Научная статья на тему 'Արեվմտյան մոդելի երրորդ սեկտորի հարմարման գործընթացները հետխորհրդային հասարակություններում'

Արեվմտյան մոդելի երրորդ սեկտորի հարմարման գործընթացները հետխորհրդային հասարակություններում Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
201
23
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հետխորհրդային հասարակություն / երրորդ սեկտոր / սոցիոմշակույթ / ոչկառավարական կազմակերպություններ / քաղաքա- ցիական հասարակություն / փոխակերպման փուլեր

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Անահիտ Մկրտչյան

Հոդվածում վերլուծվում է վերջին 20-23 տարիներին հետխորհրդայինիրականության մեջ արևմտյան մոդելի երրորդ սեկտորի անցածհարմարվելու ուղին՝ «վերակառուցման» (1985-1991թթ.), «հետխորհր-դային քաոսի» (1992-1998թթ.), «վաղ փոխակերպման» (1999-2005թթ.),«փոխակերպման» (2006թ. առայսօր) փուլերում: Ընդ որում, երրորդսեկտորի կենսագրության՝ մեր ներկայացրած ժամանակային փուլե-րի բաժանումը կարող է և չհամընկնել քաղաքագիտական կամտնտեսագիտական ժամանակային բաժանումների հետ:Համեմատության մեջ են դրվել հատկապես Հայաստանը, Էստո-նիան և Ռուսաստանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE WESTERN MODEL THIRD SECTOR ADAPTATION PROCESSES IN THE POST-SOVIET SOCIETIES

The Article analyzes the processes of Western model third sector adaptation in the post-Soviet realities of the last 20-23 years, during the phases of “Perestroika” (1985-1991), “post-Soviet chaos” (1992-1998), “early transition” (1999-2005) and “transition” (2006 to date). The third sector timeline phases presented herein may differ from period divisions used in political or economic studies. The analysis compares specifically Armenia, Estonia and Russia.

Текст научной работы на тему «Արեվմտյան մոդելի երրորդ սեկտորի հարմարման գործընթացները հետխորհրդային հասարակություններում»

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄՈԴԵԼԻ ԵՐՐՈՐԴ ՍԵԿՏՈՐԻ ՀԱՐՄԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Անահիտ. Մկրտչյաե'

Բանալի բաոեր հետխորհրդայիե հասարակություն, երրորդ սեկտոր, սոցիոմշակույթ, ոչկառավարակաե կազմակերպություններ, քաղաքացիական հասարակություն, փոխակերպման փուլեր:

Հոդվածը վերլուծում է վերջին 20-23 տարիներին հետխորհրդային իրականության մեջ արևմտյան մոդելի երրորդ սեկտորի անցած հարմարվելու ուղին «վերակառուցման» (1985-1991թթ.), «հետխորհրդա-յին քաոսի» (1992-1998թթ.), «վաղ փոխակերպման» (1999-2005թթ.), «փոխակերպման» (2006թ. առայսօր) փուլերում: Ընդ որում, երրորդ սեկտորի կենսագրության մեր ներկայացրած ժամանակային փուլերի բաժանումը կարող է և չհամընկնել քաղաքագիտական կամ տնտեսագիտական ժամանակային բաժանումների հետ:

Համեմատության մեջ են դրվել հատկապես Հայաստանը, Էստոնիան և Ռուսաստանը որպես սոցիոմշակութային առումով էական տարբերություններ ունեցող հասարակությունների օրինակներ:

Երրորդ սեկտորի ձևավորման աոաջին քարերը խորհրդային հասարակnւթյnւեեեյшւմ

Հետխորհրդային երկրների «վերակառուցման» (1985-1991թթ.) փուլում բոլոր խավերի օտարումն իշխող ռեժիմից և դիսիդենտական հա-

՚ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու:

107

Ա. Մկրտչյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

կատոտալիտար շարժումը վերածվեցին կոմունիստական համակարգի կազմաքանդման նախաձեռնության ուղեկցվելով ազգային անկախության շարժումներով: Դրա վառ օրինակները դարձան բնապահպանական շարժումը Հայաստանում, անկախության հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում (1988-1991թթ.), Բալթյան անկախության մարդկային շղթա ոչֆորմալ էստոնական կոնգրեսի կայացումը (1989-1990թթ.) և «պուտչը» Ռուսաստանում (1991թ.)։

Սակայն նոր ձևավորվող հասարակություններում դիսիդեն-տական շարժումն ուղղված կոմունիստական համակարգի կազմա-քանդմանը, ոչկառավարական շարժման հանգելու բավարար պայման չդարձավ: ԽՍՀՄ նախկին տարածքում ձևավորված սոցիոմշա-կութային մոդելների զանազանությունը (լեզու, կրոն, հաղորդակցման ավանդույթ և այլն) և անկախությունից հետո ցանկացած ոչ պետական կառույցի հանդեպ թերահավատությունը «վերակառուցման» փուլում ինքնուրույն, իրավահավասար սեկտորի ձևավորման հարց օրակարգում չունեին: Իսկ նախկին զանգվածային սպորտային, մշակութային, կանանց կազմակերպությունները, որ զրկվել էին պետական ֆինանսական աջակցությունից, կաթվածահար էին լինում: Այս պրոֆեսիոնալ կազմակերպությունները ոչնչանալուց

փրկելու և դրանք տարբեր խմբերի շահերը պաշտպանող ինքնուրույն կազմակերպությունների վերածելու հարցը հետխորհրդային հասարակագետները չդիտարկեցին, մի բան, ինչը հնարավոր եղավ Արևելյան Գերմանիայում:

Միանգամայն նոր տիպի ոչկառավարական կազմակերպությունների գրանցման դանդաղ գործընթացը տեղի էր ունենում հասարակության բոլոր շերտերում երրորդ սեկտորի դերի և տեղի արևմտյան մշակութային իմաստի հասկացողության բացակայության պայմաններում:

108

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչյաե

***

«Վերակառուցման» փուլում հասարակական կազմակերպությունները Հայաստանում ի հայտ եկան ավելի վաղ, քան ԽՍՀՄ մյուս երկքներում կապված 1988թ. Սպիտակի երկրաշարժի, Աղքբեջանից եկած փախստականների մեծ հոսքի և երկրում ստեղծված բնապահպանական աղետալի վիճակին արձագանքման հետ: Առաջին հումանիտար աջակցության, փախստականների հարմարման և բնապահպանական կազմակերպություններն օժանդակություն էին ստանում հիմնականում սփյուռքի և ՄԱԿ-ի կողմից: Խորհրդային շրջանից եկած, ինչպես նաև հիմնականում հումանիտար աջակցության առաքելությամբ գրանցված նոր կազմակերպություններից շատերը կարճ կյանք ունեցան [1]:

Չնայած 1988-1991թթ. էստոնական հասարակական Կանաչների, Ազգային ճակատ շարժումները, մշակութային ժառանգության պաշտպանության միությունը լուրջ քաղաքացիական նախաձեռնություններ էին, այդուհանդերձ, էստոնացիները լրջորեն չէին հասկանում հասարակության մեջ ոչկառավարական սեկտորի էական դերը: Շատերը չէին համարում, որ քաղաքացիական նախաձեռնությունները կարող են լուծել երկրի բազմազան սոցիալական, բնապահպանական և այլ հիմնախնդիրները [2]

Ռուսաստանում պետական աջակցությունից օգտվող հաշմանդամների, թոշակառուների, վետերանների կառույցները գոյատևման ջանքեր էին գործադրում:

« ...Նախկին Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրենը նախաձեռնեց քաղաքացիական հասարակության բազմազան ծրագրեր,

109

Ա. Մկրտչան

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ընդհուպ մինչև այլ ոչկառավարական կազմակերպությունների ուսուցողական նյութերի մատակարարումը» [3, p. 221]:

Իսկ նոր գրանցված ոչկաոավարական կազմակերպությունները բնորոշվում էին «թույլ քաղաքացիական նախաձեռնությամբ ու կամավորական աշխատանքով, նույն ոլորտում գործող ՀԿ թույլ կապերով, տարածքային հեղինակություններից վարչական և ֆինանսական կախվածությամբ» [4]:

Երրորդ սեկտորի դերակատարների աոաջին քարերը «հետխորհրդային քաոսի» փուլում

1992-1998թթ. արտասահմանյան երկրները և միջազգային կազմակերպությունները հետխորհրդային երկրները բաժանեցին միմյանց միջև պլանավորված կերպով խթանելով տեղեկատվական ու հաղորդակցության շրջափակման և արևմտյան քաղաքացիական հասարակության մշակույթի հետ կապի հաստատման գործընթացները:

Դիսիդենտների գործունեության դաշտը գրաված նախաձեոնո-ղական մտավորականությունը հիմնականում տեխնիկական ու բնական գիտությունների գիտաշխատողներ և ինժեներներ, գրանցեցին բազմաթիվ հասարակական կազմակերպություններ:

Ոչկաոավարական կազմակերպություններ/ֆոնդեր գրանցեցին նաև իշխանական կառույցները (GONGOs) և կուսակցությունները (PANGO) [5], ինչն անպայմանորեն շահերի բախման հանգամանք էր պարունակում:

Հայաստանում գրանցված GONGO-ները դրամաշնորհներ էին ստանում լուծելու նախարարության կամ կոնկրետ աշխատակցի անհատական կարիքները: Ընդ որում, այդ ՀԿ-ների մի մասում ընդգրկված էին առաջադեմ մարդիկ, որոնք այդ կազմակերպությունների

110

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչյաե

օգնությամբ փորձեցին նախարարության կարծրացած համակարգում և օրենսդրության մեջ բարեփոխումների գործընթաց սկսել: Ավելի ուշ նրանց մի մասը դարձավ ինքնուրույն պրոֆեսիոնալ ՀԿ-ներ, մյուսները վերացան:

Կուսակցությունների կցորդ ՀԿ-ները PANGO-ները, նպատակ ունեին բավարարել կուսակցությունների լիդերների կարիքները (նոր տեխնիկա ձեոք բերել կամ հարկերից խուսափել): Պատահական չէ, որ այս տարիներին նաև սրա պատճառով հաճախ մարդկանց պատկերացումներում ՀԿ-ները նույնացվում էին կուսակցությունների հետ:

«Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ ռուսական պրովինցիաներում երրորդ սեկտորը հին ընտրանու, սովետական նոմենկլատուրայի սեփականությունն է: Արագ ընկալելով սեկտորի իրական կարողությունները նրանք փորձեցին «գաղութացնել» ոչկառավարա-կան սեկտորի տարածքը:

...Ես հայտնաբերեցի, որ հակառակ երրորդ սեկտորի արևմտյան ասոցիացիաների ոչկառավարական մաքուր տարածքի այստեղ սեկտորը ոչ միայն չեզոք չէ, այլև գտնվում է ընտրանու ձեռքում» [3, p. 222]:

«Հետխորհրդային քաոսի» փուլում օտարերկրյա դոնորների կողմից ստեղծված տեխնիկապես ուժեղ ուսուցողական և ռեսուրսների տրամադրման կենտրոնները սկսեցին ձևավորել նոր գրանցված ոչկառավարական կազմակերպությունների կարողությունները և խթանել նրանց ընդգրկումը սեփական երկրի տնտեսական, քաղաքական որոշումների կայացման գործընթացներում: Հետխորհրդային մարդու համար դոնորի «լեզուն» դժվար ընկալելի էր, իսկ մասնագետների ուսուցողական գործիքներն ու ժողովրդավարության հասկացությունները դժվար յուրացվող: Նորաթուխ կազմակերպությունների անդամները չէին հասկանում իրենց երկրներում տեղի ունեցող

111

Ա. Մկրտչան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

գործընթացների ուղղվածությունը, չէին կարողանում տեսնել հասարակության փոխակերպման շրջանում գերակա կարիքները: Խորհրդային մարդկանց մտածողության հոմոգենությունը, պետական հեղինակություններին մեկնաբանելու, քննադատելու քաղաքական միամտությունը թույլ չէին տալիս ՀԿ-ներին իշխանություն ստանալ ու լսել տալ իրենց այլընտրանքային լուծումը: Իշխանության եկած նոր հեղինակություններից մարդկանց արագ օտարումը, նախորդ համակարգի ավերակների տակ հայտնված և մեծ նյութական և ոչ նյութական կորուստներ կրած մարդիկ դատապարտվել էին մի կործանարար կեցության անհատական գոյատևման:

Նոր գրանցված ՀԿ-ները դուրս չէին այս իրավիճակից: Այս կառույցները, որ միտված էին երկրի ժողովրդավարացմանն աջակցելուն, ունեին վարչահրամայական կառավարման ոճ, իշխանությունների հետ պատասխանատվության բաշխման հարցում սեփական դերի չիմացություն և ռեֆորմների գործընթացներում ընդգրկվում էին դոնորի թելադրանքով:

Երրորդ սեկտորի կայացման համար ընտրված ռազմավարության, մեթոդների և գերակայությունների որոշման վրա ազդող սկզբունքային գործոնը երկրի իշխանությունների էությունն է, իշխա-նություն-ոչկառավարական սեկտոր հարաբերությունների իրականացումը նորմատիվ իրավական հիմքով և ֆինանսական աջակցությամբ: Չնայած հետխորհրդային երկրների մի մասում սահմանվեցին ոչկառավարական սեկտորի իրավական չափանիշները, սակայն կառավարությունների մեծ մասի համար քաղաքացիների և իշխանությունների միջև գործընկերության բարենպաստ պայմաններ ստեղծելը դժվար գործընթաց էր: Ասվածը փաստում են այն հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հետխորհրդային քաոսի 1992-1998թթ. ժամանակահատվածում ռեֆորմների և ժողովրդավարացման էական նվաճումներ արձանագրել են այն հետ-կոմունիստական երկրները, որտեղ քաղաքացիական նախաձեռնու-

112

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչյան

թյուն կազմակերպող հասարակական կազմակերպությունների սեկտորի աճը հատուկ քաղաքականությամբ խրախուսվել և ֆինանսավորվել է իշխանությունների կողմից (Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Հունգարիա): Պատկերը հակառակն է ԱՊՀ երկրներում, որտեղ աչքի է զարնում իշխանությունների կրավորականությունը ՀԿ սեկտորի զարգացման, գործունեության ու արժևորման գործում [6]:

Նման վերաբերմունքի պատճառով հետխորհրդային երկրների երրորդ սեկտորը կողմնորոշվեց դեպի օտար դոնորների նախապատվությունները: Սթիվեն Սամփսոնը այս երևույթի վտանգավորության մասին գրում է. «ՀԿ լիդերները արևմտյան ծրագրի պահանջներով ձեռք են բերում հմտություններ, բայց ձեռք չեն բերում արժեքներ։ ...Իրական խնդիրն այն չէ, որ «մենք» «մեր» «արժեքները» դնում ենք «իրենց» վրա, այլ այն, թե ինչու են «նրանք» դա ընդունում: Սրան մի ցինիկ պատասխան կա «փողի համար» [7]։

Չնայած այս ամենի ճշմարտանմանությանը, պետք է նկատել, որ արևմտյան երկրների ջանքերով հետխորհրդային իրականությունում դանդաղ քայլերով հարմարեցվում էր երրորդ սեկտորի մոդելը: Օտար մասնագետների կողմից իրականացվող ուսուցողական և տեխնիկական աջակցության ծրագրերը ձևավորում էին ճկուն և շնորհալի ՀԿ-ներ հատկապես մարդու իրավունքների/շահերի պաշտպանության և բնապահպանական ոլորտներում, որոնք ընդգրկվեցին սեփական հասարակության պրոբլեմների հաղթահարման գործընթացներում, մասնակցեցին օրինաստեղծ կարևոր գործընթացներին:

Նշենք նաև, որ կամավորականության ինստիտուցիոնալացված մշակույթի և բարեգործության հարկային արտոնությունների բացակայությունը չէր նպաստում քաղաքացիական նախաձեռնությունները սնուցող տեղական ֆոնդերի ստեղծմանը: Պատահական չէ, որ գրանցված ՀԿ-ների վիճակագրության և փաստացի գործողների միջև մեծ տարբերությունը կապված էր նախևառաջ ֆինանսավորման հնարավորությունների հետ:

113

Ա. Մկրտչան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

«Հետխորհրդային քաոսի» փուլում երրորդ սեկտորի ձևավորումն ընթանում էր այնպիսի պայմաններում, երբ առանձին կազմակերպություններ և իշխանությունները պատրաստ չէին ապակենտրոնացնել կառավարումը և հասարակության տարբեր դերակատարների միջև բաշխել ֆունկցիաներն ու ֆինանսները:

ՀԿ թույլ կազմակերպական կարողությունները (ռազմավարական մտածողության բացակայություն, կազմակերպության ներսում վարչահրամայական կառավարման ոճ, դեպի դոնորը կողմնորոշված գործունեություն), հանրապետության տարածքում անհամապատասխան բաշխվածությունը թույլ չէին տալիս նրանց պայքարել ներքևից եկող նախաձեռնություններին իշխանությունների դիմադրության, նորամուծությունների և իր ու քաղաքացիների միջև միջնորդ կառույց ունենալու հանդեպ վախի դեմ: Իշխանությունների հետ հաստատված իրավիճակային հարաբերությունները հաճախ թելադրված էին դոնորի կողմից և հեռու էին միջսեկտորային գործընկերություն կոչվելուց: Բացակայում էր նոր կազմակերպությունների, դրանց անհասկանալի աշխատաոճի և պատկանելության հանդեպ բնակչության վստահությունը:

Այս իրավիճակը հետխորհրդային երկրներում գիտաշխատողների, քաղաքականություն մշակողների և իրականացնողների կողմից չէր ձևակերպվում որպես պրոբլեմային, ուստի և չգտնվեցին սեկտորի կայացման հետ կապված հետևյալ հարցերի պատասխանները.

1. Սեփական առանձնահատկություններից և երկրի սահմանա-

\ а

դրությամբ ամրագրված հեռանկարից ելնելով ինչպե ս պետք է կառուցվի իշխանություն-քաղաքացիներ հարաբերությունների նոր փիլիսոփայությունը:

а

2. Ինչպե ս է անցումային կառավարությունը հասկացել երրորդ սեկտորի դերը երկրի կառուցման գործընթացներում:

114

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչան

а

3. Ի նչ եղանակներով պետք է իշխանությունները ճանաչեն և խրախուսեն ՀԿ-ների նորարարական, փորձարարական անկախ գործունեությունն ու միտքը:

ռ

4. Գործնականում ինչպե ս կիրառել ՀԿ կառավարման տեսական գիտելիքը:

Երրորդ սեկտորի հետագա զարգացումը «վաղ փոխակերպման» շրջանում, սոցիոմշակութային ենթատեքստի ազդեցությունները

1999-2005թթ. երրորդ սեկտորը, չնայած դժվարություններին, արձանագրեց իշխանության և բիզնեսի միջև «հավասարակշռություն ապահովողի» որոշ նշաններ: Բնակչությունն ավելի իրազեկ դարձավ սեկտորի գործունեությանը և այն սկսեց ընկալել որպես այլ բան, քան պետությունն ու բիզնես սեկտորներն են: Մասնավորապես, Հայաստանում հետաքրքրությունը և վստահությունը ՀԿ-ների հանդեպ 1997թ. 3%-ի համեմատ [8] 2007-ին հասել էր 18%-ի [9]:

Հետխորհրդային երկրների մեծ մասում իրավական դաշտի բարելավումը նպաստեց բազմաթիվ ՀԿ-ների, ֆոնդերի, միությունների, ասոցիացիաների գրանցվելուն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հեռավոր շրջաններում:

Չնայած քանակական նվաճումներին, երրորդ սեկտորի կառույցների մեծ մասի գործունեության որակական բնութագիրը մնում էր նույնը:

Ամերիկայի Հայկական համագումարի ՀԿ կենտրոնում գրանցված ՀԿ-ների առաքելությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց կեսից ավելիի առաքելությունները ենթադրում են գործողություններ իրարից շատ հեռու ոլորտներում և շահառուների հսկայական քանակ, ինչը մասնագիտական առումով անհնար էր իրականացնել:

115

Ա. Մկրտչան

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Տեղեկատվությունը Հայաստանի ՀԿ-ների և հատկապես շրջանների կազմակերպությունների անդամների, աշխատակազմի, կամավորների մասին սովորաբար հավաստի չէ: Պատճառներից է ինչպես անհրաժեշտ մասնագետների կամավոր աշխատելու հնարավորության ու ցանկության բացակայությունը, այնպես էլ ղեկավարի ընտանիքի անդամներին վճարվող աշխատանքներումընդգրկելը:

Ավելին, երկրի ներսում և երկրից դուրս միգրացիոն խոշոր տեղաշարժերի հետ կապված նկատելի էր ՀԿ-ների աշխատակազմի հոսունության մեծ չափ: 1-2 տարվա կտրվածքով կազմակերպությունների մեծ մասը կարող էր ղեկավարից բացի փոխել ողջ աշխա-տակազմը: Մոնիթորինգի և գնահատման աշխատանքները ցույց էին տալիս, որ ՀԿ մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման և հանրային կրթության և տեղեկատվության տարածման բազմաթիվ ծրագրերը ցանկալի արդյունքի չէին հասնում: Կազմակերպությունների մեծ մասը նույն թեմայով ուսուցումն անցնում էր մի քանի անգամ սկսելով նույն ելման կետից: Լավագույն դեպքում կարելի էր գտնել միայն կազմակերպության լավ կարողություններով «մեկ անձ» ղեկավարներ:

Էստոնիայի հետազոտողները ոչկառավարական սեկտորի առնչությամբ բացահայտել էին.

• Անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների բացակայություն

• Կազմակերպությունների հիմնական մասի կենտրոնացում միայն Տալլինում

• Մայրաքաղաքից դուրս կազմակերպությունների մեկուսացում, արտասահմանյան ծրագրերի, զանազան ֆինանսական ռեսուրսների մասին տեղեկացվածության սահմանափակություն, կազմակերպություններում կամավորների գործունեության խթանման համար անհրաժեշտ հմտությունների բացակայություն:

116

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչյան

Այս ժամանակահատվածում երրորդ սեկտորի ձևավորման հերթական քայլ կարելի է համարել նրա ընդգրկումը սոցիալական ապահովության համակարգի ռեֆորմների իրականացման գործընթացներում: Սրա ապացույցն էր սոցիալական լիգաների, քաղաքացիական խորհուրդների կամ քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության խորհրդի, նախարարության ներկայացուցիչների և ոլորտի ՀԿ-ների համատեղ կոմիտեի, թեմատիկ կոմիտեների (կանանց, երիտասարդների, փոքրամասնությունների) ստեղծումը: ՀԿ-իշխա-նություններ համագործակցության այս ձևաչափը հնարավորություն ընձեռեց երրորդ սեկտորին հնչեցնել իր ձայնը և մասնակցել քաղաքականությանը, որոշումների, օրենքների նախագծերի քննարկումներին: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հետխորհրդային երկրներում սեկտորային համագործակցության փորձին բնորոշ էին տարբեր կողմերի միջև դերերի հստակ բաշխման բացակայությունը և երկու կողմի թույլ մարդկային ռեսուրսներն ու համագործակցության գործնական կարողությունները:

Հայաստանի կառավարության նախաձեռնությունը ՀԿ-նեբին («Սոցիալական լիգա») հնարավորություն տվեց հնչեցնել իր գաղափարները և քննադատությունը: Կառավարության հետ սոցիալական գործընկերության համաձայնագիրը ՀԿ-ներին ընդգրկեց Աղքատության կրճատման հայեցակարգի մշակման, վերահսկման, գնահատման և իրականացման գործում Բայց ...հարաբերությունները կառավարության և Ազգային ժողովի հետ դեռևս պայմանավորված էին ՀԿ ղեկավարի անձնային հարաբերություններով... [10, p. 12- 46]:

117

Ա. Մկրտչան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

*❁❁

Էստոնիայի կառավարությունը հետաքրքրված էր ոչկաոավարական սեկտորի հետ գործընկերությամբ, որովհետև դա հնարավոր կդարձներ կիսել հանձնարարությունները և հիմնախնդիրներն առավել հասցեական լուծել: Նմանատիպ գործընկերություններում իշխանությունները պետք է նախաձեռնողի դերում լինեն, որը նաև ռեսուրսներ կտրամադրի, կվերահսկի և համագործակցության որակի երաշխավորը կլինի: Քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության խորհրդի ձևավորումը հնարավորություն տվեց ձևավորել արժեքների, սկզբունքների և կողմերի միջև հարաբերություններում փոխադարձ պարտավորությունների շրջանակը: Ինչպես այս կառույցում, այնպես էլ 2003թ. յուրաքանչյուր նախարարության ու ոլորտի ՀԿ-նեբի ներկայացուցիչներից կազմված համատեղ խորհրդում երկու կողմի դերերը և պարտավորությունները հստակեցված չէին, մանավանդ երբ նախարարությունները ներկայացնում էին մարդիկ, ովքեր սովորաբար սեփական նախարարության անունից որոշումներ կայացնելու իշխանություն չունեին [11]

«Ռուսաստանի դաշնային օրենսդրությունը չի աջակցում շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեությանը, և բացակայում է ՀԿ-նեբի և իշխանությունների միջև կայուն համագործակցությունը: Պետական աշխատողների մեծ մասը վատ գիտե ՀԿ-նեբի հետ կապված իրավական նորմերն ու կարգավորիչները: ՀԿ-ներ գրանցելու և գործելու գոյություն ունեցող օրենքները կամ հստակ սահմանված չեն, կամ իրականացման տեսակետից դժվար են: Որպես արդյունք ՀԿ-ները կախված են տեղական կամ ռեգիոնալ վարչարարներից, որոնք օրենքը մեկնաբանում են տարբեր ձևերով» [12]:

118

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչյաե

ՀԿ-ները գործընկերային կառույցներում ընդգրկվում են դարնային մակարդակի Քաղաքացիական խորհրդի միջոցով որը սոցիալական խնդիրների առնչությամբ խորհրդատվություն է իրականացնում Դումայի համար և փորձում կատարելագործել Ռուսաստանի ՀԿ գործունեությանը նպաստող օրենսդրական ակտերը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Նախկին կոմունիստական լիդերների պատկերացումները նոր սոցիալ-տնտեսական իրականության և երկրի մոդեռնացման գործընթացներում շահույթ չհետապնդող կազմակերպությունների առաքելության և պետական քաղաքականության վրա դրանց ազդեցության մասին մեծ դժվարություններ էին ստեղծում սեկտորի աճի և պետական քաղաքականության վրա դրա ազդեցության առումներով: Մասնավոր հարցազրույցները որոշ ռուսական կազմակերպությունների լիդերների հետ ցույց տվեցին, որ համագործակցության համար իշխանությունների կողմից ընտրված ՀԿ ֊ները հեռանում են իրենց շահառուներից և հասարակության ընկալումներում ստանում իշխանության ներկայացուցիչների կերպար:

Որպես միջսեկտորային համագործակցության դրսևորում պետք է դիտարկել նաև իշխանությունների, բիզնեսի կողմից երրորդ սեկտորի զարգացմանն ու գործընկերության հաստատմանն ուղղված ֆինանսական ներդրման հարցը: Հետխորհրդային տարածքի հատկապես մերձբալթյան երկրներում այս ուղղությամբ նկատվում են որոշակի դրական տեղաշարժեր:

Մնացած երկրների մի մասում ֆինանսական աջակցության քաղաքականությունը կամ գործընկերության հիմունքներով համատեղ ծրագրերը սովորաբար դրվագային բնույթ են կրում: Իսկ մյուս մասում ՀԿ-ներին ֆինանսավորում են դրանց գործունեությունը ենթարկելով խիստ վերահսկողության ու թելադրանքի: Վերջին երկու խումբ երկրներում բիզնեսի և իշխանությունների սեկտորը հաճախ

119

Ա. Մկրտչան

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ներկայանում է նույն անձերով, ինչը նվազեցնում է այդ երկու սեկտորների սահմանների և առաքելությունների հստակությունը, պարտականությունների կատարումն ու հաշվետվողականությունը: Բնականաբար, սա նվազեցնում է նաև երկու սեկտորների շահագրգռվածությունը ներքևից եկող նախաձեռնությունների հանդեպ: Ուստի, այս ենթատեքստում շատ երկրների համար խոսակցությունները ոչկառավարական որպես երրորդ սեկտորի մասին արհեստական են և հեռու դրա դասական իմաստից:

Հայաստանում ոչկաոավարական սեկտոր-բիզնես փոխհարաբերությունները (վերջինս որպես ֆինանսավորող) որպես միջսեկտորային կապ չեն ներկայանում, քանի որ բիզնեսի աջակցությունը (հումանիտար օգնություն) որոշ ՀԿ-ներին դրվագային է և հենվում է անձնային հարաբերությունների վրա: Իսկ ՀԿ անդամավճարները փոքր լինելու կամ բացակայության պատճառով հանդես չեն գալիս որպես ՀԿ ֆինանսական աղբյուր:

«Կարծիք ստեղծող շատ լիդերներ ՀԿ սեկտորի մեջ դեռևս տեսնում են դոնորի «ինդուստրիա» ...ՀԿ-ները դեռևս անվերապահորեն կախված են դոնորի աջակցությունից» [10, p. 12- 46]:

Ներկայիս էստոնիայի մասնավոր սեկտորը մոտիվացվածչէ սոցիալական գործընկերությամբ: Սակայն նկատվել են մասնագիտական որակավորման ուսուցման, հաշմանդամներին աշխատանքի տեղավորման, համակարգչային դասասենյակների տրամադրման օրինակներ: Միջազգային բիզնեսներն առավել վստահելի գործընկեր են ինչպես պետության, այնպես էլ երրորդ սեկտորի համար: Վերջիններս ներդրումներ են արել տեղական ընկերությունների կազմակերպական

120

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչյան

արժեքները փոխելու համար, սոցիալական գործընկերության հարցում առավել պատրաստակամ դառնալու մշակույթ ներդնելով:

Անդամավճարները կազմում են Էստոնիայի քաղաքացիների ասոցիացիաների ֆինանսավորման անընդհատ ավելացող ձևը [13]:

«Վաղ փոխակերպման փուլի» առանձնահատկությունն այն է, որ տեսանելի է դառնում տարբեր երկրների սոցիոմշակութային ինքնության ազդեցությունը ներմուծված երրորդ սեկտորի մոդելի հարմարման և հետագա հնարավոր զարգացման վրա: Երրորդ սեկտորի արևմտյան հայեցակարգը, տեսաբանների կարծիքով, զգայունակ է պատմության, մշակույթի և էկոնոմիկայի տարբերությունների հանդեպ [14]: Կոնկրետ հետխորհրդային երկրների պարագայում դա արտահայտվում է ա) ՀԿ կառավարման ոճով, հատկապես կազմակերպական և աշխատանքային մշակույթով, բ) գործունեության ընտրված ոլորտներով, գ) գործունեության ուղղության ընտրությամբ, դ) հումանիտար, վերականգնողական և զարգացման ծրագրերի քանակով և սեկտորում դրանց համամասնությունով, ե) ցանցային գործունեության քանակական և որակական ցուցանիշներով և ե) ֆինանսավորման աղբյուրների տեսակներով:

Հայաստանի երրորդ սեկտորի կազմակերպությունների վրա սոցիո-մշակութային համատեքստը թողել է այսպիսի ազդեցություններ.

• Թղթի վրա գրված ՀԿ կառավարման դասական համակարգ և փաստացի կառավարման վարչահրամայական մոդել, «...ՀԿ-նե-րի մեծ մասը դեռևս մնում է «ուժեղ լիդերից, սովորաբար հիմնադրից, կախման մեջ» [10, p. 12- 46]:

• Շատ կառույցներում նկատվում են ընտանիքի անդամների ընդ-գքկվածություն ծրագրերի վճարվող հաստիքներում և արտոնություններ:

121

Ա. Մկրտչան

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

• Երիտասարդության պասիվ ընդգրկվածություն երրորդ սեկտորում (2001-ին 11.6%, 2004-ին 8.4%) (See Armenia. NGO Sector Assessment, 2004), քանի որ այս փուլում հայ երիտասարդությունը տարիքային, ոչ թե քաղաքական սերունդ է:

• Ինսաիւոուցիոնալացված կամավորականության գրեթե բացակայություն:

• Հետազոտական ոլորտային մասնագիտացված think tanks-երի փոքր թիվ:

Քաղաքացիական հասարակության ինդեքսի տվյալներով Հայաստանի կազմակերպությունների տեղեկատվության փոխանակման, կոալիցիաների կառուցման և դրանց գործունեության համակարգման ջանքերը դեռևս անբավարար արդյունքներ են արձանագրում: Հաճախակի են գործունեության դրվագայնության օրինակները, ինչը վկայում է, որ հայաստանյանքաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցերն անարդյունավետ են [15]:

Սկանդինավյան երրորդ սեկտորի մոդելի և փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հետխորհրդային բալթյան երկրները վերականգնում են իրենց նախակոմունիստական արժեքներն ու մշակույթը: Էստոնիայի երրորդ սեկտորի մոդելը և մյուս սեկտորների հետ գործընկերության ոճը աստիճանաբար ավելի են հեռանում մյուս հետխորհրդային երկրեերից: Դա երևում է կամավորականության ավանդույթների մշակույթով և հետաքրքրությունների խմբերում բնակչության ընդգրկման փորձառության վերականգնմամբ, ներքին ֆինանսական աղբյուրների ավելացմամբ և հետազոտություններով, զարգացման ծրագրերով զբաղվող 160 ասոցիացիաներով:

122

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչյան

«Վաղ փոխակերպման» շրջանի երրորդ սեկտորին բնորոշ էին.

1. Մայրաքաղաքի և գյուղական շրջանների ՀԿ-ների քանակների անհավասարակշռության նվազում և ճանապարհ անցած մայրաքաղաքային ՀԿ-ների համեմատ նորերի առավել թույլ պատկերացում երրորդ սեկտորի դերի մասին, տեղեկատվությանը տիրապետելու անփութություն, այն մշակելու և փոխանակելու թույլ կարողություն: Մայրաքաղաքի հին և հեռավոր շրջանների նոր կազմակերպությունների մարդկային, ֆինանսական, տեխնիկական կարողությունների միջև հսկայական տարբերությունները սեկտորին միասնական և համաքայլ գործելու, ցանցեր ստեղծելու, իշխանություններին հաշվետու դարձնելու ուժի հնարավորություն չտվեցին:

2. Սոցիալական ապահովության քաղաքականության իրականացման և մոնիթորինգի գործընթացներում երրորդ սեկտոր-իշխանություններ համագործակցության ուղղությամբ ձեռնարկված քայլեր: Քաղաքականություն իրականացնողների և պետական սոցիալական ծառայողների շրջանում նկատվում է սեկտորի հետ հանձնարարությունների բաշխման շահավետության անբավարար ընկալում:

• Միջազգային ներդրումները որպես երրորդ սեկտորի հիմնական ֆինանսական աղբյուր: Սակայն նույն շրջանում կոնկրետ շահառուների խմբի հետ այդ դոնորների ծրագրերի թույլ կոորդինացում և վատ փոխհամաձայնեցում:

• Շատ երկրներում ֆորմալ կամավորականության ցածր մակարդակ, ինչը չի նպաստում համայնքային ֆոնդերի ստեղծմանը: Ոչֆորմալ կամավորականության բարձր մակարդակ որպես մշակութային տարր (Armenia, Georgia, Moldova), ինչը չի ուղղվում ինստիտուցինալացմանը։

• Երրորդ սեկտորի արևմտյան մոդելի հարմարեցում երկրի սոցիոմշակութային մոդելին:

123

Ա. Մկրտչյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Երրորդ սեկտորի դիրքերը հետխորհրդայիե «փոխակերպման շրջանում»

2006 թվականից առայսօր «փոխակերպման շրջանը» իրարամերժ դրսևորումներ է ունեցել երրորդ սեկտորի կյանքում:

Մի կողմից երիտասարդների ընդգրկումը երրորդ սեկտորի գործունեությունում և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ակտիվություն են հաղորդել սեկտորին։ Ավելացել է խոշոր քաղաքներից դուրս գտնվող ՀԿ-ների ծրագրերի, նրանց և ՏԻՄ-երի միջև հարաբերությունների ստեղծման մասին սոցիալական ցանցերով բնակչության տեղեկանալու հնարավորությունը [16]։

Մյուս կողմից սերնդափոխությունը, նախկինում գործող դոնորների քանակի սակավացումը, Եվրամիության դոնորների աշխուժացումը տարածաշրջանում և նրանց գործելակերպի փոփոխությունն անգործության են մատնել շատ հին փորձառու ՀԿ-ների:

Սեկտորի գործունեության վրա ընդհանրապես և դրա արդյունավետության վրա մասնավորապես ազդող կարևորագույն գործոն են դարձել հետխորհրդային երկրների ժողովրդավարացման գործընթացների տեմպերի տարբերությունները և տեղական իշխանությունների քաղաքական ռեժիմներում տեղ գտած փոփոխությունները։ Այսպես, հետխորհրդային շատ երկրներում վարչահրամայական ոճին, իշխանություն-բիզնես սիմբիոզի ձևավորմանը զուգահեռ երրորդ սեկտորի կազմակերպությունները սկսել են կորցնել անգամ իրենց նախկին դիրքերը։ Այս երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ ծրագրերն անիմաստ են, քանի որ նրանց բացահայտումների ու առաջարկությունների հաշվետվություններն անտեսվում են մյուս երկու սեկտորների կողմից։

Ավելին, չօգնելով հանդերձ այս երկրների իշխանությունները մասնատել են երրորդ սեկտորը: Ձևավորվել է «լռակյաց ՀԿ-ների» խումբ, որը մասնակցում է միասնական քննարկումներին և ան-

124

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչյաե

պայման շահում իշխանությունների կողմից երբեմն-երբեմն հայտարարված դրամաշնորհային մրցույթները: «Մյուսները» կամ արհամարհվում, կամ պատժվում են ինքնուրույնության ու համարձակության համար:

Ձևավորվել են նաև շատ ՀԿ-ներ (Գոնգոներ իշխանական, Բոն-գոներ բիզնեսի, Թանգոներ կուսակցական), որոնք գործում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս որպես մասնաճյուղեր: Սրանց մի մասը նպաստում է ընտանեկան բիզնեսին և խիստ ակտիվանում ընտրություններից առաջ: Մյուս մասը սպորտային ակումբներին աջակցող ՀԿ-ներ, ֆոնդեր են: Չնայած վերջիններիս օգտակար գործունեությանը ոչկառավարական կազմակերպությունների այս խումբը հարաբերություններ չի հաստատում երրորդ սեկտորի այլ դերակատարների հետ և չի մասնակցում իշխանությունների գործողությունները քննադատելու, բողոքի գործողություններին:

Ինչպես տեսնում ենք, հետխորհրդային հասարակություններում ստեղծված այս իրավիճակը չի կարող նպաստել երրորդ սեկտորի պատմականորեն իրեն վերապահված դերի իրականացմանը: Ավելին, սեկտորի այսպիսի մասնատվածությունը և գործունեության օրեցօր ավելացող խոչընդոտները մղում են ՀԿ-ներից դուրս քաղաքացիական շարժումներ նախաձեռնելուն:

Հայաստանում նկատվում են երիտասարդների կողմից գրանցված նոր կազմակերպություններ և միջին ու միջինից բարձր տարիքի լիդերներ ունեցող կազմակերպությունների ինքնաոչնչացման միտում: Նկատվում է նաև նահանջ հասարակությունում երրորդ սեկտորի նախորդ փուլերում ունեցած դիրքային որոշ նվաճումներից, որոնց համար որպես պատճառներ կարող են հանդես գալ

• երրորդ սեկտորի կազմակերպությունների ֆինանսական անկայունությունը կապված պետական աջակցության ու խթան-

125

Ա. Մկրտչան

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ման քաղաքականության բացակայության և արտասահմանյան դոնորների թվի կտրուկ անկման հետ,

• Եվրամիության որպես նոր դոնորի, կողմից առաջարկվող ծրագրերում ընդգրկվելու բարդությունները,

• քաղաքական, բիզնես-հեղինակություններին դիմակայելու դժվարությունները.

Հավանաբար, երրորդ սեկտորի նման ինսաիտուցիոնալ վիճակի պատճառով Հայաստանում նկատվում է ՀԿ-ներից դուրս քաղաքացիական սակավ կազմակերպված և ոչ հասուն շարժումների ձևավորում:

Ռուսաստանում իշխանությունների կողմից երրորդ սեկտորի գործունեության վերահսկողությունը մեծ դժվարություններ է ստեղծում սեկտորի լիարժեք կայացման համար: ՀԿ-ների որպես «օտար գործակալների», դեմ պարբերական արշավները դարձել են իշխանու-թյուն-երրորդ սեկտոր փոխհարաբերության հիմնական ձևը Իշխա-նություն-երրորդ սեկտոր համագործակցությունը կախված է նրանից,

• թե իշխանությունը ՀԿ-ի կողմից տրամադրված որքան տեղեկատվության, փորձի կամ անգամ ռեսուրսների կարիք ունի,

• թե ինչպիսին է պետական տեղեկատվությունից կամ նյութական ռեսուրսներից օգտվելու ՀԿ կարիքի չափը [17],

• թե իշխանությունները որքան են ցանկանում ավելացնել կամ պակասեցնել քաղաքացիական ակտիվության տարբեր տեսակների արժեքը և բանեցնել միջոցներ, որոնք կապ չունեն Ռուսաստանի քաղաքական հետագծի «ընդունված տեսակետի հետ» [18]:

Ռուսաստանում նկատվում է գրանցված ՀԿ-ներից դուրս քաղաքացիների ոչ ֆորմալ գործունեության ակտիվացում, ներառյալ ' բողոքի ակցիաներ:

126

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչան

***

Էստոնական քաղաքացիական հասարակության դերակատարների ֆինանսավորումը ղալիս է երկրի կաոավարությունից և ազգային ֆոնդերից: Ֆոնդերի մեծ մասը ծրագրային դրամաշնորհներ են: Ինս-տիտուցիոնալ զարգացման դրամաշնորհները հատուկ են տեղական մակարդակին և որոշ նախարարություններին, որոնք անպայման ընդգրկում են երիտասարդական և մշակութային կազմակերպությունները: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարողանում են դրամահավաք անել և ի հայտ բերել սոցիալական գործարարության հնարավորություններ: Էստոնիայի հանրային ծառայությունների մեծ մասն ընկնում է տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ մյուս մասը տեղական ինքնակառավարման մարմինների հետ պայմանագրային հիմունքներով իրականացնում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կամ բիզնեսը [19]:

Արժե նշել, որ ԱՊՀ երկրներում երրորդ սեկտորի կայացմանն ու զարգացմանը խոչընդոտող հանգամանքներից է նաև դոնորների ձևավորած սեգմենտացիան: Նրանց ստեղծած «սիրելիների» փոքրաթիվ խմբի անդամները դուրս են մրցույթներից և կանչվում են հայտ բերելու ու հաստատվելու համար: Այս խմբում հայտնվել են մի քանի փորձառու, մարդկային և տեխնիկական ռեսուրսների առումով կարող կազմակերպություններ: Սակայն այս խմբում կան նաև այնպի-սիները, որոնք հեռու են սեկտորի արժեքներն ու առաքելությունը կրելուց և գիտելիքներից, սակայն վարժեցված են լավ հաշվետվություն գրելուն:

Սեգմենտի մյուս հատվածը «ոչ սիրելիների կամ անհաջողակների» չափազանց մեծ խումբն է, որը շատ բարդ ճանապարհ է անցնում «սիրելիների» խմբում հայտնվելու համար, բայց դա եզակիներին

127

Ա. Մկրտչան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

է հաջողվում: Մյուսները բազմաթիվ անհաջողություններից հետո դադարեցնում են իրենց գործունեությունը:

Կարևոր է նշել նաև սեկտորի զարգացմանը խանգարող այն հանգամանքը, որ եթե նախկինում նոր ստեղծված կազմակերպություններն աճելու հնարավորություն ունեին, ապա «փոխակերպման փուլում» նրանք հնարավորություն չեն ունենում մասնակցել անգամ դրամաշնորհային ծրագրերին, որովհետև մրցույթների պահանջով պետք է 15-20% ներդրում և իրականացված ծրագրերի հարուստ փորձ ունենալ:

Փոխակերպման շրջանի երրորդ սեկտորի բնորոշ գծերից կարելի է նշել հետնյալները.

• Օտարերկրյա դոնորների կողմից ՀԿ-ներին ցուցաբերվող աջակցության նվազեցմամբ պայմանավորված յուրաքանչյուր հետ-խորհրդային հասարակությունում երրորդ սեկտորի գոյատևման հաջողությունը դրվել է սեփական հասարակության վրա:

• Այս հարցում առաջընթաց են ապահովել բալթյան երկրները, որտեղ մյուս երկու սեկտորները գործընկերության էական քայլեր են ձեռնարկել:

• ԱՊՀ անդամ երկրներում թափանցիկ, հաշվետվողական, միջ-սեկտորային համագործակցությունն ու գործընկերային հիմունքներով կառավարման նպատակը այլևս առաջնային չեն: Երրորդ սեկտորի ներսում անառողջ սեգմենտացիան և թղթի վրա նկարված ցանցերը խանգարում են միասնաբար գործելուն: Լավ գաղափար ունեցող սովորական քաղաքացու համար ոչկառավարական կազմակերպություն աշխատեցնելու հնարավորությունը նվազել է:

• ԱՊՀ անդամ երկրներում տարիքային սերնդափոխությունը սեկտորի գործունեության մեջ դեռևս որակական փոփոխություններ չի արձանագրում: Ավելին, շատ երկրներում աճող

128

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչյաե

վարչահրամայական միտումների ազդեցությամբ 1997-2005թթ. նկատվում է ՀԿ-ների ուժի, հասարակության մեջ ձևավորված որոշակի դրական վարկի աստիճանական կորուստ:

Եզրակացություններ

Հետխորհրդային երկրներում վերջին 20-25 տարիներին երրորդ սեկտորի գործունեության վերլուծությունը ցույց տվեց, որ այսօր սոցիալական և տեխնոլոգիական նորամուծությունների գործընթացները լավ հնարավորություններ են ստեղծում կոմունիստական և գավառական մտածելակերպի ու վարքի ձևերի փոփոխության, կոլեկտիվ գործողությունների նոր հորիզոնական տիպի զարգացման համար: Տարիքային սերնդափոխությունը և երիտասարդների խորհրդային ունիվերսալիզմից զերծ լինելը թելադրում են ԱՊՀ երկրներում քաղաքացիական հասարակության երրորդ սեկտորի խթանման քաղաքականության վերանայում: Անհրաժեշտություն է առաջանում

• փոփոխություններ մտցնել ՀԿ մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման տեխնիկայի և գործիքների մեջ,

• ստեղծել տարբեր ոլորտների think tanks կառավարությանը մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար,

• մշակել կամ վերանայել քաղաքացիական հասարակության ազգային հայեցակարգերը,

• օտար երկրների դոնորների հետ փոխհամաձայնեցնել ծրագրերը հստակեցնելով դրանց հնարավորությունն ու կայունությունը կոնկրետ երկրում, կոնկրետ համայնքի պայմաններում:

Դեկտեմբեր, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Ա Մկրտչյան, Թեկնածուական թեզ «Քաղաքացիական հասարակության ձևավորման սոցիոմշակութային առանձնահատկությունները Հայաստանում»:

129

Ա. Մկրտչան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

2. Freedom in the World Ratings, 1989-1998 (Estonia) 2004.

3. Hemment J, Selected Works. The Riddle of the Third Sector: Civil Society, Western Aid and NGOs in Russia, From Civil Society to the Third Sector, University of Massachusetts - Amherst, 2004.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

4. Tarasenko A., Approaches to the Exploration of the Nonprofit Sector in Russia, European University at St. Petersburg, 2010.

5. Cumming L, Article: Quasi Nongovernmental Organizations: QUANGOs, International Encyclopedia of Civil Society Springer-Verlag Berlin Heidelberg 2009.

6. Lindley 2002 and World Audit 2002 Lindley, Clive. 2002.

7. Sampson S, Too much Civil Society? Donor driven Human rights NGOs in the Balkans in the book Revisiting the role of Civil Society in the Promotion of Human Rights. Denmark. 2004, p. 208 -212.

8. Mkrtchyan A, Survey: Only 3% of Population of the Country is Aware of NGO Activities, NGOC Newsletter #12, Yerevan1998.

9. Gutbrod H, CRRC Data Initiative - 2007, Yerevan. 2008.

10. Armenia. NGO Sector Assessment. A Comparative Study. World Learning for International Development/ NGO strengthening Program, Yerevan, Armenia, 2004.

11. Kfbar U, Estonian Civil Society Development Concept (EKAK):Framework for Cooperation Between Third and Public Sector , European Conference "How to foster civil dialogue in Europe", Brussels. 2008.

12. Borodkina O., A. Smirnova, The Third Sector in Russia: Problems and Challenges. 2007, http://www.socmag.net/?p=18

13. Tulva T, Professor of Social Work, Tallinn Pedagogical University, Department of Social Work. 2001, http://www.tlu.ee/i- foorum

14. Civil Society in non-Western context: Reflections on the "usefulness" of the concept. Civil Society Working Paper.

15. An assessment of Armenian civil Society 2005-2006. CIVICUS Civil society index report for Armenia.

16. www.counterpartinternational.am,www.cdpf.am,www.epf.am; THE 2012 CSO SUSTAINABILITY INDEX ... Estonia

17. Weir F. (Correspondent/March 27, 2013), As Russian authorities swoop down on NGOs, many wonder who's next?, The Christian Science Monitor;Tumanov G., Chernenko E., Dudina G.and Litovchenko V., (2013) Russia's crackdown on for-eighn NGOs strains ties with Europe, Kommersant/Worldcrunch; Chipov P. (2013) Russian NGOs: the funding realities, oD Russia, Post soviet world. հասանելի է http://www.socmag.net/?p=18

18. Henderson S, Civil society in Russia: state society relations in the post-yeltsin era. Oregon State University, An NCEEER Working Paper National Council for Eurasian and East European Research, University of Washington, 2011, http:// www.nceeer.org/.

19. The 2012 CSO sustainability index for Central and eastern Europe and Eurasia, Estonia.

130

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՄկրտչյաե

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄՈԴԵԼԻ ԵՐՐՈՐԴ ՍԵԿՏՈՐԻ ՀԱՐՄԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Անահիտ Մկրտչյան

Ամփոփագիր

Հոդվածում վերլուծվում է վերջին 20-23 տարիներին հետխորհրդային իրականության մեջ արևմտյան մոդելի երրորդ սեկտորի անցած հարմարվելու ուղին «վերակառուցման» (1985-1991թթ.), «հետխորհրդային քաոսի» (1992-1998թթ.), «վաղ փոխակերպման» (1999-2005թթ.), «փոխակերպման» (2006թ. առայսօր) փուլերում: Ընդ որում, երրորդ սեկտորի կենսագրության մեր ներկայացրած ժամանակային փուլերի բաժանումը կարող է և չհամընկնել քաղաքագիտական կամ տնտեսագիտական ժամանակային բաժանումների հետ:

Համեմատության մեջ են դրվել հատկապես Հայաստանը, Էստոնիան և Ռուսաստանը։

ПРОЦЕССЫ АДАПТАЦИИ ТРЕТЬЕГО СЕКТОРА ЗАПАДНОЙ МОДЕЛИ В ПОСТСОВЕТСКИХ ОБЩЕСТВАХ

Анаит Мкртчян

Резюме

В статье исследуется процесс адаптации третьего сектора западной модели, протекающий в постсоветской действительности последние 2023 года - на этапах «реформирования» (1985-1991гг.), «постсоветского хаоса» (1992-1998гг.), «ранних преобразований» (1999-2005гг.), «преобразования» (с 2006г. по сей день). При этом представленное нами разделение «биографии» третьего сектора на временные периоды может и не совпадать с политологическим или экономическим делением.

Объектами особого сопоставительного анализа в статье стали Армения, Эстония и Россия.

131

Ա. Մկրտչյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

THE WESTERN MODEL THIRD SECTOR ADAPTATION PROCESSES IN THE POST-SOVIET SOCIETIES

Anahit Mkrtchyan

Resume

The Article analyzes the processes of Western model third sector adaptation in the post-Soviet realities of the last 20-23 years, during the phases of “Perestroika” (1985-1991), “post-Soviet chaos” (1992-1998), “early transition” (1999-2005) and “transition” (2006 to date). The third sector timeline phases presented herein may differ from period divisions used in political or economic studies.

The analysis compares specifically Armenia, Estonia and Russia.

132

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.