Научная статья на тему 'ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ'

ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
168
23
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
մարդու իրավունքներ / բնական իրավունքներ / մարդու բնություն / դրական իրավունք / բնաիրավական հայեցակարգ / իրավունքի փիլիսոփայություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Կոչուբաեվ Ալեքսանդր

Մարդկային միտքը միշտ ձգտել է գտնել այնպիսի «աստվածային էտալոն», որի վրա հնարավոր կլինի կառուցել հասարակական կյանքը: Հասարակական կյանքի նորմատիվ կարգավորման «աստվածային նախասկզբի» փնտրտուքները հանգեցրել են բնական իրավունքի հայեցակարգի ձևավորմանը, որն ըստ էության կոչված էր ապահովել հավասարակշռվածություն «աստվածային կամքի» և հասարակական կյանքի նորմատիվ կարգավորման միջև: Սույն հոդվածի նպատակն է բնական իրավունքի վերաբերյալ գիտական գրականության մեջ առկա մոտեցումները խմբավորելով անտիկի, միջնադարի, նորի, նորագույնի և ժամանակակիցի ցույց տալ պատմական տարբեր ժամանակահատվածներում հիմնախնդրին վերաբերող մոտեցումների զարգացման միտումները, գտնել այն առանցքային գաղափարը որի ազդեցության տակ ծագեց և զարգացավ բնական իրավունքի տեսությունը: Հոդվածի հիմնական խնդիրն է վեր հանել այն հիմնական պատճառները, թե ինչու ծագեց բնական իրավունքների գաղափարը և ինչ ազդեցություն այն ունեցավ մարդկության պատմության արդի փուլի համար։ Հոդվածում օգտագործված է պատմական համեմատության մեթոդը։ Հետազոտության արդյունքներով արված է եզրահանգում, որ մեր օրերում՝ բառօգտագործման իմաստով, jus naturale-ն՝ մարդու իրավունքների բնաիրավական տեսությունը, մասնագիտական գրականության մեջ իր տեղը զիջել է նոր հիմնարար իրավաբանական ոլորտի՝ Մարդու իրավունքների տեսության:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

BACKGROUND OF THE ORIGIN OF THE THEORY OF NATURAL LAW AND THE TRENDS OF ITS DEVELOPMENT

The human mind has always sought to find such a "divine standard" to build social life on it. The search for the "divine principle" of the normative regulation of public life led to the formation of the concept of natural law, which, in fact, was designed to ensure a balance between the "divine will" and the normative regulation of public life. The purpose of this article is to show the trends in the development of approaches to the issue of natural law that have existed in the scientific literature in different historical periods, by means of conditionally grouping them into ancient, medieval, new, latest, modern, to find the key idea under the influence of which the theory of natural law arose and developed and to identify the major reasons for the emergence of the idea of natural law and to determine what impact it has had on the modern stage of human history. The article uses the method of historical comparison. Based on the results of the study, it was concluded that at present, in the sense of the word usage, jus naturale, the natural law theory of human rights, has given way in professional literature to a new fundamental legal field - the theory of human rights.

Текст научной работы на тему «ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 2(13), 2022

ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ*

ՀՏԴ 340 DOI: 10.52063/25792652-2022.2.13-101

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎ

Կոնտրա ընկերությունների խմբի հիմնադիր, փաստաբան,

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն Legaldep02@gmail. com

Մարդկային միտքը միշտ ձգտել է գտնել այնպիսի «աստվածային էտալոն», որի վրա հնարավոր կլինի կառուցել հասարակական կյանքը: Հասարակական կյանքի նորմատիվ կարգավորման «աստվածային նախասկզբի» փնտրտուքները հանգեցրել են բնական իրավունքի հայեցակարգի ձևավորմանը, որն ըստ էության կոչված էր ապահովել հավասարակշռվածություն «աստվածային կամքի» և հասարակական կյանքի նորմատիվ կարգավորման միջև: Սույն հոդվածի նպատակն է բնական իրավունքի վերաբերյալ գիտական գրականության մեջ առկա մոտեցումները խմբավորելով անտիկի, միջնադարի, նորի, նորագույնի և ժամանակակիցի ցույց տալ պատմական տարբեր ժամանակահատվածներում հիմնախնդրին վերաբերող մոտեցումների զարգացման միտումները, գտնել այն առանցքային գաղափարը որի ազդեցության տակ ծագեց և զարգացավ բնական իրավունքի տեսությունը: Հոդվածի հիմնական խնդիրն է վեր հանել այն հիմնական պատճառները, թե ինչու ծագեց բնական իրավունքների գաղափարը և ինչ ազդեցություն այն ունեցավ մարդկության պատմության արդի փուլի համար։ Հոդվածում օգտագործված է պատմական համեմատության մեթոդը։ Հետազոտության արդյունքներով արված է եզրահանգում, որ մեր օրերում՝ բառօգտագործման իմաստով, jus naturale-ն՝ մարդու իրավունքների բնաիրավական տեսությունը, մասնագիտական գրականության մեջ իր տեղը զիջել է նոր հիմնարար իրավաբանական ոլորտի՝ Մարդու իրավունքների տեսության:

Հիմնաբառեր՝ մարդու իրավունքներ, բնական իրավունքներ, մարդու բնություն, դրական իրավունք, բնաիրավական հայեցակարգ, իրավունքի փիլիսոփայություն, jus naturale:

Ներածություն

Բնական իրավունքի ծագման և զարգացման հիմնահարցի հետազոտման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ ենք համարում բնական իրավունքի վերաբերյալ գիտական գրականության մեջ առկա մոտեցումները պայմանականորեն խմբավորել՝

անտիկի (հունական պոլիսների փիլիսոփաներ, Հռոմի իրավաբաններ, ասիական պետություններ, հին աշխարհի քաղաքակրթություններ), միջնադարի (բնական իրավունքի կրոնականացում),

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2022թ.:

է 09.06.2022թ., գրախոսվել' 27.06.2022թ.,

տպագրության

101

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

նորի (լուսավորականության շրջան, բնական իրավունք ապակրոնականացում), նորագույնի (երկրորդ աշխարհամարտից հետո ծավալված գործընթացներ) և ժամանակակիցի (վերպետական միջազգային պայմանագրեր, իրավունքի գլոբալացում)՝

նպատակ ունենալով ցույց տալ պատմական տարբեր ժամանակահատվածներում հիմնախնդրին վերաբերող մոտեցումների զարգացման տեմպերը:

Անտիկ շրջան

Մասնագետները բնական իրավունքի արմատները փնտրում են դեռևս Իոնյան դպրոցի փիլիսոփաների աշխատություններում (Ք.ա. 6-րդ դար)։ Իրենց շրջապատող գրեթե կուսական բնության ներդաշնակությունը համեմատելով բնության ներդաշնակությունից հեռու արիստոկրատների, դեմոկրատների, բռնակալության կողմնակիցների և այլոց ներպոլիսական վեճերի հետ' հենց Իոնյան դպրոցի փիլիսոփաները սկսեցին արտահայտել մտքեր սկզբնականի՝ իր օրգանական կազմակերպվածությամբ բացարձակ «ֆիզիկական» (Physis բառից) իրավակարգի և մարդկային հարաբերական իրավասահմանումների (Nomos - օրենք) հակադրության մասին՝ նկատելով, որ վերջինիս ուժը դրված է եղել այնպիսի մի փխրուն հիմքի վրա, ինչպիսին մարդկային համաձայնությունն է (պայմանագիր, համաձայնագիր). «Ֆիզիկայի» բացարձակը և «օրենքի» հարաբերականությունը (nomos)՝ հորինված մարդկանց կողմից, այն տեսական դրույթն է, որը իոնյան փիլիսոփաները փոխանցել են ապագա սերունդներին. դա նրանց՝ ժամանակագրական կարգով «առաջնային» ավանդն էր բնական իրավունքի տեսության զարգացման գործում (Верховодов 130)։ Ք.ա. 5-րդ դարը համաշխարհային քաղաքակրթությանը տվել է հանրահայտ Աթենք պոլիսը, որը զարկ է տվել ազատ մարդկային մտքի զարգացմանը։ Առաջինը սոփեստներն էին, որոնք Հին Հունաստանի պոլիսներում գործող կարգերը քննադատելու համար օրենքերը հակադրում էին բնությանը:Սոփեստները հասարակական երևույթների ուսումնասիրության հիմքում սկսեցին օգտագործել հարաբերականության մեթոդը։ Սոփեստ մտածող Անտիֆոնոս Աթենացին կարծում էր, որ օրենքներն արհեստական են և կամայական, մինչդեռ բնության մեջ ամեն ինչ տեղի է ունենում ինքնաբերաբար՝ ըստ անհրաժեշտության: Նա գտնում էր, որ հելենները, մեծարելով ազնվականներին, վարվում են ինչպես բարբարոսներ: Բարբարոսներն ու հելենները բոլոր առումներով հավասար են: Կրտսեր սոփեստ Ալկիդամասը հայտարարում էր, որ բնությունը ոչ մեկին ստրուկ չի դարձրել, Աստված բոլորին ստեղծել է հավասար (Лейст 44) (աստվածային հավասարության բանաձևը' Ա. Կ): Սոփեստների և նրանց ընդդիմախոսների ճառերի հակամարտության արդյունքում բնական իրավունքի և, առհասարակ, իրավունքի տեսության մեջ շրջանառության մեջ դրվեցին «ազատության», «արդարության», «բնության օրենքների», «բնական վիճակի» հասկացությունները։ Այստեղ հետաքրքիր համադրություն կարելի է տեսնել ակադեմիկոս Վ. Ներսեսյանցի ձևական հավասարության գաղափարի հետ (Нерсесянц 19-20) ։

Մատենագրությունը վկայում է, որ Հին Եգիպտոսում երկրային կյանքի օրենքների, տիրող կարգի (ընդգծումը՝ Ա.Կ) ծագումը կապվում էր աստվածային սկզբի հետ: Նրանք համոզված էին, որ աստվածներն են ստեղծել պետությունն ու գործող կարգավորիչները: Հին եգիպտացիների առասպելական-կրոնական հայացքներում ամփոփված էր այն գաղափարը, որ արդարությունն ու արդարադատությունը (լատ.՝ in iudicio et iustitia) մարմնավորում է Մաատ1 աստվածուհին: Երկրային իշխանության և հաստատված վարքագծի կանոնների, այդ թվում՝ հիշատակվող ժամանակների իրավունքի աղբյուրների աստվածային բնույթը նշանակում էր, որ դրանք

1 Մասնագիտական գրականության մեջ հանդիպում է նաև Մա-ատ տարբերակը։

102

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

համապատասխանում կամ պետք է համապատասխանեն «Մաատին», այսինքն' արդարության բնական-աստվածային կարգերին: «Մաատը» այստեղ ունի

ճշմարտության, արդարության իմաստ, որը հետագայում դրվելու է բնաիրավական իրավաընկալման հիմքում և անվանվելու է բնական իրավունք (Нерсесянц 19-20):

Հին Եգիպտոսում պատկերացում է եղել ելակետային, հիմնարար գաղափարների հենքի վրա հասարակական կյանքի կարգավորման անհրաժեշտության մասին: Այստեղ Մաատը հանդիսանում է արդարություն,

արդարադատություն, ճշմարտություն։ Վարքագծի կարգավորման հարցում պետք է հենվել Մաատի միջոցով մարմնավորված «սկզբունքների» վրա: Դժվար չէ նկատել, որ Մաատը հին եգիպտացիների շրջանում ունեցել է ներկայիս սահմանադրության դերակատարությունը: Սակայն սա այլ տեսակի սահմանադրություն է. սա

«աստվածային սահմանադրություն» է:

Բոլորովին այլ էր իրավիճակը Հին Հնդկաստանում: Այստեղ հասարակությունը բաժանված էր (հարաբերականության որոշակի տարրերով՝ այն պահպանվել է առ այսօր) 4 սոցիալական խմբերի, որոնք կոչվում էին վարնաներ՝ բրահմաններ, քշատրիններ, վայշիներ, շուդրաներ (Касты в Индии: особенности общества): Հին Հնդկաստանի միֆային պատումներում խոսվում է այն մասին, որ վարնաները առաջացել են տիեզերական հսկա Պուշուրիի մարմնից. ընդ որում' բրահմանները սերված են Պուշուրիի բերանից, քշատրինները՝ ձեռքերից, վայշիները՝ կոնքերից, շուդրաները՝ ոտնաթաթերից: Այս վարնաներից առաջին երեքի ներկայացուցիչները համարվում էին համայնքի լիիրավ անդամներ, իսկ շուդրաները գտնվում էին կախյալ վիճակում (Лейст 15): Կաստայական բաժանումը պայմանավորում էր նաև վերջիններիս «իրավասուբյեկտության» ծավալը: Այդ իսկ պատճառով կարծում ենք, որ «ի բնե», բնական իրավունքների մասին այստեղ կարող ենք խոսել միայն կոնկրետ վարնայի համամասնությամբ: Այսինքն՝ եթե մարդը ծնվել է որպես քշատրին, նրան վերաբերվում են բոլոր այն իրավունքներն ու արտոնությունները, որոնք ավանդաբար ունեցել են այս կաստայի ներկայացուցիչները: Հնդիկները չէին ընդվզում իրենց կարգավիճակի դեմ՝ համարելով դա երկնային կամք: Նրանց մտածողության հիմքում ընկած էր ռեինկարնացիայի գաղափարը: Հնդիկների խորին համոզմաբ՝ եթե մարդը ապրի առաքինի կյանքով, հաջորդ կյանքում կծնվի սոցիալական ավելի բարձր կարգավիճակով, իսկ հակառակ պարագայում՝ հոգով կիջնի ընդհուպ մինչև կենդանու կամ բույսի մակարդակի: Ակնառու է, որ հնդիկների մոտ բնական իրավունքի գաղափարը ձևավորվել է որակապես այլ հենքի վրա: Նրանք իրենց սոցիալական ծագումը և դրանից բխող հետևանքները համարում էին բնական երևույթ:

Իրավունքների, պետության, մարդու ծագման վերաբերյալ կրոնական բնույթի բացատրություններ ենք գտնում նաև Հին Չինաստանում, որտեղ տիրապետող էին հիմնականում դաոսիզմի, կոնֆուցիականության, մաոիզմի և լեգիզմի գաղափարախոսությունները: Հետաքրքրական է հատկապես բնական իրավունքի և դաոսիզմի հարաբերակցությունը: Ուսմունքի հիմքում ընկած է «դաոի» (բառացի՝ ճանապարհ) գաղափարը: Վերջինս փոխառվել է չինական ավանդություններից, որտեղ այն ուներ մարդու, ժողովրդի ճշմարիտ կյանքի ուղու իմաստ, որը համապատասխանում է երկնքի թելադրանքին: Վերաիմաստավորելով այս

հասկացությունը՝ դաոսիզմի հիմնադիրները ձգտում էին հիմնավորել, որ երկնային կամքն է շնորհել դաոի օրենքները ժողովրդին: Համաձայն Լաո Ցզիի հետևորդների մեկնաբանության՝ դաոն աշխարհի բացարձակ սկիզբն է: Ավելին՝ նրանք կարծում էին, որ դաոն նախորդում է երկնային տիրոջը և իր հզորությամբ գերազանցում է վերջինիս: Դաոն է ամեն ինչի սկիզբը, բնական սկզբի և փոփոխությունների անվերջ հոսքը, դրանց փոխակերպումը մի ձևից մյուսի, ծննդի ու մահվան մշտնջենական պտույտը: Մարդուն այն ներկայանում է գերբնական օրենքի տեսքով, որը կառավարում է աշխարհը: Այս ուժի դեմ մարդուն մնում է միայն գիտակցել սեփական մանրությունն ու կրքերից ազատվելու ճանապարհով երկարացնել իր կյանքը: Բուն

103

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

աշխատանքում երկնային բառի փոխարեն օգտագործված է երկրային բառը, ինչը, կարծում ենք, տպագրական սխալ է, քանի որ հակառակ պարագայում միտքը զրկվում է տրամաբանությունից: Ինչպես տեսնում ենք, Չինաստանում ևս աշխարհի սկիզբը և մարդու դերն այդ աշխարհում կապվում է ինչ-որ վերերկրային ուժի հետ: Այստեղ ևս առաջարկվում է ընդունել գործող կարգերը՝ առանց «փոփոխությունների և լրացումների»:

Հին Հռոմում իրավաբանները քաղաքացիական իրավունքի և ժողովուրդների իրավունքների շարքում առանձնացնում էին բնական իրավունքը (jus naturale)' որպես բնության օրենքների և իրերի բնական կարգի արտացոլում (Խրոպանյուկ 208): Այս կամ այն տարբերությամբ՝ մոտեցման այսպիսի ձևաչափը բնորոշ էր հիմնախնդրով զբաղվող գրեթե բոլոր հռոմեացի իրավաբաններին: Որպես օրինակ վկայակոչենք Ցիցերոնին, ով ասում էր, որ պետության օրենքը, որը հակասում է բնական իրավունքին, չի կարող դիտվել որպես օրենք (Խրոպանյուկ 208): Ցիցերոնը առաջին իրավաբանն էր, որը հրատարակել է բնական իրավունքին վերաբերող հատուկ աշխատություն՝ «De origine juris»^ (Իրավունքի մասին), որտեղ և շարադրել է բնական իրավունքի վերաբերյալ իր հայացքները։ «Մենք ի բնե հակված ենք սիրել մարդկանց, իսկ դա էլ հենց օրենքի հիմքն է»: Արդարադատության օրենքը արդարությունն է: «Արդարությունն ընդհանրապես գոյություն չունի, եթե հիմնված չէ բնության վրա...»: Ցիցերոնը իր ստեղծած իրավունքի դասակարգման մեջ հիմնարար տեղ է հատկացնում բնության (բնական) օրենքին: Այլ կերպ ասած՝ բնական իրավունքը բոլոր իրավական կառույցների հիմքն է: Ի տարբերություն ստոիկների՝ Ցիցերոնը աստվածային օրենքին (lex aeterna) համակողմանի բնորոշում չի տալիս: Աստված ստեղծեց բանականությունը, աստվածային բանականության բարձրագույն դրսևորումը lex naturalis-ն է։ Բնական օրենքը, ըստ Ցիցերոնի, իդեալ է (իդեալական մոդել), որի հետ փոխկապակցված են և չափվում են մարդու կամքով հրապարակված բոլոր իրավական դրույթները: Հռոմեացի մեծ իրավաբանի գրություններում հստակ սահմանագիծ է դրվում երկու հասկացությունների՝ իրավունքի (jus) և օրենքի (lex) միջև: «Յուսի» տակ հիմնականում հասկացվում էր բնական իրավունքը: Դա բնության գործողության, ավելի ճիշտ՝ նրա ներքին (իմանենտ) շարժումների և միացությունների արդյունք է: Ի տարբերություն ստոիկների՝ Ցիցերոնը նշանակալի ուշադրություն չի դարձնում հասկացության բացահայտմանը. «lex aeterna»-G, «Jlereo-ը (օրենքներ) մարդու որոշումների արդյունք են (Верховодов 40)։ Հակադրելով արդար (հավասար-aequus) իրավունքը անկատար օրենքին՝ Ցիցերոնը գրել է. «Եթե իրավունքները հաստատվեին ժողովուրդների հրամանով, առաջատար մարդկանց որոշումներով, դատավորների դատավճիռներով, ապա կլինեին նաև ավազակություն անելու, շնանալու, կեղծ կտակներ ներկայացնելու իրավունքներ (Ковалевский 92):

Բնական իրավունքի դերը միջին դարերում

Բնական իրավունքը, որպես գաղափարաբանություն, մինչև միջնադար պահպանեց իր «նախնական» տեսքը և վերջնականորեն չձևակերպվեց որպես մարդու բնական իրավունքների վերաբերյալ տեսության: Միջնադարին բնորոշ բոլոր բնագավառների «կրոնականացումը» չէր կարող արհամարհանքով անցնել այնպիսի ոլորտների կողքով, ինչպիսիք են՝ մարդը, նրա դերը աշխարհում, մարդու իրավունքները, ազատությունները, դրանց ստեղծարար սկիզբը և այլն: Նշված ոլորտները հանդիսանում են նաև բնաիրավական տեսության հետազոտման առանցքը: Միջնադարում բնական իրավունքի գաղափարը տեսական առումով և դրա գործնական կիրառման հնարավորությունների տեսանկյունից մնում էր անբավարար։ Դրանում պարունակվող անհամապատասխանությունները հնարավորություն տվեցին օգտագործել այն՝ կախված ժամանակի պահանջներից: Այնուամենայնիվ, մնալով դոկտրինա' այն սերտորեն կապված չէր մարդկային հասարակության

104

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

գոյության իրական պայմանների հետ: Թովմա Աքվինացին փորձեց միացնել բնական իրավունքն իրական աշխարհի հետ' այն ուղղակիորեն կապելով դրական իրավունքի հետ' հնարավոր դարձնելով բնական օրենքի բովանդակության ընդլայնումը մարդկային օրենքների կողմից, դրական իրավունքի նորմերին բնական իրավունքի նորմերի ավելացումը (Бернацкий 6-9): Թ. Աքվինացին հստակ տարբերություն էր տեսնում գրված ու չգրված օրենքների միջև: Խոսելով, իր ձևակերպմամբ, մարդկային (դրական, գրված) իրավունքի մասին՝ հեղինակը ի նկատի էր ունենում ֆեոդալական իրավունքը: Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Աքվինացին ժխտում էր մարդկային (դրական) այն օրենքների նշանակությունը, որոնք հակասում էին բնական օրենքի սահմանած դրույթներին: Նրա համար օրենքներ չէին համարվում

ինքնապահպանման, ընտանեկան կյանքի և դաստիարակության, ճշմարտության (Աստծո) փնտրտուքի և մարդկանց արժանավայել շփման կարիքներին հակադարձող դրույթները: Ըստ Աքվինացու՝ օրենքի մեկ այլ տեսակ է աստվածայինը: Այն տրվում է Աստվածաշնչում և անհրաժեշտ է 2 պատճառներով: Առաջին հերթին՝ մարդկային (դրական) օրենքը ընդունակ չէ չարիքը ամբողջովին բնաջնջելու և երկրորդ՝ մարդկային մտքի անկատարելության պատճառով: Մարդիկ ինքնուրույն չեն կարող հանգել ճշմարտության մասին միասնական պատկերացման (Нерсесянц 124): Այս ամենով հանդերձ՝ Թ. Աքվինացին նշում էր, որ ֆեոդալական, գրված օրենքները պետք է կատարվեն անշեղորեն, ինչպես աստվածային ցուցումները: Սրանով, ամենայն հավանականությամբ, Թ. Աքվինացին փորձում էր կրոնական դոգմատիկայի միջոցով նպաստել պետական կառավարման արդյունավետ իրականացմանը:

Նոր շրջան

Բնաիրավական գաղափարախոսությունը թռիչքաձև զարգացում ապրեց հատկապես 17-րդ դարում՝ շնորհիվ իրավական մտքի խոշորագույն

ներկայացուցիչներ Թոմաս Հոբսի և Ջոն Լոկի (Անգլիա), ֆրանսիացի լուսավորիչներ Շառլ Լուի Մոնտեսքիոյի, Ժան Ժակ Ռուսոյի և նիդերլանդցի տեսաբան Հուգո Հրոցիուսի: Սակայն լուսավորականության շրջանում տեղի ունեցած խնդրո առարկա բնագավառի գիտական պայթյունը պատահականության արդյունք չէր և տարերայնորեն չէր ձևավորված։ Անվանի լուսավորիչները իրենց ձեռքի տակ ունեին զարգացման երկուհազարամյա պատմություն անցած գաղափարներ, եկել էր դրանք ամփոփելու և հասարակական կյանքում ներդնելու ժամանակը։

Բնական իրավունքի զարգացման վրա մեծ ազդեցություն է թողել անվանի մտածող Թոմաս Հոբսը։ Բնական իրավունքի վերաբերյալ Հոբսի պատկերացումները ամփոփված են իր հայտնի աշխատության՝ «Լևիաթանի» մեջ։ Այստեղ նա ձևակերպել է իր հայտնի 20 բնական օրենքները։ Նշված օրենքների մշակման ժամանակ Հոբսը բավականին շատ է ապավինում Արիստոտելի մտքերին։ Հոբսը իրավունքի ու բարոյականության տարանջատման ջատագովներից չէր։ Հակառակը՝ նա ձգտում էր իրավունքի սուբյեկտների բնական իրավունքները բարոյականացնել, գտնել իր ժամանակի իրավունքի բարոյական հիմքը (Верховодов 8)։ Թ. Հոբսը իր բնաիրավական ուսմունքը կառուցում էր մարդու բնության և կրքերի հետազոտման հիման վրա: Հոբսը խիստ քննադատորեն էր վերաբերում այդ կրքերին՝ գտնելով, որ մարդկանց բնութագրական է մրցակցությունը, անվստահությունը, փառասիրությունը: Այս կրքերը մարդկանց դարձնում են թշնամիներ (Лейст 192): Գալով այսպիսի եզրահանգման՝ Հոբսը տվեց իրավագիտության ամենահայտնի ասույթներից մեկը՝ homo homini lupus est (մարդը մարդուն գայլ է): Հոբսը գտնում էր, որ բնական վիճակում, որտեղ չկա մարդկանց վախի մեջ պահող իշխանություն, տեղի է ունենում bellum omnia contra omnes1 (բոլորի պատերազմը բոլորի դեմ): Այսպիսի

1 Մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել այս ձևակերպման այլ շրջադարձ. Omnium bellum contra omnes:

105

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

կարգավիճակի կործանանար ուժը ստիպում է մարդկանց դուրս գալ բնական վիճակից: Այս ուղին մարդկանց թելադրվում է բնական օրենքների (կարծում ենք՝ հեղինակը ի նկատի ունի բնության օրինաչափությունները), բանականության «կարգադրագրերի» կողմից: Համաձայն Հոբսի՝ բնության մեջ գոյություն ունեն բնական իրավունքներ և բնական օրենքներ: Առաջինի տակ Հոբսը հասկանում էր ազատությունը՝ անել ամեն ինչ ինքնապահպանման համար, իսկ երկրորդ դեպքում ընդգծում է այն արգելված գործողությունները, որոնք կործանարար են կյանքի (ենթադրում ենք՝ համակեցության) համար: Բնական օրենքները հռչակում են՝ պետք է փնտրել խաղաղություն և այդ նպատակով հրամայական է փոխադարձաբար հրաժարվել «ամեն ինչ անելու» իրավունքից: Հրաժարվելով բնական իրավունքներից (վերը բերված իմաստով)՝ մարդիկ այդ «գործառույթը» փոխանցում են պետությանը (Лейст 192): Թ. Հոբսը առաջիններից էր, որ ձևակերպեց մեր օրերում բանաձևային համարվող այն դրույթը, համաձայն որի՝ այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրելի է: Ըստ Հոբսի՝ հետազոտվող բանաձևումը բնութագրվում է այսպես. «Այնտեղ, որտեղ սուվերենը չի նախատեսել որևէ կանոններ, հպատակը ազատ է իր հայեցողությամբ ընտրել՝ դրսևորել կոնկրետ վարքագիծը» (Лейст 194): Ակնառու է, որ Թոմաս Հոբսի՝ վերը բերված ընկալումները միտված էին մարդու՝ որպես անհատականության ուսումնասիրությանը, նրա իրավունքների հիմնավորմանը մարդկային բանականության միջոցով:

Բնական իրավունքը, որի օգնությամբ Աստված իշխում է մարդկանց և պատժում նրանց, ովքեր խախտում են Իր օրենքները, պետք է բխի ոչ թե արարչագործության փաստից, ասես Աստված հնազանդություն էր պահանջում՝ որպես երախտագիտություն Իր բարի գործերի համար, այլ Իր անդիմադրելի հզորությունից (Гоббс 278): Այս բարդ արտահայտության իմաստը հնարավոր է պարզել երկու տեսանկյունից՝ Աստվածաբանական (Աստված է արարիչը աշխարհի) և իրավական՝ բնական օրենքը մարդկանց երկրային գոյության հիմքն է. դրա խախտման համար հետևում է պատիժ, որը համարժեք է «Աշխարհի արարչի» «անդիմադրելի հզորության» ուժին: Բայց աշխարհիկ գործերում եկեղեցին չունի ինքնուրույնություն և չի կարող ղեկավարվել «օտար ուժի» կողմից: «Գերակայությունը նրա նկատմամբ» «բնական օրենքի հիման վրա» պատկանում է «իրենց տիրույթներում գտնվող բոլոր միապետերին» (Гоббс 573):

Ջոն Լոկը ևս հանդիսանում էր բնաիրավական տեսության դրոշակակիր: Ինչպես շատ այլ հեղինակներ, նա ևս մարդու իրավունքներին վերաբերող իր դատողությունները բացահայտում է պետության հասկացությունն ու էությունը լուսաբանելիս: Պետության առաջացման պայմանագրային տեսության միջոցով բնութագրելով պետությունը, վերջինիս ծագումը և նշանակությունը՝ Լոկը տրամաբանական շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ մարդիկ, կամավոր ստեղծելով պետությունը, պետք է հետևեն բացառապես իրենց բանականությանը: Մարդիկ սպառիչ և պարփակված որոշում են այն լիազորությունների ծավալը, որոնք նրանք փոխանցում են պետությանը: Բնական իրավունքների և հիմնարար ազատությունների՝ տոտալ հրաժարման մասին (հօգուտ պետության) խոսք գնալ չի կարող1: Կյանքի, սեփականության, հավասարության և ազատության իրավունքները մարդը ոչ մի պարագայում չի կարող օտարել (Нерсесянц 334): Լոկը էական նշանակություն էր տալիս օրենքներին: Նա կարծում էր, որ քաղաքացիական հասարակության կամ օրենսդիրի կողմից ընդունված ցանկացած կարգադրագիր դեռևս օրենք չէ: Օրենքի «տիտղոս» կարող է ստանալ միայն այն ակտը, որը

բանական էակին ցույց է տալիս այնպիսի վարքագծի կանոններ, որոնք համապատասխանում են իր սեփական «շահերին» և ծառայում համընդհանուր

1 Սրանով Լոկը միաժամանակ հակադարձում է Հոբսին, որ տրամագծորեն հակառակ դիրքորոշքւմ ուներ:

106

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

բարօրությանը (Нерсесянц 335): Բնույթով այդպիսին էին նաև ֆրանսիացի նշանավոր լուսավորիչներ Շառլ Լուի Մոնտեսքյոյի և Ժան-Ժակ Ռուսոյի հիմնադիր մեկնաբանությունները: Առավել հետևողականորեն և մեծամասամբ «մաքուր» բնական իրավունքի տեսությունը ներկայացված է Պուֆենդորֆի

աշխատություններում: Պուֆենդորֆը պնդում էր, որ ֆիզիկական հատկությունների կամ հոգեբանության տեսանկյունից մարդկային արարքները չեն տարբերակվում: «Չկա ի բնե բարի կամ չար արարք, միայն էթիկական կամ իրավական օրենքով սահմանված գնահատականն է նրանց հաղորդում բարոյական որակավորում և նույնիսկ քանակականացում»: Պուֆենդորֆի, ինչպես և բնաիրավական այլ

տեսաբանների մոտ դեռ շատ սերտ է կապը բարոյականության և իրավունքի, էթիկայի և իրավունքի փիլիսոփայության, ընդ որում՝ մարդու բանականության գործողությունների, իրականության՝ բնական մարդկային գիտակցման միջոցով: Ս.Պուֆենդորֆն իրականացրել է բնական իրավունքի համակարգումը։ Նրա ուսմունքի համաձայն՝ հասարակությունը գոյություն ունի «lex naturalis» բնական օրենքի շնորհիվ, որը արտաքին իշխանության կողմից տրված հրաման է և նորմերի օբյեկտիվ համակարգ է, որը ձևականորեն տարանջատում է թույլատրելիի և ողջամիտի սահմանները: Մարդկային գործողություններին իրավական

գնահատական տալու համար որոշիչ է դրանց համապատասխանությունը բանականության արտաքին հրահանգներին: Այստեղ միաձուլվում են իրավունքի գաղափարը և իրավունք հասկացությունը, ինչը հանգեցնում է իրավունքի տարանջատմանը բարոյականությունից և հասարակություն հասկացության անհատականացմանը: Հասարակության հասկացության սահմանումը՝ որպես

անհատների միավորում, որի անհրաժեշտությունը հիմնված է (մարդկանց կենսաբանական անօգնականության հետևանքով) բոլորի համար ընդհանուր՝ համակեցության ռացիոնալ ցանկության վրա և ձևականորեն իրականացվում է «lex naturalis» բնականի օրենքի պարտադիր ուժի շնորհիվ, հիմք է հանդիսանում բնական իրավունքի ինդիվիդուալիստական հայեցակարգի ձևավորման համար, որը ստանում է իրավական ձև (Рябченко 3)։

Բնական իրավունքի տեսության հետագա զարգացումը շարունակվեց աշխարհի ամերիկյան հատվածում, որտեղ այս տեսությունը ընդունեց վառ արտահայտված գործնական նշանակություն։ ԱՄՆ-ը սահմանադրության՝ որպես նորմատիվ-սոցիալական փաստաթղթի հայրենիքն է, և հենց այս երկրի սահմանադիր հայրերն էին, որ կյանքի հավիտենական օրենքները (մարդու բնական իրավունքների առումով) իմպլեմենտացրեցին սահմանադրաիրավական տիրույթ։ Ասվածը

վերաբերում է Անկախության ամերիկյան հռչակագրին (1776թ. հուլիսի 4), որն ըստ էության առաջին քաղաքական փաստաթուղթն էր, որում խոսվեց մարդու, ժողովրդի բնական և անօտարելի իրավունքների մասին: Այս փաստաթղթով հայտնի չափով տրվեց բնական իրավունքների հստակ ցանկ: Հռչակագիրը ազդարարեց, որ Տիրոջ կողմից բոլոր մարդիկ օժտված են կյանքի, ազատության և երջանկության ձգտման իրավունքներով: Այստեղ խոսվեց նաև ժողովրդի կոլեկտիվ բնական իրավունքների մասին (ժողովրդի անկախության հաստատման իրավունքը, կառավարման տիրապետող համակարգը նորով փոխարինելու իրավունքը (ԱՄՆ անկախության հռչակագիրը): Ընդ որում՝ բնական իրավունքի տեսության զարգացման համար այս ժամանակները և իրադարձությունը հեղափոխական ազդեցություն ունեցան: Տեղի ունեցան բնական իրավունքների ցանկի շուրջ բանավեճեր, դրանց ամրագրումներ քաղաքական, նորմատիվ փաստաթղթերում. դարերի խորքից ձևավորված սաղմերը ստացան ավարտուն հայեցակարգի տեսք: Ամերիկյան հռչակագրին հաջորդեց ֆրանսիայում մարդու և քաղաքացու հռչակագրի ընդունումը (1789թ.), որում հստակ խոսվեց այնպիսի հիմնարար դրույթի մասին, ինչպիսին օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարությունն է: Այս հռչակագրի արժանիքներից է նաև այն, որ

107

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

վերջինս ամրագրում ունի առ այն, որ «մարդիկ ծնվում և ապրում են ազատ և հավասար իրավունքներով» (Մարդու և քաղաքացու ֆրանսիական հռչակագիր)։

Ժամանակակից միտումներ

Երկրորդ աշխարհամարտի ավարտից Միավորված ազգերի կազմակերպության, տարբեր միջազգային կառույցների հիմնադրումից հետո բնական իրավունքի տեսությունը ենթարկվեց ևս մեկ բեկումնային փոփոխության: Բնական իրավունքի տեսությունը այս շրջանում կատարյալ «ռենեսանս» էր ապրում: Հենց այս շրջանում էր բնական իրավունքը վերաիմաստավորվում, ձևավորվում էին նոր մոտեցումներ, մեկնաբանություններ: Այս գործընթացը մասնագիտական

գրականության մեջ հայտնի է «վերածնված բնական իրավունք» անվանմամբ: Այս ամենի արդյունքը եղավ այն, որ ընդունվեցին մարդու բնական իրավունքներին վերաբերող մի շարք հեղինակավոր միջազգային իրավական փաստաթղթեր (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Մարդու և քաղաքացու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան և այլն): Ժամանակակից իրավական ըմբռնումը դրական ու բնական իրավունքի համակեցության ձև է, ավելին՝ բնական իրավունքը հիմնականն է՝ որպես ժամանակակից իրավական ըմբռնման հիմք։ Ելնելով դրանից, գիտակցելով հասկացությունների ցանկացած սահմանումների հարաբերականությունը՝ կարելի է առաջարկել ժամանակակից բնական իրավունքի հետևյալ սահմանումը. ժամանակակից բնական իրավունքը հավասար սուբյեկտների ազատության՝ պատմականորեն պայմանավորված և արդարության սկզբունքի վրա հիմնված միջոց է, որի բովանդակությունը նրանց իրավունքներն ու պարտականություններն են, և որն ունի իշխող բնույթ և ամրագրված է հատուկ իրավական ձևերով (Шокумов 5)։

Եզրակացություն

Արդեն մեր օրերում բառօգտագործման իմաստով jus naturale-ն՝ մարդու իրավունքների բնաիրավական տեսությունը, մասնագիտական գրականության մեջ իր տեղը զիջել է նոր հիմնարար իրավաբանական ոլորտի՝ Մարդու իրավունքների տեսության: Բնական իրավունքի ժամանակակից դարաշրջանում դրա «ճիշտ

իրավունքի» սանդղակի գործառույթը մեծապես ստանձնել է «մարդու իրավունքներ» կատեգորիան։ Որպես այդպիսին՝ «անընդունելի կլինի մարդու իրավունքների գոյությունը կախվածության մեջ դնել գերիշխող հասարակական ու պետական ուժերի կողմից դրանց ճանաչումից, և հետևաբար այս իրավական եզրույթը նեղացնել պետական կամ միջազգային դրական իրավունքի մակարդակին։ Այսպիսով՝ իրականացված վերլուծությունների համատեքստում կարող ենք արձանագրել, որ բնական իրավունքի վերաբերյալ մտորումները ուղեկցել են մարդկությանը և բոլոր քաղաքակրթություններին։ Թեև մենք այսօր ունենք ավարտուն փաստաթղթեր, որոնք մարդու բնական իրավունքների նորմատիվային ամրագրումներ են պարունակում, սակայն բնաիրավական բառաֆոնդը և գաղափարների ամփոփումը դրանց մեջ երկու հազարամյակի արգասիք է։ Բնական իրավունքի տեսությունը ծագեց և զարգացավ սուր բանավեճերի արդյունքում: Իրավական քարտեզի իմաստով այն ընդգրկեց աշխարհի բոլոր ներկա և նախկին հասարակությունները: Պատմականորեն այս տեսության ներսում ձևավորվեց հայացքների մի այնպիսի համախումբ, համաձայն որոնց՝ մարդը ծնունդի փաստով ունի որոշակի իրավունքներ և ազատություններ, որոնք անդրօրենսդրական մակարդակում են, նախորդում են դրան և օրենքի (պոզիտիվ իմաստով) միջոցով չեն կարող նեղացվել կամ սահմանափակվել:

108

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Խրոպանյուկ, Վալենտին. Պետության և իրավունքի տեսություն, Եր. Գոշ, 1997, էջ 208:

2. «Декларация независимости США». 12.05.2017. www.russiantampa.com/ about usa/declaration.php. Доступно: 18.07.2022

3. «Декларация прав человека и гражданина». www.agitclub.ru /museum/ revolution1/1789/ declaration.html. Доступно: 18.07.2022

4. Бернацкий, Георгий. Развитие представлений о природе естественного права в истории правовой мысли. Aвтореферат диссертации по ВАК РФ. 12.00.01, 2001.

5. Верховодов, Евгений. Генезис теории естественного права в западной европе. Диссертация на соискание ученой степени кандидата юридических наук, Нижний Новгород, 2001.

6. Гоббс, Томас. Левиафан, или материя, форма и власть государства церковного и гражданского. Избранные произведения. Т. 1-2. М., 1964.

7. Гоббс, Томас. Основы философии. Сочинения. Т. 1-2. М.: Мысль, 1964.

8. Нерсесянц, Владимир. История политических и правовых учений, Издательство НОРМА (Издательская группа НОРМА–ИНФРА • М), 2000.

9. Лейст, Олег. История политических и правовых учений, Учебник Юридическая литература, 1997.

10. «Касты в Индии: особенности общества». Индианочка, 09 Декабря 2013, http://indianochka.ru/kultura/obshhestvo/kasty.html Доступно։ 09.07.2022.

11. Ковалевский, Максим. История политических учений Нового времени. СПб, 1911.

12. Рябченко, Надежда. Проблемы естественного права в учениях немецких юристов, и автореферат диссертации по ВАК РФ 12.00.01,2002.,

13. Шокумов, Юрий. Современное естественное право и частноправовой договор, диссертация кандидата юридических наук: 12.00.01,2000.

14. Brugger, Winfried. Menschenrechte im modernen Staat, Archiv des offentlichen Rechts. – 1989 թ. – Band 114

WORKS CITED

1. Khropanyuk, Valentin. Petut’yan yev iravunk’i tesut’yun, t’argmanut’yun KH. Harut’yunyan ej 208, [Khropanyuk, Valentin Theory of State and Law, Yer. Gosh, , translation by Kh. Harutyunyan page 208] 1997. (In Armenian)

2. Deklaratsiya nezavisimosti SSHA www.russiantampa.com/about

usa/declaration.php, Dostupno: 18.07.2022 [The US Declaration of Independence]

2017. (In Russian)

3. Deklaratsiya prav cheloveka i grazhdanina www.agitclub.ru /museum/ revolution1/1789/ declaration.htm), [Declaration of the Rights of the Man and of the Citizen of 1789]. (In Russian)

4. Bernatskiy, Georgiy Razvitiye predstavleniy o prirode yestestvennogo prava v istorii pravovoy mysli, avtoreferat dissertatsii po VAK RF 12.00.01, doktor yuridicheskikh nauk, 2001, [Bernatsky, Georgy, Development of Ideas about the Nature of Natural Law in the History of Legal Thought, abstract of the dissertation on the Higher Attestation Commission of the Russian Federation 12.00.01, Doctor of Law] 2001. (In Russian)

5. Verkhovodov, Yevgeniy Genezis teorii yestestvennogo prava v zapadnoy yevrope, Dissertatsiya na soiskaniye uchenoy stepeni kandidata yuridicheskikh nauk,Nizhniy Novgorod, 2001 g, [Verkhovodov, Evgeny Genesis of the Theory of Natural Law in Western Europe, Dissertation for the degree of candidate of legal sciences, Nizhny Novgorod] 2001. (In Russian)

109

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

6. Gobbs, Tomas Leviafan, ili materiya, forma i vlast' gosudarstva tserkovno-go i grazhdanskogo. Izbrannyye proizvedeniya. Vol. 1-2 M., 1964 g, [Hobbes, Thomas Leviathan, or Matter, Form and Power of the Church and Civil State. Selected works. V. 1-2 M.] 1964. (In Russian)

7. Gobbs Tomas Osnovy filosofii. Sochineniya. T. 1-2. M.: Mysl', 1964 t‘., [Thomas Hobbes, Fundamentals of Philosophy. Works. Vol. 1-2. M.: Thought] 1964 (In Russian)

8. Nersesyants, Vladimir Istoriya politicheskikh i pravovykh ucheniy, Izdatel'stvo NORMA (Izdatel'skaya gruppa NORMA-INFRA • M), 2000t‘., [Nersesyants, Vladimir, History of political and legal doctrines, NORMA Publishing House (NORMA-INFRA Publishing Group • M), 2000. (In Russian)

9. Leyst, Oleg, Istoriya politicheskikh i pravovykh ucheniy, Uchebnik [ Yuridicheskaya literatura, 1997.t‘., [Leist, Oleg, History of Political and Legal Doctrines, Textbook Legal Literature] 1997. (In Russian)

10. «Kasty v Indii: osobennosti obshchestva». Indianochka, 09 Dekabrya 2013,

http://indianochka.ru/kultura/obshhestvo/kasty.html Dostupno: 09.07.2022. ["Castes in India: characteristics of society." Indianochka, http://indianochka.ru/kultura/

obshhestvo/kasty.htmll 2013. (In Russian)

11. Kovalevskiy, Maksim Istoriya politicheskikh ucheniy Novogo vremeni. SPb., 1911 t‘., [Kovalevsky, Maxim, History of political doctrines of modern times. St. Petersburg] 1911. (In Russian)

12. Ryabchenko, Nadezhda Problemy yestestvennogo prava v ucheniyakh nemetskikh yuristov, i avtoreferat dissertatsii po VAK RF 12.00.01, kandidat yuridicheskikh nauk, 2002 t‘., [Ryabchenko, Nadezhda, Problems of Natural Law in the Teachings of German Lawyers, and Abstract of the Dissertation on the Higher Attestation Commission of the Russian Federation 12.00.01, Ph.D. in Law] 2002. (In Russian)

13. Shokumov, Yuriy, Sovremennoye yestestvennoye pravo i chastnopravovoy dogovor, dissertatsii kandidata yuridicheskikh nauk : 12.00.01, 2000 t‘., [Shokumov, Yuri, Modern Natural Law and Private Law Contract, dissertations of a candidate of legal sciences: 12.00.01] 2000. (In Russian)

14. Brugger, Winfried, Menschenrechte im modernen Staat , Archiv des offentlichen Rechts. - 1989 t‘. - Band 114

BACKGROUND OF THE ORIGIN OF THE THEORY OF NATURAL LAW AND THE TRENDS OF ITS DEVELOPMENT

ALEXANDER KOCHUBAYEV

Contra GRoup of Companies, Founder, Advocate;

NAS RA Institute of Philosophy, Sociology and Law, PH.D. Student, Yerevan, the Republic of Armenia

The human mind has always sought to find such a "divine standard" to build social life on it. The search for the "divine principle" of the normative regulation of public life led to the formation of the concept of natural law, which, in fact, was designed to ensure a balance between the "divine will" and the normative regulation of public life. The purpose of this article is to show the trends in the development of approaches to the issue of natural law that have existed in the scientific literature in different historical periods, by means of conditionally grouping them into ancient, medieval, new, latest, modern, to find the key idea under the influence of which the theory of natural law arose and developed and to identify the major reasons for the emergence of the idea of natural law and to determine what impact it has had on the modern stage of human history. The article uses

110

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

the method of historical comparison. Based on the results of the study, it was concluded that at present, in the sense of the word usage, jus naturale, the natural law theory of human rights, has given way in professional literature to a new fundamental legal field -the theory of human rights.

Key words: human rights, natural rights, human nature, positive law, natural law concept, philosophy of law, jus naturale.

ПРЕДПОСЫЛКИ ПРОИСХОЖДЕНИЯ ТЕОРИИ ЕСТЕСТВЕННОГО ПРАВА

И ТЕНДЕНЦИИ ЕЕ РАЗВИТИЯ

АЛЕКСАНДР КОЧУБАЕВ

основатель группы компаний «Контра», адвокат, соискатель Института философии, социологии и права НАН РА, г. Ереван, Республика Армения

Человеческий разум всегда стремился найти такой «божественный эталон», на котором можно строить общественную жизнь. Поиски «божественного начала» нормативного регулирования общественной жизни привели к формированию концепции естественного права, которая, собственно, и была призвана обеспечить равновесие между «божественной волей» и нормативной регуляцией общественной жизни. Цель данной статьи - показать тенденции развития подходов к вопросу о естественном праве, существующих в научной литературе в разные исторические периоды, сгруппировав их на античные, средневековые, новые, новейшие, современные, найти ключевую идею, под влиянием которой возникла и развивалась теория естественного права, и определить, какое влияние она оказала на современный этап истории человечества. В статье используется метод исторического сопоставления. По результатам исследования сделан вывод о том, что в настоящее время в смысле словоупотребления jus naturale, естественноправовая теория прав человека, уступила место в профессиональной литературе новому фундаментальному правовому полю - теории прав человека.

Ключевые слова: права человека, естественные права, природа человека, позитивное право, естественно-правовая концепция, философия права, jus naturale.

111

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.