Научная статья на тему 'ՀՀ էներգետիկ անվտանգություն. ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ'

ՀՀ էներգետիկ անվտանգություն. ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
553
105
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Սևակ Սարուխանյան

Անկախության 20 տարիների ընթացքում ՀՀ հիմնական ձեռքբերումներից կարելի է համարել ազգային էներգետիկ անվտանգության ապահովման բարձր մակարդակը։ Դրա կարևորությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նորանկախ Հայաստանն իր պատմությունը սկսեց խոր էներգետիկ ճգնաժամով, որի ազդեցությունը սոցիալ-տնտեսական կյանքի վրա որոշ դեպքերում կործանարար էր, սակայն անկախության 20-ամյակը նշում է որպես տարածաշրջանային էներգետիկ խոշոր կենտրոն՝ էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացվածությամբ նշանակալից արտահանման պոտենցիալով։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Одним из основных достижений РА за 20 лет независимости можно считать обеспечение высокого уровня энергетической безопасности. Ее важность в основном обусловлена тем, что обретшая независимость Армения начала свою историю с глубокого энергетического кризиса, влияние которого на социально-экономическую жизнь в некоторых случаях оказалось катастрофическим, однако РА отмечает 20-летие своей независимости как крупный энергетический центр региона – с диверсификацией импорта энергоносителей и значительным экспортным потенциалом.

Текст научной работы на тему «ՀՀ էներգետիկ անվտանգություն. ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

ՀՀ էներգետիկ անվտանգություն.

ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Սևակ Սարուխանյան'

Անկախության 20 տարիների ընթացքում ՀՀ հիմնական ձեռքբերումներից կարելի է համարել ազգային էներգետիկ անվտանգության ապահովման բարձր մակարդակը։ Դրա կարևորությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նորանկախ Հայաստանն իր պատմությունը սկսեց խոր էներգետիկ ճգնաժամով, որի ազդեցությունը սոցիալ-տնտեսական կյանքի վրա որոշ դեպքերում կործանարար էր, սակայն անկախության 20-ամյակը նշում է որպես տարածաշրջանային էներգետիկ խոշոր կենտրոն էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացվածությամբ և նշանակալից արտահանման պոտենցիալով։

1 ՀՀ էներգետիկ անվտանգությունն անկախության նախօրյակին

ՀՀ ներկա էներգետիկ համակարգի և անվտանգության մակարդակի մասին խոսելիս պետք է նշել, որ էներգետիկ ոլորտը հիմնարար փոփոխությունները կրել էր դեռ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին։ Հայաստանի էներգետիկական համակարգը 1980-ական թթ. վերջին, դեռ ԽՍՀՄ կազմում, գլոբալ փոփոխություն էր կրել. 1989թ., հիմնականում հանրության ճնշմամբ, Խորհրդային Հայաստանի իշխանությունները որոշում ընդունեցին Մեծամորի Հայկական ԱԷԿ-ի գործող երկու էներգաբլոկները փակելու մասին։ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո հայ մտավորականության *

* «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու։

31

Ս. Սարուխաեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

շատ ներկայացուցիչներ և անկախության համար պայքարի նոր սկսվող շարժման առաջնորդները սկսեցին հանրային գիտակցության մեջ ակտիվորեն ներմուծել այն համոզվածությունը, թե Մեծամորի ԱԷԿ-ն էկոլոգիական սպառնալիք է ներկայացնում երկրի համար, և նրա հետագա գործունեությունը Հայաստանը կկանգնեցնի անհետացման սպառնալիքի առջև։

Ընդ որում փորձագիտական և մասնագիտական ոչ մի գնահատական ԱԷԿ-ը փակելուց առաջ չի արվել, իսկ երկու էներգաբլոկների գործունեությունը դադարեցնելու մասին որոշումն ավելի շուտ քաղաքական էր։ Կարևոր էներգաբլոկների փակումը հանգեցրեց էներգետիկ ճյուղի կառուցվածքային փոփոխության, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական ծանրությունն ընկավ ջերմաէլեկտրակայանների վրա։ ԽՍՀՄ տարբեր մասերից մազութի կայուն մատակարարումների պայմաններում Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երը կարողացան ապահովել Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությունը։ Սակայն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով անցնող երկաթգծերի աշխատանքի խափանման պատճառով մազութի մատակարարումը Հայաստան 1990-ականների սկզբին դադարեց, իսկ նույն այս պետություններով անցնող գազատարների աշխատանքի Ադրբեջանի դեպքում ամբողջությամբ, Վրաստանի դեպքում մասամբ, կասեցումն արձանագրեց ՀՀ էներգետիկ համակարգի լիակատար կազմալուծում։ Արդյունքը 1992-1994թթ. էներգետիկ ճգնաժամն էր, երբ էներգետիկ հզորություններն արտադրում էին Հայաստանի տնտեսությանն ու բնակչությանն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 10-15%-ը։

2 Էներգետիկ համակարգի վերածնունդը ն հիմնական ձեռքբերումները

1990-ականների սկզբի խոր էներգետիկ ճգնաժամը կարևոր դեր խաղաց ՀՀ էներգետիկ ռազմավարության մշակման և իրականացման գործում։ Ավելին, կարելի է ասել, որ հենց էներգետիկ ճգնաժամը և դրա ծանրագույն հետևանքները երկրի սոցիալ-տնտեսական և հանրային կյանքում անուղղա-կիորեն հանգեցրին ՀՀ զարգացման տեսլականի փոփոխության։ Այս փոփոխության հիմնական բաղադրիչ կարելի է համարել այն, որ ազգային

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարուխաեյաե

քաղաքական և հասարակական կյանքում վերացան անկախության համար մղվող պայքարի առաջին տարիներին ձևավորված հակառուսական դիրքորոշումները, համաձայն որոնց անկախ Հայաստանի և Արցախի ձևավորման գործընթացում Երևանի և Ստեփանակերտի համար հիմնական խոչընդոտ էր հանդիսանում Մոսկվան, որին սկզբում ձեռնտու չէր ԼՂՀ ստեղծումը, իսկ հետագայում անկախ Հայաստանի ձևավորումը։ Էներգետիկ ճգնաժամը, որի հիմնական պատճառը ոչ թե Մոսկվան էր, այլ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, ինչպես նաև անկայունությունն ու փաստացի քաղաքացիական պատերազմը Վրաս-տանի և մի կողմից Աբխազիայի, մյուս կողմից Հարավային Օսիայի միջև, կոտրեց 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ձևավորված հակառուսական կարծրատիպը Հայաստանում։ Կոտրեց և ստիպեց ավելի իրատեսորեն վերաբերվել հայ-ռուսական հարաբերություններին, որոնց հիմնական մասը դարձավ ՀՀ էներգետիկ համակարգի վերականգնումը։ Փաստորեն, էներգետիկ ճգնաժամի պայմաններում ռացիոնալիզմը և պրագմատիզմը, որոնք, անկախության համար պայքարի աճին զուգընթաց, դադարեցին էական դեր խաղալ Հայաստանի քաղաքական գործընթացներում (ինչի արդյունքն էլ դարձավ ԱԷԿ-ի և էկոլոգիապես վտանգավոր ներկայացվող քիմիական գործարանների փակումը), կրկին դարձան անկախ Հայաստանի քաղաքական որոշումների ընդունման գործընթացի գործոն։ Հայաստանի տնտեսության կառուցվածքում հիմնարար փոփոխություններն էներգետիկ ճյուղից սկսվեցին գլխավորապես անկախության առաջին երկու տարիների ճգնաժամի պատճառով։

Այս փոփոխությունների կարևոր բաղկացուցիչներ դարձան երկուսը.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993թ. ապրիլի 7-ի որոշումը Հայկական ԱԷԿ-ի վերականգնման աշխատանքներն սկսելու և երկրորդ էեերգшբլnկի շահագործումը վերսկսելու մասին:

Այս որոշման կարևորությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով։

Առաջին. ատոմակայանի վերաբացումը լուրջ կարևորություն հաղոր-դեց Հայաստանի էներգետիկ անվտանգությանը ապահովելով էլեկտրա-

33

Ս. Սարուխաեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

էներգիայի արտադրությունն անկախ Վրաստանում տիրող իրավիճակից կամ պաշտոնական Թբիլիսիի Ռուսաստանից իր տարածքով Հայաստան եկող գազատարի նկատմամբ վարվող ոչ կայուն քաղաքականությունից։

Երկրորդ 1993-ին, երբ ընդունվեց ատոմակայանի վերաբացման մասին որոշումը, նույն կայանի փակումից հետո անցել էր ընդամենը 4 տարի։ Մեծ մասամբ հասարակական ճնշման արդյունքում փակված կայանի վերաբացման մասին որոշումը զուտ քաղաքական չէր. 1993-ին կար բավական լուրջ հասարակական աջակցություն այս որոշմանը, ինչն ընդգծում է մի կարևոր փաստ. ընդամենը 4 տարիների ընթացքում Հայաստանում տեղի էր ունեցել հասարակական դիրքորոշումների բացարձակ փոփոխություն, որի անկյունաքարն էր դարձել սեփական անվտանգ գոյության ապահովման ուղղությամբ ձևավորված ռացիոնալիզմը։

Եվ երրորդ. չնայած ատոմակայանի բացումն առաջին իսկ օրվանից սկսեց դրական դեր խաղալ պետության անվտանգության ապահովման տեսանկյունից, սակայն հենց 1993-ին էլ արդեն պարզ էր, որ ատոմակայանն աշխատելու է ժամանակավորապես, իսկ հետո, արդեն տեխնիկական և այլ պատճառներով պետք է փակվի։ Այս գիտակցությունը, որը ժամանակ առ ժամանակ ամրապնդվում էր եվրոպական պահանջներով մշակել ատոմակայանի փակման ռազմավարությունն ու ժամանակացույցը, կարևոր դեր խաղաց ՀՀ էներգետիկ անվտանգություն տեսլականի փոփոխությունների առումով և պետության համար կարևորեց ատոմայինին այլընտրանքային էլեկտրաէներգետիկ հզորությունների զարգացման խրախուսումը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է նոր ջերմաէներգե-տիկ հզորությունների ստեղծմանը և փոքր ու միջին հզորության ՀէԿ-երի զարգացմանը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թ. սեպտեմբերի 9-ի որոշումը ոուս-հայկական «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ստեղծելու մասին:

Չնայած վերջին շրջանում տարածված քննադատական կարծիքներին, Հայաստանի գազատրանսպորտային համակարգի փաստացի վաճառքը ռուսական «Գազպրոմ» ընկերությանն անհրաժեշտ, սակայն, միև-

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարուխաեյաե

նույն ժամանակ, ճիշտ որոշում էր: Այս իրականությունը ճիշտ գնահատե-լու համար անհրաժեշտ է անդրադարձ կատարել այն իրավիճակին, որը ձևավորվել էր Հայաստանում 1997-ի նախօրյակին.

• Փաստացի անգործության պայմաններում ՀՀ գազատրանսպորտա-յին համակարգն անկախության առաջին 5 տարիների ընթացքում գրեթե հիմնովին ավերված էր: Հայաստանի Հանրապետությունը և, առավել ևս, հայկական ներդրողներն ի վիճակի չէին վճարել համակարգի վերագործարկման, իսկ եթե ավելի օբյեկտիվ լինենք, վերականգնման համար:

• Հայաստանի Հանրապետությունը 90-ականներին չուներ որևէ այլընտրանք ռուսական գազին, քանի որ դեռևս 1994-ին սկսած հայ-իրանական բանակցությունները Հայաստան-Իրան գազատարի կառուցման մասին որևէ արդյունքի չէին բերել, և Ռուսաստանը մնում էր միակ պետությունը, որը կարող էր գազ մատակարարել Հայաստանին և, ինչը պակաս կարևոր չէ, չկապեր այս գործընթացը ՀՀ տա-րածաշրջանային քաղաքականության ոչ հայանպաստ փոփոխության հետ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԼՂՀ կարգավորման գործընթացում անընդունելի զիջումների գնալուն: Իհարկե, ռուսական էներգետիկ ներկայությունն անուղղակիորեն ազդեց ՀՀ արտաքին քաղաքականության վրա այն ավելի դեպի Մոսկվա կողմնորոշ-ված դարձնելով, սակայն այդ քաղաքականությունը չհանգեցրեց ոչ Երևանի, ոչ էլ Ստեփանակերտի դիրքերի թուլացմանը և, առավել ևս, զիջողականության գաղափարի արմատավորմանը հայ հասարակության մեջ: Այն, որ 1998-ից հետո ԼՂՀ կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշման կարծրացումն ու սկզբունքայնացումը չհանգեցրին Հայաստանի համար արտաքին տնտեսական պայմանների բարդացման, պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական համակարգի ամենակարևոր էներգետիկ ոլորտի սեփականատեր հանդիսացող Ռուսաստանը ոչ մի տնտեսական ու գնային ճնշում Հայաստանի վրա չգործադրեց: Ինչ կլիներ, եթե էներգետիկ ոլորտը գտնվեր այլ պետությունների պետական կամ մասնա-

35

Ս. Սարուխաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

վոր ընկերությունների վերահսկողության տակ դժվար է ասել, սակայն կարելի է պնդել, որ ռիսկայնության գործակիցն այս դեպքում կարող էր ավելի բարձր լինել։

• Ցավալի է, սակայն պետք է գիտակցել, որ Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունը բնական գազի և դրանից արտադրվող էլեկտրաէներգիայի համար միջազգային գին վճարել չեն կարող։ Բնական գազի և էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում սուբսիդա-վորվել և սուբսիդավորվելու է ոչ թե պետության կողմից, այլ մատակարարի։ Ակնհայտ է, որ 1 մ3 գազի համար վճարվող $180-ը միջազգային գին չէ, այն սուբսիդավորվում է մատակարարի կողմից 2 հիմնական պատճառով. մատակարարի ազգային գործընկերը Հայաստանում պատկանում է մատակարարին և նրա համար ստեղծվում են հատուկ գնային պայմաններ ու, ինչն ավելի կարևոր է, ռուսական էներգակիրների համար վճարվող գինը միշտ պայմանավորված է եղել քաղաքական գործոններով, և դրանց մաս հանդիսացող հայ-ռուսական հարաբերությունները, որոնց արդյունքում էլ ՀՀ գազա-տրանսպորտային համակարգը դարձել է ռուսական սեփականություն, ապահովում են ՀՀ-ին մատակարարվող բնական գազի և ՀՀ ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի ցածր գինը։

Այսպիսով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ստեղծումը, որում ռուսական «Գազպրոմի» բաժինը տարիների ընթացքում 45-ից հասցվեց 80%-ի, կարևոր իրադարձություն էր հայկական էներգետիկայի համար։ Անցած տարիներին ընկերությունը կարողացավ հասնել «Գազպրոմի» կողմից սուբսի-դավորվող գնային ցածր ռեժիմի, ինչը հայկական տնտեսությանը հնարավորություն տվեց արագ վերականգնվել արտաշուկայական ռեժիմով։ Ընկերությունը մոտ $1 մլրդ ներդրեց Հայաստանի գազատրանսպորտային համակարգի վերականգնման, նոր տեղական գազատարների, ինչպես նաև Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի շինարարության գործում, որն այլընտրանք ստեղծեց վրացական երթուղով Հայաստան ներմուծվող բնական գազի համար։

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարուխաեյաե

3. Իրաե-Հայաստաե գազատարի շինարարությունը Իրանից Հայաստան գազատարի շինարարությունը, որը կարող է ՀՀ-ե ապահովել տարեկան մինչև 2,3 մլրդ մ3 ծավալի բնական գազի մատակարարումներով, ինչը մոտավորապես հավասար է երկրի տարեկան սպառմանը, պետք է համարել ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող քաղաքականության հիմնական ձեռքբերումներից մեկը: Չնայած Հայաստանն այսօր, Վրաստաեի տարածքով անցնող գազատարի կայուն աշխատանքի պայմաններում, Իրանի գազի կարիքը չունի, իսկ այդ գազատարով եկող գազը կօգտագործվի էլեկտրականություն արտադրելու և Իրան արտահանելու համար, Հայաստան ռուսական գազի մատակարարումների հետ կապված ֆորսմաժորայիե իրավիճակի դեպքում այս խողովակաշարը կարող է ապահովել հայկական տնտեսության կայուն գործունեությունը: Իրաե-Հայաստաե գազատարը սրանով իսկ ռուսական գազի այլընտրանքը չի հանդիսանում այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական գազը կայուն ռեժիմով մատակարարվում է Հայաստանին: Միևնույն ժամանակ, պետք է գիտակցել, որ գազատարի կառուցումը ոչ միայն ֆորսմաժորայիե իրավիճակներից ապահովվելու նպատակ է հետապնդում, այլև կարևոր տնտեսական նշանակություն ունի Հայաստան -Իրաե միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: Չնայած Թեհրաեը Հայաստանի աեկախացումից անմիջապես հետո սերտ հարաբերություններ է հաստատել Երևանի հետ, հայ-իրաեակաե համագործակցությունը վերջին 2 տասնամյակներում կրել է առաջին հերթին քաղաքական բնույթ: Հայաստանը բավական երկար ժամանակ ունեցել է Իրանի կարիքը շրջափակումից խուսափելու նպատակով. 1990-ակաեեերի առաջին կեսին, երբ Վրաստաեի տարածքով ապրանքների տարանցումը վտանգված էր, Իրանը դարձավ Հայաստանի կարևորագույն ճանապարհն ապրանքների եերկրմաե տեսանկյունից: Նույն 90-ակաեեե-րի առաջին կեսին իրանական առևտրային կապիտալի ներհոսքը Հայաստան կարևորագույն գործոն էր դարձել երկրի սոցիալ-տետեսակաե կյանքում: Սակայն 1990-ակաեեերի երկրորդ կեսից իրավիճակը կտրուկ փոխվեց. Վրաստաեում իրավիճակի կայունացումը Հայաստանին հեարավո-

37

Ս. Սարուխաեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

րություե տվեց վերականգնել առևտրատնտեսական կապերը նախկին գործընկերների հետ, ռուսական ներդրումները Հայաստան և սեփական ազգային կապիտալի ձևավորումը կտրուկ նվազեցրին Իրանի տնտեսական և տարանցիկ նշանակությունը Հայաստանի համար։

Այսօրինակ պայմաններում էին հայ-իրանական հարաբերությունները 1990-ականների վերջին վերածվել հիմնականում քաղաքականի, և լուրջ տնտեսական նախագծերի բացակայության դեպքում դրանք կարող էին այդպիսին էլ մնալ։ Սակայն Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, որով Հայաստանը սկսել է ռազմավարական նշանակության հումք ներկրել Իրանից և ոչ պակաս կարևոր նշանակության ապրանք էլեկտրաէներգիա, մատակարարել Իրանին, խթան հանդիսացավ հայ-իրանական համագործակցության զարգացման և ամրապնդման համար, թույլ չտվեց, որ այդ համագործակցությունը դառնա քաղաքական-դեկլարատիվ և ուղղված լինի միայն ընդհանուր հակառակորդների զսպմանը։

Սա, մեր կարծիքով, Իրան-Հայաստան գազատարի հետ կապված հիմնական ձեռքբերումը պետք է համարել, թեև հեռանկարում օբյեկտիվ պատճառներով Իրանը կարող է դառնալ հայկական էլեկտրաէներգիայի Մերձավոր Արևելք տարանցման ճանապարհ։

Այսօր Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի էներգիա արտադրող նոր հզորությունների ստեղծումը, որոնք պետք է ապահովեն համակարգի կայունությունը 2016թ. Հայկական ԱԷԿ-ի փակվելուց հետո և ավելացնեն էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները։ Դրանց թվում են.

1. Հայկական ԱԷԿ-ի ավելի քան 1000 մվտ հզորությամբ նոր էներգա-բլոկի շինարարությունը։

2. Հրազդանի ՋԷԿ-ի 440 մվտ հզորությամբ էներգաբլոկի կառուցումը, որի աշխատանքները կավարտվեն մինչև 2011 թվականի տարեվերջը։

3. Ավելի քան 200 մվտ հզորությամբ նոր գազատուրբինային սարքավորման տեղադրումը Երևանի ՋԷԿ-ում, ինչն արդեն իրականացել է 2010թ. գարնանը և կտրուկ նվազեցրել Երևանի ՋԷԿ-ում էլեկտրա-

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարուխաեյաե

էներգիա արտադրելու համար ծախսվող գազի քանակն ու, հետևաբար, արտադրվող էլեկտրաէներգիայի գինը։

4. 1100 մվտ հզորությամբ նոր ՀԷԿ-երի կառուցումը, որոնցում փոքր ՀԷԿ-երի տեսակարար կշիռը կարող է կազմել մինչև 50%։

Չնայած Հայաստանի էներգետիկ ճյուղն անցած տարիներին ամրապնդվել է և երկրում ստեղծվել են նրա կայունությունն ապահովող մեխանիզմներ, այն առաջիկա տարիներին ստիպված կլինի լուծել կարևոր ռազմավարական խնդիրներ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը և Վրաստանի տարածքով անցնող գազատարի աշխատանքների ապահովումը։

3. Հիմնական խնդիրները Միջուկային էներգետիկա

1995թ. Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերագործարկումը լուծեց բնակչությանը և տնտեսությանն էլեկտրաէներգիայով ապահովելու հարցը։ Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման հենց սկզբից եվրոպական շատ երկրներ, իսկ հետո նաև ԵՄ-ը, մտահոգություն հայտնեցին դրա անվտանգության հետ կապված, քանի որ Մեծամորի կայանի միջուկային ռեակտորը, փաստորեն, միակն է, որը վերագործարկվել է լրիվ կոնսերվացումից հետո։ 2007թ. «Եվրոատոմը» պաշտոնական բանակցություններ սկսեց Հայաստանի Էներգետիկայի նախարարության հետ կայանը փակելու մեխանիզմների որոնման շուրջ, սակայն բանակցությունների տեխնի-

ռ

կական ձևաչափը չկարողացավ լուծել ամենագլխավոր խնդիրը. ի նչ կստանա Հայաստանը կայանը փակելու դիմաց։ Հայկական կողմն արդեն 2005թ. նախագահի և վարչապետի մակարդակով հայտարարել էր, որ գործող ռեակտորի փակման միակ այլընտրանքը կլինի նորի կառուցումը։

Հայ-ռուսական «Մեծամորէներգաատոմի» ստեղծումից և 2010թ. Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանն է աջակցելու Հայաստա-

39

Ս. Սարուխաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

եիե նոր ատոմակայան կառուցելու հարցում, սակայն նաև պարզվեց, որ ռուսական կողմի ներդրումները մոտ $5 մլրդ արժողության նախագծում չեն գերազանցելու 20%-ը: Սա Երևանի համար կարևորագույն խնդիր է, քանի որ բավական դժվար է լինելու այլ ներդրողներ հրավիրել հայկական միջուկային նախագիծը ֆինանսավորելու համար։ Նման դժվարությունը կապված է մի շարք կարևոր հարցերի հետ.

1. Հարցականի տակ է միջուկային կայանի ֆինանսական գայթակղությունը ներդրողների համար։ Հայաստանն ունի ջերմա- և հիդրոհզո-րություններ սեփական էլեկտրաէներգետիկ կարիքները բավարարելու

о

համար։ Ո ւմ է վաճառվելու նոր 1000 մվտ հզորությամբ ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան։ Հայ-թուրքական սահմանի փակված լինելու պարագայում խոսել էլեկտրաէներգիան Թուրքիա արտահանելու մասին հնարավոր չէ։ Ավելին, հարցականի տակ պետք է դնել նաև այն, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Թուրքիան ավտոմատ կերպով կկարգավորի հարաբերությունները նաև էներգետիկ ոլորտում և կսկսի էլեկտրաէներգիա գնել Հայաստանից։

2. Անգամ եթե հայկական կողմը չկարողանա ստանալ բնական գազ Ռուսաստանից և Իրանից, վճարունա կ է արդյոք ՀՀ հասարակությունը գնելու նոր ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան այն գնով, որը ձեռնտու է լինելու ներդրողներին։ Ներկայիս Հայկական ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան բավական էժան է, քանի որ չկա ներդրումների վերադարձման հարց. կայանը կառուցվել է ԽՍՀՄ-ի կողմից և բաժին է հասել Հայաստանի Հանրապետությանը, որը մեկ լումա անգամ չի ներդրել ատոմակայանի կառուցման մեջ և չունի ներդրումների վերադարձման և, խոշոր հաշվով, շահույթի հետապնդման խնդիր։ Պետք է գիտակցել, որ նոր ԱԷԿ-ի էլեկտրացանցերին տված էլեկտրաէներգիայի գինը կարող է մոտ լինել եվրոպական ատոմակայանների գնին նվազագույնը 10 եվրացենտի սահմաններում, ինչը խոսում է այն մասին, որ վերջնական սպառողին 1 կվտ/ժ էլեկտրաէներգիան կարող է հասնել 60 դրամին մոտ գնով։

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարուխաեյաե

3. Ճապոնական Ֆուկուշիմայի աղետից հետո միջազգային դոնոր կազմակերպությունների հետաքրքրությունը միջուկային էներգետիկայի ֆինանսավորման ուղղությամբ կտրուկ նվազել է, բացի այդ, ստեղծվել է միջուկային էներգետիկայի նկատմամբ բացասական հոգեբանական ֆոն, որը հետ է պահում անգամ խոշոր ներդրողներին։

Այս պարագայում հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության նոր ատոմային նախագծի համար հնարավոր ներդրողների ուշադրությունը տնտեսական առումով գրավելու փորձերը կարող են հաջողության չհասնել։ Սա ցավալի իրականություն է, որը, սակայն, խոսում է այն մասին, որ պետության էներգետիկ անվտանգության տեսլականն առաջիկա տարիներին լուրջ փոփոխության պետք է ենթարկվի։ Փոփոխության անհրաժեշտությունն ավելի քան տեսանելի է այն պարագայում, երբ վերադառնում ենք այն կարևոր փաստին, որն առնչվում է միջուկային էներգետիկային. գործող ԱԷԿ-ի փակումը 2016-ին անմիջականորեն կապակցված էր մինչև 2016-ը նոր ատոմակայանի կառուցման հարցի հետ։ Այնինչ, արդեն 2011-ի փետրվարին, երբ ակնհայտ դարձավ, որ նոր կայանը մինչև 2016-ը չի կառուցվելու, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա.Մովսիսյանը հայտարարեց, որ գործող կայանը չի փակվելու այնքան ժամանակ, մինչև նորը չկառուցվի1։ Այս հայտարարությունն արդարացված է և ճիշտ, սակայն խնդիրն այն է, որ նոր ատոմակայանը կարող է կառուցվել շատ ուշ կամ չկառուցվել ընդհանրապես։ Նման պարագայում խիստ մտահոգիչ է, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանան գործող ԱԷԿ-ի փակման աշխատանքները։

Հայաստաև-Ռուսաստան գազատարը

Վերջին 2 տարիներին ՀՀ էներգետիկ անվտանգությանն առնչվող, հավանաբար, ամենաքննարկվող հարցերից մեկը Վրաստանի տարածքով անցնող Հայաստան-Ռուսաստան գազատարի մասնավորեցման խնդիրն է

1 Армянская АЭС будет эксплуатироваться до постройки нового энергоблока — Минэнерго http://www.atominfo.ru/news4/d0761.htm

41

Ս. Սարուխաեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Վրաստաեի կառավարության կողմից: Դրա կարևորությունը հիմնականում կապված է այն հանգամանքի հետ, որ գազատարի գնմամբ շահագրգռված է Ադրբեջանը ի դեմս Պետական նավթային ընկերության։ Ադրբեջանական շանսերը գազատարի գնման հետ կապված, բավական մեծ են, քանի որ Բաքուն ունի լուրջ օբյեկտիվ հիմքեր այս կարևոր ենթակա-ռուցվածքի գնման գործում հաջողության հասնելու համար.

• Վրաստանի էներգետիկ ոլորտն անմիջականորեն կապված և կախված է Ադրբեջանից։ Բաքուն է ապահովում գազի մատակարարումը Վրաս-տան, իսկ ադրբեջանական SOCAR-Georgia ընկերությունը վերահսկում է Վրաստանի գազատրանսպորտային համակարգի մեծ մասը։

• Ցավոք, տարածաշրջանային էներգետիկ ընկերություններից միայն Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է տիրապետում բավարար ֆինանսական միջոցների Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը գնելու համար։ Սա ցավալի փաստ է, քանի որ հայկական խոշորագույն էներգետիկ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն անգամ ցանկության դեպքում բավարար միջոցներ չունի ադրբեջանական ընկերության հետ մրցակցելու համար։

Վերջին հանգամանքն ինչ-որ տեղ անմիջականորեն կապված է ոչ թե ընկերության, այլ ՀՀ սոցիալական իրավիճակի հետ. չնայած «ՀայՌուս-գազարդը» երկար տարիներ ապահովել է Հայաստան էժան ռուսական գազի ներկրումը, բուն երկրի ներսում ընկերությունը չի կարողացել իրականացնել գազի վաճառքն այնպիսի գնով, որ հնարավորություն ունենա կուտակել բավարար միջոցներ արտերկրում ներդրումներ կատարելու համար։ Ընկերությունը, հաշվի առնելով հասարակության ցածր գնողունակությունը, աշխատել է նվազագույն շահույթով, ինչն, իհարկե, դրական է ազդել երկրի համեմատական տնտեսական վերածնունդի վրա։ Սակայն այսօր մենք տեսնում ենք սոցիալական ուղղվածության քաղաքականության մյուս երեսը. հայկական խոշոր էներգետիկ ընկերությունը հնարավորություն չունի գնելու ՀՀ-ի համար կարևորագույն նշանակություն ունեցող տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքը։

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարուխաեյաե

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Ն.Գիլաուրիե ՀՀ վարչապետի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե Վրաստանի կառավարությունը երբեք չի վաճառի գազատարի վերահսկիչ փաթեթը1։ Վրաստանի դիրքորոշումն այս հարցում, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտոնական Երևանը կարողացել է համոզել Թբիլիսիին գազատարի Ադրբեջանին վաճառքի խիստ բացասական ազդեցությունը թե Հայաստանի, թե հայ-վրացական հարաբերությունների վրա։

Սակայն պետք է նաև գիտակցել, որ վրաց-ադրբեջանական խորացող համագործակցությունը կարող է լուրջ փոփոխություններ մտցնել Թբիլի-սիի դիրքորոշման մեջ։ Պետք է հաշվի առնել գոնե այն, որ մինչև այսօր Բաքուն Վրաստանի դեմ էներգետիկ շանտաժի չի դիմել։ Հայտնի չէ, թե ինչ փոփոխություն կկրի Վրաստանի դիրքորոշումն այն ժամանակ, երբ Բաքուն ու Թբիլիսին սկսեն քննարկել ադրբեջանական գազի գնի հարցը։ Այնպես որ, Հյուսիս-Հարավ, այն է Ռուսաստան-Հայաստան գազատարն Ադր-բեջանին վաճառելու հիմնախնդիրը երբեք փակված չի կարելի համարել։

Հայկական կողմի համար կարևոր է այն, որ գազատարի հնարավոր անցումը Բաքվի վերահսկողության տակ չպետք է դիտարկել զուտ շուկայական հարաբերությունների տեսանկյունից։ Չպետք է կարծել, թե ադրբեջանական ընկերությունը կվախենա խախտել ինչ-որ միջազգային նորմեր կասեցնելով գազատարի աշխատանքները և Ռուսաստանից Հայաստան եկող գազի տարանցումը. անգամ զուտ տնտեսատեխնիկական դրդապատճառներով Բաքուն կարող է հեշտությամբ անել դա։ Խնդիրն այն է, որ գազատարը տեխնիկապես վատ վիճակում է, այն լուրջ արդիակա-նացվելու անհրաժեշտություն ունի, ինչը և պետք է անի ապագա ներդրողը։ Իսկ ներդրողը կարող է պարզապես մեկ տարով փակել գազատարը այն արդիականացնելու պատրվակով։ Թե դա ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար կարելի է պատկերացնել։

Ամփոփելով նշենք, որ վերջին 20 տարվա ընթացքում ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման համար իրականացվել է ահռելի աշխա-

1 Грузия не продаст Азербайджану газопровод в Армению — премьер www.epress.am (վերջին այցելությունը 10 հոկտեմբեր, 2011)

43

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

տաեք, որը կարելի է գեահատել որպես բավական հաջողված: Միևնույն ժամանակ, էներգետիկ անվտանգությունը կենդանի գործընթաց է, ինչպես ազգային կամ պետական անվտանգությունը. այն երբեք չի ավարտվում, այլ ապրում և զարգանում է տարբեր գործոնների ազդեցության տակ։ Այս-պիսով, նոր մարտահրավերներն ու սպառնալիքները ՀՀ էներգետիկ անվտանգությանը չեն վերանալու, մեր քաղաքականությունը դրանց ճիշտ և ժամանակին պատասխանելու ուղղությամբ մշտապես պետք է զգոն լինի, և էներգետիկ քաղաքականության տեսլականը չպետք է կարծրանա։

Հոկտեմբեր, 2011թ.

ЭНЕРГЕТИЧЕСКАЯ БЕЗОПАСНОСТЬ РА:

основные достижения и вызовы

Севак Саруханян

Резюме

Одним из основных достижений РА за 20 лет независимости можно считать обеспечение высокого уровня энергетической безопасности. Ее важность в основном обусловлена тем, что обретшая независимость Армения начала свою историю с глубокого энергетического кризиса, влияние которого на социально-экономическую жизнь в некоторых случаях оказалось катастрофическим, однако РА отмечает 20-летие своей независимости как крупный энергетический центр региона - с диверсификацией импорта энергоносителей и значительным экспортным потенциалом.

44

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.