Научная статья на тему 'Problems oflegal status of notary in the legal system of the Republic of Armenia'

Problems oflegal status of notary in the legal system of the Republic of Armenia Текст научной статьи по специальности «Право»

CC BY
95
30
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Область наук
Ключевые слова
“Notary” / “material responsibility of notary” / “state responsibility” / “administrative body” / “role of notary” / կոնֆլիկտների հայտնաբերման նպատակով' որպես անհատ ձեռնարկատեր կամ պետական մարմին: Հիմնաբաոեր֊ «Նոսւաբ» / «նոաարի գույքային պատասխանատվություն» / «պետական պատասխանատվություն» / «վարչական մարմին» / «նոտարի դեր»

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Mikael Minasyan, Daniel Mkheyan

The article deals with issues concerning the definition of the legal status of notary, and issues connected with determination of subject of material liability, for damages caused by notarial activity. The article also discusses judicial and some legislative acts, which describe the role of notary, while implementing activities which are mostly inherent to administrative bodies, with the purpose of revealing the clashes while defining of the status of notary as an individual, entrepreneur or administrative body.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՍԱԿԱՐԳՈԻՄՆՈՏԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Հոդվածում ուսումնասիրվում են նոտարի իրավական կարգավիճակի որոշման հիմնահարցերը, ինչպես նաև նոտարական գործողությունների իրականացման արդյունքում սերտորեն փոխկապակցված, գույքի նկատմամբ առաջացած վնասների համար առարկայի պատասխանատվության որոշման հետ կապված հարցեր: Աշխատանքում ուսումնասիրվում են նաև դատական և որոշ նորմատիվ ակտեր, որոնք հաշվի են առնում նոտարի դերը, որպես վարչական մարմիններին բնորոշ գործառույթներ կատարողի

Текст научной работы на тему «Problems oflegal status of notary in the legal system of the Republic of Armenia»

ՄԻՔԱՑԵԼ ՄԻՆ ԱՍ ՑԱՆ

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու,

ԴԱՆԻԵԼ ՄԽԵՑԱՆ

Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՍԱԿԱՐԳՈԻՄՆՈՏԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Հոդվածում ուսումնասիրվում են նոտարի իրավական կարգավիճակի որոշման հիմնահարցերը, ինչպես նաև նոտարական գործողությունների իրականացման արդյունքում սերտորեն փոխկապակցված, գույքի նկատմամբ առաջացած վնասների համար առարկայի պատասխանատվության որոշման հետ կապված հարցեր: Աշխատանքում ուսումնասիրվում են նաև դատական և որոշ նորմատիվ ակտեր, որոնք հաշվի են առնում նոտարի դերը, որպես վարչական մարմիններին բնորոշ գործառույթներ կատարողի, կոնֆլիկտների հայտնաբերման նպատակով' որպես անհատ ձեռնարկատեր կամ պետական մարմին: Հիմնաբաոեր֊ «Նոսւաբ», «նոաարի գույքային պատասխանատվություն», «պետական պատասխանատվություն», «վարչական մարմին», «նոտարի դեր»:

Վերջին տարիներին ՀՀ նոտարական համակարգը հանդիսանում է հասարակության բուռն քննարկումների առարկա, որոնց մի մասը, ըստ էության, պայմանավորված է նոտարի առանձնահատուկ իրավական կարգավիճակով, ինչպես նաև այդ կարգավիճակի ոչ բավարար ուսումնասիրված լինելու գործոնով: Դա է պատճառը, որ մի դեպքում նոտարին բնորոշում են որպես պաշտոնատար անձ, որը գործում է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում, մեկ այլ դեպքում' հանրային ծառայող կամ անհատ ձեռնարկատեր: Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել նոտարի իրավական կարգավիճակի առանձնահատկությունները, վեր հանել դրանով պայմանավորված հիմնահարցերը:

Սույն հոդվածի շրջանակներում առաջնահերթ նշանակություն ունի հարցադրումն առ այն, թե ո՞վ է նոտարը և ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում: Հասարակության մեջ նոտարի, որպես պաշտոնատար անձի վերաբերյալ պատկերացումը, պայմանավորված է ոչ այնքան վաղ անցյալում գործող «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ I օրենքով, որի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության

օյ

Ц համաձայն, նոտարական գործողություններ կա-Ц տարելու համար Հայկական ԽՍՀ-ում կազմա-& կերպվում են պետական նոտարական գրասենյակ-^ ներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածը սահմանում էր, I որ պետական նոտարական գրասենյակները պահ-■Ջ, վում են հանրապետական բյուջեի հաշվին: Այսպի-| սով, մին^և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի ըն-^ դունումը , նոտարն ունեցել է հստակ կարգավիճակ, այսինքն համարվել է պաշտոնատար անձ:

«Նոտարիատի մասին» ՀՀ գործող օրենքի (այսուհետ' Օրենք) ընդունմամբ խնդիր դրվեց ազատականացնել նոտարի կարգավիճակը' սահ-մանելով նրա անկախությունը և որևէ միջամտության անթույլատրելիությունը նոտարական գործողությունների կատարմանը (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս): Միևնույն ժամանակ, գործող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում (սկզբնական խմբագրությամբ) նոտարին որպես Հայաստանի Հանրապետության անունից նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձ սահմանելը, երկակի մեկնաբանության խնդիր հարուցեց նոտարի կարգավիճակի վերաբերյալ. Փաստորեն, մի դեպքում առկա է սուբյեկտ, որին օրենքը բնորոշում է որպես պաշտոնատար անձ, նրան լիազորում է պետության անունից կատարել նոտարական գործողություններ և ընդունել ակտեր, սահմանում է արդարադատության նախարարության համակարգի աշխատակիցների համար նախատեսված դասային աստիճաններ (արդարադատության առաջին դասի խորհրդական, երկրորդ դասի խորհրդական և երրորդ դասի խորհրդական, Օրենքի 9-րդ հոդված), այսինքն հատկանիշներ, որոնք թույլ են տալիս նոտարին բնորոշել որպես վարչական մարմին: Մյուս կողմից, Օրենքը սահմանել էր դրույթներ, որոնք բնորոշ չեն պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց (վարչական մարմինների) գործունեությանը: Խոսքը վերաբերում է Օրենքի 15-րդ հոդվածով ամրագրված նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարի գանձմանը, որն իր հայեցողությամբ տնօրինում է նոտարը, ինչպես նաև Օրենքի 27-րդ հոդվածում ամրագրված նոտարի ինքնուրույն գույքային պա-

տասխանատվությանը, համաձայն որի. «Նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում»:

Փաստորեն, նոտարին որպես վարչական մարմին գնահատելու դեպքում կառաջանար հակասություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի միջև, քանի որ ՀՀ քաղ.օր.-ի 1063-րդ հոդվածը սահմանում է իմպերատիվ դրույթ, համաձայն որի. «Քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)' ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի' օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը»: Հետևաբար, եթե նոտարը պաշտոնատար անձ է, օրենքի վերոհիշյալ դրույթի ուժով, նրա գործողություններով (անգործությամբ) և ակտերով պատճառված վնասը պետք է հատուցվի Հայաստանի Հանրապետության կողմից:

Նույն սկզբունքը պահպանվեց նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով , որի 15-րդ գլուխը կարգավորում է վարչական մարմինների կողմից վարչարարության արդյունքում պատճառված վնասի հա-

4

տուցման հարաբերությունները : Մասնավորապես, նշված օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պետական և տարածքային կառավարման մարմինների կողմից վնասի պատճառման դեպքում հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վնասի պատճառման դեպքում' համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Կարծում ենք, նշված հանգամանքը, ինչպես նաև 2004 թ.-ին ՀՀ նոտարական պալատի անդա-մակցումը Լատինական նոտարիատի միջազգային միությանը (այսուհետ' Միություն), հիմք հանդիսացավ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու համար: Մասնավորապես, «Նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 11.06.2004թ.-ի ՀՀ օրենքով կատարված մի շարք փոփոխություններ ուղղված էին անմիջականորեն նոտարի կարգավիճակի հս-

տակեցմանը' համաձայնեցնելով այն լատինական

6

նոտարիատի հիմնարար սկզբունքներին : Նշված սկզբունքները, որոնք արտահայտում են նոտարի

կարգավիճակի առանձնահատկությունները, արտահայտվում են հետևյալ դրույթներում'

1. նոտարը հանրային պաշտոնատար անձ է, որն իր գործունեությունն իրականացնում է պետության անունից և նրա վերահսկողության ներքո: Միևնույն ժամանակ, պետության անունից ծառայությունը մատուցվում է անկախ կերպով' չներառվելով պետական ծառայողների համակարգում.

2. նոտարի հիմնական գործառույթը մասնավոր անձանց համաձայնություններին հանրային փաստաթղթի ձև հաղորդելն է, այսինքն ապացու-ցողական և կատարողական ուժ հաղորդելը.

3. նոտարների կենտրոնացված կոլեկտիվ մարմնի' նոտարական պալատի առկայությունը, որն իրականացնում է ներկայացուցչական, վե-րահսկողական և վարչական գործառույթներ: Ընդ որում, նոտարների անդամակցությունը նշված մարմնին պարտադիր է :

Այսպիսով, կատարված փոփոխությունների արդյունքում «նոտար» հասկացությունից հանվեց «պաշտոնատար անձ» արտահայտությունը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչվեց Օրենքի 9-րդ հոդվածը, որը սահմանում էր նոտարների դասային աստիճանները' դրանով իսկ մեղմելով նոտարին

որպես պետական համակարգում գործող պաշտո-

8

նատար անձ գնահատելու հնարավորությունը : Արդյունքում, Օրենքի 3-րդ հոդվածում տրվեց նոտարի հետևյալ բնորոշումը. «Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ»:

Չնայած նշված սահմանումը որոշակիորեն մեղմում է նոտարի' որպես պաշտոնատար անձի գնահատման հնարավորությունը, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է «նոտար» ինստիտուտի միայն հանրային բնույթը: Մինչդեռ, ինչպես իրավացիորեն նշել են Ա.Վ. Գրյադովը և Ի.Գ. Սեդ-վեդևը, «նոտարի կարգավիճակը և գործունեությունն իր մեջ համատեղում է երկու կարևոր ասպեկտ'

1. մի կողմից նոտարը հանդիսանում է հանրա- I

յին գործառույթների կրող, այսինքն պետության Ц

կողմից օժտվում է որոշակի իրավազորություննե- ^

րով' պետության կողմից ենթարկվելով խիստ վե- 1

•Ջ

րահսկողության և մի շարք սահմանափակումների-^ (օրինակ' ձեռնարկատիրական գործունեությամբ | զբաղվելու, գովազդի օգնությանը դիմելու արգելքը, մասնագիտական էթիկայի բարձր ստանդարտնե- | րին ենթարկվելը և այլն), "

2. մյուս կողմից նոտարը ազատ մասնազիտու-

թյան ներկայացուցիչ է, որը մի շարք այլ ազատ իրավաբանական մասնագիտություններից (օրինակ' փաստաբաններից) տարբերվում է իր ան-կողմնակալությամբ, այսինքն նրա գործունեության հիմնական նպատակը իրավակարգին ծառայելն է: Եթե նույնիսկ նոտարին դիմում է պայմանագրի կողմերից մեկը, դա չի նշանակում, որ նոտարը պետք է գործի հենց դիմողի շահերից ելնելով, այլ պետք է ապահովի երկու կողմերի շահերի պաշտպանությունը և հավասարակշռումը, նրանց պարզաբանի իրենց իրավունքներն ու պարտականությունները, կատարվող գործողության հետևանքնե-րը:

Բացի այդ, նոտարն իր գործունեությունը ծավալում է ինքնաֆինանսավորման հիմքով: Դա բերում է որոշակի մրցակցության, որի արդյունքում կարող է հաջողակ գործել միայն որակյալ և բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող նոտարը: Մասնավորապես, նոտարը պետք է ունենա իրավական հարցերով և° տեսական, և° գործնական մեծ գիտելիքներ, որպեսզի հաճախորդներին ապահովի անհրաժեշտ խորհրդատվություններով և ճիշտ լուծումներով, ինչպես նաև օժտված լինի հաճախորդների հետ շփումն ապահովող հոգեբանական և կազմակերպչական ունակություններով: Նման կարգավիճակը, այն է' բյուրոկրատիայի բացակայությունը, հաճախորդներին ներգրավելու նյութական շահագրգռվածությունը, առավելագույնս են համապատասխանում քաղաքացիական և առևտրային շրջանառության պահանջներին» : ՀՀ Սահմանադրական դատարանը 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1271 որոշմամբ անդրադառնալով նոտարի կարգավիճակին, և հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/5014/05/09 վարչական գործով ընդունված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը, ըստ որի' նոտարի իրավական կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում ունի երկակի' հանրային-ի-րավական և մասնավոր-իրավական բնույթ, այնուամենայնիվ հիմնական շեշտադրումը կատարել է հանրային-իրավական բնույթին' ըստ էության առաջ տանելով այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետության անունից համապատասխան I գործառույթների իրականացումն օրենսդրի կողմից j| հանրային իշխանությանը բնորոշ որոշ գործա-■$! ռույթների իրականացման պատվիրակումն է նո-I տարին: Ընդ որում, Սահմանադրական դատա-֊ц րանն անդրադառնալով «Վարչարարության հի-I մունքների և վարչական վարույթի մասին» Հայաս-■Ջ, տանի Հանրապետության օրենքում փոփոխու-| թյուններ կատարելու մասին» (Կ-902-24.11.2015-^ ՊԻ-010/0) օրենսդրական նախաձեռնությանը, որով տվյալ պահին առաջարկվում էր վարչական

մարմիններ դիտարկել նաև այն մարմինը կամ անձին, որին օրենքով ուղղակիորեն վերապահվել է վարչարարություն իրականացնելու լիազորություն, նշում է. «Սահմանադրական դատարանը կարևորում է այնպիսի իրավակարգավորումների անհրաժեշտությունը, որոնց շրջանակներում իր որոշ վարչական լիազորություններ մասնավոր անձանց փոխանցելու միջոցով պետությունը չի կարող հրաժարվել այդ լիազորությունների ոչ արդյունավետ իրականացման համար պատասխանատվու-թյունից»:

Սիևնույն ժամանակ, անդրադառնալով նոտարի կողմից պատճառված վնասի համար պետության պատասխանատվությանը, Սահմանադրական դատարանը գալիս է եզրահանգման, որ այն որևէ կերպ չի նշանակում, որ վնասի հատուցումը պարտադիր պետք է տեղի ունենա բացառապես պետական միջոցների հաշվին: Տվյալ դեպքում, պետության գույքային պատասխանատվությունը կարող է բացառվել, եթե պետության կողմից ստեղծված կառուցակարգերը և ընթացակարգերը երաշխավորեն Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետևանքով պատճառված վնասի ամբողջական հատուցում:

Վերոգրյալի վերլուծությամբ հիմնավորվում է նոտարին որպես վարչարարություն իրականացնող սուբյեկտ ամրագրելու պարագայում թե° ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, թե° «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված' վարչական մարմինների գործողության (անգործության) համար պետության պատասխանատվության իմպերատիվ կարգադրագրերից շեղվելու հանգամանքի խնդրահարույց լինելը:

Նոտարի' ներկայումս գործող սահմանման շրջանակներում խնդիրներ են առաջացնում երկու բնորոշումներ' «հանրային ծառայություններ իրականացնող» և «Հայաստանի Հանրապետության անունից», որոնք, սակայն, նոտարի պարագայում կրում են յուրահատուկ իմաստ: Մասնավորապես' «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները: Նշված ծառայության և պաշտոնների հետագա օրենսդրական մեկնաբանությունների' նոտարի նկատմամբ կիրառելիության դեպքում պետք է կրկին արձանագրել, որ վերադառնում ենք նոտարին որպես վարչական

մարմին ամրագրելու կանոնակարգմանը: Հետևաբար, կարծում ենք, որ նոտարների պարագայում «հանրային ծառայություններ իրականացնող» արտահայտությունն ըստ էության արտացոլում է այն փաստը, որ նոտարի գործունեության հիմքում ընկած է ոչ թե մասնավոր, այլ հանրային շահը, որը ներառվում է «արդարադատության իրականացմանը նպաստող» բնորոշմամբ: Հետևաբար, նոտար հասկացության շրջանակներում «հանրային ծառայություններ իրականացնող» արտահայտությունը' հաշվի առնելով նաև հասկացության շրջանակներում նոտարի գործառույթների հետագա բացահայտումը, այն է' իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ, ավելորդ է և առաջացնում է տարատեսակ մեկնաբանության անհրաժեշտություն:

«Հայաստանի Հանրապետության անունից» հատկանիշի կիրառմամբ համապատասխան գոր-ծառություներն իրականացնելու ամրագրման նպատակն ըստ էության նոտարական վավերաց-մամբ կամ հաստատմամբ փաստաթղթին հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ հաղորդելու դրույթի ամրապնդումն է, որը գտնում ենք չի հանդիսանում պարտադիր պայման նոտարի' որպես վարչական մարմնի բնորոշմանը հա նգեց նելու համար:

Նոտարի հանրային-իրավական բնույթի ընդգծման տեսանկյունից ուշագրավ է «Նոտարիատի մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմունքներ» ՌԴ դաշնային օրենքի 1-ին հոդվածի ձևակերպումը, համաձայն որի' «Նոտարիատը Ռուսաստանի Դաշնությունում կոչված է ապահովելու քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը' օրենսդրական ակտերով սահմանված Ռուսաստանի Դաշնության անունից նոտարական գործողությունների կատարման միջոցով»:

Այսպիսով, նոտարի հանրային-իրավական բնույթի կարևորությունը չբացառելով, այնուամենայնիվ ոչ պակաս կարևոր է նաև նոտարի մասնա-վոր-իրավական բնույթի շեշտադրումը' ընդգծելով նոտարի անկախությունը և անաչառությունը ցանկացած սուբյեկտի, ներառյալ պետության, ի դեմս պետական մարմինների մասնակցությամբ հարաբերություններում, ինչը և հանդիսանում է լատինական նոտարիատի կարևորագույն սկզբունքը:

Տե ս, «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքն ընդունվել է 26.12.1974թ.֊ին և ուժը կորցրել է 01.03.2002թ.-|ւն' «Նոտարիատի մասին» գործող ՀՀ օրենքի ընդունմամբ:

Տե ս, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 04.12.2001թ.֊ին և ուժի մեջ է մտել 01.03.2002թ.֊ին:

Տե ս, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 18.02.2004թ.-ին, ուժի մեջ է մտել31.12.2004թ.-ին:

Թե որքանով է արդարացված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում վնասի հատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորումը' հաշվի առնելով նշված հարցի կարգավորումը ՀՀ քաղ.օր.-ի 60-րդ գլխի նորմերով, մասնավորապես' 1063-1065 հոդվածներով, կամ հակառակը' ՀՀ քաղ.օր.-ի նշված հոդվածների առկայությունը վարչարարությամբ պատճառված վնասի' հատուկ օրենքով կարգավորման պարագայում, սույն հոդվածի շրջանակներում քննարկվել չի կարող, սակայն գտնում ենք, որ այն վերանայման կարիք ունի և առաջացնում է երկակիություն միևնույն երևույթի ընկալման, դատավարական բնդդատության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Տես, “Настольная книга нотариуса”, Москва 2004г., том 1, 2-е издание, с. 8. Լատինական նոտարիատի միջազգային միությունը կազմավորվել է 1948թ.-ին Բուենոս Այրեսում, որի նպատակը միության անդամ երկրների օրենսդրությունների տարածումն է աշխարհում և դրա հիմնական ինստիտուտների հետ ծանոթացման ապահովումը:

Տե ս, Լատինական նոտարիատի հիմնարար սկզբունքները: Հաստատվել են Լատինական Նոտարիատի Միջազգային Միության միջազգային համագործակցության հանձնաժողովին կից բյուրոյի կողմից 18.07.1986թ.-ին և Հաագայում գործող մշտական խորհրդի կողմից' 13, 14 և 15 մարտի 1986 թվականին -http://notanat.kuban.ru/ru/istonya/latinskij-notanat/

Տես, http://mimotnarod.ru/lattiothtenl

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն, դասային աստիճանը հանդես է գալիս որպես հանրային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան շնորհվող որակավորման չափանիշ, որը սահմանված է նաև «Համայնքային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներով: Հետևաբար,

նոտարներին դասային աստիճանի շնորհումը կարող էր լուրջ չափանիշ դիտարկվել նրանց որպես հանրային ծառայող դիտարկելու հարցում:

Տե ս, Грядов А.В., Медведев И.Г. Тенденции развития компетенции нотариуса в сфере семейных правоотношений в странах латинского нотариата» // Нотариальный Вестникъ, 2012г. N 2, ст. 28.

Տե ս, “Основы законодательства Российской Федерации о нотариате” федеральный закон РФ N 4462-1 от 11 февраля 1993 года.

Օգտագործված գրականության ցանկ

1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրենքը պետական նոտարիատի մասին հատված/ ընդհանուր դրույթներ:

2. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը 04.12.2001թ

3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը

4. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում վնասի հատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորումը:

5. “Настольная книга нотариуса”, Москва 2004г., том 1, 2-е издание.

6. Լատինական նոտարիատի հիմնարար սկզբունքները: http://notariat.kuban.ru/ru/istoriya/latinskij-notariat/

7. http://mimot.narod.ru/latnot.html

8. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ:

9. Грядов А.В., Медведев И.Г. Тенденции развития компетенции нотариуса в сфере семейных правоотношений в странах латинского нотариата» // Нотариальный Вестникь, 2012г. N 2.

10. “Основы законодательства Российской Федерации о нотариате” федеральный закон РФ N 4462-1 от 11 февраля 1993 года.

Микаел Минасян

Преподаватель Российско-Армянского (славянского) университета,

кандидат юридических наук

Даниел Мхеян

Преподаватель Французского университета Армении РЕЗЮМЕ

Проблемы правового статуса нотариуса в правовой системе Республики Армения В статье рассматриваются проблемы определения правового статуса нотариуса, а также тесно взаимосвязанные с ним вопросы определения субьекта имущественной ответственности за вред, причиненный в результате осуществления нотариальной деятельности.

В работе также изучены судебные и некоторые нормативно-правовые акты, в которых рассматривается роль нотариуса, осуществляющего функции, присущие административным органам, с целью выявления коллизий при определении его статуса как физического лица, предпринимателя либо административного органа.

Ключевые слова: «Нотариус», «имущественная ответсвеииость нотариуса», «ответственность государства», «административный орган», «роль нотариуса».

а

Mikael Minasyan

Lecturer of the Russian-Armenian (Slavonic) University,

Candidate of Legal Sciences

Daniel Mkheyan

Lecturer at the French University in Armenia

SUMMARY

Problems oflegal status ofnotary in the legal system of the Republic ofArmenia The article deals with issues concerning the definition of the legal status of notary, and issues connected with determination of subject of material liability, for damages caused by notarial activity.

The article also discusses judicial and some legislative acts, which describe the role of notary, while implementing activities which are mostly inherent to administrative bodies, with the purpose of revealing the clashes while defining of the status of notary as an individual, entrepreneur or administrative body.

Keywords: “Notary”, “material responsibility of notary”, “state responsibility”, “administrative body”, “role of notary”.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.