Научная статья на тему 'ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԿԱՐՄԻՐ ՔՐԴՍՏԱՆԻ» ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ (1988-1992)'

ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԿԱՐՄԻՐ ՔՐԴՍՏԱՆԻ» ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ (1988-1992) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
54
11
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
«Կարմիր Քրդստան» / Արցախյան առաջին պատերազմ / Քրդական ազատագրական շարժում / Քրդական համամիութենական ասոցիացիա՝ «Յակբուն» / Բերձոր (Լաչին) / Հայաստան / Ադրբեջան / ԽՍՀՄ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Թարվերդյան Սաթենիկ

Սույն հոդվածի նպատակն է լուսաբանել 1988-1992թթ․ ընկած ժամանակահատվածում այսպես կոչված «Կարմիր Քրդստանի» վերականգման փորձերը։ Սա Հայաստանի ու Արցախի համար ուսումնասիրման արժանի մի թեմա է, քանզի խոսքը գնում է Արցախի տարածքում Բերձոր կենտրոնով 1992թ․-ին քրդական ինքնավարություն հռչակելու մասին։ Հոդվածում ներկայացված են Հարավային Կովկասում ԽՍՀՄ քուրդ գործիչների կողմից իրականացված միջոցառումները, որոնք ուղղված էին քրդական ինքնավարության հռչակմանը։ Շարադրված է նաև հայերեն թարգմանությամբ «Կարմիր Քրդստանի» անկախության հռչակագրի տեքստը մասնակիորեն։ Հոդվածում ուշադրության է արժանացել «Կարմիր Քրդստանի» նախապատմությունը ևս․ 1923-1929թթ․-ին ստեղծված Քրդստան երկրամասի վերաբերյալ առկա են պատմական փաստեր։ Աշխատանքում որոշակիորեն ներկայացված են զուգահեռաբար տեղի ունեցող իրադարձությունները Արցախում ու Ադրբեջանում։ Խնդիր է դրվել ներկայացնել քրդական ինքնավարության հաստատմանը միտված գործողությունները, դրանց նպաստող գործոններն ու հետևանքները։ Թեմայի վերաբերյալ ուսումնասիրությունները շատ չեն, ուստի մենք գերազանցապես փորձել ենք տեղեկություններ հավաքել իրադարձություններին մասնակցած անձանցից։ Նյութի հիմնական աղբյուր են հանդիսացել Ալեքսան Հակոբյանի հիշողությունները և «Յակբուն» քրդական համամիութենական ասոցիացիայի փոխնախագահ Վաքիլ Մուստաֆաևի «Կովկասյան Քրդստանի պատմություն» գիրքը։ Հոդվածում տեղ են գտել նաև եզդի շեյխ Բրո Հասանյանի հիշողությունները Արցախյան առաջին պատերազմի տարիներից։ Հետազոտության մեթոդաբանական հիմքը կազմում են դեպքերի ականատեսի և մասնակցի վկայությունները, հիշողությունները, պատմա-համեմատական և վերլուծական մեթոդները։ Ուսումնասիրությունը կատարելիս հանգել ենք այն եզրակացությանը, որ չնայած քրդական ինքնավարություն չհաստատվեց Արցախի տարածքում, սակայն այն առիթ դարձավ Ադրբեջանի կողմից հայ-քրդական հարաբերությունների մասին նարատիվների ստեղծման։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE RECOVERY ATTEMPTS OF THE SO-CALLED «RED KURDISTAN» 1988-1992

The purpose of this article is to highlight the attempts to restore the so-called "Red Kurdistan" in the period 1988-1992. This is a topic worth studying for Armenia and Artsakh, as it refers to the establishment of Kurdish autonomy with Berdzor center on the territory of Artsakh in 1992. The article presents the measures taken by the Kurds in parallel with the collapse of the USSR, which were aimed at establishing Kurdish autonomy. The text of the declaration of independence of "Red Kurdistan" in Armenian translation is partially presented. The article draws attention to the prehistory of “Red Kurdistan”. The historical facts referring to the Kurdistan county, created in 1923-1929 are also presented. The work presents the parallel events taking place in Artsakh and Azerbaijan. The task is to study actions aimed at the establishment of Kurdish autonomy, the contributing factors and consequences. There is not much research on the subject, so we have mostly tried to gather information from the people who took part in the events...The purpose of this article is to highlight the attempts to restore the so-called "Red Kurdistan" in the period 1988-1992. This is a topic worth studying for Armenia and Artsakh, as it refers to the establishment of Kurdish autonomy with Berdzor center on the territory of Artsakh in 1992. The article presents the measures taken by the Kurds in parallel with the collapse of the USSR, which were aimed at establishing Kurdish autonomy. The text of the declaration of independence of "Red Kurdistan" in Armenian translation is partially presented. The article draws attention to the prehistory of “Red Kurdistan”. The historical facts referring to the Kurdistan county, created in 1923-1929 are also presented. The work presents the parallel events taking place in Artsakh and Azerbaijan. The task is to study actions aimed at the establishment of Kurdish autonomy, the contributing factors and consequences. There is not much research on the subject, so we have mostly tried to gather information from the people who took part in the events. The main sources of the study were A. Hakobyan's memories and the book “History of Caucasian Kurdistan” by V. Mustafaev. The research methodology is based on the witness and participant testimonies, memories, historical-comparative and analytical methods. As a result of the study, the conclusion is drawn that although Kurdish autonomy was not established on the territory of Artsakh, it became an occasion for Azerbaijan to create narratives on Armenian-Kurdish relations.

Текст научной работы на тему «ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԿԱՐՄԻՐ ՔՐԴՍՏԱՆԻ» ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ (1988-1992)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱՄԲԻՈՆ TRIBUNE OF YOUNG RESEARCHER ТРИБУНА МОЛОДОГО ИССЛЕДОВАТЕЛЯ

ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԿԱՐՄԻՐ ՔՐԴՍՏԱՆԻ» ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ (1988-1992)*

ՀՏԴ 93/94 DOI: 10.52063/25792652-2022.2.13-248

ՍԱԹԵՆԻԿ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրոս, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն tarverdiansatenik@gmail. com

Սույն հոդվածի նպատակն է լուսաբանել 1988-1992թթ. ընկած ժամանակահատվածում այսպես կոչված «Կարմիր Քրդստանի» վերականգման փորձերը։ Սա Հայաստանի ու Արցախի համար ուսումնասիրման արժանի մի թեմա է, քանզի խոսքը գնում է Արցախի տարածքում Բերձոր կենտրոնով 1992թ.–ին քրդական ինքնավարություն հռչակելու մասին։ Հոդվածում ներկայացված են Հարավային Կովկասում ԽՍՀՄ քուրդ գործիչների կողմից իրականացված միջոցառումները, որոնք ուղղված էին քրդական ինքնավարության հռչակմանը։ Շարադրված է նաև հայերեն թարգմանությամբ «Կարմիր Քրդստանի» անկախության հռչակագրի տեքստը մասնակիորեն։

Հոդվածում ուշադրության է արժանացել «Կարմիր Քրդստանի» նախապատմությունը ևս. 1923-1929թթ.–ին ստեղծված Քրդստան երկրամասի վերաբերյալ առկա են պատմական փաստեր։

Աշխատանքում որոշակիորեն ներկայացված են զուգահեռաբար տեղի ունեցող իրադարձությունները Արցախում ու Ադրբեջանում։

Խնդիր է դրվել ներկայացնել քրդական ինքնավարության հաստատմանը միտված գործողությունները, դրանց նպաստող գործոններն ու հետևանքները։

Թեմայի վերաբերյալ ուսումնասիրությունները շատ չեն, ուստի մենք գերազանցապես փորձել ենք տեղեկություններ հավաքել իրադարձություններին մասնակցած անձանցից։ Նյութի հիմնական աղբյուր են հանդիսացել Ալեքսան Հակոբյանի հիշողությունները և «Յակբուն» քրդական համամիութենական ասոցիացիայի փոխնախագահ Վաքիլ Մուստաֆաևի «Կովկասյան Քրդստանի պատմություն» գիրքը։ Հոդվածում տեղ են գտել նաև եզդի շեյխ Բրո Հասանյանի հիշողությունները Արցախյան առաջին պատերազմի տարիներից։

Հետազոտության մեթոդաբանական հիմքը կազմում են դեպքերի ականատեսի և մասնակցի վկայությունները, հիշողությունները, պատմահամեմատական և վերլուծական մեթոդները։

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2022թ.:

է 15.06.2022թ., գրախոսվել' 29.06.2022թ.,

տպագրության

248

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Ուսումնասիրությունը կատարելիս հանգել ենք այն եզրակացությանը, որ չնայած քրդական ինքնավարություն չհաստատվեց Արցախի տարածքում, սակայն այն առիթ դարձավ Ադրբեջանի կողմից հայ-քրդական հարաբերությունների մասին նարատիվների ստեղծման։

Հիմնաբառեր' «Կարմիր Քրդստան», Արցախյան առաջին պատերազմ, Քրդական ազատագրական շարժում, Քրդական համամիութենական ասոցիացիա' «Յակբուն», Բերձոր (Լաչին), Հայաստան, Ադրբեջան, ԽՍՀՄ:

Նախաբան

Քրդական պետության մասին պատկերացումները, դարձել են մեր տարածաշրջանի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Չնայած երբևէ քրդական անկախ պետություն գոյություն չի ունեցել և պետականություն չի ձևավորվել, սակայն պատմական զարգացումներին զուգահեռ՝ քրդական որոշ միավորներ են կազմավորվել, որոնք երկար չեն գոյատևել: Այս համատեքստում են տեղավորվում այսպես կոչված «Կարմիր Քրդստանը» և Մահաբադի Հանրապետությունը։ Այս թեմայի շրջանակներում կուսումնասիրենք «Կարմիր Քրդստանի» վերականգնման փորձերի շրջանը 20-րդ դարի վերջին տասնամյակի սկզբին, սակայն մինչ դրան անդրադառնալը ուսումնասիրենք նախապատմությունը։

1923թ.–ին ստեղծված այսպես կոչված «Կարմիր Քրդստանը»1 «փոխեց քրդերի կարգավիճակը» Լեռնային Ղարաբաղի մի հատվածում։ 1923թ.–ի հուլիսի 16-ին Ադրբեջանի ԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի հրամանով դրվեց Քրդստան երկրամասի (Курдистанский уезд) կարճատև գոյության հիմքը։ Այն միտված էր խորհրդային իշխանությունների կողմից քրդերի հետ կապված որոշ հարցեր կարգավորելուն՝ խորհրդային միությունում քրդական տարածքներում խորանալու նպատակներից1 2 մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճերի կարգավորում՝ երրորդ տարրի գոյությամբ, այս դեպքում՝ քրդերի։

Այսպես կոչված «Կարմիր Քրդստանը»3 (քրդ. Kurdistana sor, ադրբ. Qizil Kurdustan) ներառում էր Քելբաջարի1 (Քարվաճառ), Լաչինի (Բերձոր), Կուբաթլիի (Որոտան) և Ջաբրայիլի (Ջրական) շրջանները (Yilmaz 802)2։

1 Դա այն տարածքն էր, որտեղ 19-րդ դարի ռուս-պարսկական երկու (1804-1813թթ. և 1826-1828թթ.) պատերազմներից վերջինի արդյունքներով կնքված Թուրքմենչայի պայմանագրի 5-րդ կետով Իրանում բնակվող քրդերը հնարավորություն ստացան անցնել Արաքսը և հաստատվել Մեխակավան (Ջրական)-Կովսական (Ջաբրայիլ-Կուբաթլի) գոտում և տարածվել դեպի հյուսիս՝ մինչև Քարվաճառ (Аверьянов):

Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Խորհրդային Միության՝ քրդաբնակ ամբողջ տարածքներում հետագա տարածման խորքային ծրագիր էր իրականացվում: ԽՍՀՄ

իշխանությունները նպատակ ունեին պահելու ազգային փոքրամասնությունների ինքնությունը, լեզուն, որն առավել մեծ հեղինակություն կբերեր ԽՍՀՄ-ին։ Սա նկատելի է նաև քրդերի պարագայում, քանզի, ինչպես օրինակ Թուրքիայում քրդերը ունեին ինքնության պահպանման խնդիր, այնպես և մյուս հարևան երկրների համար ԽՍՀՄ՝ քրդերի նկատմամբ որդեգրած քաղաքականությունը կարող էր դրական օրինակ հանդիսանալ (Yilmaz 800-801)։ Բացի այդ, Խորհրդային Միության վերնախավը սովետական հանրապետությունների ներսում

զարգացնում էր նաև ազգային փոքրամասնությունների կրթական մակարդակը՝ որոշակի հանգամանքներից ելնելով (Yilmaz 806)։ Սրանով ենթադրվում է, որ Կրեմլի իշխանությունները կանխում էին ադրբեջանացման գործընթացը և քրդերին հնարավարությունների որոշակի շրջանակ տրամադրելով՝ պահում էին իրենց վերահսկողությունը ԱԽՍՀ-ի վրա։

3 Քրդստան երկրամասը կազմված էր վեց դայրաներից (քաղաքի վարչ. շրջան)՝ Ղարաղշլաղի (Բերդաձորի), Քելբաջարի (Քարվաճառ), Կուբաթլիի (Որոտան), Կոթուրլիի, Քյուրդ-Հաջիի և Մուրադխանլիի (Հակարի)։ Լաչին ավանը դարձավ Գավառի կենտրոն։ 1926թ. համամիութենական մարդահամարի տվյալներով՝ Քրդստան գավառի բնակչությունը կազմում էր 51,2 հազ. մարդ, որից քուրդ էր 37470-ը (73,1%), թյուրք՝ 13520-ը (26,3%), հայ՝ 256-ը (0,5%)

249

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

1929թ-ի ապրիլի 8-ին Խորհուրդների VI համաադրբեջանական համագումարի որոշմամբ այն լուծարվեց: Դա կապված էր ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից գավառների փոխարեն օկրուգներ ստեղծելու որոշման հետ։ Ադրբեջանական ԽՍՀ-ում գոյություն ունեցող 13 գավառների փոխարեն կազմավորվեցին 8 օկրուգներ։ Բայց այդ օկրուգների թվում Քրդստանը չկար։ Դրա տարածքը ներառված էր վերակազմավորված Ղարաբաղի օկրուգի մեջ, որն ընդգրկում էր նաև Զանգելանի

(«Всесоюзная перепись населения, 1926 г.»)։ Բոլոր դայրաներում, բացի Կուբաթլիից, քրդերը բացարձակ մեծամասնություն էին կազմում. Ղարաղշլաղում՝ 99,7%, Քելբաջարում՝ 99,8%, Կոթուրլիում՝ 99,9%, Քյուրդ-Հաջիում՝ 98,6%, Մուրադխանլիում՝ 98,2%։ Կուբաթլիի դայրայում բնակչության մեծամասնությունը թյուրք էր՝ 98,9%։ Հայերը բնակչության թվով երկրորդն էին Կուբաթլիի (1%) և Մուրադխանլիի (1,6%) դայրաներում (Բաբայան 84)։ Սակայն, չենք կարող չնշել, որ վերոնշյալ տարածքներում քրդերի և թյուրքերի թվաքանակը պայմանավորված էր ժամանակի ընթացքում հարևան տերությունների կողմից հայերին այդ տարածքներից հանելու և քրդերին վերաբնակեցնելու պատճառով, և նախորդող դարերում այստեղ հայերը մեծամասնություն էին կազմում։

Պարսկական ու թուրքական իշխանությունների կողմից վարած քաղաքականության հետևանքով տեղի էր ունենում հայ բնակչության որոշ զանգվածների շրջանում մահմեդականության ընդունում և ուծացում: Ամբողջ Հայաստանում բռնագաղթված հայ բնակչության տեղում 16-19-րդ դդ. հաստատվում էին իրանալեզու (քրդական), թյուրքալեզու, նախո-դաղստանյան և մահմեդական այլ էթնիկ տարրեր, այս ամենին գումարվում էր 19-րդ դարի առաջին երեսնամյակում ռուս-պարսկական, ռուս-թուրքական և թուրք-պարսկական պատերազմների ընթացքում բնակչության մշտական տեղաշարժերը: Դրա արդյունքում Արարատյան դաշտում հայերի թվաքանակը ռուս-պարսկական երկրորդ պատերազմի նախօրյակին նվազեց մինչև շուրջ 16 հազար: Այս հանգամանքն Ադրբեջանը որպես առիթ օգտագործում է՝ ներկայիս ՀՀ տարածքն իրեն վերագրելու: Ադրբեջանում չեն ներկայացնում 16-18-րդ դդ. Հայաստանից հայ բնակչության բազմաթիվ բռնագաղթերը, չեն նշում այն հանգամանքը, որ ոչ միայն Բագրատունյաց Հայաստանում, այլև նույնիսկ 16-րդ դ. առաջին կեսին հայերը կազմում էին բնակչության գերակշիռ մեծամասնությունը: Միայն 16-17-րդ դդ. (հատկապես' շահ Աբաս առաջինի կազմակերպած մեծ գաղթի պատճառով) Արարատյան դաշտն զգալիորեն դատարկվեց իր բնիկ էթնիկական տարրի մեծամասնությունից: Իսկ Արցախի մասին Ադրբեջանի նման շահարկություններն ընդհանրապես անհիմն են, քանզի 18-րդ դ. վերջին և 19-րդ դ. սկզբին Արցախի բնակչության թվի և էթնիկական կազմի վերաբերյալ Ռուսական կայսրության ռազմական զեկուցագրերի համաձայն հայերն այստեղ նույնիսկ ավելին էին, քան Արևելւան Հայաստանի մնացյալ շրջաններում։ Ըստ Ռուսաստանի' Այսրկովկասում անցկացրած վիճակագրության' 1798 թ. Ղարաբաղի խանությունում 110 հազար հայ ընտանիք էր բնակվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում հայկական մեկ ընտանիքում նույնիսկ 20-րդ դարի սկզբին միջինը մոտավորապես 5,5 մարդ է հաշվվել, ապա 1798 թ. խանությունում ավելի քան 600 հազ. հայ է բնակվել: Այդ ժամանակ Ղարաբաղի խանության կազմի մեջ էին մտնում նաև ստվար հայ բնակչությամբ Զանգեզուրը, Ուտիքի մի մասն ու ընդհուպ մինչև Կուրի և Արաքսի միախառնման կետը ձգվող տարածքը (Մալխասյան 72-73)։

Ըստ Մ.Մալխասյանի Ղարաբաղի խանության (այն Արցախի տարածքից 3 անգամ մեծ տարածք էր) ավելի քան 600 հազ. հայ բնակչությունից Արցախում բնակվում էր շուրջ 350-400

անվանումը՝ Քարվաճառ։ 1989թ.-ին Շահումյանի շրջանը և նրա կազմում Գետաշենի ենթաշրջանը միավորվել են ԼՂԻՄ-ի հետ, և 1991 թ.-ի սեպ. 2-ին հռչակվել է ԼՂՀ-ն։ Սակայն 1991թ.-ին Շահումյանի անկումից հետո շրջանը Ադրբեջանի հսկողության տակ է հայտնվել։ «ԼՂՀ վարչատարածքային կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքի (26.06.1998)

համաձայն՝ 1993թ.-ին ազատագրված Քելբաջար (Քարվաճառ) և Շահումյանի շրջանների հիմքի վրա կազմավորվել է Շահումյանի շրջանը։ 1995-1998թթ. շրջանի կենտրոն է եղել Ակնաբերդ գյուղը, 1998թ.-ից՝ Քարվաճառը («Հայաստան» հանրագիտարան 1038)։

2 Ավելի մանրամասն տես' Букшпан 10-11:

250

հազարը

Հայկական

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 2(13), 2022

(Կովսական), Ջաբրայիլի (Ջրական), Ֆիզուլիի (Վարանդա), Աղդամի (Ակնա) նախկին շրջանները, ինչպես և Աղջեբեդիի և Ժդանովի շրջանների մի մասը1:

1930թ.—ի մայիսի 25-ին այնուհանդերձ հրապարակվեց Ադրբեջանի ԽՍՀ ԿԳԿ որոշումը Քրդստանի, այս անգամ՝ օկրուգի կազմավորման մասին1 2։ Օկրուգի կենտրոնը կրկին Լաչին ավանն էր, սակայն Քրդստան գավառի համեմատ՝ օկրուգը տարածքով ավելի մեծ էր և ներառում էր նաև Զանգելանի ամբողջ շրջանն ու Ջաբրայիլի շրջանի մի մասը։

Քրդստանի օկրուգը, սակայն, ևս երկար չգոյատևեց, քանզի 1930թ.–ի հուլիսի 23-ին ԽՍՀՄ Ժողկոմխորհի և ԿԳԿ համատեղ որոշմամբ օկրուգները, որպես վարչական միավորներ, լուծարվեցին։ Օգոստոսի 8-ին ընդունվեց շրջաններ կազմավորելու որոշումը։ Չնայած Քրդստանի օկրուգը վերացվեց, սակայն դրա փոխարեն Քրդստանի շրջան չձևավորվեց։

Հիմնական հրամայականն այստեղ Հայաստանի ու Ղարաբաղի միջև էթնիկական անջրպետի ստեղծումն էր և խնդիր էր դրված հայերից վերջնականապես «մաքրել» Լեռնային Ղարաբաղի արևմտյան լեռնային շրջանները։ Դեռևս Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ.) տարիներին իշխող

մուսավաթական վարչակարգը քրդերին որպես վճռորոշ տարր օգտագործում էր առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի դեմ պայքարում։ 1918-1920թթ.–ին վերջնականապես հայերին այդ տարածքներից3 մաքրելու համար 1918թ.–ին ձևավորված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը սկսեց օգտագործել քրդերին4։

Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև մշտապես մտածված էթնիկ տարանջատումը ձևավորելուց հետո արդեն սկսեցին չեզոքացնել նաև քրդական տարրը։ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ նպաստում էին «Կարմիր Քրդստանի» թյուրքացմանը5, որի համար արվում էր ամեն հնարավոր գործողություն1,

1 Չի բացառվում նաև ադրբեջանական իշխանությունների կողմից այդ քայլին գնալը պայմանավորված լիներ օկրուգի՝ ԼՂԻՄ-ին միացնելու ծրագրերի հետ, որը հնարավորություն կտար ստեղծելու առավելապես թյուրքական վարչատարածքային միավոր (Բաբայան 84)։

2 Ադրբեջանի ԽՍհ ԿԳԿ-ն մտադիր էր Ղարաբաղի օկրուգի տարածքում Ջաբրայիլ կենտրոնով Արաքսի օկրուգ կազմավորել՝ միավորելով Կարյագինոյի, Զանգելանի, Կուբաթլիի և Լաչինի շրջանները։ Այս նախագիծը լուրջ առարկություններ առաջացրեց, քանի որ դրա իրագործմամբ ծայրամասային Քելբաջարի և Կոթուրլիի շրջանները կտրվում էին օկրուգի կենտրոնից՝ կորցնելով նույնիսկ տարածքային ուղղակի կապը նրա հետ (Բաբայան 85)։

3 1918թ. Ակերա գետի ավազանում, որը մտավ «Կարմիր Քրդստանի» կազմի մեջ, ընդամենը մի քանի հայկական բնակավայրեր էին մնացել, որոնցից ամենամեծը Հակ (Մինքենդ, 811 հայ), Ալղուլի, Հարար գյուղերն էին (Բաբայան 88): Սրանք բոլոր նախկին դարերում եղել են ամբողջապես հայաբնակ։

4 Ադրբեջանական ԽՍՀ-ում խնդիր էր դրվել համայն աշխարհին ներկայացնել, թե հայերն ու քրդերը սոցիալ-տնտեսական խնդիր ունեն։ Նախ ազատվելով հայերից՝ աստիճանաբար կանհետանար նաև քրդական խնդիրը։ Քրդերին հետագայում չեզոքացնելը ավելի հեշտ կլիներ, քանզի նրանք շիա մուսուլմաններ էին, ըստ որի՝ ավելի հեշտ կձուլվեին։

Քրդերին ստիպում էին հրաժարվել իրենց լեզվից, ազգային պատկանելությունից։ Նրանց նաև ուղարկում էին Բաքու ուսում ստանալու, որով ավելի հեշտ կլիներ ազգային գաղափարները թուլացնել (Букшпан 69-73):

Ըստ էության՝ սա նույն սցենարն էր, ինչ արվում էր Օսմանյան Կայսրությունում. նախ քրդերին որպես միջոց օգտագործում էին հայերից ազատվելու համար, ապա նաև ազատվում քրդական տարրից։

5 Որոշ ժամանակ անց սկսվեց իրական նպատակի գործընթացը։ Նախ «Կարմիր Քրդստանի» ղեկավար նշանակվեց Շուշիից էթնիկ ադրբեջանցի Գ.Հաջիևը, և քանի որ ԱԽՍՀ 4 լիագումար նիստերի ընթացքում չէին լուծվել սահմանային խնդիրները, «Կարմիր Քրդստանի» կազմի մեջ ներառվեց նաև Կուբաթլիի դարյան, որը 98%-ով թյուրքաբնակ էր, սրանով լուծվում էր նաև քրդական տարրի ձուլման խնդիրը։ Շուտով Ադրբեջանը ընտրեց Կրեմլին համոզելու

251

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

այդ թվում' քրդական դպրոցների բացման արգելքից մինչև քրդերենի կիրառման սահմանափակում, որը հակասում էր նաև Ստալինի կողմից պետական լեզվի չպարտադրման հրամանին* 2 (Բաբայան 95-96): 1923թ.—ին «Կարմիր Քրդստանի» 7-ամյա կյանքը չնայած ավարտվեց, բայց այն մնաց որպես քրդական առաջին ինքնավար կազմավորում Հարավային Կովկասում։

«Վերականգման նախադրյալներ»

«Կարմիր Քրդստանի» կարճատև գոյությունից մոտ 60 տարի անց Հարավային Կովկասում սկսվեցին որոշ հիշողություններ արթնանալ։ Այսպես կոչված «Կարմիր Քրդստանի» պատմական ուղին կարելի է պայմանականորեն բաժանել 2 շրջափուլի՝ 1923-1929թթ և 1988-1992թթ.։

1987թ.—ի վերջերից ԽՍՀՄ բոլոր շրջանների քրդերի ներկայացուցիչները, հավաքվելով Մոսկվայում, պահանջում էին վերականգնել «Կարմիր Քրդստանը» (PUKmedia): Ավելի վաղ' դեռ 1985թ.—ին, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ՆԳՆ քրեական հետախուզության պետ Վաքիլ Մուստաֆաևը դիմել էր ԽՄԿԿ Կենտկոմի պատասխանատու պաշտոնյա Սմիրնովին' «Կարմիր Քրդստանի» վերականգնման պահանջով (Мустафаев 151-152):

Քրդերի կողմից Քրդստան երկրամասի վերաբերյալ հիշողությունները համընկան Արցախյան շարժման նախապատմության հետ: 1988թ.—ի փետրվարի 20-ին հրավիրվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը, և որոշում կայացվեց դիմել ՀԽՍՀ, ԱԽՍՀ և ԽՍՀՄ գերագույն խորհուրդներին՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին (Սիմոնյան 712-713):

Սկսվեցին հանրահավաքներ. 1988թ.—ի փետրվարի 26-ին ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովը կոչով դիմեց Հայաստանին և Ադրբեջանին' դադարեցնելու հանրահավաքները, սակայն սրան ի պատասխան՝ փետրվարի 27-ին կազմակերպվեց սումգայիթահայության ջարդը: Ողբերգական դեպքերը տևեցին 3 օր' մինչև փետրվարի 29—ը, երբ խորհրդային զորքը մտավ Սումգայիթ (Սիմոնյան 716-717):

Այդ նույն թվականին' հրապարակայնության (Գլաստնոստ)

ժամանակաշրջանում, Ադրբեջանից 10 հազ. քուրդ դիմեց Մոսկվային' քրդական ինքնության վերականգման բացահայտ խնդրանքով, քանզի նրանց Ադրբեջանը այլևս դադարել էր քուրդ համարել և, առհասարակ, Ադրբեջանում գործում էր միայն «ադրբեջանցի»3 անվանումը, որը տրվում էր բոլոր էթնոսներին (McDowall 493):

մարտավարությունը, թե քրդերը թյուրքացել են և ձուլվել: (Ավելի մանրամասն տես' Букшпан 5055):

«Քուրդ» բառին համառորեն տրվում էր վիրավորական նշանակություն' այն պատկերացմամբ, թե քրդերն անգրագետ, հետամնաց մարդիկ էին, խոսք լինել չէր կարող քրդական դպրոցների մասին: Մինչև 1930-ականների սկիզբը (գործել են միայն 1931-1938թթ. և փակվել) քրդական դպրոցներ նույնիսկ չեն եղել: Եթե ՀԽՍՀ-ում քրդական աշխատությունները ավելի շատ ՀԽՍՀ-ում գործող քրդերի մասին էր, ապա հակառակ պատկերն էր ԱԽւՍՀ-ում, որտեղ հրապարակվում էին արտասահմանի քրդերի մասին ադրբեջաներենով, նույնիսկ «Կարմիր Քրդստան» թերթը, որը հիմնադրվել էր 1931թ.—ին Լաչինում և գոյություն է ունեցել մինչև 1962թ.—ը, լույս էր տեսնում ադրբեջաներեն (Բաբայան Դ.; 2005; 96-97):

2 Այն ենթադրում էր ցանկացած մարզում և' մեծամասնության, և' փոքրամասնության լեզուների իրավահավասարություն' թե' կրթության, թե' դատավարության մեջ: Մարզի լեզուն որոշվում էր' ըստ բնակչության կազմի (Центр гуманитарных наук 21-ого века):

3 Դեռ 1930 թվականին, երբ «Կարմիր Քրդստանը» վերացվեց, տեղի քրդերը սկսեցին «ադրբեջանցիներ» կոչվել: Ըստ քրդական համայնքի ղեկավարներից Շամիլ Ասքերովի' 2000թ.— ի դրությամբ Ադրբեջանում մոտ 200 հազ. քուրդ է ապրում, սակայն պաշտոնական

252

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Միաժամանակ իրենց ոտնահարված իրավունքների մասին էին բարձրաձայնում նաև թյուրք-մեսխեթները, Ղրիմի թաթարները և այլ էթնիկ խմբեր։ 1989 թվականի սեպտեմբերին ԽՄԿԿ Կենտկոմի 28-րդ համագումարը որոշեց. «Ձեռնարկել բոլոր միջոցները Ղրիմի թաթարների, խորհրդային գերմանացիների, հույների, քրդերի, մեսխեթցի թուրքերի և այլ ժողովուրդների խնդիրները լուծելու համար» (КПСС):

Քուրդ մտավորականությունը սկսեց մտածել, որ փլուզվող ԽՍՀՄ տարածքում նրանց շահերը անպաշտպան են մնալու, ծրագրերը՝ անիրագործելի։ Վերջինիս խանգարում էին ինչպես ներքին համախմբվածության բացակայությունը, այնպես էլ արտաքին դրդպատճառները (PUKmedia)։

1990թ.–ին Հայաստանից ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորներ Զորի Բալայանը, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը և այլ պաշտոնատար անձինք Գորբաչովին առաջարկեցին վերականգնել «Կարմիր Քրդստանը», որին հաջորդեց Ադրբեջանի պատգամավորների՝ նիստի դահլիճը լքելը։

Նույն թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդին կից ստեղծվեց քուրդ բնակչության հիմնախնդիրների հարցերով պատգամավորական հանձնաժողով՝ Վ.Պ.Սոբոլևի նախագահությամբ, որի առաջին նիստը տեղի ունեցավ 1990թ.–ի նոյեմբերի 20-ին։ Խորհրդարանական հանձնաժողովը, որն ուներ ամբողջ արխիվային փաստաթղթերը, հանգեց այն եզրակացության, որ Անդրկովկասի տարածքում գոյություն ունի քրդական պետություն, որը ապօրինաբար լուծարվել է և պետք է վերականգնվի։ Այդ նպատակով կազմավորվեց «Յակբուն» քրդական

համամիութենական ասոցիացիան։

1991 թ.–ի մարտի 27-ին ԽՍՀՄ արդարադատության նախարարությունը, գրանցելով «Յակբուն» քրդական համամիութենական ասոցիացիայի կանոնադրությունը, հաստատեց սահմանադրական միջոցներով քրդական ինքնավարության վերականգմանը միտված միջոցառումների կազմակերպման, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում քուրդ բնակչության շահերի ներկայացման և պաշտպանության իրականացման, ազգամիջյան հակամարտություններից տուժած քրդերին բարոյական ու նյութական աջակցության, այլ պետությունների քրդերի հետ մշակութային կապերի զարգացման վերաբերյալ որոշումները։

Ադրբեջանում* 1, սակայն, ցանկություն չունեին սա ընդունելու, և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորական հանձնաժողովի նիստին հրավիրված Ադրբեջանի ներկայացուցիչները, այդ թվում՝ փոխնախագահ Մամեդովը, նշում էին, որ վաղ է դեռ քրդերին ունենալ իրենց պետությունը, և պետք է գոհանան մշակութային կենտրոնների ստեղծմամբ։

Երկրորդ նիստին, որին ներկա էին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 120-ից ավելի պատգամավորներ, Մամեդովը, ի պատասխան պատգամավորների հարցերի, հայտարարեց. «Ադրբեջանում Կարմիր Քրդստան չի եղել, մեր երկրում բնակվում է 12600 քուրդ։ Ուզու՞մ եք, որ ժողովուրդը քրդերի հետ վարվի այնպես, ինչպես հայերի հետ»։ Երրորդ հանդիպման ժամանակ Մամեդովը, հակադարձում ստանալով, զիջողաբար պատասխանեց. «Ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո մենք կլուծենք քրդական հարցը»։

1991 թ.–ի մայիս ամսին Կրեմլում քրդերին տրված խոստումները օգոստոսին փլուզված ԽՍՀՄ-ի հետ անհետացան (PUKmedia)։

վիճակագրությունը վկայում է 12 հազ. մասին (Thomas de Waal 133)։ Այսինքն՝ չի բացառվում, որ նրանց մեծ մասն արդեն ինքնությամբ իրեն քուրդ չի համարում։

1 Ըստ Մուստաֆաևի՝ 1988-1992թթ. «Յակբուն» ՔՀԱ-ի ղեկավարությունը բազմիցս դիմել է Մութալիբովի և Էյչիբեյի կառավարությանը՝ Ադրբեջանի կազմում ինքնավար «Կարմիր Քրդստանի» վերականգնման խնդրանքներով, սակայն Ադրբեջանի կառավարիչները չեն ցանկացել անգամ լսել «քուրդ» բառը (Мустафаев 168)։

253

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

1991 թվականի հուլիսի 23-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ քրդերի երկրորդ արտահերթ համագումարը: Երկու համագումարների պատվիրակները բոլոր քրդերի անունից միաձայն պահանջեցին ԽՍՀՄ կառավարությունից վերականգնել «Կարմիր Քրդստանի» ինքնավարությունը: Համագումարների ընթացքում ընտրվեց 15 հոգուց բաղկացած բյուրո, կազմկոմիտե և 100 հոգուց բաղկացած պլենում։ «Յակբուն» քրդական համամիութենական ասոցիացիայի նախագահ ընտրվեց Մամեդ Բաբաև Սուլեյմանովիչը, իսկ փոխնախագահ՝ Վաքիլ Մուստաֆաև Մուստաֆաևիչը։ Նախագահի տեղակալներ ընտրվեցին Ալիե Աբդուրահմանը և Տարել Բրոև Միխայլովիչը (PUKmedia)։

Այդ ժամանակաշրջանում Ադրբեջանում1 2 իրենց իրավունքների համար սկսեցին բարձրաձայնել տարբեր ազգային փոքրամասնություններ, այդ թվում՝ քրդերն ու հայերը։ Լեռնային Արցախի հայությունը ցանկություն էր հայտնում Հայաստանին միանալու, իսկ քրդերը, համաձայնության չգալով, բաժանվեցին երկու խմբի, մի մասը կողմ էր ինքնավարությանը, իսկ մյուս մասը՝ անկախ պետության ձևավորմանը։

ԱԽՍՀ-ն արագ չեզոքացնում էր քրդերի ակտիվությունը երկրի ներսում, իսկ հայերի ցանկություններին որոշում կայացրեց պատասխանել ռազմական ճանապարհով, և խնդրին հանգուցալուծում տալու համար իրականացվեց «Օղակ» (Кольцо) գործողությունը։ Ապրիլի 30-ին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերը և Ադրբեջանի օմոնականները սկսեցին լայնածավալ գործողությունները։ Այդ գործողության հիմնական նպատակը ԼՂ Շահումյանի, Շուշիի, Մարտակերտի, Գետահատի (Հադրութ) շրջանները հայաթափելն էր (Ջուլհակյան և Ասատրյան 243):

1991 թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կայացավ անկախության համահանրապետական հանրաքվե: Ընտրելու իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց (ԱԽ ԱԳՆ):

Արցախյան առաջին պատերազմին նվիրված գրքերում չենք հանդիպում Լաչինում քրդական պետություն հիմնելու մասին փաստերի։ Սակայն

ականատեսները պնդում են, որ Լաչինը պատերազմի երկրորդ փուլում3 հանդես եկավ

1 «Յակբունի» ղեկավարությունը որոշեց՝ ՔՀԱ նախագահն ու փոխնախագահը

համարվում են քուրդ ժողովրդի միակ ներկայացուցիչները, որոնք պաշտպանում և ներկայացնում են իրենց շահերը խորհրդային, կուսակցական, վարչական և այլ մարմիններում, հասարակական կազմակերպություններում։ Այն չէր ընդունում մշակութային

ինքնավարությունները, քանզի համարում էր թշնամու կողմից կազմակերպված «կեղծ օգնություն», դեմ էր քաղաքական կուսակցությունների ձևավորմանը, քանզի կարծում էր, որ դրանք խոչընդոտում էին քուրդ ժողովրդի միասնականությանը և առաջնորդվում էր «ազատություն և անկախություն» կարգախոսով, որը, ըստ նրանց, միավորում էր քուրդ հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սոցիալական վիճակից, կրոնական ուղղությունից և քաղաքական հայացքներից (PUKmedia)։

2 1991 թ.–ի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը, հիմք ընդունելով 1918 թ.–ի մայիսի 28-ի Ազգային խորհրդի որոշումը, հռչակեց երկրի անկախությունը (Конституционный Акт №222-XII):

3 1991 թ.–ի մայիս-հունիս ամիսներին սկսվեց Արցախյան ազատագրական պատերազմը, այն ունեցավ ժամանակագրական 3 փուլ։

1.1991 թ.–ի ապրիլ-հունիս ամիսներին տեղի ունեցավ «Օղակ» գործողությունը, հայկական մի շարք բնակավայրերի բռնազավթումը և բնակչության բռնի գաղթեցումը,

2. 1992թ. հունիս-1993թ. հունվար ժամանակահատվածում լայնածավալ ագրեսիայի հետևանքով Շահումյանի և Մարտակերտի շրջանների մեծ մասի զավթումը,

3. 1993թ. դեկտեմբեր-1994թ. հունվար ամիսներին կազմակերպվեց ազատագրական լայնածավալ ռազմական գործողություններ ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով։

254

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

որպես «Կարմիր Քրդստանի» մայրաքաղաք: Այստեղ բարձրացվեց նույնիսկ քրդական դրոշը: Հայտարարվեց «Կարմիր Քրդստանի» վերականգնման մասին։ Սակայն պատերազմական իրավիճակում քրդերի արտագաղթը հայկական հիմնական տարածքներից այլևս հնարավորություն չտվեց իրապես վերականգնելու «քրդական առաջին ինքնավար պետության» երկրորդ գոյությունը։

Խորհրդային միության փլուզման վաղ շրջանից Ադրբեջանի քրդերը, հատկապես Վաքիլ Մուստաֆաևի և մի քանի այլ մտավորականների գլխավորությամբ «Յակբուն» ՔՀԱ-ի շրջանակներում ակտիվ գործունեություն էին ծավալում քրդական պետության ստեղծման համար։

Այս ամենին զուգընթաց տեղի էր ունենում ԽՍՀՄ ողջ տարածքում քրդական տարրի միգրացիա։ Մյուս կողմից շարունակվում էին ցույցերը՝ «Կարմիր Քրդստանի» վերականգման պահանջով, որի ձախողման դեպքում պահանջում էին Ռուսաստանի հարավում հող հատկացնել քրդերի բնակության համար։

Ադրբեջանական իշխանությունները «Կարմիր Քրդստանի» վերականգնումը կանխելու համար քուրդ մտավորականների մի մասին գրավեցին իրենց կողմը։ Բաքվի վարչախումբը շուտով սկսեց տարածել լուրեր, թե իբրև Հայաստանի եզդիները միավորվել են հայերի շուրջ և ցանկանում են անջատվել քրդերից։ Թերթերով, նույնիսկ քուրդ մտավորականների միջոցով տարածում էին, թե եզդիները «մուսուլման քրդերի ամենավատ թշնամիներն են» (Мустафаев 156)։

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կողմից նման շահարկումները կարող էին կապված լինել եզդիական ջոկատի մասնակցության հետ, որի ներկայությունը պատերազմում Ադրբեջանը խեղաթյուրելով շահարկում էր՝ հօգուտ իր նպատակների, հատկապես Հայաստանի եզդիների ու քրդերի միջև լարվածություն մտցնելու համար։ 1989թ.–ին՝ Արցախյան հակամարտության հենց սկզբից եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ ստեղծվեց «Ջանգիր Աղայի» կամավորական ջոկատը։ Այն բաղկացած էր 300 անդամից։ Դրա կազմից 100 հոգանոց մարտական խումբը, որի անդամ էր նաև եզդի շեյխ Բրո Հասանյանը, կռվում էր Երասխի հատվածում, Նոյեմբերյանում, Սիսիանում, Ղափանում (Հարցազրույց Բրո Հասանյանի հետ)։ Ադրբեջանում լուրեր էին տարածվում, թե հայերը քրդերի դեմ են օգտագործում եզդիներին, որը բնավ իրականությանը չէր համապատասխանում։ Պարզապես եզդիները, ի աջակցություն իրենց բարեկամ հայ ժողովրդի, կռվում էին պատերազմում (Հարցազրույց Բրո Հասանյանի հետ)։

Շուտով Ադրբեջանի իշխանությունները սկսեցին նաև օգտագործել քրդերին՝ Արցախյան պատերազմ ներքաշելով։ Սկսվեց քրդական խոշոր կազմավորումների ստեղծումը՝ հայերի դեմ կռվի ուղարկելու համար։ Ստեղծվեց քրդական ջոկատ՝ Մստոյի հրամանատարությամբ։ Ադրբեջանական քարոզչությունը գրեթե ամեն օր գովաբանում էր քրդական ջոկատը, իսկ նրա հրամանատար Մստոյին անվանում Ադրբեջանի հերոս։

Հայաստանի քրդերի մի հատված համախմբվեց քրդական «Ռյա Թազա» թերթի շուրջ։ Որոշ քրդեր երեք անգամ մեկնեցին Թբիլիսի՝ հանդիպումներ ունենալով տեղի քրդերի հետ, որի նպատակը միասնության կոչ անելն էր։ Սակայն Մոսկվայում որոշ հայտնի քաղաքական գործիչներ, իրենց անվանելով Հայաստանի, Վրաստանի ու Ղազախստանի քրդերի ներկայացուցիչներ, դեմ են արտահայտվել «Կարմիր Քրդստանի» վերականգնմանը՝ հայտարարելով, որ «ժողովուրդը ցանկանում է մշակութային ինքնավարություն կոմպակտ բնակության վայրերում»։

Սակայն ԽՍՀՄ բոլոր քրդերը չէին, որ կիսում էին միևնույն գաղափարը, նրանք ունեին տարբեր հայացքներ. մտավորականների մի մասը կողմ էր միայն մշակութային

1991-1994թթ. Արցախյան պատերազմի կարևոր իրադարձություններից էին 1991 թ.–ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի հանրապետության) հռչակումը և 1992թ.–ի մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը։ (Ջուլհակյան և Ասատրյան 243):

255

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ինքնավարության, սակայն «Յակբուն» համամիութենական ասոցիացիան

ղեկավարում էր «Կարմիր Քրդստանի» վերականգման քրդական շարժումը:

Նույն շրջանում ռազմական գործողություններ էին տեղի ունենում Արցախում, սկսվել էր հակամարտության երկրորդ փուլը։ 1992թ.–ի մայիսի 8-ին առավոտյան սկսվեց Շուշիի ազատագրման՝ «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը, սակայն դրա ազատագրման կարևոր մաս էին հանդիսանում նաև «26»-ի (հյուսիսային) ուղղության, Շոշի (արևեսան), Բերձոր (հարավային), Ջանհասան-Քյոլհասարի (հյուսիսարևմտյան ուղղություն)

գործողությունները։ Այդ փուլի գործողությունները ավարտվեցին մայիսի 9-ին Շուշիի1 ազատագրմամբ (Վարդումյան 35-36):

«Կարմիր Քրդստանի» վերականգնման համար այսպիսով լուրջ նախադրյալներ կային, որոնց հիման վրա միջոցառումներ էին իրականացնում մի շարք քուրդ հասարակական-քաղաքական գործիչներ ու մտավորականներ։ ԽՍՀՄ փլուզման գործընթացին զուգահեռ, նոր ձևավորվող պետությունների կողքին Հարավային Կովկասում քննարկվում էր քրդական պետական միավոր ստեղծելու հարցը, որը ըստ էության՝ 1920-ականներին գոյություն ունեցած այսպես կոչված «Կարմիր Քրդստանի» պատմության շարունակությունը պիտի լիներ։

Լաչինի ազատագրումն ու անկախության հռչակագիրը

շ

1992թ.–ի մայիսի 17-18-ին հայկական ուժերին հաջողվեց ազատագրել Լաչինի մարդասիրական միջանքը, որը Հայաստանի հետ Արցախը կապող միակ օղակն էր։ Մայիսի 17-ին ազատագրվեցին Բերդաձոր գյուղախումբը, Շուշիի շրջանի հայաբնակ գյուղերը՝ Հինշեն, Մեծշեն, Յեղցահող, Տասվերստ, Կանաչ Թալա։ Մայիսի 18-ին ազատագրվեցին Լաչինը, Աղավնոն, Սուս գյուղը (Լսորք պատմական), դրանից 4-5 օր հետո՝ ամբողջ շրջանը մինչև Բևեռաթափի լեռնաշղթա (Միխթոքյան, բաժանում է Բերձորի շրջանը Քարվաճառից) և հարավում Ծաղկաբերդ գյուղը (Բազմածակք, Մազմազակ1 2 3, Գյուլիբերդ): Այդ օրերին քրդաբնակ4 մնացել էին Աղավնո գետի վերնահովտի գյուղերը. ամենամեծ քրդաբնակ գյուղերն էին Հակը (Մինքենդ), Հերիկը

1 Շուշի-Բերձոր մայրուղու երկարությունը ձգվում էր ավելի քան 20 կմ։ Ելման կետից մինչև մարտական գործողությունների վերջնակետը ձգվում էր 10-15 կմ։ Ռազմագործողության հարավային ուղղության ուժերին առաջադրանք էր տրված՝ առաջանալով Շուշի-Բերձոր մայրուղու ուղղությամբ՝ թիկունքն ապահովել Կուբաթլիի շրջանից հակառակորդի հնարավոր թափանցումից (Տե'ս նույն տեղում՝ 51):

2 Մինչև Հայաստանի խորհրդայնացումը և 1992թ. ազատագրումից հետո, Լաչինի շրջանը դարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մաս՝ Կովսականի ու Որոտանի հետ միասին։ Արցախյան երրորդ պատերազմից (2020թ.) հետո Բերձորի 5 կմ լայնությամբ միջանցքը, որը, շրջանցելով Շուշի քաղաքը, ապահովելու է Արցախի Հանրապետության մնացյալ տարածքների կապը Հայաստանի Հանրապետության հետ, ըստ եռակողմ հայտարարության, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո (Փախլւան 15)։

3 Մազմազակը հին հայկական պատմական Բազմածակք գյուղի թուրքական-ադրբեջանական հորջորջումն է. մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը գյուղը եղել է հայաբնակ, և Իբրահիմ Խանի վարած քաղաքականության արդյունքում տեղի հայերը բռնագաղթել են դեպի Վրաստան՝ Կախեթ (Հյուսիսային Լոռի), Թիֆլիս (Հարցազրույց Ա. Հակոբյանի հետ)։

4 1990-ականներին այս տարածներում արդեն քիչ քանակությամբ քրդեր էին մնացել։ 1989թ. ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալներով Ադրբեջանական ԽՍՀ-ում մոտ 12. հազ քուրդ էր բնակվում («Всесоюзная перепись населения, 1989 г.»)։ Եթե հաշվի առնենք Ադրբեջանի կողմից տեղի քրդերին թյուրքացնելու և երկրի արևմտյան շրջաններից դեպի կենտրոն տանելու քաղաքականությունը, ապա կարելի է ենթադրել, որ մինչև 1992թ.–ը Արցախի տարածքում եղել է ընդամենը 5000 քուրդ։ Նրանք ամբողջությամբ լքեցին տարածքը մինչև 1992թ.–ի մայիս (Հարցազրույց Ա.Հակոբյանի հետ) ։

256

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

(Ահմեդլու), Լեռնահովիտ (Եզնագոմեր, Ղարաքեշիշ, Լենինքենդ), Սպիտակաջուրը (Աղբուլաղ), Կատոսը1, Ուխտաձորը (Չեղարլու, Քամարլու), որոնք գտնվում էին Հակարի գետի վերնահովտում (Հարցազրույց Ա. Հակոբյանի հետ)։

Այս ընթացքում Լաչին է գալիս Վաքիլ Մուստաֆաևը, ով սկսում է կազմակերպչական աշխատանքներով զբաղվել։ Լաչինում մի շարք շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվում է Քրդական ազատագրական շարժումը* 1 2 3, քանի որ «Յակբուն» արդեն կորցրել էր իր իրավական իմաստը, որը պայմանավորված էր նաև ԽՍՀՄ փլուզմամբ (Мустафаев 159):

Վաքիլ Մուստաֆաևի գլխավորությամբ Բերձոր (Լաչին) քաղաքում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանում տեղադրվում է քրդական դրոշը և ընթերցվում «Կարմիր Քրդստանի» վերականգման հռչակագիրը։ Այդ արարողությանը ներկա էին մի քանի տասնյակ քրդեր, ինչպես նաև մի շարք հայ քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց թվում էր 1991-1992թթ. Հայաստանի կառավարությանը առընթեր փախստականների կոմիտեի նախագահ Ալեքսան Հակոբյանը (Հարցազրույց Ա. Հակոբյանի հետ)։

«Կարմիր Քրդստանի» վերականգման հռչակագրի տեքստը հետևյալն էր. «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության սոցիալ-տնտեսական համակարգի քայքայումը միանգամայն բնական է ազդում այսպես կոչված հանրապետական մակարդակներում տեղի ունեցող գործընթացների վրա։ Այն ժողովուրդները, որոնք ստիպողաբար ընգրկվել են այս կամ այն հանրապետության վարչական կառուցվածքի մեջ, գիտակցում են սեփական պետության, ինքնորոշման իրավունքի անհրաժեշտությունն ու գնահատում են պատմական հնարավորությունը։

ԽՍՀՄ սոցիալ-քաղաքական և տնտեսական շրջանակներում ձևավորված Հոկտեմբերյան Ադրբեջանի Հանրապետությունը ընդգրկում էր Կովկասյան թաթարների, քրդերի, հայերի, լեզգիների, թալիշների, թաթերի, ավարների վաղնջական բնակության տարածքները։ Նախկին Ադրբեջանական ԽՍՀ ազգային-

1 Կատոս գյուղի քրդաբնակ լինելու և քուրդ բնակչության կողմից Կատոսվանքը հայերեն «Վանք» կոչելու մասին (Акопян)։

2 ՔԱՇ հրամանատարությունը տարածում է հայտարարություն, որում ասվում է.

«Վերջին ժամանակներս տարբեր երկրների ԶԼՄ-ները թերթերում հրապարակում են

նյութեր քրդական հարցի վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության սահմանների հետ:

Այս հարցում ցանկացած տեսակի խեղաթյուրումներից խուսափելու համար Քրդական ազատագրական շարժման հրամանատարությունը նշում է.

1. Նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի և Ջաբրայիլի շրջանների տարածքներում քուրդ ժողովուրդը միակ սեփականատերն է,

2. ԱՊՀ-ի քուրդ ժողովուրդը և Քրդական ազատագրական շարժման

հրամանատարությունը պայքարելու են քրդական պետականության ամբողջական

վերականգնման համար և երախտագիտությամբ կընդունեն ընկերների օգնությունը այս նպատակին հասնելու համար,

3. Քուրդ ժողովուրդը հարգում է ցանկացած ժողովրդի ինքնորոշման իրավունքը և

ցանկանում է խաղաղ ապրել այլ ժողովուրդների և հարևան պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Իրանի Իսլամական

Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ:

քԱշ հրամանատարությունը կոչ է անում Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի և Ջաբրայիլի շրջանների այն քաղաքացիներին, որոնք, չնայած Ադրբեջանի իշխանությունների դաժան ուծացման քաղաքականությանը, իրենց քուրդ են համարում, չտրվել սադրիչ գործողություններին, չլքել իրենց հողը և չդիմադրել ՔԱՇ-ին, այլ միավորվել ինքնապաշտպանական ստորաբաժանումներին՝ ետ մղելու նրանց, ովքեր սիրում են ղեկավարել օտար երկրում» (Мустафаев 162):

257

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

պետական և վարչական կառույցների ձևավորման ժամանակ, ավելի հաճախ սուբյեկտիվ պատճառներով, ինքնավար կազմավորումներով չեն ապահովել բոլոր ժողովուրդներին, քուրդ ժողովուրդը, որը ստացել է Ադրբեջանի կազմում Կարմիր Քրդստանի Հանրապետության տեսքով, իսկ այնուհետև 1930թ. ստալինյան հատուկ հրամանագրով զրկվել է այդ կարգավիճակից, ենթարկվել է ոչ միայն տեղահանության և ամենադաժան բռնաճնշումների, այլ նաև ադրբեջանական իշխանությունների կողմից բռնի թյուրքացման։ Նրանք Զանգելանի, Ջաբրայիլի, Քելբաջարի, Լաչինի շրջաններում ենթարկվել են բռնի ձուլման, քրդական դպրոցները լուծարվել են, փակվել են թատրոնները, դադարեցվել' գրքերի և պարբերականների հրատարակումերը և այլ սահմանափակումներ դրվել քրդերի առաջ։

Այժմ Ադրբեջանի քրդերը գտնվում են լիակատար ուծացման եզրին։ Սեփական ժողովրդի պահպանման և բարգավաճման և որպես համաշխարհային հանրության լիիրավ անդամ վերածնվելու մտահոգությամբ տոգորված, հաշվի առնելով Ադրբեջանի հետագա անսահմանափակ գերիշխանության հետևանքով քրդերին սպառնացող լիակատար անհետացումը և առաջնորդվելով' միջազգայնորեն ընդունված իրավական նորմերով, առաջնորդվելով քուրդ ժողովրդի պատմական անցյալով և ապագայում նրա ճակատագրի համար պատասխանատվության զգացումով, պատմական արդարությունը վերականգնելու մտադրությունով, քրդական ազատագրական շարժման հիմնադիր ժողովը և նախկին ԽՍՀՄ քրդերի հասարակական և քաղաքական բոլոր կազմակերպությունները հայտարարում են.

1. Քրդստանի նախկին մայրաքաղաք Լաչին կենտրոնով քրդական պետականության վերականգնման,

2. Քրդական ազատագրական շարժման վարչության կողմից ամբողջ իշխանության իրականացման (մինչև ընտրովի մարմինների ձևավորումը),

3. Քրդստանի բնակչության լիազոր ներկայացուցիչների համապետական ընտրությունները 1992 թվականի հուլիսի 19 նշանակելու մասին (Ժողովի նախագահ Վաքիլ Մուստաֆաև Հունիսի 09.1992 Լաչին)» (Мустафаев 161): ՔԱՇ հռչակագիրը և հայտարարություններն ընդունվել են միաձայն և

հրապարակվել քրդերեն ու ռուսերեն լեզուներով1։

Միաժամանակ նշվում էր, որ հայ-ադրբեջանական պատերազմում քրդերը մնում են չեզոք և ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ իրենց հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության և Իրանի հետ։

Տասնյակ հազարավոր թռուցիկների միջոցով Քարվաճառի, Որոտանի, Ջրականի, Վարանդայի, Զանգելանի, Պարտավի և այլ շրջանների քուրդ բնակչությանը կոչ է արվել չլքել իրենց հողերը։ Շարժման անդամները Հայաստանի բոլոր այն գյուղերում, որտեղ բնակվում էին քրդերը, բացատրական աշխատանք էին տանում բնակչության շրջանում։ Դրանք իրականացնում էին Շարաֆ Աշիրին (պրոֆեսոր), Կարլեն Չաչանին (Հայաստանի քուրդ գրողների միության նախագահ), Ամարիկե Սարդարը (քրդական «Ռյա Թազա» թերթի խմբագիր), լրագրողներ Ազիզե Ջավոն, Թոսնե Ռաշիդը, Իշխանե Ասլանը, բանաստեղծ Ալիխանե Մամեն և շատ ուրիշներ (Мустафаев 163), սակայն մինչև 1992թ.–ի մայիսի կեսերը քրդերի մեծ մասն արդեն լքել էր իր բնակավայրերը (Հարցազրույց Ա. Հակոբյանի հետ)։

Այս ամենին զուգընթաց այլ քարոզչություն էր տարվում մուսուլման շեյխերի կողմից: Նրանք, քրդերին մեկնաբանելով Ղուրանի կանոնները, որ «Աստված արգելում է զենք բարձրացնել իրենց մահմեդական եղբայրների դեմ» և «անհավատների կողմից ստեղծված պետությունը ընդունելի չէ», աստիճանաբար հետ էին մղում քրդերի մտադրությունները։

1 Տեքստը տե'ս https://www.saradistribution.com/vakilmustafaev.htm

258

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Թուրքիան ևս ուներ իր շահերը այս շրջանի հետ: «Կարմիր Քրդստանի» տարածքը չուներ որևէ սահման Թուրքիայի հետ, սակայն վերջինս ակտիվություն էր դրսևորում՝ խրախուսելով այդ տարածքներում Ադրբեջանի կողմից իշխանության հաստատումը։ Խորհրդային միության փլուզումից հետո համարվում էր, որ եկել է մեծ հաշվեհարդարի ժամանակը։ «Թուրանական կայսրության» ստեղծման

ճանապարհին, որը պետք է ներառեր առաջին հերթին նախկին ԽՍՀՄ թյուրքական ժողովուրդներին, առանձնահատուկ նշանակություն էր տրվում Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքին (Мустафаев 165)։

«Կարմիր Քրդստանի» պատմությունն այսքանով կարելի է ավարտված համարել։ Չնայած այն 1990-ականներից այդպես էլ չվերականգնվեց, սակայն մնաց պատմության մեջ Արցախյան առաջին պատերազմի տարիների չուսումնասիրված էջերից մեկը։ Սա առիթ դարձավ Ադրբեջանի կողմից ցանկացած առիթի դեպքում շահարկելու հայ-քրդական հարաբերությունները։ 1990-ականներին Ադրբեջանը ատելություն էր տարածում քրդերի շրջանում հայերի նկատմամբ՝ կեղծորեն հայտարարելով, որ հայերը Հայաստանի քրդերին տրամադրում են Ադրբեջանի քրդերի դեմ։ 2020թ. Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը կրկին հիշեց քրդերին. այս անգամ սկսեց տարածել լուրեր, որ Սիրիայից և Իրաքից քրդեր են մեկնում Արցախ՝ Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Սրանք ամբողջապես կեղծ հայտարարություններ էին, որոնցով Ադրբեջանը փորձում էր շեղել միջազգային հանրությանը իրականությունից։

Եզրակացություն

Այսպես կոչված «Կարմիր Քրդստանի» պատմությունը, դեռ չսկսված, ավարտվեց։ Չնայած ԽՍՀՄ քրդերի կողմից այն վերականգնելուն միտված ջանքերին՝ այն չվերականգնվեց։

Մեր կարծիքով՝ դրա վերականգնմանը խոչընդոտեց մի քանի հանգամանք։ Առաջին հերթին իրապես բացակայում էր քրդերի շրջանում միասնականությունը, հաջորդիվ Ադրբեջանին հաջողվեց Արցախի տարածքում ապրող քրդերին համոզել այն թյուր կարծիքը, որ հայերը միմյանց դեմ են տրամադրում Հայաստանի և Ադրբեջանի քրդերին։ Մյուս կողմից Կովկասում այն չուներ հստակ աջակցություն քրդերի շրջանում. ԽՍՀՄ նախկին պետությունների տարածքում գտնվող քրդերը տարակուսանքի մեջ էին. ինչպես արդեն նշեցինք, մի մասը կողմ էր լոկ մշակութային ինքնավարությանը, իսկ մյուս մասը՝ անկախությանը։ Այսպիսով՝ Հարավային Կովկասում քրդերի կողմից այսպես կոչված «Կարմիր Քրդստանի» վերականգնմանը միտված միջոցառումները ավարտվեցին լոկ փորձերով։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Բաբայան, Դավիթ. «Կարմիր Քրդստան. Կազմավորման և լուծարման աշխարհաքաղաքական ասպեկտները». 21-րդ ԴԱՐ, թիվ 4 (10), 2005, 83-106.

2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն». Արտաքին գործերի նախարարություն, Արցախի հանրապետություն, http://www.nkr.am/hy/independence-referendum-in-karabakh. Գրառված է։ 11.04.2022.

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա. Հայաստան. «Հայկական Հանրագիտարան». Երևան, 2012, 1164.

4. Մալխասյան, Միքայել. Պատմաժողովրդական ուսումնասիրություններ. ԵՊՀ հրատ., Երևան, 2015, 248.

5. Ջուլհակյան, Դավիթ և Ասատրյան, Կարինե. «Արցախյան պատերազմը 19911994 թթ. և նրա արժևորումը հայ պատմագրության կողմից». «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդես, ԵՊՀ, Երևան, 2017, 243-250.

6. Սիմոնյան, Հրաչիկ. Հայոց Պատմություն. ԵՊՀ հրատ., Երևան, 2012, 874.

259

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

7. Վարդումյան, Հովիկ. Շուշի ազատագրումը. Տոներ, Երևան, 2007, 80.

8. Փախւյան, Աննա. «Արցախի տնտեսական ներուժը «Նոր սահմանազատումից» հետո. Սահմանից անդին մնացած հնարավորություններ». «Ամբերդ» Տեղեկագիր, ՀՊՏՀ «Տնտեսագետ» հրատարակություն, 2020.13-21.

9. Аверьянов, Петр. Курды в войнах России с Персией и Турцией в течение XIX столетия. Современное политическое положение турецких, персидских и русских курдов. Исторический очерк. Издательство отдела Генерального штаба при штабе Кавказского военного округа. Тифлис,1900, 489/504.

10. Акопян, Алексан. Албания-Алуанк В Греко-Латинских и древнеармянских источниках. АН АрмССР, 1987, 304.

11. Букшпан, Александр. Азербайджанские курды. Баку, 1932, 89.

12. «Всесоюзная перепись населения, 1926 г.»։ Национальный состав

населения по республикам СССР». Демоскоп, http://www.demoscope.ru/weekly/ ssp/ussr nac 26.php. Доступно: 20.04.2021.

13. «Всесоюзная перепись населения, 1989 г.»։ Национальный состав

населения по республикам СССР». Демоскоп, http://www.demoscope.ru/weekly/ssp/

sng nac 89.php?reg=7.Доступно: 20.04.2021.

14. «История Кавказского Курдистана». PUKmedia, 18.01.2013,

https://www.pukmedia.com/RU/details/?Jimare=285 . Доступно: 01.04.2022.

15. «Конституционный Акт Азербайджанской Республики о Государственной Независимости», от 18 октября 1991 года №222-XII. Законодательство Стран СНГ. https://base.spinform.ru/show doc.fwx?rgn=2889. Доступно: 15.04.2022.

16. «Материалы Пленума Центрального Комитета КПСС, 19-20 сентября 1989 г.». Защита памяти, http://soveticus5.narod.ru/85/pl890919.htm. Доступно: 14.04.2022.

17. Мустафаев, Вакил. История Кавказского Курдистана, эл.версия: https://docplaver.com/26380929-Vakil-mustafaev-istoriva-kavkazskogo-kurdistana.html . 173.

18. Центр гуманитарных наук 21-ого века Зеркало Библиотеки Михаила Грачева, Архив И. В. Сталина. «Права федерирующихся областей. Права национальных меньшинств». Сталин И.В. Организация Российской Федеративной Республики: Беседа с сотрудником газеты «Правда» Источник: Сталин И.В. Сочинения. – Т. 4. – М.: ОГИЗ; Государственное издательство политической литературы, 1947. С. 66–73. Примечания 12–13: Там же. С. 418.

https://c21ch.newcastle.edu.au/stalin/t4/t4 16.htm

19. McDowall, David. A Modern History of the Kurds. Reprinted in 2007 by I.B.Tauris & Co Ltd, 6 Salem Road, London W2 4BU, 175 Fifth Avenue, New York NY 10010, 2007, 374.

20. Thomas de Waal. Black Garden. Armenia and Azerbaijan through Peace and War. New York University Press, New York, London, 2003, 337, E-version:http://librarv.asue.am/open/1876.pdf .

21. Yilmaz, Harun. “The Rise of Red Kurdistan”. Iranian Studies, London, vol. 47, no.

5, Aug. 2014, 799–822, doi: 10.1080/00210862.2014.934153,

http://dx.doi.org/10.1080/00210862.2014.934153 .

22. Kurdistana A Pa§ Qefqaze, https://www.saradistribution.com/vakilmustafaev.htm. Nivisandi: 12.04.2022.

WORKS CITED

1. «Ler'nayin Gharabaghi Hanrapetut'yan ankaxut'yan hanraqven». Artaqin gorc'eri naxararut'yun, Arcaxi hanrapetut'yun, Grar'vac' e': 11.04.2022. [Nagorno Karabakh

260

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Republic Independence Referendum] http://www.nkr.am/hy/independence-referendum-in-karabakh. (In Armenian).

2. Babayan, Davit'. «Karmir Qrdstan. Kazmavorman ev luc'arman ashxarhaqaghaqakan aspektnery'». 21-rd DAR, t'iv 4 (10), 83-106. [Red Kurdistan. Geopolitical Aspects of Formation and Dissolution] 2005. (In Armenian).

3. Hayastani Hanrapetut'yan gitut'yunneri azgayin akademia. Hayastan. «Haykakan Hanragitaran». Erevan, 2012, 1164. [Armenian Encyclopedia]. (In Armenian).

4. Malxasyan, Miqayel. Patmajhoghovrdakan usumnasirut'yunner. EPH hrat., Erevan, 248 [Historical Studies.] 2015. (In Armenian).

5. Julhakyan, Davit' ev Asatryan, Karine. «Arcaxyan paterazmy' 1991-1994 t't'. ev nra arjhevorumy' hay patmagrut'yan koghmic». «Patmut'yun ev mshakuyt'» hayagitakan handes, EPH, Erevan, 243-250. . [The Artsakh war in 1991-1994 . and its Appreciation by Armenian Historiography] 2017. (In Armenian).

6. Simonyan, Hrachik. Hayoc Patmut'yun. EPH hrat., Erevan, 874 [Armenian History] 2012. (In Armenian).

7. Vardumyan, Hovik. Shushi azatagrumy'. Toner, Erevan, 80 [Liberation of Shushi] 2007. (In Armenian).

8. P'axlyan, Anna. «Arcaxi tntesakan nerujhy' «Nor sahmanazatumic» heto. Sahmanic andin mnacac' hnaravorut'yunner». «Amberd» Teghekagir, HPTH «Tntesaget» hratarakut'yun, 2020.13-21, [Artsakh's Economic Potential after the 'New Delimitation' . Opportunities beyond the Border] 2020. (In Armenian).

9. Averjanov, Petr. Kurdy v vojnah Rossii s Persiej i Turciej v techenie HIH stoletija. Sovremennoe politicheskoe polozhenie tureckih, persidskih i russkih kurdov. Istoricheskij ocherk. Izdatel'stvo otdela General'nogo shtaba pri shtabe Kavkazskogo voennogo okruga, Tiflis, 489/504, [Kurds in the Wars of Russia with Persia and Turkey during the 19th century. The Present Political Situation of Turkish, Persian and Russian Kurds. Historical outline] 1900. (In Russian).

10. Akopjan, Aleksan. Albanija-Aluank V Greko-Latinskih i drevnearmjanskih istochnikah. AN ArmSSR, 304 [Albania-Aluank in Greco-Latin and Ancient Armenian sources] 1987. (In Russian).

11. Bukshpan, Aleksandr. Azerbajdzhanskie kurdy. Baku, 89 ["Azerbaijani Kurds] 1932. (In Russian).

12. «Vsesojuznaja perepis' naselenija, 1926 g.»։ Nacional'nyj sostav naselenija po respublikam SSSR». Demoskop, http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr nac 26.php .Dostupno: 20.04.2021. [All-Union Population Census, 1926։ The national Composition of the Population in the Republics of the USSR]. (In Russian).

13. «Vsesojuznaja perepis' naselenija, 1989 g.»։ Nacional'nyj sostav naselenija po

respublikam SSSR». Demoskop,

http://www.demoscope.ru/weekly/ssp/sng nac 89.php?reg=7.Dostupno : 20.04.2021.

[All-Union Population Census, 1989։ The National Composition of the Population in the Republics of the USSR]. (In Russian).

14. «Istorija Kavkazskogo Kurdistana». PUKmedia, 18.01.2013, https://www.pukmedia.com/RU/details/?Jimare=285. Dostupno: 01.04.2022. [History of Caucasian Kurdistan]. (In Russian).

15. «Konstitucionnyj Akt Azerbajdzhanskoj Respubliki o Gosudarstvennoj Nezavisimosti», ot 18 oktjabrja 1991 goda №222-XII. Zakonodatel'stvo Stran SNG. https://base.spinform.ru/show doc.fwx?rgn=2889. Dostupno: 15.04.2022. [Constitutional Act of the Republic of Azerbaijan on State Independence. October 18, 1991 No. 222-XII]. (In Russian).

261

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

16. «Materialy Plenuma Central'nogo Komiteta KPSS, 19-20 sentjabrja 1989 g.». Zashhita pamjati, http://soveticus5.narod.ru/85/pl890919.htm . Dostupno: 14.04.2022. [Materials of the Plenum of the Central Committee of the CPSU, September 19-20, 1989]. (In Russian).

17. Mustafaev, Vakil. Istorija Kavkazskogo Kurdistana, jel.versija: https://docplayer.com/26380929-Vakil-mustafaev-istoriya-kavkazskogo-kurdistana.html.173. [History of Caucasian Kurdistan]. (In Russian).

18. 17. Centr gumanitarnyh nauk 21-ogo veka Zerkalo Biblioteki Mihaila Gracheva, Arhiv I. V. Stalina. «Prava federirujushhihsja oblastej. Prava nacional'nyh men'shinstv». Stalin I.V. Organizacija Rossijskoj Federativnoj Respubliki: Beseda s sotrudnikom gazety “Pravda" Istochnik: Stalin I.V. Cochinenija. – T. 4. – M.: OGIZ; Gosudarstvennoe izdatel'stvo politicheskoj literatury, 1947. S. 66–73. Primechanija 12– 13: Tam zhe. S. 418. https://c21ch.newcastle.edu.au/stalin/t4/t4 16.htm. [Rights of Federated Regions. Rights of National Minorities]. (In Russian).

19. McDowall, David. A Modern History of the Kurds. I.B.Tauris, London, New York, 2007, 374 (In English).

20. Thomas de Waal. Black Garden. Armenia and Azerbaijan through Peace and War. New York University Press, New York, London, 2003, 337, E-version: http://librarv.asue.am/open/1876.pdf. (In English).

21. Yilmaz, Harun. “The Rise of Red Kurdistan”. Iranian Studies, London, vol. 47, no.

5, Aug. 2014, 799–822, doi: 10.1080/00210862.2014.934153,

http://dx.doi.org/10.1080/00210862.2014.934153 . (In English).

22. Kurdistana A Pash Qafqaza, [A Post-Caucasian Kurdistan]

https://www.saradistribution.com/vakilmustafaev.htm. Ny'visandy': 12.04.2022.(In

Kurdish)

THE RECOVERY ATTEMPTS OF THE SO-CALLED «RED KURDISTAN» 1988-1992

SATENIK TARVEDIAN

Yerevan State University, Faculty of Oriental Studies,

Chair of Iranian Studies, Master Degree,

Yerevan, the Republic of Armenia

The purpose of this article is to highlight the attempts to restore the so-called "Red Kurdistan" in the period 1988-1992.

This is a topic worth studying for Armenia and Artsakh, as it refers to the establishment of Kurdish autonomy with Berdzor center on the territory of Artsakh in 1992. The article presents the measures taken by the Kurds in parallel with the collapse of the USSR, which were aimed at establishing Kurdish autonomy.

The text of the declaration of independence of "Red Kurdistan" in Armenian translation is partially presented.

The article draws attention to the prehistory of “Red Kurdistan”. The historical facts referring to the Kurdistan county, created in 1923-1929 are also presented. The work presents the parallel events taking place in Artsakh and Azerbaijan.

The task is to study actions aimed at the establishment of Kurdish autonomy, the contributing factors and consequences.

There is not much research on the subject, so we have mostly tried to gather information from the people who took part in the events. The main sources of the study

262

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

were A. Hakobyan's memories and the book “History of Caucasian Kurdistan” by V. Mustafaev.

The research methodology is based on the witness and participant testimonies, memories, historical-comparative and analytical methods.

As a result of the study, the conclusion is drawn that although Kurdish autonomy was not established on the territory of Artsakh, it became an occasion for Azerbaijan to create narratives on Armenian-Kurdish relations.

Keywords: «Red Kurdistan», the first Artsakh war, Kurdish liberation movement, Kurdish All-Union Association - «Yakbun», Berdzor (Lachin), Armenia, Azerbaijan, USSR.

ПОПЫТКИ ВОССТАНОВЛЕНИЯ ТАК НАЗЫВАЕМОГО «КРАСНОГО КУРДИСТАНА» 1988-1992

САТЕНИК ТАРВЕРДЯН

магистр кафедры иранистики факультета востоковедения Ереванского государственного университета, г.Ереван, Республика Армения

Целью данной статьи является освещение попыток восстановления так называемого «Красного Курдистана» в период 1988-1992 гг. Это тема актуальна для изучения как в Армении, так и в Арцахе, так как речь идет об установлении курдской автономии в Бердзорском центре на территории Арцаха в 1992 году. В статье представлены меры, предпринятые курдскими деятелями СССР на Южном Кавказе для провозглашения курдской автономии. Частично представлен текст декларации независимости «Красного Курдистана» в армянском переводе. В статье обращается внимание на предысторию «Красного Курдистана», есть исторические факты о Курдистанском уезде, созданном в 1923-1929гг. В работе представлены события, происходящие в Арцахе и Азербайджане.

Задача исследования состоит в том, чтобы представить действия, направленные на создание курдской автономии.

На эту тему существует очень мало исследований, поэтому мы в большей степени старались собирать информацию от людей, принимавших участие в описанных событиях. Основным источником материала послужили воспоминания А. Акопяна, книга В. Мустафаева «История Кавказского Курдистана».

Методология исследования основана на показаниях и воспоминаниях свидетелей и участников, историко-сравнительном и аналитическом методах.

Проводя исследование, мы пришли к выводу, что хотя курдская автономия не была создана на территории Арцаха, это стало поводом для Азербайджана создавать нарративы об армяно-курдских отношениях.

Ключевые слова: «Красный Курдистан», первая Арцахская война, курдское освободительное движение, Курдское Всесоюзное объединение - «Якбун», Бердзор (Лачин), Армения, Азербайджан, СССР.

263

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.