Научная статья на тему 'Հայաստանի Եվ Սփյուռքի ինտեգրման խնդիրների շուրջ'

Հայաստանի Եվ Սփյուռքի ինտեգրման խնդիրների շուրջ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
228
53
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Անահիտ Մկրտչան

Անկախությունը նոր տիպի հարաբերությունների հնարավորություն է ստեղծելՀայաստանի Սփյուռքի միջև։ Սակայն Հայաստանում Սփյուռքում նոր պայ-մաններին համապատասխան ինտեգրման քաղաքականության բացակայու-թյունը, «հետխորհրդային Հայաստան» երևույթի մասին եկվորների աղոտպատկերացումները 1990-ականներին սկսված ներգաղթը տարերային դարձ-րին։ Հոդվածում փորձ է արվում պատասխանել «Ինչպե՞ս կարելի է նպաստելսփյուռքահայերի տարերային ներգաղթի կարգավորմանը» «Ինչպե՞ս ապա-հովել նույն ազգի երկու հատվածների ինտեգրումը» հարցերին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Отсутствие в Даспоре и в Республике Армения соответствующей политики обусловило высокую социальную цену начавшейся в 1990гг. стихийной иммиграции армян. Как для иммигрантов, так и для местных жителей, новые контакты стали испытанием социального, психологического и культурного общения. Проблема групповой изоляции, проявившаяся между разными частями одной нации, демонстрирует тенденцию роста. Предлагаемая статья — своего рода попытка посредством качественного и количественного метода описать имеющиеся трудности иммигрантов в армянской действительности, выявить упущения в идеологии и в политике, диагностировать готовность и подготовленность официальных и неофициальных структур Армении и Диаспоры преодолеть эти трудности и упущения. В статье есть предложения, адресованные властным структурам Армении и Диаспоры, а также другим заинтересованным структурам; рекомендации, направленные на реализацию таких шагов, которые бы урегулировали стихийные и неэффективные движения в страну и из страны, упростили бы адаптацию иммигрантов и повысили привлекательность Армении для Диаспоры.

Текст научной работы на тему «Հայաստանի Եվ Սփյուռքի ինտեգրման խնդիրների շուրջ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Անահիտ Մկրտչան

Անկախությունը նոր տիպի հարաբերությունների հնարավորություն է ստեղծել Հայաստանի և Սփյուռքի միջև։ Սակայն Հայաստանում և Սփյուռքում նոր պայմաններին համապատասխան ինտեգրման քաղաքականության բացակայությունը, «հետխորհրդային Հայաստան» երևույթի մասին եկվորների աղոտ պատկերացումները 1990-ականներին սկսված ներգաղթը տարերային դարձրին։ Հոդվածում փորձ է արվում պատասխանել «Ինչպե ս կարելի է նպաստել սփյուռքահայերի տարերային ներգաղթի կարգավորմանը» և «Ինչպե ս ապահովել նույն ազգի երկու հատվածների ինտեգրումը» հարցերին։

Ներածություն

Դարերով սպասված անկախությունը նոր տիպի հարաբերությունների հնարավորություն ստեղծեց թե սփյուռքահայերի, թե հայաստանցիների համար:

ռ

Ի նչ նշանակեցին հետխորհրդային Հայաստանի համար հանկարծակի անցումը կենտրոնացվածից շուկայական տնտեսության ու բացված սահմանները, և

ռ

ի նչ նշանակեց Սփյուռքի համար Հայաստանի հետ նոր տիպի հարաբերությունների ձևավորման և հայրենիքում հաստատվելու հնարավորությունը: Երկուսն էլ հայտնվեցին անծանոթ ռեալության մեջ: Դեկլարատիվ ժողովրդավարության պայմաններում, փոխակերպվող Հայաստանի հասարակությունը բնորոշվեց փոխակերպման նպատակների հանդեպ քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտների թույլ ինստիտուցիոնալ կարողություններով ու կողմնորոշմամբ, ֆորմալ ինստիտուտների գործողությունների վատ փոխհամաձայնեցմամբ, իշխանությունների գործողությունները մեկնաբանելու և քննադատելու բնակչության քաղաքական միամտությամբ: Դաժան տնտեսական և սոցիալական պայմանները ծնեցին կարոտախտ անցյալի հանդեպ, բայց ոչ ձգտում դեպի սահմանադրորեն հաստատված ժողովրդավարական սոցիալական պետություն: Իրենց նյութական և բարոյական կորուստները շատերը կապեցին հենց այդ հեռանկարի հետ1: Հեռանկարի այս- 53

1 Տես ՄԻԺԻ արխիվ - 1999, ՌԱՀՀԿ արխիվ— 1995 -1997թթ., ՀԿ կենտրոնի արխիվ 2000-2003թթ., 2004-2007թթ. www.crrc.am, Innovation: The European Journal of Social Science Research - http://www.iccr-international.org/whatsnew.html և այլն, հեղինակի հետազոտությունները։

53

Ա. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

պիսի ըեկալմամբ հայաստաեցիեերի մեծ մասը երկրում մարդու իրավունքներ, ազատություն, հավասարություն արժեքների հաստատման և սեփական կյանքի բարելավման միջև կապ չտեսավ և չի տեսնում անգամ անկախացու-մից ավելի քան 15 տարի անց: Սա սկիզբ դրեց անկախ Հայաստանից արտագաղթի մեծ հոսքի, «Երիտասարդ Սփյուռքի» ձևավորմանը:

Հայերի մյուս հատվածի' 8.000.000-ի համար, որ ապրում են Հայաստանից ու Ղարաբաղից դուրս աշխարհի 60 երկրների հայկական համայնքներում, Հայաստանի անկախացումը նոր հնարավորություն էր խոչընդոտելու այլ մշակույթների մեջ նրանց ուծացումը, հնարավորություն գործելու և ապրելու հայրենիքում1 [1]: Հեռուներում ապրող հայերի ու Պատմական հայրենիքի մի հատվածի վրա ապրող հայաստանցիների միջև դարերով գոյացած մեծ հեռավորությունը, տարաբնույթ ազդեցությունների ներքո ազգային ինքնության կրած փոփոխությունները բոլորովին չխանգարեցին «Հին Սփյուռքին» շուտափույթ օգնություն հասցնել 1988թ. երկրաշարժի և Ադրբեջանի հետ պատերազմից առաջացած ավերածություններից տուժածներին: Օգնություն, որը շարունակվում է առ այսօր' ընդգրկելով նորանոր ռիսկի խմբեր, ձեռնարկելով նորանոր ծրագրեր [2]։ Առաջին իսկ շփումներից պարզ դարձավ, որ Սփյուռքը շատ բան ունի առաջարկելու Հայաստանին և ստանալու նրանից, որ այն վերացական հայրենիքից վերածվել է ռեալ վայրի, բաց բոլոր հայերի համար: Հայաստանում հաստատվելու նոր հնարավորությունից սփյուռքահայե-րը սկսեցին օգտվել 1990-ականների սկզբից: Հայաստանում և Սփյուռքում նոր պայմաններին համապատասխան ինտեգրման քաղաքականության բացակայությունը, «հետխորհրդային Հայաստան» երևույթի մասին եկվորների աղոտ պատկերացումները սկսված ներգաղթը դարձրին տարերային, ինչի սոցիալական արժեքը թանկ նստեց շատ ներգաղթածների վրա: Մի կողմից տարբեր մշակութային, քաղաքացիական, կրոնական մոդելներում սփյուռքա-հայերի անցած կյանքը, մյուս կողմից երեք սերունդ հայաստանցիների խորհրդային կենսագրությունը մեծ փոփոխություններ էին մտցրել նույն էթնիկ միավորի երկու տարբեր հատվածների բնութագրիչներում: Տեսականորեն ընդունվող ազգային պատկանելությունն ու պատմական հայրենիքի հիշողությունը միասնականացնում են հայերին որպես ազգ, դրան զուգահեռ վերհանում տարբեր հատվածների միմյանց ճանաչելու, հարմարվելու1 2, ինտեգրվելու3 դժվարությունները:

1 Ներկայացված է ՀՀ Արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ հարաբերությունների բաժնի կողմից, նոյեմբեր 7, 2003։

2 Ադապտացիա - փոխվող ֆիզիկական կամ սոցիալական միջավայրի պարտադրմամբ սոցիոմշակութային համակարգի փոխվելու ունակություն։ Տե ս Elwell’s Glossary of Sociology. http://www.proz.com/translation-glossary-post/English.

3 Ինտեգրում - ներգաղթածի ընդգրկում ընդունող երկրի հասարակության մեջ, հավասար մասնակցություն և միաժամանակ սեփական ինքնության, կրոնի, մշակույթի պահպանում: Տե ս Elwell’s Glossary of Sociology. http://www.proz.com/translation-glossary-post/English.

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ԱՄկրտչյաե

Ներգաղթածների դժվարությունները Հայաստանում ունեն հետևյալ նկարագիրը. 1. առավել մեծ է համերաշխությունը տարբեր երկրներից ու մշակութային մոդելներից տեղափոխված հայերի, քան վերջիններիս և տեղացիների միջև, 2. շփումների և համակրանքների տեսակետից նկատելի բաժանումներ արևմտահայերի և պարսկահայերի, տարբեր եկեղեցիների և կուսակցություններին հարողների միջև, 3. Սփյուռքում և Հայաստանում որևէ աջակցության բացակայության պատճառով ներգաղթած առանձին ընտանիքի միայնակ դեմ հանդիման մնալն իր հիմնախնդիրների առջև, հիասթափություն, Հայաստանի հետ կապված նպատակների և պլանների վերանայում, 4. տեղացիների կողմից իրենց տնտեսական կարգավիճակի համար վիրավորվածու-թյուն, քանզի բոլոր ներգաղթյալները նյութապես շատ ավելի լավ վիճակում են, քան տեղացիների 70-80%-ը, և եկվոր գործատուների մոտ բարձրագույն կրթություն ունեցող շատ տեղացիներ աշխատում են որպես բանվորներ, տնային ծառայողներ, 5. ներգաղթածների ընտանիքներում նշմարվող սերունդների կոնֆլիկտ' Հայաստանում մեծացած շատ երեխաների տեղացիներին նմանվելու արդյունքում, 6. նոր եկողների հաշվին ներգաղթյալների համայնքի նկատվող համալրում և միաժամանակ նվազում այն երիտասարդների հաշվին, որոնք 1990-ականներին եկել են ծնողների հետ, ուսում ստացել ու բավարարված չլինելով դրա մակարդակով ու աշխատելու հնարավորություններով մեկնել հանրապետությունից:

Թվարկվածի պատճառով առաջացել է որոշակի սոցիալական լարվածություն ինչպես տեղացիների ու եկվորների խմբերի, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի ու Սփյուռքի միջև, ինչն ունի աճի միտում կապված Երկքաղաքացիության մասին ՀՀ օրենքի1 հաստատման և Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակի փոփոխման հետ:

ռ

«Ինչպե ս կարելի է նպաստել սփյուռքահայերի տարերային ներգաղթի

ռ

կարգավորմանը և ադապտացիայի հիմնախնդրի լուծմանը» և «Ինչպե ս է հնարավոր ապահովել նույն ազգի երկու հատվածների ինտեգրումը» հարցերի պատասխանների որոնումն է ընկած մեր հետազոտական աշխատանքի հիմքում1 2: Խնդրի լուծման համար հավաքել ենք տարաբնույթ նյութեր։ Իրականացրել ենք հարցումներ (ֆոկուս-խմբային քննարկումներ Հյուսիսային Ամերիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթածների տարիքային երեք 18-25, 2635, 36 և ավելի, խմբերի մասնակցությամբ, խորացված փորձագիտական հարցում Հայաստանի և Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի և հոգեբանության ամբիոնների մասնագետների հետ),

1 Երկքաղաքացիության մասին ՀՀ օրենքը հաստատվել է Աժ-ում, 2007թ. փետրվարի 26-ին:

2 Հետազոտությունն իրականացվել է «Եվրազիա» համագործակցության ֆոնդի Հետազոտական ռեսուրսների, կովկասյան կենտրոն Հայաստան-ի աջակցությամբ։

55

Ա. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ինչպես նաև օգտվել ենք անկախ տնտեսագետների հետազոտական նյութերից, իրականացրել սփյուռքի վերլուծաբանների աշխատանքների ուսումնասիրություն: Խնդրի լուծմանն ուղղված նման մոտեցումը մեզ հնարավորություն է տվել բացահայտել «Հին Սփյուռքից» (Եղեռնից վերապրածների սերունդներ և պարսկահայեր) ներգաղթած հայերի համար Հայաստանում մշակութային, տնտեսական, սոցիալական ինտեգրման հնարավորությունները, արձանագրել դժվարությունների հաղթահարման փորձագիտական առաջարկությունները, ուսումնասիրել այլ երկրների օրինակները: Սրա հիման վրա փորձ է արվում առաջարկել ինտեգրման սկզբունքներ և դրան համապատասխան գործողություններ: Շեշտենք, որ ԱՊՀ տարածքի հայկական սփյուռքը և վերջին 15-20 տարիներին Հայաստանից ներգաղթածներն ու հետ վերադարձածները չեն դարձել մեր ուսումնասիրության օբյեկտ։

1. Հայաստան ներգաղթած սփյռաքահայերի ինտեգրման հնարավորությունները Հայաստանում

Անկախացումից ի վեր Հայաստան գալու սփյուռքահայերի շարժառիթները հիմնականում կապվում են նոր տեղում բիզնես դնելու, կուսակցական գործունեություն ծավալելու, անշարժ գույք ձեռք բերելու, սեզոնային այցելու-թյունների համար տեղ ստեղծելու, զավակներին Հայաստանի հողում մեծացնելու հետ: Տարեցները գալիս են մշտական բնակություն հաստատելու, երիտասարդները ազգային մշակույթի հետ կապված համալսարանական ֆակուլտետներում ուսանելու, Մերձավոր Արևելքի երկրների երիտասարդները էժան կրթություն ստանալու համար:

Պարզվում է, որ մշտական կամ ժամանակավոր բնակության նոր տեղի մասին ներգաղթածների տեղեկատվության նախնական և հիմնական աղբյուրները եղել են Հայաստանի հեռուստակայանները, համայնքային դպրոցական ծրագրերը, համայնքային միությունները, տեղական մամուլը, տուրիստների անձնական տպավորությունները, 90-ականներին հեռացած նախկին հայաստանցիները:

Այս և այլ հնարավոր աղբյուրների գործունեությունը ներգաղթածներն այսպես են նկարագրում ու գնահատում.

• Սփյուռքի համայնքային կառույցները խիստ թույլ գիտելիքներ և սակավ տեղեկատվություն ունեն Հայաստանի մասին:

• Սփյուռքում գործող դպրոցական ծրագրերն ու դասագրքերը հնացած կամ հատվածային տեղեկատվություն են տալիս ժամանակակից Հայաստանի մասին:

• Սփյուռքի որոշ կառույցներ Հայրենիքը ներկայացնում են միստիկ, մի պայծառ բան, ինչը, սակայն, հեռու է իրականությունից: 56

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ԱՄկրտչյաե

• Նախկին հայաստաեցիեերը Հայրենիքից իրենց հեռանալն արդարացնելու համար Հայաստանը ներկայացնում են միայն վատ կողմերով և չափազանցված։

• Սփյուռքում ոչ բոլոր խավերի համար է հայաստանյան հեռուստակայանների դիտումը հասանելի։

• Հայաստանի պաշտոնական կառույցների, իսկ դրսում դեսպանատների ինտերնետային կայքերը վատ են ձևավորված, չեն թարմացվում կամ ուղղակի բացակայում են։

• Էլեկտրոնային փոստով հնարավոր չէ Հայաստանի պաշտոնական կառույցներից ժամանակին և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ կամ ընդհանրապես նամակիդ պատասխանը ստանալ։

• ՀՀ Ներքին գործերի անձնագրային-հրավերքի գրանցման բաժնի պահանջները հստակ չեն, փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացում չի կատարվում:

Մշակութային ինտեգրում

Տարբեր մշակութային համակարգերում ապրելու փորձը փոփոխություններ է մտցրել հայերի ապրելու անհատական հարմարավետ դաշտի (individual comfort zone) նախընտրություններում, հաղորդակցություններում, փոխհարաբերություններում, հագուստի ընտրության և ներկայանալու ձևերում, խոհանոցում, ժամանակի ընկալման հարցում, հավատալիքների և ար-ժեքային համակարգում, իրենց և այլոց, շրջապատի դեպքերի գնահատականներում, սովորելու, աշխատելու եղանակներում: Թվարկվածի մի կարևոր մասի առնչությամբ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եկվորները հասարակությունը հստակ բաժանում են «իրենց» և «նրանց» և խոշոր տարբերություններ են տեսնում մշակութային համակարգերում: Դիտարկենք դրան-

ցից մի քանիսը:

«Աշխատանք», «առաջխաղացում», «փող». Այսպես, եկվորները չեն ցանկանում և այլընտրանքի առկայության պարագայում չեն աշխատում տեղացի գործատուի մոտ, որովհետև նրանց մոտ'

1. աշխատանքը արդար և համարժեք չի գնահատվում, աշխատանքի որակին հաճախ վնասում է հոգեբանական անառողջ մթնոլորտը (եկվորներ Իրանից, Կանադայից, Լիբանանից),

2. հայաստանյան աշխատաշուկայում պրոֆեսիոնալիզմը հազիվ երրորդ-չորրորդ տեղում է, տեղացիներն աշխատանքային առաջխաղացումը քիչ են կապում մասնագիտական ջանքերի, կարգապահության հետ: Տեղացիները ոչ թե աշխատում են, այլ հաճախ «ցուցադրում» են աշխատանք (եկվորներ ԱՄՆ-ից, Լիբանանից, Թուրքիայից), 57

57

Ա. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

3. տեղացի գործատուի կողմից եախաձեռեողակաեություեը չի խրախուսվում,

4. բացակայում է կարգուկաեոեը, առկա է գործիե վեասող և աշխատողի իրավուեքը ոտեահարող իեչ-որ ռեժիմ,

5. բացակայում է գրված աշխատաեքի եկարագրություեը, և կարող եե հաեձեարարվել ամեեատարբեր գործեր (եկվորեեր Կաեադայից, ԱՄՆից, Լիբաեաեից),

6. աշխատավայրում տեղացի գործատուեերը հաճախ դրսևորում եե գեեդերայիե և եերէթեիկ խտրակաեություե (եկվորեեր Իրաեից):

Պատահակաե չէ, որ քաեակակաե հետազոտությաե արդյուեքեերով վարքը պայմաեավորող արժեքեերի շարքում սփյուռքահայ երիտասարդեերի մոտ «ակտիվ, հետաքրքրիր աշխատաեքը» առաջիե տեղում է, միեչդեռ տեղացիեերի մոտ' իեեերորդ [3, էջ 54-57]:

Մեր ուսումեասիրած երկրեերից եկած տարբեր տարիքի բոլոր սփյուռ-քահայերը տարբերություեեեր եե եկատում եաև իրեեց և հայաստաեցիեերի միջև փողի արժևորմաե հարցում: Նրաեք եկատում եե, որ «շատ փող ուեեեալը» բոլոր տեղացիեերի գերիշխող գաղափարե է, սակայե քչերը գիտեե, թե իեչպես պետք է այե ստեղծել կամ իեչպես ծախսել: Նրաեք ասում եե. «Իեչպես շատ, այեպես էլ քիչ փող ուեեցող հայաստաեցիեերը կատարում եե չհիմեավորված, հաճախ ցուցադրակաե ծախսեր, վատեումեեր», «գրպաեի հաշիվը չգիտեե» (եկվորեեր Իրաեից, Թուրքիայից, ԱՄՆ-ից):

Այդ կապակցությամբ տեղացիեերի 84%-ը սփյուռքահայերի կողմից փողի արժևորումը, ձեռքբերմաե ուղիեերի եախըետրություեեերը և ծախսելու ձևը որակում է որպես «ժլատություե», իսկ 48,9%-ը' «հաշվեեկատություե» [4, էջ 31]:

Ըետաեիք, հայրենիք, ազգայիե խորհրդանիշեր. Տեղացիեերից իրեեց մյուս էակաե տարբերություեը եերգաղթածեերը տեսեում եե ըետաեիքի արժևորմաե, ըետաեիքում դերերի բաշխմաե, կաեաեց ու երեխաեերի հաեդեպ վերաբերմուեքի հարցերում: Ըետաեիքը որպես սոցիալակաե իեստիտուտ, խմբայիե պաշտպաեությաե մեխաեիզմ է եղել իեչպես Հայաստաեում, ուր սեփակաե տարածքում ապրում էր օտար պետակաե ուժի եերքո, այեպես էլ Սփյուռքում, ուր ապրում է օտար տարածքում, օտար պետակաե ուժի եերքո: Այդպիսով, կարծում եեք, դարեր շարուեակ թաքեված կոեֆլիկտ է եղել հայի ըետաեիքի և առկա սոցիալակաե ու քաղաքակաե կառույցեերի միջև:

Աեկախացումից հետո Հայաստաեում եոր իրողություեեերը ոչ միայե չլուծեցիե հիե կոեֆլիկտը, այլև մեծ հարված հասցրիե այդ իեստիտուտիե: 58

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ԱՄկրտչյաե

Տղամարդկանց խոշոր չափերի հասնող աշխատանքային արտագաղթը, գործազրկությունը, անհատների օտարումը հասարակությունից վնասել են ընտանիքի միասնականությանը արագ ավելացնելով կին ղեկավար ունեցող ընտանիքների, լքված ծերերի թիվը և այլն [5]: Ներգաղթած հայերին զարմացնում է հատկապես աշխատանքի պատրվակով արտագաղթած և արդյունքում իրենց զավակների, ծեր ծնողների հետ կապերն ամբողջովին խզած տղամարդկանց թիվը [6]։ Զարմացնում է նաև ընտանիքում կանանց և երեխաների հանդեպ վերաբերմունքը' երևույթներ, որոնք բնորոշ չեն եղել սփյուռքահայ ընտանիքին:

Նրանք նկատում են, որ.

• տեղացիների կողմից ընտանիքը «լավ» կամ «վատ» գնահատվում է հիմնականում նյութական տեսակետից: Ամուսինների միջև հոգեբանական անհամատեղելիությունը, տղամարդու ծնողների կողմից ամեն ինչում վերահսկողությունը հատկապես նորահարսերի համար խիստ ծանր հոգեբանական մթնոլորտ է ապահովում (եկվորներ Իրանից)։

• Շատ մայրեր հիմնականում տան, ընտանիքի սպասարկողներ են' չունեն սեփական հետաքրքրություններ, ընկերներ, ազատ ժամանակի տնօրինում։

• Բացակայում է աշխատանքի բաժանումն ինչպես ամուսինների (եթե անգամ ամուսինը գործազուրկ է), այնպես էլ երեխաների ու ծնողների միջև: Շաբաթ-կիրակին կնոջ համար ոչ թե հանգստի, այլ հավելյալ ծանրաբեռնվածության օրեր են (եկվորներ Իրանից, ԱՄՆ-ից, Կանադայից)։

• Երեխաներին չեն պատրաստում ինքնուրույն կյանքի, երես են տալիս տղա երեխաներին։

• Ամուսիններն անհիմն մեծամիտ և արտոնյալ են զգում իրենց սեփական տանը, ինչը վնասում է ընտանիքի և կնոջ շահերին (եկվորներ Իրանից, Թուրքիայից, Իրաքից)։

• Ամուսնացող երիտասարդը հաճախ պատասխանատվություն չի զգում ապագա կնոջ ու երեխայի հանդեպ: Ամուսնանում են «կանուխ», առանց սեփական եկամուտի աղբյուր ունենալու, և հանգիստ ապրում ծնողների հաշվին (եկվորներ Իրաքից, Թուրքիայից, Սիրիայից)։

Ասվածը հաստատվում է մեկ այլ հեղինակի' Փ.Պարթևի քանակական հետազոտությամբ, որտեղ վարքը պայմանավորող արժեքների շարքում երիտասարդ հայաստանցին «պատասխանատվություն» հասկացությունը չի էլ հիշատակում, մինչդեռ սփյուռքահայ երիտասարդի մոտ այն երրորդ տեղում է «կարգապահություն» և «բարեկրթություն» արժեքներից հետո: Տեղացի երիտասարդը «երջանիկ ընտանիքը» բոլորովին չի նշում իր անձի արժեքային հա- 59

59

Ա. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

մակարգում, իսկ սփյուռքահայն այն դնում է հինգերորդ տեղում «աշխատանք», «առողջություն», «խոհեմություն», «անկախություն» արժեքներից հետո: Սփյուռքահայերի բնութագրությունների մի մասը հաստատում են նաև հայաստանցիները, երբ որպես դրական հատկանիշներ նշում են եկվորների բարեկիրթ վերաբերմունքը կանանց և հոգատարությունը ծնողների հանդեպ, քաղաքավարությունը [3, էջ 54-57]:

Սփյուռքահայերն ազգային խորհրդանիշերի, հայրենիքի գաղափարի հանդեպ իրենց ու տեղացիների վերաբերմունքների մեջ մեծ տարբերություններ են տեսնում: Նրանք տեսակետ են հայտնում, որ տեղացու «սիրտը չի ցավում» սեփական երկրի ոչ մի բանի (ծառեր, Սևանի խնդիր, Երևան քաղաք) համար: Նույն անտարբերությանը, երբեմն և վնասող վերաբերմունքին են արժանանում ազգային դրոշը, հիմնը, բանակը: Մի քանի սերունդ այլ երկրներում ապրող սփյուռքահայը' «Միացյալ Հայաստանի», որպես հայերի համար ազգային հեռանկարի գաղափարի կրողը, չի հասկանում հայաստանցիների իր կարծիքով անտարբերությունն այդ հեռանկարի հանդեպ:

Ապրելաոճի տեսակետից սփյուռքահայերը տեղացիների ազատ ժամանակի անցկացման ձևերը համարում են սահմանափակ (ուտել ու խմել), նկատում են, որ հայաստանցիներն առանց լուրջ ծախսերի (որի հնարավորությունը շատ շատերը չունեն) ազատ ժամանակի կազմակերպում չեն պատկերացնում:

Ի հավելումն ասվածի ասենք, որ քանակական հետազոտությունը ցույց է տվել, որ տեղացիների մեծ մասը եկվորների ապրելաոճից իրենց ապրելակերպի տարբեր լինելը պատճառ է դարձնում հարաբերություններ չհաստատելու համար, եթե անգամ տարբերակման հիմքում դրվող հատկանիշը դրական է համարում: Տեղացիների 32%-ը եկվորներին համարում է «օրինապահ», 27,6%-ը «բարեկիրթ», 26,5%-ը «աշխատասեր», 17,2%-ը «ազատամիտ» [4, էջ 31]։

Պարզորոշ երևում է, որ մշակութային ինտեգրման հնարավորությունները սակավ են երկու կողմերից մատնանշվող տարբերությունների պատճառով, որի հետևանքներն են դառնում հատկապես խառը խմբերով աշխատելու, հանգստանալու հնարավորությունների սահմանափակությունը, ինչպես նաև շփումների սահմանափակումը, որպեսզի իրենց զավակները չընդօրինակեն տեղացիների ամուսնական մոդելն ու ընտանեկան հարաբերությունները:

Տնտեսական ինտեգրում

Սա ենթադրում է ներգաղթածների համար նոր տեղում ապրելու միջոցի ձեռքբերում, թողած երկրում ձեռք բերած know-how-ի օգտագործման հնարավորություն, նպաստում հայրենիքի տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Ֆոկուս-խմբային քննարկումները ցույց տվեցին, որ չնայած եկվորների համար հատուկ իրավական խոչընդոտների բացակայությանը (օրենսդրական 60

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ԱՄկրտչյան

սահմանափակություններ, տեղաշարժվելու, պարտականությունների կամ քանակային սահմանափակություններ) եկվորների տնտեսական ինտեգրումը հայաստանյան իրականությանը հարթ չի ընթանում: Նոր վայրում ներգաղթածները գտել են իրենց թողածից միանգամայն տարբեր տնտեսական միջավայր: Շուկայական հարաբերություններին հարմարված եկվորը հայաստա-նյան կենտրոնացված տնտեսության պայմաններում իր բիզնեսի ու մասնագիտական զարգացման համար հանդիպում է մեծ խոչընդոտների: Նրանց զբաղվածության բնութագրի և տնտեսական ակտիվության ձևերի ուսումնասիրությունը ցույց տվեց Հայաստանում տնտեսական ինտեգրման հետևյալ փորձառության առկայությունը.

1. Եկվոր պրոֆեսիոնալները կարողանում են ըստ մասնագիտության տեղ գտնել միայն ներգաղթածների կառույցներում (ընդ որում, կուսակցական պատկանելությունն էական դեր ունի աշխատանքի տեղավորման հարցում) կամ միջազգային կազմակերպություններում, որտեղ աշխատանքի մշակույթը և մասնագիտական պահանջները, ինչպես և աշխատանքի գնահատման ձևը շատ է տարբերվում տեղացիների կառույցներից:

2. Սփյուռքահայկական հենքով խոշոր ծրագրերի ղեկավարները համագործակցում են տեղական իշխանությունների հետ, ինչը նրանց համար ապահովում է պաշտպանություն և հովանավորչություն: Նրանց աշխատողները տեղացիներն են, սակայն վերջիններիս ու վերջնական սպառողի հետ շփման բացակայությունը խոչընդոտում է խառը խմբով աշխատելուն, աշխատանքային մշակույթի ձևավորմանը, փորձի փոխանցմանը, երբեմն և ծրագրերի կայունությանը: Նրանք հաճախ աշխատում են «հայաստանյան օրենքներով»' շրջանցելով Աշխատանքային օրենսգիրքն ու աշխատողի իրավունքի պաշտպանության պահանջները, մի բան, որ իրենց թողած երկրներում չէին համարձակվի անել:

Երկու ձևերի պարագայում էլ տեղացիների ու սփյուռքահայերի շփումը հասցված է նվազագույնի:

Այս երկու խմբերը հիմնականում ընդգրկված են սպասարկման ոլորտում և շինարարության մեջ, որտեղ նրանք կարողանում են հնարավորին չափ կիրառել այն մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել այլ երկրներում: Սպասարկման ոլորտի կառույցներում սրան հատկապես նպաստում է այն, որ աշխատաշուկայում և բիզնեսում նրանք մրցակից գրեթե չունեն, քանզի նոր պայմաններում տեղացիներն աշխատելու փորձ և մշակույթ չունեն: Սրա մասին է վկայում այն փաստը, որ տեղացի սպառողները գերադասում են եկվորներին տեղացիների թե մասնագիտական և թե մարդկային վստահելիության առումներով: 61

61

Ա. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Սփյուռքահայերի այե խումբը, որը չի ցանկանում կամ չի կարողանում ընդգրկվել վերը նշված ձևերում, ունենում է այն նույն դժվարությունները, ինչ տեղացիները' հովանավորություն, չձևավորված աշխատաշուկա, վատ աշխատող պետական և ոչպետական զբաղվածության գործակալություններ (գործազուրկների միայն 1/3-ն է նրանց դիմում) [7]: Այս վիճակը վնասում է հատկապես այն երիտասարդ ներգաղթածների ինքնաքսորմանը, որոնք եկել են մենակ և որևէ կուսակցության անդամ չեն: Վերջիններս իրենց ծանոթներին խորհուրդ են տալիս չգալ Հայաստան:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Պարզորոշ երևում է, որ տնտեսական ինտեգրում, որպես այդպիսին, տեղի չի ունենում, և այս առումով Հայաստանը դեռևս գրավիչ չէ սփյուռքահայի համար:

Սոցիալսկան ինտեգրում

Սա ենթադրում է ընդգրկում սոցիալական կառույցների մեջ անձնական կապերի (ընկերներ, բարեկամներ, հարևաններ) և քաղաքացիական հասարակության կառուցների ստեղծում ու դրանցում ընդգրկում (ՀԿ-ներ, ինքնօգնության խմբեր1 և այլն):

Սփյուռքահայերի տարբեր տարիքային խմբերի հետ քննարկումները ցույց տվեցին, որ «կայուն ընկերություն» հայաստանցիների հետ արձանագրվում է հատկապես երիտասարդների միջև, այն էլ այն դեպքում, երբ նորեկներն են դա նախաձեռնել ու համառություն ցուցաբերել, քանի որ, նրանց պնդմամբ, տեղացիները երկար ժամանակ «հեռավորություն են պահում», կասկածամիտ են, չեն հավատում դիմացինի անկեղծությանը: «Ամուր ընկերություն» հաստատած այս սակավաթիվ խմբում արձանագրվում են միջ-խմբային հաջող ամուսնություններ:

«Ոչ կայուն ընկերական հարաբերությունների» հաստատում հնարավոր է եղել դարձյալ նորեկների նախաձեռնությամբ: Պատճառների թվում նկատվում են շփումների ընթացքում բացահայտված հատկապես մանկության տարիներին տեղ գտած տարբերությունները (մասնավորապես, տեղացիների մանկության ծանր հիշողությունները), նաև տեղացիների սուղ ֆինանսական հնարավորությունները։ Այս հանգամանքները նրանց միջև որոշ տարածություն է գոյացրել հարաբերությունները թողնելով համակրանքի, հանդուրժողականության հիմքի վրա: Այսպիսի կապը երկու կողմին էլ ցանկալի է:

Սփյուռքահայ երիտասարդների մի մեծ խումբ տեղացիների հետ ընկերական կապեր հաստատելու փորձ չի էլ անում տարբերությունները համա- 62

1 Ինքնօգնության խմբեր - քաղաքացիական հասարակության դերակատարներից մեկը, որը ներկայացնում է իրավիճակային, իրավաբանորեն չգրանցված նպատակային խումբ, որտեղ պրոբլեմը լուծողները իրենք պրոբլեմը կրողներն են: Պրոբլեմը լուծելուց հետո խումբը դադարեցնում է գոյությունը:

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ԱՄկրտչյաե

րելով անհամատեղելի: Այս խմբի վարքը մեծ չափով պայմանավորված է ընտանիքի ազդեցությամբ («Մայրս էլ է այդպես վարվում»):

26 տարեկանից բարձր սփյուռքահայերի մեջ ավելի սակավ են հանդիպում ընկերական հարաբերություններ տեղացիների հետ: Սփյուռքահայերը նախ համարում են, որ «ընկերությունը պետք է պատմություն ունենա», երկրորդ նրանք նկատում են, որ տեղացիներն իրենց հետ հարաբերություններ փնտրելիս ֆինանսական դրությանը մեծ ուշադրություն են հատկացնում, նաև անձնական շահ են փնտրում:

Ինչ վերաբերում է հարևանական կապեր հաստատելուն, ապա եկվորներից շատերն են դրանից խուսափում, քանզի տեղացի հարևանը.

• հարաբերությունների մեջ անհրաժեշտ տարածություն չի պահում և անթույլատրելի հետաքրքրություն ու միջամտություն է ցուցաբերում անձնական կյանքիդ նկատմամբ,

• պատասխանատվություն չի կրում միասնական օգտագործման տարածքների հանդեպ (օրինակ բազմաբնակարան շենքի մուտք, աղբաման, բակ),

• չի հարգում հարևանների հանգստի, հիգիենայի, ունեցվածքի անվտանգության իրավունքը:

Հայաստանցու որպես հարևանի, այս բնութագրությունները պատճառ են դարձել, որ վաղ ներգաղթածները նվազեցնեն իրենց շփումները տեղացիների հետ, փոխեն տները, իսկ ավելի ուշ եկածները կենտրոնանան նույն շենքերում [8, էջ 363-428]։

Ամփոփելով այս հատվածը նշենք, որ

• եկվորների մասին տեղացիների պատկերացումների տարբերությունների բացահայտման աղբյուրը հիմնականում անհատական շփումներն են, իսկ եկվորների կարծրատիպերի հիմքում, սրանից զատ, առկա է նաև ընտանիքում ձևավորված կանխակալ դիրքորոշումը։

• Տեղացիների համար տարբերությունները, եթե անգամ դրանք դրական են, շփումների սահմանափակման պատճառ են հանդիսանում: Տեղացիները դրական են գնահատում եկվորների այն հատկանիշները, որոնք, ըստ եկվորների, տեղացիների մոտ բացակայում են։

• Տեղացիներն առավել դրական են տրամադրված եկվորների հանդեպ, քան եկվորները տեղացիների (սեմանտիկ տարբերությունների յոթանիշ սանդղակով տեղացիները ներգաղթածներին գնահատել են 4,5, իրենք իրենց 5.3, ներգաղթածները տեղացիներին գնահատել են 3.7, իրենք իրենց 5.6) [4, էջ 34]։

• Եկվորների գնահատականներում, կարծիքներում որոշ տարբերություններ նկատվում են տարիքային խմբերում, իսկ տարբեր սեռերի մոտ' ոչ։

63

Ա. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

• Հիմնարար սոցիալական և հոգեբանական կարիքները չբավարարվելու պատճառով սփյուռքահայերի մշակութային և սոցիալական ինտեգրման հնարավորությունները Հայաստանում դառնում են սակավ, մեկուսացումը աճող։

• Շատ սփյուռքահայերի կողմից ընտրված հոգեբանական և ֆիզիկական մեկուսացումը դրսևորվում է սեփական ենթակառուցվածքներ ստեղծելով, նեղ խմբերով հարաբերություններ պահպանելով («էլիտար» շենքեր, ենթակառուցվածքներ, հանդիպման վայրեր, հանդիպման ձևեր...):

Սոցիալական ինտեգրման մյուս կարևոր բաղադրիչը քաղաքացիական հասարակության կառույցների ստեղծումն ու դրանցում (ՀԿ-ներ, ինքնօգնության խմբեր և այլն) ընդգրկումն է, նույնն է, ինչ Հայաստանի ժողովրդավա-րացման գործընթացներին մասնակցությունը:

Հայաստանի փոխակերպվող հասարակության մեջ ժողովրդավարական արժեքները դեռևս չեն կարողանում երաշխավորել սոցիալական արդարություն, բոլորի համար ինքնադրսևորվելու հավասար հնարավորություններ, որի գլխավոր պատճառը կարելի է համարել քաղաքացիական կրավորականությունը: Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ սա բնորոշ է ոչ միայն տեղացիներին:

Այսպես, օրինակ, ներգաղթած հայերը գերադասում են չընդունել Հայաստանի քաղաքացիություն բացատրելով, որ իրենց իրավունքների պաշտպանությունը գերադասում են թողնել Հայաստանում իրենց թողած երկրների դեսպանատներին: Եվ կամ պատճառաբանում են, որ երիտասարդները շատ հիմ-նախնդիրներ են ունենում ուսումնական հաստատություններում կապված տեղական բուհերի կանոնակարգերի պարբերական փոփոխությունների, ուսանողի ընդհանրապես և սփյուռքահայի մասնավորապես իրավունքների ու պարտականությունների մասին տեղեկատվության գաղտնիության, կոռուպցիայի հետ, ինչը նրանց բարոյական և ֆինանսական մեծ կորուստների առջև է կանգնեցնում: Եկվորները պրոբլեմներ են ունենում նաև դպրոցներում, համատիրություններում, ներքին գործերի անձնագրային-հրավերքի գրանցման բաժնում և այլն:

Իրավունքների նման ոտնահարումները կանխելու համար, մեր կարծիքով, քաղաքացիական հասարակության կառույցներն ու հորիզոնական ցանցերը1 ամենաարդյունավետն են: Մասնակցային կուլտուրայի անբավարար մակարդակի պատճառով Հայաստանում սփյուռքահայերի կողմից գրանցված ՀԿ-ներ, ինքնօգնության խմբեր, հորիզոնական ցանցեր գրեթե չկան: Չնայած իրենց * 64

1 Քաղաքացիական հասարակությունը միջանկյալ ասոցիացիա է իշխանությունների և հասարակության այլ հիմնարար բլոկների (անհատներ, ընտանիք, ֆիրմաներ և այլն) միջև, ինքնավարության որոշակի աստիճանով և իր անդամների ընդգրկման կամավորականությամբ: http://en.wikipedia.org/wiki/London_School_of_ Economics.

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ԱՄկրտչյաե

նյութական համեմատաբար բարվոք վիճակին (ՀԿ սեկտորը սովորաբար ձևավորում ու աշխատեցնում է միջին խավը), ազատ շուկայի պայմաններում աշխատելու փորձին և խորհրդային անցյալի բացակայությանը, ներգաղթածները դրսևորում են քաղաքացիական պասիվություն, եթե անգամ արևմտյան դեմոկրատիայի երկրից են: Հայաստանյան պայմաններում նրանք կարող էին ներկայացնել ներգաղթածների շահերն իշխանություններին և այլ կառույցներին, կարգավորել և վերահսկել իշխանությունների գործողությունները ապահովելով ինչպես եկվորների, այնպես էլ ուրիշների հանդեպ գործողությունների օրինականություն: Սակայն հայաստանյան կյանքի բոլոր բնագավառներում խնդիրներ ունենալով հանդերձ, սփյուռքահայերը չեն փորձում որևէ փոփոխություն մտցնել դրանցում: Ե վ անհատական, և խմբային մակարդակում ներգաղթած հայերն իրավիճակը դիտում են որպես տրված փաստ, որին պետք է ուղղակի հարմարվել, սովորել ապրել «հայաստանյան օրենքներով»: Կորուստները նվազեցնելու համար նրանք գնում են այլ ճանապարհով ստեղծում են սեփական ենթակառուցվածքներ, նեղ համայնքային, կուսակցական հարաբերություններ' «հասարակություն հասարակության մեջ»:

Իրենց նմանատիպ վարքը նրանք հիմնավորում են հետևյալ կերպ.

• «Մեզ Հայաստանի հասարակության մաս չենք զգում», ասում են անգամ հինգ և ավելի տարի առաջ եկածները:

• «Դրսում որևէ կուսակցության անդամ լինելով Հայաստանում մեխանիկորեն ընդգրկվում ենք այդ կուսակցության տեղական մասնաճյուղի մեջ, որտեղ չի խրախուսվում այլ կառույցներում ընդգրկվելը»։

• «Չգիտենք, թե ինչպես են ստեղծում և աշխատեցնում հորիզոնական կառույցները», «Տեղական օրենսդրությունը վատ գիտենք»:

Այս վիճակը վնասում է թե տեղացիների, թե ներգաղթածների անհատական ու խմբային շահերին, առաջացնում անհանդուրժողականություն միմյանց տարբերությունների նկատմամբ: Հանդուրժողականության պակասը սահմանափակում է երկու կողմերի համագործակցելու, երկխոսության, անծանոթն ու բացասականը ճանաչելու, միմյանց խնդիրները հասկանալու հնարավորությունները: Ցանկացած խմբի և ողջ հասարակության մասնակցային ակտիվությամբ է պայմանավորված անհատների մտածելու, զգալու ու գործելու խմբային կազմակերպական ձևեր գտնելու ունակությունը, ոչ թե մեծ դժվարությամբ անհատապես լուծումներ փնտրելը կամ խուսանավելը [9]։

Հայաստանում ներգաղթած սփյուռքահայերի դժվարությունների բացահայտումը թույլ տվեց հասկանալ, որ

1. ներգաղթածների սպասումների արդարացվածության մակարդակը մեծ չափով պայմանավորված է Հայաստանի մասին նախապես ունեցած տեղեկացվածության չափի և դրա նույնականության հետ:

65

Ա. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

2. Ներգաղթելու ժամանակը (90-ակաեեեր, թե 2000-ակաեեեր) հիմնականում չի ազդում ադապտացիայի դժվարություեեերի քաեակի ու ձևերի վրա:

3. Ադապտացիայի գործըեթացե առավել աեցավ է ըեթաեում երաեց մեջ, ովքեր արագ եե ըեկալում «հայաստաեյաե կյաեքի» առաեձեահատկու-թյուեեերը և աեծաեոթ իրավիճակեերում դրսևորում եե ճկուեություե:

4. «Հաջող» ադապտացվածեերը յուրայիեեերի և տեղացիեերի հետ շփվելիս հիմեակաեում տարբեր վարք եե դրսևորում:

5. Պարտադրված համագոյակցություեը (դպրոց, համալսարաե, սպոր-տայիե, պարի և այլ խմբակեեր) երեխաեերի և դեռահասեերի շրջաեում օգեում է հաղթահարելու տարբերություեեերը: Ըեդ որում, երաեց մի մասե աստիճաեաբար եմաեվում է տեղացիեերիե' հայտեվելով իրեեց ծեողեերի ու տատերի հետ տարբեր խմբերում:

6. Հայաստաեցիեերի հետ եույե խավիե պատկաեելը դրակաեորեե է ազդում ադապտացիայի վրա, եոր սոցիալակաե կապերե իեքեարտահայտ-մաե և հարաբերություեեերի հարստացմաե բարեեպաստ պայմաեեեր եե ստեղծում:

2. Իետեգրմաեքաղաքակաեությաե անհրաժեշտություեը Հայաստանի և Սփյուռքի կաոույցների տեսակետեեյաւմ

Մեր հետազոտություեը ցույց տվեց, որ իետեգրմաե գործըեթաց այե իմաստով, որ միաժամաեակ եերգաղթողի կողմից արձաեագրվի կամք, իսկ ըեդուեող հասարակությաե կողմից ըեկալում ու հիմեարար արժեքեերի շուրջ փոխհա-մաձայեություե, չարձաեագրվեց, գոեե միայե այե պարզ պատճառով, որ այդ ուղղությամբ չի վարվում ոչ մի քաղաքակաեություե, և ամեե իեչ տարերայիե բեույթ է կրում: Դրա վկայություեե այե է, որ խեդրի հետ այս կամ այե կերպ կապ ուեեցող և Հայաստաեի ու Սփյուռքի ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցեերը (խորացված հարցազրույցեեր հայաստաեյաե 20 և սփյուռքահայ 30 կառույց-եերի փորձագետեերի հետ) իրեեց կազմակերպություեեերի առաքելությաե մեջ եերգաղթիե, մեկ ազգի երկու հատվածեերի իետեգրմաեը որպես խեդրի, ըեդ-հաերապես չեե աեդրադառեում: Դրաեցում բացակայում եե այե իրակաեաց-եելու համապատասխաե կարողություեեերը' հատկացված ֆիեաեսավորում, մասեագետեեր, տեխեիկակաե ռեսուրսեեր: Հետաքրքրակաեե այե էր, որ երկու կողմում էլ շատերե եե խուսափում տեսակետ հայտեել հայրեեադարձությաե և իետեգրմաե քաղաքակաեություե ուեեեալու հարցի վերաբերյալ հաճախ տալով աղոտ պատասխաեեեր: Մեեք կարողացաեք պարզել, թե 66

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա.Մկրտչյաե

Հայաստանյանիշխանությունները վախենումեե, որ ներգաղթողները

• կառավարման բարձր մակարդակներում կարող են մրցունակ լինել,

• խոշոր բիզնեսում կարող են մրցունակ լինել և քանդել առկա կենտրոնացված տնտեսության համակարգը,

• անշարժ գույքի գները կբարձրացնեն։

Ինչից չեն վախենում սովորական բնակիչները

• աշխատաշուկայի վրա բացասական ազդեցությունից, որովհետև ներգաղթածների քանակը շատ մեծ չէ, աշխատանքային որակավորումները և զբաղվածության ընդգրկման ոլորտները տարբեր են: Չնայած տեղացիների բարձր կրթական ցենզին, ներգաղթածներն ավելի հմուտ են այն ոլորտներում, որոնցում իրենք այսօր ընդգրկված են [10],

• գործազրկության ռիսկի մեծացումից, որովհետև ներգաղթածների մեջ մեծ է գործատուների թիվը (շինարարություն, տնային ծառայություններ, սպասարկման օբյեկտներ)։

Ինչն է վախեցնում պոտենցիալ ներգաղթողին

• տեղացի գործընկերների անվստահելիությունը,

• տեղական օրենսդրության անկատարությունը,

• կոռուպցիոն ռիսկերը։

Ինչից չեն վախենում պոտենցիալ ներգաղթողները

• բռնի հայրենադարձությունից։

Ինչն է վախեցնում արդեն ներգաղթածներին

• նոր ներգաղթողների մեծ հոսքը, որը կմեծացնի մրցունակությունը,

• տեղական օրենքների կողմից պաշտպանված լինելու երաշխիքի բացակայությունը,

• տեղացիների կողմից խաբվելը,

• բոլոր բնագավառներում ու մակարդակներում աշխատանքի մշակույթի բացակայությունը։

Ինչը չի վախեցնում ներգաղթածներին

• ցանկացած ժամանակ հետ գնալու հնարավորությունը։

Խմբավորելով փորձագետների կարծիքները մենք բացահայտեցինք, որ տեղական փորձագետների մի մասը (հիմնականում Հայաստանի ԶԼՄ, բուհերի, մշակութային ասոցիացիաների ներկայացուցիչներ, ՀԿ-ների ղեկավարներ) այդ քաղաքականության անհրաժեշտությունը տեսնում են ինչպես Հա- 67

67

Ա. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

յաստաեի («աշխարհի հայերին արդյուեավետորեե կըեդգրկեր Հայաստանի կառուցման գործում»), այնպես էլ Սփյուռքի համար («Հայաստանը պարտավոր է անվտանգ կյանք առաջարկել Մերձավոր Արևելքի կոնֆլիկտի գոտիեե-րի հայերին»): Նրանք համարում եե, որ ինտեգրման քաղաքականությունը պետք է անպայման ըեդգրկի մի շարք կարևոր գործառույթներ.

1. ստեղծի տվյալների բազա հայ մշակույթի և գիտության բոլոր խոշոր ներկայացուցիչների վերաբերյալ ըստ երկրեերի:

2. Ստեղծի ցանց Սփյուռքի համայնքների միջև:

3. Ապահովի երկու կողմի համար էլ արևմտահայերենի և արևելահայերենի հավասար իմացություն:

Սփյուռքի փորձագետների մի հատված դրա անհրաժեշտությունը տեսնում է ինչպես իրենց, այնպես էլ Հայաստանի համար, համոզված լինելով, որ

• Սփյուռքը կանգնած է ուծացման և հայրեեասիրությաե/ազգասիրությաե զգացումի նվազման խնդրի առջև (հատկապես միջին և երիտասարդ սերունդների շրջանում):

• Բոլոր երկրեերում հայը երկրորդ կարգի մարդ է: Միայն Հայրենիքում իմաստ ունի պայքարել հավասար իրավունքների համար:

• Հայաստանը պարտավոր է խթաեել հատկապես Լիբանանի, Իրաքի, Սիրիայի, Պակիստաեի հայերի հայրենադարձությունը:

• Միասնական քաղաքականության բացակայությունը շատ գործողություններ դարձնում է աեարդյուեավետ' անգամ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեթոդաբանության ընտրությունը:

• Սփյուռքի կատարած ներդրումների մոտիվացիաե պետք է փոխել' «սրտեերը հովացնելուց դեպի գրագետ ներդրում», որպեսզի մեծանա ներդրումների արդյունավետությունը, ապահովվի կայունություն:

• Հայաստանն ու Արցախն ունեն շատ լքված սահմանամերձ տարածքներ, որոնք մարդկային պաշտպանության կարիք ունեն:

Այսպես արտահայտվում եե հիմնականում Հայաստանի հետ գործնական կապեր ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչները ավելացնելով հետևյալ գործառույթների անհրաժեշտությունը.

1. մշակել Հայաստանում Սփյուռքի ներդրումների նոր մոդուլ,

2. աշխարհի բոլոր հայերի համար որպես բարոյական օժանդակություն վիզաների գինն անհամեմատ նվազեցնել դարձնելով խորհրդանշական,

3. նոր ստեղծված պետական կառույցի գործը դարձնել մշակված քաղաքականության կիրարկումը ռոտացիոն կարգով դրաեցում ըեդգրկելով փորձագետներ յուրաքանչյուր անգամ նոր երկրեերի հայ համայնքի ներկայացուցիչներից: 68

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ԱՄկրտչյան

Տեղացի փորձագետների այն մասը, որն ինտեգրման քաղաքականության կարիք չի տեսնում, բացատրում է դա նրանով, որ նախ, Հայաստանի կառավարության առաջնահերթ խնդիրը վերջին 15 տարիներին արտագաղթածներին վերադարձնելն է, երկրորդ, Հայաստանի կառավարությունը բարոյական իրավունք չունի քարոզելու «հայրենադարձություն», քանի որ ի վիճակի չէ ապրելու նորմալ պայմաններ ստեղծել անգամ իր քաղաքացիների համար: Նշածս փորձագետները հիմնականում Հայաստանի կառավարական կառույցների և կուսակցությունների ներկայացուցիչներն են ու գիտաշխատողները:

Իսկ սփյուռքահայ փորձագետները ինտեգրման քաղաքականության կարիքը չտեսնողները, հիմնավորում են, որ գերբեռնված Երևանն իր անբավարար ենթակառուցվածքներով, գյուղը ենթակառուցվածքների գրեթե բացակայությամբ, կրթական և առողջապահական համակարգերի առկա որակն իրենց զավակներին, ընտանիքներին Հայաստանում նորմալ կյանք չեն կարող ապահովել: Այսպես արտահայտվում են ինչպես Հայաստանի հետ գործնական և անձնական կապեր ունեցող սփյուռքահայերը, այնպես էլ նրանք, ովքեր այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

3. Հայաստանի և Սփյուռքի ինտեգրման քաղաքականության սկզբունքները

Ինտեգրումը, որպես հիմնարար արժեքների շուրջ ձեռք բերված փոխհամաձայնություն, էական նշանակություն ունի հասարակության միասնականության և կայունության ապահովման համար: Կոնկրետ ներկայացված խնդրի տեսակետից, հաջող ինտեգրման համար ներգաղթողի ինտեգրվելու կամքի ու ընդունող հասարակության նրա հանդեպ ընկալունակության առկայությունն անհրաժեշտություն է: Ուստի, մշակված քաղաքականության սկզբունքները պետք է պաշտպանեն ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի շահերը ակնկալիքով, որ երկուստեք մարդկային և ֆինանսական ներդրումները հեռանկարում կրկնակի արդյունքներ կտան յուրաքանչյուր կողմին, հետևաբար և ողջ ազգին:

Հօգուտ ինտեգրման քաղաքականության արտահայտվող հայերի երկու հատվածների ներկայացուցիչների առաջարկությունների համակարգումը, ինչպես նաև մի քանի երկրի համապատասխան փորձի ուսումնասիրությունը մեզ հնարավորություն ընձեռեց առանձնացնել ինտեգրման քաղաքականության չորս կարևոր սկզբունք.

Առաջին Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կառույցների գործունեության կազմակերպում երկու զուգահեռ իրականացվող առաքելությունների շուրջ.

• Հայաստանի ժողովրդավարացման (մոդեռնիզացիայի) գործընթացներ։

• Սփյուռքի հիմնարար կարիքների բավարարում' ազգային ինքնության վերականգնում/ձեռքբերում և կայունության ապահովում։

69

Ա. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Երկրորդ ինտեգրման քաղաքականության մեջ զբաղվածության ինտեգրումը (ինչպես արդեն տեղափոխված մասնագետների, այնպես էլ պոտենցիալ տեղափոխվողների) որպես գերակա ուղղություն։

Երրորդ ոչ թե ներգաղթած սփյուռքահայերի ասիմիլյացիա, այլ արևմտահայ և արևելահայ հարուստ ավանդութային, լեզվական/բարբառային հմտությունների բազմազանության պահպանություն։

Չորրորդ Հայաստանում ներգաղթածների ինտեգրման ծրագրի իրականացում և կենտրոնական, և տեղական մակարդակներով:

Նշված սկզբունքների իրականացման գիտական և կազմակերպական քայլերը կարող են շինել, բայց չսահմանափակվել

Առաջին քայլ - պատասխանել հետևյալ հետազոտական գիտական հարցերին և դրանց պատասխանները դնել մշակվող ինտեգրման քաղաքականության հիմքում.

ռ

1. Ինչպե ս գնահատել ներգաղթի չափը, դրա այլ սոցիոժողովրդագրական բնութագրիչները և ինչպես արձանագրել ժամանակի ընթացքում տեղ գտած փոփոխությունների դինամիկան:

ռ ռ

2. Ի նչ պայմանների ազդեցության ներքո և որքա ն ժամանակ ներգաղթածները կմնան որպես մեկուսացված խումբ:

ռ

3. Ինչպիսի ն կարող է լինել սփյուռքի մարդկային կապիտալի ներդրումը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա:

ռ

4. Ինչպե ս է վերջին դարում հայերի սերունդների վրա ազդել մահմեդական, քրիստոնեական, խորհրդային մշակութային մոդելներում ապրելու կենսագրությունը:

ռ

5. Որո նք են ներգաղթած հայերի և տեղացի հայերի խմբերի էական նմանությունները:

ռ ռ

6. Ո րն է բոլոր հայերի համար կյանքի գերադասելի մոդելը: Կա ն արդյոք էական հակասություններ այդ մոդելի և ժողովրդավարության մշակույթի միջև:

ռ \

7. Որո նք են ներգաղթած հայերի Հայաստանում կյանքի որակի և նրանց թողած երկրների հայերի կյանքի որակների միջև զուգորդման արդյունքները:

8. Համեմատել տեղացի հայերի և եկվոր հայերի կյանքի որակների տարբերությունները որոշակի ժամանակահատվածի ընթացքում, եթե նրանք սկսել են նույն ելման վիճակից:

Երկրորդ քայլ - ստեղծել տեղեկատվական, կողմնորոշման և կրթական կենտրոններ թե Հայաստանում և թե Սփյուռքում նրանց համար, ովքեր պատրաստվում են տեղափոխվել Հայաստան կամ արդեն Հայաստանում են: 70

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ԱՄկրտչյան

1. Կարիքի բացահայտում

• Բացահայտել պոտենցիալ ներգաղթող կամ արդեն ներգաղթած կոնկրետ ընտանիքի ինտեգրման խնդիրները։

• Բացահայտել ադապտացվելու նրա ունակությունը, մշակութային արժեքները, աշխատաոճը, խառը խմբում աշխատելու արդյունավետությունը։

• Առաջարկություններ անել ինչպես շահառուին, այնպես էլ համապատասխան կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին (կրթական, զբաղվածության, առողջապահական, բնակարանային ապահովման և այլն):

2 Ինտեգրման կուրսեր

• Լեզվի ուսուցում երկու մակարդակով (առօրյա հաղորդակցման և խորացված)։

• Կողմնորոշիչ բնույթ ունեցող գործնական պարապմունքներ հասկանալու Հայաստանի կառավարման և պետական վարչարարության համակարգը, աշխարհագրական և վարչական բաժանումները, հաղորդակցությունը, սոցիալական ապահովության համակարգը, սահմանադրությամբ խոստացված իրավունքներն ու ազատությունները։

• Դասընթացներ ՀՀ հարկային համակարգի, օրենսդրության, բնակարանային ապահովման, համայնքային ենթակառուցվածքների գործունեության, դրանցից օգտվելու կարգի վերաբերյալ

3 Աջակցություն ավելի վաղ եկածներին ստեղծելու ինքնօգնության ՀԿ֊ ներ, որոնք.

• կվերահսկեն համապատասխան պետական կառույցների գործողությունները և նրանց ուշադրությունը կսևեռեն սփյուռքահայերին հետա-քրքրող հարցերի վրա,

• կկազմակերպեն երկխոսություններ ինտեգրման խնդիրների վերա-

բերյաԵ

• կնպաստեն ներգաղթին և ինտեգրմանն աջակցելու պետական քաղաքականության մշակմանը,

• կստեղծեն շահերի պաշտպանության, իրավունքների պաշտպանության ծառայություններ մատուցող ցանցեր և միություններ տեղացիների ՀԿ-ների հետ։

Սեպտեմբեր, 2008թ. 71

71

Ա. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. www.armeniaforeignministry.com

2. Hergnyan M, Malayan A, “The role of the Diaspora in Generating foreign Direct Investments In Armenia”. Available from: http.//www.ev.am, www.crrc.am.

3. Պարթև Փ, «Հայաստաեցի և իրաեահայ երիտասարդների սոցիալակաեացմաե հոգեբանական առանձնահատկությունները», չհրատարակված մագիստրակաե թեզ, Երևաեի պետական համալսարանի Փիլիսոփայության, կիրառական սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության ամբիոն, 1999:

4. Կարումյաե Ն, Հայրենադարձների ինտեգրման գործընթացն իբրև մարդու իրավունքների իրագործման խնդիր, խոչընդոտներ և անելիքներ // «Հայաստանը մարդու իրավունքների հեռանկարում», Երևան, 2005, մաս 3:

5. Գաբրիելրսե Մ, «Հայկական ըետաեիքե անցումային շրջանում. Մարդաբանական և մշակութային հեռանկարները», 2005, Գալստյան Մ, «Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչության միգրացիայի սոցիոլոգիական ուսումնասիրություն», 2006: www.crrc.am:

6. Արտագաղթը Հայաստանից (խմբ. Հր.Խառատյաե), Երևան, 2003:

7. Մկրտչյաե Ա, «Կանանց դժվարությունները Հայաստանի զբաղվածության ոլորտում, Հայաստանում կանանց քաղաքական ակտիվության հարցերը»: www.crrc.am.

8. Մարությաե Հ, Հայաստաե-Սփիւռք. հանդիպում Երեւանի կենտրոնում, «Հաեդէս Ամսօրեայ հայագիտական ուսաեաթերթ, Վիեեեա, 2007:

9. Mkrtchyan A., “Tolerance and regional peace building”. Innovation - The European Journal of Social Science Research. http://www.iccr-international.org/whatsnew.html

10. Sahakyan Z, The impact of immigration and repatriation on labor market: Literature review and implication for Armenia. University of Illinois at Urbana Champaign, AJPP Special issue, December 2006.

ОБ ИНТЕГРАЦИИ АРМЕНИИ И ДИАСПОРЫ Анаит Мкртчян Резюме

Отсутствие в Даспоре и в Республике Армения соответствующей политики обусловило высокую социальную цену начавшейся в 1990гг. стихийной иммиграции армян. Как для иммигрантов, так и для местных жителей, новые контакты стали испытанием социального, психологического и культурного общения. 72

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ԱՄկրտչյաե

Проблема групповой изоляции, проявившаяся между разными частями одной нации, демонстрирует тенденцию роста. Предлагаемая статья — своего рода попытка посредством качественного и количественного метода описать имеющиеся трудности иммигрантов в армянской действительности, выявить упущения в идеологии и в политике, диагностировать готовность и подготовленность официальных и неофициальных структур Армении и Диаспоры преодолеть эти трудности и упущения. В статье есть предложения, адресованные властным структурам Армении и Диаспоры, а также другим заинтересованным структурам; рекомендации, направленные на реализацию таких шагов, которые бы урегулировали стихийные и неэффективные движения в страну и из страны, упростили бы адаптацию иммигрантов и повысили привлекательность Армении для Диаспоры. 73

73

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.