ՀՀ ԶՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՌԴ-Ի ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Արսեն Հարությունյան
Հոդվածում դիտարկվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմական համագործակցության, մասնավորապես իրավական ապահովման խնդիրների լուծման հեռանկարները։ Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան սկզբունքային տարաձայնություններ, և ռազմական անվտանգության հարցերում երկու երկրների միջև տիրում է փոխըմբռնման մթնոլորտ։ Ռուսաստանյան զորքերի ներկայությունը Հայաստանում դիտվում է որպես կայունության գործոն, և երկրի ղեկավարությունը շահագրգիռ է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական ինտեգրման հետագա խորացման հարցերում։ Ռազմաքաղաքական ոլորտում ՀՀ և ՌԴ հարաբերությունները կրում են դաշնակցային փոխգոր-ծակցության բնույթ։ Արվում է եզրակացություն այն մասին, որ ակնհայտ են ՀՀ և ՌԴ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և հենց ռազմական համագործակցության հեռանկարները։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների իրավական ապահովման հարցերին անդրադառնալիս հարկ է նշել, որ դրանցում, դրականի կողքին, կան նաև որոշակի հիմնախնդիրներ, որոնք լուծում են պահանջում [1]: Օրինակ, ԱՊՀ մասնակից երկրները միշտ չէ, որ նույն մոտեցումն ունեն բանակաշինության հարցերի նկատմամբ, և, իբրև արդյունք, մի պետության օրենսդրական ակտերը չեն համապատասխանում մյուսին։ Այդ պատճառով, փորձելով վերացնել այդ խնդիրները Համագործակցության Պաշտպանության նախարարների խորհուրդը, կարևոր նշանակություն տալով ռազմական օրենսդրությունների համապատասխանեցման գործընթացին, 1993թ. հունվարի 21-ի նիստում որոշում ընդունեց «Համագործակցության մասնակից պետությունների ռազմական օրենսդրությունների մերձեցման հիմնական սկզբունքների մասին» [2]: Փաստաթղթում նշվում է, որ ռազմական օրենսդրությունների մերձեցումը Համագործակցության ինքնիշխան պետությունների պաշտպանական և ռազմա-
117
Ա.Հարությո ւ եյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
կան ոլորտում համատեղ գործունեության համաձայնեցված իրավական ապահովման անհրաժեշտ պայման է, և այն ուղղված է հնարավոր իրավաբանական այն հակասությունների կանխմանն ու վերացմանը, որոնք կարող են ծագել ռազմական համագործակցության և զինված ուժերի անձնակազմի կարգավիճակի իրավական կարգավորման գործընթացում։ 1993թ. մայիսին այդ սկզբունքներն արժանացան ԱՊՀ մասնակից երկրների Միջ-խորհրդարանական խորհրդաժողովի հավանությանը։
Չնայած ԱՊՀ շրջանակներում, ռազմական համագործակցության ոլորտում ստեղծվել է միջազգային իրավական պատկառելի բազա ավելի քան 800 իրավական նորմատիվ ակտերով, դրա գործնական կիրառությունը դեռևս բավականաչափ արդյունավետ չէ։ Ըմբռնելով սերտ ինտեգրման կարևորությունը համատեղ գործունեության բոլոր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունները բազմիցս հայտարարել են միասնական իրավական դաշտ ստեղծելու մտադրության մասին, և դա արտացոլվել է շատ հիմնարար փաստաթղթերում։ Այս միտումը նկատվում է նրանում, որ ընդունվում են մի ամբողջ շարք պայմանագրեր, ծրագրեր և պետությունների, այդ թվում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր (ներառյալ ռազմական) ոլորտներում հարաբերությունների իրավական կարգավորման մոդելային ակտեր։
ՀՀ և ՌԴ համագործակցության շրջանակներում առկա են ներպետական միջազգային իրավունքի նորմերի անհամապատասխանություններ, որոնք վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների, նյութատեխնիկական ապահովման, զինծառայության անցկացման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորող նորմերին։ Դրանք խոչընդոտում են պետությունների պարտավորությունների կատարմանը, պատնեշ հանդիսանում Համագործակցության փաստաթղթային ձևակերպում ստացած խնդիրների իրագործման ճանապարհին։
Հայ-ռուսաստանյան ռազմական համագործակցության հարցերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 1992թ. սկսած ձևավորվել է ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում լայն ծիրով զարգացող փոխհարաբերությունների կայուն համակարգ։ Ռազմաքաղաքական ոլորտում ՀՀ և ՌԴ հարաբերությունները կրում են դաշնակցային փոխգործակցության բնույթ։ Միջազգային անվտանգության առանցքային հարցերում երկու երկրների դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են իրար։ Դաշնակից պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության ընդունած որոշումները, միջպետական պայմանագրերն ու համաձայնագրերն անհրաժեշտ հայեցակարգային և իրավանորմատի-
118
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԱՀարություեյաե
վային բազա եե ստեղծում ազգային զինված ուժերի համաձայնեցված փոխգործակցությաե, խաղաղության դեմ ուղղված սպառնալիքների կանխարգելման և վերացման, ՀՀ և ՌԴ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման համատեղ գործողությունների համար:
Հայաստանի Հանրապետությունն անդրկովկասյան միակ պետությունն է, որ կայուն բարեկամական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի Դաշնության հետ: Վերջին տասնամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվել է ընդգծված ռազմաքաղաքական բնույթ կրող մարտավարական գործընկերություն: ՀՀ-ն դարձավ ԱՊՀ առաջին երկիրը, որն իր տարածքը տրամադրեց ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման համար: ՌԴ-ն ակտիվ մասնակցություն ունի ԱՊՀ արտաքին սահմանների պաշտպանության գործին: Հայաստանի տարածքում երկարաժամկետ ռուսաստանյան ռազմական ներկայությունը վավերացվել է 1995թ. ստորագրված «Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրով, որն առանձնահատուկ տեղ ունի երկու պետությունների հավաքական և ազգային անվտանգության ապահովման համակարգում:
Հայ-ռուսաստանյան արդի հարաբերությունները երկարաժամկետ գործընկերության բնույթ ունեն և հարաճուն զարգանում են երկու պետությունների համար կարևոր բոլոր ուղղություններով: Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան սկզբունքային տարաձայնություններ, կա փոխըմբռնում ռազմական անվտանգության հարցերում: Ռուսաստանյան զորքերի ներկայությունը Հայաստանում ընկալվում է որպես տարածաշրջանի կայունության գործոն: ՀՀ ղեկավարությունը շահագրգռված է ՌԴ-ի հետ հետագա ռազմաքաղաքական ինտեգրման խորացմամբ:
ՌԴ ռազմական դոկտրինը պարունակում է դրույթ այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնությունն առաջնահերթ նշանակություն է տալիս Անկախ Պետությունների Համագործակցության Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների հետ ռազմական (ռազմաքաղաքական) և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը ելնելով միասնական պաշտպանական տարածքի ստեղծմանը և հավաքական ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի համախմբման անհրաժեշտությունից» [3]:
Ուստի, ելնելով սրանից ՀՀ և ՌԴ մասնակցությունը ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական ոլորտի ինտեգրման գործընթացներին բավական նշանակալի է: ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման նպատակով ներկայումս անցկացվող փոփոխությունները հեռանկարային են դարձնում երկու երկրների փոխգործակցության զարգացումը Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ձևա-
119
Ա.Հարությո ւ եյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
վորմաե շրջանակներում [4]: Այս առումով հատկանշական է Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի կարծիքը, որ նա արտահայտել է Աստանայում, Ղազախստանի նախագահի հետ ունեցած զրույցի ժամանակ. «ՀԱՊԿ-ում կան հարցեր, որոնք պետք է մշտապես վերլուծվեն, մասնավորապես իրավիճակը Կովկասում, որտեղ գտնվում է մեր դաշնակից Հայաստանը» [5]:
Ռազմական համագործակցության հեռանկարների վերլուծությունը վկայում է ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում համագործակցության ծավալների հնարավոր մեծացման մասին ինչպես երկու կողմերի մակարդակով, այնպես էլ ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում։ Այսպես, օրինակ, մասնակից պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի կառավարման ավտոմատացված համակարգի հետագա կատարելագործմամբ նախատեսվում է ռադիոտեղորոշիչ տեղեկատվության փոխանակման համակարգի և կառավարման ավտոմատացման կատարելագործում հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանի շրջանակներում։ Սկսած 2000թ. ռազմատեխնիկական երկկողմանի համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն ամեն տարի ցուցաբերվում է տեխնիկական օգնություն (ՀՕՊ զորքերի համար նախատեսված սպառազինությունների և միջոցների նորոգում) ՌԴ ՌՕՈւ մասնագետների կողմից։
Առաջիկայում ակնկալվում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի Ռազմական նշանակության միասնական գեոտեղեկատվա-կան համակարգի (ՌՆ ՄԳՏՀ) հայեցակարգի, Կլիմայական տվյալների միացյալ տեղեկատվական շտեմարանի (ԿՏՄՏՇ) և ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև տարածաշրջանների կլիմայական և հիդրոօդերևութաբանական նկարագրությունների փոխանակման կարգի մասին դրույթի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի տեղագրական ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման շտապ հաղորդագրությունների հաշվեցույցի իրագործում։
ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ՌՆ ՄԳՏՀ հայեցակարգի կենսագործումը թույլ կտա լուծել հետևյալ խնդիրները.
• միասնական գեոտեղեկատվական դաշտի ձևավորման հայեցակար-գային մոտեցումների մշակումը ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի շրջանակներում,
• տեղագրական ծառայությունների փոխգործակցությունը ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի տեղագրագիտական ապահովման բնագավառում,
• տեղանքի մասին թվային տեղեկատվության, գեոտարածքային տեղե-
120
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԱՀարություեյաե
կատվությաե ստացման աղբյուրների որոշման վերաբերյալ առաջարկությունների մշակմանն ուղղված ջանքերի համախմբումը, այդ տեղեկատվության պատրաստումն ըստ համաձայնեցված ծրագրերի, մշակումների գեոտեղեկատվական համակարգ-ծրագրի միասնականացման օգտագործմամբ։
Կլիմայական տվյալների միացյալ տեղեկատվական շտեմարանի և ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի հիդրոօդերևութաբանա-կան ծառայությունների միջև տարածաշրջանների կլիմայական ու հիդրո-օդերևութաբանական նկարագրությունների փոխանակման կարգի ստեղծումը չի հակասի կլիմայի փոփոխության վերաբերյալ Կիոտոյի արձանագրությանը։
ԿՏՄՏՇ ստեղծման հիմնական նպատակը ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի հիդրոօդերևութաբանական ծառայությունների օպերատիվ իրավունքն է Համագործակցության պետությունների տարածաշրջանների կլիմայական տվյալների նկատմամբ, առավելագույն տեղե-կացվածության, ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի հիդրո-օդերևութաբանական ծառայությունների միջև արդյունավետ փոխգործակ-ցության ապահովումը ուղղված մարտական պատրաստության միջոցառումների օպերատիվ ծրագրմանը։
Նախատեսվում է ստորագրել համաձայնագիր տիեզերական սարքերի վերահեռարձակիչների թողունակության ռեսուրսի տրամադրման կարգի մասին ՀՀ և ՌԴ զինված ուժերի կապի հանգույցների միջև արբանյա-կային կապ կազմակերպելու նպատակով։
Կշարունակվի նաև (երկարաժամկետ հիմքով) ՀՀ ԶՈւ համար զինվորական կադրերի պատրաստումը ՌԴ ՊՆ ուսումնառազմական հաստատություններում։ Մասնավորապես, 2003թ. օգոստոսին ստորագրվեց նոր պայմանագիր «ՌԴ ՊՆ բուհերում ՀՀ ԶՈւ զինծառայողների ուսուցման մասին» հինգ տարի ժամկետով, որն ավտոմատ կերպով կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հնգամյա ժամանակաշրջանի համար։
Մոտ ապագայում սպասվում է համաձայնագրի ստորագրում ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև, որը կներառի գիտական կադրերի պատրաստման և ռազմագիտության հիմնախնդիրների համատեղ ռազմագիտական մշակումների վերաբերյալ հարցեր։
ՌԴ ՊՆ-ն նախատեսել է քննարկել նաև ՀՀ ՊՆ բուհերին աջակցություն ցուցաբերելու հարցը ուսումնական և նյութատեխնիկական բազայի ստեղծման, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների ու գրականության տրամադրման հարցերում։
121
Ա.Հարությո ւ եյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
Ռազմատեխնիկական բնագավառում ՌԴ-ի հետ նախատեսվում է համատեղ ձեռնարկությունների, զորքերի տեխնիկական ապահովման միասնական և տեխնիկական ապահովման մարմինների պատրաստման համատեղ համակարգերի, ռազմատեխնիկական համագործակցության միջպետական կոոպերացիայի ստեղծում, իսկ հետագայում նաև ռուսաս-տանյան տիեզերական սարքերի ուղեծրային խմբավորման համատեղ օգտագործում ՀՀ ԶՈւ կարիքների համար։
Ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ծրագրվում է նաև համատեղ աշխատանքների իրականացում օպտիկայի և օպտիկական էլեկտրոնիկայի, կապի և կառավարման համակարգերի, սպառազինությունների ու ռազմատեխնիկայի նորոգման և արդիականացման ոլորտներում։ Մասնավորապես, ծրագրվում է Գյումրիում ստեղծել ՌԴ-ի հետ համատեղ ձեռնարկություն МИ-8, МИ-24ուղղաթիռների նորոգման և արդիականացման համար։ Ուսումնասիրվում է զրահատանկային տեխնիկայի և հրանոթային համակարգերի օբյեկտների նորոգման, վերականգնման և արդիականացման համար Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հզորությունների համատեղ օգտագործման մասին հարցը։ Քննարկվում է Երևանի լազերային տեխնիկայի ինստիտուտի հիմքի վրա հայ-ռուսաստանյան համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության հարցը։
Ինտեգրման երկկողմ և բազմակողմ ծրագրերում ՀՀ գիտական և արտադրական ներուժի օգտագործումը ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում թույլ կտա հետագայում պահպանել կապի (որն այժմ դաշնակից պետությունների բանակներում ապահովում են խորհրդային արտադրության կապի միջոցները) համակարգերի արդիականացման հնարավորությունը։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության մեծ հեռանկարն ակնբախ է բազմակողմանի ռազմական համագործակցության բոլոր հիմնական բաղադրիչների (ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական ևն) առումով։
Սակայն, այս ամենով հանդերձ, գոյություն ունեն նաև ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության իրավական ապահովման խնդիրներ, և դրան-ցից մեկն ազգային օրենսդրությունների մերձեցման խնդիրն է։ Մեր կարծիքով ռազմական օրենսդրությունների մերձեցումը պետք է իրականացվի ՀՀ և ՌԴ համաձայնեցված գործողությունների ճանապարհով պաշտպանության բնագավառի դեռևս օրենսդրական և այլ իրավանորմատիվային ակտերի մշակման փուլում, ինչպես նաև գործող ակտերի վերլուծության և գործնական կիրառման միջոցով հաշվի առնելով ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանության հարցերի շուրջ կնքված երկկողմ և բազմակողմ պայմա-
122
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԱՀարություեյաե
եավորվածություեեերի ու միջազգային այլ պայմանագրերը: Ընդ որում հնարավորության դեպքում պետք է ապահովվի միևնույն հարցերի վերաբերյալ նշված ակտերի ընդունման ժամանակային համատեղումը։
Հարկ է նշել, որ մինչև օրս բավականաչափ չի ներդաշնակված ԱՊՀ մասնակից պետությունների, մասնավորապես, ի թիվս այլոց, եաև ՀՀ և ՌԴ միջև Համագործակցության փաստաթղթերի, ինչպես եաև ընդունված նորմատիվ ակտերի մասին տեղեկատվության փոխանակումը: Նման տեղեկատվությունն առայժմ տարածվում է միայն գերատեսչական «խողովակներով»: Այդ խնդրի լուծման համար նպատակահարմար կլիներ կազմավորել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարություններին իրավաեորմատի-վայիե, տեղեկատու և տեղեկատվակաե-վերլուծակաե նյութերով ապահովող իեֆորմացիոե-տեղեկատու համակարգ: Այս համակարգի հիմքը կարող էին կազմել պաշտպանության նախարարությունների իրավաբանական ծառայությունների ստորաբաժանումները: Այդ կառույցներին համապատասխան լիազորություններով օժտելու դեպքում դրանք կանոնավորապես կապահովեին
• մեր պետությունների օրենքները և այլ եեթաօրեեսդրակաե ակտերը ներառող օրեեսդրություեեերի,
• պետությունների բազմակողմանի միջազգային պայմանագրերի,
• օրինագծերի պատրաստման ծրագրերի, իսկ կողմերից մեկի առանձին հարցումների դեպքում պետությունների խորհրդարաններում առաջին ըեթերցմամբ ընդունված օրինագծերի փոխանակումը:
Անհրաժեշտ ենք համարում Համագործակցության պետությունների համապատասխան հաստատությունների տեսական հետազոտություններում գերակա ուղղություններից մեկը համարել ռազմական ոլորտում ԱՊՀ իրավական նորմերի և անդամ պետությունների ազգային օրեեսդրություեեերի փոխգործակցությաե հիմեախեդիրը: ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցությունը կանոնակարգող իրավական նորմատիվ բազայի և իրավական ակտերի ընդլայնման նպատակով առաջարկում ենք հետևյալ երկկողմանի համաձայեագրերի ստորագրումը.
• ազգային օրեեսդրություեեերի մերձեցման սկզբունքների մասին համաձայնագիր բաեակաշիեությաե և հավաքական պաշտպանության ոլորտում,
• զինծառայողների և պահեստ արձակված անձանց կարգավիճակի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր,
• զինծառայողների, զիեծառայություեից ազատված քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների ու սոցիալական
123
Ա.Հարությո ւ եյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր,
• պետական և զինվորական գաղտնիքի պահպանման հարցեր,
• ՀՀ տարածքում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիների ՌԴ զինված ուժերում և ՌԴ տարածքում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության մասին համաձայնագիր։
ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության շրջանակներում ընդունված և առաջարկվող բոլոր համաձայնագրերը լիովին համապատասխանում են ՄԱԿ Կանոնադրության հոդ. 51-52-ին։ Ավելին, ՄԱԿ Կանոնադրության 102-րդ հոդվածով նախատեսվում է, որ ՄԱԿ ցանկացած անդամի կողմից կնքված ցանկացած միջազգային համաձայնագիր պետք է գրանցվի ՄԱԿ Քարտուղարությունում և հրապարակվի նրա կողմից։ Այսպիսով, ԱՊՀ շրջանակներում կնքված բոլոր պայմանագրերը վերահսկելի են դառնում համաշխարհային հանրության կողմից։
Որպեսզի տվյալ իրավական ակտերը գործեն, կարևոր է, որ ժամանակին ստեղծվի դրանց իրագործման ապահովման համապատասխան մեխանիզմ։ Դրա համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան մարմիններն ընդունեն ոչ միայն հանձնարարական, այլ նաև իրավական բնույթի որոշումներ, որոնց միջոցով կարելի կլինի գործարկել ընդունված ակտերը չկատարելու կամ պատշաճ ձևով չկատարելու պատասխանատվության մեխանիզմը։ Այսինքն մասնակիցները պետք է ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման լրացուցիչ միջոցներ։ Խոսքը ազգային օրենսդրությունը միջազգային իրավունքի նորմերին և ԱՊՀ շրջանակներում ստորագրված համաձայնագրերին համապատասխանեցնելու մասին է։
Մեր կարծիքով ռազմական օրենսդրության ոլորտում ՌԴ-ի հետ երկկողմանի համագործակցության հեռանկարային զարգացման շրջանակներում առաջնահերթ են.
• ռազմաքրեական օրենսդրության համակարգը և զինծառայողներին քրեական, կարգապահական և վարչական պատասխանատվության ենթարկելու կարգը,
• հրամանատարների և պետերի գործունեության իրավական ապահովման որակի բարձրացման հարցերը,
• այլընտրանքային քաղաքացիական ծառայության հարցերը,
• ՀՀ զինված ուժերում իրավապահ մարմինների գործունեությունը,
• ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հիմքի վրա ՀՀ զինված ուժերի համար զինվորական իրավաբանների պատրաստման և վերապատ-
124
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԱՀարություեյաե
րաստմաե իրավական առանձնահատկությունները,
• փաստաթղթերի նախագծերի իրավաբանական փորձաքննության անցկացումը,
• պաշտպանության և զինծառայության անցկացման կարգի վերաբերյալ ՀՀ օրենսդրության կատարելագործումը։
Մեր կարծիքով հանրապետությունում թվարկված խնդիրների լուծումը, ինչպես նաև ռազմական ոլորտում երկու պետությունների հարաբերությունների իրավական կարգավորման վերաբերյալ ազգային օրենսդրությունների մերձեցումը առաջիկայում կարող են էապես ազդել ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության իրավական կողմի ապահովման վրա։ Դա հատկապես հրատապ է ռազմական ոլորտում, քանի որ անմիջականորեն արտահայտվում է ռազմական համագործակցության համակարգման հարցերում։
Այս հարցերը, մեր կարծիքով, իրենց լուծումը պետք է գտնեն նա ՀՀ ազգային անվտանգության հիմնարար փաստաթղթերում և, առաջին հերթին, նրա ռազմական դոկտրինում։ Նպատակահարմար ենք համարում առաջարկել ՀՀ ռազմական դոկտրինի մշակման մի շարք մոտեցումներ։ ՀՀ ռազմական դոկտրինը պետք է արտացոլի ՀՀ արդի զարգացման ինչպես քաղաքական և տնտեսական իրողությունները, այնպես էլ ազգային շահերը, փոխկապակցվի դաշնակիցների օրենսդրությունների հետ։ Այն պետք է լինի ՀՀ ռազմական անվտանգության ապահովման ռազմաքաղաքական, ռազմավարական և ռազմատնտեսական հիմքերը սահմանող պաշտոնական մոտեցումների ամբողջությունը։ Դրա մշակումը պետք է իրականացվի ազգային օրենսդրության հիմքի վրա հաշվի առնելով ՀՀ աշխարհառազմա-վարական իրական դրությունը, ժամանակակից ռազմաքաղաքական իրադրության առանձնահատկությունները տարածաշրջանում և դրա զարգացման միտումները։
Ռազմական դոկտրինի հիմքի վրա պետք է մշակվեն ՀՀ համապատասխան իրավանորմատիվային ակտերը, կնքվեն ռազմական անվտանգության ապահովման վերաբերյալ միջազգային պայմանագրեր։ Ռազմական դոկտրինի դրույթները կարող են ճշգրտվել և լրացվել հաշվի առնելով ռազմաքաղաքական իրադրության, ռազմական սպառնալիքների բնույթի, պետության ռազմական կառույցի կայացման, զարգացման և դրա գործադրման պայմանների փոփոխությունները։
Ռազմական դոկտրինը պետք է իրագործվի ի հաշիվ պետական և ռազմական կառավարման կենտրոնացման ՀՀ և նրա դաշնակիցների ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքական, դիվանա-
125
Ա.Հարությո ւ եյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
գիտական, տնտեսական, սոցիալական, տեղեկատվական, իրավական, ռազմական և այլ միջոցների համախմբի հիմքի վրա։
ՀՀ ռազմական դոկտրինալ մոտեցումների համակարգը պետք է հենվի ՀԱՊԿ 2002թ. մայիսի 14-ի հիմնական դրույթների վրա։ ՀՀ մասնակցությունը Անկախ Պետությունների Համագործակցությանը և հավաքական անվտանգության համակարգին որոշում է պետության ռազմական քաղաքականության կարևորագույն գերակայությունները, որոնք ներառում են Համագործակցության պետությունների հետ բազմակողմ և երկկողմ հարաբերությունների զուգադրումը։
ԱՊՀ նկատմամբ ՀՀ-ն դրսևորում է համագործակցության, գործընկերների համար ընդունելի համատեղ գործողություններին ինտեգրման առավելագույն աստիճան։ Բազմակողմ հարաբերություններն ԱՊՀ շրջանակներում ՀՀ-ն լրացնում է երկկողմ հարաբերություններով։ Ռազմավարական առումով ՀՀ-ն ունի Համագործակցության շրջանակներում քաղաքական և տնտեսական միջուկի (որը կդառնար ինտեգրման և բարեփոխումների անցկացման շարժիչ ուժը) ստեղծմանն ուղղված կողմնորոշում։
ՀՀ-ն Համագործակցության մի շարք պետությունների համարում է իր գործընկերն ու դաշնակիցը, և նրանց հետ հարաբերությունները գերա-կայական են։ Ռազմաքաղաքական ներկա իրադրությունում ՀՀ-ն ըմբռնումով և հարգանքով է վերաբերվում նրանց շահերին, համարելով, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ժամանակակից պայմաններին համապատասխանող սեփական զինված ուժեր և դաշնակիցներ ունենալ։
ՀՀ ազգային անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքներից մեկը ռազմավարական գործընկերությունն է ՌԴ-ի հետ, որը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ցանկացած օգնություն ցուցաբերել դաշնակիցներին։ ՌԴ-ն իր և դաշնակիցների ռազմական անվտանգությունն ապահովում է իր տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերով, միջոցներով և ռեսուրսներով։ ՌԴ-ն իրեն է վերապահում նաև իր և/կամ դաշնակիցների դեմ միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների կիրառմանը, ինչպես նաև սովորական զենքի կիրառմամբ խո-շորածավալ հարձակմանն ի պատասխան, միջուկային զենք օգտագործելու իրավունքը ՌԴ ազգային անվտանգությանն սպառնացող տագնապալի իրադրություններում [6]:
ՀՀ-ն ջանում է ստեղծել պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ նվազագույն անհրաժեշտ ուժերով որքան հնարավոր է շատ դաշնակիցներ ունենալով։ Զինված ուժերը կհամապատասխանեն իրենց նշանակությանը միայն այն դեպքում, երբ մշտապես պատրաստ լինեն ցանկա-
126
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԱՀարություեյաե
ցած պայմաններում, ցանկացած ուղղությունից հետ մղել հարձակումը, որտեղից էլ որ այն ծագի։
ՀՀ ռազմական դոկտրինում պետք է տեղ գտնեն ԱՊՀ միասնական պաշտպանական տարածքի հուսալիությանը և կայունությանն ուղղված գործունեությունը, ԱՊՀ մասնակից պետությունների միջև համակողմանի սերտ կապերի հաստատումը։ Ռազմական դոկտրինի հիմունքների մշակման համար կարևոր նշանակություն ունի ՀՀ կողմից 1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեքում ստորագրված ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական անվտանգության հայեցակարգի մասին համաձայնագիրը։ Այն հիմք է ծառայել ազգային օրենսդրությունում ամրագրվելու և ԱՊՀ բոլոր մասնակից պետությունների համար ընդհանուր և համաձայնեցված ռազմական քաղաքականության հիմնարար սկզբունքների իրականացման համար։ Այդ քաղաքականությունն իրականացվում է ի շահ յուրաքանչյուր երկրի և ընդհանրապես Համագործակցության պաշտպանության ու անվտանգության ապահովման։ Այդ սկզբունքները, մասնավորապես, տեղ են գտել պաշտպանության հարցերի վերաբերյալ ՀՀ օրենսդրական ակտերում, այդ թվում և 1997թ. մայիսի 29-ին ընդունված «Պաշտպանության մասին» օրենքում։
Ռազմական դոկտրինը պետք է դառնա ՀՀ անվտանգության ռազմավարության օրգանական բաղկացուցիչը։ Դրանում պետք է արտացոլվեն պետության վերաբերմունքը պատերազմին և ռազմական ուժի կիրառմանը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոցի, որոշվի ռազմական վտանգի և հավանական պատերազմների բնույթը, որոնց հնարավոր է Հայաստանի մասնակցությունը, ձևակերպվեն ՀՀ ԶՈւ խնդիրները, որոշվեն ագրեսիան ռազմական միջոցներով կասեցնելու և դրան հակահարված տալու ուղիները, արտացոլվեն բանակաշինության և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելու սկզբունքների, ռազմավարական հայեցակարգի հիմնական դրույթները։
Պակաս կարևոր չէ նաև վստահության ամրապնդումն այլ երկրների հետ փոխհարաբերություններում, զինված ուժերի և ամբողջ պաշտպանական ոլորտի նկատմամբ քաղաքացիական հսկողության հաստատումը իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների մակարդակով, լայն և կառուցողական համագործակցությունը պատերազմների կանխման, անվտանգության և կայունության ամրապնդման գործում շահագրգիռ պետությունների միասնական ջանքերի շնորհիվ։
ՀՀ ռազմական դոկտրինը պետք է ունենա պաշտպանական բնույթ։ Դրանում պետք է ընդգրկվեն ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման, սահմանադրական կարգի պահպանման վերաբերյալ հայեցակարգեր։
127
Ա.Հարությո ւ եյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
Մշակվող ռազմական դոկտրիեի հիմքում, մեր կարծիքով, պետք է դրվեն հետևյալ հիմնական մոտեցումներն ու սկզբունքները.
• ՀՀ անվտանգության, պետական և տարածքային ամբողջականության երաշխավորված ապահովումը,
• ազգային անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունները ենթակա են իշխանության բարձրագույն մարմինների և, ընդհանրապես, հասարակության վերահսկողությանը,
• զինված ուժերի կազմակերպման և տեխնիկայով ու սպառազինությամբ ապահովվածության մակարդակի և իրական ռազմական վտանգի համապատասխանությունը պաշտպանական բավարարության սկզբունքի հիման վրա,
• ազգային անվտանգության համակարգի կառուցման համապատասխանությունը իրավական պետության սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին ազգային-պատմական ավանդույթների և համաշխարհային փորձի հաշվառմամբ:
ՀՀ ռազմական դոկտրինը պետք է համակված լինի այն գաղափարով, որ անհրաժեշտ է ունենալ այնպիսի զինված ուժեր, որոնք կկարողանան «հիմքից» կասեցնել ցանկացած ագրեսիա և ապահովել երկրի բնականոն զարգացման համար անհրաժեշտ ազգային անվտանգության մակարդակի պահպանումը: Այն կարող է բաղկացած լինել ներածությունից և երեք հիմնարար մասերից, որոնցում պետք է շարադրված լինեն դոկտրինի ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական ուղղությունները:
Ռազմաքաղաքական առումով, առաջին հերթին, պետք է գործի պաշտպանական բավարարության սկզբունքը, որը նշանակում է կոնսեն-սուսի, շահերի հավասարակշռության ստեղծում համամարդկային շահերի առաջնահերթությամբ: Սա նշանակում է հասարակական կարծիքի այնպիսի հոգեբանական ուղղորդում և պետության այնպիսի քաղաքականություն, որոնք ուղղված կլինեն պատերազմը կանխելուն, առանց բռնությունների աշխարհ ստեղծելուն, համընդհանուր անվտանգության հուսալի համակարգ ապահովելուն:
Ռազմատեխնիկական առումով պետք է ստեղծել պաշտպանական ներուժի այնպիսի մակարդակ և այնպիսի զինված ուժեր, որոնք կարողանան ապահովել պատերազմի կանխումը և բավարար լինեն պաշտպանությունն ապահովելու համար: Այլ խոսքերով եթե գնահատելու լինենք խելամիտ պաշտպանական բավարարությունը կողմերից մեկի դիրքերից, ապա այն ենթադրում է այնպիսի ներուժի առկայություն, որը համեմատական
128
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԱՀարություեյաե
կլիներ մյուս կողմի ռազմական ներուժին, բայց, միևնույն ժամանակ, ծանր բեռ չէր լինի սեփական տնտեսության ուսերին։
Ռազմատնտեսական առումով անհրաժեշտ է հոգալ պետության ռազմական կառույցի կարիքները ֆինանսական միջոցներով և նյութական ռեսուրսներով։ Ռազմատնտեսական ապահովման առաջնահերթ խնդիրներն են ՀՀ ԶՈւ կազմավորման և զարգացման, մարտական և մոբիլիզա-ցիոն պատրաստության ծրագրերի, պետության ամբողջ ռազմական կառույցի պահանջմունքների ժամանակին և ամբողջ ծավալով (պետության ունեցած ֆինանսական ռեսուրսների սահմաններում) ֆինանսավորումը։
Ռազմական դոկտրինի հիմնական տեսական և կազմակերպական-գործնական դրույթների հետևողական ներդրումը ռազմաքաղաքական գործնական ոլորտ թույլ կտա ապահովել ՀՀ պաշտպանական քաղաքականության բնականոն, հետևողական ու խաղաղ գործառնությունը։
Փոխկախյալ աշխարհում դժվար թե որևէ պետություն կարողանա ազգային անվտանգությունն ապահովել միայն ազգային միջոցներով։ Ուստի ՀՀ ռազմական դոկտրինը պետք է նախատեսի ինտեգրումն անվտանգության ավելի լայն տարածաշրջանային, աշխարհամասային (եվրոպական, ասիական) և միջազգային համակարգերին։ Չմեկուսանալը թույլ կտա ՀՀ-ին էապես ընդլայնել տարբեր աշխարհագրական շրջաններում առկա լարվածության համատեղ վերացման հնարավորությունները։ Փոխգործակցության որակապես բարձր մակարդակի անցումը թույլ կտա ընդգրկվել այլ պետությունների հետ համատեղ խաղաղ գործակցության համար ստեղծվող կոալիցիաներում։
ՀՀ ռազմական դոկտրինը պետք է ստեղծվի ԱՊՀ այլ անդամների ազգային դոկտրինների (հայեցակարգերի) առանձնահատկությունները հաշվի առնելով և ենթադրում է Համագործակցության անդամների հետ համաձայնեցված միասնական ռազմաստրատեգիական տարածքի համատեղ պաշտպանության ընդհանուր նպատակներ ու խնդիրներ։
Հնարավոր ռազմական սպառնալիքի դիմագրավման կարողությունը չի նշանակում պատրաստվել պատերազմելու միաժամանակ բոլոր հնարավոր հակառակորդների հետ։ Աշխարհի ոչ մի պետություն ի վիճակի չէ պահպանել զինված ուժերի հավասարակշռությունը միջազգային ասպարեզում զինված ուժերի բոլոր այլ կենտրոնների հետ։ Մանավանդ Հայաստանի համար նման հարցադրումն անընդունելի է, առաջին հերթին տնտեսական նկատառումներով։
ՀՀ ռազմական դոկտրինի առաջարկվող հայեցակարգի հիմնական սկզբունքները պետք է լինեն.
1. Սովորական սպառազինությունների ոլորտում - թույլ չտալ, որպեսզի
129
Ա.Հարությո ւ եյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
Հայաստանը ռազմական տեխնիկայով հետ մնա առավել զարգացած պետություններից: Որոշիչ դեր են կատարելու զենքի և ռազմական տեխնիկայի ոչ թե քանակական, այլ որակական չափորոշիչները։
2. Ռազմատեխնիկական ոլորտում - հարվածի գերճշգրիտ միջոցների արագացված զարգացման առաջնահերթության ապահովում (ինչի արդյունքում հնարավոր կլինի ոչնչացնել ռազմական, քաղաքական և տնտեսական նշանակետերը առանց հակառակորդի հետ անմիջական շփման մեջ մտնելու), հետախուզության և տեղեկությունների հավաքման, կապի և կառավարման, երկրի օդային տարածքի վերահսկման հուսալի, արդյունավետ համակարգերի մշակում և ներդրում։
3. Սպառազինությունների ծրագրերը նպատակահարմար է համապատասխանեցնել նվազագույն խելամիտ պաշտպանական բավարարության խնդիրներին, նոր համակարգեր ստեղծելուն։ Ռազմատեխնիկական քաղաքականության մեջ ռազմական նպատակահարմարության չափանիշը պետք է զուգակցվի «արժեք-արդյունավետություն» չափանիշի հետ առաջնահերթությունը տալով բարձր տեխնոլոգիաների ներդրմանը։ Չի բացառվում և նպատակահարմար է նաև առաջին կարգի պահուստի պատրաստումը միլիցիոն եղանակով և պահուստի զորամասերի ձևավորումը։
4. Արտաքին ագրեսիայից ՀՀ հուսալի պաշտպանությունը պետք է ապահովվի հիմնականում բարձր շարժունակությամբ զորքերի հաշվին, որոնք ընդունակ լինեն արագ կենտրոնանալ սպասվող սպառնալիքի ուղղություններում և իրականացնել հակահարձակողական գործողություններ հակառակորդի դեմ։
Դոկտրինալ բնույթ պետք է ունենան նաև բանակաշինության հետևյալ սկզբունքները.
• կանոնավոր զորքեր, որոնք համալրվելու են զինապարտների և պայմանագրով կամավոր զինծառայության անցնող քաղաքացիների զուգակցման հիմքի վրա,
• պահուստի պատրաստումը ՀՀ «Զինապարտության մասին» օրենքի հիմքի վրա,
• կենտրոնացված և միանձնյա ղեկավարություն,
• մշտական մարտական և մոբիլիզացիոն պատրաստվածություն,
• զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական պաշտպանության ապահովում պետության կողմից,
• անձնակազմի դաստիարակություն հայրենիքի սիրո, օրինականության և ժողովրդավարական բարձրագույն նպատակների ոգով։
130
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԱՀարություեյաե
ՀՀ ռազմական դոկտրիեի դիտարկված ասպեկտները պետք է լինեն ՀՀ պաշտպանության կազմակերպման հիմքում։ Պետության պաշտպանության կազմակերպման սկզբունքները պետք է սահմանվեն ՀՀ օրենսդրությամբ։ Հանրապետության պաշտպանության ապահովումը պետք է դասվի պետության կարևորագույն գործառույթների շարքին, իսկ Հայաստանի դեմ զինված հարձակման դեպքում դա ամբողջ ժողովրդի գործն է։ Ուստի, ՀՀ պաշտպանական ներուժը, նրա զինված ուժերի թվաքանակը, կառուցվածքը, սպառազինումը և պատրաստվածությունը չափակցվում են արտաքին ռազմական սպառնալիքի բնույթի հետ և պետք է կառուցվեն պետության ռազմական դոկտրինին համապատասխան։
Պաշտպանության նպատակների իրագործմանը կարելի է հասնել քաղաքական, տնտեսական, ռազմական և իրավական-սոցիալական համալիր միջոցառումների անցկացմամբ, դրսից հնարավոր հարձակումը կանխելուն և կազմակերպված ռազմական պաշտպանությանն ուղղված բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ։ Պաշտպանության կազմակերպումը, մեր կարծիքով, ներառում է հետևյալ ուղղությունները.
• ռազմատեխնիկական քաղաքականության, ռազմատնտեսական միջոցառումների մշակում և ՀՀ զինված ուժերի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, ռազմատեխնիկական ունեցվածքով, մթերքով և նյութատեխնիկական այլ միջոցներով ապահովում լրիվ ծավալով,
• պատերազմի ժամանակ նախարարությունների, գերատեսչությունների, պետական կոմիտեների և պետձեռեարկութjուեեերի մոբիլիզա-ցիոն պատրաստություն. բնակչությունը և հանրապետության տարածքը ևս պետք է պատրաստ լինեն պաշտպանությանը,
• զինված ուժերի վարժեցում, զարգացում, անհրաժեշտ կառուցվածքների ու թվաքանակի ապահովում, նրանց մարտունակության, մարտական և մոբիլիզացիոն պատրաստության այնպիսի մակարդակի ապահովում, որը կերաշխավորի ռազմական սադրանքների և հարձակման կասեցումը,
• պաշտպանության և բաեակաշիեութjաե հարցերի արդյունավետ օրենսդրական կարգավորում,
• այլ պետությունների հետ ռազմաքաղաքական համագործակցության ապահովում և հարձակումը կանխելուն ուղղված ջանքերի համաձայնեցում,
• պետական մարմինների, ձեռնարկությունների և միավորումների, հաստատությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեության համակարգում,
• պետական և ռազմական կառավարման համակարգի հետագա զարգացում։
131
Ա.Հարությո ւ եյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ՀՀ զինված ուժերի առաքելությունը պետք է լինի հանրապետության շահերի, բնակչության խաղաղ կյանքի, պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ Պատերազմի դեպքում զինված ուժերը իրենց խնդիրներն իրականացնում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի (նախկին ներքին զորքեր) սերտ փոխգործակցությամբ։
ՀՀ ԶՈւ և այլ զորքերը, ինչպես նաև իշխանության գործադիր մարմինները, ազգային օրենսդրության համապատասխան, խաղաղ ժամանակ իրականացնում են զորահավաք, պատերազմի նախնական փուլում մարտական գործողություններին հետևելու, նախապատրաստվելու, վերախմբավորվելու նպատակ հետապնդող գործունեություն, նյութական միջոցների, պաշարների կուտակում, առաքում, տեղաբաշխում և պահպանում։
Նյութական միջոցների օպերատիվ պաշարների (որոնք հանձնվում են ՀՀ ՊՆ օպերատիվ ենթակայությանը իրականացման հատուկ ժամանակով) կուտակման, առաքման, տեղաբաշխման պլանավորումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից։ Խաղաղ ժամանակ անցկացվում են երկրի տարածքային պաշտպանության նախապատրաստման աշխատանքներ, տնտեսական օբյեկտների, տրանսպորտի և հաղորդակցության կայուն գործառնությունը, հարձակման ենթարկված տեղանքում, բնական և տարերային աղետների վթարային-փրկարարական և այլ աշխատանքների անցկացումն ապահովող համալիր միջոցառումներ։
Հայաստանը պետք է իրականացնի նաև միջազգային ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություն ելնելով իր ազգային շահերից, ռազմական անվտանգության ապահովման խնդիրների կշռադատված լուծումների անհրաժեշտությունից։ Միջազգային ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է լինի պետության առանձնաշնորհը։ ՀՀ-ն միջազգային ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություն պետք է ծավալի նաև արտաքին քաղաքական-տնտեսական նպատակահարմարությունից ելնելով հաշվի առնելով ՀՀ և նրա դաշնակիցների ռազմական անվտանգության խնդիրները, ինչը պետք է իրականացվի ՀՀ ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերի համապատասխան, իրավահավասարության, փոխադարձ շահավետության և բարիդրացիության սկզբունքներով, միջազգային կայունության պահպանման, ազգային, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ապահովման սկզբունքների պահպանմամբ։
ՀՀ զինված ուժերը պետք է կառուցվեն և իրենց գործունեությունն
132
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԱՀարություեյաե
իրականացնեն հետևյալ հիմքերով.
• օրենքի գերակայություն,
• զինված ուժերը հաշվետու են իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններին,
• զինված ուժերի գործունեության հրապարակայնություն, պետական և զինվորական գաղտնիքի պահպանում,
• կենտրոնացված, միանձնյա ղեկավարություն, որոշումների կոլեգիալ մշակում,
• զինված ուժերի մշտական մարտական և մոբիլիզացիոն պատրաստ-վածություն,
• համընդհանուր զինպատրաստություն և պայմանագրային ծառայության կամավորություն,
• պետությունների հավաքական անվտանգության համակարգի ստեղծում այլ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ պայմանագրերի կամ համաձայնագրերի համապատասխան,
• զինվորական կարգապահություն,
• անկուսակցականություն,
• զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների երաշխավորված սոցիալական և իրավական պաշտպանության ապահովում։
Զինված ուժերի տեղակայումը պետք է իրականացվի հանրապետության ցամաքային և օդային տարածքի, սահմանների հուսալի պաշտպանության ապահովման ընդհանուր գաղափարից ելնելով, ռազմական դոկտ-րինի և օպերատիվ ծրագրերի, ինչպես նաև ՀՀ ՊՆ մշակած զորահավաքի ծրագրի համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում, ՀՀ նախագահի որոշմամբ, զորամիավորումների և զորամասերի տեղակայումը կարող է փոխվել։
Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է պետությունը։ Պետական պատվերն ամբողջ ծավալով ընդգրկում է սպառազինությունների, ռազմատեխնիկայի, կոմպլեկտավորող և այլ մասերի արտադրությունը, մատակարարումն ու նորոգումը, պաշտպանական կարիքների ապահովմանն անհրաժեշտ մթերքի մատակարարումը, ինչպես նաև գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և շինարարական աշխատանքները, պետական և մոբիլիզացիոն ռեզերվում մոբիլիզացիոն արժեքների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը։ Պաշտպանության կարիքներին ուղղված պետպատվերի կատարումը խթանվում է հարկային, վարկային և այլ արտոնություններով։
Այսպիսով, կարելի է առանձնացնել ՀՀ պաշտպանության կազմա-
133
Ա.Հարությո ւ եյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
կերպմաե հետևյալ հիմնական ուղղությունները և խնդիրները.
• խաղաղ ժամանակաշրջանում - ագրեսիայի սանձումը հուսալի պաշտպանությանն անհրաժեշտ բավարար մակարդակի վրա ռազմական ներուժը պահելու քաղաքական և այլ միջոցների զուգակց-մամբ, սահմանների և օդային տարածքի անձեռնմխելիության ապահովումը, հնարավոր սադրանքների և ազգային շահերի նկատմամբ ոտնձգությունների կասեցումը,
• պատերազմը սկսվելուն պես - բոլոր ուժերի և միջոցների համախմբում հարձակումը հետ մղելու և հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հակառակորդին հակահարված տալու համար բոլոր պետական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, բնակչության ջանքերի կենտրոնացում, ագրեսորի դատապարտման և մեկուսացման ուղղությամբ ՄԱԿ, միջազգային այլ կազմակերպությունների հնարավորությունների օգտագործում հարկադրելով նրան դադարեցնել մարտական գործողությունները և վերականգնել արդարությունն ու կայուն խաղաղությունը։
Հնարավոր ագրեսիան կասեցնելու համար ենթադրվում է ՀՀ զինված ուժերը պահել այնպիսի վիճակում, որը կերաշխավորի պահանջվող ար-դյունավետությամբ պատասխան գործողություններ։ Այս սկզբունքի իրագործումը պահանջում է միջազգային համաձայնագրերի սահմանած շրջանակներում պահել զորախմբավորում, որն ի վիճակի է կատարել իր վրա դրված խնդիրները ցանկացած իրադրությունում։ Գործնականում սա նշանակում է, որ ՀՀ զինված ուժերը խաղաղ ժամանակաշրջանում, հաշվի առնելով երկրի աշխարհառազմավարական դիրքն ու աշխարհաքաղաքական շահերը, պետք է ունենան իրական ռազմական վտանգին, նոր քաղաքական ու տնտեսական իրողություններին համարժեք մակարդակ։ Ըստ այդմ դրանք պետք է լինեն շարժուն և լավ զինված ցանկացած ուղղությամբ հարձակման երաշխավորված հետմղման համար։ Նրանցից կպահանջվի կանխել ոչնչացման սովորական միջոցների օգտագործմամբ ռազմական գործողությունները, առաջին հերթին լոկալ հակամարտություններն ու պատերազմները։ Նրանք պետք է թույլ չտան, որպեսզի այդ հակամարտությունները սրվեն։ Նրանք պետք է ապահովեն ՀՀ ազգային շահերի, իսկ կոալիցիոն ուժերի կազմում նաև ՀԱՊԿ գծով դաշնակիցների շահերի պաշտպանությունը։
ՀՀ ռազմական դոկտրինի արդեն մշակման փուլում անհրաժեշտու-
134
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԱՀարություեյան
թյուե է առաջաեում լրջորեն վերլուծել դաշնակիցների ազգային օրենսդրությունները դրանց համակողմանի փոխներթափանցումն ապահովելու նպատակով։
ՀՀ ռազմական դոկտրինի շուտափույթ մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ նրա դրույթները պետք է կազմեն ռազմական համագործակցության իրավական հիմքը, օժանդակեն նրա իրավանորմատիվային հենքի մշակմանն ու կատարելագործմանը։
Ապրիլ, 2006թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Арутюнян А.А, Военное сотрудничество и совместная военная деятельность Республики Армения и Российской Федерации // Сборник научных статей адъюнктов, М., 2004. № 12, ч. 3, с. 5-22.
2. Сборник документов СМО государств - участников СНГ, 1995. № 1, с. 56.
3. Военная доктрина Российской Федерации // Независимое военное обозрение, 2000, № 15.
4. Документы по вопросам формирования и функционирования системы коллективной безопасности государств - участников Договора о коллективной безопасности, М., 2001, вып. № 3, с. 123.
5. НАТО активизируется, СКБ анализирует // Голос Армении, 3 июля 2003.
6. Военная доктрина Российской Федерации // Независимое военное обозрение, 2000, № 15.
ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ВС РА И ПРАВОВОЕ ОБЕСПЕЧЕНИЕ ВОЕННОГО СОТРУДНИЧЕСТВА С РФ
Арсен Арутюнян
Резюме
Анализируя вопросы правового обеспечения перспектив развития военного сотрудничества двух стран, можно прийти к выводу, что наряду со всем положительным, в них имеются определенные проблемы, требующие свое-
135
ԱՀարությո ւ եյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
го разрешения. Например, государства-участники СНГ не всегда имеют идентичные подходы к вопросам военного строительства, и как результат — несоответствие законодательных актов одних государств другим. Работа показывает необходимость разработки в государствах-союзниках модельных актов, позволяющих сблизить национальные законодательства, унифицировать правовую базу военного сотрудничества. Военное сотрудничество Республики Армения и Российской Федерации весьма перспективно, при этом остается нерешенным ряд проблем правового обеспечения уже имеющего место взаимодействия государств. Ликвидировать недоработки в этой области в будущем, по мнению автора, возможно путем одновременного перспективного планирования военного сотрудничества и обеспечения соответствующей правовой базы.
Нам кажется, что одной из проблем правового обеспечения военного сотрудничества Республики Армения и Российской Федерации является сближение национальных законодательств. Сближение военных законодательств должно осуществляться путем согласованных действий между Республикой Армения и Российской Федерацией еще на стадии разработки законодательных и других нормативно-правовых актов в области обороны, а также путем анализа и практического применения действующих актов в этой области с учетом заключенных двусторонних и многосторонних договоренностей по вопросам обороны в рамках СНГ, ОДКБ и других международных договоров. При этом, по возможности, должно обеспечиваться совмещение во времени принятия указанных актов по одним и тем же вопросам.
Проведенный комплексный анализ подтверждает, что военное сотрудничество Республики Армения и Российской Федерации является исторически обусловленным и вызвано объективными потребностями развития двух стран. Военное сотрудничество между Республикой Армения и Российской Федерацией является объективной необходимостью, отвечающей интересам как национальной безопасности двух государств, так и системы коллективной безопасности в целом.
Анализ состояния армяно-российского военного сотрудничества позволяет сделать вывод о том, что взаимовыгодные отношения по широкому спектру направлений развиваются наиболее активно в военно-политической и собственно военной областях. Однако значительный потенциал сотрудничества в военно-технической области реализуется недостаточно, в первую
136
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԱՀարություեյաե
очередь, из-за ограниченных финансово-экономических возможностей взаимодействующих сторон.
Таким образом, выявленные направления военного сотрудничества Республики Армения и Российской Федерации однозначно показывают, что оно имеет длительную перспективу, несмотря на то, что остаются нерешенными некоторые проблемы правового обеспечения взаимодействия государств в этой области. Решение их возможно при комплексном исследовании уже перечисленных методов и параллельном перспективном планировании военного сотрудничества и правовой деятельности по его обеспечению.
137