ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ՊԱԿհՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ*
ԱՇԽԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է ներկայացնել Պակիստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը' սկսած 1990-ական թվականներից. երկու երկրների միջև ռազմական ոլորտում կնքված կարևոր համաձայնագրերը և պաշտոնական փոխադարձ այցերը, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային հարթակներում Պակիստանի
աջակցությունը Ադրբեջանին:
Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ
հատուկ(համեմատական) մեթոդներ:
Հետազոտության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ Ադրբեջան-Պակիստան ռազմական պաշտպանության համագործակցությունը, շնորհիվ համատեղ անցկացվող ռազմական զորավարժությունների, փորձի փոխանակման, պաշտոնական փոխադարձ այցերի, պաշտպանական արդյունաբերության համագործակցության, ռազմական տեխնիկայի զարգացման ու վաճառքի զարգացման, բարձր մակարդակի վրա է գտնվում: Իսկ ինչ վերաբերում է Հնդկաստանի դիրքորոշմանը, ապա հաշվի առնելով Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարված հարաբերությունները և Պակիստան-Ադրբեջան համագործակցությունը' Հնդակստանը յուրահատուկ դաշնակից է Հայաստանի համար, ինչպես նաև հարավկովկասյան տարաշաշրջանի տնտեսական կարևորությունը Հնդկաստանի համար, կարելի է նշել, որ Հնդկաստանը ավելի չեզոք դիրքորշումունի արցախյան հակամարտության հարցում:
Հիմնաբառեր' ռազմական և քաղաքական իրական դաշնակիցներ, 6 համաձայնագրեր, ռազմական համագործակցություն, ներքաղաքական ծանր ժամանակաշրջան, ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարություն, Հնդկաստանի դիրքորոշումը, յուրահատուկ դաշնակից:
Պակիստանը, ունենալով ռազմավարական նշանակության դիրք և, սահմանակցելով հյուսիսում Չինաստանին, արևելքում՜ Հնդկաստանին, արևմուտքում՜ Աֆղանստանին ու Իրանին, իսկ հարավում՜ Հնդկական օվկիանոսին, համալիր դերակատարում ունի համաշխարհային քաղաքականության մեջ:
Պակիստանի հարաբերությունները հարևան երկրների հետ հիշեցնում է թռիչքների և անկման քաղաքականության: 1947թ.-ին' անկախացումից ի վեր, Պակիստանն ու Հնդկաստանը մի քանի պատերազմներ են ունեցել Ջամմուի և Քաշմիրի համար: Աֆղանստանի հետ հարաբերությունները ավելի շատ լարված են հիմնականում Խիբեր Պահտունխվա նահանգի և ցեղային տարածքների Աֆղանստանի երկարատև պահանջների պատճառով: Հարաբերություններն ավելի
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:
է 24.11.2019թ., գրախոսվել' 08.12.2019թ., տպագրության
394
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
վատթարացան 1980-կաններին, երբ Խորհրդային միությունն աջակցեց Աֆղանստանի այդ ժամանակվա ռեժիմին: Իրանի հետ հարաբերությունները բացառապես
բարիդրացիական էին իրանական միապետության շրջանում, բայց
հեղափոխությունից հետո թուլացան, չնայած հարաբերությունները ընդհանուր առմամբ մնացել էին ջերմեռանդ, լարվածության նշաններ երբեմն-երբեմն նկատելի են: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Պակիստանի հետ տարիների ընթացքում ամրապնդեց ռազմավարական հարաբերությունները՝ լինելով վստահելի դաշնակից: Բացի հարևան երկրներից, Պակիստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ' մասնավորապես տնտեսական, քաղաքական, ռազմական ոլորտներում սերտ համագործակցությամբ:
Դեռևս 1990-ականներին Արցախյան հակամարտությունում ադրբեջանական կողմի պարտությունն այդ ժամանակաշրջանի Ադրբեջանի նոր իշխանություններին Հեյդար Ալիևի գլխավորությամբ ստիպեց գիտակցել, որ Ադրբնեջանին արցախյան հարցում անհրաժեշտ են ռազմական ու քաղաքական իրական դաշնակիցներ:
Նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր դեռևս Էլչիբեյի իշխանության շրջանում, քանզի նա պնդում էր այն թեզը, որ Ադրբեջանի համար միջազգային արենայում միակ դաշնակիցը կարող է լինել Թուրքիան, սակայն արցախյան պատերազմի արդյունքում Ադրբեջանը, ի դեմս Պակիստանի, ձեռք բերեց նոր դաշնակցի: Դիվանագիտական հարաբերությունները պաշտոնական Բաքվի և Իսլամաբադի միջև հաստատվեցին Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո:
Պակիստանի կողմից Ադրբեջանին քաղաքական աջակցությունը առաջին անգամ նշանավորվեց 1993թ.-ի ապրիլի 30-ին ՄԱԿ-ի կողմից համար 822 բանաձևի ընդունմամբ, որով կոչ էր արվում հայկական կողմին դադարեցնել ռազմական գործողությունները: Տնտեսական հարաբերությունները մեկնարկեցին 1995թ.-ին Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում առևտրի և տնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ:698
Պակիստանյան կողմը շարունակում էր դրսևորել իր քաղաքական համակրանքը նորաստեղծ Ադրբեջանի նկատմամբ: 1995թ.-ին Բաքու այցելեց Պակիստանի
նախագահ Ֆարուք Լեգարին, իսկ 1996թ.-ին Պակիստան այցելեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը: Հենց այս երկու այցերը հիմք դրեցին Պակիստան-Ադրբեջան դաշնակցային կապի ձևավորմանը, իսկ երկկողմ ռազմական հարաբերությունները մեկնարկեցին Մուշարաֆի իշխանության տարիներին: 2000թ.-ին միջազգային հանրության շրջանակներում Պակիստանի կողմից հոլովվում էր հայտնի արտահայտությունը՝ Պակիստանը կօգնի Ադրբեջանին վերադարձնելու Ղարաբաղը: Այս հայտարարության հեղինակը Պակիստանի ղեկավարն էր, որ Թեհրանում Տնտեսական Համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Հ.Ալիևի հետ հանդիպելուց հետո հայտարարեց, որ եթե Ադրբեջանը կոնֆլիկտի լուծման համար ընտրի ռազմական ուղղությունը, ապա պաշտոնական Իսլամաբադը ռազմական օգնություն կցուցաբերի. խոսքը ցանկացած տեսակի ռազմական օգնության, ընդհուպ մինչև պակիստանյան բանակայինների մասնակացության մասին է ադրբեջանական կողմում: Իր հերթին Ադրբեջանի նախագահը պնդեց, որ աջակցում է Պակիստանին Քաշմիրի հարցում: Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցում վճռական էր տրամադրված և 2001թ.-ին Ադրբեջանի ռազմական նախարար Աբիևի գլխավորությամբ պատվիրակություն մեկնեց Իսլամաբադ: Այս այցը ավելի շատ նախնական բնույթ ուներ, որին հաջորդեց 2004 թ.-ի հուլիսին Մուշարաֆի այցը Բաքու, որտեղ նա բավականին ջերմ ընդունելության արժանացավ և ընդգծեց, որ երկու երկրները շատ ընդհանուր շահեր ունեն ռազմական ոլորտում: Եվ այս ոլորտում համագործակցությանն ուղղված առաջին համաձայնագիրը ստորագրվեց 2003թ.-ի
698 Resolution 822, Armenia-Azerbaijan.http://unscr.com/en/resolutions/822.
395
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
մայիսին և նոր փուլ մտավ նույն թվականի հուիսին, երբ Պակիստանը որոշեց վաճառել 10 սուպեր Mushshak ուսումնական ինքնաթիռներ, քանզի համաձայնագիրը ներառում էր ադրբեջանական օդային ուժերին օգնություն և գործառնական ուսուցում:699
Աստիճանաբար Ադրբեջանը սկսեց բացահայտել Պակիստանին, և պաշտոնական Իսլամաբադը նույնպես ցույց էր տալիս իր հետաքրքրվածությունը և բարիդրացիական վերաբերմունքը նորաստեղծ պետության նկատմամբ:700
2004թ.-ի օգոստոսի սկիզբը նշանավորվեց Պակիստանի բանակի աշխատակազմի ղեկավար Ազիզ Խանի այցով Բաքու, ինչը խթանեց ռազմական համագործակցության հետագա զարգացմանը, մասնավորապես Պակիստանի կողմից աջակցությունը սպայական կադրերի պատրաստաման հարցում: Ռազմական
համագործակցության քննարկումներն այնպիսի մեծ մասշտաբների հասան, որ 2004թ.-ի վերջերին Պակիստանի դեսպանը Բաքվում հայտարարեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը պետք է ընթանա ոչ միայն ռազմական ուղղութամբ: Իսկ 2005թ.-ին նախագահ Ի. Ալիևը պատասխան այց կատարեց Իսլամաբադ, որտեղ ջերմ ընդունելության արժանացավ: Այս այցի ընթացքում կնքվեցին 6 համաձայնագրեր՝ «Պակիստան-Ադրբեջան մշակութային
համագործակցության», «Հուշագիր փոխադրումների ոլորտում», «Կրթության ոլորտում համագործակցության», «Ֆինանսների նախարարությունների միջև համաձայնագիր», «Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համաձայանգիր», «Ավիացիոն համագործակցության համաձայնագիր»: Այս այցի ընթացքում անշուշտ ռազմական համագործակցության ոլորտի վերաբերյալ ոչ մի համաձայնագիր չկնքվեց, սակայն այցն ինքնին սկիզբ դրեց ռազմական ոլորտում հարաբերությունների հետագա զարգացմանը: Այս ոլորտում երկկողմ
հարաբերություններն իրենց գագաթնակետին հասան 2006թ.-ին, և մակարդակը նույնիսկ չիջավ 2007-ին, երբ Պակիստանում ծանր ներքաղաքական իրավիճակ էր տիրում: 2007թ.-ին ապրիլին սպասվում էր Ադրբեջանի Զինված ուժերի նախարարի այցը Իսլամաբադ, որտեղ և քննարկումներ էին ընթանալու համատեղ ռազմական համաձայնագրի համար, քանզի ադրբնեջանական կողմը հետաքրքրված էր Պակիստանից ներմուծելու JF-17 բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռներ, որոնք Չինաստանի ու Պակիստանի համատեղ արտադրանքն են, ինչպես նաև փոքր տրամաչափի զենքեր և պակիստանյան արտադրության հետևակային մարտական մեքենաներ: Այնուամենայնիվ, 2007թ.-ը Պակիստանի համար ներքաղաքական ծանր ժամանակաշրջան էր. ահաբեկչական գործողությունները, Մուշարաֆի հաղթանակը, Պակիստանի ընդդիմության առաջնորդ Բեննազիր Բհուտտոյի մահը, մյուս կողմից' արևմտյան ուժերի ճնշումներն Աֆղանստանում թալիբների դեմ, ԵՄ-ի կողմից քննադատությունները Մուշարաֆի ներքին քաղաքականության դեմ հանգեցրին Ադրբեջան-Պակիստան հարաբերություններում որոշակի դադարի: Այդ դադարը շարունակվեց մինչև 2008թ.-ի օգոստոս՝ անգամ Մուշարաֆի հրաժարականից հետո: Պակիստանում իշխանության եկավ Ասիֆ Ալի Զարդարին, թվում էր, թե ռազմական համագործակցության դադարը շարունակվում էր, սակայն 2008թ.-ի նոյեմբերին Ադրբեջանի Զինված ուժերի նախարար Ջամալովի այցը Իսլամաբադ հակառակն էր ապացուցում: Այս այցի ընթացքում քննարկումներ էին ընթանում համատեղ ռազմական համագործակցության համաձայնագրի կնքման համար: 2009թ.-ը երկու երկրների համար ռազմական համագործակցության ոլորտում նշանակալից էր, քանզի այդ ժամանակ Բաքու այցելեց Պակիստանի Դաշնային պաշտպանության նախարարը՝
699 Fuad Mukhtarli ,From Weapons to Humanitarian Aid, Azerbaijan & Pakistan Seen As Reliable Partners. https://caspiannews.com/news-detail/from-weapons-to-humanitarian-aid-azerbaijan-pakistan-seen-as-reliable-partners-2017-8-18-29/
700 Ministry of defence Azerbaijan.https://mod.gov.az/en/.
396
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
քննարկելու համագործակցության հետագա ուղղությունները, որը և հիմք հանդիսացավ նոր բանակցությունների համար: Այս ամենի վկայումն է 2009թ.-ի հոկտեմբերին Պակիստանի Զինված ուժերի նախագահ, գեներալ Թ.Մեջիդի այցը Ադրբեջան: Անհրաժեշտ է ընդգծել, որ գեներալ Մեջիդի այցի ընթացքում
Պակիստանում լարված ներքաղաքական իրավիճակ էր տիրում, զինված ուժերի պայքարը ակտիվացել էր ծայրահեղական զինյալ խմբավորումների դեմ: Այցի ընթացում գեներալ Մեջիդը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի և արտաքին գործերի նախարար Է. Մամեդյարովի, Ջամալովի հետ, քննարկվեցին ռազմական-տեխնիկական ոլորտում հետագա համագործակցության ծրագրերը և, հարկ է նշել, որ 2009թ.-ի վերջերին ռազմական համագործակցությունը գնալով ընդլայնվում էր: 2011 թ.-ի 8- 12ը ազերի զինուժի սպասարկող անձնակազմը Ամմանում մասնակցում էր ռազմական դասընթացներին: 2013 թվականի մարտ-հուլիս ամիսներին
ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները վերապատրաստումներ էին անցնում Պակիստանի Մյուրե քաղաքաում: 2013թ.-ի մարտին ադրբեջանական ծովայինները մասնակցեցին Արաբական ծովում Պակիստանի կողմից կազմակերպված Ամման-2013 բազմազգ զորավարժությանը:701 702 703 704 705 Իսկ 2015թ.-ին, ըստ Ադրբեջանում Պակիստանի դեսպան Խալիդ Ուսմար Քաիսերի, 130 ազերի պաշտպանական անձնակազմ հատուկ զորավարժությունների էր մասնակցում Պակիստանում702703:
Համագործակցության շնորհիվ պաշտոնական Բաքուն շարունակում էր պակիստանյան տեխնիկայի օգնությամբ բարձրացնել զինված ուժերի
մարտունակությունը, զինվորական անձնակազմի վերապատրաստումները և Պակիստանին դիտարկել հուսայի գործընկեր թե' քաղաքական, թե' ռազմական ոլորտում: Պաշտոնական Բաքուն այս համագործակցության ընթացքի համար միշտ պատրաստակամ էր աջակցելու Պակիստանին, ինչի վառ ապացույցն այն է, որ 2010 թվականին Պակիստանում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ Ադրբեջանը այն եզակի պետություններից էր, որ հատկացրեց 1 միլիոն ԱՄՆ դոլլար, 40 տոննա սնունդ, շտապ օգնության և արտակարգ իրավիճակների ջոկատ, դեղամիջոցներ, հագուստ:
704705
Երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը նպաստում էին փոխադարձ այցերը, մասնավորապես 2010թ.-ի սեպտեմբերի վերջին կայացած ադրբեջանական զինուժի ղեկավարության այցը Պակիստան փոխծովակալ Սուլթանովի ղեկավարությամբ: Այցը նշանավորվեց Պակիստանի զինուժի ծովակալ Ն.Բաշիրի հայտարարությամբ, որ քանի դեռ Ադրբեջանին պատկանող տարածքները օկուպացված են, Պակիստանը չի ճանաչելու Հայաստանին որպես պետություն:706
701 Fuad Shahbazov. Azerbaijan’s Growing Military Cooperation With Pakistan.https://thediplomat.com/2017/01/azerbaijans-growing-military-cooperation-with-pakistan/.
702 Zaur Shiriyev, Azerbaijan: Ties with Pakistan Focusing on Arms and Energy. https://eurasianet.org/azerbaijan-ties-with-pakistan-focusing-on-arms-and-energy.
703 http://newtimes.az/en/diplomatik/5005/ հասանելի է 25.11.2019, ժամը 20:58:
704 ShahbazovFuad, Azerbaijan's Growing Military Cooperation With Pakistan Baku is seeking out
increased defense imports from Pakistan, including JF-17 aircraft. January 13, 2017.
https://thediplomat. com/2017/01 /azerbaij ans-growing-military-cooperation-with-pakistan/.https://azertag.az/en/xeber/Azerbaijani_soldiers_to_join_training_course_in_Pakistan-230764.
https://azertag.az/en/xeber/Azerbaijani_servicemen_to_attend_military_training_courses_in_Pakista
n-603449.
705 Azerbaijan and Pakistan: Historical relations and perspectives. https://thefrontierpost. com/azerbaijan-and-pakistan-historical-relations-and-perspectives/.
706 Ниязов Н.С., “Развитие Азербайджано-Пакистанских связей в военной области в 19942010 годах”, УДК 94.327,ББК 63.3(0)6+68.8(5Азе),2011. This work is licensed under http://creativecommons.Org/licenses/by/4.0/ (the “License”). Notwithstanding the ProQuest Terms and conditions, you may use this content in accordance with the terms of the License.
397
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
2014թ.-ի փետրվարին Պակիստանն ու Ադրբեջանը ստորագրեցին Երկկողմ ռազմական համագործակցութան համաձայանգիր: Այդ համաձայնագիրը
ստորագրվեց Իսլամաբադում Ռազմական համագործակցության աշխատանքային խմբի 5–րդ հանդիպման ընթացքում: Պակիստանյան պատվիրակությունը
ղեկավարում էր գեներալ-մայոր Մուհամմեդ Ռաշիդը, մյուս կողմից' Ադրբեջանի պատվիրակությունը ղեկավարում էր պաշտպանության նախարարության
միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը: Նույն փաստաթուղթը փոփոխված տարբերակով ստորագրվեց նաև 2015թ.-ին Բաքվում կայացած աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում: Հաջորդ կարևոր հանդիպումը Պակիստանի նախագահի' 2015թ.-ին Ադրբեջան կատարած այցն էր, որի ընթացքում երկու երկրների նախագահները ստորագրել են Ադրբեջանի ու Պակիստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարություն707: Ինչպես նաև պակիստանցիների համար
դյուրինացվել է ադրբեջանական վիզան՝ հնարավորություն տալով պակիստանցիներին էլէկտրոնային տարբերակով վիզա ստանալու, ինչն էլ կնպաստի տուրիզմի, մշակութային, գիտական, սպորտի ոլորտների զարգացմանը: Երկու երկրների առաջնորդների ջանքերի և դրական տեսակետների շնորհիվ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա708:
Ադրբեջան-Պակիստան ռազմական պաշտպանության համագործակցությունը արդեն հասել է զարգացման բարձր մակարդակի, այնուամենայնիվ, երկու պետությունների համար նման բարձր քաղաքական համագործակցության մակարդակը և միասնությունն ավելի խորը զարգացնելու միտում ունի: Պարբերաբար անցկացվող ռազմական զորավարժությունները, զինված հակամարտությունների կառավարման հետ կապված փորձի փոխանակումը, պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը, ռազմական տեխնիկայի զարգացումն ու վաճառքը թույլ են տալիս երկու պետություններին մուտք գործելու համագործակցության հաջորդ' ավելի ընդարձակ փուլ' ընդգրկելով նաև ապագա փոխադարձ տնտեսական զարգացումների, բարոյահոգեբանական պատրաստվածության և հասարակայնության հետ կապերի ուղղությունները709:
Ինչ վերաբերում է Հնդկաստանի դիրքորոշմանը, ապա հարկ եմ համարում նշել, որ Հնդկաստանի դերակատարումն ամբողջ աշխարհում և միջազգային հարթակում ավելի ու ավելի է ընդհարձակվում ու ամրապնդվում և, հաշվի առնելով Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարված հարաբերությունները և Պակիստան-Ադրբեջան համագործակցությունը, Հնդակստանը յուրահատուկ դաշնակից է Հայաստանի համար հարավկովկասյան տարածաշրջանում, և այդ դաշնակցային կապը դարերի խորքից է բխում, որի մասին են վկայում դեռևս 12-րդ դարւմ Մծբին, Դվին քաղաքների աշխույժ առևտուրը Հնդկաստանի հետ, ինչպես նաև 16-րդ դարից սկսած Կալկաթայում, Մումբայում, Չեննայում, Ագրայում հիմնված հայկական համայնքներն իրենց ակտիվ
707 Message of H.E Ali Alizada, Ambassador of Azerbaijan on the ocassion of 25th Anniversary of Azerbaijan-Pakistan Diplomatic Relations, The Diplomatic Insight. 10.5 (May 31,2017): p 9.
Copyright: COPYRIGHT 2017 Knowledge Bylanes, http://thediplomaticinsight.com/7page_idM0 .
http://go.galegroup.com.uaccess.univie.ac.at/ps/retrieve.do?tabID=T003&resultListType=RESULT_ LIST&searchResultsType=SingleTab&searchType=AdvancedSearchForm¤tPosition=36&docId=GA LE%7CA494897454&docType=Article&sort=RELEVANCE&contentSegment=ZONE-MOD1&prodId=AONE&contentSet=GALE%7CA494897454&searchId=R1&userGroupName=43wien&in PS=true. Հասանելի է 23.05.2019, ժամը 17:10:
708 Dr Kamal Makili-Aliyev and KhurramAbbas, Pakistan-Azerbaijan Economic and Defence
Cooperation, IPRI Journal XVI, No.1 (Winter 2016), p. 42-58.
709 Azerbaijan, Pakistan discuss current state of military cooperation. https://azertag.az/en/xeber/Azerbaijan_Pakistan_discuss_current_state_of_military_cooperation-1200330
398
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
գործունեությամբ: Ինչ վերաբերում է արդի ժամանակաշրջանին, ապա Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարիդրացիական համագործակցային հարաբերություններ են՝ բազմաթիվ փոխադարձ այցերով ու միջազգային հարթակներում միմյանց աջակցելով: Օրինակ, վերջին տարիներին Հայաստանը սատարում էր Հնդկաստանի թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) և ՄԱԿ-ի աուդիտորների խորհրդում, Հեռահաղորդակցության միջազգային միության խորհրդում, Յոգայի ընդգրկումը «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում»: Հնդկաստանը աջակցել է Հայաստանին 2015թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ազգային հացը' Լավաշը, որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն հռչակելու պահանջի մասին: Բացի այս, երկկողմ առևտուրը տարեցտարի աճում է. 2017թ.-ին դեպի Հայաստան արտահանումը հասել է մոտ 19.8 մլն. ԱՄՆ դոլարի, իսկ ներմուծումը' 2.8 մլն ԱՄՆ դոլարի710:
Ինչ վերաբերում է Հնդկաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին, ապա Ադրբեջանի անկախացումից ի վեր երկու երկրները կառուցել են բարեկամական և բազմակողմանի հարաբերություններ, մասնավորապես տնտեսական բլոկում երկկողմ առևտրի ու ապրանքաշրջանառության մոտ 10 անգամ աճը 2000-2010 թթ.-ին (մինչև
0.5 միլիարդ ԱՄՆ դոլար), 2007թ.-ին Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի բացմանը զուգընթաց հնդկական նավթ ներմուծող կազմակերպությունների' նավթամթերք ձեռք բերելը, հնդկական թեյի ահռելի քանակի արտահանումը Ադրբեջան (1 մլն ԱՄՆ դոլար), և այլն711:
Այս համատեքստում հարկ ենք համարում նշել նաև ընդհանուր Հարավային Կովկասի դերը, որը, ունենալով ելք դեպի ծով, բնական ռեսուրսներ և այլն, Հնդկաստանի համար տնտեսական ու առևտրային կարևոր նշանակություն ունի Հնդկաստանի համար, ինչպես նաև կարող է դիտարկվել որպես քաղաքական այլընտրանքային ուղի դեպի արևմուտք ու Ռուսասատան: Այդ իսկ պատճառով Հնդկաստանը ավե[ի չեզոք դիրքորոշում ունի Պակիստան-Ադրբեջան ռազմական համագործակցության և Արցախյան հիմնախնդրի շուրջ:
710 Bilateral Brief on India- Armenia Relations. https://mea.gov.in/Portal/ForeignRelation/India_-
_Armenia_Bilateral_Brief___-__Dec_2018 .pdf
711 Douing business in Eurasia.https://www.eepcindia.org/download/150323164529.pdf, Հասանե[ի է 23.05.2019 ժամը 13.39
399
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
PAKISTAN-AZERBAIJAN MILITARY COOPERATION AND INDIA’S DECISION
ASHKHEN HOVSEPYAN
PhD student, YSUfaculty of Oriental Studies,
Department of Iranian Studies Yerevan, Republic of Armenia
The purpose of the article is tointroduce military cooperation between Pakistan and Azerbaijan since the 1990s. As well as important military agreements and official visits between the two countries, Pakistan's support to Azerbaijan on international arenafor the settlement of the Nagorno-Karabakh conflict.
In the course of the study, both scientific (analysis, the principle of historicity) and special (comparative) methods were applied.
As a result of the study, the following conclusion was formed: Azerbaijan-Pakistan military defense cooperation is in a high level due to joint military exercises, exchange of experience during official mutual visits, defense industry cooperation, development of military equipment and sales. And as to India’s position taking into account tense relations among India and Pakistan and Pakistan-Azerbaijan cooperation, as well as economic importance of South Caucasus region for India, then India’s decision is more neutral and is considered as a unique ally country for Armenia in South Caucasian region.
Key words: miliraty and political real allies, 6 agreements,military
cooperation,difficult internal political period,Joint statement on strategic partnership, India’s decision,unique ally.
ВОЕННОЕ СОТРУДНИЧЕСТВО ПАКИСТАНА И АЗЕРБАЙДЖАНА И ПОЗИЦИЯ ИНДИИ
АШХЕН ОВСЕПЯН
Аспирант ЕГУ, факультет востоковедения, кафедра ирановедения г.Ереван, Республика Армения
Цель статьи - представить военное сотрудничество между Пакистаном и Азербайджаном с 1990-х годов, важные военные соглашения и официальные визиты между двумя странами, а также поддержку Пакистана Азербайджану на международной арене в сфере урегулирования нагорно-карабахского конфликта.
В ходе исследования были применены как научные (анализ, принцип историчности), так и специальные (сравнительный) методы.
В результате исследования было сформировано следующее заключение: сотрудничество между Азербайджаном и Пакистаном в области военной обороны находится на высоком уровне благодаря совместным военным учениям, обмену опытом, официальным взаимным визитам, сотрудничеству в оборонной промышленности, разработке военной техники и продажам. Что касается позиции Индии с учетом напряженных отношений между Индией и Пакистаном и сотрудничества между Пакистаном и Азербайджаном, то в этом случае Индия является уникальным союзником для Армении. В контексте экономического значения Закавказья для Индии можно подчеркнуть более нейтральную позицию Индии в вопросе нагорно-карабахского конфликта.
Ключеые слова: военно-политический реальный союзник, шесть соглашений, сложный внутриполитический период,совместное заявление о стратегическом партнерстве, позиция Индии, уникальный союзник.
400