Научная статья на тему 'Լեզվաքաղաքականութցունը ժամանակակից Ադրբեջանում'

Լեզվաքաղաքականութցունը ժամանակակից Ադրբեջանում Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
235
136
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Լիլիթ Մովսիսյան

Ադրբեջանում անկախացումից հետո հասարակության առջև ծառացած ամե-նաբարդ խնդիրներից է պետական լեզվաքաղաքականությունը: Վերջինիսուղղություններն ու բովանդակությունը լուրջ քաղաքական գործիք են ծառայելանկախ Ադրբեջանում դեռևս վերջնականապես չձևավորված ադրբեջանականինքնությունը ցույց տալու համար: Մյուս կողմից՝ Ադրբեջանում պետական լեզ-վաքաղաքականությունն ուղղված է ադրբեջանական հասարակության միավոր-մանը` նաև ադրբեջաներեն լեզվի միջոցով փորձելով հիմնավորել ադրբեջան-ցիների ծագման` հաճախ իրարամերժ տեսությունները: Ադրբեջանական լեզվա-քաղաքականության մեջ ակնհայտ է աշխարհաքաղաքական կողմնորոշմանբարձրաձայնումը` ընդգծելով լեզվում թյուրքական տարրի առանցքային կշիռը:Նշենք նաև, որ լեզվաքաղաքականությունը մինչ օրս գտնվում է պետական ամե-նաբարձր ատյանների ուշադրության կենտրոնում վերահսկողության ներքո:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье представлена нынешняя ситуация в сфере языковой политики в Азербайджане, ее правовые и языковые основы, положение с языковыми правами и свободами национальных меньшинств, существующие проблемы. Показано, что азербайджанский язык пока полностью не сформировался, вследствие чего он не состоялся практически на всех структурных уровнях. Государственная языковая политика является одной из сложнейших проблем, вставших перед обществом после суверенизации Азербайджана. Направления и содержание этой политики служили в этой стране серьезным политическим инструментом для демонстрации пока не окончательно сформировавшейся азербайджанской идентичности. С другой стороны, государственная языковая политика нацелена на консолидацию азербайджанского общества, дабы, в том числе посредством языка, обосновать зачастую взаимоисключающие теории возникновения азербайджанцев. В языковой политике Азербайджана, которая по сей день находится под контролем и в центре внимания самых высоких государственных инстанций, очевидно озвучивание геополитической ориентации за счет акцентирования ключевого значения турецкого элемента.

Текст научной работы на тему «Լեզվաքաղաքականութցունը ժամանակակից Ադրբեջանում»

ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՑՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Լիւիթ Մովսիսյաե

Ադրբեջաևում անկախացումից հետո հասարակության առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից է պետական լեզվաքաղաքակաևոնթյոնևը: Վերջինիս ուղղություններն ու բովանդակությունը լուրջ քաղաքական գործիք են ծառայել անկախ Ադրբեջանում դեռևս վերջնականապես չձևավորված ադրբեջանական ինքնությունը ցույց տալու համար: Մյուս կողմից Ադրբեջանում պետական լեզ-վաքաղաքակաևոնթյոնևև ուղղված է ադրբեջանական հասարակության միավորմանը' նաև ադրբեջաներեն լեզվի միջոցով փորձելով հիմնավորել ադրբեջանցիների ծագման' հաճախ իրարամերժ տեսությունները: Ադրբեջանական լեզվա-քաղաքականության մեջ ակնհայտ է աշխարհաքաղաքական կողմնորոշման բարձրաձայնումը' ընդգծելով լեզվում թյուրքական տարրի առանցքային կշիռը: Նշենք նաև, որ լեզվաքաղաքակաևոնթյոնևը մինչ օրս գտնվում է պետական ամենաբարձր ատյանների ուշադրության կենտրոնում և վերահսկողության ներքո:

20-րդ դարն ադրբեջաներենի համար կայացման, զարգացման և կատարելագործման շրջան է համարվում: Այսպես, 1918թ. Ադրբեջանի Հանրապետությունը «թյուրքական լեզուն» հռչակում է որպես պետական: Նկատենք, որ դեռևս կազմավորված ազգ չունեցող պետությունը տարբեր թյուրքական ժողովուրդների նախալեզուն պետական է հռչակում: Փաստացի արդեն նկատվում է ^^քաղաքականության սկզբնավորումը:

ռ

Իսկ ինչ է ^^քաղաքականությունը: Այն պետության, այլ քաղաքական ուժերի գործունեությունն է հասարակության մեջ լեզվի կարգավիճակի շուրջ1: Պետությունը լեզվի գործառույթների համար ստեղծում է պայմաններ, որոշում տարածման ոլորտները, լայն հնարավորություններ է ստեղծում համապատասխան հետազոտությունների համար: Ավտորիտար ռեժիմի ժամանակ ^^քաղաքականությունն ուղեկցվում է պետական լեզվի բռնի պար-տադրմամբ: Նման միտումներ նկատվում են ժամանակակից Ադրբեջանում, բայց այդ մասին կխոսենք ավելի ուշ:

Լեզվական հիմևախևդիրև Ադրբեջանում հենց 20-րդ դարի սկզբից դարձավ հասարակական-քաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս: ԽՍՀՄ տա-

1 www.bse.sci-lib.com/article128134.html

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ. Մովսիսյաե

րիեերիե ստեղծվեցին գրագետ և գիտական հենք ունեցող դասագրքեր, կատարվեցին թարգմանություններ: Խորհրդային շրջանում լեզվական փոփոխությունների մեծ մասը վերաբերում էր բառապաշարին, բայց պետք է նշել հատկապես այբուբենի փոփոխությունների մասին: 1928թ. Ադրբեջանում անցնում են լատինական այբուբենի, 1939թ.' կիրիլականի: Ադրբեջանի Գիտությունների ակադեմիային կից Լեզվագիտական ինստիտուտի ստեղծումից հետո լեզուն սկսում է արագորեն զարգանալ: Ադրբեջանն աստիճանաբար դառնում է ԽՍՀՄ-ում թյուրքագիտական խոշոր կենտրոններից մեկը: Զարգացումը շարունակվում է ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը:

Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո առաջին Սահմանադրության մեջ պետական լեզվի մասին ոչ մի հոդված չկար: Նման հոդված չկար նաև Ադրբեջանի' ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո 1937թ. ընդունված Ադրբեջանական ԽՍՀ Սահմանադրության մեջ: Եվ միայն 1956թ. Խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշմամբ 1937թ. Սահմանադրության մեջ լրացում կատարվեց, համաձայն որի ադրբեջաներենը համարվում էր պետական լեզու: Պետական լեզվի դերի ամրապնդմանն ուղղված ջանքերը մինչև վերջ հաջողությամբ չպսակվեցին: Ի վերջո, պետական լեզվի մասին հոդվածն ընդգրկվեց 1978թ. Սահմանադրության մեջ1։

Անկախ Ադրբեջանի առաջին Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ պետական լեզվի մասին դրույթը, ավելի ճիշտ' պետական լեզվի անվանման մասին դրույթը դառնում է բազմակողմանի քննարկումների առարկա: Լայն քննարկում է ծավալվում նաև ԶԼՄ-ում, գիտական շրջանակներում և այլուր: Լեզվաբան գիտնականների, գրողների և հասարակական-քաղաքական գործիչների մի մեծ խումբ, հենվելով երկրի «պատմական» անվանման վրա, պնդում էր «ադրբեջաներեն» անվանման վրա, իսկ երկրորդ խումբը կողմ էր «թյուրքական լեզու» անվանմանը' ելնելով այն մտքից, որ ադրբեջանցիները թյուրք են, իսկ իրենց լեզուն դարերի ընթացքում կոչվել է թյուրքական, թաթարական լեզու, թյուրք-թաթարական լեզու և այլն: Երկարատև և բուռն քննարկումներից հետո որոշվեց Սահմանադրության մեջ ամրագրել «ադրբեջաներեն» անվանումը: Ներկայացնենք Ադրբեջանի Հանրապետության 1995թ. ընդունված Սահմանադրության' լեզվին վերաբերող հոդվածները:

Սահմանադրության 21-րդ հոդվածն ամրագրում է, որ ադրբեջաներենը Ադրբեջանի Հանրապետության պետական լեզուն է: Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի ադրբեջաներենի զարգացումը, երաշխավորի բնակչության կողմից կիրառվող այլ լեզուների ազատ օգտագործումը և զարգացումը: 25-րդ հոդվածը բացառում է որևէ խտրականություն լեզվական ծագման հիմքով: Սահմանադրության 45-րդ հոդվածը փաստում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գործածել իր մայրենի լեզուն, յուրաքանչյուր ոք իրա-

1 latin.az:8101/Ru/ukaz1.htm

87

Լ. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

վուեք ունի ստանալ կրթություն և ստեղծագործելու հնարավորություն իր մայրենի լեզվով: Ոչ ոք չի կարող զրկվել իր մայրենին կիրառելու իրավունքից: Համաձայն 127-րդ հոդվածի Ադրբեջանի Հանրապետությունում դատական գործընթացներն իրականացվում են Ադրբեջանի Հանրապետության պետական լեզվով կամ երկրի տվյալ շրջանում մեծամասնություն կազմող բնակչության լեզվով1։

Անկախացումից հետո Ադրբեջանում ազգային լեզվի համար պայքարը սկսվել է դեռ 1992թ., նախագահ Այազ Մութալիբովի կառավարման տարիներին, երբ որոշում կայացվեց կիրիլական այբուբենից հրաժարվելու և լատինականին անցնելու մասին: Բայց լատինական այբուբենին անցման իրական հիմքեր ստեղծվեցին միայն 2001թ. հունիսի 18-ի «Պետական լեզվի կիրառման կատարելագործման մասին» Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրից հետո, ըստ որի 2001թ. օգոստոսի 1-ից ադրբեջաներենով բոլոր հրապարակումները պետք է իրականացվեին միայն լատինական այբուբենով: Այս ընթացքում, բնականաբար, եղան նաև դժգոհություններ, լարվածություն հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից: Ադրբեջանում կա մոտ 1 միլիոն կենսաթոշակառու, նրանց 10 տոկոսը հազիվ թե ծանոթ լինի լատինական գրին1 2։ Ադրբեջանում այբուբենի փոփոխման մասին լուրն արձագանք գտավ նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում: Օրինակ, «Բի Բի Սի»-ն և «Ռոյթըրս»-ը գրեցին. «Տառագրության փոփոխության ժամանակ նշանակալի դժվարություններ ծագեցին հատկապես ադրբեջանական թերթերի և ամսագրերի խմբագրություններում: Մի շարք խմբագիրներ բողոքում էին լատինական ստեղնաշարերի և տեխնիկական այլ միջոցների պակասից»։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում տարածված է այն կարծիքը, թե լառ

տինական գրին անցնելը շատ ցավագին չընդունվեց: Բայց չէ որ դա ունի իր բացատրությունը: Նշենք, որ ադրբեջանական այբուբենը չուներ հարյուրամյա պատմություն, ինչը կարող ենք հպարտությամբ ասել, օրինակ, մեր հայոց այբուբենի մասին: Անցումը նոր այբուբենի, բնականաբար, չէր ջնջում ժողովրդի պատմական հիշողությունը, այլ պարզապես խորհրդային շրջանում ծաղկում ապրած կիրիլական այբուբենին սովորած ադրբեջանցիների համար դժվար էր նոր տառագրության անցնելը:

Երկրի իշխանությունները փորձում էին այբուբենի հետ կապված խնդիրների լուծումը վերցնել իրենց վրա: Այսպես, 1990-ական թթ. կեսերից գործում է կառավարական հանձնաժողով պետական լեզվի կիրառման վերաբերյալ: Այս գործընթացն անմիջապես վերահսկվում էր երկրի նախագահի կողմից: 1992թ. սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահը ստորագրում է հրամանագիր «Ազգային փոքրամասնությունների, փոքրաթիվ այլ ազգային խմբերի իրավունքների, նրանց լեզվական ազատությունների մասին», բայց

1 www.servat.unibe.ch/law/icl/aj00000_.html

2 regionplus.az/artic//16/socium/s3.php

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ. Մովսիսյաե

ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրների մասին կխոսենք ավելի ուշ: Ներկայացնենք մի քանի հատված նախագահի հրամանագրից:

Համաձայն հրամանագրի 6-րդ կետի' կառավարությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել ապահովելու համար ազգային փոքրամասնությունների լեզվի և գրականության ուսուցումը' վերջինների խիտ բնակեցման վայրերում բացելով դպրոցներ, ինչպես նաև կազմակերպելով դասընթացներ Բաքու և Սումգայիթ քաղաքներում: 6-րդ կետում նաև հանձնարարականներ են տրված պատրաստելու մասնագետներ Դաղստանի թուրքերի համար, միջոցներ ձեռնարկել բուհերում և հատուկ դպրոցներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթությունն ապահովելու համար: 10-րդ կետի համաձայն պետական հեռուստառադիոընկերությանը հանձնարարվում է կազմակերպել հեռարձակումներ լեզգիների, թալիշների և քրդերի լեզուներով, տեղական ռադիոալիքներով այլ փոքրամասնությունների լեզուներով ամենօրյա հաղորդումներ հեռարձակել:

Անդրադառնալով բարեփոխումների արդյունքներին' Բաքվի սլավոնական համալսարանի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Էլմի-րա Ախունդովան նշում է. «Այսօր անգլերեն և ադրբեջաներեն սովորող երեխաները ծանոթ չեն կիրիլական տառագրությանը, այսինքն չեն կարողանում կարդալ խորհրդային շրջանում Ադրբեջանում ստեղծված հարուստ գրականությունը: Դա կարող ենք ասել Բաքվի մասին, իսկ շրջաններում լատինական այբուբենով գրված գրքեր գտնելը շատ դժվար է: Բնականաբար, ողջ գրականությունը կարճ ժամանակում լատինական գրով վերատպելը գրեթե անհնար է: Այո, տասը տարի հետո այս երեխաները կատարյալ կտիրապետեն ադրբեջաներենին և լատինական այբուբենին, նույնը չենք կարող ասել կիրիլականի

ռ

մասին: Բայց չէ որ հենց այս տառագրությամբ ռուսերենով են գրված հիմնարար գիտական աշխատությունները»1։ 2005թ. Ադրբեջանում լատինական տառագրությամբ մոտ 300 անուն գիրք է լույս տեսել: Այս ամենը, իհարկե, կապված է մեծ ֆինանսական միջոցների հետ: Խնդիրը մեծ մասամբ իր վրա է վերցրել պետությունը: Թեմայի շուրջ Ախունդովան շարունակում է. «Կարծում եմ, ավելի նպատակահարմար կլինի սովորել օտար լեզուներ և կարդալ այդ լեզուներով ստեղծված ահռելի գրականությունը: Խոսքը միայն ռուսերենի մասին չէ, այլև անգլերենի: Ադրբեջանի շրջաններում իրավիճակը շատ ավելի բարդ է: Այնտեղի գրադարաններում գրեթե անհնար է նոր գրքեր գտնելը: Ուստի, դպրոցներում անհրաժեշտ է վերականգնել ռուսերենի ուսուցման մակարդակը»:

Հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսերենը որպես միջազգային հաղորդակցության լեզու զիջեց իր դիրքերը: Խորհրդային շրջանում տարածված էր ռուսախոս բնակչություն հասկացությունը: Ադրբեջանում մայրենի լեզվի կիրառման գործառույթների ընդլայնման հետ կապված ռուսերենը կորցնում

1 regionplus.az/artic//16/socium/s3.php

89

Լ. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

էր երբեմնի հստակ քաղաքական նշանակությունը, որ ձեռք էր բերել նախ-ևառաջ պետական լեզու լինելու շնորհիվ: Դրանով հանդերձ, ռուսերենը մինչ օրս Ադրբեջանում շարունակում է լայնորեն կիրառվող լեզու մնալ: Ռուսերենով լույս են տեսնում թերթեր, ամսագրեր, դասագրքեր, հեռարձակվում են հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ, գործում են ռուսական դպրոցներ:

Պետական անկախության կարևորագույն բաղկացուցիչը համարվող ադրբեջաներենի դերն ավելի մեծացնելու, ազդեցության ոլորտներն ընդլայնե-լու և ամրապնդելու, պետական հոգածությունը մեծացնելու, ինչպես նաև գիտական հետազոտություններն ակտիվացնելու նպատակով 2001թ. հունիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ստորագրում է հրամանագիր, որի կետերն աննշան կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

1. Ադրբեջանի Հանրապետության նախագահին կից ստեղծել լեզվի վերաբերյալ Պետական հանձնաժողով:

2. Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմին հանձ-նարարել մեկ ամսվա ընթացքում պատրաստել և երկրի նախագահին ներկայացնել «Ադրբեջանի Հանրապետությունում պետական լեզվի մասին» օրինագիծը:

3. Ադրբեջանի Հանրապետության նախարարությունների, պետական կառույցների, կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարել իրականացնել երկարաժամկետ բազմակողմանի ծրագրեր կապված պետական լեզվի և լատինական տառագրության կիրառման աշխատանքների բարելավման հետ և մինչև 2001թ. օգոստոսի 1-ը Ադրբեջանի նախագահին տեղեկացնել նախնական արդյունքների մասին:

4. Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարությանը հանձնա-րարել միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում ադրբեջաներենի դասավանդումը բարելավելուն ուղղված վճռական քայլեր կատարել:

5. Ադրբեջանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիային և կրթության նախարարությանը հանձնարարել մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահին ներկայացնել այն գիտական և գեղարվեստական ստեղծագործությունների, բառարանների և դասագրքերի ցուցակը, որոնց լատինական այբուբենով վերատպումը տվյալ պահին նախընտրելի է:

6. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային հանձնարարել մեկ ամսվա ընթացքում վերանայել և հաստատել ադրբեջաներենի լեզվագիտության տարբեր ճյուղերում գիտական հետազոտությունների ընթացիկ և հեռանկարային պլանները:

7. Հանձնարարել հանրապետության քաղաքների և շրջանների գործադիր իշխանություններին քայլեր ձեռնարկել տեղերում ցուցանակները, գո-

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ. Մովսիսյաե

վազդայիե վահանակները և այլ նյութերն ադրբեջաներենի գրական լեզվի նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ:

8. Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարությանը, հեռուս-տա- և ռադիոհեռարձակումների պետական ընկերությանը հանձնարա-րել մեկ ամսվա ընթացքում պատրաստել և երկրի նախագահին ներկայացնել այն առաջարկները, որոնք կապված են արտասահմանյան երկրներում արտադրված և Ադրբեջանում ցուցադրման համար նախատեսված ֆիլմերի և տարբեր հաղորդումների' ադրբեջաներենով բարձ-րամակարդակ թարգմանություններ կատարելու հետ1։

Հրամանագրում հիշատակված լեզվի մասին օրենքն ընդունվեց 2002թ. սեպտեմբերի 30-ին: «Ադրբեջանի Հանրապետության պետական լեզվի մասին» օրենքը կարգավորում է ադրբեջաներենի իրավական կարգավիճակը' որպես Ադրբեջանի Հանրապետության պետական լեզու: Հետաքրքիր է նշել, որ օրենքում ամրագրված է ադրբեջանական այբուբենի լատինատառ բնույթը, միաժամանակ, հաշվի առնելով արաբատառ և կիրիլատառ այբուբենների' ադրբեջանական մշակույթում խաղացած կարևոր դերը, դրանք կարող են կիրառվել հատուկ դեպքերում (բառարաններում, գիտական հրատարակություններում և այլն):

Ազգային լեզվի դիրքերի ամրապնդմանն ուղղված օրենքի ընդունումն անհանգստացրեց ռուսախոս բնակչությանը: Նրանք հայտարարեցին, թե իրենց իրավունքները ոտնահարվում են: «Ռուսախոս բնակչությանը մնում է միայն սովորել մեր լեզուն, նրանց համար քաղաքացիության մեջ ոչ մի սահմանափակում չկա: Ռուսական դպրոցները գործում են մեր հարկատուների միջոցներով: Ստացվում է, որ ադրբեջանցիներն իրենց երկրում զբաղված են ռուսերենի դերի մեծացմամբ: Եթե Ռուսաստանը ցանկանում է ունենալ այստեղ դպրոցներ, թող ինքը հոգա այդ ծախսերը»,- ասում է Ադրբեջանի Ժողովրդավարական կոնգրեսի ներկայացուցիչ, պատգամավոր Սաբիր Ռուստամխանլըն:

Մասնավոր ANS հեռուստառադիոընկերության նախագահ Վահիդ Նա-խըլը առաջարկում է ռուսական ОРТ, РТР և НТВ հեռուստաալիքների համար նախատեսված հաճախությունները տալ տեղական հեռուստաընկերություն-ներին: «Ով ցանկանում է դիտել այս հաղորդումները, թող օգտվի արբանյա-կային ալեհավաքներից, ինչպես Վրաստանում է»:

Տարբեր տվյալներով Ադրբեջանում ապրում է 30-50 հազ. ռուս: Սակայն «ռուսախոս բնակչություն» հասկացությունն ընդգրկում է նաև մի շարք այլ ազգությունների ներկայացուցիչների2։ Այնպես որ, հաղորդակցության մեջ ռուսերենը նախընտրողների թիվը հասնում է մինչև 2 միլիոնի: Այնուամենայ-

mct.gov.az/?/ru/culturhitory/2655/148

regionplus.az/artic//16/socium/s3.php

91

Լ. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

եիվ, օրենքի ընդունումից կարճ ժամանակ անց երկրում սկսվեցին կոնկրետ փոփոխություններ: Գրեթե բոլոր մեծ ձեռնարկությունների, հիմնարկների ղեկավարները հրաժարվում են աշխատանքի ընդունել այն աձանց, ում փաստաթղթերը լրացված են ռուսերենով:

Ուսանողների ընդունելությամբ զբաղվող պետական հանձնաժողովը հրաժարվում է նույնիսկ վերցնել այն դիմորդների գործերը, ովքեր իրենց փաստաթղթերը ռուսերենով են լրացրել: «Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, ավարտելով միջնակարգ դպրոցը, պարտավոր է գոնե դիմումը լրացնել մեր պետական լեզվով»,- ասում են հանձնաժողովում1։ Այս ամենի հետ կապված պատգամավոր Իբրահիմ Հասանը գրում է. «Ռուսերենը միջազգային լեզու է, և նրա կիրառությունը չպետք է սահմանափակել: Ռուսական դպրոցները փակելու փոխարեն ավելի լավ է մտածել ադրբեջանական դպրոցներում դասավանդման մակարդակի բարձրացման մասին»:

Այնուամենայնիվ, Ադրբեջանում կա լեզվական խնդիր: Բավական է նշել, որ գրական ադրբեջաներենով դասագրքերը դեռ լույս տեսնելու փուլում են: Այսինքն մինչ օրս ժամանակակից գրական ադրբեջաներենի մասին չկա բավարար գրականություն: Լեզուն այս պահին էլ փոփոխվում և կատարելագործվում է: Փոփոխությունը հատկապես ակնհայտ է վերջին տասնամյակի ընթացքում, այսօրվա ադրբեջաներենի և խորհրդային շրջանի ադրբեջաներենի միջև արդեն կա որոշակի տարբերություն:

Ժամանակակից Ադրբեջանում կարևոր խնդիր է համարվում օտարերկրացիների համար ադրբեջաներեն սովորելու ձեռնարկների բացակայությունը: Արագացված տեմպերով լեզուն սովորելու ձեռնարկներ, նյութեր գրեթե չկան: Ախունդովան բերում է Ֆրանսիայի օրինակը, որտեղ արտերկրում ֆրանսերենի ուսուցման վրա ծախսվում է տարեկան մոտ 50 միլիոն եվրո: Նա նշում է, որ Ադրբեջանում չկա նման պետական քաղաքականություն, չկան անվճար դասընթացներ, օրինակ, ռուսախոս քաղաքացիների համար: Սակայն միանշանակ ասել, թե ռուսերենը բոլորովին ճնշված վիճակում է, սխալ կլինի: Հանրապետությունում գործում է Բաքվի Սլավոնական համալսարանը, որը բացվել է 2000թ.: Բացի այդ, Ադրբեջանում գործում է ռուսերենի զարգացման կենտրոն: Պարբերաբար Ադրբեջանում ռուսերենի դասավանդման և դերի մասին միջազգային խորհրդաժողովներ են անցկացվում1 2։

Ադրբեջանի Միլի մեջլիսը որոշել է նույնիսկ այն տուգանքի չափը, որ նախատեսված է ադրբեջաներենի կիրառման դեմ հակազդեցություն ցուցաբերելու, ինչպես նաև լատինական այբուբենի մասին օրենքը խախտողների համար: Այսպես, պաշտոնյաների համար տուգանքի չափը կազմում է մոտ $50-

1 www.zonakz.net/articles/1372

2 Худиев Н, “Гейдар Алиев и азербайджанский язык”, Баку, 1997 (на азерб. языке).

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ. Մովսիսյաե

90: Որոշ պետական կառույցներում նույնիսկ ավելի շատ կիրառվում է ռուսերենը: Մեկ այլ պատգամավոր էլ կարծում է, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներն այնպիսի քայլեր են անում, որ իրենց համար ընդունելի չեն: Օրինակ, Իրանի դեսպանատան առջև կա ցուցանակ անգլերեն և պարսկերեն լեզուներով, բայց ոչ ադրբեջաներենով: Ըստ ադրբեջանցիների' կան որոշ կազմակերպություններ, որոնք զբաղվում են ադրբեջաներենի հակաքարոզչությամբ' նկատի ունենալով Ադրբեջանի հյուսիսային շրջաններում գործող լեզգիների «Սադվալ» կազմակերպությունը, որը հովանավորվում է Ռուսաստանի որոշակի շրջանակների կողմից1։

Այսօր լեզվի հիմնահարցն Ադրբեջանում ամենակարևոր հարցերից մեկն է' հատկապես հաշվի առնելով այն աշխատանքը, որն ընթանում է լատինատառ այբուբենով գրքերի տպագրության ուղղությամբ: Մի շարք փորձագետներ գտնում են, որ Ադրբեջանի համար անցումը նոր գրի դեռ վաղ էր: Այսպես, Բաքվի Սլավոնական համալսարանի ավագ գիտաշխատող Հեյդար Օրուջևի կարծիքով' անցումը լատինական գրի հետ շպրտեց Ադրբեջանին. «Առաջադիմելու փոխարեն հետընթաց ենք ապրում: Սերունդների միջև սեպ է առաջացել: Ամենաքիչը երկու սերունդ է պետք, որ ամբողջական ադապտա-ցիա կատարվի: Այդ փոփոխությունն Ադրբեջանի համար ճոխություն էր, բայց ոչ կիրիլական, ոչ էլ լատինական այբուբենները բուն ադրբեջանական չեն: Այսինքն կա ադրբեջաներեն լեզու, բայց չկա ադրբեջանական այբուբեն»: Էլ-միրա Ախունդովայի կարծիքով, այսօր ադրբեջաներենում առաջ է եկել մեկ այլ խնդիր' թուրքերենից, ռուսերենից և այլ լեզուներից նորաբանությունների զանգվածային կուտակումը2։ Փորձագետների կարծիքով, այսօր նորաբանու-

ռ

թյուններով հատկապես լի են հեռուստաալիքները: Բայց այդ ի նչ նորաբանու-թյուններից են խոսում ադրբեջանցի փորձագետները: Եթե թուրքերենից վերցրած բառերը նրանք համարում են նորաբանություններ, իսկ լեզուն ինքնին բաղկացած է արաբա-պարսկական արմատներից, ռուսերեն և, իհարկե,

ռ

թյուրքական ծագում ունեցող բառերից, ապա մի թե դրանք կարելի է անվանել

ռ

նորաբանություններ: Այդ դեպքում որո նք են բուն ադրբեջանական բառերը,

ռ

ի նչ մաքուր լեզվի մասին է խոսում ադրբեջանցի փորձագետը: Եվ նրանք

խոսում են լեզվի' նորաբանություններից ազատվելու անհրաժեշտության մառ

սին: Հետաքրքիր է, արդյունքում ի նչ լեզու է ստացվելու: Ինչևէ, շարունակենք ներկայացնել լեզվաքաղաքականությունը ներկայիս Ադրբեջանում:

Լեզվական խնդիրները ժամանակակից Ադրբեջանում ամենից շատ զգացվում են մամուլում: Այսպես, Ադրբեջանի մամուլի խորհրդի' երկրի թերթերի լեզուն քննարկելու նպատակով կազմակերպած խորհրդաժողովներից

http://news.aif.ru/news.php?id=7113

regionplus.az/artic//16/socium/s3.php

93

Լ. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

մեկում զեկուցողները խոսեցին քերականական սխալների, կետադրական նշանների ճիշտ տեղադրման և այլ խնդիրներից:

Ըստ «Ազատություն» (“Azadliq”) թերթի, Ադրբեջանում լեզուն մարդուն անհրաժեշտ է լռելու, երբեմն էլ շողոքորթելու համար: Իսկ ահա Ադրբեջանի Հումանիտար գիմնազիայի ուսուցիչներից մեկը, անդրադառնալով ադրբեջաներենի խնդիրներին, նշել է. «Ոմանք կարծում են, որ մեր լեզվում խնդիրներ կան: Իրականում հիմնահարցը լեզվում չէ, այլ այն հասարակությանը հասցնել կարողանալու մեջ: Այնուամենայնիվ, այսօր մամուլի լեզվում կան բազմաթիվ խնդիրներ: Մեր բառապաշարում տեղի ունեցող նորամուծությունները մամուլում ավելի արագ են արտացոլվում»: Ուսուցիչը, և ոչ միայն նա, դժգո-հությամբ է արտահայտվում գովազդային վահանակներում, ինչպես նաև մամուլում և հեռուստատեսությունում, ռադիոյում գովազդային տեքստերի աղավաղումների մասին: Քննադատության են ենթարկվում անգամ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, առաջին հերթին երգիչները, որոնց խոսքը երբեմն ընդհանրապես հասկանալի չի լինում1։ Հեռուստահաղորդումների լեզուն համարվում է գրագետ խոսքի օրինակ, նրանք պարտավոր են խոսել գրական լեզվով,

ռ

բայց, ցավոք, այս կանոնները ևս խախտվում են: Ի նչ գրական լեզվի մասին է խոսքը, երբ այսօր հասարակության մեջ դեռ քննարկվում են լեզվի քերականական կանոնները, կետադրական նշաները, և մինչ օրս չկան միասնական համակարգեր: Այնպես որ, Ադրբեջանի հասարակության մեջ չկա այնպիսի մի շերտ, որի լեզուն կարելի է համարել գրական լեզվի և գրագետ խոսքի օրինակ1 2։

Այժմ անդրադառնանք մի թեմայի, որն այսօր շատ հաճախ է քննարկվում և արծարծվում ադրբեջանական հասարակության մեջ, հատկապես ընդդիմադիր գործիչների կողմից: Պաշտոնական տեսակետի համաձայն ազգային և էթնիկ փոքրամասնությունների լեզվի կիրառման և զարգացման համար Ադր-բեջանում առկա են բոլոր հնարավորությունները: Փորձենք մի փոքր տեղեկացնել պաշտոնական և իշխանամետ մամուլում տեղ գտած կարծիքներին ազգային փոքրամասնությունների լեզվի կիրառման մասին: Ադրբեջանում մի շարք էթնիկ փոքրամասնություններ ունեն երկու մայրենի լեզու: Այս փոքրամասնությունների մի մասը, համաձայն 1989թ. մարդահամարի տվյալների, ազատ խոսում է ռուսերեն և իրենց մայրենի լեզուներով: Նրանց թվում են ուկրաինացիները, թաթարները, թաթերը, ուդիները: Իսկ լեզգիները, ավարները, թալիշները, քրդերը ազատ խոսում են ադրբեջաներեն և իրենց մայրենի լեզուներով: Ազային փոքրամասնությունների լեզվի պաշտպանության գործընթացը սկսվել է դեռ 1992-ից3։ Այսպես, 1992թ. սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը ստորագրեց հրամանագիր «Ազգային փոքրամասնությունների, փոքրաթիվ

1 azadliq.org

2 Նույն տեղում։

3 crc.aznet.org/crc/SLD001.HTM

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ. Մովսիսյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

խմբերի և էթնիկ խմբերի իրավունքների և ազատությունների պաշտպանության և նրանց ազգային լեզուների ու մշակույթների պետական հովանավորման մասին»: Վերոնշյալ 1992թ. ընդունված «Պետական լեզվի մասին» օրենքը երաշխավորում է Ադրբեջանի բոլոր քաղաքացիների իրավունքը կիրառել որևէ ազգային փոքրամասնության լեզուն հանրապետության տարածքում: 1995թ. ընդունված Սահմանադրության մեջ ևս նշվում է, որ պետությունն ապահովում է այլ լեզուների ազատ կիրառումը: Օրինակ, 45-րդ հոդվածում կա դրույթ այն մասին, որ քաղաքացին իրավունք ունի կիրառել իր մայրենի լեզուն: Ոչ ոք չպետք է զրկվի իր մայրենի լեզուն կիրառելու իրավունքից:

Գիտությունների ակադեմիայում գործում է միջազգային հարաբերությունների ինստիտուտ, որը կոչված է լուծելու ազգային փոքրամասնությունների խնդիրները: Շարունակելով թեման' նշենք, որ Ադրբեջանում օրեցօր ավելանում է տարբեր էթնիկ խմբերի մշակութային և կրթական կենտրոնների թիվը: Փաստենք նաև, որ Ադրբեջանի պետական ռադիոյով հաղորդումներ են հեռարձակվում ադրբեջաներեն, ռուսերեն, վրացերեն, լեզգիերեն, քրդերեն և թալիշերեն լեզուներով1։ Այդ փոքրամասնությունների թվում են թալիշները, լեզգիները, ծախուրները, ավարները, ուդիները, խինգալիները1 2։ Հիշեցնենք, որ վերոշարադրյալը պաշտոնական տեսակետն է:

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների, ազատությունների հետ կապված իրական պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար անդրադառնանք նաև ոչ պաշտոնական տեսակետներին: Այսօր Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն իրենց իրավունքները համարում են ճնշված, չեն կարողանում ազատ կիրառել իրենց մայրենի լեզուները, առանց խոչընդոտների կազմակերպել ազգային մշակութային միջոցառումներ, ստանալ կրթություն իրենց մայրենի լեզվով և այլն: Այսպես, Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլնար Զեյնալովը Բաքվի «Էխո» թերթին հայտնել է, որ չնայած Ադրբեջանի' Եվրոպայի խորհուրդ մտնելուց հետո երեք տարվա մեջ Ադրբեջանը պետք է օրենք ընդուներ ազգային փոքրամասնությունների մասին, բայց «մինչ օրս չի ընդունել»3։ Ըստ Զեյնալովի «Այսօր Ադր-բեջանում ազգային փոքրամասնությունների լեզուներից միայն ռուսերենով կարելի է լիարժեք կրթություն ստանալ: Ոչ մի ուրիշ փոքրամասնության լեզվի մասին նույնը չենք կարող ասել: Օրինակ, երկրի հարավային շրջաններում թալիշերեն լեզվով դպրոցականների համար միայն շաբաթվա մեջ մեկ անգամ են պարապմունքներ անցկացվում, այն էլ ֆակուլտատիվ հիմունքով: Թալիշերեն լեզվով դասագրքեր ու ձեռնարկներ վերջին անգամ լույս են տեսել 1997թ.: Գրեթե նույն վիճակն է տիրում մյուս ազգային փոքրամասնությունների լեզվի

1 Նույն տեղում։

2 Geocities.com/CapitollHill/Lobby/9754/SLD001.HTM.

3 gipp.ru/ opennews.php?id=4050&type=0

95

Լ. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

պարագայում»: Զեյնալովը խոսում է նաև Ադրբեջաեում ազգային փոքրամասնությունների լեզուներով մամուլի գրեթե բացակայության մասին: Օրինակ, հյուսիսային և հարավային շրջաններում չկան առանձին հաճախություններ, որոնցով հաղորդումներ հեռարձակվեն փոքրամասնությունների լեզուներով: Նրանց թերթերը տպագրվում են ոչ պարբերաբար, այն էլ խմբագիրների անձնական միջոցների հաշվին: Փաստորեն, կառավարությունն այս հարցերում նրանց չի աջակցում: «Նույնիսկ 1992-1993թթ., երբ Ադրբեջանի նախագահն Էլչիբեյն էր, ով նման հարցերում բավական կոշտ դիրքորոշում ուներ, փոքրամասնությունների թերթերի տպագրության համար որոշակի գումարներ էին հատկացվում: Նույնիսկ ԽՍՀՄ տարիներին, երբ սկսվեց կոլտնտեսային շարժումը, տասը տարվա ընթացքում թալիշերենով լույս տեսավ 500 անուն գիրք: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի օրենսդրությամբ կա դրույթ այն մասին, որ ոչ պետական լեզվով լրատվամիջոցներն իրավունք ունեն հեռարձակվել միայն եթերաժամի 1/6 մասով: Այսինքն, եթե տվյալ ալիքը նախատեսված է միայն լեզգիների համար, ապա հաղորդման մոտ 80 տոկոսի ընթացքում պետք է հնչի միայն ադրբեջաներեն լեզուն»,- նշում է իրավապաշտպանը:

Վերջերս Երևանում անցկացվեց մի խորհրդաժողով' նվիրված Կովկասյան Աղվանքին: Խորհրդաժողովի թեման էր «Կովկասյան Աղվանքի պետականությունը և նրա էթնիկ-մշակութային ժառանգությունը»: Խորհրդաժողովին մասնակցում էր նաև Դաղստանի պետական համալսարանի պրոֆեսոր, «Շամիլի ֆոնդ» կազմակերպության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Թիմուր Այտբերովը: «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում նա ասաց, որ ավարների հազարամյա պատմության ընթացքում, համաշխարհային կայսրություններից բացի, նրանց ոչ ոք չի կարողացել հաղթել: «Ուստի մենք մեր իրավունքները մինչև վերջ պիտի պաշտպանենք, աշխարհում ընդունված բոլոր մեթոդներով»,- նշել է գիտնականը: Ադրբեջանում ավարների խնդիրներից խոսելով' Այտբերովը շեշտը դրեց լեզվական խնդիրների վրա: Նրա խոսքերով ավարների լեզուն թույլ չեն տալիս կիրառել նույնիսկ փոքր կառույցների մակարդակով: «Ներկայումս ավարների կողմից հիմնված մասնավոր հեռուստաալիքները, որոնց հաղորդումները հեռարձակվում էին ադրբեջաներենով, բայց միաժամանակ հնչում էին ավարական երգեր, փակվեցին' պատճառաբանելով, որ հաղորդավարները «կոտրված» ադրբեջաներենով են խոսում1: Պրոֆեսորի խոսքերով Ադրբեջանում ընթանում է տեղի բուն դաղստանյան ժողովուրդների ոչնչացման քաղաքականություն: «Դաղստանալեզու ժողովուրդները, հատկապես ավարները, երբեք ինչ-որ ադրբեջանական պետության կազմում չեն եղել. ոչ խաների, ոչ էլ շահերի

1 www.regnum.ru/news/879285.html?

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ. Մովսիսյաե

ժամանակ: Բայց խորհրդային շրջանի իրադարձությունների ազդեցությամբ և գաղտնի թուրքական քաղաքականության արդյունքում, երբ Քեմալ Աթաթուր-քը խաբեց Լենինին, երկրորդ Աղվանից թագավորության տարածքը մտավ Ադրբեջանի կազմի մեջ: Այս երկրի իշխանություններն առաջին իսկ օրերից սկսած դաղստանալեզու ժողովուրդների հանդեպ սկսեցին ցեղասպանության քաղաքականություն: Կովկասյան Աղվանքի հիմնահարցի գիտական ասպեկտը օգնում է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի, հատկապես Դաղստանի ժողովուրդներին, որպեսզի նրանք ճանաչեն իրենց անցյալը և հասկանան, թե ինչպես են վարվել իրենց նախնիները և ապագայում իրենք ինչպես պետք է վարվեն. ում հետ բարեկամական հարաբերություններ ունենալ, ում հետ էլ ավելի զգույշ վարվել»,- նշել է Այտբերովը։

Հաշվի առնելով վերը նշված փաստերը, ինչպես նաև ժամանակակից Ադրբեջանում լեզվական ոլորտի հետ կապված իրավիճակը' փաստենք, որ ադրբեջաներենի կիրառման և ուսումնասիրման ոլորտում դեռ շատ խնդիրներ կան: Նախ դպրոցներում և բուհերում ադրբեջաներենի դասավանդումը չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափորոշիչներին: Մի շարք լրատվամիջոցներում, պաշտոնական գրագրության, գովազդային գործունեության մեջ և մի շարք այլ ոլորտներում գրական ադրբեջաներենի նորմերը չեն պահպանվում: Շատ հաճախ նշված ոլորտներում, ինչպես նաև առօրյա կյանքում նախապատվությունը տրվում է օտար լեզուներին: Ադրբեջանում կան հե-ռուստաընկերություններ և ռադիոալիքներ, որոնց որոշ հաղորդումներ ևս մինչ օրս հեռարձակվում են օտար լեզուներով, հատկապես ռուսերենով: Աշխատանք է տարվում արտասահմանյան ֆիլմերն ադրբեջաներենով թարգմանելու ուղղությամբ, բայց այդ թարգմանությունների որակը կարելի է լուրջ կասկածի տակ դնել. թարգմանիչները նույնիսկ հստակ չգիտեն, թե, օրինակ, տվյալ բառը

ռ ռ ռ

բուն ադրբեջաներե ն է, թե ոչ, արդյո ք կարելի է դրա փոխարեն օգտագործել օրինակ թուրքերեն համարժեքը և թարգմանությունը ներկայացնել որպես գրական ադրբեջաներենով կատարված թարգմանություն:

Հոկտեմբեր, 2008թ.

97

Լ. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ЯЗЫКОВАЯ ПОЛИТИКА В СОВРЕМЕННОМ АЗЕРБАЙДЖАНЕ

Лилит Мовсисян

Резюме

В статье представлена нынешняя ситуация в сфере языковой политики в Азербайджане, ее правовые и языковые основы, положение с языковыми правами и свободами национальных меньшинств, существующие проблемы. Показано, что азербайджанский язык пока полностью не сформировался, вследствие чего он не состоялся практически на всех структурных уровнях.

Государственная языковая политика является одной из сложнейших проблем, вставших перед обществом после суверенизации Азербайджана. Направления и содержание этой политики служили в этой стране серьезным политическим инструментом для демонстрации пока не окончательно сформировавшейся азербайджанской идентичности. С другой стороны, государственная языковая политика нацелена на консолидацию азербайджанского общества, дабы, в том числе посредством языка, обосновать зачастую взаимоисключающие теории возникновения азербайджанцев. В языковой политике Азербайджана, которая по сей день находится под контролем и в центре внимания самых высоких государственных инстанций, очевидно озвучивание геополитической ориентации за счет акцентирования ключевого значения турецкого элемента.

98

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.