Научная статья на тему 'Fundamental issues related to Eurasian Economic Union’s legal status as a supemaional international organization within constitutional and legal regulations of the Republic of Armenia'

Fundamental issues related to Eurasian Economic Union’s legal status as a supemaional international organization within constitutional and legal regulations of the Republic of Armenia Текст научной статьи по специальности «Право»

CC BY
64
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Область наук
Ключевые слова
constitutionalization of supranationality / RA Constitution / Eurasian Economic Union / supranational international organization / duality of the Eurasian Economic Union law / legal status / վերպետականության սահմանադրականացում / ՀՀ Սահմանադրություն / Եվրասիական տնտեսական միություն / վերպետական միջազգային կազմակերպություն / Եվրասիական տնտեսական միության իրավունքի երկակիությանը / իրավական կարգավիճակ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Abraham Abrahamyan

The article features the theoretical and legal analysis of the issues related to the Eurasian Economic Union’s legal status as a supranational international organization from the perspective of the constitutional regulations of the Republic of Armenia. In his research, the author has revealed the features of the Eurasian Economic Union’s supranationality and highlighted the endowment of the Union especially with a new, unique and independent legal system. Also, as a result of the research, the author arrived at the conclusions below: the Eurasian Economic Union’s law is not only part of the international law, but is also endowed with special features of domestic law, which attests to the legally dual nature of the Union.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ' ՈՐՊԵՍ ՎԵՐՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԻՍՆԱԽՆԳԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Հոդվածը նվիրված է Եվրասիական տնտեսական միության' որպես վերպետական միջազգային կազմակերպության իրավական կարգավիճակի հիմնախնդիրների տեսական-իրավական վերլուծությանը' Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգավորումների տեսանկյունից: Հեղինակը հետազոտության շրջանակում բացահայտել է Եվրասիական տնտեսական միության վերպետականության հատկանիշները' առանձնացնելով հատկապես նոր առանձահաաուկ և ինքնուրույն իրավակարգով այդ միության օժտվածությունը: Միաժամանակ, ուսումնասիրության արդյունքում, հեղինակը կատարել է հետևյալ եզրահանգումը, որ Եվրասիական տնտեսական միության իրավունքը ոչ միայն միջազգային իրավունքի մաս է, այլև այն օժտված է ներպետական իրավունքի առանձնահատուկ գծերով, ինչը վկայել է այդ միության իրավական երկակի էության մասին:

Текст научной работы на тему «Fundamental issues related to Eurasian Economic Union’s legal status as a supemaional international organization within constitutional and legal regulations of the Republic of Armenia»

ԱԲՐԱՀԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ամբիոնի ասպիրանտ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ' ՈՐՊԵՍ ՎԵՐՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԻՍՆԱԽՆԳԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Հոդվածը նվիրված է Եվրասիական տնտեսական միության' որպես վերպետական միջազգային կազմակերպության իրավական կարգավիճակի հիմնախնդիրների տեսական-իրավական վերլուծությանը' Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգավորումների տեսանկյունից:

Հեղինակը հետազոտության շրջանակում բացահայտել է Եվրասիական տնտեսական միության վերպետականության հատկանիշները' առանձնացնելով հատկապես նոր առանձահաաուկ և ինքնուրույն իրավակարգով այդ միության օժտվածությունը:

Միաժամանակ, ուսումնասիրության արդյունքում, հեղինակը կատարել է հետևյալ եզրահանգումը, որ Եվրասիական տնտեսական միության իրավունքը ոչ միայն միջազգային իրավունքի մաս է, այլև այն օժտված է ներպետական իրավունքի առանձնահատուկ գծերով, ինչը վկայել է այդ միության իրավական երկակի էության մասին:

Հիմնաբաոեր- վերպետականության սահմանադրականացում, ՀՀ Սահմանադրություն, Եվրասիական տնտեսական միություն, վերպետական միջազգային կազմակերպություն, Եվրասիական տնտեսական միության իրավունքի երկակիությանը, իրավական կարգավիճակ:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հարաբերակցության համատեքստում առավել քան հրատապ է դիտարկվում միջազգային կազմակերպությունների վերպեաականության սահմա-նադրականացման ու դրանով պայմանավորված հետազոտության առարկա իրավահարաբերությունների կանոնակարգվածության հիմնախնդիր-ները:

Անշուշտ, անհրաժեշտ է կարևորել այն, որ միջազգային կազմակերպությունների վերպետականության պայմաններում պետության ինքնիշխանության ոչ իրավաչափ որևէ սահմանափակում կարող է հանգեցնել սահմանադրական արժեքների ցանկացած ձևի ձևախեղման:

Ուստի, այս հարցադրման առանձնահատուկ | կարևորությունը պայմանավորված է այն հանգա-|| մանքով, որ ՀՀ Սահմանադրության և Եվրասիական i֊։ տնտեսական միության մասին պայմանագրի ՚| դրույթների համակարգային վերլուծության շրջա-5 նակում անհրաժեշտ է պարզել' թե արդյո՞ք Եվրասի-I ական տնտեսական միությունը հանդիսանում է ■Ջ, վերպետական միջազգային կազմակերպություն, թե ծ ոչ:

^ Նախ, այս հարցադրման շրջանակում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Եվրասիական

տնտեսական միության մասին պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2015թ.-նի հունվարի 2-ից, այսինքն, ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) գործողության ժամանակաշրջանում, որտեղ բացակայում էին միջազգային, այդ թվում' վերպետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և հանրաքվեի միջոցով այդ անդամակցության հարցերի լուծման վերաբերյալ սահմանադրական ամրագրումնե-րը:

Այնուամենայնիվ, համադրելով այս հարցի կապակցությամբ մասնագիտական գրականության մեջ առկա մոտեցումները, անհրաժեշտ է ընդգծել, որ դրանք իրարամերժ են:

Այսպես, հեղինակների մի խումբ, վկայակոչելով Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի որոշակի կարգավորումները, գտնում են, որ վերպետականության մասին ընդհանրապես խոսք չի կարող գնալ: Մասնավորապես, իրենց դիրքորոշումների հիմնավորման հիմքում նույն հեղինակները մատնանշում են պայմանագրային այն հիմնարար դրույթները, ըստ որոնց' Եվրասիական տնտեսական միութունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է (հդ. 1, կետ 2), և այդ միությունը ծառայությունների առևտրի ոլորտում չունի վերազգային

իրավասություն ( հդ. 38) :

Ավելին, պրոֆեսոր Բ.Կ. Ազանովի պնդմամբ Եվրասիական տնտեսական միութունն անհրաժեշտ է դիտարկել որպես համադաշնային պետություն' վերազգային կազմակերպությանը բնորոշ հատկանիշներով2:

Սակայն, հեղինակների մեկ այլ խումբ վստահորեն պնդում է, որ Եվրասիական տնտեսական մի-ութունը վերպետական միջազգային կազմակերպություն է, քանի որ այդ միության նորմերն անմիջականորեն վերաբերում են ինչպես մասնակից պետություններին, այնպես էլ նրանց քաղաքացիներին : Այնուամենայնիվ, այս հիմնախնդրի հետազոտության համար անհրաժեշտ է այն քննարկել սահմանադրական և միջազգային իրավական նորմերի համակարգային առումով փոխկապակցվածության և այդ նորմերի համալիր վերլուծության համատեքստում:

Այսպես, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում Հայաստանի Հանրապետությունը պետք է'

ա) ապահովի, որպեսզի իր տարածքում Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ հարաբերություններում իրականացվի միասնական մաքսային կարգավորում և կիրառվի Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը (հդ. 25, մաս 1, կետ 2 և 4),

բ) իր տարածքում կիրառի Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները (հդ. 2),

գ) ապահովի, որպեսզի իրականացնի այնպիսի քաղաքականություն, որը ենթադրում է միասնականացված իրավական կարգավորում, ինչպես նաև իր տարածքում' որպես միասնական տնտեսական տարածքի բաղկացուցիչ մասում շուկայական սկզբունքների և ներդաշնակեցված կամ միասնականացված իրավական նորմերի կիրառման հիման վրա գործեն տնտեսության կարգավորման նման (համադրելի) և միատեսակ մեխանիզմներ և ձևավորվի միասնական ենթակառուցվածք (հդ. 2, 5-6-րդ պարբերություններ),

դ) իրականացնի համաձայնեցված քաղաքականություն, այն է' տարբեր ոլորտներում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը ենթադրում է իրավական կարգավորման ներդաշնակե-ցում, այդ թվում' Միության մարմինների որոշումների հիման վրա (հդ. 2, 13-րդ պարբերություն, հդ. 5, կետ 2),

ե) իրականացնի միասնական մաքսային կարգավորում' Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող' մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան (հդ. 32, կետ 1),

զ) իր տարածքում կիրառի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատվող և Միության առևտրային քաղաքականության գործիքները համարվող' Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը (հդ. 42, կետ 1) և այլն:

Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության օրինակով միջազգային պայմանագրի նորմերի իրականացումն առավել մասշտաբային են ոչ միայն միջազգային տնտեսական ինտեգրման առումով, այլև սահմանադրաիրավական այն իմաստով, որ նման անդամակցությունն ինքնին կարող է ենթադրել ոչ միայն պետության որևէ լիազորությունների փոխանցում այդ միությանը, այլև դիտարկվել որպես պետության ինքնիշխանության սահմանափակում, կամ դրա մի մասից հրաժարում:

Այս հանգամանքն ավելի է որոշակիացվում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 103-րդ հոդվածով, ըստ որի' Հայաստանի Հանրապետությունը մինչև 2025 թվականը մյուս անդամ պետությունների հետ պետք է իրականացնի ֆինանսական շուկայի ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրության ներդաշնակեցում' Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին ... համապատասխան, ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրության ներդաշնակե-ցումն ավարտելուց հետո մյուս անդամ պետությունների հետ որոշում ընդունել ֆինանսական շուկայի կարգավորման գծով վերազգային մարմնի լիազորությունների և գործառույթների վերաբերյալ, և նշված վերազգային մարմին ստեղծել 2025 թվականին:

Հայաստանի Հանրապետության սահմանադ- 1 րական ժամանակակից կարգավորումների համա- Л տեքստում և պայմանագրի հիշատակված նորմերի ^ համակարգային վերլուծությունից հետևում է, որ | վերջինիս դրույթներն ուղղակիորեն խնդրահարույց ֊ц են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված' օրենսդիր, | գործադիր և դատական իշխանությունների բաժան- Ջ, ման ու հավասարակշռման հիման վրա պետական | իշխանության իրականացման սկզբունքի (հդ. 4), Տ իրավական նորմերի աստիճանակարգության (հդ.

ճ

5), օրենքին համապատասխան սահմանված մաքսային վճարների' որպես պարտադիր վճարում կատարելու յուրաքանչյուրի պարտականության ամրագրման (հդ. 60, մաս 8) և այլ նորմերին համապատասխանության տեսանկյունից:

Սակայն, նշված պայմանագրի տրամաբանությունից անհրաժեշտ է նկատել, որ Եվրասիական տնտեսական միությունը իրավասու չէ ինքնուրույն սահմանելու կամ փոփոխելու իր լիազորությունների շրջանակը: Դա բխում է հիշատակված պայմանագրով ամրագրված կարգավորումների բովանդակությունից, ըստ որի' Եվրասիական տնտեսական միու-թունը օժտվում է իրավասությամբ այդ միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված սահմաններում և ծավալներով (հդ. 5, կետ 1):

Ավելին, Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության 42-րդ կետի համաձայն' դատարանի իրավասության մեջ չի մտնում նույն միության մարմիններին' տվյալ միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված իրավասություններից բացի լրացուցիչ իրավասություններով օժտվելը:

Հաջորդ կարևոր հարցադրումը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության դադարմանը և պայմանագրից դուրս գալուն: Այս առումով, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 118-րդ հոդվածի 1-ի կետի պահանջներին համապատասխան անդամ պետությունն իրավունք ունի դուրս գալու պայմանագրից, իսկ նույն հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ պայմանագրից դուրս գալն ինքնաբերաբար հանգեցնում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության դադարմանը:

Այս նորմերի բովանդակությունից ենթադրվում է, որ պետությունն իրացնելով իր ինքնիշխան իրավունքը կարող է լուծել կազմակերպությունից դուրս գալու մասին հարցը' միևնույն ժամանակ այդ կազմակերպությունից չակնկալելով որևէ ձևի համաձայնություն:

Այսինքն, հիշատակված դրույթների համալիր վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Եվրասիական տնտեսական միութունը չի հանդիսանում որևէ մասնակից պետության ինքնիշխանության մաս կրող սուբյեկտ և իր հայեցողությամբ չի կարող ընդլայնել իրավասության շրջանակները, քանի որ հիմնադիր պայմանագրով այդ միությունն օժտված է միայն իրեն վերապահված իրավասությամբ:

Անդրադառնալով սահմանադրական այլ նորմերի վերլուծությանը, անհրաժեշտ է նշել հետևյալը. ՀՀ Սահմանադրության 116֊րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, Ազգային ժողովը վավերաց-

նում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը: Իսկ նույն Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների համապատասխան' վերպետա-կան միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով:

Այսինքն, 2015 թվականի սահմանադրական կարգավորումների համատեքստում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը սահմանադրական իրավունքի տեսանկյունից նոր իմաստ է հաղորդվում, քանի որ այդ անդամակցության արդյունքում միասնական մաքսային կարգավորումների և տնտեսական ընդհանուր տարածքի ձևավորման առումով պետությանը վերապահված լիազորությունների մի մասը փոխանցվում է տվյալ միջազգային կազ-մակերպությանը:

Վկայակոչված սահմանադրական նորմերի և Եվրասիական տնտեսական միության իրավունքի նորմերի համադրված վերլուծության համատեքստում անհրաժեշտ է այդ միության իրավական կարգավիճակի վերաբերյալ ներկայացնել որոշ մոտեցումներ.

Առաջին, Եվրասիական տնտեսական միության իրավունքը միջազգային իրավունքի մաս է, քանի որ այդ միության հիմնադիր պայմանագիրը սահմանվում է որպես միջազգային պայմանագիր (հոդվ. 12): Անշուշտ, տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե միջազգային այն պայմանագրի մասին, որով մասնակիցները ստանձնում են որոշակի պարտա-վորություններ, այլև այն պայմանագրի մասին, որի հիման վրա ստեղծվում է միջազգային իրավասուբ-յեկտությամբ օժտված միջազգային կազմակերպու-

4

թյուն :

Երկրորդ, Եվրասիական տնտեսական միության իրավունքը օժտված է և° միջազգային իրավունքի, և° ներպետական իրավունքի առանձնահատուկ գծերով, ինչը թույլ է տալիս խոսել այդ միության իրավական երկակի էության մասին: Ընդ որում, իրավունքի երկակի բնույթը հիմնավորվում է ներպետական իրավունքի և միջազգային իրավունքի հարաբերակցության առկայությամբ, երբ, մի դեպքում, այդ հարաբերակցության հիմքում ընկած է ներպետական իրավունքի նորմերի նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի գերակայության սկզբունքը, իսկ մեկ այլ դեպքում, այդ հարաբերակցության հիմքում ընկած է Եվրասիական տնտեսական միության իրավունքի անմիջական գործողության սկզբունքը: Այս մոտեցումը բնորոշ է նաև Եվ-րապական Միության իրավունքի համակարգին :

Անշուշտ, մասնակից բոլոր պետությունների սահմանադրական նորմերի բովանդակությունից է բխում այն, որ Եվրասիական տնտեսական միության իրավունքի նորմերը գերակա են ներպետական օրենսդրության նկատմամբ: Ինչ վերաբերում է իրավունքի անմիջական գործողության սկզբունքին, ապա այն ենթադրում է, որ Եվրասիական տնտեսական միության իրավունքը իրավաբանական և ֆիզիկական անձանց օժտում է սուբյեկտիվ իրավունքներով և պարտականություններով, որոնց պաշտպանությունը և կատարումն իրականացվում է դատական կարգով:

Երրորդ, Եվրասիական տնտեսական միությունը վերպետական ինտեգրման կազմակերպություն է, իսկ դրա իրավունքը բովանդակում է վերպետական իրավունքի նորմեր, որոնք չեն սահմանափակվում միայն տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև փոխադարձ պարտավորություն-ների ստեղծմամբ: Առանցքային դերակատարումն այն է, որ Եվրասիական տնտեսական միության իրավունքը ենթադրում է նոր իրավակարգի առկայություն, որտեղ սահմանվում են այդ անձանց իրավունքների ու պարտականությունների շրջանակները, ինչպես նաև իրավախախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոց ներն ու մե-6

խանիզմները:

Չորրորդ, Եվրասիական տնտեսական միությունը և դրա իրավական համակարգն օժտված են առանձահատուկ և ինքնուրույն իրավակարգով, որի նորմերը կարգավորում են այդ միության շրջանակներում տնտեսական ինտեգրման գործընթացների ընթացքում ծագող հասարակական հարաբերու-թյունները:

Ասվածը բացատրվում է այն հիմնավորմամբ, որ Եվրասիական տնտեսական միության իրավունքը օժտված է յուրօրինականությամբ և ի տարբերություն դասական իրավական համակարգերից (ներպետական և միջազգային իրավունքների) այդ իրավակարգով տարբեր ոլորտներում իրավաբանական և ֆիզիկական անձանց վարքագծի միասնական ու միատեսակ կանոններ են սահմանվում' դրանով իսկ ստեղծելով մասնակից պետությունների տնտեսությունների կայուն զարգացման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկայի ապահովման, ինչպես նաև բազմակողմանի արդիականացման, համագործակցության և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ պայմանների իրավական հիմքեր (Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր, հդ. 4):

Այսպիսով, ընդհանրացնելով Եվրասիական տնտեսական միության իրավական կարգավիճակի հիմնախնդիրների հետազոտության արդյունքները'

ՀՀ Սահմանադրության 116֊րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 205-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների համատեքստում կարելի է եզրահանգել որ.

1) Եվրասիական տնտեսական միությունը վերպետական միջազգային կազմակերպություն է, որն օժտված է այդ կազմակերպություններին բնորոշ հատկանիշներով, որոնք են' մասնակից պետությունների և նրանց իրավազորության տակ գտնվող իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից պարտադիր կատարման ենթակա ակտերի ընդունման իրավասությունը, այդ միության մարմինների կողմից ձայների մեծամասնությամբ որոշումների ընդունման իրավասությունը' առանց հաշվի առնելու որևէ պետության կամարտահայտությունը և այլն:

2) Եվրասիական տնտեսական միությունն ու դրա իրավական համակարգն օժտված են առանձահատուկ և ինքնուրույն իրավական համակարգով, որի նորմերը կարգավորում են այդ միության շրջանակներում տնտեսական ինտեգրման գործընթացների ընթացքում ծագող հասարակական հարաբերությունները, սահմանում են մասնակից պետությունների լիազորությունների ու իրավասության, ինչպես նաև նրանց իրավազորության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու պարտականությունների շրջանակները, պատասխանատվության միջոցներն ու մեխանիզմները:

3) Եվրասիական տնտեսական միության իրավական համակարգը հանդիսանում է միջազգային իրավունքի և միաժամանակ մասնակից պետությունների իրավական համակարգի բաղկացուցիչ մաս, որի երկակի նշանակությունը պայմանավորված է ներպետական իրավունքի և միջազգային իրավունքի հարաբերակցության, ինչպես նաև այդ հարաբերակցության հիմքում ընկած Եվրասիական տնտեսական միության իրավունքի գերակայության և անմիջական գործողության սկզբունքների առկայությամբ:

4) Եվրասիական տնտեսական միությանը Հա-

յաստանի Հանրապետության անդամակցությունը կարգավորող նորմերի հետագա իրականացումն առավել մասշտաբային են ոչ միայն միջազգային տնտեսական ինտեգրման առումով, այլև սահմա- | նադրաիրավական այն իմաստով, որ Եվրասիական ^ տնտեսական միության մասին պայմանագրի 103- ^ րդ հոդվածի տրամաբանության համատեքստում | նման անդամակցությունն ինքնին կարող է ենթադ- Հյ րել ոչ միայն պետության որևէ լիազորությունների | փոխանցում այդ միությանը, այլև' դիտարկվել որ- Ջ, պես պետության ինքնիշխանության սահմանափա- | կում կամ դրա մի մասից հրաժարում: Տ

Տես, Бекяшев К.А., Моисеев Е.Г. Право Евразийского экономического союза, -М.: 2016, С. 31-32.

Տե ս, Азанов Б.К. Договор о Евразийском экономическом союзе // Евразийский юридический журнал, -М.: 2014, N9. С. 26.

3

Տե ս, Свинарев В.В. Международная интеграция: правовой опыт Европейского Союза и перспективы его применения на Евразийском пространстве. Российский ежегодник международного права. СПб., 2013, С. 238-243.

Տե ս, Եվրոպական Միության հիմնադիր պայմանագրերը ըստ էության գտնվում են միջազգային համընդհանուր իրավունքի սահմաններում: Տես նաև' Klpbbers J. Treaty conflict and Europan Union. Cambridge University Press. 2009. Էջ 229:

5

Տես, Մանրամասն տես, Հարությունյան Ա.Շ. նույն աշխ. մեջ, էջ 214-216, Ландо Д.Д., Самарин В.И. Европейское публичное право. 2010. С. И.

Տես, Մանրամասն տես, Бекяшев .А., Моисеев Е.Е. Նույն աշխ. էջ 35:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Հարությունյան Ա.Շ., Եվրոպական Միության իրավունքի հիմունքները (Սահմանադրական իրավունք), Եր., 2011, 568 էջ:

2. Азанов Б.К. Договор о Евразийском экономическом союзе // Евразийский юридический журнал, -М.: 2014, N9.

3. Бекяшев К.А., Моисеев Е.Е. Право Евразийского экономического союза, -М.: 2016.

4. Ландо Д.Д., Самарин В.И. Европейское публичное право. 2010. С. 415.

5. Свинарев В.В. Международная интеграция: правовой опыт Европейского Союза и перспективы его применения на Евразийском пространстве Российский ежегодник международного права. СПб., 2013.

6. Klpbbers J. Treaty conflict and Europan Union. Cambridge University Press. 2009.

Абраам Абраамян

Аспирант кафедры юриспруденции Европейской региональной образовательной академии

РЕЗЮМЕ

Основные вопросы, касающиеся юридического статуса Евразийского экономического союза в качестве надгосударственной международной организации в рамках конституционных положений Республики Армения Статья посвящена теоретико-правовому анализу вопросов, касающихся юридического статуса Евразийского экономического союза в качестве надгосударственной международной организации с точки зрения конституционных положений Республики Армения. В ходе исследования автор раскрыл особенности надгосу-дарственности Евразийского экономического союза, отметив наделение Союза в особенности новым, уникальным и независимым правопорядком. Кроме того, в результате исследования автор пришел к выводу, что право Евразийского экономического союза не только является частью международного права, но и обладает характерными особенностями внутреннего права, что свидетельствует о юридически двойственном характере Союза.

Ключевые слова: конституционализация иадгосударствеииости, Конституция РА, Евразийский экономический союз, надгосударственная международная организация, двойственность права Евразийского экономического союза, правовой статус.

Abraham Abrahamyan

Postgraduate of Law Department of European Regiaonal Academey

a

,o

SUMMARY

Fundamental issues related to Eurasian Economic Union’s legal status as a supemaional international organization within constitutional and legal regulations of the Republic ofArmenia

The article features the theoretical and legal analysis of the issues related to the Eurasian Economic Union’s legal status as a supranational international organization from the perspective of the constitutional regulations of the Republic of Armenia. In his research, the author has revealed the features of the Eurasian Economic Union’s supra-nationality and highlighted the endowment of the Union especially with a new, unique and independent legal system. Also, as a result of the research, the author arrived at the conclusions below: the Eurasian Economic Union’s law is not only part of the international law, but is also endowed with special features of domestic law, which attests to the legally dual nature of the Union.

Key words: constitutionalization of supranationality, RA Constitution, Eurasian Economic Union, supranational international organization, duality of the Eurasian Economic Union law, legal status.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.