Научная статья на тему 'ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ 1940-1950-ԱԿԱՆ ԹԹ․'

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ 1940-1950-ԱԿԱՆ ԹԹ․ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
59
35
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հայրենական պատերազմ / ժողովրդագրական հետևանքներ / 1949 թ․ հայ բնակչության աքսոր / ադրբեջանական բնակչության վերաբնակեցում / աշխատուժի հավաքագրումներ / ժողովրդագրական քաղաքականություն / ժողովրդագրական պատկեր

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Հովհաննիսյան Գայանե

Հոդվածի նպատակն է բացահայտել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերը պայմանավորող հիմնական գործոնները 1940-1950-ական թվականներին։ Հետազոտության խնդիրներն են` ուսումնա-սիրել ինքնավար մարզում Հայրենական պատերազմի, ադրբեջանական բնակ-չության վերաբնակեցման, 1949 թ․ հայ բնակչության աքսորի ժողովրդագրա-կան հետևանքները, ներկայացնել քննարկվող ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից մարզում իրագործվող ժողովրդագրական անուղղակի քաղաքականության դրսևորումները։ Հետազոտությունն իրականացվել է արխիվային փաստաթղթերի, վիճա-կագրական աղբյուրների, համամիութենական մարդահամարների, մասնագի-տական գրականության հիման վրա։ Ուսումնասիրության ընթացքում կիրառել ենք արխիվային վերլուծության, պատմականության և նկարագրական մեթոդները։ Ուսումնասիրելով թեման՝ եկել ենք այն եզրակացության, որ 1940-1950-ական թթ․ ԼՂԻՄ ժողովրդագրական գործընթացները պայմանավորող գործոնները կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խումբը վերաբերում է համամիութենական ռազմաքաղաքական գործընթացներին և ներառում է Հայրենական պատերազմի ժողովրդագրական կորուստներն ու հետևանք-ները, ինչպես նաև 1949 թ․ Խորհրդային Միության բարձրագույն իշխանութ-յունների կողմից կազմակերպված հայ բնակչության զանգվածային աքսորը։ Մարզի ժողովրդագրական պատկերը պայմանավորող գործոնների երկրորդ խմբի մեջ են մտնում ադրբեջանական իշխանությունների այնպիսի ձեռնար-կումները, ինչպիսիք էին պատերազմական տարիներին և հետպատերազմյան շրջանում մարզի աշխատուժի հավաքագրումները, հետպատերազմյան տարիներին ադրբեջանական բնակչության վերաբնակեցումները ինքնավար մարզի տարածքում, ադրբեջանական գյուղերի ձևավորումը, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման դանդաղեցումը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

FACTORS DETERMINING THE DEMOGRAPHIC PICTURE OF THE NAGORNO-KARABAKH AUTONOMOUS REGION (1940S-1950S)

The purpose of the article is to identify the main factors determining the demographic picture of Nagorno-Karabakh in the 1940s-1950s. The objectives of the study are to present the demographic consequences of the Patriotic War, the resettlement of the Azerbaijani population and the deportation of the Armenian population in 1949․ One of the objectives of the study is to present the manifestations of the indirect demographic policy pursued by the Azerbaijani authorities in the region. The study was conducted on the basis of archival documents, statistical sources, all-Union censuses, and professional literature. In the course of the study, the methods of archival analysis, historicism, descriptive and narrative analysis were used. Studying the topic, we came to the conclusion that in the 1940s-1950s. the factors determining the demographic processes of Nagorno-Karabakh can be divided into two groups. The first group refers to all-Union military-political processes and includes the demographic losses and consequences of the Patriotic War, as well as deportation of the Armenian population in 1949...The purpose of the article is to identify the main factors determining the demographic picture of Nagorno-Karabakh in the 1940s-1950s. The objectives of the study are to present the demographic consequences of the Patriotic War, the resettlement of the Azerbaijani population and the deportation of the Armenian population in 1949․ One of the objectives of the study is to present the manifestations of the indirect demographic policy pursued by the Azerbaijani authorities in the region. The study was conducted on the basis of archival documents, statistical sources, all-Union censuses, and professional literature. In the course of the study, the methods of archival analysis, historicism, descriptive and narrative analysis were used. Studying the topic, we came to the conclusion that in the 1940s-1950s. the factors determining the demographic processes of Nagorno-Karabakh can be divided into two groups. The first group refers to all-Union military-political processes and includes the demographic losses and consequences of the Patriotic War, as well as deportation of the Armenian population in 1949. Another group of factors determining the demographic picture of the region includes the initiatives of the Azerbaijani authorities, such as the resettlement of the Azerbaijani population in the territory of the autonomous region, the formation of Azerbaijani villages, the recruitment of the labor force of the region, the slowdown of the socio-economic development of the region.

Текст научной работы на тему «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ 1940-1950-ԱԿԱՆ ԹԹ․»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ 1940-1950-ԱԿԱՆ ԹԹ.*

ՀՏԴ 941 10.52063/25792652-2022.3.14-35

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի

Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող,

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն gayane.s.hovhannisyan. 1994@mail.ru

Հոդվածի նպատակն է բացահայտել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերը պայմանավորող հիմնական գործոնները 1940-1950-ական թվականներին։ Հետազոտության խնդիրներն են' ուսումնասիրել ինքնավար մարզում Հայրենական պատերազմի, ադրբեջանական բնակչության վերաբնակեցման, 1949 թ. հայ բնակչության աքսորի ժողովրդագրական հետևանքները, ներկայացնել քննարկվող ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից մարզում իրագործվող ժողովրդագրական անուղղակի քաղաքականության դրսևորումները։

Հետազոտությունն իրականացվել է արխիվային փաստաթղթերի, վիճակագրական աղբյուրների, համամիութենական մարդահամարների, մասնագիտական գրականության հիման վրա։ Ուսումնասիրության ընթացքում կիրառել ենք արխիվային վերլուծության, պատմականության և նկարագրական մեթոդները։

Ուսումնասիրելով թեման՝ եկել ենք այն եզրակացության, որ 1940-1950-ական թթ. ԼՂԻՄ ժողովրդագրական գործընթացները պայմանավորող գործոնները կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խումբը վերաբերում է համամիութենական ռազմաքաղաքական գործընթացներին և ներառում է Հայրենական պատերազմի ժողովրդագրական կորուստներն ու հետևանքները, ինչպես նաև 1949 թ. Խորհրդային Միության բարձրագույն իշխանությունների կողմից կազմակերպված հայ բնակչության զանգվածային աքսորը։ Մարզի ժողովրդագրական պատկերը պայմանավորող գործոնների երկրորդ խմբի մեջ են մտնում ադրբեջանական իշխանությունների այնպիսի ձեռնարկումները, ինչպիսիք էին պատերազմական տարիներին և հետպատերազմյան շրջանում մարզի աշխատուժի հավաքագրումները, հետպատերազմյան տարիներին ադրբեջանական բնակչության վերաբնակեցումները ինքնավար մարզի տարածքում, ադրբեջանական գյուղերի ձևավորումը, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման դանդաղեցումը։

Հիմնաբառեր՝ Հայրենական պատերազմ, ժողովրդագրական հետևանքներ, 1949 թ. հայ բնակչության աքսոր, ադրբեջանական բնակչության վերաբնակեցում, աշխատուժի հավաքագրումներ, ժողովրդագրական քաղաքականություն, ժողովրդագրական պատկեր։

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.10.2022թ.:

է 20.07.2022թ., գրախոսվել'

16.09.2022թ., տպագրության

35

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Ներածություն

1940-1950-ական թթ. տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ և գործընթացներ, որոնք իրենց ազդեցությունն ունեցան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերի վրա։ Դրանց մի մասը ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ժողովրդագրական քաղաքականության դրսորևումներ էին, իսկ մյուս մասը՝ այս կամ այն չափով ազդեցություն ունեցան նաև միութենական այլ հանրապետությունների և ինքնավարությունների վրա։ Քննարկվող ժամանակահատվածում ինչպես ամբողջ Խորհրդային Միության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական գործընթացները պայմանավորող գործոնների շարքում առաջին հերթին պետք է անդրադառնալ Հայրենական պատերազմին և դրա հետևանքներին։

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայրենական պատերազմում և դրա ժողովրդագրական հետևանքները

Ինչպես հայտնի է, 1941 թ. հունիսի 22-ի լուսաբացին սկսվեց Խորհրդային Միության Հայրենական պատերազմը, որը պահանջում էր երկրի ինչպես նյութական, այնպես էլ մարդկային ռեսուրսների մոբիլիզացիա։ Պատերազմի սկզբնական շրջանում Կարմիր բանակի ռազմական անհաջողությունները և հսկայական մարդկային կորուստները խորհրդային ռազմաքաղաքական ղեկավարության համար առաջնահերթ դարձրեցին բանակի համալրման խնդիրը: Այդ նպատակով

մասշտաբային զինակոչերի և զորահավաքների վերաբերյալ Պաշտպանության պետական կոմիտեն 1941-1942 թթ. ընդունեց մի շարք հրամաններ (Безугольный 102):

Անդրադառնալով պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից զորակոչված հավաքակազմին՝ հարկ է նշել, որ զորակոչվածների և անվերադարձ կորուստների վերաբերյալ առաջին և առ այսօր միակ վիճակագրական տվյալները ներկայացրել է պատմաբան Շ. Մկրտչյանը։ Ըստ նրա՝ Հայրենական պատերազմի տարիներին ինքնավար մարզից ռազմաճակատ է մեկնել 45056 մարդ, որից 1850-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ (Լեռնային Ղարաբաղը Հայրենական մեծ պատերազմի տարիներին 112)։

Քննարկելով ԼՂԻՄ մասնակցության խնդիրը Հայրենական պատերազմին՝ պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք։ Բանն այն է, որ ծագումով Լեռնային Ղարաբաղից մեծաթիվ հայեր մասնակցել են Հայրենական պատերազմին՝ զորակոչվելով Ադրբեջանի այլ շրջաններից՝ մասնավորապես Բաքվից։ Ինչպես հայտնի է, 1920-ական թթ.-ից սկսած ԼՂԻՄ հայ բնակչությունը (հիմնականում արական սեռի) արտամղվում էր Ադրբեջանի արդյունաբերական տարբեր քաղաքներ։ Այսպես՝ 1939 թ. մարդահամարի տվյալներով՝ Բաքվում հայ առկա բնակչության թվաքանակը կազմում էր 118650 մարդ, Կիրովաբադում՝ 27676 մարդ (Всесоюзная перепись населения 1939 г.)։ Նրանց մեջ մեծաթիվ էին նաև ծագումով Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք խորհրդային բանակ զորակոչվել են այդ քաղաքներից։ Ըստ հետազոտող Վ. Ղազարյանի՝ միայն Բաքվից զորակոչվել են ծագումով Ղարաբաղից 12 հազար հայ, Ադրբեջանի այլ վայրերից՝ ևս 3 հազարը (Об участии армян НКАО и Азербайджана...)։ Ըստ պատմաբան Յու. Բաղդասարյանի տվյալների՝ ամբողջ Ադրբեջանից պատերազմին մասնակցել են շուրջ 130 հազար հայ (130)։ Նշենք, որ ըստ նախապատերազմյան 1939 թ. մարդահամարի՝ ադրբեջանցիները կազմում էին երկրի բնակչության կեսից փոքր ինչ ավելին՝ 58.4%-ը (1870471 մարդ)։ Երկրորդ տեղում բնակչության թվաքանակով ռուս բնակչությունն էր՝ 16.5% (528318 մարդ), ապա հայ բնակչությունը՝ 12.1% (388025 մարդ) (Всесоюзная перепись населения 1939 г.)։ Ադրբեջանի առկա բնակչությունում մեծաթիվ էին նաև

36

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

լեզգիները, թալիշները, թաթարները, հրեաները և այլ ժողովուրդներ: Բնականաբար, Հայրենական պատերազմի ժամանակ Ադրբեջանից խորհրդային բանակ

զորակոչվածների մեջ մեծաթիվ են եղել վերոհիշյալ ազգությունների

ներկայացուցիչները։ Նշենք նաև, որ որոշ տվյալներով Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվող լեզգիների, քրդերի ու թալիշների մոբիլիզացման մակարդակը գերազանցում էր այդ էթնիկ հանրույթների թվաքանակի 30%-ը։ Նույն տվյալների համաձայն՝ ադրբեջանցիների մոբիլիզացման առավելագույն մակարդակը եղել է 13% (Мелик-Шахназарян и Хачатрян 23)։

Ինչ վերաբերում է ԼՂԻՄ անվերադարձ կորուստների թվաքանակին, ապա ըստ ԼՂԻՄ վիճակագրական վարչության 1969 թ. հրատարակած վիճակագրական ժողովածուի՝ 1945 թ. ԼՂԻՄ բնակչության թվաքանակը կազմում էր 135.7 մարդ (Нагорный Карабах за годы советской власти 26)։ Այսինքն՝ 1939-1945 թթ. ինքնավար մարզի բնակչության թվաքանակը բացարձակ թվով նվազել էր 15.1 հազարով։ 1940-1945 թթ. կտրվածքով ինքնավար մարզի բնակչության թվաքանակի նվազումը կազմում է ավելի քան 20 հազար մարդ1։ Սա, իհարկե, զուտ թվաբանական տարբերությունն է։ Եթե նկատի ունենանք հիշյալ ժամանակաշրջանում ծնվածների թվաքանակը, ապա մարզի կորուստներն ավելի մեծ կլինեն։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ այս թվաքանակում ներառված են ինչպես պատերազմի մարդկային կորուստները, այնպես էլ բնական մահացության ցուցանիշները, որոնք պատերազմական շրջանում առավել բարձր են լինում՝ հիվանդությունների և կենսապայմանների վատթարացման հետևանքով։

Հայրենական պատերազմում ինքնավար մարզի բնակչության լայնածավալ մասնակցությունն ու մեծաքանակ անվերադարձ կորուստները բացասական հետևանքներ ունեցան մարզի հետագա ժողովրդագրական գործընթացների վրա։ Պատերազմի ուղղակի հետևանքներից առաջինը մարզի բնակչության թվաքանակի խիստ կրճատումն էր անվերադարձ կորուստների, ծնելության մակարդակի նվազման և մահացության մակարդակի աճի հետևանքով։ Հետպատերազմյան առաջին՝ 1959 թ. մարդահամարի տվյալներով մարզի բնակչության թվաքանակը կազմում էր 130406 մարդ, ինչը նշանակում էր, որ մարզի բնակչությունը նախապատերազմյան 1939 թ. մարդահամարի համեմատությամբ նվազել էր բացարձակ թվով 20431-ով կամ 13.5%-ով (հաշվարկները կատարված են ըստ հետևյալ սկզբնաղբյուրների տվյալների. Численность населения СССР на 17-января 1939 г. 215; Итоги Всесоюзной переписи населения 1959 года 12)։ Հատկանշական է, որ ԼՂԻՄ բնակչության նախապատերազմյան թվաքանակը (ավելի քան 150 հազար մարդ) վերականգնվեց միայն 1970-ական թթ. սկզբներին (Արցախի Հանրապետության արխիվ, ֆ. 142, ց. 4, գ. 90, թ. 48)։ Հայրենական պատերազմը մեծ վնաս հասցրեց նաև բնակչության առողջությանը՝ բարձրացնելով մահացության ցուցանիշները։ Պատերազմական պայմաններում օրգանիզմի ընդհանուր թուլացումը նպաստում էր տարատեսակ հիվանդությունների աճին։ 1959 թ. տվյալներով ԽՍՀՄ քաղաքներում 1940 թ. համեմատությամբ նկատվում էր մի շարք հիվանդությունների աճ (Поляков и др. )։ Հետպատերազմյան ժողովրդագրական այս միտումը բնութագրական էր նաև ինքնավար մարզին, որտեղ մինչև 1950-ական թթ. կեսերը ևս բավականին բարձր էր մահացության մակարդակը (Достижения Советского Нагорного Карабаха за 40 лет в цифрах 39)։ Պատերազմի ժողովրդագրական հետևանքներից էր հետպատերազմյան շրջանում սեռային կազմում իգական բնակչության զգալի գերակշռությունը, ինչպես նաև բնակչության ժողովրդագրական ծերացման գործընթացը։ 1

1 1940 թ. ԼՂԻՄ բնակչության թվաքանակը հաշվարկվում է 156 հազար մարդ. տե՜ս Народное хозяйство Азербайджанской ССР к 60-летию Великого Октября 9.

37

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

1948-1953 թթ. Խորհրդային Հայաստանից ադրբեջանական բնակչության վերաբնակեցման դրսևորումները ԼՂԻՄ-ում և դրա ժողովրդագրական հետևանքները

Քննարկվող ժամանակաշրջանում տեղի ունեցած կարևոր ժողովրդագրական գործընթացներից էր Խորհրդային Հայաստանից ադրբեջանական բնակչության վերաբնակեցումն Ադրբեջանի Կուր-Արաքսյան հարթավայր։ 1947 թ. դեկտեմբերի 3-ին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարներ Գ. Հարությունյանը և Մ. Ջ. Բաղիրովը համատեղ նամակով դիմեցին Ստալինին՝ հանդես գալով Հայաստանում բնակվող ադրբեջանական բնակչության վերաբնակեցման առաջարկությամբ (Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 1, ց. 27, գ. 47, թթ. 137-138)։ Որպես գործընթացի կազմակերպման հիմնավորում ներկայացվում էր Ադրբեջանում Մինգեչաուրի համակարգի իրագործման հետևանքով նոր հողատարածությունների յուրացման և բամբակային շրջանների կոլտնտեսություններում աշխատուժի պակասը, ինչպես նաև այդ շրջաններում բամբակի բերքատվության բարձրացման նպատակով բնակչության թվաքանակի ավելացման անհրաժեշտությունը։ Զուգահեռաբար, հայկական կողմի համար վերաբնակեցումը մեծապես կհեշտացներ արտասահմանից վերադարձող հայերի ընդունումը։ Ադրբեջանցիների վերաբնակեցման հետևանքով ազատվող հողերը և բնակարանները կարող էին օգտագործվել հայրենադարձվածների բնակեցման համար (Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 1, ց. 27, գ. 47, թ. 137)։ Նամակի հիման վրա ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը 1947 թ. դեկտեմբերի 23-ին ընդունեց «Հայկական ԽՍՀ-ից Ադրբեջանական ԽՍՀ Կուր-Արաքսյան հարթավայր կոլտնտեսականների և այլ արդբեջանական բնակչության վերաբնակեցման մասին» որոշումը (Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 113, ց. 29, գ. 179, թթ. 38-40)։

Ադրբեջանական բնակչության վերաբնակեցումն իր դրսևորումներն ունեցավ նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում: Մասնավորապես, ըստ ԼՂԻՄ մարզկոմի քարտուղար Աբրամովի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի 1949 թ. հունվարյան տեղեկագրի՝ 1948 թ. օգոստոսին Հայկական ԽՍՀ Վեդիի շրջանից ԼՂԻՄ Մարտունու շրջան են վերաբնակեցվել 131 ադրբեջանական տնտեսություն կամ 570 մարդ, որոնցից 86 տնտեսություն (355 մարդ) հաստատվել է նույն շրջանի Գիշի գյուղում, 25 տնտեսություն (120 մարդ)՝ Խնուշինակում, 17 տնտեսություն (82 մարդ)՝ Գյունե Ճարտարում, 3 տնտեսություն (13 մարդ)՝ Մուղանլու գյուղում (Արցախի Հանրապետության արխիվ, ֆ. 250, ց. 10, գ. 13, թ. 11)։ Ադրբեջանական բնակչության վերաբնակեցումը նպատակ ուներ փոխելու մարզի էթնոժողովրդագրական պատկերը՝ մանավանդ, եթե ուշադրություն դարձնենք այն փաստին, որ վերբնակեցվող ադրբեջանական բնակչությունը գլխավորապես բնակեցվում էր մարզի հայաբնակ բնակավայրերում (Ուլուբաբյան 258; Газарян, Имела ли место депортация азербайджанцев...; Харатян 28)։ Ըստ Վ. Ղազարյանի՝ 1948-1950 թթ. ինքնավար մարզի գյուղերում հաստատվել են ավելի քան 4000 ադրբեջանցի, որոնցից 1.2 հազարը Շուշի քաղաքում և Շուշիի շրջանում (Имела ли место депортация азербайджанцев...)։ Ադրբեջանցիների վերաբնակեցման հետևանքով ինքնավար մարզում առաջացան մի շարք ադրբեջանաբնակ գյուղեր, մասնավորապես Ստեփանակերտի շրջանում Հասանաբադ, Յալոբաքենդ, Ջավադլար, Շուշիի շրջանում՝ Խանլիքփայա (Խանլըգփայա), Խանալի, Չայքենդ, Իմամկուլիլար, Լեսնոյե և այլն (Газарян, Имела ли место депортация азербайджанцев...)։ Ադրբեջանական վերաբակիչները հաստատվել են նաև Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող Դաշբուլաղ, Կիրկիջան, Ջամիլլու և այլ գյուղերում։ Հետպատերազմյան տարիներին ադրբեջանցիներ են վերաբնակեցվել նաև Ասկերանում, Հադրութի շրջանի Տյաք

38

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

գյուղում (Բալայան, Արցախի հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր 31, 163):

Ադրբեջանական բնակչության վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում վճռորոշ նշանակություն ունեցավ մարզի ժողովրդագրական գործընթացներում։ Այն նպաստեց մարզի էթնիկ կազմի փոխակերպմանը հօգուտ ադրբեջանական բնակչության։ Հետպատերազմյան 1959 թ. մարդահամարի տվյալներով ԼՂԻՄ բոլոր էթնիկ հանրույթներից միայն ադրբեջանական բնակչությունն էր արձանագրել 28% (բացարձակ թվով 3942 մարդ) աճ նախապատերազմյան մարդահամարի համեմատությամբ (Всесоюзная перепись населения 1939 г.; Всесоюзная перепись населения 1959 г.)։

1949 թ. հայ բնակչության աքսորը ԼՂԻՄ-ից և դրա ժողովրդագրական հետևանքները

Քննարկվող ժամանակաշրջանում ԼՂԻՄ ժողովրդագրական գործընթացների վրա ազդեցություն ունեցող հաջորդ իրադարձությունը հայ բնակչության 1949 թ. զանգվածային աքսորն է։ ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարի կողմից 1949 թ. մայիսի 28-ին ընդունվում է «Վրացական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և Սև ծովի առափնյա տարածքների թուրքական քաղաքացիների, քաղաքացիության չունեցող թուրքերի, խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին թուրքահպատակների, հունահպատակների, ներկայումս քաղաքացիություն չունեցող նախկին հունահպատակների, խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակների և դաշնակների՝ իրենց ընտանիքներով աքսորի մասին» որոշումը (Харатян 36):

Հայ բնակչության զանգվածային աքսորը տեղի է ունեցել 1949 թ. հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը։ Ադրբեջանի Ներքին գործերի նախարար Յակուբովը 1941 թ. հուլիսի 1-ի ԽՍՀՄ Ներքին գործերի փոխնախարարին ուղարկած նամակում նշում է, որ Պետական անվտանգության մարմինների կողմից ընդունվել է 750 աքսորյալ ընտանիք՝ 3058 մարդ, այդ թվում՝ «հույներ»՝ 323, «դաշնակցականներ»՝ 1045, «թուրքեր»՝ 1690։ Ըստ Ադրբեջանի ՆԳՆ նախարարի՝ աքսորյալ հավաքակազմին ընդունել են երկու կայարաններում՝ Կիրովաբադի և Ա[յաթի (Харатян 42-43): Նկատենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից աքսորվածները վկայում են, որ իրենց գնացք են նստեցրել Եվլախ ու Հորադիզ կայարաններում, որոնց մասին աքսորի վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերում տեղեկություններ չկան (Газарян, Депортация армян из НКАО...)։ Այն, որ ԼՂԻՄ-ից հայ աքսորականներով համալրվում էին Խորհրդային Հայաստանից եկած գնացքակազմերը, վկայում են նաև հենց աքսորյալները (Харатян 44-45)։ Հետազոտող Ն. Աբլաժայի տվյալներով՝ Ադրբեջանից «դաշնակցականները» աքսորվել են № 97107 և № 97111

գնացքակազմերով (Аблажей, Армянская депортационная кампания 1949 года 182)։ Հ. Խառատյանի կարծիքով՝ քանի որ № 97107 գնացքակազմը Խորհրդային Հայաստանից մեկնումի պահին ունեցել է 1204 հոգի, իսկ տեղ հասել 1039-ով, ապա այն չէր կարող համալրված լինել Ադրբեջանում կամ որևէ այլ վայրում (Харатян 42-43)։ Ինչ վերաբերում է № 97111 գնացքակազմին, ապա Ալթայի երկրամասի Ներքին գործերի նախարարության արխիվում պահպանվող գնացքակազմերի ցուցակներում № 97111 գնացքակազմի մեկնակետի տողում նշված է «Հայկական ԽՍՀ Ջաջուռ կայարան, ԼՂԻՄ Ադրբեջանական ԽՍՀ» (Аблажей, Депортация армян в Алтайский край в 1949 г. 49), ինչը միակ տեղեկությունն է պաշտոնական փաստաթղթերում ինքնավար մարզից աքսորի մասին։ Հետազոտողների կարծիքով՝ իրականում Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանից աքսորյալ հայերի թվաքանակը բավականին մեծաթիվ է, սակայն դրանք չեն պահպանվել կամ չեն հայտնաբերվել արխիվներում և պաշտոնական փաստաթղթերում (Газарян, Депортация армян из НКАО...; Харатян 40-43)։

39

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Անդրադառնալով ինքնավար մարզում հայ բնակչության աքսորի

կազմակերպմանը' նշենք, որ ըստ Շ. Մկրտչյանի' 1949 թ. հունիսի 13-ի գիշերը Ստեփանակերտում տեղակայված զորամասի ակումբում կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար Ս. Աբրամովի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզի կուսակցական ակտիվի խիստ գաղտնի ժողով։ Այստեղ Զաիլովը հայտնում է, որ գիշերը պետք է կալանավորվեն և արտաքսվեն նախկինում դաշնակցական կառավարության կազմում, ինչպես նաև գերմանական գերության մեջ եղած անձինք՝ իրենց ընտանիքներով (Մկրտչյան, Արցախյան գրառումներ 28)։

Բացառությամբ որոշ բնակավայրերի՝ հայ բնակչության աքսորը իրագործվել է ինքնավար մարզի ամբողջ տարածքում։ Գյուղերից հիմնականում աքսորվել է 3-4 ընտանիք, հազվադեպ՝ 2, հաճախ՝ 5-7 ընտանիք (Газарян, Депортация армян из НКАО...)։ Վ. Ղազարյանի հաշվարկներով՝ միայն ԼՂԻՄ-ից աքսորվել է ավելի քան 3000 հայ։ Ըստ հետազոտողի՝ ամբողջ Ադրբեջանից աքսորված հայության թվաքանակը հաշվելու համար այս թվաքանակին պետք հավելել մեկ գնացքակազմ (միջինում բաղկացած 1330 անձից) Բաքվից և մեկ գնացքակազմ Կիրովաբադի կայարանից (Газарян, Депортация армян из НКАО...)։ Հ. Խառատյանի նվազագույն հաշվարկներով Ադրբեջանից աքսորված «դաշնակցականների» թիվը (առանց Բաքու և Կիրովաբադ քաղաքների) եղել է շուրջ 2400 մարդ (Харатян 45)։

1949 թ. հայ բնակչության աքսորը նպաստեց ինքնավար մարզի բնակչության էթնիկ պատկերի փոխակերպմանը։ Աքսորի ենթարկվել է մարզի միայն հայ բնակչությունը, գործընթացը չի տարածվել մարզի մյուս էթնիկ հանրույթների վրա՝ բացասական ազդեցություն ունենալով հայ բնակչության թվաքանակի և տեսակարար կշռի վրա։ Բռնաքսորը՝ ժողովրդագրական պատկերը պայմանավորող այլ գործոնների համակցությամբ, նպաստեց մարզի բնակչության ընդհանուր թվաքանակում հայ բնակչության բացարձակ ու հարաբերական ցուցանիշների նվազմանը։

Ադրբեջանական իշխանությունների կողմից իրագործվող ժողովրդագրական քաղաքականության դրսևորումները ԼՂԻՄ-ում և դրանց հետևանքները

Քննարկվող ժամանակաշրջանում ԼՂԻՄ ժողովրդագրական գործընթացները պայմանավորող հաջորդ կարևոր գործոնը ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ժողովրդագրական անուղղակի քաղաքականությունն էր։ Մասնավորապես իշխանություններն ադրբեջանական քաղաքների արդյունաբերական ձեռնարկություններում աշխատուժի պակասը լրացնում էին ԼՂԻՄ-ից հայ բնակչության (հատկապես երիտասարդների) կազմակերպված ներհոսքով (Շ. Աբրահամյան 41; Բալայան, Դրվագներ արցախահայության... 233)։

Սկզբնաղբյուրներում պահպանվել են տվյալներ Հայրենական պատերազմի ժամանակ իշխանությունների կողմից մարզի աշխատուժի հավաքագրումների և արդյունաբերական կենտրոններ ուղարկելու մասին (Հ. Աբրահամյան 207-208)։ Ըստ հետազոտող Հ. Աբրահամյանի՝ միայն 1942-1943 թթ. ինքնավար մարզից արտամղվել 14-18 տարեկան առնվազն 800 երիտասարդ (208)։ Մարզից հավաքագրումները կատարվում էին ադրբեջանական կառավարության համապատասխան որոշումներով։ Մասնավորապես 1942 թ. հուլիսի 20-ին Ադրբեջանական ԽՍՀ Նախարարների խորհրդի և կոմկուսի կենտկոմի կողմից ընդունվել է «1942 թ. Ադրբեջանական ԽՍՀ ֆաբրիկագործարանային ուսուցման դպրոցներում պետական աշխատանքային ռեզերվների պատրաստման մասին» որոշումը (Азербайджанская ССР в период Великой Отечественной войны 338)։ Դրանով պարտավորեցվում էր Նախիջևանի ԻԽՍՀ Ժողկոմխորհին, ԼՂԻՄ մարզգործկոմին, քաղաքային և շրջանային գործկոմներին ֆաբրիկագործարանային ուսուցման դպրոցներ

հավաքագրվողներին բաշխել ըստ շրջանների, կոլտնտեսությունների և

40

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

գյուղխորհուրդների, ինչպես նաև լայն քարոզչական աշխատանքներ տանել հատկապես իգական բնակչության շրջանում (Азербайджанская ССР в период Великой Отечественной войны 339)։ Հաջորդ նման որոշումը Ադրբեջանի Ժողկոմխորհի և կոմկուսի կենտկոմի 1942 թ. նոյեմբերի 16-ի «Ադրբեջանի արհեստագործական ուսումնարանների համար քաղաքային և կոլտնտեսական երիտասարդների հավաքագրման մասին» հրամանն էր (Азербайджанская ССР в период Великой Отечественной войны 345-347)։

Ադրբեջանական իշխանությունների հավաքագրումների քաղաքականությունն ավելի ուժգնացավ հետպատերազմյան շրջանում։ Հայրենական պատերազմից հետո Ադրբեջանում լայն թափ ստացավ քաղաքաշինությունը, արդյունաբերական և էներգետիկ նոր կենտրոնների ստեղծումը։ Մասնավորապես հետպատերազմյան շրջանում տեղի ունեցավ Մինգեչաուր քաղաքի, հիդրոէլէկտրակայանի և Սումգայիթ քաղաքի կառուցումը, ինչի հետևանքով ինքնավար մարզից հարյուրավոր երիտասարդներ ուղարկվեցին այնտեղ՝ որպես բանվորական ուժ (Շ. Աբրահամյան 42; Բալայան, Դրվագներ արցախահայության... 233; Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղ... 161; Ուլուբաբյան 253-254)։

Հավաքագրումների հետևանքով ադրբեջանական արդյունաբերական շրջաններում աշխատանքի անցած ղարաբաղցիներից շատերն այլևս չէին վերադառնում ինքնավար մարզ, այլ հաստատվում էին իրենց բնակության նոր վայրերում՝ որպես տեղի մշտական բնակիչներ։ Հետևաբար փոփոխության էին ենթարկվում ԼՂԻՄ բնակչության թվաքանակը, էթնիկ և սեռատարիքային կազմը։ Հատկանշական է, որ քննարկվող ժամանակաշրջանում իրագործվող հավաքագրումների հետևանքով մարզից արտամղվեց ոչ միայն արական, այլ նաև իգական բնակչությունը։ Այս խմբի արտահոսքը տեղի էր ունենում նաև ամուսնության հետևանքով (Շ. Աբրահամյան 42)։ Նշենք նաև, որ հատկապես Հայրենական պատերազմի ժամանակ հավաքագրվողների տարիքային շեմը բավականին ցածր էր (14-18 տարեկան), ինչը նշանակում էր, որ մարզից դուրս էր մղվում ապագա վերարտադրողական շրջափուլի հավաքակազմը։ Արական և իգական վերարտադրողական տարիքի բնակչության արտահոսքը ավելի դանդաղեցրեց մարզի բնական աճի տեմպերը։

Ինչ վերաբերում է քննարկվող ժամանակաշրջանում մարզում իրագործվող տնտեսական քաղաքականությանը, ապա հետազոտողները ընդգծում են մարզի ընդհանուր տնտեսական զարգացման անբավարար մակարդակը, մարզի տնտեսական կյանքի զարգացման արգելակման միջոցով հայության արտահոսքն արագացնելու և դրան «բնական» ընթացք տալու համար ադրբեջանական կառավարության նպատակադիր քաղաքականությունը։ Ադրբեջանական իշխանությունները չնչին կապիտալ հատկացումներ էին կատարում մարզի տնտեսական զարգացման համար (Мирзоян 43-53)։ Հետազոտող Շ. Աբրահամյանը հատկապես ընդգծում է արտադրական ձեռնարկությունների կառուցման և շինարարական աշխատանքների ծավալների տարբերությունը ԼՂԻՄ-ի և հարևան ադրբեջանական շրջանների միջև (Շ. Աբրահամյան 41-43): Հետպատերազմյան շրջանում փակվեցին մարզի բնակչության համար աշխատատեղ հանդիսացող մի շարք ձեռնարկություններ (Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղ... 87)։

Հայրենական պատերազմից հետո թեև որոշակի գործընթացներ ծավալվեցին, սակայն մարզի գյուղատնտեսության զարգացման ցածր տեմպերը շարունակվում էին (Հ. Աբրահամյան 158-177; Շ. Աբրահամյան 44)։ Ցածր էին ցուցանիշները նաև շինարարության բնագավառում (Հ. Աբրահամյան 142-143)։ Բնակչության մեկ շնչին ընկնող կապիտալ ներդրումները ԼՂԻՄ-ում 1950-ական թթ. տասն անգամ ավելի ցածր էին համաադրբեջանական ցուցանիշից (Нагорный Карабах 49)։

Հետազոտողների կարծիքով՝ ադրբեջանական իշխանությունների՝ մարզի տնտեսական զարգացման արգելակման քաղաքականությունը միտումնավոր բնույթ

41

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

էր կրում' մարզը ադրբեջանական քաղաքների համար բանվորական աշխատուժի մատակարարման «հենակետ» դարձնելու համար (Շ. Աբրահամյան, 44, Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղ... 160-161)։ Նման ձևով ադրբեջանական կողմն առաջացնում էր գործազրկություն՝ մարզի սոցիալ-տնտեսական ծանր դրության, անբավարար կենսապայմանների հետևանքով հանգեցնելով հայկական աշխատուժի ուղղորդմանը դեպի ադրբեջանական շրջաններ։

ԼՂԻՄ-ում դաշտային աշխատանքներ իրականացրած ազգագրագետ Ա. Տեր-Սարգսյանցն իր հետազոտությունում ևս արձանագրում է, որ ԼՂԻՄ բնակչության միգրացիոն գործընթացները նկատելիորեն սրվել էին Հայրենական պատերազմից հետո (Тер-Саркисянц 154)։ Ընդ որում, հետազոտողը առանձնացնում է մարզի բնակչության ինչպես «աշխատանքային միգրացիան», այնպես էլ կրթություն ստանալու նպատակով երիտասարդների շրջանում ծավալված տեղաշարժերը։ Մասնավորապես, եթե նախապատերազմյան շրջանում ԼՂԻՄ բնակիչները հիմնականում արտագաղթում էին դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիայի քաղաքներ (նման արտագաղթի հիմնական դրդապատճառներն էին քաղաքում մասնագիտություն և աշխատանք ձեռք բերելը, աշխատանքային պայմանների բարելավումը, բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողների համար՝ մասնագիտությամբ աշխատելու ցանկությունը), ապա հետպատերազյան շրջանում կապված արդյունաբերության աճի և Հայկական ԽՍՀ մշակույթի ծաղկման հետ՝ ուժեղացավ արցախահայության հոսքը նաև դեպի Հայաստան՝ հիմնականում մայրենի լեզվով կրթություն ստանալու համար։ Արտագաղթի ծավալները զգալի էին հատկապես գյուղական բնակչության շրջանում։

Հետպատերազմյան ժամանակաշրջանում ադրեջանական իշխանությունների կողմից մարզի էթնիկ պատկերի փոխակերման «գործիք» դարձավ տնտեսության ճյուղերից մեկը՝ անասնապահությունը, մասնավորապես՝ ոչխարաբուծությունը։ Չնայած մարզի արոտավայրերի, կերապաշարների անբավարարությանը՝

ադրբեջանական իշխանությունները նպատակադիր կերպով մարզում զարկ տվեցին անասնաբուծության այս ճյուղի զարգացմանը՝ նպատակ ունենալով մարզը բնակեցնել անասնապահ-ադրբեջանցիներով (Հ. Աբրահամյան 172; Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղ... 171-172)։

Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից մարզի նկատմամբ իրագործված ժողովրդագրական քաղաքականության անուղղակի դրսևորումները (հավաքագրումներ, սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների հետևանքով ծավալված արտագաղթ, ադրբեջանցիների վերաբնակեցում) նպաստեցին մարզի բնակչության թվաքանակի, էթնիկ պատկերի և սեռատարիքային կազմի փոխակերպմանը։ Սույն հոդվածում քննարկված գործոնների ազդեցությամբ 1959 թ. մարդահամարի արդյուքներով հայ բնակչության նվազումը նախապատերազմյան թվաքանակի նկատմամբ բացարձակ թվով կազմել էր 22747 մարդ կամ 17.1% (Всесоюзная перепись населения 1939 г.; Всесоюзная перепись населения 1959 г.)։

Եզրակացություն

Ամփոփելով սույն հետազոտության արդյունքները՝ գալիս ենք այն եզրակացության, որ 1940-1950-ական թթ. ԼՂԻՄ ժողովրդագրական գործընթացները պայմանավորված էին ինչպես Խորհրդային Միության ռազմաքաղաքական գործընթացներով, այնպես էլ ադրբեջանական իշխանությունների կողմից իրագործվող քաղաքականությամբ։ Մարզի ժողովրդագրական պատկերը պայմանավորող գործոնների առաջին խումբը վերաբերում է համամիութենական ռազմաքաղաքական գործընթացներին և ներառում է Հայրենական պատերազմի ժողովրդագրական կորուստներն ու հետևանքները, ինչպես նաև 1949 թ. ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների կողմից կազմակերպված հայ բնակչության

42

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

զանգվածային աքսորը: Գործոնների այս խումբը իր ազդեցությունն ունեցավ հատկապես մարզի բնակչության թվաքանակի, բնական աճի, սեռատարիքային կառուցվածքի վրա։

Մարզի ժողովրդագրական պատկերը պայմանավորող գործոնների մյուս խմբի մեջ են մտնում ադրբեջանական իշխանությունների այնպիսի ձեռնարկումները, ինչպիսիք էին՝ հետպատերազմյան տարիներին ադրբեջանական բնակչության վերաբնակեցումներն ինքնավար մարզի տարածքում, ադրբեջանական գյուղերի ձևավորումը, մարզի աշխատուժի հավաքագրումները, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման դանդաղեցումը։ Նման քաղաքականությունը միտված էր մարզի էթնիկ կազմի փոխակերպմանը։ Միջմարդահամարային ժամանակաշրջանում (1939-1959 թթ.) բացարձակ թվաքանակի և հարաբերական ցուցանիշի նվազում էին արձանագրել մարզի բոլոր էթնիկ հանրույթները՝ բացառությամբ ադրբեջանցիների։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Աբրահամյան, Հրանտ. Մարտնչող Արցախը. 1917-2000. Գիրք Բ. 1923-1985. Զանգակ, Երևան, 2005։

2. Աբրահամյան, Շահեն. Ազգային քաղաքականությունը Լեռնային

Ղարաբաղում. «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 2003։

3. Արցախի հանրապետության արխիվ, ֆ. 250, ց. 10, գ. 13, թ. 11:

4. --- ֆ. 142, ց. 4, գ. 90, թ. 48։

5. Բալայան, Վահրամ. Արցախի հանրապետության բնակավայրերի

պատմության ուրվագծեր. Զանգակ, Երևան, 2020։

6. —. Դրվագներ արցախահայության ազատագրական պայքարի և

պետականակերտման պատմության (1813-2007 թթ). «Սոնա»

գրահրատարակչություն, Ստեփանակերտ, 2012։

7. Բաղդասարյան, Յուրի. Բաքուն և հայերը, հակահայկական

քաղաքականությունն ու հայերի էթնիկական մաքրումը Ադրբեջանում Լուսակն, Երևան, 2014։

8. Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 1, ց. 27, գ. 47, թթ. 137-138:

9. --- ֆ. 1, ց. 27, գ. 47, թ. 137:

10. --- ֆ. 113, ց. 29, գ. 179, թթ. 38-40:

11. Մկրտչյան, Շահեն. Արցախյան գրառումներ (փաստավավերագրական ժողովածու). Երևան, Նոյյան տապան, 2001 ։

12. Մկրտչյան, Շահեն. Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանի իրականացրած

ցեղասպանության անատոմիան. «Ազատ Արցախ» հրատարակչություն,

Ստեփանակերտ, 2003։

13. —. «Լեռնային Ղարաբաղը Հայրենական մեծ պատերազմի տարիներին». Բանբեր Հայաստանի արխիվների, N 1, Երևան, 1985, 111-127։

14. Ուլուբաբյան, Բագրատ. Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը. «Մ. Վարանդեան» հրատարակչություն, Երևան, 1994։

15. Аблажей, Наталья. «Армянская депортационная кампания 1949 года». Депортация армян 14 июня 1949 года. Сборник документов и материалов. Новосибирск, «Наука», 2016, 173-191.

16. Аблажей, Наталья. «Депортация армян в Алтайский край в 1949 г.». Гуманитарные науки в Сибири, № 1,2011,47-53.

17. Нагорный Карабах: Историческая справка. Ереван, Издательство АН Армянской ССР, 1988.

43

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

18. Азербайджанская ССР в период Великой Отечественной войны (1941-1945 гг.). Сборник документов и материалов в двуйх томах. Том II. Азербайджанское Государственное Издательство, Баку, 1977.

19. Безугольный, Алексей. Национальный состав Красной Армии 1918-1945: Историко-статистическое исследование. Центрполиграф, Москва, 2021, http://loveread.ec/read book.php?id=95095&p=102. Доступно: 10.07.22.

20. «Всесоюзная перепись населения, 1959 г.: Городское и сельское население областей республик СССР (кроме РСФСР) по полу и национальности». Демоскоп, http://www.demoscope.ru/weekly/ssp/resp nac 59.php?reg=76. Доступно: 10.07.22.

21. «Всесоюзная перепись населения, 1939 г.: Национальный состав населения

районов, городов и крупных сел союзных республик СССР, Азербайджанская ССР. Бакинский гс». Демоскоп,

http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr nac 39 ra.php?reg=679. Доступно: 10.07.22.

22. «Всесоюзная перепись населения, 1939 г.: Национальный состав населения

районов, городов и крупных сел союзных республик СССР. Азербайджанская ССР. Нагорно-Карабахская Авт. Обл». Демоскоп,

http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr nac 39 ra.php?reg=760. Доступно: 10.07.22.

23. Всесоюзная перепись населения 1939 года։ Основные итоги. Наука, Москва, 1992.

24. Газарян, Валерий. «Депортация армян из НКАО и Азербайджана в июне 1949 года. Независимое исследование». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив, 15 июня 2017, https://russia-armenia.info/node/39452. Доступно: 10.07.22.

25. —. «Имела ли место депортация азербайджанцев из Армении в советские годы?». Regnum, 12 мая 2013, https://regnum.ru/news/society/1657402.html. Доступно: 10.07.22.

26. —. «Об участии армян НКАО и Азербайджана в Великой Отечественной войне». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив, 6 мая 2021, https://russia-armenia.info/node/75368. Доступно: 10.07.22.

27. Достижения Советского Нагорного Карабаха за 40 лет в цифрах. Статистический сборник. ЦСУ СССР Статистическое Управление НагорноКарабахской Автономной Области Азербайджанской ССР, Степанакерт, 1963.

28. Итоги Всесоюзной переписи населения 1959 года. Азербайджанская ССР. Госстатиздат, Москва, 1962.

29. Мелик-Шахназарян, Левон, Хачатрян, Ашот. Этнополитика Азербайджана. Де-Факто, Ереван, 2007.

30. Мирзоян, Бениамин, «Нагорный Карабах (Размышления над статистикой)». Լրաբեր հասարակական գիտությունների, N 7, Երևան, 1988, 43-56:

31. Нагорный Карабах за годы советской власти (Краткая статистическая сборник). Статуправление НКАО, Степанакерт, 1969.

32. Народное хозяйство Азербайджанской ССР к 60-летию Великого Октября. Юбилейный статистический ежегодник. Азербайджанское Государственное Издательство, Баку, 1977.

33. Поляков, Юрий и др. ««Демографическое эхо» войны». Научнопросветительский журнал Скепсис, https://scepsis.net/library/id 1260.html. Доступно: 10.07.22.

34. Тер-Саркисянц, Алла. «Современные этнические процессы у армян Нагорного Карабаха». Արցախի ժողովրդագիտությունը, Ազգագրություն, հատոր 4 (4), Ստեփանակերտ, 2020, 150-210:

44

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

35. Харатян, Грануш. Выселение армян «навечно» 1949 года. Анализ и архивные документы. Издательство Института Археологии и Этнографии, Ереван, 2020.

36. Численность населения СССР на 17-января 1939 г.: По районам, районным центрам, городам, рабочим поселкам и крупным сельским населенным пунктам. Госпланиздат, Москва, 1941.

WORKS CITED

1. АЫагИе], Natal'ja. «Armjanskaja deportacionnaja kampanija 1949 goda». Deportacija armjan 14 ijunja 1949 goda. Sbornik dokumentov i materialov. Novosibirsk, 173-191 ["Armenian Deportation Campaign of 1949". Deportation of Armenians on June 14, 1949. Collection of documents and materials. Novosibirsk, pp. 173-191] 2016. (in Russian)

2. Ablazhej, Natal'ja. «Deportacija armjan v Altajskij kraj v 1949 g.». Gumanitarnye nauki v Sibiri, № 1, 2011, 47-53, ["Deportation of Armenians to the Altai in 1949". № 1, 2011, pp. 47-53]. (in Russian)

3. Abrahamyan, Hrant. Martnchogh Arcaxy'. 1917-2000. Girq B. 1923-1985. Erevan, [Fighting Artsakh: 1917-2000. Book B. 1923-1985. Yerevan] 2005. (In Armenian)

4. Abrahamyan, Shahen. Azgayin qaghaqakanut'yuny' Ler'nayin Gharabaghum. Erevan, [National Policy in Nagorno-Karabakh. Yerevan] 2003. (In Armenian)

5. Azerbaidzhanskaia SSR v period Velikoi Otechestvennoi voiny (1941-1945 gg.). Sbornik dokumentov i materialov v dvuikh tomakh. Tom II. Baku, [Azerbaijan SSR during the Great Patriotic War (1941-1945). Collection of Documents and Materials in Two Volumes. Volume II. Baku] 1977. (in Russian)

6. Baghdasaryan, Yuri. Baqun ev hayery, hakahaykakan qaghaqakanut'yunn ev hayeri e't'nikakan maqrumy' Adrbejanum. Erevan, [Baku and Armenians, Anti-Armenian policy and Ethnic Cleansing of Armenians in Azerbaijan. Yerevan] 2014. (In Armenian)

7. Balayan, Vahram. Arcaxi hanrapetut'yan bnakavayreri patmut'yan urvagc'er. Erevan, [Outlines of the History of the Settlements of the Republic of Artsakh. Yerevan] 2020. (In Armenian)

8. ---. Drvagner arcaxahayut'yan azatagrakan payqari ev petakanakertman patmut'yan (1813-2007 tt.). Step'anakert, [Episodes of the liberation struggle and statehood history of Armenians of Artsakh. Stepanakert] 2012. (In Armenian)

9. Bezugolniy, Aleksei. Natcionalniy sostav Krasnoi Armii 1918-1945: Istoriko-

statisticheskoe issledovanie. Moskva, [The National Composition of the Red Army (19181945): A Historical and Statistical Study. Moscow. 2021,

http://loveread.ec/read book.php?id=95095&p=102. Accessed: 10.07.22] (in Russian)

10. Chislennost naseleniia SSSR na 17-ianvaria 1939 g.: Po raionam, raionnym tcentram, gorodam, rabochim poselkam i krupnym selskim naselennym punktam. Moskva, [The Population of the USSR on January 17, 1939: By Districts, Regional Centers, Cities, Boroughs and Large Rural Settlements. Moscow] 1941. (in Russian)

11. Dostizheniia Sovetskogo Nagornogo Karabakha za 40 let v tcifrakh. Statisticheskii sbornik. Stepanakert, [Achievements of the Soviet Nagorno-Karabakh for 40 years in Numbers. Statistical Collection. Stepanakert] 1963. (in Russian)

12. Gazarian, Valeriy. «Deportatciia armian iz NKAO i Azerbaidzhana v iiune 1949 goda. Nezavisimoe issledovanie». Tcentr podderzhki russko-armianskikh strategicheskikh i obshchestvennykh initciativ, 15 iiunia 2017, ["Deportation of Armenians from the NKAR and Azerbaijan in June 1949. Independent research" https://russia-armenia.info/node/39452. Accessed: 10.07.22] (in Russian)

45

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

13. ---. «Imela li mesto deportatciia azerbaidzhantcev iz Armenii v sovetskie gody?». Regnum, 12 maia 2013, ["Did the Deportation of Azerbaijanis from Armenia Take Place During the Soviet years?" https://regnum.ru/news/society/1657402.html. Accessed: 10.07.22] (in Russian)

14. ---. «Ob uchastii armian NKAO i Azerbaidzhana v Velikoi Otechestvennoi voine». Tcentr podderzhki russko-armianskikh strategicheskikh i obshchestvennykh initciativ, 6 maia 2021, ["On the Participation of the Armenians of the NKAR and Azerbaijan in the Great Patriotic War". https://russia-armenia.info/node/75368. Accessed: 10.07.22] (in Russian)

15. Hayastani Azgayin Arxiv. f. 1, c. 27, g. 47, t't'. 137-138. [National Archive of Armenia. f. 1, I. 27, c. 47, p. 137-138]. (In Armenian)

16. --- f. 1, c. 27, g. 47, t'. 137. [f 1, I. 27, c. 47, p. 137]. (In Armenian)

17. --- f. 113, c. 29, g. 179, t't'. 38-40 [f. 113, I. 29, c. 179, p. 38-40]. (In Armenian)

18. Itogi Vsesoiuznoi perepisi naseleniia 1959 goda. Azerbaidzhanskaia SSR, Moskva, [Results of the All-Union Population Census of 1959. Azerbaijan SSR. Moscow] 1962. (in Russian)

19. Kharatian, Granush. Vyselenie armian «navechno» 1949 goda. Analiz i arkhivnye dokumenty. Erevan, [Deportation of Armenians "forever" (1949). Analysis and archival documents. Yerevan] 2020. (in Russian)

20. Ler'nayin Gharabaghi hanrapetut'yan arxiv, f. 250, c. 10, g. 13, t'. 11, [National Archive of the Republic of Artsakh, f 250, I. 10, c. 13, p. 11] (In Armenian)

21. --- f. 142, c. 4, g. 90, t'. 48. [f. 142, I. 4, c. 90, p. 48]. (In Armenian)

22. Melik-Shakhnazarian, Levon, Khachatrian, Ashot. Etnopolitika Azerbaidzhana. Erevan, [Ethnopolitics of Azerbaijan. Yerevan] 2007. (in Russian)

23. Mirzoian, Beniamin. «Nagorniy Karabakh (Razmyshleniia nad statistikoi)». Lraber hasarakakan gitut'yunneri, N 7, Erevan, 1988, 43-56, ["Nagorno-Karabakh (Reflections on statistics)". Bulletin of Social Sciences, N 7, Yerevan, 1988, 43-56] (in Russian)

24. Mkrtchyan, Shahen. Arcaxyan grar'umner (p'astavaveragrakan jhoghovacu). Erevan, [Artsakh notes: documentary collection] 2001. (In Armenian)

25. Mkrtchyan, Shahen. Ler'nayin Gharabagh. Adrbejani irakanacrac'

ceghaspanut'yan anatomian. Stepanakert, [Nagorno-Karabakh: Anatomy of the Genocide Carried out by Azerbaijan. Stepanakert] 2003. (In Armenian)

26. ---. «Ler'nayin Gharabaghy' H ayrenakan mec' paterazmi tarinerin». Banber Hayastani arxivneri, N 1, Erevan, 1985, 111-127, ["Nagorno Karabakh during the Great Patriotic War". Bulletin of Armenian Archives, №. 1, Yerevan 1985, pp. 111-127]. (In Armenian)

27. Nagorniy Karabakh: Istoricheskaja spravka. Erevan, [Nagorno-Karabakh: Historical background] 1988. (in Russian)

28. Nagorniy Karabakh za gody sovetskoi vlasti (Kratkaia statisticheskaia sbornik). Stepanakert, [Nagorno-Karabakh during the Years of Soviet Power (Short statistical collection). Stepanakert] 1969. (in Russian)

29. Narodnoe khoziaistvo Azerbaidzhanskoi SSR k 60-letiiu Velikogo Oktiabria. Yubileiniy statisticheskii ezhegodnik. Baku, [The National Economy of the Azerbaijan SSR to the 60th Anniversary of the Great October Revolution. Anniversary Statistical Yearbook. Baku] 1977. (in Russian)

30. Poliakov, Yurii i dr. ««Demograficheskoe ekho» voiny». Nauchno-prosvetitelskii

zhurnal Skepsis, ["The Demographic Echo" of War.

https://scepsis.net/library/id 1260.html. Accessed: 10.07.22] (in Russian)

31. Ter-Sarkisyanc, Alla. «Sovremennye etnicheskie processy u armjan Nagornogo Karabakha». Arcaxi jhoghovrdagitut'yuny', Azgagrut'yun, hator 4 (4), Stepanakert,

46

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

["Modern Ethnic Processes among the Armenians of Nagorno-Karabakh". Demography of Artsakh. Ethnography. Volume 4 (4). Stepanakert] 2020. (in Russian)

32. Ulubabyan, Bagrat. Arcaxi patmut'yuny' skzbic minchev mer o'rery'. Erevan [The History of Artsakh from the Beginning to the Present Day. Yerevan] 1994. (In Armenian)

33. Vsesoiuznaia perepis naseleniia 1939 goda: Osnovniye itogi. Moskva, [All-Union population census of 1939: Main results. Moscow] 1992. (in Russian)

34. «Vsesoiuznaia perepis naseleniia, 1939 g.: Natcionalniy sostav naseleniia

raionov, gorodov i krupnykh sel soiuznykh respublik SSSR. Azerbaidzhanskaia SSR. Bakinskii gs». Demoskop ["All-Union population census, 1939: National composition of the population of districts, cities and large villages of the Union Republics of the USSR, Azerbaijan SSR. Baku ss". Demoscope.

http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr nac 39 ra.php?reg=679. Accessed: 10.07.22] (in Russian)

35. «Vsesoiuznaia perepis naseleniia, 1939 g.: Natcionalniy sostav naseleniia raionov, gorordov i krupnykh sel soiuznykh respublik SSSR. Azerbaidzhanskaia SSR. Nagorno-Karabakhskaia Avt. Obl». Demoskop. "[All-Union population census, 1939: National composition of the population of districts, cities and large villages of the Union republics of the USSR. Azerbaijan SSR. Nagorno-Karabakh Aut. Region" Demoscope. http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr nac 39 ra.php?reg=760. Accessed: 10.07.22] (in Russian)

36. «Vsesoiuznaia perepis naseleniia, 1959 g.: Gorodskoe i selskoe naselenie oblastei respublik SSSR (krome RSFSR) po polu i natcionalnosti». Demoskop ["All-Union Population Census, 1959: Urban and Rural Population of the Regions of the Republics of the USSR (except for the RSFSR) by Sex and Nationality". http://www.demoscope.ru/weekly/ssp/resp nac 59.php?reg=76. Accessed: 10.07.22] (in Russian)

FACTORS DETERMINING THE DEMOGRAPHIC PICTURE OF THE NAGORNO-KARABAKH AUTONOMOUS REGION (1940s-1950s)

GAYANE HOVHANNISYAN

«The Armenian Genocide Museum-Institute» Foundation, the Department of the Study of Armenian Repressions in Artsakh, Nakhichevan and Azerbaijan, Researcher;

Yerevan State University, Faculty of History,

Chair of the History of Armenia, Ph.D. Student,

Yerevan, The Republic of Armenia

The purpose of the article is to identify the main factors determining the demographic picture of Nagorno-Karabakh in the 1940s-1950s. The objectives of the study are to present the demographic consequences of the Patriotic War, the resettlement of the Azerbaijani population and the deportation of the Armenian population in 1949. One of the objectives of the study is to present the manifestations of the indirect demographic policy pursued by the Azerbaijani authorities in the region.

The study was conducted on the basis of archival documents, statistical sources, all-Union censuses, and professional literature. In the course of the study, the methods of archival analysis, historicism, descriptive and narrative analysis were used.

Studying the topic, we came to the conclusion that in the 1940s-1950s. the factors determining the demographic processes of Nagorno-Karabakh can be divided into two groups. The first group refers to all-Union military-political processes and includes the demographic losses and consequences of the Patriotic War, as well as deportation of the

47

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Armenian population in 1949. Another group of factors determining the demographic picture of the region includes the initiatives of the Azerbaijani authorities, such as the resettlement of the Azerbaijani population in the territory of the autonomous region, the formation of Azerbaijani villages, the recruitment of the labor force of the region, the slowdown of the socio-economic development of the region.

Keywords: Patriotic war, demographic consequences, deportation of Armenians (1949), resettlement of the Azerbaijani population, labor recruitment, demographic policy, demographic picture.

ФАКТОРЫ, ОПРЕДЕЛЯЮЩИЕ ДЕМОГРАФИЧЕСКУЮ КАРТИНУ НАГОРНОКАРАБАХСКОЙ АВТОНОМНОЙ ОБЛАСТИ В 1940-1950-Х ГОДАХ

ГАЯНЕ ОГАННИСЯН

исследователь отдела изучения репрессий армян в Арцахе, Нахичеване и Азербайджане фонда «Музея-института Геноцида армян», аспирантка кафедры армянской истории факультета истории Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Цель статьи - выявить основные факторы, определявшие демографическую картину Нагорного Карабаха в 1940-1950-е гг. Одной из задач исследования является изучение демографических последстви Отечественной войны, переселения азербайджанского населения и депортации армянского населения в 1949 г. Следующая задача - представить проявления опосредованной демографической политики, проводимой властями Азербайджана в области.

Исследование проводилось на основе архивных документов, статистических источников, всесоюзных переписей, специальной литературы. В ходе исследования исползовались методы архивного анализа, историзма, описательного и нарративного анализа.

Изучая тему, мы пришли к выводу, что в 1940-1950-е гг. факторы, определяющие демографические процессы в Нагорном Карабахе, можно разделить на две группы. Первая группа относится к общесоюзным военнополитическим процессам и включает в себя демографические потери и последствия Отечественной войны, а также массовую депортацию армянского населения в 1949 г.. Другая группа факторов, определяющих демографическую картину области, включает в себя такие инициативы азербайджанских властей, как переселение азербайджанского населения на территорию автономной области в послевоенные годы, набор рабочей силы oбласти, замедление социальноэкономического развития региона.

Ключевые слова: Отечественная война 1941-1945 гг., демографические последствия, депортация армян в 1949 году, переселение азербайджанского населения, набор рабочей силы, демографическая политика, демографическая картина.

48

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.