Научная статья на тему 'ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1991-2020 ԹԹ.-ԻՆ'

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1991-2020 ԹԹ.-ԻՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
126
12
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն / Հայաստանի Հանրապետություն / Մերձավոր Արևելք / ՀՀ-ԵԱՀ հարաբերություններ / Արցախյան հակամարտություն / 44-օրյա պատերազմ / Հայկական համայնք / Կահիրե

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Վարդանյան Գրիգոր

Խնդրո առարկա ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտելու և նոր տեսանկյունից ներկայացնելու 1991-2020 թթ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) և Եգիպտոսի Արաբական Հանրապե-տության (այսուհետ՝ ԵԱՀ) միջև հարաբերությունների պատմությունը։ Հոդվածի հիմնական խնդիրն է ներկայացնել Հայաստանի հետաքրքրու-թյունները և քաղաքականությունը Եգիպտոսի հետ հարաբերություններում, Եգիպտոսի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև պարզել, թե որքանով է հաջող եղել Հայաստանի ռազմավարությունը և ինչ խոչընդոտների ու սահմանափակումների է բախվել: Ուսումնասիրությունը կատարվել է մի շարք հեղինակների կողմից այդ շրջանի հայ-եգիպտական հարաբերությունների պատմության հետազոտմանն ուղղված աշխատությունների, ՀՀ ԱԳՆ արխիվային նյութերի, ինչպես նաև 2021 թ.-ի հունիսի 11-24-ը ԵԱՀ-ի մայրաքաղաք Կահիրեում հեղինակի կողմից կատարված դաշտային հետազոտության նյութերի համադիր քննությամբ և պատմավերլուծական քննության սկզբունքների կիրառման մեթոդով։ Բազմաթիվ արխիվային նյութերի, փաստաթղթերի, հարցազրույցային սկզբնաղբյուրների դիտարկմամբ հնարավոր է դարձել թեման ուսումնասիրել մեկ ամբողջության մեջ՝ կիրառելով բովանդակային վերլուծության մեթոդը (կոնտենտ անալիզ)։ Կատարված հետազոտության արդյունքում կարելի է պնդել, որ հայ-եգիպտական հարաբերությունները զարգացել են դինամիկ, երկու պետությունները միմյանց հետ հարաբերություններ կառուցելիս հաշվի են առել միմյանց համար կարևոր միջազգային հարցերի շուրջ փոխշահավետ համագործակցության հեռանկարը։ ՀՀ-ն և ԵԱՀ-ն հետամուտ են եղել կիրառելու երկու պետությունների համար կարևոր անվտանգային ու քաղաքական շահերի իրացման հարցերում տարբեր միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության սկզբունքը։ Ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել նաև, որ երկու երկրները տնտեսական հարաբերությունների զարգացման ավելի մեծ պոտենցիալ ունեն, որը հնարավոր կլինի իրացնել, եթե բեռնափոխադրումների համար Հայաստան-Եգիպտոս ուղիղ տրասպորտային ուղիներ բացվեն։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

RELATIONS BETWEEN THE REPUBLIC OF ARMENIA AND THE ARAB REPUBLIC OF EGYPT FROM 1991 TO 2020

This article aims at revealing the multilayered relations between the Republic of Armenia and the Arab Republic of Egypt from 1991 to 2018. This research was done based on the archival materials of the Ministry of Foregin Affairs of the Republic of Armenia; other studies of subject matter experts contributed to our study as well. Most importantly we have conducted field studies in Egypt’s capital Cairo where we had multiple discussions and debates on the topic with Armenian and Arab diplomats and people in charge from Armenian community of Egypt. In the article we try to reveal the details of Armenia - Egypt relations, Egypt’s policy towards Armenia. In this perspective we find out to what extent Armenia succedded in implementing its Middle Eastern strategy and what kind of challenges were faced and obstacles were overcome. In our conclusions we introduce also the chances and potential directions of development of mutual relations in spheres such as international trade, humanitarian dimension and also the potential of cooperation within the framework of Eurasian Econiomic Union which two states must unleash in future.

Текст научной работы на тему «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1991-2020 ԹԹ.-ԻՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(11), 2021

ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ORIENTAL STUDIES, ВОСТОКОВЕДЕНИЕ

---------------------------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1991-2020 ԹԹ.-ԻՆ* * 1

ՀՏԴ 93/94:327 DOI: 10.52063/25792652-2021.4-237

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն vardanvanariaor3@amail. com

Խնդրո առարկա ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտելու և նոր տեսանկյունից ներկայացնելու 1991-2020 թթ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) և Եգիպտոսի Արաբական Հանրապետության (այսուհետ՝ԵԱՀ) միջև հարաբերությունների պատմությունը։

Հոդվածի հիմնական խնդիրն է ներկայացնել Հայաստանի հետաքրքրությունները և քաղաքականությունը Եգիպտոսի հետ հարաբերություններում, Եգիպտոսի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև պարզել, թե որքանով է հաջող եղել Հայաստանի ռազմավարությունը և ինչ խոչընդոտների ու սահմանափակումների է բախվել:

Ուսումնասիրությունը կատարվել է մի շարք հեղինակների կողմից այդ շրջանի հայ-եգիպտական հարաբերությունների պատմության հետազոտմանն ուղղված աշխատությունների, ՀՀ ԱԳՆ արխիվային նյութերի, ինչպես նաև 2021 թ.-ի հունիսի 11-24-ը ԵԱՀ-ի մայրաքաղաք Կահիրեում հեղինակի կողմից կատարված դաշտային հետազոտության նյութերի համադիր քննությամբ և պատմավերլուծական քննության սկզբունքների կիրառման մեթոդով։ Բազմաթիվ արխիվային նյութերի, փաստաթղթերի, հարցազրույցային սկզբնաղբյուրների դիտարկմամբ հնարավոր է դարձել թեման ուսումնասիրել մեկ ամբողջության մեջ՝ կիրառելով բովանդակային վերլուծության մեթոդը (կոնտենտ անալիզ)։

Կատարված հետազոտության արդյունքում կարելի է պնդել, որ հայ-եգիպտական հարաբերությունները զարգացել են դինամիկ, երկու պետությունները միմյանց հետ հարաբերություններ կառուցելիս հաշվի են առել միմյանց համար կարևոր միջազգային հարցերի շուրջ փոխշահավետ համագործակցության հեռանկարը։ ՀՀ-ն և ԵԱՀ-ն հետամուտ են եղել կիրառելու երկու պետությունների համար կարևոր անվտանգային ու քաղաքական շահերի իրացման հարցերում տարբեր միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության սկզբունքը։

* Հոդվածը ներկայացվել է 14.09.2021թ., գրախոսվել' 15.09.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

1 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի տրամադրած ֆինանսավորմամբ՝ №19YR-6F060 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:

237

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել նաև, որ երկու երկրները տնտեսական հարաբերությունների զարգացման ավելի մեծ պոտենցիալ ունեն, որը հնարավոր կլինի իրացնել, եթե բեռնափոխադրումների համար Հայաստան-Եգիպտոս ուղիղ տրասպորտային ուղիներ բացվեն։

Հիմնաբառեր՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Մերձավոր Արևելք, ՀՀ-ԵԱՀ հարաբերություններ, Արցախյան հակամարտություն, 44-օրյա պատերազմ, Հայկական համայնք, Կահիրե։

Նախաբան

Հայաստանի նոր ռազմավարությունը Մերձավոր Արևելքում

2010-ական թթ.-ին Մերձավոր Արևելք տարածաշրջանում և հատկապես արաբական երկրներում քաղաքական անկայունությունների ու պատերազմների նոր փուլ սկսվեց: Տեղի ունեցող զարգացումները մեծապես փոխեցին տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը, որն արտահայտվեց Եգիպտոսի ու Սիրիայի թուլացման ու Ծոցի արաբական երկրների դերի ուժեղացմամբ: 2010-ական թթ.-ի սկզբներին Հայաստանը, պայմանավորված արտաքին քաղաքական այլ

առաջնահերթություններով (հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ, Հայաստանի եվրաինտեգրացիա, անդամակցություն ԵԱՏՄ-ին, ինչպես նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլ) պասիվացել էր մերձավորարևե[յան ուղղությամբ: Դրա մեկ այլ պատճառն էր բուն արաբական երկրներում քաղաքական անկայունությունը, և Երևանը ձգտում էր հեռավորություն պահպանել մինչև այդ երկրներում կանխատեսելիության վերականգնումը: Արտաքին քաղաքական բարդ շրջանի հանգուցալուծումից հետո ու հատկապես 2016 թ.-ի ապրիւյան պատերազմից հետո Հայաստանը սկսեց ավելի ակտիվ աշխատել արաբական ուղղությամբ: Բացի այդ, Մերձավոր Արևելքում քաղաքական վիճակը, ինչպես նաև Հայաստանի հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՍՆ-ի և ԵՄ-ի միջև քաղաքական սուր առճակատումը, Թուրքիայի քաղաքականության ագրեսիվացումը և Հայաստանի վրա ճնշման մեծացումը նոր սպառնալիքներ առաջ բերեցին Հայաստանի համար:

Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունը սրել էր նաև տարածաշրջանի մի շարք երկրների' Եգիպտոսի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՍԷ-ի, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի հետ հարաբերությունները: Այս պայմաններում Հայաստանը հնարավորություն տեսավ համագործակցության եզրեր ու ձևաչափեր փնտրելու նշված երկրների հետ: Թե' մերձավորարեւեւյան, թե' հարավկովկասյան տարածաշրջանում Եգիպտոսի ու Հայաստանի համար կան մարտահրավերներ, որոնք շատ դեպքերում նույն սկզբնաղբյուրն ունեն (Սխիթարյան): ՀՀ-ն փորձեր ձեռնարկեց խթանելու հարաբերությունները Եգիպտոսի հետ: ՀՀ-ի ու Եգիպտոսի վարչապետերի՝ 2019թ.-ի հունվարին Դավոսում կայացած հանդիպման, ինչպես նաև 2019թ.-ի փետրվարին Մյունխենում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում բարձրաձայնվել է քաղաքական երկխոսությունն ու տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու երկկողմ պատրաստակամության մասին (Հովսեփյան): 2020 թ.-ի սեպտեմբերին Եգիպտոս այցելեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Մինչ այդ Հայաստանը ընդգծված աջակցություն էր հայտնել Եգիպտոսին Լիբիայում Թուրքիայի հետ տարաձայնությունների մասով: Եգիպտոս այցը ՀՀ-ի մերձավորարևելյան նոր ռազմավարությունից բխող քայլերի մեկնարկն էր (Կարապետյան)։ Այս նոր նախաձեռնությունը, սակայն, ընդհատվեց 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի Հանրապետության դեմ սկսած նոր պատերազմի պատճառով:

238

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ՀՀ-ԵԱՀ հարաբերությունների հաստատումը և ՀՀ-ի հիմնական նպատակներն ու հետաքրքրությունները Եգիպտոսի հետ հարաբերություններում

ՀՀ-ն արաբական պետությունների հետ հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ առաջին հերթին քաղաքական նպատակներ է հետապնդում. ավանդաբար ՀՀ-ն միշտ սերտ հարաբերություններ է ունեցել հատկապես մի քանի արաբական երկրների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հետ, Հորդանանի հետ հարաբերությունների զարգացումն ավելի շատ Երուսաղեմում հայկական ներկայության իմաստով է կարևորվել: Արդեն 1991 թ.-ից, երբ սկսեցինք հարաբերություններ զարգացնել այս երկրների հետ, մենք քաղաքական խնդիր ունեինք. Ղարաբաղի հիմնահարցը առկա էր ու ի սկզբանե դարձել էր մեր քաղաքականության կարևոր մասը այդ պետությունների հետ աշխատելու համար: Ոչ միշտ է, իհարկե, հաջողվել այդ հարցի նկատմամբ ապահովել տվյալ երկրների դրական վերաբերմունքը, բայց խնդիրը միշտ ներկայացվել է, և ինչ-որ ձևով առաջին իսկ օրից այդ հարցում միասին գործող Արդրբեջանի ու Թուրքիայի կողմից վարած հակահայկական քաղաքականությունը հնարավորինս մեղմվել է։ Դա տեղի է ունեցել վերոնշյալ բոլոր երկրներում այս կամ այն չափով՝ կախված նաև տվյալ երկրում գործող հայկական համայնքների՝ երկրի ներքին կյանքում ունեցած քաղաքական ազդեցության չափից: Եգիպտոսի պարագայում հավասարակշռված մոտեցում է որդեգրվել, մշտապես այս հարցի լուծումը տեսել են խաղաղ, առանց ուժի կիրառման կարգավորման ուղիով, բայց միևնույն ժամանակ մշտապես նշվել է, որ Եգիպտոսը կողմ է միջազգային իրավունքի շրջանակում հարցի լուծմանը: Նույնը չենք կարող ասել, օրինակ, Հորդանանի մասին, որը, մինչև վերջերս թուրքական գործոնով պայմանավորված, հստակ պրոադրբեջանական դիրքորոշում ուներ: Դրա պատճառը նաև Հորդանանի իշխող ընտանիքի և Ադրբեջանի ղեկավարության միջև ստեղծված անձնական կապերն էին: Բայց վերջին տարիներին նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել, հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի նկատմամբ, թեկուզ ռազմական տեսանկյունից թագավորի այցը Հայաստան, որն աննախադեպ էր (Գրիգորյան)։

1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ-ի անկախության հռչակումից հետո ԵԱՀ-ն արաբական երկրներից առաջինն էր, որ ճանաչեց նորաստեղծ հանրապետության անկախությունը։ Հայաստանը բացեց իր դեսպանությունը Կահիրեում 1992 թ.-ի սեպտեմբերին, իսկ 1993 թ.-ի ապրիլին Եգիպտոսն իր դեսպանատունը բացեց Երևանում (ՀՀ ԱԳՆ)։ Հայաստանի ու Եգիպտոսի հարաբերությունների զարգացման վերաբերյալ արարողակարգային հայտարարություններից անդին կային մի շարք քայլեր, որոնք իրապես վկայում էին Կահիրեի համար հայ-եգիպտական հարաբերությունների կարևորության մասին: Եգիպտոսը հետխորհրդային երկրներից առաջինը դեսպանատուն բացեց Երևանում ու Կիևում: Եգիպտոսը Երևանում դեսպանատուն բացեց հուլիսի 23-ին՝ երկրի ազգային տոնի օրը, ինչը բարձր գնահատվեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից (ՀՀ ԱԳՆ ՊԴԱ, էջ 127): ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին պետական այցերից մեկն իրականացրեց Եգիպտոս՝ ջերմ ընդունելության արժանանալով այդ երկրում և ստորագրելով մի շարք միջպետական փաստաթղթեր։ Եգիպտոսը Հայաստանի արտաքին քաղաքականությունում նշանակալի կարևորություն ունեցող երկրներից մեկն է՝ հաշվի առնելով նրա առաջատար դերն ու հեղինակությունը արաբական ու մուսուլմանական աշխարհում, ինչպես նաև արաբական, աֆրիկյան ու իսլամական կառույցներում նրա անդամակցությամբ պայմանավորված քաղաքական մեծ ազդեցությունը (Թերզէան 16-19)։

1992 թ.-ի մարտին ՀՀ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Եգիպտոս, հանդիպումներ ունեցավ քաղաքական մի շարք գործիչների հետ:

239

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Հանդիպումների արդյունքներով 1992 թ.-ի մարտի 9-ին կնքվեց «ՀՀ և ԵԱՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիրը: Այս այցին նախորդել էր 1992 թ.-ի հունվարին Եգիպտոսի փոխվարչապետ Քամալ ալ-Գանզուրիի այցը Հայաստան:

1992 թ.-ի մայիսին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական այցով մեկնեց Եգիպտոս, հանդիպեց նախագահ Հոսնի Մուբարաքի, արտգործնախարար Ամր Մուսայի և, իհարկե, եգիպտահայ համայնքի

ներկայացուցիչների հետ: Պաշտոնական այցի շրջանակներում 1992 թ.-ի մայիսի 27-ին կնքվեց «ՀՀ և ԵԱՀ միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը: Այսպիսով՝ նորանկախ Հայաստանի ու Եգիպտոսի միջև բուռն համագործակցություն է սկսվում քաղաքական, տնտեսական, մշակութային ու գիտական ոլորտներում՝ շարունակվելով նաև հետագա տարիներին:

Տնտեսական առումով Եգիպտոսը Հայաստանին հետաքրքիր էր իր մեծ շուկայով և ներդրումներ ներգրավելու հնարավորությամբ: Անկախության առաջին տարիներին պայմանավորված տնտեսական կարգի փոփոխությամբ և շուկայական տնտեսությանն անցնելով՝ Հայաստանի տնտեսությունը արագ տեմպերով գահավիժում էր: Եգիպտոսը և արաբական այլ երկրներ եղել են խորհրդային տնտեսության տարբեր ոլորտների ապրանքների լայն սպառող, և հայկական արդյունաբերությունն ու նրա թողարկած արտադրանքը կարող էին հետաքրքրել Եգիպտոսին: Անկախության առաջին տարիներին ներդրումների առումով Երևանի սպասումները Եգիպտոսից որոշակիորեն չափազանցված էին՝ հաշվի առնելով եգիպտական տնտեսությունում այդ շրջանում առկա դժվարությունները:

Հայ-եգիպտական հարաբերությունների հաստատման շրջանում Հայաստանի համար առանցքային հարցերից էր Ղարաբաղյան հակամարտության հարցում Եգիպտոսի դիրքորոշումը: 1992 թ.-ին Եգիպտոս կատարած այցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ հանդիպմանը նշում է, որ հակամարտությունը կրոնական բնույթ չունի, ինչպես նաև ակնկալում է Եգիպտոսի միջնորդությունը: 1992 թ.-ին այս հարցը քննարկվեց նաև ՀՀ-ի փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի և Եգիպտոսի փոխվարչապետ Քամալ ալ-Գանզուրիի հանդիպմանը: Ավելի ուշ թեման Մուբարաքի հետ քննարկեց նաև ՀՀ-ի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Եգիպտական մամուլի հետ զրույցում Տեր-Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը չպետք է կռվախնձոր դառնա իսլամի ու քրիստոնեության միջև (ՀՀ ԱԳՆ ՊԴԱ, էջ 14-55) ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Եգիպտոսը 1996-1999 թվականներին կողմ է քվերակել Ադրբեջանի առաջարկած «Nagorno Karabakh Region of Azerbaijan» ձևակերպմանը:

Արաբական երկրները նաև խանդով ու դժգոհությամբ էին վերաբերվում Իսրայելի հետ Հայաստանի շփումներին: Նման դժգոհության պատճառ դարձավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի այցն Իսրայել, որը քննադատեցին նաև հայկական կառույցների մի մասը: ՄԱԿ-ում քվեարկություններից մեկի ժամանակ Հայաստանի չեզոք դիրքորոշումը լուրջ դժգոհություն առաջացրեց Եգիպտոսում: Կահիրեն զգուշացրեց Երևանին, որ դա կարող է ազդել հայ-եգիպտական հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հարցում Եգիպտոսի չեզոք ու հավասարակշռված դիրքորոշման վրա: Դա էր պատճառներից մեկը, որ հայ-իսրայելական հարաբերությունները ստորադասված էին հայ-արաբական

հարաբերություններին՝ չնայած Երուսաղեմում հայկական կրոնական ու մշակութային խոշոր ժառանգությանը, հայ համայնքին ու Մերձավոր Արևելքում Իսրայելի դերին:

1997 թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի կողմերի միջև տեղի են ունեցել պարբերական դիվանագիտական խորհրդակցություններ փոխարտգործնախա-րարների մակարդակով: Դիվանագիտական խորհրդակցությունները մեծապես

240

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

նպաստել են կողմերի միջև քաղաքական համագործակցության զարգացմանը, ինչը հատկապես դրսևորվել է միջազգային կազմակերպություններում, որտեղ երկու երկրներն աջակցություն են ցուցաբերում տարբեր հարցերում միմյանց դիրքորոշումներին, ինչպես նաև տարբեր հանձնախմբերի ընտրություններում միմյանց թեկնածուներին:

2006 թ.-ին ԵԱՀ-ի ԱԳՆ-ն խորը մտահոգություն հայտնեց Նյու Յորքում նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի 61-րդ նստաշրջանի ընթացքում օկուպացված տարածքներում Պաղեստինի ժողովրդի ու այլ արաբների մարդու իրավունքների հետ կապված բանաձևին Հայաստանի՝ ձեռնպահ քվեարկելու կապակցությամբ։ ԵԱՀ-ի ԱԳՆ-ից Հայաստանին զգուշացրին, որ եթե պաղեստինյան ու արաբական դատի պաշտպանության հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն, ապա Եգիպտոսը կվերանայի ղարաբաղյան հարցում իր հավասարակշռված դիրքորոշումը, և հետևաբար այն իր բացասական ազդեցությունը կունենա գոյություն ունեցող բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների վրա (ՀՀ ԱԳՆ ՊԴԱ, Էջ 97) ։

Կահիրեում է գտնվում «Արաբական պետությունների լիգա» կազմակերպության (ԱՊԼ) կենտրոնակայանը: Հայաստանն ակտիվացրեց իր

համագործակցությունն այդ կազմակերպության հետ 2005 թ.-ից, երբ հուշագիր ստորագրվեց ՀՀ ԱԳՆ-ի և ԱՊԼ-ի միջև, իսկ 2008 թ.-ից Եգիպտոսում ՀՀ-ի դեսպանն առաջին անգամ համատեղության կարգով նշանակվեց ԱՊԼ-ում ՀՀ-ի լիազոր ներկայացուցիչ: Արաբական այդ միակ ու հեղինակավոր կազմակերպությունում դեսպանի մակարդակով ՀՀ ներկայացվածությունը կարևոր քայլ էր Հայաստան-Արաբական աշխարհ հարաբերությունների հետագա ծավալման ու խորացման ուղղությամբ: Այն նոր որակ ու մակարդակ ապահովեց արաբական երկրների հետ ՀՀ երկկողմ ու բազմակողմ համագործակցության համար' հնարավորություն ընձեռելով ԱՊԼ-ի շրջանակներում տարբեր բնույթի քաղաքական, տնտեսական ու մշակութային նախաձեռնություններով հանդես գալու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ու միջազգային կարևոր այլ հիմնախնդիրների վերաբերյալ մեր պետության դիրքորոշումները ներկայացնելու ու պարզաբանելու համար (Կարապետյան, Արաբական երկրների պատմություն 472): Հայաստանի ու Եգիպտոսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ ամենակարևոր իրադարձությունը 2005 թ.-ի դեկտեմբերին ՀՀ վարչապետի պաշտոնական այցելությունն էր Եգիպտոս: Այցը լուրջ նախադրյալներ ստեղծեց հայ-եգիպտական տնտեսական համագործակցության հետագա զարգացման ու խորացման համար: Այցելության ընթացքում ստորագրվեց տնտեսական

կարևորագույն համաձայնագրերից մեկը' «Կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիրը»: Նույն թվականին ՀՀ Սահմանադրական դատարանը վերանայեց դեռևս 1996 թ.-ին իր կայացրած որոշումը, որի համաձայն կասեցվել էր ՀՀ և ԵԱՀ-ի միջև ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի» վավերացման գործընթացը: 2005 թ.-ի մայիսին ՀՀ Սահմանադրական դատարանը, հիմնվելով Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից ստացված նյութերի ու պարզաբանումների վրա, դրական որոշում կայացրեց: Դրանով վերացվեց հայ-եգիպտական առևտրատնտեսական հարաբերությունների

զարգացման և համագործակցության հետագա խորացման իրավական հիմնական խոչընդոտը (Կարապետյան, Արաբական երկրների պատմություն 473):

Եգիպտոսի հետաքրքրություններն ու շահերը Հայաստանի հետ հարաբերություններում

Եգիպտոսը Հարավային Կովկասի երկրների հետ տնտեսական ծանրակշիռ շահեր չունի, գոնե Հայաստանի հետ չկան այդպիսի ուղղություններ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն երկու երկրների համար:Հայաստանի հետ

241

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

առևտրաշրջանառության ծավալը 5-6 մլն ԱՄՆ դոլարը չի գերազանցում: 2020 թ.-ին ավելի քիչ թվով հայ տուրիստներ են այցելել Եգիպտոս՝ կապված կորոնավիրուսային համավարակով, բայց այդ տուրիստների քանակն էլ մեծ չէ, մոտ 18-20 հազարի սահմանում է: Եգիպտոսի նման համաշխարհային խոշոր տուրիստական կենտրոնի համար այս թիվը շատ փոքր է, բայց ամեն դեպքում այս խիստ սահմանափակուների պայմաններում էլ փոքր ծավալի հոսքը միշտ եղել է: Տնտեսական իմաստով Եգիպտոսը կարող է այլընտրանք դառնալ թուրքական արտադրանքին, որը 2020 թ.-ի 44-օրյա Արցախյան պատերազմից հետո արգելվեց ներկրել Հայաստան: Այս իմաստով բավականին հետաքրքիր շուկա կա Հայաստանում պահանջվող ապրանքների համար, ինչ որ մենք հիմա հիմնականում ներմուծում ենք Թուրքիայից՝ շինարարական ներկեր, նյութեր, կերամիկա, տեքստիլ, գյուղմթերքներ: Եգիպտոսը ունի այդ ապրանքները արտահանելու հնարավորությունները: Իհարկե, կան շատ

բարդություններ՝ լոգիստիկ խնդրիները, որոնք գործարարների համար շատ դժվարություններ են ստեղծում: 2019 թ.-ին ստեղծվել է հայ-եգիպտական բիզնես ասոցիացիան, բայց առանձնապես ակտիվություն չունի, նաև համավարակի պատճառով: Հիմա ծրագրեր կան, նախատեսվում է գումարել միջկառավարական հանձնաժողովի նիստ, որը հայկական կողմի առաջարկությամբ պետք է տեղի ունենար 2021 թ.-ի սեպտեմբերին, իսկ եգիպտական կողմը ցանկանում է 2022 թ.-ի հունվարին:

Միջկառավարական նիստը, չնայած ընդգրկում է հարաբերությունների բոլոր ոլորտները, բայց հիմնական շեշտը դրվելու է տնտեսականի վրա: Հայաստանի գւխավոր նպատակն այս նիստի շրջանակներում պետք է լինի բիզնես ֆորումի անցկացումը. եթե դա չստացվի, նիստի արդյունավետությունը շատ ցածր կլինի: Առանց այդ էլ չի կարելի ասել, որ միջկառավարական հանձնաժողովները, շատ արդյունավետ գործիք են, բայց այդ պարագայում Եգիպտոսի հետ սա միակ ուղին է, որով կարելի է սկսել: Հուսով ենք՝ բիզնես ֆորումների միջոցով մարդիկ կկարողանան իրար հետ ուղղակի կապեր ստեղծել, շփումների մեջ մտնել: Ճիշտ է՝ կարևոր է մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությունը, բայց սա մեր այսօրվա իրավիճակում շատ կարևոր է, եգիպտական կողմն էլ հիմնական շեշտը դնում է հենց տնտեսական համագործակցության վրա: Փոխշահավետ համագործակցություն կարելի է իրականացնել այս ոլորտում: Հայ ներմուծողները պետք է տեղում շփվեն, ծանոթանան եգիպտական շուկային, տարբեր արտադրանքներին, որը լուրջ հնարավորություններ կբացի: Հայաստանից Եգիպտոս արտահանվել են

գյուղատնտեսական վերամշակված ապրանքատեսակներ, որոշ ժամանակ այստեղ ներմուծվել են մրգեր, չրեր, տարբեր պահածոներ, բայց հետո հետաքրքրությունը դադարել է, քանի որ բավականաչափ եկամտաբեր չի եղել:

Տնտեսական իմաստով ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանը փորձում է մեծացնել համագործակցության դաշտը Եգիպտոսի հետ: Եգիպտոսի և ԵԱՏՄ երկրների կողմից կա շահագրգռվածություն այս հարցում: Եգիպտոսի համար սա լավ հնարավորություն է մտնելու մեծ շուկա, իսկ ԵԱՏՄ-ի համար՝ Եգիպտոսի միջոցով աֆրիկյան շուկաներ մտնելու, որոնց հետ եգիպտական կողմը ազատ առևտրի համաձայնագրեր ունի, իսկ սա արդեն կարող է շատ հեռանկարային դառնալ: Եգիպտացիները Ռուսաստանին տրամադրել են Պորտ Սայիդի շրջանում բավականին մեծ տարածք՝ «Suez Canal Economic Zone»՝ ազատ տնտեսական գոտի կառուցելու համար, սակայն ռուսները առաջարկում են այդ ծրագիրն իրականացնել ոչ երկկողմ՝ ռուս-եգիպտական, այլ ԵԱՏՄ շրջանակներում: ԵԱՏՄ-ի ու Եգիպտոսի միջև ազատ առևտրի պայմանագիր ստորագրելու հարցը քննարկման փուլում է, սկզբնական շրջանում երկու կողմն էլ շատ լավատես էին, նույնիսկ նախատեսում էին մեկ տարվա ընթացքում ամփոփել ամեն ինչ, բայց համավարակի պատճառով հնարավորություն չեղավ ուղղակի հանդիպումներ իրականացնելու, քննարկումներն ու բանակցությունները տեղի էին ունենում հեռավար կարգով, որը ավելի շատ

242

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ինֆորմացիայի փոխանակում էր, քան առարկայական քննարկում: Եգիպտացիները քննարկումների ընթացքում սկսեցին կոշտացնել իրենց դիրքերը, որը հասկանալի է, քանի որ պետք է իրենց շահերը պաշտպանեն: Այս հասկանալի հանգամանքների բերումով դեռ չի հաջողվում վերջնական տեսքի բերել պայմանավորվածությունները (Գրիգորյան):

Թուրք-եգիպտական հարաբերությունների բարելավման կամ վատթարացման ազդեցությունը հայ-եգիպտական հարաբերությունների վրա

Տարածաշրջանային խնդիրներում Հայաստանի ու Եգիպտոսի միջև ըստ էության լիակատար համաձայնություն կա։ Նույն տեսակետներն ենք կիսում Լիբիայում, Արևեյյան Միջեկրականում, Սիրիայում ու Իրաքում տեղի ունեցող գործընթացների ու ճգնաժամների նկատմամբ: Եգիպտական կողմը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձևակերպումներ է հնչեցնում Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման համար։ 2020 թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո եգիպտական կողմում կոնկրետ ըմբռնում կա, որ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր ուղղություններով գործում են միասնական ճակատով: Եգիպտացիները կարծում են, որ եթե սա բացահայտ ցուցադրվեց Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի դեմ պատերազմում, ապա որոշ իմաստով քողարկված տեղի է ունենում նաև այլ հակամարտային տաք կետերում: Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմը թուրքական էքսպանսիոնիզմի արտահայտումն էր, որը Եգիպտոսի համար անընդունելի է ինչպես և մյուս շրջաններում: Եգիպտացիները շատ լավ հասկանում են, որ սա փորձ էր, որի միջոցով կուտակվեցին ինչ-որ հմտություններ մյուս տարածաշրջաններում կիրառելու համար: Թուրքիայի կողմից գայթակղիչ առաջարկություններ են արվել Եգիպտոսի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Բանակցությունները երկար ժամանակ դադարեցված էին, սակայն 2021 թ.-ի մայիսի սկզբին Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչները այցելեցին Կահիրե՝ քաղաքական խորհրդակցությունների։ Չնայած հայտարարվեց, որ եգիպտական կողմն է իրենց հրավիրել, բայց դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ հանդիպման նախաձեռնությունը թուրքական կողմինն է եղել։ Թուրքերը ձգտում են իրենց հիմնական նպատակներին հասնել՝ ընդգրկվելով Արևելյան Միջերկրականի գազային ֆորումի կազմ: Եգիպտացիները բացահայտ նշում են, որ այս ֆորումը բաց է, սակայն անդամագրվողը պետք է համապատասխանեցնի իր քաղաքականությունը ֆորումի պահաջներին, օրինակ՝ ճանաչի միջազգային ծովային իրավունքը, որը, սակայն, Թուրքիան չի անում: Մյուս հարցը Թուրքիա-Լիբիա ծովային շելֆի բաժանման հարցն է, որ չեն ընդունում ֆորումի անդամ երկրները: Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու խնդիրն է, որը Թուրքիան պետք է հարգի: Այսինքն՝ այնպիսի պահանջներ են ամրագրված ֆորումի խարտիայի մեջ, որոնք Թուրքիան չի կատարի և չի ընդունի: Մյուս կողմից էլ Եգիպտոսի համար շատ զգայուն հարց է թուրքական միջամտությունը երկրի ներքին քաղաքական կյանքում «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական շարժման, ինչպես նաև Թուրքիայում գործող հակաեգիպտական հեռուստաալիքների միջոցով: Կարելի է ենթադրել, որ որևէ արդյունք չեն ունեցել 2021 թ.-ի մայիսին սկսված թուրք-եգիպտական հաշտեցմանն ուղղված քննարկումները: Ի դեպ, երբ խոսում ենք Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունների մասին, պետք է ընդգծել, որ թուրքերը հայտարարեցին բարեկամության խմբի ստեղծման մասին՝ որպես հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջնահերթ խնդիր: Պաշտոնական Կահիրեն այդ առաջարկը բավականին սառը ընդունեց, և դեռևս նման քայլ չի ձեռնարկվել: Եգիպտոսը զգում է, որ Թուրքիան շատ մեծ ամբիցիաներ ունի, սա միայն Լիբիայով չի պայմանավորված: Թուրքիան ամենաներկայացված երկրներից

243

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

մեկն է Աֆրիկայում, նրա ազդեցությունը Աֆրիկյան Մահիկի տարածաշրջանում շատ մեծ է, ինչ-որ տեղ նույնիսկ Ֆրանսիան է դուրս մղվում այս շրջաններից: Թուրքիայի ներկայությունը Սուդանում, Ջիբութիում և այլն, Եգիպտոսի համար շատ զգայուն թեմա է: Եթե Թուրքիան սկսի որևէ տեղ ամրապնդվել, իր ազդեցության շրջանակը գնալով ավելի կընդլայնի: Բացի դրանից, խնդիր է նաև թուրքական հասարակության ընկալումը. իրենց համար սա պետության ձեռքբերում է, պետության հաջորդ ղեկավարը այս կետում եթե փոխի քաղաքակարությունը, չի ընկալվելու, ընդունվելու է որպես դավաճանություն: Հասարակությունը գնալով պահանջելու է ավելին, հետքայլը համարվելու է դավաճանություն: Թուրքիան միշտ էլ հեղաշրջումներով հայտնի երկիր է եղել, երկրի ներսում կսկսվեն անկարգություններ: Գլխավոր խնդիրն այն է, թե Թուրքիայի տնտեսությունը ինչքան ժամանակ է ի զորու սպասարկել այս քաղաքականությանը: Եթե գա չափավոր իշխանություն, միանշանակ չի ընկալվի հասարակության կողմից, և տնտեսության ռեսուրսները պետք է ուղղվեն երկրի ներքին խնդիրները սպասարկելուն:

Եգիպտոսի հայկական համայնքը' որպես կարևոր գործոն ՀՀ-ԵԱՀ հարաբերություններում

Հայ-եգիպտական հարաբերությունների կարևոր բաղադրիչ է հանդիսանում Եգիպտոսում հայկական համայնքը, որը փաստում են ինչպես հայ, այնպես էլ եգիպտացի դիվանագետները (ԵԱՀ ԱԳՆ ներկայացուցիչ)։ Եգիպտոսում այժմ բնակվում է շուրջ 6000 հայ, որոնք կենտրոնացած են Եգիպտոսի երկու խոշոր քաղաքներում՝ մայրաքաղաք Կահիրեում ու Ալեքսանդրիայում։ Մերօրյա

եգիպտահայերը հիմնականում ծնված ու քաղաքացիություն ունեցող հայեր են։ Գործում են հայկական դպրոցներ, ակումբներ, եկեղեցիներ, սպորտ ակումբներ և այլն։ Հայկական համայնքը Եգիպտոսում համարվում է կրոնական համայնք, որտեղ գործում է համայնքային օրենսդիր մարմին՝ Եգիպտահայ Թեմական Ժողովի Համագումար (Կահիրեի և Ալեքսանդրիայի թեմական ժողովներ)։ Օրենսդիր մարմինը պետության կողմից վավերացվել է 1946 թ.-ի հունիսի 29-ին, այն բաղկացած է 24 պատգամավորներից։ Համայնքի գործադիր մարմինը բաղկացած է 7 անդամներից, որոնք ընտրվում են թեմական ժողովի անդամներից։ Թեմական առաջնորդն այժմ Աշոտ Եպիսկոպոս Սնացականյանն է, որը նշանակվում է Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից։ Հայ Կաթողիկե Թեմի առաջնորդը, որը նշանակվում է Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի կողմից, Գրիգոր Եպիսկոպոս Օգոստինոս Գուսանն է: Եգիպտահայ համայնքում գործում են Հայոց առաքելական եկեղեցին' Սայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովվապետության ներքո, ինչպես նաև Հայոց կաթողիկե եկեղեցին: Կան որոշ հայեր, որոնք Հայ Ավետարանչական եկեղեցու անդամներ են: Գործում են Հայ Առաքելական 5 եկեղեցիներ' երկուսը Ալեքսանդրիայում, երեքը Կահիրեում: Եգիպտահայ համայնքն իր բնականոն կյանքով ապրում է, չնայած համայնքի թիվը գնալով նվազում է' հիմնականում պայմանավորված լինելով երիտասարդների' արտասահմանում կրթության գնալով, ինչպես նաև խառն ամուսնություններով («Հայերը Եգիպտոսում»): Համայնքն իր օրենսդիր ու գործադիր մարմիններով բավականին գործնական ու օրինակելի որոշումների կայացման շնորհիվ կարողացել է արդյունավետ կառավարել իր կյանքը: Այդպիսի օրինակ է անցյալ դարի երկրորդ կեսերին Եգիպտոսի Զագազիգ քաղաքում գործող հայկական եկեղեցու շենքի վաճառքը տեղի ղպտիական համայնքին: Քանի որ Զագազիգում Կամսարական հայկական ընտանիքին պատկանող ծխախոտի գործարանի փակմամբ

պայմանավորված' հայության թվաքանակը նվազել էր, 1970-ական թվականներին համայնքը որոշում է կայացրել հայկական եկեղեցու շենքը վաճառել տեղի ղպտիական համայնքին: Այս որոշումը լավագույն օրինակ է համայնքի ղեկավար մարմինների

244

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

կողմից համայնքային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին (Մազլումէան և ուրիշներ):

44-օրյա պատերազմի ընթացքում ԵԱՀ-ի դիրքորոշման մասով

Եգիպտական մեդիադաշտն ամբողջովին պրոհայկական էր Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, հասարակական ընկալման մեջ բավականին մեծ էր համակրանքը դեպի Հայաստանը: Նաև պետք է նշել շատ կարևոր հանգամանք՝ մենք միշտ ունեցել ենք խնդիր այն միջազգային կառույցների հետ, որտեղ մենք ներկայացված չենք՝ Չմիավորման Շարժում, Իսլամական Համագործակցության Կազմակերպություն: Վերջին շրջանում Չմիավորման Շաժման մեջ այնպիսի երկիր, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, հայկական շահերի օգտին հանդես եկավ: Այդ դիրքորոշումն ունեին նաև ԱՄԷ-ն, Եգիպտոսը և այլն: Կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Եգիպտոսը Չմիավորման Շարժման նախարարական հանդիպման ժամանակ շատ կոնկրետ հայտարարություն է արել: Ադրբեջանցիները հարց էին բարձրացրել պատերազմի ժամանակ հայկական կողմի իրականացրած ռազմական

հանցագործությունների մասին, սակայն Եգիպտական պատվիրակությունը հակադարձել էր՝ ընդգծելով, որ Չմիավորման Շարժման հարթակն այդ հարցի քննարկման համար աննպատակահարմար է, իսկ նախարարական հանդիպման եզրափակիչ փաստաթղթում ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ պարբերության ներառումը կասեցվեց: Այսինքն՝ եգիպտական հասարակական ընկալումն իր

ազդեցությունն ունեցավ նաև վերին օղակներում: Սա նաև հայկական դիվանագիտության հաղթանակն է, դրական օրինակ դիվանագիտական երկար ու հետևողական աշխատանքի, որը կարելի է ավելի արդյունավետ դարձնել մյուս երկրների հետ տարվող աշխատանքներում:

Չնայած ԵԱՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցչի հետ մեր քննարկումը Կահիրեում անցավ դիվանագիտական ավանդական ձևակերպումների վերահաստատմամբ, սակայն մի շարք հետաքրքիր մտքեր հայ-եգիպտական հարաբերությունների վերաիմաստավորման առումով արտահայտվեցին։ Այն հարցին, թե ռազմավարական ինչ ուղղություններով կարելի է զարգացնել երկու երկրների հարաբերությունները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը, բնականաբար, նոր արտաքին քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծման առաջ է կանգնած և օրինակ՝ հումանիտար ոլորտում եգիպտական կողմը, միջնորդելով ադրբեջանական կողմին, կարող է աջակցել բարեկամ Հայաստանին հայ գերիների վերադարձման առումով (ԵԱՀ ԱԳՆ ներկայացուցիչ)։ Ըստ մեր զրուցակցի՝ կարևոր զարգացման հեռանկարային հարթակ է ԵԱՏՄ-ի շրջանակներում ապագա համագործակցությունը՝ ըստ էության նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման այն նույն կարևոր ուղղությունները, որոնք կարևորեց նաև ԵԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։

Եզրակացություն

Եգիպտոսի հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը մի շարք առումներով անհրաժեշտ էր նորանկախ Հայաստանին մի շարք միջազգային, քաղաքական հարցերի լուծման համար: Քաղաքական առումով Եգիպտոսը

կարևորագույն երկիր է արաբական ու իսլամական աշխարհում, և պաշտոնական Կահիրեի աջակցությունը կարող էր հնարավորություն ընձեռել քաղաքական շփումներ հաստատել և զարգացնել թե՜ արաբական, թե' աֆրիկյան երկրների հետ: Այդ է վկայում Կահիրեում ՀՀ դեսպանատան գործունեության ընդարձակ աշխարհագրությունը (ՀՀ ԱԳՆ ՊԴԱ, էջ 47-48): Հաջորդ հանգամանքն Արցախյան հակամարտությունն էր, իսկ իսլամական երկրների հարևանությամբ գտնվող ՀՀ-ին անհրաժեշտ էր ապահովել այդ երկրների առնվազն չեզոքությունը Արցախյան

245

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

հակամարտության նկատմամբ: Երրորդ գործոնը հայ համայնքի առկայությունն էր, որը չնայած նախորդող տասնամյակներում նոսրացել էր և կորցրել երբեմնի տնտեսական դիրքը, սակայն իր կազմակերպվածության ու ազգային կառույցների շնորհիվ զգալիորեն նպաստում էր հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանը: Հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունները 1991-2020 թթ.-ի ընթացքում զարգացել են դրական դինամիկայով, սակայն նույնը չի կարելի ասել երկու պետությունների միջև տնտեսական կապերի հաստատման ու զարգացման մասին։ Հայաստանն ու Եգիպտոսը տնտեսական բավարար պոտենցիալ ունեն, որը տրանսպորտային տնտեսապես նպատակահարմար ուղիների բացակայության հետևանքով չի իրացվում։ Երևան-Կահիրե հաղորդակցային ուղիղ կապի հաստատման ուղղությամբ երկու կողմերը պետք է բավարար քայլեր ձեռնարկեն ավիափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալները մեծացնելու նպատակով։ 44-օրյա պատերազմից հետո երկու պետությունների

հարաբերություններում կարող է ավելանալ նաև հումանիտար համագործակցության բաղադրիչը, որտեղ արաբական այս առաջատար երկիրը կարող է ծանրակշիռ ներդրում ունենալ հայկական մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ։ Որպես առաջատար արաբական պետություն՝ Եգիպտոսը կարող է կարևոր ու որոշիչ դեր ունենալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպման հարցերում։ Եգիպտոսի հայկական համայնքը վայելում է եգիպտական իշխանությունների անվերապահ վստահությունն ու աջակցությունն իր ձեռնարկումներում, իսկ համայնքի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն արդեն իր ազդեցությունն է ունենում Հայաստան-Եգիպտոս պետական հարաբերությունների որակի վրա։

Օգտագործված գրականություն

1. «Հայերը Եգիպտոսում». Եգիպտոսում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջ, https://eqypt.mfa.am/hv/communitv-overview-eq

2. Գրիգորյան, Կարեն. Հարցազրույց ԵԱՀ-ումՀՀ արտակարգ և լիազոր դեսպան հետ, Կահիրե, 16 Հուն. 2021 ։

3. ԵԱՀ-ի ԱԳՆ-ի Հայաստանի հետ հարաբերությունների պատասխանատու խորհրդական. Հարցազրույց, Կահիրե, 16 Հուն. 2021թ.։ Դիվանագետի անունը չի հրապարակվում վերջինիս ցանկությամբ։

4. Թերզէան, Պերճ. ՀՀ Եգիպտոսի Դեսպանատան Ծննդոցը, Ակնարկ Քսանամեայ Հեռաւորութենէ, Գահիրէ, 2012։

5. Կարապետյան, Ռուբեն. Արաբական Երկրների Նոր եւ Նորագույն Պատմություն. Բուհական Դասագիրք, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2019։

6. Կարապետյան, Ռուբեն. Հարցազրույցը «Լուրեր» հաղորդաշարին, ՀՀ ԱԳՆ

կայքէջ, 10 Սեպտ. 2020, https://www.mfa.am/hv/interviews-articles-and-

comments/2020/09/10/int/10436։

7. ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջ, Երկկողմ հարաբերությունների բաժին, Եգիպտոս, Ընդհանուր տեղեկություններ, https://www.mfa.am/hv/bilateral-relations/eq,

8. ՀՀ ԱԳՆ Պատմադիվանագիտական արխիվ, գործ 106, ցուցակ 13։

9. ՀՀ ԱԳՆ Պատմադիվանագիտական արխիվ, գործ 267 ցուցակ I:

10. Հովսեփյան, Արփինե. «Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականությունը 2019-ին», ՕՐԲԵԼԻ վերլուծական-հետազոտական կենտրոն, 27 Դեկտ. 2019, https://orbeli.am/hv/post/343/2019-12

27/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A

B+%D5%B4%D5%A5%D6%80%D5%B1%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

%D6%80%D6%87%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%84%D5%A1

%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%

246

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8+2019-%D5%AB%D5%B6: Հասանելի է' 10 Օգս 2021:

11. Մազլումէան, Արմեն և ուրիշներ. Հարցազրույց Եգիպտոսի Հայ Դատի Հանձնախմբի ղեկավարի, Կահիրեի ՀԲԸՄ-ի պատվո ատենապետի և Եգիպտոսի հայկական համայնքի Քաղաքական Ժողովի ատենապետի հետ, 23 Հուն. 2021:

12. Մխիթարյան, Լիլիթ. «Հայ-եգիպտական համագործակցությունը մեծ ներուժ ունի. մասնագետի գնահատականը», Արմենպրես, 17 Սեպտ. 2020, https://armenpress.am/arm/news/1028034.html։ Հասանելի է՝ 10 Օգս 2021:

Works Cited

1. Grigoryan, Karen. Hartsazruyc YEAH-um HH artakarg yev liazor despani het, Kahire, 16 Hun. 2021։ [ Interview with Ambassador Extraordinary and Plenipotentiary of Armenia in Egypt Karen Grigoryan, 16 June 2020: ]

2. Hayery Yegiptosum, Yegiptosum Hayastani despanutyan pashtonakan kayqej, https://egvpt.mfa.am/hv/communitv-overview-eg [Armenians in Egypt, Official Website of the Embassy of Armenia to Egypt, https://egypt.mfa.am/hy/community-overview-eg]

3. HH AGN pashtonakan kayqej, Yerkkoghm haraberutyunneri bajin, Yegiptos, Yndhanur teghekutyunner, https://www.mfa.am/hy/bilateral-relations/eg, [ Official Website of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia, Section of Mutual Relations, Egypt, General Information, https://www.mfa.am/hy/bilateral-relations/eg, 1

4. HH AGN patmadivanagitakan arkhiv, gorts 106, tsutsak 13։ [Historic-Diplomatic Archive of the MFA of RA, Work 267, list 13]

5. HH AGN patmadivanagitakan arkhiv, gorts 267, tsutsak 1: [Historic-Diplomatic Archive of the MFA of RA, Work 267, list 1]

6. Hovsepyan, Arpine. «Hayastani Merdzavorarevelyan qaghaqakanutyuny 2019-in», ORBELI verlutsakan=hetazotakan kentron, 27 Dekt. 2019, https://orbeli.am/hy/post/343/2019-12

27/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A B+%D5%B4%D5%A5%D6%80%D5%B1 %D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1 %D6%80%D6%87%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%84%D5%A1 %D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82% D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8+2019-%D5%AB%D5%B6։ Hasaneli e 10 Ogs. 2021: ["Armenia’s Middle Eastern policy in 2019, Orbeli Analytic-Research Center, 27 December, 2019, https://orbeli.am/hy/post/343/2019-12 27/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A B+%D5%B4%D5%A5%D6%80%D5%B1 %D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1 %D6%80%D6%87%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%84%D5%A1 %D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82% D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8+2019-%D5%AB%D5%B6։ Available 10.08.2021]

7. Karapetyan, Rouben. Hartsazruyc «Lurer» haghordasharin, HH AGN kayqej, 10

Sept. 2020, https://www.mfa.am/hy/interviews-articles-and-

comments/2020/09/10/int/10436 [Interview to “Lurer” TV program, Official website of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia, 10 September, 2020, , https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/09/10/int/10436 ]

8. Karapetyan, Rouben. Arabakan Yerkrneri Nor yev Noraguyn Patmutyun, Buhakan dasagirq, YEPH hratarakchutyun, Yerevan, 2019։ [New Era and Contemporary History of Arab States, University Textbook. Publishing of YSU, Yerevan, 2019]

9. Mazloumyan, Armen. Terzyan, Perch. Platyan, Vahe. Hartsazruyts Yegiptosi Hay dati handznakhmbi ghekavari, Kahirei HBYM-I patvo atenapeti yev Yegiptosi haykakan

247

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

hamajnqi Qaghaqakan Joghovi atenapeti het, 23 Hun. 2021: [Interview with Armen Mazloumyan, Perch Terzyan and Vahe Bladean, head of Armenian National Committee, Honorary Chairman of Egypt’s AGBU branch and the Chariman of political council of Armenian community of Egypt respectively, 23, June, 2021]

10. Mkhitaryan, Lilit. «Hay-Yegiptakan hamagortsaktsutyuny mets neruj uni.

masnageti gnahatakany», Armenpress, 17 Sept. 2020

https://armenpress.am/arm/news/1028034.html։ [Armenia-Egypt relations have big potential, Expert’s View". Armenpress, 17 Sept. 2020 https://armenpress.am/arm/news/1028034.html։]

11. Terzean, Perch. HH Yegiptosi despanatan Tsnndotsy, Aknark Qsanamya Heravorutyune, Gahire, 2012: [The Birth of the Embassy of Armenia in Egypt, Overview from 20 year Distance, Cairo, 2012]

12. YEAH-I AGN-I Hayastani het haraberutyunneri pataskhanatu khorhrdakan, Hartsazruyc, Kahire, 16 Hun. 2021: Divanageti anuny chi hraparakvum verjinis tsankutyamb: [Interview with an Egyptian diplomat responsible for relations wioth Armenia, Cairo, 16, June, 2021. His name is not cited according to his wish]

RELATIONS BETWEEN THE REPUBLIC OF ARMENIA AND THE ARAB REPUBLIC OF EGYPT FROM 1991 TO 2020

GRIGOR VARDANYAN

National Academy of Sciences of the Republic of Armenia,

Institute of Oriental Studies, Senior Researcher,

Ph.D. in History;

Yerevan, the Republic of Armenia

This article aims at revealing the multilayered relations between the Republic of Armenia and the Arab Republic of Egypt from 1991 to 2018. This research was done based on the archival materials of the Ministry of Foregin Affairs of the Republic of Armenia; other studies of subject matter experts contributed to our study as well. Most importantly we have conducted field studies in Egypt’s capital Cairo where we had multiple discussions and debates on the topic with Armenian and Arab diplomats and people in charge from Armenian community of Egypt. In the article we try to reveal the details of Armenia - Egypt relations, Egypt’s policy towards Armenia. In this perspective we find out to what extent Armenia succedded in implementing its Middle Eastern strategy and what kind of challenges were faced and obstacles were overcome. In our conclusions we introduce also the chances and potential directions of development of mutual relations in spheres such as international trade, humanitarian dimension and also the potential of cooperation within the framework of Eurasian Econiomic Union which two states must unleash in future.

Keywords: Arab Republic of Egypt, Republic of Armenia, Middle East, Armenia-Egypt relations, Artsakh conflict, Armenian community, Cairo.

248

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ОТНОШЕНИЯ МЕЖДУ РЕСПУБЛИКОЙ АРМЕНИЯ И АРАБСКОЙ РЕСПУБЛИКОЙ ЕГИПЕТ С 1991 ПО 2020 ГГ.

ГРИГОР ВАРДАНЯН

старший научный сотрудник Института Востоковедения НАН РА, кандидат исторических наук, г. Ереван, Республика Армения

Данная статья изучает отношения между Республикой Армения и Арабской Республикой Египет в 1991-2018 гг. Исследование было проведено на основе архивных материалов Министерства иностранных дел Республики Армения, а также других экспертных исследований.

Для сбора материала автор работал в Каире, где провел интервью с египетскими и армянскими дипломатами и представителями армянской общины Египта. В данной статье делается попытка раскрыть все уровни армяноегипетских отношений и представить политику Египта в отношении Армении. В этом контексте мы пытаемся представить, в какой мере Армении удалось осуществить свою ближневосточную политику и какие препятствия были на этом пути. В заключении мы представляем также возможности и потенциальные направления развития взаимоотношений в таких сферах, как международная торговля, гуманитарное измерение, а также потенциал сотрудничества в рамках Евразийского экономического союза, который два государства должны раскрыть в будущем.

Ключевые слова: Арабская Республика Египет, Республика Армения, Ближний Восток, отношения между РА и Аре, карабахский конфликт, армянская община, Каир.

249

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.