Научная статья на тему '«Ուղեղային կենտրոնները» Իսրայելում. Ազգային Եվ ցանցային կառույցների համադրություն'

«Ուղեղային կենտրոնները» Իսրայելում. Ազգային Եվ ցանցային կառույցների համադրություն Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
152
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սևակ Սարուխանյան

Իսրայելը, որը վերջին մի քանի տասնամյակներին Մերձավոր Արևելքի ամենա-զարգացած հզոր պետությունն է, ազգային պետության կերտման պահպան-ման բարդ ճանապարհ է անցել։ Որպես ազգային պետության մրցունակությանապահովման մեթոդ` Իսրայելը կարողացել է ոչ միայն տեղայնացնել համաշ-խարհային քաղաքակրթության ձեռքբերումները՝ արևմտյան արժեհամակարգի,կրթական, ֆինանսական, ռազմական ինստիտուտների մասամբ կրկնօրինակ-ման միջոցով, այլև ստեղծել է սեփական, ուրույն ինստիտուտներ համակար-գեր՝ հիմնված ազգային, համայնքային միջազգային փորձի, շահերի համադր-ման, ազգային կազմակերպման սկզբունքների վրա։Այդօրինակ ինստիտուտների օրինակ են «ուղեղային կենտրոնները», որոնքաշխատում են ազգային անվտանգության (ռազմական, քաղաքական, տեղե-կատվական, տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտները ներառող)սպասարկման ուղղությամբ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

«

Исследование израильских центров, занимающихся стратегическими исследованиями, показывает, что они основаны на сочетании интеллектуальных ресурсов Израиля и еврейских общин в мире. Такое сочетание позволяет, пожалуй, наилучшим образом интегрировать научно-исследовательский потенциал двух частей Еврейства и создать систему «мозговых центров», адекватных современному миру. С другой стороны, связанные с еврейскими общинами зарубежные «мозговые центры» принимают активное участие в лоббировании интересов Израиля не только в экспертном сообществе и информационном пространстве разных стран, но и в политических процессах. Характер и структура организации исследовательской работы в израильских и связанных с еврейскими общинами «мозговых центрах» показывает их актуальность также для Армении и Армянства, которые во многих смыслах существуют в тех же измерениях, что и государство Израиль и мировое Еврейство.

Текст научной работы на тему ««Ուղեղային կենտրոնները» Իսրայելում. Ազգային Եվ ցանցային կառույցների համադրություն»

«ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ» ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սևակ Սարուխանյան'

Իսրայելը, որը վերջին մի քանի տասնամյակներին Մերձավոր Արևելքի ամենա-զարգացած և հզոր պետությունն է, ազգային պետության կերտման և պահպանման բարդ ճանապարհ է անցել։ Որպես ազգային պետության մրցունակության ապահովման մեթոդ' Իսրայելը կարողացել է ոչ միայն տեղայնացնել համաշխարհային քաղաքակրթության ձեռքբերումները արևմտյան արժեհամակարգի, կրթական, ֆինանսական, ռազմական ինստիտուտների մասամբ կրկնօրինակման միջոցով, այլև ստեղծել է սեփական, ուրույն ինստիտուտներ և համակարգեր հիմնված ազգային, համայնքային և միջազգային փորձի, շահերի համադրման, ազգային կազմակերպման սկզբունքների վրա։

Այդօրինակ ինստիտուտների օրինակ են «ուղեղային կենտրոնները», որոնք աշխատում են ազգային անվտանգության (ռազմական, քաղաքական, տեղեկատվական, տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտները ներառող) սպասարկման ուղղությամբ։

Իսրայելական գիտական և հետազոտական համակարգի ուրույնությունը միայն այն չէ, որ «անապատային պայմաններում» (հաշվի առնելով այն, որ հենց Նեգեի անապատում են գտնվում իսրայելական գիտական խոշոր կառույցներից շատերը, այս արտահայտությունը կարելի է նաև ուղղակի իմաստով օգտագործեի կարճ ժամանակահատվածում* 1 ստեղծվել է աշխարհի ամենամրցունակ գիտատեխնիկական համակարգերից մեկը, այլև այն, որ հրեական պետությունը կարողացել է ազգային գիտական համակարգը համաշխարհայինին ինտեգրել այնպիսի մեթոդներով, որ վերջինս սպասարկի առաջինին, այլ ոչ թե հակառակը: Սա կարևոր հատկություն է, առանց որի' հնարավոր չէին լինի այն արդյունքները, որոնք արձանագրել է թե' իսրայելական պետությունը և թե' իսրայելական գիտակրթական համակարգը: Այս հատկության կամ ավելի ճիշտ երևույթի մասին մանրամասն կխոսենք իսրայելական «ուղեղային կենտրոնների» օրինակով: Նշենք, որ իսրայելական

* «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու:

1 Իսրայել պետության ստեղծումից մինչև իսրայելական միջուկային զենքի ստեղծումն անցել է 20 տարուց պակաս ժամանակ:

55

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

«ուղեղային կենտրոնների» (լայն իմաստով' նաև հետազոտական ինստիտուտների) ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն որպես առանձին տեսական խնդիր, այլև կիրառական հարթությունում անհրաժեշտ և օգտակար է Հայաստանի և Հայության համար։ Սա բացատրվում է մի քանի հիմնական հանգամանքով։

Աոաջին, գիտական և կրթական համակարգի կազմակերպումն Իսրայելում տեղի է ունենում' հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայել պետությունում բնակվում է համաշխարհային հրեության միայն փոքր հատվածը: Սա բերում է աշխատանքների կազմակերպման հատուկ մեթոդաբանության, որն ընդգրկում է արտերկրի հրեաների գիտական, մասնագիտական և կազմակերպչական ռեսուրսները, թույլ է տալիս դրանք ուղղել ազգային շահերի սպասարկմանը: Նման խնդրի առաջ է, մասամբ, կանգնած նաև Հայաստանը, որում նույնպես բնակվում է Հայության միայն մեկ հատվածը, որն առանց Հայության ռեսուրսների մոբիլիզացման բավարար միջոցներ չունի ազգային շահերին առնչվող հարցերի ամբողջական ուսումնասիրության, հիմնա-խնդիրների լուծման եղանակների մշակման և դրանց կիրառման համար:

Երկրորդ. բուն Իսրայելի և արտասահմանում գործող, սակայն Իսրայելի հետ անմիջական կապ ունեցող որոշ «ուղեղային կենտրոնները» նաև իսրայելական շահերի լոբբիզմի կառույցներ են: Ստորև կանդրադառնանք այս խնդ-րին, իսկ այստեղ նշենք, որ ԱՄՆ-ում իսրայելամետ որոշումների ընդունման գործում բուն համայնքային և լոբբիստական կառույցների կողքին մեծ աշխատանք են տանում կանոնադրորեն անկախ, սակայն միևնույն ժամանակ Իսրայելի հետ անմիջականորեն կապված ամերիկյան «ուղեղային կենտրոնները»: Երևույթ, ինչը բացակայում է հայ համայնքային կյանքում և որի կիրառումը կարող է բարձրացնել, ասենք, ամերիկահայ կառույցների հայանպաստ գործունեության արդյունավետությունը: Վերջինս այսօր ընդհանուր առմամբ կենտրոնացված է ընտրություններում այս կամ այն հայամետ գործչի թեկնածության պաշտպանության և լոբբիստական ընկերությունների ծառայություններից օգտվելու վրա:

Երրորդ, բուն Իսրայելի տարածաշրջանային և ազգային կյանքում հետազոտական հաստատությունների դերը բավական մեծ է: Հենց հետազոտական կառույցներում են մշակվում Իսրայելի ներքին և արտաքին քաղաքականության հիմնադրույթները: Սա կարևոր խնդիր է' անմիջականորեն կապված Հայաստանի և Հայության շահերի հետ, քանի որ Իսրայելի «ուղեղային կենտրոններում» է նաև ձևավորվում Իսրայել պետության քաղաքականությունը.

ա) Երուսաղեմի հնարավոր կիսման հարցում, ինչն անմիջականորեն առնչվելու է տեղի հայ բնակչության շահերի և հայոց ազգային հարստությունների պահպանման խնդրին:

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ս. Սարուխաեյաե

բ) Հարավային Կովկասում, որտեղ Իսրայելն ունի սեփական շահեր, շատ հաճախ հակառակ հայկական շահերի։

Չորրորդ, հայ-իսրայելական հարաբերությունները, որոնք այսօր գտնվում են անբավարար վիճակում և չեն կարող գոհացնել ոչ հայկական, ոչ էլ իսրայելական կողմին, օբյեկտիվորեն և, հավանաբար, մոտ ապագայում կարգավորման փուլ են մտնելու։ Այս փուլի ընթացքը, բնույթը և արդյունավետությունը կապված են լինելու նաև այն հանգամանքի հետ, թե որքանով դրանցով հետաքրքրված և ընդգրկված կլինեն իսրայելական և նաև հայկական հետազոտական հաստատությունները։ Միևնույն ժամանակ, հայ-իս-րայելական երկխոսության հնարավոր ակտիվացումը կարող է բերել ամերիկյան «ուղեղային կենտրոնների» հետ հայաստանյան կապերի պոտենցիալ ակտիվացման, ինչը կարող է դրական լիցք հաղորդել Հայաստանին վերաբերող քննարկումներին և որոշումների ընդունման գործընթացին։

1. Իսրայել պետության «ուղեղային կենտյանները»

Ժամանակակից Իսրայելում գործում է ավելի քան 200 կազմակերպություն, որոնք զբաղվում են ռազմավարական հետազոտություններով։ Դրանց գրեթե կեսը հասարակական կազմակերպություններ են, որոնց մեծ մասը կամ քաղաքականապես բավական անգաժավորված է, կամ էլ բաղկացած է երկու կամ երեք աշխատակիցներից։ Մնացած կազմակերպությունները հիմնականում գործում են համալսարաններին կից և գաղափարական տեսանկյունից համահունչ են այդ համալսարանների գաղափարախոսությանը։ Այսպես, օրինակ, Թել Ավիվի ազատական համալսարանին կից գործող Մոշե Դայաեի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ուսումնասիրության կենտրոնը հիմնականում լիբերալ աշխարհայացք ունեցող հաստատություն է, իսկ Բար-Իլանի պահպանողական համալսարանի Բեզին-Սադաթի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը պահպանողական և սիոնիստական գաղափարախոսության վրա հիմնված կառույց է։

Այս օրինաչափությունն ընդհանրական է համալսարաններին կից գործող գրեթե բոլոր կենտրոնների համար և ամենևին արհեստածին չէ։ Այս օրինաչափությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համալսարանական «ուղեղային կենտրոնները» ստեղծվում են հենց համալսարանների կողմից, իսկ դրանցում աշխատող հետազոտողները տվյալ բուհի հաստիքային աշխատողներ են, հիմնականում' պրոֆեսորներ։ Նրանք, փաստորեն, «ուղեղային կենտրոններ» են բերում իրենց բուհերում իշխող և իրենց պաշտպանած քաղաքական և անգամ կրոնական գաղափարները։ Իսրայելական որոշ վեր-լուծաբանների, օրինակ Մայքլ Վայսի կարծիքով, այս երևույթն ինքնըստինքյան բացասաբար է ազդում թե' համալսարանների և թե' հետազոտական

57

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

կեետրոեեերի գործունեության վրա. «այն ստեղծում է փակ շրջան, որում գաղափարը մտնում է հետազոտական կենտրոն, ավելի է «գաղափարայեաց-վում» և վերադառնում է ուսումնական գործընթաց' այն դարձնելով կամ հետադիմական, կամ էլ, լավագույն դեպքում, անհետաքրքիր»: Փաստորեն, խոսքը հետազոտական կեետրոեեերի գաղափարական «պահպանողականության» և ոչդիեամիկությաե մասին է. կենտրոնները պահպանում եե այն (մի դեպքում ազատականը, մյուսում պահպանողականը կամ կրոնականը), ինչն արդեն առկա է:

Վայսի գնահատականը թեև բավական հնչեղ է և արտացոլում է համալսարանական «ուղեղային կեետրոեեերի» գործունեության բնույթը, սակայն, մեր խորին համոզմամբ, պարունակում է որոշակի մեթոդաբանական սխալ: Այն է չի կարելի վերը նշված «փակ շրջանը» կամ «գաղափարացումը» ստորադասել դիեամիկությաեը: Դժվար թե որևէ մեկը կարողանա միանշանակ ասել, թե որն է համալսարանների կամ ազգային պետության համար ավելի կարևոր «պահպանողականությունը» կրթությունում և հումանիտար մտքի գառ ռ

ղափարայեությո ւեը, թե դրանց դինամիկ և որոշ առումներով աեկառավա-րելի զարգացումն ու ձևափոխումը: Երկու տարբերակներն ունեն դրական և բացասական կողմեր: Սակայն իսրայելական մոդելը, մեր կարծիքով, հիմնված է երկու տարբերակների դրական կողմերի օգտագործման վրա: Համալսարանները, չխրախուսելով ընդհանուր գաղափարական գծից շեղվելը, կրթական գործընթացը դարձնում եե պահպանողական: Սակայն բուն իսրայելական համալսարանները գաղափարական տեսանկյունից բացարձակ նման չեն միմյանց. Թել Ավիվի համալսարանն ազատական բուհ է, Բար Իլաեիեը պահպանողական, Երուսաղեմիեը «կենտրոնամետ»: Նրանցից յուրաքանչյուրը,

«պահպանելով» իրեեը, պահպանում է իսրայելական կրթության, հասարակական մտքի և որպես արդյունք հասարակության գաղափարական բազմազանությունը, այն համարժեք դարձնում աշխարհին և ժամանակակից քաղաքակրթությանը-.

Այս երևույթը, մեր համոզմամբ, դրական կարելի համարել: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ այն, իր հերթին, հնարավորություն չի տալիս իսրայելական համալսարաններին կից գործող «ուղեղային կենտրոններին» հանդես գալ որպես «ազատ մտքի» կենտրոններ, ինչն անհրաժեշտ է միջազգային նշանակության և արտերկրում հեղինակություն վայելող հետազոտություններ իրականացնելու համար:

Այդ պատճառով Իսրայելի տարածքում գործող ամեեաազդեցիկ «ուղեղային կենտրոնները», բացառությամբ Երուսաղեմի հրեական համալսարանին կից գործող Լեոեարդ Դևիսի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտի, որը հիմնականում պատրաստում է դիվանագիտական կադրեր

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ս. Սարուխաեյաե

և սպասարկում Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը, ինտեգրված չեն բուհական համակարգին։

Իսրայելի ոչհամալսարանական «ուղեղային կենտրոնների» հիմնական նպատակներն ու գործառույթներն են.

1. Ազգային կառույցներին հետազոտական աշխատանքներով ու մշակումներով ապահովելը, ազգային անվտանգության ռազմական և հետախուզական ոլորտներին հետազոտական աշխատանքներով ապահովելը:

2. Իսրայել-հրեական սփյուռք կապերի ամրապնդումը:

3. Տեղեկատվական դաշտում ակտիվ անուղղակի քարոզչությունը:

4. Արտասահմանյան վերլուծական և հետազոտական կառույցների հետ համագործակցության զարգացումը:

5. Հակասեմիթական դրսևորումների աղբյուրների ուսումնասիրությունը, դրանց նկատմամբ տեղեկատվական, ինչպես նաև գործնական քաղաքականության ոլորտում հակաքայլերի մշակումը, դրանք պետական կառույցներին ներկայացնելը և մասամբ իրականացնելը։

Նշենք, որ իսրայելական ազդեցիկ և մեծ կենտրոնները զբաղվում են ոչ թե վերը նշված բոլոր գործառույթներով միաժամանակ, այլ ամեն մեկն ունի իր աշխատանքների հատուկ ուղղվածությունը։ Ստորև անդրադառնանք հիմնական իսրայելական «ուղեղային կենտրոններին» և դրանց գործառույթներին։

Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտ - ՌՀԱԻ (Թել Ավիվ). Իսրայելի խոշորագույն «ուղեղային կենտրոնն» է, որը գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում հիմնականում զբաղվել և զբաղվում է Իսրայելի ներքին զարգացման հիմնախնդիրներով։ Դրանք ներառում են հա-սարակական-քաղաքական, սոցիալական, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացները։ 2006-ին, երբ ինստիտուտի ղեկավարությունը որոշում ընդունեց լայնացնել հետազոտությունների ուղղվածությունը, ինստիտուտը դարձնելով ամերիկյան տիպի ռազմավարական հետազոտությունների կենտրոն ուսումնասիրության տարբեր ոլորտներ ներառելով, ՌՀԱԻ֊ն փորձ արեց ակտիվացնել իր համար մինչ այդ երկրորդային նշանակություն ունեցող հետազոտությունները տարածաշրջանային անվտանգության հարցերի ոլորտում։ Սակայն փորձը հաջողությամբ չավարտվեց, ինչի արդյունքում արդեն 2008-ին երկար բանակցություններից հետո ինստիտուտն իրեն միացրեց Թել Ավիվի համալսարանին կից գործող Յաֆֆեի անվան ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որը մասնագիտանում էր տարածաշրջանային ռազմաքաղաքական հարցերի ուսումնասիրության մեջ հրատարակելով «Մերձավոր Արևելբի ռազմական հավասարակշռությունը» հայտնի տարեգիրքը։ Արդյունքում' այսօր ՌՀԱԻ֊ն դարձել է խոշոր հետազոտական կա-

59

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

ռույց, որը զբաղվում է իսրայելական ազգային կառույցներին հետազոտական աշխատանքներով ու մշակումներով ապահովելով, ազգային անվտանգության ռազմական ոլորտներին առնչվող հետազոտություններով։

Մյուս ազդեցիկ իսրայելական «ուղեղային կենտրոնը» Հերցլիայի միջ-դիսցիպլինար կենտրոնի Ահաբեկչության դեմ պայքարի ինստիտուտն (ԱԴՊԻ) է: Այն հետախուզության և ազգային անվտանգության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող կառույց է, որի աշխատակիցների մեծ մասը Մոսադի նախկին սպաներ են։ ԱԴՊԻ ներկայիս նախագահն է 1989-1996թթ. Մոսադը ղեկավարած գեներալ Շհաբթահ Շավիթը։ Ինստիտուտն իր հետազոտություններով սպասարկում է իսրայելական հետախուզությանը, Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին, Քնեսետի Արտաքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովին և անգամ մասնավոր կառույցներին1։ Այն բավական ակտիվ գործունեություն է ծավալել նաև արտաքին կապերի ուղղությամբ, համագործակցում է մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների և փորձագետների հետ, ակտիվորեն կապված լինելով կառավարության հետ' կազմակերպված ձևով իրականացնում է նաև «public diplomacy» բնույթի գործառույթներ, ապահովում է Իսրայելի կառավարության կապն արտասահմանյան կենտրոնների և մասնագետների հետ։ ԱԴՊԻ-ն բավական սերտ կապեր ունի թուրքական հետազոտական կենտրոնների հետ, համագործակցում էր թուրքական Գլխավոր շտաբի հետ ակտիվ կապեր ունեցող «Ասան» կենտրոնի հետ, որը փակվել է 2008թ.։

Ազգային անվտանգության գաղափարական ոլորտի ուսումնասիրությամբ և մշակումներով է զբաղվում մեկ այլ խոշոր հաստատություն Երուսա֊ դեմի հասարակական հետազոտությունների կենտրոնը. Այն ֆինանսավորվում է մասնավոր հատվածից, ղեկավարվում է Իսրայելի զինված ուժերի պաշտոնաթող սպաների կողմից, անմիջականորեն կապված է Իսրայելի բանակի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մոշե Յաալոնի հետ, որը դեռ ակտիվ դեր է խաղում իսրայելական հասարակական-քաղաքական կյանքում և մեծ հեղինակություն ունի բնակչության շրջանում։ Ինչպես նշված է կենտրոնի պաշտոնական կայքում, «գաղափարների պատերազմի» ժամանակաշրջանում միայն բանակը չէ, որ պետք է ապահովի Իսրայելի որպես հրեական պետության, գոյության իրավունքը։ Հակահրեական գործողություններն ընթանում են ոչ թե ռազմի դաշտում, այլ արտասահմանյան համալսարաններում, լրատվամիջոցներում և ՀԿ-ներում։ Հենց այս գործողությունների ուսումնասիրությամբ, կանխարգելման մեխանիզմների մշակումներով է զբաղվում Երուսաղեմի հասարակական հետազոտությունների կենտրոնը: Նշենք, որ

1 Խոսքը տարածաշրջանային ներդրումների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում գործող բիզնես կառույցներին խորհրդատվական ծառայությունների մատուցման մասին է։

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ս. Սարուխաեյաե

այե սերտ կապեր ուեի զինված ուժերի ստորաբաժանումների հետ, երաեց սպասարկում է արդի գործըեթացեերիե եվիրված վերլուծություեեերով:

Տետեսակաե և ֆիեաեսակաե ոլորտեերում ռազմավարակաե հետազո-տություեեերով է զբաղվում Իսրայելի ուսումեասիրությաե Երուսաղեմի կեետրոեը, որը ստեղծվել է մի շարք իսրայելակաե բաեկերի և ֆիեաեսակաե կազմակերպություեեերի աեմիջակաե մասեակցությամբ (Bank Hapoalim, Discount Bank, Bank of Jerusalem, Jerusalem Foundation, Tenram Investments)՛ Կեետրոեի ուսումեասիրություեեերի հիմեակաե ուղղություեեերե եե տետեսակաե հիմեարար զարգացումը, սոցիալակաե համակարգի կայուեությաե ապահովմաե խեդիրը և «ազգայիե մրցուեակությաե առավելություեեերի պահպաեումը»: Հաստատություեե ակտիվ գործուեեություե է ծավալել Իսրայելում, ֆիեաեսավորում է տարբեր հետազոտակաե ծրագրեր համալսա-րաեեերում, վերլուծություեեերով է սպասարկում եաև մի շարք միջազգայիե ֆիեաեսակաե հաստատություեեերի1:

Քաղաքակաե սիոեիզմի, հրեակաեությաե և մասամբ պատմափիլիսո-փայակաե հարցերի ուսումեասիրությամբ եե զբաղվում երկու այլ մեծ և պահ-պաեողակաե շրջաեեերում ազդեցիկ հաստատություեեեր Շալեմի կեետրոեը և Քաղաքակաե հետազոտություեեերի Արիելի կեետրոեը-. Առաջիեե ակտիվ գործուեեություե է ծավալել Իսրայելի եերսում (կազմակերպում է բարձր մակարդակի կոեֆերաեսեեր, հրատարակում է գիտակաե և վերլուծակաե եյութեր), երկրորդը արմատակաե դիրքերից հետազոտում և քեեադատում է ԱՄՆ, իեչպես կեետրոեե է եշում, «այսպես կոչված իսրայելամետ» կառույցեե-րը' մեղադրելով երաեց հակաիսրայելակաե գործուեեությաե մեջ- Քեեադա-տությաե թիրախ եե հաեդիսաեում եաև ամերիկյաե այե «ուղեղայիե կեետրոե-եերը», որոեք իսրայելամետ քաղաքակաեություե եե որդեգրել կապված լիեելով ամերիկյաե հրեակաե համայեքի և իսրայելակաե կառույցեերի հետ-Սրաեք եե այե հիմեակաե իսրայելակաե «ուղեղայիե կեետրոեեերը», որոեք լուրջ ազդեցություե ուեեե իսրայելյաե գործըեթացեերի վրա- Սակայե պետք է եշել, որ այս ազդեցություեը չի կարող համեմատվել ամերիկյաե կամ բրիտաեակաե «ուղեղայիե կեետրոեեերի» համապատասխաեաբար ամերիկյաե և բրիտաեակաե գործերի վրա ուեեցած ազդեցությաե հետ- Այս տեսակետից տեղիե է բերել երկու մասեագիտակաե գեահատակաե տրված իսրայելակաե «ուղեղայիե կեետրոեեերիե» իսրայելցի մասեագետեերի կողմից՛

1 Կեետրոեը ժամաեակիե զբաղվել է Երուսաղեմի հրեակաե և արաբակաե մասերի կիսմաե հարցով, ուսումեասիրել եմաե հեռաեկարի հեարավոր ազդեցություեը քաղաքի ապագայի վրա- Համաձայե հետազո-տությաե, հայկակաե թաղամասի արաբակաե մասում հայտեվելու կամ դրա արաբակաե և հրեակաե մասերի միջև արհեստակաե կիսմաե դեպքում թաղամասե ամբողջությամբ և հաշված տարիեերի ըեթացքում կհայաթափվի-

61

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

ԵֆրաիմԻեբար, Բեգիե-Սադաթի ռազմավարական հետազոտությունների կեետրոեի տնօրեն. «Դժվար թե երբևէ լինենք այնպես հաջողակ և ազդեցիկ, ինչպես ամերիկացիներն եե: Մեեք չուեեեք American Enterprise Institute, այե պարզապես չկա: Միգուցե «Շալեմե» ամեեամոտե է երաե, սակայն մեկ՜մեկ զարմանում ես, թեիեչքաե է այե հեռու իսրայելական իրականությունից»1-.

Բարի Ռուբիե, Հերցլիայի միջդիսցիպլիեար կեետրոե. « Այնպես չէ, որ Լի֊ քուդը կամ Աշխատավորական կուսակցությունը գա հետազոտական կեետրոե և ասի. «Տվեք մեզ խորհուրդ»: Քաղաքական կուսակցություններն «ուղեղային կենտրոնների» հետ չեե խորհրդակցում, սակայն քաղաքացիական ծաոայողեերե ու պետական այրերը կարող եե խորհրդակցել: Մեզ մոտ բրիտանական մոդելի, որտեղ Պահպանողական և Լեյբորիստական կուսակցություններն ուեեե իրեեց սեփական «ուղեղային կենտրոնները», հակառակ մոդելն է»:

Այս երկու գեահատակաեեերը կարևոր փաստ եե արձանագրում. իսրայելական «ուղեղային կեետրոեեերե» ապակուսակցակաե եե և փորձում եե ներքաղաքական պայքարում ակտիվ դերակատարում չունենալ: Դրանք միայն սպասարկում եե պետական կառույցներին, աեկախ այե հանգամանքից, թե որ կուսակցության կողմից եե կոնկրետ պահիե սպասարկում: Այս հաեգամաեքը թյուր տպավորություն է ստեղծում, թե իսրայելական «ուղեղային կեետրոեեերե» այեքաե էլ լուրջ չեե, իեչը պայմանավորված է երանով, որ քաղաքական կուսակցություեեերիե չսպասարկելով' այս կեետրոեեերը պարզապես հաճախ դուրս եե մնում տեղեկատվական դաշտից, որտեղ երևալու հաճախականությունից է մեծ մասամբ կախված, թե հասարակությունն իեչ գնահատական կտա այս կամ այե հաստատության կամ անհատի իրական ազդեցության մակարդակին:

Այս հաեգամաեքե իսրայելական «ուղեղային կեետրոեեերը» լրջորեն տարբերում է ամերիկյան նմանատիպ հաստատություններից, որոնք ուղղակի կամ անուղղակի սպասարկում եե ամերիկյան երկու հիմնական կուսակցություեեերիե, կամ էլ այե շրջանակներին, որոնք ցանկանում եե ազդել այդ կուսակցությունների և, հետևաբար, ներքաղաքական գործընթացների վրա. Այս վերջին հաեգամաեքե է, ըստ մեզ, բերել երաե, որ իսրայելական իշխանությունները մեծ պատ եե կառուցել «ուղեղային կենտրոնների» և քաղաքական կուսակցությունների միջև, որով զրկել եե «ուղեղային կենտրոնների» իսրայել-ցի և արտասահմանցի ֆիեաեսավորողեերիե քաղաքական կուսակցությունների, այսինքն' ազգային անվտանգության կարևորագույն մաս հանդիսացող ներքաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից դրանով իսկ ապահովելով սեփական սուվերենությունը:

1 Hannah Elka Meyers, Does Israel Need Think Tanks? - Middle East Quarterly - Winter 2009, p. 41.

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ս. Սարուխաեյաե

2. Հրեական ուղեղային կենտրոնները»

Որ «ուղեղային կենտրոնները» կարող են ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա, Իսրայելի համար ակնհայտ է։ Այս սկզբունքը հաշվի առնելով են գործում ամերիկյան «հրեամետ» և «իսրայելամետ» կառույցներն ու խմբերը։ Դրանց գործունեության արդյունքում ստեղծվել է «Իսրայելի շահեր֊ամերիկյան ուղեղային կենտրոններ» ակտիվ կապերի համակարգ, ինչն ապահովում է թե' Իսրայելի համար ժամանակակից և մասնագիտական բարձրորակ հետազոտությունների իրականացում ամերիկյան «ուղեղային կենտրոնների» կողմից, թե' աջակցություն Իսրայելին ձեռնտու քաղաքական և տնտեսական որոշումների և տեսակետների առաջմղմանը ամերիկյան գործադիր ու օրենսդիր իշխանության օղակներում, լրատվամիջոցներում։ Իսրայելի և ԱՄՆ հրեական համայնքի հետ կապ ունեցող ամերիկյան «ուղեղային կենտրոնները» խոշոր լոբբիստական կառույցներ են, առանց որոնց Իսրայելն ամերիկյան քաղաքական և հասարակական դաշտում չէր ունենա այն աջակցությունը, որն այն ունի այսօր։

Իսրայելի հետ անմիջականորեն կապ ունեցող ամենաակտիվ ամերիկյան «ուղեղային կենտրոններն» են.

• Ամերիկյան գործարարության ինստիտուտը - American Enterprise Institute

• Հադսոնի ինստիտուտը – Hudson Institute

• Անվտանգության քաղաքականության կենտրոնը - Center for Security Policy

• Ազգային անվտանգության գործերի հրեական ինստիտուտը - Jewish Institute for National Security Affairs

• Մերձավոր Արևելքի ֆորումը – Middle East Forum

• Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը - The Foundation for Defense of Democracies

• Իսրայելական շահերի պաշտպանության տեսանկյունից ամենակարևոր դեր խաղացող Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտը - Washington Institute for Near East Policy.

Վերջինս Մերձավոր Արևելքի հարցերով զբաղվող ամերիկյան ամենա-հեղինակավոր կազմակերպությունն է, որի փորձագետների վերլուծություններն ու հարցազրույցներն ամենաշատն են հայտնվում ամերիկյան լրատվամիջոցներում։ Միևնույն ժամանակ, ըստ տեսակարար կշռի, ինստիտուտի փորձագետներն ամենից հաճախ են հրավիրվում ամերիկյան Կոնգրես և Սենատ Մերձավոր Արևելքի հարցերին նվիրված լսումներին մասնակցելու։

63

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Մերձավոր Արևելքի քաղաքականության իեստիտուտը, որե ստեղծվել է 1985թ. հրեամետ կոռույցեերի կողմից, ուղղակիորեն կառավարվել և կառավարվում է ԱՄՆ հրեակաե համայեքի եերկայացուցիչեերի կողմից: Իեստի-տուտի հիմեադիր տեօրեեե է Մարտիե Իեդիկը, որը միեչև իեստիտուտի հիմ-եադրումը ղեկավարել է լոբբիստակաե գործուեեությամբ զբաղվող Ամերիկայի Հրեակաե հարցերով կոմիտեե (American Israel Public Affairs Committee): 1985-ից իեստիտուտի ազդեցություեը Միացյալ Նահաեգեերում միայե աճել է: Իեչպես հեղիեակավոր Le Monde diplomatique-ի համարեերից մեկում եշում է Ջոլ Բեյեիեը, իեստիտուտի ազդեցություեը կտրուկ աճեց և դարձավ որոշիչ արդեե իսկ Բ.Քլիեթոեի վարչակազմի օրոք1: Հրեամետ կազմակերպությաե ազդեցությաե բարձրակետը դարձավ Մարտիե Իեդիկի եշաեակումը Իսրայելում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպաե: Փաստորեե, այս եշաեակումով ամերիկյաե շահերի եերկայացուցիչե Իսրայելում դարձավ Իսրայելի շահերը ԱՄՆ-ումեերկայացեող կառույցի ղեկավարը.

Մերձավոր Արևելքի քաղաքակաեությաե իեստիտուտը փոխեախագահ Չեյեիի հետ կապերի շեորհիվ պահպաեեց և ամրապեդեց իր դերը Բուշ-կրտսերի վարչակազմում, իսկ այսօր իեստիտուտի եախկիե վարչությաե պետ Դ.Ռոսը Պարսից ծոցի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ եերկայացուցիչե է: Իեստիտուտի մեկ այլ աշխատակից' Մ.Էյզեեշտատը, ամերիկյաե Կոեգրեսի խորհրդակաեե է Մերձավոր Արևելքի հարցերով, կազմակերպում է տարածաշրջաեիե առեչվող բոլոր լսումեերը, ըետրում համապատասխաե փորձագետեերի և կազմում «քաղաքակաեությաե առաջարկություեեեր».

Մերձավոր Արևելքի քաղաքակաեությաե իեստիտուտիե մաերամասե աեդրադառեալը պատահակաե չէ. Այս կառույցի օրիեակով մեեք կարող եե առաեց վերապահությաե ասել, որ իսրայելակաե «ուղեղայիե կեետրոեեերի» մաս եե կազմում Իսրայելի տարածքից դուրս գտեվող ազդեցիկ մի շարք կեետ-րոեեեր, որոեք կարողաեում եե ակտիվ մասեակցություե ուեեեալ միջազգայիե հարաբերություեեերում ու քաղաքակաեություեում ապահովելով իսրայելակաե շահերը, իեչը բեորոշ է միայե Իսրայելիե. Նույե ԱՄՆ տարածքում գործող հայկակաե, հուեակաե, իտալակաե համայեքայիե և ազգայիե կառույցեերե իրեեց լոբբիստակաե գործուեեությաե մեջ ամբողջովիե աետեսում եե վերլու-ծակաե և հետազոտակաե կեետրոեեերի մեծ պոտեեցիալե ու ռեսուրսեերը, հիմեակաեում սահմաեափակվում եե լոբբիստակաե կազմակերպություեեերի հետ ակտիվ աշխատաեքով, իեչե արդյուեք է այե մեծ գումարեերի, որոեք ծախսվում եե այդ գործուեեությաե վրա. Սա սիմետրիկ գործողություեեերի

1 Le Monde diplomatique, July2003 - TEL AVIV’S INFLUENCE ON AMERICAN INSTITUTIONS

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ս. Սարուխաեյաե

քաղաքականություն է, որը նմանատիպ սիմետրիկ քայլերով (թուրքական և ադրբեջանական կառույցները նույնպես մեծ գումարներ են սկսել ծախսել սեփական շահերի լոբբիզմի վրա) վնասազերծվում են։ Առանց «ուղեղային կենտրոնների» հետ ակտիվ համագործակցության, սեփական կենտրոնների, գիտահետազոտական և տեղեկատվական ոլորտում սեփական ռեսուրսների զարգացման այսօր հնարավոր չէ լուրջ ազդեցություն ունենալ ոչ միայն ԱՄՆում, այլ նաև ողջ աշխարհում։

Նշենք, որ հաշվի առնելով մինչև վերջերս տևած Թուրքիա-Իսրայել համագործակցության բարձր մակարդակը' ինստիտուտն իրական քաղաքականության ոլորտում աջակցել է թուրքական շահերի պաշտպանությանն ամերիկյան քաղաքական դաշտում, կազմակերպել իսրայելա-թուրքական բազմաթիվ միջոցառումներ և հանդես եկել թուրք-ամերիկյան հարաբերությունները վնասող որոշումների ընդունման դեմ։ Թե ինչպիսին կլինի ինստիտուտի' մեզ հետ անմիջականորեն առնչվող քաղաքականությունն ապագայում, կախված կլինի թուրք-իսրայելական հետագա ընթացքից և հայ-իսրայե-լական հարաբերություններից։

Ամփոփելով թեման վերադառնանք մեր համառոտ հետազոտության սկզբում նշված թեզերին և նշենք, որ.

1. Իսրայելի և հրեության փորձը ոչ միայն հետաքրքիր, այլև մասամբ կիրառական պետք է լինի Հայաստանի և Հայության համար, քանի որ մեր դիրքն ու խնդիրներն աշխարհում շատ ընդհանրություններ ունեն Իսրայելի և հրեության խնդիրների հետ։

2. Հայաստանի և Հայության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է ակտիվացնել գիտահետազոտական կապերն իսրայելական և հրեական հետազոտական ու վերլուծական կենտրոնների հետ։ Դրանք կարող են կիրառական նշանակություն ունենալ, դրական ազդել Իսրայելի հայության կյանքի վրա, Երուսաղեմի հնարավոր կիսման դեպքում հաշվի առնել Հայոց շահերը և նպաստել Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացմանը։

Իսկ այդ հարաբերությունները, մեր համոզմամբ, ունեն զարգացման մեծ պոտենցիալ։

Նոյեմբեր, 2009թ.

65

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

«МОЗГОВЫЕ ЦЕНТРЫ» ИЗРАИЛЯ:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

СОЧЕТАНИЕ НАЦИОНАЛЬНЫХ И СЕТЕВЫХ СТРУКТУР

Севак Саруханян

Резюме

Исследование израильских центров, занимающихся стратегическими исследованиями, показывает, что они основаны на сочетании интеллектуальных ресурсов Израиля и еврейских общин в мире. Такое сочетание позволяет, пожалуй, наилучшим образом интегрировать научно-исследовательский потенциал двух частей Еврейства и создать систему «мозговых центров», адекватных современному миру.

С другой стороны, связанные с еврейскими общинами зарубежные «мозговые центры» принимают активное участие в лоббировании интересов Израиля не только в экспертном сообществе и информационном пространстве разных стран, но и в политических процессах.

Характер и структура организации исследовательской работы в израильских и связанных с еврейскими общинами «мозговых центрах» показывает их актуальность также для Армении и Армянства, которые во многих смыслах существуют в тех же измерениях, что и государство Израиль и мировое Еврейство.

66

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.