ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՑԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության անհատական դիմումների վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու
ՄՈՌԱՑՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ 'ՈՐՊԵՍ ՄԱՐԴՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐ
Մոռացվելու իրավունքը դա որոշակի իրավիճակի առկայության պայմաններում մարդու որոնողական համակարգերից իրեն վնասող իր անձնական տվյալների ոչնչացում պահանջելու իրավունքն է: Այս հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են թվային իրավունքին առնչվող շատ պետությունների օրենսդրություններ և ԵՄ և ՍԻԵԴ նախադեպային իրավունքը:
Հիմնաբաոեր- մարդու իրավունք, մոոացվեբո իրավունք, անձնական ավյաւներ, համացանց, անձնական ինֆորմացիա:
Մոռացվելու և մաքրվելու իրավունքը կյանքի է կոչվել Եվրոպական Միությունում «Տվյալների պաշտպանության» հրահանգի (դիրեկտիվի) շրջանակներում և Արգենտինայում: Սրա էությունը կայանում է նրանում, որ տվյալների կրողները կարող են պարտագրել, որ վերաց նեն իրենց վերաբերյալ անձնական ինֆորմացիան: Չնայած, որ սա արդարացված է անձնական ինֆորմացիայի անօրինական մշակման դեպքում, սակայն սա կարող է լուրջ հետևանք ունենալ խոսքի իրավունքի հետ հարաբերակցության ժամանակ: Մոռացվելու իրավունքի պահանջը կարող է բերել խմբագիրների կամ լրագրողների տեղեկատվության իրավունքի սահմա նափակմա ն:
Մոռացվելու իրավունքը դա մարդու որոշակի պայմաններում, որոնողական համակարգից իրենց վերաբերող այն անձնական ինֆորմացիան վերացնելու իրավունքն է, որը կարող է նրան վնա-սել:
Սակայն վեբ կայքերի հետևողական զարգացումը տեղեկատվության տարածման ոլորտում զգալի փոփոխություն գրանցեց: Սոցիալական ցանցերի, բլոգերի և որոնողական համակարգերի ներմուծման շնորհիվ ինֆորմացիան ոչ միայն դարձավ հասանելի յուրաքանչյուրին աշխարհի ցանկացած կետում, այլ նաև' անվերահսկելի: Սա բերեց հզոր ինֆորմացիոն հիշողության ձևավորմա-| նը, մասնավորապես' անձնական ինֆորմացիան Л մտնելով ցանց, մնում է այնտեղ ընդմիշտ' ինչպես ■§։ դաջվածքը մարդու մարմնի վրա, և մոռացվելու ՚| իրավունքը դարձավ հասարակության ինքնապաշ-5 պանության ակտ բոլոր ոլորտներ ներխուժող ԻՆ-I ՏԵՐՆԵՏԻ (համացանցի) իշխանությունից: Մո-■Ջ, ռացվելու իրավունքը մեկնաբանող և կարգավորող | միասնական իրավական ակտի բացակայության
^ պատճառով «մոռացվելու իրավունք» եզրույթը
2
անորոշ է :
Համաձայն Ռոլֆ Վեբերի մոռացվելու իրավունքը դա անհատի իրավունքն է պահանջել վերացնել իրեն վերաբերող որոշակի ինֆորմացիա, որը անհասանելի կդառնա երրորդ անձանց հա-
3
մար : Այլ խոսքերով ասած այս իրավունքը թույլ է տալիս անհատին վերացնել իրեն վերաբերող ցանկացած ինֆորմացիա' տպագիր, էլեկտրոնային, տեսա և ձայնագրություններ, որ այդ ինֆորմացիան անհասանելի դառնա որոնողական համակարգերի համար: Այս իմաստով պետք է տարբերել մոռացվելու իրավունքը մոռանալու իրավունքից: Երկրորդը վերաբերվում է որևէ պատմական իրողություն հիշեցնելու արգելքին վաղեմության ժամկետի անցնելու պատճառով, քանի որ հասարակության համար այդ ինֆորմացիան դառնում է ոչ ակտուալ: Մոռացվելու իրավունքի դեպքում էլ է գործում վաղեմության ժամկետ, քանի որ ժամանակի ընթացքում փոքրանում է հասարակության հետաքրքրությունը այս կամ այն ինֆորմացիայի նկատմամբ, կամ' ի սպառ վերանում: Այսպիսով մոռացվելու իրավունքը բաղկացած է յուրաքանչյուրի իր մասին ունեցած ակտուալ և համապարփակ ինֆորմացիայից: Մոռացվելու իրավունքը տարբերվում է մարդու անձնական անձեռնմխելիության իրավունքից, քանի որ այն ենթադրում է արդեն իսկ հանրային, բայց երրորդ անձանց հասանելի լինելու համար անցանկալի ինֆորմացիայի ոչնչացում: Մոռացվելու իրավունքը ամենաժամամակա-կից ընկալմամբ ենթադրում է որոնողական համակարգերում նյութերից այնպիսի հղումների ոչնչացում, որոնք անձնական տվյալներ կամ անցանկա-լի ինֆորմացիա են պարունակում, բայց ոչ ամբողջ
4
նյութի ոչնչացում կամ վերացում :
Եվրոպայում մեծ քանակ են կազմում այնպիսի դատական ակտերը,որոնք սահման են դնում տեղեկատվության իրավունքի և մարդու անձնական իրավունքի միջև:
Եվրոպական երկրներից Ֆրանսիայի օրենսդրությունը ընդունում է le droit l’oubli սկզբունքը' պատիժը կրած և ռեաբիլիտացիա (վերականգնում) անցած դատապարտվածին' իր դատական անցյալի մասին հրապարակած փաստերի ոչնչացման իրավունքը : Նմանատիպ սկզբունք է գործում նաև Մեծ Բրիտանիայում: Ինչպես Եվրոպայույմ այնպես էլ ԱՄՆ-ի դատական հաշվետվություններում չեն հիշատակվում անչափահասների անունները, քանի որ երիտասարդ տարիներին կատարված
հանցագործությունները չպետք է բացասական
6
ազդեցություն ունենան հետագա կյանքի վրա :
2010թ.-ին Եվրոպայի Խորհուրդը հրապարա-կեց իր Ուղերձը «Եվրոպայի խորհրդում անձնական տվյալների պաշտպանությանը ուղղված բազմակողմանի մոտեցում», որտեղ ընդհանուր մտահոգություն են հայտնել անձնական տվյալների խոցելիության մասին' տեխնոլոգիական փոփոխության և այս ոլորտում առկա ԵՄ օրենսդրության բարեփոխման անհրաժեշտության մասին : Բացի այդ, այս ուղերձը առաջինն էր, որյւ սահմանեց ինտերնետում մոռանալու իրավունքը :
2012 թվականին Եվրոպական Հանձնաժողովը ներկայացրեց «Անձնական տվյալների մասին» նոր ակտի նախագիծ, որը միտված էր 95/46 EC հրահանգի փոփոխմանը և կատարելագործմանը, որը ուժի մեջ մտավ 2015 թվականին : Այս ակտում տրվեց մոռացվելու իրավունքի հասկացությունը, որի համաձայն դա անձի իրավունքն է պահանջել վերացնել իրեն վերաբերող այն տեղեկատվությունը, որը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ինքը անչափահաս է եղել, և այն տեղեկատվությունը, որը չի համապատասխանում հրապարակման նպատակներին:
Իսպանիայում գործում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք , որի 4-րդ հոդվածի համաձայն անձնական տվյալները ենթակա են հավաքման և պահպանման, եթե համապատասխանում են ստեղծված իրավիճակին և իրականությանը: Այդ տվյալները չեն կարող օգտագործվել հավաքման նպատակից այլ նպատակներով, բացառությամբ պատմական աղբյուրների, իսկ եթե այդ տվյալները չեն համապատասխանում հավաքագրման նպատակին, պետք է ոչնչացվեն: Օրենքը նույնիսկ նշել է ոչնչացման ընթացակարգը: 1993թ-ին անձնական տվյալների հավաքման, մշակման և օգտագործման համար ստեղծվեց Տվյալների պաշտպանության ազգային գործակալություն, որը գործում է Արդարադատության նախարարությանը կից: Հենց այս գործակալությունն էլ հանդիսանում է անձնական տվյալների ոչնչացման պահանջով դիմելու առաջին ատյանը:
2014թ.-ին ՍԻԵԴ-ը քննեց Իսպանիայի քաղա-
քացի'Մարիո Կոստեխա Գոնսալեսն ընդդեմ Google-ի գործը: Սկզբում Իսպանիայի քաղաքացին դիմել է վերը նշված իսպանական գործակալություն և պահանջել ոչնչացնել 1998թ. La Vanguradia թերթում իր բնակարանը պարտքի դիմաց աճուրդով վաճառելու վերաբերյալ հոդվածը, քանի որ ինքը վաղուց պարտքը մարել էր, ինչպես նաև Google-ին պարտավորեցրել հանել հղումը այդ նյութի վերաբերյալ, քանի որ այդ տեղեկատվությունը ոտնահարում է իր անձնական անձեռնմխելիության իրավունքը : Նրա բողոքը ընդդեմ թերթի մերժվեց, գործակալության կողմից հիմնավորվելով, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և օրինական է, սակայն բողոքն ուղղված ընդդեմ Google-ի' ընդունվեց: Քաղաքացու բողոքը կայանում էր նրանում, որ «Google>^ որոնողական համակարգը շարունակում էր տվյալներ ներկայացնել ժամանակին պարտքերի դիմաց աճուրդի հանված իր տան վերաբերյալ այն պարագայում, երբ համապատասխան վարույթը արդեն մի քանի տարի է ինչ փակվել էր և հետևաբար ներկայացված տվյալները, բացի իր անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարելուց, ուրիշ ոչ մի բանի պիտանի չէին: Քաղաքացին պահանջում էր, որ նախ' լրագիրը հեռացնի կամ ճշտի ներկայացված տվյալները այնպես, որ իր անձին վերաբերող տեղեկությունները այլևս չերևան, և երկրորդը, որ «Google Spain»^ կամ «Google Խ^»-ը միջոցներ ձեռնարկեն, որ իրեն վերաբերող անձնական տվյալները այլևս չհայտնվեն որոնման արդյունքներում: Իսպանիայի իշխանությունները պարտավորեցրին Google-ին ոչնչացնել այդ հոդվածի հղումը, որպեսզի որոնողական համակարգում այս տեղեկատվությունը երրորդ անձանց համար լինի անհասանելի: Google-ը բողոքարկեց Իսպանիայի գերագույն դատարան, որը գործը ուղարկեց Եվրոպական Միության արդարադատության դատարան: ՄԻԵԴ-ի 2014թ. մայիսի 13-ի վճռի համաձայն Google-ը պարտավորվեց ոչնչաց նել այդ հոդվածի հղումը Google-ի Inc ենթադոմենից' Իսպանիայի տարածքում հիմք ընդունելով 95/46 EC հրահանգը, չնայած, որ տվյալները մշակվել էին ԱՄՆ տարածքում: Ինքը տեղեկատվությունը մնաց հասանելի La Vanguradia թերթի կայքում, իսկ Google-ի որոնողական հղումը հանվեց: Այս վճիռը առաջին դատական նախադեպն էր նմանատիպ գործերով: Կարևոր է, որ դատարանը որոշեց, որ այս գործը համընդհանուր չէ, իսկ մոռացվելու իրավունքը' բացարձակ: Նմանատիպ գործերով որոշումներ պետք է կայացվեն կոնկրետ հանգամանքներ հաշվի առնելով, որպեսզի բացառենք մարդու այս երկու հիմնարար իրավունքների (խոսքի և մամուլի ազատություն) հակասությունը և անհիմն սահմանափակու-
ճ
.О
մը: Գործը շատ մեծ արձագանք ունեցավ, Եվրոպական Միության արդարադատության դատարանի վճռի ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրը Google-ը 12000 դիմում ստացավ, տեղեկատվության ոչնչացման պահանջով: Google-ը ստիպված եղավ ոչնչացնել այդ տեղեկատվությունը, սակայն 2014թ.-ին Եվրոպական Միության արդարադատության դատարանը նոր վճիռ ընդունեց, որի համաձայն Google-ը պարտավոր չէ վերացնել այն բոլոր տեղեկատվությունը, որը մարդիկ պահանջում են, քանի որ այն կարող է իրենից հասարակական հետաքրքրություն ներկայացնել այս կամ այլ նշանակություն ունենալ, կամ վնասել հենց ոչնչացման պահանջ ներկայացնող անձի շահերը: Նմանատիպ դեպքերում' մարդու անձնական անձեռնմխելիության և մոռացվելու իրավունքի հավասարակշռությունը պահպանելու համար Google-ը պետք է այդ գործը փոխանցի տվյալ պետության համապատասխան մարմնին'գործակալությանը և այդ մարմնի որոշումից հետո նոր գործի:
Ինչպես Իսպանիայում, այնպես էլ Իտալիա-յում' 2003թ.փց գործում է Անձնական տվյալների
13
պաշտպանության մասին օրենսգիրք , որի համաձայն, մոռացվելու իրավունքը դիտարկվում է որպես յուրաքանչյուր քաղաքացու արխիվից իր կենսագրական տվյալներին վերաբերող, իր պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկատվության ոչնչացում պահանջելու իրավունք, եթե այդ տեղեկատվությունը այևս ակտուալ չէ և չի ներկայացնում հասարակական հետաքրքրություն, կամ իր դատվածություն ունենալու մասին տեղեկատվության տարածման կանխումը պահանջելու իրավունք:
1990թ. Իտալիայի Գերագույն դատարանը հակաօրինական ճանաչեց Messaggero թերթի գործունեությունը, որը իր էլեկտրոնային կայքում դրել էր նախկին հանցագործի նկարը, որի դատվածությունը վաղուց մարվել և հանվել էր և որը վաղուց
14
վերադարձել էր բնականոն կյանքի : Այս տեղեկատվության վերհիշումը ճանաչվեց հասարակական նշանակություն չունեցող և Մարիո Կեզան, որն արդեն պաշտոնյա էր, դատական կարգով ստացավ այդ տեղեկատվության ոչնչացման իրավունք: Հետագայում մեկ այլ նմանատիպ' Ջուլիա Կարա-դոննայի գործով Օրտոնա քաղաքի դատարանը Primadanoi էլեկտրոնայյւն կայքին ենթարկեց 17 հազար եվրո տուգանքի իր արխիվում գտնվող երկու գործարարների մասին դատական գործի վերաբերյալ նյութերի ոչնչացման պահանջը մերժելու համար: Դատարանը նշեց, որ բավականին ժամանակ է անցել այդ դեպքից և այդ տեղեկատվությունը արդեն հասարակական հետաքրքրություն չի առաջացնում: Արդյունքում այդ տեղեկատվությու-
16
նր ոչնչացվեց այդ կայքի արխիվից :
2009թ. գերմանացի դերասան Վոլտեր Սայդ-մերերի սպանության համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վոլֆգանգ Վերլեի ֆոնդը նամակ ուղարկեց Վիքիպեդիային անգլիա-լեզու հոդվածից Վոլֆգանգի և իր ընկերոջ Լաուբե-րի անունները ջնջելու պահանջով, կցելով նամակին Գերմանիայի 1973 թվականի նախադեպային որոշումը, որը նշում էր, որ կարելի է թաքցնել հանցագործների անունները պատիժը կրելուց հետո , սակայն անգլալեզու տեքսի հեղինակաները հրաժարվեցին ջնջել, որի համար հիմք էր հանդիսացել նաև այն հանգամանքը, որ Վիքիպեդիան գրանցված էր ԱՍՆ-ում և գերմանական օրենքները չէին տարածվում նրա վրա: 2008թ. Վերլեի անունը Գերմանիայի դատարանի պահանջով ջնջել էին հոդվածի գերմանալեզու տարբերակից, սակայն 2009թ. Գերմանիայի Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որը փոխեց դատարանի որոշումը նշելով, որ դա սահմանադրությամբ երաշխավորված տպագրության իրավունքի սահմանա-
փակում է :
1996թ. Falcionelli, Esteban P. Vs Organizacidn Veraz S.A. գործով Արգենտինայի Գերագույն դատարանը որոշեց, որ 10 տարի և ավել վաղեմություն ունեցող անձնական տվյալները կարող են ոչնչացվել անձի պահանջով, քանի որ դրանք հնացած են և սահմանափակում են անձի մոռացվելու իրավունքը և նրան դարձնում է իր անցյալի գերին :
Ավելի ուշ 2000թ. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն սահմանվեց անձնական տվյալների պաշտպանության հնգամյա ժամկետ: 2011թ. Արգենտինայի Գերագույն դատարանը գործով օգտագործելով մոռացվելու իրավունք հասկացությունը հաստատեց,
որ այդ իրավունքի պաշտպանության համար գոր-
21
ծում է հնգամյա ժամկետ :
2009թ. Վերջինիա Դա Կունանան հաղթեց մի գործ, որով Արգենտինայի դատարանը պարտավորեցրեց Googl-ին և Yahoo-ին վերաց նել նյութի հղումը, որում պոռնո պատկերների տակ գրված էր իր անունը, որը նրան արատավորում էր: 2010թ. այս որոշումը բեկանվեց Վերաքննիչ դատարանի կողմից, այն հիմքով, որ որոնողական համակարգերը
պատասխանատու չեն նյութի բովանդակության
22
համար :
Վերջին մոտ հարյուր նմանատիպ դեպքե-րում'մասնավորապես 2014 թ.-ի Մարիա Բելեն Ռոդրիգեսը ընդդեմ Google- ի և Yahoo գործով նկարների հղման ոչնչացման մասին պահանջի մասին հայցը մերժվեց, դատարանները ընդգծեցին այն փաստը, որ որոնում կրող համակարգերը պա-
տասխանատվություն են կրում նկարի բովանդա-
23
կության համար միայն բացառիկ դեպքերում :
ԱՄՆ Սահմանադրության իրավունքների մասին բիլլի առաջին փոփոխության ժամանակ երաշխավորվեց քաղաքացիների խոսքի է մամուլի ազատության իրավունքը: Ի տարբերություն եվրոպական երկրների ամերիկյան օրենսդրությունը ամրագրում է, որ եթե տեղեկատվությունը օրինական է և համապատասխանում է իրականությանը, ապա ԶԼՄ-ները կարող են տպագրել և արխիվացնել: 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում գոյություն ուներ մոռացվելու իրավունքին առնչվող երկու դատական նախադեպ, մասնավորապես' Մելվինն ընդդեմ Ռիդի գործով: «Մելվինն ընդդեմ Ռեյդի» (1931թ.) գործում քաղաքացին, ում ժամանակին ներկայացվել է սպանության մեղադրանք, սակայն հետագայում դատարանն իրեն արդարացրել է, հայտնաբերում է, որ իր պատմությունը նույնությամբ վերարտադրվել է «Կարմիր կիմանոն» ֆիլմում, և դատի է տալիս ֆիլմի պրոդյուսերին, իսկ դատարանը բավարարում է քաղաքացու հայցը: Հայցը հիմնված էր այն սկզբունքի վրա, որ անձի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը համարվում է իրավախախտում, որը ոտնահարում է մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը. «ամեն մարդ, ով ապրում է արդար կյանքով, ունի երջանիկ լինելու իրավունք, ինչը ենթադրում է, որ նա պետք է պաշտպանված լինի իր անձի, սոցիալական կարգավիճակի և հեղինակու-
թյան նկատմամբ անտեղի ոտնձգություններից» : Իսկ մյուս' Sidis v. FR Publishing Corp. գործով դատարանը ընդհակառակը, մերժեց' մոռացվելու իրավունքը մերժելով նախկինում հասարակական գործիչ Ուիլիամ Ջեյմս Սիդիսին: Մեծ տարիքում չցանկանալով լինել մարդկանց ուշադրության կենտրոնում և վերահսկողության տակ, նա ցանկանում էր, որ էլեկտրոնային կայքերը ոչնչացնեին իր մասին տեղեկատվությունը: Դատարանը հիման-վորեց, որ հասարակական գործիչը չի կարող վայելել անձնական կյանքի անձեռնմխելիության միևնույն մակարդակը, ինչ շարքային քաղաքացիները և այն դեպքերում, երբ անձը հայտնի դեմք է և նրա մասին փաստերի հրապարակումն ունի նաև սոցիալական նշանակություն :
Կոստեխի գործը ԱՄՆ-ում և Եվրոպայում հասարակական կարծիքի բևեռացում է առաջացրել. ոմանք պաշտպանում էին մոռացվելու իրավունքի ինստիտուցիոնալ ներդրումը, մասնավորապես' Եվրոպական դատարանը պատասխանատվության ենթարկելով The New Yorker ամսագրին, որը պատմելով Catsouras-ի ընտանիքի պատմությունը, որոնց դուստրը զոհվել էր ավտովթարից և նրա անճանա-չելիորեն վնասված մարմնի նկարները տարածվել
էին համացանցում իր հարազատների կամքից անկախ : Մյուսները, ներառյալ Google-ի և Wikimedia Foundation-ի ներկայացուցիչները, բացասական կերպով մեկնաբանել են Եվրոպական դատարանի որոշումը, դրանում իսկ գտնելով ինտերնետում խոսքի ազատության և գրաքննության իրավունքի խախտում :
ՀՀ-ում, 2015թ.-ին ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը անդրադառնում է անձնական տվյալների հավաքման, պահպանման և մշակման օրինականության հարցերին և կարող է դիտվել որպես անձնական կյանքի անձեռնմխելիության մասին ընդհանուր օրենսդրություն: Այդուհանդերձ, տվյալների սուբյեկտների իրավունքները, որոնք սահմանված են օրենքի հոդված 15-ում, չեն ներառում մոռացվելու իրավունքի հասկացությունը: Չնայած դրան, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պարունակում է շատ կարևոր դրույթներ' հանրամատչելի անձնական տվյալների վերաբերյալ (հոդված 11): Նախ և առաջ օրենքը տալիս է «հանրամատչելի անձնական տվյալներ» հասկացության սահմանումը' տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար»: Հանրամատչելի տվյալների «ավանդական» օրինակներ են հեռախոսային և փոստային տեղեկատուներում ընդգրկված տվյալները, սակայն այսօր ավելի ակտուալ են սոցիալական ցանցերում, բլոգերում և այլ առցանց ծառայություններում ներկայացված կամ հրապարակված տեղեկությունները:
Միջազգային պրակտիկայի համապարփակ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անչափ կարևոր է ՀՀ օրենսդրությամբ տալ «մոռացվելու իրավունք» հասկացության մեկնաբանությունը և ապահովել ողջամիտ հավասարակշռություն անհատի «մոռացվելու իրավունքը» տեղեկացված լինելու իրավունքի հետ: Ավելին, ճիշտ կլինի լրացում կատարվեր գործող օրենքում, որը մանրամասն կկարգավորի այդ իրավահարաբերությունները, քանի որ միջազգային պրակտիկան արդեն ներխուժել է ինչպես այլ պետություններ, այնպես էլ Հայաստան: Մասնավորապես, Iravaban.net անկախ, մասնագիտացված լրատվական կայքը հայտարարություն է դրել իր կայքում հետևյալ բովանդակությամբ. «Անձի մոռացվելու իրավունքը իրացնելու նպատակով կայքում հրապարակված որոշ տեղեկություններ խմբագրվելու են' անձի դիմումի հիման վրա: Այս որոշումն ընդունվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կատար-
1
Ջ
.5
!
3
.օ
ված միջազգային և տեղական օրենսդրության և դատաիրավական փորձի ուսումնասիրության արդյունքում»: Կայքը նույնիսկ մեկնաբանել է «մոռացվելու իրավունք» հասկացությունը :
Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս ոլորտում օրենսդրական մանրակրկիտ կարգավորման ա նհրա ժեշտությու նը:
а
.о
http://ec.euiopa.eu/justice/data-piotection/document/ieYiew2012/com 2012 II en.ptlf Your Right To Be Forgotten Beats Google’s Right to Remember Weber H. Rolf The Right to Be Forgotten: More than a Pandora box?
European Commission, I actsheet on the «Right to Be Forgotten» ruling (C-131/12)
5 Rosen Jeffrey, Stanford Law Review Online The Right to Be Forgotten, 64 STAN. L. REV. ONLINE 88 February 13, 2012 SYMPOSIUM ISSUE THE RIGHT TO BE FORGOTTEN Jeffrey Rosen*, https://rn.scribd.com/docu-ment/262871976/THE-RIGHT-TO-BE-FORGOTTEN-Jeffrey-Rosen Arthur Charles, The Guardian Explaining the «l ight to be forgotten» - toe new est cuttural shibboleto El derecho al olvido en el universo 2.0
A comprehensive approach on personal data protection in toe European Union
The National Law Review EU Confirms New Heads of toe European Commission - But Who Will Drive Data Protection Reforms. Proposal for the regulation of the European Parliament and of the Council on the protection of individuals with regard to the processing of personal data and on the free movement of such data (General Data Protection Regulation).
Ley Organica 15/1999, LOPD https://pravo.ru/interpravo/practice/view/105053/
Wired.co.uk What we can salvage from «l ight to be forgotten» ruling. Архивировано 16 мая 2014 года.
European Court of Justice: Judgement in Case C-131/12 13 CODICE IN MATERIA DI PROTEZIONE DEI DATI PERSONALI
14
Di Marzio Mauro II diritto all’oblio http: //www. ecn.org/inr/caradonna/sentenza.html
Punto Informatico Italia, diritto di cronaca nell’oblio, https://www.punto-informatico.il/itelia-diritto-di-cronaca-nelloblio/ https://www.punto-informatico.it/itelia-diritto-di-cronaca-nelloblio/
Arthur Charles, The Guardian Wikipedia sued by German killers in privacy claim
http://freespeechdebate.com/en/case/does-a-murderer-have-toe-right-to-be-forgotten/
Habeas data: desafectacidn actual e historica de los datos del Veraz,
20
Datos caducos (derecho al olvido), http://www.protecciondedatos.com.ar/jurisplO.htm Pablo Palazzi: La Corte Suprema у el derecho al olvido, արիփվացվելէ 26 января 2012թ. , https://web.archive.org/web/20120126205025/http://todosobrelacorte.com/2011/n/22/pablo-palazzi-la-corte-suprema-y-el-
derecho-al-olvido/
22
Carter Edward Argentina’s Right to Be Forgotten, http://law.emory.edu/eilr/content/volume-27/issue-l/recent-develop-ments/argentinas-right-to-be-forgotten.html
La Justicia rechazd una demanda de una modelo contra Google у Yahoo!, http://www.telam.com.ar/notas/201410/83278-justicia-demanda-modelo-google-yahoo-derecho-al-olvido.html
Friedman, Lawrence Meir (2007). «The Red Kimono [sic]: The Saga of Gabriel Darley Melvin». Guarding Life’s Dark Secrets: Legal and Social Controls over Reputation, Propriety, and Privacy. Stanford University Press. pp. 217-225. ISBN
978-0-8047-5739-3
25
շ6 Sidis v F-R Publishing Corporation 311 U.S. 711 61 S. Ct. 393 85 L. Ed. 462 1940 U.S.
Toobin Jeffrey, the New Yorker Google and the Right to be Forgotten: The Solace of Oblivion
The Atlantic Why Journalists Shouldn’t Fear Europe’s «Right to be Forgotten», https://www.theatlantic.com/technolo-gy/archive/2012/01/why-journalists-shouldnt-lear-eui opes-right-to-be-forgotten/251955/
Մոռացված լինելու իրավունքը արտացոլում է անհատի պահանջը՝ ինտերնետային տիրույթից հեռացնելու կամ երրորդ անձանց անհասանելի դարձնելու իրեն վերաբերող որոշ տեղեկություններ, որոնք խոչընդոտում են իր հասարակությանն ինտեգրվելու և այլ իրավունքների պաշտպանությանը: Այս իրավունքը բնութագրվում է որպես կյանքի անցյալը և չկատարվող իրադարձությունները լռության մատնելու իրավունք: Եվ կայքը նշել է, որ հանրային պաշտոնչզբաղեցրած և չզբաղեցնող, հանրային գործիչ չհամարվող անձինք կարող են դիմել Իրավաբան.net անկախ, մասնագիտացված կայքին' իրենց վերաբերյալ տեղեկությունները երրորդ անձանց անհասանելի դարձնելու խնդրանքով....Դիմումի բավարարման դեպքում կայքից կհեռացվեն անձի անունը, ազգանունը, կհեռացվեն կամ կփակվեն լուսանկարի/ների, տեսանյութի/ների այն հատվածները, որոնք կարող են տվյալ անձի նույնականացման հիմք լինել: Այս խմբագրումների դեպքում հրապարակումներում կլինի:
Օգտագործված գրականության ցանկ
1. Castellano Pere Sim6n. The right to be forgotten under European Law: a Constitutional debate, 2012.
2. Mayer-Schonberger Viktor. Delete: The Virtue of Forgetting in the Digital Age, Princeton University Press, 2009.
3. Rosen Jeffrey. The right to be forgotten, Stanford law review online, 2012.
4. Werro Franz. The Right to Inform v. the Right to be Forgotten: A Transatlantic Crash, in: Liability in the Third Millennium, Liber Amicorum Gert Bruggemeier, Baden-Baden, 2009.
5. Rolf H. Weber is ordinary Professor for Civil, Commercial and European Law at the University of Zurich, Switzerland, and a Visiting Professor at the University of Hong Kong.
6. Friedman, Lawrence Meir (2007). “The Red Kimono [sic]: The Saga of Gabriel Darley Melvin”. Guarding Life’s Dark Secrets: Legal and Social Controls over Reputation, Propriety, and Privacy. Stanford University Press. pp. 217-225. ISBN 978-0-8047-5739-3
7. Sidis v F-R Publishing Corporation 311 U.S. 711 61 S. Ct. 393 85 L. Ed. 462 1940 U.S.
8. Toobin Jeffrey, the New Yorker Google and the Right to be Forgotten: The Solace of Oblivion
էւեկարոնային կայքեր
9. http://ec.europa.eu/justice/data-protection/document/review2012/com_2012_11_en.pdf
10. European Commission, Factsheet on the «Right to Be Forgotten» ruling (C-131/12)
11. https: / / pravo. ru/ interpravo/practice/view/105053/
12. http: //www. ecn.org/inr/caradonna/sentenza.html
13. http://www.telam.com.ar/notas/201410/83278-justicia-demanda-modelo-google-yahoo-derecho-al-olvido.html
Вардануш Погосян
Главный специалист отдела анализа заявлений граждан правовой консультативной службы аппарата Конституционного Суда РА,
кандидат юридических наук
РЕЗЮМЕ
Право забвения как составная часть права человека на личную неприкосновенность Право на забвение (право быть забытым, right to be forgotten) - право человека, позволяющее ему потребовать при определенных условиях удаление своих персональных данных из общего доступа через поисковые системы, то есть ссылок на те данные, которые, по его мнению, могут нанести ему вред. В настоящем исследовании рассматривается законодательство разных стран и законодательство ЕС, посвященное новой форме цифрового права - праву на забвение, его влиянию на деятельность IT-компаний в Европейском Союзе. Особое внимание уделяется юридическим прецедентам, связанным со спорными вопросами применения права в ЕС и ЕКПЧ.
Ключевые слова: право человека, право быть забытым, персональные данные, интернет, частые данные.
Vardanush Poghosyan
Chief Specialist of the Division of Analyze of Individual Complaints of Legal-Advisory Department of the Constitutional Court of the RA ^
Candidate of Legal Sciences ^
Ջ
.5
SUMMARY ^
The right to be forgotten as a component of the right of a person to personal inviolability ՛ |
The right to be forgotten (the right to be forgotten, right to be forgotten) is a human right that allows him to ֊Ջ demand, under certain conditions, the removal of his personal data from public access through search engines, that is, references to the data that he believes may cause hurt him This study examines the legislation of different coun- g tries and EU legislation on a new form of digital law - the right to oblivion, its impact on the activities of IT companies in the European Union. Special attention is paid to legal precedents associated with controversial issues of the | application of law in EU and ECHR. ^
Key words: human rights, the right to be forgotten, personal data, Internet, private data.