Научная статья на тему 'ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ'

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
96
37
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հայկական քաղաքակրթություն / Նոր աշխարհակարգ / ազգային պետություն / քաղաքակրթական հայտ / քաղաքակրթական արեալ / Երկրագնդի աշխարհաքաղաքական կառուցվածք / մետաքաղաքականություն / ազգակեցական կենսաքաղաքականություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Ներսիսյան Արմեն

Հոդվածում դիտարկվել են ժամանակակից քաղաքակրթական ճգնաժամի բովանդակությունը, նրա հաղթահարման արդյունքում ակնկալվող Նոր աշխարհակարգի բնույթը և վերջինիս միտված՝ մետաքաղաքաղաքական հակընդդեմ գործընթացների էությունը։ Հենց այս հարցերի դիտարկման անհրաժեշտությամբ և հրատապությամբ էլ ամբողջանում է սույն հետազոտության նպատակը՝ ընդգծելով արդիականությանը ներկայացվող սոցիալական պատվերի բովանդակությունը։ Հետազոտության ընթացքում առաջադրվել և լուծվել են իրար հետ փոխկապակցված մի շարք հետազոտական խնդիրներ։ Մասնավորապես մանրամասն դիտարկվել են Նոր աշխարհակարգի կայացման միտումները, արդեն իսկ ծավալվող գործընթացների բնույթը։ Նշված հարցերը քննարկվել են հայկական քաղաքակրթության դիտանկյունից, որտեղ որպես առանցքային խնդիր հետազոտվել և ամբողջացվել է հայկական քաղաքակրթական հայտի էությունը, այն է՝ քաղաքակրթական հաղորդակցիչի պատմական սեփական առաքելության վերգտնումն ու վերարժևորումը։ Հետազոտական խնդիրների լուծման համար օգտվել ենք վերլուծության, համադրման, համեմատա-աշխարհագրական, տեսական ընդհանրացման գիտական մեթոդներից։ Հետազոտության արդյունքում ստացված տեսական եզրակացություններն ու առաջարկությունները կարող են օգտակար լինել և կիրառվել պետական ու ազգակեցական քաղաքականության ոլորտներում, քանի որ դրանք թույլ են տալու, որ Հայաստանը և հայկականությունը Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներում ազդեցության պասիվ սուբյեկտի փոխարեն վերարժևորվեն որպես ակտիվ դերակատար։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

APPLICATION OF ARMENIAN CIVILIZATION IN THE PROCESS OF ESTABLISHING A NEW WORLD ORDER

The article examines the content of the modern civilizational crisis, the nature of the New World Order perceived as a result of its overcoming, and the essence of the contradictory meta-political processes aimed at it. It is the necessity and relevance of considering these issues that summarizes the purpose of this study and emphasizes the content of the social order of relevance.In the course of the study, a number of interrelated questions were put forward and resolved. In particular, the trends of the formation of the new world order and the nature of the processes already unfolding were examined in detail.The above-mentioned issues were discussed from the perspective of the Armenian civilization, where the essence of the Armenian civilization application, i.e. the restoration and reassessment of its own historical mission as a political communicator, was explored and summarized as a key task.To solve the research tasks methods of analysis, comparison, scientific methods of comparative geography and theoretical generalization were used.The theoretical conclusions and suggestions received as a result of the research may be useful and applied in the spheres of state and national politics, as they will enable Armenia and Armeniancy to become active players of the New World Order formation process instead of passive subjects of influence.

Текст научной работы на тему «ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ POLITICAL SCIENCE, INTERNATIONAL RELATIONS ПОЛИТОЛОГИЯ, МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ*

ՀՏԴ /911.3:32 DOI: 10.52063/25792652-2022.1.12-81

ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Շիրակի պետական համալսարանի աշխարհագրության ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Գյումրի, Հայաստանի Հանրապետություն hajarmen77@gmail. com

Հոդվածում դիտարկվել են ժամանակակից քաղաքակրթական ճգնաժամի բովանդակությունը, նրա հաղթահարման արդյունքում ակնկալվող Նոր աշխարհակարգի բնույթը և վերջինիս միտված՝ մետաքաղաքաղաքական հակընդդեմ գործընթացների էությունը։

Հենց այս հարցերի դիտարկման անհրաժեշտությամբ և հրատապությամբ էլ ամբողջանում է սույն հետազոտության նպատակը՝ ընդգծելով արդիականությանը ներկայացվող սոցիալական պատվերի բովանդակությունը։

Հետազոտության ընթացքում առաջադրվել և լուծվել են իրար հետ փոխկապակցված մի շարք հետազոտական խնդիրներ։ Մասնավորապես մանրամասն դիտարկվել են Նոր աշխարհակարգի կայացման միտումները, արդեն իսկ ծավալվող գործընթացների բնույթը։ Նշված հարցերը քննարկվել են հայկական քաղաքակրթության դիտանկյունից, որտեղ որպես առանցքային խնդիր հետազոտվել և ամբողջացվել է հայկական քաղաքակրթական հայտի էությունը, այն է՝ քաղաքակրթական հաղորդակցիչի պատմական սեփական առաքելության վերգտնումն ու վերարժևորումը։

Հետազոտական խնդիրների լուծման համար օգտվել ենք վերլուծության, համադրման, համեմատա-աշխարհագրական, տեսական ընդհանրացման գիտական մեթոդներից։

Հետազոտության արդյունքում ստացված տեսական

եզրակացություններն ու առաջարկությունները կարող են օգտակար լինել և կիրառվել պետական ու ազգակեցական քաղաքականության ոլորտներում, քանի որ դրանք թույլ են տալու, որ Հայաստանը և հայկականությունը Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներում ազդեցության պասիվ սուբյեկտի փոխարեն վերարժևորվեն որպես ակտիվ դերակատար։

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.04.2022 թ.:

է 06.02.2022 թ., գրախոսվել' 07.03.2022 թ., տպագրության

81

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Հիմնաբառեր' հայկական քաղաքակրթություն, Նոր աշխարհակարգ, ազգային պետություն, քաղաքակրթական հայտ, քաղաքակրթական արեալ, Երկրագնդի աշխարհաքաղաքական կառուցվածք, մետաքաղաքականություն, ազգակեցական կենսաքաղաքականություն:

Նախաբան

Ժամանակակից աշխարհը գտնվում է քաղաքակրթական խորը, համակարգային և համընդհանուր ճգնաժամի մեջ, որը պայմանավորված է քաղաքակրթությունների կյանքի հերթական փուլի (ցիկլի) իրացման ավարտուն ընթացքով (Ներսիսյան, Հայկական քաղաքակրթությունը լոկալ ... 131): Առկա ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է համամարդկային պատմության մեջ, որի ողջ բովանդակությունն ու հանգուցալուծումը գտնվում են մարդկության հետագա զարգացման էության, բուն «զարգացում» հասկացության մեկնաբանման, նախագծման, ծրագրավորման և ճարտարապետման, այսինքն՝ ապագան այսօր իրականություն դարձնելու մեջ։

Այսօր արդեն իսկ հստակ է մարդկության հետագա ճակատագրի՝ ապագայի երկու սցենար: Առաջինը մարդկության տոտալ ստրկացման հեռանկարն է, որը

իրականություն է դառնալու (արդեն դառնում է) Չորրորդ արդյունաբերական հեղափոխության ընձեռած հնարավորությունների՝ թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության ակտիվ ու սանձարձակ կիրառման միջոցով։ Ի տարբերություն արդյունաբերական նախորդ հեղափոխությունների՝ այս անգամ ազդեցության բուն օբյեկտը մարդն է։ Նպատակներն են մարդկային գիտակցության վերակոդավորումը և նրա վարքագծի տոտալ մոդելավորումը, ուղղորդումն ու վերահսկումը, որի արդյունքում էութենական մարդու փոխարեն գերնյութապաշտ, սպառող, սոցիալական բոլոր պատասխանատվություններից ու կապերից կտրված, խիստ պրիմիտիվ մարդկային տեսակի՝ բիոռոբոտի ստացումն է։ Այս սցենարը, որը ներկայացվում է որպես համաշխարհայնացման միտում, կյանքի է կոչվում տիրապետող հայեցակարգերի «Մեծ զրոյացման» արդյունքում՝ «Էնքլուզիվ կապիտալիզմի» հռչակագրային դրույթներին համապատասխան (Schwab Klaus and Malleret Thierry 15)։ Վերջինիններս սոսկ գեղեցիկ փաթեթավորմամբ գաղափարական հիմնավորում են ապահովում մարդկության «զարգացման» առաջնահերթություններին («Папа объяснил, что такое инклюзивный капитализм»)։ Արդեն մահացած լիբերալիզմն իր ձևավորումն ու գոյությունն ապահովում էր «Աստված չկա» պարադիգմի վրա և իր ավարտին փորձում է իրականություն դարձնել «Աստված չկա», հետևաբար «Աստծո արարած մարդը չկա» պարադիգմային շղթան։ Բացի դրանից՝ բնապահպանական, առողջապահական, ժողովրդագրական ու մարդու իրավունքների սեփական օրակարգերի պարտադրմամբ կյանքի են կոչվում վերպետական կառավարման գլոբալ մեխանիզմները, որոնք արդեն իսկ անհնար են դարձնում սուվերեն պետությունների գոյությունը։ Արդյունքում մարդկային համակեցության կազմակերպման բարձրագույն ձևերն այևս չեն կարող խոչընդոտել ժամանակակից ստրկացման գործընթացը (Фурсов 2)։

Հաջորդ սցենարը վերաբերում է մարդկության սոցիալ-բնական

կենսազարգացմանը, որտեղ առաջնահերթությունը տրվում է մարդկային քաղաքակրթական բազմազանության պահպանմանը և արարմանը։ Թվային տեխնոլոգիաները կիրառելի են ոչ թե անհատների մեկուսացման, վարքագծի վերահսկման, այլև մարդկային ստեղծագործ մտքի արարման նոր հեռանկարներ բացելու ուղղությամբ, այլ կերպ ասած, երբ տեխնոլոգիաներն ավանդականորեն դիտարկվում են գործիք՝ արտաքին միջավայրը բարելավելու և քաղաքակրթելու նպատակով։ Այս սցենարի հիմնական նպատակը արարող մարդկային տեսակի, նրա արժեքային համակեցությունների լիարժեք կենսազարգացումն է, որը հնարավոր է

82

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

մարդկային քաղաքակրթական բազմազանության և ժառանգականության վերարտադրման շնորհիվ, որտեղ արհեստական բանականությունը հանդես է գալիս որպես այս ամենի կայացմանը նպաստող տեխնոլոգիական գործիք, միջոց։

Այս երկու սցենարի բախումը, որն արտահայտվելու է (արտահայտվում է) real politic գործողություններով, փոխելու է աշխարհաքաղաքական ժամանակակից ստատուս քվոն և Նոր աշխարհակարգի հաստատմամբ վերափոխելու է աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզը։

Հայաստանը տևական ժամանակ արդեն իսկ հայտնվել էր առաջին սցենարի թիրախում։ Այն վերածվել էր տեխնոլոգիական սանձարձակ փորձարկումների հենադաշտի, որի պարտադիր նպատակակետն էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտոդյացիան։ Վերջինիս միջոցով քանդվեց ազգային դիմադրողականության վերջին պատնեշը, և Հայաստանը հայտնվեց ապարժեքային հորձանուտում։ Սակայն ստեղծված իրավիճակը միաժամանակ լայն հնարավորություններ է բացում, քանի որ հստակ տեսանելի են դարձել բոլոր խնդիրները՝ պարտադրելով գտնել լուծումներ և հաղթահարել ճգնաժամը։ Իսկ ապարժեքային ճգնաժամի հաղթահարումը անհրաժեշտ է ոչ միայն հայկական իրականության, այլև համամարդկային քաղաքակրթության հարատևության համար (Ներսիսյան, Հայկական երազը 84)։

Նոր, արդար աշխարհակարգի բովանդակությունը

Այսպիսով, հայկական ազգային հզոր պետության գոյությամբ պետք է սահմանվի նրա հստակ պետքականությունը, դերակատարությունը և առաքելությունն ապագա աշխարհակարգի ձևավորման բոլոր հարթություններում, այսինքն՝ Երկրագնդի աշխարհաքաղաքական կառուցվածքի բոլոր մակարդակներում՝ մակրո, մեզո և միկրո։

Ըստ այդմ՝ հայկական ազգային պետության անվտանգության հիմքերը կառուցվելու են եռաչափ տրամաբանությամբ (Աշխարհաժողովի կողմից ազգային պետության անվտանգային հիմնադրույթների հռչակումը 6)

o Միկրոմակարդակ - ամրոց-պետություն

Ուժեղ պետականության նոր մոդելի ներդրում։ Այն քաղաքակրթական հիմքով ազգային պետության նոր տիպն է, որը՝ որպես համակեցության մակարդակ, լիարժեք ապահովելու է սեփական տեսակի կենսագործունեությունը։ Այսինքն՝ Նոր աշխարհակարգի ձևավորումն ապահովող գործընթացներում ազգային՝ ամրոց-պետությունները դառնալու են և' դիմակայության քաղաքակրթական դարպասներ, և' քաղաքակրթական ժառանգականության փոխանցման ու էներգիայի կուտակման քաղաքակրթական կամուրջներ։

Հայաստանի կողմից նմանատիպ պետության ձևավորման հայտը բխում է մեր տեսակի կենսական անհրաժեշտությունից և միաժամանակ հիմք կարող է դառնալ ապագա աշխարհակարգի գլխավոր սուբյեկտների ձևավորման համար։ Այսինքն՝ ներդրվում է նոր տիպի ազգային սուվերեն պետությունների մոդել, որտեղ բացառվում է հասարակական կյանքի կազմակերպման սպառված շաբլոնների պարտադրանքը։

Հետևաբար ԲաոաԲակրթական հիմքով հաւկական ացգաւհն պետութւան հաւտո հստակ ուղերձ է բուոր դաշնակիցներին։

o Մեցոմակարդակ - Միջին Արևելք - Ընդհանուր տուն

Մեզոմակարդակում անվտանգության հայեցակարգը պետք է կառուցվի տարածաշրջանների ավտոխտոն ժողովուրդների սոցիալ-բնական, համակեցական համագործակցությունն ու կենսագործունեությունն ապահովող անվտանգային առաջնահերթությամբ։ Այս տեսանկյունից առաջնահերթ նշանակություն է ստանում տարածաշրջանի եկվոր էթնիկ խմբերի զավթողական հավակնությունների չեզոքացումը։ Հետևաբար ապագա աշխարհակարգի հիմքը պետք է կազմեն

83

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

քաղաքակրթական անվտանգության տարածաշրջանային գոտիները' արեալները, որոնք և' պետք է դիմակայեն քանդող (ավերող, սպառող, կլանող) հակաքաղաքակրթությունների մարտահրավերներին, և' պետք է ապահովեն քաղաքակրթական ժառանգականության ու էներգիայի փոխանակում։

Երկրագնդի աշխարհաքաղաքական ապագա կառուցվածքում նմանատիպ՝ քաղաքակրթական (տարածաշրջանային) անվտանգության արեալի կարգավիճակի կարող է հավակնել և պետք է հավակնի Միջին Արևելքը, որը հանդես է գալու որպես ավտոխտոն ժողովուրդների ընդհանուր տուն։ Վերջինս ձևավորելու է անվտանգային այն միջավայրը, որը հնարավորություն է տալու, որ բնիկ ժողովուրդները լիարժեքորեն կենսագործեն, իսկ դա իր հերթին հնարավորություն կտա քաղաքակրթական հաղորդակցիչի դեր կատարելու ապագա աշխարհակարգի հիմնական բևեռների միջև։

Ըստ այդմ՝ առաջարկվում է «Միջին Արևելք - ընդհանուր տուն» անվտանգային հայեցակարգը՝ որպես աշխարհաքաղաքական ռեալ ծրագիր, որը լիարժեքորեն ներդաշնակելու է և' տարածաշրջանի ավտոխտոն ժողովուրդների, և'

աշխարհաքաղաքական գլխավոր դերակատարների շահերին։

Պատմական պատասխանատվությունից ելնելով՝ «Միջին Արևելք - ընդհանուր տուն» անվտանգային հայեցակարգն իրականություն դարձնելու պարտականությունը կրելու է նաև Հայկական պետությունը։

o Մակրոմակարդակ - քաղաքակրթական աշխարհակարգ

Մակրոմակարդակում միջազգային անվտանգության համակարգը պետք է կառուցվի բոլորովին նոր հիմքի վրա, որտեղ առանցքայինը մարդկային էութենականության, ըստ այդմ՝ քաղաքակրթական բազմազանության

կենսազարգացման հնարավորությունների լիարժեք ապահովումն է։ Հետևաբար ապագա աշխարհակարգն իր բնույթով պետք է լինի քաղաքակրթական, որի անհրաժեշտությունը թելադրված է մարդկության հարատևության ապահովման պարտադրանքով։

Քաղաքակրթական աշխարհակարգի ձևավորումը ենթադրում է միաժամանակյա գործընթացներ՝ երկու հարթությամբ: Նախ անհրաժեշտ է արմատապես փոխել ներկա՝ ճգնաժամ ապրող աշխարհակարգի համակարգաստեղծ այն բաղադրիչները, որոնց սպառվածությունը բուն ճգնաժամի պատճառ է դառնում։ Դրանք են նեոլիբերալ հայեցակարգերը, որոնք սպառվել են և ունակ չեն այլևս սպասարկելու ժամանակակից հասարակական կյանքի խաղաղ ու լիարժեք կազմակերպումը։

Այստեղ էլ բացահայտվում է քաղաքակրթական աշխարհակարգի ձևավորման հաջորդ հարթությունը, որտեղ պետք է դիմակայել, չեզոքացնել այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք միտված են «զրոյացնելու» և «վերագործարկելու» ճգնաժամաստեղծ բաղադրիչները՝ դրանք դարձնելով մարդկության թվային ստրկացումը լեգիտիմացնող աշխարհակարգի կառուցման «նոր» գործիքներ։

Այս տեսանկյունից ապագա քաղաքակրթական աշխարհակարգի կառուցման համար առանցքային են նրա կառուցվածքի հստակ նախագծումը և ճարտարապետումը, ինչը ենթադրում է Երկրագնդի աշխարհաքաղաքական կառուցվածքի նոր մոդելի ներդրում:

Մինչ այժմ միջազգային անվտանգության ստատուս քվոն ապահովվում էր ուժային կենտրոնների միջև ազդեցության գոտիների բաշխմամբ։ Այսինքն՝ նեոգաղութային հաստատված համակարգը բնորոշվում էր նեոկայսրությունների միջև ձևավորված փոխհարաբերություններով։ Սակայն համաշխարհայնացման արդի միտումները, թվային հեղափոխության շնորհիվ տեղեկատվության և էներգիայի վերահսկման ու ուղղորդման հնարավորությունները պայքարի թիրախ են դարձրել ոչ թե Երկրագնդի առանձին շրջաններ, մարդկության առանձին համակեցություններ, այլ ողջ մոլորակն ու մարդկությունը։ Այսինքն՝ պայքարը գնում է համաշխարհային տոտալ

84

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

տիրապետման, ողջ մարդկության տոտալ վերահսկման համար: Հետևաբար կայսրապաշտական մոտեցումներն ի սկզբանե դատապարտված են, քանի որ տարածքների ու համակեցությունների ֆորմալ տիրապետումը չի երաշխավորում դրանց վերահսկում։ Եվ քանի որ պայքարը գնում է մարդկային սոցիալ-բնական էության և նրանց գիտակցության վերակոդավորման՝ բիոռոբոտացման (ստրկացման) միջև, ապա քաղաքակրթական աշխարհակարգի հաստատման գլխավոր նախապայմանը համակեցությունների սոցիալ-բնական իրավունքի ապահովումն է։ Դա ենթադրում է քաղաքակրթական հիմքով սուվերեն, ուժեղ պետությունների գոյություն, որոնք ձևավորելու են ապագա աշխարհակարգի առաջնային շերտը՝ նրա միկրոմակարդակը։

Ազգային պետությունների բնական դաշնակցությամբ ձևավորվելու են տարածաշրջանային քաղաքակրթական արեալները, որոնք և' կառուցելու են Երկրագնդի աշխարհաքաղաքական կառուցվածքի մեզոմակարդակը, և' ապահովելու են քաղաքակրթական հաղորդակցիչի գործառույթ՝ ապահովելով քաղաքակրթական բազմազանության լիրաժեք կենսազարգացումը։

Քաղաքակթական տարածաշրջանային գոտիների բնական դաշնակցության հիմքով ձևավորվելու է ապագա աշխարհակարգի մակրոմակարդը՝ ընդհանրացնելով ողջ համակարգի ամբողջականությունը։

Այսպիսով, ապագա աշխարհակարգի ձևավորման գործընթացներում բաժանարար գծերն անցնելու են ազգային պետությունների սահմաններով, այլ ոչ թե նեոկայսերական ազդեցության գոտիներով։ Այսինքն՝ այդ սահմանները միաժամանակ դառնում են քաղաքակրթական ընդհանուր սահմաններ, որոնք հստակ բաժանարար գծեր են մարդկության կենսազարգացման քաղաքակրթական և հակաքաղաքակրթական միտումների, գործընթացների միջև (Ժամանակակից աշխարհաժողով։ Հիմնավորում, առաքելություն, լեգիտիմացում)։

Եզրակացություն

Սույն հոդվածի շրջանակներում կատարված հետազոտության արդյունքները կարելի է ներկայացնել ներքոհիշյալ եզրակացությունների ու առաջարկությունների տեսքով:

• Հայկական ազգային պետության ձևավորման պահանջով միաժամանակ քաղաքարթական հայտ է ներկայացվում՝ ստանձնելու պատասխանատու դեր համամարդկային քաղաքակրթական ճգնաժամը հաղթահարելու և նոր, առավել արդար աշխարհակարգ ձևավորելու գործընթացներում։

• Ստանձնելով պատասխանատու դեր «Մերձավոր Արևելք» քաղաքակրթական արեալի ձևավորման գործում՝ հայկական ազգային պետության գոյությունը և հզորությունը դառնում են անփոխարինելի երաշխավոր ապագա աշխարհակարգի հաստատման գործընթացում։

• Ելնելով հայ տեսակի քաղաքակրթական-արարչական առաքելությունից՝ հայկական ազգային պետությունն իր ողջ ռեսուրսներով պետք է երաշխավոր կանգնի՝

o համամարդկային քաղաքակրթության բազմազանության պահպանմանը և մարդկության սոցիալ-բնական կենսազարգացմանը,

o արարող, հոգևոր-բարոյական-արժեքային մարդկային տեսակի լիարժեք կենսագործունեությանը և ապագա աշխարհակարգի հաստատման հիմքում արարչական սկզբունքի ու արդարության ներդրմանը,

o քաղաքակրթական հաղորդակչի իր գործառույթի իրացմանը և Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք քաղաքակրթական կոդերի ներդաշնակմանը,

o դաշնակիցների հետ լիարժեք կենսագործունեությանը՝ հանուն համընդհանուր գերնպատակների կայացման։

85

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Օգտագործված գրականություն

1. Schwab, Klaus, and Malleret Thierry. Covid-19: The Great Reset, Forum Publishing, 2020.

2. Ներսիսյան, Արմեն. «Հայկական երազը»' որպես քաղաքակրթական հայեցակարգ: Ձևակերպման աշխարհաքաղաքական, աշխարհամշակութային և աշխարհատնտեսական նախադրյալները. ՇՊՀ գիտական տեղեկագիր, N 1, Ա պրակ, 2021, էջ 82-95:

3. —. «Հայկական քաղաքակրթությունը լոկալ քաղաքակրթությունների ձևավորման համատեքստում. ՇՊՀ գիտական տեղեկագիր, N 1, Ա պրակ, 2019, էջ 128-134:

4. Фурсов, Андрей. “Капитализм, антикапитализм и судьбы мира: жизнь и смерть самой загадочной системы в истории человечества и её антипода”. Изборский Клуб, Аналитика, 1 августа 2021, https://izborsk-club.ru/21476. Доступно: 15 январь 2021.

5. «Աշխարհաժողովի կողմից ազգային պետության անվտանգային հիմնադրույթների հռչակումը». Arjeq.am, 25 դեկտեմբեր 2021, https://arjeq.am//1359/. հասանելի է՝ 15.01.2022:

6. «Ժամանակակից աշխարհաժողով. Հիմնավորում, առաքելություն, լեգիտիմացում». Arjeq.am, 25 դեկտեմբեր 2021, https://arjeq.am//1359/. հասանելի է՝ 15.01.2022:

7. «Папа объяснил, что такое инклюзивный капитализм». Vatikan news. 11 ноября 2019, https://www.vaticannews.va/ru/vatican-city/news/2019-11/papa-obyasnil-chto-takoe-inklyuzivnyy-kapitalizm.htm. Доступно: 15.01.2022.

WORKS CITED

1. Schwab, Klaus, and Malleret Thierry. Covid-19: The Great Reset. Forum Publishing, Geneva, 2020.

2. Fursov, Andrey, “Kapitalizm, antikapitalizm i sud'by mira: zhizn' i smert' samoy zagadochnoy sistemy v istorii chelovechestva i yeyo antipoda”. Izborskiy Klub, Analitika, 1 avgusta 2021, https://izborsk-club.ru/21476. Dostupno: 15 yanwar’ 2021. [“Capitalism, anti-capitalism and the fate of the world: the life and death of the most mysterious system in the history of mankind and its antipode”. Izborsky Club, Analitics, 1 August 2021, Accessed 15 January 2021]. (In Russian)

3. Nersisiyan, Armen. «Haykakan q’aghaq’akrt’ut’yuny lokal q’aghaq’akrt’ut’yunneri dzevavorman hamatek’stum». ShPH gitakan teghekagir, N 1, A prak, ej 128-134. [“Armenian civilization in the context of the formation of local civilizations”. SHSU Scientific bulletin, N 1, Edition 1, pp. 128-134] 2019. (In Armenian)

4. ---. ««Haykakan yerazy» vorpes q’aghaq’akrt’akan hayets’akarg. Dzevakerpman ashkharhaq’aqak’akan, ashkharhamshakut’ayin yev ashkharhatntesakan nakhadryalnery». ShPH gitakan teghekagir, N 1, A prak, ej 82-95. [""Armenian dream" as a civilization concept. Geopolitical, geocultural and geoeconomic preconditions for registration". SHSU Scientific bulletin, N 1, Edition 1, pp 128-134] 2021. (In Armenian)

5. «Ashkharhazhoghovi koghmits’ Azgayin petut’yan anvtangayin himnadruyt’neri hrch’akumy». 25 dektember 2021, https://arjeq.am//1359/, hasaneli e՝ 15.01.2022. [“Proclamation of the security principles of the Nation by the Worldassembly". 25 December 2021, Accessed: 15.01.2022]. (In Armenian)

6. “Papa ob"yasnil, chto takoye inklyuzivnyy kapitalizm”. Vatican News, 1 noyabrya 2019,https://www.vaticannews.va/ru/vatican-citv/news/2019-11/papa-obvasnil-chto-takoe-

86

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

inklvuzivnvv-kapitalizm.htm. Dostupno: 15.01.2022. [“The Pope Explained What Inclusive Capitalism Is”. Vatican News, 1 November 2019. Accessed: 15.01.2022]. (In Russian)

7. «Zhamanakakits’ Ashkharhazhoghov. Himnavorum, arak’elut’yun, legitimats’um, Ashkharhazhoghovi hayets’akarger». 25 dektember 2021, https://arjeq.am//1359/, hasaneli e՝ 15.01.2022. [“Modern Worldassembly. Rationale, mission, legitimation, Concepts of the Worldassembly". 25 December 2021, Accessed: 15.01.2022]. (In Armenian)

APPLICATION OF ARMENIAN CIVILIZATION IN THE PROCESS OF ESTABLISHING A NEW WORLD ORDER

ARMEN NERSISYAN

Shirak State University, Department of Geography, Ph.D. in Geography, Associate Professor Gyumri, the Republic of Armenia

The article examines the content of the modern civilizational crisis, the nature of the New World Order perceived as a result of its overcoming, and the essence of the contradictory meta-political processes aimed at it.

It is the necessity and relevance of considering these issues that summarizes the purpose of this study and emphasizes the content of the social order of relevance.

In the course of the studv, a number of interrelated questions were put forward and resolved. In particular, the trends of the formation of the new world order and the nature of the processes already unfolding were examined in detail.

The above-mentioned issues were discussed from the perspective of the Armenian civilization, where the essence of the Armenian civilization application, i.e. the restoration and reassessment of its own historical mission as a political communicator, was explored and summarized as a key task.

To solve the research tasks methods of analysis, comparison, scientific methods of comparative geography and theoretical generalization were used.

The theoretical conclusions and suggestions received as a result of the research may be useful and applied in the spheres of state and national politics, as they will enable Armenia and Armeniancy to become active players of the New World Order formation process instead of passive subjects of influence.

Key words: Armenian civilization, New World Order, national state, civilizational application, civilizational area, geopolitical structure of the Planet, metapolitics, ethnic vitality.

87

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

ЗАЯВКА АРМЯНСКОЙ ЦИВИЛИЗАЦИИ В ПРОЦЕССЕ УТВЕРЖДЕНИЯ НОВОГО МИРОПОРЯДКА

АРМЕН НЕРСИСЯН

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

преподаватель кафедры географии Ширакского государственного университета, кандидат географических наук г. Гюмри, Республика Армения

В статье рассматривается содержание современного характер нового миропорядка, цивилизационного кризиса, в контексте результатов его преодоления и сущность направленных на него противоречивых метаполитических процессов.

Именно необходимостью изучения этих вопросов и актуальностью социального заказа обусловлена цель данного исследования.

В ходе работы был выдвинут и решен ряд взаимосвязанных вопросов. В частности, были детально рассмотрены тенденции становления нового миропорядка и характер уже разворачивающихся процессов.

Данные вопросы были рассмотрены в аспекте армянской цивилизации, где в качестве ключевой идеи была исследована и обобщена суть армянской цивилизационной концепции, которая заключается в, то восстановление и переоценке собственной исторической миссии.

Для решения поставленных задач мы использовали методы анализа, сопоставления, научные методы сравнительно-географического, теоретического обобщения.

Полученные результат исследования и теоретические выводы и предложения могут быть применены в сферах государственной и национальной политики, так как они могут способствовать тому, чтобы в процессе формирования нового миропорядка чтобы Армения и армянство из пассивного субъекта влияния перешли в статус активного игрока.

Ключевые слова: армянская цивилизация, новый миропорядок,

национальное государство, цивилизационная заявка, цивилизационный ареал, геополитическая структура планеты, метаполитика, этноориентированная политика.

88

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.