Научная статья на тему 'ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ'

ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
180
42
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
մտքի ազատություն / խղճի ազատություն / կրոնի ազատություն / իրավունքներ / ազատություններ / նախադեպ / կրոն

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Թորոսյան Վահե

Հոդվածի հիմնական նպատակն է բացաhայտել «մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք» հասկացությունը՝ վերլուծելով դրա առանձին բաղադրիչները և հավաքական էությունը։ Հետազոտության նպատակից բխեցրել ենք հետևյալ խնդիրները՝ վեր հանել մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի բաղադրիչները՝ առանձին դիտարկելով նախ մտքի ազատության, ապա՝ խղճի ազատության, այնուհետև՝ նաև կրոնի ազատության իրավունքները, որից հետո փորձել ենք քննել ու բացահայտել մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հավաքական իմաստն ու բովանդակությունը։ Հետազոտության մեջ կիրառվել են դիալեկտիկական մատերիալիզմի, անալիզի և սինթեզի, պատմական և տրամաբանական, ինդուկցիայի և դեդուկցիայի, ինչպես նաև համակարգային մեթոդները։ Հետազոտության արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, բաղկացած լինելով առանձին բաղադրատարրերից, միաժամանակ օժտված է հավաքական բովանդակությամբ, որի պատճառով էլ մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթղթերում, որպես, կանոն հանդես է գալիս միասնական բովանդակությամբ։ Սովորաբար սահմանափակման է ենթակա մարդու արտաքին ազատությունը, որն առավելապես հայտնի է որպես «forum externum», իսկ բացառիկ դեպքերում միջազգային իրավունքը նախատեսում է նաև մարդու ներքին ազատության (forum internum) սահմանափակման հնարավորություն:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INDIVIDUAL COMPONENTS AND COLLECTIVE ESSENCE OF THE RIGHT TO FREEDOM OF THOUGHT, CONSCIENCE AND RELIGION

The main purpose of the article is to reveal the concept of the right to freedom of thought, conscience, religion, analyzing its individual components and the collective essence. The purpose of the study is to identify the components of the right to freedom of thought, conscience and religion, considering first the freedom of thought, then the freedom of conscience, and then the right to freedom of religion, after which we tried to examine and discover the collective meaning of the right to freedom of thought, conscience and religion. In the research dialectical materialism, analysissynthesis, historical-logical, induction-deduction, as well as systemic methods were used. As a result of the research, we came to the conclusion that the right to freedom of thought, conscience and religion, being composed of separate components, is at the same time endowed with a collective content, which is why it usually has a common content in human rights documents. As a rule, the external freedom of a person is subject to restriction, which is more commonly known as forum externum, and in exceptional cases, international law also provides for the possibility of restriction of internal freedom (forum internum).

Текст научной работы на тему «ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(12), 2022

ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ*

ՀՏԴ 34(091) DOI: 10.52063/25792652-2022.1.12-27

ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆ

Եվրոպական համալսարանի իրավաբան, իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն Vaxinak91@mail. ru

Հոդվածի հիմնական նպատակն է բացահայտել «մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք» հասկացությունը՝ վերլուծելով դրա առանձին բաղադրիչները և հավաքական էությունը։

Հետազոտության նպատակից բխեցրել ենք հետևյալ խնդիրները՝ վեր հանել մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի բաղադրիչները՝ առանձին դիտարկելով նախ մտքի ազատության, ապա՝ խղճի ազատության, այնուհետև՝ նաև կրոնի ազատության իրավունքները, որից հետո փորձել ենք քննել ու բացահայտել մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հավաքական իմաստն ու բովանդակությունը։

Հետազոտության մեջ կիրառվել են դիալեկտիկական մատերիալիզմի, անալիզի և սինթեզի, պատմական և տրամաբանական, ինդուկցիայի և դեդուկցիայի, ինչպես նաև համակարգային մեթոդները։

Հետազոտության արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, բաղկացած լինելով առանձին բաղադրատարրերից, միաժամանակ օժտված է հավաքական բովանդակությամբ, որի պատճառով էլ մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթղթերում, որպես, կանոն հանդես է գալիս միասնական բովանդակությամբ։ Սովորաբար սահմանափակման է ենթակա մարդու արտաքին ազատությունը, որն առավելապես հայտնի է որպես «forum externum», իսկ բացառիկ դեպքերում միջազգային իրավունքը նախատեսում է նաև մարդու ներքին ազատության (forum internum) սահմանափակման հնարավորություն:

Հիմնաբառեր՝ մտքի ազատություն, խղճի ազատություն, կրոնի ազատություն, իրավունքներ, ազատություններ, նախադեպ, կրոն։

Ներածություն

Աշխարհիկ պետության գաղափարական միջուկը կազմող մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունքը պատմականորեն ձևավորված արժեք է, և այսօր դժվար է պատկերացնել անձի ինքնորոշումն առանց այդ իրավունքի կենսագործման։ Թեև նորօրյա իրողությունների պայմաններում

յուրաքանչյուր ազատություն դյուրությամբ կարող է վերածվել սանձարձակ անազատության, բայց փաստ է, որ մարդկությունը առանց այդ իրավունքների երաշխավորման չի կարող ապահովել իր խաղաղ

* Հոդվածը ներկայացվել է 22.02.2022 թ., ընդունվել' 10.04.2022 թ.:

գրախոսվել' 14.03.2022 թ., տպագրության

27

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

գոյությունը: Թերևս սրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ թե' միջազգային և թե' ազգային իրավունքում մարդու հիմնարար իրավունքներից մեկը ձևակերպված է որպես մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք, որը տեղ է գտել այնպիսի իրավական փաստաթղթերում, ինչպիսին է ՀՀ Սահմանադրությունը (հոդված 41), «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը» (հոդված 18), «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը» (հոդված 18), «Կրոնի կամ համոզմունքի վրա հիմնված անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ հռչակագիրը» (հոդված 1), «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան» (հոդված 9), Հելսինկյան եզրափակիչ ակտը (1-ին գլխի 7-րդ կետ), Վիեննայի հանդիպման եզրափակիչ փաստաթուղթը (11-րդ կետ), Մարդկային չափանիշի

խորհրդաժողովի՝ Կոպենհագենի խորհրդակցության փաստաթուղթը (9.4-րդ կետ) և այլն։

Մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքի առանձին բաղադրատարրերի էությունն ու նշանակությունը

Որպես ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկը՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, բարդ ու բազմիմաստ հասկացությունների համակարգ է և տարաբովանդակ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Ընդ որում, «ազատություն», «միտք», «դավանանք» և «խիղճ» հասկացությունները դիտարկվել են որպես սերտորեն փոխկապակցված և երկուստեք պայմանավորված (Սայադյան 13): Տվյալ համադրության մեջ «ազատություն» հասկացությունը հիմնական տարր է դիտարկվում ոչ միայն դավանած կրոնի ընտրության, այլև առհասարակ կրոնական պատկերացումների բացակայության դեպքում։ Ելնելով այն ձևաչափից, որ «միտքը», «խիղճը», «կրոնը» առանձին հասկացություններ են, ուստի ենթադրվում է, որ դրանցից յուրաքանչյուրն ունի սեփական իրավական բովանդակությունը:

Այսպես, մտքի ազատությունը արտաքին աշխարհի նկատմամբ մարդու անհատական վերաբերմունքն է, որը կարող է ուրիշներից գաղտնի մնալ մարդու սեփականությունը (Բաղդասարյան 60)։ Միտքը հոգու բանական կողմի գործող զորությունն է (Ստեփանյան 182)։

Մտածողության արդյունք հանդիսացող միտքը անհատի հոգևոր

ինքնուրույնության հենքն է, որի շնորհիվ ճանաչելի են դառնում շրջապատող աշխարհի երևույթները։ Միտքը ձևավորում է մարդու հոգեմտավոր կառույցը, կազմում ներքին ազատության էությունն ու ուղղորդում դատողությունների, պատկերացումների, կարծիքների, համոզմունքների ողջ համալիրի

բովանդակությունը։ Միտքը գիտակցական և վերգիտակցական մակարդակում ամփոփված լինելու ուժով անձեռնմխելի է, անվերահսկելի և հետևաբար չի կարող իրավական կարգավորման առարկա հանդիսանալ, քանի դեռ որևէ եղանակով արտաքին ձև չի ստացել։

Որպես փիլիսոփայական և իրավական երևույթ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես խղճի ազատությունը։ Այն ենթադրում է սեփական կամքի համաձայն բանական վարվելու հնարավորություն և ազատություն (Այվազյան 125-130)։ Խիղճը սեփական արարքների և գործողությունների բարոյական սահմանագիծն է, դրանց արձագանքելու ու

28

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

գնահատական տալու ներքին ցուցիչը: Արդիականացված

աստվածակենտրոնության դիրքերից պրոֆեսոր Հ. Ստեփանյանը խղճին վերագրում է օրենսդրի, օրենքի պահապանի, դատավորի, պատժողի կամ պարգևողի հատկանիշներ՝ նշելով. «Աստծու կամքին համապատասխան գործելու դեպքում խիղճը մարդու հոգուն պարգևում է մխիթարություն և բավականության զգացում, իսկ չհամապատասխանելու դեպքում պատժում է հոգու

տվայտանքներով ու տառապանքներով, որոնք հայտնի են որպես խղճի խայթ» (Ստեփանյան 350)։

Խղճի ազատությունը' որպես անհատի հոգևոր ինքնության հիմնարար պայման, արժեքային համակարգ է՝ որդեգրելու և սեփական

պատկերացումների ու բարոյական ընկալման դիրքերից դրանք

բնութագրելու, ինչպես նաև համոզմունքներ ունենալու, դրանք փոխելու կամ առհասարակ որևէ համոզմունք չունենալու իրավունք։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ համոզմունքները լինեն միայն կրոնական, դրանք կարող են լինել նաև քաղաքական, մշակութային, բարոյական և այլն։ Հատկանշական է, որ Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվում են ոչ բոլոր համոզմունքները, այլ միայն այնպիսիք, որոնք ունեն որոշակի լրջության, հետևողականության և կարևորության բավարար աստիճան։

Սահմանադրական իրավունքում խղճի ազատությունը սովորաբար ընկալվում է մարդու վերաբերմունքը կրոնի ինստիտուտին։ Բանն այն է, որ պատմության կտրվածքով մարդու աշխարհըմբռնումը մեծապես կախված է եղել նրա կրոնական հայացքներից. դրանով են չափվել գիտությունը, մշակույթը, արվեստը և առհասարակ կյանքի բոլոր բնագավառները, ինչ էլ իր հերթին սահմանափակել է խղճի ազատության լայն բովանդակությունը՝ այն նույնացնելով կրոնի ազատության հետ։ Սակայն այսօր ճիշտ չէ խղճի ազատությունը մեկնաբանել որպես ընտրություն աշխարհի կրոնական համայնապատկերի ու աթեիստական դիրքորոշման միջև։ Օրինակ՝ պացիֆիզմը' որպես ոչ կրոնական և ոչ աթեիստական համոզմունք, պաշտպանության ենթակա է խղճի ազատության իրավունքի ներքո (Arrowsmith v. United Kingdom 12.10.1978)։ Նկատենք նաև, որ «խիղճը» ՀՀ Սահմանադրական իրավունքում հիշատակվում է նաև ԱԺ պատգամավորի ներկայացուցչական մանդատի առկայությունը ընդգծելու առումով, ըստ որի՝ պատգամավորը առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով։ Սա նշանակում է, որ ընտրողների հավանությանը արժանանալուց հետո իր խոստումների իրականացումը թողնված է պատգամավորի խղճին։

Ինչ վերաբերում է կրոնի ազատությունը, այն իրավունք է՝ դավանելու կրոն, հետևելու կրոնական կարգադրագրերին, կատարելու պաշտամունքային ծիսակատարություններ, բացահայտորեն տեղեկացնելու այլոց սեփական կրոնական համոզմունքների կամ որևէ դավանանքի պատկանելության մասին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), «Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի» գործով կայացրած դիրքորոշմամբ մտքի, խղճի, կրոնի ազատությունը համարելով ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկը, արձանագրել է, որ այդ իրավունքի կարևորագույն բաղադրիչը նախևառաջ կրոնական համոզմունքն է, որը լայն հաշվով ձևավորում է անհատի աշխարհայացքը՝ միաժամանակ ընդգծելով, որ խղճի ազատության իրավունքը գնահատելի արժեք է նաև աթեիստների, ագնոստիկների, սկեպտիկների, ինչպես նաև ոչ հավատացյալների կամ անտարբերների համար (Kokkinakis v. Greece

29

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

25.05.1993): Պետք է նշել, որ թե' պետությունները և թե' միջազգային կառույցները իրավական ակտերում ձեռնպահ են մնում տալ «կրոն» եզրույթի սահմանումը՝ թերևս պայմանավորված կրոնի խրթին ու մանվածապատ բովանդակությամբ։ Սա, անշուշտ, իրավական որոշակիության առումով խնդիրներ է առաջացնում, քանի որ, եթե հանրահայտ կրոնները անվիճելիորեն դիտարկվում են «կրոնի» հասկացության ներքո, ապա նոր ուղղությունների ու հոսանքների կրոնական բաղադրիչի հստակեցումը այնքան էլ միանշանակ չէ։ Օրինակ՝

մասոնականությունը ակնհայտորեն բովանդակում է կրոնափիլիսոփայական ուսմունքի լուրջ տարրեր, բայց արդյո՞ք այն կարող ենք համարել կրոն՝ դժվար է ասել։

Այսպիսով, եթե մարդը սկզբում իրականացնում է մտքի ազատությունը՝ որպես ի բնե տրված անօտարելի իրավունք, ապա խղճի ազատությունը այդ ամենն անում է՝ կրոնական, աթեիստական կամ ցանկացած այլ աշխարհայացք ընդունելով կամ չընդունելով, որից հետո միայն կարող է հաջորդել կրոնի ընտրությունը։ Հետևաբար մտքի ազատությունն իր էությամբ ավելի վերացական է և լայն, քան խղճի ազատությունը, իսկ վերջինս' առավել տարածական, քան կրոնի ազատության բովանդակությունը։ Պարզելով այս բաղադրիչներից յուրաքանչյուրի առանձին իմաստը՝ փորձենք բացահայտել նրանց միասնական էությունը։

Մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքի հավաքական էությունը

Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը իր հավաքական իմաստով երաշխավորում է յուրաքանչյուրի ներքին ազատությունը (forum internum) (Parker 93-95)՝ ունենալու մտքեր ու համոզմունքներ կամ փոխելու դրանք։ Ընդ որում, ներքին ազատությունը, որպես կանոն, չի կարող սահմանափակվել։ Պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվում է միայն մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակում, այլ ոչ թե համոզմունքներ ունենալու և փոխելու ներքին ազատության։ Այս ներանձնային ազատությունը նկատի ունենալով՝ հայ ականավոր կրոնական գործիչ և իրավաբան Ն. Մելիք-Թանգյանը նշում էր, որ «հաւատքը խղճի գործ է, խիղճը պատասխանատու է իւր եւ Աստուծոյ առաջ, խիղճը կանոնների մէջ ամփոփել չի կարելի» (Մելիք Թանգեան 10)։ Եթե մեր Սահմանադրությամբ ներքին

ազատությունը բացարձակ իրավունք է և չի կարող որևէ կերպ սահմանափակվել (ՍԴ ՍԴՈ-1506 որոշում 18.02.2020), ապա նույնը չի կարելի ասել միջազգային հանրաճանաչ փաստաթղթերի մասին, որտեղ սահմանափակումը, ըստ էության, տարածվում է նաև նշված իրավունքի ներքին ոլորտի նկատմամբ։

Ներքին ազատությունը սերտորեն կապված է մասնավոր կյանքի անձեռնմխելիության հետ, որը մարդու անձնական կյանքի այն կողմն է, որ նա չի ցանկանում հաղորդակից դարձնել ուրիշներին: Դա անձնական կյանքի

գաղտնիությունն է, որը կարող է արտահայտվել նաև կրոնական համոզմունքում։ Ասվածի վառ վկայությունն է եկեղեցական խոստովանության գաղտնիության ճանաչումը Հայաստանի Հանրապետության կողմից, ըստ որի՝ արգելվում է Հայ առաքելական եկեղեցու հոգևորական-խոստովանահորը որպես վկա հարցաքննել այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ (ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ. 359)։

30

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Ներքին ազատության խնդրի առնչությամբ պետք է ասել, որ ՄԻԵԴ նախադեպային իրավունքը հակված է կրոնական կամ այլ համոզմունքները բացահայտելու պարտադրանքը համարել ոչ իրավաչափ, հատկապես, երբ խոսքը պաշտոնեական լիազորությունների ստանձնման արարողությունների ժամանակ կրոնական տեքստ հնչեցնելու մասին է։ Կրոնական ինքնությունը ներկայացնելու պահանջը անթույլատրելի է նաև այն դեպքում, երբ դա կատարվում է, դիցուք, նույնականացման քարտում դավանանքի մասին տող սահմանելու միջոցով։ Անգամ այդ տողը ազատ թողնելու հնարավորությունը չի կարող արդարացված համարվել, քանի որ կարող է բացասական ընկալում առաջ բերել մեծամասնությունից տարբերվող դավանանք ունեցող անհատների նկատամբ։ Ներքին ազատության նկատմամբ միջամտությունը արդարացվում է պետության և հասարակության շահերի պաշպանության նպատակով, ինչպես, օրինակ, մարդահամարի անցկացման ժամանակ կրոնական համոզմունքների մասին տվյալների ներկայացումը։ Այդ պահանջը իրավաչափ է համարվում նաև այն դեպքերում, երբ դա կարող է այս կամ այն կերպ բարելավվել անձի իրավական կարգավիճակը։ Օրինակ՝ անձի՝ կրոնական համոզմունքների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար վերջինս պարտավոր է ոչ միայն բացահայտել իր համոզմունքները, այլև հիմնավորել դրանում իր անկեղծությունը։ Բնական է, որ այստեղ խոսք չի կարող լինել պարտադրանքի մասին, քանզի անձն ինքն է նախաձեռնում օգտվելու այլընտրանքային ծառայությունից, հետևաբար ինքն էլ պարտավոր է հավաստել դրա ճշմարտացիությունը։

Ներքին ազատությունը, մտքեր և համոզմունքներ ունենալուց բացի, ներառում է նաև դրանք փոխելու ազատությունը։ Դավանափոխության իրավունքը' (proselytism) որպես միջազգային իրավունքի փաստաթղթերով ամրագրված սկզբունք, ներպետական իրավունքում տեղ է գտել միայն Սահմանադրության 2005 թ. փոփոխություններից հետո։ Կրոնն ու համոզմունքները փոխելու ցանկությունը անձի մոտ կարող է առաջանալ ինչպես սեփական ներքին համոզման, այնպես էլ արտաքին անմիջական ազդեցության հետևանքով։ Վերջինս իր հերթին կարող է լինել իրավաչափ, այսինքն՝ համարվել պատշաճ քարոզչության արդյունք և, մյուս կողմից, որակվել ոչ իրավաչափ՝ իրականացվելով մարդկանց նյութական ու հոգևոր վիճակը օգտագործելով, սոցիալական կախվածության մեջ դնելով և այլն։ Ոչ իրավաչափ

դավանափոխությունը, որը հայրենական իրավունքում առավել հայտնի է «հոգեորսություն» եզրույթով, չի կարող անհրաժեշտ համարվել ժողովրդավարական հասարակարգում (Kokkinakis v. Greece 25.05.1993)։

Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի արժեբանական նշանակությունը ոչ միայն սեփական գիտակցության մեջ այն կրելու ու փոխելու, այլ նաև միայնակ և այլոց հետ համատեղ ու հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատության մեջ է (ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)) (forum externum): Ավելորդ չէ նշել, որ այս իրավունքը վերապահված է յուրաքանչյուրին՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանականան անձանց։ Իսկ այլոց հետ կրոն դավանելու իրավունքը ենթադրում է հնարավորություն՝ ստեղծելու կրոնական միավորումներ։ Արտահայտման ազատությունը արդեն հիշատակված ներքին ազատության պես չունի ամփոփվածություն և գաղտնի մնալու հատկություն, ինչն ավելի ակնառու է դարձնում ուրիշների իրավունքների խախտման հավանականությունը, հետևաբար

31

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

արտահայտման ազատության սահմանափակման շրջանակներին տրվում է առավել մեծ կարևորություն:

Եզրակացություն

Ընդհանրացնելով մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի սահմանադրաիրավական և միջազգային իրավական կարգավորումների վերլուծության արդյունքները՝ կարող ենք ասել, որ մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը, իր ներքին կառուցվածքային բաղադրիչների ինքնավարության հետ մեկտեղ, օժտված է հավաքական բովանդակությամբ՝ որպես անհատի ներքին ու արտաքին ազատություն։ Թեև ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է միայն մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման, այսինքն՝ միայն արտաքին ազատության (forum externum) սահմանափակումը, այնուհանդերձ միջազգային իրավական փորձից պարզ է դառնում, որ ներքին ազատությունը (forum internum) բացառիկ դեպքերում ևս կարող է սահմանափակվել։ Ընդ որում, սահմանափակումը կարող է տեղի ունենալ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և

բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Օգտագործված գրականություն

1. Այվադյան, Վարդան. Մարդու իրավունքներ և ազատություններ. Ուս. ձեռնարկ, «Տիգրան Մեծ» հրատ., Երևան, 2007։

2. Բաղդասարյան, Արթուր. 117 հարց ու պատասխան ՀՀ նոր

Սահմանադրության մասին. ՀՀ իրավագետների և քաղաքագետների միություն, Երևան, 1995։

3. Մելիք Թանգեան, Ներսես. Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա գիրք, հրատ.՝ Թ.Հ.Թ. Քրիստոնեական դաստիարակութեան բաժանմունքի, Թեհրան, 2005։

4. Սայադյան, Վահե. Կրոնական կազմակերպությունների

սահմանադրաիրավական կարգավիճակի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. ատենախոսություն, ԺԲ.00.02, Երևան, 2015։

5. Ստեփանյան, Հովհաննես. Իրավունքի փիլիսոփայություն, ՀՀ ԳԱԱ

«Գիտություն» հրատ., Երևան, 2016։

6. Parker, Todd. “The Freedom to Manifest Religious Belief: An Analysis of the Necessity Clauses of the ICCPR and the ECHR”. 17 Duke Journal of Comparative & International Law, Vol. 17, iss.1, pp. 91-130.

7. ՍԴ ՍԴՈ-1506 որոշում. 18.02.2020:

8. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենք. 22.02.2007, ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ. 359։

9. ՀՀ Սահմանադրություն. 2015 (փոփոխություններով)։

10. Case of Arrowsmith v. United Kingdom. App. no. 7050/75, 12.10.1978.

11. Case of Kokkinakis v. Greece. App. no. 14307/88, 25.05.1993.

32

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

WORKS CITED

1. Ayvazyan, Vartan. Mardu iravunqner ev azatut'yunner. usumnakan d'zer'nark, Tigran Mets hrat., Erevan. [Human Rights and Freedoms. textbook, Tigran Mets Edition, Yerevan] 2007. (In Armenian)

2. Baghdasaryan, Arthur. 117 harts u pataskhan HH nor Sahmanadrut'yan masin. HH iravagetneri ev qaghaqagetneri miut'yun, Erevan. [117 Questions and Answers Concerning Armenian Constitution. Armenian Union Of Jurists And Politicians, Yerevan] 1995. (In Armenian)

3. Meliq T'angean, Nerses. Hayoc ekeghetsakan irawunqy'. A girq. hrat.՝ T'.H.T'. Qristoneakan Dastiarakut'ean Bajhanmunqi, Tehran. [Armenian Ecclesiastical Law. A book. Department of Christian Education T.H.T., Tehran] 2005. (In Armenian)

4. Sayadyan, Vahe. Kronakan kazmakerput'yunneri sahmanadrairavakan

kargavitchaki himnakhndirnery Hayastani Hanrapetut'yunum. atenakhosut'yun,

JhB.00.02, Erevan. [Issues of Constitutional Status of Religious Organizations, Republic of Armenia. dissertation, 00.02, Yerevan] 2015. (In Armenian)

5. Step'anyan, Hovhannes. Iravunqi p'ilisop'ayut'yun. HH GAA Gitut'yun hrat., Erevan. [Philosophy of Law. Republic of Armenia. National Academy of Sciences, Science Edition, Yerevan] 2016. (In Armenian)

6. Parker, Todd. “The Freedom to Manifest Religious Belief: An Analysis of the Necessity Clauses of the ICCPR and the ECHR”. 17 Duke Journal of Comparative ev International Law, Vol. 17, iss.1, pp. 91-130.

7. «Hayastani Hanrapetut'yan ev Hayastanyayts ar'aqelakan surb ekeghetsu haraberut'yunneri masin» o'renq. 22.02. 2007. [“Law on Relations between the Republic of Armenia and the Armenian Apostolic Church”. 22.02.2007]. (In Armenian)

8. HH Sahmanadrut'yun. (popokhutyunnerov). [Constitution of the Republic of Armenia. (With changes)] 2015. (In Armenian)

9. Case of Arrusmith v. United Kingdom. App. no. 7050/75, 12.10.1978.

10. Case of Kokkinakis v. Greece. App. no. 14307/88, 25.05.1993.

11. SD SDO-1506 voroshum. 18.02.2020. [Decision of the RA Constitutional Court. 18.02.2020]. (In Armenian)

INDIVIDUAL COMPONENTS AND COLLECTIVE ESSENCE OF THE RIGHT TO FREEDOM OF THOUGHT, CONSCIENCE AND RELIGION

VAHE TOROSYAN

European University of Armenia, Lawyer;

Faculty of Law, Ph.D in Law, Lecturer;

Yerevan, the Republic of Armenia

The main purpose of the article is to reveal the concept of the right to freedom of thought, conscience, religion, analyzing its individual components and the collective essence.

The purpose of the study is to identify the components of the right to freedom of thought, conscience and religion, considering first the freedom of thought, then the freedom of conscience, and then the right to freedom of religion, after which we tried to examine and discover the collective meaning of the right to freedom of thought, conscience and religion.

33

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

In the research dialectical materialism, analysissynthesis, historical-logical, induction-deduction, as well as systemic methods were used.

As a result of the research, we came to the conclusion that the right to freedom of thought, conscience and religion, being composed of separate components, is at the same time endowed with a collective content, which is why it usually has a common content in human rights documents. As a rule, the external freedom of a person is subject to restriction, which is more commonly known as forum externum, and in exceptional cases, international law also provides for the possibility of restriction of internal freedom (forum internum).

Keywords: Freedom of thought, freedom of conscience, freedom of religion, rights, freedoms, case, religion.

ОТДЕЛЬНЫЕ КОМПОНЕНТЫ И ОБОБЩЕННАЯ СУЩНОСТЬ ПРАВА НА СВОБОДУ МЫСЛИ, СОВЕСТИ И РЕЛИГИИ

ВАГЕ ТОРОСЯН

юрист Европейского университета Армении, преподаватель юридического факультета, кандидат юридических наук г. Ереван, Республика Армения

Основная цель статьи - раскрыть понятие права на свободу мысли, совести, религии, проанализировать его отдельные составляющие и обобщенную сущность.

Целью исследования явилось выявить компоненты права на свободу мысли, совести и религии, учитывая сначала свободу мысли, затем свободу совести, а затем - право на свободу религии; далее мы попытались исследовать и раскрыть обобщенный смысл и содержание права на свободу мысли, совести и религии.

В исследовании использованы методы диалектического материализма, анализа/синтеза, историко-логический, индукционно-дедуктивный, а также системный методы.

В результате исследования мы пришли к выводу о том, что право на свободу мысли, совести и религии, состоящее из отдельных компонентов, в то же время имеет общее содержание, поэтому обычно получает обобщенное содержание в документах по правам человека. Как правило, внешняя свобода человека подлежит ограничению, которое более известно как forum externum, а в исключительных случаях международное право предусматривает и возможность ограничения внутренней свободы (forum internum).

Ключевые слова: свобода мысли, свобода совести, свобода религии, права, свобода, прецедент, религия.

34

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.