Научная статья на тему 'ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇԵԼԸ'

ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇԵԼԸ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
78
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ատական կարգով երեխայի բնակության վայրը որոշելը / երեխայի կապվածություն / երեխայի լսված լինելու իրավունք / ընդդատության հատուկ կանոն / ընտրովի տարածքային ընդդատություն / համակցված պահանջներ / առանձին վարույթ / պահանջի առկայություն

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Զարգարյան Հայարփի

Սույն հոդվածը նպատակն է շեշտադրել երեխայի լավագույն շահը դատավարական իրավունքում և լուսաբանել երեխայի բնակության վայրը դատական կարգով որոշելու մասին հայց հարուցելու մասին նյութական ու դատավարական օրենսդրությունների սահմանած կանոնակարգումները: Երեխայի լավագույն շահերը և դրանց պաշտպանությունը եղել և մնում են հասարակության ու իրավական պետության հոգածության առարկան: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածը երեխայի բնակության վայրը որոշելու հարցն այլ պահանջների հետ համակցությամբ ներկայացնելու իրավական հնարավորություն է ընձեռում, սակայն հոդվածը պարունակում է քերականական սխալ, որը հանգեցնում է հոդվածի տարաբնույթ մեկնաբանությանը, սխալ կիրառմանը, ինչն իր հերթին չի բխում երեխայի լավագույն շահերից: Դատական պրակտիկայում առկա են խնդիրներ՝ պայմանավորված երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին հայցի ներկայացման առանձնահատկություններով, այն է՝ այլ պահանջների հետ համակցությամբ ներկայացնելու իրավական հնարավորությամբ և ընդդատության հատուկ կանոնների բացակայությամբ, այնինչ այդ խնդիրները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ և 22-րդ հոդվածներով կանոնակարգված չեն: Հեղինակի համոզմամբ՝ երեխայի բնակության վայրը որոշելու դատավարական խնդիրը պետք է հաղթահարել օրենսդրական բացը լրացնելով: Հոդվածը շարադրվել է իրավահամեմատական-վերլուծական մեթոդով: Հեղինակը հանգել է այն եզրակացության, որ առկա է անհրաժեշտություն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածում կատարելու լրացումներ ու փոփոխություններ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DETERMINING THE CHILD'S PLACE OF RESIDENCE IN COURT

The purpose of this article is to emphasize the best interests of the child in litigation, and to cover the provisions of the substantive and procedural legislation on filing a lawsuit to determine the place of residence of a child. The best interests of the child and their protection have remained a matter of concern to society and to the rule of law. Article 17 of the RA Family Code provides a legal opportunity to present the issue of determining the child's place of residence in combination with other requirements, but the article contains a grammatical error, which leads to misinterpretation and misuse of the article, which in turn is not in the best interests of the child. There are such problems in the case law due to the peculiarities of filing a claim for determining the child's place of residence, as the legal possibility of filing in combination with other claims, the lack of special jurisdictional rules, while these issues are not regulated by Articles 21-22 of the RA Civil Procedure Code. According to the author, the legal issue of determining the child's place of residence should be overcome by filling the legislative gap. The article was written with the use of legal-comparative-analytical method. The author came to the conclusion that there is a need to make additions and changes in Article 17 of the RA Family Code, as well as in Article 22 of the RA Civil Procedure Code.

Текст научной работы на тему «ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇԵԼԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇԵԼԸ*

ՀՏԴ 347.63:347.9 DOI: 10.52063/25792652-2021.4-95

ՀԱՅԱՐՓԻ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր,

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն zargaryanha yarpi03@gmail. com

Սույն հոդվածը նպատակն է շեշտադրել երեխայի լավագույն շահը դատավարական իրավունքում և լուսաբանել երեխայի բնակության վայրը դատական կարգով որոշելու մասին հայց հարուցելու մասին նյութական ու դատավարական օրենսդրությունների սահմանած կանոնակարգումները:

Երեխայի լավագույն շահերը և դրանց պաշտպանությունը եղել և մնում են հասարակության ու իրավական պետության հոգածության առարկան: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածը երեխայի բնակության վայրը որոշելու հարցն այլ պահանջների հետ համակցությամբ ներկայացնելու իրավական հնարավորություն է ընձեռում, սակայն հոդվածը պարունակում է քերականական սխալ, որը հանգեցնում է հոդվածի տարաբնույթ մեկնաբանությանը, սխալ կիրառմանը, ինչն իր հերթին չի բխում երեխայի լավագույն շահերից: Դատական պրակտիկայում առկա են խնդիրներ՝

պայմանավորված երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին հայցի ներկայացման առանձնահատկություններով, այն է՝ այլ պահանջների հետ համակցությամբ ներկայացնելու իրավական հնարավորությամբ և ընդդատության հատուկ կանոնների բացակայությամբ, այնինչ այդ խնդիրները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 -րդ և 22-րդ հոդվածներով կանոնակարգված չեն: Հեղինակի համոզմամբ՝ երեխայի բնակության վայրը որոշելու դատավարական խնդիրը պետք է հաղթահարել օրենսդրական բացը լրացնելով:

Հոդվածը շարադրվել է իրավահամեմատական-վերլուծական մեթոդով:

Հեղինակը հանգել է այն եզրակացության, որ առկա է անհրաժեշտություն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածում կատարելու լրացումներ ու փոփոխություններ:

Հիմնաբառեր՝ դատական կարգով երեխայի բնակության վայրը որոշելը, երեխայի կապվածություն, երեխայի լսված լինելու իրավունք, ընդդատության հատուկ կանոն, ընտրովի տարածքային ընդդատություն, համակցված պահանջներ, առանձին վարույթ, պահանջի առկայություն:

Ներածություն

Երեխայի բնակության վայրը դատական կարգով որոշելու դեպքում կարևորում ենք անդրադարձը այն հանգամանքին, որ երեխայի լավագույն շահը պահանջում է ոչ միայն ապահովել երեխայի լսված լինելու իրավունքը, նրա անհատական

* Հոդվածը ներկայացվել է 22.10.2021թ., գրախոսվել' 03.11.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

95

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

հատկանիշները, ֆիզիկական ու բարոյահոգեբանական բնականոն միջավայրի պահպանումը, այլև կարևորում ենք բուն դատավարական հարցում երեխայի լավագույն շահով պայմանավորված նաև այն դատարանի ընտրությունը, որտեղ պետք է հարուցվի երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին հայցը:

Դատական կարգով երեխայի բնակության վայրը որոշելիս կարևոր է հաշվի առնել երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրին, քույր-եղբայրներին, երեխայի տարիքը, ծնողներից յուրաքանչյուրի անհատական հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի հնարավորությունը երեխայի համար բարենպաստ կենսապայմաններ ապահովելու, ինչպես նաև ծնողներից յուրաքանչյուրի գործունեության բնույթը, զբաղվածության աստիճանը, հանգստյան և աշխատանքային գրաֆիկը, գույքային, ընտանեկան դրությունը, ինչպես նաև առողջական վիճակը և ուշադրության արժանի այլ շահեր: Մեր համոզմամբ՝ կարևոր է պարզել նաև երեխայի՝ ծնողներից յուրաքանչյուրի ազգականների հետ շփումների ու կապվածության առկայության հարցը: Հիշյալ հանգամանքները հնարավորություն կընձեռեն առավել արդյունավետ ապահովելու երեխայի լավագույն շահը բնակության վայրը որոշելու հարցում:

Երեխայի բնակության վայրը որոշելու մասին հայցերի հարուցման առանձնահատկությունները

Ոուսաստանյան ու գերմանական աղբյուրների ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ երեխայի բնակության վայրը որոշելու հարցում հատուկ ընդդատության կանոն նշված պետություններում նախատեսված չէ:

Այսպես, օրինակ, ՌԴ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ և 28-րդ հոդվածների համաձայն՝ երեխայի բնակության վայրը որոշելու պահանջը ներկայացվում է պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի շրջանային դատարան (ՌԴ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 24, 28):

Գերմանիայի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (Գերմանիայի քաղաքացիական դատավարության օրենսգիրք, բաժին 12-13) նույնպես չի առանձնացնում երեխայի բնակության վայրը որոշելու գործերի ընդդատությունը և սահմանում է ընդհանուր տարածքային ընդդատություն:

Ինչպես նշում է ամերիկացի գիտնական Կ. Օսակվեն, քաղաքացիական դատավարության ազգային առանձնահատկությունները պայմանավորված են արտադատական եղանակների առկայությամբ, այն է՝ ապացույցների հավաքագրման մինչդատական փուլ (discovery), հայցապահանջի տեսակի ընտրություն (class action), ժյուրիի դատարանի առկայությունը (tag jurisdiction-փոխանցելի ընդդատություն և երկարատև ընդդատություն (long-arm-jurisdiction) (Осакве 353):

Ինչպես ուսումնասիրության առարկա հիշյալ երկրների, այնպես էլ ՀՀ օրենսդրությունը երեխայի բնակության վայրը որոշելու հայցերի հարուցման հարցում չի սահմանում ընդդատության որոշման հատուկ կանոն: Այսպես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»: Նույն օրենսգրքի 22-րդ հոդվածը նախատեսում է ընդդատության ընտրությունը հայցվորի կողմից, որում նախատեսված են ընտանեկան իրավահարաբերություններին վերաբերող հետևյալ նորմերը.

«(...) 4. Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան:(...):

96

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

7. Ամուսնալուծության վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան, եթե պատասխանողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ դատապարտված է ազատազրկման հետ կապված պատժի, ինչպես նաև այն դեպքերում, երբ անչափահաս երեխան գտնվում է հայցվորի մոտ: (...)»:

Հիշյալ նորմերի բովանդակությունից կարող ենք նկատել, որ դրանցում նախատեսված չէ երեխայի բնակության վայրը որոշելու հարցում հայցի հարուցման ընտրովի տարածքային ընդդատություն, ինչպես նաև առկա չէ հատուկ կանոն ընդդատությունը որոշելու հարցում: Մինչդեռ, եթե խոսում ենք երեխայի բնակության վայրը որոշելիս նրա լավագույն շահերի ապահովման մասին, պետք է նկատի ունենալ դատարանի ex officio գործելու իրավունքը, ինչպես նաև ակտիվ դերակատարությունն այս բնույթի գործերում, և շատ կարևոր է երեխայի բնակության վայրի՝ դատարանի կողմից գործի քննությունը, որով կապահովվի նաև երեխայի՝ դատարանի մատչելիության սկզբունքը՝ երեխային դատարանի վարչական շենք տեղափոխելու կամ դատարանի՝ երեխայի փաստացի բնակության վայրում դատական նիստի անցկացման տեսակյունից:

Այս դեպքում խիստ կարևորում ենք երեխայի բնակության վայրի որոշման հարցում ընդդատության հատուկ կանոնի առկայությունը, ինչն անմիջականորեն կապված է երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրացման հետ և կոչված է ապահովելու երեխայի լավագույն շահը դատական կարգով նրա բնակության վայրը որոշելու գործերը քննելիս:

Ուստիև առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածում կատարել լրացում՝ հետևյալ բովանդակությամբ.

«Երեխայի բնակության վայրը որոշելու, ինչպես նաև երեխայի շահերին վերաբերող հայցը կարող է ներկայացվել երեխայի փաստացի բնակության վայրի առաջին ատյանի դատարան»:

Հարկ է նաև նշել, որ պրակտիկայում երբեմն երեխայի բնակության վայրը որոշելու պահանջը ներկայացվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջների հետ համակցության մեջ և հաճախ զուգորդվելով, օրինակ, ամուսնալուծության պահանջի հետ, հայցվորի ընտրությամբ հայցը հարուցվում է իր գտնվելու վայրի դատարանում և փաստացի համընկնում երեխայի բնակության վայրի հետ: Սակայն նման դեպքերն ինքնին բավարար չեն արձանագրելու, որ երեխայի բնակության վայրը որոշելու իրավունքի համատեքստում այն իրեն արժանի օրենսդրական կարգավորում է ստացել:

Այսպես՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին։

2. Ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է'

ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.

բ) որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի.

գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.

97

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը:

3. Եթե գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը, ապա դատարանը կարող է գույքի բաժանման մասին պահանջն առանձնացնել որպես առանձին վարույթ։

4. Եթե ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը չի շոշափում երրորդ

անձանց շահերը, ապա ամուսիններն իրենց ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճը փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը' Հայաստանի Հանրապետության քաղաքացիական

դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: Արբիտրաժային

համաձայնությունը չի սահմանափակում ամուսնու գույքը բաժանելու հետ կապված վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը»:

Վերլուծելով մեջբերված հոդվածի 1-ին մասը' կարծում ենք, որ այն ունի խմբագրման անհրաժեշտություն' «անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս»

արտահայտության մասով: «Անկախ» բառը նշանակում է ուրիշից կախում չունեցող, կախման մեջ չգտնվող (Աղայան, 1976) և քերականական իմաստով հանդիսանում է «կապ», որի հետ կապված բառը պետք է ձևակերպել բացառական հոլովով (-ից վերջավորությամբ) (Գալստյան 230), մինչդեռ տվյալ դեպքում «անկախ ... ամուսնալուծվելիս...» արտահայտությունն ինքնին քերականական իմաստով ունի սխալ, և «ամուսնալուծվելիս» բառում «իս» վերջավորության փոխարեն ճիշտ է կիրառել «ից» վերջավորությունը: Հակառակ դեպքում կարծում ենք, որ հոդվածի 1-ին նախադասությունից պետք է առհասարակ հանել «անկախ» բառը:

Ուստիև առաջարկում ենք ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության խմբագրում կատարել' ձևակերպելով հետևյալ կերպ.

«1. Դատական ԱաոցոԱ ամուսնաւուծվեւհս. ինչպես նաև անկախ բաոաբացիական կացութւան ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնաւուծութւունհց ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին», կամ

«1. Դատական կարգով, ինչպես նաև Բաոառացիական կացութւան ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնաւուծվեւիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել

համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին»:

Նման ձևակերպմամբ, մեր կարծիքով, նախադասությունն ինքնին ոչ միայն հայոց լեզվի քերականական կանոններին է համապատասխանում, այլև առավել հասկանալի է դառնում:

Հիշյալ հոդվածի համատեքստում կարևորում ենք նաև անդրադառնալ «Ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է որոշել» արտահայտությանը, որը, մեր համոզմամբ, ուղղակի հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված տնօրինչականության սկզբունքին, քանի որ առանց համապատասխան պահանջ

98

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ներկայացնելու' դատարանն իրավասու չէ քննության առնել և որոշել երեխայի բնակության վայրը, ինչպես նաև ալիմենտի բռնագանձման հարցերը: Հատկանշական է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» ենթակետերում նշված չէ «պահանջ» բառը, սակայն նույն մասի «գ» և «դ» կետերում, որոնք վերաբերում են ընդհանուր սեփականություն համարվող գույքի բաժանմանը և ամուսնուց ապրուստի միջոց ստանալուն, օրենսդիրը գործածել է այն՝ պայմանավորելով հիշյալ հարցերի քննությունը բացառապես համապատասխան պահանջի առկայությամբ:

Մեր համոզմամբ՝ նման տարբերակումը չունի որևէ տրամաբանություն, ինչպես նաև դատական պրակտիկան և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածն ուղղակի վկայում են այն մասին, որ առանց պահանջի դատարանն իրավասու չէ քննության առնել երեխայի բնակության վայրի կամ ալիմենտի բռնագանձման հարցերը, որպիսի պայմաններում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը աաոտավոո է որոշել» արտահայտությունը, մեր կարծիքով, հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին և փաստացի նաև չի գործում: Ուստիև առաջարկում ենք ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն' հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» ենթակետերը ձևակերպելով հետևյալ կերպ.

«2. Ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը ամուսինների կամ նրանցից մեկի պահանջով'

ա) որոշում է, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.

բ) որոշում է, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի (...)»:

Նշված հոդվածի համատեքստում կարևորում ենք նաև անդրադառնալ այն հարցին, որ ամուսնալուծության պահանջի հետ համակցված այլ պահանջների հետ երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի ներկայացումը թեև ինքնին օրենսդրությամբ արգելված չէ, սակայն, մեր համոզմամբ, այն չի բխում երեխայի լավագույն շահերից, քանի որ ամուսնալուծության պահանջի հետ համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքի բաժանման պահանջ ներկայացնելու պարագայում երեխայի բնակության վայրի սահմանման հարցի քննությունը երկարաձգվում է՝ պայմանավորված այն իրողությամբ, որ գույքի բաժանման հարցի քննությունը պահանջում է լայնածավալ դատավարական գործողություններ (գույքի կազմի վերաբերյալ տեղեկությունների ստացում, փորձաքննության նշանակում, լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության նշանակում և այլն), որպիսիք կարող են պահանջել տարիներ, մինչդեռ երեխայի բնակության վայրը որոշելն ունի հրատապություն՝ պայմանավորված երեխայի լավագույն շահերով՝ նրա բնականոն զարգացման ապահովման համար կայուն միջավայր ստեղծելու և, ի վերջո, երեխայի բնակության վայրի շուրջ ծնողների միջև առկա վեճը շուտափույթ լուծելու անհրաժեշտությամբ:

Օրինակ, Մ.Գ.-ն հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լ.Թ.-ի' ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին:

Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Լ.Թ.-ն հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մ.Գ.-ի, իրավասու անձինք' Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի և Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի' տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին: Դատարանի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

99

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Հայցվոր կողմը գրավոր միջնորդություն է ներկայացրել' ավելացնելով հայցապահանջները երեխայի բնակության վայրը որոշելու և համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջներով՝ միաժամանակ խնդրելով թիվ ԵԴ/22237/02/19 քաղաքացիական գործից առանձնացնել ամուսնալուծության, երեխաների բնակության վայրը որոշելու և ալիմենտ բռնագանձելու մասին հայցապահանջներից բացի մյուս հայցապահանջներն առանձին վարույթում:

Դատարանի որոշմամբ հայցվորի միջնորդությունը բավարարվել է, և թիվ ԵԴ/22237/02/19 քաղաքացիական գործից առանձնացվել է համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքի բաժանման պահանջն առաձին վարույթում՝ հիմք ընդունելով երեխայի լավագույն շահերը (Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ԵԴ/22237/02/19):

Մեկ այլ դատական գործով դատարանը, հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, վերադարձրել է հայցադիմումը՝ նշելով, որ «...Դատարանը, ուսումնասիրելով հայցվոր կողմի ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը, գտնում է, որ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջները կապված չեն միմյանց հետ, տվյալ դեպքում առկա չէ ամուսնալուծության պահանջ: Հիշյալ նյութական իրավունքի նորմի տառացի մեկնաբանությունը վկայում է այն մասին, որ ամուսինների համատեղ գույքի բաժանման և ալիմենտի բռնագանձման պահանջները համատեղ քննվելու հնարավորությունը օրենսդիրը սահմանել է միայն ամուսնալուծվելիս, այսինքն' ամուսնալուծության պահանջի առկայության դեպքում միայն կարող են համատեղվել գույքի բաժանման և ալիմենտի բռնագանձման պահանջները: Մինչդեռ տվյալ դեպքում ամուսնալուծության պահանջ առկա չէ, ուստիև հիշյալ նորմի ուժով ներկայացված պահանջները չեն կարող համատեղ քննվել: Բացի այդ, նեոկաւացված պահանջների համատեղ քննությունը չի ռխում եոեխաւհ ւավագոււն շահեոհց:

Դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ իրավահարաբերության նման կարգավորումն իր ամրագրումն է ստացել ՀՀ ընտանեկան օրենսգրքով» (Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ԵԴ/6972/02/19):

Եզրակացություն

Դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ հաճախ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջները միասին մեկ հայցադիմումով ներկայացնելիս դատարանն այն ընդունում է վարույթ և քննում է մեկ դատական գործի շրջանակներում, կամ վարույթ է ընդունում և իր նախաձեռնությամբ առանձնացնում է պահանջները կամ վերադարձնում է հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով՝ հնարավորություն ընձեռելով առանձին ինքնուրույն հայցադիմումի տեսքով ներկայացնել երեխայի բնակության վայրի և/կամ ա[իմենտի բռնագանձման պահանջները:

Նման պայմաններում կարծում ենք, որ երեխայի բնակության վայրը որոշելու, ինչպես նաև ալիմենտ բռնագանձելու պահանջները համակցված՝ որպես փոխկապակցված պահանջներ ներկայացնելը չի բխում երեխայի լավագույն շահերից և հատկապես համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքի բաժանման պահանջի հետ ներկայացնելու դեպքում չպետք է այն դիտարկել որպես միմյանց հետ փոխկապակցված պահանջներ, և այդ հիմքով պետք է հայցադիմումը վերադարձնել, կամ վարույթ ընդունել ներկայացված պահանջներով հայցադիմումը և վարույթ ընդունելուն զուգահեռ՝ որոշում կայացնել երեխայի բնակության վայրի որոշման և/կամ ալիմենտ բռնագանձելու պահանջն առանձնացնելու վերաբերյալ:

Այսպիսով՝ երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահը պայմանավորված է ինչպես օրենսդրական մակարդակում իրավունքի ինքնուրույն

100

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

տեսակի ամրագրման անհրաժեշտությամբ, այնպես էլ այն չափանիշներով, որոնցով պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահը պարզելու համար:

Օգտագործված գրականություն

1. Осакве К., Сравнительное правоведение в схемах: Общая и особенная части. М., 2002.

2. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։

3. Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011.

4. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 14.11.2002.

5. Գերմանիայի քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 01.10.1879.

6. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան,

ԵԴ/22237/02/19 քաղաքացիական գործով որոշում, 31.07.2019,

http://datalex.am/?app=AppCaseSearch&case id=45880421203958270:

7. ...ԵԴ/6972/02/19 քաղաքացիական գործով որոշում,

26.03.2019,http://datalex.am/?app=AppCaseSearch&case id=45880421203926045:

Works Cited

1. Osakve K., Sravnitel'noe pravovedenie v shemah: Obshhaja i osobennaja chasti. [Comparative Law in schemes: General and special parts.] M., 2002.

2. E'duard Bagrati Aghayan, Ardi hayereni bacatrakan bar'aran, [Explanatory Dictionary of the Modern Armenian Language] Erevan, «Hayastan», 1976։

3. Sergey Ashoti Galstyan, Dprocakan bar'akazmakan bar'aran (Dprocakan matenashar) [School Word-Formation Vocabulary] (xmb. Hovhannes Zaqaryan), Er&an, ««Zangak-97» hratarakchut'yun», 2011.

4. R'usastani Dashnut'yan qaghaqaciakan datavarut'yan o'rensgirq, [The Civil Procedure Code of the Russian Federation] 14.11.2002.

5. Germaniayi qaghaqaciakan datavarut'yan o'rensgirq, [The Civil Procedure Code of Germany] 01.10.1879.

6. Erevan qaghaqi y'ndhanur iravasut'yan ar'ajin atyani dataran, ED/22237/02/19 qaghaqaciakan gorc'ov oroshum, [The Court of First Instance of General Jurisdiction of the city of Yerevan, DD/22237/02/19 the decision on the civil case]

31.07.2019, http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203958270.

7. ... ED/6972/02/19 qaghaqaciakan gorc'ov oroshum,

26.03.2019, http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203926045.

101

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

DETERMINING THE CHILD'S PLACE OF RESIDENCE IN COURT

HAYARPI ZARGARYAN

Court of First Instance of the City of Yerevan, Judge;

Yerevan State University, Faculty of Law, Chair of Civil Law, Applicant;

Yerevan, the Republic of Armenia

The purpose of this article is to emphasize the best interests of the child in litigation, and to cover the provisions of the substantive and procedural legislation on filing a lawsuit to determine the place of residence of a child.

The best interests of the child and their protection have remained a matter of concern to society and to the rule of law. Article 17 of the RA Family Code provides a legal opportunity to present the issue of determining the child's place of residence in combination with other requirements, but the article contains a grammatical error, which leads to misinterpretation and misuse of the article, which in turn is not in the best interests of the child. There are such problems in the case law due to the peculiarities of filing a claim for determining the child's place of residence, as the legal possibility of filing in combination with other claims, the lack of special jurisdictional rules, while these issues are not regulated by Articles 21-22 of the RA Civil Procedure Code. According to the author, the legal issue of determining the child's place of residence should be overcome by filling the legislative gap.

The article was written with the use of legal-comparative-analytical method.

The author came to the conclusion that there is a need to make additions and changes in Article 17 of the RA Family Code, as well as in Article 22 of the RA Civil Procedure Code.

Keywords: determination of the child's place of residence in court, attachment of the child, right of the child to be heard, special rule of jurisdiction, selective territorial jurisdiction, combined claims, separate proceedings, existence of a claim.

ОПРЕДЕЛЕНИЕ МЕСТА ПРЕБЫВАНИЯ РЕБЕНКА В СУДЕБНОМ ПОРЯДКЕ

АЙАРПИ ЗАРГАРЯН

судья суда первой инстанции города Еревана, соискатель кафедры гражданского права юридического факультета Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Цель данной статьи - обозначить и подчеркнуть интересы ребенка в судебном процессе, выявить положения материального и процессуального законодательства о подаче иска об определении места жительства ребенка в суд.

Главные интересы ребенка и их защита остаются предметом заботы общества и верховенства закона. Статья 17 Семейного кодекса РА дает правовую возможность поставить вопрос об определении места жительства ребенка в сочетании с другими требованиями, но в статье есть грамматическая ошибка, которая приводит к неправильному толкованию и неправильному примемению статьи, что, в свою очередь, является не в интересах ребенка. В прецедентном

102

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

праве есть проблемы, связанные с особенностями подачи иска для определения места жительства ребенка, то есть с юридической возможностью подачи в сочетании с другими исками, отсутствием специальных юрисдикционных правил, при этом эти вопросы не регулируются статьями 21-22 Гражданского процессуального кодекса РА. По мнению автора, правовой вопрос определения места жительства ребенка должен быть преодолен путем заполнения законодательного пробела.

При работе над статьей использовался преимущественно сравнительноправовой метод.

Автор пришел к выводу о том, что необходимо внести дополнения и изменения в статью 17 Семейного кодекса РА, а также в статью 22 Гражданского процессуального кодекса РА.

Ключевые слова: определение места жительства ребенка в судебном порядке, привязанность ребенка, право ребенка быть выслушанным, особая юрисдикция, избирательная территориальная юрисдикция по желанию, взаимосвязанные требования, отдельное производство, наличие требования.

103

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.