Научная статья на тему 'Ադրբեջաներենի այբուբենի պատմության ուրվագծեր'

Ադրբեջաներենի այբուբենի պատմության ուրվագծեր Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
1056
41
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Լիյիթ Մովսիպաե

Ադրբեջաներեն լեզվի, ինչպես նաև ադրբեջաներենի այբուբենի պատմությանվերաբերյալ առկա մի շարք մոտեցումները հաճախ էականորեն տարբերվումեն միմյանցից: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ադրբեջանցի գիտնականներըհամակարծիք են մի հարցում. նրանք իրենց լեզվին են վերագրում հնագույնքաղաքակրթություններում գոյություն ունեցած գրերը: Նշենք, որ միայն 20-րդդարում ադրբեջանցիները մի քանի անգամ այբուբեն են փոխել` 1920-ական թթ.արաբականից անցել են լատինականի, 1930-ական թթ. վերջին լատինականից՝կիրիլականի, այնուհետև, 1991թ., կրկին կիրիլական այբուբենից անցել են լա-տինականի: Վերջին փոփոխությունը տեղի ունեցավ 1991թ. Ադրբեջանի անկա-խացումից հետո, մինչ օրս Ադրբեջանում շարունակվում են քննարկումներնայբուբենի շուրջ: Նշենք նաև, որ բոլոր փոփոխությունների հիմքում ակնհայտո-րեն ընկած են եղել նաև քաղաքական գործոնները աշխարհաքաղաքականկողմնորոշումները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Об истории азербайджанского алфавита имеется ряд теорий, которые частосущественно отличаются друг от друга. В разные истoрические периоды тюрк-ские народы пользовались несколькими алфавитами. Отметим, что только в 20-ом веке азербайджанцы не раз меняли алфавит. В частности, в конце 1920-х гг. вСоветском Азербайджане приняли латинскую графику, в 1939г. азербайджанцыперешли на кирилицу, а в 1991г., после обретения независимости, Азербайджанвернулся к латинскому алфавиту. В основе всех перечисленных измененийалфавита явно лежали и геополитические факторы и силы.

Текст научной работы на тему «Ադրբեջաներենի այբուբենի պատմության ուրվագծեր»

ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ

Լիյիթ Մովսիպաե

Ադրբեջաներեն լեզվի, ինչպես նաև ադրբեջաներենի այբուբենի պատմության վերաբերյալ առկա մի շարք մոտեցումները հաճախ էականորեն տարբերվում են միմյանցից: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ադրբեջանցի գիտնականները համակարծիք են մի հարցում. նրանք իրենց լեզվին են վերագրում հնագույն քաղաքակրթություններում գոյություն ունեցած գրերը: Նշենք, որ միայն 20-րդ դարում ադրբեջանցիները մի քանի անգամ այբուբեն են փոխել' 1920-ական թթ. արաբականից անցել են լատինականի, 1930-ական թթ. վերջին լատինականից կիրիլականի, այնուհետև, 1991թ., կրկին կիրիլական այբուբենից անցել են լատինականի: Վերջին փոփոխությունը տեղի ունեցավ 1991թ. Ադրբեջանի անկա-խացումից հետո, և մինչ օրս Ադրբեջանում շարունակվում են քննարկումներն այբուբենի շուրջ: Նշենք նաև, որ բոլոր փոփոխությունների հիմքում ակնհայտորեն ընկած են եղել նաև քաղաքական գործոնները և աշխարհաքաղաքական կողմնորոշումները:

Անհնար է թերագնահատել գրի դերը մարդկային մտքի զարգացման մեջ: Այբուբենը մարդկության ամենամեծ ձեռքբերումներից է: Alphabet բառը ծագել է լատիներեն Alphabetum բառից, որը գալիս է հին հունարեն Alphabetos բառից' հունական այբուբենի առաջին երկու' «ալֆա» և «բետա» տառերից: Այբուբենները հզոր և տեսանելի կամուրջ են անցյալի և ներկայի միջև:

Պատմական իրադարձությունները, կրոնը և քաղաքականությունը կարևոր դեր են խաղում այբուբենների վերջնական ձևավորման մեջ: Անգլիացի գիտնական, նշանավոր «Այբուբեն» մենագրության հեղինակ Դ.Դիրինգերը հաստատում է այն փաստը, որ «գրի առաջացումով մարդը ձեռք է բերել երկարակեցություն»: Ասվածի վկայությունն են հազարամյա անցյալ ունեցող ազգերի հնամյա, անմահ այբուբենները, ինչպես, օրինակ, Մեսրոպյան հայատառ այբուբենը: Սակայն կան ժողովուրդներ, որոնք իրենց կազմավորման սկզբնական փուլում, փորձելով աշխարհին ներկայանալ որպես հին ժողովուրդ, կեղծ պատկերացում են ստեղծում իրենց այբուբենների հնամենի ծագման մասին: Վերջինի վկայությունն ադրբեջանցիների ջանքերն են' միտումնավոր խեղաթյուրելու պատմությունը և ներկայացնելու սեփական գրերը որպես վաղ պատմական անցյալի խոսուն ապացույց:

156

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՄովսիսյաե

Պատմական տարբեր ժամանակահատվածներում թյուրքական ժողո-վուրդեերե օգտվել են տարբեր լեզուների այբուբեններից [1, с. 19]: Վաղ միջնադարյան գրավոր աղբյուրները վկայում են թյուրքական գրի գոյության մասին, որը ստեղծվել էր մ.թ. 6-րդ դարում, հոների համար, Առանի եպիսկոպոս Կարդոստի կողմից (ավելորդ չենք համարում նշել, որ Առանը Մեծ Հայքի պատմական Արցախ և Ուտիք նահանգների տարածքն է- Լ. Մ.): Ըստ Ն.Պիգու-լևսկայայի շատ հավանական է, որ վերոնշյալ գիրը եղել է սողդական կամ մանիքեական [2, с. 76]: Սիրիական տարեգրության հեղինակ Զաքարիան հաղորդում է, որ 5-6-րդ դարերում Առանից հյուսիս ապրում էին թյուրքական ցեղեր' հոները, բուլգարները, սավիրները, խազարները, բարսիլները և այլն: Խազարների պատմության ուսումնասիրությամբ զբաղվող Մ.Ի. Արտամոնովը նշում է, որ այս թյուրքերը ոչ միայն եղել են Անդրկովկասի ժողովուրդների հարևանները, այլև հետագայում մասնակցել են ադրբեջանցիների էթնոգենեզին: Մինչդեռ, ժամանակակից ադրբեջանական գիտությունը պնդում է, որ հնագույն սեպագիր, սիրիական և արամեական գրերի, ռունական և, իհարկե, արաբական գրերի կրողը եղել է հենց ինքը' դեռևս չկազմավորված ադրբեջանական էթնոսը: Այսպես, Բաքվի ձեռագիր մատյանների ինստիտուտում ներկայացված են ադրբեջանցիների կիրառած հնագույն գրերը: Օրինակ, մ.թ. 4-րդ դարի սկզբներին «Հյուսիսային Ադրբեջանի» (ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքի) բնակիչները կիրառել են աղվանից գիրը, իսկ 4-8-րդ դարերում' ռունական գիրը [3]: Ն.Պիգուլևսկայան նշում է. «Կասկած չկա, որ լեզուն հոների լեզուն է, իսկ ինչ վերաբերում է գրին, նշաններին, ապա կարելի

ռ

է միայն գուշակել»: Որն է այս շփոթության պատճառը: Հոներն իրենց նվաճողական ընթացքը կատարել են սողդերով բնակեցված տարածքում, որտեղ էլ հենց կարող էին ծանոթանալ նրանց գրին: Այնուամենայնիվ, հարց է ծագում: Նախ, եթե 5-6-րդ դարերում Առանի հարևանությամբ ապրող հոները ծանոթ էին սողդերի գրին, ապա դժվար թե նոր գրի կարիք ունենային: Երկրորդ' 6-րդ դարի 30-40-ական թթ. նկատվում էր իրենց' աղվանների կողմից 5-րդ դարի առաջին քառորդում ստեղծված աղվանական հնչյունական գրի ծաղկում: Ավելորդ չենք համարում նշել, որ ըստ որոշ պատմական աղբյուրների աղվանից գրի հեղինակը Մեսրոպ Մաշտոցն է: Սակայն մի բան ակնհայտ է. ադրբեջանցիները փորձում են ցույց տալ և ապացուցել, որ աղվաններն իրենց նախնիներն են' դրանով իսկ օրինականացնելով իրենց զբաղեցրած տարածքը պատմական հայրենիք դարձնելու հիմնահարցը: Մինչդեռ անհերքելի է, որ պատմական աղվանից ժողովրդի և ներկայիս ադրբեջանցիների միջև տարածքային ընդհանրություններից բացի այլ անմիջական, հիմնավոր կապ, թերևս, չկա: Այստեղ պարզապես խոսքը տարածքի մասին է. այն է' Աղվանքի տարածքի մի մասը համընկնում է ներկայիս Ադրբեջանի տարածքի հետ:

Իրականում հին թյուրքական լեզվի ծնունդն ունեցել է շատ ավելի երկար

157

Լ. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

նախապատմություն, քան թվում է գրի ստեղծման և մեզ հասած ռուեակաե հուշարձանների համաժամանակյա լինելու մասին տարածված վարկածից [4, с. 21]: Ըստ մեկ այլ աղբյուրի 5-7-րդ դարերում, սեփական գրերի բացակայության հետևանքով, գրեթե 300 տարի տևած աղվանից այբուբենի կիրառումից հետո գործածվել է արաբական այբուբենը, և ադրբեջանցիների նախնիները երկար ժամանակ' մինչև լատինական գրին անցնելը (20-րդ դար), կիրառել են հենց այս այբուբենը [5, с. 27]: Ըստ էության, վերը նշված բոլոր գրերն այս կամ այն չափով կիրառել են գրեթե բոլոր թյուրքական ցեղերը: Այս կամ այն գրավոր հուշարձանը վերագրել որևէ կոնկրետ ժամանակակից թյուրքական ժողովրդի հաճախ հանդիպող երևույթ է: Այսպես, օրինակ. օրհոնաենիսեյան հուշարձանը երբեմն հիշատակվում է որպես թուրքերենի, երբեմն էլ ադրբեջաներենի գրավոր հուշարձան: Մինչդեռ նշենք, որ 7-8-րդ դարերում թուրքերեն և առավել ևս ադրբեջաներեն լեզուների ձևավորված լինելու մասին, ըստ էության, խոսելն անիմաստ է: Ավելորդ չենք համարում կրկին նշել, որ ադրբեջաներենն իր այսօրվա տեսքով ձևավորվել է միայն Խորհրդային Միության շրջանում (խոսքը նախ և առաջ վերաբերում է բառապաշարին և քերականությանը):

Արաբական նվաճումներից հետո մի քանի դար շարունակ նվաճված տարածքներում արաբերենը եղել է միակ գրավոր պետական լեզուն: Ադրբեջանցիներից բացի, ԽՍՀՄ-ում ապրող մահմեդական-թյուրքախոս ժողովուրդ-ներից ուզբեկները, թուրքմենները, թաթարները, բաշկիրները, ղրղըզները և այլք ևս կիրառել են արաբական այբուբենը: Բազմաթիվ գիտնականների կարծիքով արաբական գիրը թյուրքական լեզուների համար թերի է և չի համապատասխանում այդ լեզուների կառուցվածքին: Այնուամենայնիվ, մինչև 20-րդ դարն այդ այբուբենը շարունակել է կիրառվել:

Արաբական գրից հրաժարվելու առաջին փորձերը 1860-70-ական թթ. Արևելյան Անդրկովկասում եղել են երեք գործիչների' Մանիֆ փաշայի, Մալ-քոմ խանի և, իհարկե, ադրբեջանցի լուսավորիչ Ախունզադեի կողմից: Այս երեքի նպատակը մահմեդական հասարակության արևմտականացումն էր: Ըստ Ախունզադեի' մահմեդական աշխարհի հետամնացության հիմնական պատճառներից մեկն ընկած էր կրոնական համակարգի հիմքում, որն էլ հիմնված էր արաբական այբուբենի վրա [6]: Քանի որ առաջարկվող բարեփոխումները և Ստամբուլի, և Թեհրանի կողմից ընդունվեցին որպես քաղաքական և հակաիսլամական, ուստի մերժվեցին: Դա զարմանալի չէ. արաբական գիրը Ղուրանի գիրն է համարվում, և, բնականաբար, արաբական այբուբենի փոփոխման գաղափարը դրական չէր համարվում: Ուստի նոր այբուբենի հարցը մնաց որպես սոսկ գաղափար:

1878թ. Ախունզադեի մահից հետո որոշ ժամանակ «այբուբենի արդիականացման» գաղափարը մոռացվեց, համենայնդեպս գոնե պաշտոնական շրջանակներում: 1917թ. հեղափոխությունից և ցարական կարգերի տապալու-

158

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՄովսիսյաե

մից հետո ներկայիս Ադրբեջաեի տարածքում ստեղծվեց անկախ հանրապետություն, որը գոյություն ունեցավ 1918-1920թթ.: Այդ ընթացքում մուսավաթական կառավարությունն իր պաշտոնական թղթակցությունը շարունակում էր արաբական այբուբենով: Այնուամենայնիվ, մուսավաթական Ադրբեջանում այբուբենի հարցը կրկին բարձրացավ, սակայն կառավարությունը բավարար ժամանակ, հնարավորություն և կամք չունեցավ լուծելու այբուբենի հետ կապված բարդ խնդիրը:

Խորհրդային իշխանությունների հաստատման առաջին իսկ տարիներին սկսեց քննարկվել այբուբենի հարցը: Մտավորականները հիմնականում բաժանված էին երկու խմբի: Առաջին խումբն առաջարկում էր արաբական այբուբենում որոշ ճշտումներ մտցնել և այն նորացնել, իսկ երկրորդն առաջարկում էր ընդհանրապես չկիրառել արաբական այբուբենը և դրա փոխարեն գործածել լատինական տառատեսակի վրա հիմնված նոր այբուբեն [7]: Երկար քննարկումներից հետո լատինատառ այբուբենի կողմնակիցները շահեկան դիրք գրավեցին: 1921թ. խորհրդային իշխանությունները ստեղծեցին «Նոր այբբենական կոմիտեն»: Հաջորդ տարվա հուլիսի 22-ին Ադրբեջանի ժողկոմը որոշում ընդունեց արաբական այբուբենի փոխարեն կիրառել լատինականը: Այսպես, օրինակ. «Նոր ուղի» (“Yeni Yol”) թերթը բացառապես տպագրվում էր լատինատառ: 1923թ. հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի ժողկոմատի դեկրետի հիման վրա կայացվեց որոշում լատինական և արաբական այբուբենների համատեղ կիրառման մասին [6]: Լատինական այբուբենի կողմնակիցները ցանկանում էին մի այբուբեն, որն ավելի դյուրին կդարձներ գրագիտության հարցը և ճշգրտորեն կարտացոլեր ադրբեջաներենի հնչյունական համակարգը:

1920-ական թթ. արաբական այբուբենից լատինականի անցումը ուժեղ և անթաքույց հակազդեցության չհանդիպեց: Այս գործընթացում նկատվում էր պայքար կրոնի դեմ: Իսլամական-թյուրքական հանրապետություններում փակվում էին մզկիթները, կրոնական ծեսերն արգելվում էին: Նաև այս համատեքստում էր պայքար տարվում արաբական այբուբենի դեմ:

Լատինական այբուբենի տարածումն ավելի լավ պատկերացնելու համար ծանոթանանք Խորհրդային Միության Առաջին թյուրքագիտական կոնգրեսի բովանդակությանը: Այս շրջանում մի շարք գիտնականներ սկսում են քննարկումներ' կապված լատինական այբուբենի ընդունման հետ: Խորհրդային Միության մի շարք քաղաքներում' Մոսկվայում, Տաշքենդում, Օրեն-բուրգում և այլուր մտավորականների մեծ մասը կողմնակից էր լատինական այբուբենին: Խորհրդային Միության համար այբուբենի լատինականացումը նշանակում էր մահմեդական բնակչության հեռացում իրենց թյուրքական արմատներից և արտաքին ազդեցության կանխում [8]: 1926թ. Բաքուն հյուրընկալեց Առաջին թյուրքագիտական կոնգրեսին, որտեղ հանդիպեցին Թուր-

159

Լ. Մովսիսյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

քիայի և ԽՍՀՄ-ի թյուրքախոս հանրապետությունների ներկայացուցիչները: Հրավիրվածների թվում էին նաև Ռուսաստանի ներսում ապրող այլ թյուրքախոս ժողովուրդների ներկայացուցիչները: Գլխավոր հարցը հետևյալն էր. բարեփոխել արաբական գիրը, որպեսզի այն ավելի ամբողջական ձևով արտահայտի թյուրքական լեզուների հնչյունաբանությունը, կամ ընդունել բոլո-

ռ

րովին նոր գիր' փոփոխված լատինական գիր: Արդյո ք կարելի է ունենալ միասնական այբուբեն: Թեժ բանավեճերը շարունակվեցին 8 օր' փետրվարի 26-ից մինչև մարտի 5-ը: Թյուրքագիտական կոնգրեսին մասնակցում էին այնպիսի խոշոր արևելագետներ, ինչպիսիք էին Վ.Վ.Բարթոլդը, Ա.Բ.Կռիմս-կին, Ս.Ե.Մալովը, Ա.Ա.Միլերը, Ա.Ն.Սամոյլովիչը, թուրք գիտնականներից Մ.Ֆ.Քյոփրյուզադեն, Ալի Բեյ Հուսեյինզադեն, Բաքվում Թուրքիայի հյուպատոսը, գերմանացի գիտնականներից Տ.Մենտսելը և այլք: Բանավեճի որոշ փաստարկներ հիմնված էին գիտական և լեզվագիտական գիտելիքների վրա, որոշներն այդքան էլ հիմնավորված չէին: Մասնակիցներից ոմանք, ինչպես, օրինակ, թաթարների և ղազախների ներկայացուցիչները, դեմ էին լատինական այբուբենին [8]: Թուրքիայի ներկայացուցիչները ձեռնպահ էին: Սակայն Կոնգրեսը որոշեց, որ այդ հարցի իրականացումը յուրաքանչյուր ազգի խնդիրն է: Միաժամանակ թուրքական այբուբենի կենտրոնական կոմիտեն մեծ ջանքեր էր գործադրում' հիմնականում զբաղվելով լատինական տառատեսակի հիման վրա նոր թուրքական այբուբենների միասնական մոդել ստեղծելու հարցով: Այստեղ ակնհայտ երևում էր պանթուրքիստական գաղափարախոսության արտացոլումը այբուբենի համար ընթացող պայքարում: Մշակվեցին մի շարք նախագծեր, որոնց մի մասը հարում էր մաքուր լատինատառ այբուբենին, իսկ մյուս մասը' լատինատառ և ռուսատառ այբուբենների խառը ձևին:

Թվում էր, թե 1922-1938թթ. շարժումը լատինական այբուբենի համար ձախողվեց։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այն հաղթանակեց ավելի քան 50 տարի անց. 1991թ. անկախ Ադրբեջանում ընդունվեց լատինական այբուբենը:

Վերադառնանք Առաջին թյուրքագիտական կոնգրեսին և ներկայացնենք որոշ մեջբերումներ դրա մասնակիցներից ոմանց կարծիքներից: Այսպես, օրինակ, Պեսկովն իր ելույթում թյուրքական ժողովուրդներին անվանեց հետամնաց, անգրագետ և հավելեց, որ իրենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց թյուրք «եղբայրներին» և նրանց համար ստեղծեն միասնական այբուբեն: Իսկ ահա Յակովլևը նշեց. «Այբուբենի բարեփոխման նախագծեր իրականացնելիս մենք պետք է հաշվի առնենք յուրաքանչյուր ազգի սոցիալական և մշակութային պայմանները: Ինչքան բարձր լինի գրագիտության մակարդակը, այնքան ավելի դժվար կլինի բարեփոխումներ իրականացնել: Ուստի, Ադրբեջանում նման բարեփոխում իրականացնելը բավական դյուրին

160

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՄովսիսյաե

է: Նախ և առաջ, ամբողջ երկրում գրագիտության մակարդակը բարձր չէ, երկրորդ' պրոլետարիատը կենտրոնացած է Բաքվում» [8]: Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ժամանակի խոշոր գիտնականները ևս ընդունում էին, որ դեռևս չկազմավորված Ադրբեջանի ադրբեջանախոս բնակչությունը չափազանց հետամնաց է եղել և ոչ տառաճանաչ: Հետևաբար, նմանատիպ բարեփոխման իմաստը նույնիսկ հասու չէր կարող լինել բնակչության լայն շրջանակներին: Լատինական այբուբենի կողմնակիցներն առաջարկում էին մի շարք սկզբունքներ նոր գրի համար. նշանները պետք է լինեն միայն լատինական կամ ստեղծվեն լատինական տառերից, պետք է խուսափել ռուսական տառերից, խուսափել տարբերակիչ նշաններից, երկհնչյուններից, ձայնավորի երկարությունը կամ բաղաձայնի կոշտությունը ցույց տվող նշաններից և այլն:

Բուռն քննարկումներից հետո, 1927թ. մարտի 1-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն Աղամալօղլուի ղեկավարությամբ ստեղծվեց «Նոր թյուրքական այբուբենի Խորհրդային Միության կոմիտեն»: 1928թ. նոյեմբերի 1-ին կոմիտեի կողմից ստեղծվեց թուրքերենին համապատասխան նոր այբուբեն: Կոմիտեի ընդհանուր ժողովներում նոր այբուբենի հետ կապված մի քանի այլ հարցեր ևս լուծվեցին: Օրինակ, մեծատառերի ընդունումը, այբուբենի տառերի հերթականությունը, ուղղագրությունը և այլն [6]: 1928-29թթ. ուսումնական տարվանից սկսած լատինական այբուբենի կիրառումը բոլոր դպրոցներում դարձավ պարտադիր: 1929թ. հունվարի 1-ին ողջ գործավարությունը, հրատարակչությունները պաշտոնապես անցնում են նոր այբուբենի: 1929թ. խորհրդային իշխանությունն արգելում է արաբական գիրը և սկսում գրքերի այրման, ոչնչացման արշավ Միջին Ասիայի թյուրքախոս հանրապետությունների քաղաքներում և գյուղերում: Հենց 1928թ. հանրապետական Թուրքիան ավանդական արաբական այբուբենը փոխարինեց լատինականով: Հիմնական դրդապատճառներն էին մատչելիությունը, արևմտականացումը, կենտրոնացումը: Նույն տարում լատինական այբուբենն ընդունվեց ԽՍՀՄ բոլոր թյուրքական հանրապետություններում: Այս ընթացքում այբուբենը բավականաչափ հեշտացրեց հաղորդակցությունը և նպաստեց ԽՍՀՄ թյուրքական ժողովուրդ-ների մշակույթների սերտացմանը:

Արդեն 1932թ. բոլոր թյուրքական այբուբենները միավորող նոր այբուբենի պարզեցված և ճշգրտված տարբերակը պատրաստ էր: Նոր այբուբենն ուներ 33 տառ: Մինչև ռուսատառ այբուբենի ընդունումը այս այբուբենը շարունակեց կիրառվել 11 տարի:

1930-ական թթ. վերջերին Ստալինը, թյուրքախոս ազգերի միավորման վտանգը կանխելու նպատակով, լատինական այբուբենի քաղաքականությունը չեղյալ հայտարարեց և բոլոր թյուրքական ժողովուրդներին պարտադրեց ընդունել կիրիլական տառերը: Նշենք նաև, որ այդ լեզուներում կային որոշ

161

Լ. Մովսիսյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

հնչյուններ, որոնք բացակայում էին ռուսաց լեզվում:

Ադրբեջաեի խորհրդային ղեկավարության և Մինիստրների խորհրդի 1939թ. հուլիսի 11-ի որոշմամբ 1940թ. հուլիսի 1-ից այբուբենը լատինականից անցավ կիրիլականի: 1939թ. պաշտոնական “Литература” հանդեսը գրեց, որ «լատինական գիրը չի ապահովում բոլոր անհրաժեշտ պայմանները մեծ ռուսական ժողովուրդների մշակույթի' մյուս ժողովուրդների մերձակցության համար» [7]:

Որոշումն այնքան անսպասելի էր, որ միայն Ադրբեջանում որոշ տառեր հետագայում մի քանի անգամ փոփոխության ենթարկվեցին: Այդ ժամանակ ռուսական տառատեսակում առկա բոլոր տառերն ընդունվեցին նույնությամբ: 1940թ. հրատարակված ադրբեջաներենի գրավոր ուղեցույցում անդրադարձ է կատարվում այդ թերի կողմին: Գիտնականները գտնում էին, որ я, ю, е երկհնչյունները խեղաթյուրում են ադրբեջաներենի ուսուցումը [9, s. 34]: Քննարկումների արդյունքում երկհնչյունները դուրս բերվեցին, փոխարենը կիրառության մեջ մտան ադրբեջաներենին բնորոշ այլ տառեր' այդ նպատակով օգտվելով կիրիլական և լատինական այբուբենների տառերից' մեկ տառ-մեկ հնչյուն սկզբունքով:

Ըստ էության, կիրիլիցայի անցնելն ուներ երկու հիմնական նպատակ. մեկուսացնել ԽՍՀՄ թյուրքախոս ժողովուրդներին մյուս թյուրքալեզու ժողովուրդ-ներից և ռուսական տառերի տարածում ու ընդհանրապես ռուսականացում:

1985թ. վերակառուցման քաղաքականության հռչակումից հետո ադրբեջանական մամուլում լույս տեսան բազմաթիվ հոդվածներ, որտեղ քննադատվում էր կիրիլական այբուբենի գաղութատիրական բնույթը' արտահայտելով նախկին' արաբական այբուբենը վերականգնելու կարծիքներ: Այսպես, 1970-1980-ական թթ. մի խումբ ադրբեջանցի մտավորականներ, այդ թվում Անվար Մամադխանլին, Այդըն Մամեդովը, Աքրամ Այլիսլին, Վագիֆ Ջաբրայիլզադեն և այլք, ժամանակ առ ժամանակ բարձրացնում էին լատինական այբուբենի անցնելու հարցը [10]: Լատինական, արաբական և կիրիլական այբուբենների հետ մեկտեղ նույնիսկ քննարկվում էր հնագույն ռունական գրի կիրառման հարցը' փորձելով ցույց տալ իրենց ազգի հնագույն արմատներ ունենալը: Քննարկումներն աստիճանաբար ընդլայնում են իրենց աշխարհագրական սահմանները, հասնում մինչև Թուրքիա և Իրան ու շուտով ձեռք բերում քաղաքական նշանակություն:

Եթե լատինական այբուբենը եկել էր խորհրդանշելու արևմտամետու-թյուն, աշխարհիկություն և թուրքամետություն, ապա արաբական գիրը ոչ այնքան հստակ ձևով ասոցացվում էր Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Կողմերից յուրաքանչյուրը կիրառում էր տարբեր մեթոդներ իրենց տեսակետները հիմնավորելու համար: Իրանը սկսում է մեծացնել Ադրբեջանի

162

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՄովսիսյաե

բնակչության համար հասանելի հրապարակումների թիվը: Թուրքիան, իր հերթին, ակտիվորեն կազմակերպում էր լեզվագիտական սեմինարներ և խորհրդաժողովներ թուրքական այբուբենի մասին: Դրանցից առանձնացնենք Թուրքական պատմագիտական և Թուրքական լեզվագիտական ընկերությունների կողմից կազմակերպված «Թյուրքական ազգերի ընդհանուր այբուբենը» միջոցառումը, որը տեղի ունեցավ Անկարայում 1990թ.:

Որոշ գործիչներ փաստում էին, որ լատինական այբուբենը կարող է դառնալ կախվածության պատճառ այլ աշխարհաքաղաքական միավորներից, ավելի որոշակի Թուրքիայից, Եվրոպայից և ընդհանրապես Արևմուտքից: Իսկ որոշ կրոնական գործիչներ շեշտը դնում էին արաբական գրի' «Իսլամի գիր» լինելու հանգամանքի վրա: Մի խոսքով այբուբենի «մեծ խաղում» հաղթեց Թուրքիան: Սակայն ադրբեջանցիների ընդունած լատինական այբուբենը բուն թուրքական գրի հետ ամբողջովին չէր համընկնում: Ադրբեջանական գրում կային երեք տառեր, որոնք բացակայում էին թուրքականում. X 9 և Q: Այսպես, 1991թ. դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է ընդունում Ադրբեջանի Հանրապետության «Ադրբեջանական այբուբենի լատինական գրի վերականգնման մասին» օրենքի կիրառման կարգի մասին: Որոշման առաջին կետի համաձայն լատինական գրի վրա հիմնված ադրբեջանական այբուբենը բաղկացած է 32 տառից և ունի հետևյալ տեսքը.

Aa, Bb, Cc, Qg, Dd, Ee, Ээ, Ff, Gg, Gg, Hh, Xx, i Ii, Jj, Kk, Qq, Ll,

Mm, Nn, Oo, Oo, Pr, Rr, Ss, §§, Tt, Uu, Uii, Vv, Yy, Zz.

Նույն որոշման մեջ նշվում էին նաև մի շարք այլ անհրաժեշտ միջոցառումներ. 1992թ. սկսած Ադրբեջանի բոլոր միջնակարգ դպրոցներում աստիճանաբար դասերն անցկացնել միայն լատինական այբուբենով տպագրված դասագրքերով, ստեղծել բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքացիներին լատինական այբուբենը սովորեցնելու համար, կազմակերպել դասընթացներ համապետական մակարդակով, բոլոր հանրապետական թերթերի և ամսագրերի, գեղարվեստական, գիտական գրական-տեխնիկական, հասարակական-քաղաքա-կան և այլ գրականության հրատարակում լատինական տառերով [11]: Կիրի-լականից լատինականի անցումը բավական դանդաղ է եղել: Դպրոցականներն իրենց առաջին այբբենարանները ստացան 1992թ. սեպտեմբերին: Ավելի ուշ, նույն տարում, Քարիմովի «Alifba» այբբենարանը լույս տեսավ Թուրքիայում և բերվեց Ադրբեջան: Այսուհետ նոր լույս տեսնող դասագրքերը լատինական էին: 1990-ական թթ. կեսերին լատինական այբուբենին անցնելու գործընթացում շոշափելի աշխուժացում նկատվեց: Որոշ թերթեր «Xalq qэzeti», «Az rbaycan» և այլն սկսեցին տպագրվել լատինականով: Այժմ նշենք որոշ գործոններ, որոնք հեշտացնում էին լատինական գրի կիրառման ընթացքը.

163

Լ. Մովսիսյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

• Երկրում համակարգիչների կիրառման տարածումը

• Անգլերեն սովորելու խանդավառությունն ու ձգտումը: Նոր լատինական գրի վրա հիմնված այբուբենը հեշտացնում էր անգլերենի ուսուցումը

• Պաշտոնական փաստաթղթերում լատինական այբուբենի կիրառումը

• Ադրբեջանի քաղաքացիների Արևմուտքին ինտեգրվելու ցանկությունը

• Այն միտքը, որ նոր այբուբենն ամենավստահելի միջոցն է ամբողջ աշխարհում ապրող ադրբեջանցիներին և, իհարկե, թյուրքախոս ժողո-վուրդներին միավորելու համար

• Թերթերում և ցուցանակներում լատինատառ վերնագրերի հայտնվելը

• Ավագ սերնդի աջակցությունը, որը դպրոցում լատինական տառերով էր սովորել և այլն:

1995թ. Սահմանադրության ընդունմամբ ադրբեջաներենին վերադարձվեց պետական լեզվի կարգավիճակը: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի օգոստոսի 1-ի հրամանագրով բոլոր թերթերը, ողջ գովազդային արտադրությունը պետք է անցնեին լատինական տառատեսակի: «Պետական լեզվի կիրառման կատարելագործման մասին» 2001թ. հունիսի 18-ի հրամանագրով մեկուկես ամսվա ընթացքում նախատեսվում էր ավարտին հասցնել լատինական այբուբենին անցնելու գործընթացը: 2004թ. հունվարի 12-ին նախագահ Իլհամ Ալիևը, շարունակելով իր հոր' Հ. Ալիևի սկսած գործը, ստորագրում է հրամանագիր' «Ադրբեջաներենի լատինական տառատեսակով զանգվածային հրապարակումների գործունեության մասին» [12]:

Շատ սերունդներ սովորել էին կիրիլական տառերով, և այժմ բավական դժվար էր սովորել նոր տառեր, նոր ուղղագրություն և նոր արտասանություն: Այս խնդիրն արդիական է մինչ օրս: Ճիշտ է, այսօր Ադրբեջանում ողջ գործավարությունը կատարվում է բացառապես լատինական այբուբենով: Բոլոր պաշտոնական ինտերնետային կայքերը լատինական տառերով են, ոչ պաշտոնական կայքերի մեծամասնությունը նույնպես լատինականի է անցել: Այս գործընթացը մինչ օրս շարունակվում է, բայց կարելի է արձանագրել, որ լա-տինականացման խնդիրը հիմնականում կատարված է: Հարկ է նշել, սակայն, որ ավագ սերունդը շարունակում է կիրառել կիրիլական տառերը, համենայն-դեպս ոչ պաշտոնական գրագրության մեջ: Չպետք է մոռանալ նաև այն մեծաքանակ գրքերի մասին, որոնք հրատարակվել էին խորհրդային շրջանում: Այսօրվա Ադրբեջանի գիտությունը, գրականությունը, կրթական համակարգը և մամուլն իրենց գոյությամբ պարտական են խորհրդային շրջանում ստեղծված ժառանգությանը: Նշենք նաև, որ ադրբեջաներեն լեզուն իր այսօրվա տեսքով հենց Խորհրդային Միության շնորհիվ է ներկայանում աշխարհին:

Նորագույն շրջանում շարունակվում է գրքերի վերատպումը լատինա-

164

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԼՄովսիսյաե

կաե այբուբենով, իեչե, իհարկե, կապված է ահռելի ծախսերի հետ: Միեչ օրս Ադրբեջաեում մեծ տեղ է հատկացվում լեզվակաե խեդրիե: Լեզու, որը 21-րդ դարում դեռ ձևավորվում է, լեզու, որը «մտածում» է իր տեղի մասիե աշխարհի մյուս լեզուեերի շարքում: Ամեե դեպքում, այս ողջ գործըեթացը ցույց է տալիս ադրբեջաեցիեերի ցաեկություեը ըեդգրկվել միջազգայիե, հատկապես արևմ-տյաե հաերությաե մեջ և, մասեավորապես, ավելի մերձեցեել կապերը եղբայ-րակաե Թուրքիայի հետ:

Փետրվար, 2008թ.

Աղբյուրեեր և գրակաեություե

1. Итоги, проблемы и задачи тюркского языкознания // Советская тюркология, N6, Баку, 1982.

2. Гукасян ВЛ, Об одной древнетюркской письменности // Советская тюркология, N5, Баку, 1981.

3. Az8rbaycan Respublikasi, Tarix, www.mfa.gov.az

4. Баскаков НА, Тюркские языки, М., 1960.

5. Демирчизаде А.М, О периодизации истории азербайджанского литературного языка, М., 1971.

6. Abulfazi Bahadori, “Islam- the first political reason for changing the alphabet”, www.azeri.org/Azeri/az_english/13_folder/13_articles/13_alpha_az.html

7. Farida Sadikova & Marjan Abadi, “Where’s Azeri?”, 2000, From Azerbaijan International www.azeri.org/Azeri/az_english/81_folder/81_articles/81_storenames.html

8. Debates at the First Turkology Congress hosted by Baku in 1926, “Arabic or Latin?”, 2000, From Azerbaijan International, www.azeri.org/Azeri/ az_english/81_folder/81_articles/81_turkology_congress.html

9. AbdullayevE.Z., “Azerbaycan alfabesi tarihind8n”, Ankara, 1996.

10. ismayil Kazimov, Az8rbaycan dilinin tarixi, Ցո q8dim dovrl8rd8n 13 8sr8 q8d8r, (M8qal8).

11. Постановление Национального совета Верховного совета Азербайджанской Республики о порядке введения в действие закона Азербайджанской Республики «О восстановлении азербайджанского алфавита с латинской графикой».

12. Указ от 18 июня 2001 г. "Об усовершенствовании применения государственного языка "http://news.aif.ru - "Пресс-центр АиФ".

13. Աճառյաե Հ, Լիակատար քերակաեություե հայոց լեզվի, Ե., 1965:

14. Հայաստաեի հարակից երկրեերի պատմություե, Ուսումեակաե ձեռեարկ, Ե., 1992:

15. Ադրբեջաեերեե-հայերեե բառարաե, Ե., 1987:

16. Հայ-ադրբեջաեերեե բառարաե, Ե., 1978:

17. Баскаков Н.А., Введение в изучение тюркских языков, М., 1969.

165

Լ. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

18. Вопросы исторического развития лексики тюркских языков, М., 1960.

19. Гукасян В, Асланов В, Исследования по истории азербайджанского языка дописьменного периода, Баку, 1986.

20. Структура и история тюркских языков, М., 1971.

21. Firidim Khalilov & Jala Garibova, “Historical Precedence”,1997, From Azerbaijan International, www.azeri.org/Azeri/az_english/52_folder/52_articles/ 52_alphabet.html

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

22. Azerbaijani language, www.britannica.com/nations/Azerbaijan.

23. The Constitution of the Azerbaijan Republic.

24. FaridAlakbarov, “Early writings in Azerbaijan”, www.azerb.com

25. AbdullayevE.Z., Turk dillerinin tarihsel gelijme sorunlari, Ankara, 1996.

26. Kazimov C, Etnik tarixmiz8 v8 dilimiz8 yeni baxi§, (M8qal8) Baki, 2003.

27. Kazimov C, Az8ri dili, (M8qal8), Baki 2004.

28. Umumi m8lumat, www.mfa.gov.az

КОНТУРЫ ИСТОРИИ АЗЕРБАЙДЖАНСКОГО АЛФАВИТА

Лилит Мовсисян

Резюме

Об истории азербайджанского алфавита имеется ряд теорий, которые часто существенно отличаются друг от друга. В разные исторические периоды тюркские народы пользовались несколькими алфавитами. Отметим, что только в 20ом веке азербайджанцы не раз меняли алфавит. В частности, в конце 1920-х гг. в Советском Азербайджане приняли латинскую графику, в 1939г. азербайджанцы перешли на кирилицу, а в 1991г., после обретения независимости, Азербайджан вернулся к латинскому алфавиту. В основе всех перечисленных изменений алфавита явно лежали и геополитические факторы и силы.

166

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.