Научная статья на тему 'ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ 1990-1992 ԹԹ'

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ 1990-1992 ԹԹ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
106
19
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ / ТУРЦИЯ / АЗЕРБАЙДЖАН / НАГОРНО-КАРАБАХСКИЙ КОНФЛИКТ / РОССИЯ / REPUBLIC OF ARMENIA / TURKEY / AZERBAIJAN / NAGORNO-KARABAKH CONFLICT / RUSSIA / Հայաստանի Հանրապետություն / Թուրքիա / Ադրբեջան / Ղարաբաղյան հակամարտություն / Ռուսաստան

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գասպարյան Աբրահամ, Չալիկյան Անահիտ

Հոդվածը նվիրված 1991-1992 թթ. հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղյան պատերազմի գործոնին: Հեղինակը մասնավորապես ներկայացրել է նշված ժամանակահատվածում երկու պետությունների ղեկավարությունների շփումները այն նախապայմանները, որ Թուրքիայի ղեկավարությունն առաջադրել է Հայաստանին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարաբերությունների հետագա զարգացման համար: Թուրքիայի քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղյան պատերազմի գործոնը ներկայացված են տարածաշրջանային ու միջազգային զարգացումների համատեսքում, ինչը թույլ է տալիս առավել հստակ գնահատել դրանց հիմքերը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE IMPACT OF THE NAGORNO-KARABAKH CONFLICT ON THE ARMENIAN-TURKISH RELATIONS IN 1991-1992

The article is devoted to the impact of the Nagorno-Karabakh conflict on the Armenian-Turkish relations in 1991-1992. The policy of Turkey on the conflict is assessed in the light of regional and international relations of the taken period. The article focuses on identifying reasons of political preconditions, raised by Turkey for establishing diplomatic relations. The first cases of political dialogue between Armenia and Turkey, bilateral diplomatic consultations are explored. The author also examines the political and international factors, which shaped the policy of Turkey vis-a-vis newly independent Armenia.

Текст научной работы на тему «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ 1990-1992 ԹԹ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ 1990-1992 ԹԹ.

ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՉԱԼԻԿՅԱՆ

Մինչև 1990թ.' Արցախյան շարժման պատերազմի վերաճելը, Թուրքիան ձեռնպահ էր հետխորհրդային տարածաշրջանում ընթացող գործընթացներից: Անկարայի նման վերաբերմունքը որոշ վերլուծաբաններ բացատրում են հանգամանքով, որ Թուրքիայի համար ղարաբաղյան հարցը ԽՍՀՄ ներքին խնդիր էր1: Հարկ է ընդգծել, որ հարցն առավելապես պայմանավորված էր Թուրքիայի հնարավորությունների սահմանափակմամբ և ոչ ԽՍՀՄ ինքնիշխանությունը չտրորելու ձգտմամբ: Հնարավորությունների առումով, սակայն, ԱՄՆ-ն ավելի անկաշկանդ էր: Վաշինգտոնը ղարաբաղյան հարցը ԽՍՀՄ-ի դեմ փորձել է օգտագործել 1989 թ., սակայն արժանացնել է լուրջ հակազդեցության2, ինչն էլ ավելի կոպիտ կլիներ անհամեմատ ավելի փոքր դերակատար Թուրքիայի միջամտության դեպքում:

Իրավիճակը փոխվեց ԽՍՀՄ-ի դիրքերի է'լ ավելի թուլանալուց հետո՝ 1990 թ. սկսված առաջին լուրջ բախումների ժամանակ: Այս շրջանում էլ Թուրքիան ազդարարեց հարավկովկասյան նոր քաղաքականությունը, որն սկզբնական շրջանում զերծ էր հստակությունից: Խնդիրն այն էր, որ ԽՍՀՄ-ի հնարավոր փլուզումը երկակի իրավիճակ էր ստեղծել Թուրքիայում: Այդ երկրի համար մի կողմից ստեղծվել էին հնարավորություններ՝ Հարավային Կովկասում առավել ակտիվ քաղաքականություն վարելու համար, մյուս կողմից լուրջ խնդիր էր առաջացել. 1990 թ. սկզբին, ինչպես գրում էր թուրք հայտնի հրապարակախոս Իլհան Սելջուկը, Հայաստանի անկախության պարագայում Թուրքիան հայտնվում էր Հայաստան-Հունաստան աքցանի մեջ. իսկ այդ երկու երկրներն էլ պահանջատիրական հավակնություններ ունեին Անատոլիայից3: Կարծում ենք, այս ձևակերպումն ընդամենը հարմար սքող էր՝ ծածկելու հիմնական մտահոգությունը, որը կապված է հենց Արցախյան խնդիր հետ, որովհետև 1921 թ. հուլիսի 5-ի վերոնշյալ որոշումը բոլշևիկաքեմալական փոխահամաձայնության մի օղակն էր' միտված այդ շրջանում երկու կողմերի համար կենսական նշակության համագործակցության խորացմանը, իսկ դրա քանդումը կարող էր նաև կասկածի

1 Демоян Г. (2013). Внешняя политика Турции и карабахский конфликт. Ереван, է ջ 239:

Չնայած «երկաթե վարագույրի» առկայությանը. 1989թ. նոյեմբերի 20-ին «Պրավդա» թերթում» տպագրվում է «ԽՍՀՄ ԱԳՆ-ում» վերնագրով հաղորդագրություն, որտեղ ասվում էր, որ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ա. Բեսսմերտնիխը նախարարություն է հրավիրել ԽՍՀՄ-ում ԱՍՆ դեսպան Ջ. Մեթլոկին և բողոք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի բանաձևի առթիվ: Այս հաղորդագրությունից հետո է միայն հայտնի դառնում, որ նոյեմբերի 17-ին ԱմՆ սենատի արտաքին գործերի հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշում է ընդունել: Բանաձևում գրված էր, որ հայերի նկատմամբ խտրականությունը և Սումգայիթի դեպքերը հանգեցրեցին զանգվածային ցույցերի և հուզումների: Կար նաև մասնակի անդրադարձ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շրջափակմանը, երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով Հայաստան առաքվող բեռների թալանին և այլն: Ըստ այդմ' հանձնաժողովն առաջարկում էր այդ հարցը քննարկել ԱՄՆ Սենատում և Կոնգրեսում, որպեսզի խորհրդային իշխանությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն բռնություններն ու արյունահեղությունը դադարեցնելու և շրջափակումը վերացնելու ուղղությամբ: («Երեկւյան Երևան» 22 նոյեմբերի, 1989թ.): Նոյեմբերի 19-ին ԱՄՆ սենատն ընդունում է այս բանաձևը («Խորհրդային Հայաստան», 23 նոյեմբերի, 1989թ.): Մանրամասները' Յալանուզյան, Մ. (2014). ԱՄՆ սենատի որոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. 1989թ. նոյեմբեր. ankakhutyun.am. https://aoo.al/7n5nYm (հղվել է 23.03.2016թ):

Չաքրյան, Հ. (1998). Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Երևան, էջ 11:

- 156 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

տակ դնել հայ-թուրքական սահմանի իրավական հիմքերն ու ըստ այդմ' նաև Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:

Նկատենք, որ անկախության շեմին ու արդեն պատերազմի մեջ հայտնված Հայաստանում իրավիճակը շատ ավելի լավ էին գնահատում ու երկրորդ ճակատ չբացելու համար փորձում էին փարատել Թուրքիայի կասկածները: Այդ ուղղությամբ արված ամենահատկանշական քայլերից էր ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը քաղաքակիրթ երկրներին արժանավայել հարաբերություններ պետք է հաստատի անխտիր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ1: Հայտարարությունն արվել էր երկրի առաջին դեմքի կողմից, ու այդ հանգամանքը կարող էր վստահություն ներշնչել Թուրքիային, սակայն վերջինիս խոսքերի հավաստիությունը ստուգելու նպատակով 1991 թ. ապրիլի 12-ին Երևան ժամանեց նաև ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը և մի շարք հանդիպումներ ունեցավ Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների2, այդ թվում՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ով թուրքական Hurriyet պարբերականում տպագրված դեսպանի այցի վերաբերյալ հարցազրույցում ասաց. «Մենք պատրաստ ենք փոխշահավետ ցանկացած համագործակցության: Հայաստանը Թուրքիայի

նկատմամբ որևէ տարածքային պահանջներ չունի»3:

Թվում է՝ ձևավորվում էին բարիդրացիական հարաբերություններ, ու ինչ-որ պահից պատմական անցյալը մի կողմ դնելով՝ երկու պետությունները մշակելու էին համակեցության ու հնարավոր համագործակցության մեխանիզներ: Սակայն այս արտաքին կառուցողական մոտեցումն իրականում քող էր, որի ներքո թուրքական կողմն սկսել էր հակահայկական քաղաքականություն՝ Ադրբեջանին մատակարարելով զենք ու զինամթերք: Նման քայլի մասին առաջին բացահայտումը եղել է դեռևս 1990 թ. հուվարի 24-ին4: Իսկ թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության տասնյակ անդամներ թուրք-ադրբեջանական սահամանը Նախիջևանի հատվածից հատել ու մարտերի մեջ էին մտել հայերի հետ դեռ 1989-1990 թթ.5: Հայտնի է նաև, որ 1991 թ. նույն կազմակերպության հիմնադիր-ղեկավար Թուրքիայում ռազմական և քաղաքական գործիչ Ալփարսլան Թյուրքեշի նախաձեռնությամբ 1991-ին Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային հանգույցում ճամբար է հիմնվել զինյալների ու դիվերսանտների մարզումները կազմակերպելու համար6: Հավելենք, որ ճամբարի հիմնադիր Աթալլի Քայյան բավականին երկար է եղել Ադրբեջանում, հասցրել է մի քանի դիվերոսիոն հարձակում կազմակերպել և իրագործել: Թուրքական աղբյուրների համաձայն այս շրջանում Ադրբեջան է գործուղղվել շուրջ 200 զինյալ7:

Հայ-թուրքական հարաբերություններում առաջին լուրջ, բացահայտ տարաձայնությունները ևս շատ չուշացան. 1991 թ. մայիսի 11-ին Аргументы и факты օրաթերթում հրապարակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որում նշված էր՝ Եվրոպայում 1920-1921 թթ. հարատև հեղափոխության գաղափարի ձախողումից հետո Խորհրդային Ռուսաստանն իր հայացքն ուղղեց դեպի Արևելք՝ ձգտելով ստանալ Թուրքիայի և մուսուլմանական ժողովուրդների աջակցությունը:

1 Նույն տեղում:

2 Milliyet, 1991.04.12 թ.:

3 European Stability Initiative. (2009).Պատկերավոր պատմություն, Հայաստան-Թուրքիա: Մեծ Բանավեճը. էջ 6, https://goo.gl/6M6J66 (հղվել է 24.03.2016 թ.):

4 Демоян, Г. (2013). Внешняя политика Турции и карабахский конфликт, Ереван, է ջ 239:

5 Pope, H. (2014). Azerbaijan looks to ‘blood brother’ Turkey. From the archive. https://goo.gl/Lhyzrg (հղվել է 24.03.2016 թ.):

6 Демоян, Г. (2013). Внешняя политика Турции и карабахский конфликт, Ереван, է ջ 240:

7 Necdet pekmezci Nur§en Buyukyildiz Ulkuculer: Oteki Devletin §ehitleri, Istambul Kaynak Yayinlari, 1999, էջ 182-187:

- 157 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Այս նպատակին հասնելու համար Հայաստանը անդամահատվեց: Ռուսաստանը Կարսի մարզը զիջեց Թուրքիային, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանին1 *:

Սա արդեն իսկ նախաազդակ էր, որ հարաբերությունները զարգանալու են ոչ այն ուղիով, որը նախանշվել էր, սակայն Թուրքիան դեռ շարունակում էր պահել արտաքին հանգստությունը:

1991 թ. դեկտեմբերի 16-ի որոշումով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն չշտապեց դիվանագիտական հարաբերություներ հաստատել: Ավելին, Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը 1991 թ.

դեկտեմբերի 24-ի՝ արդեն ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին ուղղված ուղերձում նշեց, որ Թուրքիան «փոխադարձ բարեկամական հարաբերություններ կզարգացնի հայկական իշխանության հետ ԵԱՀԿ սկզբունքների համաձայն», իսկ այդ սկզբունքները «հորդորում են ճանաչել պետությունների տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը»2: Փաստորեն,

դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ է քաշել նախապայման, այն է՝ Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից և ընդունի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով հաստատված սահմանները:

Ավելի ուշ՝ 1992 թ. հունվարի վերջին, Պրահայում ԵԱՀԽ նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը դիվանագետական հարաբերությունների հաստատման համար առաջ քաշեց արդեն 3 նախապայման3՝

Տ Հայաստանը պետք է դե յուրե ճանաչի ներկայիս սահմանները' հիմնված Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վրա,

Տ Հայաստանը պետք է Ցեղասպանությունը դուրս մղի իր արտաքին քաղաքական օրակարգից' բառապաշարի իմաստով և հրաժարվի աշխարհում այն վերահաստատելու փնտրտուքից,

Տ ահաբեկչությունը պետք է Հայաստանի կողմից դատապարտվի' առանց զուգահեռաբար դատապարտելու պետական ահաբեկչության այն ամենաբարձր տեսակը, որն այլ կերպ կոչվում է Ցեղասպանություն:

Երեք նախապայմանները կարճ ժամանակ անց համալրվեցին ևս մեկով՝ ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա՝ դադարեցնելու պայքարը և ընդունելու Ադրբեջանի գերակայությունն ու տարածքային ամբողջականությունը4:

ԼՂ հիմնախնդիրը 1992 թ. փետրվարից սկսեց կարևոր դեր խաղալ հայ-թուրքական հարաբերություներում: Հենց այս ամսին հայկական կողմը կարողացավ ազատագրել Արցախում ադրբեջանցիների կարևոր հենակետերից Խոջալուն, որն ունի 2 ռազմավարական նշանակություն. նախ՝ ընկած է Ստեփանակերտ- Ասկերան ճանապարհին, երկրորդ՝ այնտեղ առաջին նշանակության օբյեկտ համարվող օդանավակայան է գտնվում: Հայկական կողմի այս հաղթանակին հաջորդեց մարտի 4-ին Իզմիրում Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալի ելույթը, որով վերջինս սպառնում էր ռազմական ուժերով կանգնեցնել հայերի առաջխաղացումը5: Այս

1 Демоян, Г. (2006). Турция и Карабахский конфликт в конце XX - начале XXI веков. Ереван. Էջ 68. https://aoo.al/g7Rv98 pdf (հղվել է 24.03.2016 թ.):

^European Stability Initiative. (2009). ՊԱՏԿԵՐԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Հայաստան-Թուրքիա: Մեծ Բանավեճը, էջ 9 https://aoo.al/wEYccH (հղվել է 24.03.2016 թ.):

3 ԵԱՀԽ/ԵԱՀԿ նիստում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հիքմեթ Չեթինի ելույթից ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հիշողությունները Ջորջթաունի համալսարանում ունեցած նրա ելույթում, Հովհաննիսյան, Ր. (2010). Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում Ջորջթաունի լսարանի համար - Տեսանկյուն | Armenianow.com. https://aoo.gl/4dMPAo (հղվել է 24.03.2016 թ. ):

4 Տե՛ս նույն տեղում:

5 European Stability Initiative. (2009). Պատկերավոր պատմություն Հայաստան-Թուրքիա: Մեծ Բանավեճը. էջ 11, https://aoo.al/68n8B2 (հղվել է 24.03.2016 թ.):

- 158 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հայտարարությունից առաջ Հայաստանի հետ սահմանի' Կարս-Սարիղամիշ-Իգդիր գծի երկայնքով մենկարկել էին թուրքական II կորպուսի «Ձմեր-92» զորավարժությունները, որոնք իրենց մասշտաբներով ու բնույթով այնքան մեծ էին, որ անհանգստություն էին առաջացել նույնիսկ Ռուսաստանի համար, ինչի պատճառով էլ դրանք 1992 թ. փետրվարի 20-ին Ռուսաստանի խորհրդարանական լսումների ժամանակ դարձան առանձին քննարկման հարց1:

Խոջալուից հետո Շուշին անցավ հայկական զինված ուժերի հսկողության տակ, իսկ 10 օր անց՝ մայիսի 18-ին՝ Լաչինի միջանցքը (Խոսքը Քաշաթաղի վարչական կենտրոն Բերձորի մասին է): Այս հանգամանքը չէր կարող իր անդրադարձը չունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Հայ-թուրքական հարաբերությունները էլ ավելի լարվեցին, երբ մայիսին լուրեր տարածվեցին, թե իբր հայկական ուժերը գրոհել են Նախիջևանի Սադարակ քաղաքի շրջակայքում գտնվող բարձունքները, ինչին ի պատասխան՝ Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար Մուհիթթին Ֆիսոունօղլուն հայտարարեց, որ «բոլոր անհրաժեշտ պատրաստություններն իրականացվել են, և բանակն Անկարայի հրամանին է սպասում, որ հարձակվի»2, իսկ հարձակման իրավական հիմքը, ըստ թուրքական կողմի, 1921 թ. Կարսի պայմանագիրն էր: Թուրքական կողմի նման ագրեսիվ պահվածքին ի պատասխան ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովը հայտարարեց. «Թուրքիայի ներխուժումը Հայաստան կարող է հանգեցնել III Համաշխարհային պատերազմի»3: Այս հայտարարությունը առաջացրեց Անկարայի ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական շրջանակների լուրջ մտահոգությունը: Ինչպես նկատել է թուրքագետ Հայկ Դեմոյանը, թուրքական կողմն այս քայլով բացի Ադրբեջանի նկատմամբ իր ստանձնած «մեծ եղբոր» դերը կատարելուց4, նաև փորձարկում էր 1992 թ. մայիսին ԱՊՀ շրջանակներում ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի կենսունակությունն ու լրջությունը: Ռուսաստանի պես հզոր երկրի հետ պատերազմի մեջ մտնելուն

Թուրքիան բնավ պատրաստ չէր: Այս մասին է վկայում այն, որ դրանից հետո Անկարան սկսեց ավելի մեղմ արտահայտվել արցախյան հիմնախնդրի կապակցությամբ, իսկ հայ-թուրքական հարաբերություններում նկատվեց դրական տեղաշարժ: 1992 թ. հունիսի 23-26-ը կայացավ Լ. Տեր-Պետրոսյանի

գլխավորությամբ հայկական պատվիրակության այցելությունը Թուրքիա: ՍԾՏՀ կազմակերպության հռչակագրի ստորագրման արարողակարգի շրջանակներում տեղի ունեցավ նրա՝ Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելի հետ հանդիպումը, որի ընթացքում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա երկկողմ

հարաբերություններին՝ Լ. Տեր-Պետրոսյանը նշեց, որ դրանք չպետք է բխեն հայ-ադրբեջանական հարաբերություններից, ինչին ի պատասխան՝ Ս. Դեմիրելն ընդգծեց, որ իրենք համաձայն են, բայց այնտեղ արյուն է հեղվում, և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտող միակ հանգամանքը շարունակվող զինված ընդհարումներն են5: Այս հանդիպմանը

1 Демоян Г. (2013). Внешняя политика Турции и карабахский конфликт, Ереван, էջ 242:

2 Արշակյան, Գ. Թուրքիայի քաղաքականության հիմնական սկզբունքները Հայաստանի

Հանրապետության նկատմամբ 1991-1994 թթ., էջ 26, https://goo.gl/bjGp4R, (հղվել է 25.03. 2016 թ.):

3 Демоян, Г. (2013). Внешняя политика Турции и карабахский конфликт, Ереван, էջ 245:

41992թ. հուլիսի 5-ին թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթը նշել էր, որ թուրքական 10 գեներալներ գտնվում են Ադրբեջանում և վարժեցնում նրա ռազմական ուժերը: Բացի այդ, ըստ ռուսական ռազմական հետախուզության տվյալների' 1992թ. սեպտեմբերի դրությամբ ադրբեջանական բանակում կար 670 թուրք զինծառայող, այդ թվում' 550 զինվոր, 112 սպա և 8 գեներալ: Տե'ս Արշակյան, Գ. և Եղիազարյան, Ա. (2012). Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունը 1991-2001թթ., 21-րդ ԴաՐ, թիվ 5 (45), էջ 36, https://goo.gl/a8wuAd (հղվել է 24.03.2016թ.):

5 Արշակյան, Գ. Թուրքիայի քաղաքականության հիմնական սկզբունքները Հայաստանի

Հանրապետության նկատմամբ 1991-1994 թթ., էջ 27, https://goo.gl/bjGp4R, (հղվել է 25.03. 2016 թ.):

- 159 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հաջորդեց 1992 թ. հունիսի 5-7-ը Իզմիրում կայանալիք թուրքական տնտեսության զարգացմանը նվիրված երրորդ վեհաժողովին մասնակցելու համար Թուրքիա մեկած հայկական պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի հանդիպումը Դեմիրելի հետ: Քննարկվեցին դիվանագիտական և սոցիալ-տնտեսական երկկողմ հարաբերություններ հաստատելու, Ղարաբաղի և Նախիջևանի շուրջ նկատվող լարվածությանն առնչվող հարցեր: Բագրատյանը Դեմիրելին փոխանցեց Հայաստանի նախագահի նամակը, որում առաջարկվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել կողմերի միջև, ինչպես նաև նշվում էր, որ Հայաստանը պահանջներ չունի Նախիջևանի նկատմամբ, որի հետ պատրաստ է համաձայնագիր կնքել:

Ելնելով փաստերի նման համադրությունից՝ կարող ենք պնդել՝

■Տ Ղարաբաղյան հակամարտությունն անկախության առաջին իսկ օրից և մասնավորապես անկախության առաջին տարիներին իր ազդեցությունն է ունեցել թուրք-հայկական հարաբերությունների վրա,

■Տ Թուրքիայի «հոգատարությունն» Ադրբեջանի նկատմամբ մեծապես պայմանավորված է ոչ թե «մեծ եղբոր» կարգավիճակով, այլ՝ սեփական պետական շահերով,

■Տ ինչպես տարածաշրջանային մյուս գործընթացներն, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման դինամիկան հնարավոր է գնահատել միայն արտատարածաշրջանային մյուս դերակատարների, հատկապես՝ ՌԴ հարավկովկասյան քաղաքականության համատեքստում:

Աբրահամ Գասպարյան, Անահիտ Չալիկյան ՂԱՐԱԲԱՂՑԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՑՈՒՆԸ ՀԱՑ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՑՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ 1990-1992 ԹԹ.

Բանալի բառեր' Հայաստանի Հանրապետություն, Թուրքիա, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Ռուսաստան

Հոդվածը նվիրված 1991-1992 թթ. հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղյան պատերազմի գործոնին: Հեղինակը մասնավորապես ներկայացրել է նշված ժամանակահատվածում երկու պետությունների ղեկավարությունների շփումները և այն նախապայմանները, որ Թուրքիայի ղեկավարությունն առաջադրել է Հայաստանին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների հետագա զարգացման համար: Թուրքիայի

քաղաքականությունը և հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղյան պատերազմի գործոնը ներկայացված են տարածաշրջանային ու միջազգային զարգացումների համատեսքում, ինչը թույլ է տալիս առավել հստակ գնահատել դրանց հիմքերը:

Abraham Gasparyan, Anahit Chalikyan

THE IMPACT OF THE NAGORNO-KARABAKH CONFLICT ON THE ARMENIAN-TURKISH RELATIONS IN 1991-1992

Key words: Republic of Armenia, Turkey, Azerbaijan, the Nagorno-Karabakh conflict, Russia

- 160 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

The article is devoted to the impact of the Nagorno-Karabakh conflict on the Armenian-Turkish relations in 1991-1992. The policy of Turkey on the conflict is assessed in the light of regional and international relations of the taken period. The article focuses on identifying reasons of political preconditions, raised by Turkey for establishing diplomatic relations. The first cases of political dialogue between Armenia and Turkey, bilateral diplomatic consultations are explored. The author also examines the political and international factors, which shaped the policy of Turkey vis-a-vis newly independent Armenia.

Абраам Гаспарян, Анаит Чаликян ВЛИЯНИЕ КАРАБАХСКОЙ ВОЙНЫ НА АРМЯНО-ТУРЕЦКИЕ ОТНОШЕНИЯ В 1990-1992 ГГ.

Ключевые слова: Республика Армения, Турция, Азербайджан, Нагорнокарабахский конфликт, Россия

Статья посвящена изучению фактора Нагорно-карабахского конфликта в армянотурецких отношениях в 1991-1992 гг. В частности, автор освещает первые политические сношения между руководствами двух государств в начале 1990 -ых годов и определяет основные политические предусловия, которые Турция ставила перед Арменией взамен на установление дипломатических отношений. Политика Турции данного периода освещается также в региональном и международном контекстах, что позволяет более полно выявить ее основы.

- 161 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.