Научная статья на тему 'Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական միջերկրային վերլուծություն'

Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական միջերկրային վերլուծություն Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
293
149
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
ժողովրդավարության մակարդակի ինդեքս / միջերկրային վեր- լուծություն / ժողովրդավարություն / ժողովրդավարության չափում

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արուսյակ Ալեքսանյան

Հոդվածում հաշվարկվում և ներկայացվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի 2012 և 2013թթ.Ժողովրդավարության մակարդակի ինդեքսը, կատարվում է համեմատականվերլուծություն: Հեղինակը վերլուծում և համեմատում է նաև վերոնշյալ ութ պետու-թյուններն ըստ քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական գործոնների ինդեքսների: Հետազոտությունն ուղղված է բացահայտելու՝ ար-դյոք ինտեգրման եվրոպական և եվրասիական վեկտորներ ընտրած պետություն-ներն ունեն ժողովրդավարության միանմա՞ն, թե՞ տարբեր մակարդակներ

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

COMPARATIVE CROSS-COUNTRY ANALYSIS OF THE INDEX OF DEMOCRACY LEVEL

In the article the author measures and presents the Index of Democracy Level of Armenia, Georgia, Azerbaijan, Russia, Belarus, Kazakhstan, Ukraine, Moldova in 2012 and 2013, and makes comparative analysis. The author also examines and compares the mentioned countries by their indices of political, economic, social, educational, and public health factors. The study is aimed at identifying whether the countries that have chosen the European and Eurasian integration have similar or different levels of democracy.

Текст научной работы на тему «Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական միջերկրային վերլուծություն»

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԻՆԴԵՔՍԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՄԻՋԵՐԿՐԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Արուսյակ Ալեքսաեյաե'

Բանալի բաոեր ժողովրդավարության մակարդակի ինդեքս, միջերկրային վերլուծություն, ժողովրդավարություն, ժողովրդավարության չափում:

Ներածություն

Ժողովրդավարության չափման մոտեցումների զարգացումը սկսվել է XX դարի 60-ական թվականներից: Մասնավորապես, 1980-1990թթ. սոցիալական գիտությունների շրջանակներում համակողմանիորեն դիտարկվեցին ժողովրդավարությանը նպաստող գործոնները և դրանց ազդեցության գնահատման եղանակները: Այսօր ժողովրդավարությունը չափելուն ուղղված ուշադրությունն ու պահանջը նույնիսկ ակադեմիական շրջանակներից դուրս են, մինչդեռ այն կարող է բնորոշել պետության միջազգային վարկանիշը:

Արդի պայմաններում ուշագրավ է Հայաստանի, Վրաստանի, Ադրբե-ջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ժողովրդավարության մակարդակների չափումը կապված ինտեգրման գործընթացների հետ: Այս պետություններից Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան, 2014թ. ստորագրելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի և տնտեսական, և քաղաքական մասը, հաստատեցին եվրոպական ինտեգրման վեկտորը զարգացնելու հեռանկարը: Մինչդեռ Հայաստանը միացավ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ինտեգրման նոր նախագծին Եվրասիա-կան տնտեսական միությանը:

Ժողովրդավարության չափման մոդելի [1, էջ 61-64] (Ժողովրդավարության մակարդակի ինդեքս) միջոցով հետազոտվել են հիշյալ ութ պետությունների ժողովրդավարության մակարդակները' բացահայտելու. արդյոք ինտեգրման տարբեր ուղղություններ ընտրած պետություններն ունեն ժողո-

՚ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս, փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու:

138

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Ա. Աչեքսանյան

о о

վրդավարության միանմա ն, թե տարբեր մակարդակներ: Արդյոք ժողովրդա-

ռ

վարության այդ մակարդակները տարբե ր են միևնույն վեկտորով շարժվող պետություններում:

Միջերկրային վերլուծության համար պետությունների Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի (ԺՄԻ) հաշվարկման մեթոդաբանությունը նույնն է, ինչ ներերկրայինի դեպքում [1, էջ 61-64], այն տարբերությամբ, որ վերջինիս ինդեքսը մշակելիս արժեքները ներմուծվում են մոդել մեկ պետության համար տարբեր տարիների կտրվածքով, իսկ միջերկրային վերլուծության պարագայում մի քանի պետությունների համար մեկ տարվա կտրվածքով: Բացի այդ, ներերկրային ուսումնասիրությունների դեպքում որպես առավելագույն և նվազագույն արժեքներ ընդունվում են երկրի տարբեր ժամանակահատվածների համապատասխան արժեքները: Միջերկրային

վերլուծության մեջ մի շարք փոփոխականների համար նվազագույն և առավելագույն արժեքները սահմանվել են ըստ աշխարհի գրեթե բոլոր պետությունների վերջին մի քանի տարիների առավելագույն և նվազագույն ցուցանիշների ուսումնասիրությունների: Առաջնորդվելով մեթոդաբանական մի շարք սկզբունքներով ընտրվել են նշված ժամանակահատվածում «երեք պետության» գրանցած առավելագույն և նվազագույն արժեքների առանձին միջինացված ցուցանիշները:

Ժողովրդավարության մակարդակի միջերկրային ինդեքսն արտահայտվում է 0-ից +100 միջակայքում ընկած համապատասխան միավորներով, որտեղ պետությունները որակվում են հետևյալ կերպ.

1. [0] - [32]- ոչ ժողովրդավարական,

2. [33] - [66] - մասնակի ժողովրդավարական,

3. [67] - [100] - ժողովրդավարական:

1. Ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգերն առանձնանում են հանրային իշխանության «գերկենտրոնացմամբ»: Բացակայում է ազատ գործող քաղաքական ընդդիմությունը: Քաղաքացիների ազատություններն ու իրավունքները եթե նույնիսկ սահմանադրորեն ամրագրված են, ապա ձևական են քաղաքացիները փաստացի օտարված են քաղաքական գործընթացներից, քանի որ ոտնահարվում են մարդու իրավունքները, ուժի կիրառ-մամբ ճնշվում են քաղաքացիական բոլոր անհնազանդությունները: Ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգին բնորոշ գծերից են նաև տնտեսա-

139

Ա. Ալեքսանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

կան ոլորտների վերահսկողությունը, մենաշնորհը, կոռուպցիան, հասարակության խիստ բևեռացումը, աղքատության բարձր մակարդակը:

2. Մասնակի ժողովրդավարական քաղաքական համակարգերում պետական իշխանությունների տարանջատումը, սահմանադրորեն ամրագրված լինելով հանդերձ, գործնականում կարող է «խեղաթյուրվել»: Մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում թերությունները հաճախակի երևույթ են: Բնակչության բևեռացումը, բնակչության աղքատացումն ու նեղ շրջանակի մարդկանց հարստանալը, քաղաքացիական անհնազանդությունների բարձր մակարդակն ու դրանց ճնշումները չեն բացառվում: Անցումային շրջանում գտնվող պետություններում այս կամ այն մակարդակով տեղի են ունենում շուկայական հարաբերությունների զարգացում, տնտեսական ազատականացմանն ուղղված բարեփոխումներ, քաղաքական բազմակարծության ձևավորում, կուսակցական համակարգի ու քաղաքացիական հասարակության կայացում, կրթության և գիտության զարգացմանն ուղղված ներդրումներ և այլն: Սոցիալ-տնտեսական զարգացումը որոշակի տատանումներով և անկումներով, այնուամենայնիվ, ունի աճի միտում:

3. Ժողովրդավարական քաղաքական համակարգերում հասարակությունն օրենքով սահմանված կարգով լիազորում է ներկայացուցիչներին իշխանության տարբեր մակարդակներում ընդունել հասարակական կյանքի ոլորտներին վերաբերող որոշումներ: Ավելին, ամրագրված ընթացակարգերի միջոցով հասարակությունը մասնակցում է պետական կառավարման որոշումների ընդունմանը, վերահսկում դրանց իրականացումը: Հստակ գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը: Ժողովրդավարական պետությունների կարևոր բնութագրիչներից են նաև բազմակուսակցականու-թյունն ու բազմակարծությունը, իսկ ընդդիմությունը քաղաքական գործընթացների անբաժանելի մասն է: Իշխանությունը պատկանում է մեծամասնությանը, բայց փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են: Ժողովրդավարական քաղաքական համակարգերի կարևոր սկզբունքներից է իշխանության «հերթափոխությունը», որը տեղի է ունենում օրենքի սահմաններում և չի ուղեկցվում համակարգի ապակայունացմամբ: Այս համակարգին բնորոշ են նաև հասարակության սոցիալ-տնտեսական ոլորտի կայուն զարգացումը և սոցիալական երաշխիքների արդյունավետ ապահովումը:

140

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Ա. Աչեքսանյան

Ժողովրդավարության մակայւդակի ինդեքսը և ենթաինդեքսները

Գծապատկեր 1

Ժողովրդավարության մակարդակի ինդեքսը (ԺՄԻ), (2012թ., 2013թ.)

Միջերկրային վերլուծությամբ ստացված տվյալների համաձայն (տե ս Գծապատկեր 1) դիտարկվող բոլոր պետությունները մասնակի ժողովրդավարական են: ԺՄԻ ամենաբարձր ցուցանիշն ունի Մոլդովան (53,4), որին որոշ չափով զիջում է Վրաստանը (48,1), այնուհետև' Ուկրաինան (45,6): Հայաստանը ստացել է 42,5 միավոր: Ամենացածր ինդեքսն ունի Ադրբեջանը (37,5), որը Ղազախստանի հետ բավական մոտ է գտնվում «ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգ» կատեգորիային: 2012թ. համեմատությամբ 2013թ. գրեթե բոլոր պետություններում ԺՄԻ անկում է նկատվում: Բացառություն են Բելառուսն ու Ղազախստանը, ինչպես նաև աննշան դրական փոփոխություն է արձանագրել Ռուսաստանը: Ավելին, Բելառուսը, մոտ երեք միավորով բարելավելով իր ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ, դիրքային փոփոխություն է ունեցել առաջ անցնելով Ռուսաստանից:

Ժողովրդավարության մակարդակի ենթաինդեքսների (տե ս Գծապատկերներ 2, 3, 4, 5, 6) և դրանց փոփոխականների վերլուծությունը (տե ս Աղյուսակ 1) հնարավորություն է տալիս վեր հանել այն գործոնները, որոնք պայմանավորել են պետությունների ժողովրդավարական գործընթացները նշված ժամանակահատվածում: 1

1 Աղբյուրը հեղինակի կատարած հաշվարկներ:

141

Ա. Ալեքսանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Աղյուսակ 1

ԺՄԻ հիմնական փոփոխականների արժեքները1 1 (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելաոոա, Ղազախստան,

Ուկրաինա, Մոլդովա, 2013թ.)

ժոդովրդավարւււթ] աե մակարդակի ինդեքսի հիմնական փոփոխականները 1 4 1 1 Рн 1 Ռուսաստան Ղազախստան Ուկրաինա Մոլդովա

1. Քաղաքական կայունություն (0-100) 49,76 30,81 33,18 22,27 46,45 34,6 21,33 45,5

2. Օրենքի գերակայություն (0-100) 45,02 53,55 30,33 24,64 20,38 30,81 23,22 42,65

3. Մամուլի ազատություն (100-0) 62 47 84 81 93 85 63 53

4. Քաղ. իրավունքներ և քաղաքաց. ագատ. (7-1) 4,5 3 6 5,5 6,5 5,5 3,5 3

5. Կոոուպցիայի ըևկլպմաև ինդեքս (0-10) 36 49 28 28 29 26 25 35

6. Քաղաքական համակարգ (0,1,2) 0 1 0 0 0 0 0 1

7,1սորհյւդարաևակաև մեծամաէւնություն (0,1,2) 0 0 0 0 0 0 1 1

8. Սոց. անճաևգսստւթ. և քաղ. ճևշ. (0-5) 1,9 2 1,9 1,8 1,5 2,5 0,5 4

9. Գենդերային հավասարություն 0,663 0,675 0,658 0,698 0,714" 0,722 0,694 0,704

10. ՀԱՄ 1 շնչի հաշվով $(PPP) 8140 7040 16180 23200 16940 20570 8960 5190

11. Արտւպփն աոևսւրաշրջ. (%ՀՆԱ) 77,6 102,4 75,6 50,9 125,2 67,1 102,2 126,0

12. Տնտ. ազատության ինդեքս (0-100) 68,9 72,6 61,3 51,9 50,1 63,7 49,3 57,3

13. Տնտեսության վարկավորում (% ՀՆԱ) 46 42,9 25,5 48,3 39,9 40,4 95,7 44,2

14. ՕՈւՆ (% /ՆԱ) 3,5 6,3 3,6 3,4 3,1 4,3 2,1 3,2

15. Գնաճ (%) 5,8 -0,5 5,4 6,8 18,3 5,8 -0,3 4,6

16. Բյուջեի դեֆիցիտ (% 2ՆԱ) ֊1,7 ֊1,19 6,Об1 -1,27 -0,93 -2Ь -4,82 -1,76

17. Իրական աջխաաավարձ ${PPP) 660 726* 700* 1105 1067 772 728 483

18. Գործազրկության մակարդակ (%) 18,6 14,3 5,5 5,8 5,9 5,2 7,9 5,9

19. Ջինի |ւնդեքս։ 0,303 0,414 0,33 0,397 0,265 0,286 0,248 0,306

20. ՄԶ2-կրթության բաղադրիչ 0,683 0,733 0,656 0,778 0,872 0,833 0,839 0,656

21.Պետության ծախսերը կրթության ոլորտում (% 2ՆԱ)1 3,3 2,0 2,4 4,1 5,1 3,1 6,2 8,4

22. Կյանք ի սպասվող անոդությունը/2012" 74,4 73,9 70,6 70,5 72,1 69,6 70,9 68,7

23.Պետության ծախսերն առողջապահության ոլորտում (% 2ՆԱ) /2012= 4,5 9,2 5,4 6,3 5,0 4,2 7,6 11,7

Այսպես, դիտարկելով ԺՄԻ Քաղաքական գործոնների ինդեքսը (ենթա-ինդեքսը) ակնհայտ է դաոնում, որ առաջատար դիրքերում է Մոլդովան, իսկ

1 Հաշվարկների հիմք են հետևյալ աղբյուրները

1, 2- www.govindicators.org, 3, 4- http://www.freedomhouse.org, 5 - http://www.transparency.org, 6 7 8 — գնահատված է հետազոտողի կողմից, 9- http://www.weforum.org/issues/global-gender-gap,

10, 11, 13, 14, 15, 19, 21, 22, 23 - http://data.worldbank.org/indicator, 12 - http://www.heritage.org/index/, 16 - http://countryeconomy.com/deficit, 17 - http://w3.unece.org/, 18 - http://www.ilo.org/, 20 - http:// hdr.undp.org:

Նշված աղբյուրներում որոշ տվյալների բացակայության դեպքում հաշվարկներում օգտագործվել են a — տվյալ աղբյուրի նախորդ տարվա/տարիների տվյալները, b - նշված պետությունների ազգայ ին վիճակագրական տարեգրքերը, d — այլ աղբյուրներ (մուտքը 15.11.14):

142

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Ա. Աչեքսանյան

Ադրբեջանն այդ երկրների շարքում զբաղեցնում է ամենացածր հորիզոնականը: Ընդ որում, անջրպետը Մոլդովայի և Ադրբեջանի միջև բավական մեծ է (տե ս Գծապատկեր 2).

Գծապատկեր 2

Քաղաքական գործոնների ինդեքսը (Քգի), (2012թ., 2013թ.)1

Անդրադառնանք Քաղաքական գործոնների ինդեքսի առանձին փոփոխականներին (տե ս Աղյուսակ 1): Ըստ «Ազատության տան» (Freedom House) քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների լավագույն ցուցանիշներն են գրանցել (2012թ., 2013թ.) Մոլդովան (3), Վրաստանը (3) և Ուկրաինան (3,5), որոնք բնութագրվում են որպես «մասնակի ազատ» բավականաչափ մոտ գտնվելով «ազատ» երկրների կատեգորիային: Հայաստանն իր ազատության վարկանիշով ևս հայտնվել է «մասնակի ազատ» երկրների շարքում քաղաքական իրավունքի և քաղաքացիական ազատության կատեգորիաներում արձանագրելով համապատասխանաբար 5 և 4 միավորներ։ Մնացած պետությունները (Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Բելառուս), ըստ զեկույցի փորձագիտական գնահատականների, գտնվում են «անազատ» երկրների շարքում [2]։ 2013թ., նախորդ տարվա համեմատությամբ, քաղաքացիական ազատությունների ոլորտում Ադրբեջանն ունեցել ցուցանիշի անկում1 2:

1 Աղբյուրը հեղինակի կատարած հաշվարկներ:

2 http://www.freedomhouse.org/report-types/freedom-world (19.10.2014):

143

Ա Ալեքսանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող քաղաքական կայունությունը բռնության բացակայությունը ինդեքսի [3] տվյալների համաձայն1 դիտարկվող պետությունների շարքում Հայաստանը 2012թ. և 2013թ. քաղաքականապես ամենակայունն է, իսկ Ռուսաստանը (2012թ.) և Ուկրաինան (2013թ.) անկայունը: Ընդ որում, եթե նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի նշված ցուցանիշը նվազել է 1 միավորով, ապա Ուկրաինայինը 20 միավորով: Ինչ վերաբերում է օրենքի գերակայությանն ու մամուլի ազատությանը, ապա այս ոլորտներում ամենամեծ խնդիրներն ունի Բելառուսը, իսկ լավագույն արդյունքները գրանցել է Վրաստանը (տե ս Աղյուսակ 1): Ըստ «Թրանսփա-րենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Վրաստանում (49) առավել հաջողված է կոռուպցիայի դեմ պայքարը, իսկ ամենախնդրահարույց իրավիճակը պահպանվում է Ուկրաինայում (25) (գնահատվում է 0-10 բալային համակարգով, ընդ որում, 0-ն նշանակում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր մակարդակը, 10-ը' ամենացածր) [4]: Ուկրաինայում գրանցվել է նաև քաղաքացիական անհնազանդությունների ամենաբարձր քանակը, որը գագաթնակետին հասավ 2013թ. տարեվերջին Մայդանում տեղի ունեցած իրադարձությունների զարգացմամբ: Այս առումով, թերևս, ամենահանգիստ իրավիճակը Մոլդովայում էր: Ինչ վերաբերում է ԺՄԻ «քաղաքական համակարգ» փոփոխականին [1, էջ 62], ապա տեղին է նշել, որ եթե 2012թ. և մինչ այդ դիտարկվող պետությունների շարքում միայն Մոլդովայի քաղաքական համակարգն էր բնորոշվում նախագահի սահմանափակ, իսկ խորհրդարանի առավել լայն լիազորություններով, ապա 2013թ. Վրաստանը գնահատման իր նիշով (1) հավասարվեց Մոլդովային (տե ս Աղյուսակ 1): Հարկ է նշել, որ Վրաս-տանի ժողովրդավարական գործընթացներում հատկանշական են վերջին տարիների իրադարձությունները: 2012թ. Վրաստանի ընտրություններին ընդդիմությունը խորհրդարանում կազմեց բացարձակ մեծամասնություն առաջին անգամ իրականացնելով իշխանության խաղաղ փոխանցում: Ավելի վաղ 2010թ. հոկտեմբերի 15-ին, խորհրդարանը հաստատեց սահմանադրական նոր մոդելը, որով էականորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները (փոփոխություններն ամբողջությամբ ուժի մեջ մտան 2013թ. նախագահական ընտրություններից հետո) ի հաշիվ վարչապետի և խորհրդարանի լիազորությունների ընդլայնման: Ընդդիմադիր և իշխանական ուժերի «հակա-

1 http://info.worldbank.org/governance/wgi/index.aspx#home (19.10.2014):

144

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Ա. Աչեքսանյան

կշռման սկզբունքը», սակայն, երկար չգործեց, քանի որ վարչապետը (գործադիր իշխանության գլուխը) և նորընտիր նախագահը խորհրդարանում մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներ են: «Խորհրդարանական մեծամասնություն» փոփոխականի [1, էջ 62-63] շրջանակներում 2013թ. գնահատման լավագույն նիշերն ունեն միայն Մոլդո-վան և Ուկրաինան (տե ս Աղյուսակ 1), որոնց խորհրդարաններում իշխանության և ընդդիմության պատգամավորական տեղերի բաշխումը մոտավորապես հավասար է: Մնացած բոլոր պետություններում գործադիր իշխանության ղեկավարի կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն, կամ պատգամավորների բացարձակ մեծամասնությունը, անկախ կուսակցական պատկանելությունից, նախագահին հարող ուժեր են:

Ինչ վերաբերում է Տնտեսական գործոնների ինդեքսին (ենթաինդեքսին), ապա ստացված տվյալների համաձայն ոլորտի առաջատարն է Ադրբեջանը (47,4), իսկ Բելառուսի արձանագրած արդյունքը (41,5) զիջում է մնացած պետություններին (տե ս Գծապատկեր 3).

Գծապատկեր 3

Տնտեսական գործոնների ինդեքսը (Տգի), (2012թ., 2013թ.)1

Ադրբեջանը, լինելով նավթ արդյունահանող պետություն, տնտեսության զարգացման տեմպերն արագացրեց հատկապես 2006թ. սկսած, երբ շահագործման հանձնվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը հնարավորություն տվեց կտրուկ ավելացնել նավթի արտահանման ծավալները։ Ադր- 1

1 Աղբյուրը հեղինակի կատարած հաշվարկներ:

145

Ա Ալեքսանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

բեջանի նավթային արդյունաբերությունը պայմանավորում է երկրի արտահանման 94%-ը, տեղական արդյունաբերության 60%-ը և պետական բյուջեի եկամուտների 70%-ը [5, p. 58]։ Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այն մեծ խնդիրներ ունի մասնավորապես գնաճի մասով, որը 2013թ. 18,3% էր (տե ս Աղյուսակ 1), իսկ 2012թ. 59,2%:

2013թ. նախորդ տարվա համեմատությամբ Ռուսաստանի ՏԳԻ-ն (42,7) անկում է ապրել, ինչը հանգեցրել է երկրի երրորդից հինգերորդի դիրքային փոփոխության: Դա մեծապես պայմանավորված էր բյուջեի հաշվեկշռով, որը նախորդ տարվա պրոֆիցիտայինի փոխարեն 2013թ. դեֆիցիտային էր: Այնուամենայնիվ, 1 շնչի հաշվով ՀԱԱ լավագույն ցուցանիշը Ռուսաստանինն է (տե ս Աղյուսակ 1):

Այստեղ կարևոր է նաև անդրադառնալ այն հանգամանքին, որ եթե Քաղաքական գործոնների ինդեքսում դիտարկվող պետությունների արձանագրած ցուցանիշների տարբերությունները մեծ էին, ապա Տնտեսական գործոնների ինդեքսում հակառակը: Այսինքն քաղաքականության ոլորտում իրական բարեփոխումների և առաջընթացի տեսակետից նշված պետությունները բավական տարբեր են, իսկ տնտեսական զարգացածության առումով գտնվում են գրեթե միևնույն մակարդակում:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ի տարբերություն ՏԳԻ-ի, ԺՄԻ Սոցիալական գործոնների ինդեքսի 2013թ. ամենաբարձր ցուցանիշն ունի Բելառուսը (տե ս Գծապատկեր 4).

Գծապատկեր 4

Սոցիալական գործոնների ինդեքսը (Ագի), (2012թ., 2013թ.)

1 Աղբյուրը հեղինակի կատարած հաշվարկներ:

146

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Ա. Աչեքսանյան

Բելառուսի կառավարության վերջին տասնամյակի սոցիալական քաղաքականությունը բավական արդյունավետ էր [6]: Համեմատության համար տեղին է նշել, որ եթե 1999թ. բնակչության աղքատության մակարդակը 46,7% էր, 2000թ. 41,9%, ապա 2013թ. այդ ցուցանիշը եղել է ընդամենը 5,5%1: Դիտարկվող պետությունների շարքում Բելառուսի միջին ամսական աշխատավարձը (ճշգրտված ԱՄՆ գնողունակության ցուցանիշով) ամենաբարձրերից է, իսկ գործազրկության մակարդակն ու Ջինի ինդեքսը ամենացածրերից (տե ս Աղյուսակ 1): Հատկանշական է, որ Բելառուսի ՍԳԻ-ի և ՏԳԻ-ի կոռելյացիոն գործակիցը բավական բարձր է (Բսգի/տգի = 0,9), որը խոսում է վերջիններիս սերտ կապի, ինչպես նաև սոցիալական ոլորտում տնտեսական զարգացման արդյունքների ներդրման մասին:

ՍԳԻ-ի նվազագույն ցուցանիշն ունի Վրաստանը, որին հաջորդում է Հայաստանը: Ե վ Վրաստանը, և Հայաստանն ունեն գործազրկության հետ կապված լուրջ խնդիրներ: Մասնավորապես, Վրաստանում բավական բարձր է Ջինի ինդեքսը (0,414): Հատկանշական է, որ թեև Վրաստանում աղքատության մակարդակը ցածր է, այնուամենայնիվ, հասարակության բևեռացվա-ծության մակարդակը բարձր է: Մինչդեռ, Հայաստանի սոցիալական ոլորտում առկա լրջագույն խնդիրներից է հենց աղքատության մակարդակը, որը 2012թ. տվյալներով կազմել է 32,4%1 2:

ԿԳԻ-ի լավագույն ցուցանիշն ունի Մոլդովան (63,1) (տե ս Գծապատկեր 5): Վերջին տասը տարում Մոլդովայի կառավարությունը գրեթե կրկնապատ-կել է կրթությանն ուղղված ծախսերը: Մասնավորապես, ճգնաժամային 2009թ. դրանք եղել են ՀՆԱ 9,5%3, այն դեպքում, երբ միջին եվրոպականը 5,5% է։ 2012թ. կրթության ոլորտում պետության կատարած ծախսերն ութ պետությունների շարքում ամենաբարձրն են 8,4% (տե ս Աղյուսակ 1):

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը նվազագույն նիշն է ստացել այս ոլորտում (37,5), ապա հարկ է նշել, որ կրթության որակն անկախությունից հետո անկում է ապրել հատկապես լայնատարած կոռուպցիայի պատճառով։ Հետխորհրդային այլ պետությունների համեմատ Ադրբեջանում բավական

1 http://data.worldbank.org/indicator/SI.POV.NAHC (20.10.2014):

2 http://data.worldbank.org/indicator/SI.POV.NAHC, http://www.armstat.am (20.10.2014):

3 http://data.worldbank.org/indicator/SE.XPD.TOTL.GD.ZS (20.10.2014):

147

Ա. Ալեքսանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ցածր է բարձրագույն կրթության հաստատություններում ընդգրկվածների մասնաբաժինը 15%, այն դեպքում, երբ Կովկասում այդ ցուցանիշը միջինը 28,3% է [7]։ Կրթությանն ուղղված ծախսերն աստիճանաբար նվազել են 1999թ. գրանցված ՀՆԱ 4,2%-ից 2011թ. հասնելով 2,4%-ի1, ինչը նշանակում է, որ պետության «նավթային հաջողություններն» ու տնտեսության ոլորտում արձանագրած առաջընթացը շրջանցում են կրթության ոլորտը: Դրա մասին է վկայում նաև Ադրբեջանի Կգի- ի և ՏԳԻ-ի կոռեյյացիոն գործակիցը, որը նույնիսկ բացասական է ^կգի/տգի =-0,3):

Գծապատկեր 5

Կրթական գործոնների ինդեքսը (Կգի), (2012թ.2) 3

ԱԳԻ-ի ամենաբարձր ցուցանիշն ունի Վրաստանը (57,9), իսկ նվազագույնը Ղազախստանը (38,2) (տե ս Գծապատկեր 6):

Վերջին տասը տարում Վրաստանում առողջապահությանն ուղղված պետության ծախսերն1 2 3 4 ավելացել են գրեթե երկու անգամ 2012թ. կազմելով 9,2%: Կյանքի սպասվող տևողությունը նույնպես դրական աճ է արձանագրել ուսումնասիրվող ժամանակահատվածում (տե ս Աղյուսակ 1): Ղազախստա-նում կյանքի սպասվող տևողությունը նույնպես աճել է: Եթե 1995թ. այս երկ-րում մարդկանց կյանքի սպասվող տևողությունը 64,9 տարեկանն էր, ապա 2012թ. դրությամբ այդ ցուցանիշն արդեն եղել է 69,6 տարեկանը: Իսկ ահա

1 http://data.worldbank.org/indicator/SE.XPD.TOTL.GD.ZS (20.10.2014):

2 Հաշվի առնելով, որ ՀԲ պաշտոնական կայքում 2013թ. համապատասխան տվյալները դեռ հրապարակված չեն, Կգի -ի հաշվարկներն իրականացվել են միայն 2012թ. տվյալների հիման վրա:

3 Աղբյուրը հեղինակի կատարած հաշվարկներ:

4 http://data.worldbank.org/indicator/SH.XPD.TOTL.ZS (20.10.2014):

148

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Ա. Աչեքսանյան

պետության առողջապահության ոլորտի ծախսերը 1990թ. երկրորդ կեսի համեմատությամբ կրճատվել են: Հատկանշական է, որ դիտարկվող պետությունների բնակչության շարքում հայաստանաբնակներն ամենաերկարա-կյացն են, որոնց կյանքի սպասվող տևողությունը կազմում է 74,4 տարեկանը (տե ս Աղյուսակ 1):

Գծապատկեր 6

Առողջապահական գործոնների ինդեքսը (Ագի), (2012թ.1) 2

Եզրակացություններ

Հետխորհրդային ութ երկրի ԺՄԻ քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական գործոնների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած արձանագրված առաջընթացին, այնուամենայնիվ, բոլոր երկրները զգալի անելիքներ ունեն ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ: Քաղաքական համակարգի կայունության պահպանման տեսանկյունից անհրաժեշտ է ժողովրդավարական համախմբում: Մասնավորապես, դրա վկայությունն են 2013-2014թթ. Ուկրաինայում տեղի ունեցած և շարունակվող քաղաքական իրադարձությունները:

Այսպիսով հիմնվելով ԺՄԻ միջերկրային վերլուծության արդյունքների վրա կատարվել են հետևյալ եզրահանգումները. 1 2

1 Հաշվի առնելով, որ ՀԲ պաշտոնական կայքում 2013թ. համապատասխան տվյալները դեռ հրապարակված չեն, ԱԳԻ-ի հաշվարկներն իրականացվել են միայն 2012թ. տվյալների հիման վրա:

2 Աղբյուրը հեղինակի կատարած հաշվարկներ:

149

Ա Ալեքսանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

• Դիտարկվող պետությունների շարքում ժողովրդավարության ամենաբարձր ինդեքսն ունի Մոլդովան, ամենացածրը' Ադրբեջանը: Եվրոպական ինտեգրման վեկտորն ընտրած Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի ժողովրդավարության ինդեքսն ավելի բարձր է, քան ԵՏՄ անդամ պետություններինը, որոնցում առաջատարը Հայաստանն է:

• Հարավային Կովկասի երկրների պարագայում, ըստ ԺՄԻ-ի, պետությունները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. Վրաստան (48,1), Հայաստան (42,5), Ադրբեջան (37,5):

• ՔԳԻ-ի փոփոխականների վերլուծությունը ցույց է տալիս, որ Մոլդովա-յում և Վրաստանում գերակայում են խորհրդարանական հանրապետությանը բնորոշ տարրերը: Ուկրաինայի և Մոլդովայի խորհրդարաններում, ի տարբերություն մյուս երկրների, իշխանության և ընդդիմության պատգամավորական տեղերի բաշխումը քիչ թե շատ հավասարաչափ է: Մյուս վեց պետություններում գործադիր իշխանության ղեկավարի կուսակցությունը կամ նրան սատարող ուժերը կազմել են պատգամավորների բացարձակ մեծամասնություն:

• Եթե Քաղաքական գործոնների ինդեքսում դիտարկվող պետությունների ցուցանիշների միջակայքային հեռավորությունը մեծ է, ապա Տնտեսական գործոնների ինդեքսում հակառակը: Այսինքն քաղաքական ոլորտում, իրական բարեփոխումների և առաջընթացի տեսակետից, եվրոպական ինտեգրման ուղղությամբ շարժվող պետությունների ցու-ցանիշները բավական բարձր են (ընդ որում, Հայաստանի գրանցած արդյունքները շատ ավելի մոտ են այս խմբի պետություններին): Մինչդեռ, տնտեսական առաջընթացի և զարգացման առումով բոլոր պետությունները գտնվում են գրեթե միևնույն մակարդակում:

• ՏԳԻ-ի լավագույն ցուցանիշն ունի Ադրբեջանը: Բելառուսը, այս ինդեքսում գրավելով վերջին հորիզոնականը, միևնույն ժամանակ առաջատար դիրք ունի ՍԳԻ-ում, ինչը վկայում է այդ երկրի սոցիալական արդյունավետ քաղաքականության մասին: Բելառուսի ՏԳԻ-ի և ՍԳԻ-ի կոռելյացիոն գործակցի բարձր ցուցանիշը մատնանշում է տնտեսական ներդրումների բարձր մակարդակը սոցիալական ոլորտում:

• Հատկանշական է ԺՄԻ-ում ընդգրկված փոփոխականներից տնտեսական ազատության ինդեքսի համեմատական վերլուծությունը, որի հա-

150

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Ա. Աչեքսանյան

մաձայն Հայաստանն ու Վրաստանը արձանագրել են բարձր ցուցա-նիշներ, որոնց միջինը մոտ է ԵՄ ցուցանիշին (71), այնինչ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջինացված ցուցանիշը հավասար 55-ի (տե ս Աղյուսակ 1): Սա նշանակում է, որ Հայաստանի և Վրաստանի տնտեսություններն ավելի ազատականացված են և այս առումով ավելի մոտ են ԵՄ տնտեսական համակարգին:

Մարտ, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Ալեքսանյան Արուսյակ, Հայաստանի ժողովրդավարության մակարդակի ինդեքսը (1995-2012թթ.) // Բանբեր Երևանի համալսարանի /Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն/ 144.6, 2014 (№ 3), էջ 60-75:

2. Freedom House. 2014. Freedom in the World. Annual Report.

3. Kaufmann, Daniel, Kraay, Aart and Mastruzzi, Massimo, 2010, “The Worldwide Governance Indicators: Methodology and Analytical Issues.” World Bank Policy Research Working Paper No. 5430. Washington, D.C.

4. Transparency International, 2013, "Corruption Perceptions Index".

5. Bayramov, Vugar, 2012. “Spotlight on the Azerbaijani economy.” In Spotlight on Azerbaijan, edited by Adam Hug, pp. 56-64. London: The Foreign Policy Centre. Accessed March 11, 2014. http://fpc.org.uk/fsblob/1462.pdf

6. Vienna Institute for International Economic Studies. 2010. Social protection and social inclusion in Belarus, Moldova and Ukraine - Synthesis Report. Vienna. Accessed May 02, 2014. http://www.erisee.org/downloads/2013/2/Social%20protection%20and%20social% 20inclusion%202010.pdf

7. UNICEF. 2010. “Education in Azerbaijan: Country Profile”, p. 2. Accessed September 15, 2014. http://www.unicef.org/ceecis/Azerbaijan_2010.pdf

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԻՆԴԵՔՍԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՄԻՋԵՐԿՐԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Արուսյակ Աչեքսանյան

Ամփոփագիր

Հոդվածում հաշվարկվում և ներկայացվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի 2012 և 2013թթ. Ժողովրդավարության մակարդակի ինդեքսը, կատարվում է համեմատական վերլուծություն: Հեղինակը վերլուծում և համեմատում է նաև վերոնշյալ ութ պետություններն ըստ քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապա-

151

Ա. Ալեքսանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

հական գործոնների ինդեքսների: Հետազոտությունն ուղղված է բացահայտելու արդյոք ինտեգրման եվրոպական և եվրասիական վեկտորներ ընտրած պետություն-

о о

ներն ունեն ժողովրդավարության միանմա ն, թե տարբեր մակարդակներ:

СРАВНИТЕЛЬНЫЙ МЕЖСТРАНОВОЙ АНАЛИЗ ИНДЕКСА УРОВНЯ ДЕМОКРАТИИ

Арусяк Алексанян

Резюме

В статье автор измеряет и представляет Индекс уровня демократии Армении, Грузии, Азербайджана, России, Беларуси, Казахстана, Украины, Молдовы 2012 и 2013гг., дается сравнительный анализ. Автор также исследует и сравнивает данные страны по индексам политических, экономических, социальных, образовательных и здравоохранительных факторов. Исследование выявляет, насколько одинаковы или различны уровни демократии стран европейской и евразийской интеграции.

COMPARATIVE CROSS-COUNTRY ANALYSIS OF THE INDEX OF DEMOCRACY LEVEL

Arusyak Aleksanyan

Resume

In the article the author measures and presents the Index of Democracy Level of Armenia, Georgia, Azerbaijan, Russia, Belarus, Kazakhstan, Ukraine, Moldova in 2012 and 2013, and makes comparative analysis.

The author also examines and compares the mentioned countries by their indices of political, economic, social, educational, and public health factors. The study is aimed at identifying whether the countries that have chosen the European and Eurasian integration have similar or different levels of democracy.

152

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.