Научная статья на тему 'ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՇԵԼԸ'

ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՇԵԼԸ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
203
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
երեխայի բնակության վայր / ծնողական իրավունքներ / երեխայից առանձին ապրող ծնող / երեխայի լսված լինելու իրավունք / երեխայի կարծիքը հաշվի առնել / խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցություն / ծնողների համաձայնություն / համաձայնության գրավոր ձև

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Զարգարյան Հայարփի

Սույն հոդվածի նպատակն է վեր հանել և լուսաբանել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում առկա բացերը: ՀՀ ընտանեկան օրենսգրքի «Ծնողական իրավունքների իրականացումը» վերտառությամբ 53-րդ հոդվածի և «Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը» վերտառությամբ 54-րդ հոդվածի բովանդակությունն ու կառուցվածքը, ինչպես նաև դրանց վերտառությունները չեն համապատասխանում հոդվածների բովանդակությանը, այնինչ հիշյալ դրույթներն են դատական պրակտիկայում հիմք հանդիսանում երեխայի բնակության վայրը սահմանելու մասին հայցի հարուցման համար: Երեխայի բնակության վայրի որոշման հարցում չափազանց կարևոր է խնդրո առարկա երկու հոդվածներով սահմանված կարգավորումներն առանձնացնելը, ինքնուրույն հոդվածով սահմանելը, ուստիև հոդվածը նպատակաուղղված է հեղինակի կողմից առաջ քաշված հիշյալ խնդիրները վեր հանել և առաջարկված լուծումներով կատարելագործել օրենսդրությունը, նպաստել միասնական դատական պրակտիկայի ձևավորմանը: Հոդվածը շարադրվել է իրավահամեմատական-վերլուծական մեթոդով, կատարվել են լայնածավալ ուսումնասիրություններ, որոնց առարկան են հանդիսացել օտարերկրյա իրավաբան-գիտնականների կողմից առաջ քաշված գիտական կարծիքները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ դատարանների կողմից ձևավորած դատական պրակտիկան: Հեղինակը հանգել է այն եզրակացության, որ առկա է անհրաժեշտություն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ և 54-րդ հոդվածներում խմբագրական փոփոխություններ կատարելու, ինչպես նաև օրենսգիրքը «Երեխայի բնակության վայրը որոշելու կարգը» վերտառությամբ հոդվածով լրացնելու:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DETERMINING THE CHILD'S PLACE OF RESIDENCE BY MUTUAL CONSENT OF THE PARENTS

The purpose of this article is to identify and address the gaps in the Family Code of the Republic of Armenia. The content of Article 53 of the RA Family Code, entitled "Exercise of Parental Rights" and the content of Article 54 of the RA Family Code, entitled "Exercise of parental rights by a parent living separately from a child", as well as their titles do not correspond to the content of the articles. In practice, it is the basis for filing a lawsuit to determine the child's place of residence. In determining the child's place of residence, it is very important to separate the provisions of the two articles in question, to define them in a separate article, therefore, the article aims to raise the mentioned issues raised by the author, to improve the legislation with the proposed solutions, to promote common jurisprudence. The article was compiled by the legal-comparative-analytical method, large-scale studies were carried out, the subject of which was the scientific opinions put forward by foreign jurists, the case law of the European Court of Human Rights, the RA Constitutional Court and the RA courts. The author came to the conclusion that there is a need to make editorial changes in Articles 53-54 of the Family Code of the Republic of Armenia, as well as to supplement the Code with an article entitled "Procedure for determining the place of residence of a child".

Текст научной работы на тему «ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՇԵԼԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՇԵԼԸ*

ՀՏԴ 347.63 DOI: 10.52063/25792652-2021.3-135

ՀԱՅԱՐՓԻ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն zargaryanha varpi03@gmail. com

Սույն հոդվածի նպատակն է վեր հանել և լուսաբանել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում առկա բացերը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի «Ծնողական իրավունքների

իրականացումը» վերտառությամբ 53-րդ հոդվածի և «Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը» վերտառությամբ 54-րդ հոդվածի բովանդակությունն ու կառուցվածքը, ինչպես նաև դրանց վերտառությունները չեն համապատասխանում հոդվածների բովանդակությանը, այնինչ հիշյալ դրույթներն են դատական պրակտիկայում հիմք հանդիսանում երեխայի բնակության վայրը սահմանելու մասին հայցի հարուցման համար: Երեխայի բնակության վայրի որոշման հարցում

չափազանց կարևոր է խնդրո առարկա երկու հոդվածներով սահմանված կարգավորումներն առանձնացնելը, ինքնուրույն հոդվածով սահմանելը, ուստիև հոդվածը նպատակաուղղված է հեղինակի կողմից առաջ քաշված հիշյալ խնդիրները վեր հանել և առաջարկված լուծումներով կատարելագործել օրենսդրությունը, նպաստել միասնական դատական պրակտիկայի ձևավորմանը:

Հոդվածը շարադրվել է իրավահամեմատական-վերլուծական մեթոդով, կատարվել են լայնածավալ ուսումնասիրություններ, որոնց առարկան են հանդիսացել օտարերկրյա իրավաբան-գիտնականների կողմից առաջ քաշված գիտական կարծիքները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ դատարանների կողմից ձևավորած դատական պրակտիկան:

Հեղինակը հանգել է այն եզրակացության, որ առկա է անհրաժեշտություն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ և 54-րդ հոդվածներում խմբագրական փոփոխություններ կատարելու, ինչպես նաև օրենսգիրքը «Երեխայի բնակության վայրը որոշելու կարգը» վերտառությամբ հոդվածով լրացնելու:

Հիմնաբառեր՝ երեխայի բնակության վայր, ծնողական իրավունքներ, երեխայից առանձին ապրող ծնող, երեխայի լսված լինելու իրավունք, երեխայի կարծիքը հաշվի առնել, խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցություն, ծնողների համաձայնություն, համաձայնության գրավոր ձև:

* Հոդվածը ներկայացվել է 22.10.2021թ., ընդունվել' 25.12.2021թ.:

գրախոսվել' 03.11.2021թ.,

տպագրության

135

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Ներածություն

Երեխայի բարեկեցության, ֆիզիկական ու հոգեբանական բնականոն զարգացման ապահովման նպատակով նրա լավագույն շահը պետք է ուղենշային լինի օրենսդրի կողմից իրավական քաղաքականության մշակման հարցում: Այդ հիմնական սկզբունքներից մեկը պետք է լինի երեխայի՝ բնակության վայր ունենալու իրավունքը (Шиловская 132):

Ծնողների՝ միմյանցից առանձին բնակվելու պարագայում օրենսդիրը չի սահմանել, թե երեխայի տեղաշարժման հետ կապված հարցերի լուծման իրավասությունը ծնողներից ում է վերապահված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի բնակության վայրը ծնողներից մեկի բնակության վայրում սահմանելը դեռևս չի նշանակում, որ երեխայի հետ կապված իրավական և մի շարք այլ հարցեր իրավասու է լուծել միայն նշված ծնողը:

Այս առումով իրավաբանական գրականության մեջ կարծիք կա, որ երեխայի հետ կապված իրավաբանական բնույթի հարցերի լուծումն անմիջականորեն իրականացնում է այն ծնողը, որի հետ համատեղ բնակվում է երեխան (Нечаева 24, Абрамов 223):

Մեր համոզմամբ՝ այս հարցում օրենսդրությունը պահանջում է լրացումներ ու փոփոխություններ, այն է՝ պետք է սահմանել այն ծնողի իրավունքը, երեխայի հետ համատեղ բնակվող ծնողի իրավունքն անձամբ որոշումներ կայացնելու այն հարցերում, որոնք պահանջում են անհապաղ լուծում և կապված են երեխայի առօրյա կենսական պահանջմունքների ապահովման, ինչպես նաև կյանքի և առողջության պահպանման հետ:

Հարկ է նշել, որ օրենսդրությունը երեխայի բնակության վայրի որոշման հարցի լուծումը առաջին հերթին վերապահում է ծնողներին՝ հնարավորություն ընձեռելով այս հարցի կապակցությամբ կնքելու համաձայնություն, սակայն համաձայնության որևէ ձև կամ պարտադիր վավերապայման չի սահմանվում:

Երեխայի բնակության վայրը

ծնողների փոխադարձ համաձայնությամբ որոշելու կարգը

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածը՝ «Ծնողական իրավունքների իրականացումը», սահմանում է, որ «1. Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։

Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:

Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաև նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։

Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։

2. Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան։

3. Ծնողների' միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության

136

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը' ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու

հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)»։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածը՝ «Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը», սահմանում է, որ «1. Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:

Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։

2. Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին։

Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

3. Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել երեխան նրան հանձնելու մասին՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։

4. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում։ Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով»:

Հիշյալ երկու հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է երկուսի մասով օրենսդրական որոշակի խնդիրների առկայության մասին, որոնցից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը նշել է, որ «...ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի համաձայն' երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար հոգ տանելը ծնողների իրավունքն ու պարտականությունն է: Սահմանադրաիրավական այս պահանջի իրացմանն է ուղղված ՀՀ ընտանեկան օրենսգրքի' սույն գործով վիճարկվող նորմը: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների վերլուծությունից ելնելով, մասնավորապես, հիմք ընդունելով վիճարկվող դրույթներում «ընդ որում» և «և այլն» բառակապակցությունների առկայությունը, սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վիճարկվող դրույթներում «ընդ որում» բառակապակցությունից հետո ամրագրված պայմանները, այն է' «երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունն)» այն նվազագույն պայմաններն են, որոնք ճշգրտում և բացահայտում են

137

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

վիճարկվող դրույթներում «երեխաների շահերից» հասկացության

բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը: Ընդ որում, վերը նշված պայմանները սպառիչ չեն, և երեխայի շահը գնահատելիս օրենսդիրը դատարանների հայեցողությանն է վերապահում նաև այլ պայմաններ հաշվի առնելը»:

ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր ՍԴՈ-7473 և ՍԴՈ-7804 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, սույն գործով ևս ընդգծել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացությունները չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված' «երեխաների շահեր» հասկացությանը և դրա բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը: Ընդ որում, նշված հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում' ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

Միաժամանակ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո թվարկված պայմանները պարտավորեցնում են դատարաններին երեխայի շահը գնահատելիս հիմք ընդունել այդ պայմանները, ինչպես նաև առաջնորդվելով իրենց հայեցողական լիազորությամբ' հիմք ընդունել նաև այլ պայմաններ, եթե դատարանի գնահատմամբ այդպիսիք կան: Դատարանների այդպիսի պարտականության մասին իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանն իր' 30.03.2007թ. թիվ 3-432 (ՏԴ) որոշման մեջ: ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նման պարտականությունը միաժամանակ ապահովում է դատական ակտի պատճառաբանվածությունը, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր' մասնավորապես 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-6905, 2007 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-6916 և մի շարք այլ որոշումներում բազմիցս արտահայտել է համապատասխան իրավական

դիրքորոշումներ:

Անդրադառնալով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված' «հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը» բառակապակցության սահմանադրաիրավական բովանդակության պարզաբանմանը' սահմանադրական դատարանը գտել է, որ նշված բառակապակցությունը վերաբերում է տասը տարին լրացած երեխայի' դատարանում լսվելու իրավունքին և դատարանի համապատասխան պարտականությանը' լսելու երեխայի կարծիքը: Միաժամանակ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ, այնուամենայնիվ, տվյալ իրավակարգավորման համատեքստում երեխայի կարծիքը դատարանի համար պարտադիր չէ: Նման եզրահանգման համար հիմք է երեխայի շահը, որն առաջնային է ծնողների' միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշելիս: Բացի դրանից, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում երեխայի շահը գնահատելիս օրենսդիրն օգտագործում է «ելնելով» բառը, մինչդեռ տասը տարին լրացած երեխայի կարծիքի կապակցությամբ օրենսդիրն օգտագործում է «հաշվի առնելով» բառակապակցությունը: Այսինքն' ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո շարադրված դրույթները փոխկապակցված են նշված բառակապակցությունից առաջ շարադրված դրույթների հետ, բացահայտում են «երեխայի շահեր» հասկացության

բովանդակությունը, իսկ եթե դատարանի գնահատմամբ երեխայի կարծիքը չի համընկնում երեխայի շահերի հետ, ապա դատարանը պարտավոր է առաջնորդվել երեխայի շահերով, այն է' երեխայի կարծիքը գնահատել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո շարադրված պայմանների համատեքստում:

138

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Արտասահմանյան մի շարք երկրների օրենսդրական փորձի

ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծնողների' միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրի, խնամքն ու դաստիարակությունը ծնողներից որևէ մեկին հանձնելու հետ կապված վեճի լուծման իրավասությունը բոլոր դեպքերում վերապահվում է դատարանին' վերջինիս վերապահելով հայեցողական ազատություն: Ընդ որում, հիմնականում օրենսդիրը չի օգտագործում «երեխաների շահեր» հասկացությունը, իսկ այդ հասկացությունն օգտագործելու դեպքում,

այնուամենայնիվ, չի սահմանում նշված հասկացության նվազագույն չափորոշիչները, և երեխաների շահերի գնահատման իրավասությունը վերապահում է դատարանների հայեցողությանը:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ վերջինս նույնպես օգտագործում է «երեխայի լավագույն շահ» հասկացությունը' առանց սահմանելու նշված հասկացության նվազագույն չափորոշիչները:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից քննարկվող հարցին բազմիցս անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի' երեխայի խնամքի ու դաստիարակության վերաբերյալ վեճը լուծելիս դատարանները պետք է առաջնորդվեն երեխայի լավագույն շահերով (C. v. Finland գործով 2006թ. մայիսի 9-ի վճիռը, Olsson v. Sweden գործով 1988թ. մարտի 24-ի վճիռը):

ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն առավել մանրակրկիտ է կարգավորում ծնողների' միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի խնամքն ու դաստիարակությունը ծնողներից որևէ մեկին հանձնելու հետ կապված հարաբերությունները' օգտագործելով «երեխաների շահեր» հասկացությունը և սահմանելով նշված հասկացության նվազագույն չափորոշիչները:

Վերոգրյալի, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների տրամաբանության հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ընտանեկան իրավահարաբերություններում «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և հանդիսանում է ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք:...» (ՀՀ Սահմանադրական դատարան, ՍԴՈ-919):

Մեր համոզմամբ' խնդրո առարկա հոդվածներն իրենց մեջ բովանդակում են նաև այլ խնդիրներ: Այսպես' ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն' «Ծնողների' միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ»:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին»:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված ծնողների փոխադարձ համաձայնության առկայության վերաբերյալ եզրահանգում կատարելու համար պետք է առկա լինի մինչև դատարան դիմելը ծնողների միջև կնքված' երեխայի բնակության վայրի որոշման վերաբերյալ գրավոր համաձայնություն կամ գործով ձեռք բերված փաստերն ու տվյալները բավարար լինեն' հաստատված համարելու նման համաձայնության առկայությունը:

Մեր համոզմամբ' նման համաձայնությունները պետք է լինեն գրավոր, այդպիսիք պետք է բովանդակեն ծնողների ու երեխայի անհատականացնող բոլոր տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագրի սերիա և համար), հստակ նշում երեխայի բնակության վայրի հասցեի վերաբերյալ, ինչպես նաև

139

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

նման համաձայնությունների կազմմանը պետք է պարտադիր կարգով մասնակից դարձվեն խնամակալության և հոգաբարձության մարմինները, և համաձայնությունը պետք է ներառի ոչ միայն ծնողների, այլև խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի ստորագրությունը: Ինչ վերաբերում է գրավոր փաստաթղթի կազմման ձևին, ապա կարծում ենք, որ հասարակ գրավոր ձևով կազմված փաստաթուղթը լիովին բավարար է, քանի որ նոտարական վավերացման պահանջ սահմանելու պարագայում անհարկի կառաջանան լրացուցիչ ծախսեր՝ կապված պետական տուրքի վճարման հետ, ինչը լրացուցիչ խոչընդոտ կարող է ստեղծել համաձայնության կնքման և նման եղանակով միմյանցից առանձին ապրող ծնողների կողմից երեխայի բնակության վայրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու հարցում: Հարկ է նշել, որ իրավաբանական գրականության մեջ կարծիք է հնչել նաև երեխային՝ «համաձայնության վերաբերյալ» փաստաթղթի կազմմանը մասնակից դարձնելու և նրա անունից համաձայնության գրավոր տեքստի ստորագրությունը նույնպես ապահովելու հարցում, որի հետ համամիտ չենք, քանի որ երեխան իրավասու չէ ստորագրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ, իսկ նրա անունից ծնողների՝ որպես օրինական ներկայացուցիչների երկրորդ ստորագրության առկայությունն ինքնին ձևական բնույթ կկրի: Այլ բան է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի կողմից համաձայնության կազմմանը և դրա բովանդակության «հավաստիացմանը» մասնակից դառնալը: Վերջին հանգամանքի կապակցությամբ իրավագետ

Դ.Վ.Գորդեյուկը նշել է. «Իրավաբանական գրականության մեջ առաջարկվում է կնքել համաձայնություն ծնողների, երեխայի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի միջև և սահմանել երեխայի բնակության վայրի վերաբերյալ համաձայնության պետական գրանցման ընթացակարգ խնամակալության և հոգաբարձության մարմնում» (Гордеюк 54):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը նաև սահմանում է, որ «...Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը' ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը»:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր

մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը»:

Հիշյալ հոդվածների և դրանց վերտառությունների ու բովանդակության ուսումնասիրությունն ու վերլուծությունը թույլ են տալիս առաջին հերթին արձանագրելու, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածը վերնագրված է «Ծնողական իրավունքների իրականացումը», իսկ 54-րդ հոդվածը' «Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը», մինչդեռ 53-րդ հոդվածի 3-րդ մասում է օրենսդիրը սահմանել ծնողների' միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը դատական կարգով որոշելու նորմը:

Ընդ որում, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունը վերաբերում է ծնողների կողմից իրենց ծնողական իրավունքների իրականացմանը, իսկ 2-րդ մասում' երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողների փոխադարձ համաձայնությամբ լուծելու կարգը: Մեր համոզմամբ' հիշյալ երկու հոդվածների մասերն ունեն սխալ դասավորվածություն, և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը պետք է տեղ գտներ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածում, որի դեպքում դրույթի բովանդակությունը կհամապատասխաներ նաև հոդվածի վերտառությանը:

Բացի այդ, անտրամաբանական է ծնողների' միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը ծնողների փոխադարձ համաձայնությամբ

140

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

լուծելու, իսկ չլուծվելու դեպքում դատական կարգով որոշելու նորմը ՀՀ ընտանեկան օրենսգրքի և' 53-րդ, և' 54-րդ հոդվածում սահմանելը:

Հետևաբար գտնում ենք, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը օրենսգրքի 54-րդ հոդվածի ներքո նախատեսելու պարագայում նշված հոդվածից պետք է հանել 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, ըստ որի՝ «Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը»:

Նման պայմաններում առկա ձևակերպմամբ ստացվում է, որ «Ծնողական իրավունքների իրականացումը» վերտառությամբ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածում օրենսդիրը խոսում է երեխայի բնակության վայրի որոշման հարցի և դրա կարգավորման վերաբերյալ, ընդ որում, այդ համատեքստում նշում անգամ չկա այն մասին, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է պարտադիր մասնակցություն ունենա երեխայի բնակության վայրը որոշելու հարցի դատական կարգով քննությանը, իսկ 54-րդ հոդվածում՝ «Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը» վերտառությամբ, օրենսդիրը սահմանում է ծնողների իրավունքը գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին՝ նախատեսելով, որ եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

Այսպիսով' մեր համոզմամբ, այս երկու հոդվածները, որոնք դատական պրակտիկայում հիմք են երեխայի բնակության վայրը սահմանելու մասին հայցի հարուցման համար, ինքնին ունեն սխալ կառուցվածք: Ավելին' երեխայի բնակության վայրի որոշման հարցում չափազանց կարևոր է այդ կարգավորումներն ինքնուրույն հոդվածով սահմանելը, որի դեպքում կապահովվի այս իրավունքի կարևորության շեշտադրումը, օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից' նաև համակարգվածությունը:

Եզրակացություն

Առաջարկում ենք ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարել փոփոխություն' լրացնելով այն «Երեխայի բնակության վայրը որոշելու կարգը» վերտառությամբ հոդվածով:

Հոդվածի բովանդակությունն առաջարկում ենք ձևակերպել հետևյալ կերպ.

«1. Ծնողների' միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ:

2. Ծնողների' միմյացից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրի որոշմանը պետք է պարտադիր կարգով մասնակից դարձվի երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

3. Համաձայնությունը կազմվում է գրավոր ձևով և հավաստվում ծնողների, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի ստորագրությամբ:

Ծնողների' միմյացից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրի որոշման հարցում համաձայնության բացակայության դեպքում նրանց կամ նրանցից մեկի պահանջով ծնողների միջև վեճը լուծում է դատարանը՝ ծնողների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

Երեխաների բնակության վայրի որոշման հարցում դատարանը ելնում է երեխաների շահերից և հաշվի է առնում երեխաների համաձայնությունը՝ըստ հասունության աստիճանի։ Դատարանը կարող է հաշվի առնել նաև երեխայի

141

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական ու անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների զբաղվածության կամ աշխատանքի բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)»:

Ինչպես վերը նշվեց, ծնողների միջև երեխայի բնակության վայրի որոշման հարցում էական դերակատարություն ունի խնամակալության ու հոգաբարձության մարմինը, որի ակտիվ մասնակցությունն օժանդակում է շատ դեպքերում նաև դատական վեճերի՝ հաշտության համաձայնությամբ ավարտին: Դատական

պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ երեխայի տատերի ու պապերի հետ տեսակցության հարցի լուծման հարցում պարտադիր արտադատական կարգի սահմանումը նպաստում է դատարանում այդ բնույթի վեճերի գրեթե բացակայությանը:

Ներպետական իրավական համակարգում երեխայի բնակության վայրը որոշելու հարցում կողմնորոշիչ նշանակություն ունի խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը (եզրակացությունը), սակայն ինչպես վկայում է դատական պրակտիկան, խնամակալության և հոգաբարձության մարմինները ոչ միշտ են պատշաճ իրականացնում իրենց պարտականությունները, հաճախ միայն դատական հանձնարարության շրջանակներում են ձեռնամուխ լինում իրենց՝ եզրակացություն տալու պարտականության իրականացմանը:

Այնինչ մեր համոզմամբ՝ չափազանց կարևոր է այս մարմնի դերը ինչպես երեխայի լավագույն շահերը վեր հանելու հարցում, այնպես էլ դատարանին օժանդակելու: Կարծում ենք, որ խնամակալության և հոգաբարձության մարմնի գործառույթների շրջանակը պետք է վերանայել և սահմանել այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն կընձեռեն այս մարմնին ավելի որակյալ և մասնագիտական առումով առավել հիմնավորված եզրակացություններ տալու, ինչպես նաև ակտիվ օժանդակելու արդարադատության իրականացմանը, իսկ դատավորին ընձեռել լիազորություն՝ անհրաժեշտության դեպքում արտադատական կարգով լսելու խնամակալության և հոգաբարձության մարմիններին, ներկա գտնվելու նրանց կողմից երեխայի լավագույն շահերի վերհանման գործընթացին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակարանային և այլ կենսապայմանների հետազոտության գործընթացում ունենալ վերահսկողության հնարավորություն (Бахарева 19):

Ուշադրության է արժանի նաև այն, որ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից պրակտիկայում հաճախ երեխայի բնակության վայրի շուրջ որոշումներ կայացնելիս ցուցաբերվում է երեխայի շահերից չբխող անգործություն, երբ երեխայի բնակության վայրի որոշման հետ կապված հարցերի շուրջ պատշաճ հետազոտություն կատարելու և եզրակացություն տալու փոխարեն հարցի լուծումը թողնվում է դատարաններին այն դեպքում, երբ դատարանները նման վեճը լուծում են հենց մասնագիտական եզրակացության կողմնորոշիչ դերը հաշվի առնելով:

Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործառութային

կարևորությանն անդրադարձել է նաև ՀՀ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներով, որոնցից մեկով արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «...խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով դրված է երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն անցկացնելու պարտականություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը: Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է նաև հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը ներկայացնել դատարան: Թեև խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը դատարանի համար կրում է մասնագիտական-խորհրդատվական բնույթ, և

142

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

դատարանն այն պարտավոր է գնահատել գործում առկա այլ ապացույցների հետ համակցության մեջ, այնուամենայնիվ, նմանատիպ գործերով վերոնշյալ

եզրակացության առկայությունը պարտադիր է, քանի որ դրանում արտահայտված փաստարկները գործում առկա մյուս ապացույցների հետ համադրության արդյունքում դատարանին հնարավորություն են ընձեռում կոնկրետ գործով պարզելու երեխայի լավագույն շահը: Այնուամենայնիվ, դատարանը չպետք է սահմանափակվի միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության մեջ նշված դրույթները կրկնելով, այլ պետք է հավաստիանա դրանց հիմնավորվածության մեջ և այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի գործի ելքը:...» (ՀՀ վճռաբեկ դատարան, ԵԱՆԴ/4073/02/14):

Ուստիև կարևորում ենք նաև երեխայի բնակության վայրի որոշման հարցում խնամակալության և հոգաբարձության մարմնի դերի ու գործառույթների ընդլանումը և համապատասխան լիազորություններով վերջինիս օժտելու անհրաժեշտությունը, քանի որ, մեր համոզմամբ, երեխայի բնակության վայրի որոշման հարցում ծնողների՝ միմյանց միջև համաձայնության բացակայության դեպքում արտադատական պարտադիր կարգի սահմանումը կհանգեցնի այդ բնույթի վեճերի ոչ միայն արագ ու արդյունավետ լուծմանը, այլև կնվազեցնի դատական գործերի առկայությունը:

Այսպես՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ «1. Երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։

2. Մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին' չխանգարելու այդ շփմանը:

3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան: Դատարանը վեճը լուծում է՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը»:

Անդրադառնալով երեխայի բնակության վայրի իրավունքի պահպանմամբ մերձավոր ազգականների կողմից երեխայի հետ տեսակցության իրավունքի իրացմանը' ՀՀ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկով արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ երեխայի պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների իրավունքն է շփվելու երեխայի հետ: Ընդ որում, երեխայի հետ շփումը որևէ ձևով չպետք է խոչընդոտվի ո'չ երեխայի ծնողների, ո'չ էլ երեխայի պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների կողմից: ՀՀ Վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ հիշյալ անձանց կողմից իրենց իրավունքների իրացման հարցում պետք է ելնել բացառապես երեխայի լավագույն շահերից և շփման կարգ սահմանել նաև առանց երեխային այլ տեղ տեղափոխելու կարգ սահմանելու (ՀՀ վճռաբեկ դատարան, ՇԴ/1501/02/10):

Նման մոտեցման պարագայում վերը ներկայացված առաջարկի

համատեքստում «Երեխայի բնակության վայրը որոշելու կարգը»

վերտառությամբ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությանը պետք է նախորդի ևս մեկ պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ծնողների' միմյացից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրի որոշման հարցում համաձայնության բացակայության դեպքում նրանց կամ նրանցից մեկի պահանջով երեխաների բնակության վայրը որոշում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Եթե ծնողներից մեկը չի կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, ապա մյուս ծնողն իրավասու է դիմել

143

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

դատարան' խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմանը պարտավորեցնելու կամ այդ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում՝ երեխաների բնակության վայրը որոշելու պահանջով»:

Արտադատական կարգի սահմանումը հնարավորություն կընձեռնի առավել արագ լուծելու ծնողների միջև տարաձայնությունները երեխաների բնակության վայրի որոշման, ինչպես նաև այն փոփոխելու հարցերը, կնպաստի խնամակալության և հոգաբարձության մարմնի դերակատարության մեծացմանը, ինչպես նաև կբացառի այնպիսի վեճերով դատարան դիմելը, որոնք պարզ են իրենց բնույթով և մասնագետների միջամտությամբ հեշտությամբ կարող են կարգավորվել առանց դատարան դիմելու:

Օգտագործված գրականություն

1. Шиловская А. Л., Проблемы защиты жилищных прав несовершеннолетних, https://cvberleninka.ru/article/n/problemv-zaschitv-zhilischnvh-prav-nesovershennoletnih/viewer, Доступно: 09.09.2021.

2. Нечаева А. М., Проблемы охраны прав несовершеннолетних в Российской Федерации: автореф. дис. д-ра юрид. наук. М., 1995, Абрамов В. И., Права ребенка в России: (теоретический аспект). Саратов, 2005.

3. Гордеюк Д. В., Реализация права ребенка на место жительства, Владимир, 2003.

4. Бахарева О.А., Порядок защиты жилищных прав несовершеннолетних в гражданском судопроизводстве /О.А. Бахарева, Т.М. Цепкова// Арбитражный и гражданский процесс. 2015, № 5.

5. ՀՀ Սահմանադրական դատարան, թիվ ՍԴՈ-919 գործով որոշում. 05.10.2010:

6. ՀՀ վճռաբեկ դատարան, թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով որոշում, 22.07.2016:

7. ..., թիվ ՇԴ/1501/02/10քաղաքացիական գործով որոշում, 27.05.2011:

Works Cited

1. Shilovskaja A. L., Problemy zashhity zhilishhnyh prav nesovershennoletnih, [Problems of protection of housing rights of teenagers] https://cvberleninka.ru/article/n/problemv-zaschitv-zhilischnvh-prav-nesovershennoletnih/viewer, Dostupno: 09.09.2021.

2. Nechaeva A. M., Problemy ohrany prav nesovershennoletnih v Rossijskoj Federacii [Problems of protection of the rights of minors in the Russian Federation]: avtoref. dis. d-ra jurid. nauk. M., 1995, Abramov V. I., Prava rebenka v Rossii: (teoreticheskij aspekt) [The rights of the child in Russia: (theoretical aspect)]. Saratov, 2005.

3. Gordejuk D. V., Realizacija prava rebenka na mesto zhitel'stva, [Realization of the child's right to a place of residence] Vladimir, 2003.

4. Bahareva O.A., Porjadok zashhity zhilishhnyh prav nesovershennoletnih v grazhdanskom sudoproizvodstve /O.A. Bahareva, T.M. Cepkova// Arbitrazhnyj i grazhdanskij process. [The procedure for protecting the housing rights of minors in civil proceedings /O.A. Bakhareva, T.M. Tsepkova// Arbitration and civil procedure] 2015, №

5.

5. HH Sahmanadrakan dataran, t'iv SDO-919 gorc'ov voroshum. [The Constitutional Court of the Republic of Armenia, decision on the case SDO-919] 05.10.2010:

6. HH vtwr'abek dataran, t'iv EAND/4073/02/14 qaghaqaciakan gorc'ov voroshum [The RA Court of Cassation/4073/02/14 the decision on the civil case], 22.07.2016:

7. ..., t'iv ShD/1501/02/10 qaghaqaciakan gorc'ov voroshum, [SD number/1501/02/10 The decision on the civil case] 27.05.2011:

144

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

DETERMINING THE CHILD'S PLACE OF RESIDENCE BY MUTUAL CONSENT OF THE PARENTS

HAYARPI ZARGARYAN

Yerevan State University, Faculty of Law, Chair of Civil Law, Applicant;

Court of First Instance of the City of Yerevan, Judge,

Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to identify and address the gaps in the Family Code of the Republic of Armenia.

The content of Article 53 of the RA Family Code, entitled "Exercise of Parental Rights" and the content of Article 54 of the RA Family Code, entitled "Exercise of parental rights by a parent living separately from a child", as well as their titles do not correspond to the content of the articles. In practice, it is the basis for filing a lawsuit to determine the child's place of residence. In determining the child's place of residence, it is very important to separate the provisions of the two articles in question, to define them in a separate article, therefore, the article aims to raise the mentioned issues raised by the author, to improve the legislation with the proposed solutions, to promote common jurisprudence.

The article was compiled by the legal-comparative-analytical method, large-scale studies were carried out, the subject of which was the scientific opinions put forward by foreign jurists, the case law of the European Court of Human Rights, the RA Constitutional Court and the RA courts.

The author came to the conclusion that there is a need to make editorial changes in Articles 53-54 of the Family Code of the Republic of Armenia, as well as to supplement the Code with an article entitled "Procedure for determining the place of residence of a child".

Keywords: place of residence of the child, parental rights, parent living separately from the child, right of the child to be heard, consideration of the child's opinion, mandatory participation of the guardianship body, consent of the parents, written consent form.

ОПРЕДЕЛЕНИЕ МЕСТА ЖИТЕЛЬСТВА РЕБЕНКА ПО ОБОЮДНОМУ

СОГЛАСИЮ РОДИТЕЛЕЙ

АЙАРПИ ЗАРГАРЯН

судья суда первой инстанции города Еревана, соискатель кафедры гражданского права юридического факультета Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Целью данной статьи является выявление и устранение проблем в Семейном кодексе Республики Армения.

Содержание статьи 53 Семейного кодекса РА «Осуществление родительских прав» и содержание статьи 54 Семейного кодекса РА «Осуществление родительских прав одним из родителей, проживающих отдельно от ребенка», а также их названия не соответствуют содержанию статей. На практике эти статьи

145

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

являются основными для подачи иска для определения места жительства ребенка. При определении места жительства ребенка очень важно разделить положения двух рассматриваемых статей, дать им определение в отдельной статье, и данное исследование направлено на постановку упомянутых вопросов, отмеченных автором, с целью совершенствования законодательства, а также с предлагаемыми решениями, чтобы внести свой вклад в развитие общей судебной практики.

Данная работа проведена с применением сравнительно-правового метода; проведены масштабные исследования, предметом которых стали научные выводы зарубежных юристов, практика Европейского Суда по правам человека, Конституционного Суда РА и судов РА.

Автор пришел к выводу о необходимости внесения редакционных изменений в статьи 53-54 Семейного кодекса РА, а также дополнения Кодекса статьей «Порядок определения места жительства» ребенка».

Ключевые слова: место жительства ребенка, родительские права, родитель, проживающий отдельно от ребенка, право ребенка быть выслушанным, учет мнения ребенка, обязательное участие органа опеки, согласие родителей, форма письменного согласия.

146

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.