Научная статья на тему 'Թուրքական գործոնը «Լեվիաֆան» Եվ «Ափրոդիտե» էներգետիկ «Պատերազմներում»'

Թուրքական գործոնը «Լեվիաֆան» Եվ «Ափրոդիտե» էներգետիկ «Պատերազմներում» Текст научной статьи по специальности «Энергетика и рациональное природопользование»

CC BY
64
30
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по энергетике и рациональному природопользованию, автор научной работы — Սեւակ Սարուխանյան

Արևելյան Միջերկրածովի շրջանում բնական գազի խոշոր պաշարների հայտնաբերումն այս տարածաշրջանը դարձրել է նոր էներգետիկ քաղաքական հակասությունների թատերաբեմ։ Մի կողմից՝ Իսրայելն ու Կիպրոսը, որոնց ծովային տարածքներում էլ հենց հայտնաբերվել են պաշարները, մյուս կողմից՝ Թուրքիան, որը ցանկանում է ամրապնդել դիրքերը Միջերկրածովյան ողջ տարածքում, նպատակ ունեն իրենց իրավունքները պաշտպանել գազային հանքածովային պաշարների նկատմամբ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Обнаружение крупных запасов природного газа в Восточном Средиземноморье превратило этот регион в арену новых энергетических и политических противоречий. С одной стороны, Израиль и Кипр, в территориальных водах которых и были обнаружены эти запасы, с другой – Турция, стремящаяся укрепить свои позиции во всем Средиземноморском регионе, нацелены на защиту своих прав относительно запасов морского газового месторождения.Одна из основных особенностей развитий вокруг Средиземного моря заключается в том, что они имеют конкретное геополитическое значение и могут изменить всю систему энергетического сотрудничества и безопасности в регионе, уменьшив роль Турции и Каспия в плане обеспечения энергетической безопасности ЕС.

Текст научной работы на тему «Թուրքական գործոնը «Լեվիաֆան» Եվ «Ափրոդիտե» էներգետիկ «Պատերազմներում»»

Էներգետիկ պատերազմներ և ժողովրդագրություն

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ «ԼԵՎԻԱՖԱՆ» ԵՎ «ԱՓՐՈԴԻՏԵ»

էներգետիկ «պատերազմներում»

Սևակ Սայախանյան'

Արևելյան Միջերկրածովի շրջանում բնական գազի խոշոր պաշարների հայտնաբերումն այս տարածաշրջանը դարձրել է նոր էներգետիկ և քաղաքական հակասությունների թատերաբեմ։ Մի կողմից Իսրայելն ու Կիպրո-սը, որոնց ծովային տարածքներում էլ հենց հայտնաբերվել են պաշարները, մյուս կողմից Թուրքիան, որը ցանկանում է ամրապնդել դիրքերը Միջերկրածովյան ողջ տարածքում, նպատակ ունեն իրենց իրավունքները պաշտ-պանել գազային հանքածովային պաշարների նկատմամբ։

«Լևիաֆան» հանքավայրը' որպես Իսրայեյի էներգետիկ անվտանգության ատյուր

Իսրայելական Հայֆայից 135 կմ հեռավորության վրա, Միջերկրական ծովի շելֆում գտնվող «Լևիաֆան» բնական գազի հանքավայրը հայտնաբերվել է 2010-ին, ամերիկյան Noble Energy ընկերության կողմից, որը դեռևս 2008-ին Իսրայելի կառավարության հետ կնքել էր պայմանագիր ծովային շելֆի շրջանում բնական գազի և նավթի պաշարների որոնման համատեղ աշխատանքներ սկսելու վերաբերյալ։ Արդեն 2010թ. հայտնաբերված պաշարները կարելի է համարել տպավորիչ, քանի որ համաձայն Noble Energy-ի բնական գազի ընդհանուր պաշարներն այս հանքավայրում գնահատվում են մինչև 450 մրդ մ, ինչն այն դարձնում է աշխարհի խոշորագույն հանքավայրերից մեկը։ Իսրայելի համար «Լևիաֆանի» կարևորությունը պայմանավորված է նրանով, որ հրեական պետությունը դրա շնորհիվ կարող է *

* «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.։

5

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ազատվել Եգիպտոսից էներգետիկ կախվածությունից, որտեղից Իսրայել է ներկրվում բնական գազը։ Հաշվի առնելով 2011-ից Եգիպտոսում սկսված քաղաքական գործընթացները, որոնք ի վերջո իշխանության կարող են բերել հակաիսրայելական կոշտ դիրքորոշում ունեցող «Մուսուլման եղբայրներին», սեփական բնական գազի հանքավայրերի հայտնաբերումն ու մշակումն Իսրայելի համար դարձել են կարևորագույն նշանակություն ունեցող ազգային խնդիր։

Մյուս կողմից, Իսրայելը նաև անմիջականորեն շահագրգռված է նվազեցնելու էներգետիկ համագործակցության մակարդակը Թուրքիայի հետ, որը վերջին տարիներին հանդես չի գալիս որպես Իսրայելի վստահելի գործընկեր և նպատակ ունի ամրապնդել դիրքերը Մերձավոր Արևելքում, ինչի համար լայնորեն օգտագործում է տեղի իսլամիստներին։ Առավելագույնը տարեկան 3 մրդ մ3 գազի սպառման ծավալներ ունեցող Իսրայելի համար 450 մրդ մ3 պաշարներ ունեցող գազի հանքավայրը կարող է 100 տարուց ավելի դառնալ բնական գազի ստացման աղբյուր, ինչը հիմնավորապես կլուծի էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրը և կապահովի պետության էներգետիկ անկախությունը Թուրքիայից և Եգիպտոսից։ Սա բավական կարևոր խնդիր է Իսրայելի համար, քանի որ տարածաշրջանը գնում է ակտիվ ապակայունացման ճանապարհով. Սիրիան և Իրանը կարող են դառնալ հակամարտությունների նոր թատերաբեմ, ինչի արդյունքում կխաթարվի ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև էներգետիկ անվտանգության համակարգը։ Իսկ վերջինս կարող է անմիջական բացասական ազդեցություն ունենալ Իսրայելի տնտեսական և ազգային անվտանգության վրա։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ «Լևիաֆանը» պարունակում է նաև բավական խոշոր նավթային պաշարներ, որոնց կոնկրետ չափը դեռևս որոշված չէ։ Նախնական հետախուզության տվյալներով դրանց չափը կարող է անցնել 500 մլե տոննան, ինչը հանքավայրը դարձնում է նաև կարևոր նավթային գործոն։ Համապատասխան ներդրումների դեպքում Իսրայելը կարող է ոչ միայն ապահովել նավթի սեփական կարիքները, այլ նաև դառնալ նավթի ոչ խոշոր, բայց միևնույն է արտահանող։ Սա կարևոր նշանա-

6

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Ս Սարուխանյան

կություն ունեցող իրադարձություն կարող է լինել ոչ միայն Իսրայելի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ լիովին կվերանա Իսրայելի կախվածությունն ադրբեջանական նավթից, ինչպես նաև թուրքական Ջեյհան նավահանգստից։ Վերջինս, ըստ թուրքական պատկերացումների, պետք է դառնա տարածաշրջանային խոշորագույն էներգետիկ հաբը, որի նշանակությունը հիմնականում պայմանավորված է Միջերկրածովյան տարածաշրջանի Կասպիցի շրջանից նավթային կախվածությամբ։ Այդ կախվածությունը «Լևիաֆանի» շնորհիվ կարող է պարզապես վերանալ։

Միևնույն ժամանակ, Միջերկրականում հայտնաբերված բնական գազի զգալի պաշարները կարող են բացասական ազդեցություն ունենալ վերջին տարիներին բազմաթիվ քննարկումների առարկա դարձած «Նա-բուկկո» նախագծի իրականացման վրա։ Ակնհայտ է, որ եթե ԵՄ-ը կարող է ստանալ ապահով մուտք դեպի Միջերկրականի բնական գազի հանքավայրեր, ապա նրա հետաքրքրվածությունը «Նաբուկկոյի» նկատմամբ զգալիորեն կնվազի հաշվի առնելով նաև այն բարդ քաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է տարածաշրջանում. պարզ չէ Թուրքիայի քաղաքականությունը հեռանկարում (իսլամացում, թե անդամակցություն ԵՄ-ին), իրանա-ամերի-կյան ռազմական բախման հնարավորությունը դեռևս պահպանվում է, Ռուսաստանը Վ.Պուտինի նախագահ ընտրվելուց հետո որդեգրելու է ավելի ագրեսիվ քաղաքականություն Կենտրոնական Ասիայում փորձելով ստեղծել «Եվրասիական միություն», Ադրբեջանն էլ վերջին տարիներին ընդգրկվում է «հեղափոխության ռիսկեր» ունեցող պետությունների ցուցակներում։

Վեիաֆանի» մշակումը

Իսրայելի համար, որը չունի համապատասխան միջոցներ հանքավայրի մշակման և արդյունահանման ապահովման համար, կարևոր նշանակություն ունի, թե ումից է ստանալու հանքավայրում համապատասխան ներդրումներ կատարելու աջակցությունը։ Նավթահանքի մշակման համար ստեղծված կոնսորցիումը բաղկացած է փոքր ընկերություններից, որոնք սուղ միջոցների պատճառով չեն կարող համարժեք ներդրումներ ապահովել։

7

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

«Լևիաֆաևի» մշակման կոնսորցիումը

Ընկերությունը Մասնաբաժինը

Noble Energy 40%

Delek Drilling (Tel-Aviv) 23%

Avner Oil & Gas (Tel-Aviv) 23%

Ratio Oil Exploration (Tel-Aviv) 14%

Հենց այս պատճառով այսօր ակտիվ քննարկման առարկա է այն, թե $15 մլրդ կապիտալացում ունեցող Noble Energy ընկերությունն ինչ իրական հնարավորություն ունի «Լևիաֆան» հանքավայրը մշակելու համար։ Ամերիկյան վերլուծաբան Ջիմ Ֆինքի հեղինակավոր Investing Daily պարբերականում հրապարակած կարծիքի համաձայն1 ամերիկյան այս ընկերությունը, որը տեղակայված է Տեխասում և դասական անգլոսաքսոնյան ընկերություն է, ստիպված է լինելու դիրքերը զիջել ավելի խոշոր ընկերության, որը կկարողանա համապատասխան գումարներ ներդնել գազի հանքավայրի մշակման և գազի արտահանման համար։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ չնայած անվանապես «Լևիաֆա-նում» ամենամեծ չափաբաժինն ունի Noble Energy-ն, իրական չափաբաժին-ների հարաբերակցություններն այլ են. բանն այն է, որ իսրայելական Delek Drilling և Avner Oil & Gas ընկերությունները միևնույն Delek Group ընկերությունների խմբին են պատկանում, և այս իմաստով հանքավայրում ամենամեծ չափաբաժինը պատկանում է հենց Delek Group-ին 46%:

Ակնհայտ է, որ «Լևիաֆանը» նոր ներդրողներ է բերելու տարածաշրջան, որոնք իրենց պոտենցիալով և ազդեցությամբ կարող են լինել աշխարհի խոշորագույն նավթային և գազային ընկերությունները։ Վերջիններս սերտորեն կապված են արևմտյան կառավարությունների հետ, որոշ ընկերություններում խոշոր չափաբաժիններ ունեն հրեական համայնքի ներկայացուցիչները։ Ընթացող բանակցությունների բնական շարունակություն կարող է լինել ոչ խոշոր Noble Energy-ի կողմից սեփական մասնաբաժնի վաճառքը որևէ խոշոր էներգետիկ վերազգային ընկերության, որը կկարողանա ոչ միայն տեխնիկապես սպասարկել նախագիծը, այլ նաև ապահովել համապատասխան քա-

1 Jim Fink - Israel’s Huge Natural Gas Discovery. Investing Daily // 21 January, 2011.

8

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Ս. Սարուխանյան

ղաքական աջակցություն հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է կիպրական «Ափրոդիաեում» և իսրայելական «Լևիաֆանում» սեփական մասնաբաժինը ստանալուն: Սակայն մինչև թուրքական շահերին անցում կատարելը անդրադառնանք կիպրական «Ափրոդի-աե» հանքավայրին, որը, ըսա երկրաբանական չափանիշների, «Լևիաֆանի» բնական շարունակությունն է, որը, սակայն, քաղաքականապես նույնպես կապել է Իսրայելին և Կիպրոսին:

որպես Կիպրոսի տնտեսական անվտանգության երաշխիք

«Ափրոդիաե» հանքավայրը, որն իսրայելական «Լևիաֆանի» շարունակությունն է, բայց գտնվում է Կիպրոսի ծովային տարածքում, հայտնաբերվել է 2011-ին, նույն Noble Energy ընկերության կողմից: Հանքավայրի ծավալներն ու պաշարները նշանակալից են: Արդեն իսկ կատարված երկրաբանական հետախուզական աշխատանքները ցույց են տալիս, որ հանքավայ-

9

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

րում բնական գազի պաշարները կազմում են 400-600 մլրդ մ3, իսկ նավթի պաշարները կարող են անցնել 300 մլն տոննան: Եթե հաշվի առնենք, որ «Ափրոդիտեն» և «Լևիաֆանը» նույն հանքավայրի երկու տարբեր հատվածներն են, ապա կարող ենք ասել, որ հանքավայրը վերջին 10 տարիներին հայտնաբերվածներից ամենախոշորն է:

«Ափրոդիտեի» հայտնաբերումից հետո Կիպրոսն, ամենայն հավանականությամբ, կդառնա էներգակիրների խոշոր արտահանող հաշվի առնելով առաջին հերթին այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունը չունի բնական գազի և նավթի սպառման խոշոր շուկա, ինչը պայմանավորված է երկրի տարածքում արդյունաբերական սեկտորի գրեթե ամբողջական բացակայությամբ, չնայած վերջին տասնամյակում Կիպրոսում ընդունվել են տարբեր տեսակի ռազմավարություններ ուղղված կղզու տարածքում արդյունաբերության և վերամշակման սեկտորների զարգացմանը:

Կիպրոսի համար հայտնաբերված գազի և նավթի պաշարները կարող են երկրի անկախության և ինքնիշխանության պահպանման երաշխիք հանդիսանալ: Հունաստանում աղետալի տնտեսական ճգնաժամի սկսվելուց հետո ֆինանսատնտեսական իրավիճակը Կիպրոսում վատթարացել է, քանի որ կիպրական տնտեսությունը և ֆինանսական համակարգն անմիջականորեն կապված են Հունաստանի հետ: Վերջինիս սնանկացումը կարող է հանգեցնել նաև Կիպրոսի սնանկացմանը, ինչի արդյունքում նաև անցած 10 տարիներին ցավալիորեն թափ առած արտագաղթի տեմպերի ուժեղացմանը: Վերջին հանգամանքը ցավալի իրողություն է Կիպրոսի հունական հանրապետության համար, քանզի հույն բնակչության արտահոսքին զուգահեռ վերջին տարիներին մահմեդական, հիմնականում արաբ միգրանտների ներհոսքը երկիր աճել է, մանավանդ Իրաքի պատերազմից հետո1: Նոր միգրանտների հոսք Կիպրոսում ակնկալում են նաև Սիրիայից, որտեղ սկսված քաղաքական ճգնաժամը կարող է էլ ավելի խորացնել էթնոդավանական հակասությունները և դեպի Կիպրոս արտահոսքի համար նոր հիմք ստեղծել: Ակնհայտ է, որ իրադրությունը Սիրիայում առաջիկա տարիներին դժվար թե այնքան կարգավորվի, որ հասարակա-

1 Fatima El-Issawi and Myria Georgiou - Media use at the crossroads: Nicosia // Journalism 2010 #11: P. 758-763.

10

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Ս. Սարուխանյան

կան կյանքը երկրում վերադառնա բնականոն հուն: Բացառված չէ, որ անհանգստությունները Սիրիայից կփոխադրվեն նաև Լիբանան, ինչի արդյունքում Լիբանանից դեռևս 1970-ականներին սկիզբ առած մարդկային արտահոսքը դեպի Կիպրոս նոր թափ կստանա։

Այս տեսանկյունից կիպրական իշխանությունները նավթային և գազային խոշոր պաշարները կարող են օգտագործել տնտեսական զարգացման ապահովման և հիմնականում հույների արտագաղթը կանգնեցնելու համար։ Հասկանալի է, որ այս ամենը հաշվի առնելով Կիպրոսը պատրաստ է անզիջում պայքար մղել նորահայտ հանքավայրերի նկատմամբ սեփական իրավունքների պաշտպանության համար, անգամ եթե սպառնալիքը գալիս է խոշոր և ազդեցիկ Թուրքիայից։

Թուրքիան և Միջերկրածովյան հանքավայրերը

2010-ից Թուրքիան ակտիվորեն վիճարկում է Կիպրոսի և Իսրայելի իրավունքները Միջերկրականում հայտնաբերված նավթագազային պաշարները տնօրինելու առումով։ Ինչպես վերը բերված քարտեզից է երևում, հայտնաբերված հանքավայրերն այնքան հեռու են թուրքական ափերից, որ առանց որևէ վերլուծության կարելի է պնդել, որ թուրքական հավակնություններն այս հանքավայրերի նկատմամբ անհեթեթ են։ Սակայն Անկարան այլ կարծիք ունի և որդեգրել է այնպիսի քաղաքական գիծ, որը կարող է բարդացնել Իսրայելի և Կիպրոսի հայտնաբերված հանքավայրերի մշակման ու համապատասխան մակակառույցի ստեղծման աշխատանքները։

Թուրքիան վիճարկում է այն հանգամանքը, որ հանքավայրերը գտնվում են այնպիսի ջրային տարածքում, որը բաժանված չէ հարևան պետությունների միջև։ Թեպետ 2010-2011թթ. Իսրայելն ու Կիպրոսը համաձայնեցրին ծովային սահմանազատման սկզբունքները և բուն սահմանազատման մասին համապատասխան պայմանագիր ստորագրեցին, Թուրքիան շարունակում է վիճարկել իսրայելական և կիպրական իրավունքները։

2011-ի հունիսին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թ.Յըլդըզը հայտարարեց, որ Կիպրոսի Հանրապետությունը ոչ մի իրավունք չունի բնական գազի արտահանում սկսել առանց պաշարների վերաբաշխման

11

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

հարցն Անկարայի հետ համաձայնեցնելու: Իսկ Կիպրոսի թուրքական մասի նախագահ Դերվիշ Էրօղլուն հանդես եկավ հայտարարությամբ, թե Միջերկրականում գտնված գազի պաշարները թեև գտնվում են կղզու հարավային հատվածի հարևանությամբ, դրանք չեն կարող շահագործվել միայն հույների կողմից, քանի որ ունեն ընդհանուր կղզիական նշանակություն1։

2011-ի սեպտեմբերի 8-ին, արդեն իսրայելա-կիպրական սահմանազատման պայմանագրի ստորագրումից հետո, Թուրքիայի վարչապետ Ռե-ջեփ Էրդողանը Al-Jazeera-ին տված հարցազրույցում «Լևիաֆան» նախագծի հետ կապված հայտարարեց, որ «Իսրայելը սկսել է գործել Միջերկրականում այնպես, ինչպես գործում է իրավունքներ ունեցողը: Իսրայելը նման իրավունքներ չունի»2։ Նույն հարցազրույցի ժամանակ Էրդողանը սպառնաց, որ թուրքական նավատորմը կարող է վերահսկողություն հաստատել Միջերկրականի ցանկացած մասում, որտեղ վիճարկվում են թուրքական շահերը։ Թուրքիայի վարչապետի հայտարարությունը բավական մեծ արձագանք գտավ Իսրայելում, որտեղ այն ընկալվեց որպես թշնամական քայլ և սպառնալիք։ Իսրայելի հետախուզության նախարար Դան Մե-րիդորը Էրդողանի հայտարարությունն անվանեց «համարձակ և լուրջ» նշելով, որ Իսրայելը պատրաստ է ընդունել ցանկացած մարտահրավեր։

Էրդողանի հայտարարության հետ կապված իր հարցազրույցում Ան-կարայում Իսրայելի նախկին դեսպան Ալոն Լիելը, որն այսօր իսրայելական ամենահեղինակավոր վերլուծաբաններից է, պարզաբանեց, թե իր համար թուրքական մոտեցման հիմնական պատճառը ոչ թե նավթահանքերն են, այլ իսրայելա-կիպրական համագործակցության ակտիվացումը (որը, ինչպես պարզվեց հետագայում, ունի ոչ միայն տնտեսական, այլև ռազմական բնույթ)։ Ըստ Լիելի, գազի և նավթի հսկայական պաշարներ հայտնաբերելուց հետո Իսրայելը Կիպրոսի տարածքում և տեղի կառավարության հետ համատեղ հսկայական նավահանգիստ է կառուցելու, որը պետք է ապահովի նավթի և գազի արտահանումը դեպի համաշխարհային շուկաներ։ Ըստ Լիելի հենց սա է ամենից շատ անհանգստացնում Թուրքիային, 1 2

1 Hurriyet Daily News | 9/6/2011.

2 Simon Henderson, Turkey’s Threat to Israel’s New Gas Riches, Washington Institute, September 14, 2011.

12

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Ս. Սարուխանյան

քանի որ նման հսկայական նավահանգիստն անմիջական սպառնալիք է Անկարայի ռազմավարությանը1, որի մասն են կազմում թե Կիպրոսի հունական մասին «խեղդելը» և թե Թուրքիայի գլխավոր նավահանգստային հանգույցի վերածվելը։

Թուրքական սպառնալիքների ֆոնին Իսրայելն առանց որևէ անհանգստության 2011-ի ողջ ավարտը նվիրեց Կիպրոսի և Հունաստանի հետ համագործակցության խորացմանը, որի նպատակն էներգետիկ և այլ ռազմավարական ոլորտներում համագործակցության ծավալումն է։ Նոյեմբերին Աթենք ժամանեց Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը, որն իր բանակցությունների հիմնական նպատակ ներկայացրեց հետևյալը. «Մենք պատրաստվում ենք խոսել Հունաստանը և Կիպրոսն իսրայելական գազի բաշխման կենտրոնի վերածելու մասին»1 2։

Կիպրոսի և Հունաստանի հետ հարաբերությունների խորացման քաղաքականությունն Իսրայելը շարունակում է նաև վերջին ամիսներին, մանավանդ 2011-ի դեկտեմբերին թուրքական կողմի ռազմական արկածախնդրությունից հետո։

Իսրայելա-կիպրական ռազմական դաշինք

2011-ի դեկտեմբերի 20-ին թուրքական ռազմական նավատորմը «Ափրոդի-տե» և «Լևիաֆան» հանքավայրերի հարևանությամբ անսպասելիորեն ռազմածովային վարժանքներ սկսեց, որոնց ժամանակ տարածքում գործող հորատման հետազոտական գործունեություն ծավալած իսրայելական և կիպրական նավերից պարզ երևում էր, որ թուրքական նավերը փորձարկում են փոքր ստատիկ նավերի (նույնպիսի նավերի, ինչպիսիք էին իսրայելական և կիպրական նավերը) վրա հարձակման սցենարներ։ Սա և Իսրայելի, և Կիպրոսի կողմից դիտվեց որպես ակնհայտ սպառնալիք, ինչին հետևեց Իսրայելի ենթակառուցվածքի նախարար Ու.Լանդաուի հայտարարությունը. «Մեեք շարունակելու ենք մեր աշխատանքները և պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարձակման». Պատահարից 1 օր

1 Ethnan Bronner,Threat by Turkish Premier Raises Tensions With Israel// New York Tomes, September 9.

2 Israel ups gas field guard, plans exports // UPI, November 23, 2011.

13

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

անց Իսրայելը հայտարարեց, որ չեղյալացնում է Թուրքիայի զինված ուժերին ռազմական ինքնաթիռների համար նախատեսված LOROP համակարգերի մատակարարման մասին $90 միլիոնանոց պայմանագիրը։

Սակայն Իսրայելի իրական ռազմաքաղաքական պատասխանը Թուրքիային երևաց միայն 2012-ին։ Փետրվարին Կիպրոսի նախագահի և Իսրայելի վարչապետի միջև կայացած բանակցությունների ժամանակ առաջին անգամ ամենաբարձր մակարդակով քննարկվեց իսրայելա-կիպ-րական փաստացի ռազմական դաշինքի ստեղծման հարցը։ Jerusalem Post-ի ռազմական վերլուծաբան Յաակով Կացի կարծիքով փետրվարյան բանակցությունների հիմնական թեման է եղել Կիպրոսի տարածքում Իսրայելի ռազմաօդային բազայի ստեղծումը Միջերկրականի նավթազազային հանքավայրերը պաշտպանելու նպատակով1։ Ռազմաօդային բազան, ամենայն հավանականությամբ, կստեղծվի կղզու հարավարևմտյան մասում գործող «Անդրեաս Պապանդրեու» ռազմաօդային բազայի հիման վրա։ Ինչպես հաղորդում է UPI-ն, կիպրական կողմի համար առանցքային խնդիր է ոչ միայն իսրայելական ռազմաօդային, այլ նաև ռազմածովային բազայի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա պաշտպանել Կիպրոսի նավթա-գազային հանքավայրերը թուրքական հնարավոր հարձակումներից1 2: Ներկայումս, ինչպես հաղորդում են տարբեր իսրայելական և հունական ոչ պաշտոնական աղբյուրներ, այդ թվում և DEBKA-ն, Իսրայելն ու Կիպրոսը սկսել են ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման մասին համաձայնագրի մշակման աշխատանքները։ Այն, որ Իսրայելն ու Կիպրոսը գնում են ռազմական դաշինքի ստեղծման ճանապարհով, քննարկվում է նաև հեղինակավոր վերլուծաբանների կողմից։ Այսպես, Բեն-Գուրիոնի համալսարանի պրոֆեսոր Բենի Մորիսն ամերիկյան հեղինակավոր «The National Interest» հանդեսի պաշտոնական կայքի իր հեղինակային սյունակներից մեկը նվի-րել է հենց այս թեմային անվանելով այն «Իսրայելի նոր դաշնակիցները»3։ Նույն կայքի մեկ այլ սյունակում էլ The Los Angeles Times-ի Թուրքիայի հա-

1 Israel seeks Cyprus base to guard gas fields// Jerusalem Post, February 9, 2012.

2 Israel tightens Med defense links over gas // UPI, January 11, 2012.

3 Benny Morris, Israel’s New Allies// February 2, 2012.

14

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Ս Սարուխանյան

տուկ թղթակից Ջուլիա Դամիանովան նշում է, որ հակասությունները Թուրքիայի և Իսրայելի միջև կարող են իսկական էներգետիկ պատերազմ սկսել հեռահար աշխարհաքաղաքական հետևանքներով1։

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը քննելիս բավական մեծ ուշադրություն պետք է դարձնել Միացյալ Նահանգների քաղաքականությանը։ Չնայած Վաշինգտոնը հակասությունների սրման պայմաններում կոչ է անում կողմերին բանակցությունների նստել և խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները, Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, աջակցություն է հայտնում Իսրայելին և Կիպրոսին։ Ինչպես հայտնում է DEBKA-ն, դեռևս 2011-ի դեկտեմբերի 20-ին, նախքան թուրքական նավատորմի կողմից զորավարժություններ սկսելը, ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնը Կիպրոսի ԱԳ նախարար Է.Կազակու-Մարկուլիսի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Շարունակեք ակտիվորեն մշակել հանքավայրերը և ոչ մի ուշադրություն մի դարձրեք Թուրքիայի և նրա գործողությունների վրա»1 2։ Ամենայն հավանականությամբ, հենց Հ.Քլինթոնի կողմից հնչեցված աջակցության պատճառով արդեն հաջորդ օրը Կիպրոսի ԱԳ նախարարը Woodrow Wilson կենտրոնում ունեցած ելույթի հիմնական թեզը դարձրեց Թուրքիայի քննադատությունը Անկարան ներկայացնելով որպես տարա-ծաշրջանային հակասությունների խորացման աղբյուր, ինչը, ինչպես իր բլոգում նշել էր հանդիպման մասնակիցներից մեկը, բավական դրականորեն ընկալվեց նախարարին ունկնդրողների կողմից։

Այն, որ Միացյալ Նահանգները միարժեքորեն պաշտպանում է Իսրայելին և Կիպրոսին Միջերկրականի գազի և նավթի հանքավայրերի պատկանելության հարցում, ավելի ակնհայտ դարձավ արդեն 2012-ի մարտ-ապրիլ ամիսներին, երբ Միջերկրականում սկսվեցին համատեղ ամերիկա-իսրայելա-հունական ռազմածովային ուժերի զորավարժությունները։ Մարտի 26-ից մինչև մայիսի 5-ը Իսրայելի, ԱՄՆ և Հունաստանի ռազմածովային ոժերը Միջերկրականի արևելյան հատվածի ողջ երկայնքով կազմակերպեցին և անցկացրին խոշոր զորավարժություններ, որոնք անմիջակա-

1 Julia Damianova, The Coming Mediterranean Energy War // February 13, 2012.

2 Turkish warships shell narrow water between Israeli and Cypriot gas fields // DEBKAfiles, 25 December, 2011.

15

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

նորեն կառավարվում էին ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի շտաբի կողմից։ Զորավարժություններին մասնակցեցին նաև Իսրայելի ռազմաօդային ուժերը, որոնք աջակցություն էին ցուցաբերում ըստ սցենարի հարձակման ենթարկված նավթահետախուզական նավերի և կայանների պաշտպանությանը։ Զորավարժությունների հիմնական հատվածն ընդգրկում էր «Լևիաֆան» և «Ափրոդիտե» հանքավայրերը, որոնց նկատմամբ էլ հավակնություն ունեն թուրքերը։ Որ զորավարժություններն ամերիկացիների և իսրայելցիների կողմից Թուրքիային անմիջականորեն զգուշա-ցում չորակվեցին, դրանց իրական նպատակը չթաքցրին ոչ ոքից։ Հենց այն հանգամանքը, որ զորավարժություններին տրվեց «Noble Dina» անվանումը, առավել քան խոսուն է. Կիպրոսի և Իսրայելի հիմնական էներգետիկ գործընկերն այս տարածաշրջանում Noble Energy ընկերությունն է, և ակնհայտ է, որ հենց սա հաշվի առնելով էլ առաջացել էր զորավարժությունների «Noble Dina» անվանումը։ Պետք է նշել նաև, որ սրանք վերջին 20 տարիների առաջին ամերիկյան խոշոր ռազմածովային զորավարժություններն էին Միջերկրածովյան այս հատվածում, որոնց չէր մասնակցում Թուրքիան. մինչ այդ թուրքական նավատորմը մասնակցում էր «Reliant Mermaid» կոդային անվանումը կրող բոլոր զորավարժություններին, որոնք նույնպես կառավարվում էին ամերիկյան զինուժի կողմից։

Ակնհայտ է, որ Վաշինգտոնը Միջերկրականի ճգնաժամում կանգնել է Իսրայելի և Կիպրոսի կողքին։ Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, իսկ Կիպրոսի դեպքում, հավանաբար, 2 հիմնական դրդապատճառներ են ուղղորդում Վաշինգտոնին։ Առաջին զսպել Թուրքիայի աճը և սահմանա-փակել վերջինիս ուժեղացումը տարածաշրջանում, և երկրորդ հաշվի առնելով, որ Noble Energy-ն կզիջի իր չափաբաժիններն ավելի խոշոր ընկերություններին, ապահովել, որ այդ ընկերությունները լինեն ամերիկյան, այլ ոչ թե ռուսական։ Մանավանդ որ Մոսկվան Նիկոսիայի հետ սերտ համագործակցության փորձ ունի։

Պետք է նշել, որ կիպրական ուղղությամբ ամերիկյան շահերի պաշտպանության և առաջխաղացման համար Վաշինգտոնին սկսել է աջակցություն ցուցաբերել նաև Հունաստանը, որն այսօր հստակորեն կախված է

16

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Ս Սարուխանյան

ամերիկյան ֆինանսական և տնտեսական օգնությունից և այդ պատճառով կարող է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի զոհաբերման։ Դրա մասին են վկայում Հունաստանի էներգետիկայի նախարար Գեորգի Պապակոնստանտինուի 2012թ. մարտի 28-ի հայտարարությունը Հունաստանի էներգետիկ ապագայի և էներգակիրների տարանցման քաղաքականության վերաբերյալ. «Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է. մենք այլևս չենք խոսում միայն ռուսական միջանցքի մասին կամ այն միջանցքի, որը գազ է հասցնում մեզ։ Մոտակա տարիներին մենք կստեղծենք նոր միջանցք երրորդը, որը կհասնի մեզ Կիպրոսից և Իսրայելից»1։

Այստեղ կցանկանայինք նշել ևս մեկ կարևոր փաստ. չնայած Կիպ-րոսն ու Հունաստանն այսօր բավական բարդ տնտեսական իրավիճակում են, ինչը երկու պետություններին կարող է կանգնեցնել խոր ճգնաժամի առաջ, Համաշխարհային բանկը, որն իր վարկանիշային սանդղակներ կազմելու քաղաքականության մեջ ակտիվորեն հաշվի է նստում Վաշինգ-տոնի արտաքին քաղաքականության հետ, 2012-ին գազի խոշորագույն պաշարներ հայտնաբերելուց հետո, զգալիորեն վերանայել է Կիպրոսի ներդրումային վարկանիշը։ 2012թ. «Doing Business» զեկույցում Կիպրոսի վարկանիշի ամենակարևոր սանդղակը «ներդրումների պաշտպանություն», կտրուկ վերելք է ապրել բարձրանալով 64 տեղով։ Եթե 2011-ին այն 93-րդ տեղում էր, ապա 2012-ին 29-րդն է1 2։ Նշենք, որ նման աճ ոչ մի պետություն չի արձանագրել։ Ամենայն հավանականությամբ, Կիպրոսի վարկանիշի նման փոփոխությունը կապված է հենց բնական գազի հսկայական պաշարների հայտնաբերման հետ, որը պահանջելու է հսկայական արտաքին ներդրումների ներհոսք։ Վարկանիշի փոփոխությունն էլ հենց այս ներհոսքի ապահովմանն ուղղված քայլ է, որը դրանց համար ստեղծում է բավական հմայիչ արտաքին տնտեսական ֆոն։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Միևնույն ժամանակ, կիպրական և իսրայելական շահերի պաշտպանության դիրքերից է սկսել հանդես գալ նաև պաշտոնական Մոսկվան, որը 2012-ի մայիսի սկզբին քննադատական գնահատականներով հանդես

1 Today’s Zaman – Greece, Israel, Greek Cyprus eye gas exports in future/ 28.03.2012

2 Doing Business, 2012. Cyprus Profile // World Bank, 2012. 101 P.

17

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

եկավ Թուրքիայի քաղաքականության հարցով: Մայիսի 3-ին Ռուսաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Կիպրոսի սահմանային ջրերում նավթի և գազի որոնման աշխատանքներ ծավալելու Թուրքիայի որոշմանը և գնահատում է, որ այս քայլն ապակայունացում կմտցնի ողջ տարածաշրջանում1։ Մայիսի 3-ի հայտարարությունից հետո արդեն մայիսի 15-ին Ալեքսանդր Լուկաշևիչը ևս մեկ անգամ հանդես եկավ Թուրքիային վերաբերող հայտարարությամբ։ Նա, մասնավորապես, նշեց, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայի դեսպանը, որին պաշտոնական Մոսկվան բողոք է ներկայացրել Ստամբուլում մայիսի 12-13-ին անցկացված միջոցառումների վերաբերյալ, որոնց ընթացքում հնչել են հակառուսական հայտարարություններ և գնահատականներ. «Վրդովմունք է առաջացնում կոնֆերանսի ընթացքում ընդունված, այսպես կոչված, «հռչակագիրը», որում նշվում է. «պաշտպանություն Ռուսաստանի և նրա աջակիցների դեմ մղվող պայքարին, բոլոր մոջահեդներին Դոկու Ումարովի գլխավորությամբ, որոնք շարունակում են սրբազան պատերազմը կովկասյան լեռներում»։ Եվ այս ամենը տեղի է ունեցել թուրք պաշտոնյաների անմիջական ներկայությամբ»։ Տվյալ դեպքում խոսքը Կովկասի միջազգային գիտա-ժողովի մասին է, որը դարձել էր հակառուսական քարոզչության հարթակ։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում նկատվող ռուս-թուրքական հակասությունները կիպրական խնդրի պատճառով կարող են էլ ավելի սրանալ, քանի որ թուրքական ոտնձգությունները Կիպրոսի տնտեսական շահերի հանդեպ որոշակիորեն հարվածում են նաև Ռուսաստանին, որը բավական լուրջ ներկայություն է ուզում ստանալ թե Կիպրոսում և թե Միջերկրական ծովում։ Այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի համար որոշակիորեն նպաստավոր ֆոնին, քանի որ 2012-ի սկզբից արդեն իսկ ակտիվորեն քննարկվում է «Նաբուկկո» նախագծի տապալման հնարավորությունը, ինչը զգալիորեն կնվազեցնի Թուրքիայի տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու հեռանկարները, ինչն, իր հերթին, Մոսկվային Անկա-րայի հետ ավելի կոշտ քաղաքականություն վարելու հնարավորություն

1 Российская газета, 4 мая, 2012.

18

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Ս Սարուխանյան

կտա, որը պայմանավորված չի լինի վերջինիս հետ հավասարակշռության և շահերի փոխհամաձայնեցման իրավիճակի պահպանմամբ։ Իսկ այն, որ Մոսկվան, ի դեմս Անկարայի, արդեն նոր մրցակցի է տեսնում, երևում է անզեն աչքով. ողջ ռուսական պետական մամուլը վերջին կես տարվա ընթացքում ողողված է հակաթուրքական հոդվածներով և գնահատականներով պայմանավորված Թուրքիայի սիրիական քաղաքականությամբ։

Ինչևէ, ակնհայտ է, որ հակասություններն այս տարածաշրջանում խորանալու են, ինչին կնպաստի նաև ընդհանուր անկայունությունը Մերձավոր Արևելքում։ Առաջիկա տարիներին սպասվում են նոր զարգացումներ, որոնք կարող են բերել թե էներգետիկ և ռազմաքաղաքական հակասությունների սրման, թե նոր ռազմաքաղաքական դաշինքների ձևավորման։

Մայիս, 2012թ.

ТУРЕЦКИЙ ФАКТОР В ЭНЕРГЕТИЧЕСКИХ «ВОЙНАХ» «ЛЕВИАФАН» И «АФРОДИТА»

Севак Саруханян

Резюме

Обнаружение крупных запасов природного газа в Восточном Средиземноморье превратило этот регион в арену новых энергетических и политических противоречий. С одной стороны, Израиль и Кипр, в территориальных водах которых и были обнаружены эти запасы, с другой - Турция, стремящаяся укрепить свои позиции во всем Средиземноморском регионе, нацелены на защиту своих прав относительно запасов морского газового месторождения.

Одна из основных особенностей развитий вокруг Средиземного моря заключается в том, что они имеют конкретное геополитическое значение и могут изменить всю систему энергетического сотрудничества и безопасности в регионе, уменьшив роль Турции и Каспия в плане обеспечения энергетической безопасности ЕС.

19

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.