Научная статья на тему 'Վրաստանի գիտական ոլորտը. Վարկանշային-վիճակագրական համեմատություն'

Վրաստանի գիտական ոլորտը. Վարկանշային-վիճակագրական համեմատություն Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
84
31
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
վիճակագրություն / վարկանիշ / գիտական / հետազոտական ոլորտ / համեմատական վերլուծություն։

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Կարեն Վերանյան

Հոդվածում ներկայացվում են Վրաստանի գիտական, գիտահետազոտական ոլորտների վիճակագրական, վարկանշային տեղեկատվական տվյալները, որոնք դիտարկվում են Հարավային Կովկասի և հարակից երկրների հետ համեմատության համատեքստում։ Թեմայի շրջանակում խնդիր չի դրվել ներկայացնել Վրաստանի գիտահետազոտական ցուցանիշների որակական առանձնահատկությունները, այլ հիմնական ուշադրությունը դարձվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համեմատության շրջանակում Վրաստանի գիտական ոլորտի քանակական տեղեկատվության ուսումնասիրման խնդիրներին։ Համեմատական-վիճակագրական, վարկանշային հետազոտությունը հիմնվում է տարածաշրջանի երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տեղեկատվության, միջազգային վարկանշային կազմակերպությունների զեկույցների տվյալների վրա։ Մոնիթորինգի է ենթարկվել նաև ինտերնետային բաց աղբյուրների տեղեկատվությունը հայ-վրացական գիտակրթական, հետազոտական համագործակցության վերաբերյալ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE SCIENCE IN GEORGIA: A RANKING AND STATISTICAL COMPARISON

The article presents statistical and ranking data on Georgia’s scientific, research and development areas reviewed in the context of comparison with the South Caucasus and neighboring countries. Within the framework of the study qualitative aspects of Georgia’s scientific and research indicators were not intended to be presented, but rather, the main focus was on issues of studying the quantitative information of Georgia’s science in comparison with Armenia and Azerbaijan. The comparative statistical and ranking study is based on information from regional countries’ national statistical services, reports from international ranking organizations. Information from open internet sources on Armenian-Georgian scientific, educational and research collaboration was monitored.

Текст научной работы на тему «Վրաստանի գիտական ոլորտը. Վարկանշային-վիճակագրական համեմատություն»

ՎՐԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ. ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ-ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Կտրեն Վերանյան"

Բանալի բաոեր վիճակագրություն, վարկանիշ, գիտական, հետազոտական ոլորտ, համեմատական վերլուծություն։

1. Արժեքների համաշխարհային հետազոտությունը (World Values Survey)

Արժեքների համաշխարհային հետազոտությունն ուսումնասիրում է մարդկանց արժեքներն ու համոզմունքները և դասակարգում աշխարհի տարբեր երկրներն ու հասարակություններն ըստ նրանց քաղաքակրթական, արժեքա-բանական ընդհանրությունների ու առանձնահատկությունների։ Մեթոդաբանությունում կիրառվում են մի քանի ցուցիչներ.

1. Ավանդական արժեքները շեշտադրում են կրոնի, ծնող-զավակ հարաբերությունների, ընտանեկան արժեքների կարևորությունը։

2. Աշխարհիկ արժեքները քիչ են կարևորում ավանդական, պահպանողական արժեքները։

3. Հանրային արժեքներն ընդգծում են հանրության տնտեսական և ֆիզիկական անվտանգության հարցերը։

4. «Անհատի» արժեքներնում առաջնահերթ են հանդուրժողականությունը, մարդու իրավունքները։

Կազմակերպության զեկույցում ներառված է նաև քարտեզ, որտեղ պատկերվում են աշխարհի տարբեր երկրներն ըստ իրենց քաղաքակրթական, արժեքաբանական դասակարգումների։ Ինչպես տեսնում ենք քարտեզում, Հայաստանն ու Վրաստանը ներառվել են «ուղղափառ» խմբում և դիրքային առումով բավական մոտ են գտնվում միմյանց։ Այս դասակարգման մեջ Հայաստանին և Վրաստանին դիրքային առումով մոտ է միայն Ռումի-

* «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ։

նիան: Մեր տարածաշրջանի մյուս երկիրը Ադրբեջանը, գտնվում է այլ «աֆրիկյան-իսլամական» խմբում, թեև զբաղեցրած դիրքով մոտ է Հայաստանին ու Վրաստանին:

2. Բահերի վարկաեշավռրում,

Webometrics Ranking of World Universities

Աշխարհի լավագույն բուհերի վարկանշավորման Webometrics Ranking of World Universities հետազոտությունով զբաղվում է Cybermetrics հետազոտական խումբը, որը գործում է Իսպանիայի Ազգային հետազոտական խորհրդի (Spanish National Research Council) կազմում: Հետազոտությունում կիրառված մեթոդաբանությունը և գնահատման մոտեցումները համապատասխանում են բուհերի վարկանշավորման բեռլինյան սկզբունքներին (Berlin Principles on Ranking of Higher Education Institutions): Վարկանշավորման համար ընտրվել են մի քանի մեթոդաբանական ցուցիչներ.

1. էլեկտրոնային կայքէջին հղումների քանակը,

2. կայքում տեղադրված արժեքավոր նյութերի քանակը,

3. հրատարակված նյութերի քանակը և դրանց հղումները:

Աղյուսակ 1-ում ներկայացված են տարածաշրջանի 3 պետությունների լավագույն բուհերն ըստ իրենց զբաղեցրած դիրքերի։ Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի առաջատար բուհերն իրենց վարկանշային ցուցանիշով համադրելի են միմյանց հետ։ Զեկույցի տեղեկատվության համաձայն, Հայաստանի առաջատար բուհ ճանաչված ԵՊՀ-ն զբաղեցրել է զեկույցի 2628-րդ դիրքը, իսկ Վրաստանի առաջատար բուհը Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլու անվան պետական համալսարանը, գտնվում է 2006-րդ հորիզոնականում, այն դեպքում, երբ Ադրբեջանի առաջատար բուհը Խազար համալսարանը, ընդամենը 6405-րդ դիրքում է։

Աղյուսակ 1

Հարավային Կովկասի առաջատար բուհերի վարկանիշը. «Վեբոմեաբիքս» զեկույց (2015թ.)

Երկիր Հայաստան (բուհ, դիրքը) Վրաստան (բուհ, դիրքը) Ադրբեջան (բուհ, դիրքը)

ԲՈւՀ ԵՊՀ (2628) Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլու անվ. պետական համալսարան (2006) Խազար համալսարան (6405)

ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտ (3022) Իլիա պետական համալսարան (2602) Կովկաս համալսարան (7023)

Հայաստանի ամերիկյան համալսարան (4768) Վրաստանի տեխնիկական համալսարան (6934) Նախիջևանի մասնավոր համալսարան (7391)

3. Հարավային Կովկասի երկրների գիտահետազոտական գործունեությունը, վիճակագրական վերլուծություն

Հետազոտությունը նվիրված է 2002-2007թթ. հարավկովկասյան երկրների գիտության ոլորտին առնչվող քանակական վիճակագրությանը: Առկա տեղեկատվությունը հիմնվում է տարածաշրջանի երկրների վիճակագրական ծառայությունների տվյալների վրա: Նշենք, որ, ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, Վրաստանի պարագայում այդ երկրի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում գրեթե հիմնովին բացակայում են գիտու-

թյանը վերաբերող վերջին տարիների վիճակագրական տվյալները: Նկատենք, որ ներկայում Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում առկա են այլ ոլորտներում երկրի արձանագրած վիճակագրական տվյալները, ինչպես, օրինակ, կրթության ոլորտում, սակայն կայքի թե վրացալեզու, թե անգլիալեզու բաժիններում 2004-2005թթ. սկսած բացակայում է գիտությանն առնչվող վիճակագրական տեղեկատվությունը։ Լավագույն դեպքում, «Կրթություն և մշակույթ» բաժնում տվյալներ կան սոսկ բու-հական համակարգում դասախոսապրոֆեսորական կազմի թվաքանակի վերաբերյալ։ Այս իրողությունը, թերևս, պայմանավորված է 2004թ. Մ.Սաա-կաշվիլու իշխանության գալով և Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորների փոփոխման հանգամանքով։ Մյուս կողմից, ինչպես կտեսնենք ստորև ներկայացվող աղյուսակներից, 2004-2005թթ. սկսած Վրաստանի գիտահետազոտական ոլորտը (գիտահետազոտական կազմակերպությունների, ոլորտի գիտական անձնակազմի թվաքանակի կտրուկ նվազում) կտրուկ հետընթաց է ապրել, ինչը վկայում է երկրի գիտական, մտավոր պոտենցիալի գերազանցապես դեպի եվրոպական երկրներ, ԱՄՆ և Կանադա արտագաղթի կտրուկ ակտիվացման իրողության մասին։

Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում և Վրաստանում 2002-2005թթ. հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների քանակը համադրելի է։ Դժվար չէ նկատել, որ 2004թ. սկսած Վրաս-տանում գործող, հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների քանակը կտրուկ նվազել է. եթե 2004թ. կար 97 նման կազմակերապություն, ապա 2005թ. դրանց թիվն արդեն 80 էր (Աղյուսակ 2).

Աղյուսակ 2

Հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների քանակն ըստ երկրների, 2002֊2007թթ.

Երկիր 2002 2003 2004 2005 2006 2007

Հայաստան 96 99 93 102 101 89

Ադրբեջան 131 138 139 146 145 146

Վրաստան 99 97 97 80 -

Նույն միտումը նկատվում է նաև Վրաստանի հետազոտություններ և մշակումներ կատարող անձանց թվաքանակի առումով. եթե 2004թ. կար 13.300 գիտաշխատող, ապա 2005թ. հաշվվում էր ընդամենը 9200 (Աղուսակ 3).

Աղյուսակ 3

Հետազոտություններ և մշակումներ կատարող անձանցթվաքանակը,

մարդ, 2002֊2007թթ.

Երկիր 2002 2003 2004 2005 2006 2007

Հայաստան 6737 6277 6685 6892 6723 5669

Ադրբեջան 16019 17190 17712 18164 17973 18079

Վրաստան 15200 16100 13300 9200 -

Հարավային Կովկասի երկրների ազգային վիճակագրական ծառայությունները տվյալներ են պարունակում նաև այդ երկրներում տարեկան հիմունքներով իրականացված գիտատեխնիկական աշխատանքների ընդհանուր ծավալների վերաբերյալ։ Այսպես, 2003-2007թթ. Հայաստանում իրականացված գիտատեխնիկական աշխատանքների ծավալը հիմնականում կարողացել է պահպանել կայուն զարգացման միտում։ Նշյալ ժամանակահատվածում Հայաստանում իրականացված տարեկան գիտատեխնիկական աշխատանքների ծավալով լավագույն ցուցանիշը գրանցվել է 2007թ. մոտ $18 մլն։ Հայաստանի հետ գրեթե համեմատելի են Վրաստանում իրականացված տարեկան գիտատեխնիկական աշխատանքների ծավալների ցուցանիշները։ Վրաստանում բարձրագույն արդյունքն արձանագրվել է 2004թ. շուրջ $14,9 մլն։ Ադրբեջանի պարագայում 2003-2007թթ. կտրվածքով նկատվել է իրականացված գիտատեխնիկական աշխատանքների ծավալի կայուն աճման միտում։ Ընդ որում, 2007թ. արձանագրված կտրուկ աճի արդյունքում այդ ցուցանիշը եղել է շուրջ $55,1 մլն (Աղյուսակ 4).

Աղյուսակ 4

Գիտատեխնիկական աշխատանքների ծավալը, $ (մլն)

Երկիր 2003 2004 2005 2006 2007

Հայաստան ~$12.8մյն ~$12.7մյն »$15.1մլն $16,8 մյն $18 մլն

Ադրբեջան *$21,6մյն *$23,7մյն «$27,8մյն $35,4մլն $55,1 մլն

Վրաստան *$11,6մյն «$14,9մյն *$12,8մյն - -

Պետք է նկատել, որ ուսումնասիրության շրջանակներում համեմատականներ անցկացնելիս անհրաժեշտ է խնդիրը դիտարկել այդ երկրների ինչպես բնակչության թվաքանակի, այնպես էլ ՀՆԱ-ի և բյուջետային եկամուտների հետ հարաբերակցության համատեքստում։

4. Ռենդ» կորպորացիայի «Գլոբալ տեխնոլոգիական հեղափոխություն 2020թ.» հետազոտությունը (Global Technology Revolution 2020)

2006թ. հեղինակավոր «Ռենդ» կորպորացիան հրապարակեց «Գլոբալ տեխնոլոգիական հեղափոխություն 2020թ.» զեկույցը նվիրված աշխարհում գիտության և տեխնոլոգիաների զարգացումը կանխատեսող հեռանկարներին մինչև 2020թ.։ Հետազոտությունը հովանավորվել է ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի կողմից (Nation Intelligence Council-NIC)։ Հետազոտական նախագծի իրականացման համար հավելյալ ֆինանսական միջոցներ են հատկացվել նաև ԱՄՆ Հետախուզության նորարարական տեխնոլոգիական կենտրոնի (Intelligence Technology Innovation Center) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի կողմից։ «Ռենդ» կորպորացիայի փորձագետների գնահատականներով, մինչև 2020թ. առանձնացվում էր գիտատեխնոլոգիական զարգացման 16 ուղղություն, որոնցից էին մատչելի արևային էներգետիկա, հեռահաղորդակցային տեխնոլոգիաներ, գենետիկորեն մոդիֆիկացված բույսեր, ջրի մաքրման մեթոդներ, էկոլոգիապես մաքուր սննդի արդյունաբերություն, հիբրիդային ավտոմեքենաներ և այլն։ Վարկանշային այս զեկույցի մեթոդաբանությունում կիրառվել է 7 չափորոշիչ, որոնցից են ՀԱԱ-ն մեկ շնչի հաշվարկով, 1 մլն բնակչության հաշվով գիտահետազոտական ոլորտում գիտնականների և ինժեներների թվաքանակը, գիտության և տեխնոլոգիաների թեմայով հրապարակված գիտական հոդվածների քանակը, գիտահետազոտական ոլորտի ֆինանսական հատկացումները, գիտահետազոտական ինստիտուտների թվաքանակը և այլն։

Վարկանշային հետազոտությունում լավագույն արդյունքը ԱՄՆ-ինն է 5,03 ամփոփ միավոր, հաջորդը Ճապոնիան է (3,08 միավոր), այնուհետև Գեմանիան (2,12)։ Լավագույն տասնյակը եզրափակում է Իսրայելը 1,53 միավոր։ ԱՊՀ երկրներից առաջատարը ՌԴ-ն է, որը 0,89 ամփոփ միավորով զբաղեցնում է այդ ցուցակի 19-րդ հորիզոնականը։ ՌԴ-ին հաջորդում են Ուկրաինան և Բելառուսը 29 և 30-րդ դիրքեր։ Գիտակրթական ոլորտում Հայաստանի և Վրաստանի ունեցած ընդհանրությունների և համադրության տրամաբանությունը որոշակիորեն խախտվում է այս վարկանշային զեկույցում։ Զեկույցի փորձագիտական գնահատականներով, բարձր են եղել նաև Ադրբեջանի ցուցանիշները, որը զբաղեցրել է ցուցակի 37-րդ հորիզոնականը։ Հայաստանը զբաղեցրել է 55-րդ դիրքը 1 դիրքային միավորով զիջելով

Թուրքիային: Տարածաշրջանի երկրներից ամենացածր ցուցանիշը Վրաստա-նինն է 97-րդ հորիզոնական։

5. Գլոբալ նորարարության ինդեքսը 2014թ.» զեկույցը (The Global Innovation Index 2014)

2014թ. հրապարակվեց Քորնել համալսարանի (Cornell University), INSEAD գործարարության դպրոցի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (The World Intellectual Property Organization) «Գլոբալ նորարարության ինդեքսը 2014թ.» զեկույցը։ Դրանում կարևորվում են համաշխարհային նորարարության պոտենցիալն ու ընթացիկ ձեռքբերումները որպես տարբեր երկրների տնտեսությունների շարժիչ ուժ և մարդկության բարեկեցության ապահովման գրավական։ Ինչպես վստահեցնում են զեկույցի հեղինակները, հետազոտության գնահատականները հնարավորություն են տալիս խորքային մոտեցումներով ընկալել ներկայիս համաշխարհային նորարարության միտումներն ու հեռանկարները։ Զեկույցի նպատակն է աջակցել տարբեր երկրների քաղաքական որոշումներ կայացնող գործիչներին և գործարար շրջանակների ղեկավարներին առավել ճկուն և համատեղ քաղաքականություն որդեգրել համաշխարհային նորարարության պոտենցիալի զարգացման ուղղությամբ1։

«Գլոբալ նորարարության ինդեքսը 2014թ.» զեկույցը վարկանշավորում է աշխարհի 143 երկրների տնտեսությունների նորարարական պոտենցիալը։ Զեկույցի մեթոդաբանությունում կիրառվել է 81 չափորոշիչ։ Երկրների նորարարության վարկանշավորումն իրականացվում է 0-100 սանդղակի դասակարգման համաձայն, որտեղ բարձրագույն արդյունքը բնորոշում է տվյալ երկրի նորարարության բարձր, ցածրագույն միավորը ցածր պոտենցիալը (Աղյուսակ 5):

ԱՊՀ անդամ երկրներում առաջատարը Մոլդովան է 43-րդ հորիզոնական, 40,74 ամփոփ միավոր։ Բարձր են նաև Ռուսաստանի (49-րդ դիրք), Բե-լառուսի (58-րդ դիրք) և Ուկրաինայի (63-րդ դիրք) ցուցանիշները։ Հայաստանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը գտնվելով 143 երկրների ցուցակի 65-րդ դիրքում (36,06 ամփոփ միավոր)։ Նորարարության արդյունավետության

1 The Global Innovation Index 2014. http://www.uis.unesco.org/Library/Documents/global-innovation-index-2014-human-factor-in-innovation-en.pdf

ցուցչով Հայաստանն արձանագրել է բավական բարձր արդյունք 0,83 միավորով 143 երկրների շարքում զբաղեցնելով 28-րդ դիրքը։ Ի դեպ, Հայաստանը նորարարության պոտենցիալի վարկանիշով, ըստ զեկույցի գնահատականների, լավագույնն է Հարավային Կովկասի երկրների մեջ։ Հայաստանի հետ համադրելի է Վրաստանի արդյունքը. այդ երկիրը 34,53 ամփոփ միավորով զբաղեցնում է 74-րդ դիրքը։

Աղյուսակ 5

Գլոբալ նորարարության ինդեքսը 2014թ., Հայաստան և այլ երկրներ

Դիրքը Երկիրը Ամփոփ միավորը (0-100) Արդյունավետության 9ու9իճը

ԱՊՀ երկրներ

43 Մոլդովա 40,74 1,07

49 Ռուսաստան 39,14 0,79

58 Բելառուս 37,10 0,83

63 Ուկրաինա 36,26 0,90

65 Հայաստան 36,06 0,83

79 Ղազախստան 32,75 0,59

101 Ադրբեջան 29,60 0,58

112 Ղրղզստան 27,75 0,46

128 Ուզբեկստան 25,20 0,61

137 Տաջիկստան 23,73 0,45

Այլ երկրներ

54 Թուրքիա 38,20 0,93

74 Վրաստան 34,53 0,68

120 Իրան 26,14 0,57

Աղբյուրը http://www. uis. unesco.org/Library/Documents/global-innovation-index-

2014-human-factor-in-innovation-en.pdf

Տարածաշրջանի երկրներից ցածրագույն արդյունքն Ադրբեջանինն է 101-րդ հորիզոնական։ Ընդ որում, նորարարության արդյունավետության ցուցչով նույնպես Հայաստանն առաջատար է Հարավային Կովկասում։

6. ԱՍՆ ազգային գիտական հիմնադրամ, գիտահետազոտական ակտիվության վարկանշային զեկույցը 2014թ.

(US National Science Foundation. Scientific and Technical Activity)

Այս վարկանշային ուսումնասիրությունն իրականացվել է ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի կողմից, որն ԱՄՆ կառավարությանն առընթեր անկախ գործակալություն է։ Հիմնադրամը գործունեություն է ծավալում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում հատկացնելով դրամաշնորհներ անհատ կամ խմբակային հետազոտողներին։ 2014թ. վիճակագրությամբ, հիմնադրամի տարեկան բյուջեն կազմել է շուրջ $7,2 մլրդ։ Գիտահետազոտական վարկանշային զեկույցի մեթոդաբանությունը հիմնվում է գրախոսված գիտական, հրապարակված և գիտական հղումների ինդեքսի համակարգում (Science Citation Index (SCI) և Social Sciences Citation Index (SSCI) ընդգրկված գիտահետազոտական հոդվածների վարկանշավորման քանակական հաշվարկի վրա։

Ըստ հիմնադրամի զեկույցի տվյալների ԱՊՀ երկրների մեջ բարձր ցու-ցանիշներ են արձանագրել ՌԴ-ն, Ուկրաինան և Բելառուսը, որոնց հաջորդում է Հայաստանը։ Ի դեպ, նշված երկրների հետ Հայաստանի վարկանշավորման համեմատականում անհրաժեշտ է հաշվի առնել առաջին հերթին Հայաստանի և այդ երկրների բնակչության թվաքանակների տարբերության հանգամանքը (խոսքը հատկապես վերաբերում է ՌԴ-ին և Ուկրաինային, որոնց բնակչությունն անհամեմատ գերազանցում է Հայաստանի բնակչության թվաքանակը)։ Ասել է թե այլոց նկատմամբ տվյալ երկրի բնակչության քանակական առավելությունն ուղղակիորեն պայմանավորված է այդ պետության գիտահետազոտական պոտենցիալի քանակական (սակայն ոչ միշտ որակական) բաղադրիչով։

Հարավային Կովկասի երկրներից լավագույն արդյունքը Հայաստանինն է. 184,6 ցուցանիշով զբաղեցրել է 75-րդ դիրքը։ Հաջորդն Ադրբեջանն է 80-րդ դիրք (148,7 ցուցանիշ)։ Հայաստանի հետ համադրելի է նաև Վրաստանի ցուցանիշը, որն արձանագրել է Հարավային Կովկասի ցածրագույն արդյունքը (117,6) և զբաղեցրել 86-րդ հորիզոնականը։ Հայաստանի հարակից երկրներից բավական բարձր են եղել Թուրքիայի և Իրանի ցուցանիշները, որոնք զեկույցում ներառված 195 երկրների շարքում զբաղեցրել են 19 և 20-րդ դիրքերը (Աղյուսակ 6).

Աղյուսակ 6

Աշխարհի երկրների վարկաեշավորումն ըստ գիտահետազոտական ակտիվության, Հայաստան և այլ երկրներ, 2014թ. (195 երկիր)

Դիրքը Երկիրը Հոդվածների քանակը

15. ՌԴ 14 150,9

19. Թուրքիա 8 328,4

20. Իրան 8 175,5

42. Ուկրաինա 1726,9

60. Բելառուս 341,6

75. Հայաստան 184,6

80. Ադրբեջան 148,7

82. Ուզբեկստան 140,9

86. Վրաստան 117,6

91. Ղազախստան 87,4

94. Մոլդովա 76,2

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

128. Տաջիկստան 18,4

131. Ղրղզստան 17,2

179. Թուրքմենստան 0,5

Աղբյուրը http://gtmarket.ru/ratings/scientific-and-technical-activity/info

Գրաֆիկ 1

Ըստ գիտահետազոտական ակտիվության երկրների վարկանշավորումը 2014թ, Հարավային Կովկաս (ըստ երկրի դիրքի հաշվարկի, որտեղ որքան ցածր է երկրի դիրքը, այնքան բարձր է նրա վարկանիշը)

86 84 82 80 78 76 74 72 70 68

Հայաստան Ադրբեջան Վրաստան

7. Մարդկային կապիաայի ինդեքսը 2015թ.

«Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը վերջերս ներկայացրեց Մարդկային կապիտալի ինդեքսը 2015թ. վարկանշային հերթական տարեկան հետազոտությունը, որտեղ երկրները վարկանշավորվում են իրենց մարդկային կապիտալի կամ պոտենցիալի չափորոշման սկզբունքի համաձայն։ Վարկանշային հետազոտության մեթոդաբանությունում շեշտադրումները կատարվում են 2 հիմնական ուղղության վրա.

1. կրթության հիմանական արդյունքները, որտեղ հիմնական ուշադրությունը դարձվում է այն հանգամանքի վրա, թե առանձնացված երկրներն ինչքանով են կարողանում ապահովել կրթության ոլորտում հասարակության բոլոր խավերի և տարիքային խմբերի ներգրավվածությունը,

2. տնտեսական ակտիվության արդյունքները, որտեղ հիմնական շեշտադրումը կատարվում է մարդկային կապիտալի չափորոշման վրա ըստ հասարակության տարիքային խմբերի։

Վարկանշային հետազոտության մեթոդաբանությունը երկրների դասակարգման չափորոշման առումով հիմնվում է 0-100 միավոր սանդղակի վրա, որտեղ բարձրագույն միավորը վկայում է տվյալ երկրի մարդկային կապիտալի ոլորտում ունեցած բարձր ցուցանիշների մասին։

Պետք է նկատել, որ մարդկային կապիտալի գնահատման համար կազմակերպության ներկայացրած մեթոդաբանությունում կիրառված չափ-որոշիչները բավական ընդհանրական են և չեն ընդգրկում մարդկային կապիտալի ողջ պոտենցիալ կամ համալիր բովանդակությունը։ Ավելին, երկրի մարդկային կապիտալի հաշվարկման մեջ գիտատեխնոլոգիական արդյունքները կամ արտադրանքն ինքնին հանդիսանում են մարդկային կապիտալի կարևոր բաղադրիչներից մեկը, սակայն միևնույն ժամանակ ուղղակիորեն փոխկապակցված են մարդկային կապիտալի բաղադրիչ հանդիսացող այնպիսի էական գործոնների հետ, ինչպիսիք են տվյալ հասարակության կամ երկրի մարդկային կապիտալի ֆիզիկական հաշվարկը, առողջապահական ասպեկտը, բարեկեցությունը և այլն։

Փորձենք ներկայացնել զեկույցի հիմնական առանձնահատկությունները ըստ մեր առանձնացրած պետությունների վարկանշավորման։ Հետազոտությունում ներառված է 124 երկիր։

Ներկայացնենք ԱՊՀ, Հարավային Կովկասի և հարակից երկրների մարդկային կապիտալի վարկանշավորման արդյունքները: Նշենք, որ

կազմակերպության զեկույցում ներառվել են վերը թվարկված տարածաշրջանի ոչ բոլոր երկրները, ինչը, թերևս, պետք է պայմանավորել կազմակերպության այդ երկրների մասով անհրաժեշտ տեղեկատվության բացակայության հանգամանքով։ Թեև զեկույցում չի ներառվել նաև Վրաստանը, այնուհանդերձ, հաշվի առնելով զեկույցի յուրօրինակությունը այն նույնպես ներառել ենք այս հետազոտության մեջ (Աղյուսակ 7).

Աղյուսակ 7

Մարդկային կապիտայիինդեքսը 2015թ., ԱՊՀ և այլ երկրներ

Դիրքը (ընդհանուր ցուցակում) Երկիրը Ամփոփ միավորը

ԱՊՀ երկրներ

1 (26) Ռուսաստան 77,54

2 (31) Ուկրաինա 76,21

3 (37) Ղազախստան 74,56

4 (43) Հայաստան 72,50

5 (44) Ղրղզստան 71,82

6 (63) Ադրբեջան 67,58

7 (65) Տաջիկստան 67,24

8 (71) Մոլդովա 66,81

ԱՈ երկրներ

10 (68) Թուրքիա 67,09

11 (80) Իրան 63,20

Աղբյուրը http://www. weforum.org/reports, Համաշխարհային տնտեսական ֆորում

Հաշվի առնելով վարկանշային զեկույցում ընդգրկված երկրների ընդհանուր քանակը պետք է ասել, որ ԱՊՀ երկրների շարքում լավագույն արդյունքներ արձանագրած 5 երկրները բավական բարձր դիրքեր են զբաղեցրել։ Ինչպես նկատելի է աղյուսակից, ԱՊՀ երկրների շարքը գլխավորում է ՌԴ-ն 26-րդ հորիզոնական։ Ռուսաստանին անմիջապես հաջորդում են Ուկրաինան և Ղազախստանը, որոնք գտնվում են 31 և 37-րդ դիրքերում։

ԱՊՀ երկրների ցուցակում 4-րդ լավագույն արդյունքը Հայաստանինն է 43-րդ դիրք։ Հայաստանին դիրքային զգալի տարբերությամբ զիջում է հարևան Ադրբեջանը, որը գտնվում է 63-րդ հորիզոնականում։ Ինչպես տեսնում ենք Աղյուսակ 7-ից, Հայաստանն իր վարկանշային ցուցանիշով անհամեմատ

գերազանցում է նաև իր մյուս հարևան երկրներին Թուրքիային և Իրանին, որոնք գտնվում են 68 և 80-րդ հորիզոնականներում։

Հիմնական, հետնություններ

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը և Վրաստանն ունեն քաղաքակրթական, արժեքա-յին ընդհանրական դաշտ: Ավելին, համադրելի են այդ երկու երկրների գիտահետազոտական քանակական ցուցանիշները: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ Հայաստանը և Վրաստանն ունեն բավական մեծ պոտենցիալ խորացնելու համագործակցությունը գիտակրթական, գիտահետազոտական ոլորտներում: Սակայն ինտերնետային մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ երկու երկրների միջև համագործակցությունը սահմանափակվում է առանձին բուհերի միջև պայմանագրերի կնքմամբ, ինչպես նաև Ջավախքի հայկական կրթօջախներին ուսումնական ձեռնարկների տրամադրմամբ: Չկան ոլորտի զարգացմանն ուղղված հայեցակարգային մոտեցումներ թե հայկական, թե վրացական կողմերից: Հատկապես թույլ են երկու երկրների միջև գիտահետազոտական հաստատությունների, ինչպես նաև փորձագիտական, վերլուծաբանական հանրույթների միջև փոխգործակցության միտումները:

Մարտ, 2016թ.

4ՐԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ.

4ԱՐԿԱՆՇԱՅԻՆ-4Ի&ԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Կարեն Վերանյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացվում են Վրաստանի գիտական, գիտահետազոտական ոլորտների վիճակագրական, վարկանշային տեղեկատվական տվյալները, որոնք դիտարկվում են Հարավային Կովկասի և հարակից երկրների հետ համեմատության համատեքստում: Թեմայի շրջանակում խնդիր չի դրվել ներկայացնել Վրաստանի գիտահետազոտական ցուցանիշների որակական առանձնահատկությունները, այլ հիմնական ուշադրությունը դարձվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համեմատության շրջանակում Վրաստանի գիտական ոլորտի քանակական տեղեկատվության ուսումնասիրման խնդիրներին: Համեմատական-վիճակագրական, վարկանշային

հետազոտությունը հիմնվում է տարածաշրջանի երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տեղեկատվության, միջազգային վարկանշային կազմակերպությունների զեկույցների տվյալների վրա։ Մոնիթորինգի է ենթարկվել նաև ինտեր-նետային բաց աղբյուրների տեղեկատվությունը հայ-վրացական գիտակրթական, հետազոտական համագործակցության վերաբերյալ։

НАУЧНАЯ СФЕРА ГРУЗИИ: РЕЙТИНГОВО-СТАТИСТИЧЕСКОЕ СОПОСТАВЛЕНИЕ

Карен Веранян

Резюме

В статье представлены статистические и рейтинговые данные о научной и научноисследовательской сфере Грузии, рассматриваемые в сопоставлении с юнокавказскими и сопредельными странами. В рамках данной темы не ставилась задача представления качественных особенностей научно-исследовательских показателей Грузии, основное внимание обращалось на вопросы изучения количественной информации о научной сфере Грузии по сравнению с Арменией и Азербайджаном. Сопоставительностатистическое, рейтинговое исследование опирается на данных национальных статических служб стран региона и данных, содержащихся в докладах международных рейтинговых организаций. Был осуществлен также мониторинг информации с открытых интернет-источников относительно армяно-грузинского научно-образовательного, исследовательского сотрудничества.

THE SCIENCE IN GEORGIA:

A RANKING AND STATISTICAL COMPARISON

Karen Veranyan

Resume

The article presents statistical and ranking data on Georgia’s scientific, research and development areas reviewed in the context of comparison with the South Caucasus and neighboring countries. Within the framework of the study qualitative aspects of Georgia’s scientific and research indicators were not intended to be presented, but rather, the main focus was on issues of studying the quantitative information of Georgia’s science in comparison with Armenia and Azerbaijan. The comparative statistical and ranking study is based on information from regional countries’ national statistical services, reports from international ranking organizations. Information from open internet sources on Armenian-Georgian scientific, educational and research collaboration was monitored.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.