Научная статья на тему 'ՏԵՐՄԻՆՈՒՍ ԸՆՏՐԱԽԱՎԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ՏԵՐՄԻՆՈՒՍ ԸՆՏՐԱԽԱՎԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
28
11
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ընտրախավ / տերմինուս / ԱՄՆ / հեղափոխություն / անցումային պատմակարգ / կեղծ ընտրախավ / գաղութ / անկախություն / անցում

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Քոչինյան Արեգ

Հոդվածի նպատակն է տալ անցումային պատմակարգում գտնվող ընտրախավի դրա հետ կապված հասարակական կառուցակարգերի ու գործընթացների նկարագրությունը տերմինուսի տեսության շրջանակներում, միջգիտակարգային ձևաչափով կոնկրետ օրինակի հիման վրա: Մեր խնդիրն է ուսումնասիրել ամերիկյան անցումային պատմակարգի առանձնահատկությունները, նկարագրել դրա արդյունքում արդիական, ժողովրդավարական ու իրավական պետության ստեղծման գրավականները, բացահայտել տերմինուսի տեսության դերը վերոշարադրյալում։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (վերացարկման, վերլուծության, համադրման, դեդուկտիվ ինդուկտիվ հետազոտության) այնպես էլ հատուկ (պատմական հետազոտության, թոյնբիական քաղաքակրթական ալիքների տեղային կիրառման, համեմատական վերլուծության) մեթոդներ։ Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ hասարակությունը իր բնականոն զարգացման ընթացքում մշտապես գտնվում է ընտրախավերի հերթափոխման փակ շրջափուլի՝ տերմինուսյան փոփոխության մեջ։ Սովորաբար այդ հերթափոխերը տեղի են ունենում անցումային պատմակարգերում։ Ամերիկյան հեղափոխությունը հենց այդպիսի անցումային պատմակարգ է, որի արդյունքում ստեղծվում է պետական կառավարման աննախադեպ համակարգ հասարակական համակեցության որակապես նոր ձև, որոնք իրենց հերթին արդեն ապահովում են հերթափոխման նոր՝ պարբերական ներհամակարգային ձև։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

TERMINUS ELITE THEORY IN THE CONTEXT OF AMERICAN TRANSITION FORMATION

The purpose of the article is to give a description of an elite as well as its public institutions and processes being in the transition formation within the framework of the Terminus elite theory in an interdisciplinary format based on a specific example. Our task is to reveal the feature of American transition formation, describe the guarantees of the creation of a modern, democratic and legal state as a result, identify the role of Terminus theory in the above mentioned. In the course of the study, both scientific (analysis, synthesis, deductive and inductive research) and special (historical research, local application of Toynbee civilizational waves, comparative analysis) methods were applied. As a result of the study, the following conclusion was formed: during its normal development, the society is always in a closed circle of shifts of elites - the Terminus shifts. These shifts usually take place in transition formations. The American revolution is one of those phenomena, that results into the creation of an unprecedented system of public administration and qualitatively new form of social coexistence.

Текст научной работы на тему «ՏԵՐՄԻՆՈՒՍ ԸՆՏՐԱԽԱՎԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ՏԵՐՄԻՆՈՒՍ ԸՆՏՐԱԽԱՎԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*

ՀՏԴ 94(73)

ԱՐԵԳ ՔՈՉԻՆՅԱՆ

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է տալ անցումային պատմակարգում գտնվող ընտրախավի և դրա հետ կապված հասարակական կառուցակարգերի ու գործընթացների նկարագրությունը տերմինուսի տեսության շրջանակներում, միջգիտակարգային ձևաչափով կոնկրետ օրինակի հիման վրա:

Մեր խնդիրն է ուսումնասիրել ամերիկյան անցումային պատմակարգի առանձնահատկությունները, նկարագրել դրա արդյունքում արդիական, ժողովրդավարական ու իրավական պետության ստեղծման գրավականները, բացահայտել տերմինուսի տեսության դերը վերոշարադրյալում։

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (վերացարկման, վերլուծության, համադրման, դեդուկտիվ և ինդուկտիվ հետազոտության) այնպես էլ հատուկ (պատմական հետազոտության, թոյնբիական քաղաքակրթական ալիքների տեղային կիրառման, համեմատական վերլուծության) մեթոդներ։

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ hասարակությունը իր բնականոն զարգացման ընթացքում մշտապես գտնվում է ընտրախավերի հերթափոխման փակ շրջափուլի' տերմինուսյան փոփոխության մեջ։ Սովորաբար այդ հերթափոխերը տեղի են ունենում անցումային պատմակարգերում։ Ամերիկյան հեղափոխությունը հենց այդպիսի անցումային պատմակարգ է, որի արդյունքում ստեղծվում է պետական կառավարման աննախադեպ համակարգ և հասարակական համակեցության որակապես նոր ձև, որոնք իրենց հերթին արդեն ապահովում են հերթափոխման նոր' պարբերական ներհամակարգային ձև։

Հիմնաբառեր' ընտրախավ, տերմինուս, ԱՄՆ, հեղափոխություն, անցումային պատմակարգ, կեղծ ընտրախավ, գաղութ, անկախություն, անցում:

Ընտրախավը և կեղծ ընտրախավը տերմինուսի տեսության շրջանակներում

Ընտրախավ: Հասարակության քաղաքակրթական ինքնությունն ուղղորդող և այն առավել վառ կերպով արտահայտող ընկերային շերտ, որն իրականացնում է հասարակության կառավարումն ու առաջնորդումը ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, տնտեսական ու հոգևոր դաշտում: Ընտրախավի իշխանությունը համակարգային է և բոլոր ոլորտներում դրսևորվող։ Ըստ Պարետտոյի՝ ընտրախավին պատկանելությունը պայմանավորված է ոչ թե արյունակցական կամ զբաղեցվող պաշտոնների առանձնահատկություններով, այլ կրթական, նպատակային, ռեսուրսային և կամային հատկանիշներով* 237: Ընտրախավին բնորոշ են ընկերային աստիճանների

* Հոդվածը ներկայացվել է 14.06.2020թ., գրախոսվել' 16.06.2020թ., տպագրության ընդունվել' 20.09.2020թ.:

237 Парето В. Трансформация демократии, Москва, Территория будущего, 2011, С. 207.

70

ք

Ակտիվ

Լատենտ

)

Գրաֆիկ 1 (հասարակության տերմիմուսյան գծապատկերը) Պատմության ընթացքում սահմանաքարերը հաճախակի ընկնում էին Լւ վերատեղադրվումշրջակայքի անտեղյակ բնակիչների կողմից արդեն ուրիշ վայրերում, երբեմն գյխիվայր շրջված

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

առկայությունը, որոնց միջոցով յուրաքանչյուրն իր գործունեության արդյունքում կարող է մտնել և դուրս գալ այդ խմբից: Սովորաբար այն վառ կերպով ներկայացնում է և, որպես կանոն, նաև թելադրում տվյալ հասարակությանը բնորոշ ընկերային-

հոգեբանական գծերը, վարվեցողության կանոնները, բարեվարքությունը, ճաշակը և անգամ չարի ու բարու մասին հիմնարար պատկերացումները: Ընտրախավն առաջանում է հասարակական զարգացման այն փուլում, երբ արդեն առկա է սեփական ես-ի տեղավորում հասարակական պատկանելության մեջ, և կան իշխանության ձևավորված տարրեր։ Ըստ Հայզինգայի՝ ընտրախավը, որպես ընկերային խումբ, անբաժանելիորեն կապված է իշխանության և դրա նկատմամբ կամքի ֆենոմենի հետ238:

Կեղծ ընտրախավ: Ընտրախավի ֆիզիկական բնաջնջման կամ դրա բարոյական քայքայման պայմաններում առաջ եկող ընկերային շերտ, որն իր վրա է վերցնում առաջնորդումն ու մշակութային ինքնության ուղղորդումը, սակայն տապալում է կենսունակ համակեցական համակարգի ստեղծումը, կոչվում է կեղծ ընտրախավ: Բարոյական քայքայում եզրույթը վերցված է Էյիասի աշխատանքից և այստեղ օգտագործվում է նկարագրելու համար «շեղումը՝ տվյալ հասարակությունում և տվյալ ժամանակաշրջանում ընդունված բարոյական ու արժեհամակարգային նորմերից։ Ընդ որում՝ շեղմանը չի հաջորդում բարոյական նոր համակարգի հիմնումը կամ հիմնված նոր համակարգը չի ապահովում համակեցության կենսունակ միջավայր»239: Այսպիսով՝ կեղծ ընտրախավը, չտիրապետելով բավարար մարդկային, կրթական, գաղափարական կամ այլ ռեսուրսների և չունենալով ընկերային աստիճանների համակարգերը, տապալում է իր օրինակով նոր հասարակության կառուցումն ու տանում այն կա'մ դեպի կործանում, կա'մ էլ լճացում։ Սա տեղի է ունենում անհատի ու հասարակության անվտանգությունը, բարեկեցությունն ու բնականոն զարգացումը ապահովող նոր հասարակարգ կառուցելու կամ դրա կառուցման դեպքում հասարակությունը դրանում տեղավորելու անկարողությունից։ Ընդ որում, նոր հասարակարգը չի կարող հիմնված լինել բռնության վրա, քանի որ դա արդեն իսկ բացառում է վերոնշյալ անվտանգությունն ու բարեկեցությունը և հանդիսանում նոր ռեժիմի անկարողության ցուցիչ։ Մինչդեռ չկարողանալով մարդկանց տալ որակյալ կյանք՝ մշակութային, բարոյական, քաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններ, որոնք ապահովում են մարդու' ժամանակին համընթաց, բարեկեցիկ ու անվտանգ կենսագործունեությունը, կեղծ ընտրախավը հիմնականում արդեն հենվում է ֆիզիկական կամ հոգևոր բռնության (հոգևոր-մշակութային, բարոյական, ճաշակի ու կրթության արհեստական անկման կենտրոնացված քաղաքական կազմակերպում) վրա:

Տերմինուսի տեսություն: Տերմինուսը Հին Հռոմեական աստվածություն է, սահմանների հովանավորը: Նրա անվամբ էին կոչվում նաև սահմանաքարերը, որոնք ունեին զուգահեռանիստի տեսք: Դրանք տեղադրվում էին պետության սահմաններին՝ մի կողմով խրված լինելով հողի մեջ։

Ընտրախավը և կեղծ ընտրախավը միաժամանակ ֆիզիկապես գոյություն ունեն ցանկացած հասարակությունում: Կապված ժամանակաշրջանի, գոյություն ունեցող

238 Хайзинга Й., Хомо Луденс, Санкт-Петербург, Азбука, 2019, С. 105.

239 Элиас Н., Придворное общество, Москва, Языки славянской культуры, 2002 С. 327.

71

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ռեսուրսների, կամքի և այլ նախապայմանների հետ' դրանցից մեկը ակտիվ է, իսկ մյուսը' լատենտ: Անցումային պատմակարգերում (հեղափոխություններ, հեղաշրջումներ և այլն) դրանք կարող են դիրքափոխվել: Այսպես, եթե մենք հասարակությունը համեմատենք տերմինուսի հետ, ապա քարի վերևինը՝ իշխող մասը, ընտրախավն է, իսկ ներքևինը՝ հողի մեջ խրվածն ու չերևացողը՝ կեղծ ընտրախավը, որոնք երկուսն էլ միաժամանակ առկա են, սակայն միայն մեկն է երևում։ Եթե քարը վերցնենք և շուռ տանք, ապա դարձյալ երկուսն էլ առկա կլինեն, պարզապես չի երևա արդեն ընտրախավը. այսինքն՝ հասարակության պարուրաձև պատմության մեջ լինում է նշված երկու ընկերային խմբերի առաջնորդության (ակտիվ-պասիվ դերակատարման) հերթափոխություն։ Ընդ որում, հերթափոխության օրինակները կարող են լինել ամենատարբեր ժամանակային ու գործառնական տիրույթում։ Տերմինուսի օրինակի ընտրությունը պայմանավորված է ինչպես կեղծ ընտրախավի իշխանության անբնականությունը, այնպես էլ հասարակության կառուցվածքի' հիմնարար վտանգներով պայմանավորված

անխուսափելիությունը ցույց տալու ցանկությամբ: Վերջնարդյունքում հասարակության մեջ լատենտ վիճակում գտնվող ընտրախավը պետք է ստեղծի այլընտրանք, օրինակ' լուսավորականների գործունեություն, որով կթոթափի կեղծ ընտրախավի ստեղծած համակարգը:

Ամերիկայի 13 գաղութները, գաղութաբնակները և հին ընտրախավը

Օվերին գրում է, որ «Ամերիկա մայրցամաքի հայտնագործումից հետո Եվրոպայում սկիզբ առավ երկու գործընթաց' եվրոպական բնակչության արտահոսք դեպի նոր գաղութներ և պետությունների միջև ծավալվող անզիջում պայքար' նոր մայրցամաքի հարստություններին տիրանալու և այն գաղութացնելու համար»240: Այդ անզիջում պայքարում ընդհանուր առմամբ հաղթանակող դուրս եկավ Միացյալ Թագավորությունը, որը, մի քանի անգամ հաղթելով վերադասավորումներ ապահովող պատերազմներում (Ակադիայի պատերազմ, 1701-1713 թվականների պատերազմ, Յոթնամյա պատերազմ), կարողացավ մրցակությունից դուրս թողնել թե' Ֆրանսիաին և թե' այլ Եվրոպական տերություններին: «Մինչև 18-րդ դարի 60-ական թվականները Միացյալ Թագավորությունը, զավթելով Հյուսիսային Ամերիկայի արևեւյան ափի հյուսիսային հատվածի մեծ մասը և ստանալով անգլիացի գաղութաբնակների աջակցությունը, կայուն վերահսկողություն սահմանեց տեղում»241:

Ըստ Սեմուել Ադամսի' դեռևս 1620 թվականին մեկնարկելով գաղութաշինության գործընթացը' «Թագավորությունը սկզբնական շրջանում վարում էր գաղութաբնակների հանդեպ հովանավորչական քաղաքականություն' ունենալով երկու նպատակ. առաջին' նպաստել նոր աշխարհում անգլո-սաքսոնական և բողոքական տարրի առավելագույն տարածմանը, և երկրորդ' ստանալ այդ տարրի անվերապահ աջակցությունը իր' դեռևս թույլ դիրքերը ամրապնդելու համար»242:

Սակայն ժամանակի ընթացքում' լուծելով երկու խնդիրներն էլ և ամրապնդելով դիրքերը' մետրոպոլիան ձեռնամուխ եղավ նոր քաղաքականության, որ ուղղված էր գաղութների առավելագույն ֆինանսատնտեսական շահագործմանը և գաղութների ընկերային քաղաքական կյանքի վրա ամբողջական վերահսկողության սահմանմանը: 18-րդ դարը Միացյալ Թագավորությունում արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանն է: Եվ նոր արդյունաբերական տնտեսությունը կարիք ուներ ոչ միայն էժան հումքի, որը մշտապես ձեռք էր բերվում գաղութներից, այլև մեծ սպառման

240 Overy R., The Times Complete History of the World, Atlas of World History, London, The Times Books, 2010, p. 69-70.

241 Cincotta H., An Outline of American History, Washington, US Information Agency, 1994, Chapter 2: The Colonial Period, New England, Society, Schools and Culture

242 Adams S., The Rights of the Colonists as Man, New York, Barnes and Noble, 2012, p. 19-24.

72

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

շուկաների: Հովանավորչության (մերկանտելիզմի) քաղաքականության պատճառով գաղութները կարող էին առևտրով զբաղվել բացառապես մետրոպոլիայի հետ, գործող մի շարք սահմանափակումների պատճառով դրանք չէին կարողանում տեղում զարգացնել արդյունաբերությունը։ Այդ ամենի արդյունքում գաղութները հայտնվում էին առևտրային հավասարակշռության խորը պասիվության մեջ և Թոմաս Ջեֆերսոնի գնահատմամբ՝ վերածվում էին «Մետրոպոլիայի տնտեսական հավելվածի»։243 Առավելություններ ու մենաշնորհներ էին տրվում մետրոպոլիայից եկող առևտրականներին, պետական աջակցություն էին ստանում մետրոպոլիայի բանկիչները, վաշխառուները, այս ամենը ստեղծում էր անհավասար և ոչ մրցակցային մթնոլորտ։

Առևտուրն ընդհանրապես գտնվում էր մետրոպոյիայից նշանակվող պետական ծառայողների՝ սուպերինտենդանտների ամբողջական վերահսկողության տակ, ինչը վերոնշյալ հովանավորչության քաղաքականության շրջանակներում անհնարին էր դարձնում անգամ անօրինական առևտուրն այլ երկրների ներկայացուցիչների հետ։

Արտադրության ոլորտում գործող սահմանափակումները հատկապես

վերաբերում էին նավաշինության գործին, որը Բրիտանական կայսրության սահմանների մեջ բացառապես մետրոպոյիայի մենաշնորհն էր։ 1750-ականների երկրորդ կեսից պետական նպատակադրված քաղաքականության պատճառով գաղութների

ֆինանսավարկային համակարգը գրեթե անկման (կոլապսի) ենթարկվեց և ամբողջովին փոխարինվեց մետրոպոյիական կապիտալի վրա հիմնվածով։ Նշված համայիր քաղաքականության արդյունքում հետզհետե կրճատվում էին գաղութների բնակչության եկամուտները, ընդ որում, խոսքը գնում է բնակչության գրեթե բոլոր շերտերի մասին։

18-րդ դարի կեսերից սկիզբ էր առել տեղական ու համայնքային ինքնակառավարման մարմինների իրավունքների սահմանափակման քաղաքականություն, որը նպատակ ուներ հնարավորինս սահմանափակել տեղական խորհուրդների ու խորհրդարանների յիազորություններն ու առավելություն տալ մետրոպոյիայից նշանակվող նահանգապետերին։

Այդ փոփոխությունները նաև անջրպետ էին ստեղծում տեղաբնակների և պետական ծառայող հանդիսացող ընտրախավի միջև։ Ընտրախավը, ֆինանսական կախման մեջ գտնվելով մետրոպոլիայից և դրանով իսկ կտրված լինելով գաղութների բնակչության ֆինանսական խնդիրներից, հետզհետե հեռանում էր բնակչությունից, հակադրվում դրան և դրա շահերը սպասարկող ընկերային խմբին և վերածվում այն շահագործող խմբի։

Այսպիսով' գաղութաբնակների հասարակությունում հին ընտրախավը ժամանակի ընթացքում քայքայվում է կեղծ ընտրախավի մակարդակի և ձևավորվում են նոր ընտրախավի (լատենտ ընտրախավ) սաղմ հանդիսացող ինտելեկտուալ խմբակները, որոնք ժամանակի ընթացքում պետք է գերիշխող դիրք գրավեին հասարակության մեջ։

Անցման պատմակարգի նախադրյալները, մեկնարկը և նոր ընտրախավը

Ինչպես գրում է Սիմմոնսը, դեռևս 17-րդ դարի առաջին կեսից գաղութներում սկսվում է դասական տիպի տեղական կրթական համակարգի ձևավորումը244: Դասական կրթական համակարգը և մասնավորապես տեղում հիմնված նոր համալսարանները դառնում են նոր տեղական ընտրախավի ձևավորման (կամ լատենտ ընտրախավի ակտիվացման) ու կազմակերպման հիմնական կենտրոնները։ ԱՄՆ հիմնադիր հայրերը, հանդսիանալով նոր ձևավորվող տեղական ընտրախավի ներկայացուցիչներ և իրենց կրթությունը ստանալով տեղի դասական կրթական

243 Jefferson T., A Summary of the Rights of British America, New York, Bames and Noble, 2012,

p. 33.

244 Simmons L., Climbing Parnassus: A New Apologia for Greek and Latin, Wilmington, Delaware, ISI Books, 2002, p. 14-51.

73

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

հաստատություններում, Հոլմսի ձևակերպմամբ' «տոգորվում էին դասական մտածողների առաջադիմական ու մարդակենտրոն գաղափարներով»245:

Դասական տիպի կրթությունն իհարկե չէր կարող տալ ազգային-պետական կրթական համակարգին հավասարազոր արդյունքներ, ի մասնավորի վառ արտահայտված պետական մտածողություն, սակայն «Թոյնբիական քաղաքակրթական ալիքների»246 միջոցով այն ուսանողների շրջանում ձևավորում էր քննադատական մտածողություն, ազատական գաղափարներ, մարդասիրություն և ընդհանուր աժեքների վրա հիմնված տեղական ինքնություն։ Նշված արժեքներն ու կարողությունները հակադիր են միահեծան, բռնի իշխանությանն ու շահագործմանը։

Ջեյմս Օտիսը՝ հեղափոխության առաջին հրապարակախոսներից մեկը, գաղութների համար պատրաստել էր երկու կարևոր նախահեղափոխական դասական իդեալներ՝ ուշադրություն հրավիրելով հունական գաղութային քաղաքականության և հռոմեական բնական օրենքի սկզբունքների վրա: Հույներին նա ներկայացնում էր որպես գաղութների ամբողջական հավասարությունն ու անկախությունը ճանաչողների, իսկ հռոմեացիներին գնահատում այն գաղափարի համար, որ ճշմարիտ օրենքը բնության հետ ներդաշնակության գլխավոր պատճառն է և զսպումներն ու հավասարակշռությունը երաշխավորող գործնականում ամենաճիշտ պայմանը»: Հատկանշական է, որ հունական քաղաքականությունը ցույց էր տալիս ամերիկացիներին, թե ինչպես է Միացյալ Թագավորությունը պարտավոր հարգել իր գաղութներին, իսկ հռոմեական տեսլականը մատնանշում էր իշխանության սահմանափակման կարևորությունը247:

1764-65 թվականներին առանց այն էլ լարված վիճակը էլ ավելի է սրվում, քանի որ տնտեսական քաղաքականությունը սկսում է արդեն բացահայտորեն ոտնահարել գաղութաբնակների իրավունքները։ 1764 թվականին ընդունված «Անարդար օրենքները» անհավասար հարկում էին ենթադրում ամերիկյան և մետրոպո[իայի՝ միևնույն գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների համար, դրանից զատ սահմանվում էին մի քանի նոր և մետրոպո[իայում բացակայող հարկատիպեր։

1765 թվականին ընդունվում է «Դրոշմատուրքի օրենքը», որով մաքսային ծառայությունը անցնում է զինվորական վերահսկողության ներքո և մետրոպո[իայում փաստացի հաստատված այնպիսի հիմնարար իրավունքները, ինչպիսիք են՝ մասնավոր սեփականությունը, անձնական տարածքը, անձի և կեցավայրի անձեռնմխելիությունը, ոտնահարվում են ու հանձնվում պետական պաշտոնյաների հայեցողությանը։ Խստացումների այս փուլը առաջացնում է հակադրման առաջին այիքը, որը դեռևս արտահայտվում էր ցույցերով, գործադուլներով և քաղաքային խորհուրդների կողմից մետրոպոյիա ուղարկվող բողոքներով։ Այդ ամենին ի պատասխան՝ 1766-67 թվականներին պառլամենտի որոշմամբ գաղութներում տեղակայվում են զինված ուժեր։

1767 թվականին «Դրոշմատուրքի օրենքը» չեղարկվում է, սակայն փոխարենը մտցվում են այլ հարկեր։ Հենց այդ շրջանում է ենթադրաբար Ջեյմս Օտիսի կողմից առաջ քաշվում «ոչ հարկմանը առանց ներկայացուցչության» թեզը248, որը պահանջում էր գաղութների բնակչությանը վերաբերող որոշումների կայացմանը գաղութների բնակչության ներկայացուցիչների մասնակցությունը, որ ըստ էության նոր ընտրախավի խաղաղ կառուցակարգայնացման նախագիծ էր։ Այս թեզը մեծ արձագանք է գտնում գաղութների բնակչության լայն շրջանակներում և տեղական ինքնակառավարման մարմիններում ու մի քանի անգամ ներկայացվում պառլամենտին։ Թեզին ի պատասխան՝ Պառլամենտը դեկլարատիվ կերպով հայտարարում է դրա

245 Holmes L., The Faiths of the Founding Fathers, Oxford, Oxford University Press, 2006, p. 49.

246 Թոյնբի Ա., Հասու լինել պատմությանը, Երևան, Անտարես, 2013, էջ 216-217:

247 Otis J., Rights Of The British Colonies Asserted And Proved, 1764, Online Library of Liberty, https://oll.libertvfund.org/pages/1763-otis-rights-of-british-colonies-asserted-pamphlet (13.06.2020).

248 Otis J., op. cit.

74

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

անընդունելիության մասին, զգալիորեն լայնացնում նահանգապետերի

լիազորությունները և չենթարկվելու պարագայում նրանց տալիս տեղական խորհուրդները ցրելու լիազորություն։ Այսպիսով՝ Թագավորական իշխանությունը

մերժում է նոր ընտրախավի կառուցակարգայնացման խաղաղ տարբերակը և ընտրում կեղծ ընտրախավի պաշտպանության տարբերակը՝ ճանապարհ բացելով ստեղծարար բռնության համար։ Պառլամենտը ավելացրեց նաև բանակի թվակազմը՝ այն տեղակայելով արդեն գաղթուների քաղաքներում։ Սա լարեց մթնոլորտը, բայց այն հատկապես թեժացավ Բրիտանական կայսրության տնտեսական դժվարություններին զուգահեռ, որոնց արդյունքում մետրոպոլիան խստացնում էր նաև իր հարկային քաղաքականությունը։

Չերչիլի գնահատմամբ՝ «Միացյալ Թագավորության վարած քաղաքականությունը հակադրվել էր գաղութների գրեթե բոլոր ընկերային խավերի շահերին և նրանց մոտ առաջ էր բերում մետրոպոլիայի դեմ ուղղված տրամադրությունների աճ»249:

Չնայած վարվող քաղաքականությանը և բոլոր ճնշումներին՝ գաղութները զգալի հաջողության հասան տնտեսական առաջնթացի ասպարեզում։ Սկսվեց ձևավորվել ամերիկյան ազգային շուկան։ Միաժամանակ Բեյլինի պնդմամբ՝ «գնում էր նոր տեղական մշակույթի ձևավորումը և տեղի էր ունենում ազգային ինքնագիտակցության աճ»250։ Սա նոր, ամերիկյան պետականակիր ազգի ձևավորման գործընթացն էր։ Շուտով չնայած բոլոր սահմանափակումներին՝ ամերիկյան բուրժուազիան պետք է դառնար մետրոպոլիայի բուրժուազիայի տնտեսական մրցակիցը նավաշինության, առևտրի, ապա նաև՝ մանուֆակտուրայի բնագավառում։

1772 թվականին «Ազատության Որդիներ» կազմակերպության կողմից ստեղծվում է գրագրության կոմիտե, որը նախ բանախոսների, ապա և հեղափոխականների համար դառնում է կապի ու հաղորդակցության արդյունավետ միջոց։ Այս կազմակերպությունը հնարավորություն է տալիս 13 գաղութների մտավոր շրջանակներին գտնվելու մի հարթության և մի իրականության մեջ, ինչն իր հերթին, ըստ Բեյլինի, «մեծ ազդեցություն է ունենում շարժման հետագա կազմակերպվածության վրա»251:

Ընդհանրապես կազմակերպվածությունը անցումային պատմակարգում գտնվող այս հասարակության բնորոշ գծերից մեկն է։ Նախ՝ դեռ 18-րդ դարի կեսերից սկսվել էր արհմիությունների և գիլձիաների ձևավորման գործընթացը, որը նոր և շատ ավելի մեծ թափ է առնում «Դրոշմատուրքի օրենքի» դեմ պայքարի արդյունքում։ Այս կազմակերպությունների գործունեության ընդարձակման, միջգաղութային համագործակցության ու քաղաքականացման արդյունքում են ձևավորվում քաղաքական-հեղափոխական բազմաթիվ գաղտնի ակումբներ ու կազմակերպություններ։ Առավել նշանավորներից են «Ազատության որդիներ»-ը, «Vox Populi»^, «Նեպտունի որդիներ»-ը, «Ազատության դուստրեր»-ը. Սրանք, նախ ձևավորվելով որպես գաղտնի խմբակներ, անդամներ ձեռք բերելով և հզորանալով, վեր էին ածվում նոր ընտրախավին սատարող հզոր շարժումների։ Շարժումներ, որոնք առաջ էին տանում միջգաղութային համագործակցության և հեղափոխության գաղափարները։ «Ազատության որդիներ»-ն են առաջին միջգաղութային համաժողովների կազմակերպիչները, որոնց շնորհիվ բոլոր գաղութների ներկայացուցիչները առաջին անգամ հնարավորություն ստացան միասնական քաղաքական օրակարգ քննարկելու։

Սակայն քաղաքական պայքարի առաջամարտիկներն ու նոր ընտրախավի կառուցակարգային սաղմերն անշուշտ տեղական քաղաքային խորհուրդներն էին, որոնք

249 Churchill W., The Age of Revolution, A History of the English-Speaking Peoples, Volume 3, New York, RosettaBooks, 1957, Book 8, Chapter 4.

250 Bailyn B., The Ideological Origins of the American Revolution, Cambridge, Massachusetts, 1967,

p. 94.

251 Bailyn B., op. cit., p. 198-203.

75

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

թե' կրթությամբ և թե' գործունեությամբ հասարակության ամենաառաջադեմ ու ամենակրթված թևն էին կազմում252:

Այսպիսով՝ ամերիկյան հասարակությունը մտել էր անցումային պատմակարգի փուլ, երբ նախկինի պես այլևս հնարավոր չէր ապրել, ու ձևավորվում էին համակեցության նոր կաննոններ։

Ամերիկյան ստեղծարար բռնությունը և անցումային պատմակարգը

Դեռևս 1773 թվականին պառլամենտը որոշում էր կայացրել Արևելահնդկական ընկերությանը թույլ տալ որոշ ապրանքների անմաքս ներմուծում 13 գաղութների տարածք, ինչը տնտեսական դժվարություններ էր ստեղծում գաղութաբնակների համար։ Մի քանի անգամ այս մասին բարձրաձայնվեց, սակայն բոլոր բողոքները մնացին անպատասխան։ 1773 թվականի դեկտեմբերի 16-ին Բոստոնի բնակիչները հարձակվեցին թեյով բեռնված նավերի վրա, որոնք եկել էին Հնդկաստանից, և ծովը թափեցին ողջ բեռը՝ պատճառելով ահռելի ֆինանսական վնասներ։ Այս իրադարձությունը պատմության մեջ հայտնի է «Բոստոնյան թեյախմություն» անունով:

Ի պատասխան' Միացյալ թագավորության կառավարությունը փակեց Բոստոնի նավահանգիստը և սկսեց նախապատրաստվել գաղութներ մեծ զորք ուղարկելուն: 1774 թվականի սեպտեմբերի 5-ին հեղափոխական միությունների (ասոցիացիաների) և քաղաքային խորհուրդների մեծ ջանքերի շնորհիվ Ֆիլադելֆիայում հրավիրվեց առաջին մայրցամաքային համաժողովը: Համաժողովի որոշումները կարելի է ամփոփել երեք խմբերի մեջ'

1. «Անտանելի օրենքների» չեղարկում,

2. Ոչ մի հարկում առանց ներկայացուցչության,

3. Հավասար իրավունքներ գաղութաբնակների և մետրոպոլիայի ներկայացուցիչների միջև253:

Համաժողովում որոշում է կայացվում իրականացնել բոյկոտ և կասեցնել առևտուրը մետրոպոլիայի հետ, սակայն անկախության պահանջ դեռևս չի դրվում: Համաժողովը ժամանակավորապես իր վրա էր վերցնում գաղութների կառավարման խնդիրները, տեղերում ստեղծվում են կոմիտեներ ու կոնվենտներ, որոնք զբաղվում են տեղական ու տարածքային կառավարման խնդիրներով:

Տեղերում սկսում են արագորեն ձևավորվել ինքնապաշտպանական ուժեր: Միացյալ թագավորությունը, ի պատասխան, Ամերիկա ուղարկեց զորքեր ու նավատորմ: Գաղութաբնակները դիմեցին զենքի: 1775 թվականի ապրիլի 19-ին Քոնքորդի և Լեքսինգթոնի մոտ թագավորական զորքերը ծանր կորուստներ կրեցին: Համաժողովը մայրցամաքային բանակի գլխավոր հրամանատար նշանակեց Ջ. Վաշինգտոնին: Պատերազմի առաջին տարիներին ամերիկացիները անհաջողության մատնվեցին և կորցրին Նյու Յորքը (1776) և Ֆիլադելֆիան (1777), բայց պատերազմի ընթացքում հետզհետե ամերիկյան բանակի մարտունակությունը բարձրանում էր, բռնությունը, որ գործադրվում էր հասարակության դեմ, խաղում էր կատալիզատորի դեր և արագացնում էր հասարակության անցման ու նոր ազգի ձևավորման գործընթացները: 1777 թվականի հոկտեմբերի 17-ին Սարատոգայի մոտ ամերիկացիների տարած հաղթանակը նպաստեց ԱՄՆ-ի ռազմական ու միջազգային դրության բարելավմանը:1781 թվականի հոկտեմբերին բրիտանացիները պարտություն կրեցին Յորկթաունում, պատերազմի ակտիվ փուլն ավարտվեց: 1783 թվականին սեպտեմբերի

252 Жидков О. А., Крашенинникова Н. А., История государства и права зарубежных стран, ч. 2, Москва, Норма, 2004, С. 25.

253 Address of The First Continental Congress to The Inhabitants of the Several Anglo-American Colonies, New York, Bames and Noble, 2012, p. 54-65.

76

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

3-ին Վերսալում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Միացյալ Թագավորությունը ճանաչեց Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախությունը:

Սեմուել Ադամսի պնդմամբ' «ամերիկացիները պատերազմում հաղթեցին աշխարհի հզորագույն կայսրությանը, բայց դա արդյունք էր ոչ թե ուժային հավասարության, այլ պարտիզանական պատերազմի, հասարակական համերաշխության ու համընդհանուր ներքին աջակցության»254: Դա իր հերթին վկայում է տեղական ինքնության և հասարակական շահի ընկալման մասին:

1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը, որը սկիզբ դրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծմանը և ամերիկյան

ժողովրդավարության ու սահմանադրականության ձևավորմանը, ամերիկյան

հասարակության վերակազմակերպմանը արխայիկ ավանդականից ժամանակակից իրավականի: Այս փաստաթուղթն իր ժամանակին ունեցել է հեղափոխական

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

նշանակություն: Նախկին գաղութները ազատ ու անկախ նահանգներ հռչակելը նշանակում էր մարտահրավեր գոյություն ունեցող աշխարհակարգին, մետրոպոլիա-գաղութ հարաբերություններին ընդհանրապես: Ինչպես նշվում է ԱՄՆ բնակիչներին ուղղված Կոնգրեսի դիմումում' «Միապետությունից անցումը հանրապետության հիմնավորապես փոխում է մարդու դերը' մարդը հպատակից դառնում է ազատ քաղաքացի, ենթակայից' տեր, տեր իր երկրի և իր ճակատագրի»255: Հեղափոխություն էր կատարվում իշխանության մասին պատկերացումներում. անտիկ աշխարհի անկումից ի վեր առաջին անգամ իշխանության գերագույն կրող էր հռչակվում ժողովուրդը:

Ինչպես առաձին նահանգների, այնպես էլ Միացյալ Նահանգների սահամանադրության մեջ տեղ գտան ժողովրդի ինքնիշխանության նշանակալի մակարդակը երաշխավորող մի շարք սկզբունքներ:

Նշյալ սկզբունքները ներառում էին հետևյալ դրույթները' օրինական կառավարումը պահաջում է ժողովրդի համաձայնությունը, ժողովուրդն իրավունք ունի հեղափոխության ճանապարհով բռնապետական կառավարության տապալման, ռազմական իշխանությունը ենթակա է քաղաքացիական իշխանությանը, պետական կառավարման օրենսդիր, գործադիր ու դատական ոլորտների տարանջատում, կառավարության իշխանությունը սահմանափակվում է օրենքով, ինչպես նաև Վեբստերի նշած «իշխանության աշխարհագրական կենտրոնացվածության սահմանափակումը' տեղական կառավարություններին անկախության էական չափաբաժին ընձեռելու ճանապարհով»256:

Արդի իրավական հասարակության կառուցման ճանապարհին ահռելի նշանակություն ուներ կրթության գործը: Լուսավորության ոլորտին լուրջ աջակցություն էր ցուցաբերվում պետության կողմից: Լոյալիստներից բռնագանձված գումարի և հողի մի մասը անմիջականորեն օգտագործվում էր լուսավորական նպատակներով: Աշխարհիկ կրթության զարգացման միտում էր նկատվում, որը սկսում էր գերիշխել կրոնականին: Եթե մինչև 1776 թվականը կառուցված տասը քոլեջներից միայն մեկն էր աշխարհիկ, ապա հաջորդող երկու տասնամյակների ընթացքում արդեն հիմնվել էին 14 քոլեջներ, որոնցից միայն չորսն էր կրոնական հաստատություն:

Ամերիկացիները ձեռնամուխ եղան նոր հաստատություններ հիմնելու քաղաքականությանը' հիմնարկեք ստեղծելով իրենց անկախ պետականության համար: Հատկանշական է, որ Թոմաս Փայնը հանդիմանում էր թագավորական իշխանությանն այն մեղադրանքով, որ «միապետական կարգը թունավորում է պետությունը, իսկ թագը

254 Addams S., American Independence, New York, Bames and Noble, 2012, p. 114.

255 An Address of the Congress, To The Inhabitants of the United States of America, New York, Barnes and Noble, 2012, p. 54-65.

256 Webster N., An Examination into The Leading Principles of the Federal Constitution, New York, Barnes and Noble, 2012, p. 674.

77

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

կլանում հասարակությանը: Այդօրինակ կառավարմամբ երկրներում թագավորն ինքն է օրենքը, մինչդեռ ազատ երկրներում օրենքը պիտի լինի թագավոր»257:

Հռոմեական imperium populi-ն հազարամյա ընդմիջումից հետո Թոյնբիական քաղաքակրթական ալիքներով տեղափոխվեց ԱՄՆ, երբ նորանկախ գաղութները հաստատեցին իրենց նոր հանրապետական սահմանադրությունները՝ առանց թագավորի իշխանության: ԱՍՆ-ում անցումային պատմակարգն ավարտվեց, ինչը տեղի ունեցավ հատկապես լուսավորական շարժման և մտքի հեղափոխության հաղթանակի շնորհիվ:

Տերմինուսի տեսությունը և ամերիկյան անցումային պատմակարգը

Թեև Ամերիկայում լուսավորական շարժումը հիմնված էր եվրոպական լուսավորականության և եվրոպական դասական շրջանի մտածողների թողած ժառանգության վրա, այնուամենայնիվ ամերիկյան հեղափոխության գաղափարական նախապատրաստությունը և հասարակության մեջ անհրաժեշտ փոփոխությունները արվել են նաև ամերիկացի մտածողների ու մտավորական խմբակների գործունեության արդյունքում: Գործնական հեղափոխությանը նախորդել է մտքի հեղափոխությունը, որը առաջ է բերել հասարակության մեջ հիմնարար փոփոխություններ: Հեղափոխության հիմնասյուներն էին կրթությունը, աշխարհիկությունը, իրավունքը և

կազմակերպվածությունը: Դրա առաջամարտիկներն այսօր հայտնի են իբրև ԱՍՆ հիմնադիր հայրեր: Իրենց հիմնարար սկզբունքները հիմնադիր հայրերը մեծապես ժառանգել են Ձոն Լոկից258, որ ընդգծում էր «կառավարության պարտականությունը' անհատին ի բնե տրված իրավունքները պաշտպանելու հարցում»: Հիմնադիր հայրերն առաջ էին բերում ազատության, սեփականության, երջանկության իրավունքներ, որոնց պաշտպանության համար էլ հենց կառուցվում էր համակարգը: Ամերիկյան

լուսավորականությունը գաղութային իրավունքների հռչակագրով ճանաչում էր այն փաստը, որ «ազատությունն ինքնին պատկանում է մարդուն, ու պետության իրավունքներն ու պարտականությունները պետք է ելնեն դրանից»259:

Սանրամասնելով, թե ում նկատի ունենք հիմնադիր հայրեր ասելով, նշենք այդ յոթ ականավոր գործիչների անունները' Ձորջ Վաշինգտոն' ԱՍՆ առաջին նախագահ, Ձոն Ադդամս' ԱՍՆ երկրորդ նախագահ, Ալեքսանդր Համիլտոն' ԱՍՆ դաշնային հոսանքի կուսակցության ղեկավար, Ձոն Ձեյ' բարձրագույն դատարանի առաջին նախագահ, Թոմաս Ձեֆֆերսոն' անկախության հռչակագրի հեղինակ, ԱՍՆ երրորդ նախագահ, Ձեյմս Սեդիսոն' ԱՍՆ չորրորդ նախագահ, սահմանադրության նշանավոր հեղինակներից, Բենջամին Ֆրանկլին' փիլիսոփա և Ամերիկյան հեղափոխության ու պետության մեծագույն գաղափարախոս:

Հիմնադիր հայրեր եզրույթը կիրառվում է և' նշյալ յոթ գործիչների, և' հարյուրից ավելի պետական այրերի համար260, սակայն մեր ուսումնասիրության թեմայի

շրջանակում ուշագրավ են վերոնշյալյոթը:

Անդրադառնալով հեղափոխության և անցման ընկալման խնդրին' կարելի է նշել, որ հեղափոխության սկիզբ պետք է համարել ոչ թե Լեքսինգտոնը և Կոնկորդը, այլ դրանց նախորդած շուրջ 14 տարիների համահավաք գործընթացները: Հեղափոխությունը տեղի ունեցավ ոչ այնքան ռազմի դաշտում, որքան մարդկանց մտքում և վարքում' հասարակական դաշտում: Ամերիկացիների ինքնընկալման ու աշխարհընկալման, իշխանության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը հասունացրեց և իրականություն դարձրեց հեղափոխությունը: Որպես դրա արդյունք' ամերիկացիները

257 Paine T., The American Crisis, New York, Bames and Noble, 2012, p. 183.

258 Locke J., Two Treatises of Government, London, 1947, p. 3-16.

259 Declaration of Colonial Rights, New York, Barnes and Noble, 2012, p. 65-69.

260 Быховской Б. Э., Американские просветители, т. 1, Москва, Мысль, 1968, С. 5-41.

78

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

դարձան ժամանակակից աշխարհի առաջին սահմանադրական հանրապետության քաղաքացիներ և ոչ թե միապետության հպատակներ: Մարդիկ վերագտան

ինքնուրույնությունը և ստեղծեցին պետություն ու ազգային կառավարություն՝ սեփական կարիքները բավարարելու նպատակամղումով:

Մորգանը ամերիկյան հեղափոխությունը դիտարկում է որպես «մտավորական շարժում»261, իսկ մտավորական շարժման հիմնական շարժիչը մտածող ու կրթված անհատն է։ Այս առումով միանգամայն օրինաչափ է, որ ընտրախավը ձևավորվեց հենց այդպիսի մարդկանցից։

Ընտրախավը մշտապես կապված է իշխանության հետ: Այս առումով ուշագրավ է իշխանության նկատմամբ Մաքս Վեբերի մոտեցումը, որն իշխանությունը նույնացնում է մարդու՝ «ընկերային հարաբերություններում իր կամքը իրացնելու կարողության

հետ»262: Ըստ էության, մտածողը իշխանությունը նույնացնում ու շաղկապում է անհատի կարողության և կամքի հիմնախնդրին: Այս պարագայում ամբողջությամբ տրամաբանական պիտի լինի, որ քաղաքական ու տնտեսական կարողությունների ու կամքի բավարար չափաբաժնի տիրապետող անձինք կամ նրանց խումբը լինեն իշխանության կրողը: Իշխանության օգտագործման ձևից ու բովանդակությունից էլ հենց կախված է իշխանություն իրացնողի տեղը ընտրախավի ու կեղծ ընտրախավի ոլորապտույտի մեջ։

Ըստ էության, ԱՍՆ-ում հրաշալիորեն պատկերացնում էին, որ նորաստեղծ համակարգը կայուն կլինի միայն, եթե քաղաքական ու տնտեսական ընտրախավի ու սովորական քաղաքացիների միջև հաստատվի փոխհամաձայնեցված գործողությունների կառուցակարգված համակարգ, երբ ընտրախավի ներսում ընթացող պայքարը կընթանա ընկերային աստիճանների կիրարկմամբ և երբ արտաքին ազդակի ու վճռորոշ գործոնի դերում հանդես կգա լայն հասարակական տարրը: Կ. Ռայթ Սիլլսը «Ընտրախավի իշխանությունը» աշխատության մեջ գրում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանության համակարգին հանդիպած մարտահրավերները չեն կարողացել վնասել հաստատությունների օրինակարգությանը: Արձանագրեյի է, որ ԱՍՆ-ի իշխանական կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները գերազանցապես տեղի էին ունենում համակարգի ներսում հաստատութենական վերանայումներով ու փոփոխություններով»263: Ընտրախավերի տերմինուսի տեսության համաձայն'

վերջիններս գտնվում են անվերջ փոփոխման շրջափուլի մեջ, և դրանց ընկերային կամ տնտեսական դերստանձնումները ունեն ժամանակավոր բնույթ: Ընդսմին, դրանց հիմքով հասարակական կառավարման համակարգ կառուցելը երկարաժամկետ լուծում չի կարող լինել: Սակայն այս անցումային պատմակարգի հերոսները գտել են նաև այդ խնդրի լուծումը' ընտրախավերի անվերջ փոփոխությունները ԱՍՆ-ում տեղավորելով միևնույն համակարգի ներսում: Համակարգ ասելիս առաջին հերթին նկատի ունենք իշխանության ճյուղերի փոխզսպման սկզբունքը, պարբերաբար կրկնվող համապետական ընտրությունները ու դրանց վրա կանգնեցված կառուցակարգերը: Ավանդույթը, օրենքը, պարբերաբար կրկնվող համապետական ընտրությունները և իշխանության ճյուղերի փոխզսպման սկզբունքն արդյունավետ համակարգում են իշխանության եկած նոր ընտրախավի գործունեությունը և բացառում արտահամակարգային փոփոխությունները՝ իրական ու գործուն մեխանիզմ ստեղծելով ընտրախավի այլասերման դեմ կամ այլասերման դեպքում՝ դրա ներհամակարգային փոխարինման համար:

261 Morgan E., The American Revolution Considered as an Intellectual Movement, In Paths Of American Thought, Boston, Houghton Mifflin, 1963, p. 11-33

262 Weber M Economy and Society. New York, New York Bedminster Press, 1968. Vol. 1., p. 53

263 Mills C., The Power Elite, Oxford, Oxford University press, 2000, p. 269-270.

79

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ ամերիկյան անցումային պատմակարգը հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում կարողացավ լուծել իր առջև դրված խնդիրները և անցում կատարել համակարգայնացված, ազատական և արդի նոր տիպի հասարակական ձևաչափի։ Ընտրախավերի տերմինուսի տեսության համաձայն՝ հին ընտրախավը աստիճանաբար վերածվեց կեղծ ընտրախավի և անցումային պատմակարգում հայտնվելով՝ իր տեղը զիջեց նոր ընտրախավին, որը և կառուցեց նոր տիպի հասարակություն։

Պետական կառավարման համակարգն ու հասարակական համակեցության սկզբունքներն էլ կառուցվեցին այնպես, որ կարողանան պարառել տերմինուսի տեսության շրջափուլային տատանումները՝ դրանք դարձնելով ներհամակարգային ֆենոմեններ։

TERMINUS ELITE THEORY IN THE CONTEXT OF AMERICAN TRANSITION FORMATION

AREG KOCHINYAN

Yerevan State University, Faculty of History,

Chair of World History, Ph.D. Student,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is to give a description of an elite as well as its public institutions and processes being in the transition formation within the framework of the Terminus elite theory in an interdisciplinary format based on a specific example.

Our task is to reveal the feature of American transition formation, describe the guarantees of the creation of a modern, democratic and legal state as a result, identify the role of Terminus theory in the above mentioned.

In the course of the study, both scientific (abstraction, analysis, synthesis, deductive and inductive research) and special (historical research, local application of Toynbee civilizational waves, comparative analysis) methods were applied.

As a result of the study, the following conclusion was formed: during its normal development, the society is always in a closed circle of shifts of elites - the Terminus shifts.

These shifts usually take place in transition formations. The American revolution is one of those phenomena, that results into the creation of an unprecedented system of public administration and qualitatively new form of social coexistence, which in their turn already provide a new, intra-system type of shifts.

Key words: Elite, Terminus, USA, Revolution, Fake Elite, Colony, Independence, Transition, Formation.

80

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ТЕОРИЯ ЭЛИТ ТЕРМИНУС В КОНТЕКСТЕ АМЕРИКАНСКОЙ ПЕРЕХОДНОЙ ФОРМАЦИИ

АРЕГ КОЧИНЯН

аспирант кафедры всемирной истории исторического факультета Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Цель статьи - на конкретном примере и в междисциплинарном формате в рамках теории элит Терминус дать описание элиты (ее общественных институтов и процессов), находящейся в переходном сотоянии.

Наша задача – раскрыть особенности американской переходной системы, описать гарантированные предпосылки создания в результате ее реализации современного, демократического, правового государства и в этом контекстеопределить роль теории Терминус.

В ходе работы были применены как научные (абстракция, анализ, синтез, дедуктивное и индуктивное исследование), так и специальные (историческое исследование, локальное применение Тойнбиевских волн цивилизаций, сравнительный анализ) методы.

В результате исследования было сформировано следующее заключение: общество в процессе своего естественного развития всегда находится в замкнутом круге сдвигов элит, которые принято обозначать как Терминусные сдвиги. Эти сдвиги обычно происходят в переходных формациях, и американская революция является одной из них. В результате этого создается беспрецедентная система государственного управления и качественно новая форма социального сосуществования, которая, в свою очередь, обеспечивает новую, периодически сменяющуюся внутрисистемную формацию.

Ключевые слова: элита, Терминус, США, революция, ложная элита, колония, независимость, переход, формация.

81

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.