Научная статья на тему 'Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները. Իրավաքաղաքական ասպեկտներ'

Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները. Իրավաքաղաքական ասպեկտներ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
975
129
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Միխայիլ Աղաջանյաե

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը նախկինԽՍՀՄ տարածքում քաղաքական և իրավական բնույթի ամենահրա- տապ հարցերից է։ ԽՍՀՄ 15 հանրապետություններից միայն մի քանիսն էին միատարր պետական կազմավորումներ, որոնցում տիտղոսակիր ազգի գերակշռությանորակաքանակական բնութագրերն ավելի քան նշանակալի էին։ Ադրբեջանի ԽՍՀ կազմում ապրում էին մեծաթիվ ազգային փոքրամասնություններ,որոնց հասարակական-քաղաքական դերն ու մշակութային ինքնատիպությունն ամեն կերպ նսեմացվում էին, կեղծվում էին նրանց որա- կական-քանակական տվյալները։Հոդվածում չեն քննարկվում ազգագրական հետազոտությունների ոլորտինառնչվող, ինչպես նաև իրավաքաղաքական բնույթի (օրինակ XX դարի 20-ական թթ. «կովկասյան թաթարների» «ադրբեջանցու» վերածվելու հարցը կամ նախկին ԼՂԻՄ հայերին ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքումազգային փոքրամասնության կարգավիճակ տալու իրավաքաղաքականանհեթեթության հարցերը) շատ խնդիրներ։Հոդվածը նվիրված է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, այդ իրավունքների երաշխիքների կազ- մակերպական-իրավական մեխանիզմների գործունեության և արդյունավետությանհետազոտությանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Одним из главных показателей стремления многонациональных республик бывшего Союза ССР к построению правового государства можно считать продуманную и эффективно реализуемую политику по обеспечению достойного представительства своих граждан, вне зависимости от их национальной принадлежности, во всех сферах общественно-политической жизни новых постсоветских государств. Общий каркас национальной политики государства должен строиться на основе международно-правовых стандартов в сфере обеспечения указанного достойного представительства, с обязательным соблюдением и реальным осуществлением принятых на себя в рамках международных организаций или соглашений обязательств в сфере защиты национальных меньшинств. В целом можно сказать, что в идеале необходимо стремиться к тому, чтобы о защите национальных меньшинств говорилось только в исключительных случаях и обеспечение прав и свобод лиц, принадлежащих к меньшинствам, представлялось как само собой разумеющееся положение вещей. Приходится констатировать большой пропагандистский настрой нынешнего Азербайджана, который, по всей видимости, становится нормой жизни молодой азербайджанской государственности. На одной пропаганде «здорового национального образа жизни» современного Азербайджана, которая вовсю работает в международных институтах, невозможно создать эффективную внутригосударственную систему интегрированности национальных меньшинств в политико-правовую, социально-экономическую, культурную ткань жизнеспособного государства. По нашему мнению, большая доля «искусственности» появления государства с названием Азербайджан на современной политической карте мира, заложенная ещё в самом начале 20-х годов XX века, тем более ощущается на пространстве нынешней Азербайджанской Республики. Одной из составляющих этой «искусственности» выступает национальная нетолерантность азербайджанской политической элиты. Построенная по клановому принципу, она по определению не может твёрдо стоять на принципах достойного представительства национальных меньшинств в общественно-политической, государственной жизни республики. Принципы ассимиляции национальных меньшинств явно преобладают над принципами их интеграции, националистический настрой политический элиты передается общественности, возведение принципа территориальной целостности в ранг панацеи от всех объективных аргументов о несоблюдении норм в сфере защиты национальных меньшинств смещает поле для конкретного политико-правового разговора в сторону ни к чему не обязывающей пропагандистской риторики. В целом, можно отметить, что защита национальных меньшинств на территории нынешнего Азербайджана во многих случаях приносится в жертву геополитическим и геоэкономическим интересам крупных региональных и глобальных держав, а голос международных институциональных инстанций теряется на этом фоне.

Текст научной работы на тему «Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները. Իրավաքաղաքական ասպեկտներ»

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐ

Միխայիլ Աղաջանյաե

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը նախկին ԽՍՀՄ տարածքում քաղաքական և իրավական բնույթի ամենահրա-տապ հարցերից է։ ԽՍՀՄ 15 հանրապետություններից միայն մի քանիսն էին միատարր պետական կազմավորումներ, որոնցում տիտղոսակիր ազգի գերակշռության որակաքանակական բնութագրերն ավելի քան նշանակալի էին։ Ադրբեջանի ԽՍՀ կազմում ապրում էին մեծաթիվ ազգային փոքրամասնություններ, որոնց հասարակական-քաղաքական դերն ու մշակութային ինքնատիպությունն ամեն կերպ նսեմացվում էին, կեղծվում էին նրանց որա-կական-քանակական տվյալները։

Հոդվածում չեն քննարկվում ազգագրական հետազոտությունների ոլորտին առնչվող, ինչպես նաև իրավաքաղաքական բնույթի (օրինակ XX դարի 20-ական թթ. «կովկասյան թաթարների» «ադրբեջանցու» վերածվելու հարցը կամ նախկին ԼՂԻՄ հայերին ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում ազգային փոքրամասնության կարգավիճակ տալու իրավաքաղաքական անհեթեթության հարցերը) շատ խնդիրներ։

Հոդվածը նվիրված է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, այդ իրավունքների երաշխիքների կազ-մակերպական-իրավական մեխանիզմների գործունեության և արդյունավետության հետազոտությանը։

1. Ադրբեջաեի ազգային փոքրամասնությունների ներկա դրության քանակական-որակական բնութագիրը և իրավաքաղաքական մեկնաբանումներ

Ստալինյան-լենինյան ազգային քաղաքականության անցկացման հարցերում խորհրդային կուսակցական նոմենկլատուրայի ծանր, միևնույն ժամանակ նաև «խտրություն չդնող» ձեռքը գրեթե անտեսում էր ԽՍՀՄ տարածքում առկա էթնոքաղաքական իրողությունները։ Հետագայում որոշ իրողություններ ճիշտ ընկալվեցին, և խորհրդային ղեկավարությանը հաջողվեց թուլացնել և ժամանակավորապես չեզոքացնել ազգային հարցերը։ Սակայն էթնոքաղաքական բնույթի հարցերն այնքան մեծ նշանակություն ունեն, հատկապես այդքան խոշոր դաշնության մասշտաբով, որ նույնիսկ

124

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

մեկ չլուծված կամ սառեցված խնդիրը կարող է արթնացնել մնացած բոլոր կարգավորված թվացող ազգային հակամարտությունները։

Խորհրդային պետության որպես էթնիկական հատկանիշով կառուցված կազմավորման, առանձնահատկությունը, ինչպես նաև այդ սկզբունքից բխող էթնոսների ու էթնիկական խմբերի «տարակարգումն» ընդգծում են շատ հետազոտողներ [1]։

Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ) բազմազգ պետություն է, որտեղ, ԽՍՀՄ փլուզումից և Ադրբեջանի ԽՍՀ իրավաքաղաքական լուծարումից հետո, ապրում են մի քանի տարբեր էթնոմշակութային հանրույթներ։ Վերջիններս պետք է դիտարկվեն որպես Ադրբեջանի ազգային փոքրամասնություններ, որոնք տիտղոսակիր ազգից հանձինս ադրբեջանցիների, տարբերվում են իրենց ազգային, էթնոմշակութային, կրոնական և այլ հատկանիշներով։

Ադրբեջանական և ադրբեջանամետ աղբյուրները նշում են, որ Ադրբե-ջանում ապրող գրեթե 8,5 մլն մարդկանց 90%-ից մի փոքր ավելին էթնիկ ադրբեջանցիներ են։ Միևնույն ժամանակ, երկրում բնակվում են մոտ 20 ազգային փոքրամասնություններ, որոնցից ամենամեծաթիվն են լեզգիները, թալիշները, ռուսները, թուրք մսխեթցիները և քրդերը։ Ադրբեջանի բուն ժողովուրդների թվին են դասվում միայն լեզգիները, թալիշները և քրդերը։ Նրանք ապրում են իրենց պատմական բնակատեղիներում որոշ մասերում կազմելով բնակչության մեծամասնությունը [2]։

Այսպիսով, որոշակի տարբերակում է անցկացվում «ազգային փոքրամասնություն» և «բուն ժողովուրդ» հասկացությունների միջև։ Բուն ժողո-վուրդներ համարվող լեզգիների, քրդերի և թալիշների համար բերվում են հետևյալ ընդհանուր տվյալները։

Լեզգիներն ապրում են հանրապետության հյուսիս-արևելքում։ Նրանց բնակության շրջանը սահմանամերձ է ռուսական Կովկասին, որտեղ ապրում է լեզգի ժողովրդի մեծամասնությունը։ Ադրբեջանում լեզգիների թիվը, ըստ ժողովրդագրական գնահատումների, հասնում է մոտ 260 հազարի (1999թ. պաշտոնական տվյալների համաձայն 178 հազար)։ Նրանք հոծ բնակություն են կազմում Ադրբեջանի հյուսիսային (Խաչմազի և Գուսարի) շրջաններում։ Հաղորդակցության լեզուն լեզգիերենը, պատկանում է կովկասյան լեզուների դաղստանյան ճյուղին, խոսում են նաև ադրբեջաներեն ու ռուսերեն։ Լեզգիների ազգային շարժման առաջնորդների հավաստ-մամբ նրանց թիվն Ադրբեջանում գերազանցում է 800 հազարը։

Քրդերը կենտրոնացած են Ադրբեջանի արևմուտքում Հայաստանի հետ սահմանի երկայնքով։ Ժողովրդագիրների գնահատականներով նրանց թիվը հանրապետությունում կազմում է մոտ 60 հազար մարդ

125

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

(1999թ. պաշտոնական տվյալներով 19 հազար. այս նկատելի տարբերությունը բացատրվում է ուծացման բարձր մակարդակով)։

Թալիշները Ադրբեջանի բուն իրանական բնակչությունն են, ինչն էլ առանձնացնում է նրանց հանրապետության թյուրքական ծագում ունեցող բնակչության մեծամասնությունից։ Թալիշները բնակվում են Ադրբեջանի Իրանին (որտեղ ապրում է թալիշների մեծամասնությունը) սահմանամերձ հարավարևելյան շրջանում։

1999թ. պաշտոնական մարդահամարի համաձայն Ադրբեջանում թալիշների թիվը հասնում էր գրեթե 77 հազարի։ Ժողովրդագիրների տվյալներով նրանց իրական թիվը մոտավորապես 250 հազար է։ Սակայն, թալիշների ազգային առաջնորդների հավաստմամբ հանրապետությունում ապրում են 1-1,5 մլն թալիշներ։ Նրանց մեծամասնությունը, Բաքվի խտրական քաղաքականության արդյունքում, կամ կորցրել է ազգային ինքնագիտակցությունը, կամ զգուշանում է բացահայտորեն ընդունել, որ թալիշ է։ 1993թ. ամռանը, Ադրբեջանում քաղաքական իրադրության ապակայունացման ֆոնին, ազգային շարժման առաջնորդները հայտարարեցին Թալիշական հանրապետության ստեղծման մասին։ Այն գոյատևեց ընդամենը երկու ամիս և նախագահ Ալիևի հրամանով լուծարվեց ուժային կառույցների մասնակցությամբ [2]։

Ինչպես նշում են մասնագետները, փոքրամասնությունների առջև ծառացած շատ խնդիրներ նույնն են ամբողջ աշխարհում, սակայն առաջնային համարվող հարցերում գոյություն ունեն զգալի տարբերություններ։ Գերակա խնդիրների թվում են հարձակումների կամ փոքրամասնությունների առանձին անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի այլ դրսևորումների կանխարգելումը, նրանց նկատմամբ պարբերական խտրականության կանխումը և այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք ուղղված կլինեն ազգային և տեղական մակարդակներում քաղաքական որոշումներ կայացնելու ընթացքում փոքրամասնությունների ներկայացուցիչներին չբացառելուն [3]։

Ազգային փոքրամասնությունների և բուն ժողովրդի իրավունքների տարբերակումը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի առնչությամբ, այլև հրատապ հարց է եվրոպական ու այլ տարածաշրջանային իրականությունների համար։

Իր հիմնադրման պահից Եվրոպայի խորհուրդն առաջատար դեր է խաղում փոքրամասնությունների իրավունքների չափորոշիչների սահմանման գործում։ Սակայն Եվրոպայի խորհրդի աշխատանքի արդյունավետությունը սահմանափակ էր մինչև Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների մասին 1992թ. եվրոպական խարտիայի և Ազգային փոքրամասնությունների պաշտպանության 1995թ. շրջանակային

126

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

կոնվենցիայի ընդունումը: Մինչև այս կոնվենցիաների ընդունումը փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ մոտեցումը համապատասխանում էր փոքրամասնությունների իրավունքների հին հայեցակարգին, ըստ որի այդ իրավունքները դիտարկվում էին որպես հատուկ արտոնություններ, որոնք պետությունն, ըստ իր հայեցողության, կարող էր շնորհել որոշ խմբերի, որպես կանոն, հարևան պետության ճնշմամբ [4]։

Այժմ փոքրամասնությունների իրավունքները մարդու հիմնական իրավունքների անքակտելի բաղադրիչն են և ոչ թե հատուկ արտոնություններ, որոնք պետությունը կարող է շնորհել իր ընտրությամբ։ Փոքրամասնությունների իրավունքների առանձնահատկությունն այն է, որ դրանք, որպես կանոն, ընկալվում են որպես անհատական իրավունքներ, որոնցից, սակայն, կարելի է օգտվել այլ անձանց հետ համատեղ։ Փոքրամասնությունների իրավունքներն, ըստ էության, խմբային իրավունքներ չեն։ Սրա համեմատ «բուն ժողովրդի իրավունքներ» հասկացությունը և եզրաբանորեն, և բովանդակային առումով ավելի շատ մատնանշում է դրանց իրականացման և պաշտպանության կոլեկտիվ բաղադրիչ։ Այսպես, օրինակ, եթե համեմատենք Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին հռչակագիրը (ընդունվել է 1992թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևով) և Բուն ժողովուրդների և անկախ երկըներումցեղային կյանք վարող ժողո֊ վուրդների մասին կոնվենցիան (ընդունվել է 1989թ. Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից), ապա առաջինը գործառում է «ազգային կամ էթնիկական... փոքրամասնություններին պատկանող անձինք իրավունք ունեն» սկզբունքով, իսկ երկրորդը «տարածվում է ժողո-վուրդների վրա». «բուն ժողովուրդները... առանց խոչընդոտների և խտրականության լրիվ չափով օգտվում են մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից» (հոդված 3)։

Չնայած ազգային փոքրամասնությունների և բուն ժողովրդի իրավունքների պաշտպանության անհատական և հավաքական ասպեկտների տարբերություններին գոյություն ունի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հավաքական պաշտպանության անհրաժեշտության հստակ դիրքորոշում։ 2006թ. հունվարի 1-ի 1735 (2006) հանձնարարականում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նշել է, որ ազգային փոքրամասնությունները պետք է հանդիսանան հավաքական պաշտպանության օբյեկտ և դա փաստարկել է հետևյալ կերպ. «Քանի որ ազգային փոքրամասնություններն իբրև այդպիսին իրավական սուբյեկտ չեն, նրանք չեն կարող լինել պայմանագրերի կամ պակտերի կողմեր։ Սակայն նրանք պետք է լինեն հավաքական պաշտպանության օբյեկտ, իսկ

127

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

նրանց անդամները կամ որպես իրավունքի անհատական սուբյեկտներ, կամ որպես իրավաբանական անձ հանդես եկող տարբեր կառույցների անդամներ, պետք է իրավազոր լինեն պաշտպանելու փոքրամասնությունների ազգային ինքնատիպությունը և մշակութային իրավունքները։ Այդ իրավունքները տարածքային բնույթ չեն կրում..., իսկ դրանց ճանաչումը և պաշտպանությունը իրավաբանորեն պետք է կազմակերպված լինեն ինչպես յուրաքանչուր շահագրգիռ ազգային պետության, այնպես էլ վերազ-գային (միջազգային) մակարդակներում» (հանձնարարականի 10-րդ կետ)։

ՄԱԿ-ի ներսում հստակ սահմանազատում է արվել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց և բուն ժողովուրդների իրավունքների միջև։ 1995թ. Շրջանակային կոնվենցիան տարբերություն չի դնում բուն ժողովուրդների և փոքրամասնությունների միջև։ ԱՄԿ 1989թ. կոնվենցիան ավելի, քան Շրջանակայինը, մեծ պաշտպանություն է հատկացնում այն պետությունների բուն ժողովուրդներին, որոնք ընդունել են այդ կոնվենցիան^, c. 38]։

Տարածքային առումով տեղայնացված որոշ փոքրամասնությունների համար մեծ կարևորություն ունի հողի և բնական պաշարների արդյունավետ վերահսկողությունը, ինչպես նաև զարգացմանն ուղղված նախագծերի կամ գործունեության վրա արդյունավետ ազդեցությունը [3, c. 37]։

Ժամանակակից իրավաբանական անթրոպոլոգիան նույնպես հաստատում է, որ ցանկացած «բուն» կամ «տեղի» էթնիկական խումբ, անկախ իր կենսակերպից ու մշակույթից, իրավունք ունի օգտագործել այն հողերի բնական պաշարները, որոնք անհրաժեշտ են տվյալ խմբի անդամների ավանդական տնտեսության պահպանման համար և որոնք իրապես օգտագործվել են նրանց անմիջական նախնիների կողմից։ Այս իրավունքի ճանաչումն ինքնին հետևանքն է բնակչության ցանկացած էթնոշմակութային խմբի կյանքի և ավանդական մշակույթի, կենսակերպի և տնտեսության պահպանման իրավունքի ճանաչման. այս իրավունքն այժմ ակտիվորեն թափանցում է աշխարհի պետությունների մեծ մասի միջազգային և ազգային իրավունքի ոլորտ [5]։

Այս կապակցությամբ օգտակար կլինի վկայակոչել XXI դարասկզբին Ադրբեջանի «ժողովրդավարացմանն» անդրադարձող ադրբեջանցի փորձագետների կարծիքը։ ԱՀ հողային ռեֆորմի մասին օրենքի 7-րդ հոդվածի համաձայն հողերի մի մասը հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը, որպեսզի այդ հողերից ստացված եկամուտներով դրանք կարողանան ֆինանսավորել իրենց ծրագրերը։ Սակայն այնուհետև ընդունվեց Հողային օրենսգիրքը, որի 46-րդ հոդվածի համաձայն այդ նույն հողերը հետ վերցվեցին տեղական ինքնակառավարման

128

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

մարմիններից: Այս օրենսգրքի շնորհիվ օրենսդիր և գործադիր իշխաեու-

ռ

թյունները (հարկ կա , արդյոք, կրկնելու, որ ադրբեջանական «նեոֆեոդա-լիզմի» պայմաններում իշխանության երկու ճյուղերն իշխանության մեկ ուղղահայացի բաղադրիչներն են) էապես սահմանափակեցին «ինքնակառավարման» տեղական մարմինների ֆինանսական աղդյուրները (Ռահման Բադալով, Ադրբեջանի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատող) [6]:

Վերոնշյալ երեք փոքրամասնությունների (լեզգիներ, քրդեր և թալիշներ) վերաբերյալ, որոնք կարող են դիտարկվել իբրև ԱՀ ներկայիս տարածքում ապրող բուն ժողովուրդներ, ադրբեջանցի փորձագետները բերում են հետևյալ տվյալները:

Լեզգիները Ադրբեջանում ապրող դաղստանալեզու ամենախոշոր էթնոսներից են: Խորհրդային ժամանակների մարդահամարների տվյալներով լեզգիների տեսակարար կշիռը երկրի բնակչության կազմում մշտապես իջեցվում էր. 1939թ. 3,5%-ից (111 հազար մարդ) մինչև 2,4% 1989թ. (171 հազար): Ինչպես տեսնում ենք, լեզգիների տեսակարար կշռի անկման պարագայում միաժամանակ նկատվում էր նրանց թվաքանակի աճ բացարձակ թվերով: Հետևաբար, չնայած առկա էր ձուլման գործընթացը, այն, սակայն, այնքան էլ ինտենսիվ չէր: 1999թ. մարդահամարի նախնական տվյալների համաձայն լեզգիների թիվը կազմում էր շուրջ 180 հազար մարդ: Չնայած լեզգիների տեսակարար կշիռը նվազել էր մինչև 2,2%-ի, հայ և ռուս բնակչության տեսակարար կշռի նվազման արդյունքում նրանք թվաքանակով ադրբեջանցիներից հետո դարձել են երկրորդ էթնոսը: Գուսարի շրջանից հետո, որտեղ լեզգիները կազմում են բնակչության 80%-ից ավելին, նրանք բնակություն են հաստատել նաև Ադրբեջանի Խաչմազի, Ղուբայի, Ղաբալայի և այլ շրջաններում: Լեզգիներն, անկասկած, Կովկասի բնիկներից են: Պատմականորեն բնակվելով Սամուրի ձախափնյակում ներկայիս հարավային Դաղստանում, լեզգի ցեղերը հարյուրամյակների ընթացքում աստիճանաբար առաջ են շարժվել դեպի հարավային, նախալեռնային և մերձ-կասպյան գոտիներ: Ռուսական կայսերական իշխանությունները, վերանվաճված տարածքում վարչական բարեփոխում իրականացնելիս, Բաքվի նահանգն ու Դաղստանի մարզը սահմանազատեցին Սամուր գետով (1860թ.): Այդ գիծն էլ ՌԽՖՍՀ-ի և Ադր. ԽՍՀ-ի միջև ընդունվեց սահմանային խորհրդային իշխանության հաստատումից հետո: Սակայն ԽՍՀՄ փլուզ-մամբ ու Ադրբեջանի Հանրապետության անկախության հաստատմամբ այդ սահմանը վարչականից վերածվեց միջպետականի: Արդյունքում բաժանվեցին և ադրբեջանցիները, և լեզգիները, որոնց մեծ մասը բնակվում է Դեր-

129

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

բեետ քաղաքում և երան հարակից շրջաններում: 1989թ. մարդահամարի տվյալներով տեղի լեզգիների 47,5%-ը ադրբեջաներենը, որով նրանք ազատ հաղորդակցվում են, համարում է իր երկրորդ լեզուն։ Այսօր Ադրբե-ջանում տարրական դասարաններում ուսուցումը լեզգիերեն է, հրատարակվում են թերթեր, հեռարձակվում են ռադիոհաղորդումներ։ Արդեն երկար տարիներ հաջող գործունեություն է ծավալել լեզգիական ազգային-մշակութային «Սամուր» կենտրոնը։ 1998թ. Գուսարում բացվեց լեզգիական պետական թատրոնը [7]։

Ադրբեջանի ծայր արևմուտքում, Լաչինին և Քելբաջարին սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Նախիջևանի ԻՀ-ում ապրում են քրդեր: Էթնիկական այս խմբի թվաքանակն Ադրբեջանում ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որոնք համանման են թալիշների հետ տեղի ունեցածին։ 1962թ. մարդահամարով գրանցվել է ավելի քան 40 հազար քուրդ կամ բնակչության ընդհանուր թվաքանակի 1,8%-ը։ Հետագայում քրդերի «պաշտոնական» թվաքանակը կրճատվել է ավելի քան տասն անգամ։ 1989թ. քրդերի թվաքանակը հասնում էր 12 հազար մարդուց մի փոքր ավելիի։ Պատմական վկայությունները և մի շարք տեղանուններ թույլ են տալիս ենթադրել, որ քրդերն Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս XI դարում։ Մերձավոր Արևելքում քրդերի բնակության պատմական տարածքների հետ Ադրբեջանի սահմանակցությունը կանխորոշել է ինչպես քրդերի առանձին խմբերի, այնպես էլ ամբողջ ցեղերի միգրացիան այստեղ։ Քրդերի լեզուն պատկանում է իրանական հյուսիսարևմտյան ճյուղին։ Մեծամասնությունը սուննի և շիա մահմեդականներ են։ Ադրբեջանական քրդերի մեծամասնությունը շիա մահմեդականներ են։

Քրդերի ձուլումն ադրբեջանական միջավայրում, ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ դրանից առաջ, ընթանում էր բավական ինտեն-սիվորեն։ Տեղի քրդերի գերակշռող մեծամասնությունը կրթություն է ստացել ադրբեջանական դպրոցներում և լայնորեն օգտագործում է ադրբեջաներենը նույնիսկ իրար հետ հաղորդակցվելիս։ Այսօր քրդերեն կարող են խոսել միայն ավագ սերնդի փոքրաթիվ ներկայացուցիչներ։ Քրդերենի, քուրդ ժողովրդի հոգևոր մշակույթի պահպանման և զարգացման նպատակով ձեռնարկվող ջանքերն արդյունավետությամբ աչքի չեն ընկնում։ Ներկայումս Մշակույթի հանրապետական հիմնադրամին առընթեր գործում է քրդական ազգային-մշակութային «Ռոնաի» կենտրոնը, երբեմն-երբեմն հրատարակվում է «Քուրդուն սասը» թերթը [7]։

Թաշիշները բնակություն են հաստատել Ադրբեջանի հարավ-արևել-

130

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

քում, գլխավորապես Լեեքորաեի, Աստարայի և, մասամբ, Մասալիի և Լե-րիկի շրջաններում: Նրանցից շատերն այսօր ապրում եե Բաքվում և Սում-գայիթում: Խորհրդային առաջին 1926թ. մարդահամարով հաշվառվել է 77,3 հազար թալիշ, որը կազմել է Ադրբեջանի այն ժամանակվա բնակչության 3,3%-ը: Իսկ արդեն 1939թ. մարդահամարով գրանցված է եղել ընդամենը 3 հազար թալիշ: Հետագայում նրանց վերաբերյալ սյունակն ընդհանրապես բացակայում էր հարցաթերթիկներում: Միայն 1989թ. մարդահամարին 21 հազար մարդ ազգային պատկանելության սյունակում նշել էր թալիշ: Շատ անսպասելի էին 1999թ. մարդահամարի տվյալները. թալիշների թվաքանա-կը հասնում էր 80 հազարի կամ կազմում էր երկրի ամբողջ բնակչության 1%-ը: Բայց կարելի է ենթադրել, որ նույնիսկ այս թիվն իջեցված է և չի արտացոլում թալիշական ինքնություն կրող մարդկանց իրական թվաքանակը: Ադրբեջանում թալիշների թվի նման անկումը բացատրության կարիք ունի: Այստեղ խորհրդային-կոմունիստական ողջ շրջանում և անկախության փուլում թալիշների զանգվածային ոչ մի վերաբնակեցում չի եղել: Բայց ԽՍՀՄ-ում «ավելորդ» փոքր էթնոսների հաշվին «անվանակիր» ազգերի մեծացման ամենուրեք տեղի ունեցող գործընթացին համապատասխան տեղի թալիշները նույնպես հաշվառվել են որպես ադրբեջանցիներ: ԽՍՀՄ փլուզումից հետո, անկախ Ադրբեջանում, թալիշների զգալի մասն օգտվեց ընձեռված հնարավորությունից և վերականգնեց էթնիկ ինքնությունը:

Թալիշները խիստ սերտաճել են ադրբեջանցիների հետ: Թալիշների և ադրբեջանցիների ավանդույթները, մշակույթն ու կենցաղը քիչ են տարբերվում իրարից: Երկար տասնամյակներ թալիշները սովորում են ադրբեջանական դպրոցներում և հոյակապ տիրապետում են ադրբեջաներենին, իսկ թալիշերենն օգտագործում են առօրյա կյանքում (ավելի շատ, իհարկե, գյուղական վայրերում, քան քաղաքներում): Ներկայումս թալիշներով խիտ բնակեցված վայրերում մտցվել են թալիշերենի ուսուցման դասընթացներ, հրատարակվում է «Թալիշ սեդո» թերթը, եթեր են արձակվում թալիշերեն ռադիոհաղորդումներ: Բաքվում և Լենքորանում գործում են թալիշական մշակութային կենտրոններ:

Պատմության ողջ ընթացքում ադրբեջանցիների և թալիշների միջև էթնիկական ընդհարումներ չեն գրանցվել: Սակայն Ադրբեջանի Հանրապետության անկախության համար պայքարի ժամանակաշրջանում, աճող թյուրքական ազգայնականության համատեքստում, թալիշական ինքնության վերականգնումը լարվածության որոշակի հող ստեղծեց նրանց միջև: Ստեղծվեց Թալիշների ժողովրդական կուսակցությունը: Ավելի ուշ, էթնի-

131

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

կակաե գործոնը չընդգծելու և ադրբեջաեա-թալիշակաե դիմակայություն բորբոքելու մեջ չմեղադրվելու եպատակով երա առաջեորդեերե այե վեր-աեվաեեցիե Ժողովուրդեերի իրավահավասարությաե կուսակցություե1:

Տրոհմաե և հաերապետակաե կեետրոեի հետ հակառակությաե գործ-ըեթացը հաերապետությաե հարավում գագաթեակետիե հասավ 1993թ.: Պաշտպաեությաե եախարարությաե վարչություեեերից մեկի պետ, գեդա-պետ Ալիաքրամ Գումբատովը, 1993թ. օգոստոսիե իրեե եեթարկեցեելով հարավում տեղակայված զորամասերը, հարավայիե շրջաեեերի վարչա-կազմե ու իրավապահ մարմիեեերը, հայտարարեց Ադրբեջաեի կազմում Թալիշ-Մուղաեակաե հաերապետությաե (ԹՄՀ) ստեղծմաե մասիե:

Ներկայումս, չեայած սոցիալ-տետեսակաե ծայրահեղ վատ իրավիճա-կիե, դրություեե Ադրբեջաեի հարավում բավակաե կայուե է և ամբողջովիե վերահսկվում է իշխաեություեեերի կողմից: Իհարկե, եկատվում է Իրաեի (որի սահմաեակից տարածքում ապրում եե ավելի քաե 100 հազար թալիշ-եեր) ձգտումը օգտագործել շիա թալիշեերի ջերմեռաեդություեե ու լեզվա-կաե մերձավորություեը Ադրբեջաեում իր ազդեցություեե ամրապեդելու համար: Թալիշեերը և, ըեդհաերապես, երկրի հարավայիե շրջաեեերից սերվածեերե ավաեդաբար զբաղված եե առևտրի ոլորտում: Նրաեք բավակաե մեծ թիվ եե կազմում իրավապահ մարմիեեերում և զիեված ուժերի սպայակաե աեձեակազմում: Պակաս կարևոր եշաեակություե չուեի եաև այե, որ Ադրբեջաեի և Կովկասի մահմեդակաեեերի հոգևոր առաջեորդ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեե (ծեվ. Աստարայի շրջաեում) և երկրի շատ այլ կրոեակաե գործիչեեր ծագումով թալիշ եե: Այսպիսով, առաջիկայում հաերապետությաե հարավում էթեիկակաե լարվածությաե օջախի առաջացմաե հավաեակաեություեե աեեշաե է [7]:

Վերը եշված «Իրաեի (որի սահմաեակից տարածքում ապրում եե ավելի քաե 100 հազար թալիշեեր) ձգտումը օգտագործել շիա թալիշեերի ջերմեռաեդություեե ու լեզվակաե մերձավորություեը Ադրբեջաեում իր ադեցություեե ամրապեդելու համար», հետաքրքիր է համեմատել այե հայ-տարարություեեերի հետ, որ հեչել եե 2006թ. մարտի 16-իե Աշխարհի ադր-բեջաեցիեերի երկրորդ համագումարում: Պատվիրակեերը Թեհրաեի համար աեեպաստ դիտակետից վկայակոչեցիե 1828թ. Թուրքմեեչայի պայմա-եագիրը բերելով հիշատակում Ադրբեջաեի առաեձիե երկիր լիեելու մա-սիե: Դրաե հետևեց իրաեակաե կողմի կոշտ արձագաեքը, որիե վրդովեցրել

1 «Ազգայիե փոքրամասեություեեերի գործուեեությաե հետ կապված հարկ է ուշադրություե դարձեել այե բաեի վրա, որ դեպի աեջատողակաեություե տաեող ուղիեերից մեկը քաղաքակաե կուսակցություե-եերի և շարժումեերի ստեղծումե է ըստ ազգայիե հատկաեիշի: Սակայե եմաե միտումեեր Ադրբեջաեում հիմեակաեում չկաե» (Оруджев Г, Национальные меньшинства Азербайджана сегодня // Центральная

Азия и Кавказ, 2003, № 4 (28), с. 163):

132

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

էիե «հակաիրաեակաե տարրերի սադրիչ հայտարարությունները»: Իրաեի դեսպանության ադրբեջաեակաե իշխաեություեեերիե ներկայացրած բողոքի եոտայով պահանջվում էր անմիջապես դադարեցնել եմաե գործողությունները, կասեցնել «հակաիրաեակաե տարրերի» գործունեությունը և հետևել Բարեկամական հարաբերությունների ու համագործակցության սկզբունքների մասին 2002թ. պայմանագրի դրույթներին [8]:

Ադրբեջանցիների և վերոեշյալ բուե ժողովուրդեերի լեզվական ընդհանրության համատեքստում ադրբեջանցի փորձագետները եշում եե, որ «1970, 1979 և 1989թթ. մարդահամարների տվյալների համաձայն որոշ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ազատ տիրապետում էիե ռուսերենին (հայեր, ուկրաինացիներ, թաթարներ, թաթեր, ուդիեեր և այլք), մյուսները ադրբեջաներենին (լեզգիներ, ավարներ, թալիշներ, քրդեր և ուրիշներ)» [9]:

ԱՀ 2002թ. «Ադրբեջաեի Հանրապետության պետական լեզվի մասին» օրեեքե ուեի դրույթ պետական լեզվի իրավաբանական կարգավիճակի վերաբերյալ. «Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կառույցներում, քաղաքական կուսակցություններում, ոչ պետական կազմակերպություններում (հասրակակաե միավորումներում և ֆոնդերում), արհմիութենական կազմակերպություններում, այլ իրավաբանական աեձաեց, երաեց ներկայացուցչությունների և մասնաճյուղերի, հաստատությունների կողմից իրականացվում է գործունեություն պետական լեզվի կիրառմամբ համաձայն այս օրենքի, այդ թվում գործավարությունը կատարվում է պետական լեզվով» (մաս 4, հոդ. 1): Հաշվի առնելով այե, որ 2001թ. Եվրոպայի խորհուրդ մտնելիս Ադրբեջաեը, այդ միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի N222 (2000) Եզրակացության 13(e) կետին համապատասխան, պարտավորվել է «անդամակցելուց հետո մեկ տարվա ընթացքում ստորագրել և վավերացնելր1 (ըեդգծ. հեղ.) Տա-րածաշրջաեայիե լեզուների և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիաե», կարելի էր սպասել, թե հանրապետությունում ավելի որոշակի և առարկայական տեղեկատվություն կլիներ եշված խարտիայի նորմերը երկրի ներպետական կյանքում ներմուծելու իրական նախապատրաստության վերաբերյալ. հատկապես երբ խոսքը վերաբերում է «Դատական իշխանության» իրականացման և «Վարչական մարմինների ու պետական ծառայության» գործունեության ոլորտներում մեծաթիվ ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի օգտագործման իրավունքներին (ըստ 1992թ. Եվրոպական խարտիայի հոդ. 8-ի և 9-ի): Ներպետական գործուեեու- 1

1 2001թ. դեկտեմբերի 21-իե Ադրբեջաեը ստորագրել է Տարածաշրջաեայիե լեզուների և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիաե, բայց միեչև օրս չի վավերացրել:

133

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

թյաե մեջ Շրջաեակայիե կոնվենցիայի (2002թ. հունիս) դրույթների իրականացման վերաբերյալ Ադրբեջաեի վերջին զեկույցում ներկայացված տեղեկատվությունը զուրկ է դիտարկվող հարցի շուրջ որևէ որոշակիությունից: Այսպես, օրինակ, Շրջաեակայիե կոնվենցիայի 10-րդ հոդվածի նորմերի ներմուծման վերաբերյալ զեկույցում բերվում եե ընդհանուր ձևակերպումներ հիմնականում հանրապետության ընթացակարգային օրենսդրությանը (քրեական և քաղաքացիական) հղում կատարելով:

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով ստաեձեած պարտավորություեեերի իրական կատարման մասին պաշտոնական Բաքվի տրամադրած տեղեկությունները քիչ եե տարբերվում սեփական գիտական շրջանակների քարոզչական թեզիսներից, որոնք հետազոտման առարկան կոնկրետ իրավաքաղաքակաե դաշտից տեղափոխում եե ընդհանուր վերացական դատողությունների ոլորտ. «Ինչ վերաբերում է ազգային և էթնիկական փոքրամասնությունների լեզուներին, դրանց կարգավիճակին և կիրառման ոլորտներին, ապա Ադրբեջաեում կան տարա-ծաշրջաեայիե լեզուների զարգացման ու համարժեք կիրառման բոլոր հնարավորությունները: Հռչակելով «այլ լեզուների ազատ կիրառումն ու զարգացումը, որոնցով խոսում է բնակչությունը», ադրբեջանական պետությունը ստեղծում է կրթության համակարգում, զանգվածային լրատվամիջոցներում, դատարանում, գործադիր իշխանության մարմիններում տարածաշրջա-եայիե լեզուների գործառմաե բոլոր հնարավոր պայմանները: Լեզգի, քուրդ, թալիշ, վրացի, ռուս բնակչությամբ տարածքներում գործում եե դպրոցներ ազգային փոքրամասնությունների լեզուներով, մեծ ուշադրություն է դարձվում այդ ժողովուրդեերի լեզուների և մշակույթների ուսուցմանը: Պետական ռադիոյի առաջին ալիքով հեռարձակվում եե հաղորդումներ ազգային փոքրամասնությունների լեզուներով, տարածաշրջաեայիե լրատվամիջոցների մի մասն ամբողջությամբ կամ մասամբ հրատարակվում է տեղի բնակչության լեզուներով: Թալիշ, լեզգի և թաթ բնակչությամբ վայրերում նույնիսկ գործում եե Ադրբեջաեի գրողների միության մասնաճյուղեր (ըեդգծ. հեղ.), լույս եե տեսնում դրանց գրական թերթերը: Այս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լավ եե հասկանում հանրապետության պետական լեզվի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ամբողջ կարևորությունը և դրանում եե տեսնում այստեղ ապրելու հեռանկարը» [10]:

ռ

Միանգամայն հիմնավորված հարց է առաջանում. «Իեչո ւ է Եվրոպայի խորհուրդն ընդունում նման քաղաքակաեացված զեկույցը, որը ոչ մի կապ չունի իրականության հետ» [11]:

Ներկայիս Ադրբեջաեի այլ ազգային փոքրամասնությունների դրության մասին նշելով կարելի է բերել հետևյալ ընդհանուր տվյալները (օգ-

134

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

տագործվել եե ադրբեջանցի փորձագետների նյութերը):

Ռուսների առաջին բնակավայրերն Ադրբեջանում ի հայտ են եկել XIX^ 30-50-ական թթ., Տամբովի, Սարատովի, Վորոնեժի և այլ նահանգներից այլադավանների վերաբնակեցման արդյունքում։ Այնուհետև ռուս բնակչության թիվը կտրուկ աճեց XIX^ վերջին - XX^ սկզբին, ինչը կապված էր քաղաքների աճի և արդյունաբերության (հատկապես նավթային) զարգացման հետ։ Ռուս բնակչության հոսքը շարունակվում էր նաև խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին։ XX^ երկրորդ կեսից, սակայն, Ադրբեջանում նկատվում է ռուս բնակչության թվի կայունացում, իսկ այնուհետև նաև կրճատում։ Եթե 1939թ. մարդահամարով ռուսների թիվը հասնում էր առավելագույնի կազմելով 530 հազար մարդ կամ հանրապետության ընդհանուր բնակչության 16,5%-ը, ապա 1989թ. նրանց թիվը նվազել էր մինչև 392 հազար կամ 5,6%։ Հետագայում Ադրբեջանում ռուսների թվի կրճատման գործընթացն առավել ինտենսիվ դարձավ։ 1999թ. մարդահամարի նախնական տվյալների համաձայն, ռուս բնակչության թիվը կրճատվել էր ավելի քան 2,5 անգամ կազմելով ընդամենը 160-170 հազար, իսկ նրա տեսակարար կշիռն ընկել էր մինչև 2%։

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ Շրջանակային կոնվենցիայի (2002թ. հունիս) դրույթների կատարման մասին զեկույցում Ադրբեջանը ռուսական համայնքի թվաքանակը նշել էր 141,7 հազար մարդ, ովքեր «հոծ բնակությամբ ապրում են արդյունաբերական քաղաքներում (Բաքու, Սումգայիթ), ինչպես նաև մի շարք գյուղական շրջաններում (Իսմայիլի և Կեդաբեկի շրջաններ)»1։

Այսօր տեղի ռուսների գերակշիռ մեծամասնությունն ապրում է երկրի մայրաքաղաք Բաքվում1 2, ինչպես նաև խոշոր քաղաքներում Գյանջայում, Սումգայիթում, Մինգեչաուրում և այլուր։

Խորհրդային Ադրբեջանի քաղաքներում, հատկապես Բաքվում, ծնելիությունը ցածր էր ոչ բուն ժողովուրդների, առաջին հերթին ռուսների մե-ծաթվության պատճառով. նրանց ծնելիության ցուցանիշն ավելի ցածր էր, քան ադրբեջանցիներինը։ 1970թ. վերջիններս կազմում էին հանրապետության ամբողջ բնակչության 73,8%-ը, իսկ քաղաքացիների 60,8%-ը։ Միևնույն ժամանակ, այդ նույն թվականին քաղաքաբնակ ադրբեջանցիների

1 Report Submitted by Azerbaijan Pursuant to Article 25, Paragraph 1 of the Framework Convention For The Protection of National Minorities, Received on 4 June 2002.

2 «Բաքուն քաղաք է, որ Սերգեյ Կիրովը ժամանակին ուզում էր Ադրբեջանի խորհրդային հանրապետությունից հանձնել Ռուսաստանին, որովհետև դա փաստորեն քաղաք էր, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անցած տարիներին ռուսախոս բաքվեցիները տոն էին տալիս այն աստիճանի, որ նրա ադրբեջանախոս բնակիչներն ամաչում էին խոսել մայրենի լեզվով» (Свентоховский Т, Русское правление, модернизаторские элиты и становление национальной идентичности в Азербайджане // Азербайджан и Россия: общество и государства (отв. ред. и сост. Фурман Д.), М., 2001, с. 48)։

135

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

բաժինը 41,3% էր, իսկ 1979թ. ավելացավ մինչև 44,5%: Այդ ժամանակ ռուսները, որ հանրապետության հիմնական էթնիկական փոքրամասնություններից էին, գլխավորապես ապրում էին քաղաքներում, նախևառաջ Բաք-վում (Ադրբեջանի բոլոր ռուսների մինչև 75%-ը) [12]։

Ռուսական գյուղեր, որոնցում հիմնականում ապրում են մոլոկաններ, ավետարանչական քրիստոնյա բապտիստներ, պահպանվել են Բեյլագանի, Ջալիլաբադի, Իսմայիլի, Կեդաբեկի շրջաններում։

ԽՍՀՄ անկմամբ տեղի ռուսները կորցրին ոչ միայն տիրող ազգի իրենց համար սովորական կարգավիճակը, այլև թվով ամենախոշոր էթնիկական մեծամասնությունը չէին այլևս։ Սակայն ռուսների թիվը երկրում բացարձակ թվերով դեռևս բավական զգալի է, իսկ նրանց քաղաքական և մշակութային նշանակությունը, հաստատված ավանդույթներից, աշխարհագրական մերձավորությունից ու Ռուսաստանի իրական քաղաքական դերից (իսկ ավելի շատ տեղի բնակչության գիտակցության մեջ պահպանված այդ դերի չափազանցված պատկերացումներից) ելնելով, բավականաչափ մեծ է։ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուս բնակչությունը հայտնվեց երկրի քաղաքական կյանքից որոշակի չափով մեկուսացված վիճակում։ Ռուսական համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին այդ ժամանակահատվածում ձեռք բերեց էպիզոդիկ բնույթ։ Նույնիսկ այժմ Ադրբեջանում ապրող ռուսների հասարակական ակտիվությունը բարձր չէ։ Գոյություն ունեն մի քանի հասարակական և մշակութային միավորումներ («Համագործակցություն», Սլավոնական մշակույթի կենտրոն և այլն)։ Ռուս բնակչության շահերի ու պահանջների մասին հրապարակավ չի հայտարարվում։ Իշխանություններին և քաղաքական ուժերին դրանք հասնում են ավելի շուտ ցանկությունների տեսքով և գաղտնաբար։ Դրանք կարող են վերաբերել ԱՊՀ շրջանակներում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առավելագույնս սերտ կապերի հաստատման, ռուսերենին, ադրբեջաներենի հետ հավասար, պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու, երկակի քաղաքացիության թույլատրման և այլ առաջարկություններին։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1990-ական թթ. կեսերին Ռուսական Ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդի որոշմամբ վերաբացվեց ինքնուրույն Կասպյան թեմը, որի կենտրոնը Բաքվում է։ Ադրբեջանում ռուսերենով հրատարակվում են մոտ մեկ տասնյակ թերթեր և ամսագրեր։ Քաղաքներում և նույնիսկ որոշ գյուղական շրջաններում պահպանվել է դպրոցների լայն ցանցը (մոտ 200), որտեղ ուսուցումն անցկացվում է ռուսերենով։ Ավելի քան 20 բուհերում գործում են բազմաթիվ ռուսական բաժիններ։

1989թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանում ապրում են ուղիների 6,1 հազար ներկայացուցիչներ, որոնց մեծ մասը բնակվում է Ղաբա-

136

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

լայի շրջանի Նիջ բնակավայրում: Մյուսներն ապրում եե Օղուզ շրջկենտրոնում: Ուդիեերի լեզուն մոտ է լեզգիների լեզվին: Ուդիները (ինքնանվանումը ուտի) ծագել են հնագույն աղվանական ուտի ցեղից, ինչը վկայում է նրանց բնիկության մասին: Ուդիները քրիստոնյա են, ընդ որում հայ-գրի-գորյանական: Այս պատճառով շատ ուդիների անուն-ազգանուններ, կենցաղի որոշ տարրեր, ծեսեր հայկականացվել են: Գործում է ուդիների ազ-գային-մշակութային կենտրոնը, որն աշխատանքներ է տանում ուդիական լեզվի դասագրքերի ստեղծման, ադրբեջանական և համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունները թարգմանելու ուղղությամբ: Ուդիների հոգևոր համայնքը կապ է պահպանում Դոնի Ռոստովում գտնվող Հյուսիսկովկասյան հայ թեմի հետ:

Էթնիկական համակեցության հետաքրքրական օրինակ են իեqիլnյևե-րը: Նրանք ապրում են Ադրբեջանի հյուսիսարևմտյան մասում, Բելոկան, Զաքաթալա (մահմեդականներ) և Կախի (քրիստոնյաներ) շրջանների գյուղերում:

Խորհրդային պաշտոնական վիճակագրության մեջ այս ժողովուրդը կարծես ընդհանրապես չի էլ եղել: Բանն այն է, որ մահմեդական ինգիլոյնե-րը մարդահամարների ժամանակ իրենց նույնացնում են ադրբեջանցիների, իսկ քրիստոնյա ինգիլոյները վրացիների հետ: 1989թ. մարդահամարի համաձայն վերջիններիս թիվը կազմում էր 14,2 հազար մարդ1: Նրանք խոսում են վրացերենի արևելյան բարբառներից մեկով:

Ադրբեջանի հյուսիս-արևելքում հնուց ի վեր ապրում են դաղստանա-լեզու էթնոսների մեծ խմբեր. լեզգիներ, ավարներ, ծախուրներ և այլք: Նրանցից շատերը բնակություն են հաստատել Բաքվում և երկրի այլ քաղաքներում: Լեզգիները, ավարները և ծախուրները սուննի մահմեդականներ են1 2, ինչպես և երկրի հյուսիսում նրանց կողքին ապրող ադրբեջանցիները: Դաղստանալեզու էթնոսների ներկայացուցիչների մեծամասնությունն ազատ տիրապետում է ադրբեջաներենին: Շատ տարածված են ադրբեջանցիների հետ խառն ամուսնությունները:

Ավարները լեզգիներից հետո թվով երկրորդ դաղստանալեզու էթնիկական հանրույթն են Ադրբեջանում: 1989թ. մարդահամարի տվյալներով նրանց թիվը կազմում էր 44,1 հազար մարդ կամ երկրի ընդհանուր բնակչության 0,6%-ը: 1999թ. մարդահամարի տվյալներով ավարների տեսակարար կշիռը չի փոխվել, իսկ թվաքանակը հասել է 50 հազար մարդու: Նրանք բնակություն են հաստատել հիմնականում երկու շրջաններում Բելոկանի

1 Եվրոպայի խորհրդին ներկայացված զեկույցում (2002թ. հունիս) նշված է 14,9 հազար թիվը, ընդ որում փաստաթղթում խոսվում է ոչ թե խնդիրների, այլ վրացիների մասին:

2 Նշված ժողովուրդների մեջ կան և շիա մահմեդականներ:

137

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

և Զաքաթալայի: Այստեղ եե գտնվում հարուստ պատմություն ունեցող ավարական խոշոր գյուղերը Ջարը, Ծիլիբանը, Մածեխը և այլն։ Բոլոր ավարների գրեթե 90%-ը բնակվում է ՌԴ Դաղստանի Հանրապետությունում։ Այստեղ դարգինների հետ միասին նրանք առաջնային դերակատարություն ունեն քաղաքական և տնտեսական կյանքում։ Բելոկան-Զաքաթա-լա գոտում ավարների հայտնվելու ժամանակի հարցը գիտնականները մինչև վերջ դեռևս չեն պարզել։ Համենայնդեպս, ավարներն այս տարածքում վերջնականապես հաստատվել են ХУЦ. սկզբում։ Հենց այդ ժամանակ էլ առանձին ավարական համայնքները միավորվում էին, այսպես կոչված, ջամահաթներում, որոնք ավագանու և զորահրամանատարների կողմից կառավարվող ազատ համայնքների յուրատեսակ դաշնություն էին։ Ջար-Բելոկանի ջամահաթները որպես ռազմաքաղաքական միավորներ, պահ-պանեցին իրենց գոյությունն ընդհուպ մինչև 1830թ. ռուսական նվաճումը։

Ավարական համայնքի շահերն արտահայտելու նպատակով ստեղծվել է շեյխ Շամիլի անվան ընկերությունը, որը վերջին ժամանակներս ակտիվությամբ առանձնապես աչքի չի ընկնում։

Ավարների կողքին Զաքաթալայի շրջանում ապրում է ևս մեկ դաղս-տանալեզու էթնոս ծախուրները: 1989թ. մարդահամարի տվյալներով նրանց թիվն այստեղ 13,3 հազար է։ Այս էթնիկական խմբի տեսակարար կշիռը 1926թ. 0,7%-ից նվազել է մինչև 0,2%-ի' 1989թ.։ 1999թ. մարդահամարով նրանց թիվը մոտ 15 հազար է։ Նրանք հոծ բնակությամբ ապրում են Զաքաթալայի շրջանում։ Հաղորդակցման լեզուն ծախուրերենն է, որը պատկանում է Կովկասյան լեզուների դաղստանյան լեզվաճյուղի հարավարևելյան խմբին։ Ազատ տիրապետում են նաև ադրբեջաներենին։

Ծախուրների ազգածագման մասին տարբեր կարծիքներ կան։ Վարկածներից մեկի համաձայն նրանք ծագում են աղվանական ջիգբա ցեղից, որոնց բնակության տարածքն ընդգրկում է ոչ միայն հյուսիսային Ադրբեջա-նը, այլև հարավային Դաղստանը։ Պատմական աղբյուրներից հայտնի է, որ ավելի քան չորս դար առաջ Սամուր գետի կիրճերից մեկում գտնվող Ծա-խուրի բնակիչները, անցնելով Կովկասյան լեռնաշղթայի արևմտյան լանջերը, հիմնեցին Սարիբաշ ավանը։ Ավելի ուշ նրանք հիմնեցին նաև Իլիսուն, որը դարձավ Իլիսուի սուլթանության կենտրոնը։ Ծախուրների և ադրբեջանցիների կապերը սերտ են և ամուր, սերտաճումն ադրբեջանական հասարակությանն այնքան մեծ է, որ խիստ դժվար է առանձնացնել այս էթնիկական խմբին առանձնահատուկ քաղաքական, սոցիալական և մշակութային խնդիրներ։ Իսկ առկա խնդիրներն ունեն տեղական և ոչ թե համահանրապետական բնույթ։

Ադրբեջանի հյուսիսարևելյան գոտում Ապշերոնի, Խիզայի, Դիվիչին-

138

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

սկի, Ղուբայի շրջաններում ապրում եե ոչ մեծաթիվ ժողովրդի թաթերի խմբեր: Նրանց թիվը մոտ 11 հազար է, հոծ բնակությամբ ապրում եե Խաչ-մազի և Դիվիչինսկի շրջաններում (1989թ. մարդահամարի տվյալներով թաթերը 10 հազարից մի փոքր ավելի էին): Հաղորդակցման լեզուն թաթերենն է, որը պատկանում է իրանական լեզվախմբին, ինչպես նաև ադրբեջաներենը: Նրանք իրանալեզու բնակչության ուղղակի հետնորդներն են, որոնք դեռևս IV^1 Սասանյանների կողմից վերաբնակեցվել էին Ադրբեջա-նի մերձկասպյան շրջաններում:

Ներկայումս ընդունված կարծիքի համաձայն «թաթ» հասկացությունն ի սկզբանե կոնկրետ էթնոնիմ չէր: Թյուրք քոչվորներն այն օգտագործում էին Իրանի և ամբողջ Միջին Արևելքի նստակյաց, հողագործ բնակչության վերաբերյալ: Ադրբեջանում թաթերի առանձին խմբեր այսօր էլ նախընտրում են իրենց անվանել դաղլիններ, պարսեր, լահիջամներ և այլն:

Հարկ է նշել, որ «թաթ»-ը նվաճված նստակյաց բնակչության (գլխավորապես իրանցի) թյուրքական ընդհանրացված անվանումն է, ընդ որում այդ տերմինն ավելի շուտ սոցիալական է, քան էթնիկական: Հենց այսպես էլ նրանք հայտնի են Կենտրոնական Ասիայում, Ղրիմում, Իրանի հյուսիս-արևմուտքում և Արևելյան Կովկասում: Թյուրք-ադրբեջանցիները թաթ էին անվանում Արևելյան Կովկասի իրանցիներին, որոնց նախնիներին Իրանի տիրակալները վերաբնակեցրել էին այս տարածքներում VI^: Նրանք հոծ բնակություն էին կազմում հարավում Ապշերոնից մինչև հյուսիսում Դեր-բենտը: XX դարասկզբին նրանց թիվը հասնում էր մի քանի հարյուր հազարի [13]: Նրանք իրենց թաթ չէին անվանում այդ անվանումը վիրավորական համարելով: Իրենց լեզուն անվանում էին պարսի, պորսի կամ ֆորսի [14]:

«Թաթ» էթնոնիմի տակ խորհրդային մարդահամարների ժամանակ գրանցվում էին գլխավորապես մահմեդական թաթերը: Կովկասյան թաթերի թյուրքացումը սկսվեց XIX^ վերջին: Մեր օրերում այդ գործընթացը գործնականում ավարտվել է, իսկ Ադրբեջանում և Դաղստանում ապրող գրեթե բոլոր թաթերն այսօր չեն խոսում մայրենի պարսկերենով և հաղորդակցվում են ադրբեջաներենով: Ընդ որում նրանք իրենց նույնացնում են ադրբեջանցիների հետ [14, c. 195]:

Մահմեդական թաթերը, հատկապես հանրապետության քաղաքներում մշտական բնակություն հաստատածները, ենթարկվել են ինտենսիվ ուծացման: Նրանց մեծ մասն այսօր իրեն ադրբեջանցի է համարում և չգիտի մայրենի թաթերենը: Այս էթնիկական խմբի համախմբվածության մակար-

1 Թաթերի վերաբնակեցման սկիզբը IV դարին վերագրելն առավել տարածված է ազգագրագետների շրջանում: Թաթերի ազգածագման որոշ հայտնի հետազոտողներ (օր. Բ.Միլլերը) կարծում են, որ ներկայիս Ադրբեջանի և Դաղստանի տարածքներում թաթերի զանգվածային վերաբնակեցումն սկսվել է VI դարում:

139

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

դակը չափազանց ցածր է: Ադրբեջաեի մշակույթի հիմնադրամին կից դեռևս 1980-ակաե թթ. վերջերին-90-ական թթ. սկզբին ստեղծված թաթերի «Ազե-րի» հասարակական միավորումն ակտիվությամբ աչքի չի ընկնում:

Հետաքրքիր է, որ Արևելյան Անդրկովկասում բնակվում էին նաև թա-թախոս հայեր, որոնց նախնիները դեռ վաղ միջնադարում այստեղ հաստատված հայ ռազմական վերաբնակներն են:

Այս խմբի վերջին ներկայացուցիչները (որոնք ապրում էին պատմականորեն ձևավորված իրենց արեալում) 1988թ. բռնի տեղահանվեցին Ադր-բեջանից և այսօր հիմնականում ապրում են Հայաստանում և Հյուսիսային Կովկասում1:

Ադրբեջանի էթնիկական խճապատկերում նշանակալի տեղ են գրավում հրեաները: Այս խումբը բաժանվում է լեռնցի հրեաների (քանի որ նրանք խոսում են թաթերեն, նրանց երբեմն անվանում են նաև հրեա-թա-թեր), որոնք ապրում են այստեղ անհիշելի ժամանակներից, և եվրոպական հրեաների աշքենազի, որոնց այստեղ հայտնվելը կապում են Ռուսաստանի կողմից Կովկասի գաղութացման սկզբի հետ: Խորհրդային ժամանակների մարդահամարներն առանձին գրանցում էին լեռնցի հրեաներին և մնացած բոլոր (ներառյալ վրացական, միջինասիական և ղրիմյան) հրեաներին: Ադրբեջանում լեռնցի հրեաների հայտնվելու վերաբերյալ մասնագետներն առաջ են քաշում տարբեր վարկածներ: Ոմանք նրանց համարում են իրանալեզու ցեղ, որոնք շատ դարեր առաջ խազարներից ընդունել են հու-դայականություն: Ոմանց կարծիքով էլ նրանք հրեաներ են, որոնք երկար ժամանակ ապրել են իրանախոս միջավայրում և փոխառել են այդ լեզուն: Լեռնցի հրեաներ հասկացությունը շրջանառության մեջ են մտցրել ռուս զինվորականները Ճ1ճդ.: Դա բացատրվում էր արևելակովկասյան հրեաներին եվրոպականներից տարբերելու անհրաժեշտությամբ: Ընդ որում «լեռնցի» որոշիչը կապված էր այն բանի հետ, որ այդ ժամանակ ռուսական զինվորական վարչակազմի պաշտոնական գրանցամատյաններում բոլոր կովկասյան ժողովուրդները, անկախ իրենց ավանդական բնակության գոտուց, անվանվում էին լեռնաբնակ: Այդ ժամանակ էլ «լեռնցի հրեաներ» բառակապակցությունը մտավ ազգագրական գրականություն և խորհրդային իշխանության օրոք, երկար ժամանակ, այդ ժողովրդի պաշտոնական անվանումն էր [14, c. 193]:

Ինչպես հետխորհրդային ամբողջ տարածքում, Ադրբեջանում նույնպես վերջին մի քանի տասնամյակներին նկատվում էր հրեաների թվի կրճատման միտում կապված Իսրայել և արևմտյան երկրներ նրանց եռան-

1 Մանրամասն տես Ա.Հակոբյան, «Թաթախոս հայեր. պատմաազգագրական հետազոտություն», Ե., 2002թ., պատմ. գիտ. թեկնածուի կոչման ատենախոսություն:

140

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

դուե արտահոսքի հետ:

Հրեաների թիվն Ադրբեջանում 1939թ. առավելագույն 41,2 հազար մարդուց 1989թ. նվազել է մինչև 25,3 հազարի։ Նրանց տեսակարար կշիռը համապատասխանաբար 1,3-ից նվազել է մինչև 0,4%-ի։ 1999թ. մարդահամարի տվյալներով հրեաների թիվն էլ ավելի է կրճատվել ավելի քան կրկնակի, և հաշվվում է մոտ 9 հազար մարդ։ Չնայած 1979 և 1989թթ. մարդահամարների տվյալների համեմատությունն անսպասելիորեն ցույց տվեց, որ լեռնցի հրեաների թիվն ավելի քան կրկնակի ավելացել է (2,1 հազար մարդուց մինչև 6,1 հազարի), իրականում, սակայն, դա ընդամենը անկատար վիճակագրության արդյունք է, քանի որ քաղաքներում ապրող լեռնցի հրեաներին ավելի վաղ, նրանց կամքին հակառակ, հաշվառում էին որպես պարզապես հրեաներ։

Ադրբեջանի հյուսիս-արևելքում, Ղուբա քաղաքի մերձակայքում գտնվող Կրասնայա սլոբոդա ավանը, որտեղ ապրում է լեռնցի հրեաների հիմնական մասը, վերջին ժամանակներս զգալիորեն զարգացել է։ Սակայն նրա հասուն բնակչության մեծ մասը զբաղված է բիզնեսով երկրի սահմաններից դուրս և հայրենիք է գալիս միայն տոներին, արձակուրդներին և ընտանեկան հանդիսություններին։ Ի տարբերություն Բաքվում ապրող իրենց եվրոպական ազգակիցների, որոնք գլխավորապես ռուսախոս են, գրեթե բոլոր լեռնցի հրեաները ազատ տիրապետում են ադրբեջաներենին և հաճախ հաղորդակցվում են այդ լեզվով։

Չնայած տեղի հրեաները մեծաթիվ չեն, սակայն զգալի հետք են թողել Ադրբեջանի մշակույթի, գիտության և կրթության զարգացման գործում։

1990թ. հիմնվում են «Ադրբեջան-Իսրայել» բարեկամության, ինչպես նաև «Սոխնութ» ընկերությունները։ Ադրբեջանի բուհերում անցկացվում է «Թանախի լեզու» հատուկ դասընթացը։ Բացվում է եբրայերենի բաժինը Բաքվի Ռասուլզադեի անվան պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում։ 1989թ. հրեա երիտասարդների խմբի նախաձեռնությամբ բացվում է «Ալեֆ» ակումբը։ Այստեղ մշտապես սկսում են գործել եբրայերենի դասընթացներ. ստեղծվում են հուդայականության և հրեական մշակույթի ասոցիացիան, հայրենադարձության կենտրոնը։ «Ալեֆ» ակումբն աջակցում էր հրեական կիրակնօրյա «Ալեֆ» դպրոցին։ Սակայն միջոցների անբավարարության պատճառով 1999թ. սկզբին դպրոցը փակվեց։ Այսպիսով, Ադրբեջանում ժողովրդավարացման շնորհիվ հրեաները ինքնադրսևորվելու գրեթե անսահմանափակ հնարավորություններ ստացան։ Սակայն «պերեստրոյկայից» ու ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակն ու տնտեսական անկումը հանգեցրին հրեաների արտագաղթին դեպի ավելի բարեկեցիկ երկրներ [15]։

Ներկայումս հանրապետությունում գործում են մի քանի սինագոգ,

141

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

միջազգային հրեական «Սոխեութ» կազմակերպության բաժանմունքը, «Ադրբեջաե-Իսրայել» ընկերությունը։ Միևնույն ժամանակ, հրեական համայնքների թվաքանակի խիստ կրճատումը բացասաբար է անդրադառնում երկրի մշակութային, տնտեսական և հասարակական կյանքում նրանց ունեցած ազդեցության վրա: Քաղաքական կուսակցությունների գործունեությանը նրանք գրեթե չեն մասնակցում. միայն աշքենազի հրեաների համայնքի վարչության նախագահ Մոշե Բեքերն է, որ ընտրվել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործկոմի կազմում:

Ադրբեջանում ապրում են նաև զգալի թվով թաթարներ: Նրանց մեջ կան ինչպես ղրիմյան, այնպես էլ Վազանի, Նողայի ու Աստրախանի թաթարներ: 1989թ. մարդահամարի տվյալներով նրանց ընդհանուր թիվը (մարդահամարի տվյալներով թաթարական առանձին էթնոսներն ու էթնիկական խմբերը տարբերակված չեն) կազմում է 28,6 հազար: Այդ թիվը գրեթե չէր փոփոխվել 1999թ. մարդահամարի ժամանակ: Ադրբեջանում թաթարների հայտնվելը կապվում է XVI-XVII^. սեֆյան-օսմանյան պատերազմների հետ, որոնց թուրքերի կողմից մասնակցում էին Ղրիմի գիրեյնե-րը: Այնուհետև թաթարների թիվն ավելացել է ի հաշիվ տնտեսական միգրացիայի Բաքվում նավթարդյունաբերության զարգացման հետ կապված: Գրեթե բոլոր ադրբեջանական թաթարները քաղաքաբնակ են:

Խիստ ուծացման ենթարկվելով թաթարներն, այնուամենայնիվ, կարողացել են բավական չափով պահպանել էթնիկական ինքնագիտակցությունը: Այժմ Բաքվում գործում են ազգային-մշակութային «Թուղան թել» կենտրոնը, թաթարական ժողովրդական երգի-պարի համույթը, ամեն տարի նշվում է «Սաբանտույ» ազգային տոնը [7]:

Մինչև 1941թ. Ադր. ԽՍՀ-ում կար նաև գերմանական ազգային փոքրամասնություն, չնայած այս էթնոսին պատկանող անձանց թիվը չէր գերազանցում հանրապետության ընդհանուր ազգային բնակկազմի 1%-ը. «Մեր հանրապետության գերմանացիների պատմության վերջին և բավական ողբերգական էջը դարձավ բռնի տեղահանումը, որը վերջ դրեց նրանց գոյությանը, զարգացմանն ու կենսագործունեությանը Ադրբեջանի տարածքում»: Այստեղ տեղին է նշել, որ մինչպատերազմյան վերջին 1939թ. մարդահամարի արդյունքներով Ադրբեջանում ապրում էին 23.133 գերմանացիներ (բնակչության ընդհանուր թվի 0,7%-ը): Բռնի տեղահանումն իրականացվեց հետևյալ կերպ. 1941թ. հոկտեմբերի 8-ին Պաշտպանության պետական կոմիտեն ընդունեց որոշում (N744cc) «Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԽՍՀ-ներից գերմանացիների վերաբնակեցման մասին», որում նշվում էր. «Վերաբնակեցնել գերմանացի բնակչությանը Վրաստանի ԽՍՀ-ից 23.580 մարդ, Ադրբեջանի ԽՍՀ-ից 22.741 մարդ, Հայաստանի ԽՍՀ-ից 212 մարդ» [16]:

142

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

Վերոնշյալից ելնելով կարելի է արձանագրել, որ ազգային փոքրամասնությունների թվաքաեակի իջեցումը, Ադրբեջանում նրանց դրությունն անխնդիր կամ գրեթե անխնդիր ներկայացնելը դարձել է սովորական, ինչը ներկայիս ԱՀ-ն ժառանգել է նախկին Ադր. ԽՍՀ-ից: Այսպես, օրինակ, Ադր-բեջանի ոչ կիսապաշտոնական փորձագետները լեզգիների վերաբերյալ նշում են, թե «ըստ պաշտոնական վիճակագրության1 երկրում ապրում են 178 հազար լեզգիներ, ինչը կազմում է բնակչության 2%-ը: Սակայն իրականում նրանց թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Սրան համաձայն է նաև փորձագետ Արիֆ Յունուսովը, որի կարծիքով լեզգիների թիվն Ադրբեջա-նում տատանվում է 250-260 հազարի միջակայքում: Խորհրդային ժամանակներում շատ լեզգիներ թաքցնում էին իրենց էթնիկական արմատները փորձելով օգտվել կրթական և սոցիալական ծրագրերից, որոնցից օգտվելու իրավունք, ինչպես լեզգիներն էին կարծում, նրանք չունեին: Լեզգիների համայնքի առջև ծառացած որոշ հիմնախնդիրներ բնորոշ են նաև Ադրբեջանի հեռավոր այլ շրջաններին. անհրաժեշտ չափով զարգացած չեն ենթակա -ռուցվածքներն ու արդյունաբերությունը, առկա է աշխատատեղերի անբավարարություն: Սակայն կան նաև սեփական մշակույթը, պատմությունն ու լեզուն պահպանելու հետ կապված հիմնախնդիրներ: Լեզգիների մայրենի լեզուն խիստ տարբեր է ադրբեջաներենից: Լեզգիերենի ուսուցումը դպրոցներում օտար լեզուների անգլերենի կամ ռուսերենի ուսուցման մակարդակի է, ընդ որում կիրառվում են դասագրքեր, որոնք բերվել են Ռուսաստանից և բոլորովին չեն համապատասխանում տեղի պայմաններին: Ուստի ավելի ու ավելի սակավաթիվ լեզգիներ են խոսում մայրենի լեզվով, մինչդեռ լեզուն բանավոր պատմություն է ու մշակույթ: Ժողովրդական բանաստեղծուհի և լեզգիալեզու «Սամուր» թերթի գլխավոր խմբագիր Սեդագեթ Քերի-մովան ասում է, որ այդ ավանդույթն օրեցօր վերանում է» [17]:

Առանց ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները լուծելու Ադրբեջանը երբեք ժողովրդավարական պետություն չի դառնա: Այսպիսի կարծիք է արտահայտվել Թալիշների ազգային շարժման (ԹԱՇ) դիմումում արված 2006թ. փետրվարի 21-ին մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ, որն ամեն տարի նշվում է ՄԱԿ-ի կողմից, ՅՈԻՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ: «Ադրբեջանը բազմազգ երկիր է, և ժողովրդավարության համար պայքարն այստեղ, բնականաբար, ենթադրում է այստեղ ապրող յուրաքանչյուր ժողովրդի իրավունքների վերականգնում և պաշտպանություն»,- ասվում է դիմումում: Սակայն, ԹԱՇ ներկայացուցիչների կարծիքով, Ադրբեջանում անկախության տարիների ընթացքում, ազգային

1 «Ընդհանրապես Ադրբեջանի վերաբերյալ վիճակագրությունը աչքի չի ընկնում ճշմարտացիությամբ, հակասական է և խճողված» [19, с. 210]:

143

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

փոքրամասնությունների իրավունքների իրականացման ասպարեզում կուտակվել են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Դիմումում նշվում է, որ թալիշ ժողովուրդն այսօր Ադրբեջանում զրկված է մայրենի լեզվով սովորելու և կրթություն ստանալու հնարավորությունից։ «Չնայած թալիշ մտավորականների այս խնդիրը լուծելու ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու բազմաթիվ պահանջներին միայն տարրական 2-րդ և 4-րդ դասարաններում է, այն էլ ֆակուլտատիվ հիմունքներով, դասավանդվում թալիշերենը։ Երկրում ոչ մի բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն չի պատրաստում թալիշական բանասիրության մասնագետներ և ուսուցիչներ»,- ընդգծվում է փաստաթղթում։ Դիմումի հեղինակները դժգոհում են, որ թալիշներն Ադրբեջանում չունեն մայրենի լեզվով էլեկտրոնային, տպագիր, հեռուստատեսային լրատվամիջոցների իրավունք։ Ինչպես երևում է փաստաթղթից, այսօր երկրում մեկամսյա պարբերականությամբ լույս է տեսնում միայն մեկ թալիշերեն թերթ։ Շաբաթը 2 անգամ, 15 րոպե տևողությամբ, ռադիոհաղորդումներ են տրվում թալիշերենով։ ԹԱՇ ակտիվիստները պահանջում են թալիշերենը որպես պաշտոնապես դասավանդվող առարկա, մտցնել Թալիշական շրջանի և թալիշներով հոծ բնակեցված վայրերի միջնակարգ դպրոցների հանրակրթական ծրագրերում, բուհերում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում պատրաստել թալիշերենի մասնագետներ, հանրակրթական դպրոցների և բուհերի համար պատրաստել և հրատա-րակել դասագրքեր թալիշերենով։ Առաջարկվում է նաև Լենքորանի և Բաք-վի պետական համալսարաններում բացել թալիշերենի և թալիշ ժողովրդի պատմության ամբիոններ։ Ցանկություն է հայտնվում Թալիշական շրջանում թալիշերենով ռադիո- և հեռուստաալիքներ բացելու մասին [18]։

Թալիշական սփյուռքի ակտիվիստները պահանջում են անցկացնել երկրի բնակչության մարդահամար։ Դիմումը ստորագրողների կարծիքով այս ամենը թալիշ ժողովրդին թույլ կտա ավելի ակտիվ մասնակցություն ունենալ շրջանի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքին։ «Եթե նույնիսկ հավատալու լինենք թալիշների 76,8 հազար լինելու զավեշտալի թվին, միևնույն է, անհասկանալի է, թե ինչու ադրբեջանական վրացիները (14,9 հազ.) կամ հրեաները (8,9 հազ.) ունեն միջնակարգ դպրոցներ, իսկ թվով նրանց պաշտոնապես գերազանցող թալիշները ոչ։ Ռուսներն Ադրբե-ջանում 141,7 հազար են, և նրանք անգամ բարձրագույն կրթություն են ստանում իրենց լեզվով, իսկ լեզգիները, որ 178 հազար են (կրկին պաշտոնական թիվն ենք նշում), նույնիսկ միջնակարգ կրթական հաստատություն

ռ

չունեն Ադրբեջանում։ Մի թե նման արդարությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի տարածքում ապրող ինչ-որ ազգերի թիկունքին

144

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ. Աղաջաեյան

կաեգեած եե այս կամ այե պետությունները, իսկ թալիշների թիկունքին այդպիսի պետություն չկա» [18]։

Ադրբեջաեի ռուսական համայնքի ներկայացուցիչները նույնպես լիովին բավարարված չեե իրեեց և այլ ազգային փոքրամասնությունների ընդհանուր դրությամբ: 2005թ. արվեցին Ադրբեջաեի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների տեղերի թիվե ավելացնելու առաջին փորձերը, սակայն երկրի կառավարությունն այդ փոփոխություններն անհրաժեշտ չհամարեց: Պատգամավոր Վլադիմիր Տիմոշեեկոյի կարծիքով (ազգությամբ ռուս)1 առաջարկվող փոփոխությունները կարող էիե իրապես բարելավել ազգային փոքրամասնությունների դրությունն Ադրբեջաեում. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում եե, թեև դա փորձում եե քողարկել բոլորի համար ընդհանուր սոցիալ-կենցաղային խնդիրներով» [17]:

Ըստ պաշտոնական տվյալների 1990-92թթ., քաղաքական աեկայուե իրադրության ժամանակահատվածում, հանրապետությունից հեռացան 169 հազար ռուսներ, 150 հազար ուկրաինացիներ, 3 հազար բելառուսեեր: Այնուհետև հեռանում էիե եաև տնտեսական ճգնաժամի պատճառով [19, с. 211]:

1998թ. հունվարի 23-իե ՌԴ Պետդումաե վավերացրեց Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջաեի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ աեվտաեգությաե մասին պայմանագիրը: Մինչև պայմանագրի վավերացումը տրվել էիե հետևյալ փորձագիտական գեահատակաեեերե ու եզրակացությունները, որոնց մի մասե անմիջականորեն առնչվում է մեր հետազոտությանը: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էր այե միտքը, թե կաե «հիմքեր ենթադրելու, որ դրա (պայմանագրի- հեղ.) ընդունումը Պետդումայի կողմից տեղի է ունեցել ռուսաստաեյաե գործադիր իշխանության ճեշմամբ և շահագրգիռ լոբբիստակաե կառույցների (ինչպես էթնիկական, այնպես էլ գործարար, որոնք «կառչել» էիե եավ-թախողովակից) ակնդետ ուշադրության եերքո» [20]:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամների կարծիքով «Պայմանագրի ներածականում հռչակված իր տարածքում ժողովրդավարական իրավական պետություն կառուցելու վճռականությամբ համակվելը հարկադրում է անդրադառնալ մեր երկրեերի միջև հարաբերություններում առկա հիմեախեդիրեերի համախմբին: Առաջին հերթին դրանց թվիե կարելի է դասել ազգային փոքրամաս-

1 Ադրբեջանցի այլ փորձագետներ եշում եե, թե Վ.Տիմոշեեկոե ուկրաինացի է. «... այե ժամանակ, երբ ռուս սպաների գերակշիռ մեծամասնությունը, որ ծառայում էր Ադրբեջաեում տեղակայված խորհրդային զորամասերում, գերադասեց հեռանալ երկրից, շատ ուկրաինացի սպաներ մեացիե և օգեեցիե ձևավորել Ադրբեջաեի ազգային բաեակը: Նրանցից մեկը գեներալ Տիմոշեեկոե, ընտրվել է Միլլի մեջլիսի պատգամավոր» [7]:

145

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

եություեեերի և տարանջատված ժողովուրդեերի (ավարներ և լեզգիներ) հիմեախեդիրեերը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և Ադրբե-ջաեում մշտապես բնակվող ռուս հայրենակիցների, ինչպես եաև ռուսաց լեզվի հիմեախեդիրեերը: Ադրբեջանական կողմե արդեն ազգային փոքրամասնություններին պատկանող աեձաեց իրավունքների ապահովման կոեվեեցիաե ստորագրելիս վերապահում էր արել կոնվենցիային իր մասնակցության մասին այե ծավալով և այե սահմաններում, որոնք չեե հակասում Ադրբեջաեի Հանրապետության սահմանադրությանն ու ազգային օրենսդրությանը1, բայց անգամ այս վերապահումով կոեվեեցիաե մինչև օրս չի աեցել ներպետական բոլոր ընթացակարգերը և կիրարկման մեջ չի մտել: Պայմանագրում հռչակված ազգային փոքրամասնությունների իրավունքները (հոդված 10) կապված Ադրբեջաեի եերքիե օրենսդրության հետ, գործնականում դուրս չեե գալիս մշակութային ինքնավարության շրջանակներից: Պաշտոնական տվյալներով Ադրբեջաեի Հանրապետության կառավարությունում ներկայացված եե միայն ադրբեջանցիները:

Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովումը, ներառյալ քաղաքացիության իրավունքի ձեռքբերումը (պայմանագրի 9-րդ և 11-րդ հոդվածներ) վերագրվել եե այե համաձայեագրերի գործառմաե ոլորտներին, որոնք կնքվելու եե: Ուստի Ռուսաստանի կողմից դրվում է եմաե քայլի նպատակահարմարության հարցը հաշվի առնելով Ադրբեջաեում իրավունքների կիրառման պրակտիկան: Ադրբեջաեից Ռուսաստանի քաղաքացիների և հասարակության կյանքի բոլոր ոլորտներից ռուսերենի աստիճանական դուրսմղման գործելակերպն անհրաժեշտ է դարձնում, որպեսզի Ռուսաստանը հեեց այս ուղղությամբ կենտրոնացնի արտաքին քաղաքական ջաեքերը Ադրբեջաեի հետ հարաբերություններում: Ռուս-ադրբեջաեակաե հարաբերություններում առկա լարվածության խորացումը կաեխելու համար սույն պայմանագրի վավերացմանը պետք է նախորդի արձանագրության մշակումը, որում իրավաբանորեն պարտադ-րող կերպով պետք է ամրագրվեն Ռուսաստանի և Ադրբեջաեի դիրքորո-

1 Ազգային փոքրամասեություեեերիե պատկանող աեձաեց իրավունքների ապահովման 1994թ. կոեվեեցիաե (ԱՊՀ) ստորագրելիս Ադրբեջաեե արել է հետևյալ վերապահումները. 1. «Ադրբեջաեի Հանրապետությունը մասնակցում է «Ազգային փոքրամասեություեեերիե պատկանող աեձաեց իրավունքների ապահովման» կոնվենցիային այե ծավալով և սահմաններում, որոեք չեե հակասում Ադրբեջաեի Հանրապետության սահմանադրությանն ու ազգային օրենսդրությանը»: 2. «Ադրբեջաեի Հանրապետությունն իր համար իրավաբանորեն պարտադիր չի համարում ազգային փոքրամասեություեեերիե պատկանող աեձաեց իրավունքների ապահովման կոնվենցիայի հոդված 13-ի դրույթները» (կոնվենցիայի հոդված 13-ե ամրագրում է, որ «սույե կոնվենցիայի իրագործման վերահսկողությունը դրվում է մարդու իրավունքների գծով հանձնաժողովի վրա, որը հիմնվում է Աեկախ Պետությունների Համագործակցության կանոնադրության 33-րդ հոդվածին համապատասխան»):

146

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

շումեերը թեկուզ հետևյալ հարցերի շուրջ.

1. ռուսերենին տալ Ադրբեջանի Հանրապետության պետական լեզվի կարգավիճակ,

2. Ադրբեջանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համամասնական ներկայացուցչություններ իշխանական մարմիններում,

3. ապահովել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին մյուս կողմի քաղաքացիություն կամ երկակի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքով» [20]։

Կարծիքներ էին արտահայտվում նաև այն մասին, որ «պայմանագիրը չի լուծում Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավական կարգավիճակի, ռուսալեզու զանգվածային լրատվամիջոցներին առնչվող հիմնախնդիրները, ինչը զգալիորեն վատթարացնում է անդրկով-կասյան պետություններում ամենամեծաթիվ ռուսական սփյուռքի կացությունն Ադրբեջանում» (Ս. Կոնստանտինսվ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի աշխարհաքաղաքականության գծով փորձագետ) [20]։

2004թ. փետրվարի 6-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված մոսկովյան հռչակագրում կողմերը, ի թիվս այլոց, համաձայնության են եկել, որ «կօժանդակեն ազգային փոքրամասնությունների էթնիկական, լեզվական, մշակութային և կրոնական ինքնատիպության պահպանմանն ու զարգացմանն ուղղված բարենպաստ պայմանների ապահովմանը»։

Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության գործերով ժամանակավոր հավատարմատար Պ.Բուրդիկինն իր հարցազրույցում կարծիք է հայտնել այն բանի հնարավորության և անհրաժեշտության մասին, որ «մեր սփյուռքերը կարելի է վերածել ժողովրդական դիվանագիտության ակտիվ գործոնի, ինչը կնպաստի միջպետական հարաբերությունների զարգացմանն ու բարելավմանը»։ Նա նշել է, որ ծրագրվում է «առաջիկայում Ադրբեջանի հեռուստահաղորդումների հեռարձակումը Դաղստա-նում (Դերբենտում), որտեղ շատ էթնիկ ադրբեջանցիներ են ապրում» [21]։

2. Ադրբեջաեի կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումը տեղեկատվական ոլորտում

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մայրենի լեզվով տեղեկատվություն ստանալու իրավունքը, մասնավորապես այսպես կոչված անդրսահմանային հեռարձակման միջոցով, Ադրբեջանում

147

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

կրում է սահմանափակ բնույթ: Նշելով «հայ ազգային փոքրամասնության» առկայության մասին1 երկրի պաշտոնական իշխանությունները խոչընդոտում են Ադրբեջանում հայկական հեռուստաալիքների անդրսահմանային հեռարձակումը հավանաբար առաջնորդվելով Ադրբեջանի պետության ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման փաստարկներով։ Դրանով իսկ խախտվում են 1995թ. Շրջանակային կոնվենցիայի դրույթները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի շրջանակներում ձևակերպված հատուկ Հեոուստա-ոադիոհեոարձակումեերում ազգային փոքրամասնությունների լեզուների օգտագործման վերաբերյալ հանձնարարականները (2003թ. հոկտեմբեր):

Շրջանակային կոնվենցիայի 9-րդ հոդվածը պետություններին պարտավորեցնում է «ընդունել, որ ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձի արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է ազատ որևէ կարծիք ունենալու և փոքրամասնության լեզվով տեղեկատվություն ստանալու, տեղեկատվություն և մտքեր փոխանակելու ազատությունը առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից»: Շրջանակային կոնվենցիան սահմանում է նաև, որ չպետք է խտրականություն լինի զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ իրավունքի տրամադրման մեջ: «Մասնակիցներն իրենց իրավական համակարգերի շրջանակներում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար ապահովում են, որպեսզի չենթարկվեն խտրականության զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ իրավունքի տրամադրման մեջ»:

Հեռուստա-ռադիոհեռարձակումեերում փոքրամասնությունների լեզուների օգտագործման վերաբերյալ 2003թ. հանձնարարականները նախատեսում են «անդրսահմանային հեռարձակման ազատ ընդունում ինչպես ուղիղ, այնպես էլ հաղորդման կրկնության կամ վերահեռարձակման միջոցով», ինչը «չպետք է սահմանափակվի լեզվական սկզբունքով»: Որպես այստեղից բխող դրույթ հանձնարարականներում նշվում է, որ «փոքրամասնության լեզվով օտարերկրյա հեռուստահաղորդման մատչելիությունը չի վերացնում երկրի ներսում այդ լեզվով հաղորդումների զարգացմանն աջակցելու վերաբերյալ պետության պարտավորությունը, ինչպես և չի արդա-

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1 Ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ Շրջանակային կոնվենցիայի դրույթների կատարման մասին վերջին զեկույցում պաշտոնական Բաքուն նշել է երկրի տարածքում ավելի քան 120 հազար հայերի առկայության մասին, որոնք «հիմնականում բնակվում են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում: Չնայած Հայաստանի հետ ռազմական հակամարտությանն ու նրա կողմից շարունակվող Ադրբեջանի տարածքների մի մասի բռնազավթմանը, եղած տվյալների համաձայն Լեռնային Ղարաբաղի շրջանից դուրս, այդ թվում Բաքու քաղաքում, ապրում են 30-50 հազար հայեր: Հաղորդակցության լեզուն հայերենն է, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին» (Report Submitted by Azerbaijan Pursuant to Article 25, Paragraph 1 of the Framework Convention For The Protection of National Minorities, Received on 4 June 2002).

148

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

րացեում այդ լեզվով հաղորդումների տևողության կրճատումը» (կետ 13):

Շրջաեակայիե կոնվենցիայի 9-րդ հոդվածի 4-րդ մասով մասնակից պետություններից պահանջվում է «պատշաճ միջոցներ ձեռնարկել հեշտացնելու համար ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ իրավունքը հանդուրժողականության խրախուսման և մշակութային բազմակարծության ապահովման նպատակներով»։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականներից մեկի համաձայն «այն ժամանակ, երբ հանրային հեռարձակողների վրա դրված է հանդուրժողականության և ըմբռնման տարածման պարտականությունը, հեռուստա-ռադիոհեռարձակումն ընդհանուր առմամբ այն մթնոլորտի ստեղծման հզոր ուժ է, որում կարելի է պայքարել անհանդուրժողականության դեմ»1:

Անդրսահմանային հեռահաղորդումների ազատ ընդունումը ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքն է ազատ և խաղաղ անդրսահմանային շփումներ հաստատել և պահպանել հատկապես այն անձանց հետ, ովքեր նրանց հետ ունեն ընդհանուր էթնիկական, մշակութային, լեզվական կամ հոգևոր ժառանգություն, ինչպես նշված է Շրջանակային կոնվենցիայի 17-րդ հոդվածում: Անդրսահմանային հեռուստատեսության մասին 1989թ. Եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ մասնակից պետություններն «ապահովում են այն ծրագրերի ընդունման ազատությունը, որոնք համապատասխանում են սույն կոնվենցիայի դրույթներին, և չեն սահմանափակում իրենց տարածքում դրանց վերահեռարձակումը»:

Ի լրումն ասվածի Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների 1992թ. եվրոպական խարտիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «մասնակիցները պարտավորվում են երաշխավորել հարևան երկրներից ռադիո- և հեռուստահաղորդումների ուղիղ ընդունման ազատությունը այն լեզվով, որը նույնն է կամ մոտ է տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզվին, և չխոչընդոտել հարևան երկրներից այդ լեզվով ռադիո- և հեռուստահաղորդումների վերահեռարձակմանը»:

Մարդու իրավունքների կոմիտեին (ստեղծվել է 1966թ. դեկտեմբերի 19-ին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի ֆակուլտատիվ արձանագրության համապատասխան) ազգային փոքրամասնությունների պաշտպանության ըստ նշված պակտի ստանձնած

1 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի NR (97) 21 հանձնարարականի հավելվածը «Զանգվածային լրատվամիջոցների և հանդուրժողականության մթնոլորտի զարգացման մասին» (կետ 5):

149

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

պարտավորություեեերի1 կատարման մասին տված երկրորդ զեկույցում Ադրբեջաեը նշել է, որ երկրի տարածքում «տրվում են ռադիո- և հեռուստատեսային հաղորդումներ, հրատարակվում եե գրքեր, ամսագրեր և թերթեր հանրապետությունում բնակվող տարբեր փոքրամասնությունների լեզուներով [22]: Այսպես, քրդերեն, լեզգիերեն, թալիշերեն, վրացերեն, ռուսերեն, հայերեն լեզուներով1 2 հանրապետական ռադիոյում կազմակերպվել եե կանոնավոր ռադիոհաղորդումներ, որոնք ֆինանսավորվել եե պետական բյուջեից: Ամբողջ ծավալով հեռարձակվում եե ռուսաստաեյաե ОРТ, РТР, НТВ, թուրքական TRT1, Նարգիզ TV, TGRT, CTB ալիքները: Ադրբեջաեում կաե եաև մի քաեի մասնավոր հեռուստառադիոըեկերություեեեր, պետական հեռուստաալիքե ուեի ծրագիր աեգլերեե լեզվով»3 (զեկույցի 651-րդ կետ):

Եվրոպայի խորհուրդ մտնելիս Ադրբեջաեի Հանրապետությունն ստաեձեել է մի շարք պարտավորություեեեր, որոնցից կարելի է եշել հետևյալները. 1. երաշխավորել կարծիքներ արտահայտելու ազատությունը և զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների անկախությունը և, մասնավորապես, բացառել ԶԼՄ ազատությունը սահմաեափակելուե ուղղված վարչական միջոցների կիրառումը, 2. ազգային հեռուստաալիքը վերափոխել հանրայինի, որի կառավարումն իրականացնելու է կառավարիչների աեկախ խորհուրդը, 3. Եվրոպայի խորհուրդ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ընդունել օրենք փոքրամասնությունների մասին, որը կլրացեեր սահմանադրության և քրեական օրենսգրքի խտրականության անթույլատրելիության մասին դրույթը և իրենով կփոխարիներ ազգային փոքրամասնությունների մասին նախագահական հրամանը:

Առաջին պարտավորության վերաբերյալ Ադրբեջաեի քաղաքականությունը հայտեի է և արժանացել է միջազգային կառավարական և հասարակական կազմակերպությունների քննադատությանը: Երկրորդ պարտավորությունը, որը հարաբերակցվում է առաջինին, կատարվել է ձևականորեն, իսկ բովանդակային առումով ակնկալիքները դեռ չեե իրականացել.

1 Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասիե 1966թ. միջազգային պակտի հոդված 27:

2 Հետաքրքիր է, թե ինչպես է սա առնչվում և «հարմարվում» Ադրբեջաեի պետության և ադրբեջանական հասարակության բացարձակ անհանդուրժողականությանն ամեե հայկականի նկատմամբ: «Վստահաբար կարելի է խոսել այե մասիե, որ զեղծվում եե հայերի թվաքաեակե ու երաեց մասիե այլ տեղեկություններ: Մեր ունեցած տեղեկություններով հայուհիները Բաքվում ոչ միայե չեե խոսում հայերեն, այլև փորձում եե առավելագույնս աեեկատ կյաեք վարել: Եթե երաեք հնարավորություն ուեեեայիե, նույնիսկ հարևաններից կթաքցեեիե իրենց հայկական ծագումը: Ավելին, հայտեի եե առանձին դեպքեր, երբ երաեց ընտանիքները ցանկացել եե տեղափոխվել, փոխել բնակարանները, որպեսզի նոր տեղում թաքցնեն իրենց մոր կամ կնոջ ազգային պատկանելությունը» [11, с. 100].

3 «Հեռուստառադիոհաղորդումեերի ազգային խորհրդից ստացված տեղեկատվության համաձայն Ադրբեջաեում կաե 5 համահանրապետական հեռուստաըեկերություեեեր (4-ը մասնավոր, 1-ը պետական) և 12 տարածքային հեռուստաըեկերություեեեր: Եթեր եե դուրս գալիս 7 մասնավոր ռադիոըեկերություե-եեր (գրեթե բոլորը երաժշտակաե-զվարճալի)» [23 с. 67]):

150

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

«...2003թ. վերջին Եվրոպայի խորհրդի ճեշմամբ Միլլի մեջլիսը (Ադրբեջաեի խորհրդարանը) ընդունեց օրենք Հանրային հեռուստատեսության մասին: Օրենքում, ի թիվս այլոց, ասվում է. «Պաշտոնական տեղեկատվությունը պետք է հաղորդվի անհապաղ և առանց կրճատումների»: Սրան կարելի է հավելել, որ Միլլի մեջլիս է մտցվել «Տեղեկատվության ազատության մասին» օրինագիծը, որը պետք է օգնի լրագրողներին անհապաղ տեղեկատվություն ստանալ կառավարական շրջանակներից: Սակայն Հանրային հեռուստատեսության մասին այդ նույն օրենքի համաձայն Հանրային հեռուստատեսության կառավարիչների խորհրդի անդամներին որոշելու է մրցութային հանձնաժողովը, որն ստեղծվում է գործադիր իշխանության համապատասխան մարմնի կողմից: Շրջանակը փակվեց. «հանրայինը» վերածվեց «քաղաքական իշխանությունից կախյալի». ըստ էության, «հանրայինը» չկար և այժմ էլ չկա» [23, с. 64]:

Երրորդ պարտավորության վերաբերյալ, որն անմիջականորեն առնչվում էր ազգային փոքրամասնությունների իրավունքի հետ, նշենք, որ փոքրամասնությունների իրավունքներին նվիրված «Մշակութային բազմազանությունը և զարգացումը Կենտրոնական Ասիայում» ենթատարածաշրջա-նային սեմինարում (2004թ. հոկտեմբերի 27-30, Բիշքեք) փոքրամասնությունների հիմնախնդիրների գծով միջազգային կովկասյան հիմնադրամը ներկայացնող Ն.Քամալադդինովը մասնակիցներին տեղեկացրեց, որ Ադր-բեջանը ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիայի մասնակից է: Չնայած փոքրամասնությունների մասին Ադրբեջանում որևէ օրենք չի ընդունվել, ինը հոդվածից բաղկացած օրինագիծ, այնուամենայնիվ, իրականում գոյություն ուներ: Ն.Քամալադդինովի կարծիքով նման օրենք, հնարավոր է, կընդունվի հետագայում, թեև դա էլ դժվար թե իրականում հանգեցնի փոքրամասնությունների պաշտպանության բարելավմանը կամ ուժեղացմանը: Պատասխանելով այն հարցին, թե ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մասնակցում են պետական ծառայությունների աշխատանքներին, Ն.Քամալադդինովը հայտարարեց, որ Ադրբեջանի խորհրդարանում էթնիկական խմբերի համար ձայների տեղ չկա [24]:

3. Քարոզչությունը և դրա դրսևորումները Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում

Ադրբեջանի կողմից Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին 1995թ. Շրջանակային կոնվենցիայի վավերացման ժամանակ հռչակվեց, որ «Շրջանակային կոնվենցիայի վավերացումը և դրա դրույթնե-

151

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

րի իրականացումը բացառում եե Ադրբեջաեի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, նրա ներքին ու արտաքին անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողություն»1:

Շրջանակային կոնվենցիայի (2002թ.) դրույթների իրականացման վերաբերյալ վերոնշյալ զեկույցում կոնվենցիայի 21-րդ հոդվածի իր «մեկ-եաբաեություեեերում» Ադրբեջանը բաց չթողեց հնարավորությունը (հերթական անգամ) շեղվելու որոշակիությունից և ամբողջովին կենտրոնացավ իրեն հարազատ թեմայի վրա, որն է պետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը որպես ներկայիս Ադրբեջանի արտաքին և ներքին քաղաքականության հարցերի հարց: Զեկույցում հիշատակվել էր այն մասին, որ «Ադրբեջանի Հանրապետությունը ելնում է նրանից, որ ամենաշատ խնդիրներ առաջանում են այն դեպքերում, երբ արտաքին ուժերի հիմնականում «մայր երկրի» կողմից հրահրվող ազգային կամ էթնիկական փոքրամասնությունը պահանջում է ինքնորոշում անջատվելու կամ սահմանների վերափոխման ճանապարհով: Ընդ որում նման դեպքերում փոքրամասնությունների կողմից էթնիկական նացիոնալիզմի քաղաքականության գրեթե անխուսափելի հետևանքն է այն, որ վերջիններս փորձում են ազատվել իրենց տարածքում ապրող այլ էթնիկական խմբերի ներկայացուցիչներից էթնիկական «մաքուր» կազմ ունենալու, սահմանների վերանայման նպատակով, որպեսզի միանան հարևան պետությանը, որի բնակչության մեծամասնությունը պատկանում է այդ նույն էթնիկական խմբին: ... Հակամարտությունների կարգավորումը, որոնցում ներգրավված են ազգային փոքրամասնություններ, պետք է հիմնվի առաջին հերթին պետության տարածքային ամբողջականության վերականգնման ու անձեռնմխելիության և նրա տարածքում ապրող ազգային փոքրամասնության ինքնության պահպանման ու քաջալերման վրա»:

Տպավորությունն այնպիսին է, որ ինչի մասին էլ որ խոսք լինի, Ադր-բեջանը, հատկապես եթե ևս մեկ հնարավորություն ունի ելույթ ունենալ միջազգային կազմակերպության ամբիոնից, ի վերջո, ամեն ինչ հանգեցնում է երկրի տարածքային ամբողջականության պահպանման գերակայությանը և, այսպես թե այնպես, արվում են թափանցիկ ակնարկներ հայ «ազգային փոքրամասնության» անջատողականության մասին «ժողովրդավարական» Ադրբեջանի կազմում: Երբ խոսում են սահմանների վերանայման մասին, «որպեսզի միանան հարևան պետությանը, որի բնակչության

1 Declaration contained in the instrument of accession deposited on 26 June 2000: «The Republic of Azerbaijan, confirming its adherence to the universal values and respecting human rights and fundamental freedoms, declares that the ratification of the Framework Convention for the Protection of National Minorities and implementation of its provisions do not imply any right to engage in any activity violating the territorial integrity and sovereignty, or internal and international security of the Republic of Azerbaijan» (www.coe.int).

152

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

մեծամասնությունը պատկանում է այդ նույն էթնիկական խմբին», նույնպես թափանցիկ կերպով շոշափվում է ադրբեջանական ղեկավարության սիրած թեման «ագրեսիա» Հայաստանի Հանրապետության կողմից։

Ադրբեջանի Հանրապետությունում պետք է հասկանան ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց մոտեցման (որպես պոտենցիալ անջատողական էթնոմշակութային հանրություն, որ կասկածվում է դեպի «մայր երկիր» ձգտման մեջ) ողջ անհեռանկարայնությունն ու վնասակարությունը առաջին հերթին իրենց համար։ Լեզգիների, ավարների և ծա-խուրների համար նման «մայր երկիր» է Դաղստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում, ինգիլոյների (վրացի) համար ինքնիշխան և անկախ Վրաստանը, թալիշների համար հնարավոր է, որ Իրանն է ավելի շատ «մայր երկիր», քան Ադրբեջանի Հանրապետությունը, որն ավելի շատ ասիմիլացնող է, քան ինտեգրող։ Եթե վերջինս «մայր երկրի» հետ անմիջական տարածքային սահման ունեցող իր ազգային փոքրամասնությունները դիտարկի այս տեսանկյունից, ապա միջազգային իրավական պարտավորությունների ստանձնումը կկրի ձևական բնույթ առանց իր տարածքում եվրոպական իրավական սկզբունքների և նորմերի ընկալման և իրականացման իրական ու տքնաջան աշխատանքի։ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները կձգտեն դեպի իրենց «մայր երկրները» առաջնային համարելով իրենց էթնիկական ինքնությունը և ոչ թե քաղաքացիական պատկանելությունն այն պետությանը, որը ձևականորեն է վերաբերվում միջազգային իրավական չափանիշների իրականացմանը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Միայն ընդհանուր պատմության, լեզվի ու մշակույթի հիման վրա ձևավորվող ազգային ինքնագիտակցությունը, միայն մեկ ազգին պատկանելության գիտակցությունն է, որ հարկադրում է իրարից հեռու գտնվող մարդկանց, որ ցրված են հեռավոր վայրերում, զգալ փոխադարձ քաղաքական պատասխանատվություն։ Միայն այսպես են քաղաքացիներն իրենց սկսում տեսնել իբրև մեկ ամբողջի մասեր, որքան էլ աբստրակտ իրավաբանական տերմիններով դա արտահայտվի [25]։

Անընդունելի է, երբ ազգային փոքրամասնությունը դրվում է ընտրության (կա մ «մայր երկիր», կա մ քաղաքացիական պատկանելության երկիր), երկընտրանքի (կա մ «անջատողականություն», կա մ «պասիվ ձուլում») առջև։

Հետխորհրդրային տարածքում ստեղծված իրավաքաղաքական պայմաններում սփյուռքի1 հավաքական ինքնությունն ստանում է նոր իմաստ,

1 Սփյուռք ասելով այստեղ հասկացվում է էթնոմշակութային հանրությունը, որում դրսևորվում են ազգային փոքրամասնության բոլոր բնութագրերը։

153

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

որում կարելի է առանձնացնել մի քաեի կողմնորոշիչներ. ա) մայր էթնոսի և համապատասխան հանրապետության կամ պետության մշակույթը, բ) սեփական էթնոմշակութային հանրության մշակույթը, որն այսպես թե այնպես մոտ է մայրականին: Մեր կարծիքով սփյուռքի համար կարևորագույնը ոչ թե մշակութային ինքնորոշման ոլորտում այլընտրանքային ընտրության խնդիրն է, այլ նշված մշակութային կողմնորոշիչների համատեղումն ու սփյուռքյան մշակույթի հատուկ սինկրետիկ տեսակի ստեղծումը [1, c. 186]:

Ասվածին կարելի է հավելել, որ սիեկրետութjուեե անհրաժեշտաբար պետք է ներկայացված լինի ոչ միայն մշակութային համատեքստում, այլև պետք է տանի դեպի ազգային փոքրամասնությունների իրավաքաղաքա-կան ինտեգրվածություն քաղաքացիական պատկանելության երկրի ժողովրդավարական հասարակական-քաղաքական դաշտում:

Մայիս, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Аствацатурова М. А, Диаспоры: этнокультурная идентичность национальных меньшинств (возможные теоретические модели) // Диаспора, 2003, № 2, С. 184.

2. Асим Оку, Иран может взорвать Азербайджан изнутри. http://www.axisglobe-ru.com. 30.06.2005 г.

3. Асбверн Эйде, Глобальный и региональный подходы к ситуациям, включающим меньшинства // Заполняя рамки (пять лет мониторинга Рамочной конвенции по защите национальных меньшинств) - Тб., 2004, с. 37.

4. Борис Цилевич, Рамочная конвенция в контексте Совета Европы // Заполняя рамки (пять лет мониторинга Рамочной конвенции о защите национальных меньшинств) – Тб., 2004, с. 14.

5. Ямсков А., Традиционное землепользование кочевников исторического Карабаха и современный армяно-азербайджанский конфликт // Фактор этноконфессио-нальной самобытности в постсоветском пространстве, М., 1998, с. 175-176.

6. Бадалов Р, Демократия в Азербайджане: начало XXI века // Диаспора, нефть и розы. Чем живут страны Южного Кавказа, Ер., 2005, с. 24.

7. Расим Мусабеков, Становление независимого азербайджанского государства и этнические меньшинства. http://www.sakharov-center.ru/azrus/az_012.htm.

8. Вартанян А., Ирано-азербайджанские отношения: диалог с переменным успехом. http://www.iimes.ru. 27.03.2006 г.

9. Гюлылен Пашаева, Вопросы языковой политики в независимом Азербайджане http://www.cidcm.umd.edu/partners/159.htm.

154

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

10. Джафаров Т, Джарчиева И., Решение языковых проблем в современном Азербайджане. http://www.ostu.ru/conf/ruslang2005/trend5/jafarov.htm.

11. Грануш Харатян, Проблемы этнического выживания национальных меньшинств Азербайджана // «Спектр», Вопросы региональной безопасности, 2005, № 2, с. 99.

12. Румянцев С., Влияние урбанизации на становление социальной структуры азербайджанского общества // Центральная Азия и Кавказ, 2004, № 3 (33), с. 126.

13. Миллер Б., Таты, их расселение и говоры (материалы и вопросы), Баку, 1929, с. 7.

14. Семенов И, Горские евреи Кавказа. Некоторые аспекты этнической идентификации // Центральная Азия и Кавказ, 2003, № 3 (27), с. 194 – 195.

15. Беккер М, Евреи в Азербайджане: история и перспективы // Центральная Азия и Кавказ, 2000, № 2 (8), с. 270.

16. Зейналова С, Немцы в Азербайджане: ретроспективный анализ // Центральная Азия и Кавказ, 2005, № 6 (42), с. 170.

17. Лейла Амирова, Азербайджанские лезгины равнодушны к выборам // Институт по освещению проблем войны и мира (IWPR), № 307, 6 октября, 2005). http:// www.iwpr.net.

18. http://tolishpress.com/index.php/ 14.03.2006 г.

19. Абасов А., Демографические процессы и анализ гендерной ситуации в Азербайджане // Центральная Азия и Кавказ, 2001, № 2 (14).

20. Из экспертных оценок и заключений по договору между Российской Федерацией и Азербайджанской Республикой http://www.slavmir.ru/arhiv98/sib03jan.htm#1.

21. Газета «Право выбора» (Азербайджан), № 4, апрель 2005г., http://www.embrus-az.com/rus-az.html.

22. Комитет по правам человека, рассмотрение докладов, представленных государ-ствами-участниками в соответствии со статьёй 40 Международного пакта о гражданских и политических правах, Азербайджан (2000), CCPR/C/AZE/99/2. http:// www1.umn.edu/humanrts/russian/hrcommittee /Rhrcrprt-azerbaijan2000.html.

23. Мамедли З, СМИ Азербайджана: пять горьких истин и одна надежда // Диаспора, нефть и розы. Чем живут страны Южного Кавказа, Ер., 2005.

24. http://www.ohchr.org/english/issues/minorities/docs/2005-wp.2-rus.doc.

25. Юрген Хабермас, Европейское национальное государство: его достижения и пределы. О прошлом и будущем суверенитета и гражданства // Нации и национализм. Сборник статей, М., 2002, с. 369.

155

Մ Աղաջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

НАЦИОНАЛЬНЫЕ МЕНЬШИНСТВА АЗЕРБАЙДЖАНА: ПОЛИТИКО-ПРАВОВЫЕ АСПЕКТЫ

Михаил Агаджанян

Резюме

Одним из главных показателей стремления многонациональных республик бывшего Союза ССР к построению правового государства можно считать продуманную и эффективно реализуемую политику по обеспечению достойного представительства своих граждан, вне зависимости от их национальной принадлежности, во всех сферах общественно-политической жизни новых постсоветских государств. Общий каркас национальной политики государства должен строиться на основе международно-правовых стандартов в сфере обеспечения указанного достойного представительства, с обязательным соблюдением и реальным осуществлением принятых на себя в рамках международных организаций или соглашений обязательств в сфере защиты национальных меньшинств. В целом можно сказать, что в идеале необходимо стремиться к тому, чтобы о защите национальных меньшинств говорилось только в исключительных случаях и обеспечение прав и свобод лиц, принадлежащих к меньшинствам, представлялось как само собой разумеющееся положение вещей.

Приходится констатировать большой пропагандистский настрой нынешнего Азербайджана, который, по всей видимости, становится нормой жизни молодой азербайджанской государственности. На одной пропаганде «здорового национального образа жизни» современного Азербайджана, которая вовсю работает в международных институтах, невозможно создать эффективную внутригосударственную систему интегрированности национальных меньшинств в политико-правовую, социально-экономическую, культурную ткань жизнеспособного государства. По нашему мнению, большая доля «искусственности» появления государства с названием Азербайджан на современной политической карте мира, заложенная ещё в самом начале 20-х годов XX века, тем более ощущается на пространстве нынешней Азербайджанской Республики. Одной из составляющих этой «искусственности» выступает национальная нетолерантность азербайджанской политической элиты. Построенная по клановому принципу, она по определению не может твёрдо стоять на принципах достойного представительства национальных меньшинств в об-

156

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մ Աղաջաեյան

щественно-политической, государственной жизни республики.

Принципы ассимиляции национальных меньшинств явно преобладают над принципами их интеграции, националистический настрой политический элиты передается общественности, возведение принципа территориальной целостности в ранг панацеи от всех объективных аргументов о несоблюдении норм в сфере защиты национальных меньшинств смещает поле для конкретного политико-правового разговора в сторону ни к чему не обязывающей пропагандистской риторики.

В целом, можно отметить, что защита национальных меньшинств на территории нынешнего Азербайджана во многих случаях приносится в жертву геополитическим и геоэкономическим интересам крупных региональных и глобальных держав, а голос международных институциональных инстанций теряется на этом фоне.

157

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.