Научная статья на тему 'Նոր իրողություններ Ադրբեջանի հետազոտական կենտրոնների ոլորտում'

Նոր իրողություններ Ադրբեջանի հետազոտական կենտրոնների ոլորտում Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
234
30
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Դիանա Գալստյան, Վայաւժան Գնղամյան

Առաջատար երկրներում պետական հասարակական ոլորտի տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացում կարևոր դեր են խաղում այսպես կոչված «ուղեղային կենտրոնները» (անգլ.՝ think tanks, այսուհետ՝ ՈւԿ)։ Ավելի քան երբևէ ազգային անվտանգությունը պայմանավորված է առկա մտավոր ռեսուրսներն ազգային շահերին համապատասխան կազմակերպելու օգտագործելու կարողությամբ, ինչում ՈւԿ-ներն ուրույն տեղ են զբաղեցնում [1, էջ 5]։ Առանց զարգացած, անկախ փորձագիտական հանրության ժամանակակից պետությունները չեն կարող դիմագրավել իրենց առջև ծառացած ներքին արտաքին խնդիրներին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аналитические центры в Азербайджане в плане организационной формы представляют собой исследовательско-образовательные институты академического толка, а также общественные организации и центры, сформированные при госструктурах. В целом, основными транспарентными направлениями их деятельности являются вопросы экономики, международных отношений, пропаганды (антиармянской), турецкого мира и внутренней политики.

Текст научной работы на тему «Նոր իրողություններ Ադրբեջանի հետազոտական կենտրոնների ոլորտում»

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Դիանա Գալստյան, Վայաւժան Գնղամյան*

Առաջատար երկրներում պետական և հասարակական ոլորտի տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացում կարևոր դեր են խաղում այսպես կոչված «ուղեղային կենտրոնները» (անգլ. think tanks, այսու-հետ ՈւԿ)։ Ավելի քան երբևէ ազգային անվտանգությունը պայմանավորված է առկա մտավոր ռեսուրսներն ազգային շահերին համապատասխան կազմակերպելու և օգտագործելու կարողությամբ, ինչում ՈւԿ-ներն ուրույն տեղ են զբաղեցնում [1, էջ 5]։ Առանց զարգացած, անկախ փորձագիտական հանրության ժամանակակից պետությունները չեն կարող դիմագրավել իրենց առջև ծառացած ներքին և արտաքին խնդիրներին։ Եթե Արևմուտքում դրանք վաղուց կայացած ինստիտուտներ են, ապա հետխորհրդային պետություններում ՈւԿ-ները կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող կենտրոնները դեռ նոր են սկսում երևան գալ և փորձում են ընդգրկվել «որոշումների կայացման» գործընթացում։

Այդ պետությունների շարքում բացառություն չէ նաև Ադրբեջանը։ Այս երկրում գոյություն ունեցող վերլուծական կենտրոնները (առաջատար 16 կենտրոնների մասին տես Աղյուսակ 1-ում) մեծ մասամբ փորձում են համապատասխանել արևմտյան կենտրոնների չափանիշներին օգտագործելով նրանց փորձը, սակայն ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնք կներկայացնենք ստորև։

* «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետներ։

5

Ադրբեջաեի աոաջատար վերլռւծակաե կեետրռեեերը

Աղյուսակ 1

NN Անվանումը (ստեղծման տարեթիվը) ինտերնետայիև կայքը Ղեկավարը Նպատակներն ու խնդիրները Հրատարակությունները Գործընկերներն ու դոնորները

1. Ադրբեջաեի ձանրապետու-թյան նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոն (2007թ.) www.sam.gov.az պաշտոնա- կատար Գյուլշան Փաշաևա 1. Կառավարման բարելավմանն ուղղված վերլուծությունների պատրաստում 2. 2ասարակական- քաղաքական, տնտեսական գործընթացների վերլուծություն 1. «Azerbaijan Focus» ամսագիր Գրքեր 2. «Եկա, տեսա, յուրացրի» 3. Քաղաքական կուսակցություններն Ադրբեջանում (ընտրությունից ընտրություն) 4. «Երկրորդ հնարավորություն. Զբիգնև Բժեզինսկի» 1. Բրիտանական հասարակական LINKS կազմակերպություն 2. Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ (Լոնդոն) 3. Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոն (Բրյուսել) 4. Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների կենտրոն SETA (Անկարա) 5. Ռազմավարական հետազոտությունների ոուսաստանյան ինստիտուտ (Մոսկկա)

2. Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոն (2005թ.) www.cesd.az (անգլ., ադրբ.) Վուգար Բայրամով 1. Ադրբեջաեի տնտեսական, սոցիալական, էներգետիկ, հաղորդակցական, ֆինանսական ոլորտների ուսումնասիրություն և վերլուծություն 2. խորհրդատվական տեղեկատվության տրամադրում Ադրբեջաեի կառավարությանը 1. «Ադրբեջաեի 2անրապետու-թյան հակաճգնաժամային հայե-ցակարգ» 2. «Աուդիտական աշխատանք, տեսություն և փորձ» 3. «Բժշկական ապահովագրությունը որպես առողջապահական համակարգի կարևոր գործոն» 1. Զերման Մարշալի հիմնադրամ 2. «Եվրասիա» հիմնադրամ 3. ձամաշխարհային բանկ 4. ձամաշխարհային առևտրային կազմակերպություն 5. 2արվարդի համալսարան 6. Օքսֆորդի համալսարան 7. Ադրբեջաեի նախագահին կից 2Կ-ների աջակցման հիմնադրամ

3. խաղաղության և դեմոկրատիայ ի ինստիտուտ (1995թ.) www.ipdco. hyper mart.net1 (անգլ., ադրբ.) Լեյլա Յունուսովա 1. խաղաղության պահպանման ճանապարհների որոնում 2. մարդու իրավունքների պաշտպանություն 3. աջակցություն կանանց և երիտասարդներին 4. շուկայական տնտեսության զարգացում 1. հետպատերազմյան զարգացումների դադարեցում 2. «Ադրբեջան. ապագայի կանխատեսումներ» 3. «Ինչպե ս կարող է կինը պաշտպանել իր իրավունքները» 4. «Իսլամը ժամանակակից Ադրբեջանում» 1. խաղաղության ազգային հիմնադրամ (ԱՄՆ) 2. Ֆրիդրիխ էբերտի հիմնադրամ 3. «Եվրասիա» հիմնադրամ

Կայքն այժմ չի գործում:

NN Անվանումը (ստեղծման տարեթիվը) ինտերնետային կայքը Ղեկավարը Նպատակներն ու խնդիրները Հրատարակությունները Գործընկերներն ու դոնորները

4. Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինս-սւիսւուսւ (1999թ.) www.ca-c.org էլդար Իսմայիլով 1. Կովկասում, այդ թվում Ադրբեջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, աշխարհաանաեսական, սոցիալ-մշակութային, էթնիկ ինաեգրման և դրանց հարակից այլ երևույթների ու գործընթացների ուսումնասիրություն 1. «Կովկասի անվաանգությունը և Ադրբեջանի 2անրապեսւության կայուն զարգացումը» 2. «ձարավարևմայան Կովկասի դեմոկրաաական հանրապեաությունները» 3. «Ադրբեջանի հեակոնֆլիկաային աարածքների վերականգնման հայե-ցակարգային դրույթներ» 1. Կենտրոնական Ասիայի և Կովկասյան հետազոտությունների ինստիտուտ (Շվեդիա) 2. Զոն 2ոփքինսի համալսարան (ԱՄՆ) 3. Կրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամ 4. Ադրբեջանի ԳԱԱ

5. Տևաեսակաև հետազոտու- թյունների կեևարոև (1999թ.) www.erc-az.org (անգլ., ադրբ.) Ղուբադ Իբադօղլոն Բայրամով 1. անաեսական ռեֆորմների ծրագրերի նախապաարասաում 2. աջակցություն շուկայական արժեքի բարձրացմանը 3. անաեսական իրադարձություն-ների, շուկայի մեխանիզմների, շուկայի ենթակառույցների գործունեության մասին աեղեկաավության արամադրում 4. քաղաքական խորհրդատվության արամադրում Ադրբեջանի կառավարությանը 5. երկրռւմ աեղի ունեցող սոցիալ-անաեսական իրադարձությունների վերյ ուծություն 1. «Բյուջե և կրթություն» 2. «Սեփականաշնորհում. համաշխարհային փորձը և Ադրբեջանի օրինակը» 3. «Ադրբեջանը և Առևարի համաշխարհային կազմակերպությունը» 4. «Տնաեսության հիմքերը» 5. «Այլընարանքային սղաճ, միջազգային փորձն ու Ադրբեջանը» 6. «Ադրբեջանի հանքային արդյունաբերության թափանցիկության երեք անկյունները» 1. PASOS 2.0SI Բաց հասարակության ինստիտուտ (Ադրբեջան) Յ.Եվրասիական հիմնադրամ 4. Ազգային բյուջետային խումբ (Բաքու) 5. Միջազգային բյուջետային նախագիծ 6. Oxfam միջազգային կազմակերպություն

6. Տևաեսակաև և քաղաքական հետազոտությունների կեևարոև (1994թ.) www.farcenter.az (անգլ., ադրբ.) Սաբիթ Բագիրով 1. երկրի անաեսական և քաղաքական իրավիճակի վերլուծություն 2. սոցիոլոգիական հեաազոաությունների իրականացում 1. «Ադրբեջանի նավթը, եկամուտները, ծախսերը և ռիսկերը» 2. «Արդյունահանվող արդյունաբերություն. առաջատար երկրների փորձը» 3. «ձասարակական-քաղաքական ինսաիաուաներ. համաշխարհային փորձը և զարգացման հեռանկարները ձարավային Կովկասում» 4 . «Ադրբեջան. ազգային գաղափարախոսության որոնումներ» 5. «Նավթային եկամուտներ և նոր հնարավորություններ Ադրբեջանի սոցիալական քաղաքականության ոյորաում» Կենտրոնն ազատ տնտեսական համազանգի անդամ է

NN Անվանումը (ստեղծման տարեթիվը) ինտերնետային կայքը Ղեկավարը Նպատակներն ու խնդիրները Հրատարակությունները Գործընկերներն ու դոնորները

7. Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կեևարոև (2003թ.) www.crrc.az (անգլ., ադրբ.) Աևար Ահմադով 1. կեևարոևը ռեսուրսայիև և թրեյևիևգ կեևարոևևերի ցանց է, 2արավայիև Կովկասում, այդ թվում Ադրբեջաևում, զարկ աալ բաղաբագիաակաև և սոցիալական հեաազոաություևևերի իրակաևացմաևը 2. հեաազոաողևերիև գիաակաև և աեղեկաավակաև ռեսուրսների տրամադրում, սոցիալական ոլորաի հեաազոաողևերի և գործող քաղաքական գործիչների հեա համագործակցության հասաաաում 3. հեաազոաական գրանաների արամադրում հրատարակում է E-bulletin-ը, բրոշյուրներ, հետազոտական նախագծեր 1. Քարնեգիի կորպորացիա 2. ձամաշխարհային բանկ 3. ՄԱԿ 4. Բաց հասարակության ինստիտուտ 5. Irex —Ադրբեջան 6. Ադրբեջանի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա 7. խազարի համալսարան 8. Բաքվի պետական վիճակագրական կոմիտե 9. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID)

8. 2աևրայիև ֆիևաևսևերի մոնիթորինգի կեևարոև (2003թ.) www.pfmc.az (անգլ.) Իևգիլաբ Ահմադով 1. հանրային ֆինանսների արդյունավեա կառավարման և դրա ռացիոնալացման հնարավորությունների ձեռքբերում, 2. հանրային ֆինանսների արդյունավետ ծախսման գործում հասարակության առավել ակտիվ մասնակցության ապահովում 1. «Ֆինանսական տերմինների բառարան» 2. Թերթ «Money» 3. «Ադրբեջանի նավթային պայմանագրերը» 4. «2ամաշխարհային տնտեսական ճգնաժամը և պետական բյուջեն. Ադրբեջանի դեպքը» 1. PWYP (Publish What You Pay) 2. IBP- Միջազգային բյուջետային նախագիծ 3. LGI- Տեղի կառավարության և ռեֆորմների նախաձեռնության հասարակական ծառայություն 4. PPRC-ձասարակական քաղաքականության հետազոտական կենտրոն 5. OSI Բաց հասարակության ինստիտուտ (Ադրբեջան) 6. Ազգային բյուջետային խումբ (Բաքու)

9. Ադրբեջաևի հեռանկարային հեաազոաությոնևևերի միություն (2006թ.) www.futurestudies.az (անգլ., ադրբ.) Ռեյհաև ձուսեյնովա 1. ներկա ուղղությունների վերլուծություն, նորերի կանխատեսում 2. Ադրբեջանի, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանի զարգացման ուղղությունների մշակում հեռանկարային ուսումնասիրությունների միջազգային մոդելների կիրառման ճանապարհով 3. Ադրբեջանի մշակութային արժեքների քարոզում Կենտրոնի փորձագետները հրատարակում են հետազոտություններ, գրքեր 1. հեռանկարային հետազոտությունների համաշխարհային կազմակերպություն 2. Ադրբեջանի կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարություն 3. Ադրբեջանի կրթության նախարարություն

NN Անվանումը (ստեղծման տարեթիվը) ինտերնետային կայքը Ղեկա- վարը Նպատակներն ու խնդիրները Հրատարակությունները Գործընկերներն ու դոնորները

10. ձումանիտար հետազոտությ ուն-ևերի միություն (1997թ.) www.humanrights- az.org (աևգլ., ադրբ., ռուս.) Ավազ 2ասանով 1. սոցիալական գործունեության ծավալում, համապատասխան ինֆորմացիայի արամադրում 2. անհաաների մասնակցության ապահովում քաղաքացիական հասարակության ձևավորման, ինչպես նաև մարդու իրավունքների, միգրացիայի հեա կապված գործընթացներին 3. սոցիոլոգիական հարցումներ 1. 2րատարակում է «Ադրբեջանի 2Կ-ների նորությունների տեսություն» տեղեկագիրը (2000-ից) 2. «Մարդու իրավունքները Ադրբեջանում» ամսագիր (2002-ից) 3. «Ռուսաստանի նոր միգրացիոն քաղաքականությունը» 4. Մարդու իրավունքներն Ադրբեջանում» 5. «Ինչպես պետք է տեղական ինքնակաոավարման մարմինների թեկնածուները կազմակերպեն իրենց նախընտրական քարոզարշավը» 6. «Նախընտրական քարոզարշավի հարցաթերթ» 7. «2ամաշխարհային զեկույց.Ադրբեջան» 8. «Ղարաբաղը քննարկման թեմա» 1. ԵԱ2Կ 2. Եվրախորհուրդ 3. Երիտասարդ փաստաբանների միություն (Ադրբեջան) 4. «Միջազգային համաներում» կազմակերպություն 5. Միջազգային փրկության կազմակերպություն 6. շելսինկյան քաղաքացիական ասամբլեա

11. Գիաակաև հեաազոաոնթ] ուն-ևերի և աևաեսակաև բարեփոխումների իևսաիաուա (2006թ.) www.ier.az (աևգլ., ադրբ.) Մամադ Ղիլայեթ Ղալին 1. պետության սոցիալ-քաղաքա-կան զարգացման ուղղությունների որոշում, հայեցակարգերի և ծրագրերի մշակում 2. ազգային տնտեսության համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրելու հիմքերի մշակում, միջազգային տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների հետ կապերի ամրապնդում 3. տնտեսագիտության մասնագետների պատրաստում, դասընթացների անցկացում մասնագիտական որակավորման բարձրացման համար ձրատարակում է տեղեկագիր, եռամսյա հանդես 1. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID) 2. Ասիական զարգացման բանկ 3. ՄՄԿ զարգացման ծրագիր 4. ձամաշխարհային բանկ 5. Կովկասի հետազոտական ռեսուրս կենտրոնների ծրագիր

NN Անվանումը (ստեղծման տարեթիվը) ինտերնետայիև կայքը Ղեկավարը Նպատակներն ու իւնղիրները Հրատարակությունները Գործընկերներն ու դոնորները

12. «Իևաւք» (ձավատ) պլյուրալիզմի կենտրոն (1995թ.) www.inamcfp.org (անգլ., ադրբ.) Դահիդ Գազի 1. դեմոկրատական արժեքների տարածում 2. խոսքի, մամուլի ազատության ընդլայնում 3. ազատ և արդար ընտրությունների անցկացում 4. քաղաքացիական հասարակության կառուցում 1. «Երրորդ սեկտոր» ամսագիր 2. «Դեմոկրատական տեղեկագիր» 3. «ձասարա իությունը և քաղաքականությունը» 4. «Մարդու իրավունքներ» 5. «Ազատություն, անկախություն և ինքնիշխանություն» 6. «Քաղաքական գիտելիքների բազա» 1. Զերման Մարշալի հիմնադրամ 2. Զարգացման և համագործակցության կենտրոն (Դրաստան) 3. Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտ 4. Free4om House (ԱՄՆ) 5. Բաց հասարակության ինստիտուտ OSI (Ադրբեջան)

13. Անվտանգության և ռազմավարական հետազոտությունների եվրասիակաև կեևարոև http://atsam.org/ (ադրբ.) 2աթամ Զաբաոլի 1. տարածաշրջանային հակամարտություններ («2արավային Ադրբե-ջանին» և մսխեթցի թուրքերի «հակամարտություններին» վերաբերող ուսումնասիրություններ) 2. անվտանգության վերաբերյալ նյութեր («հայկական ահաբեկչություն», «համաշխարհային ահաբեկչություն», «քրդական բանվորական կուսակցության (PKK)» վերաբերյալ ուսումնասիրություններ) 3. թուրքական աշխարհի հետազոտություններ 1. Լ.Գումիլյովի անվան եվրասիական համալսարան (Ղազախստան) 2. 21-րդ դար ինստիտուտ (Թուրքիա) 3. Գազիի համալսարան (Թուրքիա)

14. Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոն (2004թ.) http://cnis-baku.org (անգլ.) Լեյլա Ալիևա 1. տարածաշրջանային կոնֆլիկտներ և անվտանգություն 2. էներգետիկա և քաղաքականություն 3. պետության և դեմոկրատիայի կերտում 4. արտաքին և ներքին քաղաքականություն 1. «Կարծիք Ադրբեջանում և Թուրքիայում ժողովրդավարության մասին» 2. «Դեմոկրատական արժեքները Ադրբեջանի պատմության մեջ» 1. Անվտանգության եվրոպական կենտրոն (ձոլանդիա) 2. Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարան (Թուրքիա) 3. Միջազգային հարաբերությունների ինստիտուտ (Նորվեգիա)

NN Անվանումը (ստեղծման տարեթիվը) ինտերնետային կայքը Ղեկավարը Նպատակներն ու խնդիրները Հրատարակությունները Գործընկերներն ու դոնորները

15. Տնտեսության և բիզնես հետազոտությունների ու կրթության կենարոն, խազարի համալսարան (1999թ.) www.khazar.org (անգլ., ադրբ.) 2ամլեսւ Իսահանլի 1. անաեսության և բիզնեսի աարբեր ոլորաների հեաազոաությ որն 2. դասընթացների, սեմինարների կազմակերպում 1. «խազարի աեսակեա» ամսագիր 2. «Արբեջանական հեաազոաություններ» ամսագիր 1. Տնաեսության զարգացման նախարարություն 2. Կրթության նախարարություն 3. համաշխարհային բանկ 4. SOROS հիմնադրամ 5. Տնաեսական հեաազոաությունների մալայզյան ինսաիաուա 6. Կորեայի զարգացման ինսաիաուա

16. Ադրբեջանի դիվանա գիաական ակադեմիա (2006թ.) www.ada.edu.az (անգլ.) 2աֆիզ Փաշան 1. ուսումնասիրել Ադրբեջանի դերը աարածաշրջանում և աշխարհում 2. Ադրբեջանի քաղաքականության ռազմավարական խնդիրների բացահայաում և ուսումնասիրություն 1. «Ադրբեջանն աշխարհում» շաբաթաթերթ 1. Կիեննայի դիվանագիաական ակադեմիա 2. Նորվեգիայի դիվանագիաական ակադեմիա 3. Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պեաական համալսարան {МГИМО) 4. Զորջթաունի համալսարան

Դ.Գալստյան, ՎԳեղամյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ընդհանուր բնութագիր

Համաձայն 2011թ. հունվարի 18-ին Փենսիլվանիայի համալսարանի կողմից ներկայացված «Ուղեղային կենտրոների համաշխարհային վարկանիշի»' աշխարհում այժմ հաշվվում է 6480 ՈւԿ1: Վարկանիշը կազմվել է մի քանի հազար գիտնականների և փորձագետների հարցման հիման վրա, որոնք գնահատել են այդ կազմակերպությունների աշխատանքը։ Այս ցուցակում Ադրբեջանին բաժին է ընկնում 12 կենտրոն (համեմատության համար նշենք, որ Հայաստանում և Վրաստանում դրանք 14-ն են)' «Սոցիալական և տնտեսական զարգացման կենտրոնի» գլխավորությամբ, որն Արևելյան Եվրոպայի 25 լավագույն ՈւԿ-ների մեջ զբաղեցնում է 14-րդ տեղը։ 2010թ. տվյալներով Ադրբեջանի ՈւԿ-ները գլխավորում էր «Ազատ մտածողներ ասոցիացիան» («Free Minds Association»).

Տեսնենք, թե նշված 12 կենտրոնները որքանով են համապատասխանում ՈւԿ պահանջներին:

Վերլուծական կենտրոններն Ադրբեջանում կազմակերպչական ձևի առումով

ա) ակադեմիական հետազոտական-կրթական ինստիտուտներ են, բ) պետական կառույցներին կից ձևավորված կենտրոններ, գ) հասարակական կազմակերպություններ.

Վերջին խմբի առկայությունը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական ՈւԿ-ները հիմնականում գրանցվում են որպես հասարակական կազմակերպություններ հարկերի վճարման խնդիրներից խուսափելու և համապատասխան օրենսդրական կարգավիճակի բացակայության պատճառով: Երկրում գրանցված 2467 հասարակական կազմակերպությունների մի զգալի մասը «գործունեությունը ծավալում է միայն թղթի վրա». Սակայն սրանց կողքին կան այնպիսիք, որոնք զբաղվում են ակտիվ, այդ թվում հետազոտական և քարոզչական աշխատանքով. Հաճախ իրենց այս գործունեությամբ նրանք մոտենում են ՈւԿ-ների գործառույթներին. Ասվածի ապացույցն է այն, որ 2010թ. Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնած «Ուղեղային գրոհը 21-րդ դարում. Խնդիրներ և գաղափարներ» կլոր սեղան-քննարկման ժամանակ գիտահետազոտական կառույցների թվում ներկա էին նաև մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ1 2.

1 2010 Global GoTo Report-Think Tank Index,

http://www.gotothinktank.coщ/wp-content/uploads/2010GlobalGoToReport-ThinkTankIndex-UNEDITЮN-v13.pdf:

2 Մասնակիցների թվում էին «Դոկտրինա» լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնը, «ՄիլԱզ» տեղեկատվական գործակալությունը, Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, «3-րդ հայացք» վերլուծական տեղեկատվական գործակալությունը, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը», «Արեատ» ժամանակակից սոցիալական գործընթացների հետազոտությունների կենտրոնը, Անկախ էկոլոգիական կանխատեսումների կենտրոնը, «Ինամ» (Հավատ) պլյուրալիզմի կենտրոնը, «Ազատ մտածողներ» ասոցիացիան, Ադրբեջան-Ատլանտիկա համագործակցության ասոցիացիան, Սփյուռքի և լոբբիի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, Սոցիալ-տնտեսական հետազոտությունների հասարակական միավորումը, Սիներգետիկ հետազոտությունների կենտրոնը, Քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոնը և այլն. http://sam.gov.az/sites/default/files/publications/ analitik_baxis2.pdf

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Դ. Գալստյան, Վ Գեղամյան

Վերոնշյալ պատճառներով հաճախ դժվար է լինում հստակեցնել արդյոք այս կամ այն կազմակերպությունը իսկական ՈւԿ է, թե ոչ։ Այդ պատճառով երկրի առաջատար հետազոտական կազմակերպությունները որոշում են կայացրել պետությանը ներկայացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ունենալ առանձին ՈւԿ դաշտ։

Անկախ կազմակերպչական ձևից դրանց գործունեության հիմնական տեսանելի ուղղվածություններն են

• տնտեսական ուսումնասիրությունները,

• միջազգային հարաբերությունները,

• քարոզչականը (իշխանամետ և հակահայկական)

• ներհասարակական հարցերը,

• թյուրքական աշխարհի խնդիրները։

Դիտարկենք յուրաքանչյուր տեսակի կառույցի գործունեության առանձնահատկությունները։

Ակադեմիական հետազոտական ինստիտուտներից կարելի է առանձնացնել Խազարի (Կասպիական) համալսարանը և Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան իրենց կից հետազոտական կենտրոններով։

Խազարի (Կասպիական) համալսարանն Ադրբեջանի առաջին մասնավոր բուհն է. ստեղծվել է 1991թ. վարչապետի հրամանով, 1992թ. վերանվանվել է ներկայիս անունով։ Խազարի համալսարանն առաջինն է եղել նաև կրթությունն անգլերեն կազմակերպելու և Բոլոնյան համակարգին անցնելու առումով։ Հիմնադիրն է Համլետ Իսահանլին։ 2010թ. սեպտեմբերից ռեկտոր է նշանակվել ամերիկացի պրոֆեսոր Ջոն Ռայդերը1։ Այս քայլի նպատակն անգլիա-լեզու ադրբեջանական համալսարանը եվրոպական և ամերիկյան կրթական չափանիշներին համապատասխանեցնելն էր։ 1999թ. հուլիսից այստեղ գործում է Տնտեսական և բիզնես ուսումնասիրությունների կենտրոնը։ Կենտրոնում իրականացվում են տնտեսության ամենատարբեր ոլորտներին վերաբերող հետազոտություններ, անց են կացվում սկսնակ և փորձառու գործարարների համար նախատեսված դասընթացներ։ Կենտրոնը ծրագրեր է իրականացնում և կոնֆերանսներ կազմակերպում ԱՄՆ-ի, Կորեայի, Ճապոնիայի, Մալայզիայի, այլ միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների հետ համատեղ։

Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան (ԱԴԱ) հիմնադրվել է 2006թ. Ադրբեջանի նախագահի հրամանով։ Նման ակադեմիայի անհրաժեշտությունը պայմանավորված էր առաջին հերթին դիվանագիտական կադրերի պակասով. միայն 2003-2007թթ. Ադրբեջանի դեսպանատներ են բացվել աշ-

1 Ադրբեջանում գրանցված առաջին դեպքն է, երբ օտարերկրացին նշանակվում է համալսարանի ռեկտոր։

13

Դ.Գալստյան, ՎԳեղամյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

խարհի 32 երկրեերում: Ակադեմիայի ռեկտոր, Ադրբեջաեի փոխարտգործեա-խարար, ԱՄՆ-ում Ադրբեջաեի նախկին դեսպան Հաֆիզ Փաշաևե այսպես է մեկնաբանել ակադեմիայի բացումը. «Մեր իմիջը աշխարհում տարածելու համար մենք այդ երկրեերում իրական ներկայության կարիք ունենք: Բայց միևնույն ժամանակ կարիք ունենք դիվանագետների»1: ԱԴԱ-ե միջազգային հարաբերությունների ինստիտուտ է, որտեղ պետական կառույցների դիվանագետների և աշխատակիցների համար ակադեմիական ծրագրային կուրսեր եե դասավանդվում: Դասախոսների կազմը հիմնականում համալրված է արտերկրյա կրթություն ստացած ադրբեջանցիներով և հրավիրյալ առաջատար մասնագետներով: Հայտեի է, որ վերջիններիս շարքում եե, օրինակ, Բրեեդա Շաֆերը, Ջորջթաուեի համալսարանից Վիլյամ Հիլը և այլ դասախոսներ: Մի քանի տարի է, ինչ ակադեմիայում կազմակերպվում է միջազգային ամառային դպրոց, որին մասնակցում եե մեծ թվով օտարերկրյա գիտնականներ, հետազոտողեեր, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ1 2: Շրջանավարտների մեծամասնությունը ավարտելուց հետո աշխատանքը շարունակում է դիվանագիտական, տնտեսական (նավթային), լոբբիստակաե գործունեություն իրականացնող պետական գերատեսչություններում: Ակադեմիայում կատարվում եե հետազոտություններ, որոնց հիման վրա Ադրբեջաեը կարող է առավել գրագետ ձևավորել իր արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները: Ամեն տարի ԱԴԱ-ե առաջադրում է հետազոտման համար նախատեսված կոնկրետ հարցերի համախումբ, որոնք ռազմավարական եշաեակություե ունեն Ադրբեջաեի համար: ԱԴԱ-ի հաջողության հիմնական գրավականներից մեկն է համարվում կոռուպցիայի բացակայությունը կամ դրա նվազագույն առկայությունը:

Համալսարաններին կից գործող հետազոտական կառույցների առկայությունը, ինչը բավական ընդունված պրակտիկա է զարգացած երկրեերում, թույլ է տալիս ուսանողների միջոցով ապահովել նոր փորձագիտական կադրերի ներգրավումը վերլուծական կենտրոնների աշխատանքին:

Պետական կառույցներին կից ձևավորված կենտրոններից կարելի է նշել արտգործեախարարությաեը կից գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, ինչպես նաև տնտեսական զարգացման նախարարությանը կից ստեղծված Գիտական հետազոտությունների և տնտեսական բարեփոխումների ինստիտուտը: Սրանց «հետազոտական արտադրանքը» հիմեակա-նում օգտագործվում է փակ շրջանակներում:

1 http://www.nytimes.com/2007/07/11/world/europe/11iht-azeri.4.6617266.html?_r=2

2 Վերջին երեք տարիներին ամառային դպրոցները վերափոխվել եե Էներգետիկ հարցերի ամառային դպրոցի, որն իրականացվում է Ադրբեջաեի պետական նավթային ընկերության աջակցությամբ:

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Դ. Գալստյան, Վ Գեղամյան

Պետական նախաձեռնությամբ ստեղծված առավել հայտնի կենտրոններից է Ադրբեջանի նախագահի հրամանով 2007թ. նոյեմբերին հիմնադրված Ադր-բեջաեի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (SAM), որը հավակնում է think tank-ի կոչման։ Այն արտահայտում է իշխանությունների շահերը, մեծ ֆինանսական աջակցություն է ստանում պետությունից։ Կենտրոնը գործունեություն է ծավալում ամենատարբեր ուղղություններով։ Այն 2010թ. հունիսին հանդես եկավ Ազգային փորձագիտական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ, որը պետք է համակարգի ադրբեջանական ՈւԿ-ների աշխատանքը։ Այս նախաձեռնության նպատակն է Ադրբեջանում ստեղծել ընդհանուր վերլուծական «արտադրանք», որին կմասնակցեն բոլոր գիտահետազոտական վերլուծական կենտրոնները1։ Հնարավոր է, որ այս նախաձեռնության նպատակն է ավելացնել պետական վերահսկողությունն Ադրբեջանի ինտելեկտուալ դաշտի վրա։ Բացի նախաձեռնության մասին հայտարարելուց, այս ուղղությամբ այլ հրապարակային քայլեր դեռևս չեն նկատվել։

Կենտրոնի գործունեության (կատարված և սպասվելիք հետազոտությունների, նոր հրատարակումների, միջազգային միջոցառումների, կարևոր նախագծերի) մասին սեփական երկրում և աշխարհում ինֆորմացիա տրամադրելու նպատակով կենտրոնը սեփական էջեր է բացել սոցիալական Facebookև Twitter ցանցերում։ Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին ժամանակներս սոցիալական ցանցերը դարձել են մարդկանց կյանքի անբաժանելի մասը, որոշ դեպքերում նորությունների հիմնական աղբյուրը, այս քայլը կարող է բավական մեծ ճանաչում բերել կենտրոնին։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնն ակտիվորեն մասնակցում է հակահայկական քարոզչությանը։ Այդ մասին են վկայում կենտրոնի կողմից հրատարակվող գրքերը (օրինակ I came, I saw... I Misappropriated «Եկա, տեսա, յուրացրի» գիրքը), մի շարք հոդվածներ, սոցիալական ցանցերում տեղադրվող նյութերը։ Կենտրոնի ղեկավարը և փորձագետներն օգտագործում են ցանկացած առիթ տեղում և հատկապես օտար երկրներում կազմակերպվող տարբեր միջոցառումների ընթացքում արտահայտելու Ղարաբաղյան հակամարտության և Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը, ինչպես նաև տարածելու հակահայկական տրամադրություններ։

Հոդվածի պատրաստման ընթացքում կենտրոնում փոփոխություն տեղի ունեցավ. 2011թ. փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ հունվարի 21-ին Իլ-համ Ալիևի հրամանով աշխատանքից հեռացվել է ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Նուրիևը։ Ժամանակավորապես

1 http://www.1news.az/politics/20100608114946294.html

15

Դ.Գալստյան, ՎԳեղամյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

տնօրենի պաշտոեակար է նշանակվել Նուրիևի տեղակալ Գյուլշան Փաշա-ևաե: Հեռացման պատճառները դեռևս հստակ չեն: Շրջանառվող լուրերի համաձայն Նուրիևի պաշտոնազրկման պատճառ կարող էր լինել նախագահի, նրա աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի և վերջինիս միջև ծագած կոնֆլիկտը, որի բուն պատճառները, բնականաբար, չեն բարձրաձայնվում:

Հասարակական կազմակերպություններից հայտնի է Pulse R սոցիոլոգիական ծառայություններ իրականացնող կենտրոնը, որն ամեն տարի Ֆրիդ-րիխ Էբերտի ֆոնդի աջակցությամբ իրականացնում է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վիճակի, կենսամակարդակի, բնակչության եկամտի, իշխանությունների նկատմամբ վստահության, հասարակական ինստիտուտների գործունեության, Ադրբեջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հասարակության վերաբերմունքի մասին հարցումներ: Հաշվի առնելով, որ այդ հետազոտությունները խմբագրվում են նաև Ռասիմ Մուսա -բեկովի կողմից, որը 2010թ. Միլլի մեջլիսի պատգամավոր է ընտրվել, և իմանալով Ադրբեջանում ազատ տեղեկատվության նկատմամբ սահմանափակումների մասին, այս հետազոտությունների արդյունքներին չի կարելի մոտենալ անվերապահորեն: Այնուամենայնիվ, դրանք որոշակի տվյալներ հաղորդում են Ադրբեջանի հասարակության մասին:

Ադրբեջանում գործում են նաև զուտ տնտեսական ուղղվածության կենտրոններ, որոնք համեմատաբար անկախ են, բավարար պրոֆեսիոնալ և համագործակցում են արևմտյան ու զարգացած տնտեսությամբ ասիական երկրների հետ: Սրանց շարքում առանձնանում է Սոցիալական և տնտեսական զարգացման կենտրոնը (հիմնադրվել է 2005թ. հունվարի 1-ին) [2, էջ 51]: Այն այս տարի հռչակվել է Ադրբեջանի առաջատար տնտեսական ՈւԿ և Արևելյան Եվրոպայի 25 լավագույն ՈւԿ-ների մեջ զբաղեցնում է 14-րդ տեղը: Կենտրոնում կատարվում են հիմնականում Ադրբեջանի տնտեսական, սոցիալական, էներգետիկ ոլորտներին վերաբերող ուսումնասիրություններ, խորհրդատվության տրամադրում: Վերջերս կենտրոնի մասնագետները ներկայացրել են ԱՀ հակաճգնաժամային ծրագիրը, որն ընդգրկում է ձեռներեցության, բանկային համակարգի, ֆինանսական և բյուջեի սեկտորի, գյուղատնտեսության ոլորտներում իրագործվելիք կոնկրետ քայլերի ամբողջությունը: 2010թ. առաջին անգամ կենտրոնի շրջանակներում բացվեց ամառային ինտերնատուրան բարձրագույն կրթություն ունեցող ուսանողների համար: Անց են կացվում նաև ուսանողների համար նախատեսված ուրբաթօրյա սեմինարներ, որոնք նրանց հնարավորություն են տալիս ներկա գտնվել սոցիալ-տնտեսական թեմաների քննարկումներին, որոնք անցկացվում են հայտնի փորձագետների մասնակցությամբ:

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Դ. Գալստյան, Վ Գեղամյան

2010թ. տվյալներով առաջատար «Free Minds Associatiom-ը համարվում է Ադրբեջանում ստեղծված առաջին լիբերալ ՈւԿ-ն (հիմնադրվել է 2005թ.), որի նպատակն է ազատ մտքի, արդարության, մարդու իրավունքների, հանդուրժողականության տարածումը։ Այն սերտորեն համագործակցում է ԱՊՀ, Եվրոպայի և ԱՄՆ լիբերալ կազմակերպությունների հետ։ Կենտրոնի հիմնադիր և նախագահ Թուրալ Վալիևին 2007թ. դեկտեմբերին շնորհվել է Ստոկհոլ-մի ցանցի Golden Umbrella (Ոսկե հովանոց) մրցանակը «շուկայական տնտեսությունների ոլորտում լավագույն ուղեղային կենտրոն» անվանակարգում1։

Տնտեսական ուղղվածություն ունեցող մյուս կենտրոնը Տնտեսական հետազոտությունների կենտրոնն է (հիմնադրվել է 2005թ. հունվարի 1-ին)։ Կենտրոնն իրականացնում է երկրում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական իրադարձությունների վերլուծություն, տրամադրում է տնտեսական խորհրդատվություն, կատարում է տնտեսական ռեֆորմների ծրագրերի նախապատրաստում, պարբերաբար ներկայացնում է սպառողական գների ցուցա-նիշների վերաբերյալ հաշվետվություններ։ Կենտրոնի կայքում (http://erc-az.org) տեղադրված է «ինֆլյացիայի հաշվիչ», որը հնարավորություն է տալիս առցանց (օնլայն) տարբերակով հաշվել երկրում ինֆլյացիայի տոկոսը ցանկացած ժամանակահատվածի համար ընտրելով համապատասխան ապրանքը և կոնկրետ ժամանակահատվածը։

Ներքին համագործակցություն

Ադրբեջանական հետազոտական կազմակերպություններն ուսումնասիրելու ժամանակ ակնհայտ դարձավ, որ նրանց միջև գրեթե բացակայում են համագործակցային կապերը։ Այս իրավիճակը բնորոշում է Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հնչած մի ելույթ. «Համաձայն միջազգային տվյալների, մեր երկրում գործում է 13 (2009թ. տվյալնե-

ռ

րով) ՈւԿ։ Ուզում եմ հարցնել ներկաներին. քանի սն են ճանաչում մնացած 12-ին»1 2։ Վերոնշյալ քննարկման ժամանակ էլ ներքին համագործակցություն սկսելու նախաձեռնությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որին իրենց առաջարկներով միացան ներկա գտնվող մյուս հետազոտական կազմակերպությունները։ Մասնավորապես, բացի ՈւԿ փորձագիտական խորհրդի կամ ՈւԿ դաշինքի ձևավորումից, առաջարկվեց նաև մրցույթների անցկացման մեխանիզմը (օր. «Տարվա ՈւԿ», «Տարվա գաղափար» և այլն), տարեկան վարկանիշների

1 Կենտրոնի մասին մանրամասն տե ս www.azadliqciragi.org։

2 Տես http://sam.gov.az/sites/default/files/publications/analitik_baxis2.pdf

17

Դ.Գալստյան, ՎԳեղամյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

կազմումը, պետական մարմինների հետ երկխոսության ապահովումը և, վերջապես, «վերլուծական շուկայի» ստեղծումը։

Պետք է նշել, որ այս հանդիպման ընթացքում, բացի բուն ՈւԿ-ների ռազմավարական զարգացման շուրջ քննարկումներից, հատուկ ուշադրություն է դարձվել արցախյան հիմնահարցին, հայ-ադրբեջանական հակամարտությանը և Հայաստանի ու Հայության դեմ իրականացվող քարոզչական աշխատանքների կազմակերպմանը։

Արտաքին համագործակցություն

Ադրբեջանական ՈւԿ-ները համագործակցում են միջազգային տարբեր կառույցների, բանկերի, հիմնադրամների1, ինչպես նաև այլ երկրների կենտրոնների հետ։ Տարբեր երկրների հետ կապեր հաստատելու առումով հատկապես ակտիվ է Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը։ Կարճ ժամանակահատվածում այն կապեր է հաստատել Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի1 2, Վրաստանի, Լեհաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Նորվեգիայի և այլ երկրների ՈւԿ-ների հետ։ Այդ համագործակցությունն իրականացվում է համատեղ կազմակերպվող գիտական վերլուծական նախագծերի կոնֆերանսների, կլոր սեղանների, ՈւԿ-ների ղեկավարների և աշխատակիցների փոխայցելությունների, փորձի փոխանակման ձևերով։

Հատկապես ակտիվ համագործակցություն է ծավալվում Թուրքիայի առաջատար ՈւԿ-ների հետ։ Ադրբեջանական կենտրոնները կապեր են հաստատել Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TASAM), Միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների կազմակերպության (USAK), Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի (USAD), Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամի (SETA) հետ։ Մինչև 2008թ. բավական արդյունավետ էին նաև Թուրքիայի հայտնի կենտրոններից Եվրասիական ռազմավարական հետազոտությունների (ASAM), հետ կապերը3։ 2011թ. մարտի 7-

1 Համագործակցող կազմակերպությունների շարքում են Համաշխարհային բանկը, Զարգացման ասիական բանկը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Բաց հասարակության պաշտպանության հասարակական ասոցիացիան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Բաց հասարակության ինստիտուտը, «Եվրասիա» հիմնադրամը, Ջերման Մարշալի հիմնադրամը, Ջորջ Սորոսի հիմնադրամը և այլն։

2 2011թ. մարտի 14-ին Մոսկվայում համագործակցության հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (РИСИ) և Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջև։

3 Թուրքիայում հայտնի այս ռազմավարական կենտրոնը 2008թ. դադարեցրել է գործունեությունը ֆինանսական օժանդակությունից զրկվելու պատճառով, տե ս Սիմավորյան Արեստակես, Թուրքական վերլուծական կենտրոններ. տեսություն և արդիականություն, «Գլոբուս Ազգային անվտանգություն», 2009թ., #3, http://noravank.am/upload/pdf/3_globus_National.pdf:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Դ. Գալստյան, Վ Գեղամյան

ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Կարելի է ենթադրել, որ այս փաստը հավելյալ կապերի և ազդեցության հնարավորություն է ստեղծում թուրքական դիվանագիտական կորպուսի համար ազդելու ադրբեջանական վերլուծական կենտրոնի վրա։

Իր հերթին Սփյուռքի և լոբբիի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հանդես է եկել թյուրքական երկրների ՈւԿ-ների կոորդինացիայի նախաձեռնությամբ։ Անհրաժեշտ է նշել, որ այս կենտրոնը ստեղծել է նաև աշխարհի ադրբեջանցիների ինտելեկտուալ գործունեության վերաբերյալ ռեսուրսների բազա։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ադրբեջանական ՈւԿ-ների մի մասը, թուրքական նմանատիպ կառույցների ոճով, բավական մեծ ուշադրություն է հատկացնում «թյուրքական աշխարհի» խնդիրներին։ Նրանցից որոշներն իրենց կայքերում ունեն համապատասխան բաժիններ։

Ադրբեջանական որոշ կենտրոններ ընդգրկված են «Վերլուծական կենտրոնների թուրքական երկխոսություն» նախագծի մեջ, որը մեկնարկել է 2008թ. ապրիլին1։ Բացի այդ, ադրբեջանական ՈւԿ-ները մասնակցում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների ՈւԿ-ների ֆորումներին, ընդգրկված են PASOS անկախ ՈւԿ-ների ցանցում, եվրոպական «Ստոկ-հոլմ» ցանցում, Atlas Network-ում, Global Developed Network-ում։

Ադրբեջանական ՈւԿ-ները փորձում են հնարավորինս լայնացնել իրենց համագործակցության շրջանակները ներկա լինելով այս կամ այն կոնֆերանսին կամ իրենք են հանդես գալիս որպես հրավիրող կողմ։ Հաճախ այդ մասնակցության հիմնական նպատակն է լինում ևս մեկ անգամ խոսել արցախյան հակամարտության մասին և ներկայացնել այդ խնդրի վերաբերյալ ադրբեջանական տեսակետը։

0 0

Հետազոտական կենտրոններ,թե ՈւԿ-ներ

Չնայած Ադրբեջանում առաջին հետազոտական կենտրոնները ստեղծվել են դեռևս 1994-95թթ., սակայն դժվար է այդ կենտրոններն անվանել think tank-եր իրենց դասական իմաստով [2]։ Դասական ուղեղային կենտրոններին համապատասխանելու ճանապարհին ադրբեջանական ՈւԿ-ները դեռևս ունեն

1 2008թ. ապրիլի 7-12-ը 24 երկրների վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ հավաքվել էին Թուր-քիայում քննարկելու միջազգային և տարածաշրջանային խնդիրների դիտարկման, համագործակցության հաստատման և վերլուծական կենտրոնների հաղորդակցական ցանցի ստեղծման համար։

19

Դ.Գալստյան, ՎԳեղամյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

о

լուրջ խոչընդոտներ [1, էջ 5]: Արդյո ք ադրբեջանական ուղեղային կենտրոնները կարող են ազդել որոշումների կայացման վրա, որը հանդիսանում է ՈւԿ-ների գլխավոր ֆունկցիաներից մեկը։ Կարծում ենք այժմ դա անհնար է հաշվի առնելով Ադրբեջանի կառավարման ավտորիտար համակարգի հայտնի փաստերը։ Ադրբեջանական ՈւԿ-ների աշխատանքն ուղղորդվում է իշխանությունների հրահանգներով, և ավելի շուտ աշխատում է կառավարություն-ՈւԿ ուղիղ և միակողմանի կապը։ Տնտեսական հարցերով փորձագետ Զոհրապ Իսմայիլի խոսքերով Միլլի մեջլիսը գործնականում ամբողջովին կախված է գործադիր իշխանության կամքից, և եթե նույնիսկ ադրբեջանական ՈւԿ-ներին հաջողվի 30-40%-ով ազդել որոշումների ընդունման վրա, միևնույն է, կանցնեն այն որոշումները, որոնց նախաձեռնությունը պատկանում է գործադիր իշխանությանը1։

Մեկ այլ խնդիր է ֆինանսավորումը։ Որոշ բացառություններով ադրբեջանական կենտրոններն ունեն սահմանափակ նյութական ռեսուրսներ։ Հատկանշական է, որ ադրբեջանական փորձագիտական խմբերը հանդես են եկել առաջարկով ստեղծել ՈւԿ-ների աջակցման հիմնադրամ երկրում եղած համանման կառույցների նմանությամբ։ Այդպիսի կառույցներից է Ադրբեջանի նախագահին կից ԶԼՄ-ների զարգացման պետական աջակցության հիմնադրամը, որը բավական գումարներ է տրամադրում լրատվամիջոցներին իրենց նախագծերի իրականացման համար, սակայն հասկանալի է, որ դրանով բացառվում է անկախ լրագրության հնարավորությունը։ Այս պարագայում, կարելի է ենթադրել, թե ինչի կվերածվի ՈւԿ-ների աջակցման հիմնադրամը։

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական հետազոտական կենտրոնների ստեղծմանը ֆինանսական մեծ աջակցություն են ցուցաբերում օտարերկրյա կառավարությունները և ֆոնդերը։ Այդ օժանդակությունները մտնում են հիմնականում քաղաքացիական հասարակության ձևավորման ծրագրերի ձևա-չափի մեջ։ Այս մեխանիզմը ՈւԿ-ներին որոշակիորեն ազատ գործելու հնարավորություն է ընձեռում միաժամանակ չապահովելով լիարժեք անկախություն։ Այնինչ, անկախությունը ՈւԿ-ների արդյունավետ գործունեության համար նախապայման է, ինչը, մեր համոզմամբ, անհնար է ժամանակակից Ադրբեջանում։ Ադրբեջանական ՈւԿ-ների գործունեությունը վերահսկվում է վարչակարգի կողմից։ Ֆինանսավորում ստանալով պետությունից կամ որևէ կազմակերպությունից կենտրոնները ստիպված են լինում հետևել նրանց պահանջներին։ Բնականաբար, պետությանը սերտաճած իշխանությունը չի ֆինանսավորում սեփական շահերը չներկայացնող, այլընտրանքային հայացքներ ներկայացնող կենտրոններին։ Այս պայմաններում գրեթե անհնար

1 http://www.zerkalo.az/2009-08-22/politics/2062-thinktank-azerbaijan-center

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Դ. Գալստյան, Վ Գեղամյան

է խոսել անկախ, օբյեկտիվ և արդյունավետ ՈւԿ-ների մասին: Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտը, որի տնօրեն Լեյլա Յունուսովան Ադրբեջա-նում «ուղեղային կենտրոն» ստեղծելու նախաձեռնողներից էր, սկզբում բավական ակտիվ գործունեություն էր ծավալում, սակայն վերջին շրջանում պասիվ է գործում ֆինանսական սուղ միջոցների պատճառով։ Ֆինանսավորման բացակայությունը պայմանավորված է կենտրոնի և անձամբ Լեյլա Յունուսո-վայի կողմից պարբերաբար արվող հակաիշխանական հայտարարություններով1։ Հայտնի է, որ Յունուսովայի դեմ նույնիսկ դատական գործ է հարուցվել։

Հեռանկարներ

ռ ռ

Ինչ է սպասվում Ադրբեջանի հետազոտական կենտրոններին, ի նչ հեռանկարներ ունեն դրանք։ Վերջին շրջանում զգալի ակտիվություն է նկատվում. Ադրբեջանում մի շարք քայլեր են իրականացվում ժամանակի պահանջներին համապատասխանող ՈւԿ-ների ստեղծման ուղղությամբ։ Դրանցից կարելի է նշել 2009թ. USAID ծրագրի շրջանակներում ադրբեջանցի 8 պատվիրակների գործուղումը ԱՄՆ ամերիկյան կենտրոնների փորձն ու գործունեությունն ուսումնասիրելու նպատակով։ Բացի այդ, տարբեր երկրների կենտրոնների հետ երկարամյա համագործակցությունը նպաստում է ադրբեջանական ՈւԿ-ների զարգացմանը։

Հատկանշական է, որ 2011թ. տրվել է նոր էլեկտրոնային ուղեղային կենտրոնի (E-Think-tank) նախագծի մեկնարկը։ Այն իրականացնում են Ադրբեջանի Շրջանավարտների միությունը («Alumni Network» և Գերմանիայի Մարշալի հիմնադրամը։ Նախագծի նպատակն է հետազոտել ադրբեջանական հասարակության խնդիրների լուծման ուղիները և ստեղծել ՈւԿ։ Ընդ որում այս ծրագրում է ընդգրկված Ադնան Հաջիզադեն, որը 2009թ. քաղաքական այլախոհության համար ազատազրկված երկու ադրբեջանցի բլոգերներից մեկն է։

Մյուս կողմից ՈւԿ-ների համախմբմամբ շահագրգիռ է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Արդեն հիշատակել ենք 2010թ. Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Ուղեղային գրոհը 21-րդ դարում։ Խնդիրներ և գաղափարներ» կլոր սեղան-քննարկման մասին։ Այն նպատակ ուներ վեր հանել ուղեղային կենտրոնների իրական պատկերը, գնահատել եղած ինտելեկտու-ալ ռեսուրսները, իրենց «ուղեղային կենտրոններ» համարող կազմակերպությունների իրական գործունեությունը, համագործակցության մեխանիզմները, ՈւԿ-ների համաշխարհային վարկանիշային աղյուսակում տիրող իրավիճակը, փորձագիտական միջավայրը և այլ հարցեր։ Կլոր սեղան-քննարկմանը

1 Տե ս http://www.regnum.ru/news/1205850.html, http://www.radioazadlyg.org/content/article/2301396.html

21

Դ.Գալստյան, ՎԳեղամյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

մասնակցում էին Ադրբեջաեի մի շարք վերլուծական հետազոտական կազմակերպությունների ղեկավարներ1:

Այսպիսով, ադրբեջանական ՈւԿ-ների հետագա զարգացումները, ըստ մեզ, կարող են ընթանալ հետևյալ տարբերակներով: Առաջին տարբերակի համաձայն դրանք ի վերջո կկարողանան դառնալ բազմազան ֆինանսական աղբյուրներով ազատ կենտրոններ և նոր որակ կհաղորդեն Ադրբեջանի մտավոր արտադրանքին ու պետական կառավարմանը: Ըստ երկրորդի դրանք կդառնան պետական ֆինանսավորմամբ, բայց հիմնականում անկախ փորձագիտական կենտրոններ: Կամ էլ, երրորդ տարբերակի համաձայն, Ադրբեջանի իշխանությունները կսկսեն ավելի խիստ վերահսկել ինտելեկտուալ, վերլուծական հանրությանը, կդառնան «ինտելեկտուալ արտադրանքի» և թեմատիկ ուղղվածության հիմնական, եթե ոչ միակ «պատվիրատուն» ֆինանսավորելով միայն իշխանամետ կենտրոններին և գործունեության հնարավորությունից զրկելով անկախ կամ այլընտրանքային հայացքներ արտահայտողներին: Առաջին երկու տարբերակները ներկայիս ադրբեջանական ռեժիմի պայմաններում քիչ հավանական ենք համարում. առավել իրատեսական է երրորդ տարբերակը:

Մարտ, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Գագիկ Հարությունյան, «Ուղեղային կենտրոնները» և ազգային անվտանգությունը, «21-րդ ԴԱՐ», # 1 (35), 2011:

2. Դիանա Գալստյան, Արաքս Փաշայան, «Ադրբեջանի որոշ հետազոտական կենտրոնների գործունեությունը», «Գլոբուս Ազգային անվտանգություն», 5 (9), 2009:

3. Акопян О.А., Ведущие мировые фабрики мысли сегодня: новые смыслы на службе государства, http://www.nirsi.ru/analitic/expmaterials/World_Think_Tanks.pdf

4. Акопян О.А, Зарубежные партийные фабрики мысли: технологии и методы работы,http://www.kш:s.apmc.m/analitic/expmaterials/World_Thտk_Tanks_method. pdf

1 Տե ս http://sam.gov.az/sites/default/files/publications/analitik_baxis2.pdf:

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Դ. Գալստյան, Վ Գեղամյան

НОВЫЕ РЕАЛИИ В СФЕРЕ

ИССЛЕДОВАТЕЛЬСКИХ ЦЕНТРОВ АЗЕРБАЙДЖАНА

Диана Галстян, Варужан Гегамян

Резюме

Аналитические центры в Азербайджане в плане организационной формы представляют собой исследовательско-образовательные институты академического толка, а также общественные организации и центры, сформированные при госструктурах. В целом, основными транспарентными направлениями их деятельности являются вопросы экономики, международных отношений, пропаганды (антиармянской), турецкого мира и внутренней политики.

Среди этих центров есть и такие, которые претендуют на дальнейшее преобразование в «мозговые центры», хотя пока не являются таковыми из-за отсутствия условий, необходимых для деятельности «мозговых центров».

Тем не менее примечательна активность, наблюдаемая в этой сфере в последнее время: азербайджанские центры принимают участие в международных конференциях, часто выступают с организационными инициативами, сотрудничают с аналогичными центрами из других стран, нередки взаимные визиты. Кроме того, в последнее время государство предпринимает определенные шаги по формированию внутреннего сотрудничества между центрами. Успешная реализация этих шагов может обеспечить новое качество развитию азербайджанских центров.

23

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.