ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ԿՐԿԻՆ ԱՓՇԵՐՈՆՅԱՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Հայկարամ Նահապետյան*
Բանալիբաոեր Արցախ, Ադրբեջան, ադրբեջանական ինքնություն, Լեռնային Ղարաբաղ, Նիզամի, Հայաստան:
Մերօրյա Ադրբեջանը «խավիարային դիվանագիտության» նմանությամբ զարգացնում է նաև «խավիարային գիտություն»' ոչ միայն Ադր-բեջանում, այլև արտասահմանում պատվիրելով «հետազոտություններ», որոնք ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքը, ինչպես նաև Արցախը, Զանգեզուրն ու Երևանը ներկայացնում են որպես հազարամյակների ադրբեջանական հայրենիք: Հետին թվով Բաքուն աղվանական է հռչակում նշված տարածքների կամ հայկական մյուս բնակավայրերի քրիստոնեական կոթողները: Անգամ եթե դրանք աղվանական լինեին, ապա նույնիսկ այդ դեպքում Ադրբեջա-նին Հայաստանի համեմատ որևէ առավելություն չի տրվում հավակ-նելու Աղվանքի պատմականորեն քրիստոնեական տարածքների ժառանգորդը լինելուն: Ընդհակառակը, աղվանական քաղաքակրթությունը շատ մոտ էր հայկականին' որևէ առնչություն չունենալով Ադրբեջանի թյուրք-թաթարական դիմագծի հետ:
Այնքանով, որքանով որ Եգիպտոսի արաբները կարող են հա-վակնել բուրգերի պատմական տերը լինելուն, նույնքան էլ մերօրյա
՚ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակից։
61
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Ադրբեջանի բնակիչները կարող են հայտարարել, թե իրենք պատմական իրավունքներ ունեն Աղվանքի քրիստոնեական կոթողների նկատմամբ: Մի տարբերությամբ, որ Եգիպտոսում նման անհեթեթ հայտարարություններ չեն անում:
Սակայն մի բան, որը Բաքուն արդեն ֆիզիկապես չի կարող փոխել, դա նախորդ հարյուրամյակներում կամ տասնամյակներում մեր տարածաշրջանի վերաբերյալ արդեն իսկ տպված հետազոտություններն են: Այն ժամանակ Ադրբեջանն անկախ չէր կամ ընդհանրապես չկար, հետևաբար «խավիարային դիվանագիտությունն» ու Հեյդար Ալիևի հիմնադրամը չէին գործում, և օտար մասնագետներն ազատ էին սեփական հետազոտություններն առավելագույնս անաչառ իրականացնելու հարցում:
Եվ հենց այս աղբյուրների ուսումնասիրությունը կարող է ևս մեկ լույս սփռել թե Արցախյան և թե ընդհանրապես պատմության թեմայով հայ-ադրբեջանական հակասությունների վրա:
Ընդ որում, նշված հետազոտողների զգալի մասը գործնականում հակաադրբեջանական կամ հայանպաստ որևէ կողմնորոշում չուներ:
Նրանք պարզապես արձանագրել էին օբյեկտիվ իրականությունը:
О
Ի նչ էին գրում աշխարհի հանրագիտարանները
Բրիտանական հանրագիտարանի առաջին տպագրությունը թվագրվում է 18-րդ դարով (1768-1771թթ.): Ռուսական կայսրության Բրոք-գաուզի ու Եֆրոնի հանրագիտարանը սկսել է տպվել 1890-ից և ավարտվել 1907-ին: Իսլամի թեմայով առաջին հանրագիտարանը
հրատարակվել է 1913-ից, երբ լույս տեսավ առաջին հատորը: Հանրագիտարանների վրա աշխատել են տասնյակ մասնագետներից
ռ
բաղկացած խմբեր լավագույն գիտական հաստատություններից: Ի նչ են նրանք ասել Ադրբեջանի ու Հայաստանի մասին:
62
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
Հատկապես ուշագրավ է թվում Իսլամի հանրագիտարանը, որի առաջին հրատարակությունը տպվել է Նիդեռլանդների Լեյդեն քաղաքում, The Encyclopedia of Islam: A dictionary of the Geography, Ethnography and Biography of the Muhammadan peoples վերնագրով, 1913-1930թթ.: 1960-ին սկսվեց երկրորդ լրացված հրատարակության տպագրությունը' The Encyclopedia of Islam: new edition. Երկու տարբերակներում Ադրբեջանի բաժինը երկու տարբեր կերպ է ներկայացված: Դրանց համադրությունից տեսանելի է ադրբեջանական ինքնության շուրջ միջազգային ընկալումների դինամիկան:
Առաջին տպագրության մեջ (1913թ.) Ադրբեջան անունը վերաբերում էր բացառապես Իրանական Ատրպատականին: Որևէ Կովկասյան Ադրբեջանի մասին հանրագիտարանում խոսք չկա: Ըստ հանրագիտարանի «ժամանակակից Ադրբեջանը (խոսքը 1913-ի մասին է- Հ.Ն.) հյուսիսից սահմանակից է Կովկասին»: Այսինքն, հանրագիտարանի համաձայն, Կովկասում Ադրբեջան չկա, այլ միայն Կով-կասից հարավ [1, էջ 134]:
Հանրագիտարանը որպես մահմեդական աշխարհի հետ շփումներ ունեցող և աշխարհագրորեն մոտ երկիր համապարփակ անդրադառնում է Հայաստանին: Ընդ որում, եթե Ադրբեջանի բաժինը գրքում զբաղեցնում է մեկուկես էջ, Հայաստանինը 14 էջ է:
Աշխատությունը Ռուսահայաստանի մեկ մասն է համարում Գանձակը' Ելիզավետոպոլի շրջանն ու Օրդուբադ քաղաքը: Նախիջևանի և Արցախի մասին կարդում ենք. «Նախիջևանը, ինչպես և Երևանը, շատ առանցքային դեր է ունեցել Հայաստանի պատմության մեջ: Շուշին, որը գտնվում է Ղարաբաղի շրջանում, նախկինում առանձին խանության մայրաքաղաք էր» [1, էջ 445]:
Դարաբաղյան խանության գոյությունը հայկական պատմագիտության մեջ չի մերժվում: Այլ հարց է, թե այն ինչ կապ ունի Ադրբեջանի հետ: Խանությունը չի կոչվել ադրբեջանական, չի եղել անկախ
63
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Ադրբեջանի մաս և մինչև Գյուլիստանի պայմանագիրը Պարսկաստանի հսկողության տակ էր, ոչ թե Ադրբեջանի: Հակառակ դեպքում ցարական գեներալ Ռտիշևը 1813թ. հոկտեմբերին Գյուլիստանում պայմանագիր կստորագրեր Ադրբեջանի, ոչ թե պարսից իշխանության հետ: Մերօրյա Իրանը երբեմնի տիրապետության պատրվակով Կովկասի հանդեպ երբևէ որևէ տարածքային պահանջ չի ներկայացրել: Բայց Բաքվի գրչակները, չգիտես ինչու, «սեփականաշնորհել» են պարսկական գերիշխանության հատվածը, իսկ ինչպես ավելի ուշ կտեսնենք' նաև պարսիկ բանաստեղծներին:
Ղարաբաղի միջնադարյան պատմության համատեքստում են տեղի հինգ հայկական մելիքությունները, որոնք կիսանկախ վիճակ էին ապահովում Արցախի համար:
Իսլամի հանրագիտարանի երկրորդ հրատարակության մեջ (1960թ.) պատկերը փոքր-ինչ այլ է: Այստեղ Ադրբեջանը կրկին ներկայացված է որպես Պարսկաստանի շրջաններից մեկը: Այսուհանդերձ, ավելացրել են կես էջի վրա տեղավորվող երեք պարբերություն, ուր նշվում է արդեն գոյություն ունեցող կովկասյան ոչ անկախ Ադրբեջանի մասին: Ուշագրավ է, թե հեղինակներն ինչ են գրել նորահայտ «Ադրբեջան-2»-ի մասին. «Թուրքական զորքերը Նուրի փաշայի գլխավորությամբ Բաքուն գրավեցին 1918թ. սեպտեմբերի 15-ին և նախկին շրջանը վերաձևակերպեցին Ադրբեջան անվան տակ' դա բացատրելով Պարսկաստանի հյուսիսի Ադրբեջանի շրջանի թյուրքախոսների հետ նմանությամբ» [2, էջ 191], գրում է հանրագիտարանը:
Այս դեպքում էլ հանրագիտարանը «Ադրբեջան» բաժինը ներկայացնում է 4 էջ, իսկ Հայաստանի մասին խոսվում է 16 էջ: Ակնհայտորեն Ադրբեջանի վերաբերյալ պատմելու առանձնապես բան չկար, և ընդհանրապես շատ պարզ չէր դեռ, թե ինչպես վարվել «Ադրբեջան 2»-ի հետ: Ստալինյան բռնատիրությունն ի զորու էր նոր էթնոս հնա-րել, ապա նոր էթնոսի համար հնարել պատմություն ու բանաստեղծ-
64
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
ներ և այդ բոլորը պարտադրել տոտալիտար համակարգի ներսում: Բայց արտերկրի ակադեմիական շրջանակներում, ուր խորհրդային որոշումները հիմք չէին, առժամանակ Ադրբեջանի հետ կապված խառնաշփոթ առաջացավ:
Հայաստանի մասին բաժնում, գալով 1920թ. Ալեքսանդրապոլի ցավալի պայմանագրին, հանրագիտարանի նոր հրատարակության մեջ կարդում ենք. «Թուրքիան վերագրավեց Կարսը և Արդահանը, անեքսիայի ենթարկեց Երևանից հարավ-արևմուտք ընկած Իգդիրի շրջանը, ինչպես նաև պահանջեց, որպեսզի Նախիջևանը ձևակերպվի որպես ինքնավար թաթարական հանրապետություն»:
Խոսքը 1960-ին, այսինքն ընդամենը 54 տարի առաջ տպված հանրագիտարանի մասին է, որտեղ հեղինակները մերօրյա ադրբեջանցիներին բնորոշում են որպես թաթար:
Իսկ Ղարաբաղի մասով նշվում է, որ նախկինում այն հանդիսացել է Հայաստանի Արցախ նահանգը, «որը 1918-1920թթ. ազատ էր օտար տիրապետությունից» [2, էջ 573]: Եվ ոչ թե մուսավաթական Ադրբեջանի մասն էր, ինչպես պնդում է ազերպրոպը:
1940-ականներին 1-ին հրատարակությունը փոփոխություններով տպվեց նաև Թուրքիայում: Ինչպես նկատել է պատմաբան Ռու-բեն Գալիչյանը, փոփոխություններից մեկը վերաբերվել է հանրագիտարանի Ադրբեջան պարագրաֆին' ստանալով մի զավեշտալի ձևակերպում. «Ադրբեջան անունն օգտագործվել է Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների և հազվադեպ Արանի և Շիրվանի նկատմամբ: 1918թ. մայիսի 28-ից հետո Կովկասյան Ադրբեջան պետությունը պաշտոնապես կոչվեց Ադրբեջան» [3, էջ 24]:
Վերջին նախադասությունը կարող է ծիծաղ առաջացնել իր անհեթեթությամբ: Ըստ էության, այս պարբերությունում պաշտոնական Անկարան փորձել է նենգափոխման եղանակով օգնել կրտսեր եղբորը' խեղաթյուրելով Լեյդենի հանրագիտարանի նախնական տեքս-
65
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
տը: Բայց արդեն 21-րդ դարի Ադրբեջանում այս պարբերությունը միանշանակ դրական դժվար թե ընդունվի' ելնելով այն փաստից, որ ընդամենը 70 տարի առաջ եղբայրական Թուրքիայի համար Արաք-սից հյուսիս ընկած հատվածը լավագույն դեպքում «հազվադեպ է կոչվել Ադրբեջան» (և ոչ հարատև, ինչպես կցանկանային Բաքվում), և մերօրյա Ադրբեջանն էլ, ըստ թուրքական աղբյուրի, միայն 97 տարի առաջ է ստացել իր անունը, եթե չասենք մականունը:
Բրիտանական հանրագիտարանի պարագայում մինչև 14-րդ հրատարակությունը Կովկասյան Ադրբեջանի մասին հիշատակում չկա: 1930-ի ապրիլին լույս տեսած 14-րդ հրատարակության 2-րդ հատորում կարդում ենք, որ «Պարսկաստանի հյուսիսարևմտյան գավառ Ադրբեջանը հյուսիսում Արաքս գետով սահմանակից է Խորհրդային Ադրբեջանին»: 85 տարի առաջ բրիտանական հանրագիտարանը որևէ այլ մանրամասն Ափշերոնյան երկրի մասին պարզապես չի գրել:
Ի դեպ, Իրանական Ատրպատականի բնակիչների թվում Բրի-տանիկան նշում է թյուրքեր, հայեր, պարսիկներ ու քրդեր, բայց ոչ ադրբեջանցիներ [4, էջ 827]: Նույն աղբյուրի ձևակերպմամբ, «Իրանական Ատրպատականը Արևելքում սահմանակից է Թալիշների երկ-րին»: Խոսքն այստեղ մերօրյա Լենքորանի շրջանի մասին է: Ստաց-վում է, որ ըստ իր ժամանակաշրջանում, թերևս, ամենահեղինակա-վոր հանրագիտարանի, Ադրբեջան ու ադրբեջանցիներ չկան, իսկ թալիշ ու թալիշների երկիր' կա:
Նույն հանրագիտարանում 7 էջի սահմաններում խոսվում է Հայաստանի պատմության, գրականության, մշակույթի ու լեզվի մասին' պատկերազարդված քարտեզով ու նկարներով [4, էջ 374-384]:
Բրիտանական հանրագիտարանի 14-րդ հրատարակության տպագրությունն ավարտվեց 1973-ին, իսկ արդեն գալիք տարվանից սկսվեց հաջորդ' 15-րդ հրատարակությունը' New Encyclopedia Bri-tannica անվամբ: Այս անգամ ադրբեջանցիների մասին գրված է, որ
66
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
այս ժողովուրդն ունի խառը էթնիկ ծագում [5, էջ 756]: Հանրագիտարանը որևէ ակնարկ չի պարունակում, թե Կովկասի հարավարևելյան հատվածը պատմականորեն պատկանել է ադրբեջանցի ժողովրդին: Ռուսական Բրոկգաուզի և Եֆրոնի հանրագիտարանի համաձայն, Азербейджанъ-ը Պարսկաստանի հյուսիսարևմտյան շրջանն է, որը Ռուսահայաստանից բաժանված է Արաքս գետով [6, էջ 212]: Ինչից հետևում է, որ կայսերական հանրագիտարանը ողջ Ղարաբա-ղը նույնպես դիտարկել է որպես Ռուսահայաստանի մեկ մաս:
1984-ին ԱՄՆ-ում տպված «Մահմեդական մարդիկ» հանրագիտարանի Azeri բաժնում կարդում ենք' «Ազերի թյուրքերը երբեմն իրենց կոչում են ադրբեջանցիներ: Նրանք բաժանված են երկու խմբի' գտնվելով պարսիկների և ռուսների տիրապետության տակ» [7, էջ 63-64]:
Այեքսահդր Դյումայից միեչև Իոսիֆ Ստաշխն, թաթարից ադրբեջանցի փոխակերպման հետքերով
«Երեք հրացանակիրների», «Կոմս Մոնթե Քրիստոյի» և ժամանակի այլ բեսթսելերների հեղինակ Ալեքսանդր Դյումա-ավագը 1858թ. հունիսից մինչև 1859թ. փետրվարն ապրեց Ռուսական կայսրությունում, որից վերջին երեք ամիսները' Կովկասում, մասնավորապես Թիֆլիսում, դաղստանյան բնակավայրերում և Բաքվում: Կովկասյան հուշերն ամբողջացան Դյումայի «Կովկաս» գրքում, որ 1859-ի գարնանը լույս տեսավ Ֆրանսիայում, իսկ 1861թ. Ռուսաստանում (կրճատված):
Ռուսական ժանդարմերիան հետևում էր Դյումային, և երկրի տարբեր անկյուններից հեռագրեր էին ուղարկվում Պետերբուրգ ֆրանսիացի գրողի տեղաշարժի մասին: Ոչ Դյումայի հուշերում և ոչ էլ աչալուրջ ցարական ժանդարմների զեկույցներում չի հիշատակվում Ադրբեջանը կամ ադրբեջանցին: Օրինակ, ոստիկանությունը զեկուցում է, որ 1858թ. հոկտեմբերի 14-ին Դյուման այցելել է Աստրա-խանի գավառապետ Ստրուվեի տուն, որտեղ տեսել է «հայերի, թա-
67
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
թարների և պարսիկների, տնական կենցաղում և ազգային տարազներով» [8, էջ 22]։
Դյումայի կովկասյան նոթերը դժվար վիճակի մեջ են գցել Ադրբեջանի ներկայիս հետազոտողներին: Գրողի համաշխարհային հեղինակությունը գրավիչ է, և ազերպրոպի համար ցանկալի կլիներ մերօրյա սերնդին փոխանցել ֆրանսիացի հռչակավոր վիպասանի
а
ջերմ հուշերն Ադրբեջանի մասին: Բայց ինչպե ս վարվել այն փոքրիկ անհարմարության հետ, որ Դյուման ընդամենը 170 տարի առաջ Կովկասում ոչ Ադրբեջան է տեսել, ոչ էլ ադրբեջանցի (ի տարբերություն հայերի, վրացիների կամ, ասենք, լեզգինների): Ֆրանսիայում բնակվող պատմական գիտությունների դոկտոր Այգյուն Էյուբովան «Դյումայի «Կովկաս» գիրքը և նրա տպավորությունները Ադրբեջանի մասին» խորագրով հոդվածում որոշել է անտեսել այս անհարմարությունը: Առաջ անցնելով' Էյուբովան արդեն իր անունից հոդվածում գրել է, թե Դյուման շատ է սիրել Ադրբեջանը և կոչ է արել Կովկասի ժողովուրդներից վստահել հատկապես ադրբեջանցիներին1: Էյուբո-վայի գործը քիչ ավելի էր բարդանում ֆրանսիացի հեղինակից ուղ-
а
ղակի մեջբերումներ անելու անհրաժեշտության դեպքում: Ի նչ անել, եթե մեջբերումներում Դյուման խոսում է Ափշերոնում բնակվող թաթարների և պարսիկների մասին կամ, ասենք, Բաքուն բնութագրում է «պարսկական դիմագծով քաղաք»: Նման դեպքերում մեջբերման կողքին հայտնվում է խմբագրական հավելումն այն մասին, թե Դյուման, բանից պարզվում է, պարսիկ կամ թաթար ասելիս իրականում նկատի չի ունեցել այն, ինչ գրել է: Իսկ թե ինչ հրաշքով են 21-րդ դարում ազերի մասնագետները պարզել այս նրբությունները, հոդվածում չի նշվում:
1 Տե ս Книга Кавказ Александра Дюма и его впечатление об Азербайджане, irs Heritage, N 2, 2007, http://irs-az.com/pdf/0906211612H.pdf
68
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
«Հիշեցնենք ընթերցողին, որ «թաթարներ» ասելով Դյուման նկատի ուներ ադրբեջանցիներին, իսկ թաթարական ասելով' ադրբեջանականը- խմբ.»,- կարդում ենք Էյուբովայի հոդվածում' տպված «Irs-Heritage» ադրբեջանական հանդեսում1։ Նույն հոդվածում մեկ այլ տեղ Դյումայից հետևյալ մեջբերումն է արվում կից մեկնաբանությամբ. «Մենք գնացինք Մահմուդ Բեկի տուն: Նրա տունը Դերբենտից մինչև Թիֆլիս տեսածս ամենահրաշալի պարսկական տներից էր» (Դյումայի վեպում ադրբեջանցիներն ու ադրբեջանականը երբեմն համապատասխանում են պարսկականին- խմբ.)»1 2:
Հաշվի առնելով, որ նշված են «խմբ.» սկզբնատառերը և ոչ թե հոդվածի հեղինակի անունը, պետք է ենթադրել, որ դր. Էյուբովան, այնուհանդերձ, չի հանդգնել մեծ վիպասանի «սխալներն ուղղել», դա արվել է ավելի ուշ, IRS-Heritage-ի խմբագրությունում:
Դյուման Հայաստան չէր եկել: Սակայն մեզ այցելել է գերմանացի ճանապարհորդ Ավգուստ ֆոն Գաքսթհաուզենը (1792-1866), որ եղել է Երևանում և Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում:
«Ելիզավետպոլի գավառի Շամշադինի շրջանը բնակեցված է հայերով և թաթարներով: Հայերն ապրում են լեռներում, թաթարները, որ ավելի շատ են, հարուստ հարթավայրերում: Հայերը զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ և խաղողագործությամբ: Թաթարները զբաղվում են անասնապահությամբ, ձիաբուծությամբ: ...Թաթարները հարուստ են ու ծույլ, հայերն, ընդհակառակը, շատ աշխատասեր են»,- գրել է գերմանացի ճանապարհորդը [9, էջ 155]: Հոդվածի առաջին բաժնում ներկայացված 19-րդ դարավերջի և 20-րդի սկզբի հանրագիտարաններից և ոչ մեկում ադրբեջանցի էթնոնիմը ցանկացած տարբերակով (Azeri, Azerbaijani, Azerbaidjani) ընդհանրապես չկա:
1 Նույն տեղում, էջ 22։
2 Նույն տեղում, էջ 23։
69
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
1913թ. «Մարքսիզմը և ազգային հարցը» հոդվածում Իոսիֆ Ջու-ղաշվիլի-Ստալինը 11 անգամ հիշատակում է կովկասյան թաթարներին, բայց ոչ մի տեղ չի գրում «ադրբեջանցի»1: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1917թ. նոյեմբերի 20-ին, Արևելքի մահմեդականներին ուղղված կոչում Վլադիմիր Լենինը նույնպես չի հիշատակում ադրբեջանցիներին, այլ գրում է «Կովկասի թյուրքերի և թաթարների» մասին1 2: Նույն ժամանակաշրջանում ամերիկյան մամուլում մահմեդականներին անվանում էին «թարթար». «Նյու Յորք Թայմսը» «Բաքվի հայերը ոչնչացվում են» հոդվածում կիրառում է «հարար» տարբերակը3: Սպիտակգվարդիական հրամանատար Անտոն Դենի-կինն իր հուշագրություններում մուսավաթական Ադրբեջանն անվանում է արհեստական երկիր' անունից սկսած [10, գլուխ 18, էջ 234]: 1926թ. Խորհրդային Միությունում տեղի ունեցավ առաջին մարդահամարը: Հաշվառված ազգությունների թվում կրկին չկան «ադրբե-ջանցիները»: Մարդահամարի արդյունքները նշում էին այնպիսի ժողովուրդների մասին, ինչպիսիք էին յակուտները, մորդովացիները, բուրյաթները, վայնախները, պերմյակները, բայց ոչ ադրբեջանցիները: Ցանկում տեսանելի է «թյուրքեր» էթնոնիմը, որի անվան տակ մասամբ արձանագրեցին այն, ինչ հետագայում կոչվեց ադրբեջանցի: 1929թ. Թիֆլիսում լույս տեսած «Անդրկովկասը թվերով» վիճակագրական պաշտոնական տեղեկատուում կրկին բացակայում է «ադրբեջանցի» էթնոնիմը: 1936թ. հունվարի 21-ին, Կրեմլում ընդունելով Խորհրդային Ադրբեջանի պատվիրակությանը, Վյաչեսլավ Մոլոտովն Ադրբեջանում բնակվող ժողովուրդների մասին նշում է' «ռուսներ, հայեր և
թյուրքեր»4։ Խորհրդային Միության այն ժամանակվա վարչապետը (ժողկոմխորհի նախագահը) չգիտեր ադրբեջանցի բառը:
1 Марксизм и национальный вопрос, И.В. Сталин, Просвещение, 1913, NN, 3, 4, 5, http://www.marxists.org/russkij/stalin/t2/marxism_nationalism.htm
2 Ленин и Татарский вопрос, http://www.islamrf.ru/news/culture/legacy/12382/
3 “Says Baku Armenians face extermination”, The New York Times, 03.05.1920.
4 Molotov joldasьn nitqi, Эдэбиjjaт гэзэтти, 08.02.1936, N2, (52).
70
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
Ստալինյան ԳՈԻԼագը էթնիկ առումով նույնքան խայտաբղետ էր, որքան Խորհրդային Միությունը, և 1934-ից սկսած Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԳԺԿ) ԽՍՀՄ իշխանությունների համար ամենամյա զեկույցներ էր պատրաստում ազատազրկված քաղաքացիների էթնիկ պատկերի վերաբերյալ: Ընդհուպ մինչև 1940թ. (!) ՆԳԺԿ զեկույցներում բացակայում էր «ադրբեջանցին»: Ցանկում հնարավոր էր հանդիպել անգամ ճապոնացիների կամ կորեացիների, սակայն ոչ ադրբեջանցիների [11, N 6, էջ 17]:
Ռուս պատմաբան Վիկտոր Զեմսկովը 1991թ. հրատարակած «ԳՈԻԼագ. պատմական և սոցիոլոգիական տեսանկյուն» հոդվածա-շարում ներկայացնում է արգելափակված քաղաքացիների էթնիկ կազմը: Կցված աղյուսակը, որ վերցված է հետազոտողի հոդվածից, պարզորոշ ցույց է տալիս, որ «ադրբեջանցի» տերմինն առաջին անգամ տեղ է գտել միայն 1940թ., իսկ նախորդ տարիների մասին Զեմսկովը նշել էր. «ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններ չկան»' հավելելով, որ մինչև 1939թ. ադրբեջանցիներին գրանցում էին «այլ ժողովուրդներ» սանդղակի ներքո:
1939թ. ՆԳԺԿ զեկույցներում ադրբեջանցի էթնոնիմը բացակայում էր, սակայն նույն տարվա մարդահամարում, ի տարբերություն 1926թ., արդեն կային ադրբեջանցիները: Այս իրարամերժ վիճակը շարունակվում է ևս մոտ տասը տարի:
Մասնավորապես, 1944թ. և 1947թ. վիճակագրության մասին նշելով' Զեմսկովը նկատում է, որ ադրբեջանցիների թիվը ԳՈՒԼագ ճամբարներում մի քանի անգամ զիջում էր հայերին և վրացիներին: «Մեր կարծիքով, պատճառն այն է, որ ժողովուրդների ցանկում նշված էին նաև թյուրքեր: Ադրբեջանցիները և թյուրքերը թյուրքախոս ժողովուրդներ էին, և ԳՈՒԼագի վիճակագիրները, ըստ երևույթին, այս երկու ժողովուրդների կալանավորների զգալի մասին հաշվառել են որպես թյուրքերի»,- գրում է նա [11, N 7, էջ 4]:
71
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Նորահայտ էթնոսի ձևավորման գործին հատկապես ընթացք տվեց Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության քայքայումը 1937թ.: Այսպիսով, Ադրբեջանը դարձավ միութենական հանրապետություն, որը, ի տարբերություն Վրաստանի և Հայաստանի, չուներ պատմություն, և որի համար շտապ պետք էր առանձին պատմություն հնարել [12, էջ 142]:
Բնութագրական է «Ադրբեջանը անկախությունից ի վեր» գրքի հեղինակ Սվանտե Կոռնելի արտահայտությունը արված 2011թ. հունվարի 13-ին Վաշինգտոնի Ջոն Հոփկինզի համալսարանում: Դիմելով Ադրբեջանի այն ժամանակվա դեսպան Յաշար Ալիևին նա բառ ռ ռ
ցականչել էր. «Ովքե ր եք դուք: Ադրբեջանցինե ր, ազերինե ր, թուր-
ռ
քե ր...»: Շփոթահար դեսպանը կարճատև լռությունից հետո պատասխանել էր' ադրբեջանցիներ:
Փաստը, որ Ադրբեջանի մասին գրքի հեղինակն այդպես էլ չէր հասկացել, թե ինչ ժողովրդի հետ գործ ունի, իհարկե, շատ խոսուն է:
О
Ո վ է աոաջին աշխարհահռչակ ադրբեջանցին
Ադրբեջանական կողմը հաճախ է հայերին մեղադրում տարբեր ոչ հայկական անուններով ականավոր անձանց հայկական ծագում վերագրելու մեջ: Պետք է ընդունել, որ նման երևույթ ընդհանրապես գոյություն ունի: Մենք հաճախ ենք հայկականություն փնտրում Հայաստանից դուրս: Բայց արդյո ք անհիմն: Դարերով Հայաստանից զանգվածային արտագաղթ է եղել, և աշխարհի չորս ուղղություններով հեռացող հայերն աստիճանաբար տարրալուծվել են իրենց ընդունած հասարակություններում, լինի դա Լեհաստանը, թե Սինգա-պուրը, Հունգարիան, թե ԱՄՆ-ը: Բայց եթե նախկինում հայ մասնագետներից մանրակրկիտ աշխատանք էր պահանջվում արտերկրի ոչ հայեցի անվամբ մեր հայրենակիցների հայկական ծագումը հիմնավորելու համար, ապա ժամանակակից ԴՆԹ (DNA) թեստերը զգալիո-
72
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
րեն դյուրացնում են գործը' նաև ոչ հայ մասնագետներին հնարավորություն տալով ճշտելու, թե որքան շոշափելի է հայ գենի առկայությունն օտար հասարակություններում: Դրա վերջին հնչեղ օրինակը Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և արքայադուստր Դիանայի հայկական ծագման վերաբերյալ տեղեկատվությունն էր1: Կարելի է ենթադրել, որ նոր հնչեղ բացահայտումներն առջևում են' հատկապես DNA թեստերի ասպարեզի զարգացմանը զուգընթաց:
Ավելի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ օտարին յուրացնելու հակումն իրականում շատ ավելի բնութագրական է մերօրյա Ադրբեջանին: Պատճառն ակնհայտ է. ինքնագովազդից բացի, դա նաև սեփական էթնոսին դարերի ու հազարամյակների անցյալ վերագրելու քաղաքականության մեկ մասն է: Ինչպես շարադրված բազում օրինակներից հետևում է, մինչև նորագույն ժամանակները ադրբեջանցի ազգ չի եղել: Ըստ այդմ, պատմական ցանկացած դարաշրջանում ադրբեջանցի հայտնաբերելու փորձերն անխուսափելիորեն կրում են ապատեղեկատվության տարրեր:
Անդրադառնանք Բաքվի կողմից որպես ականավոր ադրբեջանցիներ ներկայացվող մի քանի անունների' Նիզամիից մինչև Մուսլիմ Մագոմաև:
Անիրազեկ անձին թյուրիմացության մեջ գցելու համար բանաստեղծ Նիզամի Գյանջևիի (1141-1209) ադրբեջանցի լինելն «ապացուցելու» միակ «փաստարկ» կարող է ծառայել այն, որ նա ապրել է Գյանջա-Գանձակում, որը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում է: Բայց այդ նույն տրամաբանությամբ որպես ադրբեջանցի կարող են գրանցել նույն վայրում ու մոտավորապես նույն ժամանակահատվածում ապրած հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցուն (1203-1271), նույնիսկ եթե նրա աշխատությունը կոչվում է «Պատմություն Հայոց»:
1 Princess Diana’s Hidden Ancestral Secret Revealed, www.abcnews.go.com, June, 14, 2013.
73
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Նիզամին, իհարկե, ադրբեջանցի չէր: Դա չխանգարեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին 2013թ. հունվարին Վա-շինգտոնում Մշակութային դիվանագիտության թեմայով միջազգային խորհրդաժողովին դարակազմիկ հայտարարություն անել, թե «գիտնականները մինչև օրս չեն պարզել ադրբեջանցի բանաստեղծ
ռ ռ
Նիզամի ն է ազդվել Շեքսպիրից, թե Շեքսպիրը' Նիզամիից»: Սա կրկին փաստում է, որ զեղծարարության ընթացքում հարևանը կարող է հայտնվել, մեղմ ասած, ծիծաղելի վիճակներում: Բանն այն է, որ Շեքսպիրն ապրել է Նիզամիից գրեթե չորս դար հետո, այնպես որ վերջինս ոչ մի դեպքում չէր կարող ծանոթ լինել անգլիացի գրողի գործերին: Հակառակը նույնպես խիստ անհավանական է թվում. Շեքսպիրը դժվար թե կարողանար տպավորվել Նիզամիի պոեզիայից, քանի որ արևեդան լեզուներին չէր տիրապետում, որպեսզի կարդար և ազդվեր: Շեքսպիրի կյանքի օրոք Նիզամիի ստեղծագործությունները դեռ անգլերեն չէին թարգմանվել, իսկ համակարգչային Google translator կամ մյուս ծրագրերը չկային: Նիզամիին յուրացնելու սեփական կեղծիքն ավելի համոզիչ դարձնելու համար Բաքուն փորձում է սենսացիոն հայտարարություններ անել' հասնելով հակադարձ համեմատական արդյունքի:
Սուլեյմանովի ելույթից մոտ 120 տարի առաջ հրեական ծագումով հունգարացի հետազոտող Վիլհելմ Բաքերը (1850-1913) հրատա-րակեց համապարփակ ուսումնասիրություն Նիզամիի մասին: 1870թ., Լեյպցիգի համալսարանն ավարտելիս' Բաքերը դիպլոմային աշխատանք պաշտպանեց Նիզամիի թեմայով, որն ավելի ուշ տպվեց առանձին գրքով և անգլերեն թարգմանվեց 1873-ին: Սույն գրքում Բաքերը Նիզամիին համարում է պարսիկ բանաստեղծ, որի մայրը քրդուհի էր: «Մայրը քրդական ծագում ուներ, և բանաստեղծը նրան մի քանի տողեր է նվիրել»,- գրում է Բաքերը [ 13, էջ 9]:
74
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
Մայրս' քուրդ ազնվական Մահացավ, ինչպես շատերը մեռան:
Որդու աչքի առաջ նա գնաց,
Ո ւմ պատմեմ թախիծն իմ անցած1։
Այսպես է գրում ինքը Նիզամին: Բանաստեղծի տողերն իր քրդական ծագման մասին բացարձակապես չեն խանգարում ազերպրոպին շարունակելու պնդել, թե նա ադրբեջանցի է:
1876-ին Բաքերը տպագրեց նոր գիրք' «Պարսկական պոեզիա անգլիացի ընթերցողների համար» խորագրով, որի հիմքում ավելի վաղ տպած աշխատությունն էր: Ինչպես վերնագրից է հետևում, հեղինակը Նիզամիին կրկին բնութագրում է պարսիկ բանաստեղծ: Նիզամիի յուրացումը տեղի ունեցավ 1930-ականների վերջերին: Ստալինյան հանձնարարականով այս գործի գլուխ կանգնեց իրանագետ Եվգենի Բերտելսը: Ընդ որում, նա ավելի վաղ ցարական շրջանում, աշխատություններ էր հրատարակել, որոնցում Նիզամին դեռ պարսիկ էր: Պատմական այս դրվագին մանրամասն անդրադարձել է հետազոտող և լրագրող Արիս Ղազինյանը [12, էջ 149-163]:
Նշենք, որ Նիզամիին պարսիկ է համարում նաև Իսլամի հանրագիտարանը, իսկ Բրիտանական հանրագիտարանում կարդում ենք, որ պարսիկ Նիզամին, ըստ մի վարկածի, ծնվել է ոչ թե Գյանջայում, այլ բուն Պարսկաստանում' Թեհրանից 125 կմ հարավ-արևմուտք ընկած Կում քաղաքում, ապա փոխադրվել է Գյանջա:
«Իր ծննդավայրը կամ առնվազն իր հոր տունը Կումի բարձունքներում է, բայց նա իր գրեթե ողջ կյանքն անց է կացրել Գանջայում, որն Առանում է, այդ պատճառով հայտնի է դարձել Նիզամի Գանջա-վի անվամբ»,- նշում է հանրագիտարանը [14, էջ 719]:
Հետաքրքիր է նաև, որ Գյանջան, ըստ հանրագիտարանի, ոչ թե Ադրբեջանում է, այլ Առանում:
1 Թարգմանությունը' հեղինակի։
75
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը վերոնշյալ գիտաժողո-վին որպես ադրբեջանցի ներկայացրեց ևս մեկ գրողի' Կուրբան Սաիդին: Եթե Նիզամիի դեպքում ազերպրոպը միակարծիք է նրա իբրև թե ազերի լինելու մասին, ապա Կուրբան Սաիդի դեպքում եզակի բացառություններ կան, երբ նույնիսկ Ադրբեջանում ընդունում են, որ Կուրբան Սաիդն, այնուամենայնիվ, ադրբեջանցի չէր1։
Կուրբան Սաիդի անվան շուրջ առժամանակ ընդհանրապես առեղծվածային մթնոլորտ էր ձևավորվել: 1935թ. նրա առավել հայտնի ստեղծագործության' «Ալի և Նինո» վիպակի ձեռագիրն անհասկանալի կերպով հայտնվել է Ավստրիայի E P. Tal հրատարակչատանը, որն այն լույս է ընծայել 1937թ.: Գիրքը դարձել է բեսթսելեր: Հաջորդ տարի հրատարակչատունը տպել է Կուրբան Սաիդի երկրորդ ու վերջին գործը' «Ոսկեղջյուրի աղջիկը»:
Ամերիկացի հետազոտող Թոմ Ռեյսի «Արևելցին. լուծելով տարօրինակ և վտանգավոր կյանքի առեղծվածը» խորագրով հետազոտությունը պարզում է, որ գրքի հեղինակն էր Լև Նուսիմբաումը [15]։
Լև Նուսիմբաումը ծնվել է 1905-ին Կիևում, հրեական ընտանիքում, թեև ըստ Ռեյսի, հնարավոր է նա ծնվել է Ցյուրիխից Թիֆլիս Նուսիմբաումների ճամփորդության ժամանակ և ստույգ վայրն անհայտ է: Հայտնի է, որ Լև Նուսիմբաումի հայրը' գործարար Ավ-րամ Նուսիմբաումը, ծնունդով թիֆլիսցի էր [15, էջ 4]: Մայրը' Բերտա Սլուցկին-Նիսիմբաումը, Բելառուսի հրեա էր, հեղափոխական:
Երբ Լևը մեկ տարեկան էր, ծնողները փոխադրվում են Բաքու նավթային բիզնեսով զբաղվելու: 1918-ին, Բաքվում 26 կոմիսարների իշխանության ժամանակ նրանք հեռանում են Կասպիցի մյուս ափ, այնուհետև Պարսկաստան ու նորից վերադառնում Ադրբեջան: 1920-ին բոլշևիկյան կարգերի հաստատմամբ, 14-ամյա Լև Նուսիմբաումն
1 Տե ս Nikki Kazimova, Fingerprints of a legend, http://www.tol.org/client/article/22142-fingerprints-of-a-legend.html, ադրբեջանցի թարգմանիչ Չարքազ Կուրբանովը ևս հայտարարել է, որ գրքի հեղինակը Լև Նուսիմբաումն է։
76
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
ու հայրը վերջնականապես հեռանում են Բաքվից նախ մենշևիկյան Վրաստան, ապա' Ստամբուլով Գերմանիա, որտեղ նա ծավալում է գրական գործունեություն [15, էջ 47]:
Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, թե Կուրբան Սաիդ ծածկանունով ստեղծագործել է ոչ թե Նուսիմբաումը, այլ ադրբեջանցի գրող և դիվանագետ Յուսիֆ Վեզիր Չամանզամինլին: Վերջինս եղել է մուսավաթական Ադրբեջանի դեսպանը Ստամբուլում, իսկ խորհրդայնացումից հետո փոխադրվել է Փարիզ, ապա 1926թ. դիմել է Խորհրդային Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Սերգեյ Կիրովին Բաքվում վերահաստատվելու խնդրանքով: Դիմումը բավարարվել է, և Չամանզամինլին վերադարձել է Բաքու1։ 2011թ. ԱՄՆում հրատարակվող Azerbaijan International հանդեսը մի ամբողջ թողարկում նվիրեց «Ալի և Նինո» պատումի Չամանզամինլիի հեղինակային իրավունքն «ապացուցելուն»: 1994թ. Ադրբեջանի գրականության ինստիտուտը (ի դեպ, կրում է Նիզամիի անունը) վճռեց «Ալի և Նինո» վիպակը տպագրել ոչ թե Կուրբան Սաիդ, այլ Յուսիֆ Չամանզամինլիի անվան ներքո1 2։
Որքան Նիզամին էր ադրբեջանցի, այդքան էլ Չամանզամինլին էր գրքի հեղինակը: Որպես վերջինիս' «Ալի և Նինոյի» գրող լինելու ապացույցներ ներկայացվող ադրբեջանական «փաստարկները» ներկայացված են ստորև' փակագծերում մեկնաբանություններով:
Ա. Յուսիֆ Վեզիր Չամանզամինլին գրող էր, գեղարվեստական և գրականագիտական մի շարք գործերի հեղինակ (Լև Նուսիմբաումը նույնպես: Տարբեր հաշվարկներով նա Եվրոպայում բնակության տարիներին մինչև 40 գիրք է գրել հիմնականում Էսադ Բեյ ծածկան-վամբ):
1 Суад Рафиев, «Роман Али и Нино сокровище азербайджанской литературы», http://yusif-vezir.narod.ru/meqale/jumalistskoye_rassledovaniye_ru.html
2 Azerbaijan International, Chamanzaminli’s son Orkhan Vezirov counters Reiss’s tale, p. 140, 2011.
77
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Բ. Չամանզամինլին, ինչպես և գրքի հերոս Ալի Շիրվանշիրը, դիվանագիտական նշանակում էր ստացել Փարիզում (ճիշտ չէ, նա աշխատել է Ստամբուլում, ապա խորհրդայնացումից հետո փոխադրվել է Փարիզ բնակության)։
Գ. Չամանզամինլիի դուստրը սովորել է ռեալական գիմնազիայում, ինչ որ գրքի հերոս Նինոն (Կուրբան Սաիդը, Բաքվում ապրելիս, սովորել է նույն գիմնազիայում, ինչ որ գրքի հերոս Ալին)։
Դ. Չամանզամինլին, ինչպես և գրքի հերոսը, Բաքվում դիտել է «Եվգենի Օնեգին» օպերան (այս «խիստ տրամաբանական» փաստարկը թողնենք առանց մեկնաբանության)1։
Ներկայացնենք մի քանի պարզ դատողություններ, որոնք պարզապես բացառում են Չամանզամինլիի տարբերակը: Նախ, գրքի ձեռագիրը հրատարակչություն է ներկայացվել 1935-ին, երբ մուսավաթ գործիչն արդեն մեկ տասնամյակ Ադրբեջանում էր: Ինչպես նշվեց, վիպակը գրվել է գերմաներեն: Ադրբեջանցի գրող դիվանագետը գերմաներենին չի տիրապետել: Ճիշտ է, ազերպրոպը պնդում է, թե նա
а
դպրոցում գերմաներեն է անցել: Բայց արդյո ք դպրոցական գիտելիքը բավարար է քսան տարի հետո գիրք գրելու համար:
Գրքում Բաքվի մասին փաստագրական անճշտություններ կան, որ բաքվեցի Չամանզամինլիի մոտ չէին կարող լինել, իսկ այստեղից 14 տարեկանում հեռացած Նուսիմբաումի պարագայում հնարավոր էին: «Ալի և Նինո» վիպակում կան ձևակերպումներ, որոնք խիստ անհավանական են դարձնում, եթե չասենք բացառում, որ դրա հեղինակը կարող էր լինել մուսավաթականը: Բերենք մի քանի օրինակ։
Գրքի հերոս Ալի Շիրվանշիրի հայրը, դիմելով որդուն, ասում է. «Թշնամուդ չգթաս: Մենք քրիստոնյա չենք»1 2։
1 Суад Рафиев, «Роман Али и Нино сокровище азербайджанской литературы», http://yusif-vezir.narod.ru/meqale/jurnalistskoye_rassledovaniye_ru.html
2 Կուրբան Սաիդ, Ալի և Նինո, էջ 5 (ռուսերեն' Курбан Саид, Али и Нино), http://www.rulit.net/books/ali-i-nino-read-33984-5.html
78
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
«Ղարաբաղցիները [իրենց հողը] կոչում են Սյունոք, իսկ ավելի վաղ կոչվել է Աղվար»1։
«Հիմարություն է այդպես ատել հայերին»1 2 և այլն:
Դժվար է պատկերացնել, որ մուսավաթական պաշտոնյան Ղա-րաբաղը կանվաներ Սյունոք, որ հավանաբար հայկական Սյունիքի աղավաղված տարբերակն է, ապա Աղվար, որ հավանաբար Աղվան-քից է գալիս: Թոմ Ռեյսը, ծանոթանալով ազերպրոպի թեզերին, հայտարարել է. «Զարմանալի է, եթե ինչ-որ մեկը կարող է լուրջ վերաբերվել այս տեսությանը: Վեզիրը պարզապես մոլի ազգայնական էր» [16, էջ 142]:
Հրեա Լև Նուսիմբաումը Գերմանիայում և Ավստրիայում բնակվում էր ֆաշիզմի ծավալման տարիներին: Սկզբում նա իր գրական ստեղծագործությունները ստորագրում էր Էսադ Բեյ գրական կեղծանունով' թաքցնելով իր հրեական ինքնությունը: 1935թ., այնուհանդերձ, բացահայտվել է, որ Էսադ Բեյը հրեա Նուսիմբաումն է: Այդ պատճառով նա ընտրել էր նոր գրական կեղծանուն' Կուրբան Սաիդ:
Նշենք, որ Թոմ Ռեյսն իր հետազոտությունների ընթացքում հայտնաբերել է Լև Նուսիմբաումի ձեռքով գրված ինքնակենսագրությունը' ստորագրված Կուրբան Սաիդ: «Ինձ թվում է,- գրում է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Հուսեինովը,- վեպի հեղինակը ոչ մի դեպքում չի կարող լինել Չամանզամինլին, որքան էլ դա ցանկանայի»3։
Խորհրդային ժամանակաշրջանի սերնդին քաջածանոթ է Մուս-լիմ Մագոմաևի անունը: Նա հատկապես հաջող աշխատել է հայ մեծանուն կոմպոզիտորներից մեկի' Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև Ալեքսանդր Հեքիմյանի, Ալեքսանդր Դոլուխանյանի հետ: Մագոմաևը
ռ
ծնվել է Բաքվում 1942-ին, երգեր է ձոնել այս քաղաքին: Բայց արդյո ք նա ադրբեջանցի էր:
1 Նույն տեղում, էջ 8։
2 Նույն տեղում, էջ 20։
3 Чингиз Гусеинов, «Кто же автор Али и Нино?», Эхо, 9 Октября, 2004.
79
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
«Մայրս ցայտուն արտաքին ուներ... թերևս, հիմնականում այն պատճառով, որ իր մեջ խտացնում էր տարբեր արյուններ: Նրա հայրը թուրք էր, մայրը' կես ադիգեյ և կես ռուս: Նա Մայկոպից էր»,- գրում է Մագոմաևը1։
Հորական տատի' Բայդիգյուլի մասին Մագոմաևը նշում է, որ թաթար էր: Քանի որ երգիչն իր հուշերը գրել է խորհրդային ժամանակաշրջանում, երբ արդեն գոյություն ուներ ադրբեջանցի բառը, պետք է ենթադրել, որ թաթար ասելով նա նկատի ուներ հենց թաթարներին: Ադրբեջանում մինչև օրս բնակվում է թաթար ազգային փոքրամասնությունը' մոտ 25.000-ի սահմաններում: Նրանք խոսում են թաթարերեն լեզվով, մի մասը սերում է Ղրիմից: Բայդիգյուլը թաթարական և ոչ թե ադրբեջանական անձնանուն է:
Անդրադառնանք Մագոմաևի հորական պապին, այսինքն Մա-գոմաևների գերդաստանին: Հենց հորական պապը' Աբդուլ-Մուսլիմ Մագոմաևը, վճռական դեր է ունեցել Մուսլիմի երգիչ դառնալու գործում: Նա եղել է կոմպոզիտոր, ղեկավարել է Բաքվի ֆիլհարմոնիան: Բնականաբար, Ադրբեջանում պնդում են, թե ազգությամբ էլ ադրբեջանցի է: Սակայն չեն կարող խուսափել այն փաստից, որ «ադրբեջանցի» համարվող Աբդուլ-Մուսլիմ Մագումաևը ծնվել է. Գրոզնիում:
Չեչնիայի մշակույթի նախարարության պաշտոնական կայքում կարդում ենք. «Մագոմաևների գերդաստանը սերում է Չեչնիայի Ստարիե Աթագի գյուղից»1 2: Աբդուլ-Մուսլիմ Մագոմաևը ծնվել է Գրոզնիում 1885-ի սեպտեմբերի 6-ին, դարբին-զինագործ Մագոմետի ընտանիքում, որից և հավանաբար սերում է Մագոմաև ազգանունը: Ընդ որում, Աբդուլ-Մուսլիմի եղբայրը' Մալիք Մագոմաևը, նույնպես երաժիշտ էր, շարունակել է բնակվել Չեչնիայում և երբեք չի կոչվել
1 Любовь моя мелодия, Муслим Магомаев, http://www.magomaev.info/book/files/biography.pdf էջ 17:
2 И Все таки Муслим Магомаев чеченец, 19.01.2012, http://mkchr.com/main.mhtml?Part=29&PubID=1820
80
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
ադրբեջանցի: Մալիք Մագոմաևին է պատկանում Չեչնիայում
հայտնի «Շամիլի Լեզգինկան» պարային եղանակը:
1960-ականներին դեռևս պատանի Մուսլիմ Մագոմաևն առժամանակ նույնիսկ ապրել է Գրոզնիում: Ընդ որում, Բաքվում նա վերահաստատվել է պատահական ձևով. արձակուրդին Գրոզնիից գնացել էր Ադրբեջան, երբ իրեն հրավիրում են Կոմերիտմիության կենտրոնական կոմիտե և առաջարկում մեկնել Հելսինկի որպես Ադրբեջանի ներկայացուցիչ' Երիտասարդության միջազգային փառատոնին: Երիտասարդ երգիչը նախ Հելսինկիում շահում է գլխավոր մրցանակը, ապա շատ հաջող ելույթ է ունենում Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում: Իհարկե, այդքանից հետո Ադրբեջանի կոմունիստ ղեկավարները Մագոմաևին չէին վերադարձնի Չեչնիա-յին: Նյութական խրախուսանքներով, մասնավորապես լուծելով բնակարանային հարցը, նրան տեղավորում են Բաքվում:
Չեչնիայում ապրած տարիներին Մուսլիմ Մագոմաևը մոտ է եղել չեչեն երգիչ Մագոմետ Ասաևի հետ, որն իր խոսքով ոգեշնչվել է Մագոմաևից: Ասաևը նույնպես նշում է, որ Մուսլիմ Մագոմաևի պապը ծնվել էր Չեչնիայում, ժամանակին երաժշտություն էր ուսանել Գորի քաղաքում, սակայն երբ վերադարձել էր Գրոզնի, Ռուսական կայսրության իշխանությունները թույլ չէին տվել ուսուցչությամբ զբաղվել, քանի որ այդ ժամանակահատվածում միայն քրիստոնյաները կարող էին Չեչնիայում աշխատել որպես ուսուցիչ: Այդպես Աբդուլ-Մուսլիմ Մագոմաևը որոշել էր փոխադրվել Բաքու, որտեղ համեմատաբար ազատ վիճակ էր1։ Ի դեպ, ադրբեջանական կայքերում, Աբդուլ-Մուսլիմ Մագոմաևի գործերից նախընտրում են նշել խորհրդային ժամանակաշրջանում գրած «Ադրբեջանի դաշտերում» կամ «Ազատագրված ադրբեջանուհու պարը» ստեղծագործությունները, սակայն ոչ մի դեպքում չեն նշում չեչենական թեմաներով նրա սիմ-
1 ЖЗЛ: М.Магомаев, https://www.youtube.com/watch?v=nGDu070y5NU
81
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
ֆոնիկ գործերի մասին: Մագոմաև ավագի «Չեչենական պարի» կամ «Չեչնիայի երգերի ու պարերի» վերաբերյալ ափշերոնյան կայքերից տեղեկանալ հնարավոր չէ:
Չեչեն ականավոր պարող Մահմուդ Էսամբաևը մի անգամ հարցրել է Մուսլիմ Մագոմաևին, թե ինչու է ներկայանում որպես «ադրբեջանցի» (թեև ոչ միշտ- Հ.Ն.):
• Ես ծնվել ու ողջ կյանքս ապրել եմ Ադրբեջանում,- պատասխանել է երգիչը:
а
• Հետո ինչ: Իսկ ես ծնվել եմ ավտոտնակում, բայց դրանով ես չդարձա ավտոմեքենա,- կատակով նկատել է Էսամբաևը1։
Բայց սույն փաստերը նշանակություն չունեն ազերպրոպի համար, որը Մագոմաևին մեկընդմիշտ պիտակել է «ադրբեջանցի». մի դժվարըմբռնելի էթնոս, որի հետ Մուսլիմ Մագոմաևը որևէ գենետիկ կապ չունի:
Հայրենական մեծ պատերազմի օրերին, յուրաքանչյուր ճակատամարտից առաջ, 35-րդ տանկային գվարդիական բրիգադի հրամանատար Ազի Ասլանովը սիրում էր բարձրաձայն կրկնել' շիմոն: Շատերին անհայտ էր մնում, թե ինչ ասել է շիմոն, այդ թվում նաև իր ենթակա մայոր Ստեփան Միլյուտինին: Ասլանովը վախճանվեց Մեծ հայրենականի ավարտից հաշված ամիսներ առաջ' 1945թ. հունվարի 25-ին, իսկ Միլյուտինն այս բառի խորհուրդը պարզեց տարիներ անց: Ազգությամբ թալիշ համայնքային ակտիվիստ Դավլաթ Գախրամա-նովից նա իմացավ, որ շիմոն թալիշերենից թարգմանվում է «առաջ»1 2։
Թալիշ-մուղանյան տարածաշրջանում, մասնավորապես Լենքո-րանի մերձակա Գամյատուկ գյուղում ծնված Ազի Ասլանովին (19101945) Բաքուն նույնպես յուրացրեց' դարձնելով ադրբեջանցի: Նույն
1 Чеченские мотивы Муслима Магомаева, 12.10.2011, http://www.100lichnost.ru/rubrica/31/16706
2 “Ази Асланов – генерал Шимон”, "Toli§i Ssdo" № 3 (111), տե ս նաև http://www.talish.info
82
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
բրիգադի զինվորներից Իվան Օգուլչանսկին պատերազմից հետո գեղարվեստական գիրք գրեց գեներալ-մայոր, ԽՍՀՄ հերոս Ասլանո-վի մասին: Հստակ երևում է, որ գրողը կենսագրական գրքում խուսափել էր Ազի Ասլանովի ազգությունը մասնավորեցնելուց: 1937-ից ԽՍՀՄ-ում թալիշական ինքնությունն արգելքի տակ էր, իսկ «ադրբեջանցի» գրել հեղինակն ըստ էության չէր ցանկացել: Տեսականորեն չի բացառվում, որ Օգուլչանսկին գրել էր «թալիշ», սակայն գրաքննությունը խմբագրել է այդ մասը: Գրքում մի քանի ուշագրավ դրվագներ կան Ասլանովի ազգության հետ կապված.
«Լայն ուսերով տարեց մարդը բարձրաձայն հարցրեց.
ռ
- Դուք ի նչ եք ազգությամբ:
Ասլանովը պատասխանեց» [17, էջ 262]:
Օգուլչանսկին չի նշում, թե Ասլանովը հատկապես ինչ պա-տասխանեց:
Իսկ գրքի ուկրաինացի հերոսներից մեկը, դիմելով Ասլանովին, ասում է. «Կեցցե ուկրաինացիների և Ադրբեջանի միջև բարեկամությունը» [17, էջ 99]: Փաստը, որ նշված է «Ադրբեջանի» ու ոչ թե «ադրբեջանցիների», ինչպես տրամաբանորեն պետք է լիներ, կրկին ցույց է տալիս Օգուլչանսկու երկակի վիճակը:
1985-ին Խորհրդային Ադրբեջանը նկարահանեց «Ես Ձեզ սիրել եմ կյանքից շատ» գեղարվեստական ֆիլմը հրամանատար Ասլանովի մասին: Ֆիլմի հերոսը ռուսերենի հետ միասին խոսում է ադրբեջաներեն, բայց և նշում հայրենի Լենքորանի մասին' ազգային պատկանելությունը թողնելով անորոշ: Պետք է ենթադրել, որ ֆիլմարտադրող-ները նախընտրել էին շրջանցել նուրբ թեման: Սակայն «շիմոն» բառին ֆիլմում փոխարինել էր ադրբեջաներեն «գյաթթիք»-ը1։
Այսօր Ադրբեջանում ավելի վստահ են գործում: Ազի Ասլանովի մասին Վիկիպեդիայի հոդվածում մոտ երկու տարի առաջ դեռ հնա-
1 http://www.youtube.com/wateh?v=_auSVa0Mx6c
83
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
րավոր էր տեսնել հիշատակում, թե Ասլանովը թալիշ է: Բայց ազեր-պրոպի ջանքերով այս «ավելորդությունը» հանվել է, և այժմ Ասլանովն էլեկտրոնային շտեմարանում ներկայացվում է բացառապես ադրբեջանցի: Ի դեպ, այս պնդումը հիմնավորելու համար Վիկիպեդիայի ազերի գրչակները հղում են տալիս Օգուլչանսկու գրքին, նույնիսկ մասնավորեցնում էջը, որտեղ, սակայն, նման ձևակերպում չկա1:
Այս բոլոր ականավոր մարդիկ ադրբեջանցի չէին: Հնում հայտնի ազերի գտնելու բոլոր փորձերը նախապես դատապարտված են տապալման: Ադրբեջանցի հռչակված կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեկովը դաղստանցի է, նրա եղբայրը նույնիսկ ստեղծագործել է Դաղստանցի ծածկանունով:
Օտար արվեստագետներին գողանալու և դրանով ծիծաղելի վիճակի մեջ հայտնվելու բարձրակետը, թերևս, համարենք Սայաթ-Նովային ադրբեջանցի հայտարարելու սենսացիոն թեզը: Միջնադարյան քնարերգու Հարություն Սայադյանի նոր ազգությունը հայտնաբերել է ադրբեջանցի լրագրող և մշակութաբան Էլչին Ալիբեյլին1 2: Բայց նա չի պարզաբանել, թե ինչպես ստացվեց, որ «ադրբեջանցին» թաղվել է Թիֆլիսի Սբ Գևորգ հայկական եկեղեցու բակում, որտեղ և մինչև օրս գտնվում է Սայաթ-Նովայի տապանաքարը:
Ըստ հեղինակի դիտարկման, աշխարհում քիչ թե շատ հայտնի առաջին ադրբեջանցի կարող է պայմանականորեն համարվել... Հեյդար Ալիևը:
Չնայած բոլոր աճպարարություններին' ավելի վաղ ապրած որևէ ականավոր (թեկուզ' վատահամբավ) ադրբեջանցի ուղղակի չկա:
1 Ьар8://ги.'тк1ре(^1а.ог§/^'1к1М.сланов,_Ази_Агадович
2 http://www.youtube.com/watch?v=Ey3myIafxV0#t=652
84
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
Ամփոփում
ռ
Վերադառնանք վերնագրում նշված հարցին. քանի տարեկան է ադրբեջանցի ժողովուրդը: Խորհրդային մարդահամարի տարեթվից ելնելով' 75, իսկ ՆԳԺԿ գրագրության համաձայն' 74:
Իհարկե, մեկ մարդահամարով նոր էթնոս չի կարող ստեղծվել: Բայց, թերևս, հենց 1939-1940թթ. ստալինյան և Բերիայի թղթաբանությունը զուտ խորհրդանշական ձևով կարելի է համարել ադրբեջանցի
ռ
ժողովրդի «ծննդյան վկայականը»: Չէ որ նույն Ստալինը պնդեց, որ Ադրբեջանին նվիրաբերվի Արցախը (Կավբյուրոյի մեծամասնությունը դեմ էր), ստալինյան որոշմամբ ադրբեջանցի «դարձավ» Նիզա-մին: 1937-1938թթ. ՆԳԺԿ ռեպրեսիվ ապարատը ճնշեց Ադրբեջանի էթնիկ խմբերի ինքնությունը' աքսորելով ու գնդակահարելով թալիշ, լեզգի, ուդի և մյուս ժողովուրդների մտավորականներին, փակելով նրանց թերթերն ու դպրոցները և հարյուր հազարավոր մարդկանց «օպտիմալացնելով» որպես ադրբեջանցի: 1936թ. Անդրֆեդերացիայի կազմալուծմամբ և նույն թվականին ընդունված ստալինյան սահմանադրությամբ սկսվեց ադրբեջանական ինքնության արհեստական և ուռճացված ձևավորումը: Եվ վերջապես, նույն ՆԳԺԿ համակարգում է իր սրընթաց կարիերայի առաջին քայլերն արել Հեյդար Ալիևը, որին Զարդուշտ Ալիզադեն համարում է «Ստալինյան քաղաքական ժառանգության վերջին ներկայացուցիչը»:
ռ
Ուրեմն, ինչո ւ հենց այս ժամանակաշրջանը չգրանցել իբրև ադրբեջանցիների ծննդյան տարեթիվ:
Իոսիֆ Ստալինին իր կյանքի օրոք կոչում էին «ժողովուրդների հայր»:
Առնվազն մեկ ժողովուրդ նրան կարող է այդպես համարել նաև մեր օրերում:
PS. 1764թ. գերմանացի հետազոտող Կարստեն Նիբուրն արտագրեց ու Գերմանիա բերեց Պարսկաստանի Բիհիսթունի լեռանը փո-
85
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
րագրված սեպագիր արձանագրությունը: Երբ այն վերծանեցին, 26-րդ պարագրաֆում կարդացին. «Իմ հայ ծառա Դադարսիին ուղարկեցի Հայաստան»:
Բիհիսթունյան սեպագիրը գրվել է մեզանից ավելի քան 2500 տարի առաջ:
Այս պահին այն հայերի մասին հայտնի հնագույն արձանագրությունն է...
Սեպտեմբեր, 2014թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Է.Ջ. Բրիլ, Իսլամի առաջին հանրագիտարան, 1987թ. վերատպություն, Լեյդեն, 1987, հատոր 1 (E. J. Brill’s First Encyclopedia of Islam).
2. Իսլամի Հանրագիտարան. Նոր հրատարակություն, Լեյդեն-Լոնդոն, 1960, հատոր 4 (The Encyclopedia of Islam: New edition, Leiden-London).
3. Իսլամական հանրագիտարան, Ստամբուլ, 1942 (Islam Ansiklopedisi) ըստ Rouben Galichian, Clash of histories in the South Caucasus գրքի։
4. Բրիտանական հանրագիտարան, 14-րդ հրատարակություն, հատոր 2, Նյու Յորք (Encyclopedia Britanica, Volume 2, London-New York).
5. Նոր Բրիտանական հանրագիտարան, հատոր 1, 2010թ. (The New Encyclopedia Britannica, Volume 1, 2010).
6. Հանրագիտարանային բառարան, Սանկտ Պետերբուրգ, 1890, հատոր 1 (Энциклопедический словарь, томъ 1, С-Петербургъ, 1890).
7. Մահմեդական մարդիկ, Գրինվորդ Պրես, Վեստպորտ 1984 (Muslim People, Greenword Press, Westport, CT).
8. Ալեքսանդր Դյումա, «Կովկաս», Թբիլիսի, 1988, նախաբան' Միխայիլ Բու-նյանով, «Դյումայի Կովկասի մասին» (Александр Дюма, «Кавказ», “O Кавказе Дюма”, Михаил Буянов).
9. Гакстгаузен Барон Август фонь, Закавказскш край, Земътки, Санкть-Петер-бургъ, 1857.
10. Անտոն Դեեիկին, «Ռուսական խռովության ակնարկները» (Очерки Русской Смуты, Антон Деникин).
11. Վ.Ն Զեմսկով, «ԳՈԻԼագ. պատմա-սոցիոլոգիական տեսանկյուն», 1991 (В.Н. Земсков, «ГУЛаг: Историко-Социологической аспект», 1991).
12. Արիս Ղազինյան, «Ադրբեջան զորավարժարանը», Երևան 2011 (Арис Кази-нян, «Полигон Азербайджан»).
86
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Հ. Նահապետյան
13. ՈւիյյամԲաքեր, «Նիզամիի կյանքն ու գործը և Նիզամիի Ալեքսանդեր գրքի երկրորդ մասը, Լեյպցիգ», 1871 (William Bacher, Nizami's Leben und Werke, und der Zweite Theil des Nizami'schen Alexanderbuches).
14. Բրիտանական հանրագիտարան, 11-րդ հրատարակություն, Ն]ու Յորք, 1911 (The Encyclopedia Britannica, 11th edition).
15. ԹոմՌեյս, «Արևելցին. լուծելով տարօրինակ և վտանգավոր կյանքի առեղծվածը», 2006թ. (Tom Reiss, “The Orientalist: solving the mystery of a strange and dangerous life”).
16. Azerbaijan International, Chamanzaminli’s son Orkhan Vezirov counters Reiss’s tale, p. 140, 2011.
17. Իվաե Օզույ,անսկի, «Ազի Ասլանով», Մոսկվա, ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության ռազմական հրատարակչություն, 1960 (Иван Огульчан-ский, “Ази Асланов”, Москва, Военное Издательство МО, 1960).
ՔԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ.
ԿՐԿԻՆ ԱՓՇԵՐՈՆՅԱՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Հայկարամ Նահապետյան
Ամփոփագիր
Հոդվածի առանցքում ադրբեջանական ինքնության ձևավորման խնդիրն է և այս թեմայով Ադրբեջանի պետական մոտեցման քննադատական վերլուծությունը: Ներկայացվում են համապարփակ գրականության ցանկ և մեջբերումներ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Կովկասի հարավարևելյան հատվածում բնակվող մահմեդականների վերաբերյալ: Գիտական և այլ աղբյուրների հիման վրա նաև վիճարկվում է մի շարք ականավոր անձանց (բանաստեղծ Նիզամի, գրող Կուրբան Սաիդ, գեներալ Ազի Ասլանով, երգիչ Մուսլիմ Մագոմաև) իբր թե ադրբեջանական ծագումը:
Տարատեսակ միջազգային հանրագիտարանները, գրող Ալեքսանդր Դյումայի նոթերը, լրագրող Թոմ Ռեյսի հետազոտությունը Կուրբան Սաիդի վերաբերյալ և այլ գրքեր օգտագործվել են որպես սկզբնաղբյուր հոդվածի համար:
87
Հ. Նահապետյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
СКОЛЬКО ЛЕТ АЗЕРБАЙДЖАНСКОМУ НАРОДУ: ВОЗВРАЩАЯСЬ К ВОПРОСУ ОБ ИДЕНТИЧНОСТИ АПШЕРОНСКИХ МУСУЛЬМАН
Айкарам Наапетян
Резюме
В основе статьи вопросы становления национальной идентичности азербайджанцев и критический анализ официальной политики Азербайджана в данном вопросе. Предлагается обширная литературная база, приводятся цитаты касательно мусульманского населения юго-восточной части Кавказа конца 19 -го и начала 20-го веков. На базе научных и других источников опровергается тезис о якобы азербайджанском происхождении некоторых знаменитостей (поет Низами, писатель Курбан Саид, генерал Ази Асланов, певец Муслим Магомаев).
В качестве источников были использованы разные международные энциклопедии, записки писателя Александра Дюма, исследование журналиста Тома Рейса о Курбане Саиде и другие книги.
WHAT IS THE AGE OF AZERBAIJANI PEOPLE?
ONCE AGAIN ABOUT THE IDENTITY OF ABSHERON MUSLIMS
Haykaiam Nahapetyan
Resume
The article studies the formation of Azerbaijani national identity and critically analyzes Azerbaijan’s current official stand on this issue. An extensive literature review on the Muslim population of Caucasus of late 19th and early 20th centuries is provided. The article also questions the Azerbaijani origin of several prominent people such as a medieval poet Nizami, writer Kurban Said, General Azi Aslanov, singer Muslim Magomayev based on various academic and other sources. Several international encyclopedias, Alexander Duma’s notes, research by American researcher and journalist Tom Reis on Kurban Said and other books have been used for this study.
88