Научная статья на тему 'Կարսի մարզի միացումը Հայաստանին Եվ Արդահանի շուրջ հայ-վրացական տարակարծությունների սկզբնավորումը (1919թ. Հունվար-ապրիլ)'

Կարսի մարզի միացումը Հայաստանին Եվ Արդահանի շուրջ հայ-վրացական տարակարծությունների սկզբնավորումը (1919թ. Հունվար-ապրիլ) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
448
122
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
հայ-վրացական հարաբերություններ / Կարսի մարզ / Արդահանի գավառ / հայ-վրացական տարակարծություններ / բրիտանական օկուպացիոն իշխանություններ / մահմեդական շուրա:

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Շիրակ Թորոսյան

Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին հայ-վրացական հարաբերություններում առկա տարաձայնություններից մեկը վերաբերում էր Արդահանի պատկանելության խնդրին։ Արդահանը մերձսևծովյան տարածքներով դեպի Սև ծով դուրս գալու միակ դարպասն էր Հայաստանի համար։ Հավակնություն ունենալով Արդահանի հանդեպ՝ Վրաստանի մենշևիկյան կառավարությունը ձգտում էր Հայաստանը տարանցիկ կախվածության մեջ պահել՝ նրան զրկելով դեպի ծով ելքից։ 1919թ. հունվարի 8-ին անգլիական օկուպացիոն իշխանությունները Կարսի մարզը հանձնեցին Հայաստանի Հանրապետությանը։ Այնուամենայնիվ, շատ չանցած նրանք փոխեցին իրենց որոշումը և հունվարի 21-ին այն թողեցին այսպես կոչված Հարավարևմտյան կովկասյան հանրապետության շուրայի ժամանակավոր կառավարության վերահսկողության ներքո։ Դա կապված էր այն բանի հետ, որպեսզի թույլ չտրվի Ռուսաստանին (Դենիկինի Կամավորական բանակին) ամրանալ տարածաշրջանում։ Եվ քանի որ շուրան սանձարձակ և ռուսամետ դիրքորոշում էր որդեգրել, անգլիացիները վերանայեցին իրենց որոշումը և ապրիլի 12-ին լուծարեցին շուրան՝ Կարսը վերադարձնելով Հայաստանին։ Ապրիլի 23-24-ին հայկական ադմինիստրացիան և զորքերը մտան Կարս, իսկ վրացական զորքերը գրավեցին Հյուսիսային Արդահանը՝ բրիտանացիների թույլտվությամբ (հյուսիսային Արդահանը և Փոցխովը)։ Սակայն Վրաստանի մենշևիկյան կառավարությունը հավակնություններ է ներկայացնում նաև Արդահանի հարավային մասի հանդեպ։ Այսպիսով, սկիզբ է առնում նոր հակասություն հայ-վրացական հարաբերություններում, որը շարունակվում է մինչև հանրապետությունների կործանումը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

UNIFICATION OF KARS REGION WITH ARMENIA AND RISE OF ARMENIAN-GEORGIAN DISCORD ON ARDAHAN (JANUARY-APRIL 1919)

In the years of the First Republic of Armenia one of the problems causing discord in ArmenianGeorgian relations was the possession of Ardahan. Ardahan was the only access gate of Armenia to Black Sea through nearby territories. Laying claims on Ardahan, the Menshevik government of Georgia strived to keep Armenia in transit dependence by denying it access to the sea. On January 8, 1919 the British occupation authorities made a decision to hand Kars region over to Armenia. However, soon after they changed their decision and on January 21 left it to the control of the so-called South-Western Caucasian Republic Provisional Government Shura. This was done to make sure that Russia (Denikin’s Volunteer Army) does not get a hold in the region. The Shura implemented outrageous and pro-Russian policies, so the British revised the decision and on April 12, 1919 dissolved the Shura, and returned Kars region to Armenia. On April 23-24 the Armenian administration and troops entered Kars, whereas with British permission the Georgian troops occupied Northern Ardahan (north of Ardahan and Potskhov). However, the Menshevik government of Georgia laid claims on southern part of Ardahan as well. Thus, a new discord emerged in ArmenianGeorgian relations, which continued till the collapse of both republics.

Текст научной работы на тему «Կարսի մարզի միացումը Հայաստանին Եվ Արդահանի շուրջ հայ-վրացական տարակարծությունների սկզբնավորումը (1919թ. Հունվար-ապրիլ)»

ԿԱՐՍԻ ՄԱՐԶԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐԴԱՀԱՆԻ ՇՈՒՐՋ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ (1919Թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ)

Շիրակ Թորռսյաե'

Բանալի բառեր ՝ հայ-վրացակաե հարաբերություններ, Կարսի մարզ, Արդահաեի գավառ, հայ-վրացակաե տարակարծություններ, բրիտանական օկուպացիոե իշխանություններ, մահմեդական շուրա:

Հոդվածում անդրադառնում եեք հայ-վրացակաե տարակարծություեեերի ծագմանը և դրաեց պատճառներին:

Բաեե այե է, որ Վրաստաեի մենշևիկյան կառավարությունը հավակնում էր ոչ միայե Արդահաեի, այլ եաև Կարսի մարզի մեկ այլ՝ Օլթիի գավառին, ինչպես եաև Էրզրումի վիլայեթի Օլթիիե հարակից Ապերի, Թորթոմի, Բաբերդի գավառներին [1]:

Եթե ուշադիր հետևենք քարտեզին, ապա կտեսնենք, որ Արդահաեի գավառը Հայաստանի համար հանդիսանում է մերձսևծովյաե տարածքներով դեպի Աև ծով դուրս գալու միակ դարպասը: Քաեի դեռ Կարսի մարզի Օլթիի գավառը և Էրզրումի վիլայեթը գտնվում էիե թուրքերի ձեռքին, վրացիներն ապահով էիե, քաեի որ Հայաստանի ծովային ելքը «հուսալիորեե» ձախողված էր: Աակայե, երբ Կարսի մարզը միացվեց Հայաստանին և Փարիզի վեհաժողովում սկսեց քննարկվել եաև Էրզրումը հանձնելու հարցը, անհանգստացած վրաց մենշևիկ կառավարիչները, «պատմական իրավունքի» վրա հիմնվելով, պահանջեցին Արդահաեից հարավ-արևմուտք գտնվող Օլթիի գավառը, այստեղից ուղիղ գծով դեպի արևմուտք Էրզրումի եահաեգի Թորթումի, Ապերի և Բաբերդի գավառները, ապա դեպի հյուսիս-արևմուտք Տրապիզոեի վիլայեթի Գյու-մուշխաեեի գավառը և ուղիղ գծով հյուսիս միեչև Տրապիզոեի նավահանգիստը [1, էջ 3]: Նույնիսկ աեզեե աչքով է տեսանելի, որ եթե աեգամ Կարսի մարզի

՚ Պ.գ.թ., ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր:

մնացած գավառները (Կարս, Կաղզվան) և Էրզրումի վիլայեթի մյուս տարածքները (Էրզրում, Դերջան, Երզնկա և այլն) մաս կազմեին Հայաստանին, ապա, միևնույն է, վերջինս զրկված էր լինելու ծովային ելքից: Սակայն, չնայած այս բոլորին, քանի որ հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել Արդա-հանի շուրջը, մենք գլխավորապես կկենտրոնանանք այս խնդրի վրա:

Ցանկացած վիճելի տարածքի նկատմամբ դրսևորվող հավակնությունների հիմքում հիմնականում ընկած է տվյալ պետության ռազմավարական շահը, սակայն կողմերը, որպես կանոն, աշխատում են այդ հավակնությունները հիմնավորել պատմական իրավունքի կամ ազգագրական իրավիճակի փաստարկներով: Ուստի, պետք է համադրել հայ և վրաց պատմագրությունների տեսակետներն այս խնդրի շուրջ, վերլուծել դրանք և հասկանալ, թե ում օգտին են խոսում փաստերը:

Արդահանը Մեծ Հայքի Գուգարք նահանգի հիմնական ինը գավառներից (Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Կղարջք, Վերին Ջավախք, Արտահան) մեկն է1: Արդահանի մասին հնագույն ժամանակաշրջանում առանձին տեղեկություններ գրեթե չկան, հետևաբար նրա պատմությունը հիմնականում դիտարկվում է Գուգարք նահանգի պատմության համատեքստում: Ք.ա. 2-րդ հազարամյակում Արդահանը, ինչպես նաև Գու-գարքի այլ գավառներ, հավանաբար, մաս են կազմել այդ ժամանակաշրջանում գոյություն ունեցած հայկական հնագույն պետական կազմավորումներից Դայա-Դիաուխիին (Տայք) կամ Էթիունիին: Հետագայում Վանի թագավորության արքա Արգիշտի 1-ինը Ք.ա. 785-784թթ. գրավում է Դիաուխին և մի շարք այլ երկրներ: Երվանդունիների ժամանակաշրջանում մոտավորապես Ք.ա. 3-րդ դարում, ձևավորվում է Գուգարքի բդեշխությունը, որի մեջ, բնականաբար, մտնում էր նաև Արդահանի տարածքը [2, էջ 154]։

Ք.ա. 3-2-րդ դարերում հայ և վրաց թագավորությունները պայքար են մղել Գուգարքի համար: Ինչպես հայտնի է «վրացական տարեգրության» (JaAro^ob մի տեղեկությամբ, վրացիներն Արտաշեսի դեմ պայքարում դուրս են բերել օսերին (ալաններին): Սկզբում վրաց-օսական ուժերը հաջողություն են արձանագրում ներխուժելով Սոմխիթ (Հայաստան),

1 Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963, էջ 110: Տ.Սահակյանը թվարկում է Գուգարք նահանգի 16 գավառ: Տե ս Սահակյաե Տ., Գուգարք-Գոդերձական տարածաշրջանի քաղաքական և հոգևոր-մշակութային ճակատագիրն ի սկզբանե մինչև 1980-ական թվականները, Երևան, 2004, էջ 6-7:

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

Շ.Թռրռսյաե

և Ցելի (Չլդր) լճի շրջակայքում գերի եե վերցնում հայոց արքայազն Զարեհիե: Աակայե շուտով Արտաշեսի որդիներ Արտավազդե ու Տիգրաեը հայոց զորքով Թռեղքում հասնում եե թշեամուե և ստիպում հաշտություն կեքել, որով գերությունից ազատվում է Զարեհը, և Գուգարքե ամբողջությամբ վերադարձվում է Մեծ Հայքիե1: Ինչպես հայտեի է, Ցելի կամ Չլդր լիճը գտնվում է Արդահաեի շրջանում:

Արտաշեսյաեեերի և Արշակուեիեերի կառավարման ժամանակաշրջանում Գուգարքը եղել է Հայաստանի կազմում որպես հյուսիսային սահմանապահ բդեշխություն: Արշակուեյաց հարստության կործանումից հետո Գուգարքի բդեշխությունը միացվում է Աասաեյաե Պարսկաստանից կախյալ վրաց թագավորությանը (մարզպանությանը):

Արաբեերե իրեեց տիրապետության ժամանակաշրջանում հիմնականում պահպաեեցիե Աասաեյաեեերի վարչական բաժանումը, որի հետևանքով Գուգարքը Վիրքի մարզպանության կազմում մտավ երկրորդ Արմիեիայի մեջ:

Բագրատուեիեերի կառավարման շրջանը վճռորոշ ժամանակահատված է Արդահաեի պատկանելության շուրջ հայ-վրացակաե վեճի առումով, և քաեի որ այս ընթացքում թե Հայաստանում և թե Վրաստաեում իշխում էիե Բագրատուեիեերը, հետևաբար հայ և վրաց պատմագրության մեջ տարածքային վեճե աեուղղակիորեե վերածվում է Բագրատուեիեերի ծագումեաբա-

ռ ռ

եությաե վեճի՝ այե է. երաեք հայկակա ե, թե վրացական ծագում ուեեե, որով և հեշտ կլիեի հիմնավորել Արդահաեի և այլ վիճելի տարածքների պատկանելության հարցը:

Պատմական աղբյուրներում հիշատակվում է Բագրատուեիեերի հրեական ծագման մասիե:

Աակայե հայկական պատմական ավանդությունը Բագրատուեիեերիե համարում է Հայկ եահապետի, իսկ վրացական ավանդությունը՝ վրաց Փառ-եավազյաե արքայատոհմի սերունդներից [3]:

Ըստ էության, Բագրատուեիեերը հայ քաղաքական կյանքում նշանակալի դերակատարում եե ունեցել առեվազե Ք.ա. 3-րդ դարից սկսած [2, էջ 148151], իսկ համաձայն վրաց պատմագրության, Վրաստաեի քաղաքական ասպարեզում երաեք հանդես եե եկել միայե 6-րդ դարում [4], այստեղից կարելի

1 Տե ս ^йбот^^о ф. 1, от&о^оЬо, 1955, ^3. 48-49 (Վրացական տարեգրություն, հ. 1, Թբիլի-

սի, 1955, էջ 48-49):

է եզրակացնել, որ Բագրատուեիեերի հայկական ծագումն ավելի հավաստի է: Խորհրդային պատմաբան Ч-Ատեպաեեեկոե, տուրք տալով վրաց պատմագրության վարկածներին, եշում է, որ Տաո-Կլարջեթիի (Տայք-Կղարջք) իշխանապետության մեջ մտնում էիե Կլարջեթիե (Կղարջք), Շավշեթիե (Շավշք), Իսպիրը (Ապեր), (այլ աղբյուրներում եաև Թորթումը և Բաբերդը), Տաոե (Տայք) և Կուրի վերիե հոսանքներում՝ Կոլաե (Կող), Արդահաեը, Աամցխեե և Ջավախեթիե (Ջավախք)1: Պարզից էլ պարզ է, որ այս փաստը չի համապատասխանում պատմական իրականությանը, քաեի որ Տայքը և Կղարջքը եղել եե առաեձիե իշխանապետություններ, իսկ Արդահաեը հայ Բագրատուեիեերի թագավորության մաս է կազմել [5]:

Ապեր գավառը եղել է Բագրատուեիեերի ժառանգական տիրույթը [6]: Այե Բարձր Հայքի գավառներից մեկե էր [7], որը հետագայում մտավ Էրզրումի վիլայեթի մեջ: Առաջին հայացքից թվում է, թե վրաց պատմագրությունը Ապերը տեղադրում է Տաո-Կլարջեթիի թագավորության կազմում՝ ելնելով երա Բագրատուեիեերի ժառանգական տիրույթ լինելու հանգամանքից: Աա-կայե Էրզրումի եահաեգի Օլթիիե հարակից Ապերի, Թորթումի և Բաբերդի գավառների նկատմամբ վրաց հավակեություեեերը հեռուե տաեող նպատակներ եե հետապնդում, որիե արդեե անդրադարձել եեք:

Աեիի Բագրատուեիեերի անկումից հետո Արդահաեը գտնվել է տարբեր տիրապետությունների եերքո: 1578թ. այե գրավում եե թուրքերը և մտցնում Չլդրի վիլայեթի մեջ: Ըստ «Գյուրջիստաեի վիլայեթի մեծ դավթարի», վերջինս ունեցել է 9 գավառ՝ լիվա, որոնցից էիե Մեծ Արտահանի և Օլթիի գավառները2: Մեծ Արտահանի գավառում հայերը բացարձակ մեծամասնություն եե կազմել: Այնտեղ գտնվող Փարակաեի բերդի հարկ վճարողների ցուցակներում հիշատակվում եե Մկրտիչ Աետոեի, Խաչատուր Ասվատուրի, Մելիք, երա եղբայր Կիրակոս, Գրիգորի թոռ, Հայրապետի թոռ, Վարդաե Տղապարոեի անունները, Դուդուեա գյուղում՝ Տեր Հակոբ, Խաչիկ, Մարգար և այլ հայկական աեուեեեր3: Թուրքական տիրապետությունն Արդահաեում տևեց միեչև 1878թ., երբ Աաե Ատեֆաեոյի պայմանագրով այե աեցավ Ռուսաստանին և Կարսի մար-

1 Այս մասիե և Տաո-Կլարջեթիիե առնչվող այլ մաերամասեերը տե ս Степаненко В.П., Политическая обстановка в Закавказье в первой половине XIb., Свердловск, 1975, стр. 124-131.

2 Տես ^о^б^оЬфйБоЬ зо^йодотоЬ фофо ф^зотйбо, ^о^Бо 2, от&о^оЬо, 1941, ^3. 7 (Գյուրջիստաեի վիլայեթի մեծ դավթարը, գիրք 2, Թբիլիսի, 1941, էջ 7):

3 Նույե տեղում, էջ 403:

զի մաս կազմեց: Արդահանի գավառը բաղկացած էր չորս ոստիկանական տեղամասերից. հյուսիսում Փոցխովի տեղամասը Դիգուր կենտրոնով, կենտրոնում Արդահանի տեղամասը Արդահան կենտրոնով, արևելքում Չլդրի տեղամասը Զուրզունա կենտրոնով և հարավ-արևմուտքում Գյոլի (Կող, Կոլա) տեղամասը Օկամ կենտրոնով [1, էջ 4]: Կարսի մարզը, այդ թվում նաև Արդահանը, վերստին Թուրքիային անցան 1918թ. մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագրով, իսկ հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագրով կրկին ամրագրվեց Թուրքիայի կազմում:

Ահա այսպիսին էր Արդահանի գավառի և նրա նկատմամբ հայերի ու վրացիների ունեցած հավակնությունների պատմական հիմնավորումների համառոտ նկարագիրը, երբ ձևավորվեցին Հայաստանի և Վրաստանի առաջին հանրապետությունները, և Արդահանը դարձավ այս նորաստեղծ հանրապետությունների տարածքային վեճի առարկաներից մեկը:

Առաջին Հանրապետության գոյության ընթացքում վրացական հավակնություններն Արդահանի նկատմամբ դրսևորվեցին 1918թ. դեկտեմբերին: Այդ ժամանակ Վրաստանի ոչ պաշտոնական ներկայացուցիչներ Զուրաբ Ավալո-վը (Ավալաշվիլի) և Դավիթ Գամբաշիձեն Լոնդոնում շրջանառության մեջ դրեցին փաստաթղթեր, որոնցում սահմանում էին Վրաստանի Հանրապետության տարածքները, ներառյալ այն շրջանները, որոնք դեռևս իրենց կառավարության իրավասության տակ չէին մտնում, այդ թվում նաև Օլթին և Արդահանը: Նրանք մերժում էին Հայաստանի իրավունքը Կարսի մարզի հյուսիսային կեսի նկատմամբ [8, էջ 312]: 1919թ. մարտին վրաց պաշտոնական ներկայացուցիչներ Նիկոլայ Չխեիձեն և Իրակլի Ծերեթելին Կ.Պոլսից հասան Փարիզ և մարտի 14-ին Հաշտության վեհաժողովին ներկայացրին Վրաստանի նախնական հուշագիրը, որով թվարկում էին Վրաստանի տարածքները՝ Թիֆլիսի, Քութաիսի և Բաթումի նահանգներն ամբողջությամբ, Սուխումի, Զաքաթալայի, Օլթիի և Արդահանի շրջանները և Տրապի-զոնի վիլայեթի մի ընդարձակ մասը (ներառյալ Լազիստանը) [9]: Մինչ այդ՝ փետրվարի 12-ին, հայկական զույգ պատվիրակությունների ղեկավարներ Ավետիս Ահարոնյանը և Պողոս Նուբար փաշան Փարիզի խաղաղության վեհաժողովին էին ներկայացրել հայկական պահանջները, որոնցում մասնավորապես նշվում էր, որ մեծ Հայաստանի կազմի մեջ պետք է մտնի բացի արևմտահայկական նահանգներից նաև Կովկասի Հայկական հանրապետու-

թյաե ամբողջ տարածքը, որը պարունակում է Երևանի ամբողջ գավառը, եախկիե Թիֆլիսի եահաեգի հարավային մասը, Գանձակի եահաեգի հարավարևմտյան մասը, Կարսի մարզը՝ բացի Արդահաեից հյուսիս ըեկած շրջանից [10]: Ինչպես տեսնում եեք, Կարսի մարզի հյուսիսային երկու գավառներին՝ Օլթիիե և Արդահաեիե հավակնում էիե վրացիները, իսկ հայերը՝ ամբողջ մարզին, բացի Արդահաեի գավառում Կուրից հյուսիս ըեկած հատվածից (Արդահաեի տեղամասի հյուսիսային մասը և Փոցխովի տեղամասը): Անտեղի չէ այստեղ եշել, որ միեչև Առաջին աշխարհամարտը Կարսի մարզե իր չորս գավառներով՝ Կարս, Կաղզվաե, Օլթի և Արդահաե, ունեցել է 404 հազ. բնակիչ, որից 123.170-ը հայ, 4226-ը վրացի, 102.860-ը թուրք-թաթար, 54.931-ը քուրդ, 118.000-ը ռուսներ, հույներ, բոշաներ, ղարափափախեեր և այլե [11]: Առավել հայաշատ էիե Կարսի և Կաղզվաեի գավառները համապատասխանաբար 81 հազ. և 35 հազ. հայ [8, էջ 217]: Բերված թվերե ակնհայտորեն ցույց եե տալիս, որ հայերը մարզում կազմել եե հարաբերական մեծամասնություն: Աակայե թե Հայաստանի և թե Վրաստաեի համար դեռ վաղ էր երազել տիրանալ Կարսի մարզում իրեեց հավակեած տարածքներին: Ի դեպ, եշեեք, որ դեռևս Տրապիզոեի խորհրդաժողովում 1918թ. մարտին, ինչպես գրում է Հովհ. Քաջազեուեիե, վրացիները շահագրգռված էիե հատկապես Բաթումի հարցով և այե փրկելու համար պատրաստ էիե թուրքերին զիջել Կարսե ու Արդահաեը [12]: Իսկ երբ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն ուժը կորցրեց, վրաց մենշևիկները եոր միայե հավակնություն ցուցաբերեցին Արդահաեի նկատմամբ:

Ըստ Մուդրոսի զինադադարի պայմանագրի 11-րդ հոդվածի թուրքական զորքերն ստացել էիե Անդրկովկասի մի մասից տարհաեվելու հրաման, իսկ մնացած զորքերը կհեռացվեիե, եթե տեղերում իրադրությունն ուսումնասիրելուց հետո դաշնակիցները ներկայացնեին այդպիսի պահանջ [13]: Իսկ այդ մնացած մասը, որտեղից թուրքերը չէիե հեռացել, Կարսի մարզե էր և Բաթումի մարզի մի մասը [8, էջ 217]: Աակայե արդեե նոյեմբերի 11-իե Միջերկրական ծովում բրիտանական ուժերի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Գոֆ-Քալթրոպը Թուրքիայի մեծ վեզիր Ահմեդ Իզզեթ փաշային ուղարկեց մի հաղորդագրություն, որով բրիտանական կառավարության աեուեից պահանջում էր զորքերը հետ քաշել ռուս-թուրքակաե նախապատերազմյան սահմանից այե կողմ, իսկ նոյեմբերի 24-իե օսմաեյաե գլխավոր սպայակույտը տեղեկացավ, որ Կարսից, Արդահաեից և Բաթումից թուրքական զորքերի

դուրսբերումը պահանջող որոշումն ընդունվել է դաշնակիցների գերագույն ռազմական խորհրդի կողմից [8, էջ 218]:

Անգլիացի գեներալ-մայոր Ջ.Թ. Ֆորեստիր-Ուոքերի վրա էր դրված արևմտյան Անդրկովկասից օսմանյան զորքերի դուրսբերման պատասխա-նատվությունը: Նա 1919թ. հունվարի 7-ին մտավ Կարսի մարզ և իր գնացքում թուրքական հրամանատար Յակուբ Շևքի փաշային տվեց ցուցումներ, որոնցով, մասնավորապես, նախատեսվում էր մինչև հունվարի 25-ը թուրքական զորքերը դուրս բերել Կարսից: Հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, Ջ.Ֆորեստիր-Ուոքերն Ալեքսանդրապոլում համաձայնագիր կնքեց Հայաստանի արտգործ-նախարար Սիրական Տիգրանյանի հետ, համաձայն որի թեպետ Կարսում հաստատվելու էր անգլիական զինվորական նահանգապետություն, սակայն բոլոր քաղաքացիական պաշտոնյաները նշանակվելու էին Հայաստանի կառավարության կողմից [14, էջ 23]: Հայ պաշտոնյաները պետք է պատրաստ լինեին Կարս մեկնել հունվարի 12-ին [15]: Այս համաձայնագրի ստորագրումից հետո գեներալ Ջ.Ֆորեստիր-Ուոքերը կապիտան Քլայվ Թեմփրլիին նշանակեց Կարսի զինվորական նահանգապետ, իսկ Հայաստանի կառավարությունը՝ Ստեփան Ղորղանյանին որպես քաղաքացիական նահանգապետ [8, էջ 220-223]: Այս ամենից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 14-ին ընդունեց Կարսի մարզը Հայաստանին միացնելու մասին որոշումը, ըստ որի կազմակերպվում էին նահանգի և շրջանների քաղաքացիական վարչությունը, միլիցիան և ժանդարմերիան 400 հոգուց բաղկացած և համապատասխան սպայական կազմով, երկաթուղու Կարս-Ալեքսանդրապոլ գծի վարչությունն ու ծառայողների հաստիքացուցակը1: Սակայն Կարսի և Արդահանի մահմեդականները որոշել էին չհնազանդվել: Թուրքական 9-րդ բանակի հրամանատար Յ.Շևքի փաշան հայտարարեց, որ ոչ վրացիները և ոչ էլ հայերն այդ տարածքին տիրանալու իրավունք չունեն, քանի որ, ըստ նրա, նրանցից որևէ մեկի Կարսի նահանգ մտնելուն կհետևեր բազմաթիվ անմեղ մարդկանց լիակատար ոչնչացումը [8, էջ 219]:

Դեռևս 1918թ. նոյեմբերի 5-ին Կարսում, Յ.Շևքի փաշայի աջակցությամբ հրավիրված մարզի մահմեդական առաջնորդների համաժողովում, կազմվեց Կարսի մահմեդական խորհուրդը, իսկ դեկտեմբերին այն փոխարինվեց ազգային մահմեդական խորհուրդով (շուրա): Իսկ 1919թ. հունվարի 17-18-ին 1 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 206, ց. 1, գ. 27, թ. 21:

Կարսում համաժողովի հավաքվեցին մահմեդականների 100-ից ավելի պատվիրակներ և հռչակեցիե «Հարավարևմտյան կովկասյան հանրապետություն»՝ Կարս և «Արաքսյաե հանրապետություն» Նախիջևան կեետրոեեերով [16] և կազմեցին այդ իեքեահռչակ «հանրապետության» ժամանակավոր կառավարություն՝ շուրա [17, էջ 175]: Կարսի շուրաե տրամադրված էր ամ-րապեդելու իր իշխանությունը և պաշտպաեելու Թուրքիայի շահերը նահանգում: Եվ երբ Կարսի զինվորական եահաեգապետ Թեմփրլիե և քաղաքացիական եահաեգապետ Ղորղաեյաեը եորաեշաեակ հայ պաշտոնյաների հետ բրիտանական մեկ հրաձգային վաշտի ուղեկցությամբ մեկնեցին Կարս, հարյուրավոր զինված մահմեդականներ փակեցին երաեց ճանապարհը և պահանջեցին հայերից հեռանալ: Տեսնելով մահմեդականների այս ընդվզումը՝ Թեմփրլիե հրահաեգեց հայ պաշտոնյաներին հեռանալ Կարսից և ոչ պաշտոնապես ճանաչեց մահմեդական շուրաե [18]: Փաստորեն, բրիտանական հրամանատարությունը կտրուկ փոխեց վերաբերմունքը շուրայի նկատմամբ և սկսեց համագործակցել վերջինիս հետ: Ավելին, Ջ.Ֆորեստիր-Ուոքե-րը հունվարի 21-իե ՀՀ արտգործեախարար Ա.Տիգրաեյաեիե գրած նամակով հետ կաեգեեց հունվարի 8-իե կնքված համաձայեագրից1: Այս կապակցությամբ Վրաստաեում Հայաստանի պատվիրակության ղեկավար ^Հարությունյանը բողոքի եամակ է հղում Թիֆլիսում դաշնակիցների հրամանատարությանը, որում եշում է, որ գեներալ Ջ.Ֆորեստիր-Ուոքերը հրաժարվում է Կարսի նահանգում հայկական վարչություն հաստատել, որե անհրաժեշտ է: Հակառակ դեպքում մուսուլմանական ժողովրդի կողմից կարող եե տեղի ուեեեալ ցավալի հետևանքներ2:

Կարսի հարցում բրիտանական հրամանատարության հակահայ քաղաքականությունն իր պատճառներն ուեեր, որը սերտորեն առնչվում էր Ռուսաստանի հետ: Ճիշտ է, դաշնակիցներն ու Ռուսաստանի հարավի կամավորական բաեակե ընդհանուր շահեր ուեեիե բոլշևիկների դեմ պայքարում, սակայն գեներալ Դեեիկիեի դեպի հարավ ծավալումն ու Ռուսական կայսրության վերականգնման ձգտումները չէիե ներդաշնակվում Համաձայնության երկրների աշխարհաքաղաքակաե ընկալումներին: Եվ քաեի որ հայերը համարվում էիե անուղղելի ռուսասերներ, ուստի, դաշնակիցների

1 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 92, մաս I, թ. 77ա:

2 Նույն տեղռւմ, գ. 150, թ. 183ա:

պատկերացմամբ, տալ Հայաստանին որևէ տարածք նույնն է, թե տալ Ռուսաստանին: Սակայն Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը շարունակում էին Կարսի մարզը Հայաստանին միացնելու քաղաքականությունը և այդ կապակցությամբ տարբեր որոշումներ ու օրենքներ էին ընդունում: Օրինակ, 1919թ. փետրվարի 4-ին խորհրդարանը քննարկում և ընդունում է «Կարսի մարզում երեք հաշտարար և երեք քննիչ բաժանմունք բանալու մասին» օրենքը, ըստ որի բացվում են Կարսի, Կաղզվանի և Արդահան-Օլթիի հաշտարար և քննիչ բաժանմունքները համապատասխանաբար Կարս, Կաղզվան և Արդահան քաղաքներում1: Այս ամենը դրությունը չփրկեց: Ստեղծված իրավիճակից հմտորեն օգտվեցին թուրքերը: Վերջիններս փորձեցին Բաթումի և Կարսի նահանգների նկատմամբ գեներալ Դենիկինի ձգտումները հակադրել Անգլիայի հակառուսական քաղաքականությանը: Թուրքերը խորամանկորեն հայտարարեցին, որ եթե Կարսի նահանգում թուրքական իշխանություն չի լինելու, ապա իրենք կընդունեն միայն ռուսական իշխանությունը [19, стр. 211]:

Փաստորեն, ստեղծվել էր բացառիկ իրավիճակ, երբ թուրք-ռուսական շահերը համընկնում էին, իսկ անգլիացիները, տուրք տալով իրենց բնորոշ ռուսատյացությանը, ակամա ջուր էին լցնում թուրքերի ջրաղացին, որի արդյունքում տուժում էր նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը: Սակայն թուրքերի անգլիական զինվորական իշխանություններին չենթարկվելու կամայական վարքագիծը, ինչպես նաև բացահայտ շեշտադրված ռուսասիրությունն ի վերջո սթափեցրին անգլիացիներին, և վերջիններս, արդեն մարտի վերջին, վերստին որդեգրեցին Կարսի մարզը Հայաստանին հանձնելու քաղաքականությունը:

Բայց, մինչ դրան անդրադառնալը, քննարկենք Կարսի մարզի նկատմամբ Վրաստանի հավակնությունների հարցը: 1919թ. հունվարի կեսերին, երբ անգլիացիների աջակցությամբ նախապատրաստվում էին Կարսի մարզում հայկական վարչություն հաստատելու գործողությունները, գեներալ Ֆորեստիր-Ուոքերը, տուրք տալով Վրաստանի հավակնություններին, հայտարարեց, թե որևէ արգելք չի տեսնում վրացիների կողմից Փոցխովը գրավելու հարցում, բայց երբ գեներալ Կվինիտաձեի վրացական զորքերը ձեռնամուխ եղան այդ տեղամասի գրավմանը, դա առաջացրեց մահմեդականների զինված դիմա-1 Նույն տեղում, ֆ. 198, ց. 1, գ. 15, թ. 105:

դրությունը, և Կարսի նահանգապետը հայտարարեց, որ վրացիների հարձակումը կդիտվի հարձակում ուղղված Մեծ Բրիտանիայի դեմ [19, стр. 212]: Պետք է նշել, որ վրացիների կողմից Փոցխովի տեղամասը գրավելու Ուոքերի համաձայնությունը տեղավորվում էր հայկական զույգ պատվիրակությունների կողմից Փարիզի վեհաժողովին ներկայացված տարածքային պահանջների տրամաբանության մեջ, սակայն անգլիացիների դիրքորոշման կտրուկ փոփոխությունը և վրացիներին Արդահանի գավառի Փոցխովի տեղամասի գրավումն արգելելը, ըստ էության, բխում էին նույն թուրքասիրության գործոնից: Բացի դրանից, կար նաև այլ հանգամանք. անգլիացիները, ելնելով նրանից, որ հայերը չեն հավակնում Արդահանի գավառի հյուսիսարևմտյան հատվածին (Արդահանի տեղամասի Արդահան քաղաքից հյուսիս ընկած տարածքը և Փոցխովի տեղամասը), մտադիր էին առավելապես մուսուլմանաբնակ այդ տարածքը միացնել Բաթումի մարզին: Այդ է վկայում նաև ՀՀ արտգործնա-խարար Սիրական Տիգրանյանի 1919թ. հունվարի 13-ի նամակը Փարիզում ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանին, որտեղ մասնավորապես կարդում ենք. «...Կարսի ողջ նահանգը (անգլիացիները- Շ.Թ.) Հայաստանի բաժին են համարում և միայն արևմտյան զուտ մուսուլմանաբնակ մասը հնարավոր են գտնում զատելու (և կցելու Բաթումին)...»1: Այստեղ արժե հիշա-տակել, որ անգլիացիները Բաթումի մարզում, մինչև այն Վրաստանին հանձնելը, չթույլատրեցին վրացական վարչություն հաստատել: Դա պայմանավորված էր Բաթումի ռազմավարական նշանակությամբ, որը բրիտանական հրամանատարությունը շատ էր կարևորում: Բաթումի մարզի հետ կապված անգլիացիները, ինչպես արդեն նշել ենք, հեռուն գնացող նպատակներ ունեին: Այս կապակցությամբ ՀՀ արտգործնախարար Ս.Տիգրանյանի վերը նշված նամակում կարդում ենք հետևյալը. «.ամբողջ նահանգում (Կարսի- ՇԹ.) ընդունում են (անգլիացիները- ՇԹ.), որ լինի մեր ադմինիստրացիան, Հայաստանի ներքին գործերի մինիստրից կարգված, և մեր ժանդարմերիան մեր զորական մինիստրությունից կախված. այս բոլորը չի լինելու Բաթումի նահանգում Վրաստանի նկատմամբ: .Բաթումի նահանգում միակ տերն ու տնօրենը նույն շրջանի բրիտանական զորական կառավարիչն է՝ առանց վրաց կառավարության որևէ միջամտությամբ.»2:

1 Տե՛ս ԳԱԹ, ՀՅԴ արխիվ, Բռստռն, թիվ 4063, նաև՝ ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 193, մաս I, թ. 26, նաև՝ նույն տեղռւմ, ց. 2, գ. 65, թ. 3:

2 ԳԱԹ, ՀՅԴ արխիվ, Բռստռն, թիվ 4063:

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

Շ.Թռրռսյաե

Փոցխովի գրավումը հիմնավորելու և անգլիացիների մոտ արդարանալու նպատակով վրացիները դիմեցին հայերին զրպարտելու հիե ու փորձված մեթոդին վերջիններիս ներկայացնելով իբրև մոլի ռուսասերներ, և քաջ գիտակցելով, որ դա անգլիացիներին հայերի դեմ տրամադրելու արդյունավետ միջոց կարող է լիեել: Ատորև բերված փաստաթղթերում անգլիացիների քաղաքականության վերլուծությունն ակնհայտ է դարձնում վրացիների վերոեշյալ վարքագծի իսկությունը: 1919թ. հունվարի 13-իե Խատիսյաեի կողմից Փարիզ, Ա.Ահարոեյաեիե հղված նամակից տեղեկանում եեք, որ վերջինիս և գեներալ Ֆորեստիր-Ուոքերի միջև Ալեքսաեդրապոլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անգլիացի գեներալը հետաքրքրվել է, թե «արդյոք ճիշտ է, որ Հայաստանի կառավարությունը համաձայնության է եկել գեներալ Դեեիկիեի հետ («Կամավորական բաեակ») Վրաստաեի անկախությունը ճնշելու... Ես իհարկե հանգստացրի անգլիացի գեներալին, որ թեև մեեք լավագույն հարաբերություններ ուեեեք «Կամավորական բանակի» հետ, բայց ոչ մի համաձայնություն չուեեեք... Եվ լիովին հարգել եեք և հարգում եեք Վրաստաեի անկախությունը, վրաց կառավարությունն էր, որը ոտեահարեց աեկախ Հայաստանի տերիտորիալ իրավունքները Ախալքալաքում ու Բորչալուում, զորական ուժով գրավելով այդ երկրեերը և հարկադրելով իրեե հպատակվել դրաեց հայ բնակչությանը, որը Հայաստանի քաղաքացի է ուզում լիեել ու մնալ.»1: 1919 թվականի փետրվարի 9-իե Թիֆլիսի հայկական դիվանագիտական առաքելության խորհրդական Թումաեովի ՀՀ արտգործեախարար Ա.Տիգրաեյաեիե գրած նամակում կարդում եեք. «.Վրացական շրջանակներն աշխատում եե անգլիացիներին համոզել, որ հայերը ցանկանում եե ռուսների վերադարձը Կովկաս և անբավական եե անգլիական քաղաքականությունից.»2: Թիֆլիսից Ա.Տիգրա-եյաեիե ուղարկված 1919 թվականի հունվարի 27-ի թվագիր մեկ այլ զեկուցագրում նշված է. «.Վրացիները ձգտում եե համոզել անգլիացիներին, որ Հայաստանը միայն երազում է Ռուսաստանի հետ վերամիավորվելու մասին: Արանից երեք օր առաջ Վրաստաեի կառավարության անդամներից մեկն ինձ հավաստիացրեց, որ օրերս Երևանում դաշնակցության ժողովի ժամանակ առաջ է քաշվել քաղաքական բնույթի մի բանաձև, որով պահանջվել է Աեդրկովկասյաե Հայաստանի վերամիավորումը միասնական Ռուսաստանին.»3: Չնայած

1 ՀԱԱ ֆ 200, ց. 2, գ. 65, թ. 1, նաև՝ ԳԱԹ, ՀՅԴ արխիվ, Բոստոն, N 4063:

2 Նույն տեղռւմ, ց. 1, գ. 181,մաս I, թ. 36:

3 Նռւյե տեղռւմ, գ. 193, մաս I, թ. 35, երես II:

նրան, որ այս զրպարտությունները չնպաստեցին Արդահանի գավառի նկատմամբ վրացիների հավակնությունների կենսագործմանը, սակայն ավելի խորացրին բրիտանական կառավարության կասկածները հայերի ռուսասիրության հարցում և բացասական ազդեցություն ունեցան Կարսի մարզը հայերին հանձնելու գործում:

Օգտվելով անգլիացիների բացահայտ աջակցությունից (Արևմտյան Անդրկովկասի բրիտանական զինվորական կառավարիչ Ֆորեստիր-Ուոքերի և Կարսի մարզի բրիտանական զինվորական նահանգապետ Ք.Թեմփրլիի հստակ թուրքամետ գործողություններից) 1919թ. փետրվար-մարտ ամիսներին Հարավարևմտյան կովկասյան կառավարությունը (շուրա) կարողացավ ուժ հավաքել և հզորանալ: Վերջինս նույնիսկ սկսեց ոտնձգություններ իրականացնել հարևան տարածքների նկատմամբ: Եվ եթե հունվար ամսին վրացիներն էին ձգտում գրավել Արդահանը, ապա արդեն փետրվարի սկզբին շուրան իր գործակալական ցանցով ապստամբություններ հրահրեց Ախալքալաքի և Ախալցխայի գավառների մահմեդականների շրջանում և, աջակցելով նրանց, այդ գավառներից վտարեց վրացական կայազորները տարածաշրջանում հաստատելով իր տիրապետությունը (1919թ. հունվարին հայ-վրացական հաշտության խորհրդաժողովում դաշնակիցների ճնշման ներքո Ախալքալաքի գավառն անցել էր Վրաստանին): Բաքվի ինֆորմացիոն բյուրոյի նախագահ Ա.Մալխազովի 1919թ. փետրվարի 7-ի թվակիր զեկույցում կարդում ենք հետևյալը. «.Ներկայումս ձևավորվել է իրեն «Հարավարևմտյան» կոչող նոր կառավարություն, որը ներառում է Ղարսի, Բաթումի և Արդահանի գավառները և հավակնում է Ախալցխայի վրա: Հաստատվում է, որ այդ կառավարությանը գաղտնի աջակցություն է ցուցաբերում անգլիական կառավարությունը: Դրա նպատակն է անմիջական սպառնալիքի ստեղծումը Վրաստանին, ուր Ախալցխայում արդեն բախումներ են տեղի ունենում, և լիակատար կախվածության մեջ դնել նրան դաշնակիցներից, ինչպես Հայաստանին և Ադրբեջա-նին»1: Ինչպես տեսնում ենք, անգլիացիների թողտվության և շուրայի ագրեսիվ վարքագծի արդյունքում Վրաստանը ևս կանգնեց լուրջ խնդիրների առջև: Այդ էր պատճառը, որ Վրաստանն աջակցեց Հայաստանին պայքարի մեջ մտնելով հարևանությամբ ձևավորված նոր թշնամական պետության հետ: Վրաստանի վարչապետ Նոյ Ժորդանիան սուր քննադատության ենթարկեց բրիտանական

1 Նույն տեղռւմ, ֆ. 223, ց. 1, գ. 75, թ. 21:

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

Շ.Թռրռսյաե

քաղաքականությունը, որը պատճառ դարձավ վրացական տարածքում խռովությունների տարածմանը: Ավելին, Ժորդաեիաե վրդովեցուցիչ է համարում Ֆորեստիր-Ուոքերի հանդուրժողականությունը Կարսի մահմեդական խայտառակ շուրայի նկատմամբ, մի եահաեգի, որն իրավացիորեն և ի բեե հայկական էր [8, էջ 230]: Վրաստաեի ղեկավարության այս դիրքորոշումն իր արտացոլումը գտավ վրացական մամուլում: Թերթերը հատկապես դրական էիե վերաբերվում այե հանգամանքին, որ հայերն իրենց ուշադրությունը հյուսիսից տեղափոխել եե արևմուտք դեպի Կարս և Թուրքահայաստաե պատմականորեն ճիշտ և բնական ուղղությամբ: Միաժամանակ, վրացական վերլուծաբաե-եերը, պաշտպաեելով Հայաստանի հավակնությունները Կարսի մարզի նկատմամբ, հայտարարում էիե մարզի հյուսիսային շրջանների, մասնավորապես Արդահաեի գավառի նկատմամբ Վրաստաեի իրավունքի մասին [20]: Աա վրացիների ավանդական քաղաքականությունն էր. շեղել Հայաստանը հայ-վրացակաե վիճելի տարածքների նկատմամբ հավակնություններից (Ջավախք, Լոռի), ուղղորդել վերջինիս դեպի արևմուտք Թուրքահայաստաե հիմնավորելով, թե Անտանտի տերությունները Փարիզի վեհաժողովում թուրքահայկակաե վիլայեթների հաշվին մեծ Հայաստան եե ստեղծելու, հետևաբար Հայաստանը տարածքների կարիք չի ունենա: Բայց երբ խոսքը վերաբերում էր դեպի Աև ծով Հայաստանին կենսականորեն այնքան անհրաժեշտ ելքին, ապա վրացիները հնարավոր ու անհնարին բոլոր խոչընդոտները հարուցում էիե ծովային ելքից հայերին զրկելու համար:

Կարսի շուրայի լկտի և ամբարտավան պահվածքը, ինչպես վերևում նշեցինք, լցրեց անգլիացիների համբերության բաժակը, և 1919թ. մարտի 2-իե Կարսի բրիտանական զինվորական նոր եահաեգապետ նշանակված գեներալ Վերեի Ասերը ձեռնամուխ եղավ շուրայի սանձերը ձգելուն: Աակայե շուրաե լիովին աեկառավարելի էր դարձել, և Կարսից այդ մասին հավաստող զեկուցագրերը համոզեցին Կովկասում բրիտանական զորքերի հրամանատար, գեներալ Թոմսոեիե, որ հայկական և վրացական զորքերին պետք է արտոնել գրավել մարզը Կարսում տեղակայված անգլիական 27-րդ զորաբաժեի աջակցությամբ: Մարտի 14-իե Թոմսոեը հրավիրում է հայ և վրաց պաշտոնատար անձանց վերջիեերիս ծանոթացնելու իր տեսակետին և համոզելու երկու երկրեերիե վերացնելու իրենց տարաձայնությունները: Ըստ երա առաջարկի, Հայաստանին պետք է անցնեին Կարսի և Կաղզվաեի շրջանները,

Վրաստանին Արդահանի հյուսիսային կեսը, իսկ Օլթիի գավառը և Արդահանի մնացած մասը պետք է անցներ Բաթումի բրիտանական զինվորական նահանգապետի կառավարմանը: Բացի սրանից, գեներալ Թոմսոնն առաջարկում էր նաև, որ Հայաստանը Վրաստանին զիջեր Ախալքալաքը և Լոռու հյուսիսային մասը, ներառյալ Ալավերդի գյուղն ու հանքերը, իսկ Վրաստանը ճանաչեր Հայաստանի իրավասությունը մնացյալ Լոռու վրա, ներառյալ Սանահին գյուղն ու կայարանը: Հայոց ներկայացուցիչները, հրապուրվելով Կարսի և Կաղզվանի գավառների վերաբերյալ առաջարկությունից, ոչ մի առարկություն չարեցին հյուսիսային Արդահանում վրացական կառավարման դեմ (հատկապես որ այդ տարածքի նկատմամբ Հայաստանն ի սկզբանե հավակնություն չէր էլ ցուցաբերել), բայց հմտորեն շրջանցեցին Ախալքալաքի և Լոռու շուրջ վեճի Թոմսոնի անընդունելի լուծումը [8, էջ 232]1: Հայ-վրացա-կան վիճելի տարածքների հարցը, ըստ հայերի, պետք է լուծվեր Փարիզի վեհաժողովի շրջանակներում, եթե երկկողմ համաձայնություն ձեռք չբերվեր: Գեներալ Թոմսոնը, ինչպես նաև նրա վերադաս, Սևծովյան բրիտանական բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Միլնը, գտնում էին, որ շու-րային կարգի հրավիրելու համար անհրաժեշտ է ուժեղացնել Կարսի անգլիական կայազորը, սակայն դա հակասում էր բրիտանական կառավարության փետրվարի 15-ի որոշմանը, ըստ որի Կարսից և այլ վայրերից, որոնք հեռու էին ընկած Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղուց, բրիտանական զորքերը պետք է հետ քաշվեին, հենց որ ավարտվեր թուրքական բանակի դուրսբերումը Կովկասից: Սակայն շուրայի խռովարար գործունեությունը և իթթիհատական հակվածությունը ստիպեցին Միլնին և Թոմսոնին, ապրիլի 2-ին և 3-ին Բաթումում երկարատև խորհրդակցությունից հետո, շուրան տապալելու որոշում կայացնել թարմ զորքեր տեղակայելով Կարսում [8, էջ 233- 234]: Ելնելով ընդունված որոշումից գեներալ Թոմսոնը ապրիլի 10-ին հայտարարեց Հարավարևմտյան Կովկասյան ժամանակավոր կառավարության լուծարման մասին: Ապրիլի 12-ին գեներալ Ասերին փոխարինած գնդապետ Փրեսթոնը, մասնակցելով շուրայի հերթական նիստին, ձերբակալեց նրա ղեկավարներին և լուծարեց շուրան [8, էջ 239]: Երեք ամսվա գոյությունից հետո Հարավարև-

1 Հայ-վրացական տարածքային վեճերը ժամանակավորապես լուծելու Թոմսոնի առաջարկը տես նաև Գ.Գալոյանի և Վ.Ղազախեցյանի կազմմամբ, Հայաստանի Հանրապետռւթյռւնը 1918-1920թթ. (Քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 2000, էջ 99: Այստեղ, սակայն, փաստաթուղթը թվագրված է ապրիլի 14-ով, ռրը հավանաբար վրիպակ է:

մայան կովկասյան հանրապետությունը խորտակվեց: Ադրբեջանը և Կոնս-տանդնուպոլսի սուլթանական կառավարությունը դատապարտեցին շուրայի տապալումը, սակայն Վրաստանը ողջունեց վերջինիս վախճանը, մանավանդ որ այն Թիֆլիսի ձեռքից խլել էր Ախալքալաքի և Ախալցխայի նկատմամբ վերահսկողությունը: Եկել էր պատասխան հարված տալու ժամանակը, հատկապես որ գեներալ Թոմսոնը Վրաստանին արտոնել էր մի փոքրաքանակ զորա-ջոկատ Ախալցխայից մտցնել Արդահանի հյուսիսային մաս [8, էջ 241]:

Տարածաշրջանի բրիտանական զինվորական իշխանությունները վերջապես կայացրին Կարսի մարզը Հայաստանին հանձնելու արդարացի որոշումը: Ապրիլի 19-ին Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը և իր վարչությունը մտան Կարս: Երկու օր անց մարզ մտավ նաև գեներալ Հարություն Հովսեփյանի (Օսիպով) զորաջոկատը, իսկ ապրիլի 24-ին վերջինս մուտք գործեց Կարս քաղաք [8, էջ 242-243]: Այս կարևոր իրադարձությունների ժամանակագրության հետ կապված մեր պատմագրության մեջ կան որոշ տարակարծություններ: Ավելի հավաստի է պրոֆեսոր Գ.Պետրոսյանը, որը, հղում տալով արխիվային փաստաթղթերին, նշում է, որ հայկական զորքերը Կարս մուտք են գործել ապրիլի 23-ին, իսկ հայկական վարչությունը հաջորդ օրը [14, էջ 195]: Փաստորեն, ապրիլի 23-24-ի դրությամբ, ողջ Կարսի մարզը միացավ Հայաստանին բացառությամբ հյուսիսային Արդահանի և Օլթիի, որոնցից առաջինն անցավ Վրաստանին, իսկ երկրորդը գործնականում մնաց թուրքերի տիրապետության տակ, թեպետ անգլիացիները, մինչև Կարսի մարզից հեռանալը, մտադիր էին Օլթին միացնել Բաթումի մարզին:

Սակայն վրաց մենշևիկյան կառավարությունը, չբավարարվելով Հյուսիսային Արդահանով, շարունակ ոտնձգություններ էր կատարում Արդահանի շրջանի հարավային հատվածի նկատմամբ: Այսպիսով, հայ-վրացական հարաբերություններում Արդահանի գավառի շուրջ ծայր առավ մի նոր հակասություն, որը շարունակվեց մինչև հանրապետությունների կործանումը:

Մարտ, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. ^թոպան Շ, Արդահանի խնդիրը հայ-վրացական հարաբերություններում (1920թ. հունվար-օգոստոս), Բանբեր Երևանի համալսարանի, Երևան, 2014, թիվ 2:

2. Մովսես Խրենացի, Հայոց պատմություն, Երևան, 1981, էջ 154:

3. Грузия и европейские страны: очерки истории взаимоотношений XIII-XIX века, Москва, 2005, том 2, стр. 827.

Շ.Թուրռսյաե

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

Сумбат Давитис-Дзе, История и повествование о Баградионах, пер., введ. и примеч. М.Д. Лордкипанидзе, Тбилиси, 1979, стр. 14.

5. Եղիազարյաե Ա., Հայ Բագրատռւեիեերի տերռւթյռւեը (885-908թթ.), Երևան, 2011:

6. Джанашия С. Н, Об одном примере искажения исторической правды, Тбилиси, 1946, стр. 19-20.

Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքակաե բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 2001, էջ 57:

Հռվհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն: Վերսալից Լոնդոն, 1919-1920, հատռր II, Երևան, 2014, էջ 312:

Ованисян Р.Г., Международные отношения Республики Армения 1918-1920гг., Ереван, 2007, стр. 73.

10. Ղազարյան Հ, Աևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոեի իրավարար վճիռը Հայաս-տաե-Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ, երկռւ գրքռվ, գիրք առաջին, Երևան, 2012, էջ 231, 253:

11. Խատիսյան Ա, Հայաստանի Հաերապետռւթյաե ծագռւմե ռւ զարգացումը, Բեյրռւթ, 1968, էջ 155:

12. Քաջազնռւնի Հռվհ, Հ. Յ. Դաշեակցռւթյռւեը անելիք չռւեի այլևս, Երևան, 1994, էջ 19:

13. Հայաստանը միջազգային դիվաեագիտռւթյաե և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923թթ.), Ջ.Կիրակռսյաեի խմբագրությամբ, Երևան, 1972, էջ 538:

14. Պետրռսյան Գ, Կարսի խնդիրը և երա շուրջ ծավալված պայքարը (1918թ. դեկտեմբեր-1919թ. ապրիլ), Բանբեր Երևանի համալսարանի, Երևան 2004, թիվ 3 (114):

15. Հայաստանի Հաերապետռւթյաե պառլամենտի նիստերի արձանագրություններ: 1918-1920թթ., Ա.Վիրաբյաեի խմբագրությամբ, Երևան, 2010, էջ 147:

16. Զռհրաբյան Է, Նախիջևաեյաե հիմնահարցը և Հայաստանի «դաշնակիցները» (1918թ. դեկտեմբեր-1920թ. ապրիլ), Երևան, 2002:

17. Պետրռսյան Գ, Հայաստանի Հաերապետռւթյաե հարաբերռւթյռւեեերը Ռուսաստանի հետ (1918-1920թթ.), Երևան, 2011:

18. Завриев Д.С., К новейшей истории северо-восточных вилаетов Турции, Тбилиси, 1947, стр. 75.

19. Деникин А.И., Очерки русской смуты, в 3 книгах, книга 3, т. 4, т. 5, вооруженные силы Юга России, Москва, 2003, стр. 211.

20. Урутадзе Г.И, Образование и консолидация Грузинской Демократической Республики, Forschung und Materialen, Mbnchen, 1956, folge 1, s. 86-87.

կարաի մարզի միացումը հայաատանին եվ արդահանի շուրջ հայ-վրացական տարակարծությունների ակզբնավորումը (1919թ. հուն4ար-ապրիլ)

Շիրակ Թռրոսյաե

Ամփոփագիր

Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին հայ-վրացակաե հարաբերություններում առկա տարաձայնություններից մեկը վերաբերում էր Արդահաեի պատկանելության խեդրիե: Արդահաեը մերձսևծոփաե տարածքներով դեպի Աև ծով դուրս գալու միակ դարպասն էր Հայաստանի համար: Հավակնություն ունենալով Արդահաեի հանդեպ Վրաստաեի մենշևիկյան կառավարությունը ձգտում էր Հայաստանը

տարանցիկ կախվածության մեջ պահել նրան զրկելով դեպի ծով ելքից: 1919թ. հունվարի 8-ին անգլիական օկուպացիոն իշխանությունները Կարսի մարզը հանձնեցին Հայաստանի Հանրապետությանը: Այնուամենայնիվ, շատ չանցած նրանք փոխեցին իրենց որոշումը և հունվարի 21-ին այն թողեցին այսպես կոչված Հարավարևմտյան կովկասյան հանրապետության շուրայի ժամանակավոր կառավարության վերահսկողության ներքո: Դա կապված էր այն բանի հետ, որպեսզի թույլ չտրվի Ռուսաստանին (Դենիկինի Կամավորական բանակին) ամրանալ տարածաշրջանում: Եվ քանի որ շուրան սանձարձակ և ռուսամետ դիրքորոշում էր որդեգրել, անգլիացիները վերանայեցին իրենց որոշումը և ապրիլի 12-ին լուծարեցին շուրան Կարսը վերադարձնելով Հայաստանին: Ապրիլի 23-24-ին հայկական ադմինիստրացիան և զորքերը մտան Կարս, իսկ վրացական զորքերը գրավեցին Հյուսիսային Արդահանը բրիտանացիների թույլտվությամբ (հյուսիսային Արդահանը և Փոցխովը): Սակայն Վրաստանի մենշևիկյան կառավարությունը հավակնություններ է ներկայացնում նաև Արդահանի հարավային մասի հանդեպ: Այսպիսով, սկիզբ է առնում նոր հակասություն հայ-վրացական հարաբերություններում, որը շարունակվում է մինչև հանրապետությունների կործանումը:

присоединение карской области к армении и начало армяно-грузинских разногласий относительно ардаганского округа (январь-апрель 1919г.)

Ширак Торосян

Резюме

Одной из проблем в армяно-грузинских отношениях в годы существования Первой Республики Армения был спор по поводу принадлежности Ардагана. Ардаган — единственные ворота в Черное море из причерноморских территорий. Претендуя на Ардаган, меньшевистское правительство Грузии стремилось держать в транзитной зависимости Армению, лишая ее выхода к морю. 8 января 1919г. английские оккупационные власти передали Карскую область Республики Армения. Тем не менее вскоре они изменили свое решение и 21 января оставили ее под контролем временного правительства Шуры так называемой самопровозглашенной Юго-Западной Кавказской Республики. Это было связано с тем, чтобы не допустить эскалации роли России (Добровольческой армии Деникина) в регионе. Однако Шура заняла наглую и пророссийскую позицию, и англичане пересмотрели свое решение и 12 апреля распустили Шуру, вернув Карс Армении. 23-24 апреля армянская администрация и войска вошли в Карс, а грузинские войска захватили Северный Ардаган с разрешения британцев (местность Ардаган Ардаганского округа, находящуюся севернее от реки Куры и местность По-цхови). Но меньшевистское правительство Грузии предъявляло притязания также на южную часть Ардагана. Таким образом, это дало начало новому противоречию в армяно-грузинских отношениях, которое продолжилось до падения республики.

unification of kars region with armenia and rise of armenian-georgian discord on ardahan (january-april 1919)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Shirak Torosyan

Resume

In the years of the First Republic of Armenia one of the problems causing discord in Armenian-Georgian relations was the possession of Ardahan. Ardahan was the only access gate of Armenia to Black Sea through nearby territories. Laying claims on Ardahan, the Menshevik government of Georgia strived to keep Armenia in transit dependence by denying it access to the sea. On January 8, 1919 the British occupation authorities made a decision to hand Kars region over to Armenia. However, soon after they changed their decision and on January 21 left it to the control of the so-called South-Western Caucasian Republic Provisional Government Shura. This was done to make sure that Russia (Denikin's Volunteer Army) does not get a hold in the region. The Shura implemented outrageous and pro-Russian policies, so the British revised the decision and on April 12, 1919 dissolved the Shura, and returned Kars region to Armenia. On April 23-24 the Armenian administration and troops entered Kars, whereas with British permission the Georgian troops occupied Northern Ardahan (north of Ardahan and Potskhov). However, the Menshevik government of Georgia laid claims on southern part of Ardahan as well. Thus, a new discord emerged in Armenian-Georgian relations, which continued till the collapse of both republics.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.