Научная статья на тему 'Թուրքիան և կիպրոսյան հիմնախնդիրը. «Մեծ խաղի» դրվագներ'

Թուրքիան և կիպրոսյան հիմնախնդիրը. «Մեծ խաղի» դրվագներ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
263
54
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Ռուբեե Սաֆրաստյաե

Թուրքիան ակտիվորեն մասնակցել է Կիպրոսյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման զանազան փորձերին, ընդ որում ոչ միայն կղզում պահպանելով ռազմական ներկայությունը, այլև մեթոդաբար բարձրացնելով դրա մարտունակությունը։ Թուրքական քաղաքականության այս ռազմավարական գիծը հոդվածում բնութագրվում է որպես «մեծ խաղ», որը թույլ կտա Թուրքիային սկսել բանակցություններ ԵՄ-ի հետ իր անդամակցության շուրջ, այն դեպքում, երբ զավթել է այն պետության տարածքի մի մասը, որն ինքն էլ այդ կազմակերպության անդամ է։ Կիպրոսյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Թուրքիան հետևողականորեն ձգտել է իր դիրքերի էլ ավելի ամրապնդմանը։ Թուրքական զորքերը մինչև օրս էլ մնում են Կիպրոսում ապահովելով Արևելյան միջերկրածովյան այդ «չխորտակվող ավիակրի» վերահսկողությունը։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ հետագայում ևս «կիպրոսյան խաղը» հաջող վարելու Թուրքիայի հնարավորությունները դեռևս սպառված չեն։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

С 1974г., когда турецкая армия захватила северную часть Кипра, разделив остров на греческую и турецкую части, проблема воссоединения страны находится в центре внимания международного сообщества. В течение последних трех десятилетий эту проблему неоднократно пытались решить, однако тщетно. Будучи активным участником переговоров по воссоединению Кипра, Турция не только сохраняет, но и закрепляет свое военное присутствие на Северном Кипре, в действительности еще более усугубляя его разделение. Турецкая дипломатическая стратегия в статье характеризуется как «большая игра». Анализируя эту «игру» турецкой дипломатии, автор приходит к заключению, что Турция в этой области достигла ряда дипломатических успехов.

Текст научной работы на тему «Թուրքիան և կիպրոսյան հիմնախնդիրը. «Մեծ խաղի» դրվագներ»

ԹՈՒՐՔԻԱՆ և ԿԻՊՐՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ. «ՄԵԾ ԽԱՂԻ» ԴՐՎԱԳՆԵՐ

Ռուբեե Սաֆրաստյաե

Թուրքիան ակտիվորեն մասնակցել է Կիպրոսյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման զանազան փորձերին, ընդ որում ոչ միայն կղզում պահպանելով ռազմական ներկայությունը, այլև մեթոդաբար բարձրացնելով դրա մարտունակությունը։ Թուրքական քաղաքականության այս ռազմավարական գիծը հոդվածում բնութագրվում է որպես «մեծ խաղ», որը թույլ կտա Թուրքիային սկսել բանակցություններ ԵՄ-ի հետ իր անդամակցության շուրջ, այն դեպքում, երբ զավթել է այն պետության տարածքի մի մասը, որն ինքն էլ այդ կազմակերպության անդամ է։ Կիպրոսյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Թուրքիան հետևողականորեն ձգտել է իր դիրքերի էլ ավելի ամրապնդմանը։ Թուրքական զորքերը մինչև օրս էլ մնում են Կիպրոսում ապահովելով Արևելյան միջերկրածովյան այդ «չխորտակվող ավիակրի» վերահսկողությունը։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ հետագայում ևս «կիպրոսյան խաղը» հաջող վարելու Թուրքիայի հնարավորությունները դեռևս սպառված չեն։

Կիպրոսի վերամիավորման հիմնախնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է 1974թ. սկսած, երբ թուրքական բանակը զավթեց կղզու հյուսիսային հատվածը, և Կիպրոսը բաժանվեց երկու մասի հունական և թուրքական։ Հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջին փորձը կատարվեց Թուրքիայի կողմից կղզու մի մասի զավթումից և հրադադարի հաստատումից անմիջապես հետո 1974թ. հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին, երբ Ժնևում հանդիպեցին Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, որոնց այնուհետև միացան Կիպրոսի հունական և թուրքական կողմերի ներկայացուցիչները։ Հատկանշական կարելի է համարել այն փաստը, որ Ժնևի կոնֆերանսի ձախողմանը հաջորդեց Թուրքիայի երկրորդ զինված ներխուժումը, որի արդյունքում նրա կողմից զավթված գոտին զգալիորեն ընդլայնվեց. թուրքերը, որոնց թիվը մինչև զավթումը կազմում էր երկրի ամբողջ բնակչության 18%-ը, դարձան երկրի տարածքի 38%-ի տերը։ Դրան հաջորդած հետագա երեսուն տարիների ընթացքում Կիպրոսյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկված փորձերը ոչնչի չհանգեցրին։ Կղզին փաս-

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ռ Սաֆրաստյան

տացի մնում է երկու մասի բաժանված հունականի և թուրքականի, որոնց միջև անցնում է, այսպես կոչված, «կանաչ գիծը» և որտեղ տեղակայված են ՄԱԿ խաղաղարար ուժերը։ 1983թ. թուրքերը զավթված տարածքում ստեղծեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը ճանաչել է միայն Թուրքիան։ Միջազգային հանրությունը ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետության օրինական իշխանություններին։ 2004թ. մայիսին այդ հանրապետությունը դարձավ Եվրամիության լիիրավ անդամ։

Թուրքիան, որն իր ներխուժմամբ և Կիպրոսի մի հատվածի գրավ-մամբ, փաստորեն, ինքն է առաջացրել Կիպրոսյան հիմնախնդիրն իր ներկայիս տեսքով, ակտիվորեն մասնակցել է հիմնախնդրի խաղաղ լուծման որոնման զանազան փորձերին, կղզում պահպանելով, սակայն, իր ռազմական համակազմն ու շարունակելով բարձրացնել դրա մարտունակությունը։ Զավթված տարածքները բնակեցվում էին Թուրքիայից եկած վերաբնակներով, որոնց թիվը հասնում է 120-130 հազարի։ Այսպիսով, կարելի է արձանագրել հակադիր նպատակներ ունեցող երկու գործընթացների առկայություն. Կիպրոսի վերամիավորմանն ուղղված բանակցային և կղզու փաստորեն երկու մասի բաժանման արդյունքների ամրագրման գործընթացներ։ Եթե առաջին գործընթացում Թուրքիան մասնակիցներից մեկն էր, ապա երկրորդը նախաձեռնել է հենց ինքը և ինքն էլ հանդիսանում է դրա գլխավոր «շարժիչը»:

Հիմեախնդբի աշխարհաքաղաքակաե ասպեկտը

Կիպրոսն աշխարհագրական եզակի դիրք ունի. կղզին ընդամենը 65կմ է հեռու թուրքական Ջեյհան նավահանգստից և մոտավորապես 150կմ Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից։ Այն դեպի Սուեզի ջրանցք տանող ծովային ճանապարհները վերահսկելու հնարավորություն է տալիս։ Կիպրոսի դիրքով է բացատրվում նրա շուրջ ծավալվող իրադարձությունների կարևորությունը։

Դեռևս բրիտանական տիրապետության շրջանում կղզին առաջին անգամ օգտագործվեց որպես «չխորտակվող ավիակիր»։ Ժամանակին Մեծ Բրիտանիայի վարչապես Էնթոնի Իդենն ընդգծում էր Կիպրոսի բացառիկ կարևորությունը դեպի իր երկիր նավթի մատակարարման անվտանգության ապահովման գործում։ Ներկայումս կղզում տեղակայված են բրիտանական երկու ռազմակայաններ (4 հազար զինծառայող), որոնք ակտիվորեն գործադրվեցին իրաքյան պատերազմների ընթացքում։ Դրանցից մեկը, որոշ հաղորդումների համաձայն, օգտագործվում է ռադիոէլեկտրոնային հետախուզության «Էշելոն» ամերիկա-բրիտանական համակարգում։

75

Ռ Սաֆրաստյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Այս համակարգի շրջանակներում կղզում գործում է նաև էլեկտրոնային հետախուզման ոչ մեծ ամերիկյան կայան։ Որոշ հաղորդումների համաձայն, ամերիկացիները ծրագրում են ընդլայնել այն և վերածել մի կենտրոնի, որը կմտնի «Էշելոն» համակարգ պայքարելու համար Մերձավոր Արևելքի պետություններից ծագող միջազգային ահաբեկչությունների սպառնալիքի դեմ։ Բացի այդ, ինչպես պնդում են ամերիկյան ռազմական վերլուծաբանները, ԱՄՆ-ը քննարկում է մի մեծ ռազմակայանի տեղակայման հարցը «ավանդականներից» զատ լուծելու համար նաև երկու նոր խնդիր. թուրքական Ջեյհան նավահանգստից փոխադրվող իրաքյան և կասպյան նավթի անվտանգ մատակարարման ապահովումը և հետագայում այդ ռազմակայանի օգտագործումը որպես ճնշամիջոց Մեծ Մերձավոր Արևելքի մոդելավորման գործընթացում։

Թուրք զինվորականները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Կիպրոսի հիմնախնդիրների նկատմամբ։ Ներկայումս կղզու հյուսիսային հատվածում տեղակայված են մոտ 40 հազար թուրք զինվորներ, որոնց խնդիրների մեջ, բացի թուրքական համայնքի լայնորեն տարփողվող անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, մտնում է նաև Արևելյան Միջերկրականում թուրքական գերիշխանության ապահովումը։

Վերջին ժամանակներս Եվրամիությունում նկատվում է ժամանակակից աշխարհի «ուժի կենտրոններից» մեկի փոխակերպման գործընթացի սկսման միտում, և նույնիսկ դիտարկվում է դրա հնարավորությունը։ Եվ Եվրամիությունը նույնպես սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Կիպրոսի ռազմավարական դիրքի նկատմամբ։ Մասնավորապես, այս հանգամանքով է (իհարկե, նաև այլ հանգամանքների կողքին) բացատրվում ԵՄ ձգտումը տեսնել Կիպրոսն իր կազմում։ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչ Խավիեր Սոլանան իր հայտարարություններից մեկում առաջին անգամ զգուշորեն նշեց Կիպրոսի նկատմամբ ԵՄ հետաքրքրության մասին ԵՄ «անվտանգության» ապահովման համար նրա ունեցած նշանակության առումով։

Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա հունական դիվանագիտությունը, հենվելով երկրի սահմանափակ պոտենցիալի վրա, Կիպրոսի հարցում աշխարհաքաղաքական բնույթի խնդիր չի դնում իր առջև։ Վերջին տարիներին այն հաջողությամբ վարում է ձևականորեն միասնական, բայց իրականում բաժանված կիպրոսյան պետության ԵՄ-ին, իսկ հետագայում նաև ՆԱՏՕ-ին ինտեգրման քաղաքական գիծ դրանով իսկ այդ կառույցներում տեղեր ստանալով երկու պետությունների Հունաստանի ու Կիպրոսի համար։

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ռ Սաֆրաստյան

Այսպիսով, կարելի է հաստատագրել, որ աշխարհաքաղաքական առումով Կիպրոսյան հիմնախնդիրն, առաջին հերթին, հետաքրքրում է ԱՄՆ-ին (և Մեծ Բրիտանիային) և Թուրքիային, ինչպես նաև սկսում է հետաքրքրել ԵՄ-ին։ Ընդ որում ԱՄՆ և Թուրքիայի շահերն այս հարցում, ընդհանուր առմամբ, համընկնում են։

Կիպրոսը Թուրքիայի աշխայւհաոազմավարությաե և lյիվшեաqիlռmթյաե մեջ

Կիպրոսի թուրքական համայնքի իրավունքների պաշտպանության պատրվակով զավթելով երկրի ավելի քան մեկ երրորդը և այնտեղ տեղակայելով զինված ուժեր Թուրքիան իր համար ապահովեց զգալի ռազմավարական գերազանցություն իր վաղեմի ախոյան Հունաստանի հանդեպ: Օգտվելով Թուրքիայի Հանրապետության աջակցությունից Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդ Ռ.Դենքթաշը հաջողությամբ դիմակայում էր հունական կողմի երկիրը խաղաղ ճանապարհով վերամիավորելու և երկրի ամբողջ տարածքում նրա սահմանադրության գործողությունը վերականգնելու փորձերին առաջ քաշելով ակներևաբար անընդունելի պահանջներ: Թուրքիայի այս քաղաքականությունն ստանում էր ԱՄՆ փաստացի, բայց քողարկված աջակցությունը. վերջինս, ջանալով դիմակայել Արևելյան Միջերկրականում ԽՍՀՄ հզորացող ազդեցությանը, Կիպրոսում թուրքական զորքերի ներկայությունը դիտարկում էր որպես ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների վրա ճնշում գործադրելու միջոց: ԱՄՆ-ը զրկված էր Կիպրոսում սեփական ռազմակայան ստեղծելու հնարավորությունից, քանի որ, Կիպրոսի Հանրապետության սահմանադրության համաձայն, արգելվում էր օտարերկրյա պետությունների ռազմակայանների տեղակայումը նրա տարածքում: Այսպիսով, Հյուսիսային Կիպրոսի գրավումը, Հունաստանի նկատմամբ Թուրքիայի ռազմավարական գերազանցությունն ապահովող գործոն լինելուց բացի, համապատասխանում էր նաև ԱՄՆ աշխարհառազ-մավարական շահերին: Օգտվելով այս հանգամանքից 1983թ. Թուրքիան, ի պատասխան հույների ՄԱԿ-ին ուղղած դիմումի, կատարեց զավթման արդյունքներն ամրապնդող հետևյալ քայլը հրահրեց, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» հռչակումը: ԱՄՆը, փաստորեն, դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց այս քայլին զգալի չափով չեզոքացնելով հունական կողմի և միջազգային հանրության բացասական հակազդեցության արդյունքները:

ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան հայտնվեց նոր աշխարհաքաղաքական դրության մեջ: Մի կողմից երկիրը կորցրել է իր որպես ԽՍՀՄ-ի դեմ առավել նշանակալի «պաշտպանական պատվարի» նշանակությունը

77

Ռ Սաֆրաստյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Արևմուտքի և, առաջին հերթին, ԱՄՆ-ի համար, մյուս կողմից նրա համար նոր հնարավորություններ են բացվել աշխարհի քարտեզին նոր թյուրքա-լեզու պետությունների ի հայտ գալով։ Թուրքական ընտրանին, որը դեռ չի մոռացել Օսմանյան կայսրության ժամանակների մեծապետական նկրտումները, սկզբում այս մարտահրավերին փորձեց պատասխանել զուտ ռեֆլեկտիվ ձևով ստեղծել աշխարհում երկրի որպես «Բալկաններից մինչև Չինաստան թյուրքական աշխարհի» առաջնորդի դերի նոր տեսլականը։ Հայեցակարգային մակարդակում սա նշանակում էր Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանի պանթյուրքականության գաղափարա-քաղաքական դոկտրինի փաստական վերածնունդը. այն ձևակերպվում էր որպես նոր թյուրքալեզու պետություններում «պետական կարգի թուրքական մոդելի տարածման» հայեցակարգ։ Իսկ արտաքին քաղաքականության մակարդակում դա նշանակում էր նախագահ Թ.Օզալի, այսպես կոչված, «ակտիվիզմի» գծի անցկացում, ինչը գործնականում նշանակում էր Ռուսաստանին Կովկասից և Կենտրոնական Ասիայից դուրս մղելու ձգտում։ Միևնույն ժամանակ, նախկին կարգավիճակով պահպանվում էր Թուրքիայի Հանրապետության պետական դոկտրինը քեմալականությունը, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքական հիմնական ռազմավարական նպատակը որքան հնարավոր է ավելի լիակատար ինտեգրումը Արևմուտքին, մասնավորապես անդամակցությունը ԵՄ-ին։

Թուրքիայի այս նոր դերը նույնպես, ինչպես և նախկինը, ԱՄՆ-ը դիտարկում էր որպես իր գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության իրականացմանը նպաստող գործոն։ Օգտվելով այս հանգամանքից թուրքական կողմը, կիրառելով ուժեղացող ճնշման մարտավարությունը, հաջողությամբ չեզոքացրեց 1992թ. ՄԱԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Բ.Ղալիի եռանդուն նախաձեռնությունը գտնել Կիպրոսյան հիմ-նախնդրի փոխզիջումային լուծում։ Չնայած Բ. Ղալին իր ծրագրում առավելագույնս հաշվի էր առել թուրքական կողմի պահանջները և, փորձագետների գնահատմամբ, նրա մոտեցումը, որը հայտնի էր «Գաղափարների համախումբ» անվամբ, նախորդների համեմատ թուրքերի համար առավել բարենպաստ էր, բայց վերջիններս էլ ավելի արմատական պահանջներ դրեցին, ինչն էլ բանակցությունները փակուղի մտցրին։

1990-ական թթ. երկրորդ կեսը թուրքական քաղաքական և հոգևոր ընտրանու կողմից նոր իրողությունների իմաստավորման ժամանակաշրջան էր։ Ի հայտ եկավ աշխարհաքաղաքականության թուրքական դպրոցը, որը փորձում էր հիմնավորել Թուրքիայի գերակա դերը Եվրասիայում. դրա հիման վրա ձևակերպվեց և արագորեն լայն տարածում ստացավ «թուրքական եվրասիականության» հայեցակարգը, որն ավելի ու ավելի է

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ռ Սաֆրաստյան

հետին պլան մղում քեմալականությունը։ Արդյունքում աստիճանաբար ուժեղացան քաղաքական և նույնիսկ զինվորական ընտրանու այն խմբավորումների դիրքերը, որոնք սկզբունքորեն հնարավոր են համարում քեմա-լականության արևմտամետ ռազմավարական գծի այլընտրանքը։

Ռեալ քաղաքականության բնագավառում այս ամենը դարերի հատման կետում հանգեցրեց ավելի ինքնուրույն և տարբերակված քաղաքականության մշակմանը, որի կողմնակիցներն ու ուղղորդողները եղան և վարչապետ Բ.Էջևիթի կոալիցիոն կառավարությունը (1999-2002) բաղկացած քեմալական կուսակցությունների ներկայացուցիչներից ու ուլտրաազ-գայնականներից, և ներկայիս միակուսակցական Արդարություն և զարգացում իսլամիստական կուսակցության կառավարությունը, որը գլխավորում է Ռ.Թ. Էրդողանը։

Կիպրոսյան կարգավորման հարցում վերոնշյալ նոր միտումները դրսևորվեցին, մի կողմից նախկինում միասնական թուրքական (Թուրքիա գումարած Կիպրոսի թուրքական համայնք) դիրքորոշման դիֆուզիայով, մյուս կողմից թուրքական դիվանագիտության խուսանավումների ծավալների ընդլայնմամբ, որոնք վերջնականապես փոխակերպվեցին նրան, ինչը կարելի է անվանել «մեծ խաղ»։ Թուրքական դիվանագիտության որակա-պես նոր մակարդակը, որը ձեռք բերվեց կիպրոսյան կարգավորման բազմամյա գործընթացին ակտիվ մասնակցության ընթացքում, «իր մասին հայտարարեց», այսպես կոչված, Անանի ծրագրի (առաջին անգամ ներկայացվեց 2002թ.) շուրջ շահագրգիռ կողմերի միջև ծավալված պայքարում։

Աեանի ծրագիրը

Կիպրոսյան հիմնախնդրի համապարփակ լուծում գտնելու ժամանակային առումով վերջին փորձը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ծրագիրն էր. այն միակն էր, որ, անցնելով զուտ բանակցային փուլը, հասավ իրականացման նախնական փուլին։ Որոշում էր ընդունվել կղզու երկու հատվածներում անցկացնել երկու առանձին հանրաքվե, որոնք էլ կայացան 2004թ. ապրիլի 24-ին։ Ք.Անանի ծրագրի համեմատական հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ արդեն ընդունվել էր որոշում 2004թ. մայիսի 1-ից Կիպրոսի Եվրամիություն մտնելու մասին, և ճնշումը երկու հունական ու թուրքական կողմերի վրա չափազանց հզոր էր։

Ծրագրի վերջնական տարբերակը, որը երկարատև քննարկումներից հետո կողմերը համաձայնեցին դնել հանրաքվեի, երեք էական վերամշակումների արդյունք էր և, ի վերջո, նրանում հաշվի էին առնվել թուրքական կողմի պահանջները։ 9000 էջանոց պատկառելի փաստաթուղթը նախատեսում էր համադաշնային «Կիպրոսի Միավորված Հանրապետության»

79

Ռ Սաֆրաստյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ստեղծումը կազմված երկու իրավահավասար պետություններից Հունական և Թուրքական։ Չխորանալով ծրագրի մանրամասների մեջ նշենք, որ և ինքը ծրագիրը, և հետագայում առաջարկված նրա բոլոր հինգ տարբերակներն ակնհայտորեն վկայում էին թուրքական դիվանագիտության որոշակի հաղթանակի մասին։ Անանի ծրագիրը, ի տարբերություն նախորդների, ձևականորեն պահպանելով հավատարմությունը միջազգային հանրության կողմից ընդունված միասնական կիպրոսյան պետության սկզբունքին, իրականում նախատեսում էր կառավարման դաշնային մարմինների հովանու ներքո երկու պետությունների ստեղծում ինքնիշխանության զգալի չափաբաժնով։ Սա թուրքական դիվանագիտության ակնհայտ հաղթանակն էր խաղաղ կարգավորման բազմամյա գործընթացում։

2004թ. ապրիլի 24-ին հույն բնակչությունը հանրաքվեով մերժեց Ք. Անանի ծրագիրը ձայների 76%-ով, մինչդեռ թուրքական համայնքն ընդունեց այն. քվեարկողների 67%-ն «այո» ասաց։ Այսպիսով, ծրագիրը մերժվեց, և, ինչպես նախապես ծրագրվել էր, հունական մասը որպես միջ-ազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետություն, դարձավ Եվրամիության լիիրավ անդամ։ Թուրքական մասի կարգավիճակը մնաց անորոշ։

Կողմերի դիրքորոշումեերը

Կիպրոսի թուրքական համայնքը տարակարծիք էր Քոֆի Անանի ծրագրի նկատմամբ։ «Նախագահ» Ռ.Դենքթաշը, լինելով կղզու հյուսիսում անկախ թուրքական պետության ստեղծման կողմնակից, դեմ էր ծրագրին այն համարելով անշահավետ։ Մինչդեռ նրա գլխավոր ընդդիմախոսը «վարչա-պետ» Մ.Թալաթը, «կողմ» էր արտահայտվել։ Նա և իր համախոհները կարծում էին, թե Կիպրոսի թուրքական մասի տնտեսական ծանր վիճակը կարելի է բարելավել միայն որոշակի փոխզիջումների շնորհիվ և Անանի ծրագրի շրջանակներում։

Կիպրոսի նախագահ և հունական համայնքի առաջնորդ Թ.Պապադո-պոլոսը դեմ էր Անանի ծրագրին գտնելով, որ այն օրինականացնում է թուրքական օկուպացիան և իրականում նպաստում է Կիպրոսի բաժանմանը։ Նա բնակչությանը կոչ արեց «դեմ» քվեարկել։ Նրա ընդդիմախոսները, մասնավորապես խորհրդարանում տեղերի 30% ունեցող Կոմունիստական AKEL կուսակցությունը, սկզբում ծրագրի կողմնակիցն էին, սակայն ավելի ուշ փոխեցին իրենց կարծիքը, համարելով, որ հունական կողմը չի ստանա անվտանգության ակնկալվող երաշխիքները։ Հունական ազդեցիկ հոգևորականությունը ևս դեմ էր։

Կիպրոսի հայ համայնքը սկզբում կողմնակից էր ծրագրին հուսալով, որ երկրի միավորումը կհանգեցնի տնտեսության վերելքին, ինչը ևս

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ռ Սաֆրաստյան

համապատասխանում էր հայերի շահերին: Սակայն Պապադոպոլոսի կոչից հետո հայ համայնքը կտրուկ փոխեց իր մոտեցումը։

Թուրքիայի վարչապետ Ռ.Թ.Էրդողանի կառավարությունն արեց իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կարողանա կիպրոսցի թուրքերի համար շահավետ որոշակի փոփոխություններ մտցնել։ Վերջին տարբերակն ավելի ընդունելի էր համարվում. կարգավորման գործընթացը դիտարկվում էր Եվրամիությանն անդամակցության տեսակետից։ Թուրքիայի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի կարծիքով Քոֆի Անանի ծրագիրը ի չիք կդարձներ 1974թ. թուրքական բանակի հաղթանակի արդյունքները, իսկ կառավարության որոշումը դավաճանություն է ազգային շահերին։

Թուրքիայի բարձրաստիճան զինվորական շրջանակները, որոնք դեռևս 2004թ. հունվարին Անանի ծրագիրը պարտվողական էին համարում, փաստորեն այդպես էլ չփոխեցին իրենց կարծիքը, չնայած ձևականորեն հայտարարեցին իրենց չեզոք վերաբերմունքի մասին։ Նրանք անընդունելի էին համարում, որ Թուրքիան, կարգավորման ծրագիրն ընդունելու պարագայում, պետք է պարտավորվեր դուրս բերել զորքերը կղզուց, այն դեպքում, երբ նրանց նպատակը կղզու հյուսիսային հատվածում վերահսկողության պահպանումն էր այն որպես ռազմական հենակետ օգտագործելու համար։

Հունաստանի պահպանողական կառավարությունը պաշտոնապես կողմ հանդես եկավ Անանի ծրագրին, սակայն իրականում աջակցում էր նախագահ Պապադոպոլոսի մերժողական դիրքորոշմանը, քանի որ կղզու հունական մասի անդամակցությունը Եվրամիությանը ամրապնդում էր Հունաստանի դիրքերն այդ կազմակերպությունում։ Հիմնական ընդդիմադիր ձախ կուսակցությունը, հետևելով քաղաքական պայքարի տրամաբանությանը, աջակցում էր Անանի ծրագրին, նշելով, որ դա Կիպրոսի միավորման լավագույն տարբերակն է։

Եվրամիությունը և անդամ երկրները բազմիցս հայտարարել են, որ աջակցում են ծրագրին և ողջունում միավորված Կիպրոսի մուտքն այդ կազմակերպություն։ Սակայն ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած որոշ շրջանակներ նշում էին, որ կգերադասեին այդ կառույցում տեսնել միայն հունական հատվածը։ Նրանց մոտեցումը հենվում էր հետևյալի վրա.

• Անանի ծրագրի իրականացումը շատ մեծ փողեր էր պահանջում տասնյակ միլիարդավոր դոլարներ (ըստ որոշ աղբյուրների այդ գումարը գնահատվում էր $27 մլրդ, որից 10 մլրդ-ն ծախսվելու էր միայն փախստականների վրա), որոնց մեծ մասը պետք է տրամադրեր ԵՄ-ը (մյուս հիմնական հովանավորներն էին ԱՄՆ-ը և Ճապոնիան),

• միավորված Կիպրոսի անդամակցությունը ԵՄ-ին նշանակում էր և թուրքական կղզի-պետության անդամակցություն, ինչը չէր ողջունվի

81

Ռ. Սաֆրաստյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ԵՄ պահպանողական ուժերի կողմից,

• Կիպրոսի միավորման պարագայում դա կնշանակեր նաև, որ թուրքերենը կդառնար ԵՄ պաշտոնական 21-րդ լեզուն, ինչը կարող էր հանգեցնել ֆինանսական, կազմակերպական և հոգեբանական դժվարությունների։

Ճնշում գործադրելով հույների և Քոֆի Անանի վրա, աջակցելով թուրքական կողմի դիրքորոշմանը ԱՄՆ-ը անդրկուլիսյան կարևոր դեր խաղաց բանակցային գործընթացում։ Ծրագիրն արժանացել է նաև Մեծ Բրիտա-նիայի հավանությանը։ Այս երկու պետություններն էլ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մոլի կողմնակիցներ են։ Նրանք կարծում են, թե հիմնա-խնդրի կարգավորումն ըստ Անանի ծրագրի կարևոր քայլ պետք է դառնար այդ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, որոշակի տեղեկատվությունը հնարավորություն է ընձեռում ենթադրել, թե իրականում ԱՄՆ-ը բաժանված Կիպրոսը համարում էր իր շահերին համապատասխանող տարբերակ, քանի որ այդ դեպքում թուրքերի հետ համագործակցության շնորհիվ, ավելի հեշտ կլիներ օգտագործել Հյուսիսային Կիպրոսը որպես կարևոր ռազմակայան։

Միավորված Ազգերի Կազմակերպությունը և անձամբ Քոֆի Անանը խիստ շահագրգռված էին ծրագրի իրականացմամբ. նրանց կարծիքով դա կարևոր քայլ էր ՄԱԿ հեղինակության վերականգնման ճանապարհին։ Այն սասանվել էր իրաքյան ճգնաժամի և ԱՄՆ միակողմանի գործողությունների արդյունքում։ Հնարավոր է, որ առկա էր նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի անձնական հետաքրքրվածությունը, քանի որ կարող էր ներկայացվել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Վերջին օրերին, երբ պարզ դարձավ, որ հունական կողմը պատրաստվում է դեմ քվեարկել, Քոֆի Անանն ակտիվացրեց իր անունը կրող ծրագրի փրկությանն ուղղված ջանքերը։ Մասնավորապես, նա առաջարկեց հետաձգել հանրաքվեն, սակայն չստացավ շահագրգիռ կողմերի, այդ թվում ԱՄՆ աջակցությունը։ Նրան ընդամենը հաջողվեց դրդել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ՄԱԿ Անվտանգության խորհուրդ ներկայացնել առաջարկության նախագիծ, որը, հավանության արժանանալու դեպքում, կկարողանար հավելյալ ճնշում գործադրել հունական կողմի վրա։ Սակայն Ռուսաստանի վետոն խախտեց ծրագիրը փրկելու այս վերջին փորձը։

Ռուսաստանի վետոն (առաջինը վերջին 10 տարիների ընթացքում) ընդամենը փորձ էր հիշեցնելու միջազգային հանրությանն իր կարևոր միջազգային կարգավիճակի մասին։ Ի տարբերություն Կիպրոսյան հիմնա-խնդրի քննարկման նախորդ փուլերի, Ռուսաստանն ամբողջովին դուրս էր

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ռ Սաֆրաստյան

մղված Անանի ծրագրի շուրջ բանակցային գործընթացից և նույնիսկ նախապես տեղեկացված չէր այն մասին, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատրաստում են բանաձևի իրենց նախագիծը։

Աեաեի ծրագրի տապալման պատճառները

Ուշադրության առնելով վերոնշյալ քաղաքական, ռազմական և ռազմավարական հանգամանքները կարող ենք եզրակացնել, որ կղզու հյուսիսային մասում վերահսկողությունը պահպանելու նպատակով Թուրքիան իրապես շահագրգռված էր մասնատված Կիպրոսի պահպանմամբ։ Այսպի-սով, ակնհայտ է, որ Էրդողանի կառավարության կողմից Անանի ծրագրին աջակցելը նպատակ ուներ մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, նախևառաջ եվրոպացիներին, և մեծացնել Թուրքիայի ԵՄ մտնելու շանսերը «խաղաղասեր» պետության դիմակի ներքո։ Մյուս կողմից թուրքական կողմի համար այնքան նպաստավոր փաստաթղթի առկայությունը, ինչպիսին էր Անանի ծրագիրը, նրան հնարավորություն է տալիս հետագա բանակցությունների ընթացքում պահանջել կարգավորման իր համար առավել բարենպաստ պայմաններ։

ԱՄՆ-ը նույնպես շահագրգռված չէր Անանի ծրագրի իրականաց-մամբ։ Իր գլոբալ քաղաքականության ներկա փուլում մեր ժամանակների միակ գերտերությունը նախընտրում է Կիպրոսը տեսնել մասնատված։

Որպես միասնական կառույց Եվրամիության համար ներկա փուլում առավել կարևոր են տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրները, այլ ոչ թե ռազմական կամ ռազմավարական նպատակները։ Ահա թե ինչու, ինչպես մեզ թվում է, ԵՄ-ը չօգտագործեց կիպրոսցի հույների վրա ճնշում գոր-ծադրելու իր բոլոր լծակները, և փաստորեն այդ կառույցն արդեն համակերպվել է Անանի ծրագրի տապալմանը։

Այսպիսով, իրականում միայն ՄԱԿ-ը (հանձին ծրագրի հեղինակի) և կիպրոսցի թուրքերի մեծամասնությունը հանդես եկան ծրագրի պաշտպանությամբ։ Սակայն հակադիր կողմն անհամեմատ ուժեղ էր։ Ծրագիրը և նրա հետ միասին Կիպրոսյան կարգավորման հերթական փուլը դատապարտված էին անհաջողության։

Անանի ծրագրի տապալումից հետո

Հանրաքվեի տապալման արդյունքում Կիպրոսյան կարգավորման գործում ձևավորվեց նոր իրավիճակ։ Հունական մասն արդեն ԵՄ լիիրավ անդամ է անդամակցության բոլոր առավելություններով հանդերձ. նրա տնտեսական զարգացման նոր հնարավորություններ են բացվում։ Միևնույն ժամանակ,

83

Ռ Սաֆրաստյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

թուրքական մասի միանգամայն ծանր տնտեսական վիճակը մնում է անփոփոխ, իսկ նրա իրավական կարգավիճակը անորոշ։

Փաստորեն, դա ԵՄ անդամ երկրի զավթված տարածք է։ Դժվարություններն առկա են նախևառաջ Թուրքիայի համար։ Եվրամիությունը նույնպես հայտնվել է նոր իրավիճակում, քանի որ առաջին անգամ նրա անդամներից մեկի տարածքի մի մասը զավթված է մեկ այլ պետության կողմից։

Չնայած նոր իրավիճակի բոլոր առանձնահատկությունների ընկալման համար ժամանակ է պահանջվում, այնուամենայնիվ, նրանում ներգրավված որոշ կողմեր արդեն ձեռնարկել են որոշակի քաղաքական գործողություններ, ինչը խոսում է մեր այն վարկածի օգտին, որ նրանք ոչ միայն կանխատեսում էին այս նոր իրավիճակը, այլև մանրամասն պատրաստել էին դրա առաջացումը։

Օրինակ, նոր իրավիճակը հռչակելով իր ամենախոշոր դիվանագիտական հաղթանակը Թուրքիան իրականացնում է լայնածավալ դիվանագիտական «հարձակում» հետևյալ ուղղություններով.

• քանի որ կիպրոսցի թուրքերի մեծամասնությունը քվեարկել է Անանի ծրագրի օգտին և Թուրքիան պաշտոնապես աջակցել է նրան, Էրդո-ղանի կառավարությունն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում բարձրացնում է, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ճանաչման հարցը (իր գոյության 23 տարիների ընթացքում այդ «հանրապետությունը» ճանաչել է միայն Թուրքիան),

• որպես այդ ուղղությամբ կատարվող առաջին քայլ Թուրքիան ջանում է հասնել այն բանին, որ ԵՄ-ը լայնածավալ օգնություն ցուցաբերի Կիպրոսի զավթված հատվածին, որպեսզի դրանով իսկ թոթափի նրա կոլապսի եզրին գտնվող տնտեսությանն աջակցելու բեռը,

• նույն փաստարկները Թուրքիան օգտագործում է մեղմացնելու համար ԵՄ և միջազգային հանրության բացասական վերաբերմունքն իր Կիպրոսի վերջնական բաժանմանն ուղղված քաղաքականության հանդեպ, ինչպես նաև վերացնելու համար նոր խոչընդոտը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։

Հարկ է նշել, որ թուրքական կառավարության քաղաքականությունը հիմնվում է ակնհայտորեն անտրամաբանական փաստարկների վրա, քանի որ կիպրոսցի թուրքերի համայնքը քվեարկել է հօգուտ Անանի ծրագրի, այսինքն հօգուտ երկրի ձևական վերամիավորման, իսկ թուրքական դիվա-

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ռ Սաֆրաստյան

նագիտությունը փորձում է օգտագործել դա Կիպրոսի Թուրքիայի կողմից իրականացված բռնի բաժանումն օրինականացնելու համար։

Նշելով, որ Կիպրոսը ռազմականացնելու գործում ԱՄՆ և Թուրքիայի շահերը համընկնում են, թուրք զինվորականները, Անանի ծրագրի անհաջողությունից հետո հույս ունեն, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել իրենց։ Այդ աջակցությունն ապահովելու համար նրանք սկսել են քննարկել կղզու հյուսիսում թուրքական զինվորական համակազմի թիվը մինչև 70 հազար մարդու հասցնելու ծրագիրը նրանց ՆԱՏՕ, իսկ փաստորեն, ԱՄՆ տրամադրությանը հանձնելով։

Եվրամիության և հունական կողմի քաղաքականությունը նույնպես արդեն ուրվագծվում է։ Նրանք շտապեցին տնտեսական օգնություն խոստանալ Կիպրոսի թուրքական մասին. արդեն համապատասխան բանակցություններ են վարվել «վարչապետ», միավորման կողմնակից Մ.Թալաթի հետ։ Կարելի է եզրակացնել, որ ԵՄ և հույների շահերը սկսել են համընկնել. նրանք միավորված կիպրոսյան պետության կողմնակիցներ են։

Կարելի է կանխագուշակել, որ տնտեսական լծակների միջոցով նրանք կփորձեն ուժեղացնել այն թուրքերի դիրքերը, ովքեր կողմ են եղել միավորված պետությանը, հուսալով, որ իշխանության գալով և հեռացնելով Դենքթաշի կողմնակիցներին նրանք կպահանջեն դուրս բերել թուրքական զորքերը կղզու հյուսիսից դնելով երկրի միավորման իրական հիմքը։

ԵՄ-ը փորձեց նաև վերցնել խաղաղ կարգավորման գործընթացի նախաձեռնությունը։ Տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե պատրաստվում է ԵՄ ծրագիր, որը կողմերին կներկայացվի Անանի ծրագրի փոխարեն։ Սակայն թուրքական կողմի խիստ բացասական արձագանքը «արմատից կտրեց» այդ փորձը։ Անդամակցության մասին բանակցություններ սկսելով Թուրքիայի հետ ԵՄ-ն ինքը, փաստորեն, հնարավորություն ընձեռեց վերջինիս իր վրա ճնշում գործադրել օգտագործելով «կիպրոսյան խաղաքարտը»։

Այսպիսով, ոչ միայն անփոփոխ է մնում մասնատված Կիպրոսի կարգավիճակը, այլև հիմնական կողմերը շարունակում են հավատարիմ մնալ երկրի ապագայի հանդեպ հակադիր հայացքների։ Այս պայմաններում կղզու հետագա ռազմականացման հնարավորությունը կարելի է իրատեսական համարել։

Ներկայումս Կիպրոսի շուրջ իր իսկ մտահղացած «մեծ խաղում» Թուրքիան ակնհայտորեն հաղթանակողի դերում է։ Օգտագործելով «կիպրոսյան խաղաքարտը» նա հասել է թվում է թե աներևակայելիին. ԵՄ-ի հետ սկսել է անդամակցության բանակցություններ, այն դեպքում, երբ զավ-թել է այն պետության մի մասը, որն ինքը այդ կազմակերպության անդամ է։

85

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ռ Սաֆրաստյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Կիպրոսյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում նա հետևողականորեն ուժեղացրել է իր դիրքերը։ Եվ ամենագլխա-վորը թուրքական զորքերը մնում են Կիպրոսում ապահովելով Թուրքիայի վերահսկողությունը Արևերան Միջերկրականի այդ «անխորտակ ավիա-կրի» նկատմամբ։ Վերջին հանգամանքը մտածել է տալիս, որ հետագայում ևս հաջող քաղաքականություն վարելու Թուրքիայի հնարավորությունները դեռևս չեն սպառվել։

Դեկտեմբեր, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Eberhard Rhein, The Mediterranean Dimmension of Enlargement. - Insight Turkey, 2000, Volume 2, Number 4, p. 105 – 108.

2. Graham E. Fuller and Jan O. Lesser, with Paul B. Henze and J F. Brown, Turkey’s New Geopolitics: From the Balkans the Western China: A RAND Study. Boulder -San Francisco - Oxford: Westview Press, 1993.

3. Giilnur Aybet, Turkey’s Foreign Policy and Its Implications for the West: A Turkish Perspective. London: Royal United Services Institute for Defence Studies, 1994.

4. Ian O. Lesser, Ethnic and Religious Strains in Turkey: Internal and External Implications. - Santa Monica: RAND, 1997.

5. KemalKirigi, New Patterns of Turkish Foreign Policy Behavior. - Turkey: Political, Social and Economic Challenges in the 1990s. Edited by: Qigdem Bahm... [et al.]. Leiden...: Brill, 1995, p. 1 - 21.

6. Necip Torumtay, Orgeneral Torumtay’in Anilari. istanbul: Milliyet Yayinlari, 1993.

7. Robert I. Rotberg, Cyprus after Annan: Next Steps Toward a Solution. Cambridge, Massachusetts: WPF, 2003.

8. Ruben Safrastyan, Next Stage in Cyprus Problem Settlement. - The NT Highlights, 2004, #20-21, 24, 31 May.

9. Ruben Safrastyan, Turkey and Eurasia in the Aftermath of the September 11 Tragedy: Some Observations on Geopolitics and Foreign Policy. - In: Caucasus and Central Asia Newsletter: The Caucasus and Central Asia Program at the University of California, Berkeley, Issue 1, Winter 2001-2, p. 3-8.

10. Turk Dij Politikasi: Kurtulu§ Sava§indan Bugune Olgular, Belgeler, Yorumlar. Cilt II: 1980 - 2001. Editor: Baskin Oran. 3. Baski. istanbul: iletijim, 2002.

11. Turkey’s New World: Changing Dynamics in Turkish Foreign Policy. Edited by: Alan Makovsky and Sabri Sayari. Washington: Washington Institute for Near East Policy, 2000.

12. Ramazan Ozey, Jeopolitik ve Jeostratejik Acidan Turkiye. Istanbul: Marifet Yayinlari, 1998.

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ռ. Սաֆրաստյան

13. Mustafa Yilmaz, Turkiyenin Jeo-Stratejisi Acisindan Gunumuz Olaylarinin Degerlendirilmesi. – Ucuncu 1000’E Girerken Turkiye: Kutlu Dogum Sempozyumu – 1999. Yayina Hazirlayan: Omer Turan. Ankara, 2000.

14. Dogu Perincek, Avrasya Secenegi: Turkiye Icin Bagimsiz Dis Politika. Istanbul: Kay-nak Yayinlari, 1996.

15. Sadi Erguvenc, Turkey’s Strategic Importance in Military Dimension: A Regional Balance Holder. - In: Turkey at the Threshold of the 21st Century: Global Encounters and/vs Regional Alternatives. Ed. By: Mustafa Aydin. Ankara, 1998.

16. Documents And Agreements About Cyprus. - Anadolu Agency, 3/31/2004.

17. Changes And Annexes To Final Annan Plan. - Anadolu Agency: 4/6/2004.

18. Turkey's Diplomatic Victory. - zaman online 04.02.2004.

19. Comparison Of 1960 Order In Cyprus With The Order To Be Formed By Annan Plan - Turkish Daily News from Turkey, July 15, 2004.

20. April 15, 2004: Preparatory Donors' Conference to support the comprehensive settlement of the Cyprus Problem - Speech by Gunter Verheugen, Member of the European Commission responsible for Enlargement. http://europa-eu-un.org.

21. 31 March 2004: The Comprehensive Settlement of the Cyprus Problem. – www.moi.gov.cy

ТУРЦИЯ И КИПРСКАЯ ПРОБЛЕМА:

ЭПИЗОДЫ «БОЛЬШОЙ ИГРЫ»

Рубен Сафрастян

Резюме

С 1974г., когда турецкая армия захватила северную часть Кипра, разделив остров на греческую и турецкую части, проблема воссоединения страны находится в центре внимания международного сообщества. В течение последних трех десятилетий эту проблему неоднократно пытались решить, однако тщетно.

Будучи активным участником переговоров по воссоединению Кипра, Турция не только сохраняет, но и закрепляет свое военное присутствие на Северном Кипре, в действительности еще более усугубляя его разделение. Турецкая дипломатическая стратегия в статье характеризуется как «большая игра». Анализируя эту «игру» турецкой дипломатии, автор приходит к заключению, что Турция в этой области достигла ряда дипломатических успехов.

87

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.