Научная статья на тему 'ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ STATUS QUO-Ն ԱՐՑԱԽՈՒՄ․ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ'

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ STATUS QUO-Ն ԱՐՑԱԽՈՒՄ․ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
69
14
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ռազմավարական մշակույթ / ռազմավարական մտածողություն / ռազմավարական պլանավորում / ազգային նպատակ / ազգային ինքնություն / ինքնության ճգնաժամ / հայկական SMART POWER

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գալստյան Խաչիկ

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքով հակամարտության գոտում նոր նախավիճակ (STATUS QUO) հաստատվեց։ Պատերազմից հետո խորացել է հայ հասարակության բարոյա-հոգեբանական ճգնաժամը, որն արդեն գոյաբանական ինքնաոչնչացման սպառնալիքի է վերածվել։ Նոյեմբերի 9-ին Հրադադարի հաստատման եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը չի դադարեցրել իր ռազմատենչ քաղաքականությունը։ Հոդվածի նպատակն է պարզել, թե նման էկզիստենցիալ բնույթի մարտահրավերների հաղթահարման գործում հայեցակարգային ու հարացույցային ի՞նչ փոփոխություններ են հարկավոր։ Այս նպատակին հասնելու համար հոդվածում առաջ են քաշվում մի քանի գիտա-գործնական խնդիրներ։ Մասնավորապես, քննության առարկա է դառնում «ռազմավարական մշակույթ» հասկացությունը, վերլուծության են ենթարկվում հայության ռազմավարական մտածողության բնորոշիչները, շրջանառության են դրվում հայության նոր ռազմավարական մշակույթի հիմնատարրերը։ Հետազոտությունը իրականացվել է պատմա-համեմատական մեթոդի կիրառմամբ։ Որպես հիմնական եզրակացություն՝ սույն հոդվածի շրջանակներում հիմնավորվում է հայության նոր ռազմավարական մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը և առաջ են քաշվում ռազմավարական մշակույթի մի շարք հիմնատարրեր, որոնք կարող են հայ ժողովրդի առջև ծառացած համերկրային մարտահրավերների հաղթահարման նոր հարացույցային ընկալման հիմք հանդիսանալ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

POST-WAR STATUS QUO IN ARTSAKH: THE IMPERATIVE OF FORMING A NEW STRATEGIC CULTURE OF ARMENIANS

On September 27, 2020, Azerbaijan unleashed a large-scale military aggression against the Republic of Artsakh. As a result of the new STATUS QUO installed in the conflict zone, the security systems of the two Armenian states have been seriously disrupted. The Armenian society is in a deep moral and psychological crisis, which may turn into a threat to the ontological self-destruction of the nation. After the signing of a trilateral ceasefire agreement on November 9, Azerbaijan did not end its militant policy. The purpose of this article is to find out what conceptual and paradigmatic changes are necessary to overcome such existential challenges and problems facing the Armenian society. To achieve this goal, the article raises a number of scientific and practical issues. In particular, the subject of rеsearch are the concept of "strategic culture", the features of strategic thinking, the elements of the formation of a new strategic culture of the Armenians. The research method is historical comparative analysis. As the main conclusion, the article substantiates the need for the formation of a new strategic culture of the Armenians, and also puts forward a number of elements of strategic culture that can serve as the basis for a new paradigmatic perception to overcome the existential challenges facing the Armenian society.

Текст научной работы на тему «ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ STATUS QUO-Ն ԱՐՑԱԽՈՒՄ․ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 3(10), 2021

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ POLITICAL SCIENCE, INTERNATIONAL RELATIONS ПОЛИТОЛОГИЯ, МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ

----------------------

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ STATUS QUO-Ն ԱՐՑԱԽՈՒՄ. ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ*

ՀՏԴ 327.5 DOI: 10.52063/25792652-2021.3-147

ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս, «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն khgalstyan@ysu.am

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքով հակամարտության գոտում նոր նախավիճակ (STATUS QUO) հաստատվեց։ Պատերազմից հետո խորացել է հայ հասարակության բարոյա-հոգեբանական ճգնաժամը, որն արդեն գոյաբանական ինքնաոչնչացման սպառնալիքի է վերածվել։ Նոյեմբերի 9-ին Հրադադարի հաստատման եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը չի դադարեցրել իր ռազմատենչ քաղաքականությունը։

Հոդվածի նպատակն է պարզել, թե նման էկզիստենցիալ բնույթի մարտահրավերների հաղթահարման գործում հայեցակարգային ու հարացույցային ի՞նչ փոփոխություններ են հարկավոր։ Այս նպատակին հասնելու համար հոդվածում առաջ են քաշվում մի քանի գիտա-գործնական խնդիրներ։ Մասնավորապես, քննության առարկա է դառնում «ռազմավարական մշակույթ» հասկացությունը, վերլուծության են ենթարկվում հայության ռազմավարական մտածողության բնորոշիչները, շրջանառության են դրվում հայության նոր ռազմավարական մշակույթի հիմնատարրերը։

Հետազոտությունը իրականացվել է պատմա-համեմատական մեթոդի կիրառմամբ։ Որպես հիմնական եզրակացություն՝ սույն հոդվածի շրջանակներում հիմնավորվում է հայության նոր ռազմավարական մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը և առաջ են քաշվում ռազմավարական

* Հոդվածը ներկայացվել է 17.11.2021թ., գրախոսվել' 23.11.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

147

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

մշակույթի մի շարք հիմնատարրեր, որոնք կարող են հայ ժողովրդի առջև ծառացած համերկրային մարտահրավերների հաղթահարման նոր հարացույցային ընկալման հիմք հանդիսանալ։

Հիմնաբառեր' ռազմավարական մշակույթ, ռազմավարական մտածողություն, ռազմավարական պլանավորում, ազգային նպատակ, ազգային ինքնություն, ինքնության ճգնաժամ, հայկական SMART POWER:

Ի՞նչ է «ռազմավարական մշակույթը»

«Ռազմավարական մշակույթ» հասկացությունը ակադեմիական միջավայրում շրջանառության է դրվել 1970-ականների վերջին ամերիկյան մասնագիտական հանրույթի ներկայացուցիչ, միջազգայնագետ Ջ. Սնայդերի կողմից (Snayder)։ Հեղինակը «սառը» պատերազմն ու խորհրդա-ամերիկյան միջուկային դոկտրինները դիտարկում էր տարբեր պատմական, քաղաքական, կազմակերպական ու տեխնիկական սահմանափակումների համատեքստում։ Նրա կարծիքով՝ էլիտաները գեներացնում կամ արտաբերում են յուրօրինակ ռազմավարական մշակույթ, որը լայն առումով հասարակական կարծիքի հիման վրա ձևավորված որոշակի կոնկրետ ռազմավարական մտածողության սոցիալականացված տարբերակ է։ Ըստ Ջ. Սնայդերի՝ նման սոցիալականացման հավաքական արդյունքը վերաճում է որոշակի կայուն համոզմունքների, մոտեցումների ու վարքագծային մոդելների, որն ավելի շատ մշակութային, քան քաղաքական երևույթ է։ Որոշակի քննադատության ենթարկվելով տարբեր մասնագետների կողմից (Алексеева 134), այնուամենայնիվ, «ռազմավարական մշակույթը» Սառը պատերազմից հետո «երկրորդ կյանք» ստացավ, իսկ Ի. Նոյմանի և Հ. Հեյկայի (Neumann, Heikka), Ա. Ջոնսթոնի (Johnston) աշխատանքների շնորհիվ հարացուցային նոր մակարդակի հասավ։ Մասնավորապես, Ա. Ջոնսթոնը «ռազմավարական մշակույթը» համարում է խորհրդանիշների ամբողջական այնպիսի համակարգ, որը ձևավորում է միջպետական հարաբերություններում ռազմական ուժի դերի և կիրառման արդյունավետության մասին որոշակի պատկերացումներ, դրանով իսկ կառուցակարգելով երկարաժամկետ ռազմավարական նախապատվություններ (Johnston 32-64)։ Այլ կերպ ասած՝ «ռազմավարական մշակույթը» փորձում է պարզել, թե այս կամ այն հանրույթը, էթնիկ միատարր կամ բազմազգ պետական միավորներն ու նրանցում առկա ռազմավարական մակարդակի որոշումներ ընդունողները ինչպես են վերաբերվում պատերազմի ու խաղաղության, հնարավոր սպառնալիքների համատեքստում ուժի կիրառման հարցերին։ Այսինքն՝ ինչպես նշում է Մ. Ռիխտիկը, խոսքը գնում է այն մասին, թե ինչպես է հասարակությունը մտածում, խոսում, գրում, նկարահանում ֆիլմեր կամ պատմում անեկդոտներ անվտանգության սեփական պատկերացումների ու դիսկուրսի մասին (Рыхтик 203)։

Ի մի բերելով «ռազմավարական մշակույթ» հասկացության բովանդակությանն ու ծավալին առնչվող մասնագիտական դիսկուրսի առանցքային թեզերը՝ կարող ենք գալ այն եզրակացության, որ «ռազմավարական մշակույթը» ոչ այլ ինչ է, քան «ռազմավարական մտածողության» և «ռազմավարական պլանավորման» Sui generis կամ ինքնատիպ համաձուլվածք։ Այսպիսի եզրահանգման հիմք է ծառայում այն համոզմունքը, որ «ռազմավարական մշակույթը» մի կողմից՝ առնչվում է որոշակի հանրույթի (ազգ, էթնոս, սոցիալական խումբ) ավանդույթների, սովորույթների, մենթալիտետի (ռազմավարական մտածողություն), մյուս կողմից՝ դրանցից բխող վարքագծային մոդելների (ռազմավարական պլանավորում) ընտրության հետ։ Հետևաբար «ռազմավարական մշակույթի» բովանդակային քննարկումների ու հարցադրումների տեսա-գործնական դիսկուրսն անհնար է իրականացնել առանց «ռազմավարական մտածողության» ու «ռազմավարական պլանավորման» եզրույթների լայն շրջանառության։ Ընդ որում, «ռազմավարական մշակույթը» պետք է

148

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

հասկանալ հիմնահարցերի լուծման ու կոնֆլիկտների հաղթահարման համատեքստում ուժային գործոնով պայմանավորված (հարկադրանք, բռնություն, պատերազմ) պատմական փորձի արդյունքում տվյալ ազգի մոտ ձևավորված համապատասխան մտածողության ու գործողությունների ալգորիթմի համալիր ամբողջությունը։ Ավելի պարզ՝ «ռազմավարական մշակույթն» այն մասին է, թե ազգային անվտանգության համատեքստում ինչպես է ազգը վերաբերվում պատերազմին և պատերազմի վարման ինչպիսի մշակույթ ունի։

Ո՞րն է հայության «ռազմավարական մշակույթը»

Ելնելով վերոնշյալ սահմանումից՝ փորձենք անդրադառնալ այն հարցին, թե պատմական անցքերի և իրադարձությունների բարդ հորձանուտում, որում հայտնվել է հայ ժողովուրդն իր ձևավորման ու զարգացման հազարամյակների ընթացքում, ռազմավարական ինչպիսի մշակույթ է ձևավորվել, բնորոշ է մեզ արդյոք ռազմավարական մտածողությունը և դրանից բխող ռազմավարական պլանավորումը, թե՞ մենք ինչպես հազարամյակներ առաջ, այժմ էլ «խարխուլ մակույկով խարխափում ենք փոթորկոտ օվկիանոսում»։ Մեծ պատմահայրը՝ Մովսես Խորենացին, անդրադառնալով մեր պատմության ծալքերին ու հայերի ծագումնաբանության հարցերին, խիստ քննադատության է ենթարկում հայոց հին նախնիների «անիմաստասեր բարքերը», քանզի ինչպես Խորենացին է նշում, «...մեզ ամենիս հայտնի է մեր թագավորների և մյուս նախնիների անփութությունը դեպի գիտությունը և բնական հոգու անկատարութունը» (Խորենացի 70)։ Միգուցե պատճառը սեփական գրերի բացակայությունն էր կամ էլ անընդհատ պատերազմների առկայությունը. փորձելով ռացիոնալ բացատրություն գտնել՝ խորհում է Խորենացին։ Բայց հետո հենց ինքն էլ հակադարձում է, որ «ինչպես այժմ, այնպես էլ հին հայերը չեն ունեցել սեր դեպի գիտությունը և իմաստալից երգարանները։ Ուստի ավելորդ է մեզ խոսել անբան, թուլամիտ և վայրենի մարդկանց մասին» (Խորենացի 71)։ Ինչ է սա, եթե ոչ մեզանում «ռազմավարական մտածողության» բացակայության կամ հատվածականության մասին դարերի խորքից փոխանցված զգուշացում-ուղերձ, հատկապես՝ ընտրանուն ուղղված։ Ինչու՞ ընտրանուն, որովհետև «ռազմավարական մտածողությունը» նախևառաջ էլիտային բնորոշ հատկանիշ է։ Էլիտաներն են պատասխանատվություն կրում իշխանության իրականացման և պետության քաղաքական կառավարման համար, հետևաբար հենց էլիտաների մակարդակում էլ պետք է ձևավորվեն «ռազմավարական մշակույթի» տարրեր։ Պատահական չէ, որ սուր քննադատության ենթարկելով հին և իր ժամանակների հայ ռազմա-քաղաքական ընտրանուն՝ Խորենացին միաժամանակ վսեմացնում է այն առաջնորդներին, որոնք «լավ էին համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգեր ոտնակոխ են անում հայրենիքի սահմաններն ու տիրում արյունակից հարազատների վրա» (Խորենացի 89)։ Այդ առաջնորդների թվում հատկապես առանձնացնում է Հայկ, Արամ, Տիգրան եռյակը՝ որպես հայի ինքնության և քաջագործության յուրօրինակ խորհրդանիշներ։

Ըստ էության, Խորենացու նկարագրած հայ ժողովրդի պատմությունը ոչ այլ ինչ է, քան պատերազմի ու խաղաղության երկընտրանք, որոնց առաջ կանգնած է եղել մեր ազգն իր սկզբնավորման օրվանից ի վեր։ Այս դիլեման ըստ էության անբաժան է մեր պատմական ընթացքից, որն էլ իր կնիքն է դնում նաև մտածողության վրա։ Մի կողմից՝ գիտակցվում է ռազմական ուժով հայրենիքի սահմանները գծելու և պաշտպանելու կամքն ու կորովը (քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կկտրե, այնքան էլ կտիրե (Խորենացի), մահ իմացյալ անմահություն է (Եղիշե), զենքով կա միայն հային փրկություն), մյուս կողմից՝ խաղաղասիրության չափից դուրս ընդգծված հայի գոյաբանական կոդը հանգեցնում է այլասիրության (հռոմեասերնե^Տ

պարսկասերներ, արևմտամետնե^Տ ռուսամետներ), օտարին ապավինելու և երրորդ

149

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

կողմի միջոցով սեփական կենսական շահերի ու պահանջմունքների բավարարման մոլուցքի:

Մեր «ռազմավարական մտածողության» մյուս առանձնահատկությունը հատվածականությունն է։ Տեղին է նշում Հ. Մանուչարյանը, որ հայ իրականության մեջ նախորդ ու հաջորդ պատմաշրջանների միջև խզումն այնքան խորն է եղել, որ ամեն նոր դարաշրջանի կենտրոնում կանգնած գործիչը նախ ջանքեր է թափել վերականգնելու, հայտնագործելու նախորդ պատմաշրջանի ձեռքբերումները, ապա նոր մակարդակով մշակել, ուղենշել գալիքի, ապագայի հիմնապահանջները, զրոյից սկսել, վերականգնել, հաղթահարել, յուրացնել անցյալի արժեքները և նոր միայն կերտել նորը (Մանուչարյան 27)։ Մեր պատմությունն ու մտածողությունը շատ նման է Գումիսովյան պասիոնար բռնկումներին, երբ տվյալ էթնոսի զարգացման որոշակի փուլում ի հայտ են գալիս որոշակի թվով պասիոնար անհատներ, որոնք «վարակում են» մնացածին իրենց էներգիայով՝ դառնալով ընդօրինակման առարկա։ Ընդ որում, հատվածականությունը դրսևորվում է ոչ միայն հայի հավաքական ինքնության ձևավորման պատմական տարբեր փուլերի, այլև հենց միմյանց ընկալման սուբէթնիկական հարթությունում։ Ըստ իս՝ մեր ազգային ինքնությանն ու միասնականությանը հարվածող ամենախորքային արքետիպներից են Արցախցի VS հայաստանցի, մշեցի VS վանեցի, լոռեցի VS երևանցի, սևեր VS սպիտակներ, նախկիններ VS ներկաներ և այլ նմնաօրինակ արհեստածին բաժանումները։ Մենք Բաքվից, Գանձակից ու Ադրբեջանի այլ հայահոծ բնակավայրերից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին «կնքեցինք» «բաքվեցի», «կիրովաբադցի», «ղարաբաղցի» պիտակներով։ Շուրջ հինգ հարյուր հազար փախստականների մեծ մասն այդպես էլ չինտեգրվեց հայաստանյան միջավայրում, իսկ բուն ՀՀ-ում գնալով խորացավ «ղարաբաղցի Vs հայաստանցի» անտոգոնիզմը՝ հասնելով ատելության ու թշնամանքի անթույլատրելի չափաբաժնի։ Արդյունքում աստիճանաբար Արցախյան հիմնահարցն իր կարևորությամբ սկսեց տեղը զիջել կենցաղային, սոցիալական բնույթի թեմաներին։ 2018թ.-ի իրադարձություններից հետո իշխանության եկած քաղաքական թիմն այլ օրակարգեր առաջ տարավ։ Նոր իշխանությունների կողմից հռչակված «բանակցությունները սեփական կետից սկսելու», «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» ինքնահավան մոտեցումները, հայկական կողմերի՝ տասնամյակների ընթացքում ձևավորված բանակցային գործընթացի ինստիտուցիոնալ հիշողության մերժումը ոչ այլ ինչ է, քան «ռազմավարական մշակույթի»՝ համապատասխան մտածողության ու ռազմավարական պլանավորման ցածր մակարդակ կամ իսպառ բացակայություն, որն էլ արդյունքում մեզ կանգնեցրեց պատերազմի ողբերգական հետևանքների առջև։

Ռազմավարական մտածողությանը բնորոշ է հետևողականությունը։ Այդ առումով էլ հայության ռազմավարական մտածողության մեջ նկատելի է հետևողականության պակասը։ Մենք պոռթկումներով ապրող ազգ ենք, «այժմ և հիմա» սկզբունքով ապրող ազգ ենք, չենք սիրում երկարաժամկետ ծրագրեր կազմել, ապագայի հորիզոններ գծել, այլ կերպ ասած՝ ռազմավարական պլանավորմամբ առաջ շարժվել։ Մինչդեռ «ռազմավարական մշակույթը» ապագայի կանխատեսման ու կառավարման մշակույթ է նախևառաջ, այն մտածողության մետամակարդակ է, որը տարածա-ժամանակային կոնտինիումի ընկալման ու նախագծման լրիվ ուրիշ հարթություն է ենթադրում։ Ընդհանրապես ասում են, որ նա, ով ապրում է անցյալով, ներկա չունի, իսկ ով ապրում է ներկայով՝ ապագա։ Մենք՝ հայերս, անցյալով ապրող ազգ ենք եղել, ապրել ենք անցյալի փառավոր նախնիների հուշերով, անցյալում մեծ հայրենիքի ցավի կորստով, հիմա դարձել ենք բացառապես ներկայով ապրող ժողովուրդ, օրվա կուրսով շարժվող, օրվա քաղաքական օրակարգերին, հասարակական տրամադրություններին արձագանքող. ոչ մի լուրջ բովանդակային դիսկուրս ապագայի մասին։ Մինչդեռ ապագայի կառավարման տեսլականը կամ նոր

150

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

«ռազմավարական մշակույթը» ներկա-անցյալ, ներկա-ապագա կապի միակցումն է ու դրա պրոյեկցիան մասսայական հասարակական գիտակցության վրա:

Հետպատերազմյան իրողություններ, հայության նոր ռազմավարական մշակույթի ձևավորման հիմնատարրերի վերլուծություն

44-օրյա պատերազմը և դրան հետևած հասարակական-քաղաքական իրադարձություններն ի ցույց դրեցին այն խորքային բացերը, որոնք առկա են այսօր հայ հասարակության ու հատկապես քաղաքական, ռազմական ու մտավորական էլիտաների մակարդակում «ռազմավարական մշակույթի» պակասի կամ դրա նորովի վերարժևորման հարցում։ Թվում էր, թե պատերազմի ծանր կորուստներից հետո մենք արմատական քայլեր կանեինք, արագ դուրս կգայինք սոցիալական ապատիայի այս ծանր թմբիրից և կփորձեինք ազգային համախմբման, մեր պետականության առջև ծառացած նոր մարտահրավերներին դիմակայելու կենսունակ լուծումներ առաջադրել։ Սակայն հետպատերազմյան իրողությունները իրենց հետ բերել են հուսահատության ու անորոշության նոր ալիքներ, հայկական երկու հանրապետությունների գոյութենական նոր սպառնանքներ, որոնց հաղթահարումը «հին» ռազմավարական մշակույթի շրջանակներում անհնար է թվում։ Մեզ հարկավոր է հայության «ռազմավարական մշակույթի» նոր մոդել, որի ձևավորման գործում, մեր կարծիքով, առանցքային նշանակություն կարող են ունենալ հետևյալ հիմնատարրերը.

1. Ազգային նպատակի սահմանում

«Ռազմավարական մշակույթի» հիմքում միշտ դրվում են որոշակի ազգային, պետական նպատակներ ու այդ նպատակներին հասնելու ուղիներ (ռազմավարական պլանավորման տեսքով): Ո՞րն է ժամանակակից հայության ազգային գերագույն նպատակը, ազգային գաղափարը կամ գաղափարախոսությունը՝

գոյապահպանությունը, Արարատ սարի վերադա՞րձը, պատմական հայրենիքի ազատագրու՞մը, Արցախի միացու՞մը մայր Հայրենիքին, թե՞ Մասլոույի բուրգի ստորոտում գտնվող ամենապարզ մարդկային բնական պահանջմունքների բավարարումը՝ ուտել, խմել, հանգստանալ, սեփական առողջությանը հետևել։ Ի դեպ, Ֆուկույաման հենց այդպես էլ նկարագրում է վերջին մարդուն, որի համար սեփական մաշկի, ինչ ուտելու կամ ինչ խմելու մտահոգություններն ավելի կարևոր են, քան բարոյականության ու արժեքների մասին պատկերացումները (Фукуяма 815-816)։ Ինչքան նման է հետպատերազմյան հայ հասարակության իրողություններին. գինարբուքների փառատոններ, լեփ-լեցուն սրճարաններ, հանգստյան գոտիներ ու «խրախճանք ժանտախտի ժամանակ»։ Ո՞րն է այն ազգային նպատակը, որը բոլորիս կհամախմբի։ Գուցե Արցախի, Սյունյաց աշխարհի և ընդհարապես հայոց պետականության ռեալ կորստյան վտա՞նգը։ Չէ՞ որ հայ ժողովրդի պատմական ընթացքի հենց նման ծանր կորստից հետո սկիզբ առավ հայոց Ոսկեդարը։ Արշակունիների դինաստիայի անկման ժամանակաշրջանում ծնունդ առան հայոց գրերի գյուտի, հայ ժողովրդի պատմության, մեր ազգային ինքնությանը նվիրված բազում աշխատություններ։ Խորենացին, Եղիշեն, Բյուզանդն ու այլ մեծանուն հայ պատմիչներ դարերի մշուշից վեր հանեցին հայ ժողովրդի փառավոր անցյալի բազում հերոսական դրվագներ, տվեցին իրենց ժամանակի հայի մտածողության ու վարքագծի ախտորոշումը, հայի ապագա սերունդներին ոգեշնչեցին ազգային ինքնության պահպանման ու ազգային պետականության վերականգնման վեհ գաղափարներով։ Մեր սերնդի հասարակական-քաղաքական մտքի առջև ծառացած գերխնդիրներից է հայության նոր «ռազմավարական մշակույթի» հիմքում դրվելիք համազգային մեծ գաղափարի կամ նպատակի ձևավորումը և դրան հասնելու ուղիների մշակումը։

151

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

2. Հայկական էթնոարեալի (Արցախի տարածքի) սրբագործում

Ռազմավարական մշակույթի հաջորդ կարևոր հիմնատարրը որոշակի գաղափարի, երևույթի կամ տարածքի սրբագործումն է, որը, որպես կանոն, համընկնում է Հայրենիքի գաղափարի հետ։ Այլ կերպ ասած՝ թե դու ինչի՞ ես պատրաստ հանուն այդ հողի պաշտպանության կամ ազատագրման, մեր դեպքում՝ վերաազատագրման համար։ Հայոց հողի մոգականության և հայրենիքի սրբագործման մասին բազում առասպելական պատմություններ են մեզ հասել։ Հիշենք թեկուզ հայոց Արշակ II և պարսից Շապուհ արքաների միջև երկխոսությունը, որի ժամանակ Հայաստանից բերված հողի վրա քայլելիս հայոց թագավորը կարծես մոգական ուժ է ստանում, ըմբոստանում և հոխորտում է հակառակորդի վրա, և ընդհակառակը, օտար հողում մենք կարծես թե զրկվում ենք մեր կենարար ուժից, էներգիայի ու ոգեշնչման աղբյուրից, որը պարփակված է հայրենի հողի ընդերքում։

Հետևաբար մենք առնվազն ռազմավարական պլանավորման մակարդակում 20-25 տարվա կտրվածքով պետք է մշակենք ներկա ու գալիք սերունդների ռազմավարական մշակույթի նոր հայեցակարգ, որը կառուցված է լինելու հայկական ռևանշիզմի վրա։ Օկուպացված Հադրութը, Շուշին, Թալիշը, Դադիվանքը և հայրենիքի՝ հայ զինվորի արյամբ սրբագործված տարածքները սպասում են իրենց վերազատագրմանը։ Ինչպես ասում է Խորենացին, քաջերի սերունդը քաջերն են։

3. Ինքնաճանաչում, XXI դարի հայի ինքնության սահմանում, ո՞վ ենք մենք և ի՞նչ առաքելություն ունենք այս աշխարհում

Բայց որպեսզի տեղի ունենա հայկական նոր, մեծ վերաազատագրումը, մենք պետք է վերադառնանք ակունքներ՝ անցյալ-ներկա քրոնոտոպային կոնտինումի մեջ պատասխան տալով, թե ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ի՞նչ առաքելություն ունենք այս աշխարհում՝ որպես հավաքական ամբողջություն։ Կարդալով Խորենացի, Նարեկացի կամ Թումանյան՝ քեզ թվում է, թե մարգարեական իմաստնությամբ նրանք մեր ժամանակներն են նկարագրում, ինչպես Հեգելն է ասում՝ պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, որ մենք ոչինչ էլ պատմությունից չենք սովորում։ Ըստ էության, ինքնության խնդիրները հատկապես սրվում և արդիական են դառնում ճգնաժամային իրավիճակներում։ Այսօր հայ հասարակության ներսում առկա է

բարոյահոգեբանական ու արժեմշակութային խոր ճգնաժամ, որն ավելի է խորանում պետական մակարդակում այս ուղղությամբ տարվող սխալ քաղաքականության կամ դրա իսպառ բացակայության արդյունքում։

4. Ինքնակատարելագործում, վարքաբանական փոփոխություններ

Սրանից բխում է հաջորդ հարցը՝ ինքնակատարելագործում։ Աշխարհում շատ քիչ ազգեր կան, որ այդքան լավ գիտեն իրենց ազգային հոգեկերտվածքի ուժեղ ու թույլ կողմերը, սակայն դժվար է գտնել մի հայի, որ բռնել է ինքնակատարելագործման ուղին։ Մինչդեռ ազգային գաղափարախոսության ինքնաճանաչում,

ինքնահամախմբում, ինքնաազատագրում հայեցակարգային տրիադայի (Մանուչարյան 27) մեջ պետք է ավելացվի նաև ինքնակատարելագործումը՝ որպես աստվածային ամենամեծ շնորհներից մեկը, որը տրված է մեզ։ Արարիզմը, որպես հայության միասնական արարչագործական գաղափարախոսություն (Գալստյան 8588), կարող է ինչ-որ չափով այդ խնդիրը լուծել։ Մենք արարչական սկիզբ ունեցող ազգ ենք, մենք արարչագործական առաքելություն ունենք այս աշխարհում, ուղղակի պատմական ընթացքի այս շրջափուլում շեղվել ենք մեր հիմնական գոյաբանական «ԵՍ»-ից։

152

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

5. Նոր կոնտրէլիտայի ձևավորում

Ո՞վ պետք է զբաղվի «ռազմավարական մշակույթի» ձևավորմամբ: Չէ՞ որ «ռազմավարական մշակույթը», ինչպես արդեն նշվել է, էլիտար զբաղմունք է, կամ ավելի ճիշտ՝ էլիտաների զբաղմունք է։ Համաձայն Պարետոյի՝ պատմությունը էլիտաների հավերժական շրջապտույտ է. էլիտաներին հակադրվում են

կոնտրէլիտաները, որոնք փոխարինում են մեկը մյուսին։ Հենց կոնտրէլիտայի մակարդակում է հնարավոր հայության նոր ռազմավարական մշակույթի հիմնատարրերի մշակումը, համալրումը և փոխհարստացումը։ Դրա համար հարկավոր է առնվազն կոնտրէլիտայի մակարդակում համահայկական մեծ կոնսենսուսի հաստատում։ Եթե դա տեղի չունենա, ապա մենք փրկության որևէ շանս չունենք։ Նոր էլիտաները կամաց-կամաց խժռում են առողջ բանականության ու ազգային ակունքներին վերադառնալու յուրաքանչյուր փորձ։ Նոր քաղաքական էլիտան ապազգային է իր բնույթով, իսկ մտավորական էլիտայի մեջ դանդաղ, բայց արդեն սողոսկում են ապազգայնության էլեմենտները։

6. Վերաազատագրման հայեցակարգի մշակում

Մեզ հարկավոր է վերաազատագրման նոր հայեցակարգ: Ստեղծված իրավիճակին համակերպվելը, սեփական ուժերի ու հնարավորությունների նկատմամբ թերահավատության սերմանումը վտանգավոր ու մահացու հետևանքներ կարող են ունենալ ազգի ինքնապահպանման և ինքնաառողջացման համար։ Առնվազն «ռազմավարական մտածողության» մակարդակում մեր միջից պետք է վանել սոցիալական էթնոկոնֆորմիզմը, որը մտել է մեր արյան մեջ, փտեցնում է մեր կենսական անոթները, ջլատում է մեր ուժերը, խլում է հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Աստվածաշունչն ասում է՝ «Ընդամենը մանանեխի հատիկի չափ հավատ ունենանք, սարեր շուռ կտաք»։ Մեր ազգին հարկավոր են նոր հաղթանակներ։ Մենք պարտք ենք մեր նախնիներին, նահատակներին։ Մեզնից խլվել են հաղթանակի բոլոր խորհրդանիշները՝ հունվարի 28-ը, Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրումը։ Մենք պետք է վերադարձնենք մեր ազգին հաղթանակների խորհուրդը։

7. Հայկական SMART POWER -ի ձևավորում

Միակողմանի խաղաղասիրությունը կործանարար ռազմավարություն է։ Մեզ հարկավոր է հայկական «խելամիտ ուժի» ձևավորում։ Կոշտ ուժի կիրառմամբ խաղաղության պարտադրումը մեզ համար ավելի ընդունելի տեսլական է։ Ի դեպ, խաղաղության տևողությունը ուղիղ համեմատական է պատերազմական ձեռքբերումներով։ Արցախյան առաջին պատերազմի արդյունքները մեզ տվեցին ընդամենը 26 տարվա խաղաղություն։ Այս պատերազմի արդյունքները թե ինչքան երկար կպահպանեն Ադրբեջանի հաղթական էյֆորիան, կախված է միմիայն մեզնից, թե մենք երբ «դանդալոշ Դավթի» նման դուրս կգանք լեթարգիական քնից ու նորից կբարձրացնենք հայոց սրբազան «թուր կեծակին», կախված է մեզնից, միմիայն մեզնից։

8. Ապագայի կառավարում, ռազմավարական պլանավորում

«Ռազմավարական մշակույթն» ինչ-որ առումով վերաբերում է ապագայի տեսլականի գծագրմանը կամ ռազմավարական պլանավորմանը։ Դե ուրեմն կպնենք գործին, օր առաջ ձևավորենք մեր ազգային նոր ռազմավարական մշակույթը և կառուցենք ապագայի մեր երազանքների հայրենիքը վահանով կամ վահանի վրա։ Արցախով, արցախցու կամքով, հայության հավաքական բազկի զորությամբ և Աստծու օրհնությամբ մենք կարող ենք հասնել մեր ազգային բոլոր նվիրական

153

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

երազանքներին: Խաղաղություն, պատվախնդրություն ու արժանապատվություն մեր ժողովրդին:

Օգտագործված գրականություն

1. Գալստյան Խաչիկ. Փոքր ժողովրդի մեծ երազանքը. Արցախյան շարժումը հայոց ինքնության գոյաբանության համատեքստում // Գիտական Արցախ, N 1 (2), 2019։

2. Մանուչարյան Հ. Արարատիզմ. հայոց ազգայնականութունը պատմության շրջադարձային հանգրվաններում, Եր., 2021։

3. Մովսես Խորենացի. Հայոց պատմություն, Եր., 1997։

4. Алексеева Т. А. Стратегическая культура: Эволюция концепции // ПОЛИС, 2012, N 5.

5. Гегель Г. Феноменология духа // Гегель Г. Феноменология духа. Философия истории. М., ,ЭксмоЬ, 2007.

6. Рыхтик М. Стратегическая культура и новая концепция национальной безопасности США. // Вестник Нижегородского Государственного университета, 2005, вып. 1,

7. Фукуяма Ф. Конец истории и последный человек. М., ,АСТЬ, 2004.

8. Хантингтон С. Столкновение цивилизаций. М., ,АСТЬ, 2003.

9. Johnston A. Cultural Realism: Strategic Culture and Grand Strategy in Chinese History. Princeton: Princeton University Press, 1997.

10. Johnston A. Thinking about Strategic Culture //International Security. Vol.19. No. 4. 1995

11. Neumann I., Heikka H. Grand Strategy, Strategic Culture, Practice. The Social Roots of Nordic Defence. // Cooperation and Conflict, 2005, vol. 40, № 1.

12. Snyder J. The Soviet Strategic Culture: Implications for Nuclear Options. Santa Monica: RAND Corporation, 1977.

Works Cited

1. Galstyan Xachik. P'oqr jhoghovrdi mec' erazanqy'. Arcaxyan sharjhumy' hayoc inqnut'yan goyabanut'yan hamateqstum // Gitakan Arcax, [The Big Dream of a Small People: The Artsakh Movement in the Context of Armenian Identity / Scientific Artsakh] N 1 (2), 2019։

2. Manucharyan H. Araratizm. hayoc azgaynakanut'uny' patmut'yan shrjadard'ayin hangrvannerum, [Araratism: Armenian Nationalism in the Turning Stages of History] Er., 2021։

3. Movses Xorenaci. Hayoc patmut'yun, [History of Armenia] Er., 1997

4. Alekseeva T. A. Strategicheskaja kul'tura: Jevoljucija koncepcii [Strategic culture: Evolution of the concept] // POLIS, 2012, N 5.

5. Gegel' G. Fenomenologija duha // Gegel' G. Fenomenologija duha. Filosofija istorii. [Phenomenology of the spirit. Philosophy of History] M., “Jeksmo”, 2007.

6. Ryhtik M. Strategicheskaja kul'tura i novaja koncepcija nacional'noj bezopasnosti SShA. // Vestnik Nizhegorodskogo Gosudarstvennogo universiteta, [Strategic culture and the new concept of US national security. // Bulletin of Nizhny Novgorod State University] 2005, vyp. 1,

7. Fukujama F. Konec istorii i poslednyj chelovek. [The End of history and the Last Man] M., “AST”, 2004.

8. Hantington S. Stolknovenie civilizacij. [Clash of Civilizations] M., “AST”, 2003.

154

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

9. Johnston A. Cultural Realism: Strategic Culture and Grand Strategy in Chinese History. Princeton: Princeton University Press, 1997.

10. Johnston A. Thinking about Strategic Culture //International Security. Vol.19. No. 4. 1995

11. Neumann I., Heikka H. Grand Strategy, Strategic Culture, Practice. The Social Roots of Nordic Defence. // Cooperation and Conflict, 2005, vol. 40, № 1.

12. Snyder J. The Soviet Strategic Culture: Implications for Nuclear Options. Santa Monica: RAND Corporation, 1977.

POST-WAR STATUS QUO IN ARTSAKH:

THE IMPERATIVE OF FORMING A NEW STRATEGIC CULTURE

OF ARMENIANS

KHACHIK GALSTYAN

Yerevan State University, Faculty of International Relations,

Chair of Theory and History of Political Science,

Journal «Scientific Artsakh», Member of the Editorial Board;

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Doctor of Political Sciences, Professor, Lecturer;

Yerevan, Republic of Armenia

On September 27, 2020, Azerbaijan unleashed a large-scale military aggression against the Republic of Artsakh. As a result of the new STATUS QUO installed in the conflict zone, the security systems of the two Armenian states have been seriously disrupted. The Armenian society is in a deep moral and psychological crisis, which may turn into a threat to the ontological self-destruction of the nation. After the signing of a trilateral ceasefire agreement on November 9, Azerbaijan did not end its militant policy.

The purpose of this article is to find out what conceptual and paradigmatic changes are necessary to overcome such existential challenges and problems facing the Armenian society. To achieve this goal, the article raises a number of scientific and practical issues. In particular, the subject of research are the concept of "strategic culture", the features of strategic thinking, the elements of the formation of a new strategic culture of the Armenians. The research method is historical comparative analysis. As the main conclusion, the article substantiates the need for the formation of a new strategic culture of the Armenians, and also puts forward a number of elements of strategic culture that can serve as the basis for a new paradigmatic perception to overcome the existential challenges facing the Armenian society.

Keywords: strategic culture, strategic thinking, strategic planning, national goal, national identity, identity crisis, Armenian SMART POWER.

155

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ПОСТВОЕННОЕ STATUS QUO В АРЦАХЕ.

ИМПЕРАТИВ ФОРМИРОВАНИЯ НОВОЙ СТРАТЕГИЧЕСКОЙ КУЛЬТУРЫ АРМЯНСТВА

ХАЧИК ГАЛСТЯН

профессор кафедры теории и истории политической науки Ереванского государственного университета, член редакционного совета журнала «Научный Арцах», доктор политических наук, профессор, г.Ереван, Республика Армения

27 сентября 2020 года Азербайджан развязал широкомасштабную военную агрессию против Республики Арцах. В результате установленного нового STATUS QUO в зоне конфликта серьезно нарушены системы безопасности двух армянских государств. Армянское общество находится в глубоком морально-психологическом кризисе, которое может превратится в угрозу онтологического самоуничтожения нации. После подписания 9 ноября трехстороннего соглашения о прекращении огня Азербайджан не прекратил свою воинственную политику.

Цель данной статьи - выяснить, какие концептуальные и парадигмальные изменения необходимы для преодоления таких экзистенциальных вызовов и проблем, перед которыми стоит армянское общество. Для достижения поставленной цели в статье поднимаются ряд научно-практических вопросов. В частности, предметом рассмотрения становится понятие ,стратегическая культураЬ, анализируются особенности стратегического мышления, вводятся в оборот элементы формирования новой стратегической культуры армянства. Основным методом исследования является историко-сравнительный анализ. Как основной вывод, в рамках статьи обосновывается необходимость формирования новой стратегической культуры армянства, а также выдвигаются ряд элементов стратегической культуры, которые могут служить основой нового парадигмального восприятия для преодоления тех экзистенциальных вызовов, перед которыми стоит армянское общество.

Ключевые слова: стратегическая культура, стратегическое мышление, стратегическое планирование, национальная цель, национальная идентичность, кризис идентичности, армяснкая Умная Сила.

156

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.