Научная статья на тему 'Ադրբեջանցիներ. Ինքնության փնտրտուքը հետխորհրդային շրջանում'

Ադրբեջանցիներ. Ինքնության փնտրտուքը հետխորհրդային շրջանում Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
502
94
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В постсоветскую эпоху азербайджанская идентичность вступила в свою очередную дрейфующую фазу. Общество встало перед выбором между вновь всколыхнувшимся этническим тюркизмом и незавершенным советским «азербайджанизмом». Историко-этнологические исследования показывают, что современные азербайджанцы – это конгломерат разных этноязыковых, религиозных и даже расовых групп, которые, почти изжив монголоидный тип, все еще не сформировались в культурно гомогенную общность. Хотя принято считать, что этнос, как правило, предшествует нации, это не всегда так. Азербайджанский кейс как раз один из обратных примеров, когда зарождается нация как общество сограждан, объединенных принадлежностью к одному государству, после чего государство целеустремленно и разными (зачастую насильственными) способами начинает этнизировать (в том числе ассимилировать) контролируемое им население, которое ранее не обладало культурной гомогенностью. Следовательно, азербайджанский случай – это пример не нациезации этноса, а наоборот – этнизации нации. При таких обстоятельствах апеллирование к термину «азербайджанский этнос» в академических и публицистических текстах относительно периода до XXв. непрофессионально и научно несостоятельно. Как явствует из настоящего исследования, столетний поиск самости в среде тюркоязычных мусульман Восточного Закавказья до сих пор остается незавершенным процессом.

Текст научной работы на тему «Ադրբեջանցիներ. Ինքնության փնտրտուքը հետխորհրդային շրջանում»

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ. ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Թամարա Վարդանյան''

Հայտնի է, որ մինչև 1930-ական թթ. Արևելյան Այսրկովկասում բնակվող թյուրքալեզու մահմեդականները դեռևս չունեին համընդհանուր ճանաչում ստացած հավաքական էթնանուն։ Շրջանառության մեջ էին մի շարք անվանումներ մահմեդականներ, շիա մահմեդականներ, կովկասյան թաթարներ, այսրկովկասյան թաթարներ, կովկասյան թյուրքեր և այլն։ 1926թ. համամիութենական մարդահամարում գործածվեց թյուրքեր անվանումը։ Եվ միայն 1939թ. մարդահամարի ցուցակներում առաջին անգամ պաշտոնապես կովկասյան թյուրքեր ան-վամբ հանրույթին շնորհվեց նոր էթնանուն ադրբեջանցիներ։ Սակայն նշված էթնանունն ավելի շատ քաղաքացիական, քան էթնիկ բնույթի էր, այդ պատճառով անհրաժեշտ էր այն էթնիկացնել [1, с. 40-49]։

Չնայած ահռելի ջանքեր գործադրվեցին, այդ թվում պատմության խեղաթյուրում և կեղծում, գիտակցության ապաթյուրքացում, ադրբեջանական «ուրույն» մշակույթի կերտում և այլն, այնուամենայնիվ, մինչև ԽՍՀՄ փլուզումն էթնիկացման գործընթացն ավարտին չհասավ։ Արդյունքում հետխորհրդային շրջանում ադրբեջանական ինքնությունը կրկին ընկավ փնտրտուքի մեջ։ Նորանկախ հանրապետության բնակչությունը կանգնեց երկընտրանքի առջև վերստին ակտիվացած էթնիկ թյուրքականության, որը ճնշվել էր 1920թ. *

* «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, պ.գ.թ.։

75

Թ. Վարդանյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

խորհրդային կարգերի հաստատումից հետո, և պետական-քաղաքա-ցիական խորհրդային նախագիծ հանդիսացող ադրբեջանականու-թյան միջև։ Թեև Խորհրդային Ադրբեջանում զգալի հաջողություններ գրանցվեցին ինչպես թյուրքալեզու, այնպես էլ իրանալեզու և կովկասալեզու էթնիկ խմբերի (քրդերի, թալիշների, թաթերի, ինգիլոյ-ների, լեզգիների և այլն) «ադրբեջանականացման» ուղղությամբ, սակայն, այդ հայեցակարգի շրջանակներում միատարր հանրույթի ձևավորման ու այդ խմբերի վերջնական ձուլման քաղաքականությունն ավարտին չհասավ։ ԽՍՀՄ փլուզման շեմին այնպիսի էթնիկ ինքնանույնականացում, ինչպիսին կլիներ «ես ադրբեջանցի եմ»-ը, գոյություն ուներ միայն բնակչության մի հատվածի մոտ, այն էլ, ինչպես կներկայացնենք ստորև, ոչ միանշանակ ընկալմամբ։ Կարճ ասած հետխորհրդային Ադրբեջանի բնակչության զգալի մասն իր «ադրբեջանականությունը» դեռևս ընկալում էր հիմնականում քաղաքացիական պատկանելության իմաստով։

1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին ադրբեջանական էթնոսի համախմբման համար առաջ եկան նոր խթանիչ հանգամանքներ, թեև դրանք բնույթով հակամարտություն սերմանող էին։ Հակառուսական/հակախորհրդային տրամադրությունները, որոնց պոռթկումը բնորոշ էր գրեթե ողջ հետխորհրդային տարածքին, նոր խթան դարձան զանգվածների գիտակցության էթնիկացման համար։ Ադրբեջանում հակառուսականությանը զուգահեռ ակտիվանում էր

ռ

ծայրահեղ հակահայկականությունը։ Արդյո ք այդ լարումը «վերևից»

ռ \ \

էր հրահրվում, թե հակառակը «ներքևից» ստանում ազդակներ առանձին հետազոտության առարկա է և դուրս է սույն քննարկման շրջանակներից, սակայն փաստ է, որ հանրապետության ղեկավարության կողմից այն միանշանակ աջակցություն ու քաջալերանք էր ստանում և լայնորեն օգտագործվում հասարակության համախմբման համար։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ 1992թ. արդեն

76

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Թ. Վարդանյան

անկախացած Ադրբեջանում առաջին հակահայկական և հակա-կրեմյյան/հակառուսական ցույցի օրը Բաքվում 1988թ. նոյեմբերի 17-ը, պաշտոնապես հռչակվեց Ազգային վերածննդի օր։ Նախ ԶԼՄ-ում և հրապարակախոսական հոդվածներում, հետո նաև պատմության վերահրատարակված դասագրքերում և գիտական գրականությունում սկսեց արմատավորվել թշնամու կերպարը առաջին հերթին ի դեմս հայերի, ռուսների, երբեմն ընդհանրապես քրիստոնյաների։

Դրա հետ մեկտեղ, հետխորհրդային Ադրբեջանում կտրուկ աճեց անթաքույց համակրանքը Թուրքիայի և թյուրքականության հանդեպ։ Թյուրքականության վերածննդին նպաստեց նախ թյուրքական ինքնության որոշակի շերտի առկայությունը, ինչին գումարվեց նաև նոր ղեկավարության, հատկապես Ա.Էլչիբեյի (1992-1993), թուր-քամետ, «նեոպանթյուրքական» քաղաքականությունը։ Եթե Խորհրդային Ադրբեջանում պետական լեզուն կոչվում էր ադրբեջանական, ապա անկախության տարիներին, երբ իշխանության եկան Ազգային ճակատի առաջնորդները, պաշտոնական լեզվանունը (լինգվոնիմ) կոչվեց Turk Dili (թուրքերեն լեզու)։

Թուրքիան էլ իր հերթին էր շահագրգռված հետխորհրդային տարածքում, հատկապես Կովկասում և միջինասիական հանրապետություններում իր ազդեցության ուժեղացմամբ, որտեղ բնակչության մեծամասնությունը թյուրքալեզու ժողովուրդներ են։ Ընդհանուր առ-մամբ, 1990-ական թթ. առաջին կեսը Թուրքիայի համար պանթյուր-քական էյֆորիայի շրջան էր։ Սակայն, հետզհետե պարզ դարձավ, որ նշված նորանկախ հանրապետությունների ազգային վերնախավերն իրենց երկրներում սկսել են արմատավորել ինքնուրույն և հնարա-վորինս ինքնաբավ էթնոնախագծեր։ Այդ պատճառով ոգևորությունն աստիճանաբար թուլացավ, իսկ Թուրքիայի հետ նրանց հարաբերությունները ստացան առավել գործնական բնույթ։

77

Թ. Վարդանյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Չնայած դրան, նշված հանրապետությունների շարքում միայն Ադրբեջանն է, որն ընդհանուր սահման (9 կմ) ունի Թուրքիայի հետ (Նախիջևանի միջոցով), և որն էլ ինքնության քաղաքականության մեջ շարունակում է ակտիվ շեշտադրել թյուրքականությունը։ 1993թ. իշխանության եկած Հ.Ալիևը հռչակում է «մեկ ազգ - երկու պետություն» կարգախոսը դրանով իսկ ընդգծելով ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ձևավորված քաղաքական դաշինքը, այլև, փաստորեն, ադրբեջանցիներին ու թուրքերին հռչակելով որպես միասնական ազգ։ Երբ 1990-ական թթ. կեսերից ձախողվեցին ադրբեջանական ինքնության հայեցակարգում իրանական տարրերի ներմուծման կամ վերակենդանացման փորձերը, դրանում սկսեց գերակայել թյուրքական բաղադրիչը։ Սակայն չի կարելի խոսել իրանական շերտի իսպառ բացակայության մասին։ Իրանը բազմաթիվ միջոցառումների օգնությամբ շիականության հիմքերի ամրապնդման միջոցով ձգտում է Ադրբեջանում պահպանել իր ազդեցությունը։ Այսպես, 1989թ. Բաք-վում բացված և անկախությունից հետո միայն աշխատանք ծավալած Իսլամական համալսարանի լսարաններում և միջանցքներում կարելի է հանդիպել դասական շիական խորհրդանիշերի պատկերների։ Մայրաքաղաքի բազմաթիվ գրախանութներ կրոնական գրականություն են ստանում Իրանից, Բաքվում Իրանի դեսպանատունը մշակութային համագործակցության շրջանակներում լայնորեն օժանդակում է ադրբեջանցի ուսանողներին, որոնք ցանկություն են հայտնում ուսանելու Իրանում, գործում են շիական բարեգործական հիմնադրամներ և այլն [2, p. 205-217]։

Ադրբեջանի հասարակական կյանքում էթնիկ ինքնության խնդրի քննարկումը վերսկսվեց 1990-ական թթ.։ Ըստ էության, այդ բանավեճն արձագանքն էր երկու անավարտ էթնոնախագծերի գոյության խորհրդայնացմամբ ընդհատված թյուրքացման և խորհրդային «ադրբեջանականացման»։

78

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Թ. Վարդանյան

«Թյուրքական» հայեցակարգը

Ադրբեջանցի պատմաբան, դոկտոր Ֆ.Ալեքպերլին, որն ադրբեջանցիների թյուրքական ինքնանույնականացման կողմնակիցներից է, առաջարկում է որպես պաշտոնական էթնանուն հռչակել ադրբեջանական թյուրքեր եզրը։ Իր դիրքորոշումը նա փաստարկում է մի հորինված թեզի միջոցով, ըստ որի իբր, ադրբեջանցիների նախնիները միշտ «իրենք իրենց անվանել են բացառապես «թյուրքեր» (կամ ուղղակի «մահմեդականներ»)»1, իսկ ադրբեջանցի էթնանունը նրանց շնորհվել է Ի.Ստալինի մեղքով։ Թեև մինչև 1930-ական թթ. բոլորի կողմից ընդունելի էթնանուն գոյություն չուներ, այնուամենայնիվ, Ալեքպերլին ապրիորի հայտարարում է, որ ադրբեջանական թյուրքեր անվանումն օգտագործվում էր հարյուր տարի1 2։ Իսկ որպեսզի հանդարտեցնի նրանց, ովքեր վախենում են թյուրքական աշխարհում ադրբեջանցիների ձուլումից և փոշիացումից, նա գրում է. «...եթե ինքներս մեզ անվանենք «թյուրք», ոչ մի վտանգ չկա, թե ադրբեջանական թյուրքերը կվերածվեն թուրք-ադրբեջանական հիբրիդի կամ ստամ-բուլցի թուրքի, ոչ էլ թուրք-յակուտի։ Ադրբեջանցի թյուրքը չի պատրաստվում «զэНгэт»- փոխարեն այլևս արտասանի «galiyorum» ստամբուլցի թուրքերի նման: Նա չի հրաժարվում ոչ իր յուրահատուկ մշակույթից, ոչ լեզվից, ոչ ֆոլկլորից, ոչ գրականությունից»3: Հայտնի տեսաբան է.Սմիթը գրում է. «Առանձին էթնիկ ինքնության ընկալումը սկսվում է այն ժամանակ, երբ բնակչությանը տրվում է կոլեկտիվ սեփական անուն (ինքնանուն), որն ընդգծում է նրա առանձին հատվածների միասնականությունը, և այն ժամանակ միայն, երբ այդ անունն ընդունվում է հանրույթի բոլոր անդամների կողմից, ովքեր գիտակցում են իրենց առանձնահատկությունը» [3, p. 46]: է.Սմիթի

1 Алекперли Фарид, Азербайджанские тюрки: история и современность (Репрессии против тюркизма). 15.08.2009 // http://www.zerkalo.az/2009-08-15/politics/1787p2-tyurki-tyurkizm-ideologiya

2 Алекперли Фарид, Еще раз о национальной идее, 14.08.2009 http://www.zerkalo.az/2009-08-08/politics/1630-read

3 Նույն տեղում:

79

Թ. Վարդանյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

այս ճշմարիտ դրույթը, փաստորեն, ժամանակակից Ադրբեջանում դեռևս ամբողջությամբ իրականացված չէ, ինչն ակնհայտ երևում է ներկայիս մտավորականության և քաղաքական վերնախավի շրջանում ինքնանույնականացման մասին ընթացող բանավեճերից։ Նկատենք, որ ադրբեջանական թյուրքեր ձևն, ըստ էության, երկակի ինքնանույնականացման օրինակ է, որը բնորոշ է էթնիկ ինքնագիտակցության ձևավորման դեռևս անավարտ փուլում գտնվող հանրույթներին, օրինակ, ինչպես Դոնի կազակներ, թուրք-մսխեթցիներ, թուրք-հեմշիլներ և այլն։ Ահա «լղոզված» ինքնությամբ, էթնիկ սահմաններ չունեցող հանրույթների ոչ ամբողջական ցանկը։ Նրանց անվանումներում հաճախ են կիրառվում աշխարհագրական տեղանուններ որպես ինքնանույնականացման օժանդակ գործոն։ Օրինակ, ադրբեջանական (իրանական նահանգի անուն է Ատրպատա-կան), Դոնի (Դոն գետ), մսխեթցի (Հարավային Վրաստանում Մցխեթ շրջան), հեմշիլ (հայկական Համշեն շրջանի պատմական անունն է)։ Նշենք նաև, որ անկախ Ադրբեջանին և այնտեղ ապրող բնակչությանն իրանական նահանգի անուն շնորհելն ընդամենը քաղաքական քայլ էր հեռու գնացող պանթյուրքական նկատառումներով։ Քանի որ Ադրբեջանում բնակվողների մի զգալի հատված ներկայացված է ոչ թյուրք բնակչությամբ, «ադրբեջանցի թյուրքեր» էթնանունը, պաշտոնապես ընդունվելու դեպքում, կարող է ներքին հակասությունների ծագման պատճառ դառնալ։ Ադրբեջանի ոչ թյուրք փոքրամասնությունները (թալիշներ, թաթեր, լեզգիներ և այլն) կարող են առաջա-դրել սեփական էթնիկ հականախագծերը, որոնք էլ, անշուշտ, կհակադրվեն թյուրքականին։

«Էթնիկ ադրբեջաեականությաե» հայեցակարգը

Բացի թյուրքականից, ներկայիս Ադրբեջանում առկա է էթնոկառուց-ման երկրորդ նախագիծ ադրբեջանականությունը։ Այն սկսեց ներդրվել դեռ 1930-ական թթ. և Հ.Ալիևի իշխանություն վերադառնալուց

80

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Թ. Վարդանյան

հետո 1993թ., այս հայեցակարգի դիրքերն ավելի ուժեղացան: Այս փուլում կարևոր քայլ էր լեզվանվան հարցի լուծումը։ Երկար բանավեճից հետո 1995թ., հանրաքվեի արդյունքում պետական լեզուն որոշվեց կոչել ադրբեջաներեն։ Իրականում հանրաքվեի այս արդյունքն առավելապես նախագահ Հ.Ալիևի ինքնակամ որոշման հետևանք էր։ Ադր-բեջանականության դիրքերի ամրապնդմանն էր ուղղված նաև երկրի նախագահի 2001թ. օգոստոսի 9-ի պաշտոնական որոշումը, որի համաձայն սահմանվեց Ադրբեջանական այբուբենի և լեզվի օր և օրենսդրորեն ձևակերպվեց հետևյալ մոդելը. «ադրբեջաներեն լեզուն թյուրքերեն լեզուներից է; ադրբեջանցի ժողովուրդը թյուրքական ժողովուրդ-ներից» [4, с. 178-179]։ Այսպես, լեզվանվան շուրջ բանավեճն ամենայն հավանականությամբ վերջնական հանգուցալուծում ստացավ։

Ընդհանուր առմամբ, ինչպես Հեյդար Ալիևի (1993-2003), այնպես էլ նրա որդու Իլհամ Ալիևի (2003թ. առայսօր) կառավարման տարիները, նշանավորվեցին հասարակական գիտակցության մեջ «ադրբե-ջանականության» հայեցակարգի ներդրման ակտիվ քաղաքականությամբ։ Որպես հիմնական մեխանիզմներ շարունակում են կիրառվել լեզուն, պատմությունը, տարածքը, նույնիսկ կրոնը։ Ադրբեջանցի սոցիոլոգ Ս.Հուսեյնովան այդ գործընթացն այսպես է նկարագրում. «Դպրոցում երեխաներին ուսանում են ազգայնական լինել և զերծ մնալ որպես մահմեդական աշխարհի/քաղաքակրթության մասնիկի ինքնաընկալումից։ Այս համատեքստում իսլամը դառնում է ադրբեջանական էթնիկության բաղադրիչներից մեկը միայն («մեր» կրոնը)» [5, p. 852]. օրինակ, պատմության դասագրքերում իսլամի էթնի-կացման մեխանիզմն Ադրբեջանում գործարկվում է Հեյդար Ալիևի կերպարի միջոցով։ Մուհամեդ մարգարեն համեմատվում է Հեյդար Ալիևի հետ (!), ընդ որում արդյունքում վերջինս ակնհայտ շահեկան դիրքում է հայտնվում. «Հեյդար Ալիևը, ինչպես Մուհամեդ մարգարեն, իդեալական մարդ է, սակայն, ցումարած ղրան նա նաև էթնիկ ադր-

81

Թ. Վարդանյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

բեջանցի է» [5, p. 852] (ընդգծումը մերն է- Թ Վ) Այսպես, իսլամն աստիճանաբար վերածվում է էթնիկ բաղադրիչի, այսպես կոչված «ադրբեջանական ուղղության իսլամի»։

Նույն նպատակն է հետապնդում նաև 2001թ. հունիսին ձևավորված Կրոնական հարցերով պետական կոմիտեն։ Թուրք հետազոտող Բ.Բալջիի հաղորդմամբ, «պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչների հետ տարբեր հրապարակումներն ու հարցազրույցները ցույց են տալիս, որ ռեժիմի նպատակն է իսլամին հաղորդել ազգային բնույթ, որը չի ունենա ոչ թուրքական, ոչ իրանական, ոչ արաբական ազդեցություն» [2, p. 211-212]։

«Ադրբեջանականության» հայեցակարգն ընկած է ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային ադրբեջանական պատմագրության հիմքում, որոնք ձևավորվել են իրական պատմության անընդհատ խեղաթյուրման ճանապարհով։ Նույն ոգով 2010թ. ադրբեջանցիները վերահրատարակեցին 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումներին նվիրված Մ.Ս. Օրդուբադիի հայտնի հակահայկական աշխատությունը (1911թ.)։ Հեղինակը հայ-թաթարական ընդհարումներն անվանել է «հայ-մահմեդական»։ Սակայն վերահրատարակված տարբերակում «մահմեդական» եզրը պահպանվել է միայն վերնագրում, իսկ ողջ տեքստում այն փոխարինվել է այդ շրջանի համար ոչ համարժեք (ոչ աուտենտիկ) «ադրբեջանցիներով», որպեսզի ավելի ուշ շրջանում հռչակված ադրբեջանական ինքնությունն արհեստականորեն արտարկվի ճճդ. սկզբի վրա1։

Պատմության ռևիզիոնիստական «ադրբեջանականացումը» գործարկվում է նաև որոշ արևմտյան ադրբեջանամետ ակադեմիա-

1 Ордубади Мамед Саид. Кровавые годы: История армяно-мусульманской войны на Кавказе в 19051906 годах. — СПб., 2011։ Գրքի ռուսերեն թարգմանությունը Միրզա Ախունզադեի։ Վերահրատարակվել է «Եվրոպա-Ադրբեջան» ընկերության կողմից, մշակութային հետազոտությունների ակադեմիայի ռուսական հրատարակությունում։ Անգլերեն լեզվով նույն գիրքը վերահրատարակվել է բրիտանական «Garnet Publishing» արևելագիտական ուղղվածությամբ հայտնի հրատարակության պատմագիտական շարքում։

82

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Թ. Վարդանյան

կան հրատարակություններում: Օրինակ, ամերիկացի հետազոտող Օ-Ալշտադտը1, հիշատակելով 1905թ. հայ-թաթարական ընդհարումները, կիրառում է կրկին ոչ աուտենտիկ «հայ-ադրբեջանական» եզրը [6, p. 40]։ Հոլանդացի լրագրող Չարլզ վան դեր Լեուն գերազանցեց նախորդին մեկ նախադասության մեջ կիրառելով ոչպատմական միանգամից երկու եզր, երբ գրեց. «Ադրբեջանում առաջին բռնության դեպքերը հայ և ազերի համայնքների միջև» [7, p. 200]։ Նախ ազերի եզրը աուտենտիկ չէ ոչ միայն ճճդ. սկզբի, այլև ներկայի համար1 2։ Եվ հետո հայ-թաթարական ընդհարումները տեղի ունեցան ոչ միայն ապագա Ադրբեջանի հանրապետության տարածքում, այլև ամբողջ Այսրկովկասում։ Այն ժամանակ Այսրկովկասը գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, իսկ Ադրբեջան անվամբ հանրապետություն առաջին անգամ ստեղծվեց միայն 1918թ.։

Հետխորհրդային ադրբեջանական պատմագրությունը խորհրդայինից ժառանգեց նաև որոշ «հայեցակարգային» մոտեցումներ։ Քանի որ խորհրդային ղեկավարությունն Այսրկովկասում ճանաչեց, փաստորեն, երեք տիտղոսակիր ազգեր հայեր, վրացիներ և ադրբեջանցիներ, ուստի նրանց էլ շնորհվեց հանրապետության կարգավիճակ։ Խորհրդային «հավասարության» սկզբունքի համաձայն անհրաժեշտ էր բոլոր հնարավոր միջոցներով և արագ ժամկետներում վերաց-

1 Նկատենք, որ «Основные вехи истории азербайджанцев» բաժնում (տես Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье. М., 2003, с. 101-118) Վ.Շնիրելմանն անքննադատաբար հղում է կատարում Օ.Ալշտադտին, ինչով էլ բացատրվում են բազմաթիվ թյուրիմացությունները։ Օրինակ, 33-րդ էջում հեղինակն իրավացիորեն նկատում է, որ «Ադրբեջան» եզրը Ռուսաստանի այդ տարածքների նկատմամբ սկսել է կիրառվել միայն 1917 թվականից հետո (նշվ. աշխ., էջ 33), սակայն նույն գրքի էջ 104-ում գրում է. «Ադրբեջանի մի շարք շրջաններում (Ղարաբաղ, Ելիզավետպոլ, Շամ-խոր) 1820-ական թթ. նկատվում էր հայ-փախստականների զգալի ներհոսք»։

2 Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Հ.Խառատյանի կարծիքով, «ազեր» անունը, որ գուցե «Ադերբեջան» անվան կրճատ ձևն է և շրջանառության մեջ է մտել վերջին 10 տարիներին, թերևս, գոյություն ունեցող և կիրառվող անունների շարքում ամենաքիչը պիտի հավակնություն ունենա Ադրբեջան-Ազերբեջանի տարածքի թրքալեզու բնակչության հավաքական էթնոնիմը լինելու։ Այն խորթ է ինչպես իրենց Ադրբեջանի տարածքի թրքալեզու բնակչությանը, այնպես էլ հարևաններին, որոնք նրանց շարունակում են կոչել ճճդ. սկզբին արդեն ավանդականացած անուններով (թաթարներ վրացիները, թուրքեր հայերը, փադարներ Դաղստանի հարավի ժողովուրդները և այլն»։ Տե ս [12, էջ 222]:

83

Թ. Վարդանյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

նել այդ երեք տիտղոսակիր ազգերի միջև առկա տարբերությունները: Պատմագրության մեջ այդ սկզբունքն արտահայտվեց նաև հետևյալ կերպ. եթե հայերի ու վրացիների պատմությունը գնում է դարերի խորքը, ապա նորակոչ ադրբեջացիներին նույնպես անհապաղ պետք էր «հնացնել»։ Քանի որ հիշատակված երեք տիտղոսակիր ազգերից միայն ադրբեջանցիներն էին մահմեդական, ուստի տարածաշրջանի բոլոր մահմեդական տարրերին սկսեցին կոչել ադրբեջանցիներ։ Ինքնաբերաբար, նոր հռչակված ադրբեջանցիներին վերագրվեց Այսր-կովկասի բազմացեղ ու բազմալեզու մահմեդականների ողջ պատմությունը։ Այս անհեթեթ մոտեցումը վերարտադրվում է նաև հետխորհր-դային շրջանում, ընդ որում ոչ միայն իներցիայի ուժով, այլ նաև այն պատճառով, որ այն համահունչ է Բաքվի ռեժիմի ներկայիս քաղաքական նկրտումներին։ Օրինակ, ադրբեջանցի պատմաբան, դոկտոր Ջ.Հասանլին Ղարաբաղի խանությունը ներկայացնում է որպես ամբողջովին մահմեդական և ասում է, որ այն «մտավ Ռուսաստանի կայսրության կազմի մեջ որպես մահմեդական պետություն»1։ Հեղինակը, շրջանցելով ստվար հայկական բնակչության առկայության փաստը, ինչպես նաև հայկական մելիքությունների գոյությունն Արցախում (Ղարաբաղ)1 2, ամբողջ տարածքն ու բնակչությունը հռչակում է նախ մահմեդական, իսկ հետո էլ հավասարության նշան դնում «մահմեդական» և «ադրբեջանցի» երկու հասկացությունների միջև։ Հեղինակը նման խեղաթյուրմամբ, իհարկե, քաղաքական խնդիր է հետապնդում հայտարարել Ղարաբաղը ադրբեջանական տարածք3։

1 Гасанли Джамиль, Присоединение Карабахского ханства к Российской империи: исторические реалии и мифы», 30.07.2011 // http://www.regnum.ru/news/1430647.html։ Ջ.Հասանլիի կեղծ թեզիսների քննադատությունը տե ս Александров Михаил. Новая историческая доктрина Азербайджана – угроза существованию армянской нации // Ноев Ковчег, 2011, сент. № 17 // http://noev-kovcheg.ru/mag/2011-17/2783.html

2 Մանրամասն տես Մաղարան Արտակ, Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-Ճ1ճդդ., Եր., 2007, ինչպես նաև Магалян Артак, Кончина азербайджанской историографии началась с выявления «поздних албанцев, 26.12.2011 // http://www.regnum.ru/news/fd-abroad/polit/1483687.html

3 Այս համատեքստում անհասկանալի է «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագրական խորհրդի դիրքորոշումը, որն իբր «գիտական» բանավեճի հարթակ տրամադրելու նպատակով հրատարակում է որոշ ադրբեջանցի հեղինակների հակագիտական հոդվածներ։

84

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Թ. Վարդանյան

Հայտնի է, որ ժամանակակից Ադրբեջանում պատմագրությունը գտնվում է երկրի քաղաքական իշխանությունների անմիջական վերահսկողության տակ։ Գիտական շրջանակներին իջեցվում են պատվերներ «գիտական թեզերի» տեսքով, որոնք անհրաժեշտ է «ապացուցել»։ Օրինակ, 2011թ. ապրիլին նախագահ Ի.Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում, նման ցուցում տվեց. «Ուրախ եմ, որ մեր գիտնականները, դրական արձագանքելով իմ հորդորներին (ընդգծումը մերն է- Թ.Վ..), կարճ ժամկետներում ստեղծեցին հրաշալի և իրական փաստերի հիման վրա աշխատություններ, որոնք կապված են այդ տարածաշրջանի [Լեռնային Ղարա-բաղ] պատմության հետ։ Բայց ամենակարևորը առանձնահատուկ նշանակություն ունեն հենց այն աշխատանքները, որոնք կապված են Իրևանի խանության պատմության հետ, քանի որ միջազգային հանրույթը, ցավոք, տեղյակ չէր այն մասին, որ ներկայիս Հայկական պետությունը ծագել է ադրբեջանական պատմական հողերի վրա»1։ Այնուհետև նախագահն արդեն ինքն է արտահայտում իր սեփական «գիտական հիպոթեզները», որոնք պատմաբանները պետք է «ապացուցեն». «Զանգեզուրի երկրամասը հին ադրբեջանական հող է, այն արհեստականորեն փոխանցվել է Հայաստանին», «Լեռնային Ղարա-բաղը բուն ադրբեջանական տարածք է»։ Անշուշտ, նախագահի այս ելույթի թագնուպսակը կեղծգիտական հետևյալ միտքն է. «Իրևանը որպես Հայաստանի մայրաքաղաք, Ադրբեջանական հանրապետության կողմից փոխանցվել է 1918 թվականին»1 2։

Սակայն, հարկ է նշել, որ պատմության խեղաթյուրումը լրջորեն խոչընդոտում է ադրբեջանական ազգային պատմագրության ձևավորմանը, և, ցավոք, ադրբեջանցի պատմաբանների մեծ մասն ուղղակի ստիպված է աշխատել նման քաղաքական պատվեր-զառանցանք-ների շրջանակներում։

1 Вступительная речь Ильхама Алиева на собрании Национальной академии наук Азербайджана, 26.04.2011 // http://ru.president.az/articles/2041

2 Նույն տեղում։

85

Թ. Վարդանյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

«Վերևից» եկող ուժգին ճնշումների պայմաններում, այնուամենայնիվ, որոշ փորձեր արվում են հին հարացույցերից ձերբազատվելու և խորհրդային շարադրանքի (նարատիվ) ապակառուցակցման ուղղությամբ։ Այսպես, օրինակ, ադրբեջանական սոցիոլոգ Ս.Ռումյանցևն իր հոդվածներից մեկում բացահայտորեն քննադատում է խորհրդային պատմագրության կողմից պարսիկ բանաստեղծ Նիզամիի «ադրբեջա-նացումը»1։ Թեև այս անգամ ևս հեղինակին չի հաջողվում լիարժեք ձերբազատվել ավանդական «հավասարության» սկզբունքից։ Եթե առաջներում ադրբեջանցիներին «հնացնում» էին, որպեսզի նրանց պատմությունը հավասարեցվի հայերի ու վրացիների պատմությանը, ապա այժմ նկատվում է հակառակ միտում։ Մի կողմից սկսում են ընդունել, որ ադրբեջանցիները ձևավորվել են նոր շրջանում, լավագույն դեպքում Ճ1ճդ. վերջերին, մյուս կողմից, սակայն, կրկին հավասարության սկզբունքը պահպանելու նպատակով, հայերին ու վրացիներին նույնպես տեղափոխում են նոր շրջան։ Այսպես, նույն Ս.Ռու-մյանցևը գրում է. «Հաշվի առնելով «ազգային ինքնության թույլ արտահայտվածությունը Ռուսական կայսրությունում և Խորհրդային Միությունում ճճդ. առաջին տասնամյակներին, նաև ազգային ինքնագիտակցության առկայությունը հիմնականում միայն քաղաքային մտավորականության շրջանում, վրացիների, հայերի ու ադրբեջանցիների մեծամասնությանը դեռ պետք էր դարձնել ազգային հանրույթներ» (Suny R.G.)»1 2։ Անվերապահորեն հղում կատարելով Հայոց պատմության հայտնի կեղծարար և անբարեխիղճ հետազոտող Ռ.Սյունուն [8, էջ 19-114] Ռումյանցևը հայերի ու վրացիների ազգային ինքնության հարցում բացահայտում է թե իր անտեղյակությունը, թե ամերիկացի հեղինակի ադրբեջանամետ և կանխակալ հայացքները։ Ներկայումս

1 Румянцев Сергей, Советская национальная политика в Закавказье: конструирование национальных границ, историй и культур // Неприкосновенный запас, 2011, № 4 (78), http://magazines.russ.ru/nz/2011/47ru6.html

2 Նույն տեղում։

86

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Թ Վարդանյան

Արևմուտքում տարածված և գրեթե միակ ընդունելի ազգի և ազգայնականության կոնստրուկտիվիստական տեսության համաձայն ազգերը նոր շրջանի արդյունք են, որոնք առաջացել են XVI-XIX^. [9, էջ 55-57]։ Նման միակողմանի և կայսերական բնույթի մոտեցումը հիշեցնում է խորհրդային ժամանակների «հավասարության» սկզբունքը։ Տարբերությունը միայն այն է, որ խորհրդային մոդելն ավելի ուշ ձևավորված ազգերին «հնացնում» էր հավասարեցնելով այն էթնոսներին, որոնց ինքնագիտակցությունը ձևավորված էր մինչև մոդեռնիզացման շրջանը, իսկ ժամանակակից արևմտյան կոնստրուկտիվիզմն, առանց որևէ հիմնավորման և բացառության, բոլոր ազգերի ձևավորումը տեղափոխում է նոր և նորագույն շրջան։

Ադրբեջանցի պատմաբան, դոկտոր Է.Իսմաիլովի աշխատությունում նույնպես նկատվում են Ադրբեջանի պատմության խորհրդային շարադրանքի վերանայման փորձեր։ Նա գրում է. «Հետպատերազմյան և ներկա ադրբեջանական պատմագրությունում մշտապես տարածվում էր Ֆաթալի խանի մասին առասպելը (1758-1788թթ. Ղու-բայի խան թյուրքական Շահսևեն ցեղից, սուննի– ԹՎ) որպես ադրբեջանական հողերը միավորողի, ադրբեջանական ազգային գաղափարի առաջամարտիկի։ Հետպատերազմյան շրջանում կինոթատրոնների էկրաններին հայտնվեց «Ֆաթալի խան» ֆիլմը (1947– ԹՎ), որտեղ այդ միտքը ներկայացված էր բացահայտ և գեղարվեստորեն։ Տվյալ դեպքում ինչպես գեղարվեստական կինոնկարի, այնպես էլ գիտահանրամատչելի աշխատությունների հեղինակների կողմնորոշումը կենտրոնացված պետության ստեղծման մոդելն էր, որը ձևավորվել էր ռուսական և խորհրդային հեղինակների կողմից, առավելապես խորհրդային հեղինակների գեղարվեստական ստեղծագործություններում։ Հողեր միավորող հերոսի կերպարի կերտման համար Ռուսաստանում կար պետական պատվեր, որն արտածվում էր ինտեգրացիոն գործընթացների բնույթի ու գործոնների մասին Ստա-

87

Թ. Վարդանյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

լինի պատկերացումներից: Այդ պատկերացումների համաձայն էլ կերտվում էր ադրբեջանական պատմության հայեցակարգը» [10, с. 110-111]։ Այնուհետև Է.Իսմաիլովը իրավացիորեն նշում է, որ հազիվ թե <<խանը մտահոգված էր հենց այդ [ադրբեջանական ազգային] գաղափարի իրականացմամբ», սակայն միֆի կերտման համար ընտրությունը կանգնեց հենց նրա վրա շնորհիվ այն փաստի, որ նա ժամանակին կողմնորոշվել էր դեպի Ռուսաստան։

Է.Իսմաիլովն իրավացիորեն քննադատում է նաև «պատմության մոդեռնիզացման փորձերը, ներկայի պատկերացումների պրոյեկտումը անցյալի դեպքերի վրա» [10, с. 6]։ Սակայն զարմանալի է, որ նա նույնպես նույն սխալն է կատարում. «Սեֆյանների դինաստիան, անկասկած, ունի թյուրքական, իսկ ներկայիս չափումների համաձայն ադրբեջանական ծագում... Այդ շրջանի իշխող վերնախավը մեծապես ներկայացված էր թյուրքական, իսկ այսօրվա դիրքերից եթե մոտենանք ադրբեջանական ազնվականությունից» (ընդգծումը մերն է- Թ Վ) [10, с. 78]։ Մնում է միայն զարմանալ, թե ինչու է հեղինակը, քննադատելով այդ մոտեցումը, նույնպես կիրառում այն, երբ ներկայի իրողությունները պրոյեկտում է անցյալի վրա Սեֆյաններին, որոնք իրավամբ ունեցել են թյուրքական ծագում, անվանելով ադրբեջանցիներ։

Ակնհայտ է, որ այն հետազոտողները, ովքեր փորձում են աստիճանաբար ձերբազատվել կեղծ նույնականացման նախկին ավանդույթներից, ներկա փուլում աշխատում են գտնել գոնե միջանկյալ լուծումներ։ Նույն Է.Իսմաիլովը, օրինակ, ընդունում է, որ Սեֆյան պետությունը չի կարելի համարել ադրբեջանական, սակայն պատճառը համարում է ոչ թե այդ փուլում ադրբեջանական էթնոսի չգոյությունը, այլ այն, որ իբր այդ շրջանում ընդհանրապես որևէ պետություն էթնիկ բնույթ չի ունեցել։ Այս կերպ հեղինակն իր տուրքն է մատուցում էթնիկ ինքնության արևմտյան ընկալումներին, որն էլ «հավասարության» սկզբունքով, փաստորեն, «փրկում» է ադրբեջանական պաշտո-

88

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Թ. Վարդանյան

նական պատմագրությունը հին շրջանում ադրբեջանական ինքնության անվերջ փնտրտուքից։ Եթե ընդունվի այն թեզը, որ բոլոր ազգերը նոր շրջանի արդյունք են, ադրբեջանցի պատմաբանները ստիպված չեն լինի իրենց ազգային արժանապատվությունն իբր «փրկելու» նպատակով ապացուցել իրենց հին լինելը։

Քաղաքացիական «ադրբեջաեականություե»

«Ադրբեջանականություն» էթնոնախագիծը համահունչ է նաև քաղաքացիական հասարակության գաղափարին, որի համաձայն ադրբեջանցիներ են համարվում հանրապետության բոլոր բնակիչները անկախ էթնոմշակութային, կենսաբանական և ռասայական բաղադրիչներից: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս քաղաքացիական գաղափարի ներդրման միջոցով ապահովել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մասնակցությունն ադրբեջանական էթնոսի կառուցակցմանը, այսինքն գործնականում կիրառել «եռացող կաթսայի» մոդելը:

Պատմաբան Ֆ.Ալեքպերլին, հավանաբար, հույսը կտրելով «թյուրքական» հայեցակարգի հաղթանակից, առաջադրում է այսպես կոչված «ադրբեջանական ունիվերսալիզմի» թեզը. «տարերայնորեն ձևավորված ճկուն սինկրետիկ (չտարբերակված) աշխարհայացք, որն իր մեջ միավորում է կողմնորոշում դեպի տարբեր ժողովուրդնե-րի, մշակույթների ու քաղաքակրթությունների մշակութային ժառանգությունը»1: «Ադրբեջանական ունիվերսալության» էությունն այն է,-շարունակում է նա,- որ նրա շրջանակում շատ դժվար է որպես կարևոր առանձնացնել որևէ էթնոմշակութային բաղադրիչ: Այդ հարացույցի շրջանակներում հստակ գերադասություն չի տրվում «ադրբե-ջանականությունը» կազմող որևէ բաղադրիչի ոչ թյուրքակա-

1 Алекперли Фарид, Парадигмы азербайджанского национального сознания, 11.07.2011 http://kultura.az/articles.php?item_id=20110711041246878&sec_id=10

89

Թ. Վարդանյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

էությանը, ոչ իրանականությանը, ոչ կովկասամեաությանը...»1: Պնդելով, որ նշված բաղադրիչներից որևէ մեկն ադրբեջանական ինքնության մեջ գերակայող չէ, հեղինակը դրանով հանդերձ ընդունում է ադրբեջանական էթնիկ ինքնության ձևավորման գործընթացի անավարտության փաստը։ Այդ մասին նա պարզ գրում է. «Ադրբեջանական ունիվերսալիզմի» ձևավորման պատճառն այն է, որ ադրբեջանական ազգը կազմվել է բացարձակապես իրար ոչ ազգակից, տարաբնույթ էթնիկ տարրերից թյուրքական, կովկասյան և իրանական։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական թյուրքերի (օղուզներ և սելջուկներ) հետ մեկտեղ, ովքեր ադրբեջանցիներին տվեցին իրենց լեզուն, ազգի ձևավորման գործում մասնակցեցին աստիճանաբար նրանց կազմի մեջ ներթափանցող տեղական ոչ թյուրք ժողովուրդները քրդեր, թաթեր, թալիշներ, լեզգիների մի մասը և Ադրբեջանի տարբեր լեռնցիներ։ Նրանցից ամեն մեկն անցյալում ուներ իր լեզուն, ավանդույթները և մտածողությունը։ Այժմ ամեն ինչ միախառնվել է։ Սակայն միատարր ձուլվածքի կազմավորման համար տասնամյակները բավարար չեն, անհրաժեշտ են հարյուրամյակներ»2։ Այնուհետև Ալեքպերլին օրինակ է բերում ֆրանսիացիներին, որոնց անհրաժեշտ եղավ ավելի քան 1200 տարի, որպեսզի գալերի, գերմանների և հռոմեական տարրերի միաձուլման ճանապարհով կազմավորեին միատարր էթնոս։ Ադրբեջանցի մտավորականության շրջանում սեփական էթնիկ ինքնության նման նոր (խորհրդային չափանիշներով այլախոհական) տեսլականի առաջացման պատճառներից է նաև ցայտուն արտահայտված ադրբեջանական մշակութային կապիտալի աղքատիկությունը։ Իբր հնագույն ժամանակներից ադրբեջանական էթնոսի գոյության մասին պաշտոնական պատմագրության շրջանակներից լիովին չհեռանալու համար Ֆ.Ալեքպերլին ավելացնում է

Նույն տեղում։ Նույն տեղում։

90

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Թ. Վարդանյան

կրկին ոչ աուտենտիկ պատմվածքներ. «Միջին դարերում գոյություն ուներ ադրբեջանական թյուրքերի ղզլբաշների էթնոսը, որը հաջողությամբ մրցակցում էր օսմանների հետ իր ուժով ու հզորությամբ։ Երբ 1936թ. ադրբեջանական թյուրքերին վերանվանեցին ադրբեջանցիներ, այնուհետև կովկասցիների ու իրանցիների հետ միասին գցեցին ընդհանուր ձուլող կաթսայի մեջ, այդ էթնոսն աստիճանաբար ապա-էթնիկացվեց և Ադրբեջանական ԽՍՀ տարածքում դադարեց գոյություն ունենալ։ Փաստորեն, ստալինյան շրջանում մենք գործ ունեցանք ադրբեջանական թյուրքերի էթնասպանության (մշակութային ցեղասպանության) հետ։ Նրանց ոչնչացնում էին ոչ այնքան ֆիզիկապես, որքան էթնիկ և մշակութային առումով»1։ «Ադրբեջանական թյուրքերի ղզլբաշների էթնոս» ձևակերպումը ենթադրում է, որ ղզլբաշներն առանձին էթնոս էին և պատկանում էին «ադրբեջանական թյուրքեր» անունով ինչ-որ վերէթնիկ հանրույթի։ Այս ձևակերպման մեջ առկա է երկու սխալ թեզ. առաջին ղզլբաշները կազմված էին տարբեր ցեղերից թյուրքալեզու շամլու, ռումլու, ուստաջլու, թեկելյու, զուլքադար, քաջար, ավշար, ասիրլու, իրանալեզու թալիշներ, մի շարք քրդական ցեղեր և պարսկական կլաններ1 2։ Հետևաբար, ղզլբաշները գտնվում էին զարգացման ցեղային մակարդակում և չունեին հստակ էթնիկ ինքնագիտակցություն։ Երկրորդ «ադրբեջանական թյուրքեր» եզրը առաջին անգամ հանդիպում է նյութերում, որոնց թվագրումը սկսվում է 1891թ. և մերթ ընդ մերթ կիրառվում է նաև ճճդ. առաջին տասնամյակներում։

Նկատենք, որ ադրբեջանական էթնոսի կառուցակցման անավարտության փաստն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընդունում են այլ հեղինակներ նույնպես։ Ամերիկյան հետազոտող Շ.Հանթերը

1 Նույն տեղում։

2 Տես История Ирана с древнейших времен до конца XVIII века // Под ред. Струве В.В., Орбели И.А., Петрушевского И.П., Л., 1958, с. 273; հմմտ.: Minorsky Vladimir. Tadhkirat al-muluk, London, 1943,

pp. 16-18, 188.

91

Թ. Վարդանյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

գրում է. «Ադրբեջանը, փաստորեն, ունի խառը էթնիկ և մշակութային ժառանգություն երկու տարրերով իրանական և թյուրքական։ Այդ երկու տարրերի համահունչ միաձուլումն ընդհանուր ադրբեջանական ինքնության մեջ եղել է և այժմ էլ հանդիսանում է նորանկախ հանրապետությանն ուղղված մարտահրավերը» [11, p. 62]։ Ազգագրագետ Հ.Խառատյանը, նկատի ունենալով ադրբեջանցիներին, նույնպես գրում է. «Ղարաբաղյան հակամարտության (1988-1994թթ.) երկու կողմերից մեկը, որպես լիարժեք էթնիկ հանրություն, գտնվում է կայացման փուլում, ինչն արտահայտվում է նրա անվան բազմազանության և ոչ միարժեք ընկալման մեջ» [12, էջ 222]։ Ադրբեջանցի երգահան Ֆ.Ալլահվերդին, քննադատելով ադրբեջանցիների արհեստական «հնացումը», գրում է. «Ադրբեջանցի ժողովուրդը հին ժողո-

ռ

վուրդ է. այս ձևակերպումն ընկալել անհնար է... Ինչպե ս մենք կարող ենք հին ազգ լինել, եթե այդ անվանումը հորինվել է Ստալինի ցուցումով միայն 1930-ական թթ.»1։ Ադրբեջանցի փորձագետ Ֆ.Բեք-թաշին գրում է. «Ներկայիս ադրբեջանցիները բնիկ և եկվոր այն ժողո-վուրդների ներկայացուցիչներն են, որոնք մասամբ կամ ամբողջովին միախառնվել են իրար»1 2, «ադրբեջանցիները, ինչպես, օրինակ, ամերիկացիները կամ նորզելանդացիները, լինում են տարբեր ծագմամբ թյուրքական, իրանական կամ կովկասալեզու»3։ Թեև հեղինակի ձևակերպումն անհաջող է, քանի որ ամերիկացիների կամ նորզելանդա-ցիների մեջ կան նաև չինական, ճապոնական և այլ էթնիկ արմատներ, այնուամենայնիվ, նա դիպուկ է նկատել ներկայիս ադրբեջանցիների բազմէթնիկ ծագումն ու մշակութային բազմատարրությունը։

Հատկանշական է, որ դեռևս Ճ1ճդ. Բաքվի նահանգի թաթար բնակչության մեջ նույնիսկ ռասայական տարբերություն էր նկատ-

1 Аллахверди Фируддин. Современные и перспективные // Бакинские ведомости, 2006. 26 авг., http://southcaucasus.com/index.php?page=publications&id=657

2 Бекташи Фикрин. Откуда взялись армяне в списке коренных народов Азербайджана? 16.08.2011 http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1435607.html

3 Бекташи Фикрин. Гайк Котанджян как олицетворение плачевного состояния армянской исторической методологии, 13.08.2011 // http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1435045.html

92

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Թ. Վարդանյան

վում: Կովկասի վիճակագրական կոմիտեի ցուցակում կարդում ենք. «Բաքվի նահանգի թաթարներն արտաքնապես տիպային ընդհանրություն չունեն։ Սկսած մոնղոլոիդ տիպի նեղաչյա լայն այտոսկրա-վորներից, որոնք, ի դեպ, հազվադեպ հանդիպում են քոչվորների ու նստակյացների շրջանում, մինչև բարետես հնդեվրոպական արտաքին ունեցողները, նրանք ներկայացնում են բոլոր հնարավոր անցումային տիպերը» [13, с. 87]։

Ամփոփում

Այսպիսով, XIX դարում այսրկովկասյան մահմեդականների շրջանում դեռևս ձևավորված չէր ոչ միայն մշակութապես միատարր, այլև կենսաբանորեն միատիպ հանրույթը։ Այնուամենայնիվ, խորհրդային շրջանում ռասայական առումով իրավիճակը զգալիորեն փոխվեց հօգուտ միատարրության։ Իրանագետ, պրոֆեսոր Գ.Ասատրյանն այս առիթով նկատում է. «Խորհրդային ազգաբան Լ.Վ. Օշանինի հետազոտության արդյունքների համաձայն, թյուրքական ժողովուրդներին բնորոշ մոնղոլոիդ ռասայի հիմնական հատկանիշներից մեկի էպի-կանտուսի տոկոսային առկայությամբ, հետևյալ պատկերն է ձևավորվում. (տղամարդկանց մոտ) ղրղզներ 51%, ղազախներ 22%, ուզբեկներ 11%, թուրքմեններ 6%, իսկ ադրբեջանցիներ 2%-ից էլ ցածր; (կանանց մոտ) ղրղզներ 83%, ղազախներ 53%, ուզբեկներ 18%, թուրքմեններ 10%, իսկ ադրբեջանցիներ զրո տոկոս»1։ Ըստ սրա հեղինակը եզրակացնում է, որ «ադրբեջանցիների մեջ թյուրքական շերտի հիմնական ժառանգությունը մնում է, փաստորեն, միայն լեզուն»1 2։ Թեև ընդունված է ասել, որ էթնոսը, որպես կանոն, նախորդում է ազգին, սակայն միշտ չէ, որ այդպես է։ Ադրբեջանցիների օրինակն, ըստ էության, հակառակ վարկածն է առաջադրում, երբ նախ ձևավորվում է ազգը որպես կոնկրետ պետությանը պատկանող քաղաքացի-

1 Асатрян Гарник. Азербайджанская национальная идея: отведено ли в ней место для нацменьшинств? 23.11.2011 // http://regnum.ru/news/1470705.html

2 Նույն տեղում։

93

Թ. Վարդանյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

ների հանրույթ, որից հետո պետությունը նպատակամղված և տարբեր (հաճախ բռնի) մեթոդներով սկսում է էթնիկացնել (այդ թվում ձուլել) իր կողմից վերահսկվող բնակչությանը, որն առաջներում չուներ մշակութային միատարրություն։ Հետևաբար, ադրբեջանցիների պարագան ոչ թե էթնոսի ազգայնացման, այլ ազգի էթնիկացման օրինակ է։ Սույն հետազոտությունից ակնհայտ է դառնում, որ Արևելյան Այսրկովկասի թյուրքալեզու մահմեդականների շրջանում հարյուրամյա ինքնության փնտրտուքը դեռևս անավարտ գործընթաց է։

Մարտ, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Варданян Т, Азербайджанцы: история одного незавершенного этнопроекта (историко-этнологический очерк), М., 2012.

2. Balci Bayram, Between Sunnism and Shiism: Islam in post-Soviet Azerbaijan // Central Asian Survey, 2004. June, № 23 (2).

3. Smith Anthony, Ethno-Symbolism and Nationalism: a Cultural Approach, London and New York, 2009.

4. Гумбатов Эльчин, Лингвистическая идентификация азербайджанского языка» / История и идентичность: Южный Кавказ и другие регионы, находящиеся в переходном периоде (статьи ученых-историков и экспертов из Азербайджана, Грузии и Армении), Ереван, 2010.

5. Guseynova Sevil, Presentation of Islam in Secondary Secular Schools in Contemporary Azerbaijan // Internationale Schulbuchforschung/ International Textbook research, Germany, 2008. Vol. 30.

6. Altstadt Audrey, The Azerbaijani Turks: Power and Identity under Russian Rule. – Stanford Calif.: Hoover Inst. Press, Stanford University, 1992.

7. Van der Leeuw diaries, Azerbaijan: a quest for identity: a short history, N.Y., USA, 2000.

8. Այվազյաե Ա, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության լույսի ներքո, Երևան, 1998:

9. Ավազան Ա, Հայկական ինքնության հիմնաքարերը. բանակ, լեզու, պետություն, Եր., 2007:

10. Исмаилов Эльдар, Очерки по истории Азербайджана, М., 2010.

11. Hunter Shireen, The Transcaucasus in Transition: Nation-Building and Conflict». Washington D.C.: The Center for Strategic and Internationals Studies,1994.

12. ւսաոաայան Հրանուշ, Գրախոսություն «Քերոլայն Քոքս, Ջոն Հայբներ, Էթնիկական մաքրումը շարունակվում է. պատերազմ Լեռնային Ղարաբաղում»

94

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Թ. Վարդանյան

գրքի, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Ե., 1998 // Լրաբեր հասարակական գիտությունների, ՀՀ ԳԱԱ, Երևան, 1998, № 1։

13. Списки населенных мест Российской империи по Кавказскому краю, LXV. Бакинская губерния, по сведениям 1859 по 1864 год Кавказским статистическим комитетом при главном управлении Наместника Кавказского, сост. Н.Зейдлиц, Тифлис, 1870.

АЗЕРБАЙДЖАНЦЫ: ПОИСКИ ИДЕНТИЧНОСТИ В ПОСТСОВЕТСКИЙ ПЕРИОД

Тамара Варданян

Резюме

В постсоветскую эпоху азербайджанская идентичность вступила в свою очередную дрейфующую фазу. Общество встало перед выбором между вновь всколыхнувшимся этническим тюркизмом и незавершенным советским «азербайджанизмом».

Историко-этнологические исследования показывают, что современные азербайджанцы - это конгломерат разных этноязыковых, религиозных и даже расовых групп, которые, почти изжив монголоидный тип, все еще не сформировались в культурно гомогенную общность.

Хотя принято считать, что этнос, как правило, предшествует нации, это не всегда так. Азербайджанский кейс как раз один из обратных примеров, когда зарождается нация как общество сограждан, объединенных принадлежностью к одному государству, после чего государство целеустремленно и разными (зачастую насильственными) способами начинает этнизировать (в том числе ассимилировать) контролируемое им население, которое ранее не обладало культурной гомогенностью. Следовательно, азербайджанский случай - это пример не нациезации этноса, а наоборот - этнизации нации. При таких обстоятельствах апеллирование к термину «азербайджанский этнос» в академических и публицистических текстах относительно периода до ХХв. непрофессионально и научно несостоятельно.

Как явствует из настоящего исследования, столетний поиск самости в среде тюркоязычных мусульман Восточного Закавказья до сих пор остается незавершенным процессом.

95

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.