Научная статья на тему 'ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
55
9
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հնդկացորեն / հնդկաձավար / մեղր / շահութաբերություն / արժեշղթա / շուկա / ցանքաշրջանառություն / BUCKWHEAT / BUCKWHEAT GROATS / HONEY / PROFITABILITY / VALUE CHAIN / MARKET / CROP ROTATION / ГРЕЧИХА / ГРЕЧНЕВАЯ КРУПА / МЕД / ПРИБЫЛЬНОСТЬ / ЦЕПОЧКА СОЗДАНИЯ СТОИМОСТИ / РЫНОК / СЕВООБОРОТ

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Վերդյան Արամ

Հոդվածում քննության են առնվում հնդկացորենի արտադրության ընդլայնման ուղիներն Արցախում՝ հիմնվելով հայաստանյան ու միջազգային փորձերի վրա: Արցախի Հանրապետությունում հնդկացորենի մշակաբույսը մեծ մասշտաբով սկսել են մշակել 2016թ.-ից: Հետազոտության նպատակն է՝ պարզել հնդկացորենի դերը պարենային անվտանգության ապահովման մեջ, պետության աջակցման ծրագրերի արդյունավետությունը դրա ազդեցությունը հնդկացորեն արտադրողների ու վերամշակողների վրա: Վերլուծության ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ՝ կապված ֆերմերների շրջանում մասնագիտական գիտելիքների պակասի, տեխնոլոգիայի թերի տիրապետման, արտադրության մեջ արդյունավետությամբ աչքի չընկնող շրջանառու միջոցների տրամադրման, արտադրողի ու վերամշակողի կապի բացակայության հետ: Հետազոտության ընթացքում օգտագործվել են էմպիրիկ մեթոդն ու մասնագիտական տրամաբանությունը, որպեսզի հնարավոր լինի եղած բազիսային տվյալներով կատարել ընդհանրական ու օբյեկտիվ վերլուծություն: Ելնելով ուսումնասիրության արդյունքներից՝ ներկայացնում ենք հիմնախնդրի լուծման իրական առաջարկներ՝ կապված ֆերմեր-վերամշակող-պետություն համագործակցության մոդելի կառուցման, արտադրության տեմպերի ծավալների ճկուն պլանավորման, համապատասխան գիտելիքներով զինված տնտեսվարող սուբյեկտներ ունենալու, տնտեսական մեխանիզմների միջոցով ազգային արտադրողի շահերի պաշտպանության ապահովման հետ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PROBLEM OF PRODUCTION AND PROCESSING OF BUCKWHEAT IN THE CONTEXT OF ARTSAKH REPUBLIC'S FOOD SECURITY PROVIDING

N this article the ways of expansion of buckwheat production in Artsakh basing on both Armenian and international experiences are researched. The buckwheat cultivation in the Republic of Artsakh has increased since 2016. The purpose of the research is to find out the role of buckwheat in food security ensuring, the effectiveness of state support programs and its impact on buckwheat producers and processors. In the analysis a number of issues related to the topic under discussion, namely the lack of professional knowledge among farmers, incomplete mastery of technology, the supply of inefficient turnaround tools in production, the absence of contact between producer and processor have been raised. The empiric method and professional logic were used in order to gain a general and objective analysis with the available baseline data. The results of the investigation undertaken allow suggesting possible ways of overcoming the difficulties under discussion. The suggestions are connected with the farmer-processor-state cooperation structuring model, the flexible planning of the production rates volumes, proficient economic entities and protection of national producer’s interests through economic mechanisms provision.

Текст научной работы на тему «ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*

ՀՏԴ 633. 12(479.25)

ԱՐԱՄ ՎԵՐԴՅԱՆ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հայցորդ, ք.Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ)

verdyan.aram@,gmail. com

Հոդվածում քննության են առնվում հնդկացորենի արտադրության ընդլայնման ուղիներն Արցախում' հիմնվելով հայաստանյան ու միջազգային փորձերի վրա: Արցախի Հանրապետությունում հնդկացորենի մշակաբույսը մեծ մասշտաբով սկսել են մշակել 2016թ.-ից: Հետազոտության նպատակն է' պարզել հնդկացորենի դերը պարենային անվտանգության ապահովման մեջ, պետության աջակցման ծրագրերի արդյունավետությունը և դրա ազդեցությունը հնդկացորեն արտադրողների ու վերամշակողների վրա:

Վերլուծության ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ' կապված ֆերմերների շրջանում մասնագիտական գիտելիքների պակասի, տեխնոլոգիայի թերի տիրապետման, արտադրության մեջ արդյունավետությամբ աչքի չընկնող շրջանառու միջոցների տրամադրման, արտադրողի ու վերամշակողի կապի բացակայության հետ:

Հետազոտության ընթացքում օգտագործվել են էմպիրիկ մեթոդն ու մասնագիտական տրամաբանությունը, որպեսզի հնարավոր լինի եղած բազիսային տվյալներով կատարել ընդհանրական ու օբյեկտիվ վերլուծություն: Ելնելով ուսումնասիրության արդյունքներից' ներկայացնում ենք հիմնախնդրի լուծման իրական առաջարկներ' կապված ֆերմեր-վերամշակող-պետություն

համագործակցության մոդելի կառուցման, արտադրության տեմպերի ծավալների ճկուն պլանավորման, համապատասխան գիտելիքներով զինված տնտեսվարող սուբյեկտներ ունենալու, տնտեսական մեխանիզմների միջոցով ազգային արտադրողի շահերի պաշտպանության ապահովման հետ:

Բանալի բառեր՝ հնդկացորեն, հնդկաձավար, մեղր, շահութաբերություն, արժեշղթա, շուկա, ցանքաշրջանառություն:

Հնդկացորենը կարևոր ձավարային մշակաբույսերից է: Հնդկաձավարն ունի բարձր սննդային արժեք, հեշտ մարսելի է ու շատ սննդարար: Այն համարվում է լավագույն մեղրատու մշակաբույս' շնորհիվ հարուստ նեկտարով ծաղիկների. ամեն հեկտարից մեղուները հավաքում են 2-4 ց մեղր260: Հնդկացորենը կարճ վեգետացիոն շրջան ունենալու և ուշ ցանվելու պատճառով կարող է օգտագործվել ձմռան ու վաղ գարնան ընթացքում փչացած աշնանացան հացաբույսերի դաշտերը զբաղեցնելու նպատակով: Հնդկացորենը (Fagopyrum sagittatum Gilib) պատկանում է

մատիտեղազգիների ընտանիքին: Այն լավ նախորդ է հանդիսանում մի շարք մշակաբույսերի համար, ինչպես նաև նպաստավոր մշակաբույս է

ցանքաշրջանառություն կազմակերպելու համար261:

* Հոդվածը ներկայացվել է 29.04.2019թ., գրախոսվել' 27.05.2019թ., տպագրության ընդունվել' 17.06.2019թ.:

0 Մատթևոսյան Ա. Ա., Գյուլխասյան Մ. Ա., Բուսաբուծություն, Ասողիկ, Երևան, 2000, էջ 144-145:

261 Вавилов П. П., Растениеводство, Агропромиздат, Москва, 1986, с. 154.

179

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Հետազոտության համար օգտագործել ենք թե' ԱՀ, թե' ՀՀ տարբեր գերատեսչությունների և թե' միջազգային կազմակերպությունների ու տարբեր երկրների աղբյուրները: Բայց մի շարք տվյալներ ունեն հակասական պատկեր ու հաճախ չեն համընկնում: Փորձել ենք համադրել տվյալները, գտնել ավելի օբյեկտիվ հիմքերով սկզբնաղբյուրներ: Հետազոտության ընթացքում օգտագործվել են էմպիրիկ մեթոդն ու մասնագիտական տրամաբանությունը, որպեսզի հնարավոր լինի եղած բազիսային տվյալներով ստանալ ընդհանրական ու օբյեկտիվ վերլուծություն: Մեր կողմից կատարվել են դիտարկումներ հնդկաձավարի արժեշղթայի բոլոր օղակներում՝ առաջնային արտադրություն' հնդկացորենի արտադրություն, բարձրարժեք

արտադրություն՝ վերամշակում, մեծածախ ու մանրածախ իրացման կետեր: Այդ դիտարկումների արդյունքում հավաքագրվել են անհրաժեշտ տվյալները, որոնք և օգտագործել են վերլուծության ընթացքում:

Արցախի Հանրապետությունում հնդկացորենի մշակաբույսը նոր է: Այն մեծ մասշտաբով սկսել են մշակել 2016թ.-ից, և այդ ժամանակաշրջանից արդեն անհրաժեշտ տվյալներն առկա են: 2018թ.-ի դրությամբ ցանվել է 737 հա հնդկացորեն, որն ընդհանուր գյուղատնտեսական մշակաբույսերի տարածությունների մեջ կազմում է 0,79%, ընդհանուր հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսերի ու դրանց համախառն բերքի մեջ համապատասխանաբար' 0,92% և 0,3% (տե'ս Աղյուսակ 1): 2018թ.-ին 737 հա հնդկացորենի ցանքատարածություններից 476,7 հա-ի վրա կատարվել է բերքահավաք, փաստացի հավաքվել է 375,3տ համախառն բերք՝ 7,9ց/հա բերքատվությամբ: Արցախի Հանրապետության հնդկացորենի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությունն անհնար է' առանց ՀՀ-ի հնդկացորենի շուկայի' հաշվի առնելով երկու երկրների տնտեսական սերտ կապվածությունը: Ուսումնասիրելով ՀՀում և ԱՀ-ում վերջին 5 տարիներին հնդկացորենի արտադրության ու ներմուծման տվյալները (տե'ս Աղյուսակ 1, տե'ս Աղյուսակ 2)՝ պարզվում է, որ ՀՀ-ում և ԱՀ-ում արտադրված հնդկացորենը կազմում է ներմուծած հնդկացորենի ու հնդկաձավարի միայն 16,8 %-ը: Այդ թվի մեջ մտնում են նաև հնդկացորենի վերամշակումից ստացված թափոնները:

Աղյուսակ 1

Հնդկացորենի ցանքատարածությունները, տեսակարար կշիռը ԱՀ ցանքատարածությունների ու բերքի կազմում, համախառն բերքը, միջին _________________բերքատվությունը ԱՀ-ում262, 263___________

Ընդհանուր գյուղատնտեսական մշակաբույսեր Տարածությունները (հա)

2016թ. 2017թ. 2018թ.

65745,8 71402,6 92941,7

Ընդհանուր հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսեր 59973,5 63999,4 80180,5

Հնդկացորեն 456 2218,9 737

Հնդկացորենի բերքահավաք իրականացրած տարածքները 438 1623,9 476,7

Հնդկացորենի ցանքատարածությունները ընդհանուրի նկատմամբ (%) 0,69 3,1 0,79

262 ԱՀ ԱՎԾ հրապարակումներ, ԱՀ Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները և համախառն բերքը 2018-ին, էջ 3, ԼՂՀ վիճակագրական տարեգիրք 20132017 թթ, էջ 188, 191, www.stat-nkr.am:

263 Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարությունից

տեղեկություններ ստանալու հարցման պատասխան, 21.12. 2018թ.:

180

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Հնդկացորենի ցանքատարածությունները հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսերի նկատմամբ (%) 0,76 3,5 0,92

Ընդհանուր հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսեր Համախառն բերքը (տ)

2016թ. 2017թ. 2018թ.

148158,8 156241,4 138813,0

Հնդկացորեն 691,7 1278,6 375,3

Հնդկացորենի համախառն բերքը ընդհանուրի նկատմամբ (%) 0,5 0,8 0,3

Ընդհանուր հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսեր Բերքատվությունը (ց/հա)

2016թ. 2017թ. 2018թ.

25,2 25,5 20,0

Հնդկացորեն 15,8 7,9 7,9

Կան նաև տարբեր մասնագիտական կարծիքներ, ըստ որոնց' ներմուծման իրական թվերը ավե[ի մեծ են, այսինքն' այդ շուկայում կա նաև ստվերային հատված: Երկու հայկական հանրապետությունների բնակչության թվաքանակը 2018թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 119,7 հազ. մարդ264: Ըստ ՀՀ ՎԿ կատարած տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների արդյունքների՝ 2015-2017թթին տնային տնտեսություններում հնդկաձավարի տարեկան սպառումը կազմել է միջինացված 2,56կգ 1 շնչին265: Այսպիսով՝ երկու հանրապետություններում տարեկան սպառումը ընդհանուր կազմում է 7986,432 տ, այսինքն՝ մոտ 8000տ սպառում: Սպառման այդպիսի ծավալի եզրահանգման են եկել նաև ENPARD ծրագրի կողմից իրականացված վերլուծության արդյունքում: Վերլուծությունն իրականացվել էր 2015թ.-ին և վերաբերում էր ՀՀ-ի հնդկաձավարի ու հատիկաընդեղենի շուկային266: Եթե հաշվի առնենք այդ դրույթները, կստացվի, որ բուն հայկական հնդկաձավարի տեսակարար կշիռն ավելի քիչ է: Վերոհիշյալ հանգամանքները բացասական ազդեցություն են ունենում ինքնաբավության ու պարենային անվտանգության համակարգի վրա:

ՀՀ-ում հնդկացորենի արտադրության ու վերամշակման աջակցմանը որոշ օժանդակություն վերջին տարիներին տրամադրվել է պետության կողմից, բայց հիմնական խթանող ծրագիրը սկսվել էր Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) եռամյա ծրագրի միջոցով: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոմիության կողմից և իրականացվել է Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) կողմից: 2015թ.-ից

264 հհ ՎԿ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը տեղեկագիր, Երևան-2018, էջ 3, https://www.armstat.am/file/article/nasel 01.01.2018.pdf: ԱՀ ԱՎԾ, Արցախի Հանրապետությունը ժողովրդագրական ժողովածու, Ստեփանակերտ-2018, էջ 10, http://stat-nkr.am/files/publications/2018/Social joxovurt 2017.pdf:

265 Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեից

տեղեկություններ ստանալու հարցման պատասխան, 11.12.2018թ.:

266 ENPARD ծրագրի մասին ամբողջական տվյալները տրամադրվել են

Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման

կազմակերպության (UNIDO) Հայաստանյան գրասենյակի կողմից, պաշտոնական հարցման պատասխան առ 14.03.2019թ.:

181

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

մեկնարկեց ծրագիրը: Հենց սկզբնական փուլում իրականացվել է հնդկացորենի ու

որոշ հատիկաընդեղեն մշակաբույսերի արժեշղթայի ծավալուն վերլուծություն՝ ՀՀ մասշտաբով: Այնուհետև սկսվել է ծրագրի իրագործումը՝ հիմք ընդունելով կատարված վերլուծությունը: Առաջին քայլը առաջնային արտադրական խմբերի ստեղծումն էր: Դրա շուրջ կազմակերպվել են խորհրդատվություններ ու հանդիպումներ տարբեր ֆերմերների հետ: Արդյունքում, հնդկացորեն արտադրող 67 համայնքներում 551 ֆերմերներ ընդգրկվեցին Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի 34 կոոպերատիվներում, որոնք ֆերմերների քվեարկությամբ միավորվել են Բավրայի ու Ծովագյուղի 2 կլաստերային կոոպերատիվների շուրջ: Յուրաքանչյուր ֆերմեր տրամադրել է 1հա հողատարածք և 50 000 ՀՀ դրամ՝ կոոպերատիվին անդամակցելու համար:

Աղյուսակ 2 267 268 269

ՀՀ հնդկացորենի ցանքատարածությունները, համախառն բերքը, միջին բերքատվությունը, ներմուծման քանակը ՀՀ-ում և ԱՀ-ում267,268,269

2014թ.* 2015թ.* 2016թ. 2017թ. 2018թ.**

Տարածությունները (հա) - - 519,5 449,5 157,5

Համախառն բերքը (տ) - - 639,5 436 212,6

Բերքատվու-թյունը (ց/հա) - - 12,3 9,7 13,5

Ներմուծած հնդկացորենի և հնդկաձավարի քանակը (տ) *** 4562,0 3934,6 4068,7 5321,3 3750,3

ԱՀ ներմուծ- ված հնդկացորենի և հնդկաձավարի քանակը (տ)**** 194,1 186,3 131,7 327,8 152,9

*2014-2015թթ. ՀՀ-ում հնդկացորենի արտադրություն չի իրականացվել:

**2018թ. տվյալը ընդգրկում է 01.01.2018-30.11.20ւ8թթ.:

***ՀՀ պետեկամուտների տեղեկատվական բազայում հնդկացորենի և հնդկաձավարի մասով առանձնացված հաշվառում չի վարվում, ուստի տվյալները ներկայացվում են միասնական ձևով, ****հնդկացորենի (այդ թվում սերմացուի) և հնդկաձավարի մասով ԱՀ ՖՆ տեղեկատվական բազայում առանձնացված հաշվառում չի վարվում, ուստի տվյալները ներկայացվում են միասնական ձևով:

267 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից տեղեկություններ ստանալու հարցման պատասխան, 10.12.2018թ.:

268 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից տեղեկություններ ստանալու հարցման պատասխան, 12.12.2018թ.:

269 Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունից տեղեկություններ ստանալու հարցման պատասխան, 29.01.2019թ.:

182

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչների շնորհիվ միջազգային փորձագետների կողմից ֆերմերների հետ անցկացվել են ուսուցողական դասընթացներ հնդկացորենի ցանքսի, պարարտացման, բերքահավաքի, բերքի պահպանման, վերամշակման, ինչպես նաև հնդկացորենից մեղրի արտադրության կազմակերպման վերաբերյալ: Այնուհետև յուրաքանչյուր հեկտարի համար

ֆերմերներին տրամադրվել են 80կգ հնդկացորենի սերմ և 300կգ հանքային պարարտանյութ: Ավելի ակտիվ ու նախաձեռնող 2 խմբերին, որոնք կարողացան ապահովել համապատասխան շենքային պայմանները, ծրագրի կողմից տրամադրվեցին վերամշակող գործարանների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Բացի դրանից, վերամշակման տեխնոլոգիայի ներդրման և ուսուցման աշխատանքներ ևս կազմակերպվեցին: Շիրակի մարզի Բավրա գյուղում հիմնվել է «Նոր հատիկ» կոոպերատիվը, որը զբաղվում է հնդկացորենի արտադրությամբ՝ ներառելով Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի արտադրական խմբերը: Բացի դրանից, հիմնվել է «Նշանի» հնդկաձավարի արտադրության կոոպերատիվ, որը զբաղվում է հնդկացորենի վերամշակմամբ ու հնդկաձավարի արտադրությամբ: Դրա նմանությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում հիմնվել է «Ծովհատիկ» կոոպերատիվը, որը զբաղվում է հնդկացորենի ու հնդկաձավարի արտադրությամբ՝ ներառելով Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի արտադրական խմբերը: Այդ գործարանները արտադրում են 3 տեսակի

փաթեթավորված արտադրանք՝ բոված ու կանաչ տեսակի հնդկաձավար՝ 500գ քաշով, հնդկացորենի ալյուր, իսկ թափոններից ստացվում է հիմնականում անասնակեր ու հումք տեքստիլ արդյունաբերության համար: Շուկայում այդ արտադրանքները հանդես են գալիս «Նոր Հատիկ» ու «Ծովհատիկ» ապրանքանիշներով: Գործարանները ներկայումս աշխատում են գազով, անթափոն համակարգով: Նրանցից յուրաքանչյուրի արտադրական հզորությունը թույլ է տալիս վերամշակելու մոտ 5000 տ հնդկացորեն: Տեխնիկապես գործարանները լիարժեք դիվերսիֆիկացված են:

Այդ ծրագրի իրականացման համար ներդրվել է 613 417 475 ՀՀ դրամ, որից ENPARD-ի կողմից՝ 434 730 242 ՀՀ դրամ կամ ընդհանուր գումարի 71%-ը, առաջնային ու վերամշակող կոոպերատիվների կողմից՝ 109 959 960 ՀՀ դրամ կամ 18%-ը, այլ գործընկեր կազմակերպությունների կողմից՝ 68 727 273 ՀՀ դրամ կամ ընդհանուրի 11%-ը: Ստացվում է, որ 1 կգ համախառն բերք ստանալու համար ծրագրի կողմից ծախսվել է 476 դրամ: Դա բավականին մեծ գումար է, բայց հաշվի առնելով, որ այդ գումարի մեջ մտնում են հիմնական միջոցները, կարողությունների զարգացման գումարները, կարելի է պնդել, որ գումարն արդարացված է, քանի որ այդ ակտիվները դեռ լրիվությամբ ներգրավված չեն արտադրության մեջ: Իսկ 1 կգ-ի հաշվով ծախքերը առաջնային արտադրության համար կազմում են 162 դրամ: Այդ թիվն, ըստ էության, նույնպես մեծ է, բայց հաշվի առնելով, որ այն կատարվել է մասնավորի ու մեծամասամբ արտերկրի դոնորի կողմից, ինչպես նաև նկատի առնելով, որ ծրագիրը փորձնական է և դեռ իր վերջնական արդյունքները չի տվել, կարելի պնդել, որ ծրագիրը ինքնին արդյունավետ է: Ներդրումների մանրամասն բաշխվածությունը ներկայացված է ստորև (տե'ս Աղյուսակ 3, տե'ս Աղյուսակ 4):

Աղյուսակ 3

Հնդկացորենի արտադրության ներդրումների բաշխվածություն, առաջնային խմբեր

և բարձրարժեք արտադրության խմբեր/վերամշակում

_______________________________________________ՀՀ դրամ

ENPARD-ի կողմից ներդրումներ Առաջնային կոոպերատիվների կողմից ներդրումներ Կոոպերատիվների ներդրումը, %

1 12,785,382 95,359,960 46%

183

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ENPARD-ի կողմից ներդրումներ Գործընկեր կազմակեր- պություններ Բարձրարժեք արտադրության կոոպերատիվների կողմից ներդրումներ Կոոպերատիվների ներդրումը, %

187,070,936 68,727,273 14,600,000 5%

Աղյուսակ 4

ENPARD-ի կողմից կարողությունների զարգացման և ուսումնասիրություններին

ուղղված ներդրումներ

ՀՀ դրամ

Ուսումնասիրություններ և գործարար ծրագրեր Ապրանքանիշ և շուկայի խթանում Դասընթացներ Ընդամենը

57,436,364 18,360,000 59,077,560 134,873,924

ՀՀ-ում իրականացվող հնդկացորենի արտադրության աջակցման ծրագիրը ներառում է ամբողջ արժեշղթան' դրանով ավելի արդյունավետ դարձնելով այն: Ծրագրի սկզբից մինչև վերջ առկա էր պլանավորումն ու հստակ նախագծած գործողությունների քայլերը, որոնք դրական անդրադարձան արդյունքի վրա: Բայց առկա էին բացթողումներ՝ կապված վերամշակող տեխնոլոգիաների թերի ուսումնասիրման և պետական մարմինների աջակցման գրեթե բացակայության հետ: Ծրագրի արդյունքը երևաց հենց հնդկացորենի արտադրության շղթայի սկզբնական շրջանում: Հնդկացորենի աճեցման ժամանակ հիմնականում պահպանվում են ագրոտեխնիկական միջոցառումների կանոնները: Միևնույն ժամանակ ֆերմերային տնտեսությունները համապատասխան գիտելիքներով զինված են, մեղվափեթակները օգտագործվում են բույսի փոշոտման համար: Ծրագրի իրականացման ընթացքը հաջող կլիներ, եթե հնդկացորենի արտադրության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները չլինեին: Հնամաշ գյուղատնտեսական տեխնիկայի

առկայությունը, մանավանդ՝ բերքահավաք կոմբայնը լուրջ խոչընդոտ է առաջացնում: Կազմակերպչական լուրջ խոչընդոտ է նաև կոոպերացման գաղափարի թերի ընկալումը, որն առկա է գյուղատնտեսական կոոպերատիվներում: Եթե նույնիսկ առկա խնդիրներով հնարավոր է կազմակերպել հնդկացորենի արտադրություն, ապա հնդկաձավարի արտադրությունում առկա խնդիրները այն գրեթե անհնար են դարձնում: Արտադրության ընթացքում առաջին խնդիրն առաջացավ տեխնոլոգիայի ներդրման ժամանակ, քանի որ ընտրված տեխնոլոգիան ու տեխնիկական միջոցները, շահագործման տեսակետից ելնելով, պարզ էին ու հարմարեցված տեղի մարդկային ներուժին: Բայց որոշ մասնագետների կարծիքով՝ տվյալ տեխնիկական միջոցներն արդյունավետ չեն Հայաստանի պայմաններում աշխատելու համար: Այդքանից ելնելով՝ վերջնական եզրահանգման կարելի է գալ միայն այդ երկու գործարանների՝ գազով աշխատելու և ստացված արտադրանքի որակական հատկանիշների դեպքում:

Վերոնշյալ տեխնոլոգիան ընդօրինակվել է ՌԴ-ից և Ուկրաինայից, որոնք, որպես այրման հումք, օգտագործում են փայտը կամ հնդկացորենից ստացված թեփը: Բայց քանի որ Հայաստանը բարձրադիր ռելիեֆ ունի և այրման ջերմաստիճանը տարբեր է ՌԴ-ի և Ուկրաինայի համեմատ, անհրաժեշտություն առաջացավ գործարանները գազաֆիկացնել: Դա մեծ դժվարությամբ իրագործվեց ու տևեց մոտ 1,5-2 տարի:

Հաջորդ խնդիրը կապված էր իրացման հետ: 2016թ.-ի սեպտեմբեր ամսից (տե'ս Դիագրամ 1) ՌԴ-ում հնդկաձավարի իրացման գների անկումը նպաստեց ՀՀ հնդկաձավարի իրացման գների նվազմանը: Այդպիսի կտրուկ անկումները (2017 թ.-ի

184

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

սեպտեմբերին 2016թ.-ի սեպտեմբերի համեմատությամբ շուրջ 30,5%-ով)270 բացասական հետևանքներ թողեցին ծրագրի վրա: Այդ գործարանները փոխեցին իրենց իրացման ռազմավարությունը: Սկսեցին կիլոգրամով վաճառվող

հնդկաձավարից հրաժարվել, ու դրանք վաճառել արդեն փաթեթավորված տեսքով: Նման ձևով նրանք կարողանում էին մրցակցել ռուսական ու ուկրաինական փաթեթավորված հնդկաձավարի ապրանքի հետ: Դրանից զատ, սկսեցին արտադրել կանաչ հնդկաձավար ու փաթեթավորված տեսքով հանդես գալ շուկայում: Կանաչ հնդկաձավար ներմուծող կազմակերպությունների համեմատ ունեին մրցակցային առավելություններ և' գնային առումով, և' որակական: Մենք կատարել ենք գնային դիտարկում Երևան քաղաքի մանրածախ վաճառքի կետերում: Մոնիթորինգում ներառվել են 8 տարբեր կազմակերպությունների կողմից շուրջ 15 անուն փաթեթավորված հնդկաձավարի տեսակներ 9 տարբեր ապրանքանիշներով, որոնք և' ՌԴ, և' ՀՀ փաթեթավորված արտասահմանյան հումքով արտադրանքներ են: Բոված ու շոգեխաշած 1կգ փաթեթավորված հնդկաձավարի միջին գինը կազմել է՝ հայկականը' 1064 դրամ, ռուսականը' 1137 դրամ, ռուսական կանաչ հնդկաձավարը' 3609 դրամ: Իսկ Բավրայի ու Ծովագյուղի գործարանների կողմից վաճառվող 1կգ բոված հնդկաձավարի մեծածախ գինը կազմում է 500 դրամ, կանաչինը' 700 դրամ:

Չնայած այսպիսի գնային առավելություններին' այն ոգևորությունը, որ կար ֆերմերների շրջանում' կապված նոր ու շահութաբեր մշակաբույսի հետ, անկում ապրեց: Իրացման խնդրին գումարվեցին վերամշակման տեխնոլոգիայի

դժվարությունները, ինչը հանգեցրեց որոշ ֆերմերների' այդ մշակաբույսի աճեցումից հրաժարվելուն: Բացի դրանից, հնդկաձավարի խոշոր ներկրողների ու վաճառողների կողմից կիրառվում էր ոչ առողջ մրցակցային վարվելակերպ: Վերամշակող այդ

գործարանները շատ դժվարությամբ են կարողանում մտնել իրացման շուկա: Հնդկաձավարի հիմնական ներկրողները սերտ կապված են մանրածախ վաճառքի խոշոր ցանցերի հետ, որտեղ վաճառվում են ոչ միայն իրենց կողմից ներկրված հնդկաձավարը, այլ նաև' ձավարեղենի մի շարք տեսակներ: Սա լուրջ խոչընդոտ է, որի հաղթահարումը առանց պետական միջամտության անհնար է պատկերացնել: 2014-2018թթ.-ին արտադրվել է ընդամենը 1288,1 տ հնդկացորեն (տե'ս Աղյուսակ 2): Թեև այդ փոքր մասշտաբը չէր կարող լուրջ մրցակցություն ստեղծել, այնուամենայնիվ, պայմանավորված մեր տեղային բիզնես մտածողությամբ, ինչպես նաև խոշոր կազմակերպությունների շրջանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բացակայությամբ կամ ոչ լիարժեք գիտակցմամբ, խոշոր ներկրողների ու վաճառողների կողմից ստեղծվեց արհեստական խոչընդոտների մի շղթա հնդկացորեն վերամշակող գործարանների համար:

Արցախի Հանրապետությունում հնդկացորենի արտադրությամբ սկսեցին զբաղվել 2016թ.-ից: Հիմականում պետական բյուջեի հաշվին էր իրականացվում հնդկացորենի արտադրությունը խթանող ծրագիրը: 2016թ.-ին հողօգտագործողներին անհատույց տրամադրվեցին 50կգ ազոտական, 100կգ ֆոսֆորական

պարարտանյութեր և 80կգ սերմ271: 2017թ.-ին անհատույց տրվեց 65կգ սերմ 272, 2018թ.-ին' անհատույց 80կգ սերմ273: Ծրագիրը շարունակվում է նաև 2019թ-.ին274:

270 Средние потребительские цены (тарифы) на товары и услуги РФ, Крупа гречневая-ядрица, https://fedstat.ru/indicator/31448.

271 ԼՂՀ գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2016 թվականի ծրագիր, էջ 8, https://aoo-al.ru/579R:

27 ԼՂՀ գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2017

թվականի ծրագիր, էջ 9, https://aoo-al.ru/579X:

273 Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համայիր զարգացման ծրագիր, էջ 12, https://aoo-al.ru/57a4:

185

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

2018 և 2019թթ.-ի հնդկացորենի մշակաբույսի աճեցմանը խթանող պետական քայլերը ներառված են ԱՀ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգից բխող' գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության զարգացման ծրագրում: Վերոհիշյալ ծրագրերը իրականացվել են Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի միջոցով: 2016-2018թթ.-ին հիմնադրամի միջոցով տրամադրվել է շուրջ 252,101 տ սերմ՝ ընդհանուր 136 136 129 դրամ արժողությամբ (տե'ս Աղյուսակ 5): Աջակցման այդպիսի քայլերը խթանեցին հնդկացորենի մշակման ցանքատարածությունների ընդլայնմանը: Բայց 2018թ.-ին կրճատվեցին ցանքատարածությունները՝ կապված 2017թ.-ի ցածր բերքատվության, մթերվող բերքի գների անկման, սպասվող բարձր եկամուտների չիրականացման հետ (տե'ս Աղյուսակ 1): Բերքատվության ցածր ցուցանիշներն այժմ էլ պահպանվում են: Միջին բերքատվությունը վերջին երեք տարիներին կազմում է 10,5 ց/հա, իսկ վերջին երկու տարիներին չի հասնում նույնիսկ 8 ց/հա-ին (եթե համախառն բերքը ճշգրտենք ԳԳԱՀ-ի կողմից մթերված քանակի հետ, ապա կստացվի ավեյի քիչ՝ 6,8 ց/հա): Ընթացիկ տարում նախատեսվում է 2000 հա-ից ավել ցանքս274 275: Բերքատվության ցածր մակարդակը նաև պայմանավորված է սերմերի ոչ որակյալ լինելով: Մեր կողմից դիտարկված սերմերի խմբաքանակը ու նաև կատարված ցանքսի մեթոդիկան ապացուցում են, որ ներկրված սերմերը չեն համապատասխանում սերմերի ստանդարտներին: Բացի այդ, սերմերի տրամադրման քանակը չի համապատասխանում ինտենսիվ գյուղատնտեսության ստանդարտներին: Հավելենք նաև, որ եթե նույնիսկ տրամադրվեն ինտենսիվ գյուղատնտեսությանը համապատասխան քանակությամբ ու որակով սերմեր, այնուհանդերձ չենք ստանա ընդհանուր մասշտաբով բարձր բերքատվություն, քանի որ ֆերմերների մեծ մասը չունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, չի տիրապետում տեխնոլոգիային:

Հողի մշակման, պարարտացման ու քիմիացման աշխատանքները թերի են կամ ընդհանրապես չեն կատարվում: Մշակաբույսի փոշոտման համար չեն օգտագործվում մեղվափեթակներ, ինչի հետևանքով պակասում է բերքը, և մեղր չի հավաքվում: Արդյունքում և' հնդկացորենի բերքն ենք կորցնում, և' օժանդակ բերքը՝ մեղրը: Սա բացասաբար է անդրադառնում ամբողջ արժեշղթայի առաջնային արտադրության արդյունավետության վրա: Մեղվափեթակներ ունեցող ֆերմերները խուսափում են հնդկացորենի մշակվող դաշտերի տարածքում տեղակայել իրենց փեթակները, նույնիսկ' խրախուսման դիմաց՝ պատճառաբանելով հնդկացորենից ստացված մեղրի իրացման շուկայի բացակայությունը: Իրականում շուկան առկա է, բայց բացակայում են այդ արտադրանքի իրացման կազմակերպումը, մարքեթինգն ու մենեջմենթը: Բերքահավաքը հաճախ ուշ է կատարվում, որը նույնպես բացասաբար է անդրադառնում բերքատվության վրա: Բերքահավաքի ուշ կազմակերպան պատճառը հիմնականում բերքահավաք տեխնիկայի պակասն է կամ դրա ոչ ռացիոնալ կառավարումը: Արդյունքում ցածր բերքատվությունը բարձրացնում է արտադրանքի ինքնարժեքը, որին գումարվում է նաև իրացման ցածր գինը: Բերքատվության նման ցուցանիշի՝ 6,8 ց/հա (ըստ ԳԳԱՀ-ից ստացված տվյալների) և առկա տարածված էքստենսիվ արտադրության ծախսերի դեպքում 1 կգ հաշվով ունենում ենք բարձր ինքնարժեք՝ 132 դրամ և ավել: 2018թ.-ին կանխիկ վճարման դեպքում 1 կգ-ը մթերվել է 125 դրամով և 133 դրամով՝ պետության հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցման դեպքում: Տվյալ պարագայում եկամուտները հերիքում են միայն ծախսածածկման մակարդակը հաղթահարելուն, վատագույն դեպքում՝ բացասական արդյունք է գրանցվում: Արդյունքում ունենում ենք ցածր արդյունավետությամբ աշխատող ֆերմերներ: Հնդկացորենի մշակության դաշտում մեր կողմից 2017թ.-ին և

274 Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համայիր զարգացման ծրագրի փոփոխություններ, էջ 22, https://aoo-al.ru/57a8 :

275 Տե'ս հղում 274-ը:

186

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

2018թ.-ին կատարված փորձնական ուսումնասիրությունների արդյունքներով կարող ենք պնդել որ Արցախում հեշտությամբ հնարավոր է ապահովել միջինը 15-20 ց/հա բերք, և իրացման առկա գներով ապահովել ցածր, բայց կայուն՝ 40-60% շահութաբերություն, եթե հաղթահարվեն վերոհիշյալ խնդիրները:

Հնդկացորենի մթերման գործընթացը նույնպես կազմակերպում է

Կառավարությունը՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի (ԳԳԱՀ) միջոցով: Արցախում 2016-2018թթ.-ին արտադրվել է 2345,6 տ համախառն բերք (տե'ս Աղյուսակ 1)՝ ըստ ԱՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների, բայց ԳԳԱՀ-ի կողմից մթերված բերքը ապրանքային տեսքով կազմում է 1720,9 տ ընդհանուր 624,7 տ շեղումով: Այդ տարբերությունն առաջացել է Գյուղնախարա-րության կողմից բազիսային տվյալների հավաքագրման հուսալի մեխանիզմների բացակայության հետևանքով: Տվյալների հավաքագրման մեջ հիմնականում հիմք է ընդունվում համախառն բերքի մասին ֆերմերի բանավոր խոսքը, իսկ ԳԳԱՀ-ի կողմից տարվում է համապատասխան հաշվապահական հաշվառում, ուստի անճշտության հավանականությունը գրեթե բացառված է: Տեսականորեն հնարավոր է, որ տարբերությունն առաջանա ֆերմերների կողմից համախառն բերքը ԳԳԱՀ-ին չհանձնելու հետևանքով, սակայն հաշվի առնելով միակ մթերողի առկայությունն ու նաև հնդկացորենի տեխնոլոգիական առանձնահատկությամբ պայմանավորված պահեստում երկարատև պահելու անհնարինությունը՝ այդ տեսակետը քիչ հավանական է կամ էլ ընդհանուր ծավալի մեջ չնչին մաս է կազմում: Հիմնադրամի կողմից հնդկացորենը մթերվում, չորացվում, զտվում ու պահեստավորվում է: Հիմնադրամը 2016թ.-ին մթերվող հնդկացորենի 1կգ արժեքը սահմանել է 250 դրամ, 2017թ.-ին՝ 125 դրամ՝ կանխիկ վճարման դեպքում և 150 դրամ՝ պետության հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցման դեպքում, իսկ 2018թ.-ին՝ 125 դրամ՝ կանխիկ վճարման դեպքում և 133 դրամ՝ պետության հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցման դեպքում276: Վերջնական արդյունքում 2016թ.-ին 1կգ հաշվով մթերվել է միջինացված 244 դրամով, 2017թ.-ին՝ 146 դրամով, 2018թ.-ին՝ 129 դրամով: Երկրորդ ու երրորդ տարիների միջին մթերման գներից կարելի է եզրակացնել, որ երկրորդ տարում մթերման հիմնական մասի վճարումները կատարվել են պետության հանդեպ ունեցած պարտքերի հաշվանցման միջոցով, իսկ երրորդ տարում հավասարվել է կանխիկ վճարումների ու պարտավորությունների հաշվանցման քանակը: Վերջինս դրական միտում է, քանի որ ֆերմերները հնդկացորենի արտադրությունը դիտում են որպես եկամտի աղբյուր, այլ ոչ թե պարտավորությունների մարման մեխանիզմ: 2016-2018թթ.-ին չորացման և այլ ուղղությամբ ծախսված միջոցները կազմում են մոտ 8 մլն դրամ: Բացի դրանից, մթերման ու չորացման հետևանքով, ինչպես նաև մթերման փորձի պակասությունից ծագած որոշ այլ ծախսեր (կորուստներ) նույնպես ստանձնել է ԳԳԱՀ-ը:

2016թ.-ին Ստեփանակերտում հիմնվեց հնդկացորենի վերամշակման արտադրամաս: 2016թ.-ին մթերված բերքի մեծ մասը հիմնադրամի կողմից իրացվել է վերամշակող կազմակերպությանը՝ 1 կգ-ը միջինացված 170 դրամով: Նույն տարվա մթերված բերքից արտադրամասում կարողացան վերամշակել և ստանալ ցածր որակի հնդկաձավար, ինչը շուկայում չի վաճառվել այլ օգտագործվել է պետության կարիքների համար: Արտադրության գործունեությունը դադարեցվել է 2017թ.-ի սկզբներին: 2018թ.-ին Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում «Էրիզ գրուպ» ՍՊԸ-ի կողմից հիմնվել է հնդկացորեն վերամշակող արտադրամաս: Արտադրությունը կազմակերպվում է անթափոն եղանակով, որպես այրման էներգիայի աղբյուր՝ օգտագործվում է հնդկացորենից ստացված թեփը: Հնդկացորենի կեղևի անջատումը

276 Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշում, https://aoo-al.ru/57s9:

187

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

կատարվում է շոգեխաշման եղանակով. ստացվում է մեկ տեսակի արտադրանք' շոգեխաշած հնդկաձավար: 2017-2018թթ.-ին ԳԳԱՀ-ի կողմից մթերված բերքից նոր ստեղծվող վերամշակող կազմակերպությանը 1 կգ-ը իրացվել է միջինը 100 դրամ արժողությամբ, ընդհանուր՝ 445,21 տ: ԳԳԱՀ-ի կողմից մթերված հնդկացորենի մնացորդն էլ, ըստ նախնական պայմանավորվածության, մթերվելու է այդ կազմակերպության կողմից: Հնդկացորենից ստացված հնդկաձավարը

օգտագործվում է պետության կարիքների համար: Չնայած վերամշակման առկա բազում խնդիրներին՝ վերամշակման գործարանի ղեկավարությունն ունի տրամադրվածություն՝ գործունեությունն ավելի ծավալելու ու իր դերակատարումն ավելի մեծացնելու հնդացորենի արտադրության արժեշղթայում, որին, հուսով ենք, ականատես կլինենք ապագայում:

2016-2018թթ.-ին Արցախի Հանրապետության կողմից կատարված

ներդրումները հնդկաձավարի արժեշղթայի առաջնային արտադրության մեջ կազմել են շուրջ 234,557 մլն դրամ (տե'ս Աղյուսակ 5): Սրանից բացի, բարձրարժեք արտադրության՝ վերամշակման համար տարբեր գործիքակազմով տրամադրվել են պետական աջակցություններ:

2015թ.-ին Արցախում հնդկացորենի արտադրության համեմատությամբ (երբ ընդհանրապես հնդկացորեն չէր մշակվում, այսինքն՝ արդյունքը 0 էր), 2016-2018թթ.-ին (երբ սկսվեց արտադրությունը) արդեն ունենք ընդհանուր 2345,6 տ արտադրության բացարձակ աճ (ըստ ԱՀ գյուղնախարարության), այսինքն՝ տարեկան միջինացված 781,9 տ: Առաջին հայացքից 0-ից մինչև 2345,6 տ-ն գերազանց արդյունք է, բայց ցանկացած տնտեսական աճ ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել, թե ինչի հաշվին է գրանցվել աճը և արդյո՞ք արդարացված է այն: Այսպես, պետության կողմից հնդկացորենի ծրագիրը իրագործելիս ծախսվել է 234,557 մլն դրամ: Դրան գումարելով ներկա պայմաններին համապատասխան մթերված բերքի մնացորդի հնարավոր իրացման ու մթերման գնի բացասական տարբերությունը, որը կազմելու է 27,870 մլն դրամ, կստանանք 262,427 մլն դրամ: Այդ գումարը բաժանելով 2345,6 տ արտադրության ծավալին (ըստ ԱՀ գյուղնախարարության) կամ 1720,9 տ-ին (ըստ ԳԳԱՀ-ի)՝ 1 կգ հաշվով կստանանք համապատասխանաբար 111,9 դրամ կամ 152,5 դրամ: Համեմատության համար, օրինակ, բերենք ՌԴ-ում գյուղատնտեսական մթերքներ արտադրողների կողմից հնդկացորենի իրացման միջին գները: 2018թ.-ին 1 տ հնդկացորենի արժեքը կազմել է 7520 ՌԴ ռուբլի, իսկ վերջին երեք տարվա միջին գինը՝ 16352 ՌԴ ռուբլի277: Այսպիսով, 2018թ.-ին 1 կգ հնդկացորենն արժեր 58 դրամ (2018թ.-ին ՀՀ ԿԲ-ի կողմից տարվա արտարժույթի միջինացված փոխարժեքը 1 ՌԴ ռուբլու համար կազմել է 7,71 դրամ278), իսկ վերջին երեք տարիների համար՝ 127 դրամ (ՀՀ ԿԲ-ի կողմից 2016-2018թ-ի տարիների 1 ՌԴ ռուբլու համար արտարժույթի միջինացված փոխարժեքը կազմել է 7,74 դրամ279 *): Ստացվում է՝ ՌԴ-ում հնդկացորեն արտադրողների կողմից իրացման գնի արժեքը 1 կգ հաշվով ավելի քիչ է, քան Արցախում պետբյուջեի հաշվին կատարված ընդհանուր ծախսերի միջինացված արժեքը: Եթե ՌԴ-ում հնդկացորեն արտադրողներն իրացման այդպիսի գներով կարողանում են վերարտադրություն կազմակերպել, ապա մեր ֆերմերները պետական բյուջեի հատկացումների հաշվին ընդամենը կարողանում են մի կերպ կազմակերպել

Средние цены производителей сельскохозяйственной продукции РФ, http://www.gks.ru/wps/wcm/connect/rosstat main/rosstat/ru/statistics/tariffs/# .

278 ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի փոխարժեքային արխիվ,

https://www.cba.am/am/sitepaaes/ExchanaeArchive.aspx7DateFroiTF2018-01 -01&DateTo=2018-12-31&ISOCodeS=USD,GBP,RUB,EUR:

279 ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի փոխարժեքային արխիվ,

https://www.cba.am/AM/SitePaaes/ExchanaeArchive.aspx7DateFroTF2016-01 -01&DateTo=2018 -12-31&ISOCodes=USD,GBP.RUB.EUR :

188

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

արտադրությունը: Ստացվում է, որ արտադրության ծավալի աճը պարզապես թվի բացարձակ աճ է, այլ ոչ թե արտադրության իրական աճ:

Աղյուսակ 5

Արցախի Հանրապետության հնդկացորենի խթանման ծրագրի համար պետական բյուջեի հաշվին կատարվող աջակցություններն ու սուբսիդավորման գումարները280,281

Հազ. դրամ

2016թ. 2017թ. 2018թ. Ընդամենը

Սերմացու հնդկացորենի գծով 19200 83588 33348,1 136136,1

Պարարտանյութերի գծով 14000 - - 14000

Մթերման ժամանակ կատարվող չորացման և այլ ծախսեր, ներառյալ կորուստներ 3427,5 16614,8 350 20398,3

Մթերման և իրացման ժամանակ առաջացած բացասական տարբերություն* 36111 - 2791 1,3 64022,3**

Ընդամենր 72738,5 100208,8 61609,4 234556,7

* Մթերման և իրացման ժամանակ առաջացած բացասական տարբերության տվյալները հաշվել ենք՝ հիմք ընդունելով ԳԳԱՀ-ից ստացված տվյալները և ընդհանուր հաշվապահական հաշվառման սկզբունքները (FIFO մեթոդ):

** Եթե մթերված հնդկացորենի մնացորդը իրացվի ներկայիս իրացման գներով, ապա կգումարվի ևս 27,870 մլն դրամ:

2017թ.-ի դրությամբ աշխարհի խոշոր արտադրողը ՌԴ-ն է (շուրջ 1,5 մլն տոննա արտադրանք)282: Հաշվի առնելով, որ ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության

անդամ է և որ մեզ ամենամոտ միջազգային շուկան ՌԴ-ի շուկան է, ուստի մեր վերլուծության մեջ դիտարկվում է նաև ՌԴ-ի շուկան:

ՌԴ-ում հնդկաձավարը ազգային ուտեստ է: Այն աշխարհում ամենաշատ քանակությամբ օգտագործում են այդտեղ, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ այդ երկրում այն առաջին անհրաժեշտության ապրանք է: Սակայն պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ում հնդկացորենը զգալի զիջում է այլ հատիկների: Օրինակ, 2018թ.-ին ՌԴ-ի ցորենի ցանքատարածությունները մոտ 26 անգամ ավելի էին, քան հնդկացորենինը, համախառն բերքը՝ 77 անգամ ավելի: Ի տարբերություն մնացած հատիկների՝ հնդկացորենի արտահանման շուկան փոքր է և հիմնականում օգտագործվում է ներքին սպառման համար, արտահանվում է հիմնականում նախկին

ԼՂՀ գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2016 թվականի ծրագիր, էջ 9, https://aoo-al.ru/57vl:

81 Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամից տեղեկություններ ստանալու հարցման պատասխան, 18.01.2019թ.:

282 Food and Agriculture Organization of the United Nations, FAOSTAT, http://www.fao.Org/faostat/en/#data/QC:

189

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Խորհրդային Միության երկրներ: Դա է պատճառը, որ մեկ տարվա երաշտը բերում է հնդկաձավարի գների կտրուկ աճի: Դա տեղի ունեցավ 2010 և 2014թթ.-ին, երբ երաշտային տարիներ էին, ինչից հետո հաջորդեց գների կտրուկ աճ: 2014թ.-ի երաշտից հետո գների կտրուկ աճ տեղի ունեցավ (տե'ս Դիագրամ 1), և այդ միտումը շարունակվեց մինչև արտադրության կտրուկ ավելացումների և շուկայում առաջարկի գերազանցումը պահանջարկին: 2016 և 2017թթ.-ին հնդկացորենի

ցանքատարածությունների ու համախառն բերքի (տե'ս Աղյուսակ 6) կտրուկ ավելացումները հանգեցրին գների կտրուկ նվազման (տե'ս Դիագրամ 1): Հնդկաձավարի տարեկան սպառումը ՌԴ-ում տատանվում է 400-450 հազ. տ կամ հնդկացորենի տեսքով՝ 570-650 հազ.տ.: Հնդկացորենի արտահանումը 2016-2017թթ.-ի գյուղատնտեսական տարում կազմել է 27 հազ. տ, հնդկաձավարինը՝ 52 հազ. տ, 2017-2018թթ.-ին՝ 90 հազ. տ հնդկացորեն և 69 հազ. տ հնդկաձավար283: Արտահանման տեմպերի ավելացումը միայն թեթևակի մեղմացրեց

գերարտադրության տեմպերը: Գերարտադրության այդպիսի տեմպերը հանգեցրին գների կտրուկ նվազման ոչ միայն ՌԴ-ում, այլ նաև նախկին Խորհրդային Հանրապետություններում: 2018թ.-ին ՌԴ-ի հնդկացորենի ցանքատարածությունները կրճատվեցին գերարտադրության, ինչպես նաև ոլորտը կարգավորող մարմնի միջամտության պատճառով:

Ամփոփելով կարող ենք հստակ պնդել, որ հայկական երկու

հանրապետություններում գյուղատնտեսության հնդկացորենի խթանման

քաղաքականություն մշակելիս անհրաժեշտ է առաջին հերթին մանրամասն վերլուծել ՌԴ-ի համապատասխան ոլորտը, որից հետո արդեն կայացնել անհրաժեշտ որոշումներ:

Աղյուսակ 6

ՌԴ հնդկացորենի ցանքատարածությունները, համախառն բերքը, միջին

բերքատվությունը284

2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.

Տարածությունները (հազ. հա) 1008 957 1205 1692 1044

Համախառն բերքը (հազ. տ) 662 861 1187 1525 930

Բերքատվու-թյունը (ց/հա) 9,3 9,5 10,6 10,2 9,5

283 По оценке Института конъюнктуры аграрного рынка (ИКАР), http://ikar.ru/press/4692.html.

284 Посевные площади, валовой сбор, урожайность сельскохозяйственных культур в хозяйствах всех категорий РФ, http://www.gks.ru/wps/wcm/connect/rosstat main/rosstat/ru/statistics/ enterprise/economv/# .

190

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

Դիագրամ 1285

Հնդկաձավարի սպառողական միջին գները ՌԴ-ում

Սպառման միջին գները, ռուբլի/կգ

Թեման վերլուծելով' կարելի է գալ այն եզրահանգման, որ հնդկացորենի արտադրության խթանմանը նպաստող քայլերը առաջացնում են արհեստական տնտեսական ակտիվություն: Սույն տնտեսական ակտիվությունը նպաստում է հնդկացորենի արտադրության մեջ շրջանառու միջոցներ մատակարարողների տնտեսական գործունեության ակտիվացմանը: Դրանց թվում են՝ սերմերը,

պարարտանյութերը, թունաքիմիկատներ մատարարողներն ու նաև

գյուղատնտեսական մեքենայացված աշխատանքների ծառայություններ մատուցող ընկերություններն ու անհատները, բեռնափոխադրման ծառայություններ մատուցող ընկերություններն ու անհատները: Տնտեսական ակտիվությունն անդրադառնում է նաև ֆերմերների վրա, բայց այն հիմնովին տարբերվում է արժեշղթայի մնացած մասնակիցների տնտեսական ակտիվությունից: Բերքատվության այդպիսի

ցուցանիշներով, ինչպես նաև վերջնական քիչ շահույթ ստանալով կամ հաճախ ծախսածածկում ապահովող ցուցանիշներով դժվար է գրանցել, որ ունենք հնդկացորենի ինքնուրույն կազմակերպվող վերարտադրություն: Ներկա դրությամբ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին հնդկացորենի արտադրության խթանման ընթացքում ձևավորվել են էքստենսիվ ճանապարհով զարգացող, հնդկացորեն արտադրող ֆերմերային տնտեսություններ՝ իրենց բոլոր բացասական տնտեսական հետևանքներով: Դրանից զատ, միաժամանակ, հնդկացորենի արտադրության արժեշղթայում ունենք շահեկան դիրք ունեցող այլ մասնակիցներ, որոնց տնտեսական գործունեության արդյունքները, ի հաշիվ պետական այդպիսի մեծածավալ ուղղակի և անուղղակի աջակցությունների, գտնվում են բավարար ու նույնիսկ գերազանց վիճակում:

ՀՀ-ում և ԱՀ-ում արտադրված հնդկացորենն ունի առավելություն ՌԴ-ում, Ուկրաինայում արտադրված հնդկացորենի նկատմամբ: Այստեղ հնդկացորենի

աճեցման ընթացքում չեն օգտագործում այնքան քիմիկատներ, ինչքան վերոնշյալ երկրներում. մենք գրեթե չենք օգտագործվում հերբեցիտներ: Կարևորն այն է, որ բերքահավաքից առաջ մոլախոտերի ու մշակաբույսի չորացման համար հերբեցիտներ չեն օգտագործվում: Մեր բնակլիմայական պայմանները թույլ են տալիս արտադրանք ստանալ առանց թունաքիմիկատների: Այդ առավելությունը պետք է օգտագործել, իսկ

285 Федеральная служба государственной статистики РФ, Цены и тарифы, Средние потребительские цены (тарифы) на товары и услуги, Крупа гречневая-ядрица, кг, https://fedstat.ru/.

191

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

պարենային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ է հիմնվել տեղական արտադրության վրա:

Հնդկացորենի արտադրության որակական զարգացման համար անհրաժեշտ է ԱՀ-ում բուսաբուծության զարգացմանը խթանող առկա ծրագրերից բացի նաև՝

1. Վերլուծել շուկան: Ուսումնասիրելով ՀՀ և ԱՀ շուկաները՝ կարող ենք ասել, որ հնդկաձավարի պոտենցիալ սպառումը կազմում է մոտ 8000 տ կամ մոտ 10000-13000 տ հնդկացորեն: Եթե կարողանանք միջին բերքատվությունը հասցնել ու պահպանել 10-15 ց/հա շրջակայքում, ապա վարելահողերի հաշվեկշռում հնդկացորենի ցանքսի համար կստացվեն մոտ 6000-13000 հա ցանքատարածություններ: Սա մեր շուկայի ներուժն է և այս ներուժի ծավալի շուրջ արժեշղթայի բոլոր մասնակիցների հետ խորհրդակցելով՝ կարելի է պլանավորել արտադրության տեմպերը, որպեսզի խուսափենք թերարտադրությունից կամ գերարտադրությունից: Արտադրության պլանավորման ժամանակ պետք է հաշվի առնել ՌԴ հնդկացորենի շուկայի միտումները:

2. Գիտելիք արտադրական բոլոր փուլերում ընդգրկված անձանց համար, որն իր մեջ ներառում է ագրոմշակույթի տիրապետում, ագրոբիզնեսով զբաղվելու հմտություն, նորագույն տեխնոլոգիաների տիրապետում ու ներդնում, շարունակական վերապատրաստումներ: Դասընթացների կազմակերպման գործընթացն իր վրա կարող է վերցնել ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ՝ անպայման ներգրավելով արտերկրի՝ մասնավորապես ՌԴ-ի մասնագետներին:

3. Պետություն - վերամշակող կազմակերպություններ - ֆերմերներ ամուր կապի

ստեղծում՝ հիմնված փոխադարձ վստահության, հարգանքի, փոխհամաձայնեցված պայմանների վրա: ԱՀ-ում գործում է մեկ վերամշակող կազմակերպություն, որի շուրջ պետք է հավաքվեն հնդկացորեն արտադրող ֆերմերները: Մի շարք գործընթացներ իր վրա պետք է վերցնի վերամշակող կազմակերպությունը: Այս փոփոխությունը առաջնահերթ շահեկան է այդ կազմակերպության համար: Այդ գործընթացներն են՝ պետության ֆինանսական աջակցությամբ հնդկաձավարի տնտեսապես արդյունավետ արտադրության համար անհրաժեշտ սերմերի ձեռքբերումն ու տրամադրումը ֆերմերներին՝ ինքնարժեքով: Երկրորդ՝ հնդկացորենից ստացված մեղրի մթերման ու իրացման կազմակերպումը: Սա մեծ ազդակ կլինի մեղվաբույծներին՝ սկսելու հնդկացորենի ցանքատարածությունների մոտ տեղադրել իրենց փեթակները, ինչն էականորեն կազդի բերքատվության ցուցանիշի վրա: Երրորդ՝ վերամշակող

կազմակերպությունը պետք է աշխատի ֆերմերների հետ՝ պայմանագրային հիմունքներով: Այդ գործընթացին նպաստելու համար ցանկալի է պետության խրախուսանքը՝ սուբսիդավորման մեխանիզմներով մթերող կազմակերպությանը տրամադրելով մատչելի բանկային վարկային գումարներ, որպեսզի կարողանան մթերված հնդկացորենի դիմաց վճարումներ կատարել ֆերմերներին:

4. ՀՀ-ում և ԱՀ-ում արտադրված հնդկացորենից ստացված հնդկաձավարի արտադրության համար առկա հարկային արտոնություններից բացի սահմանել նաև հավելյալ արտոնություններ, ինչը պետության կարիքների համար հնդկաձավարի ձեռքբերման տենդերներին արտոնյալ պայմաններով հանդես գալու առավելություն է:

2018թ.-ի փետրվարի 7-ին ԱՀ Կառավարությունը ընդունեց Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ հայեցակարգ, որը ներառում է նաև բուսաբուծության զարգացման ուղղությունը: Կարծում ենք, նշված հայեցակարգային առաջարկների ներառումը Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրում էական ազդեցություն կունենա դրա արդյունավետության բարձրացմանը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

192

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

THE PROBLEM OF PRODUCTION AND PROCESSING OF BUCKWHEAT IN THE CONTEXT OF ARTSAKH REPUBLIC'S FOOD SECURITY PROVIDING

ARAM VERDYAN

Applicant of Shushi Technological University,

Stepanakert, The Republic of Artsakh (NKR)

In this article the ways of expansion of buckwheat production in Artsakh basing on both Armenian and international experiences are researched. The buckwheat cultivation in the Republic of Artsakh has increased since 2016. The purpose of the research is to find out the role of buckwheat in food security ensuring, the effectiveness of state support programs and its impact on buckwheat producers and processors. In the analysis a number of issues related to the topic under discussion, namely the lack of professional knowledge among farmers, incomplete mastery of technology, the supply of inefficient turnaround tools in production, the absence of contact between producer and processor have been raised. The empiric method and professional logic were used in order to gain a general and objective analysis with the available baseline data. The results of the investigation undertaken allow suggesting possible ways of overcoming the difficulties under discussion. The suggestions are connected with the farmer-processor-state cooperation structuring model, the flexible planning of the production rates volumes, proficient economic entities and protection of national producer’s interests through economic mechanisms provision.

Keywords: buckwheat, buckwheat groats, honey, profitability, value chain, market, crop rotation.

ПРОБЛЕМЫ ПРОИЗВОДСТВА И ПЕРЕРАБОТКИ ГРЕЧИХИ В КОНТЕКСТЕ ОБЕСПЕЧЕНИЯ ПИЩЕВОЙ БЕЗОПАСНОСТИ РЕСПУБЛИКИ АРЦАХ

АРАМ ВЕРДЯН

соискатель Шушинского технологического университета, г. Степанакерт, Республика Арцах (НКР)

В данной статье рассматриваются пути расширения производства гречихи в Арцахе, опираясь как на армянский, так и на международный опыт. В Республике Арцах гречневую культуру в больших масштабах начали выращивать с 2016 года. Цель исследования – выяснить роль гречихи в обеспечении продовольственной безопасности республики, определить эффективность программ государственной поддержки и их влияние на производителей и переработчиков гречихи. В ходе анализа был поднят ряд проблем, связанных с недостатком профессиональных знаний у фермеров, неполным владением технологией, поставками неэффективных оборотных средств в производстве, отсутствием связи между производителем и переработчиком. В исследовании были использованы эмпирический метод и профессиональная логика для того, чтобы с помощью существующих базисных данных можно было получить общий и объективный анализ. Исходя из результатов исследования, мы выступаем с реальными предложениями для решения этой проблемы. Представленные в статье предложения связаны с построением модели партнерства между фермером, переработчиком и государством, гибким планированием объемов производства, наличием основанных на знаниях хозяйствующих субъектов, защитой интересов национальных производителей с помощью экономических механизмов.

Ключевые слова: гречиха, гречневая крупа, мед, прибыльность, цепочка создания стоимости, рынок, севооборот.

193

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.