական տեղաշարժեր կլինեն, ինչին հակադրվել է ընդամենը 6%-ը՝ նշելով, որ բացասական տեղաշարժերն առավել հավանական են: 15.5%-ը գտնում է, որ գիտության մասին մեր երկրում խոսելն անիմաստ է, 11%-ը՝ գիտության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ, 7.5%-ն էլ համոզված է, որ ոչինչ չի փոխվելու:

Հետաքրքիր փաստեր են արձանագրվել բուհերում գիտության վիճակի վերաբերյալ. հարցվածների 34%-ն այն համոզմունքն ունի, որ բուհերում գիտությունը վաղուց նահանջել է, 23%-ը կարծում է, որ բուհերում կրթությանն ավելի շատ ուշադրություն է դարձվում, քան գիտությանը: Հանդիպում է նաև հակառակ կարծիքը. 4.5%-ը գտնում է, որ բուհերում կրթությունը ստորադասվում է գիտությանը: Հարցին

56

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

պատասխանել դժվարացողներից (14%) և իրավիճակին չտիրապետողներից բացի (15%) ծայրահեղ (9,5%) պատասխան տվողներ ևս կան:

Չնայած այս ու այլ բնույթի կտրուկ պատասխաններին՝ հարցման

մասնակիցների 78.5%-ը պլանավորում է շարունակել զբաղվել գիտությամբ, 20%-ը դժվարանում է պատասխանել և, բարեբախտաբար, միայն 1.5%-ն է մտածում հրաժարվել գիտությունից (տես՝ աղյուսակ 4):

Հաշվի առնելով հայտնի մի շարք հանգամանքներ՝ դիտարկել ենք նաև ուղեղների արտահոսքի ռիսկերն ու դրանց պատճառները: Այսպես, «կցանկանայի՞ք

տեղափոխվել արտասահման» հարցին դրական են պատասխանել հարցվածների 21.5%-ը,

ՆԵՐԳՐԱ44Աա1Ի»ՅՈԻՆԸԳԻՏԱՄԱՆԿԱ4ա\քԱ4ԱՆԿԱՆԱՇ1սՕՏԱՆՔՈԻՄ

UJlilJ

տ1-

■ թեկնածու W հայցորդ M ասպիրանտ ■ մագիսսւրոս(անսւ)

Աղյուսակ 4

Jijijij ,.յ

բացասական՝ 40%-ը, 18.5%-ը

համոզված չէ, 17%-ը դժվարանում է պատասխանել, իսկ 3%-ը կտրականապես դեմ է: Դիտարկենք պատճառները. հարցվածների գրեթե կեսին (49.5%)

արտասահմանում կարող է գրավել մասնագիտական աճի հեռանկարը, 18.5%-ին՝ բարձր աշխատավարձը, 12%-ին՝ գիտափորձարարական կենտրոնների առկայությունը: 18.5%-ը դժվարանում է պատասխանել, 1.5%-ն էլ կարծում է, որ երկրում առկա են գիտությամբ զբաղվելու բավարար պայմաններ:

Ընդհանրացնելով ստացված արդյունքները, հարցվածների առաջարկությունները, դիտողությունները՝ նկատենք, որ գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու համար հետազոտողից պահանջվում են բազմապիսի ռեսուրսներ, որոնցից նյութականն առաջնային տեղ է գրավում: Հարցման

արդյունքների ամփոփումը թույլ է տալիս փաստելու, որ գիտության ոլորտին հատկացվող միջոցներն ու ֆինանսավորման աղբյուրների անփառունակ փնտրտուքը էական խոչնդոտներ են, որոնք կարող են վերաճել մարտահրավերների: Այսինքն՝ առկա իրավիճակը թելադրում է լուծումներ, որոնց համար փրկության օղակ կարող են լինել ֆինանսական, տեխնոլոգիական, գործակցային ուղղակի և անուղղակի ներդրումներն այն դեպքում, երբ, ըստ պատասխանատուների, 2017 թվականի տվյալներով գիտության ֆինանսավորմամբ տարածաշրջանում Հայաստանը (պատճառահետևանքային արդարացմամբ՝ նաև Արցախը) ամենավերջինն են109:

ՊԵՏԱԿԱՆ ՐՅՈԻ9.ԵՈ4 «ԳԻՏՈԻԹՅՈԻՆ» ԾՐԱԳՐՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ 2.ԱՏԿԱՑՈԻՄՆԵՐ

Օգտվելով ԼՂՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին»

ԼՂՀ օրենքով սահմանված քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու հարցման իրա- uv-^կտ

վունքից՝ լիազոր մարմնից, այն է՝ ԱՀ կրթության և գիտության նախարարությունից ճշտել ենք վերջին վեց տարվա կտրվածքով պետական բյուջեով սահմանված գիտության ֆինանսավորման ծավալները, որոնցից հույս է ներշնչում ընթացիկ

2014 թ. 2015 թ. 2016 թ. 2017 թ. 2018 թ. 2019 թ.

23,900,000 ՀՀ դրամ 27.811.800 ՀՀդրամ 25.730.000 ՀՀդրամ 28.486.600 ՀՀդրամ 28.500.000 ՀՀդրամ 38.025.600Z Հդրամ

109 Տես՝ ՀՀ ԳԱԱ https://www.azatutvun.am/a/28853181.html.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

նախագահի

մամույի

ասույիսը,

URL:

57

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

տարվանը, որ մոտ 10 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը (տես' աղյուսակ 5):

Դասախոսական ու գիտահետազոտական աշխատանքով զբաղվողների հարաբերակցության վերլուծությամբ կարե[ի է նշմարել՝ միշտ չէ, որ այդ երկուսը համատեղվում կամ փոխլրացվում են: Ավելին՝ գիտահետազոտական աշխատանքի արդյունքը գործնականում հաճախ կիրառելի չէ, ինչը հանգեցնում է ռեսուրսների անհամաչափ բաշխվածության այն դեպքում, երբ մեր պայմաններում գիտություն-տնտեսություն կապն անհրաժեշտ պայման պիտի դիտարկվի (հիշենք, որ առաջ քաշված «գիտեյիքահեն տնտեսություն» հասկացությունն առայժմ շոշափելի արդյունքներ չի նշմարել): Ուստի կիրառական արդյունքի ապահովումը ևս

շարունակում մնալ օրակարգային:

Հարցման արդյունքների վերլուծությունը կադրերի իրացման՝ այդպիսով նաև ճշմարիտ արժեքների վերադասավորման, գնահատման և ուղղորդման կամքի առկայություն են առաջադրում: Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հատկապես կրթագիտական դաշտում նկատելի են պատկան մարմինների կողմից նորի ու նորարարի (ի դեմս երիտասարդների) ռազմավարության ներդրման ու խրախուսման քայլեր, ինչը համակարգի վերարտադրողականության նպատակային նախաձեռնություններից է: Այդ կապակցությամբ կրկին անդրադառնանք

ինտելեկտուալ կապիտալի զարգացման արժեբանական համակարգին: Ոչ ավանդական լուծումներ՝ ավանդական իրավիճակներում. ահա թե որն է տնտեսության իրական հատվածի ամենաիրական ակնկալիքը: Ստացվում է՝ տնտեսական,

քաղաքական, սոցիալ-մշակութային, կրթագիտական և այլ բնույթի առաջադրանքներ պահանջում են համակողմանի գիտելիքներ:

Ամփոփելով Արցախում գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների վերլուծությունը՝ նկատում ենք, որ վերջիններիս գործունեության հիմնախնդրային դաշտը պայմանավորվում է գործոններով, որոնք, որպես կանոն, պետական համապատասխան քաղաքականության բացակայության հետևանք են:

Հիմք ընդունելով հարցման արդյունքների վերլուծությունն ու

երիտասարդական գիտական ոլորտում ունեցած մեր փորձը, իբրև Արցախում գիտությամբ զբաղվող երիտասարդների հիմնախնդրային լուծման ուղի, առաջարկվում է նախևառաջ հստակորեն սահմանել հանրապետության երիտասարդական դաշտն ու կադրային քաղաքականությունը, ինչը կհանգեցնի ենթահամակարգային վերանայումների, ինչպիսին է երիտասարդական գիտական քաղաքականությունը: Վերջինս իր հերթին կենթադրի՝

• գիտության և գիտությամբ զբաղվողների վարկանիշի բարձրացում,

• ստեղծագործական պոտենցիալի բացահայտման ու իրացման ապահովում,

• գիտական որակավորման հնարավորությունների ստեղծում,

• ֆինանսական հատկացումների մակարդակի բարելավում,

• կադրերի վերարտադրողականության մթնոլորտի ստեղծում:

Եթե գիտությամբ զբաղվող երիտասարդներին, նույնն է թե՝ ինտելեկտուալ կապիտալը դիտարկելու լինենք իբրև ստեղծագործական (կրեատիվ) կարողությունների, մարտահրավերների հաղթահարման նորարար լուծումների, մտավոր աշխատանքի մշակույթի ու մոտիվացիայի, դրա արտադրողականության, հետևապես և՝ եկամուտների աճի փորձ, ապա պետք է փաստել, որ առկա իրավիճակի (չասենք՝ խնդիրների) խմբագրումն ու լուծումը կարող է իրականություն դառնալ քաղաքական գիտակցության ու կամքի դրսևորման պայմաններում՝ բացառապես համապատասխան մեխանիզմների մշակմամբ ու ներդրմամբ:

58

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

FUNDAMENTAL PROBLEMS FACED BY ARTSAKH YOUNG SCHOLARS AND POTENTIAL WAYS OF THEIR SOLUTION

ANUSH DOLUKHANYAN

Member of the Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Artsakh State University, Faculty of Philology,

PhD Student of the Department of Literature and Journalism,

Stepanakert, The Republic of Artsakh (NKR)

The article analyses challenges faced by young scholars and ways of their possible solutions in view of the fact that young researchers are intellectual asset, apt to achieve innovative solutions, develop and invigorate intellectual culture, its efficiency and consequently remuneration increase.

The sociological survey held among Artsakh young researchers has revealed the gaps of the problem and on the basis of the results’ analysis the ways of their solution are offered. In this regard it is worth mentioning that majority of the problems faced by yound researchers are as a rule determined by corresponding policy or its absence.

The study suggests a portfolio of adjustment procedures, which may be implemented by developing and carrying out administrative-legal mechanisms in contexts of political consciousness and appropriate determination.

The challenges faced by young scholars may actually be addressed by versatile initiatives of government bodies and corresponding social units.

By implementing the above-mentioned this project may direct the Armenian, in particular Artsakh intellectual genetic potential to serve national economic and political interests. It might also lay new foundation for academic diplomacy and enhance its capacity.

Keywords: Artsakh, academic diplomacy, academic community, young scholar, intellectual resource, the problem field.

59

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ОСНОВНЫЕ ПРОБЛЕМЫ МОЛОДЫХ УЧЕНЫХ АРЦАХА И ВОЗМОЖНЫЕ ПУТИ ИХ РЕШЕНИЯ

АНУШ ДОЛУХАНЯН

Член Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), соискатель кафедры литературы и журналистики филологического факультета Арцахского государственного университета, г. Степанакерт, Республика Арцах (НКР)

В статье анализируются проблемы, с которыми сталкиваются молодые ученые Арцаха и пути их возможного решения с учетом факта, что молодые ученые являются интеллектуальным капиталом, способным находить инновационные решения, развивать и укреплять интеллектуальную культуру и научную мотивацию, следовательно повышать эффективность и опыт роста прибыли.

Результаты социологического опроса молодых ученых Арцаха позволили выявить пробелы в сфере и на фоне результатов предлагаються пути их решения. В связи с этим следует отметить, что большинство проблем, с которыми сталкиваются молодые ученые, как правило, зависят от соответствующей политики государства или ее отсутствия.

В исследовании предлагается комплекс процедур, которые могут быть реализованы путем разработки и применения административно-правовых механизмов с учетом политического сознания и проявления воли.

Большинство проблем, с которыми сталкиваются молодые ученые, могут быть фактически решены с помощью разносторонних инициатив государственных органов и соответствующих социальных единиц.

Реализуя вышеупомянутое, генетическая интеллектуальная принадлежность армянских реалий, в частности арцахская, будет действительно служить национальным экономическим и политическим интересам, в то же время заложит новую основу для научной дипломатии и расширит ее возможности.

Ключевые слова: Арцах, академическая дипломатия, научное сообщество, молодой ученый, интеллектуальный ресурс, проблемное поле.

60

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.