ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՑԱՆ
Փաստաբան
ՀՀ ■ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԴԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿԸ
Սույն գիտական հոդվածի շրջանակներում դիտարկվել է հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների հարցը: Համադրելով տեսությունում և օրենսդրական դաշտում առկա դիրքորոշումները' ներկայացվել է առկա խնդիրները և դրանց լուծումները: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև այլ պետությունների օրենսդրական կարգավորումներին նշված հարցի շուրջ: Կատարված հետազոտության շնորհիվ կատարվել են համապատասխան հետևություններ և եզրահանգումներ, որոնք ուղղված են առկա դատական պրակտիկայի շտկմանը:
Հիմնաբաոեր- հայցի ապահովում, գործին մասնակցող անձանց իրավունքներ, դատական պրակտիկա, քաղաքացիական դատավարություն:
Իրավաբանական գրականության մեջ տարատեսակ քննարկումների առարկա է հանդիսանում հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակի հարցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հետևյալը' «Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ...»:
Վերը նշված հոդվածի տառացի մեկնաբանությունից ակնհայտ է դառնում, որ հայցի ապահովման միջնորդություններ կարող են ներկայացնել'
1. հայցվորը (այդ թվում' պետական մարմինները, դատախազը, տեղական ինքնակառավարման մարմինները),
2. պատասխանողը,
3. երրորդ անձինք (ինչպես վեճի առարկայի հանդեպ ինքնուրույն պահանջ ներկայացնող, այնպես էլ վեճի առարկայի հանդեպ ինքնուրույն պահանջ չներկայացնող)
4. հատուկ վարույթի գործերով դիմողները:
Այսպիսով, հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու իրավունք է տրված բոլոր այն անձանց, ովքեր ունեն նյութաիրավական և (կամ) դատավարական շահագրգռվածություն գործի ելքի մեջ: Ակնհայտ է, որ նման շահագրգռվածություն, առաջին հերթին, ունի գործով հայցվոր հանդիսացող անձը: Ինչպես հայտնի է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն գործին մասնակցող անձանց շարքին, բացի գործով անձնական (սուբյեկտիվ) շահագրգռվածություն ունեցող անձանց, դասվում են նաև պետական-իրավա-կան շահ ունեցող անձինք, մասնավորապես' դատախազը և այլ անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությամբ հանդես եկող անձինք: Անդրադառնալով
նշված անձանց դատավարական իրավունքներին, նշենք, որ վերջիններս օգտվում են հայցվորի բոլոր դատավարական իրավունքներից և կրում են նրա բոլոր դատավարական պարտականությունները, ինչից միանշանակորեն բխում է, որ այս անձինք ևս օժտված են հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու իրավունքով:
Դատավարագիտության մեջ վիճահարույց է այն հարցը, արդյո՞ք պատասխանողը կարող է ներկայացնել հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Այսպես, որոշ դատավարագետների կարծիքով, ինչպիսիք են Վ.Արգունովը, Ս.Բորիսովան, Ս.Իվանովան հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու իրավունք պետք է ունենա միայն հայցվորը : Նշվածը հիմնավորվում է հետևյալով' հայցի ապահովման ինստիտուտի կարևորագույն նպատակն է ապահովել որոշակի երաշխիքներ հարուցված հայցով ապագա վճռի կատարումն ապահովելու և հայցվորի օրինական շահերը ցանկացած բացասական հետևանքներից պաշտպանելու համար, հետևաբար հայցի ապահովումը չի կարող հակասել հայցվորի շահերին, ուստի հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու իրավունքը' դա հայցվորի բացառիկ իրավունքներից է, ինչպես
օրինակ' հայցի հիմքն ու առարկան փոխելու իրա-2 » վունքը : Անհրաժեշտ է նշեր որ գիտնականների վե- §
րը նշված կարծիքը հիմնավորված չէ գործող Ջ
օրենսդրությամբ, քանի որ օրենսդիրը հայցի ապա- յՉ
հովման միջնորդություն ներկայացնելու իրավունք ՚|
է տվել գործին մասնակցող բոլոր անձանց: ժամա- ^
նակակից իրավաբանական գրականության մեջ gj
լայն տարածում ունի նաև այն կարծիքը, որ բոլոր Ջ,
այն դեպքերում, երբ պատասխանողը հանդիսա- |
նում է նաև հակընդդեմ հայցվոր՝ նա կարող է հան- =
3
դես գալ հայցի ապահովման միջնորդությամբ :
Հարկ է նկատել, որ այս բոլոր դեպքերում պատասխանողը ինքն է դառնում հայցվոր և այս պարագայում հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելը անշուշտ բխում է իր' որպես հակընդդեմ հայցվորի իրավունքներից: Սակայն քննարկենք այն հարցը արդյո՞ք պատասխանողը կարող է նման միջնորդությամբ հանդես գալ, երբ չի ներկայացրել հակընդդեմ հայց: Օրինակ, Մ.Պլյուխինան իր աշխատանքի մեջ նշում է հետևյալը. «Հայցի ապահովման միջոցներ կիրառել մեծամասամբ դեպքերում խնդրում է հայցվորը, բայց ամուսնալուծության և համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի բաժանման դեպքերում կարող է միջ-նորդել նաև պատասխանողը, նույնիսկ այն դեպքերում, երբ չի ներկայացրել հակընդդեմ հայց: Այս դեպքերում դատարանը պարտավոր է քննարկել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ huipgji և անհրաժեշտության դեպքում կիրառել այն» : Նշվածը հնարավոր է գտնում նաև Վ.3արկովը, նա նշում է. «Հայցի ապահովման միջնորդություն կարող է ներկայացնել ոչ միայն հայցվորը, այլ նաև պատասխանողը, որպեսզի երաշխավորի դատական ծախսերի փոխհատուցումը իր գնահատմամբ անհիմն հայց ներկայացնելու դեպքում» : Մեր կարծիքով, հայցի ապահովման միջնորդություն կարող է ներկայացնել նաև պատասխանողը բոլոր այն դեպքերում, երբ դա չի հակասում հայցի ապահովման ինստիտուտի իրավական նպատակներին: Հարց է ծագում' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված ո՞ր հայցի ապահովման միջոցը կարող է կիրառվել պատասխանողի միջնորդությամբ, քանի որ հոդվածով նախատեսված մեծամասնություն կազմող հայցի ապահովման միջոցները կիրառվում են պատասխանողի նկատմամբ, ինչը շեշտադրված է հենց հոդվածում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է' «... հայցի ապահովման միջոցներն են' այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը»: Գտնում ենք, որ պատասխանողը իր իրավունքների լիարժեք պաշտպանության համար կա-| րող է միջնորդել դատարանին կիրառել հենց այս || հայցի ապահովման միջոցը, այն բոլոր դեպքերում, ■§։ երբ դա համապատասխանում է հայցի ապահով-՚| ման իրավական նպատակներին, այն է' հանդիսա-5 նում է ապագա դատարանի վճռի փաստացի կա-I տարման երաշխիքը: Գտնում ենք նաև, որ հայցի ■Ջ, ապահովման այս միջոցը կարող է կիրառվել նաև ^ հայցվորի հանդեպ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը գործին մասնակցող
անձանց մեջ է ներառում նաև երրորդ անձանց: Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, ներկայացնում են առանձին պահանջ, ուստի բնական է նաև նրանց հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու իրավունքի առկայությունը: Ինչ վերաբերում է վեճի առարկայի հանդեպ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց իրավունքին հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելուն, ապա այս հարցը վիճահարույց է: Չնայած այն հանգամանքին, որ նրանք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կողմից և օգտվում են հայցվորի մեծամասամբ իրավունքներից, սակայն նրանք չեն հանդիսանում ենթադրվող իրավահարաբերությունների սուբյեկտ և չունեն շահագրգռվածություն վիճելի օբյեկտի նկատմամբ, հետևաբար տեսաբանների մեծամասնությունը գտնում են, որ նրանք չունեն իրավունք հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու համար: Այլ կարծիք ունի Ա.Կոստենկոն, ով կարծում է, որ վեճի առարկայի հանդեպ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ևս կարող են հայցի ապահովման
6
միջնորդություններ ներկայացնել: Որպեսզի հասկանանք կարող են արդյոք վեճի առարկայի հանդեպ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ներկայացնել հայցի ապահովման միջնորդություններ, անհրաժեշտ է վերլուծել վերջիններիս իրավական կարգավիճակը: Այսպես, քաղաքացիական գործի շրջանակներում վեճի առարկայի հանդեպ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի ներգրավման հիմք է հանդիսանում հետագայում այդ անձի հանդեպ կամ իր կողմից հայց հարուցելու հնարավորությունը, ինչը պայմանավորված է վիճելի իրավահարաբերության և երրորդ անձի միջև գոյություն ունեցող կապով (մեծամասամբ դեպքերում դա պատասխանողի կողմից երրորդ անձի հանդեպ ռեգրեսիվ հայց ներկայացնելու հնարավորությունն է): Այսպիսով, երրորդ անձի մասնակցության իմաստը, դա համապատասխան կողմին օգնություն ցույց տալն է: Ակնհայտ է նաև, որ այդ երրորդ անձը ունի որոշակի ինքնուրույնություն և հանդես է գալիս իր անունից, ունի ինքնուրույն հետաքրքրություն գործի ելքի հետ կապված, քանի որ այս գործի հետ կապված հաստատված հանգամանքներն այլևս ապացուցման կարիք չեն ունենա հետագայում կողմի և երրորդ անձի վեճի դատարանում լուծման համար: Գտնում եմ, որ վեճի առարկայի հանդեպ ինքուրույն պահանջ չունեցող երրորդ անձը, ամեն դեպքում ունենալով շահագրգռվածություն գործի ելքի հետ կապված ունի
իրավունք հայցի ապահովման միջնորդություն ներկայաց նելու:
Քննարկենք նաև Հայաստանում ձևավորված դատական պրակտիկան: Մեծամասամբ դեպքերում հայցի ապահովում կիրառվում է հայցվորի միջնորդության հիման վրա, սակայն երբեմն կարող են կիրառվել նաև հայցվորի շահերին հակառակ: Օրինակ' թիվ ԵԷԴ/0970/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում պատասխանողի ներ-կայացուցչի միջնորդությամբ դատարանը 23.11.2011թ. որոշմամբ կիրառել է հայցի ապահովման միջոցներ հայցվորի նկատմամբ: Նշվածի առնչությամբ հայցվորի հանդեպ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնող դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության հետևյալ պատճառաբանությամբ' «.. .հայցի ապահովման դատավարական ինստիտուտի կարևորագույն նպատակն է, ապահովել որոշակի երաշխիքներ հարուցված հայցով ապագա վճռի կատարումն ապահովելու և հայցվորի օրինական շահերը ցանկացած բացասական հետևանքներից պաշտպանելու համար (տես, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/ 0550/02/09 քաղաքացիական գործով 30.07.2010թ. որոշումը)»: Այսինքն, հայցի ապահովումը կիրառվում է ներկայացված հայցը, հայցվորի պահանջները բավարարվելու դեպքում դրանց կատարումն ապահովելու համար: Ասվածից բխում է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտի նպատակը հարուցված հայցով ապագա վճռի կատարումն ապահովելն է, հայցի ապահովումը կոչված է պաշտպանելու հայցվորի օրինական շահերը ցանկացած բացասական հետևանքներից, հետևաբար, հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու միջնորդություն կարող է անել գործին մասնակցող անձանցից հայցվորը, հակընդդեմ հայցվորը և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձը: Այսպիսով, ՀՀ դատական պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, համաձայն որի' հայցի ապահովման միջնորդություն կարող է ներկայացվել միայն հայցվորի շահերի պաշտպանության նպատակով, ինչը գտնում եմ հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, համաձայն որի' հայցի ապահովում կարող է կիրառվել գործին մասնակցող ցանկացած անձի միջնորդությամբ:
Հարցի մանրամասն քննարկման համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաև արտասահմանյան երկրների օրենսդրությունը:
Վրաստանի, Լատվիայի քաղաքացիական օրենսդրության համապատասխան հայցի ապահովման միջնորդություն կարող է ներկայացնել մի-
այն հայցվորը: Ղազախստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի քաղաքացիական դատավարության օրենսգրքերը տալիս են Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքին նման սահմանում' «հայցի ապահովման միջնորդություն կարող են ներկայացնել գործին մասնակցող անձինք»:
Գերմանիայում պատասխանողը կարող է հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդություն ներկայացնել այսպես կոչված երկկողմանի հայցերի դեպքում: Այսպիսի հայցերի դեպքում հայցվորի և պատասխանողի պահանջը ըստ էության նույնն են: Խոսքը գնում է օրինակ առոչինչ գործարքի անվավերության կիրառման հայցերի, համատեղ ձեռք բերված գույքի բաժանման, ժառանգական գույքի բաժանման, համատեղ գույքում բաժնի առանձնացման գործերին: Այստեղ, հայցի ապահովման կիրառման քննության կողմերի համար օգտագործում են հատուկ տերմինալոգիա: Այսպես, անձը, ով ներկայացնում է հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդություն, կոչվում է դիմող (der Antragsteller), իսկ անձը, ում հանդեպ այդ միջոցները կիրառվում են' կոչվում է հակառակ կողմ, կամ կողմ, ում ուղղված է հայցի ապահովման միջոցների կիրառումը (der Antragsgegner): Գտնում ենք, որ այսպիսի տերմի-նոլոգիայի օգտագործումը արդարացված է, քանի որ հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդություն կարող է ներկայացնել ոչ միայն հայցվորը և ոչ միայն պատասխանողի հանդեպ: Գերմանիայի քաղաքացիական դատավարության համաձայն' վեճի առարկայի հանդեպ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ևս կարող են միջնորդություն ներկայացնել հայցի ապահովման կիրառման վերաբերյալ: Նշված անձինք իրավունք ունեն կատարել բոլոր դատավարական գործողությունները, եթե նրանց դիմումները և գործողությունները չեն հակասում կողմի դիմումներին և գործողություններին: Այսպես, նրանք իրավունք ունեն օգտագործել բոլոր պաշտպանության միջոցները, ներառյալ այսպես կոչված «պահանջների իրականացման միջոցները» (das Angriffsmittel), որոնց տակ հասկացվում են բոլոր դիմումները, բացատ- | րությունները կամ դիրքորոշումները' ուղղված պա- Ջ հանջի կատարման իրականացմանը : ՛■§։
Նշենք, որ այսպես կոչված երկկողմանի հայ- ՚| ցերը (actiones duplices), որոնց դեպքում Գերմանի- ^ այում պատասխանողը կարող է հայցի ապահով- gj ման միջնորդություն ներկայացնել, հայտնի էին-Ջ, դեռևս հռոմեական իրավունքին: Երկկողմանի հայ- | ցը սահմանվում էր հետևյալ կերպ. «Մեծամասամբ Տ դեպքերում ներկայացվում են միակողմանի հայ-
ճ
.О
ցեր, actiones simplices, այսինքն, հայցվորի և պատասխանողի դերերը լրիվ հակառակ են, հայցվորը պահանջում է իր իրավունքի ճանաչումը և պարտավորեցնում է պատասխանողին, իսկ պատասխանողը պահանջում է, որպեսզի հայցվորի հայցը մերժվի»: Այն դեպքերում, երբ երկու կողմերը հանդիսանում են միաժամանակ հայցվոր և պատասխանող uterque actor est, et rei et actons partes sustinet, հայցվորը տարբերվում է պատասխանողից միայն նրանով, որ ինքը առաջինն է դիմել դատարան: Այսպիսի հայցերը կոչվում են երկկողմանի: («actiones duplice»). Որպես երկկողմանի հայց' հռոմեկան իրավունքին հայտն էին ժառանգության բաժանման և համատեղ գույքի բաժանման հայցերը: Այս կապակցությամբ Յուլիանը գրում էր, որ համատեղ գույքի բաժանման, ժառանգության բաժանման և սահմանների սահմանման հայցերը այնպիսին են, որ անձինք ունեն երկակի իրավունք' հայցվորի և այն անձի, ում հանդեպ ներկայացվել է հայցը: Սեկ այլ հռոմեական իրավաբան Գային պատմում է, որ երկկողմանի հայցերում' ժառանգության բաժանման, համատեղ գույքի բաժանման, սահմանների սահմանման առաջ է գալիս հարց' ո՞վ է հանդիսանում հայցվոր, քանի որ բոլորի դրությունը հավասար է, բայց կան ավելի շատ հիմքեր մտածելու, որ որպես հայցվոր է հանդես գալիս նա, ով կանչել է դատը:
ժամանակակից քաղաքացիական դատավարության մեջ ևս քննվում են բազմաթիվ երկկողմանի հայցեր: Դրանք են' գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ հայցերը, համատեղ գույքի բաժանման վերաբերյալ հայցերը (ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի բաժանում, ժառանգություն ստացած գույքի բաժանում և այլն): Գտնում ենք, որ հենց այսպիսի հայցերի դեպքում հայցի ապահովման կիրառումը նույնիսկ հայցվորի հանդեպ չի հակասում հայցի ապահովման իրավական նպա-տակներին:
Անդրադառնանք նաև հատուկ վարույթի գործերով դիմողների իրավունքներին հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու համար: Այս հարցը դատավարագիտության մեջ ևս դարձել է տարատեսակ քննարկումների առարկա: Հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ բացակայում է նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայությամբ: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի, դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է սույն օրենսգրքով նախատես-
ված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով: Այսպիսով, հատուկ վարույթի գործերի հանդեպ կիրառվում են այն նորմերը, որոնք սահմանված են նաև հայցային վարույթների նորմերի համար, եթե այլ բան սահմանված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության 28-39 գլուխներով:
Քաղաքացիական դատավարության տեսության մեջ կա տեսակետ, համաձայն որի, հատուկ վարույթի գործերով ի տարբերություն հայցային վարույթի' դիմողը զրկված է որոշակի իրավունքներից, այն է' օրինակ, վեճի առարկա փոփոխելու, հայցի ապահովման միջոցներ կիրառելու իրավունքից: Այսպիսի տեսակետը հիմնավորվում է հայցի ապահովման բառացի մեկնաբանությունից' ապահովվում է հայցը, մյուս կողմից նշենք, որ օրենսդրական ոչ մի արգելք այս ինստիտուտի կիրառման համար գոյություն չունի: Հետևաբար, եթե այն համապատասխանում է հայցի ապահովման ինստիտուտի իրավական նպատակին, ապա կարող է կիրառվել նաև հատուկ վարույթում:
Ամբողջացնելով վերոգրյալը, գտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածը, համաձայն որի հայցի ապահովման միջնորդություն կարող են ներկայացնել գործին մասնակցող անձինք, ենթակա չէ սահմանափակ մեկնաբանման, ուստի բոլոր այն դեպքերում, երբ հայցի ապահովման կիրառումը արդարացված է հայցի ապահովման նպատակներով, պետք է այն կիրառվի գործին մասնակցող ցանկացած անձի միջնորդությամբ:
Տե ս, Немцева В. Б. О субъектах права на обеспечение иска в гражданском и арбитражном судопроизводстве // Вестник Омского университета. Серия Право. 2009. N 3. С. 66-69.
Տե ս, Денисов И. С. Институт обеспечения иска в российском гражданском и арбитражном процессе // Дис. канд. юрид. Наук. Санкт-Петербург, 2006. С. 90-95.
Տե ս, Ярков В.В. Понятие и значение обеспечительных мер в арбитражном процессе. // Доктрина гражданского и арбитражного процесса. Сборник статей. СПб-Краснодар. 2004. С. 148: “О субъектах права на обеспечения иска в гражданском и арбитражном судопроизводстве” // Немцева В. Б. Вестник Омского университета. Серия “Право”, 2009. N 3. С. 66-69.
4
Տե ս, Плюхина М.А. Процессуальные средства обеспечения эффективности судопроизводства по гражданским делам. Дис. канд. юрид. наук. Екатеринбург, 2002, С. 170.
Տե ս, Ярков В.В. Понятие и значение обеспечительных мер в арбитражном процессе. // Доктрина гражданского и арбитражного процесса. Сборник статей. СПб-Краснодар. 2004. С. 148.
Տե ս, Այս մասին առավել մանրամասն տե ս, Костенко А.Н. О некоторых проблемах применения обеспечительных мер арбитражным судом.//Арбитражные споры, N 4, 2003. С. 20-23.
Гражданское процессуальное уложение Германии. Вводный закон к Гражданскому процессуальному уложению: пер. с нем. / Под ред. В. Бергмана. М., 2006. С. 21.
Տե ս, Салогубова Е. В. Римский гражданский процесс. М., 1997. С. 81.
Գրականության ցանկ
1. Немцева В. Б. О субъектах права на обеспечение иска в гражданском и арбитражном судопроизводстве // Вестник Омского университета. Серия Право. 2009. N 3.
2. Денисов И. С. Институт обеспечения иска в российском гражданском и арбитражном процессе // Дис. канд. юрид. Наук. Санкт-Петербург, 2006.
3. Ярков В.В. Понятие и значение обеспечительных мер в арбитражном процессе. // Доктрина гражданского и арбитражного процесса. Сборник статей. СПб-Краснодар. 2004.
4. Костенко А.Н. О некоторых проблемах применения обеспечительных мер арбитражным судом.//Арбитражные споры, N 4, 2003.
5. Гражданское процессуальное уложение Германии. Вводный закон к Гражданскому процессуальному уложению: пер. с нем. / Под ред. В. Бергмана. М., 2006.
6. Салогубова Е. В. Римский гражданский процесс. М., 1997.
Лусине Саргсян
Адвокат
РЕЗЮМЕ
Круг лиц, имеющих право ходатайствовать о применении мер по обеспечению иска сокращать ответственность прокурора в гражданском процессе РА
В рамках этой научной статьи рассмотрен вопрос о субъектах, имеющих право подать ходатайство об обеспечении иска. Объединив позиции существующие в теории и правовое регулирование в данной сфере, были представлены существующие проблемы и их решения. В статье также затрагиваются законодательные положения других государств по этому вопросу. На основе опроса были сделаны соответствующие выводы, которые направлены на исправление действующей судебной практики.
Ключевые слова: обеспечение иска, права участников судопроизводства, судебная практика, гражданское судопроизводство.
Lusine Sargsyan
Advocate
SUMMARY
Framework ofperson’s right to reduce the prosecutor’s responsibility in the RA civil procedure Within this scientific article has been observed the subject’s questions, who had the the right to represent petition for suit. The existing problems and their solutions have been presented combining the positions in the theory and in the legislative field. This article also touches other countrie’s legislative regulations on this issue. Due to this research have been made corresponding conclusions which are directed at correction of existing judicial practice. Key words: Provisional injuction, rights of the parties to the proceedings, court practice, civil procedure.
1
.5
!
3
.o