Научная статья на тему 'The dispute in relation to right of ownership of the hereditary property as a ground for averting acts of notarius. The analysis of the practice'

The dispute in relation to right of ownership of the hereditary property as a ground for averting acts of notarius. The analysis of the practice Текст научной статьи по специальности «Право»

CC BY
63
19
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Область наук
Ключевые слова
Hereditary legal relations / hereditary property / acts of notaries / dispute in realtion to right to property ownership / наследственные правоотношения / наследственное имущество / нотариальные действия / спор о праве собственности

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Mickael Miansyan, Daniel Mkheyan

Article 1246 part 3-th of the Civil Code of Armenia will be discussed in the scope of the present scientific article, particularly the concept of “dispute” with its comprehension and evaluation.The issue of the concretization of the requirement of the abovementioned article’s part 3-th was also reflected in the Process of research and study, for the exclusion of the necessity of interpretation.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Спор о праве собственности наследственной массы, как основание приостановления исполнения нотариальных действии. Анализ практики

В рамках данной научной статьи предметом обсуждения стала третья часть 1246 статьи Гражданского кодекса РА, в частности, восприятие и оценка термина «спор» в упомянутой статье. В результате исследования был также рассмотрен вопрос прояснения требования 3-ей части вышеупомянутой статьи.

Текст научной работы на тему «The dispute in relation to right of ownership of the hereditary property as a ground for averting acts of notarius. The analysis of the practice»

ՄԻՔԱՑԵԼ ՄԻՆ ԱՍ ՑԱՆ

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու

ԴԱՆԻԵԼ ՄԽԵՑԱՆ

Հայաստանում ֆրանսիական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս,

ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության երրորդ բաժնի պետ

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԸ ՈՐՊԵՍ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔ.

ՓՈՐՁԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սույն գիտական հոդվածի սահմաններում քննարկման առարկա է դարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասը, մասնավորապես նշված հոդվածում առկա «վեճ» եզրույթի ընկալումը և գնահատումը: Ուսումնասիրությունների արդյունքում անդրադարձ է կատարվել նաև վերոհիշյալ հոդվածի 3-րդ մասի պահանջի հստակեցման հիմնահարցին:

Հիմնաբաոեր- ժառանգական իրավահարաբերություն, ժառանգական գույք, նոտարական գործողություն, սեփականության իրավունքի վերաբերյաւ վեճ:

Նոտարական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ' նաև Օրենսգիրք) 1246-րդ հոդվածի 3-րդ մասը որպես նոտարական գործողության կատարման կասեցման հիմք կիրառվում է ոչ միակերպ' ներառյալ կապված վերոհիշյալ հոդվածում առկա «վեճ» եզրույթի ընկալման և գնահատման հետ: Այսպես, օրինակ' նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը վերոհիշյալ հիմքով կասեցվել էր' հիմք ընդունելով այն փաստը, որ դատարանում քննվում է քաղաքացիական գործ, որով այլ ժառանգները դիմել էին ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողելու պատ-^ ճառները հարգելի համարելու և ժառանգությունն § ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով, և բա-gj ցակայում էր դատարանի որոշումը' նոտարական

■Ջ, գործողության կատարումն արգելելու մասին, կամ

j>j

նոտարը կասեցրել էր ժառանգության իրավունքի a

վկայագրի տրամադրումը' հիմք ընդունելով միայն | հայցադիմումը դատարան մուտք անելու հանդարտ մանքը:

| Խնդրի ուսումնասիրության կարևորությունը ՜ ՜ կայանում է նրանում, որ նշված կասեցումը ոչ ճիշտ կիրառելու պարագայում, առաջանում է նոտարա-

կան գործողության համար դիմած անձի' ժառանգի իրավունքների իրականացման սահմանափակում, որի հետևանք անմիջականորեն կարող է հանդես գալ սեփականության սահմանադրական իրավունքի խախտումը:

Մասնավորապես' Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն' ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճի դեպքում ժառանգության իրավունքի վկայագրի հանձնումը կասեցվում է մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Սույն դեպքում «ժառանգության իրավունքի վկայագրի հանձնում» արտահայտու-թյունը ենթադրում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի (այ-սուհետ' նաև Օրենք) 36-րդ հալվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված նոտարական գործողության կատարում, այն է' նոտարը տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր: Նշվածից

հետևում է, որ ժառանգության իրավունքի վկայագրի հանձնման կասեցնելն իր հերթին հանդես է գալիս որպես նոտարական գործողության կատարման կասեցման հիմք:

ժառանգության իրավունքի վկայագիրը չստանալը զրկում է ժառանգին ժառանգության ըն-

դունման ուժով այնպիսի գործողությունների կատարման հնարավորությունից, ինչպիսիք են' ժառանգական գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը (ելնելով գույքի բնույթից) կամ հավաստումը, ինչն իր հերթին արգելք կարող է հանդիսանալ ժառանգի' որպես սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ իրավաբանական գործողությունների կատարմանը (օրինակ' գույքն օտարելը, վարձակալության հանձնելը և այլն):

Հետևաբար, անհրաժեշտ է հստակ պատկերացնել այն պայմանները, որոնց առկայությունը բավարար է Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով նոտարական գործողության կատարումը կասեցնելու համար:

Քննարկվող հիմքով նոտարական գործողության կատարման կասեցման առնչությամբ էական է «վեճ» հասկացության ծավալների և բովանդակության բացահայտումը, որոնք հանգում են հետևյալին.

«Վեճ» բառը լեզվական առումով բնորոշվում է որպես հակառակություն, կարծիքների տարբերությունից ծագած վիճաբանություն, տարաձայնություն և այլն : Հետևաբար, տարրական մոտեցմամբ կարելի է դիտարկել, որ, եթե որևէ մեկը հայտարարում է ժառանգական գույքի նկատմամբ իր կամ այլ անձի իրավունքի մասին, որը չի համընկնում ժառանգատուի անձի հետ, առկա է տարաձայնություն, այսինքն' վեճ, որի հիման վրա միայն ժառանգի իրավունքի իրականացման սահմանափակումն անթույլատրելի է, քանի որ անձի կողմից իր իրավունքի իրականացումը կախման մեջ է դրվում կամայական և ժամկետային որևէ սահմանափակում չենթադրող գործողությունից, ինչն իր հերթին կհանգեցնի ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքի խախտմանը:

Վերոգրյալի արդյունքում քննարկվող նորմում «վեճ» եզրույթը պետք է մեկնաբանվի նորմի ընդհանուր կոնտեքստում' հիմք ընդունելով «կասեցվում է մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը» պայմանի սահմանումը, որն, ըստ էության, պետք է գնահատել որպես վեճի' հետևաբար նաև կասեցման ավարտի պահի սահմանում, ինչն իր հերթին հնարավորություն է ընձեռում որոշելու նաև վեճի սկիզբը' այն բնորոշելով որպես դատական կարգով քննվող իրավունքի վերաբերյալ վեճ:

Նշվածի առնչությամբ իր հերթին առաջանում է մեկ այլ հանգամանքի գնահատման անհրաժեշտություն. որ պահից համարել վեճն առկա, արդյո՞ք դատարան հայցադիմում ներկայացված լինելն

ինքնին բավարար է դատական վեճի առկայությունը փաստելու և դրա արդյունքում նոտարական

գործողության կատարումը կասեցնելու համար:

2

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի' «սահմանված կարգով հայց հարուցել» դրույթի մեկնաբանությանը' եզրահանգել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հայցը հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն' երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից:

3

ՀՀ Սահմանադրական դատարանը պաշտ-պանել է նշված դիրքորոշումը' սահմանելով, որ սահմանված կարգով հայց հարուցելը փաստվում է հայցադիմումն ընդունելու մասին դատարանի կայացրած որոշմամբ, և եթե դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը չի բողոքարկվել կամ բողոքարկվել է, սակայն չի վերացվել և ուժի մեջ է մտել, ապա դատավարական տեսանկյունից նշանակում է, որ սահմանված կարգով հայց չի հարուցվել:

Նշված հանգամանքն իր հերթին ենթադրում է, որ սահմանված կարգով հայց հարուցված չլինելու պարագայում, նոտարական գործողության կատարումը կասեցնելու դեպքում իրավական որոշակիության տեսանկյունից, չի կարող կանխորոշվել նաև կասեցման ավարտը, որը Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն որոշված է դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահով, այսինքն' չի կարող ակնկալվել դատական ակտ, եթե առկա չէ սահմանված կարգով հարուցված հայց' հետևաբար նաև դատական վեճ:

Բացի այդ, հայցադիմումը դատարան ներկայացնելը' անկախ դրա հետագա գործընթացի արդյունավետությունից, որպես գործողություն կարող է | կատարվել բազմաթիվ անգամներ, ինչը ենթադրում ^

է, որ միայն նշված գործողության հիման վրա նո- |

о

տարական գործողության կասեցումը կհանգեցնի իրավունքի չարաշահման:

Կարծում ենք, նշված տրամաբանությունից է բխում ՀՀ քաղաքացիական դատավարության J օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի կարգավո- « րումը, որը պատասխանողի կողմից իրականացվե- s լիք հիմնական գործողությունը, այն է' հայցադիմումի պատասխան ներկայացնելը, կոնկրետ ժամկե-

ճ

I

I

տում, պայմանավորվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու հանգամանքով:

Քննարկվող նորմի կիրառման համար անհրաժեշտ երկրորդ պայմանը' վեճի բովանդակության պատշաճ գնահատումն է նոտարի կողմից:

Մասնավորապես' ժառանգական իրավահարաբերության վերաբերյալ ցանկացած վեճի առկայությունը դեռևս բավարար չէ Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման համար, և տվյալ նորմի տեսանկյունից էական նշանակություն է տրված միայն ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճին, որի պարագայում խնդիր է դրված պաշտպանել քաղաքացիական շրջանառության մյուս մասնակիցների սեփականության իրավունքը և կանխել դրա հնարավոր խախտումը' այլ անձի սեփականության նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագրի տրման միջոցով:

Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ վեճը չունի նշված բովանդակությունը, սակայն կապված է ժառանգական իրավահարաբերության հետ, օրինակ' ժառանգների շրջանակի որոշումը ժառանգության ընդունման ժամկետի բաց թողումը հարգելի համարելու միջոցով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին և այլն, չի կարող առաջացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հետևանքը, և վիճարկող անձը կարող է օգտվել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության' օրենքով վերապահված այլ հնարավորություններից, մասնավորապես' «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, այն է' որպես շահագրգիռ անձ գրավոր հիմնավորված դիմում ներկայացնել նոտարին և հայտնել իր մտադրությունը, դատարանում նոտարական գործողություն կատարելու անձի իրավունքը վիճարկելու վերաբերյալ, ինչն իր հերթին հիմք է հանդիսանում նոտարական գործողության կատարումը 10 օր ժամկետով հե-տաձգելու համար' հնարավորություն ընձեռելով նոտարին' ներկայացնել դատական որոշում նոտարական գործողության կատարումն արգելելու վերաբերյալ:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով կասեցված նոտարական գործողության կատարումը վերսկսելու ժամկետին, հարկ է նկատի ունենալ հետևյալ իրավիճակների սահմանազատումը.

- քննարկվող հոդվածով սահմանված «կասեցվում է մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ

մտնելը» ձևակերպումը գործում է միայն այն դեպքում, եթե խոսքը վերաբերում է վարույթ ընդունված քաղաքացիական գործի լիարժեք քննությանը' եզրափակիչ դատական ակտի կայացմամբ, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է որպես վճիռ: Գտնում ենք, որ սույն նորմի տառացի մեկնաբանությամբ ծավալը չի համապատասխանում նորմի իրական բովանդակությանը, որն ավելի լայն է, հետևաբար առկա է տարածական մեկնաբանություն կատարելու անհրաժեշտություն:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' եզրափակիչ դատական ակտեր են' 1) առաջին ատյանի դատարանի կայացրած' ա. վճիռը և օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,

բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու .... մասին որոշ-ումները:

Այսինքն, վեճը համարվում է վերացված, հետևաբար կասեցված նոտարական գործողությունը ենթակա է կատարման նաև օրինական ուժի մեջ մտած գործի վարույթը կարճելու և հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումներ կայացված լինելու դեպքերում:

Արդյունքում գտնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքի պահպանման և նոտարական գործողության կատարման համար դիմած անձի իրավունքների իրականացման ապահովման տեսանկյունից ժառանգության իրավունքի վկայագրի ար ամա դրման կասեցումը Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով կարող է կատարվել միայն նոտարին ժառանգական զանգվածում ներառված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճը դատարանի կողմից վարույթ ընդունելըհավաստող որոշումը ներկայացնելու դեպքում և ենթակա է վերսկսման' համապատասխանաբար դատարանի կողմից ոչ միայն վճիռ կայացնելու, այլև գործի վարույթը կարճելու և հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումներն օրինական ուժի մեջ մտնելու պարագայում:

Միաժամանակ, կարծում ենք, որ ցանկալի կլիներ հստակեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը' բացառելու համար մեկնաբանման անհրաժեշտությունը:

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» - Հայկական ՍՍՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1980:

ՀՀ վճռաբեկ դատարանի 2015թ. հուլիսի 17-ի թիվ ԵԿԴ/0526/02/13 որոշում - https://www.arlis.am

3

ՀՀ Սահմանադրական դատարանի 2016թ. ապրիլի 19-ի թիվ ՍԴՍ-1265 որոշում - https://www.arlis.am

Микаел Минасян

Преподаватель кафедры международного и европейского права института права и политики Российско-Армянского (Славянского) университета,

кандидат юридических наук

Даниел Мхеян

Преподаватель кафедры гражданского права Французского университета Армении,

начальник 3-го отдела надзорной службы МЮ РА

РЕЗЮМЕ

Спор о праве собственности наследственной массы, как основание приостановления исполнения нотариальных действии.

Анализ прак тики

В рамках данной научной статьи предметом обсуждения стала третья часть 1246 статьи Гражданского кодекса РА, в частности, восприятие и оценка термина «спор» в упомянутой статье. В результате исследования был также рассмотрен вопрос прояснения требования 3-ей части вышеупомянутой статьи

Ключевые слова: наследственные правоотношения, наследственное имущество, нотариальные действия, спор о праве собственности.

Mickael Miansyan

Professor at the Department of International and European Law at the Institute of Law and Politics of the Russian-Armenian (Slavonic) University,

PhD in Law

Daniel Mkheyan

Professor at the Department of Civil Law at the French University of Armenia, Head of the third division of Surveillance Service of the Ministry of Justice of Armenia

SUMMARY

The dispute in relation to right of ownership of the hereditary property as a ground for averting acts of notarius.

The analysis of the practice

Article 1246 part 3-th of the Civil Code of Armenia will be discussed in the scope of the present scientific article, particularly the concept of “dispute” with its comprehension and evaluation.The issue of the concretization of the requirement of the abovementioned article’s part 3-th was also reflected in the Process of research and study, for the exclusion of the necessity of interpretation.

Key words: Hereditary legal relations, hereditary property, acts of notaries, dispute in realtion to right to property ownership.

Բնագիրը ներկայացվել է 19.03.2019թ.

Ընդունվել է տպագրության 22.03.2019թ.

Հոդվածը երաշխավորել է տպագրության իրավաբանական գիտությունների թեկնածու Ա.Ասատրյանը

I

о

ճ

I

I

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.