Научная статья на тему 'Certain issues regarding the activity of guardianship committees'

Certain issues regarding the activity of guardianship committees Текст научной статьи по специальности «Право»

CC BY
104
34
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Область наук
Ключевые слова
guardianship / committees / child rights / опека / комитеты / права ребенка

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Suren Krmoyan, Shushanik Ghukasyan

The article analyzed the institutional structure of guardianship committees, their effectiveness issues, possible options of institutional structural reforms were presented.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Некоторые вопросы касающиеся деятельности опекунских комитетов

В статье проанализирована институциональная структура комитетов по опеке, представлены вопросы их эффективности и возможные варианты институциональных структурных реформ.

Текст научной работы на тему «Certain issues regarding the activity of guardianship committees»

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՑԱՆ

Իրավաբանական գիտությունների թեկնածու

ՇՈՒՇԱՆԻԿ ՂՈՒԿԱՍՑԱՆ

ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ,

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ

ՀՀ-ՈԻՄ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Հոդվածում վերլուծվել են խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից հանձնաժողովների ինստիտուցիոնալ կառուցվածքի, վերջիններիս գործունեության արդյունավետության հարցերը, ներկայացվել են հանձնաժողովների ինստիտուցիոնալ կառուցվածքի բարեփոխման հնարավոր տարբերակները:

Հիմնաբաոեր- խնամակաւություն և հոգաբարձություն, հանձնաժողովներ, երեխայի իրավունքներ:

Յուրաքանչյուր պետության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ըստ այդմ' ընտանիքի նկատմամբ հատուկ վերաբերմունքի և ուշադրության ցուցաբերումը' որպես երեխայի բնականոն զարգացումը ապահովող կարևորագույն գործոն: Հաշվի առնելով երեխաների անհատականության բազմակողմանի զարգացման, վերջիններիս հատուկ հոգածություն և օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությունը' երեխաների իրավունքների պաշտպանության խնդրի կարևորությունն ընդգծվում է նաև միջազգային իրավական փաստաթղթերում: Մասնավորապես, երեխաներին հատուկ հոգածություն տրամադրելու անհրաժեշտությունը նախատեսված է «Երեխայի իրավունքների մասին» 1989 ^ թվականի կոնվենցիայով, 1959 թվականի նոյեմբերի 20-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած «Երե-| խայի իրավունքների հռչակագրով», «Մարդու իրա-■Ջ, վունքների համընդհանուր հռչակագրով», «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մա-а

սին», «Տնտեսական, սոցիալական և մշակութային | իրավունքների մասին» միջազգային դաշնագ-

*ՀՅ

«3 րերով և այլ միջազգային փաստաթղթերով: Երե-| խաների իրավունքների պաշտպանության խնդրի կարևորությունը ընդգծվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ (այսուհետ' Սահմանադրություն) երե-

խաների իրավունքների' որպես հիմնական իրավունքների ամրագրմամբ: Ընդ որում' պատահական չէ նաև այն, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում' Սահմանադրության 86-րդ հոդվածով, որպես պետության քաղաքականության հիմնական նպատակ, սահմանադրորեն ամրագրվեց երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով' յուրաքանչյուր պետություն մշակում և իրականացնում է որոշակի քաղա-քականություն: ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է եռաստիճան համակարգի միջոցով, որը ներդրվել է 2005 թվականից: Չնայած երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի ձևավորմանը' համակարգի ոչ բոլոր օղակներն են արդյունավետ գործում, ինչը պայմանավորված է և° օբյեկտիվ, և° սուբյեկտիվ գործոններով: Այսպես' երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի օղակներն են'

1) Ազգային հանձնաժողովը - ստեղծվել է ՀՀ վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 835 որոշմամբ, իսկ Հանձնաժողովի նոր կանոնադրությունը և անհատական կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի N

2

1295 որոշմամբ :

2) Մարզպետարանների Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության մարզային բաժինները:

3) Տեղական ինքնակառավարման մարմինները' խնամակալության և հոգաբարձության մարմինները, ինչպես նաև ղրանց կից հանձնաժողով-ները:

Նշվածի համատեքստում անղրաղառնանք եռաստիճան համակարգից' խնամակալության և հոգաբարձության մարմինների գործառույթների ընղհանուր բնութագրին: Այսպես, խնամակալության և հոգաբարձության ինստիտուտը իր բնույթով համալիր ինստիտուտ է, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնամակալության և հոգաբարձության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիաիրավական, վարչաիրավա-կան, ընտանեկան հարաբերությունները կարգավորող համապատասխան նորմերով: Այսպես, խնամակալության և հոգաբարձության հարցերը

3

կարգավորվում են ՀՀ ընտանեկան օրենսգրքով (այսուհետ' Օրենսգիրք), ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով:

Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում խնամակալության և հոգաբարձության մարմինների կարևորության վկայությունն է վերջիններիս վերապահված գործառույթների լայն շրջանակը: Խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված հիմնական գործառույթները նախատեսված են Օրենսգրքով: Այսպես' Օրենսգրքով վերջիններիս վերապահված գործառույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ ղրանց շրջանակը բավականին լայն է: Այղ գործառույթները, ելնելով վերջիններիս էությունից և բո-վանղակությունից, կարելի է պայմանականորեն ղասակարգել հետևյալ խմբերի'

• գործառույթներ, որոնք կապված են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և ղաստիարակության կազմակերպման, խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացման հետ,

• գործառույթներ, որոնք կապված են երեխային առնչվող հարցերով ծնողների կամ վերջիններիս և երեխայի խնամակալի միջև առաջացած տարաձայնությունների լուծմանը,

• գործառույթներ, որոնք կապված են ղատա-րանում որոշակի կատեգորիայի գործերով պար-

տաղիր քննությանը մասնակցություն ապահովելուն,

• գործառույթներ, որ կապված են ղատարա-նում երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով որոշակի հայցապահանջների ներկայացմանը,

• այլ գործառույթներ:

Չնայած երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգում խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված կարևոր ղերակատարմանը, այղ համակարգը ղեռևս չի ապահովում անհրաժեշտ արղյունավետություն: Այս հանգամանքը արձանագրվել է ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես' ՀՀ կառավարության 2012 թվականի ղեկտեմբերի 27-ի N 1694 որոշմամբ արձանագրվել է, որ 2005 թվականին ՀՀ-ում ներգրված' երեխայի իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը ունի ինստիտուցիոնալ-կառուցվածքա-յին որոշ թերություններ, որոնք էականորեն ազղում են այղ բնագավառում վարվող քաղաքականության արղյունավետության վրա և, ըստ այղմ, որպես ռազմավարական կարևոր ուղղություն ընղգծ-վել է ՀՀ երեխայի իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը ինստիտուցիոնալ-կազմակերպական բարեփոխումների ենթարկելու անհրաժեշտությունը:

Խնամակալության և հոգաբարձության մարմինների, ղրանց կից գործող հանձնաժողովների գործունեության արղյունավետությունը գնահատվել է նաև Մարղու իրավունքների պաշտպանի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» 2017 թվականի արտահերթ հրապարակային զեկույցում, որտեղ որպես ոլորտի հիմնական խնղիրներ առանձնաց- ^ վել են աշխատակազմի ցածր մոտիվացվածությու- §

նը, այղ մարմինների գործունեության վերահսկո- |

Ջ

ղության և անղամներին պատասխանատվության

§

ենթարկելու մեխանիզմների անլիարժեքությունը, ^ աշխատակազմի արհեստավարժության պակասը, .Ц վերջիններիս գործունեության մեթոդաբանության |

4

բացակայությունը: ջ

2012 թվականին ՄԱԿ-ի Երեխայի իրավունք- | ների կոմիտեին 45 հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված այլընտրան-

քային զեկույցում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները մատնանշվել են որպես եռաստիճան համակարգի ամենաթույլ օղակ, որոնց գործունեությունը կրում է ձևական բնույթ: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից ՍԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին 2012 թվականին ներկայացված զեկույցում արձանագրվել է, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից կայացվող որոշումների մեծ մասը կայացվում է (լավագույն դեպքում) երեխային կամ ծնողին մեկ անգամ տեսնելուց հետո' առանց որևէ խորքային ուսումնասիրության և հետագա հսկողական աշխատանքի կատարման: «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության դիտարկումների համաձայն ևս' հաշվի առնելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության թերություններն ու խնդիրները' առավել նախընտրելի է աշխատանքը սոցիալական ինտեգր-

5

ված ծառայությունների հետ :

Հաշվի առնելով վերոգրյալը' անդրադառնանք խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից հանձնաժողովների գործունեությանը, ինս-տիտուցիոնալ կառուցվածքին: Խնամակալության և հոգաբարձության մարմիններին և դրանց կից հանձնաժողովներին անդրադարձ է կատարվում Օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում, որտեղ նշվում է, որ խնամակալության և հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են: Նշված հոդվածի նույն մասում սահմանվում է, որ խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է համայնքի ղեկավարը: Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատում է ՀՀ կառավարությունը: Այսպես' խնամակալության և հոգաբար-^ ձության մարմինների կանոնադրությունը հաս-§ տատված է ՀՀ կառավարության 2016 թվականի

*-*ч

gj հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձու-■Ջ, թյան մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչե-

| լու մասին» N 631-Ն որոշմամբ (այսուհետ' Որոշ-

1? 6

«3 ում) : Որոշմամբ կարգավորվում են խնամակալու-| թյան և հոգաբարձության մարմինների գործառույթների, խնդիրների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հետ կապված հար-

ցերը: Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (այսուհետ' Հանձնաժողով) հետ կապված հարցերը կարգավորվում են Որոշմամբ հաստատված կանոնադրության 4-րդ գլխում:

Հանձնաժողովի դերը և գործառույթները: Հանձնաժողովը խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվող խորհրդակցական մարմին է և գործում է հասարակական հիմունքներով (Որոշման 11-րդ կետ): Գործող կար-գավորմամբ Հանձնաժողովի գործունեությունն իր բնույթով խորհրդատվական է, և Հանձնաժողովի անդամներն իրենց գործառույթներն իրականացնում են անհատույց, այն է' հասարակական հիմունքներով: Բնական է, որ նման կարգավորման առկայությունը բազում խնդիրներ է առաջացնում Հանձնաժողովի գործունեության արդյունավետության տեսանկյունից, քանի որ Հանձնաժողովը չի տիրապետում իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող անդամները որպես Հանձնաժողովի անդամ' լրացուցիչ չեն վարձատրվում, և միաժամանակ, վերջիններս ծանրաբեռնված են այլ աշխատանքային պարտականությունների կատար-մամբ, ինչը, միանշանակ, բացասական է ազդում նաև կատարվող աշխատանքի որակի վրա:

Այլ կերպ ասած' առանց որևէ վարձատրության նախատեսման դժվար է ակնկալել Հանձնաժողովի անդամի կողմից իր առջև դրված գործառույթների պատշաճ իրացում, իսկ հաշվի առնելով այն, որ Հանձնաժողովը չունի նաև իր գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորում, ակնհայտ է, որ դրա ստեղծումը չի արդարացնում այն նպատակները, որոնց հասնելու համար ի սկզբանե նախատեսվել է նման հանձնաժողովի ստեղծումը: Ուշադրության է արժանի այն, որ օրինակ' Ռուսաստանի Դաշնությունում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Խորվաթիայում համանման մարմինները չեն գործում հասարակական հիմունքներով, և վերջիններիս իրենց գործառույթների իրականացման համար հատկացվում են անհրաժեշտ

7

նյութական միջոցներ :

Անդրադառնանք նաև խնամակալության համակարգերի միջազգային փորձի ուսումնասիրությանը և վերլուծությունը: Այսպես, Եվրոպական երկրներում, սովորաբար, խնամակալների նշա-

նակման համար պատասխանատու են դատարանները: Դատարանի կողմից խնամակալի նշանակումը կարող է հիմնվել անհատի կամ իրավասու պետական մարմնի դիմումի հիման վրա կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ: Ցանկացած անհատ կամ մարմին կարող է դիմել խնամակալության գործընթացը սկսելու համար' խնամքի կարիք ունեցող երեխայի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելով երեխայի խնամքի հաստատություններ կամ ուղղակիորեն իրավասու դատարան: Սա վերաբերում է խնամքի կարիք ունեցող բոլոր երեխաներին' անկախ վերջիններիս ազգությունից: Պատասխանատու դատական մարմինները գնահատում են յուրաքանչյուր գործ և որոշում, թե արդյո՞ք խնամակալի նշանակման բոլոր անհրաժեշտ պայմանները պահպանված են: Դատարանները կարող են դիմել երեխաների պաշտպանության, բարեկեցության կամ այլ իրավասու մարմինների օժանդակությանը:

Գերմանիայում, օրինակ, եթե խնամակալի նշանակման անհրաժեշտ պայմանները պահպանված են, ընտանեկան դատարանը որոշում է կայացնում երեխային խնամակալ նշանակելու մասին: Ընտանեկան դատարանը նշանակում է համապատասխան անձին որպես երեխայի խնամակալ' երիտասարդների բարեկեցության գրասենյակի դիրքորոշումը լսելուց հետո (վերջինս առաջարկում է խնամակալի թեկնածուին): Հրատապ դեպքերում, ընտանեկան դատարանը կարող է խնամակալ նշանակել առանց երիտասարդների բարեկեցության գրասենյակի դիրքորոշումը լսելու: Եթե հնարավոր չէ գտնել համապատասխան թեկնածու, ապա երիտասարդների բարեկեցության տեղական

գրասենյակը կարող է նշանակվել որպես խնամա-

8

կալ:

Նիդեռլանդներում երեխայի ծնողները կարող են ընտրել որևէ կոնկրետ անձի' երեխայի խնամակալ կամ հոգաբարձու լինելու համար: Նրանք կարող են նաև Նիդեռլանդների ծնողական պատասխանատվության ռեգիստրում գրանցել կոնկրետ անձի տվյալները' իրենց մահվան դեպքում երեխայի խնամակալը կամ հոգաբարձուն լինելու համար: Մյուս իրավական հնարավորությունը դատարանի

9

կողմից երեխայի խնամակալ նշանակելն է :

ԵՄ անդամ պետությունների մեծամասնությունում խնամակալության և հոգաբարձության պարտականությունը դրված է վարչական կամ տեղական իշխանությունների վրա: ԵՄ անդամ շատ պե-

տություններ վստահում են խնամակալության գործառույթը համայնքային կամ տեղական սոցիալական ծառայություններին: Խնամակալության համար պատասխանատու կարող է լինել կենտրոնական որևէ հաստատություն' ամբողջ երկրի մակարդակով, կամ ռեգիոնալ կամ տեղական հաստատու-թյուն:

Լեհաստանում սոցիալական ծառայությունները ռեգիոնալ և տեղական մակարդակով նույ նակա-նացնում են համապատասխան գործերը, կազմակերպում են երեխաների խնամքը և նշում խնամակալ նշանակելու անհրաժեշտությունը: Օտարերկրացիների դեպքում, «Լեհաստանում օտարերկրացիների խնամակալության վերաբերյալ» 2003 թվականի հունիսի 13-ի օրենքը սահմանում է, որ խնամակալ կարող է նշանակվել գրասենյակի ղեկավարի (ազգային մակարդակի հաստատություն) դիմումի հիման վրա: Խնամակալության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող մարմինը ընտանիքի դատարանն է, որը գործում է տեղական մակարդակում:

Լատվիայում, օրինակ, խնամակալներին նշանակում է ծնողազուրկ երեխաների դատարանը,

որը տեղական ինքնակառավարման մարմնին են-

10

թակա կազմակերպություն է :

Վր աստ անում խնամակալության և հոգաբարձության գործառույթները համակարգում են Առողջապահության, աշխատանքի և սոցիալական գործերի նախարարության հատուկ ծառայությունը' Խնամակալության և հոգաբարձության ստորաբաժանումը և դրա տարածքային գործակալություննե-րը:

Խորվաթիայում այս գործառույթն իրականացնում են Սոցիալական ապահովության կենտրոնը և Խնամակալության կենտրոնը, որոնք հիմնադրվել

են Սոցիալական ապահովության նախարարու-11

թյան կողմից :

Բելգիայի խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալության ծառայությունն է

(Guardianship Service), որը գործում է Բելգիայի Ար-

12

դարադատության նախարարության կազմում : Ֆինլանդիայի քաղաքացի հանդիսացող, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալության համար պատասխանատու են երեխաների պաշտպանության տեղական ծառա-

13

յությունները :

I

о

ճ

I

I

£

а

I

Ջ

л

^5

1

а

£

Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն րրականացնող պատասխանատու մարմիններ

ԵՍ՜ անդաս щЬттдр յա (i Արտաքին հակալ ութ յււն Ներքին հսկայության

Ավստրիա Շրջանային դատարան Երեխաների և երիտասարդների բարեկեցության գրասենյակներ

Բեյգիա Քադաքացիական դատարան Խհամակայության մարմին

Բուլղարիա Երեխայի պաշտպանության պետակա ն մարսին Քաղաքապետարան

Կիպրոս Աշխատանքի և սոցիալական ապահով ութ յա ն նախարա րութ ւուն Երեխաների և ընտանիքի վարչության պետ, որին ենթակա են սոցիայական բարեկեցության գրասենյակներր

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Չեխիա Դատարան, դատախազ Երեխաների սոցիալական և իրավական ապահովության վարչություն

Գերմանիա Ընտանեկան դատարան Երիաասա րդների բարեկեց ութ յան գրասե ն յակ

Դանիա Դատարան Համայնքային մակարդակով գործող պետական վարչակացմ, Կարմիր Խաչ

էստոնիա Դատարան Քաղաքապետարան

Հունաստան Դատարան Չկա

Իսպանիա Դաաա խազություն Ինքնավար համայնքի երիտասարդության բարեկեցության իշխանություն

Հունգարիա Արդարա դաաությա ն նախարարության դատական ծառայությունների կենտրոն Խնամակալության մարմին, Սոցիալական բարեկեցության և խնամակալության մարմին, Սոցիալական հարցերի և երեխաների պաշտպանության գլխավոր վարչություն

Իաաւիա Անչափահաս ների դատարան Չկա

Լատվիա Ծնողազուրկ երեխաների դատարան Երեխաների իրավունքների պաշտպանության համայնքային մարմին

Ֆրանսիա Դատարան Չկա

Ֆինլանդիա Ընտանեկան և երեխաների դատարան Ֆիսլանդական միգրացիոն ծառայության ներքո գործող ընդունելությունների կենտրոնները

Պորաուգալիա Ընտանեկան և երեխաների դատարան Չկա

Իռլանդիա Ընտանեկան և երեխաների դատարան Առողջության տեղեկատվության որակի կառավարման մարմին

Իտալիա Անչափահասների դատարան Չկա

Լիավա Դատարան Երեխաների իրավունքների պաշտպանության համայնքային բաժանմունք

Լյուքսհմ բուրգ Դատարան Ընտանիքի և ինտեգրման նախարարություն

Սալթա Անչափահասների դատարան, Երեխաների և երիտասարդների խորհրդատվակա ն խորհուրդ Չկա

Հոլանդիա Ա նչափա հաս նե րի դաաարա ն, երիտասարդների խնամքի տեսչություն Չկա

Լեեասաա ն Խնամակալության դատարան, րնտա նեկա ն դատարան Չկա

Ռուսի նիա Դատարան Սոցիալական աջակցության և երեխաների պաշտպանության գյխավոր վարչութրւն

Շվեդիա Վարչաշրջանի խորհուրդ, որը ղեկավարվում է գլխավոր խնամակափ կողմից Գլխավոր խնամակալ

Սլովենիա Աշխատանքի, ընտանիքի, սոցիալակա ն ապահովության և հավասար հնարավորությունների նախարարություն Սոցիալական աշխատանքի կենտրոն

Սլովակիա Դատարան Աշխատանքի, սոցիալական հարցերի և ընտանեկան գրասենյակ

Միացյալ Թագավ որություն Չկա Չկա1*

Այսպես, միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով կարող ենք հանգել այն հետևության, որ այլ երկրներում խնամակալության և հոգաբարձության ոլորտում պատասխանատու են'

* դատարանները,

* տեղական իշխանության ներկայացուցիչները,

* սոցիալական ծառայությունները,

* խնամատարության ծառայությունները (կարող են գործել արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ այլ ենթակայության ներքո):

Համադրելով նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, հաշվի առնելով նաև Հանձնաժողովի գործունեության արդյունքում արձանագրված խնդիրները' կարևոր է նաև դրա ինս-տիտուցիոնալ բարեփոխման խնդրի դիտարկումը: Որպես երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի այս օղակի բարեփոխում' կարող են դիտարկվել հետևյալ տարբերակները'

* Վերացնել Հանձնաժողովները - այս տարբերակի թերությունն այն է, որ Հանձնաժողովի վերացման դեպքում վերջինիս ողջ ծանրաբեռնվածությունը բաժին է ընկնելու տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք առանց այդ էլ խնամակալության և հոգաբարձության ոլորտում իրենց պարտականություններին վերաբերում են որպես լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Ըստ այդմ, այս պարագայում ևս հարցականի տակ կարող է դրվել երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ձեռնարկման պատշաճ որակի ապահովումը:

* Վերացնել Հանձնաժողովները և վերջիններիս վերապահված գործառույթները պատվիրակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ըստ այդմ, Նախարարության կազմում ստեղծելով խնամակալության և հոգաբարձության հարցերով առանձնացված ստորաբաժանում և դրա տարածքային բաժինները: Սա համահունչ է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Կառավարության կառուց-

15

վածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով (Հավելվածի 1-ին կետ) վերապահված առանձին ոլորտների համակարգման գաղափարին, որի համաձայն' աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում և իրականացնում է կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Նշվածի արդյունքում հնարավոր կլինի ապահովել նաև պատշաճ վերահսկողության իրականացումը:

* Նախատեսել Հանձնաժողովների գործունեության համար բավարար նյութական և ֆինանսական միջոցներ - այս ամենը պետք է ընդգրկի ինչպես Հանձնաժողովի անդամներին տրամադրվող լրացուցիչ վարձատրությունը, այնպես էլ որոշակի ֆինանսական հատկացումներ հանձնաժողովի ընթացիկ գործունեության ապահովման համար: Արդյունքում' հնարավոր կլինի ապահովել Հանձնաժողովի անդամների մոտիվացիան' իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կատարելու համար, և ըստ այդմ' կբարձրանա նաև երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների որակը:

* Հանձնաժողովի կազմում ապահովել առավելագույն ներկայացվածություն մասնավոր հատվածից (Հասարակական կազմակերպություններ) այսպես, ներկայումս Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել մարզպետարանների (Երևանում' Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) աշխատողներ, համայն-քապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողներ, բուժաշխատողներ, համայնքի մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատանքի մասնագետներ և իրավաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ) (Որոշման 14-րդ կետ): Անհրաժեշտ է ըստ այդմ դիտար-կել մասնավոր հատվածի առավել ներգրավածու-թյան ապահովման հարցը, որպեսզի Հանձնաժողովի անդամները հնարավորություն ունենան առաջ-նահերթորեն կատարել, որպես հանձնաժողովի անդամ, իրենց առաջադրվող գործառույթները: Այս տեսանկյունից կարելի է առավել արդյունավետո-րեն օգտագործել նաև քաղաքացիական հասարակության կամ ոլորտում երկար տարիների գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներուժը:

I

о

ճ

I

I

Ընդունվելէ 06.12.2015թ.: Ուժի մեջ է մտել 22.12.2015թ.: ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118-րդ:

2

Ընդունվելէ 28.12.2012թ.: Ուժի մեջ է մտել 07.01.2013թ.: ՀՀՊՏ 2012.12.28/66(940).1 Հոդ. 1422.11-րդ:

3 Ընդունվելէ 09.11.2004թ.: Ուժի մեջ է մտել 19.04.2005թ.: ՀՀՊՏ 2005.01.19/4(376) Հոդ.60-րդ:

4

Տե ս, Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների և Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցը, հասանելի է http://www.ombuds.am/images/Final.pdf հղումով' 17.01.2019թ. դրությամբ:

Տես, Երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծություն. Հայաստան, Երևան 2015, հասանելի է' https://arme-nia.savethechildren.net/sites/annenia. savethechildren.net/liles/library/book-arm.pdf հղումով' 17.01.2019թ. դրությամբ:

6 Ընդունվելէ 02.06.2016թ.: Ուժի մեջ է մտել 09.07.2016թ.: ՀՀՊՏ 2016.06.29/50(1230) Հոդ.603-րդ:

Տե ս, Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների և Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցը, հասանելի է http://www.ombuds.am/images/Final.pdf հղումով' 17.01.2019թ. դրությամբ:

Տե ս, Guardianship systems for children deprived of parental care in the European Union, հասանելի է http://fra.europa.eu/en/publication/2015/guardianship-children-deprived-parental-care հղումով' 17.01.2019թ. դրությամբ: Տես, https://www.govemment.nFtopics/family-law/question-and-answer/how-do-i-become-a-child%E2%80%99s-guardian

Տե ս, Guardianship systems for children deprived of parental care in the European Union, հասանելի է http://fra.europa.eu/en/publication/2015/guardianship-children-deprived-parental-care հղումով' 17.01.2019թ. դրությամբ: Տե ս, Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների և Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» արտահերթ հրապարակային էյեկույցը, հասանելի է http://www.ombuds.am/images/Final.pdf հղումով' 17.01.2019թ. դրությամբ:

Տես, https://justitie.belgium.be/sites/default/files/downloads/Mena-EN.pdf հղումով' 17.01.2019թ. դրությամբ:

Տե ս, Guardianship systems for children deprived of parental care in the European Union, հասանելի է http://fra.europa.eu/en/publication/2015/guardianship-children-deprived-parental-care հղումով' 17.01.2019թ. դրությամբ:

14

Տես, նույն տեղում:

15 Ընդունվելէ 23.03.2018թ.: Ուժի մեջ է մտել 09.04.2018թ.: ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.446-րդ:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ճ

I

I

1. ՀՀ Սահմանադրություն: Ընդունվել է 06.12.2015թ.: Ուժի մեջ է մտել 22.12.2015թ.: ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118-րդ:

2. ՀՀ վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1295 որոշում: Ընդունվել է 28.12.2012թ.: Ուժի մեջ է մտել 07.01.2013թ.: ՀՀՊՏ 2012.12.28/66(940).1 Հոդ.1422.11-րդ:

3. ՀՀ ընտանեկան օրենսգիրք: Ընդունվել է 09.11.2004թ.: Ուժի մեջ է մտել 19.04.2005թ.: ՀՀՊՏ 2005.01.19/4(376) Հոդ.60-րդ:

4. Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցը:

5. Երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծություն. Հայաստան, Երևան 2015:

6. ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 631-Ն որոշում: Ընդունվել է 02.06.2016թ.: Ուժի մեջ է մտել 09.07.2016թ.: ՀՀՊՏ 2016.06.29/50(1230) Հոդ.603-րդ:

7. Guardianship systems for children deprived of parental care in the European Union:

8. https://www.government.nl/topics/family-law/question-and-answer/how-do-i-become-a-child%E2%80%99s-guardian

9. https://justitie.belgium.be/sites/default/files/downloads/Mena-EN.pdf հղումով' 17.01.2019թ. դրությամբ:

Сурен Крмоян

Кандидат юридических наук

Шушаник Гукасян

Заместитель начальника отдела по разработке антикоррупционной и уголовно-исполнительной политики Министерства юстиции Республики Армения, аспирант кафедры гражданского права юридического факультета ЕГУ

РЕЗЮМЕ

Некоторые вопросы касающиеся деятельности опекунских комитетов В статье проанализирована институциональная структура комитетов по опеке, представлены вопросы их эффективности и возможные варианты институциональных структурных реформ.

Ключевые слова: опека, комитеты, права ребенка.

Suren Krmoyan

Candidate of Legal Sciences

Shushanik Ghukasyan

Deputy Head of Department for Drafting Anti-Corruption and Penitentiary Policies of the Ministry of Justice of the Republic of Armenia PhD Student of Civil Law Chair of YSU Faculty of Law

SUMMARY

Certain issues regarding the activity of guardianship committees The article analyzed the institutional structure of guardianship committees, their effectiveness issues, possible options of institutional structural reforms were presented.

Key words: guardianship, committees, child rights.

Բնագիրը ներկայացվել է 23.01.2019թ.

Ընդունվել է տպագրության 22.03.2019թ.

Հոդվածը երաշխավորել է տպագրության իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վ. Քոչարյանը

I

о

ճ

I

I

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.