Научная статья на тему 'Արդի Վրաստանի ներքին քաղաքականությունը'

Արդի Վրաստանի ներքին քաղաքականությունը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
352
61
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Հրանա Միքայեցան

1991թ. անկախության ձեռքբերումից հետո Վրաստանը հայտնվեց քաոսի իրավիճակում: Տնտեսությունը լիովին փլուզվեց լրջագույն մի շարք խնդիրների հետևանքով. Աբխազիայի Օսիայի հետ պարտությամբ ավարտված պատերազմ, քաղաքացիական պատերազմ, կառավարման նախկին համակարգի փլուզում: Գումարվեց նաև այն ժամանակվա իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականությունը, այդ թվում Շևարդնաձեի նախաձեռնությունը` դրամական միջոցները դնել Խնայբանկում` գումարը կրկնապատկելու խոստումով: Արդյունքում`Վրաստանի տնտեսությունը փաստորեն սնանկացավ, ընդ որում` ճգնաժամից դուրս չի եկել ցայսօր: Հոդվածը նվիրված է այս վրացական հետագա իրողությունների ուսումնասիրությանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

После обретения независимости в 1991г. Грузия оказалась в хаосе. Экономика страны полностью развалилась вследствие ряда серьезнейших проблем: завершившаяся поражением война с Абхазией и Южной Осетией, гражданская война, распад бывшей управленческой системы, плюс неправильная политика властей того времени. Между тем, Грузия стремится к объединению, чего отчасти добилась, несмотря на то, что потеряла Абхазию и Южную Осетию. В Грузии ярко выражена боязнь потери территорий и дальнейшего развала страны. Антироссийская риторика остается одним из основных политических аргументов во всех обсуждениях, хотя оппозиция пытается каким-то образом ослабить напряженность в российско-грузинских отношениях. Роль политической оппозиции стабильна, в то время как роль Грузинской православной церкви может возрасти. Статья посвящена всестороннему изучению социально-экономических, военных, религиозных вопросов, внутренней и внешней политике Грузии.

Текст научной работы на тему «Արդի Վրաստանի ներքին քաղաքականությունը»

ԱՐԴԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հրանա Միքայեցան

1991թ. անկախության ձեռքբերումից հեաո Վրաստանը հայտնվեց քաոսի իրավիճակում: Տնտեսությունը լիովին փլուզվեց լրջագույն մի շարք խնդիրների հետևանքով. Աբխազիայի և Օսիայի հետ պարտությամբ ավարտված պատերազմ, քաղաքացիական պատերազմ, կառավարման նախկին համակարգի փլուզում: Գումարվեց նաև այն ժամանակվա իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականությունը, այդ թվում Շևարդնաձեի նախաձեռնությունը' դրամական միջոցները դնել Խնայբանկում' գումարը կրկնապատկելու խոստումով: Արդյունքում' Վրաստանի տնտեսությունը փաստորեն սնանկացավ, ընդ որում' ճգնաժամից դուրս չի եկել ցայսօր1: Հոդվածը նվիրված է այս և վրացական հետագա իրողությունների ուսումնասիրությանը։

1. Վրաաոանի ներքին քաղաքականությունը մինչև Սահակաշւիին

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան զգալի տարբերությամբ հաղթեց ընտրություններում' հավաքելով ձայների 86%-ը1 2: Մի քանի ամիս անց նրա վարած համընդհանուր ոչ ճիշտ գծի պատճառով Գամսախուր-դիայի վարկանիշն զգալիորեն ընկավ, ուժեղացավ նրա ընդդիմությունը, և քաղաքացիական պատերազմ սկսվեց, ինչը ցավալի հետևանքներ ունեցավ Վրաստանի համար: Շուտով Վրաստան եկավ Էդուարդ Շևարդնաձեն, որն իր հերթին հավաքեց մոտ 80%:

Շևարդնաձեի օրոք կլանայնությունը Վրաստանում հատկապես ակնհայտ էր. նրա կուսակցությունը բաղկացած էր երկու խմբից' «հին կերտված-քի» մարդկանցից (նրա ընկերներն ու հարազատները) և երիտասարդ ռեֆորմատորներից: Շևարդնաձեի ռեժիմն իր հիմնական նվաճումն էր համարում կայունության ձեռքբերումը, ընդ որում' խոստացված տնտեսական զարգա-

1 Հարավային Կովկասի հանրապետությունների մեջ միայն Վրաստանն այդպես էլ չկարողացավ հաղթահարել խորհրդային ժամանակվա տնտեսական զարգացման շեմը: Այսպես, 2007թ. գներով բնակչության մեկ շնչի գնողունակությունը Վրացական ԽՍՀ-ում 1985թ. կազմել է $7604, իսկ 2007-ին' $4400: Համեմատության համար. Հայաստանում 2007թ. այն կազմել է $5693: Վրաստանից բացի խորհրդային ցուցանիշներին չեն հասել նաև Ուկրաինան, Մոլդովան, Ղրղըզստանը, Տաջիկստանը: Տես UNPD HDI (Human Develope-ment Index) 2009 Complete report, pp 195-198, Table "Economy and inequality”.

2 Фатех Вергасов. Гамсахурдиа. — Псевдология (Pseudology.org), 17.03.2007. — № 0241.

45

Հ. Միքայհլաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

ցումե այ դպես էլ տեղի չունեցավ1: Վրաստաեի կառավարական «Վրաստաեի քաղաքացիների միությ ուե» կուսակցությ աե ռեֆորմատորների թևում երաեք էիե, ովքեր հետագայում դարձան ապագա հեղափոխության առաջնորդները' Զուրաբ Ժվաեիա, Նիեո Բուրջաեաձե, Միխայիլ Սահակաշվիլի, Վաեո Մերա-բիշվիլի, Գիա Բոկերիա և շատ ուրիշներ: Զուրաբ Ժվաեիաե և Նիեո Բուրջա-եաձեե հասցրին լինել խորհրդարանի նախագահներ, Միխայիլ Սահակաշվի-լիե' արդարադատության նախարար: Ի դեպ, հետխորհրդայիե տարածքին բավական բնորոշ է, որ երիտասարդ ռեֆորմատորների շրջանակներից եախ-կիե բարձրաստիճան չինովնիկները դառնում եե ընդդիմադիրներ և պահանջում հեղափոխական ճանապարհով փոխել երկրի իշխանությունը:

1990-ակաե թթ. Վրաստաեը եմաե էր հետխորհրդայիե շատ երկրեերիե. աստիճանավորների կամայականություն, զանգվածային կոռուպցիա, միջազգային դրամաշնորհների և հումանիտար օգնության (որը Վրաստաեե ստանում էր բավական երկար ժամանակ) թալաե: Ինչպես եաև հացի քարտեր ու հերթեր, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ, խարույկներ բակերում և էլի եմաե շատ բաներ: Վրաստաեը սառեցված երկու հակամարտություն ուներ' Աբխազիա և Հարավային Օսիա: Երկու դեպքում էլ հանրապետությունը պարտվող կողմ դուրս եկավ. պատճառներին անդրադարձը դուրս է հոդվածի շրջանակներից:

1990-ակաե թթ. առաջին կեսիե Վրաստաեում իսկական քաոս էր տիրում. մաեր «իշխանները» վերահսկում էիե երկրի մեծ մասը, ապահովված չէր ճանապարհների աեվտաեգություեը, գույքի անձեռնմխելիությունը և, առհասարակ, քաղաքացիների կյանքի աեվտաեգություեը. մեծ էր հանցավորության և քրեական տարրերի տարածման աստիճանը: Բացի այդ, բոլորովին չէր վերահսկվում Ասլաե Աբաշիձեի Աջարիաե. դա այե ժամաեակվա Վրաստաեի մի առաեձիե երևույթ էր:

Ասլաե Աբաշիձեե 1991թ. Աջարիայի ղեկավարի պաշտոեիե առաջադրվեց Վրաստաեի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմից1 2: Աբաշիձեե Աջա-րիայում ստեղծեց «քվազիպետությաե» մոդել: Այե բնութագրող մի քաեի փաստ.

1. կառավարման ողջ ընթացքում Աբաշիձեե Վրաստաեի կենտրոնական բյուջե չի փոխանցել և ոչ մի սեեթ,

2. Աբաշիձեիե հաջողվեց խուսափել քաղաքացիական պատերազմից Աջա-րիայում' Ռուսաստանի աջակցության շնորհիվ,

1 Այսպես, 1996-1997թթ. տետեսակաե աճը փոխարինվեց լճացմամբ: 1996 և 1997թթ. Վրաստաեի տնտեսությունն աճեց 110-111%-ով, իսկ 1998-2002թթ. տետեսակաե աճը կազմում էր տարեկան 1-5%, իեչը երկրի բնակիչները չէիե զգում: Տե ս Статистический комитет СНГ, Грузия. cisstat.org/rus/georg.html; Департамент статистики министерства экономического развития Грузии, statistics.ge.

2 Զվիադ Գամսախուրդիաե այե ժամանակ հայտարարեց պատգամավորներին. «Նա, ով աջակցում է Վրաս-տաեի անկախությանը, քվեարկում է Ասլաե Աբաշիձեի ընտրության օգտիե»:

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Հ. Միքայելան

3. Աջարիաե փաստական պետական սահման և սահմաեակետեր ուներ ոչ միայ ն Թուրքիայ ի, այ լ նաև մնացյ ալ Վրաստանի հետ,

4. Աջարիան ուներ սովորական պետությ ունում գործող պետական կառույ ց-ների մեծամասնության նմանակներ' սեփական խորհրդարան, զինված ուժեր' կազմված Վրաստանի ԶՈւ 25-րդ բրիգադից, ընդ որում' նրանց թվաքանակը վրացական չափանիշներով բավական մեծ էր' մոտ 3.000,

5. նավահանգստի և ծովից եկող ու դեպի Թուրքիա տարանցումից ստացվող բոլոր եկամուտների վերահսկողություն հետխորհրդային ողջ տարածքի համար,

6. Աջարիան տնտեսական կոլապսի մեջ չէր,

7. Աբաշիձեի ռեժիմն, ըստ էության, ուներ արտգործնախարարություն Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գրասենյակի ցուցանակի ներքո,

8. Աբաշիձեն անկախ արտաքին քաղաքականություն էր վարում, այդ թվում որոշ հաջողությունների էր հասել' Ռուսաստանի և եվրոպական կառույցների աջակցությանը1:

Հետաքրքիր են նաև Վրաստանի տարբերությունները հետխորհրդային այլ երկրներից: Նախ' էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներն անհամեմատ ավելի երկարեցին, չնայած այն բանին, որ Վրաստանը շատ հարուստ է հիդրոռեսուրսներով: 2004թ. Վրաստանի մայրաքաղաքը դեռ մթության մեջ էր: Երկրորդ' քաղաքական համակարգի անկայունությունը հաճախ արտահայտվում էր նախագահի վրա կատարված մահափորձերով: Երրորդ' Վրաստանը գործնականում մարտունակ բանակ չուներ, զորքի թիվը կազմում էր 12 հազար, իսկ զորակոչն ապահովվում էր ընդամենը 3-10%-ով: Չորրորդ' Վրաստանում շատ արագ զարգանում էին երրորդ սեկտորը (հասարակական կազմակերպություններ) և ազատ ԶԼՄ-ն, ընդ որում' ոչ կառավարական կազմակերպությունների զարգացման գործում մեծ դեր խաղաց Զուրաբ Ժվա-նիան: Այս հանգամանքն էլ դարձավ ապագա հեղափոխության հիմքը:

2. Նախագահ Սահակաշւֆյիև և2003-2008թթ. Վրաստաևը

Վերը թվարկվածով հանդերձ Վրաստանը թևակոխեց 21-րդ դար և դիմավորեց «վարդերի հեղափոխությունը»: Ինչպես կարելի է կռահել, հեղափոխության հետևանքը դարձավ իրավիճակի փոխակերպումն իր բացարձակ հակառակին: Այսպես, նրա առաջին քայլը եղավ նախագահական իշխանության ամրապնդումը: Այնուհետև հաջորդեցին հին կոռումպացված պաշտոնյաների ձեր-

1 1992թ. Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահին շնորհեց Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գեներալ-մայորի կոչում, արդեն 2004թ. Եվրախորհրդի քարտուղար Վալտեր Շվիմերը ոչ մի խնդիր չտեսավ, երբ Աջարիայում իր աչքերի առջև ցրում էին հանրահավաքը:

47

Հ. Միքայհլաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

բակալությ ուեեերե ու բռեաճեշումեերը, այ դ թվում և այ ե բաեի համար, որ ավելի վաղ ժողովրդիե տրված պոպուլիստակաե խոստումեերի կատարումե աե-հեար էր, իսկ մեղավորեերիե գտեել էր պետք միեչև ձմեռ: 2004թ. հուեվարի 4-ի ըետրություեեերում Սահակաշվիլիե հավաքեց ձայեերի գրեթե 97%-ը' էլ ավելի համոզիչ հաղթաեակ տաեելով, քաե իր եախորդեերը: Այս փաստը կաեխորոշեց հետագա տարիեերիե շատ գործըեթացեերի զարգացումը Վրաստաեում:

Այե, իեչ հետո էր կատարվում, կարելի է աեվաեել պետությաե ստեղծ-մաե գործըեթաց: Սահակաշվիլիե գեաց իշխաեակաե ուղղահայացի ստեղծ-մաե ճաեապարհով' կառավարմաե ավտորիտար, երբեմե էլ' բռեապետակաե ոճով: Նրա հեեարաեը դարձաե ուժայիե եախարարություեեերը, և ելեելով այե բաեից, որ Սահակաշվիլիե վստահում էր շատ քիչ թվով մարդկաեց, այդ ժա-մաեակվաեից ի վեր և առայսօր տեղի է ուեեեում եախարարեերի փոխատեղում տարբեր պաշտոեեերում, յուրաքաեչյուր եախարար մեկ պաշտոեում մեում է մոտավորապես միջիեը կեսից մեկ տարի: Այսպես, հաճախ կրթու-թյաե եախարարը դառեում է պաշտպաեությաե եախարար, իսկ պաշտպա-եությաե եախարարիե հաեձեարարվում է գիեու սպառմաե շուկաեեր գտեել: Աեփոփոխ է մեում միայե եերքիե գործերի եախարար Վաեո Մերաբիշվիլիե1:

Աղյուսակ 1

Վրասւռաեի տետեսություեը 2003-2008թթ.

Տետեսակաե աճ Վրաստաեի բյուջեի եկամուտեերը, մլե $ Պաշտպաեությաե ծախսերը, մլե $ Սոց. պաշտպ. ծախսերը, մլե $

2003 +11.1% 617,3 28,6 160

2004 +5.9% 1189,1 83,5 250,6

2005 +9.6% 1799,5 218,8 345,4

2006 +9.4% 2488,8 405,7 037,7

2007 +12.3% 3548,5 884 376,5

2008 +2.3% 1052,4

Աղբյուրեերը: Georgian Statistical Yearbook, 2008, р. 247;

Cisstat. org, Грузия cisstat. org/rus/georg.html;

IMF World Economic Outlook imforg/external/pubs/ft/weo/2008/02/weodata/index.aspx

2004թ. մայիսիե Սահակաշվիլիե թավշյա հեղափոխություե սարքեց Աջարիայում և «գահըեկեց արեց» Ասլաե Աբաշիձեիե. զգալիորեե եվազեցվե-ցիե կոռուպցիաե և կաշառակերություեը տեղերում, վերացվեց ՊԱՏ ծառայու-թյուեը, իեչը լուծեց բյուջեե լցեելու խեդիրը: Հուժկու տեմպերով ավելաեում էիե ուժայիե բլոկի' ՆԳՆ և բաեակի ծախսերը, ըեդ որում' բաեակիե տրվող հատկացումեերը, որոեք միեչև Սահակաշվիլիե կազմում էիե տարեկաե մոտ $30 մլե, ավելացաե գրեթե 30 աեգամ և 2007թ. հասաե $1 մլրդ-ի: Մոտ երկու

1 Նշեեք, որ 2001թ. եերքիե գործերի եախարար Կախի Թարգմաձեի, որը Շևարդեաձեի աջ ձեռքե ու հեեարաեե էր, պաշտոեաեկություեե էլ աեօգեակաե դարձրեց ռեժիմը 2003թ. եոյեմբերյաե հեղափոխություեից առաջ:

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Հ. Միքայհլաե

անգամ քիչ գումար էիե կազմում եերքիե և պետաեվտաեգությ աե ապահովման ծախսերը: Ըեդ որում' սոցիալակաե կարիքեերի, կրթությ աե և առող-ջապահությ աե համար ծախսերե ավելի դաեդաղ էիե աճում1:

Վրաստաեի զիեված ուժերի աեձեակազմի թվաքաեակե ավելացավ մոտ 3 աեգամ և հասավ 36.5 հազարի: Սահակաշվիլիե աեողորմ պատերազմ հայտարարեց քրեակաե տարրերիե ու տեղերում հարցերե իեքեուրույե լուծելուե: Էլեկտրաէեերգիայի հետ կապված հարցերը բավակաե հեշտ լուծվեցիե. պետք է ասել, որ Վրաստաեե ուեեր դրաեք լուծելու պոտեեցիալը, իսկ լույսի և ջեր-մությաե բացակայությաե հիմեակաե պատճառեերից էր այե, որ էլեկտրա-էեերգիաե վերավաճառվում էր Թուրքիայիե: Քայլեր արվեցիե իրավակաե պե-տությաե ստեղծմաե ուղղությամբ, սակայե այդ ամեեե արվում էր ոչ ժողովր-դավարակաե մեթոդեերով:

Կառավարությաե հայտարարած պաշտոեակաե հայրեեադարձություեը, իեչպես եաև առճակատումը Ռուսաստաեի հետ 2005-06թթ. և Ռուսաստաեից վրաց քաղաքացիեերի արտաքսումը տվեցիե իրեեց պտուղեերը. 2005թ. Վրաստաե եկավ 76.3 հազար մարդ ավելի, քաե հեռացավ: Չեայած Վրաստա-եի իշխաեություեեերի պաշտոեակաե հռետորակաեությաեը, վրացակաե ար-տադրությաե մի շարք ապրաեքեերի վրա Ռուսաստաեի հայտարարած էմ-բարգոե խիստ ազդեցություե ուեեցավ Վրաստաեի տետեսությաե վրա. խեդիրը մասամբ լուծվեց համըեդհաեուր սեփակաեաշեորհմամբ և տետեսակաե ռե-ֆորմեերով, իսկ դա իրակաեացվեց էկոեոմիկայի եախարար Կախի Բեեդուկի-ձեի կողմից, որե այե ժամաեակ գործադրում էր «կվաճառեեք ամեե իեչ, բացի մեր խղճից» կարգախոսով: Հետագայում ստեղծվեց պաշտոե հատուկ երա համար' Տետեսակաե ռեֆորմեերի կոորդիեացմաե պետակաե եախարար, որտեղ էլ շարուեակում էր իրակաեացեել երբեմե արմատակաե իր ռեֆորմեերը: Սե-փակաեաշեորհմաե և մի շարք այլ միջոցառումեերի, իեչպես եաև վրացի քաղաքացիեերի զգալի թվաքաեակի հայրեեադարձությաե արդյուեքում Վրաս-տաեի կառավարություեե իր տրամադրությաե տակ ուեեցավ զգալի եյու-թակաե միջոցեեր, որոեք էլ մի քաեի տարով խթաեեցիե երկրի զարգացումը:

Բացի այդ, և սա եույեպես հետաքրքիր է, Սահակաշվիլու իշխաեությու-եը զբաղվեց ազատ ԶԼՄ սահմաեափակմամբ: Այսպես, 2005թ. փակվեց «Սամ-շոբլո» հրատարակչություեը, որի շեեքում գտեվում էիե ըեդդիմադիր մի շարք թերթերի խմբագրություեեեր և հեռուսաըեկերություեեեր: Պատրվակ հաեդի-սացավ շեեքի սեփակաեաշեորհումե ու վերավաճառքը արտասահմաեցի եեր-դրողիե, սակայե եույեիսկ հիմա (2010թ.) շեեքը քաղաքի կեետրոեում դատարկ

1 Այսպես, պաշտպաեությաե, ՆԳՆ և պետաեվտաեգությաե ըեդհաեուր ծախսերը 2003թ. կազմեցիե բյուջեի ըեդհաեուր ծախսերի 10,9%-ը, 2007-իե դրաեք կազմեցիե բոլոր ծախսերի 36.6%-ը:

49

Հ. Միքայելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

է: Փակվեցին մի շարք հեռուստաըեկերություեեեր, մնացածների նկատմամբ ճեշումեեր գործադրվեցին (տե'ս Աղյուսակ 2):

Աղյուսակ 2

Քաղաքական վեճեր պայաւեակող վերլուծական հաղորդումների թվի դինամիկան 2003-2008թթ.

ՀՏ Հոկտեմբեր, 2003 Հոկտեմբեր, 2006 Մարտ, 2008

Ռուսթավի-2 1 ամեեօրյա 1 ամենշաբաթյա 2 ամենշաբաթյա

Իմեւփ (Հույս) 1 ամեեօրյա / 1 ամենշաբաթյա 2 ամենշաբաթյա Ալիքը փակված է

Վրաստաևի առաջին հանրային հեռուստատեսություն 1 ամեեօրյա / 1 ամենշաբաթյա Չկա 1 ամեեօրյա

Մզե (Արև) 1 ամեեօրյա Չկա Չկա

9 Արխի (9 ալիք) 1 ամեեօրյա Ալիքը փակված է Ալիքը փակված է

Իբերիա 1 ամեեօրյա Ալիքը փակված է Ալիքը փակված է

Կավկասիա 1 ամեեօրյա 1 ամեեօրյա 1 ամեեօրյա

202 Չկա 1 ամեեօրյա/ 1 ամենշաբաթյա Ալիքը փակված է

Դրությունը 2003 և 2006թթ. - "հծյծքոշօցը(Ը>ոհ Յոհրօձօյրլքօօ (^ծհհօծծ՚րձ0 ", ԳԲքի9> էջ՛ 212 («Վրաս-տաեի քաղաքական լանդշաֆտը», վրացերեն):

Ի հավելումն ասվածի՝ Սահակաշվիլու իշխանությունը կարելի է նկարագրել հետևյալ բնութագրերով.

• Վրաստաեի ներկայիս իշխանությունը այե «ամուր ձեռքն» է, որիե երկար սպասում էր Վրաստաեի բնակչությունը քաոսի ժամանակաշրջանում, բայց հիասթափվեց մի քաեի տարի աեց:

• Հեղափոխության հետևանք դարձավ ժողովրդավարական հռետորակա-եությաե բարձրացումը և ժողովրդավարության մակարդակի իջեցումը, այե մակարդակի, որը թույլ տվեց, որ հեղափոխությունն իրականանա1:

• Սահակաշվիլու ընդգծված մեuիակաեաւթյnւեը. Վրաստաեի նախագահն իր նախաձեռնությունների մեծամասնությունը բնութագրում է որպես «առաջինը Վրաստաեի պատմության մեջ», «առաջինը Եվրոպա-յում» (նույնիսկ աշխարհում). այստեղ կարելի է ավելացնել եաև մշտական զուգահեռների անցկացումը Վրաստաեի պատմական արքաների, առաջին հերթին՝ Դավիթ Շինարարի հետ: Սա որոշ վերլուծաբաեեերի

Տե ս Искандарян А, Феномен цветных революций, Кавказ-2004. Ежегодник Кавказского института СМИ, с. 13.

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Հ. Միքայելաե

հիմք տվեց կարծելու, որ Սահակաշվիլու նպատակներից մեկը «Վրաս-տաեի պատմությ ան մեջ հետք թողնելն է»:

• Սահակաշվիլին խարիզմատիկ առաջնորդ է: Նրան բնորոշ են հուզակա-նությ ունը, ագրեսիան և նպատակներին հասնելու հաստատակամությունը. դա շատ լավ ցուցադրվեց 2001-2003թթ. իրադարձությունների ժամանակ, երբ նա չհամաձայնեց երկրորդական դերին և կարողացավ հաղթել ավելի ուժեղ մրցակիցներին' հանձինս իշխանական կուսակցության, լեյբորիստների, Ժվանիայի և Բուրջանաձեի, Աբաշիձեի «Վերածնունդ» կուսակցության:

• Սահակաշվիլին երկրի արևմտականացման արմատական ուղղություն վերցրեց և կոշտ ռեֆորմներ է իրականացնում. դեպի Արևմուտք կողմնորոշումը զուգակցվում է հակառուսական հռետորականությամբ: Արդյունքում' այս ամենը հանգեցնում է այն բանին, որ նրան դիմակայում է բնակչության զգալի մասը, որն իրեն խաբված և մերժված է համարում:

Սահակաշվիլին շեշտը դնում էր միստիկայի և սիմվոլիզմի, երբեմն էլ' «թվերի մոգության» վրա' իր բոլոր մասշտաբային միջոցառումները կապելով կրոնական տոների և հիշարժան այլ ամսաթվերի հետ, ինչպես նաև ակնար-կելով, որ դա կանխորոշված է ճակատագրով: Սակայն հետագայում այս մեթոդը նրանից կփոխառի ընդդիմությունը, և նա կհրաժարվի դրանից:

3. Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը

Ինչպես նկատեցինք, մի շատ կարևոր հարց մնաց չքննարկված. դա սեցեսիոն հանրապետությունների' Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցն է, որոնք իրենց անկախությունն ստացել են 1991-1994թթ. պատերազմների արդյունքում: Վրացիները շատ զգացմունքային ժողովուրդ են. նրանց ազգային առասպելում բավական նշանակալի մաս է զբաղեցնում վրացի մարտիկի կերպարը: Անջատված շրջանների հարցն առաջին հերթին Վրաստանի համար մնում էր զգացմունքային հարթությունում. դա վիրավորված արժանապատվության

հարց էր:

Ըստ պաշտոնական թվերի' Աբխազիայից փախստական վրացիների թիվը կազմում է 300-500 հազար: Իրականում այդ թիվը բավական ուռճացված է: 1989թ. Աբխազիայի ԻԽՍՀ-ում ապրում էր 239 հազար վրացի. 2003թ. մարդահամարը ցույց տվեց Աբխազիայում ապրող մոտ 45 հազար վրացի (այդ թվում իրենց մեգրել նշածները)1: Հաշվի առնելով, որ այդ ժամանակաշրջանում բնական աճը Վրաստանում գրեթե զրոյի էր հավասար, իսկ փախստականների մեծ

1 Աբխազիայի բնակչության 1897-2003թթ. մարդահամարների արդյունքները, http://www.ethno-kavkaz.narod.ru/rnabkhazia.html

51

Հ. Միքայեըաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

մասը հեռացել էր Ռուսաստան, նրանց ընդհանուր թիվը կարելի է գեահատել 200±5 հազար, որոնց կեսից ոչ ավելին է այ ժմ ապրում Վրաստանում:

Նախընտրական շրջանում Սահակաշվիլու տված պոպուլիստական խոստումները, մեսիականությ ան նրա գաղափարը, իսկ հետագայ ում նաև լե-գիտիմության սուր անբավարարությունը նրան ակտիվ քայլերի են մղում Աբ-խազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ: Դրանցից հիմեակաեեերե են. տեղային ռազմական դիմակայությունը Հարավային Օսիայի հետ կրակագծում (2004), մաքսային շուկայի փակումը Էրգնեթում, որի հաշվին էր ապրում Հարավային Օսիայի բնակչության մեծ մասը (2005), Կոդորի կիրճի վերահսկողության սահմանումը, դրա վերանվանումը Վերին Աբխազիա և այնտեղ այլընտրանքային վարչակազմի տեղակայումը (2007), այլընտրանքային կառավարության ստեղծումը Հարավային Օսիայի' վրացական կողմից վերահսկվող մասում, Դմիտրի Սանակոևի գլխավորությամբ (2007), «Ալանիա» քարոզչական հեռուստաալիքի թողարկումը (2007) և գագաթնակետը' ռազմական հակամարտությունը Հարավային Օսիայի հետ, որն անմիջապես վերաճեց միջպետական հակամարտության Ռուսաստանի հետ, 2008թ. օգոստոսին:

Առանձնացած շրջանների թեման մինչ օրս խիստ ակտուալ է Վրաստա-նում: Բնակչության մի մասը շարունակում է սպասել, որ դրանք կվերադառնան Վրաստանի կազմ, իսկ մի մասը հաշտվել է դրանց վերջնական կորստի հետ: Եթե մինչև օգոստոսյան պատերազմը առաջինների թիվը զգալիորեն գերազանցում էր երկրորդ խմբին, ապա այսօր կարելի է ենթադրել, որ այդ խմբերը թվով գրեթե հավասար են:

4. Քաղաքական ընդդիմությունը երաստանում, ծագումը և արդի վիճակը

2003թ. խորհրդարանական ընտրություններն առավել մրցակցայինն էին Վրաստանի խորհրդարանի պատմության ողջ ընթացքում: 7%-ոց ընտրաշեմը հաղթահարեց 6 քաղաքական սուբյեկտ: Ոչ կառավարական «Արդար ընտրություններ» կազմակերպության անցկացրած այլընտրանքային հաշվարկը ցույց տվեց փոքր-ինչ այլ արդյունքներ: Դրանցում ընդդիմադիր կուսակցությունների հավաքած տոկոսներն ավելի բարձր էին, քան պաշտոնական արդյունքներում, կառավարության ստացած արդյունքներում դրանք, համապատասխանաբար, ցածր էին: Արդեն նոյեմբերի 25-ին, իր հրաժարականից հետո, Էդ. Շևարդնաձեն խոստովանեց, որ ընտրությունները կեղծված էին: Դրանք չեղյալ հայտարարվեցին, և 2004թ. գարնանը կրկնակի ընտրություն նշանակվեց:

52

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Հ. Միքայելան

Աղյուսակ 3

2003-2008թթ. խորհրդարանական ընտրությունների այւդյուեքեերը

Ընտրություններ 2.11.2003 28.3.2004 21.5.2008

«Հանուն նոր Վրասաանի» 21.32%

«Վերածնունդ» 18.84% 3.86%

«Ազգային շարժում» 18.80% 66.24% 59.18%

«Բուրջաեաձե-դեմոկրաաեեր» 8.79%

Լեյբորիստական կուսակցություն 12.04% 6.01% 7.44%

«Նոր աջեր» 7.82% 7.56%

Միացյալ ընդդիմություն 17.73%

Հանրապետական կուսակցություն 3.78%

Քրիստոնեա-դեմոկրատական շարժում 8.66%

2004թ. սկզբին իրավիճակը խիստ փոխվեց: «Վարդերի հեղափոխությ ա-նը» չմասնակցած կուսակցությ ունները մարգինալացվեցին հասարակությ ան աչքում և մեկուսացվեցին պաշտոնական քարոզչությ ան ջանքերի շնորհիվ: Այնուամենայնիվ, նոր իշխանության կառավարման ավտորիտար մեթոդները հանգեցրին նրա հակառակորդների թվաքանակի աճի, և նրա վարկանիշը ազատ անկման մեջ հայտնվեց հենց նախագահական ընտրություններից հետո, երբ Սահակաշվիլին հավաքեց բոլոր ձայների մոտ 97%-ը:

2004թ. ընտրություններին իշխանությունները հավաքեցին 66%, զբաղեցրին խորհրդարանի 235 տեղից 220-ը: Հանրային դժգոհության աճի պայմաններում նման հարաբերակցությունն ամենևին չէր արտացոլում հասարակության մեջ քաղաքական կուսակցությունների ժողովրդականության հարաբերակցությունը: Խորհրդարանն աստիճանաբար սկսեց ընկալվել որպես մի ինչ-որ ոչ լեգիտիմ բան, մանավանդ որ նրա լիազորություններն ուժեղ նախագահի առկայության պայմաններում կրճատվեցին: Նոր իշխանության վարած քաղաքականությունը նորանոր մարգինալ ուրվագծեր էր ստանում, որոնցում հայտնվեցին հասարակության տարբեր շերտերը: Սկզբում դա Թբիլիսիի մտավորականությունն էր, հետո' փողոցային առևտրականները, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները: Սահակաշվիլու փոխաբերությունը գնացքի մասին, որն սկսել է շարժումը, իսկ նրանք, ովքեր գնացքում չեն, մնում են դրսում, փաստորեն կարելի է մեկնաբանել «ով մեզ հետ չէ, մեր դեմ է»: Եվ արդյունքում այս քաղաքականությունը շրջվեց նրա դեմ:

53

Հ. Միքայեըաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Իրադարձությ ուեեերի հետհեղափոխակաե զարգացման հետևանքով թուլացած ուժերը սկսեցին ակտիվանալ կառավարությ անը քննադատելու ուղղությամբ, իսկ իշխանական թևն աստիճանաբար սկսեց մասնատվել. նրանից հեռացան որոշ հայտնի անձինք և խմբեր, ինչպես, օրինակ, Հանրապետական կուսակցությունը։ Քաղաքական ակտիվության կենտրոնը խորհրդարանից տեղափոխվում էր սկզբում դեպի հեռուստաալիքներ, այնուհետև փողոց։ Հանրային դժգոհությունը գագաթնակետին հասավ 2007թ.։ Սեպտեմբերին տեղի ունեցավ փորձնական հանրահավաք, իսկ նոյեմբերին սկսվեց բողոքի ակցիան։ Ներկաների թվաքանակից դատելով այն ամենամեծն էր հետխորհրդա-յին Վրաստանի ողջ պատմության մեջ։ Սակայն, քանի որ կուսակցությունների ծրագրերը տարբեր էին և անընդհատ փոխվում էին հանրահավաքի ընթացքում, ինչպես նաև բնական պատճառների հետևանքով, հավաքվածների թիվն արագ նվազում էր, և նոյեմբերի 7-ին հանրահավաքը ցրվեց, արդյունքը դարձան արտակարգ իրավիճակ մտցնելը և ընդդիմադիր ալիքների հեռարձակումների արգելքը։

Ընդդիմությունը Սահակաշվիլուց բազմաթիվ մեթոդներ էր փոխառել, բայց նրա հիմնական տարբերությունները տարիներ առաջվա Սահակաշվիլուց այն էին, որ չկար վճռականություն, միասնական խարիզմատիկ առաջնորդ և գոնե ինչ-որ ռազմավարական պլանավորում։ Նրանց միավորել էր բողոքն իշխանության դեմ։ Սակայն ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայում համաձայնեցված չէր այն հարցը, թե ինչ պետք է արվի հետագայում։ Նախնական որոշումն այն էր, որ պետք է խորհրդարանական հանրապետություն հռչակվի։ Ընդդիմությունը հրաժարվեց 2008թ. ստացած մանդատներից և չընդունեց ընտրությունների արդյունքները։ 2009թ. ապ-րիլ-սեպտեմբերին փողոցային ակցիաները շարունակվում էին, որոնք արդյունքում ոչնչով չավարտվեցին։

Լարվածությունը, որն սկսվեց Սահակաշվիլու ընտրությունից հետո, թուլանում է, սակայն դժգոհությունը բավական ուժեղ է մնում։ Իհարկե, դժվար է խոսել ճշգրիտ թվերի մասին, բայց կարելի է փորձել որոշ գնահատականներ տալ սոցիալական մի շարք հարցախույզների և վերջին ընտրությունների հիման վրա։

Հարաբերակցությունը տվյալ պահին կարելի է գնահատել հետևյալ կերպ. մայրաքաղաքում կողմնակիցներ - 30, հակառակորդներ - 50%, մյուսները տատանվում են; շրջաններում կողմնակիցներ - 40, հակառակորդներ -15%, մնացածները տատանվում են կամ անտարբեր են ներքաղաքական պայքարի հանդեպ։

Ինչ վերաբերում է արտաքին ուժերին, ապա Ռուսաստանը մինչև վերջերս աջակցում էր Իգոր Գիորգաձեին, որը Վրաստանի պետանվտանգության

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Հ. Միքայեըան

նախարարն էր, բայ ց մեղադրվել էր Էդ.Շևարդեաձեի դեմ մահափորձի մեջ և Մոսկվա էր փախել դեռ 1990-ակաեեերիե: Վրաստանում նա վերջնականապես մարգինալացվեց 2005-06թթ., սակայ ն այ լընտրանքայ ին թեկնածու Մոսկ-վան գտնել չկարողացավ։ Մինչև վերջին ժամականերս Ռուսաստանն աջակցում էր միայն Գիորգաձեին, հիմա Ռուսաստանի աջակցությունը վայելող վրաց ընդդիմադիրների շրջանակն ընդլայնվում է։ Ինչ վերաբերում է Վաշինգ-տոնին, ապա այնտեղ գերադասում են համագործակցել միաժամանակ մի քանի խմբի հետ խուսափելու համար խնդրահարույց իրավիճակներից։

Եթե փորձենք ապագայի իրավիճակ մոդելավորել, ապա որևէ դինամիկա չի ակնկալվում, քանի որ Սահակաշվիլու անհաջողություններն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում չեն դադարել։ Ընդ որում, ընդդիմությունն ընդհանուր առմամբ անընդունակ գտնվեց Սահա-կաշվիլուն պաշտոնանկ անելու կամ մի որևէ լուրջ նպատակի շուրջ միավորվելու հարցում։ Հավանաբար, երկրի քաղաքականությունից հիասթափված մարդկանց թիվը ժամանակի հետ ավելի ու ավելի կմեծանա։

Ներքաղաքական պայքարում հիմնական փաստարկներ են մնում «ազգային դավաճանությունը» և «համագործակցությունը Ռուսաստանի հետ», ընդ որում առավել հաճախ դրանք կիրառվում են կառավարական շրջանակների կողմից։

5.Կրռևը Վրաստանիքաղաքականությունում

Հետխորհրդային Վրաստանի առանձնահատկություններից մեկը բնակչության առավել արտահայտված կրոնականությունն է և ուղղափառ եկեղեցու փաստացի մասնակցությունը քաղաքականությանը։ Վրաստանի Սահմանադրությունը կրոնի ազատություն հռչակեց։ Սակայն Սահմանադրության 9-րդ հոդվածում «պետությունը ճանաչում է Վրաց Ուղղափառ եկեղեցու բացառիկ դերը Վրաստանի պատմության մեջ և միևնույն ժամանակ հռչակում է... եկեղեցու անկախությունը պետությունից»։ 2001թ. հոդվածին ավելացվել է երկրորդ կետ, որի համաձայն պետության և եկեղեցու փոխհարաբերությունները սահմանվում են Սահմանադրական պայմանագրով, որն արժանացել է ոչ միանշանակ գնահատականների1։

Վրաստանում կրոնի մասին օրենք դեռ չի ընդունվել, բազմաթիվ հիմնա-խնդիրներ կան կապված կրոնական փոքրամասնությունների հետ։ Առաջին հերթին խտրականության են ենթարկվում «Եհովայի վկաներ» աղանդը և Վրաստանում ավանդական ՀԱԵ-ն, կաթոլիկ եկեղեցին և այլն։ Ընդ որում,

1 Религия в Грузии: 21 век. Ивлиан Хаиндрава. Религия и политика на Кавказе. Материалы международной конференции, CMI, Ереван, стр. 59, 62-63.

55

Հ. Միքայեըաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

առայ սօր կրոնական ոչ մի կազմակերպությ ուե չի կարող գրանցել կառավարականից տարբեր իր կարգավիճակը, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Հայ Առաքելական, կաթոլիկ և մյուս եկեղեցիներին։

2002թ. մարդահամարի համաձայն, վրացիների և ուղղափառների բաժինը գրեթե համընկնում է 84%1։ Սակայն ուղղափառ են նաև ռուսները, հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների մի մասը, վրացիների մի մասն էլ մահմեդական է1 2։

Վրացական եկեղեցին այսօր պետության մրցակիցն է ազգային նախագծերի հարցում և փորձում է բացարձակ ազդեցություն հաստատել։ Նման պայմաններում բնական է ղեկավարության շահերի բախումը եկեղեցու որպես կենտրոնացված կառույցի, հետ։ Ընդ որում, երկու կողմն էլ փորձում է թաքցնել և հարթել այս կոնֆլիկտը։ Եկեղեցին միակ համընդգրկուն կառույցն է Վրաստանում, որ համախմբող դեր է ունեցել խորհրդային շրջանում, և հավակնում է բարոյական բարձր հեղինակության, նրա դերն իսկապես բարձր է ու փաստորեն ավելի բարձր է, քան պետական համանման կառույցներինը։

Վրաց եկեղեցին, ըստ էության, այսօր զբաղված է ազգի համախմբման հարցով։ Ասվածի բազմաթիվ հավաստումներ կարելի է գտնել, բայց բավական կլինի և մեկը. 2010թ. հունվարի 7-ին պատրիարքը, շնորհավորելով ժողովրդին Սուրբ ծննդյան կապակցությամբ, ասել է հետևյալը. «Կան ուժեր, որոնք դրդում են սակավ մտածող մարդկանց այն բանին, որ Աստվածաշունչը կամ այլ գրքեր թարգմանվեն մեգրելերեն, սվաներեն ու լազերեն հող նախապատրաստելու համար, որպեսզի մոտ ապագայում վրաց լեզվի այդ ճյուղավորումներն արդեն առանձին լեզուներ հայտարարեն։ ...Աշխարհում քարտեզներ և դասակարգումներ են տարածվում, թե Վրաստանն իբր աջարների, լազերի, սվանների, մեգրելների և այլոց արհեստական միավորումն է, իբր նրանցից յուրաքանչյուրն իր լեզուն ու մշակույթն ունի։ Սրանով նրանք ցանկանում են մեր ազգը ներկայացնել որպես տարբեր ազգերի միավորում։ Այստեղից մինչև պետության անկումը մեկ քայլ է»3։ Եկեղեցական եզրաբանության մեջ սա ֆիլետիզմ է, բայց, ինչպես ասացինք, այսօր վրաց եկեղեցին հիմնական խնդիր է համարում հենց ազգի համախմբումը։

2001թ. պետական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը չափազանց ցածր էր. ոստիկանությանը վստահում էր հարցվածների մոտ 4%-ը, իսկ եկեղեցուն 63%-ը։ Եկեղեցուց հետո երկրորդ տեղում էր օմ-բուդսմենի ինստիտուտը։ Նրան վստահում էր 14%-ը4։ Այդ ժամանակվանից ի

1 Տե ս http://statistics.ge/_files/english/census/2002/Religious%20beliefs.pdf

2 Գերազանցապես լազերը և աջարներն են։

3 http://www.apsny.ge/2010/soc/1262901255.php

4 «Ձեր իրավունքները»։ Վրաստանի ժողովրդական պաշտպանի պարբերական հրատարակություն, №1, 2001 (վրացերեն)։

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Հ. Միքայեըաե

վեր աճել է ինչպես պետական կառույ ցեերի, այ եպես էլ եկեղեցու հեղիեակու-թյ ուեը: Վրաց եկեղեցու դրությ աե հետ կապված դինամիկան լավ պատկերացնելու համար հարկավոր է նշել, որ 1978թ. Թբիլիսիի պետական համալսարանի հարցման ենթարկված ուսանողների ընդամենը 1%-ե էր իրեն հավատացյալ համարել. 2000թ. այդպիսիեերի թիվն արդեն 89% էր1: Հասկանալի է, որ 1978թ. բոլոր հավատացյալները չէ, որ կհամարձակվեին հայտարարել այդ մասին, և 2000թ. էլ բոլոր աթեիստները չէ, որ կհամարձակվեին խոստո-վաեել դա, բայց դինամիկան ակնհայտ է: Մեկ այլ հարցախույզի տվյալներով բնակչության 65%-ե այն կարծիքին է, որ «հավատը և կրոնական արժեքները պետք է որոշեն հասարակության և պետության կյանքի բոլոր կողմերը»: Ընդ որում, արմատականության կողմնակիցների թվում հայտնվեց ուսանողների մոտ 70%-ը:

Կարևոր է նշել, որ կաթողիկոս-պատրիարք Իլյաե պաշտոնավարում է արդեն 32 տարի1 2: Նրա գահակալության և ծննդյան օրերն այժմ նշում եե որպես ազգային տոներ: Այսպիսով, արդի ուղղափառ եկեղեցին Վրաստաեում և Իլյա Երկրորդի անունը հոմանիշներ եե ներկայիս Վրաստաեում: Նրան եե դիմում Վրաստաեի, առանց բացառության, բոլոր քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմությունը, որը հույս ուներ հանձին նրա նեցուկ գտնել Սահակաշվիլու դեմ պայքարում:

Այսօր Վրաց Ուղղափառ եկեղեցին (ՎՈւԵ) փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել, այդ թվում արտաքին: ՎՈւԵ-ե Իլյա Երկրորդի գլխավորությամբ, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) հետ և որոշ արդյունքների հասել3: Այսպես, ՌՈւԵ-ե մինչ օրս վրացական եկեղեցուց անկախ չի ճանաչել Աբխա-զիայի և Հարավային Օսիայի իեքեահռչակ եկեղեցիները և ՎՈւԵ-ե համարում է իր գլխավոր դաշնակիցը Ուկրաինայի «հերձվածողների» դեմ պայքարում4:

Եկեղեցու և պետության միջև վերջին ժամանակներս տեղի ունեցած միջադեպերից կարելի է առանձնացնել Բաթումի շրջակայքում, լեռաե վրա, ճիշտ է առանց թույլտվության կառուցվող եկեղեցու քանդումը: Հետո արդեն սույն գործողությունը վերագրվեց ցածրաստիճան մի պաշտոնյայի, որը երբեք չէր համարձակվի նման քայլի դիմել, եթե ցուցում չունենար վերևից: Արդյունքում հանրությունն այնքան զայրացած էր, որ եկեղեցին վերականգնվեց, ընդ որում պետության հաշվին:

Արդեն 2009թ. վերջին Թեա Թութբերիձեե «Ազատության ինստիտուտի»

1 Papuashvili Nugzar, World religions in Georgia, Tbilisi, Liberty Institute, 2002.

2 Գահակալությունը տեղի է ունեցել 1977թ. դեկտեմբերի 25-իե:

3 Патриарх Грузии: Абхазия и Осетия вернутся в состав Грузии. По итогам встречи с патриархом России Кириллом в Баку http://ru.trend.az/news/politics/foreign/1611936.html

4 http://www.stavropolye.tv/russian/view/12702

57

Հ. Միքայեըան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

ղեկավարներից մեկը, մի քանի տեսահոլովակ պատրաստեց և դրանք զետե-ղեց Facebook ցանցում, ինչպես նաև հարցազրույ ց տվեց, որում «մերկացրեց» պատրիարքին ռուսամետ և հակապետական գործունեությ ան մեջ։ Սա մեծ աղմուկ բարձրացրեց վրաց հասարակությունում1. հակամարտությունն սկսեց թափ հավաքել, քանի որ «Ազատության ինստիտուտն» այն հիմնական կառույցներից էր, որն իշխանության բերեց Սահակաշվիլուն, և համարվում է արդի վրացական իշխանության գաղափարախոսական հենքը։

Որոշ ամփոփումներ

Վերջին հարյուրամյակում Վրաստանը ձգտում է միասնականացման, ինչին մասամբ հասել է, թեև առաջ են եկել հակամարտություններ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։ Միջանկյալ լարվածությունը ազգամիջյան հարաբերություններում պահպանվում է։

Վրաստանում ակնհայտ արտահայտվածություն ունի վախը տարածքների կորստի և երկրի հետագա անկման նկատմամբ։ Հակառուսական հռետո-րականությունը մնում է հիմնական քաղաքական փաստարկներից մեկը բոլոր քննարկումներում, թեև ընդդիմությունը փորձում է ինչ-որ կերպ թուլացնել լարվածությունը ռուս-վրացական հարաբերություններում:

Սահակաշվիլու և նրա իշխանության վարկանիշը մնում է 40%-ի սահմաններում և նրան գործողությունների որոշ ազատության հնարավորություն է տալիս։

Որոշ ուժեր կանոնավորապես հայրենիքի դավաճանության մեղադրանքներ են հնչեցնում Բաթում-Գյումրի ավտոճանապարհի շինարարության ու Կազբեկ-Վերին Լարս անցուղու բացման վերաբերյալ հայկական պահանջներին աջակցելու հետ կապված։ Ընդ որում, ավելի հավանական է, որ Սահա-կաշվիլին իշխանության ղեկին կմնա մինչև երկրորդ ժամկետի ավարտը և հաջորդին կնշանակի իր թիմից։

Արտաքին քաղաքականության ազդեցությունը ներքինի վրա էական է, բայց, այնուամենայնիվ, վճռական չէ, և Ռուսաստանից կրած պարտության արդյունքում ներքին հակամարտությունը գրեթե թուլացել է ու չի ուժեղացել։

Քաղաքական ընդդիմության դերը կմնա կայուն առաջիկա ամիսների ընթացքում, այնինչ Վրաց Ուղղափառ եկեղեցու դերը կարող է մեծանալ։ Եվ այս հանգամանքը կդժվարացնի ինչպես Հայաստանի հետ Վրաստանի միջպետական շփումները, այնպես էլ զիջումները Թբիլիսիի հայ համայնքին։

Հունվար, 2010թ.

1 http://www.inosmi.ru/sngbaltia/20091027/156438658.html http://evrazia.org/article/1143

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

Հ. Միքայելաե

ВНУТРЕННЯЯ ПОЛИТИКА СОВРЕМЕННОЙ ГРУЗИИ

Грант Микаелян

Резюме

После обретения независимости в 1991г. Грузия оказалась в хаосе. Экономика страны полностью развалилась вследствие ряда серьезнейших проблем: завершившаяся поражением война с Абхазией и Южной Осетией, гражданская война, распад бывшей управленческой системы, плюс неправильная политика властей того времени. Между тем, Грузия стремится к объединению, чего отчасти добилась, несмотря на то, что потеряла Абхазию и Южную Осетию.

В Грузии ярко выражена боязнь потери территорий и дальнейшего развала страны. Антироссийская риторика остается одним из основных политических аргументов во всех обсуждениях, хотя оппозиция пытается каким-то образом ослабить напряженность в российско-грузинских отношениях. Роль политической оппозиции стабильна, в то время как роль Грузинской православной церкви может возрасти.

Статья посвящена всестороннему изучению социально-экономических, военных, религиозных вопросов, внутренней и внешней политике Грузии.

59

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.