Научная статья на тему 'ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ 44 -ՕՐՅԱ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ'

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ 44 -ՕՐՅԱ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
202
42
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հեղափոխություն / արտաքին քաղաքականություն / Արցախ / բանակցային գործընթաց / Ռուսաստանի Դաշնություն / Իրան / Չինաստան / Հնդկաստան / պատերազմ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Բալասանյան Գրիգոր

Թեմայի ուսումնասիրության նպատակն է ուսումնասիրել 44-օրյա Արցախյան պատերազմում պարտության դիվանագիտական պատճառները: Հոդվածի հիմնական խնդիրն է ներկայացնել, թե ինչու Հայաստանը հայտնվեց դիվանագիտական մեկուսացման մեջ, ինչ քայլեր ձեռնարկվեցին հետհեղափոխական իշխանությունների կողմից, որոնց արդյունքում մեր դաշնակից և բարեկամ պետությունների հետ ունեցած հարաբերությունները սառեցվեցին կամ երկկողմ շփումների մակարդակը բավականին իջեցվեց: Զարմանալիորեն կարծես աներևույթ մի ձեռք հետևողական վատթարացնում էր հատկապես ՀՀ դաշնակից ու բարեկամ այն պետությունների հետ հարաբերությունները, որոնք ակտիվ ներկայացված էին տարածաշրջանում և առերևույթ չեզոք, սակայն իրականում բավականին հայամետ դիրքորոշում ունեին ԼՂ հակամարտության հարցում: Հատկապես Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Իրանի նկատմամբ քաղաքականության փոփոխությունը հանգեցրեց նրան, որ այդ երկրները հիմնականում չեզոք դիրք գրավեցին 44-օրյա պատերազմի ժամանակ: Ուսումնասիրությունը կատարվել է հիմնականում ժամանակի մամուլի ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված նյութերի հիման վրա, ինչպես նաև հոդվածի շարադրման ժամանակ օգտագործվել են պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DEFICIENCIES AND OMISSIONS OF THE REPUBLIC OF ARMENIA'S FOREIGN POLICY AND THE 44-DAY ARTSAKH WAR

After the revolution in 2018, the new Armenian authorities began to implement a foreign policy, which raised many questions, both inside and outside the scientific community. Surprisingly, there seemed to be an invisible hand cause to worsen especially the relationships with the allied and friendly states of the Republic of Armenia, which were actively represented in the region and actually had a rather pro-Armenian position on the Nagorno-Karabakh conflict. Especially the change in policy towards the Russian Federation, China and Iran led to the fact that these countries were mainly a neutral position during the 44-day war. The Armenian expert field also regularly expressed opinions on the handling the implementation of the RA foreign policy, making it clear, carrying out proper works with strategic allies and partners, but unfortunately, it was all for nothing. No work was taken to accept the Armenian Foreign Policy Concept. It is obvious that Armenia lost on the foreign policy front not after September 27, but since 2018 as in some cases, due to short-sighted foreign policy, the country has stood on the verge of war.

Текст научной работы на тему «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ 44 -ՕՐՅԱ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ 44 -ՕՐՅԱ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ*

ՀՏԴ 327 DOI: 10.52063/25792652-2021.3-157

ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ,

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Թեմայի ուսումնասիրության նպատակն է ուսումնասիրել 44-օրյա Արցախյան պատերազմում պարտության դիվանագիտական պատճառները: Հոդվածի հիմնական խնդիրն է ներկայացնել, թե ինչու Հայաստանը հայտնվեց դիվանագիտական մեկուսացման մեջ, ինչ քայլեր ձեռնարկվեցին հետհեղափոխական իշխանությունների կողմից, որոնց արդյունքում մեր դաշնակից և բարեկամ պետությունների հետ ունեցած հարաբերությունները սառեցվեցին կամ երկկողմ շփումների մակարդակը բավականին իջեցվեց:

Զարմանալիորեն կարծես աներևույթ մի ձեռք հետևողական վատթարացնում էր հատկապես ՀՀ դաշնակից ու բարեկամ այն պետությունների հետ հարաբերությունները, որոնք ակտիվ ներկայացված էին տարածաշրջանում և առերևույթ չեզոք, սակայն իրականում բավականին հայամետ դիրքորոշում ունեին ԼՂ հակամարտության հարցում: Հատկապես Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Իրանի նկատմամբ քաղաքականության փոփոխությունը հանգեցրեց նրան, որ այդ երկրները հիմնականում չեզոք դիրք գրավեցին 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ուսումնասիրությունը կատարվել է հիմնականում ժամանակի մամուլի ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված նյութերի հիման վրա, ինչպես նաև հոդվածի շարադրման ժամանակ օգտագործվել են պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցները:

Հիմնաբառեր՝ հեղափոխություն, արտաքին քաղաքականություն, Արցախ, բանակցային գործընթաց, Ռուսաստանի Դաշնություն, Իրան, Չինաստան, Հնդկաստան, պատերազմ։

Ներածություն

2018թ.-ի հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունները սկսեցին վարել արտաքին քաղաքականություն, որը բավականին հարցեր առաջացրեց առաջին հերթին փորձագիտական հանրության շրջանում թե' ՀՀ ներսում և թե' ՀՀ սահմաններից դուրս: Զարմանալիորեն կարծես աներևույթ մի ձեռք հետևողական

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել՝ 25.12.2021թ.:

15.11.2021թ., գրախոսվել' 27.11.2021թ., տպագրության

157

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

վատթարացնում էր հատկապես ՀՀ դաշնակից և բարեկամ այն պետությունների հետ հարաբերությունները, որոնք ակտիվ ներկայացված էին տարածաշրջանում և առերևույթ չեզոք, սակայն իրականում բավականին հայամետ դիրքորոշում ունեին ԼՂ հակամարտության հարցում: Դրանց շարքում էին նախևառաջ ՀՀ

ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, ՀՀ հարևան, տարածաշրջանային կարևոր գործընկեր և պանթուրքիստական ծրագրերին հակակշռող Իրանի Իսլամական Հանրապետությունը, Չինաստանը, Հնդկաստանը և այլն: Պետք է արձանագրել, և դեպքերի հետագա ընթացքի ուսումնասիրությունը նույնպես ցույց է տալիս, որ դա արվեց ոչ թե և ոչ այնքան նոր իշխանությունների անփորձության, որքան հետևողականորեն իրականացվող քաղաքականության պատճառով:

Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների էվոլյուցիան հեղափոխությունից հետո

Չնայած հեղափոխության ժամանակ Երևանի Հանրապետության

հրապարակում Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին առ այն, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները հեղափոխության արդյունքում չեն տուժելու, այլ ընդհակառակը՝ ավելի բարձր մակարդակի հարաբերություններ են կառուցվելու, գործնականում ականատես եղանք ճիշտ հակառակ պատկերի: Հայտնի փաստ է, որ յուրաքանչյուր երկրի արտաքին քաղաքականությունը երկրի ներսում իրականացվող քաղաքականության շարունակությունն է: Հեղափոխությունից հետո իրականացված կադրային քաղաքականության արդյունքում պետական կառավարման համակարգում առանցքային բարձր պաշտոններ ստացան մարդիկ, որոնք հիմնականում արևմտամետ գործչի համբավ ունեին: Նրանց շարքում էր նաև արևմտամետ գործչի համբավ ունեցող Դավիթ Տոնոյանը, որի նշանակումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին ևս մեծապես ազդեց հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության մակարդակի վրա:

Անվտանգային նույն համակարգում գտնվող ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդները վերջին շրջանում, ըստ էության, ակտիվորեն չէին համագործակցում միմյանց հետ: Բավականաչափ պասիվ էին նաև շփումները հատուկ

ծառայությունների մակարդակով: Սա ունի մեկ անուն՝ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ: ՀԱՊԿ-ի գյխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի խայտառակ կերպով հետկանչը, որն ըստ էության ՌԴ միջազգային վարկին ու հեղինակությանը հասցված հարված էր, ևս բացասական ազդեցություն ունեցավ երկկողմ հարաբերությունների վրա: Եվ վերջապես քաղաքական հետապնդումները ՌԴ նախագահ Վ. Պուտինի ընկեր, ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման գործում մեծ ավանդ ունեցող, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի, ԱԺ խորհրդարանական մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ, ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունների կողմնակից Գ. Ծառուկյանի նկատմամբ ևս չէին կարող աննկատ մնալ:

2019թ.-ի հոկտեմբերի 9-ին Երևանում անցկացվեց ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովը («Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ»), և հրավիրված երկրների ղեկավարներն ականատես եղան ակնհայտ արհամարհական վերաբերմունքի դրսևորման ՌԴ նախագահի նկատմամբ: Մենք չենք կարող պնդել, թե դա արվել է ՀՀ բարձրագույն իշխանության ցուցումով, սակայն փաստը մնում է փաստ, որ այն իր վնասակար ազդեցությունը ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Դեռևս 2018թ.-ի սեպտեմբերին ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վ.Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ն. Փաշինյանը, կարևորելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, միաժամանակ նշեց, որ երկկողմ հարաբերությունները տեսնում է նաև իբրև միմյանց գործերին չմիջամտելու և ինքնիշխանության սկզբունքի վրա կառուցված հարաբերություններ, ինչը

158

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Մոսկվայում միանշանակ չընկալվեց («Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»):

2018թ. հեղափոխությունը և ՀՀ-Իրան հարաբերությունները

2018թ.-ի հեղափոխությունից հետո Իրանի հետ հարաբերությունները ևս տրանսֆորմացիայի ենթարկվեցին, ինչի արդյունքում մեր հարավային հարևանը սկսեց չվստահել ՀՀ իշխանություններին: Ն. Փաշինյանը հայ-իրանական

հարաբերություններում սկսեց չափից ավելի կարևորել այդ հարցում երրորդ երկրների, հատկապես ԱՄՆ-ի իշխանությունների ունեցած դիրքորոշումը՝ մոռացության տալով այն հանգամանքը, որ Իրանը մեր ամենավստահելի հարևանն է, որի միջոցով ապահովվում է դեպի Պարսից ծոցի տաք ծովային նավահանգիստներ ՀՀ անխափան ուղին:

2018թ.-ին հոկտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը դեպի Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում եղավ նաև Երևանում, հանդիպեց Ն. Փաշինյանին և անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Գրիգորյանին: Բոլթոնը, որ Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից է, իր այցի շրջանակներում հայտարարեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և այս առումով հայ-իրանական սահմանը լուրջ խնդիր կլինի («Բոլթոնի հայաստանյան այցի գլխավոր շեշտադրումները»): Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը ցանկանում է երաշխիքներ ստանալ ՀՀ ներկա իշխանություններից, որ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու որոշիչ պահին ՀՀ իշխանությունները կփակեն հայ-իրանական սահմանը՝ վերջինիս լիարժեք շրջափակման ենթարկելու համար:

Այս այցից մի քանի օր անց՝ 2018թ.-ի նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքե[յանի հարցին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը նշեց, որ «... որ հայ-իրանական սահմանը, օրինակ, ամեն պահի կարող է դե-ֆակտո փակվել ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների և մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով» («Հայ-իրանական սահմանը ամեն պահի կարող է փակվել»): Դրանով փաստորեն մեսիջ ուղարկվեց Թրամփի վարչակարգին, որ ՀՀ իշխանությունները Իրանի հարցում ընդունում են նրանց պայմանները:

Տարբեր ժամանակահատվածներում ՀՀ իշխանությունների վրա եղել են ճնշումներ հայ-իրանական սահմանի հետ կապված, սակայն միշտ էլ Հայաստանի իշխանությունները կարողացել են խուսափել սահմանը փակելուց՝ հաշվի առնելով Իրանի դերն ու նշանակությունը և Իրանում մեծ հայ համայնքի առկայությունը: Փաստորեն Ն. Փաշինյանի կառավարությունը ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում առաջին անգամ խոսեց հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին:

2019թ.-ի հունվարին գրանցվեց հերթական հակաիրանական միջադեպը իշխող քաղաքական մեծամասնության մասնակցությամբ: Հունվարի 16-ին ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, խոսելով ՀՀ հարևանների մասին, Իրանը ներկայացրեց իբրև ավտորիտար պետություն («Պատգամավորի իրանական կիքսը»): Այս հայտարորությունը ևս իր բացասական ազդեցությունը թողեց ՀՀ-Իրան հարաբերությունների վրա:

2020թ.-ի հունվարին Բաղդադում ամերիկյան օդուժի հասցրած հարվածներից սպանվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար, բավականին հայամետ կողմնորոշում ունեցող գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իբրև բարեկամ երկիր՝ ՀՀ իշխանությունները պարտավոր էին ցավակցական ուղերձ հղել Իրանի իշխանություններին և Իրանի բարեկամ ժողովրդին, սակայն ՀՀ-ի կողմից արձագանք եղավ միայն ԱԳՆ մակարդակով՝ Մնացականյան-Զարիֆ հեռախոսազրույցի ժամանակ («Ղասեմ Սոլեյմանիի սպանության» թեմայի քարոզչական բաղադրիչը): Սակայն ՀՀ

159

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

վարչապետը ձեռնպահ մնաց ցավակցական հեռագիր ուղարկելուց: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Մելքումյանը և Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Ա. Աբովյանը այցելեցին ՀՀ-ում Իրանի դեսպանատուն և գրառումներ կատարեցին Սոլեյմանիի սպանության առիթով դեսպանատանը բացված սգո մատյանում:

Իրանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից վարած նման

քաղաքականության արդյունքը եղավ այն, որ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Իրանը խիստ չեզոք դիրքորոշում որդեգրեց՝ ըստ էության մեկ հարթության վրա դնելով Հայաստանը և Ադրբեջանը:

ՀՀ-Չինաստան հարաբերությունների վրա ազդող գործոնները հետհեղափոխական շրջանում

Հեղափոխությունից հետո ՀՀ-Չինաստան հարաբերությունների

ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք ոչ միայն չեն զարգացել, այլ ընդհակառակը՝ անկում են ապրել: Պատճառներից մեկը ՀՀ իշխանությունների կողմից կայացրած տարօրինակ որոշումն էր առ այն, որ Հայաստանը 2020թ.-ի հունիսի 12-ին միացավ «Կրոնական ազատությունների միջազգային ա[յանս»-ին («ՀՀ անդամակցությունը Կրոնական ազատության միջազգային դաշինքին»), որը ոչ այլ ինչ է, քան հակաչինական դաշինք: Դեռևս 2019թ.-ի սեպտեմբերին ԱՄՆ

պետքարտուղարի տեղակալ Սալլիվանը փակ քննարկում էր կազմակերպել ՄԱԿ-ում, որի թեման էր «Մարդու իրավունքների ճգնաժամը Սինցդյանում»: Քննարկվում էր Չինաստանի հյուսիսում բնակվող ույղուրների, էթնիկ ղազախների, էթնիկ ղրղզների և այլ մահմեդականների դեմ Չինաստանի ճնշումները («Ինչո՞ւ է պետք «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ»): Ահա այս տեղեկատվությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ա[յանսը ոչ այլ ինչ է, քան Չինաստանի թյուրքալեզու ժողովուրդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դաշինք, որին միանալը ՀՀ-ին ոչ միայն ոչինչ չտվեց, այլև փչացրեց հարաբերությունները Չինաստանի հետ: Սա է պատճառը, որ սեպտեմբերին սկսված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ պաշտոնական Պեկինը որևէ հայտարարություն չարեց:

Հատկանշական է, որ Ա[յանսի նկատմամբ բացասական վերաբերմունք կա նաև ՌԴ-ում, որտեղ հնչում են կարծիքներ, որ այն ստեղծվել է Միացյալ Նահանգների կողմից ամերիկյան արժեքները տարածելու նպատակով և կրոնական ազատությունների հետ որևէ կապ չունի («Ինչո՞ւ է պետք «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ»): Դաշինքի անդամ երկրների նախնական ցանկը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այնտեղ բացակայում են Թուրքիան և Ադրբեջանը: Սա այն դեպքում, երբ խնդիրը վերաբերում է առաջին հերթին Չինաստանի թյուրքալեզու ժողովուրդներին, և զարմանալի է ՀՀ թյուրքալեզու հարևանների բացակայությունը: Անդամ չեն նաև Կենտրոնական Ասիայի

թյուրքալեզու պետությունները: Ամեն ինչ այնքան բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Ուղղակի նրանք հասկացել են, որ այս դաշինքն իրականում

հակաչինական ուղղվածություն ունի և չեն ցանկանում մասնակցել Միացյալ Նահանգների կողմից սկսված այս մեծ խաղին: Եվ այս պայմաններում իրոք զարմանալի է Զոհրաբ Սնացականյանի փոխարեն ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակված Արա Այվադյանի հայտարարությունն առ այն, թե «...դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել» («Ասել՝ այս պատերազմն ու հրադադարի հայտարարությունը դիվանագիտական ձախողում չեն, իրականության աղճատում է»):

Արցախյան երրորդ պատերազմում տարօրինակ լռություն էր պահպանում նաև պաշտոնական Դելին՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Իսլամաբադը պաշտպանեց ադրբեջանական ագրեսիան և ըստ որոշ տեղեկությունների' Արցախում

160

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

հայկական ուժերի դեմ կռվում էին նաև կամավորականներ Պակիստանից: Ավանդաբար, ի հակակշիռ Պակիստանի վարած քաղաքականության, որը, ի դեպ, դեռևս չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ՀՀ իշխանությունները Հնդկաստանի հետ միշտ էլ ունեցել են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ: Քայլեր են իրականացվել նաև

ռազմատեխնիկական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որոնք, սակայն, վերջին 2.5 տարում բավականին պասիվ են եղել և դա, անշուշտ, ՀՀ արտաքին քաղաքականության համար մեծ բացթողում է, եթե չասենք՝ ձախողում:

ԼՂ բանակցային գործընթացում տեղ գտած հիմնական բացթողումները հետհեղափոխական շրջանում

Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները սկսում է սեփական՝ 0-ական կետից՝ դրանով, փաստորեն, հրաժարվելով օգտագործել այն շահեկան վիճակը, որը ՀՀ-ն ուներ 2017թ.-ին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ունեցած բանակցությունների արդյունքում: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Հեղափոխությունից հետո ՀՀ իշխանություններն իրենց չկշռադատված քայլերի ու հայտարարությունների պատճառով բանակցային գործընթացը մտցրին փակուղի՝ դրանով զգալիորեն մեծացնելով պատերազմի վտանգը: Այս վտանգների մասին մեր կողմից բարձրաձայնվել է դեռևս 2018թ.-ի սեպտեմբերին Ստեփանակերտում կազմակերպված «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով 3-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ: «Այնուամենայնիվ պետք է նշել, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Հայաստանում իշխանափոխությունից հետո Ղարաբադյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները դադարել են: Սա շատ վտանգավոր է, քանի որ բանակցությունների բացակայության պայմաններում Ադրբեջանը անընդհատ կարող է բարձրացնել լարվածության աստիճանը՝ փորձելով դրա միջոցով ստիպել Հայաստանի նորընտիր իշխանություններին գնալ զիջումների: Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն իր նախորդ Սերժ Սարգսյանի, նոր մարդ է բանակցություններում և նրան ժամանակ է հարկավոր ադրբեջանական կողմի վարքագծին ծանոթանալու և նաև որոշակի առումով հարմարվելու համար: Բացի այդ, հայկական կողմը պետք է պատրաստ լինի նաև ռազմաճակատում իրավիճակի կտրուկ վատթարացմանը, քանի որ հայտարարելով բանակցային ֆորմատի ոչ լիարժեք լինելու և Արցախի ղեկավարության՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտության մասին՝ Հայաստանը ծանր պայմաններ է ստեղծում ադրբեջանական ղեկավարության համար, որը ամեն ինչ կանի ձևաչափի փոփոխությունը մի որոշ կամ տևական ժամանակ հետաձգելու համար: Այս պարագայում ևս հակամարտության թեժացում բացառել հնարավոր չէ: Պակաս անհանգստացնող չէ նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված «Կանայք հանուն խաղաղության» արշավը: 2018թ.-ին հուլիսի 25-ին ելույթ ունենալով Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում՝ տիկին Հակոբյանը ներկաներին առաջարկեց միանալ իր կողմից կազմակերպված արշավին: Բնավ դեմ չլինելով խաղաղությանը՝ կարծում ենք, որ նմանօրինակ արշավներ կազմակերպելը ժամանակավրեպ է: Համոզված ենք, որ ադրբեջանական կողմը երբեք չի միանա այս նախաձեռնությանը, քանի որ նրանց համար խաղաղասիրությունը պարտվողականությանը հավասար կատեգորիա է: Խաղաղության մասին կարելի կլինի խոսել միմիայն ապշերոնյան հանրապետության կողմից Արցախի պաշտոնական ճանաչումից հետո և այդ դեպքում նմանօրինակ արշավը հնարավոր կլինի դիտարկել որպես երկու ժողովուրդների միջև առկա թշնամության վերացման կամ գոնե մեղմացման միջոց: Մենք մնում ենք այն

161

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

համոզմանը, որ այս պահին նման հայտարարությունները ավելի շատ կարող են խանգարել, քան նպաստել բանակցություններին» (Բալասանյան 184):

Հասարակության մեջ սկսեց շրջանառվել այն կարծիքը, որ հնարավոր է ադրբեջանցիների հետ պայմանավորվել, նույնիսկ գնալ միակողմանի զիջումների՝ հանուն խաղաղության: Դրան զուգահեռ զինված ուժերում մեծ հեղինակություն ունեցող գեներալների, ինչպես նաև Արցախյան առաջին պատերազմում հերոսացած դաշտային հրամանատարների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր, թուլացվեց նաև Երկրապահ կամավորականների միությունը, որը 2016թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իրեն գերազանց էր դրսևորել: Առաջին անգամ Ն. Փաշինյանը շրջանառության մեջ դրեց նաև թեզ այն մասին, որ Արցախյան հարցի կարգավորումը հավասարապես պետք է բավարարի Արցախի ժողովրդին, Հայաստանի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին, ինչը, ըստ էության, նվազագույնը տարօրինակ էր: Եվ վերջապես Արցախում անցկացված նախագահական

ընտություններ, ինչի արդյունքում ձևավորվեց նոր իշխանություն Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որ պատերզամի ժամանակ ըստ էության չկարողացավ ընդդիմանալ շատ հաճախ Երևանից եկող կասկածելի հրամաններին ու հրահանգներին:

Եզրակացություն

Հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության ուսումնասիրությունը և ընթացիկ կառավարման գործընթացն ապացուցում է, որ արտաքին քաղաքականության վերահսկման ու կարգավորման մարմինները չեն աշխատել: Արտաքին հարաբերություններ իրականացնող

մարմինների միջև չի գործել նաև հակակշիռների ու փոխադարձ զսպման համակարգը: Տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկում չի ապահովվել: Դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանում սկսված թուրք-ադրբեջանական զորքերի համատեղ զորավարժությունների փաստը ՀՀ իշխանությունների կողմից ըստ էության անտեսվեց, ժամանակին պատշաճ գործողություններ չարվեցին այդ զորավարժությունները դատապարտելու կամ վերլուծելու ուղղությամբ: Համենայն դեպս հրապարակային քննադատություն

պատկան մարմինների կողմից չերևաց: Հայաստանի փորձագիտական դաշտը ևս պարբերաբար կարծիքներ էր հնչեցնում ՀՀ արտաքին քաղաքականության շտկման, հասկանալի դառնալու, ռազմավարական դաշնակիցների ու գործընկերների հետ պատշաճ աշխատանքներ տանելու ուղղությամբ, սակայն ապարդյուն: Ոչ մի աշխատանք չտարվեց նաև ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգ ընդունելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական ճակատում ՀՀ-ն պարտվեց ոչ թե 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից հետո, այլ սկսած 2018թ.-ի մայիսից, երբ որոշ դեպքերում նաև վարած անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով երկիրը կանգնեց պատերազմի շեմին:

Օգտագործված գրականություն

1. «Ասել՝ այս պատերազմն ու հրադադարի հայտարարությունը

դիվանագիտական ձախողում չեն, իրականության աղճատում է». քաղաքագետ, https://www.azatutyun.am/a/30970809.html, Հասանելի է 27.07.21:

2. Բալասանյան Գ., Հեղափոխությունը Հայաստանում և դրա հնարավոր ազդեցությունը ղարաբադյան բանակցային գործընթացի վրա, ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ գիտական հոդվածների ժողովածու, №1, 2018

https://artsakhlib.am/2019/04/07/%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%

162

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

A1%D5%B6-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD-%E2%84%961-2018/. Հասանելի է 27.07.21:

3. Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. https://www.azatutyun.am/a/30884070.html, Հասանելի է 27.07.21:

4. Հայ-իրանական սահմանը ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ-Իրան հարաբերությունների պատճառով. Փաշինյան, https://news.am/arm/news/478858.html, Հասանելի է 27.07.21:

5. ՀՀ անդամակցությունը Կրոնական ազատության միջազգային դաշինքին. հնարավորություններ և մարտահրավերներ,

https://armenpress.am/arm/news/1018938/, Հասանելի է 27.07.21:

6. «Ղասեմ Սոլեյմանիի սպանության» թեմայի քարոզչական բաղադրիչը և Հայաստանը, https://armenpress.am/arm/news/1000652.html, Հասանելի է 27.07.21:

7. Որո՞նք էին Բոլթոնի հայաստանյան այցի գլխավոր շեշտադրումները, https://armenpress.am/arm/news/952533.html, Հասանելի է 27.07.21:

8. Պատգամավորի իրանական կիքսը. Թեհրանն առհասարակ հապճեպ չի արձագանքում, https://armeniasputnik.am/region/20190118/16812781/havk-koniorvani-iranakan-anzgushutvunv.html, Հասանելի է 27.07.21:

9. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, https://www.primeminister.am/h v/foreign-vis its/item/2018/09/08/Nikol-Pashinvan-visit-to-Moscow/, Հասանելի է 27.07.21:

10. Քաղաքագետ. Ինչո՞ւ է պետք «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների

մեծ կռվի մեջ ու չինացիների հետ լարվել,

https://www.panorama.am/am/news/2020/06/13/%D6%84%D5%A1 %D5%B2%D5%A1% D6%84%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF-

%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B9%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF% D5%A1%D5%B6/2309386, Հասանելի է 27.07.21:

Works Cited

1. «Asef avs paterazmn u hradadari havtararut'vunv' divanagitakan d'axoghum chen, irakanut'yan aghtwatum e'». qaghaqaget, ["To say that this war and the declaration of a ceasefire are not a diplomatic failure, is a distortion of realitv." political scientist] https://www.azatutvun.am/a/30970809.html, Hasaneli e' 27.07.21:

2. Balasanvan G., Heghap'oxut'vunv' Havastanum & dra hnaravor azdecut'vunv' gharabaghvan banakcavin gorc'v'nt'aci vra, GITAKAN ARCAX gitakan hodvac'neri jhoghovac'u, [The revolution in Armenia and its possible impact on the negotiation process on Karabakh, collection of scientific articles of Scientific Artsakh] №1, 2018, https://artsakhlib.am/2019/04/07/%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5% A1%D5%B6-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD-%E2%84%961-2018/, Hasaneli e' 27.07.21:

3. Erevanum meknarkec Evrasiakan mijkar'avarakan xorhrdi nistv', [A meeting of the Eurasian Intergovernmental Council has started in Yerevan] https://www.azatutvun.am/a/30884070.html, Hasaneli e' 27.07.21:

4. Hav-iranakan sahmanv' amen pahi karogh e' p'akvel AMN-Iran haraberut'vunneri pattwar'ov. P'ashinvan, [The Armenian-Iranian border mav be closed at anv time due to US-Iran relations. - Pashinvan] https://news.am/arm/news/478858.html, Hasaneli e' 27.07.21:

5. HH andamakcut'vunv' Kronakan azatut'van mijazgavin dashinqin.

hnaravorut'vunner & martahraverner, [Armenia's membership in the International Union of Religious Freedom. opportunities and challenges]

https://armenpress.am/arm/news/1018938/, Hasaneli e' 27.07.21:

163

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

6. «Ghasem Soleymanii spanut'yan» t'emayi qarozchakan baghadrichy' ev Hayastany' [The propaganda component of the topic "The murder of Gasem Soleimani" and Armenia], https://armenpress.am/arm/news/1000652.html, Hasaneli e' 27.07.21:

7. Voro°nq e'in Bolt'oni hayastanyan ayci glxavor sheshtadrumnery', [What are the main accents of Bolton's visit to Armenia?] https://armenpress.am/arm/news/952533.html, Hasaneli e' 27.07.21:

8. Patgamavori iranakan kiqsy'. T'ehrann ar'hasarak haptwep chi ard'aganqum,

[Iranian deputy's miss. Tehran does not react hastily at all]

https://armeniasputnik.am/region/20190118/16812781/hayk-konioryani-iranakan-anzgushutyuny.html, Hasaneli e' 27.07.21:

9. Varchapet Nikol P'ashinyani ashxatanqayin aycy' R'usastani Dashnut'yun, [Prime

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Minister Nikol Pashinyan's working visit to the Russian Federation]

https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2018/09/08/Nikol-Pashinyan-visit-to-Moscu/, Hasaneli e' 27.07.21:

10. Qaghaqaget. Incho°w e' petq «ap'al-t'ap'al» mez «mej gcel» gigantneri mec' kr'vi mej u chinacineri het larvel, [Political scientist. Why is it necessary to " scorch " us "in" a big fight of giants and strain with the Chinese?] https://www.panorama.am/am/news/2020/06/13/%D6%84%D5%A1 %D5%B2%D5%A1% D6%84%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF-

%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B9%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF% D5%A1%D5%B6/2309386, Hasaneli e' 27.07.21:

DEFICIENCIES AND OMISSIONS OF THE REPUBLIC OF ARMENIA'S FOREIGN POLICY AND THE 44-DAY ARTSAKH WAR

GRIGOR BALASANYAN

Yerevan State University,

Chair of International Relations and Diplomacy,

Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Member;

PH.D. in History, Associate Professor Yerevan, Republic of Armenia

After the revolution in 2018, the new Armenian authorities began to implement a foreign policy, which raised many questions, both inside and outside the scientific community. Surprisingly, there seemed to be an invisible hand cause to worsen especially the relationships with the allied and friendly states of the Republic of Armenia, which were actively represented in the region and actually had a rather pro-Armenian position on the Nagorno-Karabakh conflict. Especially the change in policy towards the Russian Federation, China and Iran led to the fact that these countries were mainly a neutral position during the 44-day war.

The Armenian expert field also regularly expressed opinions on the handling the implementation of the RA foreign policy, making it clear, carrying out proper works with strategic allies and partners, but unfortunately, it was all for nothing. No work was taken to accept the Armenian Foreign Policy Concept. It is obvious that Armenia lost on the foreign policy front not after September 27, but since 2018 as in some cases, due to short-sighted foreign policy, the country has stood on the verge of war.

164

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Keywords: Revolution, foreign policy, Artsakh, negotiation process, Russian Federation, Iran, China, India, war.

НЕДОСТАТКИ И УПУЩЕНИЯ ВНЕШНЕЙ ПОЛИТИКИ АРМЕНИИ И 44-ДНЕВНАЯ АРЦАХСКАЯ ВОЙНА

ГРИГОР БАЛАСАНЯН

доцент кафедры международных отношений и дипломатии Ереванского государственного университета, член Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), кандидат исторических наук, г.Ереван, Республика Армения

После революции 2018г. новые армянские власти начали проводить внешнюю политику, которая вызвала достаточно много вопросов среди научного сообщества как внутри страны, так и за его пределами. Удивительным образом какая-то невидимым сила последовательно портила отношения Республики Армения с союзными и дружескими государствами, которые активно были представлены в регионе и имели нейтральную, но фактически довольно проармянскую позицию по нагорно-карабахскому конфликту. Изменение политики, в частности, в отношении Российской Федерации, Китая, Ирана привело к тому, что эти страны, в основном, заняли нейтральную позицию во время 44-дневней войны.

Экспертное сообщество Армении периодически высказывало точку зрения в отношении поправления внешней политики Армении, становления предсказуемым у союзников и партнёров государства. Не была проведена работа для принятия внешнеполитической стратегии страны. Очевидно, что на внешнеполитическом фронте Республика Армения терпелапоражение не после 27-го сентября 2020 года, а с мая 2018-го, когда, в некоторых случаях в результате проведения недальновидной внешней политики страна оказалась на грани войны.

Ключевые слова: революция, внешняя политика, Арцах, переговорный процесс, Российская Федерация, Иран, Китай, Индия, война.

165

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.