Научная статья на тему 'Թուրքիայի Հայության կրթական խնդիրների շուրջ'

Թուրքիայի Հայության կրթական խնդիրների շուրջ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
302
50
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Ռուբեն Մեյքոնյան

Կրթությունը մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել Հայության կյանքում: Աշխարհիտարբեր վայրերում հաստատված հայերը հիմնել ու զարգացրել են ազգային դպրոցներ: Ստամբուլի (Պոլիս) հայ համայնքում ևս կրթությանն ավանդաբար մեծ տեղ է հատկացվել, և պատահական չէ, որ արդեն 19-րդ դարիվերջին Պոլսում եղել է շուրջ 90 հայկական դպրոց, որոնցից 40-ը' թաղային,50-ը' մասնավոր [1, էջ 181]: Այդ նույն ժամանակաշրջանում Պոլսի 454 դպրոցներից 174-ը պատկանում էին ոչ մուսուլմաններին (հայերին, հույներին,հրեաներին), այդ դպրոցներում գրանցված էր Ստամբուլի ընդհանուր աշակերտության մոտ կեսը' 16.248-ը [2, s. 18]: Արդեն 1914թ. Պոլսում գործել է 64 հայկական դպրոց, որտեղ ուսանել է 25 հազար աշակերտ [1, էջ 181]:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Образование всегда занимало важное место в жизни армянства, осевшие в разных уголках мира армяне учреждали и развивали национальные школы. Не составляла исключения и армянская община Стамбула (Константинополя), где еще в османский период действовали многочисленные армянские образовательные учреждения. Право армян иметь образовательные и национальные гимназии в Турецкой Республике зафиксировано в 40 и 41 статьях Лозаннского договора. Сегодня образовательные проблемы армянской общины Стамбула являются частью образовательных проблем национальных меньшинств Турции в целом, и анализ разнообразных фактов свидетельствует, что во всем этом проявляется турецкая государственная политика, в которой преобладают асимиляционные элементы. В последние годы возник также вопрос обучения в армянских школах детей нелегально проживающих в Стамбуле граждан РА, а также проявились любопытные развития, связанные с увеличением количества смешанных браков в армянской общине.

Текст научной работы на тему «Թուրքիայի Հայության կրթական խնդիրների շուրջ»

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ռուբեն Մեյքոնյան

Կրթությունը մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել Հայության կյանքում: Աշխարհի տարբեր վայրերում հաստատված հայերը հիմնել ու զարգացրել են ազգային դպրոցներ: Ստամբուլի (Պոլիս) հայ համայնքում ևս կրթությանն ավանդաբար մեծ տեղ է հատկացվել, և պատահական չէ, որ արդեն 19-րդ դարի վերջին Պոլսում եղել է շուրջ 90 հայկական դպրոց, որոնցից 40-ը' թաղային, 50-ը' մասնավոր [1, էջ 181]: Այդ նույն ժամանակաշրջանում Պոլսի 454 դպրոցներից 174-ը պատկանում էին ոչ մուսուլմաններին (հայերին, հույներին, հրեաներին), այդ դպրոցներում գրանցված էր Ստամբուլի ընդհանուր աշակերտության մոտ կեսը' 16.248-ը [2, s. 18]: Արդեն 1914թ. Պոլսում գործել է 64 հայկական դպրոց, որտեղ ուսանել է 25 հազար աշակերտ [1, էջ 181]:

Թուրքական աղբյուրները, խոսելով Օսմանյան կայսրության շրջանի հայկական դպրոցների մասին, դրանք մեծ մասամբ ներկայացնում են որպես հակապետական, իմա' հակաթուրքական գաղափարներ ձևավորող օջախներ, որտեղ այդ տրամադրություններն էլ ավելի էին ակտիվանում Օսմանյան կայսրությունում արևմտյան միսիոներական կազմակերպությունների գործունեությանը զուգահեռ: Միսիոներներին ազգային-կրոնական փոքրամասնությունները և հատկապես հայերը, ըստ թուրքական աղբյուրների, դիտում էին որպես իրենց «անջատողական ձգտումներին» աջակցող ուժեր [3, s. 180]: Ավելի ծայրահեղական դիրքորոշում ունեցող թուրք հեղինակները գտնում են, որ «Օսմանյան կայսրությունը քանդել, մասնատել ձգտող իմպերիալիստական արևմտյան պետությունները համագործակցել են ազգային փոքրամասնությունների հետ, որոնց դպրոցներում կրթություն են ստացել հետագայումիրենց համար աշխատող հոգևորականներ և լրտեսներ»* 1:

Թուրքիայի Հանրապետությունում հայերի կրթական և հայկական վարժարաններ ունենալու իրավունքը հաստատված է Լոզանի պայմանագրի 40 և 41-րդ հոդվածներով [4, էջ 24]: Պոլսո հայկական դպրոցներն իրենց կառուց-

* «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան։

1 KihgR, Osmanli Turkiye’sinde azinlik okullari (19. yuzyil), http://www.hyetert.com/yazi3.asp?s=1&Id=374&DilId=1

45

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

վածքները համապատասխանեցնում եե Թուրքիայի ընդհանուր կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, և այսօր դրանցում ուսումնառությունը եռաստիճան է. մանկապարտեզ' 1 կամ 2 տարի, նախակրթա-րան' 8 տարի, լիցեյ' 3 տարի [4, էջ 11]: Ներկայումս Ստամբուչի հայ համայնքի կրթական խնդիրները մասն են կազմում ընդհանրապես Թուրքիայի ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրների, և այս առումով հետաքրքիր փաստեր են հրապարակվել 2009թ. Եվրամիության աջակցությամբ պատրաստված «Թուրքիայում խտրականության դեմ պայքարը և փոքրամասնությունների իրավունքների աջակցությունը» զեկույցում: Այսպես, ըստ այդ զեկույցում տեղ գտած տվյալների' որոշակիորեն երևում է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դպրոցների և աշակերտների թվի նվազում, ինչը հիմնականում կապված է պետության վարած քաղաքականության հետ, որտեղ գերիշխում են ձուլման տարրերը: Ընդ որում, զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է կրթական վիճակին, բավական խոսուն վերնագիր ունի. «Մոռա-

ռ ռ

նա չ, թե ձուլում. փոքրամասնությունները Թուրքիայի կրթական համակարգում»1: Ըստ ներկայացված տվյալների, 1930-31թթ. Թուրքիայում եղել է փոքրամասնությունների 117 դպրոց, իսկ 1995-96թթ. դրանց թիվն իջել է 34-ի [5, s. 14]: Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առաջին տարում' 1923-ին, Ստամբուլում եղել է 47 հայկական դպրոց [6, s. 194]: 1972-73 ուստարում դրանց թիվն իջել է 32-ի' 7366 աշակերտով, 1999-2000 ուստարում' 18-ի' 3786 աշակերտով, իսկ 2009-2010-ին արդեն 16-ի' 3029 աշակերտով [4, էջ 51]: Ինչպես տեսնում ենք, ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետական քաղաքականության հետևանքով 40 տարվա (1972-2010թթ.) ընթացքում հայ համայնքը կորցրել է իր դպրոցների և աշակերտության կեսը: Ըստ պոլսահայ մանկավարժ Կարո Փայլանի. «Ամեն տարի 150-200 աշակերտ ենք կորցնում, և եթե այսպես շարունակվի, ապա առաջիկա տարիներին ստիպված կիւնենք 6-7դպրոց փակել»:

Թուրքիայում հայկական դպրոցների թվաքանակի անկումը հիմնականում կապված է աշակերտների թվի նվազման հետ, որն ունի մի քանի պատճառ: Հարկ է նշել, սակայն, որ թուրքական պետական քաղաքականությունը ևս նպաստել է տարատեսակ խնդիրների ի հայտ գալուն: Այսպես, 1924թ. մարտի 3-ին Թուրքիայում ընդունվում է օրենք «Կրթության եույեակաեացմաե» մասին, որը պահանջում էր Թուրքիայի տարածքում բոլոր կրթական հաստատություններին իրենց գործունեությունը համապատասխանեցնել լաիցիզմի (աշ-խարհիկության) սկզբունքներին: Այն պոլսահայ կրթական հաստատությունների համար լուրջ դժվարություններ առաջ բերեց, քանի որ ազգային կրթօջախ- 1 2

1 Unutmak mi, asimilasyon mu? Turkiye’nin egitim sisteminde azinliklar, -http://www.hyetert.com/yazi3.asp?s=1&Id=409&DilId=1

2 Նույն տեղում:

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ռ Մե[քոեյաե

ներում դասավանդում էիե եաև հոգևորականները, իսկ այդ օրենքի պահանջով երաեց մուտքը դպրոց արգելվեց: Բացի այդ, հայկական դպրոցներում դասավաեդող ուսուցիչները ստիպված եղաե որակավորման քեեություեեեր հաեձեել ստեղծված պետական հանձնաժողովներում, ձեռք բերել համապատասխան վկայականներ և եոր միայն իրավունք ստանալ դասավաեդել հայկական դպրոցներում: Հարկ է եշել, որ կրթության նախարարության մասնավոր կրթական հաստատությունների 26810 թվակիր հրահանգի 32-րդ հոդվածի «ե» կետում հատուկ նշվում է, որ «դպրոցներում պաշտոեավարող Թուրքիայի քաղաքացիների համար պայման է հանդիսանում թուրքերենի իմացությունը, թուրքերենի ճիշտ և կանոնակարգված օգտագործումը: Անհրաժեշտության դեպքում այդ դասախոսները պետք է թուրքերենի քննություն հանձնեն» [7]: 1937թ. Թուրքիայի կրթության նախարարության կողմից ընդունվեց մի օրենք, որը պարտավորեցնում էր ազգային փոքրամասնությունների դպրոցներում պարտադիր թուրք փոխտնօրեն ունենալ' աշակերտներին «թուրքական մշակույթին համապատասխան դաստիարակելու համար» [6, s. 195-196]: Ուշագրավ է, որ հաճախ փոխտնօրենի պաշտոնին նշանակվում են ազգայեա-մոլակաե կողմնորոշում ունեցող մարդիկ: Փոքրամասնությունների դպրոցներում «Թուրքիայի պատմություն» և «Քաղաքացիական պաշտպանություն» առարկաները պարտադիր դասավանդում են ազգությամբ թուրք մասնագետներ: Փոքրամասնություններին պատկանող դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկողության սահմանման խնդիրները կարգավորվում են կրթության նախարարության մասնավոր կրթական հաստատությունների 26810 թվակիր հրահանգով, որի հիմք հանդիսանում է 8/2/2007 թվականի 5580 թվակիր Հատուկ կրթական հաստատությունների մասին օրենքը [7]:

Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու գործընթացի համատեքստում մի շարք հետազոտություններ են անցկացվում այդ երկրում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ: Հետազոտություններից մեկում ազգային փոքրամասնությունների կրթական վիճակի հետ կապված խոր-հուրդեեր կան' ուղղված թուրքական կառավարությանը, որոնցից մեկը փոքրամասնությունների դպրոցներում փոխտնօրենի և թուրքական մշակույթի ուսուցչի պարտադիր թուրք լինելու պայմանը վերացնելն է [8]:

Ինչպես վերը նշվեց, այսօր Ստամբուլում գործում է հայկական ընդամենը 16 կրթօջախ: Վերջին տարիներին աշակերտների թվի նվազման և ֆինանսական խնդիրների պատճառով փակվել են Բաեգալթըի Անարատ հղության և Ներսեսյաե-Երմոեյաե եախակրթարաեեերը: Ստորև մեջբերում ենք ներկայումս Ստամբուլում գործող հայկական կրթօջախների և աշակերտության թվաքաեակի մասին ամեեաթարմ տվյալներ պա-

47

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

րուեակող մի աղյուսակ, որը պատրաստել է Ստամբուչի Կեդրոնական վարժարանի բազմամյա տեօրիեուհի Սիչվա Գույումջյաեը1 [4, էջ 50].

Վարժարաե Մաեկապարտեզ Նախակրթարաե Լիցեյ Ըեդամեեը

£ -3 ԻՕ Հր տր Տղա Ըեդամեեը £ -3 ԻՕ Հր տր Տղա Ըեդամեեը £ -3 ԻՕ Հր տր Տղա Ըեդամեեը £ -3 ԻՕ Հր տր Տղա Ըեդամեեը

1 Սահակյաե- Նուեյաե 22 27 49 104 94 198 117 56 173 243 177 420

2 Տատյաե 38 35 73 163 152 315 - - - 201 187 388

3 Եսայաե 10 11 21 59 61 120 116 65 181 185 137 322

4 Մխիթարյաե 21 20 41 95 80 175 36 29 65 152 129 281

5 Կեդրոեակաե - - - - - - 138 99 237 138 99 237

6 Ե2իչգյուղ 31 19 50 91 84 175 - - - 122 103 225

7 Մերամեթչյաե 17 19 36 79 85 164 - - - 96 104 200

8 Քարագյոզյաե 30 36 66 46 73 119 - - - 76 109 185

9 Թարգմաեչաց 15 16 31 68 54 122 - - - 83 70 153

10 Արամյաե- Ուեջյաե 24 13 37 66 45 111 - - - 90 58 148

11 Բեզջյաե 7 13 20 53 71 124 - - - 60 84 144

12 Լևոե Վարդուհյաե 5 11 16 43 47 90 - - - 48 58 106

13 Գաչֆայաե ճեմարաե 3 6 9 55 22 77 - - - 58 28 86

14 Սամաթիայի Աեարատ հղությաե 6 7 13 20 27 47 26 34 60

15 Սուրբ խաչ Դպրեվաեք - - - - - - 27 23 50 27 23 50

16 Բոմոեթիի Մխիթարյաե 1 - 1 5 18 23 - - - 6 18 24

Ըեդհաեուր գումարը 230 233 463 947 913 1860 434 272 706 1611 1418 3029

Պոչսահայ վարժարաեեերի վիճակի աստիճաեակաե աեկումե ուեի հիմ-եավոր պատճառեեր, որոեցից առաեձեացեեեք մի քաեիսը.

1 (—) եշաեը ցույց է տալիս, որ տվյալ վարժարաեը համապատասխաեաբար չուեի մաեկապարտեզ, եախա-կրթարաե կամ լիցեյ:

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ռ Մե[քոեյաե

1. Հայ աշակերտների թվաքաեակը տարեցտարի նվազում է1. տարիներ առաջ հայ ծնողների մեծ մասը երեխաներին ուղարկում էր գոնե հայկական նախակրթարան, որտեղ ընդհանուր գիտելիքներին զուգահեռ սովորում էին նաև հայերեն [4, էջ 28]: Սակայն այժմ պատկերն այլ է, և շատերը նախընտրում են իրենց երեխաներին տալ թուրքական, անգլիական, գերմանական դպրոցներ (լիցեյներ), որտեղ կրթական որակը բավական բարձր է [9, էջ 22] և զգալիորեն դյուրացնում է հետագայում համալսարաններ ընդունվելու հարցը:

Աշակերտների թվի նվազումն ուղղակիորեն կապված է նաև պոլսահա-յերի արտագաղթի հետ: Հարկ է շեշտել, որ Ստամբուլի հայկական դպրոցների աշակերտության թիվը պահպանվել կամ շեշտակի չի նվազել, օրինակ' 1960-ականներին, նաև շնորհիվ այն բանի, որ գավառներից բազմաթիվ հայեր տեղափոխվեցին Ստամբուլ և իրենց երեխաներին ուղարկեցին հայկական

դպրոցներ:

2. Հայերեն դասագրքերը սակավաթիվ են և չեն համապատասխանում անհրաժեշտ որակին: Բացի այդ, արգելվում է դասավանդումն արտերկրում (օրինակ' Հայաստանում) տպագրված դասագրքերով:

3. Դպրոցներում դասավանդող ուսուցիչների պատրաստվածության մակարդակը բարձր չէ: Առօրյայում և ընտանիքում օրեցօր ծավալվող թուրքախոսության մակարդակը ևս ազդում է դպրոցների վրա, և ցավով պետք է նշել, որ հայոց լեզուն հայկական դպրոցներում շարունակաբար նահանջում է: Ուսուցիչները չեն տիրապետում հայերենին այն աստիճան, որ կարողանան դասա-վանդել մայրենիով, իսկ աշակերտության շրջանում մեծ նախանձախնդրություն չի նկատվում: Ինչպես նշում է Սիլվա Գույումջյանը. «Հայերեն լեզուի ուսուցումը այսօր իջած է այնպիսի մակարդակի մը, որ կարելի չէ այլեւս հան֊ դիպիլ ' հայերենի քաջատեղեակ երիտասարդի մը» [4, էջ 13]: Հայերենի մակարդակի անկման մասին ներհամայնքային մի քննարկման ժամանակ նույնիսկ կարծիք է հնչել, որ հայերենը վերածվել է «միջանկյալ լեզվի» կամ «մայրենի լեզվից թույլ, օտար լեզվից ուժեղ կարգավիճակի» [10]: Ներկայումս համայնքի որոշ եկեղեցիներում երբեմն ստիպված քարոզը կարդացվում է նաև թուրքերեն' թրքախոս հատվածին հասկանալի լինելու համար: Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այսօր հայերեն կիրառում է ստամբուլահայ համայնքի ընդամենը 18%-ը [6, s. 309]:

Սիլվա Գույումջյանը նշում է, որ մինչև 1970-ական թվականները պոլսա-հայ դպրոցներում դասավանդել են լավ պատրաստված հայ մանկավարժներ,

1 Պոլսի Կեդրոնական վարժարանի տնօրինուհի Սիլվա Գույումջյանի ներկայացրած տվյալներն ի ցույց են հանում նաև վերջին տասը տարում ստամբուլահայ աշակերտների թվաքանակի աստիճանական և, ցավոք, հաստատուն անկումը: Ստորև մեջբերում ենք այդ տվյալներն ըստ ուսումնական տարիների. 2000-2001 ուստարի' 3711 աշակերտ, 2001-2002' 3530, 2002-2003' 3401, 2003-2004' 3289, 2004-2005' 3210, 2005-2006' 3162, 2006-2007' 3099, 2007-2008' 3023, 2008-2009' 3045, 2009-2010' 3029 [4, էջ 47]:

49

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

որոնք նաև լավագույնս տիրապետեչ եե մայրենիին: Այդ սերեդիե հաջորդած նրանց աշակերտներն արդեն զգալիորեն զիջեչ եե մայրեեիի տիրապետման մակարդակով, որն ազդում է նրանց դասավանդման որակի և աշակերտության վրա: Ուստի, հաճախ թերի հայերենով դասավաեդեչու փոխարեն ուսուցչուհիները նախընտրում եե թուրքերենով դասավանդումը: Այսօրվա Պոչսի հայկական դպրոցների ուսուցիչների մասնագիտական մակարդակի մասին չափազանց խոսուն է Սիչվա Գույումջյաեի հետևյաչ միտքը. «Այսօր, մասեաւորաբար մեր եախակրթարաեեերուե մէջ չուեիեք այր ուսուցիչներ, իսկ կիեեր ընդհանրապես իրենց տանաիկնութեան կայքին կ՚ուսուցչագործեն (ընդգծումը մերն է- Ռ Մ.)» [4, էջ 19]: Հարկ է ավեչացեեչ եաև, որ Թուրքիայի տարածքում գործող փոքրամասնությունների դպրոցներում իրավունք չունեն դասավաեդեչ այն անձինք, որոնք Թուրքիայի քաղաքացի չեն: Պետությունն օրենսդրորեն վերահսկողություն է սահմանում թե դասավանդվող առարկաների, թե դպրոցի ղեկավարման և ուսուցիչների նշանակման ոչորտեերում:

Թուրքիայումբնակվող հայաստաեցիեերի կրթական խնդիրները.- Վերջին տարիներին խնդիր է ծագեչ եաև Ստամբուչում ապօրինաբար բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաների' հայկական դպրոցներում ուսաեեչու հետ կապված: Խնդիրը հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացրեչ եե Թուրքիայի իշխանությունների առջև, և սպասվում է, որ արդեն 2011-2012 ուստարվանից այդ հարցում կարող է դրական փոփոխություն արձաեագրվեչ: Սակայն մինչև խնդրի չուծումը, արդեն 2003 թվականից Ստամբուչում, Գեդիքփաշայի Հայ Ավետարանական եկեղեցու ներքնահարկում գործում է ընդհատակյա հայկական վարժարան, որտեղ ուսանում է շուրջ 60 հայաստաեցի երեխա' 1-ից 5-րդ դասարաններում1: Հայաստաեցի երեխաների համար նախատեսված դպրոց ստեղծեչու գաղափարի հեղինակները ստամբուչահայ Աչեքս Ուզուրօղչուե և Ստամբուչում բնակվող հայաստաեցի մանկավարժ Հերիքեազ Ավագյաեե եե, որոնք իրենց տարածք հատկացեեչու խնդրանքով ժամանակին դիմեչ եե Պոչսո Հայոց պատրիարքությանը և մերժում ստացեչ: Դրանից հետո նրանց օգնության ձեռք է մեկեեչ և տարածք տրամադրեչ Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր սպասավոր, պատվեչի Գրիգոր Աղաբաչօղչուե: Ուշագրավ է, որ ըստ ստացված տեղեկությունների, այդ ընդհատակյա դպրոցում դասավանդումն իրականացնում եե մանկավարժական բարձրագույն կրթություն ստացած մասնագետներ, ընդ որում հայաստաեյաե դպրոցների ծրագրերով, իսկ պատերին փակցված եե Հայաստանի դրոշը, քարտեզը, օրհներգը2:

Խաոնածին երեխաների կրթական խնդիրները.- Հայության շրջանում էեդոգամիաե (ներքին ամուսնությունները) չայն տարածում ունի, և փորձ է

http://www.news.am/arm/news/52487.html Նույն տեղում:

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ռ. Մե[քոեյաե

արվում դա հատկապես պահպանել Հայաստանի սահմաններից դուրս: Պոլսի համայնքում ևս էնդոգամիային մեծ ուշադրություն է հատկացվել, սակայն մի շարք գործընթացներ իրենց ազդեցությունն են թողել նաև այս երևույթի վրա, և այսօր համայնքում խառնամուսնությունները հետզհետե շատանում են, նույնիսկ հնչում են տեսակետներ, թե դրանք հասել են 40-50%-ի: Այս ամենը մտահոգիչ է. հարցին պետք է մոտենալ նաև այն տեսանկյունից, որ խառնամուսնություններն իրենց հետ բերում են մի շարք խնդիրներ, մասնավորապես' կրոնական պատկանելության, ազգային ինքնագիտակցության և, իհարկե, կրթական: Խառնամուսնությունների թվի աճին զուգընթաց հայ համայնքը մի կողմից փորձում է համակերպվել ստեղծված վիճակի հետ, մյուս կողմից ելքեր է փնտրում ի հայտ եկած խնդիրների լուծման համար, որոնց շարքում կարևոր տեղ են զբաղեցնում կրթական տարատեսակ հարցեր։ Խնդիրն այն է, որ Ստամբուլի հայկական կրթօջախներ ընդունվելու համար պարտադիր պայման էր, որպեսզի երեխայի երկու ծնողներն էլ լինեին հայ քրիստոնյա, և այս օրենքը փաստորեն արգելում էր խառնամուսնություններից ծնված երեխաներին ցանկության դեպքում հաճախել հայկական դպրոցներ: Սակայն 2010թ. Թուրքիայի կրթության նախարարության կողմից հրապարակվել է մի շրջաբերական, որը զգալիորեն թուլացնում է այս արգելքը և սահմանում, որ հայկական դպրոց ընդունվելու համար բավարար է ծնողներից մեկի հայ քրիստոնյա լինելը: Ակնկալվում է, որ այս քայլը կարող է դրական դեր ունենալ հայկական դպրոցների աշակերտության թվաքանակի հարցում և կարող է փոխել իրավիճակը: Ավելին' Ստամբուլի հայկական դպրոցներում արդեն ընդունվել են խառնամուսնություններից ծնված առաջին աշակերտները, սակայն այս գործընթացն ունի մեկ այլ հետաքրքիր կողմ ևս: Ինչպես հայտնի է դառնում տարբեր աղբյուրներից, հայկական դպրոցներում նոր ընդունված աշակերտների թվում կան երեխաներ, որոնց ծնողներից մեկը մուսուլման է: Ստամբուլի Մխիթարյան դպրոցի տնօրեն Գարեգին Բարսամյանը Hurriyet Daily News թերթի հայազգի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուի հետ զրույցում նշել է. «Խառնամուսնությունների թիվն ամեն օր ավելանում է: Մեր դպրոցներն ընդունվածների մեջ կան երեխաներ, որոնք փաստաթղթերում գրանցված են որպես մուսուլմաններ, սակայն հիմա դաստիարակվում են հայկա-կան-քրիստոնեական մշակույթով և ապագայում իրենք կընտրեն իրենց ինքնությունը»1: Ուշագրավ է նաև, որ հայկական դպրոցների աշակերտների մեջ կան այնպիսիները, որոնց ծնողներից մեկը հայ քրիստոնյա է, իսկ մյուսը բռնի իսլամացված հայի սերունդ: Օրինակ' 1915 թվականին իսլամ ընդունած մշեցի 1

1 Ziflioglu V, Ermeni Azinlik Okullarinda Karma Evliliklerden Ilk Jenerasyon

http://www.hurriyetdailynews.com/n.php?n=armenian-schools-open-doors-to-a-different-audience-2011-01-27

51

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

մի հայ ընտանիքի զավակ 34-ամյա Այչիեը, ամուսնացած է քրիստոնյա հայ տղամարդու հետ և ունի ինը տարեկան տղա երեխա, որն ընդունվել է հայկական դպրոց: Երեխայի մոր կրոնափոխ ընտանիքի անդամները շարունակում են ապրեչ իբրև բարեպաշտ մուսուլմաններ, իսկ հոր կողմը քրիստոնյաներ են, և այս հանգամանքն ինքնության ճգնաժամին բնորոշ երևույթներ է առաջացրել իննամյա տղայի մեջ: Սակայն ընտանիքում որոշում է ընդունվել երեխային ուղարկել հայկական դպրոց, և դրա համար բռնի կրոնափոխ ընտանիքի զավակ Այլինը բերում է հետևյալ հիմնավորումը. «Եսչեմ կարողացել սովորել թող գոնե տղաս իր լեզուն և մշակույթը սովորի»:

Ապրիլ, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003:

2. Alkan M., Tanzimat’tan Cumhuriyet’e modernlejme surecinde egitim istatistikleri, Tarihsel istatistikler dizisi, Devlet istatistik Kurumu, sayi 6.

3. Haydaroglu P, Osmanli imparatorlugunda yabanci okullar, Ankara, 1990.

4. Գույումճեան Ս, Ակնարկ մը' ստաեպուչահայ վարժարաններդ կրականո^նան, Ստանպուլ, 2010:

5. Cumhuriyet donemi istanbul istatistikleri, Egitim istanbul I (ilk, Orta, Lise, 1928 - 1996), istanbul Kulliyati, istanbul, 1998.

6. Ozdogan G, Ustel F, Karaka^li K, Kentel F, Turkiye’de Ermeniler: Cemaat-Birey-Yurtta§, istanbul, 2009.

7. T.C. Resmi Gazete, 8 Mart 2008, sayi: 26810.

8. Ակօս, 14,12, 2007:

9. Լոքմագյոզյան Տ, Ստամբուլի հայկական դպրոցները, «Գլոբուս» վերլուծական տեղեկագիր, Երևան, 2008, #3:

10. Agos, 11,10, 1996.

1 Նույն տեղում:

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ռ Մե[քոեյաե

ОБ ОБРАЗОВАТЕЛЬНЫХ ПРОБЛЕМАХ АРМЯНСТВА ТУРЦИИ

Рубен Мелконян

Резюме

Образование всегда занимало важное место в жизни армянства, осевшие в разных уголках мира армяне учреждали и развивали национальные школы. Не составляла исключения и армянская община Стамбула (Константинополя), где еще в османский период действовали многочисленные армянские образовательные учреждения. Право армян иметь образовательные и национальные гимназии в Турецкой Республике зафиксировано в 40 и 41 статьях Лозаннского договора. Сегодня образовательные проблемы армянской общины Стамбула являются частью образовательных проблем национальных меньшинств Турции в целом, и анализ разнообразных фактов свидетельствует, что во всем этом проявляется турецкая государственная политика, в которой преобладают асимиля-ционные элементы.

В последние годы возник также вопрос обучения в армянских школах детей нелегально проживающих в Стамбуле граждан РА, а также проявились любопытные развития, связанные с увеличением количества смешанных браков в армянской общине.

53

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.