Научная статья на тему 'Սփյուռքի հայկական կազմակերպությունների, միությունների Եվ Հայ եկեղեցու դերը հայկական դպրոցների ստեղծման ու զարդացման դործում'

Սփյուռքի հայկական կազմակերպությունների, միությունների Եվ Հայ եկեղեցու դերը հայկական դպրոցների ստեղծման ու զարդացման դործում Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
2423
212
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Սերռբ Անաինյան

Հայ ազգային ինքնության պահպանումը, սերունդներին հայեցի կրթելու դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը մշտապես եղել մնում են մեր ժողովրդի ազգային հոգեկերտվածքի կարևորագույն բաղկացուցիչը: Դարեր շարունակ օտար տիրապետողների լծի տակ գտնվելը, ազգային ինքնության կորստի մշտական սպառնալիքը, ձուլման ուծացման վտանգը հայոց գիտակցության մեջ առանձնահատուկ մոտեցում վերաբերմունք են առաջ բերել հայապահպան կարևորագույն ինստիտուտի` Հայ ազգային դպրոցի հանդեպ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Образование – залог не только развития человека, но и национального бытия,идентичности и человеческого прогресса. Это краеугольный камень в процессе формирования личности и веха в развитии данного общества. Именно образование и культура сохраняют и развивают национальный дух народа,каждая нация и народ богаты созданными ими культурными ценностями.Проходя в разные периоды времени различные этапы развития, преодолев многообразные трудности, получая огромную и неоценимую по-мощь общественно-политических организаций, культурных, благотворительных, земляческих объединений, отдельных меценатов и всей общины,армянские школы смогли выжить и развиваться, оставаясь верными своей миссии – сохранению и развитию армянской национальной идентичности,армяносохранению.

Текст научной работы на тему «Սփյուռքի հայկական կազմակերպությունների, միությունների Եվ Հայ եկեղեցու դերը հայկական դպրոցների ստեղծման ու զարդացման դործում»

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ԶԱՐԴԱՑՄԱՆ ԴՈՐԾՈՒՄ

Սերռբ Անաինյան'

Ներածություն

Հայ ազգային ինքնության պահպանումը, սերունդներին հայեցի կրթելու և դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը մշտապես եղել և մնում են մեր ժողովրդի ազգային հոգեկերտվածքի կարևորագույն բաղկացուցիչը: Դարեր շարունակ օտար տիրապետողների լծի տակ գտնվելը, ազգային ինքնության կորստի մշտական սպառնալիքը, ձուլման և ուծացման վտանգը հայոց գիտակցության մեջ առանձնահատուկ մոտեցում և վերաբերմունք են առաջ բերել հայապահպան կարևորագույն ինստիտուտի' Հայ ազգային դպրոցի հանդեպ:

Այդ է պատճառը, որ Սփյուռքի հայ գաղթօջախներում որպես հայա-պահպանության կարևորագույն օջախ մեծ տեղ և ուշադրություն է դարձվել ազգային դպրոցների ստեղծմանն ու կայացմանը: Պատմական բոլոր ժամանակներում, աշխարհասփյուռ հայկական գաղթօջախների առաջացմանը զուգահեռ, որպես գերակա խնդիր մշտապես դրվել են հայկական դպրոցների հիմնումը, դրանց կայացումն ու զարգացումը:

Ազգապահպան այս գործին իրենց մասնակցությունն են բերել Սփյուռքում ստեղծված և գործող բոլոր կառույցներն ու կազմակերպությունները' հայկական ավանդական կուսակցությունները (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ), բարեսիրական կազմակերպությունները (Հայկական բարեգործա- *

* Համաշխարհային հայկական կոնգրեսի ծրագրերի համակարգող, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի մագիստրոս։

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ս. Աետիեյաե

կան ընդհանուր միություն, Հայ օգնության միություն), կրթական-մշակու-թայիե կազմակերպությունները (Համազգային հայ կրթական և մշակութային միություն' Համազգային, Թեքեյան մշակութային միություն և այլն), ինչպես նաև հայրենակցական միությունները.

Այս համատեքսում առանձնահատուկ կարևորվում են երեք հայ եկեղեցիների ' Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների' Սփյուռքում հայ կրթական գործում ունեցած պատմական դերն ու նշանակությունը: Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին, ստանձնելով պետական գործառույթներ, լինելով ազգի միասնության ու հավաքականության խորհրդանիշը, հայ ազգային ինքնության, ազգային արժեքների ու գաղափարների պահապանն ու կենսագործողը, իր վրա է վերցրել նաև հայապահ-պանության կրթական և դաստիարակչական գործը: Հայ եկեղեցիները Սփյուռքում հիմնել և կայացրել են ամենօրյա և կիրակնօրյա դպրոցների հսկայական ցանց, որոնց շնորհիվ հայեցի կրթվում ու դաստիարակվում են տասնյակ հազարավոր հայ երիտասարդներ:

Փորձենք հակիրճ ներկայացնել Սփյուռքի հայկական կառույցների դերը հայկական ամենօրյա դպրոցների ստեղծման գործում, հատկապես ավանդական Սփյուռքում' Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում:

Հայ ավանդական կուսակցությունները

Սփյուռքի համայնքներում, հատկապես նորաստեղծ գաղութներում, մեծ է եղել հայկական ավանդական կուսակցությունների' Հայ Յեղափոխական Դաշնակցության, Ռամկավար-ազատական և Սոցիալ դեմոկրատ հնչակ-յան կուսակցությունների նշանակությունը: Լինելով հայ քաղաքական մտքի կրողներն ու կենսագործողները կուսակցություններն իրենց գործունեությամբ մշտապես նպաստել են ազգային ինքնագիտակցության զարթոնքին, ազգային խնդիրներին ու հայոց պահանջատիրությանը հետամուտ լինելուն գաղթօջախներում իրականացնելով ազգային նպատակների իմաստավորման, հայության միավորման, համախմբման գործառույթ: Ու թեև ավանդական կուսակցությունների միջև մշտապես գոյություն

47

Ս. Աետիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

ունեցող հակասություններին ու պայքարին, նրանց միջև ընթացող մրցակցությունը երբեմն բարենպաստ է անդրադարձել Սփյուռքում հայ դպրոցների ստեղծման ու կայացման գործի վրա:

Բնականաբար, այս պարագայում կրթօջախներում իրեն զգալ է տվել կուսակցական գաղափարախոսությունը: Սակայն այն երբևիցե չի կաշկանդել սփյուռքի հայկական ամենօրյա դպրոցների լուսավորչական, ազգաշահ ու հայապահպան գործունեությունը, որը նրանց հիմնական նպատակն ու առաքելությունն է: «Լիբանանը, հատկապես նրա մայրաքաղաք Բեյրութը,-գրում է Ս.Գասպարյանը,- սփյուռքահայ մտքի ու մշակույթի գլխավոր կենտրոններից մեկն է: Այստեղ ներկայացված են հայկական բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք զգալի դեր են խաղում երկրի քաղաքական կյանքում: Ոչ մի տեղ քաղաքական հակամարտություններն ու պայքարը հայկական կուսակցությունների միջև այնքան ցայտուն ու ուժեղ չեն, ինչպես այստեղ: Ոչ մի տեղ հայ մամուլը, տարբեր ուղղությունների պատկանող հասարակական ու մշակութային կազմակերպություններն այնպիսի խայտաբղետ պատկեր չեն ներկայացնում, ինչպես այստեղ: Ու, թերևս, ոչ մի երկրում հայերը երկրի հասարակական ու քաղաքական կյանքում այնպիսի կարևոր դեր չեն խաղում, ինչպես այստեղ» [1]: Նմանատիպ պատկեր է տիրում նաև Սիրիայում' Հալեպ ու Դամասկոս քաղաքներում:

Մերձավոր Արևելքի երկրներից Լիբանանում ու Սիրիայում գործող հայկական ամենօրյա դպրոցների գերակշիռ մեծամասնությունը կազմող ազգային վարժարանները վայելում են Հայ Յեղափոխական Դաշնակցության հովանավորությունն ու աջակցությունը:

Թվով համեմատաբար ավելի քիչ դպրոցներ ունեն ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ը: Կուսակցությունների գործունեության մեջ որոշակի տեղ են զբաղեցնում ազգային-մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը նպաստող հարցերը: Նրանց անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ Լիբանանում և Սիրիայում տեղի են ունենում բազմաբնույթ մշակութային ձեռնարկներ, որոնց մասնակցությամբ սփյուռքահայությունը պահպանում է ինքնությունը և հաղորդակցվում ազգային արժեքներին:

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ս. Աետիեյաե

Հարկ է նշել, որ դպրոցների, ինչպես նաև կրթական ու մշակութային այլ կենտրոնների հնարավոր կուսակցականացումից խուսափելու, կրթական, ազգապահպան և համազգային նշանակության այլ խնդիրները նեղ կուսակցական և հատվածական շահերից ավելի վեր դասելու նպատակով կուսակցությունները ձեռնամուխ եղան տարբեր կրթամշակութային հաստատությունների ստեղծմանը, որոնք անկուսակցական հիմքերով կիրա-կանացնեին հայ գաղթօջախներում իրենց կրթամշակութային առաքելությունը: Այդպիսի կառույցներից են Համազգային հայ կրթական և մշակութային միությունը' Համազգայինը (ՀՅԴ հովանու ներքո), Թեքեյան մշակութային միությունը (ՌԱԿ հովանու ներքո), «Նոր սերունդ» մշակութային միությունը (ՍԴՀԿ հովանու ներքո):

Կրթական-մշակութային կազմակերպությունները

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը (Համազգային) մշակութային-կրթական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1928թ. մայիսի 28-ին Կահիրեում (Եգիպտոս)' «Հայ կրթական և հրատարակչական համազգային ընկերություն» անունով: Հիմնադիրներից են անվանի հայ հասարակական-քաղաքական գործիչներ, գրողներ և մտավորականներ Համո Օհանջանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Գործում է Հայ Յեղափոխական Դաշնակցության հովանու ներքո:

Համազգայինի նպատակն էր «Հայ ժողովրդին կրթական մակարդակը բարձրացնել հայ լեզվով և հայ հոգիով»: 1990-ին ընդունված կանոնագրով նախատեսվում էր' «ա. սատարել հայ մշակույթի, հայ դպրության, հայ լեզվին և ընդհանրապես հայ հոգեկան և իմացական արժեքներու ճանաչման, զարգացման, տարածման և ժողովրդականացման' Հայաստանի և արտ-երկրի մեջ, բ. օժանդակել հայապահպանման ճիգերուն, ազգային նշանակություն ունեցող ավանդույթներու շարունակման և մշակութային նոր ավանդներու ստեղծման, գ. մշակութային ձեռնարկներով' ցուցահանդես, հանդիսություն, հրատարակություններ, հայը, հայությունն ու Հայ դատը ծանոթացնել հայ թե օտար հասարակության»:

49

Ս. Աետիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Միությունը 1930-իե Բեյրութում բացել է Հայ ճեմարանը, որը 1948-ից կոչվում է Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարան [2]:

Համազգայինը Սփյուռքում հայագիտությունը զարգացնելու, հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության ուսուցիչներ, նաև' խմբագիրներ և հանրային այլ գործիչներ պատրաստելու համար 1974-ին Բեյրութում հիմնել է Հայագիտական բարձրագույն հիմնարկը: Ֆրանսիայի Մար-սել քաղաքում 1980-ին հիմնադրվել է Մարսելի կրթական կենտրոնը' մանկապարտեզով, նախակրթարանով, միջնակարգով և երկրորդականով: 1986-ին Սիդնեյում (Ավստրալիա) հիմնվել է Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլuտըե (Գալստյան) երկրորդական վարժարանը:

Այս ամենօրյա վարժարաններից բացի, Միության մասնաճյուղերը պահում են նաև մեկօրյա դպրոցներ: 1990թ. Բեյրութում բացվել և մինչ այժմ գործում է Մելանքթnե և Հայկ Արսլանեան ճեմարանը:

Համազգայինի մեծ ձեռնարկումներից է Բեյրութում հիմնադրված Լևոն Շանթ մշակութային կենտրոնը, որի հարկի տակ գործում են մի շարք կրթա-մշակութային և արվեստի դպրոցներ' Թորոս Ռոսլին կերպարվեստի ակադեմիան, Բարսեղ Կանաչյան երաժշտանոցը, ինչպես նաև երգի և բալետի դպրոցները: Նույնանման մշակութային կենտրոն է գործում Հալեպում (Սիրիա). Արամ Մանուկյանի անունը կրող մշակութային կենտրոնում գործում են Բարսեղ Կանաչյան երաժշտանոցը, Սարյան կերպարվեստի ակադեմիան, Զավարյան թատերախումբը, «Զվարթնոց» երգի-պարի համույթը:

Գործելով ավելի քան 90 տարի Համազգային հայ կրթական և մշակութային միությունն անգնահատելի գործունեություն է իրականացրել Սփյուռքի հայ կրթական և մշակութային կյանքում:

Թեքեյան մշակութային միությունը (ԹԱՍ) կրթական-մշակութային կազմակերպություն է: Հիմնվել է 1947-ին, Բեյրութում (Լիբանան): Կոչվել է արևմտահայ անվանի բանաստեղծ Վահան Թեքեյանի անունով: Գործում է Ռամկավար-ազատական կուսակցության հովանու ներքո:

Թեքեյան մշակութային միության նպատակն է «պահպանել հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, ստեղծել դպրոցներ և ուսանել հայ լեզուն, պատմությունը, գրականությունը, կրոնը, արվեստներն ու գիտությու-

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ս. Աետիեյաե

եը», ինչպես նաև «պատրաստել ազգային գործիչներ և օժանդակել ուսանողներին, որոնք կնվիրվեն հայագիտությանը»: Կազմակերպությունը, որին անդամագրվել են անվանի հայ գրողներ, երգահաններ, մշակութային գործիչներ և բազմաթիվ արվեստագետներ, սկսել է նյութապես և բարոյապես օժանդակել հայկական դպրոցներին, ուսուցիչներին և մշակույթի գործիչներին, ստեղծել պատանեկան, երիտասարդական, սկաուտական խմբեր, հրատարակել գրական-գեղարվեստական և գիտական գործեր:

Թեքեյան մշակութային միության անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ գործում են երկու հայկական դպրոցներ' Բեյրութի Վահան Թեքեյան և Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան դպրոցները: Հայաստանում ԹՄՄ-ն ֆինանսավորում է Վ-Թեքեյանի անունը կրող չորս դպրոց' Երևանում, Գյումրիում, Ստեփանավանում և Արագածոտնի մարզի Կարբի գյուղում:

Բարեգործական կազմակերպությունները

1906թ. ապրիլի 15-ին եգիպտահայ անվանի հասարակական, քաղաքական և պետական գործիչ Պողոս Նուբար փաշայի կողմից հիմնադրված Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հետզհետե ընդարձակեց գործունեությունը և 1940-1950-ականներին արդեն ձեռք բերեց համահայկական բովանդակություն:

ՀԲԸՄ կանոնադրության մեջ նշված է. «Հարուստ, թե աղքատ, անուս, թե գիտուն, երթաեք կանգնելու օջախը կործան, երթանք հիմնելու դպրոց-գործատուն, երթանք մշակին տալ ցանք ու լծկան». Հենց այս նպատակներին էր միտված ՀԲԸՄ ընդհանուր գործունեությունը մինչև 1930-ականնե-

րի սկիզբը [3]:

1930-ականներին Բարեգործականի կենտրոնական վարչության որոշմամբ անհրաժեշտություն էր դիտվում բարեսիրական, կրթական, մշակութային ծրագրերի միջոցով պահպանել և տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը: Դեռ 1918թ. Պորտ Սաիդ նավահանգստում ապաստանած գաղթականության համար ՀԲԸՄ-ը բացեց վարժարան' 1220 սաներով: Հետագայում էլ այդ գործունեությունը շարունակվեց։ Ներ-

51

Ս. Աետիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

կայումս Բարեգործականն ունի 20 վարժարան, որոնց մոտ կեսը Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում' Լիբանանում, Սիրիայում և Իրանում:

ՀԲԸՄ ստեղծած և նրա հովանու տակ գործող կրթօջախներից կարելի է առանձնացնել' Լիբանան' Լևոն Կ.Նազարյան վարժարան, Սահակյան Լևոն Մկրտիճյան քոլեջ, Դարուհի-Հովակիմյան երկրորդական վարժարան, Պողոս Գևորգ միջնակարգ Կարմիրյան վարժարան; Սիրիա' Քարեն Եփփե ազգային ճեմարան, Գյուլլաբի Գյուլբենկյան Առաջապահ (Թալիա) վարժարան, Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպենկեան նախակրթարան և երկրորդական վարժարան, Իրան' Նվարդ Կյուլպենկյան նախակրթա-րան, Մարի Մանուկյան աղջկանց միջնակարգ և երկրորդական վարժարան, Հունաստան, Աթենք' Արթաքի Գալփակյան նախակրթարան, Ավս-տրաիա, Սիդեեյ ' Ալեքսանդր նախակրթարան, Կանադա ' Ալեքս Մանուկյան նախակրթարան և միջնակարգ վարժարան, Դանիել և Ալիս Ծառուկ-յան նախակրթարան (Տորոնտո), ԱՄՆ, Կալիֆոոնիա ' Մանուկյան-Դեմիր-ճյան նախակրթարան և երկրորդական վարժարան, Փասադենայի երկրորդական վարժարան, ԱՄՆ, Միչիգան' Ալեքս և Մարի Մանուկյան նախա-կրթարան և երկրորդական վարժարան, Արգենտինա, Բուենոս Այրես' Մարի Մանուկյան նախակրթարան և երկրորդական վարժարան, Ուրուգ-վայ, Մոետեվիդեո' Նուպարյան-Մանուկյան նախակրթարան և երկրորդական վարժարան [4]:

Հայ օգնության միությունը (ՀՕՄ, ՀՅԴ Կարմիր Խաչ) ստեղծվել է 1910թ. Նյու Յորքում, ՀՅԴ գործիչ Ակնունու ջանքերով, որպես հայ կանանց բարեգործական համահայկական կազմակերպություն: Ստեղծման պահին ուներ մոտ 30 մասնաճյուղ ԱՄՆ-ում և Կանադայում: Սկզբնապես Հայ օգնության միության նպատակներն են եղել պատերազմների, բնական աղետների ժամանակ դրանցից տուժած հայերին աջակցելը, առողջապահական, սոցիալական օգնությունը կենտրոններում, ինչպես նաև սննդի բաշխման կետերի հիմնումը:

Հետագայում ՀՕՄ աշխատանքներում մեծ տեղ զբաղեցրեց կրթամշա-կութային գործունեությունը: Կազմակերպության մասնաճյուղերը սփյուռքահայ երիտասարդության ազգային ինքնության պահպանման, հայեցի

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39), 2011թ.

Ս. Աետիեյաե

դաստիարակման նպատակով տարբեր երկրեերում ձեռնամուխ եղաե հայկական մեկօրյա, կիրակեօրյա և ամեեօրյա դպրոցեերի հիմեադրմաեը, սկսեցիե աջակցել արժանավոր հայ ուսանողներին, հատկապես հայագիտության բնագավառում:

1927թ. Հայ օգնության միությունը (Հայ Կարմիր Խաչը) Աթեեքում հիմնել է Զավարյաե վարժարանը, 1930-ի փետրվարից' բացման առաջին իսկ օրվանից, սկսել է դրամական հատկացումներ անել Բեյրութի Նշան Փա-լանճյան ճեմարանին, մեծապես օժանդակել է 1947-ին Հալեպում հիմնված Քարեն Եփփե ազգային ճեմարանին, ինչպես նաև 1922-ից Բուլղարիայի Ֆիլիպպե (Պլովդիվ) քաղաքում, 1925-ից Սոֆիայում գործող Մեսրոպյան ճեմարանին: Հայ Կարմիր Խաչը ԱՄՆ տարբեր քաղաքներում բացել է նաև մեկօրյա հայկական դպրոցներ, սաե-սաեուհիեերի արծվիկների խմբեր, որոնք 1930-ակաեեերի կեսին դարձել են զորավար Գարեգիե Նժդեհի հիմնած Ցեղակրոե շարժման կորիզը: 1970-իե' ՀՕՄ 60-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված հանգանակությամբ Դեթրոյթում կառուցվել է ՀՕՄ ամենօրյա վարժարանը: 1979-իե հիմնվել են Տորոետոյի Գոլոըան ամենօրյա վարժարանը (Կանադա) և Պալայաե մանկապարտեզը: Ներկայումս Աթեեքում գործում է Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարանը, 1993-ից նորակառույց Զավարյաե կրթամշակութայիե և մարզական կենտրոնը: ՀՕՄ-ը կրթական ասպարեզում հատուկ կարևորում է մեկօրյա հայկական դպրոցներն ու մաեկամսուր-մաեկապարտեզեերը: 2000թ. տվյալներով ՀՕՄ շուրջ 80 մեկօրյա դպրոցներ են գործել Ֆրաեսիայում, Իրանում, Կաեադա-յում, ԱՄՆ-ում (հատկապես' Կալիֆոռեիա նահանգում) և այլուր:

Հայ եկեղեցին

Անհնար է գերագնահատել Հայ եկեղեցու պատմական դերն ու նշանակությունը Հայոց պատմության մեջ ընդհանրապես և Հայ կրթական գործին բերած նվիրապետությանը մասնավորապես:

Դարեր շարունակ, ապրելով այլադավան միջավայրում, այլակրոն ժողովուրդեերի մեջ, հայերն առավել ամուր են կապվել իրենց եկեղեցուն: Հենց եկեղեցու և հավատքի միջոցով են հայերը կարողացել օտար երկրեե-

53

Ս. Աետիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39), 2011թ.

րում պահպանել հոգևոր կյանքի, մշակույթի ավանդները, իրենց գիրն ու գրականությունը, ազգային առանձնահատկությունները: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ բոլոր գաղթօջախներում, բոլոր ժամանակներում հայերի ամենաառաջին գործը եղել է հայկական եկեղեցու կառուցումը, որին, որպես տրամաբանական շարունակություն, հաջորդել է դպրոցաշինությունը: Հայկական դպրոցներ բացելու և նրանց գործունեությունն անխափան տանելու գործի հիմնական նախաձեռնողն ու կազմակերպողը եղել է հայկական եկեղեցին (առաքելական, կաթոլիկ, ավետարանական): Դա է վկայում այն փաստը, որ բոլոր հայկական առաջին դպրոցները բացվել են եկեղեցիներին կից և նրանց հովանավորությամբ: Սփյուռքում եկեղեցին ու դպրոցը կարծես միասնացած լինեն:

Այսօր էլ սփյուռքում հայ եկեղեցին, որի համապարփակ գործունեության մեջ վճռորոշ ու կարևոր տեղ ունի կրթական գործը, բացառիկ ուշադրության ու հոգածության տակ է պահում հայկական դպրոցները և բոլոր հարցերում աջակից դառնում նրանց [5]:

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին, պաշտոնապես հիմնադրվել է 301թ., Հայոց Տրդատ Գ թագավորի օրոք' Քրիստոնեությունը Մեծ Հայքի թագավորության պետական կրոն հռչակելով: Կենտրոնը' ՀՀ Վաղարշապատ քաղաքի Ս.Էջմիածնի վանքն է' Մայր աթոռ Ս.Էջմիածինը:

Իր հոգևոր առաքելությունն իրականացնելիս Հայ եկեղեցին դարեր շարունակ մասնակցել է նաև պետության ազգային, մշակութային, իրավական, տնտեսական և քաղաքական կյանքին, իսկ պետականության բացակայության և օտար տիրապետութան պայմաններում ստանձնել է նաև պետական գործառույթներ, ներկայացրել ազգը և պաշտպանել նրա շահերը գերիշխան երկրների իշխանությունների մոտ:

Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին, աշխարհասփյուռ հայ գաղթօջախներում, Հայ եկեղեցին շարունակել է իր ազգային-հոգևոր առաքելությունը հայրենազրկված արևմտահայության համախմբման գործում: Վիթխարի դեր կատարելով սփյուռքահայության համայնքների կազմակերպման և զարգացման բոլոր փուլերում' Հայ եկեղեցին գաղթաշխար-

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ս. Աետիեյաե

հում հանդես է եկել որպես հայապահպաեությաե, ազգային ինքնագիտակցության բարձրացման գլխավոր գործոն: Նրա հովանու տակ եե ստեղծվել կամ նրա շուրջն եե համախմբվել բազմաթիվ համայնքային կառույցներ, նրա անմիջական օժանդակությամբ և մասնակցությամբ բացվել եե կիրակնօրյա և ամենօրյա բազմաթիվ դպրոցներ, վարժարաններ, ճեմարաններ: Հայ Առաքելական եկեղեցու դպրոցաշեե և հայապահպաե գործունեությունն առավել մեծ թափով սկսել է իրագործվել Մերձավոր Արևելքի երկրեերում և հատկապես Լիբանանում ու Սիրիայում, որտեղ Մեծ եղեռնից հետո ապաստանել էին առավել մեծ թվով հայ գաղթականներ [6]:

Այսպես, հայ համայնքային կառույցներ ունեցող Լիբանանում Հայ առաքելական համայնքն ուեի դպրոցական իր ցանցը, որը ճանաչվում է իբրև ազգային դպրոց: Ավելի քան 2000 աշակերտ Լիբանանի թեմի ազգային իշխանության անմիջական հովանավորությամբ ուսանում է ազգային վարժարաններում:

Ազգային վարժարանների նախագահի պաշտոնն իրականացնում է Լիբանանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Գեղամ եպիսկոպոս Խաչարյաեը: Ազգային իշխանության ազգային ուսումնական և տնտեսական խորհուրդ-եերե ուշադրության կենտրոնում եե պահում ազգային վարժարանների կրթական, ծրագրային, նյութական գործունեությունը և համապատասխան ժողովեերով, որոշումներով կարգավորում դրանց աշխատանքները:

Վարժարանները գործում եե Ազգային Սահմանադրությունից բխած կանոնադրությամբ, որի համաձայն հատուկ կարգով նշանակվում եե վարժարանների տնօրենները և հատուկ հոգաբարձական կազմը, որոնք սերտորեն գործակցում եե ի նպաստ վարժարանի ծրագրերի իրականացման: Ազգային վարժարանների հիմնական առաքելությունն է նորահաս սերեդիե տալ հայեցի ուսում մանկապարտեզից մինչև համալսարան, անկախ ծնողների նյութական հնարավորությունից:

Բեյրութի Բուրջ Համուդի Նոր Ադաեա թաղամասի բնակիչները, իրենց ծննդավայրի պատմական Ադաեայի Աբգարեաե վարժարանի հիշատակը հավերժացնելու համար, 1931-ին հիմնել եե Ազգային Աբգարեան վարժարանը, որի առաջին տնօրենն էր Գրիգոր Բաղդասարյանը: Վարժարանի եշաեաբաեե է' «Լույսի օրրան, վաղվաե զրահ»:

55

Ս. Աետիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Կիլիկիայի սսեցի հայ գաղթականությունը 1931-իե հիմնել է Ազգային Լուսիեեաե վարժարանը: 1963-ին' պրն Աքսոր Գասարճյանի իշխանական նվիրատվությամբ, դպրոցը վերանորոգվել է։ Այն վերանվանվել է նրա անունով' Ազգային Աքսոր Գասարճեան վարժարան: Լուսինեան-Գասար-ճեան վարժարանի առաջին տնօրենն էր Մատաքիա Սարգսյանը: Վարժարանի եշաեաբաեե է «Աշխատանք, նվիրում»: Վարժարանը գործում է Բուրջ Համուդի Սիս թաղամասում:

Դարձյալ Բուրջ Համուդում, հատուկ հատկացված հողատարածքում ժողովրդական հանգանակությամբ և շինարարական աշխատանքներին ակտիվ մասնակցությամբ 1930-ին կառուցվել է վարժարան ու եկեղեցի, որոնք անվանակոչվել են Մարաշի եկեղեցու անունով' Ս Քաոասնից Մանկանց վարժարան ու եկեղեցի:

Տրիպոլիի Մինայի շրջանում 1922-ին Միհրան Խրիմյանի օրոք, հիմնվել է Խրիմեան վարժարանը, իսկ 1934-ին' Նուպարեան վարժարանը' արդեն քաղաքում: 1962-ին Տրիպոլիում գործող ազգային զույգ վարժարանները միավորվում են և կոչվում Ազգային Նուպшրեաե-Iuրիմեաե վարժարան, որի աոաջին տնօրեններից էր Սեդրակ Աֆարյանը:

1935-ին Ազգային իշխանության որոշմամբ, Ռըմեյլի Ս.Հարություն եկեղեցու կողքին հիմնադրվում է Ազգային Ռուբիեեաե վարժարանը: Շրջանը մեծ մասամբ բնակեցված էր կիլիկեցի գաղթականներով, և վարժարանի անվանակոչումը պայմանավորվեց պատմական անցյալի հիշատակով: Վարժարանի նշանաբանն է' «Սիրե ազգդ, հայրենիքդ, լեզուդ»:

Բեյրութի Սուրբ Նշան վարժարանն իբրև մանկապարտեզ հիմնադրվել է 1902-ին, այժմյան Ս.Նշան եկեղեցու հողատարածքի վրա: 1922-ին նաև ունեցել է նախակրթարանի բաժին: 1964-65-ին, նախկին Սուրբնշա-նական Սուրեն Խանամիրյանի բարերարությամբ այստեղ հաստատվում է Ազգային Սուրեն Խաեամիրեաե քոլեջը: Վարժարանը ներկայումս փոխադրվել է Բեյրութի Ֆանարի արվարձանը:

Ազգային բարերարներ Լևոն և Սոֆիա Հակոբյանների նվիրատվությամբ 1964-ին Բուրջ Համուդում կառուցվում է երկրորդական վարժարան, որը կոչվում է իր բարերարների անունով' Ազգային Լեւոն և Սոֆիա Յակո-

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ս. Աետիեյաե

բեաեքոլեջ: Քոլեջի առաջին տնօրենը Կարո Պետրոսյաեե էր: Վարժարանի եշաեաբաեե է' «Աշխատանքը կազեվացեե»:

1986-իե Ազգային Սոֆիա Յակոբեաե քոլեջե ունեցավ արվեստի իր բաժանմունքը, որը 1992-2002թթ. շարունակեց գործունեությունը' Ազգային Էհրամեճեան վարժարանի տարածքում' «Ազգային Արհեստից» վարժարան անունով: 2002-2003 ուսումնական տարեշրջանում դարձյալ սկսեց գործել Սոֆիա Յակոբեաեի «Արվեստիցը», L.A.T.C. անունով: 2004-2005-իե այն վերանվանվեց «Լեւոե Սոֆիա Արուեստից վարժարան- L.A.T.C.»:

Ազգային Եղիշե Մանուկեան վարժարանը հաստատվել է 1963-ին, Մարտիկեաե դպրոց անունով, Անթիլիասի մայրավաեքի տարածքում: 1984-85 ուսումնական տարեշրջանում վարժարանը փոխադրվել է Բեյրու-թի արվարձաններից Տպպայէ և անվանվել բարերար Վաչե Մանուկյանի հոր' Եղիշե Մանուկյանի անունով: Դոկտոր Բաբկեե Փափազյաեի և Մանուշակ Պոյաճյաեի տնօրինության օրոք վարժարանը տվել է երկրորդականի իր առաջին շրջանավարտներին: Վարժարանի եշաեաբաեե է' «Հավատք, կամք ու նվիրում» [7]:

1941-ին Շավարշ Միսաքյաեի ջաեքերով և ֆրանսահայ գաղութի մասնակցությամբ հիմնադրվում է Այեճարի Ազգային Յառաջ վարժարանը, տնօրինությամբ Տեր Նարեկ Ավագ քահանա Շրիքյաեի: 1969-ին' Գալուստ Կիւլպեեկեաե հիմեարկությաե բարերարությամբ, վարժարանում բացվում է երկրորդական բաժինը, և վարժարանը վերանվանվում է Ազգային Յա-ոաջ-Գալուստ Կիւլպէնկեան քոլեջ որպես առաջին տնօրեն ունենալով պրե Հովհաննես Գարագաչյաեիե: Վարժարանի եշաեաբաեե է' «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Հայ Առաքելական եկեղեցու ազգային աոաջեորդարաեեերի հովանու ներքո են գործում նաև Մերձավոր և Միջին Արևելքի հայկական այլ համայնքների բազմաթիվ կրթօջախներ' Եգիպտոսում, Սիրիայում, Իրանում, Թուրքիայում, Քուվեյթում և այլուր: Մասնավորապես'

• Եգիպտոսի Ազգային առաջնորդարան' Նուբարյաե (Կահիրե), Գալուս-տյաե (Կահիրե), Պողոսյաե (Ալեքսաեդրիա) ազգային վարժարաններ,

• Բեբիո թեմի (Սիրիա) Ազգային առաջնորդարան' Ազգային Սուրբ Նահատակաց վարժարան, Ազգային ուսումեասիրաց միացյալ վար-

57

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ս. Աետիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

ժարաե, Ազգային Վերածնունդ վարժարան, Ազգային Նուպարյաե վարժարան, Ազգային Խորեեյաե վարժարան, Ազգային Հայկազյան մանկապարտեզ, Ազգային եահատակաց վարժարան, Ազգային Մեսրոպյան վարժարան, Ազգային Եփրատ վարժարան, Ազգային Միացյալ Միջնակարգ Վարժարան, Ազգային Ազատություն վարժարան, Ազգային Սահակյաե վարժարան, Ազգային Հայկազյան վարժարան, Մարաշի ազգային Մեսրոպյան վարժարան, Ազգային Զավարյաե վարժարան, Ազգային միացյալ վարժարան, Քարեն Եփփե ազգային ճեմարան, Ազգային Գյուլբեեկյաե վարժարան:

• Թեհրանի (Իրան) Հայոց թեմի առաջնորդարան' Յ.Թովմասեաե օրիորդների միջնակարգ դպրոց, Արաքս դպրոց, Ալիք ոչ շահադիտական դպրոց, Արարատ դպրոց, Ա.Սողոմոեյաե դպրոց, Շանթ դպրոց, Ռոստոմ օրիորդաց տարրական դպրոց, Ռոստոմ տղայոց տարրական դպրոց, Մարիամ օրիորդաց տարրական, ուղեցույց միջնակարգ դպրոց, Մարիամ կրթ. հաստատություն տղայոց տարրական ուղեցույց դպրոց, Սահակյաե օրիորդաց դպրոց, Սահակյաե տղայոց դպրոց, Նաիրի տղաների տարրական դպրոց, Նաիրի տղաների ուղեցույց դպրոց, Թուեյաե ուղեցույց դպրոց, Ն.Գյուլբեեկյաե դպրոց, Մարի Մանուկյան դպրոց, Թուեյաե ուղեցույց դպրոց:

• Սպահանի (Իրան) Ազգային առաջնորդարան' Նոր Ջուղայի Հայոց ազգային «Արեեե» եախակրթարաե, Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քա-եաեեաե» օրիորդաց ուղեցույց և միջնակարգ, Նոր Ջուղայի Հայոց ազգային «Կատարիեեաե» տղայոց ուղեցույց և միջնակարգ, Նոր Ջուղայի Հայոց ազգային «Արմեն» օրիորդաց և տղայոց տարրական, Շահիե-շահրի հայոց ազգային «Մասիս» ուղեցույց դպրոց, Շահիեշահրի Հայոց ազգային «Նարեկ» մաեկապարտեզ-եախակրթարաե, Շահիեշահրի Հայոց ազգային «Սրբոց վարդանանց» տարրական դպրոց:

• Թավրիզի (Իրան) Ազգային առաջնորդարան' Մասիհա տարրական և ուղեցույց աղջկաց բաժին, Մասիհա ուղեցույց տղայոց բաժին, Թավրիզի Հայոց Ազգային Թամարեաե-Սահակեաե դպրոցներ:

• Քուվեյթի Ազգային առաջնորդարան' Ազգային Կենտրոնական վարժարան:

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ս. Աետիեյաե

Առանձնահատուկ արժե նշել Թուրքիայում (Ստամբուլ) գործող հայ դպրոցները: Առհասարակ, Պոլիսը դարեր շարունակ եղել է արևմտահայության հասարակական, քաղաքական, կրթական և մշակութային կենտրոն, իսկ պոլսահայությունը նշանակալից դեր է ունեցել թե հայ համայնքային, թե , ընդհանրապես, Թուրքիայի հանրային-հասարակական կյանքում: Քաղաքական, տնտեսական, մշակութային, եկեղեցական, մարզական և արհեստագործական բազմաշնորհ և տարաբնույթ գործունեությամբ հայերը խոշոր ներդրում են ունեցել Օսմանյան կայսրությունում, մշտապես վայելել են մեծ համբավ: Ծաղկում է ապրել նաև կրթական գործը: Միայն Կ.Պոլսում դարասկզբին (1901թ.) կար 40 վարժարան: Մեծ եղեռնից հետո դրանց զգալի մասը փակվել է:

Ներկայումս Ստամբուլում գործում է 16 վարժարան, որոնցից 5-ը' Կեդրոնականը, Եսայանը, ՍԽաչ դպրեվանքը, Սահակ]աե-Նուե]աեը, Վ^ննական Մխիթարյանը լիցեյներ են (քոլեջ):

Գործում են նաև Պեզճյան, Տատյան, Մերամեթճյան, Արամյան-Ունճ-յան, նեոնյան-Կարդուկան, Թարգմանչաց, ՍՍահակ-ՍՄեսրոպ, Ներսես-յաե-Եկմnե]աե վարժարանները, Սեմերճյան ճեմարանը, Գալֆայան ճեմա-ան-վարժարանը, Կարագող/ան որբանոցը և այլն:

Պոլսի գրեթե բոլոր հայաշատ թաղամասերն ունեն երկրորդական կամ նախակրթական վարժարաններ' իրենց ծաղկոցներով: Վարժարաններում ուսուցանվում են հայոց լեզու, կրոնի պատմություն: Հայ ժողովրդի պատմության դասավանդումն արգելված է: Թուրքերենի, Թուրքիայի պատմության և աշխարհագրության ուսուցիչները պարտադիր թուրքեր են:

1740-իե Հալեպում հիմնված Հայ Կաթոդիկե եկ եղեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդ հայերի (եկեղեցական և աշխարհական) հավաքականություն է, որը միացած է Հռոմի աթոռին եկեղեցական և դավանաբանական հաղորդությամբ, ճանաչում և ընդունում է Հռոմի պապի գերագահությունը: Իր եկեղեցական թեմերով ու նվիրապետություններով սփռված լինելով աշխարհով մեկ Հայ Կաթողիկե եկեղեցին անմասն չի մնացել հայ կրթական գործին նեցուկ լինելու, ամենուրեք հայկական դպրոցներ հիմնե-

59

Ս. Աետիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

լու, ազգային ինքնությունը պահպանելու նվիրական առաքելությանը: Ու թեև Հայ Առաքելական եկեղեցուց ունեցած դավանաբանական և ծիսական տարբերություններին, Հայ Կաթողիկե եկեղեցու հետևորդներն իրենց դպրոցաստեղծ հայապահպան ու հայրենանվեր գործում որպես ազգային ինքնության բաղկացուցիչ առավելապես շեշտադրում են հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի ու արվեստի ուսուցման վրա: Ներկայումս գործում է Հայ կաթոլիկական երեք միաբանություն' Մխի-թարյան միաբանությունը, Զմմառի Արծիվյան պատրիարքական միաբանությունը և Անարատ հղության հայ քույրերի միաբանությունը:

Հայ Կաթողիկե եկեղեցին և Մխիթարյան միաբանությունը կրթական գործունեություն են ծավալում Սփյուռքի բոլոր խոշոր համայնքներում: Այժմ այս եկեղեցու հովանու ներքո գործում է 44 դպրոց, որոնց մեծ մասը երկրորդական վարժարաններ են' շուրջ 35 հազ. աշակերտով: Անարատ հղության հայ քույրերը ևս ունեն իրենց դպրոցները և ընծայարանները: Կրթական կենտրոններից է Чեեետիկի Մուրատ-Ռաֆայեըաե վարժարանը (1998-ից, ցավոք, չի գործում)' հարուստ գրադարանով և թանգարանով: Մխիթարյանների տնօրինությամբ գործում են Բուենոս Այըեսի, Հալե-պի, Բեյրութի, Լոս Անշե^սի Մխիթարյան վարժարանները: Կաթոլիկ հայ հոգևոր կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց է 1883-ին Հռոմում հիմնադրված և ցայսօր գործող Լեnեյաե վարժարանը: Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող վարժարաններից են նաև'

• Եգիպտոսի Հայ կաթոլիկների միություն' Հայ կաթոլիկ քույրերի դպրոցը:

• Լիբանանի Հայ Կաթողիկե Պատրիարքարանի' Զմմառեան Միաբանության Դպրեվանք, Զմմառեան Ս.Պողոս ճեմարան, Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարան, Մխիթարյան երկրորդական երկսեռ վարժարան, Հայ Կաթողիկե Պատրիարքարանի Գևորգ Հար-պոյան երկրորդական վարժարան, Անարատ հղության հայ քույրերի Ս.Ագնես վարժարան, Սրբոց Հռիփսիմյան բարձրագույն վարժարան-Անարատ հղության հայ քույրերի:

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ս. Աետիեյաե

Հայ Ավետարանական եկեղեցին քրիստոնյա բողոքականության հետևորդների եկեղեցին է, որը որպես առանձին կրոնական համայնք կազմավորվել է 1846-ին Կ.Պոլսում: Այնտեղ էլ հետագայում այն թուրքական իշխանության կողմից ճանաչվել է իբրև Հայ Առաքելական եկեղեցուց անջատ ինքնուրույն կրոնական համայնք: Առաջին աշխարհամարտից առաջ Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում արդեն գործում էին 137 կազմակերպված ավետարանական եկեղեցիներ, որոնց կից' 270 կիրակնօրյա դպրոց, 7 քոլեջ, 46 բարձրագույն վարժարան, 3 աստվածաբանական ճեմարան: Եկեղեցու հետևորդների թիվն անցնում էր 50 հազարը: Կարևորելով ազգային ինքնության պահպանումը, կրթությունը և դաստիարակությունը համարելով ազգի գոյատևման առաջնային նախապայման հայ ավետարանականները, ստեղծման պահից, նույնպես ձեռնամուխ են եղել ազգային դպրոցների հիմնադրմանը, կայացմանն ու զարգացմանը: Հայ Ավետարանական եկեղեցին հիմնել է հարյուրավոր նախա-կրթարաններ, երկրորդական վարժարաններ, քոլեջներ, դպրոցներ: Հիշատակման և գնահատանքի է արժանի այն փաստը, որ ավետարանական հաստատություններում գիտական և մասնագիտական կրթություն են ստանում ցանկացող բոլոր հայերը' առանց կրոնական և դավանական խտրության: Երկրորդական վարժարանների թիվը 1908-ին 35 էր, որոնցից 20-ը աղջիկների:

Ներկայումս գործում են 16 հայ ավետարանական կրթական հաստատություններ (նախակրթարանից մինչև բարձրագույն)։ Դրանցից 7-ը գործում են Լիբանանում, 5-ը' Սիրիայում, մեկական Հայաստանում, Հունաստանում, Իրանում և ԱՄՆ-ում:

Նշանավոր են Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցը (Բեյ-րութ), Հայ Ավետարանական նահատակաց միացյալ վարժարանը և Հալեպ քոլեջը (Սիրիա), Հայ Ավետարանական եկեղեցու Գոհար դպրոցը (Իրան):

Լիբանանում ներկայումս կան 7 Հայ ավետարանական վարժարաններ: Դրանք հիմնվել են Կիլիկիայի ջարդերի հետևանքով այստեղ ապաստանած հայերի կողմից: Բոլոր դպրոցները պատկանում են եկեղեցիներին և նրանց հովանավոր միությանը' Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանա-

61

Ս. Աետիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

կան եկեղեցիների միությանը: Դպրոցները կառուցված եե եկեղեցիների կողքին: Հովանավոր միությունն ունի իր կրթական խորհուրդը: Զուգահեռ գործում է նաև կրթական համադրող հանձնախումբը, որի կազմում են դպրոցների տնօրեններն ու կրթական խորհրդի անդամները:

Միությանը պատկանող վարժարաններն են Հայ ավետարանական Եփրեմ-Մարաթ Փիլիպnuեաեքոլեջը (Բեյրութ) հիմնված իբրև երկրորդական վարժարան 1923-ին: Այս դպրոցը հետեղեռնյան հայ սփյուռքի առաջին երկրորդական վարժարանն է, Հայ ավետարանական Կեդրոնական բարձրագույն վարժարան (Էշրեֆիե թաղամաս, Բեյրութ) հիմնված իբրև նախակրթարան, հետագայում վերածվել է երկրորդական վարժարանի, Անճարի Հայ ավետարանական Շամալեաե-Թաթիկեաե Երկրորդական վարժարան (Բուրջ Համուդ) հիմնված 1930-ին, իբրև նախակրթարան, հետագայում նույնպես վերածվել է երկրորդական վարժարանի, Անճարի Հայ ավետարանական երկրորդական վարժարան հիմնված 1939-ին իբրև նախակրթարան, այնուհետև վերածվել է երկրորդական վարժարանի, Փի-թըր էլիզաբէթ Հայ ավետարանական միջնակարգ վարժարան (Ամանոս թաղամաս, Բեյրութ) հիմնված 1951-ին, դարձյալ իբրև մանկապարտեզ և հետագայում վերածված միջնակարգ վարժարանի: Հայ ավետարանական Կերթմենեան վարժարան (Նոր Հաճըն) հիմնված 1931-ին, իբր նախա-կրթարան, Թրատի Հայ ավետարանական վարժարան (Թրատ թաղամաս, Բուրջ Համուդ) հիմնված 1936-ին, իբր նախակրթարան:

Երկրորդական վարժարաններն ունեն մանկապարտեզ, նախակրթա-րան և երկրորդական: Յուրաքանչյուրի (մանկապարտեզ, նախակրթարան և երկրորդական) ավարտին ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած աշակերտներն ստանում են դպրոցի վկայական:

Միությունը հովանավորում է նաև Հայկազեան Համալսարանը, որ հիմնվել է 1995-ին և 1996-ին վերածվել է պետականորեն ճանաչված համալսարանի: Այն Սփյուռքի հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է:

Ամփոփելով Հայ եկեղեցու դերն ու նշանակությունը Սփյուռքի հայա-հոծ համայնքներում կարելի է փաստել.

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ս. Աետիեյաե

• Հայկական եկեղեցին Սփյուռքի գաղութներում, հիրավի, կատարել է պետության դեր' իր շուրջն է հավաքել տարագիր հայությանը և օգնել կազմակերպելու նրանց կյանքն օտարության մեջ:

• Եկեղեցին սփյուռքում իրականացրել է ոչ միայն կրոնական, հոգևոր քարոզչություն և գործունեություն, այլև համապարփակ գործառույթներ, որոնք ընդգրկել են համայնքների բոլոր ոլորտները' կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական, հրատարակչական, թարգ-ման^կան-մատենագիտական, նույնիսկ դատական և այլն: Սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնց հարցերով զբաղվում է ցանկացած պետություն և իշխանություն: Իսկ պետականություն չունեցող սփյուռքահայության համար այդ դերը ստանձնել է Հայկական եկեղեցին:

• Ե'վ Հայ Առաքելական, և' Հայ Կաթոլիկ, և' Հայ Ավետարանական եկեղեցիներն իրենց համապարփակ գործունեության մեջ առանձնակի ուշադրություն են դարձնում կրթական հարցերին, դպրոցների գործունեությանը: Սրա վառ ապացույցն այն է, որ և Լիբանանում, և Սիրիայում առաջին հայկական ամենօրյա դպրոցները բացվել են եկեղեցիներին կից և նրանց օժանդակությամբ:

Հայրենակցական միությունները

Հայրենակցական միությունները' որպես հայրենիքից և բնօրրանից (նույն գյուղից, քաղաքից, գավառից) արտագաղթած համերկրացի հայերին միավորող կազմակերպություններ, առաջին անգամ սկսեցին ի հայտ գալ 19-րդ դարի առաջին կեսին Կ.Պոլսում: Այդ ժամանակ հայտնի էին վանեցիների, կարնեցիների, սեբաստացիների, այնթապցիների, արաբկիրցիների հիմնած միությունները' «ուսումնասիրաց», «կրթասիրաց», «որբախնամ», «աղքատախնամ» և այլ անվանումներով, որոնք, միջոցներ տրամադրելով ծննդավայրի վարժարանին կամ կառուցելով նոր դպրոցներ, վարժարաններ, ընթերցարաններ, խնամքի տակ առնելով որբ երեխաներին, նպաստել են նրանց կրթական և մշակութային մակարդակի զարգացմանը, կարևոր դեր կատարել հայրենակիցների (բառի նեղ իմաստով) ազգային ինքնագիտակցության պահպանման գործում [2]:

63

Ս. Աետիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հայրենակցական միությունների գործունեության հիմնական նպատակն իրենց ծննդավայրի, բնօրրանի ապրելակերպը, կենցաղը, ավանդույթներն ու սովորույթները, երգն ու պարը, բարբառը մոռացությունից փրկելն ու երիտասարդ սերունդներին փոխանցելն էր, որը նրանց մեջ միշտ արթուն կպահի ազգային էությունն ու ինքնագիտակցությունը: Եվ այս նպատակին հասնելու համար հայրենակցական միությունները, հատկապես Լիբանանում և Սիրիայում, իրականացրել են կրթամշակութային լայն գործունեություն' բացելով դպրոցներ, մշակութային օջախներ, կազմակերպելով տարաբնույթ գրական, մշակութային և կրթական միջոցառումներ, դասախոսություններ, համերգներ, գրական երեկոներ, ցուցահանդեսներ, ճաշկերույթներ' ազգային ճաշատեսակներով, ուղևորություններ պատմական վայրեր, հայ նշանավոր մտավորականների և արվեստի գործիչների հետ հանդիպումներ և այլն:

Հարկ է նշել, որ ցեղասպանությունից և խոշոր բռնագաղթերից հետո նորակազմ հայ գաղթօջախներում, երբ բարեգործական, կրթական, մշակութային կազմակերպությունները տակավին ձևավորված չէին, չկային հասարակական-քաղաքական կառույցներ, իսկ եկեղեցին դեռևս անկարող էր լիարժեք գործել, հենց հայրենակցական միություններն են սկզբնապես հանդես եկել որպես գաղթօջախը միավորող, աշխարհագրական և տեղային (հայրենական), լեզվական-մշակութային, բարբառային, ծիսական-սո-խրստային ընդհանրության վրա հիմնված կարևորագույն ինստիտուտներ, որոնց շուրջը ձևավորվել են համայնքների աոաջին նախատիպերը: «Մինչև 1920-ական թթ. վերջերը,- գրում է Հ. Թոփուզյանը,- Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների մշակութային կյանքի առանցքը կազմում էին Այնթապի, Մարաշի, Ադանայի, Խարբերդի, Թոմարզայի, Մա-լաթիայի, Արաբկիրի, Երզնկայի, Սեբաստիայի, Յոզկաթի, Ուրֆայի, Զեյ-թունի և այլ ավելի քան երեսուն հայրենակցական միություններ: Ինչպես Հալեպում, այնպես էլ Բեյրութում ստեղծվել էր միջհայրենակցական վարչություն: Հայրենակցական միություններն այնքան էին ճյուղավորված և այնպիսի ուժ էին ներկայացնում, որ հնարավոր չէր նրանց շրջանցել Սիրիայի և Լիբանանի գաղթականության վերաբերվող այս կամ այն կարևոր հարցը լուծելիս» [8]:

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ս. Աետիեյաե

«Ազդակ» օրաթերթը գրում է. «1918-1922թթ. լիբաեաեահայ ազգային կյանքի գործոեեերը հայրեեակցակաե միություեեերե էիե ըեդհաերապես, երբ տակավիե զաեազաե մշակութայիե կազմակերպություեեեր գոյություե չուեեիե և կուսակցություեեերե ալ գրեթե աեկազմակերպ վիճակի մեջ էիե» [9]:

Հայրեեակցակաե միություեեերից յուրաքաեչյուրը, հատկապես գոր-ծուեեությաե սկզբեակաե շրջաեում, ուեեցել է հայապահպաե զգալի դեր և եշաեակություե. պահպաեելով իր տեղայիե սովորույթեերը, ծեսերը, բարբառը եպաստել է համայեքի ազգայիե և գավառայիե եկարագրի պահ-պաեմաեը: Կապը հայրեեիքի հետ, որ սկզբից ի վեր ըեկած է եղել հայրե-եակցակաեեերի գործուեեությաե հիմքում, ուծացմաե գործըեթացը կասեց-եող ամեեակարևոր գործոեե է:

Միություեեերից շատերը հրատարակել եե պատմագրքեր, հուշա-մատյաեեեր, որոեք մաերամասե տեղեկություեեեր եե տալիս տվյալ գավառի աշխարհագրությաե, ազգագրակաե եկարագրի, պատմակաե իրա-դարձություեեերի, քաղաքակաե, հասարակակաե, մշակութայիե կյաեքի, իեքեապաշտպաեակաե հերոսամարտերի մասիե և այլե:

Ամփոփում

Կրթություեը ոչ միայե մարդու զարգացմաե, այլև ազգայիե գոյատևմաե, իեքեությաե և մարդկայիե առաջըեթացի գրավակաեե է: Այե հիմեաքար է աեձի ձևավորմաե և ուղեեիշ տվյալ հասարակությաե զարգացմաե գործ-ըեթացում: Ճշմարիտ է այե միտքը, թե կրթություեե ու մշակույթե եե պահում ու զարգացեում ժողովրդի ազգայիե ոգիե, ստեղծված մշակութայիե արժեքեերով է հարուստ յուրաքաեչյուր ազգ ու ժողովուրդ:

Տարբեր ժամաեակաշրջաեեերում զարգացմաե տարբեր փուլեր աեց-եելով, տարաբեույթ դժվարություեեեր հաղթահարելով, եկեղեցու, հասա-րակակաե-քաղաքակաե կազմակերպություեեերի, մշակութայիե, բարեսի-րակաե, հայրեեակցակաե միություեեերի, աեհատ բարերարեերի և ամբողջ համայեքի մեծ ու աեգեահատելի աջակցություեե ու օգեություեը ստաեալով' հայկակաե դպրոցեերը կարողացել եե գոյատևել ու զարգա-

65

Ս. Աետիեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

նալ' հավատարիմ մնալով իրենց առաքելությանը' հայ ժողովրդի ազգային իեքեությաե պահպանմանը և զարգացմանը' հայապահպանությանը: Լեզուն և մշակույթը երկար դարեր պետականություն չունեցող ժողովրդի համար ազգի գոյապահպաեմաե կարևոր գործոններից եե: Հայ ժողովուրդն իր լեզվի, հավատքի և մշակույթի պահպաեմամբ կարողացավ գոյատևել, պահպանել իր ինքնությունը և մյուս ազգերի հետ միասին մուտք գործել 21-րդ դար:

Հուեիս, 2011թ.

Աղբյուրներ և գրակաեություե

1. Գասպարյաե Ս., Սփյուռքահայ գաղթօջախները այսօր, Երևան, 1962:

2. «Հայ Սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003:

3. Եղիազարյաե Ա, Սփյուռքի հասարակակաե-քաղաքակաե կազմակերպությունները, բարեգործական, կրթամշակութայիե, հայրենակցական միությունները (դասախոսությաե նյութ ԵՊՀ Սփյուռքագիտությաե ամբիոնում), Երևան, 2009:

4. Մհյքոեյաե Էդ, Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն, Երևան, 2005:

5. Հայ կրթական գործը Սփյուռքում, Տաթև գիտակրթակաե համալիր, «Մանկավարժական միտք», Երևան, 2008:

6. Բարխուդարյաե Վ, Էջեր հայ գաղթավայրերի պատմության, Երևան, 1996:

7. Հարությունյան Ն, Լիբանանի և Սիրիայի հայկական դպրոցները, Երևան, 2002:

8. Թոփուզյաե Հ, Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն, Երևան, 1986:

9. «Ազդակ» հանդես, Պեյրութ, 6 ապրիլի, 1927:

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ս. Աետիեյաե

РОЛЬ АРМЯНСКИХ ОРГАНИЗАЦИЙ, ОБЪЕДИНЕНИЙ ДИАСПОРЫ И АРМЯНСКОЙ ЦЕРКВИ В СОЗДАНИИ И РАЗВТИИ АРМЯНСКИХ ШКОЛ

Сероб Антинян

Резюме

Образование - залог не только развития человека, но и национального бытия, идентичности и человеческого прогресса. Это краеугольный камень в процессе формирования личности и веха в развитии данного общества. Именно образование и культура сохраняют и развивают национальный дух народа, каждая нация и народ богаты созданными ими культурными ценностями.

Проходя в разные периоды времени различные этапы развития, преодолев многообразные трудности, получая огромную и неоценимую помощь общественно-политических организаций, культурных, благотворительных, земляческих объединений, отдельных меценатов и всей общины, армянские школы смогли выжить и развиваться, оставаясь верными своей миссии - сохранению и развитию армянской национальной идентичности, армяносохранению.

67

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.