Научная статья на тему 'ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. ՊԱՐՍԿԵՐԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, "ՔՈՓԻ ՓՐԻՆԹ", ԵՊՀ ՀՐԱՏ., ԵՐԵՒԱՆ, 2019, 264 ԷՋ:'

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. ՊԱՐՍԿԵՐԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, "ՔՈՓԻ ՓՐԻՆԹ", ԵՊՀ ՀՐԱՏ., ԵՐԵՒԱՆ, 2019, 264 ԷՋ: Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
40
11
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Տոնոյան Արտյոմ

Հեղինակները հստակորեն են բանաձևել դասագրքի բուն նպատակը. «Հաշվի առնելով Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական մշակութային հարաբերություններում արձանագրված զարգացումները, ինչպես նաև՝ Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնում պարսկերենի դասավանդման առանձնահատկությունները դրանից բխող կարիքները, վաղուց արդեն հասունացել էր պարսկերենից հայերեն հայերենից պարսկերեն հասարակական-քաղաքական դիվանագիտական բովադակությամբ տեքստերի թարգմանական հմտությունների կարողությունների ձևավորման անհրաժեշտութունը: Այս ոլորտի տեքստերն աչքի են ընկնում մի շարք առանձնահատկություններով, որոնք յուրացնելու առումով հատուկ ուշադրություն են պահանջում: Մասնավորապես, մամուլում հրատարակված հասարակական-քաղաքական տեքստերը կարող են պարունակել մի կողմից խոսակցական լեզվին բնորոշ ձևեր արտահայտություններ, իսկ մյուս կողմից՝ հատկապես պարսկերենի պարագայում, բարձր ոճի բազմաթիվ տարրեր: Դիվանագիտական տեքստերը առանձնանում են բարձր ոճին հատուկ բազմապիսի կայուն կաղապարների առկայությամբ, որոնք, ըստ էության, բնորոշ չեն այլ ոլորտների գրական տեքստերին կարիք ունեն լրացուցիչ բացատրությունների ու մեկնաբանությունների: Հենց այս բացը լրացնելու է գալիս «Պարսկերեն հասարակական-քաղաքական դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» դասագիրքը»... (էջ 7):

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

VARDAN S. VOSKANIAN, HASMIK C. KIRAKOSIAN. INTRODUCTION TO THE TRANSLATION OF SOCIAL-POLITICAL AND DIPLOMATIC PERSIAN TEXTS, "COPY PRINT", YSU PUBLISHING HOUSE, YEREVAN, 264 PP

The textbook is aimed to teach the students doing research in the area of Iranian Studies and Persian language. The book is compiled taking into consideration all the modern scientific, educational and methodological demands and criteria. The authors are succeeded to present an important and useful manual in the field of translation of Persian texts with the peculiarities of the present-day Iranian social -political and diplomatic content.

Текст научной работы на тему «ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. ՊԱՐՍԿԵՐԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, "ՔՈՓԻ ՓՐԻՆԹ", ԵՊՀ ՀՐԱՏ., ԵՐԵՒԱՆ, 2019, 264 ԷՋ:»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ, «Քոփի փրինթ», ԵՊՀ հրատ., Երևան, 2019, 264 էջ: *

«Լ Ս. ||1Րւ11Ա»Ո.. Հ Տ. •||>(ЧЛ|ШКПП*

'ՈԱՐՍԿԵՐԵՆ

<tItnU>tPllP<tnf-RII4URtnim> U4 'ս>4ւո>սա>տս«ւԱՆ so ru տարի |ւ)1Ա>*1էՈՈ>ՈԻէ>»է(Ն NMmK,KT.UIl

Հայաստանի բուհերում իրանագիտական կրթության ոլորտում առանցքային առարկա հանդիսացող պարսկերենի ուսուցման գործընթացում նոր դասագրքերի կազմումը նորագույն գիտական, կրթական ու մեթոդաբանական զարգացումների ու ձեռքբերումների տեսակետից արդիական անհրաժեշտություն է Ուրախալի է, որ ոլորտի մասնագետները պարսկերենի դասավանդումն առավել կատարյալ դարձնելու համար ձեռնարկում են նման դասագրքերի ստեղծման աշխատանքներ: Ասվածի

վկայությունը պարսկերենի բուհական նոր դասագիրքն է' «Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» վերնագրով, որը հեղինակել են բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Վ.Ոսկանյանը և Հ. Կիրակոսյանը:

Հեղինակները հստակորեն են բանաձևել դասագրքի բուն նպատակը. «Հաշվի առնելով Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններում արձանագրված զարգացումները, ինչպես նաև' Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնում պարսկերենի դասավանդման առանձնահատկությունները և դրանից բխող կարիքները, վաղուց արդեն հասունացել էր պարսկերենից հայերեն և հայերենից պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական բովադակությամբ տեքստերի թարգմանական հմտությունների և կարողությունների ձևավորման անհրաժեշտութունը: Այս ոլորտի տեքստերն աչքի են ընկնում մի շարք

առանձնահատկություններով, որոնք յուրացնելու առումով հատուկ ուշադրություն են պահանջում: Մասնավորապես, մամուլում հրատարակված հասարակական-

քաղաքական տեքստերը կարող են պարունակել մի կողմից խոսակցական լեզվին բնորոշ ձևեր և արտահայտություններ, իսկ մյուս կողմից' հատկապես պարսկերենի պարագայում, բարձր ոճի բազմաթիվ տարրեր: Դիվանագիտական տեքստերը առանձնանում են բարձր ոճին հատուկ բազմապիսի կայուն կաղապարների առկայությամբ, որոնք, ըստ էության, բնորոշ չեն այլ ոլորտների գրական տեքստերին և կարիք ունեն լրացուցիչ բացատրությունների ու մեկնաբանությունների: Հենց այս բացը լրացնելու է գալիս «Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» դասագիրքը»... (էջ 7):

Դասագիրքն ուսուցանվող թեման ներկայացնում է համակարգված կերպով' ներառելով պարսկերենի հասարակական-քաղաքական, դիվանագիտական ոճին հատուկ կառուցվածքային մակարդակները' ոճաբանություն, բառագիտություն, քերականություն և ուղղագրություն:

Այն բաղկացած է երկու մասից, որոնցից յուրաքանչյուրն էլ' ենթաթեմաներից, իսկ դրանք էլ' դասերից: Դասագրքի թեմաները' «Պաշտոնական այցեր, հանդիպումներ, բանակցություններ, պաշտոնական անձանց դիմավորում և ճանապարհում», «Հավատարմագրերի հանձնում, դեսպանների նշանակում և հետ կանչում», «Շնորհավորական և ցավակցական ուղերձներ», «Բանակցություններ, տարածաշրջանի

* Գրախոսությունը ներկայացվել 17.06.2019թ.:

Է 05.06.2019թ.,

տպագրության ընդունվել՝

468

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

երկրների հետ համագործակցություն», «ԻԻՀ և ՀՀ համագործակցություն», «Հռչակագրեր, համատեղ հայտարարություններ» և «Ելույթներ և պաշտոնական հայտարարություններ», ընդգրկում են այն հիմնական ոլորտները, որոնց շրջանակում կարելի է ուսուցանել հասարակական-քաղաքական ոճի տեքստերի' պարսկերենից հայերեն և հայերենից պարսկերեն, թարգմանության հիմնական առանձնահատկությունները:

Դասագիրքն ունի հավելվածային բաժիններ' պարսկերեն-հայերեն բառացանկ, ՀՀ և ԻԻՀ նախարարությունների երկլեզու անվանացանկեր:

Հեղինակները ստեղծել են այնպիսի դասագիրք, որն ավելի դյուրին է դարձնում պարսկերենի հասարակական-լրատվական ոճի տեքստերի կառուցվածքային, լեզվաոճական, բառային, քերականական առանձնահատկությունների գործնական ուսուցումը, ինչը լիովին հաջողվել է: Դրան նպաստել են նաև հեղինակների բուհական գիտակրթական փորձառությունը և պարսկերենի ոլորտում մինչ այդ իրականացրած գիտական աշխատանքը:

«Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» դասագիրքը նախատեսված է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրատուրայի առաջին կիսամյակում նախատեսված դասընթացի համար, որը մատուցվում է 62 (վաթսուներկու)

դասաժամով: Յուրաքանչյուր թեմա բաղկացած է երեք դասից' տեքստեր, որոնց հաջորդում է բառացանկ և ոճական, թարգմանական, քերականական, ուղագրական բացատրությունները, այնուհետև' նյութին համապատասխան քերականական ու թարգմանական վարժությունները' ընդգրկաված առանձին դասերի մեջ: Ի դեպ, մեծ ուշադրություն է դարձված հակադարձ թարգմանության վարժություններին (հայերենից պարսկերեն), որոնք հնարավորություն են ընձեռում համեմատական տիրույթում դիտարկելու երկու լեզուների թարգմանական կաղապարները, համարժեք բառերը, բառաձևերը, արտահայտությունները:

Հեղինակները մեթոդապես ճիշտ են վարվել ուղղակիորեն նյութին չառնչվող, սակայն կարևոր ու հավելումային գիտելիքներն առանձնացրելով Ուշադրություն վերտառությամբ, ինչը նյութի մատուցումը դարձնում է ավելի տեսանելի ու հիշվող:

Դասագրքում պատշաճ ուշադրություն է դարձվել հասարակական-քաղաքական ու դիվանագիտական տեքստերում ամրագրված խոսակցական ոճի լեզվանյութի քննարկմանը և ներկայացմանը, քանզի առօրյա խոսակցական ու հասարակական-լրատվական ոճերի սերտ շփման արդյունքում այսօր բազմաթիվ խոսակցական տարրեր ամրացել են բարձր ոճում կամ այդ ընթացքում են: Դասագրքում դրանց քննարկումը, օրինակների հիմնավորումով նյութի մատուցումը կատարյալ է դարձնում:

Իբրև ցանկություն' մեկ առաջարկ. հիմք ընդունելով սույն դասագրքի հաջող կառուցվածքն ու մեթոդական հենքը' պարսկերենի ուսումնասիրության և ուսուցման գործընթացն առավել համապարփակ դարձնելու նպատակով ուսանողների համար ստեղծել նաև տնտեսական ու ռազմական բովանդակությամբ տեքստերի թարգմանության հիմունքներին վերաբերող դասագրքեր:

Կարծում ենք' «Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» դասագիրքը հաջողությամբ կկիրառվի բուհերի մասնագիտացված ֆակուլտետներում, գիտական ու կրթական այլ հաստատություններում' ի նպաստ պարսկերենի կատարյալ ուսուցման:

Արտյոմ Տոնոյան,

Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու,

ar.tonoyan@gmail.com

469

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Vardan S. Voskanian, Hasmik C. Kirakosian. Introduction to the translation of social-political and diplomatic Persian texts, «Copy print», YSU Publishing house, Yerevan, 264 pp.

The textbook is aimed to teach the students doing research in the area of Iranian Studies and Persian language. The book is compiled taking into consideration all the modern scientific, educational and methodological demands and criteria. The authors are succeeded to present an important and useful manual in the field of translation of Persian texts with the peculiarities of the present-day Iranian social -political and diplomatic content.

Artyom Tonoyan,

PhD in Philology, Assistant Professor of the Department of Iranian Studies of YSU

Вардан Восканян, Асмик Киракосян. Основы перевода персидских общественно-политических и дипломатических текстов, «Копи принт», изд. ЕГУ, Ереван, 2019, 264 сс.

Вузовский учебник «Основы перевода персидских общественно-политических и дипломатических текстов» предназначен для обучения студентов, изучающих иранистику и персидский язык. Книга составлена с учетом всех новейших научных, образовательных, методологических требований и критерий. Автору удалось создать важное и полезное учебное посибие в области перевода персидских текстов, содержащих особенности современного обшественно-политического и дипломатического языка Ирана.

Артем Тоноян,

ассистент кафедры иранистики Ереванского государственного университета, кандидат филологических наук

470

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.