Научная статья на тему 'Հայոց հոգեվոր արժեքների պաշտպանության պատմությունից'

Հայոց հոգեվոր արժեքների պաշտպանության պատմությունից Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
397
225
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հայկական լեռնաշխարհ / Հայաստան / Դրախտ / Արարատ- Մասիս / Արգիշտի / Տիգրան Մեծ / Վարդան Մամիկոնյան / Շահապիվան / Վաչա- գան Բարեպաշտ։

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Էդուարդ Լ. Դանիելյան

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ պաշտպանել է իր զավակներիհոգևոր կյանքն ազգային արժեքներին սպառնացող վտանգներից, մասնավորապես՝աղանդավորությունից։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում և ԱրցախիՀանրապետությունում տեղական ծագման աղանդավորության նշույլ չկա: Վերջինտասնամյակների ընթացքում սնկի նման աճած՝ ներմուծված արհեստածին աղան-դավորական կազմակերպությունների ի հայտ գալն անհարիր է Հայոց` հազար-ամյակների խորքային բովանդակությամբ առլեցուն ավանդական հոգեկերտվածքին:Այսօր աղանդավորության խնդիրը կրկին հայ հոգևոր դաստիարակչական օրակար-գում է հայտնվել, որի լուծման համար կարևոր նշանակություն ունի պատմականփորձի ուսումնասիրությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

FROM THE HISTORY OF DEFENSE OF ARMENIAN SPIRITUAL VALUES

For many centuries the Armenian Apostolic Church defended the spiritual life of its adherents from perils posed onto their national values, particularly from sectism. Currently there is no sign of any locally originated sects whatsoever both in Republic of Armenia and Artsakh. However, artificially created and imported sectarian organizations mushroomed in the recent decades, and this phenomenon is incompatible with the millennia-old traditional Armenian spiritual mindset imbued with in-depth meaningfulness. Currently the problem of sects is once again in the agenda of Armenian spiritual upbringing, and the study of historical experience appears important for finding solutions to this problem.

Текст научной работы на тему «Հայոց հոգեվոր արժեքների պաշտպանության պատմությունից»

ՀԱՅՈՑ ՀՈԳԵ4ՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Էդուարդ Լ. Դաեիեյյաե*

Բանալի բաոեր Հայկական լեռնաշխարհ, Հայաստան, Դրախտ, Արարատ-Մասիս, Արգիշտի, Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Շահապիվան, Վաչա-գան Բարեպաշտ:

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ պաշտպանել է իր զավակների հոգևոր կյանքն ազգային արժեքներին սպառնացող վտանգներից, մասնավորապես աղանդավորությունից, որը դեռևս վաղ միջնադարում իր բազմաշերտ և խայտաբղետ դրսևորումներով մտահոգիչ էր եկեղեցական հայրերի, հայ պատմիչների ու պետական գործիչների համար: Դրանով էին պայմանավորված Հայ եկեղեցու ընդունած որոշ կանոններն ու հայ պատմիչների և փիլիսոփաների այդ ուղղությամբ կատարվող ուսումնասիրությունները:

Հայաստանում անցյալում և ներկայում աղանդավորականության դրսևորումները տարբերվելով մի հարցում նմանվում են: Դրանք արտահայտվում են հասարակության մեջ եղած սոցիալական և հասարակական դժվարությունների առկայության պայմաններում իրականությունից դժգոհ, հոգևոր առումով տառապող և հաճախ նաև անձնապես դժբախտ մարդկանց և նրանց մերձավորների շրջանակներում: Մարդուն տրված կյանքի իր հատվածը անդառնալի շռայլություն է ծախսել աղանդավորական փնտրտուքների վրա, երբ ուրիշն է նրա տեղը մտածում, հոգու չբացահայտված գանձերը տնօրինում, աշխարհի հետ շփման ամբողջ տեղեկատվական ոլորտը լցնում օտարամոլ բարբաջանքով' հոգեորսության զոհին դարձնելով դավադիր ծրագրերն իրագործելու գործիք:

Այս խնդրում անցյալի և ներկայի միջև նաև կա մի էական տարբերություն: Միջնադարում Հայաստանում եղած աղանդավորական շարժումները

՚ «Նորավանք» ԳԿՀ խորհրդական, պ.գ.դ.:

114

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Է.Դաեիեթան

կամ տեղական ծագում ունեին (պավլիկյան, թոնդրակյան), կամ էլ արտաքինից ներթափանցման հետևանք էին սոցիալ-քաղաքական անբարենպաստ իրավիճակի հետևանքով: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղական ծագման աղանդավորության նշույլ չկա: Վերջին տասնամյակների ընթացքում սնկի նման աճած ներմուծված արհեստածին աղանդավորական կազմակերպությունների ի հայտ գալն անհարիր է Հայոց' հազարամյակների խորքային բովանդակությամբ առլեցուն ավանդական հոգեկերտվածքին:

Պատմական ճշմարտության վկան ստեղծագործ ժառանգությունն է։ Հնագիտական պեղումները և սեպագիր արձանագրություններն ու աստվածաշնչային հաղորդումները վեր են հանում Հայոց մշակութային ժառանգության ավելի քան ութհազարամյա ազգային1 հոգևոր ակունքները Հայկական լեռնաշխարհում: Քրիստոնեությունը Առաքելական քարոզչությամբ (մ.թ. I դ.) ընձյուղվելով հավատի վկայության լուսեղեն ակունքներին, Հայաստանում առաջինը աշխարհում, հռչակվեց պետական կրոն (301թ.)։ Լուսապաշտու-թյան ժառանգականության հոգևոր սկզբունքով վեր հառնեցին հայ մշակույթի անզուգական կոթողները Մեսրոպատառ այբուբենը, Ոսկեդարյան գրականությունը, եկեղեցական ճարտարապետությունը և երաժշտությունը, խաչքա-րային արվեստը և մանրանկարչությունը, զարթոնք ապրեցին գիտության տարբեր ճյուղերը (պատմագրություն, փիլիսոփայություն և աստվածաբանություն, աստղագիտություն և տիեզերագիտություն, աշխարհագրություն, տոմարագիտություն և մաթեմատիկա, բժշկագիտություն)։

Հայոց հոգևոր և պատմամշակութային ժառանգության իմաստավորման, պահպանման և բազմապատկման ճանապարհը Հայրենաճանաչո-ղությունն է:

Հնում և միջնադարում հայորդի բազում սերունդներ են անցել այդ լուսավոր ճանապարհով, որի փարոսներն են Հայոց գիտաուսումնական և մշակութային կենտրոնները Մեծ Հայքի Բարձր Հայք (Դարանաղի գավառի Անի տաճար), Արցախ (Ամարաս, Գանձասար, Շուշի), Այրարատ [Շիրակի

1 Հեթանոսական հուն. էթնոս բառից, որ նշանակում է ազգ, ցեղ: Հմմտ. հին ժամանակներում «հեթանոս», «հեթանոսական» նշանակել է ազգ, ազգային, իսկ միջնադարում «հեթանոս» էին կոչում ոչ քրիստոնյաներին [1, էջ 74]։

115

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Անիի կաթողիկոսարանի բարձրագույն հոգևոր (վարդապետարան) և իմաստասիրական դպրոցներ], Սյունիք (Գլաձորի1 և Տաթևի1 2 համալսարաններ), Տուրուբերան, Վան-Վասպուրական, Տայք, Գուգարք, Արցախ նահանգներում, Կիլիկյան Հայաստանում (Սիս, Հռոմկլա, Դրազարկ) և այլն:

Հայոց հավատքի հոգևոր ակունքներում են Արայան և Վահագնյան ու Քրիստոսաշունչ լուսապաշտական վկայության հիմնասյուները, որպիսիք են Դրախտը, Հավիտենական Ուխտը և Արարատ-Մասիսի գագաթին հանգրվա-նած Նոյան տապանը, Հայկյան հայրենապաշտությունը, սուրբ ծեսերի/օրենք-ների Արատտան, Արմանումը, Հայասա-Հայքը, Արգիշտի և Տիգրան Մեծ արքաների փառքը, Հայ Առաքելական եկեղեցին, Աբգար ու Տրդատ Մեծ թագավորների Քրիստոսակոչ գործունեությունը, Վարդան Մամիկոնյանի առաջ-նորդած Ավարայրի Սուրբ Նահատակները, Վաչագան Բարեպաշտ թագավորի ու Հայոց բազում սերունդների կերտած Հայրենաշունչ հոգևոր արժեքները:

Հայոց պատմությամբ իմաստնանալու և հզորանալու կաճառը հոգե-լցված է Հայոց ձորից ճառագող Հայկյան և հետագա Հայկազուն բազում սերունդների լուսավոր հաղթանակներով [8]: Նորագույն վկան Արցախյան ազատամարտի հաղթանակն է, որն անձնազոհաբար կերտող ազատամարտիկներն օժտված էին հայրենասիրության բարձր գիտակցությամբ ու գիտելիքների մեծ պաշարով:

Հայրենիքը ճանաչում ենք իր բնաշխարհով ու պատմությամբ' վկայված բազում սերունդների ստեղծագործ ժառանգությամբ և հայրենանվեր գործերով:

1 Մխիթար Երզնկացին Գլաձորի համալսարանը կոչել է «Մայր իմաստության» և «Իմաստության տուն», իսկ Հակոբ Թագորացին «երկրորդ Աթենք և մայրաքաղաք ամենայն իմաստից», «իմաստության գահ» [2, էջ 133; 3, էջ 104; 4, էջ 795]:

2 Տաթևի համալսարանն ունեցել է երեք մասնագիտական բաժին կամ լսարան' ներքին ու արտաքին գրոց, գրչության արվեստի և երաժշտության: Առաջին լսարանում ուսումնառության բնագավառներն ընդգրկում էին մայրենի լեզու, փիլիսոփայություն, աստվածաբանություն, քերականություն, տրամաբանություն, ճարտասանություն, մատենագիտություն, պատմություն, աստղաբաշխություն, աշխարհագրություն, բնագիտություն, մանկավարժություն, մարդակազմություն, թվաբանություն, տոմարագիտություն, գրականության պատմություն, «ներքին և արտաքին» գրքերի մեկնություն: Երկրորդ լսարանը ներառում էր մանրանկարչական–ծաղկարարական արվեստ և գրչագրության, կազմարարության և ձեռագրագիտության արհեստներ: Համալսարանի սաները հմտանում էին մագաղաթի մշակման, թղթի կոկման, թանաքի պատրաստման գործում: Տաթևում գրված, ընդօրինակված, ծաղկված և կազմված բազմաթիվ ձեռագրեր են պահպանվել: Երրորդ լսարանում դասավանդվել են երաժշտական առարկաները: Ուսման ժամկետը եղել է 7–8 տարի: Անտիկ փիլիսոփայական, ինչպես նաև քրիստոսաբանական երկերի հետ մեկտեղ դասավանդման ընթացքում օգտագործվել են Հովհան Որոտնեցու փիլիսոփայական երկերը, Գրիգոր Տաթևացու «Գիրք հարց-մանցը», աստվածաշնչյան մեկնությունները, «Ոսկեփորիկը» և այլ աշխատություններ [5-7]:

116

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Է.Դաեիեչյան

Հայրենաճանաչումը սկզբնավորվում է շրջակա բնաշխարհից' Արարատ -Մասիսի և Արագածի ձյունափայլ լեռնագագաթներով, Սևանի կապույտ ջրերով, Գառնիով ու Գեղարդով, Մաղասաբերդով ու Ամբերդով, Ս.Էջմիած-նով ու Զվարթնոցով, Հաղպատով ու Սանահինով, Ամարասով ու Գանձասարով, Ջավախքով ու Փարվանայով, Գարդմանով, Նախիջևանով ու Գողթանով, Գլաձորով ու Տաթևով, Առուճով ու Օձունով, Օշականով ու Մուղնիով, Եղվարդով ու Այրիվանքով...

Հայոց պատմության ուղիները տանում են դեպի Փոքր Հայք ու Բարձր Հայք, Տայք ու Տարոն, Ծոփք ու Սասուն, Վասպուրական ու Մոկք, Վան ու Մուշ, Սպեր ու Կարին, Տիգրանակերտ ու Սիս, Բաղեշ ու Արծկե, Կարս ու Բագավան, Արճեշ ու Մանազկերտ' դեպի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակով լի Արևմտյան Հայաստան ու Կիլիկիա, ուր ապրել ու ստեղծագործել են մեր նախնիները:

Պատմական հիշողությունը հայորդիներին հոգևոր թելերով սնում է Մայր հողի ուժով, արյան կանչով վեհացնում Բագավանի ու Աշտիշատի, Անի-Կամախի ու Երիզայի, Մշո ու Վարագա, Անիի ու Աղթամարի տաճարներով ու եկեղեցիներով, Աստղաբերդի, Արտագերսի ու Դարույնքի, Վահկայի ու Բաղեշի անառիկ ամրոցներով: Եվ դեռ ինչքան գանձեր ու գոհարներ են պահված Հայոց աշխարհում... Հայրենիքի հանդեպ սերն առնականանում է հայրենանվեր ոգով դաստիարակության և ճանաչողության ճանապարհով, որդիական նվիրումով:

Հայրենաճանաչումը տանում է դեպի աշխարհաճանաչում և սնում հայրենասիրության գաղափարը: Գարեգին Նժդեհն իր հոգու լույսով պատգամել է, որ յուրաքանչյուր սերունդ արժանի է դառնում Հայրենիքին հայրենաճա-նաչումով և հայրենապաշտությամբ: Գարեգին Նժդեհն իր պայծառ հայացքով Հայոց Հայրենիքի անցյալի ճանաչման մեջ է տեսել Հայ ազգի ապագան, որի ճանապարհի փարոսն է օտար բռնակալների դեմ ռազմի դաշտում և մտավոր մաքառումներում ազատության գործին ծառայած և իրենց անմնացորդ նվի-րած Հայոց մեծ նախնիների փառքը. «Պատմութիւն - դա անավարտ վէպ չէ, այլ' չաւարտւած ճակատամարտ: Եվ իր էջերը' ռազմադաշտե՛ր, որոնք արիւնով են ներկում եկող-անցնող սերունդները: Ազգերը միայն այն չափով են կենսունակ ու ստեղծագործ, ինչ չափով վերապրած եւ իմաստաւորած են

117

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

իրենց անցեալը, իրենց պատմութիւնը: Պատմագրել' նշանակում է կռուի մտնել ժամանակի հետ' թոյլ չտալու համար, որ նա մարդկային ազգի ան-ցեալն սպանի: Ժողովրդի անմահութեան կոթողն է պատմութիւնը: Վա՛յ այն ժողովրդին, որի անցեալն իր համար լոկ մի գերեզման է անխօս: Չկա՚յ աւելի մեծ ծառայութիւն' իր ժողովրդին, քան պատմագրումը նրա անցեալ կեանքի: Նոր Խորենացիներ, Եղիշէներ թող ճակատագիրը չզլանայ մեզ» [9, էջ 339]:

Հայ ազգի պատմական փորձը և ապագայի հանդեպ եղած պատասխանատվությունը հասարակության թե քաղաքական և թե հոգևոր կյանքում կարծես թե չպետք է տեղ թողներ այնպիսի երևույթների համար, որոնք ունենում են պառակտիչ հետևանքներ: Սակայն փաստերն անողոք են, և այսօր աղանդավորության խնդիրը օրակարգում է հայտնվել, որի լուծման համար կարևոր նշանակություն ունի պատմական փորձի ուսումնասիրությունը:

Միջնադարում աղանդավորության հետ առնչվող խնդիրներն ընդգրկել են թե տեսական և թե կիրառական ոլորտները: Տեսական ոլորտում աստվածաբանական հարցերն էին, իսկ կիրառականում քրիստոնեական դավանաբանության վրա հիմնված եկեղեցական ժողովներում ընդունվող կանոնները, որոնք միջոցներ էին սահմանում աղանդավորության դեմ:

Հայ Առաքելական եկեղեցու հայրերը հավատքով և գիտությամբ սրբորեն պահպանել են քրիստոնեական դավանաբանությունը: Եկեղեցական ժողովներում հոգևոր հայրերի մշակած կանոններից և հայ պատմիչների պահպանած վկայություններից երևում է, որ վաղ միջնադարում Հայաստան էին ներթափանցել գնոստիկյան ուսմունքների տարրերը, «անապատականների», «բորբորիտների» և «մծղնէ» շարժումները [10, էջ 83-93]:

V դարի հայ մատենագիրները Կորյունը, Մովսես Խորենացին և Եզնիկ Կողբացին, հենվելով քրիստոնեական դավանաբանության վրա, մերժում էին հերետիկոսների գաղափարները: Այսպես, համոզվելով, որ «բորբորիանոսնե-րի» աղանդը տարածվել էր Հայաստանում, Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը փորձեցին խրատներով համոզել աղանդավորներին հրաժարվել իրենց մոլորությունից, սակայն կիրառված միջոցներն անզոր էին նրանց դարձի բերելու համար, ուստի, ինչպես նշում է Կորյունը, նրանց դեմ խստագույն պատիժներ կիրառվեցին, իսկ երբ պարզվեց, որ այդ էլ չի օգնում, նրանց

118

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Է.Դաեիեթան

«խանձեալս, մրեալս և գունակ գունակ խայտառակեալս, և յաշխարհէն կորզէին» [11, էջ 6-8]:

Վաղ միջնադարում Տիեզերական եկեղեցու առջև ծառացած խնդիրներից էր նեստորականության դեմ ծավալված դավանաբանական պայքարը, որն իր գագաթնակետին հասավ Եփեսոսի Երրորդ Տիեզերական ժողովում (431թ.), երբ Թեոդորոս Մոպսուեստացու աշակերտ Նեստորը դատապարտվեց ու աքսորվեց: Սկզբնաղբյուրների հաղորդումներից երևում է, որ Նեստո-րի ուսմունքը սպառնում էր նաև Հայ Առաքելական եկեղեցուն:

Նեստորի ուսմունքի և Եփեսոսի ժողովում նրան դատապարտելու վերաբերյալ բավական մանրամասն գրել է Մովսես Խորենացին (V դար): Նախ, Պատմահայրը հիշատակել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում Նեստորի անարժանաբար պատրիարք (428431 թթ.) դառնալու մասին. «Ընդ այն ժամանակս եկաց յաթոռ եպիսկոպոսու-թեանն Բիւզանդացւոց անարժանաբար ամբարիշտն Նեստոր»: Մովսես Խո-րենացին նշել է Նեստորի ամբարիշտ լինու պատճառը «...հրէական իմաց-մանց հետեւեալ' հայհոյեաց զամենասուրբ Կոյսն' մարդածին լինել եւ ոչ Աստուածածին: Քանզի ծնեալն ի նմանէ առեալ սկիզբն' այլ որդի ասէր շնորհօք ի Մարիամայ, եւ այլ որդի ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս, որպէս զի լինել երկուս որդիս, որով Երրորդութիւնն չորրորդութիւն լինի» [12, էջ 342]:

«Հրէական իմացմանց հետեւեալ» ասելով Մովսես Խորենացին նկատի է ունեցել Հին Ուխտի վրա հիմնված հուդայական դավանաբանությանը հետևող մեկնությունները, որոնք առավել ցայտուն դրսևորվել են Փիլոն Եբրայեցու (Աղեքսանդրացի) (Ք. ծ. ա. 25 - մ.թ. 50թ.) մի շարք երկերում: Այս առումով պերճախոս են Մովսես Խորենացու խոսքերը թե Հին Կտակարանի («... աստուածայնոյն Գրոյ զիւրսն ի բաց հատեալ յինքն սեպհական ազգ ելիք զայլոցն իբր զարհամարհելեացն և իւրոց անարժան կարգելոց բանից: Զորոց մեք սկսեալ ճառեսցուք որքան է կարողութիւն, որպէս գտաք զահաւաստին ի հնոց պատմութեանց, մերով մասամբ ամենեւին անսուտ») [12, էջ 17] մասին և թե իր երկի շնորհիվ պահպանված Հայոց Աբգար թագավորի Քրիստոսին ուղղված նամակի բովանդակությունը, ուր մասնավորապես, դիմելով Հիսուս Քրիստոսին, Աբգարը գրել է. «...Նաեւ լուայ, զի Հրեայք տրտնջեն զքէն եւ կամին չարչարել զքեզ...» [12, էջ 149]:

119

Է. Դաեիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Նեստորի հանդես գալու և ստեղծած ուսմունքի գաղափարական ակունքները բացահայտելուց հետո Մովսես Խորենացին Եփեսոսի ժողովի ընդունած վճռի մասին գրել է. «Վասն որոյ ժողովեալ սրբոց հարցն յԱսիա ի ծովահայեացն Եփեսոս գրաւորական վերածնութեամբ, Կելեստինոս Հռոմայ, Կիւրղոս Աղեքսանդրի, Յոբնաղիոս Երուսաղեմի, Յովհաննէս Անտիոքայ, Մեմնոն Եփեսոսի, Պաւղոս Հեմեսու, Թէոդոտիս Անկիւրիայ եւ այլք բազումք, համանգամայն երկերիւր հարք, նզովեալ զՆեստոր' խոստովանեցին մի Որդի Աստուծոյ, զՏէր մեր Յիսուս Քրիստոս, եւ Աստուածածին զամենասուրբ կոյսն Մարիամ» [12, էջ 342]:

Հայ Առաքելական եկեղեցու հայրերին մեծ անհանգստություն էր պատճառում մծղնեական շարժումը: Ըստ եկեղեցական կանոնների, հերետիկոսները քարոզում էին իրենց ամբարիշտ մտքերը, գործում էին «այլանդակ գործս» [13, էջ 191]: Մծղնեական շարժման դեմ պայքար ծավալելու խնդիրը գտնվում էր 447թ. հրավիրված Շահապիվանի եկեղեցական ժողովի ուշադրության կենտրոնում: Ժողովի ընդունած կանոնների մի մասն ուղղված էր մծղնեական աղանդի դեմ: Ժողովը պահանջում էր ամենադաժան միջոցներ կիրառել աղանդավորների, նրանց հովանավորողների, հարողների և համակրողների դեմ [13, էջ 429-432]:

Հայ իրականության մեջ հականեստորական պայքարը, պատմագիտական և աստվածաբանական գրականության հետ մեկտեղ, արտացոլվել է նաև եկեղեցական ժողովների թղթերում: Բաբգեն կաթողիկոսի (506-513թթ.) հրավիրած Դվինի ժողովում (506թ.) մերժվեց նեստորականությունը, և համապատասխան թղթեր ուղարկվեցին Պարսկաստանում ապրող ուղղափառներին [14, էջ 134]: Բարձր գնահատելով Բաբգեն կաթողիկոսի ժողովի թղթերը' Երվանդ Տեր-Մինասյանը գրել է. «Այստեղ մեր առաջ է Հայոց եկեղեցու առաջին ժողովական որոշումը, որով նա բացարձակ կերպով մերժում է նեստորականությունը, գուցե նրա հետ կապելով նաև քաղկեդոնականությունը...» [15, էջ 77]:

Քաղաքական հանգամանքների բերումով, նեստորականությունը մինչև VII դարի սկզբները մնաց Սասանյանների հովանավորության տակ, սակայն Տիզբոնի 615/6թ. ժողովում Պարսից արքա Խոսրով II Փարվեզը, Բյուզանդա-կան կայսրության դեմ պայքարի սրման ժամանակաշրջանում' քաղաքական

120

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Է.Դաեիեչյան

նպատակներով, քննության առարկա դարձնելով դավանանքի խնդիրը, ժողովից վտարեց նեստորականներին, սխալ համարեց Քաղկեդոնի ժողովի որոշումը և ճշմարիտ համարելով առաջին երեք Տիեզերական ժողովների որոշումները, որոնց առավել հավատարիմ էր մնացել Հայ Առաքելական եկեղեցին, հրաման արձակեց. «Եթէ ամենայն քրիստոնեայք, որ ընդ իմով իշխանութեամբս են' հաւատ զՀայոցն կալցին» [16, էջ 151]:

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդը: Հայ եկեղեցու սուրբ նվիրյալների' Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Գրիգոր Տաթևացու և նրանց հետնորդների ստեղծագործական ժառանգությունը հոգևոր մեծ լիցք է հաղորդել հազարամյակների խորքից եկող հայ մշակույթին' հարստացնելով համաշխարհային հոգևոր գանձարանը: Հայ դպրությունը և գիտությունը սնվել են Մայր եկեղեցու գրկում: Հոգևոր կատարելության ճանապարհը լուսավորված է Աստուծո իմաստությամբ [17, էջ 223]:

Ի տարբերություն միջնադարյան մի շարք երկրների, որտեղ հալածվում և երբեմն դաժանորեն մահապատժի էին ենթարկվում գիտական մտքի խոշորագույն կրողները, Հայաստանում եկեղեցին ինքն էր դարձել գիտության և կրթության օրրան, որի հոգևոր հայրերից շատերը նշանավոր աստվածա-բաններ և գիտնականներ էին: Իսկ պատմության դժնդակ ժամանակներում եկեղեցին հզոր ազգապահպան և հայրենապահ վեմ եղավ հայ ժողովրդի համար: Վարդանանց սրբազան պատերազմից ցայժմ' Արցախյան հերոսամարտը, Հայ եկեղեցին իր հոգևոր զավակների հետ է:

Հայ Առաքելական եկեղեցին, շնորհիվ Արարատի լեռներում հազարամյակների խորքից եկող ճշմարիտ աստվածապաշտության վկայության ակունքների և քրիստոնեական սրբազան ավանդության հայրախոսական հզոր հիմքի, հավատքի վահանով մշտապես պահպանել է իր զավակների հոգևոր անաղարտությունը:

Փետրվար, 2015թ.

121

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հր. Աճաոյան, Հայերեն արմատական բառարան, հ. Գ, Երևան, 1997:

2. Ղ Ալիշաե, Սիսական, Վենետիկ, 1893:

3. <<ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», կազմ. Լ.Խաչիկյան, Երևան, 1950:

4. Հայ ժողովրդի պատմություն, հ. III, 1976:

5. Ստեփանոււ Օրրե^ան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910:

6. Ա Ա^պաճնան, Պատմութիւն հայ դպրոցի, հ. I, Կահիրե, 1946:

7. ԳԳրիգորյան, Ս.Հ^uխվЪրդ]^uե, Սյունիքի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան, 2001:

8. Մեր հաղթանակները, հ. Ա-Դ, Երևան, «Նորավանք», 2008-2012:

9. Գարեցին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006:

10. Հր. Բluրթիկ]luե, Աղանդավորական շարժումները Հայաստանում ըստ միջնադարյան հայ և օտար հեղինակների (IV-V դարերում), «Լրաբեր», 1984, N 10, էջ 83-93:

11. Կորյուն, Վարք Մաշտոցի, բնագիրը, ձեռագրական այլ ընթերցվածներով, թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթություններով ի ձեռն պրոֆ. դ-ր Մանուկ Աբե-ղյանի, Երևան, 1941:

12. Մովսէս Iunրեեաgի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1991:

13. «Կանոնագիրք Հայոց», աշխատ. Վազգեն Հակոբյանի, խմբ. Հակոբ Անասյանի, Երևան, 1964:

14. Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901:

15. Ե. Տր-Մթասևանց, Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Ս. Էջմիածին, 1908:

16. Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրությամբ Գ.Վ. Աբգարյանի, Երևան, 1979:

17. Եղիշէ, Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին, Երևան, 1989, էջ 222:

ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Էդուարդ Լ. Դաեիեչքաև

Ամփոփագիր

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ պաշտպանել է իր զավակների հոգևոր կյանքն ազգային արժեքներին սպառնացող վտանգներից, մասնավորապես աղանդավորությունից: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղական ծագման աղանդավորության նշույլ չկա: Վերջին տասնամյակների ընթացքում սնկի նման աճած ներմուծված արհեստածին աղանդավորական կազմակերպությունների ի հայտ գալն անհարիր է Հայոց' հազարամյակների խորքային բովանդակությամբ առլեցուն ավանդական հոգեկերտվածքին: Այսօր աղանդավորության խնդիրը կրկին հայ հոգևոր դաստիարակչական օրակարգում է հայտնվել, որի լուծման համար կարևոր նշանակություն ունի պատմական փորձի ուսումնասիրությունը:

122

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ИЗ ИСТОРИИ ЗАЩИТЫ

армянских духовных ценностей

Է.Դաեիեչյան

Эдуард Л Даниелян

Резюме

Армянская Апостольская церковь веками защищала духовную жизнь своих чад от угроз расшатывания национальных ценностей, в частности от сектантства. Сегодня в Республике Армения и Республике Арцах нет и следа сектантства местного происхождения. Появление в последние десятилетия разрастающихся словно грибы импортированных и искусственнорожденных сектантских организаций диссонирует с армянским традиционным укладом духовной жизни, наполненным глубинным содержанием ты-сячетелий. Проблема сектантства вновь оказалась в повестке дня духовного воспитания армян, и исторический опыт имеет важное значение для решения этой проблемы.

FROM THE HISTORY OF DEFENSE OF ARMENIAN SPIRITUAL VALUES

Edurd L Danielyan

Resume

For many centuries the Armenian Apostolic Church defended the spiritual life of its adherents from perils posed onto their national values, particularly from sectism. Currently there is no sign of any locally originated sects whatsoever both in Republic of Armenia and Art-sakh. However, artificially created and imported sectarian organizations mushroomed in the recent decades, and this phenomenon is incompatible with the millennia-old traditional Armenian spiritual mindset imbued with in-depth meaningfulness. Currently the problem of sects is once again in the agenda of Armenian spiritual upbringing, and the study of historical experience appears important for finding solutions to this problem.

123

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.