Научная статья на тему 'ԳՆԱՑՔԻ ՈՒ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ "ԱՊՈՒՇՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ" ՎԵՊՈՒՄ'

ԳՆԱՑՔԻ ՈՒ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ "ԱՊՈՒՇՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ" ՎԵՊՈՒՄ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
57
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
վեպ / գնացք / երկաթուղի / հայ գրականություն / մոտիվ / պատերազմ / խորհրդանիշ / ժամանակ

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Խաչատրյան Արամ

Հոդվածի նպատակը Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վեպում առանցքային նշանակություն ունեցող գնացքների ու երկաթուղիների մոտիվի համակողմանի ուսումնասիրությունն է։ Սարիբեկյանի՝ մինչ օրս հրատարակված բոլոր գրքերում գնացքների ու երկաթուղիների թեման անցնում է մի գործից մյուսը` ստեղծելով տպավորություն, որ գրողը երբեք չի հրաժարվելու այս մոտիվից։ Առաջադրված խնդիրը այս վեպում վերոնշյալ մոտիվի համակողմանի քննությունն է՝ թե՛ բովանդակային թե՛ կառուցվաքային առումով։ Վերլուծությունը ըստ անհրաժեշտության կատարվել է հեղինակի նախորդ գործերի համատեքստում։ Որոշ դեպքերում շրջանակը ընդլայնվում է՝ ներառելով հայ գրականության ու համաշխարհային գրականության՝ այս մոտիվի հիմամբ կառուցված պատումները։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են հետևյալ մեթոդները՝ համեմատություն, վերլուծություն, համադրություն դեդուկցիա։ Վեպը հրատարակվել է 2015 թվականին, դեռևս դրա վերաբերյալ չկա համապարփակ ուսումնասիրություն, ինչն էլ պայմանավորում է հոդվածի նորույթն ու արդիականությունը։ Ուսումնասիրության արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ գնացքի ու երկաթուղու մոտիվն այս վեպում դրսևորվում է երկու նշանակությամբ։ Մի պարագայում այն հարաբերվում է ժամանակի, ժամանակի զգացողության ու կյանքի շրջափուլի հետ, մյուս դեպքում՝ դառնում պատերազմի, մահվան, վախի ու անորոշության խորհրդանիշ: Մոտիվի ֆունկցիոնալ նշանակության փոփոխությունը երկու դեպքում էլ անդրադառնում է պատումի կառուցման կերպարների հոգեբանական զարգացման վրա։ Համաշխարհային գրականության մեջ լայնորեն կիրառվող այս մոտիվը Սարիբեկյանի վեպում կիրառված է լավագույնս։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

FUNCTIONAL SIGNIFICANCE OF THE TRAIN AND RAILWAY IN THE NOVEL "JOURNEY OF IDIOTS" BY HRACHYA SARIBEKYAN

The aim of the article is a comprehensive study of the motive of trains and railways, which are of key importance in Hrachya Saribekyan's novel "The Journey of Idiots". In all of Saribekyan's books published to date, the theme of trains and railways passes from one work to another, giving the impression that the writer will never give up this motive. The task consists in a comprehensive study, both in content and in structure, of the above motive. The analysis, when necessary, was carried out in the context of the author's previous work. In some cases, the context expands to include works from Armenian and world literature based on this motive. The research was carried out by the following methods: comparison, analysis, synthesis and deduction. The novel was published in 2015, and at the moment there has been no comprehensive research on it, which determines the novelty and relevance of the article. As a result of our research, we came to the conclusion that the motive of the train and the railway in this novel is expressed in two meanings. In one case, it is associated with time, a sense of time and the life cycle, in another it becomes a symbol of war, death, fear and uncertainty. In both cases, the change in the functional meaning of the motive affects both the structure of the novel and the psychological development of its characters. This motive, widely used in world literature, appears in the best form in Saribekyan's novel.

Текст научной работы на тему «ԳՆԱՑՔԻ ՈՒ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ "ԱՊՈՒՇՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ" ՎԵՊՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ԳՆԱՑՔԻ ՈՒ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ «ԱՊՈՒՇՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՊՈՒՄ*

ՀՏԴ 82.09

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակը Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վեպում առանցքային նշանակություն ունեցող գնացքների ու երկաթուղիների մոտիվի համակողմանի ուսումնասիրությունն է։ Սարիբեկյանի' մինչ օրս հրատարակված բոլոր գրքերում գնացքների ու երկաթուղիների թեման անցնում է մի գործից մյուսը' ստեղծելով տպավորություն, որ գրողը երբեք չի հրաժարվելու այս մոտիվից։

Առաջադրված խնդիրը այս վեպում վերոնշյալ մոտիվի համակողմանի քննությունն է'թե'բովանդակային և թե' կառուցվաքային առումով։ Վերլուծությունը ըստ անհրաժեշտության կատարվել է հեղինակի նախորդ գործերի համատեքստում։ Որոշ դեպքերում շրջանակը ընդլայնվում է՝ ներառելով հայ գրականության ու համաշխարհային գրականության' այս մոտիվի հիմամբ կառուցված պատումները։

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են հետևյալ մեթոդները'համեմատություն, վերլուծություն, համադրություն և դեդուկցիա։

Վեպը հրատարակվել է 2015 թվականին, և դեռևս դրա վերաբերյալ չկա համապարփակ ուսումնասիրություն, ինչն էլ պայմանավորում է հոդվածի նորույթն ու արդիականությունը։

Ուսումնասիրության արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ գնացքի ու երկաթուղու մոտիվն այս վեպում դրսևորվում է երկու նշանակությամբ։ Մի պարագայում այն հարաբերվում է ժամանակի, ժամանակի զգացողության ու կյանքի շրջափուլի հետ, մյուս դեպքում' դառնում պատերազմի, մահվան, վախի ու անորոշության խորհրդանիշ: Մոտիվի ֆունկցիոնալ նշանակության փոփոխությունը երկու դեպքում էլ անդրադառնում է պատումի կառուցման և կերպարների հոգեբանական զարգացման վրա։ Համաշխարհային գրականության մեջ լայնորեն կիրառվող այս մոտիվը Սարիբեկյանի վեպում կիրառված է լավագույնս։

Հիմնաբառեր' վեպ, գնացք, երկաթուղի, հայ գրականություն, մոտիվ, պատերազմ, խորհրդանիշ, ժամանակ:

Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վեպում* 483 առանձնակի նշանակություն ունեն գնացքն ու երկաթգիծը: Գնացքի ու երկաթգծի հարաբերությունն ու այլաբանական իմաստը վեպում այնքան զգալի են, որ Սարիբեկյանն անգամ վեպը բնորոշել է որպես «երկաթուղային վեպ»: Սակայն վեպի տեսության ու պատմության մեջ

* Հոդվածը ներկայացվել է 11.09.2020թ., գրախոսվել' 19.09.2020թ., տպագրության ընդունվել' 22.12.2020թ.:

483 Սարիբեկյան Հ., Ապուշների ուղևորությունը, Երևան, «Անտարես» հրատ., 2015: Վեպից բոլոր քաղվածքները կարվեն նույն հրատարակությունից, և էջերը կնշվեն տեքստում:

206

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

«երկաթուղային վեպ» ժանր գոյություն չունի, և ինչպես Վալերի Փիլոյանն է նշում այս վեպի առնչությամբ, «երկաթուղայինը ժանրակազմիչ յուրահատկություն չէ»484:

Սարիբեկյանի ստեղծագործական համակարգում գնացքների ու երկաթուղիների թեման անցնում է մի գործից մյուսը' ստեղծելով տպավորություն, որ գրողը երբեք չի ազատվելու այս թեմայից: Հարցազրույցներից մեկում նա նշում է. «Անբացատրելի հետաքրքրություն ունեմ երկաթուղիների ու գնացքների հանդեպ և անհաղթահարելի ցանկություն անընդհատ երկաթուղային պատմություններ ստեղծել: Իմ շատ ստեղծագործություններում գնացքներ ու երկաթուղիներ կան, ինձ համար կա գրականություն գնացքների և գրականություն մնացած այլ բաների մասին: Ինձ համար գնացքների մասին ստեղծագործություններն առանձնանում են այն աստիճան, որ ժանրի իրավասություն ունեն»485:

1883 թվականի հոկտեմբերի 6-ին հռչակավոր «Արևեւյան ճեպընթացը» կատարում է իր առաջին' Փարիզ-Կոստանդնուպոլիս ուղևորությունը՝ սկիզբ դնելով գնացքների ու երկաթուղիների վերաբերյալ գրականությանը486։

Հետանկախության շրջանի հայ գրականության մեջ որպես գնացքով սկսվող ու ավարտվող վեպ կարելի է նշել Գուրգեն Խանջյանի «Նստիր Ա գնացքը» վեպը: Հայ ընթերցողներին առավելապես ծանոթ «երկաթուղային վեպերի» շարքում կարելի է առանձնացնել նաև Վենեդիկտ Երոֆեևի «Մոսկվա-Պետուշկի» վիպակը, որից էլ հեղինակը վերցրել է վեպի բնաբաններից մեկը487:

Բազմաթիվ են այն գեղարվեստական գործերը, որոնցում գնացքն ու երկաթուղին ունեն կարևորագույն ֆունկցիոնալ նշանակություն: Գնացքն ու երկաթուղին որպես վախի ու մահվան, ժամանակի ու անորոշության խորհրդանիշ, որպես միջոց' ճանապարհային երկար զրույցների համար, ամենատարբեր սիմվոլներով հագեցած' մտել են գրականություն հազարավոր էջերով:

Ժամանակն ու տարածությունը կարճող գնացքը դառնում է նորի խորհրդանիշ, որը և' հմայք է պատճառում, և' վախ է առաջացնում: Որպես լավագույն օրինակ՝ կարելի է նշել Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը. Չարենցը գնացքի նկարագրությամբ է սկսում նոր քաղաքի պատկերումը: Գնացքը դառնում է խորհրդանիշ' հնից դեպի նորի անցման. «Ամենամեծ նորությունը, որ նաիրյան չէ և նույնիսկ անընտել, անհասկանալի է թվացել սկզբում տեղացիների աչքին, երկաթուղագիծն է՝ ձգված ռուսների տիրապետության օրով' քսան տարի առաջ: Քաղաքի բնակչության կեսից ավելին դեռ մինչև հիմա էլ հիշում է անմոռանալի այն օրը, երբ անհայտ հեռուներից մինչև այդ քաղաքը ձգված երկաթե գծերի վրայով առաջին անգամ մոտեցել է գնացքը նորակառույց կայարանին։ Եղել է խնդուն խրախճանք, զարմանալի զարմանք։ Եղել են

Փիլոյան Վ., «Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» երկը,

http ://www. grakantert. am/1222-2:

485 «Պատերազմի աբսուրդը «Ապուշների ուղևորության» մեջ»,

https://mediamax.am/am/news/BookHouse/20028/:

486 Ցույց տալու համար, թե «Արևելւան ճեպընթացը» ինչ մեծ արձագանք է գտել գեղարվեստական գրականության մեջ, կարեւի է թվարկել համաշխարհային ճանաչում ձեռք բերած մի քանի գրքեր' Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելւան ճեպընթացում», Գրեհեմ Գրինի «Ստամբուլի ճեպընթաց», Սիդնի Շելդոնի «Եթե կգա վաղը», Յան Ֆլեմինգի «Սիրով Ռուսաստանից», Վերոնիկա Հենրիի «Գիշերը Արևելւան Ճեպընթացում»:

487 «Բայց, ախր, ինչո՞ւ' պատուհանի ետևում էսքան մութ, ո՞վ կբացատրի ինձ: Ինչո՞ւ է պատուհանից դուրս խավարը էսքան խիտ, եթե գնացքը դուրս է եկել առավոտը և կտրել է ընդամենը հարյուր կիլոմետր: Ինչո՞ւ»: Ерофеев В., Москва — Петушки, Санкт-Петербург, 2019, էջ 41 (թարգմանությունը' Սարիբեկյանի):

207

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

մարդիկ, որ զարմանքից ու հիացմունքից չեն կարողացել խոսել, առնվել է լեզուները զարմանքից ու հիացմունքից»488։

Գնացքները գեղարվեստական գործերում ֆունկցիոնալ նշանակությամբ հաճախ հարաբերվում են նաև պատերազմին: Պատերազմական իրավիճակներում ցամաքային տարածքներում ամենաարագ ու անվտանգ բեռնափոխադրման միջոցը եղել է գնացքը: Մարդիկ պատերազմի դաշտ են մեկնել գնացքներով, և կայարաններում խմբվածները ռազմաճակատ ուղևորվող գնացքը միշտ էլ ասոցացրել են պատերազմի, անորոշության ու մահվան հետ: «Չտեսության հովիտ» պատմվածքում Վանո Սիրադեղյանը այսպես է ներկայացնում դեպի անորոշություն ուղևորվող մարդկային ճակատագիրը. «Կյանքում մի անգամ իջնում են նման կայարաններում և նորից գնացք նստելով' գնում ձուլվում են չորս միլիարդ անդեմ զանգվածին»489:

Հարցազրույցներից մեկում անդրադառնալով վեպում գնացք-պատերազմ հարաբերմանը՝ Սարիբեկյանը նշել է. «Գնացքը դարձել է պատերազմի խորհրդանիշ և, իրոք, ի՞նչ է պատերազմը, եթե ոչ չվացուցակներից դուրս, չնախատեսված գնացք, որի ուղևորները չեն հասկանում, թե ուր են տանում իրենց»490: Իսկ վեպի հերոսներից մեկն ասում է. «Պատերազմն էլ է չսպասված գնացք» (էջ 50):

Այս տեսանկյունից հետաքրքիր է վեպի առաջին գլխի բնաբանը, որի ազդեցությունը թե' Սարիբեկյանի հարցազրույցում, թե' գրքի համապատասխան հատվածներում զգալի է: Ստեֆան Գրաբինսկու «Թափառող գնացքը» (1919 թ.) պատմվածքից քաղված հատվածը վեպի կոնտեքստում ընկալվում է որպես առանց արտոնության գիծ դուրս եկած գնացքի միջոցով պատերազմի այլաբանություն. «Պետական երկաթուղագծերում արդեն որոշ ժամանակ է, ինչ հայտնվել է մի գնացք, որ չվացուցակներում ընդհանրապես բացակայում է, գրանցված չէ ոչ մի փաստաթղթում, չի հիշատակվում երթևեկող կազմում, մի խոսքով օտարական առանց արտոնության և գիծ դուրս գալու որևէ թույլատվության: Չի հաջողվել նույնիսկ պարզել թե ինչ կատեգորիայի է պատկանում գնացքը և որ դեպոյից է դուրս եկել: Քանի որ կարճ ակնթարթներին, երբ տեսել են այն, կողմնորոշվել ընդհանրապես հնարավոր չի եղել» (էջ 3): Ռելսերի վրա դրված ահռելի գնացքը, որ այստեղ պատերազմի բացարձակ խորհրդանիշն է, չի հանդուրժում և ոչ մի կարմիր լույս: Մարդկային կյանքի արժեքն ու հումանիստական «կարմիր լույսերը» ի զորու չեն կանգնեցնելու պատերազմը:

Վեպում կայարանին մոտեցող բեռնատար գնացքը իր ահռելի չափերով մահվան ծանր շունչ է հաղորդում շրջապատին: Գնացքն այս պարագայում ևս ներկայացվում է որպես մահվան ու պատերազմի խորհրդանիշ. «Այ քեզ ահռելի գնացք, այ քեզ գնացքի բարձրություն, այ քեզ վագոններ: Հողն է դողում, ապակիներն են դողդողում: Գնացքը մարդատար չէ, ձևերն ընդհանրապես ժխտում են մարդկայինը: Մի չար հանճարի մտահաղացում է: Զրահագնացքի դիմացը խաղալիք է: Վագոնների սև, ձութոտ կապարը թաքցնում է չարագուշակ ու ծանր մի պարունակություն: Գնացքը շատ է դանդաղ սահում, ասես նրա համար, որ ռելսերը դիմանան իր ծանրությանը: Շոգեքարշ լիներ, հրաբուխ էր պետք հնոցի համար: Սահում է ահեղ վագոնաշարը: Բոլորը քարացել են՝ ասես թիկունքի անտեսանելի ուժը հրում է իրենց այդ վիթխարի հրեշի մամլիչ-անիվների տակ» (էջ 48): Վագոնների «չարագուշակ ու ծանր» պարունակությունը, ամենայն հավանականությամբ, սահման տեղափոխվող զինամթերքն է: Սարիբեկյանը մռայլ գնացքի ու վագոնների պարունակության մեջ է կարծես խտացրել պատերազմի ամբողջ արհավիրքն ու դառնությունը:

8 Չարենց Ե., Երկերի ժողովածու, հատոր 5, Երևան, 1966, էջ 30:

489 http://andin.am/2015/12/23/:

490 «Պատերազմի աբսուրդը «Ապուշների ուղևորության» մեջ»,

https://mediamax.am/am/news/BookHouse/20028/:

208

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Մեջբերված հատվածում «մի չար հանճարի մտահաղացում» արտահայտությունը, որը կրկնում է նաև հեղինակը իր նույն հարցազրույցում («Ուղղակի սոսկում եմ, թե ոնց են բազմապատկվում ու կատարելագործվում մարդուն ժխտող անհոգի երևույթներն ու մեխանիզմները: Զենքը, ինչպես Սվիֆթն էր ասում՝ «չար հանճարների այդ

մտահղացումը»: Միթե սարսափելի չէ, որ մարդ ոչնչացնելու միջոցը օրեցօր ավելի ու ավելի էսթետիկ ու գրավիչ տեսք է ստանում, ինչո՞ւ են սպանելու գործիքը մանուկների համար որպես խաղալիք արտադրում»), պատկանում է անգլիացի երգիծաբան Ջոնաթան Սվիֆթին: Սվիֆթը իր «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպում գրում է. «...և այնքան ընտելանալ դրանց, որ անտարբեր լինեմ արյան ու ավերի տեսարաններին, որ ես նկարագրեցի իբրև մի սովորական հետևանք այդ կործանարար մեքենաների, որոնց առաջին գյուտարարը, նրա ասելով, պետք է որ չար

հանճար լինի և թշնամի ամբողջ մարդկության»491:

Պատերազմում մարդ սպանելը դառնում է միզապարկը դատարկելու պես մի բան («Միզում, վերջացնում ու թեթևացած շունչ է քաշում: Մարդ սպանելը միզապարկ դատարկելուն հենց դրանով է նման' երկուսից հետո էլ շունչ ես քաշում» (էջ 43): Եվ երկաթուղու վրա վառվող կարմիր սեմաֆորը, որ պիտի կասեցներ գնացքի ընթացքը, նույնն է թե' պատերազմը, ի զորու չէ:

Վեպի վերջում Սարիբեկյանը ուղղակիորեն տարբերություն չի դնում պատերազմի ու գնացքի միջև: Հերոսներից մեկի' Միթևանու առնչությամբ նա գրում է. «Ոմանք ասում էին, թե իր ձեռքը նա պատերազմում է կորցրել, ոմանք' գնացքի տակ է մնացել, ոմանք էլ' թե հաստոցն է թռցրել: Ասենք ինչ տարբերություն' անողոք, պողպատե ատամներով փայտանյութ խժռող հաստոցի ու պատերազմի միջև: Հաստոցի, որ մարդկային ձեռքի ու փայտի միջև խտրություն չի դնում. «Ինչ տարբերություն պատերազմի ու գնացքի միջև» (էջ 154), կամ մի այլ պարագայում' «Ինչ տարբերություն ատամի հիվանդության և խաղալիք գնացքի ճնշող ծանրության միջև» (էջ 157):

Այս պարագայում երկաթուղին նույնպես փոխում է իր ֆունկցիոնալ նշանակությունը' դառնալով դժոխքի ճանապարհ («Դժոխք տանող երկաթուղին է» (էջ 48):

Վեպում գնացքը նաև փոխում է իր ֆունկցիոնալ նշանակությունը' հարաբերվելով ժամանակի, ժամանակի զգացողության ու կյանքի շրջափուլի հետ: Ե'վ «Գուշակություններ հայելիներով» ժողովածուում, և' «Երկվորյակների արևը», և' «Ապուշների ուղևորությունը» վեպերում սյուժեին ներհյուսված այս մոտիվը անպայմանորեն առկա է: Երեքի դեպքում էլ գնացքը, երկաթգիծը, ժամանակը, միախառնված երազներին ու ենթագիտակցությանը, ստանում են գեղարվեստական կարևոր նշանակություն:

Ժամանակի մեջ ապրող և ժամանակի զգացողություն ունեցող մարդու համար ժամանակը ինչ-որ մի կետից չի սկսվել և չի վերջանալու ինչ-որ կետում, այնպես, ինչպես գնացքում գտնվող մարդու զգացողության մեջ գնացքի ընթացքը չունի սահմանափակում և չի սկսվում ինչ-որ մի կետից' հաջորդ կետում ավարտվելու համար: Գնացքի ընթացքը, հորիզոններ կլանող երկաթուղային գիծը ընկալվում են որպես անսահմանի մաս: Շարժմանը զուգահեռ' գնացքի ներսում ժամանակը կանգնում է, շարժվում է աշխարհը, և ժամանակը ներգործում է գնացքից դուրս, բայց ոչ երբեք գնացքի ներսում: Երկաթուղային գծի յուրաքանչյուր կայարան, որտեղ կանգ է առնում գնացքը, ուղևորներին է վերադարձվում ժամանակը, և նրանցից յուրաքանչյուրին տրվում է սեփական ընտրության հնարավորություն' շարունակե՞լ, թե՞ ոչ:

491 Սվիֆթ Ջ., Գուլիվերի ճանապարհորդությունները, Երևան, «Անտարես» հրատ., 2013, էջ

164:

209

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Վեպում երազի և իրականության սահմանները միախառնված են: Սա և' վերադարձ է դեպի անցյալ և' հիշողության թարմացում է, և' ներկայի մեջ մնալու յուրօրինակ ցանկություն, որը ոչ բոլոր դեպքերում է հաջողվում:

Գնացքի արագությունը ժամանակը կարճում է, և երազի ու իրականության սահմանագծին անցյալը դառնում է շոշափելի: Թվում է, թե ժամանակի հետ գնացքն էլ է ետ մղվում: Կտրտված իրականության մեջ գնացքի շարժմանը զուգահեռ հայտնվում են կտրտված պատկերներ, ու առաջանում է անհանգստության զգացողություն («Խճաքար: Խոտերի մեջ կորած զուգահեռ երկաթուղու վրա անջատ ու մեկուսի ժանգոտ վագոն-ցիստեռն: Սյուներ: Գնացքը ետ է դառնում: Գնացքը ետ է դառնում» (էջ 43):

Թե' «Գուշակություններ հայելիներով» պատմվածքում և թե' «Ապուշների ուղևորությունը» վեպում անհանգստությանը զուգահեռ շոշափելի դարձած անցյալից հայտնվում է հոր կերպարը. «Գնացքը ճանապարհն էր կարճում: Անհանգիստ էի, քիչ հետո անհանգստությունը որոշակիացավ որպես հիշողություն հորս մասին, ասես հիշողությունը ձգողականություն ուներ, և գնացքն այդ ոլորտ էր մտել: Արդեն դժվարանում էի հիշել հորս դեմքը. տեսողությունս հեռանում էր այդ դեմքից: Լռությունը, որում հայրս էր ընկղմված, առանց իրեն էլ նույնն էր մնալու. լռությունից պակասելու էր մեկը»492:

«Ապուշների ուղևորությունը» վեպում գնացքի առաջ կանգնած Թելմանի մոտ վերադարձը դեպի մանկություն կրկին ուղեկցվում է հոր ներկայությամբ (էջ 42): Իսկ «Գուշակություններ հայելիներով» վեպի հերոսի համար հոր մահվանը զուգահեռ մանկությունը վերջանում է ու փակված մնում փոքրիկ գնացքի մեջ: Երազի ու իրականության սահմանագծին կայարանի մեծ գնացքը աստիճանաբար փոքրանում է, փակում որբ մնացած հերոսի մանկության վերջին էջը. «Հայրս վազում էր գնացքի կողքից: Շնչասպառ էր լինում: Գլուխս դուրս հանեցի պատուհանից, հարցրեցի՝ ինչու է վազում: Կռահեցի, որ ուզում է ասել' գնացք նստած չկա. ուզում է նստել: Ասացի, որ գնացքը կանգնած է: Շարունակում էր վազել: Հարցրեցի' ինչու է վազում: Կռահեցի, որ ուզում է պատասխանել' հասնել է ուզում: Բերեցի վերջին փաստարկը' գնացքը խաղալիք է: Կանգնեց, այտերին արցունքի կաթիլներ տեսա: Կայարանում անշարժ կանգնած էր փոքրիկ, խաղալիք մի գնացք»493: Շոշափելի դարձած անցյալից հերոսին կմնան հոր արցունքներն ու խաղալիք գնացքը, իսկ Թելմանի համար մանկության երազի ավարտը վերջին անգամ կզուգորդվի խաղալիք գնացքի ու հոր ոտքերի հետ, որոնք հարվածում էին իրեն (էջ 42-43):

Վեպի վերջնամասում հոգեկան հիվանդներից մեկը հիշում է իր երազներից մեկը. «...իրենց բակում՜ գետնին, փոքրիկ, շատ փոքրիկ երկաթե ռելսեր կային, և դրանցով մի փոքրիկ ու սև շոգեքարշ է սուրում՜ ուղիղ իր ոտքերի տակով: Նա կռացավ, որ բարձրացնի այդ շոգեքարշը, բայց չկարողացավ նույնիսկ տեղից պոկել այնքան էր ծանր, հազիվ կարողացավ մի քանի ակնթարթ կանխել դրա ընթացքը. փոքրիկ շոգեքարշը կայծեր էր թռցնում ռելսերից և դրանց կպած' չէր թողնում բարձրացնեն իրեն, ու պոկվեց, սլացավ, պարզապես անհնար էր, Ժորիկը վեր թռավ' սարսափած փոքրիկ գնացքի ծանրությունից» (էջ 153):

Խաղալիք գնացքի ու իրական գնացքի մոտիվ հայտնվում է նաև «Երկվորյակների արևը» վեպում: Երազի և իրականության սահմանագծին գնացքի փոխակերպումը խաղալիք գնացքի և հակառակը վեպում արտահայտվում է երկվորյակ եղբայրների միջոցով' ունենալով անհանգստության ու կորցրած ժամանակի գործառույթ («Երկաթգծերի արանքում պառկելն ապահովություն էր ներշնչում արդեն, երբ գնացքը

24:

492

Սարիբեկյան Հ., Գուշակություններ հայե[իներով, Երևան, «Զանգակ-97» հրատ.,2003, էջ

493 Նույն տեղում, էջ 25:

210

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

հեռացել էր այնքան, որ խաղալիք էր դարձել»494 կամ' «Գետնին փոքրիկ, խաղալիք գնացք տեսավ, ուզում էր վերցնել հրաշք խաղալիքը: Բռնեց, հազիվ կասեցրեց ընթացքն ու չկարողացավ բարձրացնել տեղից. երազում զգաց, որ խաղալիք գնացքն իսկական գնացքի զանգված ունի»495): Խաղալիքի միջոցով կորցրած ժամանակի վերադարձը արտահայտվում է նաև Սարիբեկյանի «Հոգեհանգստի ձյունը» պատմվածքում. «Մայրս բերել էր իմ սիրած խաղալիք մեքենան, քրոջս տիկնիկը, անցյալը վերադարձվում էր

մեզ»4

Իրականի ու երևակայականի միջև սահմաններ գոյություն չունեն: Սահմանների նույնացումը վեպում հանգեցնում է նրան, որ հերոսները միաժամանակ կարող են լինել և' գնացքում, և' ադրբեջանական հոգեբուժարանում. «Քիչ առաջ հիվանդանոցում էր, հիմա' գնացքում» (էջ 92):

Վեպում գրեթե ամեն ինչ առնչվում է գնացքի հետ, այդ թվում' հիշողությունը. «Մամեդովը գնացք է նստել: Հիշողության գնացքը: Եվ ինչ հաճախ են անցյալում թունելները» (էջ 55), նույնիսկ' կարի մեքենան. «Մեր տանը գերմանական Zinger մակնիշի կարի մեծ մեքենա կար... Մեքենան նաև թև-պտուտակ ուներ' իսկը հին շոքեքարշի անիվ» (էջ 76):

Այսպիսով' եթե մի դեպքում գնացքն ու երկաթուղին հարաբերվում են պատերազմին և դառնում պատերազմի խորհրդանիշ' ցույց տալով պատերազմի ողջ աբսուրդը, անհեթեթությունն ու վախը, ապա մյուս դեպքում' ժամանակային շրջափուլին, որտեղ ժամանակը նեղանում է գնացքի խցիկի չափ:

FUNCTIONAL SIGNIFICANCE OF THE TRAIN AND RAILWAY IN THE NOVEL «JOURNEY OF IDIOTS» BY HRACHYA SARIBEKYAN

ARAM KHACHATRYAN

Yerevan State University, Faculty of Armenian Philology,

Department of Armenian Literature, Ph.D. Student,

Yerevan, Republic of Armenia

The aim of the article is a comprehensive study of the motive of trains and railways, which are of key importance in Hrachya Saribekyan's novel "The Journey of Idiots". In all of Saribekyan's books published to date, the theme of trains and railways passes from one work to another, giving the impression that the writer will never give up this motive.

The task consists in a comprehensive study, both in content and in structure, of the above motive. The analysis, when necessary, was carried out in the context of the author's previous work. In some cases, the context expands to include works from Armenian and world literature based on this motive.

The research was carried out by the following methods: comparison, analysis, synthesis and deduction.

The novel was published in 2015, and at the moment there has been no comprehensive research on it, which determines the novelty and relevance of the article. As a result of our

494

495

496

Սարիբեկյան Հ., Երվորյակների արևը, Երևան, «Անտարես» հրատ., 2012, էջ 24: Նույն տեղում, էջ 25:

Կայարան (գրական տարեգիրք), Երևան, 2013, էջ 59:

211

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

research, we came to the conclusion that the motive of the train and the railway in this novel is expressed in two meanings. In one case, it is associated with time, a sense of time and the life cycle, in another it becomes a symbol of war, death, fear and uncertainty. In both cases, the change in the functional meaning of the motive affects both the structure of the novel and the psychological development of its characters. This motive, widely used in world literature, appears in the best form in Saribekyan's novel.

Key words: Roman, train, railway, Armenian literature, motive, war, symbol, time.

ФУНКЦИОНАЛЬНОЕ ЗНАЧЕНИЕ ПОЕЗДА И ЖЕЛЕЗНОЙ ДОРОГИ В РОМАНЕ «ПУТЕШЕСТВИЕ ИДИОТОВ» ГРАЧЬИ САРИБЕКЯНА

АРАМ ХАЧАТРЯН

соискатель кафедры новейшей армянской литературы Ереванского государственного университета, г.Ереван, Республика Армения

Целью статьи является комплексное исследование мотива поездов и железных дорог, которые имеют ключевое значение в романе Грачьи Сарибекяна «Путешествие идиотов». Во всех изданных к настоящему времени книгах Сарибекяна тема поездов и железных дорог переходит из одного произведения в другое, создавая ощущение, что писатель никогда не откажется от этого мотива.

Задача нашей работы состоит во всестороннем исследовании как содержания, так и структур данного мотива. Анализ, по мере необходимости, производился в контексте более ранних произведений автора. В некоторых случаях контекст расширяется и включает произведения из армянской и мировой литературы, в которых этот мотив станет постоянным в его творчестве.

Исследование было осуществлено следующими методами: сравнение, анализ, синтез и дедукция.

Роман был опубликован в 2015 году, и на сегодняшний день по нему еще не производилось всеобъемлющего исследования, что и определяет новизну и актуальность статьи. В результате исследования мы пришли к выводу, что мотив поезда и железной дороги в этом романе выражает два значения. В одном случае он связан со временем, чувством времени и жизненным циклом, в другом он становится символом войны, смерти, страха и неопределенности. В обоих случаях изменение функционального значения мотива сказывается и на структуре романа, и на психологическом развитии его героев. Этот мотив, широко используемый в мировой литературе, в романе Сарибекяна находит свою наилучшую реализацию.

Ключевые слова: роман, поезд, железная дорога, армянская литература, мотив, война, символ, время.

212

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.