Научная статья на тему 'Ադրբեջան. Նոր մարտահրավերներ XXI դարում'

Ադրբեջան. Նոր մարտահրավերներ XXI դարում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
230
45
Читать
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Հայկ Դեմոյան

2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ իրականացված հարձակումներից հետո միջազգային ահաբեկչության դեմ հայտարարված պատերազմում կարևոր դերակատարություն է հատկացվել նաև կովկասյան տարածաշրջանին: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը և Ադրբեջանը, կառուցվածքային ուրույն առանձնահատկությունների հետ միասին, ունեն նաև շատ ընդհանուր գծեր: Մասնավորապես, այս երկու երկրների ներքին եւ արտաքին ոլորտներում տարվող քաղաքականությունը մեծապես պայմանավորված է հզոր տերությունների' այդ հարցերին ունեցած մոտեցումներով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
Предварительный просмотр
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

После приобретения независимости, Азербайджан пережил несколько переворотов и попыток переворотов, которые сотрясли внутренюю стабильность страны. После прихода к власти Г. Алиева, ситуация в Азербайджане стала относительно стабильной, благодаря авторитарной власти азербайджанского президента. Между тем, многие жизненно важные вопросы для азербайджанского государства, такие как экономическая диверсификация, улучшение социальных условий, карабахское урегулирование, и т. д., все еще остаются нерешенными. Конец эпохи Г. Алиева рождает множество вопросов относительно будущего республики. Более того, существует реальная возможность внутренней нестабильности и столкновение различных политических и социальных групп в случае ослабления государственного контроля.

Текст научной работы на тему «Ադրբեջան. Նոր մարտահրավերներ XXI դարում»

21-ՐԴ ԴԱՐ

թիմ 2, 2003

ԱԴՐԲԵՋԱՆ. ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ XXI ԴԱՐՈՒՄ

Հայկ Դեմոյան

2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ իրականացված հարձակումներից հետո միջազգային ահաբեկչության դեմ հայտարարված պատերազմում կարևոր դերակատարություն է հատկացվել նաև կովկասյան տարածաշրջանին: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը և Ադրբեջանը, կառուցվածքային ուրույն առանձնահատկությունների հետ միասին, ունեն նաև շատ ընդհանուր գծեր: Մասնավորապես, այս երկու երկրների ներքին եւ արտաքին ոլորտներում տարվող քաղաքականությունը մեծապես պայմանավորված է հզոր տերությունների' այդ հարցերին ունեցած մոտեցումներով:

1. Սեպտեմբերի 11-ը և դրա արձագանքները Ադրբեջանում

2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ իրականացված' իր նախադեպը չունեցող ահաբեկչական հարձակումները և' ուղղակի, և' անուղղակի կերպով կապված էին նաև Ադրբեջանի հետ: Բանն այն է, որ դեռ ղա-րաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանում էին հաստատվել տարբեր կրոնական-ծայրահեղական կազմակերպություններ, որոնք հետագայում մաս կազմելով միջազգային ահաբեկչական ցանցին, ակտիվորեն ներգրավվեցին ԱՄՆ-ի դեմ իրականացված ահաբեկչական գործողություններին: Այսպես, 1998թ. Տանզանիայում և Քենիայում ամերիկյան դեսպանատների դեմ կազմակերպված հարձակումները ուղղորդել ու ղեկավարել են Ադրբեջանի տարածքում գործող և Ուսամա բեն Լադենի ահաբեկչական ցանցին պատկանող կառույցները: Այդ մասին են վկայում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից գրանցված մի քանի տասնյակ հեռախոսազրույցները նշյալ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների և իրականացնողների միջև:

Անհրաժեշտ է նշել, որ ադրբեջանական ուժային կառույցները շարունակաբար համապատասխան քայլեր են ձեռնարկել հանրապետության տարածքում հաստատված բազմաթիվ բարեգործական և կրոնական կասկածելի կազմակերպությունների դեմ: Մասնավորապես,

1999թ. ձերբակալվեցին ահաբեկչական համարվող «Ջեյշուլլահ» կազմակերպության 14 անդամներ, իսկ 2001թ. դատական կարգով ապացուցվեց նաև մեկ այլ՝ «Հիզբ ուտ-Թահրիր» կազմակերպության վեց անդամների կողմից Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ ահաբեկչական գործողություն իրականացնելու մտադրությունը: Նույն ժամանակահատվածում, միջազգային ահաբեկչական ցանցի հետ համագործակցության կասկածանքով, Ադրբեջանի Հանրապետության տարած-

- 108 -

21-ՐԴ ԴԱՐ

թիե 2, 2003

քում արգելվեց ևս վեց, այդ թվում՛ «էլ-Հարամեյն», «Միջազգային բարեգործական կոչ», «Միջազգային բարեգործական հիմնադրամ», «Իսլամի ժառանգության վերածնունդ» բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, որոնց տասնյակ անդամներ արտաքսվեցին Ադրբեջանից [1]:

Բաքվի իշխանությունները, հրապարակային դատավարություններ իրականացնելով մի շարք իսլամիստական կազմակերպությունների դեմ, ջանադրաբար փորձում են ներկայանալ որպես ԱՍՆ-ի դաշնակից և հակաահաբեկչական ծրագրի ջատագով: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարող պետության կերպարի ձևավորման նպատակով, պաշտոնական Բաքուն զգալի զիջումների գնաց նաև չեչեն գրոհայինների հարցում. ՌԴ-ին հանձնվեց Ադրբեջանի տարածքում ապաստանած չեչեն գրոհայինների փոքրաքանակ մի խմբավորում:

Շնորհիվ նմանօրինակ գործողությունների' Բաքվին հաջողվեց հասնել հայտնի «Ազատության աջակցման 907-րդ ուղղման» բանաձևի նախ մեկ տարիով կասեցմանը, ապա և' համապատասխան որոշման անժամկետ երկարաձգմանը: Սա, անտարակույս, կարելի է որակել իբրև ադրբեջանական դիվանագիտության կարևոր, բայց ոչ վերջնական հաղթանակ: Օգտվելով ԱՍՆ-ի աջակցությունից և շահարկելով նավթային խաղաքարտը, Բաքուն հետայսու ջանքեր կգործադրի ահաբեկչական կազմակերպություններ ունեցող երկրների շարքից հեռանալու ու հընթացս ՀՀ-ն և ԼՂՀ-ն այդպիսի երկրների շարքը դասելու ուղղությամբ:

2. Սոցիալական իրավիճակը և իսլամականացման գործոնը

Ստեղծվելով 1991թ.ին, Ադրբեջանի իսլամական կուսակցությունը բավականին կարճ ժամանակամիջոցում կարողացավ իր շարքերը համալրել մոտ 50 հազ. անդամներով: 1995թ.-ին, կազմակերպության առաջնորդ Ալիկրամ Ալիևը ձերբակալվեց, իսկ կուսակցությունը արտասահմանից ֆինանսական օժանդակություն ստանալու, ինչպես նաև հօգուտ Իրանի Իսլամական Հանրապետության լրտեսական գործունեություն ծավալելու մեղադրանքով' պարզապես չվերագրանցվեց: 1997թ. հունվարին, Ադրբեջանի Սիլլի Մեջլիսը, կրոնական ազատությունների մասին օրենքի բարեփոխված տարբերակը հաստատելիս, ամրագրեց, որ «օտարահպատակ և քաղաքացիությունից զուրկ ան- 1

1

Այս հարցում ռուսական մամուլում հակասական հրապարակումներ եղան: Այսպես, «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթն իր 2002թ. 44-րդ համարում գրեց ներկայացուցչության գրասենյակի փակման մասին, իսկ մեկ օր անց, համաձայն «Կոմերսանտ» թերթի, գրասենյակը շարունակում էր իր գործունեությունը Բաքվում. տես Коммерсант, M., 28. 10. 2002.

- 109 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

ձինք Ադրբեջանի Հանրապետության տարածքում կրոնական քարոզչություն վարելու իրավունք չունեն» [2]: Նախագահական հրամանագրով, Ալիկրամ Ալիևին ներում շնորհվեց, սակայն, որոշ ժամանակ անց, 2002թ. Նարդարանում բողոքի ակցիաներ կազմակերպելու մեղադրանքով, նա կրկին ձերբակալվեց:

Ինչպես ցույց տվեցին Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան ավանի դեպքերը, սոցիալական բնույթի պահանջներն Ադրբեջանում հաճախ բարձրացվում են իսլամիստական կարգախոսներով:

Նկատելի են նաև իսլամական սովորութային իրավունքի ինստիտուտների վերածննդին ուղղված առարկայական միտումներ, ինչպիսիք են, օրինակ, բազմակնությունը և իսլամական օրենքով ժամանակավոր ամուսնության գործնականում կիրառումը: Այս հանգամանքը նաև բացատրվում է հատկապես շրջանների բնակչության սեռատարի-քային կառուցվածքում տղամարդկանց թվաքանակի կտրուկ անկ-մամբ, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով' արտագնա աշխատանք, զինվորական ծառայություն և այլն: Ադրբեջանի ներկայիս ժողովրդագրական իրավիճակին բնորոշ են գրեթե տղամարդազուրկ գյուղական բնակավայրերը, որտեղ եթե ոչ բացառապես, ապա գերազանցապես ապրում են կանայք, երեխաներ և ծերունիներ:

Միաժամանակ, լարվածության միտում է նկատվում նաև բնակչության շիա և սուննի հատվածների միջև, որի վկայությունն են, մասնավորապես, 1999թ. Գյոկչայում տեղի ունեցած բախումները [3]:

Ադրբեջանում ակտիվ գործունեություն են իրականացնում տարբեր երկրների կրոնական քարոզիչները: Իսլամական քարոզչության և բնակչության իսլամականացման համար պարարտ միջավայր են արտադրությունից զուրկ և գործազուրկների հսկայական բանակ ունեցող շրջանները, ինչպես նաև փախստականների ճամբարները:

Բաքվի իշխանությունների կամայականությունների հանդեպ Արևմուտքի կողմից ցուցաբերվող հանդուրժողականությունը ադրբեջանական բնակչության մոտ արևմտյան ժողովրդավարական արժեքների նկատմամբ խորը հիասթափություն է առաջացնում: Նման իրավիճակում, երբ առկա է նախկինում տիրապետող գաղափարախոսական ուղղության կատարյալ սնանկացումը և դրան հաջորդող քաղաքական ամբողջովին նոր դաշտի առաջացման հանգամանքը, որպես կանոն, ձևավորվում է նոր ընդդիմություն' հաճախ ձախերի, իսկ Ադրբեջանի պարագայում' նաև իսլամիստների շրջանում: Ընդ որում, բնավ չի կարելի բացառել մի այնպիսի պահի գոյությունը, երբ վերը նշված երկու գաղափարական ուղղությունների շահերը, թեկուզև նույն հակաարևմտյան հողի վրա, կհամընկնեն: Նման հնարավոր զարգացումները, այն էլ Ադրբեջանում դեռ չկայացած քաղաքական համակարգի պայ-

- 110 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

մաններում, կարող են ձախերի համեմատությամբ ավելի հարձակվո-ղական և արմատական տրամադրությունների տեր իսլամիստներին ապահովել թելադրողի դերակատարում, և այսօրինակ դաշինքում' տիրապետող դիրքեր [4]: Գտնվելով իշխանության աչալուրջ վերահսկողության և ճնշման ներքո, չունենալով նաև ազդեցիկ առաջնորդ, իսլամական ուժերը, ի դեմս անընդհատ ավելացող մզկիթների (որոնց զգալի մասն, ի դեպ, կառուցվում է թուրքական մասնավոր ու պետական միջոցների հաշվին), այդուհանդերձ, տիրապետում են լայն զարգացած ենթակառույցի: Միայն թուրքական կողմի աջակցությամբ 1994-1997թթ. Բաքվում և նրա շրջակայքում կառուցվել են տասնչորս մզկիթ և երկու մեդրեսե [5]: Մինչդեռ, նույնիսկ այս պարագայում, հանրահայտ «իրանական տարբերակը», որի հնարավոր կրկնությունն Ադրբեջա-նում ի սկզբանե երկյուղ էր պատճառում Արևմուտքին, քիչ հավանական է. ադրբեջանական հասարակությունն աշխարհիկ է, և իսլամական ինքնագիտակցությունը, հատկապես քաղաքային բնակչության շրջանում, թույլ է դրսևորված:

Իսլամական և ծայրահեղական գաղափարների սերման համար պարարտ հող են հանդիսանում փախստականների ճամբարները: Ըստ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների' Հայաստանից և Ուզբեկստանից երկիր ներգաղթած փախստականների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է 844 հազ. մարդ, ինչը հանրապետության բնակչության շուրջ 11%-ն է: ՄԱԿ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով' փախստականների ու ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է 782 հազ. մարդ [6], [7]: Փախստականների դրությունն Ադրբեջանում շահարկման առարկա և միջազգային կազմակերպություններից լրացուցիչ օգնություն, տնտեսական այլևայլ եկամուտներ կորզելու միջոց է:

Դրությունը բարվոք չէ նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ոլորտում, ինչի պատճառով պաշտոնական Բաքուն լուրջ նախազգուշացումներ է ստանում միջազգային տարբեր ատյանների, մասնավորապես Եվրոպական խորհրդարանական վեհաժողովի կողմից:

Այդուհանդերձ, Արևմուտքը Ադրբեջանում մարդու իրավունքների ու ազատությունների խախտման և ընտրակեղծիքների հանդեպ չափից ավելի հանդուրժողականություն է դրսևորում: Սա պայմանավորված է, առաջին հերթին, նավթի գործոնով: Որքան հարուստ են նավթի պա-շարները տվյալ երկրում, այնքան Արևմուտքն ավելի հանդուրժողական է զանազան կամայականությունների ու խախտումների նկատմամբ' եթե տվյալ երկրի վարչակարգը հավատարիմ է Արեւմուտքին: Սրանով

- 111 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

է պայմանավորված նաև այն փաստը, որ անգամ ադրբեջանական իշխանությունների կողմից թույլատրվող և ժողովրդավարության սկզբունքներին անհարիր քայլերի ու մարդու իրավունքների համատարած ոտնահարման աղաղակող պայմաններում, Բաքվին հաջողվում է խուսափել միջազգային մեկուսացումից: Արևմուտքի դժգոհությանը պաշտոնական Բաքուն պատասխանում է նորանոր նավթային գործարքներով ու եվրոատլանտյան ինտեգրմանն ուղղված պաշտոնական հայտարարություններով [8]:

Ըստ 1999թ. մարդահամարի' Ադրբեջանի բնակչությունը կազմում է 8 մլն. մարդ. ցուցանիշ, որն, ինչ խոսք, պետք է ընդունել մեծ վերապա-հությամբ: Իրականում, տարբեր հաշվարկների համադրումով կարելի է եզրահանգել, որ Ադրբեջանում ներկայիս բնակվում է մոտ 4 մլն. մարդ: Միայն ՌԴ-ում ադրբեջանական ազգության ներկայացուցիչները շուրջ 2,5-3 մլն. են: Նրանց ճնշող մեծամասնությունը աշխատավոր միգ-րանտներ են, որոնց 80%-ը երիտասարդ և աշխատունակ տղամարդիկ են [9], [10]:

Ռուսաստանից զատ, ադրբեջանցիների հոծ զանգվածներ են արտագաղթել նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ ու Եվրոպա: Հատկանշական է, որ միջազգային կոնվենցիաների պաշտպանության տակ հայտնվելու նպատակով, ադրբեջանցի միգրանտները առանձին դեպքերում գրանցվում են որպես «հրեա» կամ «հայ» փախստականներ, ու իբրև այդպիսիք, հաստատվում եվրոպական երկրներում [11, с. 104]:

Երկրի զարգացման և տնտեսական կյանքի վրա պակաս բացասաբար չի անդրադառնում ներքին միգրացիան: Միլիոնների հասնող գործազուրկների վիթխարի բանակի գոյության պայմաններում, շրջանների բնակչության զգալի մասը, աշխատանք գտնելու հույսով, հաստատվում է Բաքվում և նրա շրջակայքում, ինչը հանգեցնում է մայրաքաղաքի և ողջ Ապշերոնի բնակչության թվի շեշտակի աճին: Բնակչության միայն 19%-ն ապրում է շրջաններում [11, с. 99]:

Համաձայն պաշտոնական տվյալների' երկրի բնակչության 50%-ը գտնվում է աղքատության սահմանից ներքև: Ընդդիմության աղբյուրները, այսօրինակ վիճակագրության մասին խոսելիս, բերում են 80%-ի ցուցանիշը [12]: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տվյալներն ավելի մոտ են ընդդիմության հաշվարկներին և վկայում են, որ Ադրբեջանի բնակչության 80%-ը գտնվում է աղքատության մեջ, իսկ երկիրն, այս առումով, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից «զիջում է» միայն Վրաստանին ու Մոլդովային [13, p. 128]:

Սոցիալական պայմանների վատթարացման պատճառով, ներկայիս

- 112 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

Ադրբեջանում դպրոցահասակ երեխաների 60%-ը միջնակարգ ուսումնական հաստատություն չի հաճախում [14]: Նման իրավիճակը հղի է ներքաղաքական դրությունը վտանգող անկայուն զարգացումներով:

3. Ներքաղաքական զարգացումներ

Հետխորհրդային ներքաղաքական զարգացումների կտրվածքում' Ադրբեջանն առանձնանում է իր անկայունությամբ, հեղաշրջումների ու հեղաշրջման փորձերի առատությամբ: Իրադրության կայունացման որոշակի միտումներ ի հայտ եկան սոսկ Հեյդար Ա[իևի իշխանության վերադառնալուց, այդ իշխանության ամրապնդումից ու պետական ապարատի կազմակերպումից հետո: Ըստ այդմ, Հ. Ալիևի կառավարումը ընդունված է բաժանել երեք փուլերի: Առաջին փուլում' 1993-1995թթ. ձեռնարկվեցին կոնկրետ միջոցառումներ պետականության ամրապնդման, բանակաշինության, երկրի հնարավոր մասնատումը կասեցնելու և ղարաբաղյան պատերազմում հրադադար հաստատելու ուղղությամբ: Երկրորդ փուլում' 1995-1998թթ. անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, ընդունվեց Սահմանադրությունը, և իշխանության լծակների հետագա ամրապնդման ուղղությամբ որակա-պես նոր քայլեր մշակվեցին ու իրագործվեցին [15, с. 119-120]:

1998թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում անցումը երկրորդ նախագահական շրջանին' ընդունված է համարել Հեյդար Ալիևի միահեծան իշխանության վերջնական ամրապնդման շրջանը: Այս փուլն իր մեջ ներառնում է նաև 2003թ. նախագահական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիևի իշխանության գալը: Նշենք նաև, որ, իրենց հերթին, ամրապնդվում են նաև ընդդիմության դիրքերը, ինչը պայմանավորված է ադրբեջանական վարչակարգի անկարողությամբ լուծելու այնպիսի հրատապ խնդիրներ, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և սոցիալ-տնտե-սական իրավիճակի բարելավումը: Մյուս կարևոր հանգամանքը ահագնացող չափերի հասնող կաշառակերությունն է, որի ծավալներով, Ադր-բեջանը, հետխորհրդային հանրապետությունների շարքում առաջին տեղն է գրավում:

Չնայած ընդդիմության դիրքերի որոշ ամրապնդմանը, այդուհանդերձ, ներկայիս Ադրբեջանում նախագահական իշխանությունը համարյա թե բացարձակ է, քանզի ակնբախ է, որ կարևոր պետական որոշումներ կայացնողը եղել և մնում է ալիևյան կլանը:

Երկրի հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում շարունակում է մեծ դեր խաղալ կլանային համակարգը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո նոր որակներ ու ձևափոխում-

- 113 -

21-ՐԴ ԴԱՐ

թիվ 2, 2003

ներ է ստացել: Ադրբեջանում տարածքային կլանների ձևավորումն ուղղակիորեն պայմանավորված է այս կամ այն քաղաքական գործչի որևէ երկրամասից սերվելու հանգամանքով: Առավել ազդեցիկ են Նախիջևանի, նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիների (այսպես կոչված ԵրԱԶ-ներխ- Հ. Դ.), Բաքվի, Գյանջայի և Ղարաբաղի կլանները: Այս հինգ հիմնական կլանների կողքին, գոյություն ունեն այլ կլաններ ևս, ինչպես օրինակ' լենքորանցիների, շամախեցիների ևն., որոնք, սակայն, նվազ կերպով են ներազդում երկրի հասարակական ու տնտեսական կյանքի վրա: Այսօր նույնպես, առավել ազդեցիկ կլան է մնում նա-խիջևանյանը, որի քաղաքական հենքը ալիևյան «Ենի Ազերբայջան» կուսակցությունն է: Բացի Ալիևներից, նախիջևանյան կլանի ներկայացուցիչներ են ադրբեջանական քաղաքական վերնախավի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ադրբեջանի «Ազգային անկախություն» կուսակցության նախագահ էթիբար Մամեդովը, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին և Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիևը:

Ինչպես և սպասվում էր, 2003թ. նախագահական ընտրությունների նախաշեմին, ներքաղաքական կյանքն Ադրբեջանում աչքի ընկավ աճող լարվածությամբ: Իշխանությունները հետամուտ էին կասեցնելու ամեն քիչ թե շատ ազդեցիկ ու գործուն ընդդիմադիր բլոկի ձևավորումը: Մյուս կողմից, ադրբեջանական ընդդիմությունը տարբեր գաղափարական և արտաքին գործոնների հլու մի խճանկար էր: Ընդդիմության առաջնորդներին պայմանականորեն կարելի էր բաժանել երկու խմբի' վտարանդի և հայրենաբնակ: Առաջին խմբի առավել կարկառուն ներկայացուցիչներն էին նախկին նախագահ Այազ Մութալիբովը և խորհրդարանի նախկին նախագահ Ռասուլ Գուլիևը: Այազ Մութալիբովը 1992թ. կրկնակի իշխանազրկումից հետո2 հաստատվել է Մոսկվայում' վայելելով ռուսական կողմի հովանավորությունը: Չնայած պաշտոնական Բաքվի բազմաթիվ դիմումներին, Մոսկվան, այնուամենայնիվ, հրաժարվում է Ադրբեջանում քրեական պատասխանատվության ենթակա Մութալիբովին հանձնել ադրբեջանական կողմին, իսկ Մութալի-բովն, իր հերթին, ձգտում է ներկայանալ որպես քաղաքական վտարանդի: Նշենք միայն, որ նույն Մոսկվան, փաստորեն առանց որևէ լուրջ երկմտության, Ռահիմ Ղազիևին և Սուրեթ Հուսեյնովին հանձնեց ադրբեջանական համապատասխան մարմիններին:

2 1992թ. մարտի 6-ին, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում, Ա. Մութալիբովը հրաժարական տվեց, սակայն, մայիսի 14-ին, այս անգամ ընդամենը մեկ օրով, նորից ընտրվեց Ադրբեջանի նախագահ: Հաջորդ օրը նա ստիպված էր հեռանալ Բաքվից' նախագահական պալատի բռնազավթման պատճառով:

- 114 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց գրանցել Այազ Մութալիբովի թեկնածությունը նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս փաստը ամենևին էլ պետք չէ գնահատել սոսկ որպես Մութալիբովի քաղաքական ծանրակշիռ կապիտալին հակազդելու միակ միջոց: Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Բաքուն չէր ցանկանում «ռուսական հավանական դրածոյի» հարցում ավելորդ ռիսկի դիմել' իշխանափո-խությունը խաղաղ կերպով իրականացնելու ժամանակ:

Ռասուլ Գուլիևի պարագայում նույնպես առկա է քրեական հետապնդման պահը, սակայն այս անգամ' պետական միջոցների խոշոր չափի հափշտակման մեղադրանքով: Համաձայն տարածված տեսակետի' Հեյդար Ալիևի կողմից «նախիջևանցի» Գուլիևի նկատմամբ հալածանքները պայմանավորված էին վերջինիս հենց ծագմամբ, քանզի կար իրական վտանգ, որ ապագայում նա կլանի առաջնորդ ու հնարավոր իշխանահաջորդ դառնալու հավակնություններ կդրսևորի: Պաշտոնանկ լինելուց հետո Գուլիևը արտասահմանում է: Նա հեռացված է «Ենի Ազերբայջան» կուսակցության շարքերից, ինչպես նաև' զրկված պատգամավորական անձեռնմխելիությունից [16, с. 44-45]: Ռասուլ Գուլիևի հեռացումով, Միլլի Մեջլիսը, փաստորեն, վերածվեց «նախագահական նախաձեռնություններին հավանություն տվող մեքենայի» [15, с. 182]:

Ընդդիմության համակարգող կենտրոնը, որն ստեղծվեց մի քանի տարի առաջ, դրական երևույթ կարելի էր համարել ընդդիմության քիչ թե շատ միասնական դիրքորոշում ձևավորելու առումով: Սակայն, նա աչքի է ընկնում նաև մի քանի ակնհայտ թերություններով, որոնցից կարելի է նշել, նախ և առաջ, քաղաքական և գաղափարախոսական հատվածայնությունը, քաղաքական շահերի հստակեցման և դրանց հետամուտ լինելու անկարողությունը, ինչպես նաև ներքին պառակտվածու-թյունն ու անհանդուրժողականությունը: Ընդդիմության շրջանում սուր են դրսևորված նաև վրեժխնդրական (ռևանշիստական) և ծայրահեղական տրամադրությունները [17]:

Մինչ ընդդիմության շրջանում կրքեր էին բորբոքվում նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ, 2003թ. օգոստոսի սկզբներին հրապարակվեց նախագահ Ալիևի կողմից ստորագրված հրամանագիրը' Իլհամ Ալիևին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Այս քայլը որքան կանխատեսելի, նույնքան և «սառը ցնցուղ» էր ընդդիմության համար, հատկապես Արևմուտքի աջակցությանն արժանանալուց հետո: Սրանով, ըստ էության, դյուրացվեց իշխանությունը Հեյդար Ալիևից որդուն' Իլհամ Ալիևին փոխանցելու կոմբինացիան:

- 115 -

21-ՐԴ ԴԱՐ

թի 2, 2003

Ընդհանրապես, Ադրբեջանի իշխանական վերնախավը, տիրապե-տելով երկրի ներսում գոյություն ունեցող տեղեկատվական, վարչական, ուժային և ֆինանսական ռեսուրսներին, բավական հեշտ է կարողանում ապահովել իշխանության հետագա տիրապետումը:

Տաջիկական սցենարի հավանականությունն Ադրբեջանի պարագայում փոքր է. ռազմական բախման և քաղաքացիական պատերազմի վտանգը կարող է իրական դառնալ, եթե տարբեր կլանների և տեղական խմբավորումների ու իշխանությունների միջև անզիջում պայքար սկսվի:

Ադրբեջանական ընդդիմության կարծիքով' արևմտյան նավթային ընկերությունները, տարբեր գործարքների մեջ մտնելով ալիևյան վարչակարգի հետ և ֆինանսապես սատարելով վերջինիս, բացասական ազդեցություն են թողնում Ադրբեջանում ժողովրդավարական և քաղաքացիական հասարակություն կազմակերպելու գործընթացի վրա: Արևմտյան նավթային բիզնեսը դիտվում է որպես կաշառակեր համակարգին սատարող կառույց [18]: Կաշառակերության մակարդակով' Ադրբեջանը առաջատար դիրքեր է գրավում ոչ միայն ԱՊՀ երկրների շարքում: Համաձայն «Տրանսպերենսի ինտերնեշնլ» (Transparency

International) միջազգային կազմակերպության տվյալների' 99 երկրների ցուցակում, Ադրբեջանը, կաշառակերության մակարդակով երրորդ տեղն է գրավում [19, с. 371]:

2003 թ. նախագահական ընտրությունների նախօրյակին ալիևյան խմբավորմանը Վաշինգտոնի սատար լինելու հանգամանքը արևմտյան որոշ ազդեցիկ թերթեր ենթարկեցին սուր քննադատության' դա համարելով խաթարիչ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության հաստատման երկարատև շահերի տեսանկյունից [20], [21]:

4. Նոր գաղափարախոսության փնտրտուքում

Որպես նորանկախ պետականություն, Ադրբեջանը, հետխորհրդային մյուս հանրապետությունների նման, գտնվում է ազգային և պետական նոր գաղափարախոսությունների մշակման ու դրանց գործնական կիրառման գործընթացում: Դա դրսևորվում է նաև պատմական անցյալի վերարժեքավորմամբ, պատմական հիշողության քաղաքականացմամբ և առասպելականացմամբ: Ադրբեջանի, ինչպես նաև կենտրոնասիա-կան որոշ հանրապետությունների պարագայում, ազգային և պետական գաղափարախոսության մշակման ընթացքն աչքի է ընկնում առաջնորդների կողմից տվյալ ոլորտ ներմուծվող առարկայական նախաձեռնությունների կիրառմամբ և ներազդեցությամբ:

- 116 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

Մասնավորաբար, Ադրբեջանի դեպքում կարելի է առանձնացնել և վերլուծել երկու միանգամայն նոր միտում' «սեփական ցեղասպանության» և «սեփական սփյուռքի»:

1998թ. մարտի 31-ին, Հեյդար Ալիևի կողմից ստորագրված «Ադրբեջանցիների ցեղասպանության մասին» հրամանագիրը աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ [22]: Սա, ըստ էության, որևէ երկրի ղեկավարի կողմից սեփական ժողովրդին ցեղասպանական հոգեբանություն պարտադրելու թերևս առաջին փորձն է, որն, անշուշտ, ծանր բեռ է դառնալու ադրբեջանցիների հետագա սերունդների համար: Այս հրամանագրով, պաշտոնական Բաքուն, փաստորեն, հայերին մեղադրում է ադրբեջանցիների նկատմամբ վերջին երկու հարյուր տարիների ընթացքում պարբերաբար իրականացրած ցեղասպանության մեջ: Առավել շեշտվում է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» թեզը: Սա, անկասկած, Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ տարվող քաղաքական գիծ է, և գլխավորապես նպատակադրված է չեզոքացնելու կամ առնվազն հակազդելու Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին: Ադրբեջանի նորագույն պատմության այս էջի վերաբերյալ եղած բազմաթիվ անվիճելի սկզբնաղբյուրների համադրումը բերում է այն եզրակացության, որ Խոջալուի բնակիչների «զանգվածային ոչնչացումը» մաս է կազմել երկրի ներսում իշխանափոխության շուրջ ծավալված պայքարին [23]:

Այս փաստն ակամայից հիշեցնում է դեռ 20-րդ դարի սկզբներին ադրբեջանական ազգային էթնո-մշակութային ինքնության մոդելի ձևավորման գործընթացը, երբ ադրբեջանական մտավորական վերնախավը որպես արդիականության և գերազանցության մոդել ընդօրինակում, պատճենում էր հայկական էթնո-մշակութային ինքնության առանձին տարրեր:

Մյուս նկատելի նախաձեռնություններից է արտասահմանյան երկր-ներում բնակվող ադրբեջանցիների կազմակերպությունների ստեղծման և նրանց համախմբման ուղղությամբ տարվող աշխատանքը: Դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից, կարելի է արձանագրել, որ «ադրբեջանական սփյուռքի» կազմակերպման և «սփ-յուռք-հայրենիք» փոխկապված համակարգի ստեղծման հիմնախնդիրը ադրբեջանական պետական շինարարության ներկայիս փուլի կարևոր բաղադրիչներից է: Այս գործում չափազանց աշխույժ է Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմի-տեն: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Իրանի հյուսիս-արևմուտքում (այսպես կոչված «Հարավային Ադրբեջան»), Վրաստանի հարավ-արևել|ան հատվածում, ինչպես նաև Դաղստանի հարավում

- 117 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

բնակչության հոծ զանգված կազմող ադրբեջանցիներին [24]: Իհարկե, առաջին հերթին, ուշադրության կենտրոնում Իրանի ադրբեջանցիներն են: Վերջին տարիների ընթացքում «երկու Ադրբեջանների վերամիավորման» հարցը նոր թափ է ստացել, շատ դեպքերում գերազանցելով անգամ նախկին նախագահ էլչիբեյի կառավարման օրոք առկա հակա-իրանյան տրամադրությունները: «Հարավային Ադրբեջանի հարցը» ադրբեջանական հասարակական-քաղաքական շրջաններում առավել հաճախ քննարկվող հիմնախնդիրներից է: 2002թ. սեպտեմբերին, Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին' հորդորելով «վերջ դնել ադրբեջանցիների նկատմամբ վարվող խտրական քաղաքականությանը» և «բանաձև ընդունել այս խնդրի շուրջ» [25]: Ներկայումս Ադրբեջանում գործում են «Հարավային Ադրբեջանի ազգային շարժում», «Հարավային Ադրբեջանի ազգային վերածննդի շարժում», «Միացյալ Ադրբեջան» կազմակերպությունները և «Հարավային Ադրբեջանի խորհրդարանի նախաձեռնող խումբը»: Սրանք հակաիրանյան նախաձեռնություններից զատ, հանդես են գալիս նաև թյուրքական համերաշխության դիրքերից, մասնավորապես իրենց աջակցությունը հայտնելով Իրաքի թուրքմենների իրավունքների ճանաչման և նրանց նյութական աջակցություն ցուցաբերելու հարցում [26], [27]: Հարավային Ադրբեջանի պատմության դասավանդումը պաշտոնական Բաքվի կրթական քաղաքականության անբաժանելի մասն է [28]:

Անժխտելի է, որ ժամանակակից ադրբեջանական պետական և ազգային գաղափարախոսության ձևավորմանն ուղղված վերը նշված երկու տարրերը աղերսվում են հայկական իրականության հետ, որն ընդօրինակվել է և դարձել ազգային գաղափարախոսության հիմնական մոդել: Ընդ որում, եթե «ադրբեջանցիների ցեղասպանության» թեզը հանդես է գալիս որպես հակակշիռ Մեծ Եղեռնին և վայելում է Անկարայի աներկբա աջակցությունը, ապա «ադրբեջանական սփյուռքի» հիմնական դերակատարությունը դիտվում է ազգային համախմբման և արդյունավետ քարոզչության տեսանկյուններից:

Այսպիսով, ներկայումս իրականացվում է նպատակային քաղաքականություն' ի նպաստ ադրբեջանական և թուրքական սփյուռքի տարբեր կառույցների ինտեգրման և համագործակցության: Մասնավորապես, 2003թ. հունիսի 1-ին, թուրքական Չեշմե քաղաքում կայացած ադրբեջանական ու թուրքական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների համաժողովն արձանագրեց, որ կարևոր նպատակներից է ադրբեջանական լոբբիի դերի ուժեղացումը միջազգային կազմակերպություններում ու արտերկրում [27]:

- 118 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

5. Արտաքին քաղաքականություն

Անկախությունից ի վեր' Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսի ձևավորումը հիմնականում ընթանում է ղարաբաղյան գործոնի ազդեցության ներքո:

5.1. Ռուսաստան

2001թ. հունվարին ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցը շրջադարձային էր ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Իհարկե, մի շարք երկկողմ համաձայնագրերի ստորագրման սոսկ փաստը, նաև ջերմ ընդունելությունն ու հյուրընկալ մթնոլորտը բավական չեն Ադրբեջանի' դեպի Ռուսաստան վերա-կողմնորոշվածության մասին թեզը հաստատելու համար: Այդուհանդերձ, ռուս-ադրբեջանական մերձեցման մեկնարկային միտումները բացասական ազդակներ ուղարկեցին Արևմուտքին: 2002թ. ի հայտ եկան հետագա մերձեցման նոր միտումներ, որոնք իրենց դրսևորումները գտան երկու երկրների նախագահների միջև կայացած նորանոր հանդիպումների և միջպետական համաձայնագրերի կնքման մեջ: Նույն թվականին ստորագրվեց ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Գաբալիի ռադիոլոկացիոն կայանը 10 տարիով ռուսական կողմին վարձակալմամբ հանձնելու վերաբերյալ պայմանագիրը: Այս փաստաթուղթը, ըստ էության, օրինականացրեց ՌԴ-ի ուղղակի ռազմական ներկայությունն Ադրբեջանի տարածքում: Մեկ այլ կարևոր հարցի շուրջ ևս կայացավ կողմերի երկար սպասված համաձայնությունը: Խոսքը Կասպից ծովի ավազանի հատակի սահմանագծման վերաբերյալ 2002թ. սեպտեմբերի 23-ին ստորագրված համաձայնագ-րի մասին է:

Ի թիվս երկկողմ հարաբերությունների ասպարեզում ստորագրված այլ փաստաթղթերի, հիշատակման է արժանի նաև մեկը, որն ապագայում կարող է զգալիորեն ներազդել ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության վրա: Համաձայն այդ պայմանագրի' կողմերը պարտավորվում են չփոխել նախկինում ռազմական արտադրանք թո-ղարկած ձեռնարկությունների պրոֆիլը [29], [30]:

Մերձեցումը Ռուսաստանի հետ, ինչպես նաև ադրբեջանա-իրանա-կան հարաբերություններում լարվածության որոշակի լիցքաթափումը հանգեցրեցին Արևմուտքի հետ հարաբերություններում սառը երանգների առաջացմանը:

Ադրբեջանի կողմնորոշումը դեպի ՆԱՏՕ բացահայտ է: Սակայն, միջազգային այս կառույցը, լինելով տարբեր շահեր հետապնդող պետությունների համակցություն, միասնական դիրքորոշում դժվար թե

- 119 -

21-ՐԴ ԴԱՐ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

թհւ 2, 2003

հանդես բերի տարածաշրջանի նկատմամբ: Ներկա փուլում ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության իրական մակարդակը չի կարելի բարձր համարել, իսկ գոյություն ունեցող խնդիրներն ու դժվարությունները անիրական են դարձնում ՆԱՏՕ-ին շուտափույթ կերպով անդամակցելու Բաքվի հույսերը:

5.2. Թուրքիա

Սուլեյման Դեմիրելի նախագահության ավարտն ու Ահմեդ Նեջդետ Սեզերի Թուրքիայի ղեկավար դառնալու հանգամանքը նոր մոտեցումներով անդրադարձան թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա: Առաջին հերթին նկատելի նահանջ ապրեց Հեյդար Ալիևի գծին անվերապահ սատարման Անկարայի քաղաքականությունը: Թյուրքական եղբայրության մասին նախկին կոչերն այժմ տեղի են տվել քաղաքական ու տնտեսական սթափ հաշվարկներին:

Այդուհանդերձ, Թուրքիան շարունակում է տարածաշրջանում Ադր-բեջանի հիմնական ռազմավարական գործընկերը մնալ: Չնայած գոյություն ունեցող որոշ տարաձայնություններին, ադրբեջանա-թուրքա-կան սերտ համագործակցությունը ռազմական և քաղաքական ոլորտներում' երկու երկրների համար էլ շարունակում է գերակայող մնալ:

2003թ. մարտին Թուրքիայի նախագահ Սեզերի կողմից ՀՀ վերընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ հղելու փաստը լուրջ դժգոհությունների տեղիք տվեց Բաքվի պաշտոնական շրջանակներում և որակվեց որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը միտված քայլ: Անկարան իր ուղերձը գնահատե-լով որպես սոսկ արձանագրային սովորական գործողություն' Բաքվին վստահեցրեց ղարաբաղյան հարցում Ադրբեջանին աներկբա աջակցություն ցուցաբերելու և իր սկզբնական դիրքորոշումից չհեռանալու պատրաստակամության մեջ [31], [32]: Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր լիցքաթափումը թուրքական կողմի համար ընթանալու է Բաքվի դիրքորոշման հետ անընդհատ հաշվի նստելու պայմաններում, այլապես անխուսափելի կլինեն երկու երկրների միջև լուրջ տարաձայնությունները:

Այլ իրավիճակ է ստեղծվել երկկողմ տնտեսական համագործակցության ոլորտում: Ադրբեջանում նկատվում է թուրքական տնտեսական ներկայության անկում, ինչը մեծապես պայմանավորված է հենց Թուր-քիայում առկա տնտեսական խորը ճգնաժամով: 1992թ.-ից սկսած, թուրքական ներդրումների ընդհանուր ծավալն Ադրբեջանում 2001թ. դրությամբ կազմել է $1,4 մլրդ.: Սակայն, եթե մինչև 1998թ. յուրաքանչ-

- 120 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

յուր տարի ներդրվում էր $150-200 մլն., ապա 1998-2000թթ. ընթացքում թուրքական ներդրումների միջին տարեկան ծավալը կրճատվել է $35 մլն.-ով [33]:

Այլ կարգի հարաբերություններ են ստեղծվել Նախիջևանի շրջանի հետ: Նախիջևանի բնակչության մեծ մասն իր ապրուստը հայթայթում է Թուրքիայում: Մյուս կողմից, թուրքական բանակայիններն աշխույժ համագործակցում են տեղի զինվորականության հետ, այդ թվում նաև' սահմանների պաշտպանության գործում:

ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, թուրքական կողմի անմիջական աջակցությամբ, ադրբեջանական ռազմական ուժերը ներկայումս բերվում են Հյուսիս-ատլանտյան դաշինքի ստանդարտների, իհարկե որպես նախօրինակ ունենալով թուրքական բանակային համակարգը: Ադրբեջանը կանոնավոր կերպով մասնակցում է ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին: Սակայն, 2003թ. Հայաստանում անցկացված «Համագործակցության լավագույն ջանք - 2003» զորավարժություններին Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել, չնայած որ ներկա էին ռազմական տեսուչներ Թուրքիայից:

Թուրքիան մեծ ուշադրությամբ էր հետևում 2003թ. Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Պաշտոնական Անկարան հակված էր կարծելու նույնիսկ, որ այդ ընտրությունները Թուրքիայի ներքին խնդիրն են, քանզի «յուրաքանչյուր թեկնածու սերտորեն կապված է թուրքական պետության տարբեր խավերի հետ»: Թուրքիան մի կողմից հակված էր պաշտպանել Իլհամ Ալիևի թեկնածությունը որպես յուրահատուկ մի երաշխիք' Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային սերտ հարաբերությունների հետագա ամրապնդման, ինչպես նաև' Բաքու-Ջեյհան նավթատարի պարտադիր շահագործման համատեքս-տում: Մյուս կողմից, թուրքական ազդեցիկ զինվորական և քաղաքական շատ շրջանակներ հանդես էին գալիս ի պաշտպանություն Իսա Ղամբարի թեկնածության:

Այսպես թե այնպես, անցած նախագահական ընտրությունները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում:

5.3. Իրան

Իրանի պարագայում նոր զարգացումներ են նկատվում երկու երկր-ների հարաբերություններում, որոնք վերջին տասը տարիների ընթացքում համարյա թե միշտ լարված են եղել: Որոշակի աշխուժացում է նկատվում տնտեսական և քաղաքական շփումների առումով: Բանակցություններ են վարվում ադրբեջանական և իրանական Աստարա քա-

- 121 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

ղաքների միջև երկաթուղային հաղորդակցության ապահովման նախագծի շուրջ, որն իրականացվելու է միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում:

Էներգետիկ համագործակցության ոլորտում նախատեսվում են փոխադարձ էներգամատակարարման ցանցի ստեղծման և էներգակիրների մատակարարման նախագծեր [4]: 2002թ., երկարատև ձգձգումներից հետո, վերջապես կայացավ Հեյդար Ալիևի պաշտոնական այցը Թեհրան: Այն փոքր-ինչ լիցքաթափեց երկու երկրների միջև նախորդ տարիների ընթացքում կուտակված լարվածությունը, որը պայմանավորված էր Կասպից ծովի ավազանի բաժանման, ինչպես նաև որոշ նավթային հանքավայրերի պատկանելության հարցերի շուրջ ծագած տարաձայնություններով, Ապշերոնում ՆԱՏՕ-ական ռազմաօդային ուժեր տեղաբաշխելու Բաքվի մտադրությամբ և այլն:

Հաշվի առնելով իրանական հետախուզության կողմից Ադրբեջանի դեմ վարվող քայքայիչ գործունեության վերաբերյալ ադրբեջանական կողմի բազմաթիվ մեղադրանքները' աննախադեպ կարելի է համարել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության և Էթելաաթի (իրանական հետախուզություն) միջև ստորագրված համաձայնագիրը, որով այս երկու կառույցները պայմանավորվեցին գործունեություն չծավալել միմյանց դեմ [34]:

Միեւնույն ժամանակ, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո Բաքվին դժվար կլինի դիմակայել Վաշինգտոնի ճնշումներին' Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում ԱՍՆ-ին լիարժեք աջակցություն ցույց տալու նպատակով:

Նկատենք նաև, որ ադրբեջանական կողմը խորացնում է իր ռազմական համագործակցությունը Պակիստանի և Վրաստանի հետ: Վերջինիս հետ համաձայնություն է ձեռք բերվել չանդամակցել ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգին (ՀՕՊՀ), այլ' ստեղծել միասնական ռազմաօդային ուժեր և ՀՕՊՀ [35], [36]:

5.4. Թուրքմենստան

Լարվածությունը չի թուլանում ադրբեջանա-թուրքմենական հարաբերություններում, ինչը պայմանավորված է Կասպից ծովի ավազանի նավթային պաշարների պատկանելության և դրանց հետագա շահագործման խնդրով: Երկկողմ անբարյացակամ մթնոլորտը ձևավորվեց 2000թ.-ին, երբ Թուրքմենստանը մի քանի երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի հանդեպ մտցրեց վիզային ռեժիմ և Բաքվում փակեց թուրքմենական դեսպանատունը [37]: Մինչ այդ Թուրքմենբաշին հայտարարել էր, որ թուրքմենական գազը Ադրբեջանի տարածքով կարտահանվի

- 122 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

Թուրքիա ու Եվրոպա: Սակայն, այդ մասին համաձայնագիր կնքելուց ընդամենը երկու ամիս անց, նա հրաժարվեց ծրագրից, ինչով և աննախադեպ լարվածություն հաղորդեց երկու երկրների միջև առկա փոխհարաբերություններին [38]: Մասնավորապես, կասպյան «Քյափազ» հանքավայրի պատկանելության հարցի շուրջ ծագած լարվածությունը հանգեցրեց նրան, որ թուրքմենական ինքնաթիռները մարտական թռիչքներ սկսեցին իրականացնել այդ գոտում, իսկ Թուրքմենստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց. «Արդյո՞ք Ադրբե-ջանին պետք է մեկ այլ Ղարաբաղ Կասպից ծովում» [39, с. 406]: Ադր-բեջանա-թուրքմենական հարաբերություններում լարվածության մեկ այլ ապացույց էր Բաքվում անցկացված թյուրքալեզու երկրների' թվով վեցերորդ գագաթաժողովին Թուրքմենբաշու բացակայությունը [40], [41]:

Ներկայումս թյուրքական աշխարհում տեղի է ունենում առաջնահեր-թությունների վերարժևորում: Ըստ այդմ, տնտեսական ծրագրերի եկամտաբերությունը և ազգային շահերին համապատասխանեցումը բոլորովին էլ չեն ագուցվում ընդհանուր թյուրքական շահերին:

6. Իրաքյան պատերազմը և Ադրբեջանը

Իրաքյան պատերազմի հենց սկզբից, պաշտոնական Բաքուն իր աներկբա աջակցությունը հայտնեց ԱՍՆ-ի ռազմական նախաձեռնություններին' միաժամանակ առաջարկելով իր օդային տարածքը ամերիկյան ռազմաօդային ուժերի համար: Ադրբեջանի քաղաքական գործիչների մեծ մասը, հակառակ երկրի հասարակական կարծիքին, սատարեց Իրաքի դեմ ԱՍՆ և Մեծ Բրիտանիայի ռազմական գործողություններին, դրանում տեսնելով Սպիտակ տան ցանկությունը' նավթով հարուստ տարածաշրջանների նկատմամբ ամերիկյան վերահսկողության հաստատման ուղղությամբ տարվող մշակված քաղաքականություն [42]: Իրաքի դեմ պատերազմը դիտվեց նաև որպես հարմար առիթ' մեկ անգամ ևս ԱՍՆ-ին հավատարմություն հայտնելու համար:

Կարելի է ենթադրել, որ պատերազմի ելքը և ԱՍՆ-ի ու դաշնակիցների հետպատերազմյան վերակառուցման նախաձեռնություններն ուղղակիորեն ներազդելու են ԱՍՆ-ի և Ռուսաստանի հավակնությունների միջև մղվող պայքարի ուժգնացմանը Անդրկովկասում: Աֆղանական ռազմական գործողություններից հետո, հաստատվելով կենտրոնասի-ական հանրապետություններում, ամերիկյան ռազմական ներկայությունը այժմ վստահ քայլերով թափանցում է Վրաստան ու Ադրբեջան: Հաստատվելով Ադրբեջանում, ԱՍՆ-ը նպատակ ունի մասնավորապես չեզոքացնել ադրբեջանական նավթահորերի նկատմամբ իրանական կողմից հնարավոր վտանգները [43]:

- 123 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

Ընդդիմության որոշ գործիչներ Սադդամ Հուսեյնի վարչակարգի դեմ տարվող պատերազմը և այդ վարչակարգի տապալումը դիտում էին որպես նախազգուշացում բոլոր ամբողջատիրական և ավտորիտար վարչակարգերին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վելայաթ Գուլիևը գտնում է, որ եթե Իրաքը պատժվել է ՄԱԿ-ի բանաձևերը չհար-գելու դիմաց, ապա համաշխարհային հանրությունը պետք է ճնշում բանեցնի նաև ՀՀ-ի վրա' «վերջինիս կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը չկատարելու համար»: Չենք ցանկանում մեկ անգամ ևս մանրամասնել ԼՂ հիմնախնդրին վերաբերող 4 բանաձևերի բովանդակությունները. ուղղակի արձանագրենք, որ այս անգամ պաշտոնական Բաքուն նորից փորձում է միջազգային ամեն խոշոր անցուդարձ դիտել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր տեսանկյունից:

Պատերազմի սկիզբը մտահոգվելու առիթ տվեց ադրբեջանական հասարակությանը, ինչը պայմանավորված էր թե' բնապահպանական խնդիրներով և թե' այն մտավախությամբ, որ, պատերազմի պատճառով, բազմաթիվ իրաքցի ընտանիքներ կփորձեն հաստատվել Ադրբեջանի տարածքում որպես փախստականներ: Սակայն, հիմնական մտահոգությունն, իհարկե, պատերազմի ավարտից հետո իրաքյան նավթը համաշխարհային շուկա արտահանելու և դրա հետևանքով նավթի միջազգային գների անկման հեռանկարն էր, որը կարող էր հարցականի տակ դնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի նպատակահարմարությունը:

Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծության համաձայն, մեկ բարել նավթի գնի վեց դոլարով անկումը կարող է կրճատել կասպյան նավթի եկամտաբերությունը 50%-ով, իսկ տասներեք դոլար անկման դեպքում այն կդադարի եկամտաբեր լինել [13, p. 134]:

Պատերազմի առաջին օրերին, մի քանի հեղինակավոր ֆինանսա-վարկային կազմակերպություններ, ինչպիսիք են Զարգացման իսլամական բանկը, Տնտեսական զարգացման քուվեյթյան հիմնադրամը, Սոցիալական և տնտեսական զարգացման արաբական հիմնադրամը, Աբու Դաբիի զարգացման հիմնադրամը, Զարգացման սաուդյան հիմնադրամը և Նավթ արտահանող արաբական երկրների հիմնադրամը հայտարարեցին Ադրբեջանում իրենց գործարար կապերի դադարեցման մասին [44]:

Որոշ ազգայնական շրջանակներ հանդես էին գալիս իրաքյան խնդրում թուրքական դիրքորոշման աջակցության կոչերով, նշելով, որ իրաքցի փախստականների թվաքանակի աճն անկայուն իրավիճակ կստեղծի երկրի ներսում: Կառավարող կառույցներին ավելի շատ ան-

- 124 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

հանգստացնում էր թուրքական ֆինանսական շուկայի լիակատար փլուզման վտանգը, քանզի, հաշվի առնելով թուրքական զգալի ներդրումները Ադրբեջանում և թյուրքալեզու մյուս երկրներում, դա կհան-գեցներ խորը տնտեսական ճգնաժամի, այդ թվում նաև Ադրբեջանում [45]:

2003թ. օգոստոսի 13-ին, ադրբեջանական բանակի 112-րդ բրիգադը, դաշնակից զորքերի շարքում ծառայությունն անցկացնելու համար, մեկնեց Իրաք' հիմնականում Կարբալաա շիայական սուրբ քաղաքի պատմական հուշարձանների պահպանության և անվտանգության ապահովման առաքելությամբ: Բրիգադի կազմում ներգրավված են 120 զինվոր, 14 սպա և 16 սերժանտ [46], [47]:

7. Դարաբաղյան կարգավորում

2001թ. փետրվարի 21-ին ադրբեջանական մամուլը հրապարակեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 1997թ. և 1998թ. մշակված երեք առաջարկությունների բովանդակությունը, իսկ Միլլի Մեջլիսի փետրվարի 23-ին և 24-ին կայացած նիստերի ժամանակ, նախագահ Հեյդար Ալիևը այդ լուծումներն անընդունելի համարեց Ադրբեջանի համար: Ի չիք եղան նաև 2001թ. գարնանը Փարիզում և Քի Վեստում կայացած բանակցությունների ժամանակ ձեռք բերված համաձայնությունները:

Ներքաղաքական պայքարում' ղարաբաղյան խաղաթուղթը շարունակում է տիրապետող մնալ, դառնալով տարաբնույթ շահարկումների առարկա: Ընդդիմության համար դա կարևոր հաղթաթուղթ է իշխանությանը մեղադրանքներ ներկայացնելու առումով, իսկ իշխանությունն, իր հերթին, վերջին երեք տարիների ընթացքում պարբերաբար հանդես է գալիս ռազմամոլ հայտարարություններով' հայտնելով պատերազմի միջոցով ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու իր պատրաստակամու-թյունը: Նման պահվածքը, նախևառաջ, պայմանավորված է ներքաղաքական հաշիվներով:

Ադրբեջանում լավ գիտակցում են, որ յուրաքանչյուր պատերազմ, լինի դա նույնիսկ տարածքային ամբողջականությունը վերականգնելու կարգախոսով, լրջորեն վնասելու է նավթային ծրագրերի հեռա-նկարներին' երկրի համար բացասական կերպար ստեղծելով նաև միջազգային հանրության աչքերում: «Նավթային շանտաժի» ադրբեջանական քաղաքականությունն, ակնհայտորեն, լիակատար ձախողություն է ապրում: Մյուս կողմից, ադրբեջանական բանակն ի վիճակի չէ իրականացնելու թեկուզև կարճաժամկետ լայնածավալ ռազմական գործողություններ, նույնիսկ Թուրքիայի կողմից ցուցաբերվելիք ռազ-

- 125 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

մական և ռազմատեխնիկական օգնության պարագայում:

2003թ. ընտրությունների նախօրեին, նախագահական թեկնածուների շրջանում դարաբաղյան կարգավորման ոլորտում հետաքրքիր տարաբաժանում գոյություն ուներ: Եթե ընդդիմության հիմնական առաջնորդները (Ալի Քերիմլի, Իսա Ղամբար և այլն) հանդես էին գալիս խնդիրը խաղաղ ճանապարհով և ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա լուծելու օգտին, ապա ընդդիմության մյուս ներկայացուցիչները, ովքեր զգալի ընտրազանգված չունեին, տուրք տալով ամբոխահաճ (պոպուլիստա-կան) հայտարարություններին, կողմ էին արտահայտվում պատերազմին' նշելով նույնիսկ պատերազմին նախապատրաստվելու որոշակի ժամկետներ [48]:

Որքան էլ տարօրինակ է, այսօրվա Ադրբեջանում թե' ընդդիմադիր և թե' կառավարող շրջանակները չունեն որևէ հստակ ծրագիր դարաբաղյան հարցի կարգավորման շուրջ: Ռազմամոլ հայտարարությունների և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին հայտարարություններից զատ, ներկայիս Ադրբեջանի քաղաքական վերնախավը որևէ կոնկրետ առաջարկներ չի արտահայտում, իհարկե, բացի հայերին միակողմանի զիջումների գնալու պահանջներ ներկայացնելուց:

8. Տնտեսական իրավիճակը

Այսօր, ադրբեջանական տնտեսության հիմնական գործող ճյուղերը միայն նավթային արդյունաբերությունն ու առևտուրն են: 1998թ. նավթի գների ճգնաժամը օտարերկրյա ներդրումների ծավալի կտրուկ անկման պատճառ դարձավ: 1999թ. նկատվեց արտասահմանյան ընկերությունների ելքն Ադրբեջանից: Հաջորդ երկու տարիների ընթացքում նրանց թիվը կազմեց շուրջ 700, ընդ որում՝ զգալի մասը' թուրքական ընկերություններն էին [39, с. 416]:

Ադրբեջանական տնտեսության հիմնական «աքիլլեսյան գարշապարը» նրա չափից դուրս կախվածությունն է նավթային ոլորտից: Պետական բյուջեի 75%-ը բաժին է ընկնում նավթի և նավթամթերքների վաճառքից ստացված միջոցներին: Մնացած 25%-ը առևտուրն է և գյուղատնտեսությունը: Մինչդեռ Ադրբեջանը, նույնիսկ այսօրվա պայմաններում, ի վիճակի չէ լիովին բավարարել նավթամթերքի պահանջարկը երկրի ներսում: Դրա վկայությունն է վերջին մի քանի տարիների ընթացքում երկրում առկա էներգետիկ ճգնաժամը [14]: Դրա պատճառներից մեկը ստվերային տնտեսությունն է: Ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տվյալների' Ադրբեջանի Համախառն ազգային արտադրանքի (ՀԱԱ) մեջ ստվերային տնտեսության տեսակարար կշիռը կազմում է 65% [19, с. 366]:

- 126 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

Նավթային գործոնը տիրապետող և որոշիչ դեր ունի երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Այս պատճառով, «սև ոսկու» արդյունահանման շուրջ առկա բազմապիսի շահարկումներն ու տնտեսական ցուցանիշները պետք է դիտարկել քաղաքական իրադրության պրիզմայի միջով [49]:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շուրջ զանազան շահարկումները' և' մամուլի, և' քաղաքական գործիչների ու վերլուծաբանների կողմից հակասական բնութագրումների ու գնահատականների են ար-ժանանում: Հիրավի քաղաքականացված այս նախագիծը, որը խոստանում է Ադրբեջանը վերածել «երկրորդ Քուվեյթի», դարձել է շահարկման կարևոր թեմա և' արտաքին, և' ներքին քաղաքականությունն իրականացնելիս: Թեև նավթամուղի շինարարությունն արդեն սկսվել է, սակայն վերջին երեք տարիների ընթացքում միջազգային տարբեր ընկերություններ թողնում են Ապշերոնը՝ միաժամանակ տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստներ կրելով: 2003թ. ամռանը ռուսական «Լու-կօյլ»-ը դարձավ հինգերորդ խոշոր ընկերությունը, որը հեռացավ ադրբեջանական նավթային ծրագրերից: Ներկայումս, ստորագրված նավթային տասնվեց նախագծերից միայն հինգն են գործում, իսկ նախատեսված $ 42 մլրդ.-ից ներդրվել է միայն $ 8 մլրդ.-ը, ընդ որում' այդ ներդրումների 80%-ը արվել է նավթային բնագավառում [13, p. 133]: Ավելորդ չէ փաստել, որ 2010թ., երբ արտահանվող նավթը եկամտաբեր կլինի, Ադրբեջանի արտաքին պարտքը կկազմի $10-12 մլրդ., այնպես որ նավթից ստացվող եկամուտը հիմնականում կուղղվի երկրի արտաքին պարտքի մարմանը, այլ ոչ թե տնտեսության ոլորտների զարգացմանը [16, с. 203]:

90-ականների երկրորդ կեսին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներն իրականում հաջորդեցին նախորդ տարիների ընթացքում երկրի տնտեսության իրական հատվածում արդյունաբերական արտադրության 72% և գյուղատնտեսական ոլորտում 50% անկումից հետո միայն [12]:

Այսպիսով, ածխաջրածնային արդյունաբերությունը միակ զարգացող ճյուղն է Ադրբեջանում, իսկ չսեփականաշնորհված ճյուղերը' գյուղատնտեսությունը, մեքենաշինությունը և արդյունաբերության մյուս բնագավառները դուրս են մնում ֆինանսավորումից [50]:

Տնտեսական ճգնաժամն ուղղակիորեն ներազդում է սոցիալական իրավիճակի վրա, որը տարեցտարի ահագնացող չափեր է ընդունում' համատարած աղքատության և գործազրկության պայմաններում: Եկամուտների խիստ անհավասար բաշխումը, էներգետիկ ոլորտի թույլ կապը տնտեսության մյուս ոլորտների հետ և վերջիններիս համատարած փլուզումը խիստ բացասական ազդեցություն են թողնում երկրի բնակ-

- 127 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

չության կենսամակարդակի վրա:

Ադրբեջանը «երկրորդ Քուվեյթ» դարձնելու խոստումները, որոնք մի ժամանակ կարևոր տեղ էին զբաղեցնում պաշտոնական քարոզչության մեջ, փաստորեն, վստահություն չեն վայելում ադրբեջանական հասարակության լայն խավերի մոտ, քանզի վերջիններս համոզված են, որ երկրի բնական հարստության արտահանումից շահում է միայն իշխանական վերնախավը' Ալիևների ընտանիքի գլխավորությամբ:

Աղբյուրներ և գրականություն

1.ЭХО, Баку, 09. 08. 2003.

2.Igor Rotar, Islamic Fundamentalism in Azerbaijan: Myth or Reality?, Prism, Jamestown, vol. 6, No. 8, August 31,2000.

3.Tadeusz Swietochowski, Azerbaijan: The Hidden Faces of Islam, World Policy Journal, vol. XIX, No. 3, Fall 2002, pp. 74-75.

4.3еркало, Баку, 04. 09. 2003.

5. Апи Аббасов, Ислам в современном Азербайджане: образы и реалии, в сборнике «Азербайджан и Россия: общества и государства», под ред. Д. Е. Фурмана, М., 2001, с. 296.

6. Россия и Закавказье: реалии независимости и новое патрнерство, М., 2000, с. 109.

7. Ирада Гусейнова, Беженцы, их положение и роль в современном азербайджанском обществе, в сборнике «Азербайджан и Россия: общества и государства», с. 328.

8. Шахин Аббасов, Фарид Гахраманлы, Азербайджан: выборы и власть, Центральная Азия и Кавказ, 2002, No. 6 (24), с. 40.

9. Россия и мусульманской мир, Бюллетень реферативно-аналитической информации, М., No. 8 (110), 2001, с. 3.

10. Независимая газета, М., 01. 12. 2003.

11. Ариф Юнусов, Миграция постсоветского Азербайджана, в сборнике «Мировая эконимика и международные отношения», М., 2002.

12. Мусават, Баку, No. 15 (15), 13. 08. 2003, c. 24.

13. Alec Rasizade, Azerbaijan Desсending into the Third World After a Decade of Independence, Comparative Studies of South Asia, Africa and the Middle East, vol. XXII, No. 1-2, 2002.

14. Независимая газета, 03. 02. 2000.

15. C. И. Чернявский, Новый путь Азербайджана, М., 2002.

16.3ураб Тодуа, Азербайджанский пасьянс, М., 2001.

17. Известия, М., 27. 03. 2003.

18. Ավելի մանրամասն տես Daniel Heradstveit, Democratic Development in Azerbaijan and the Role of the Western Oil Industry, Central Asian Survey, vol. 20, No. 3, 2001, pp. 261-288.

- 128 -

21-ՐԴ ԴԱՐ

թհւ 2, 2003

19. Губад Ибадоглы, Издержки «переходного» периода в Азербайджане, в сборнике «Азербайджан и Россия: общества и государства».

20. The New York Times, 25. 08. 2003.

21. The Washington Post, 25. 08. 2003.

22. Հրամանագրի շարադրանքը տե ս Национальные истории в советском и постсоветских государствах, М., 1999, с. 403-404.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

23. Ավելի մանրամասն տես Г. Демоян, Л. Мелик-Шахназарян, Ходжалинское дело:особая папка. Ереван, 2003.

24.3еркало, 13. 08. 2003.

25. 525-я газета, Баку, 24. 09. 2002.

26.3еркало, 14. 03. 2003.

27.3еркало, 11.06. 2003.

28. История Азербайджана. Учебник для 11-го класса общеобразовательной школы, Баку, 2002, с. 86-103.

29.3еркало, 27. 12. 2001.

30.3еркало, 26. 08. 2003.

31.3еркало, 26. 03. 2003.

32. Независимая газета, 05. 04. 2003.

33.3еркало, 27. 03. 2001.

34.3еркало, 27. 12. 2002.

35. Эхо, 13. 02. 2003.

36. Эхо, 03. 08. 2003.

37. Anar Valiyev, Azerbaijani-Turkmen Relations: Quarreling Brothers, Central Asia - Caucasus Analyst, July 31,2002.

38. Независимая газета, 02. 03. 2000.

39. Тогрул Джуварлы, Азербайджанская нефть: поиски равнодействующей, в сборнике «Азербайджан и Россия: общества и государства».

40. Независимая газета, 11.04. 2000.

41. Известия, 29. 03. 2000.

42.3еркало, 29. 03. 2003.

43.Stephen Blank, The Post-Soviet States and the Post-Saddam Middle East, Middle East Review of International Affairs, vol. 7, No. 2 (June, 2003), p. 60.

44. Независимая газета, 24. 03. 2003.

45. Независимая газета, 12. 03. 2003.

46. Монитор, Баку, 16. 08, 2003, с. 4.

47. РИА Новости, 13. 08. 2003.

48. ANS TV, Բաքու, 18. 08. 2003:

49. Независимая газета, 01. 10. 1999.

50. Azerbaijan. CIU Country Report, The Economist Intelligence Unit, London,

March 2002.

Նոյեմբերի 24,2003թ.

- 129 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 2, 2003

АЗЕРБАЙДЖАН: НОВЫЕ ВЫЗОВЫ В 21-ОМ ВЕКЕ Гайк Демоян Резюме

После приобретения независимости, Азербайджан пережил несколько переворотов и попыток переворотов, которые сотрясли внутренюю стабильность страны. После прихода к власти Г. Алиева, ситуация в Азербайджане стала относительно стабильной, благодаря авторитарной власти азербайджанского президента. Между тем, многие жизненно важные вопросы для азербайджанского государства, такие как экономическая диверсификация, улучшение социальных условий, карабахское урегулирование, и т. д., все еще остаются нерешенными.

Конец эпохи Г. Алиева рождает множество вопросов относительно будущего республики. Более того, существует реальная возможность внутренней нестабильности и столкновение различных политических и социальных групп в случае ослабления государственного контроля.

- 130 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.