Научная статья на тему 'Էներգետիկ անվտանգության մակարգակի գնահատման ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշը Եվ կանխատեսումները'

Էներգետիկ անվտանգության մակարգակի գնահատման ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշը Եվ կանխատեսումները Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
232
43
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Կարեն Կարապետյան

Աշխատությունում հիմնական նպատակ է դրվել էներգետիկ անվտանգությանմակարդակի գնահատման հիմնախնդրին վերաբերող մի շարք մեթոդաբա-նական մոտեցումների մեթոդական բնույթի փաստաթղթերի քննարկումը,ինչպես նաև էներգետիկ անվտանգության գնահատման սկզբունքների դիտար-կումը, աշխարհի երկրների, խոշոր տնտեսական միավորումների, ՀայաստանիՀանրապետության, տարածաշրջանի մյուս երկրների էներգետիկ անվտանգու-թյան մակարդակի գնահատումն ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշի միջոցով,այդ ցուցանիշի վերլուծությունը, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանմակարդակի ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշի կանխատեսումները մինչև2020թ. ընկած ժամանակահատվածում:Հետազոտությունը կանխատեսումները կատարվել են էներգետիկայիհատվածը բնութագրող գոյություն ունեցող, միջազգային կազմակերպու-թյունների կողմից հաշվարկվող ցուցանիշների շարքի վերլուծության հիմանվրա մեր կողմից ընտրված մեթոդաբանությամբ: Մենք հեռու ենք այն մտքից,որ սա էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատման միակ ճիշտ ուղ-ղությունն է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգետիկ անվտանգու-թյունը կախված է նաև երկրի տնտեսության զարգացումը բնութագրող, ինչպեսնաև սոցիալական, բնապահպանական բազմաթիվ գործոններից, որոնց հաշ-վառումը, սակայն, իրատեսական չէ տվյալ հոդվածի շրջանակներում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Задача обеспечения энергетической безопасности актуальна во всем мире, где стремительно растет потребность в энергоресурсах и в то же время обостряется проблема их нехватки. Такие тенденции не обошли и Армению, которая рассматривает обеспечение своей энергетической безопасности в контексте важнейшей составляющей национальной безопасности. Энергетическая безопасность представляется как разностороннее, сложное и многослойное понятие. Чтобы понять, как следует управлять процессом обеспечения энергетической безопасности, необходимо сначала попытаться оценить ее, что, в свою очередь, также сложный и неоднозначный процесс. Сложность задачи связана в первую очередь с методологией оценки. Несмотря на то, что существует очень большой объем информации об отдельных показателях разработки энергоресурсов, производства, использования электроэнергии, показателях эффективности и коммерциализации отраслей инфраструктуры, которые публикуются ежегодно рядом международных организаций и специализирующихся по данным проблемам компаний, тем не менее, эти показатели никак не коррелируются с понятием уровня энергетической безопасности. Можно также сделать предположение о том, что такой связи вообще не существует. Несмотря на то, что ни одно обсуждение не проходит без рассмотрения проблем, связанных с энергетической независимостью и энергетической безопасностью, существует слабое представление об уровне и методике их оценки. С целью понять и решить данную задачу в статье разработана и применена методика определения сводного (интегрального) показателя оценки уровня энергетической безопасности. Данная методика применима для всех стран, она позволяет также проводить сравнительный анализ среди стран, объединенных в экономические и региональные союзы, а также прогнозировать показатели энергетической безопасности на базе имеющихся исходных материалов. Методологической основой исследования стал ряд подходов к оценке энергетической безопасности, описанных в специальной литературе. Результаты нашего исследования относительно уровня энергетической безопасности базируются на показателях, которые рассчитываются международными организациями, а прогнозы проведены с использованием выбранной нами методики. Автор не претендует на то, что данное исследование — единственно верное направление оценки уровня энергетической безопасности, поскольку ряд факторов, характеризующих уровень экономического развития страны, а также социальные, экологические аспекты также имеют большое влияние на энергетическую безопасность. Однако в рамках данной статьи учет всех указанных факторов не представляется реальной задачей.

Текст научной работы на тему «Էներգետիկ անվտանգության մակարգակի գնահատման ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշը Եվ կանխատեսումները»

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԳԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՄՓՈՓ (ԻՆՏԵԳՐԱԼԱՅԻՆ) ՑՈՒՑԱՆԻՇԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Կարեն Կարապետյան1

Աշխատությունում հիմևակաև նպատակ է դրվել էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատման հիմնախնդրին վերաբերող մի շարք մեթոդաբանական մոտեցումների և մեթոդական բնույթի փաստաթղթերի քննարկումը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության գնահատման սկզբունքների դիտարկումը, աշխարհի երկրների, խոշոր տնտեսական միավորումների, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի մյուս երկրների էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատումն ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշի միջոցով, այդ ցուցանիշի վերլուծությունը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության մակարդակի ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշի կանխատեսումները մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում:

Հետազոտությունը և կանխատեսումները կատարվել են էներգետիկայի հատվածը բնութագրող գոյություն ունեցող, միջազգային կազմակերպությունների կողմից հաշվարկվող ցուցանիշների շարքի վերլուծության հիման վրա և մեր կողմից ընտրված մեթոդաբանությամբ: Մենք հեռու ենք այն մտքից, որ սա էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատման միակ ճիշտ ուղղությունն է' հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգետիկ անվտանգությունը կախված է նաև երկրի տնտեսության զարգացումը բնութագրող, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական բազմաթիվ գործոններից, որոնց հաշվառումը, սակայն, իրատեսական չէ տվյալ հոդվածի շրջանակներում:

Էներգետիկ անվտանգությունը բազմակողմ, բարդ և բազմաշերտ հասկացություն է: Այդ երևույթի կառավարման գործընթացին վերաբերող առաջին քայլը կապված է դրա գնահատման նույնպես բարդ և դժվարին մոտեցումների հետ: Վերջիններիս ձևավորումն ու դրանց հիման վրա համապատասխան հանձնարարականների ու միջոցառումների մշակումը և կիրառումը, ամենից առաջ, առնչվում են մի շարք մեթոդաբանական դժվարությունների հետ: Խնդիրն այն է, որ ներկայումս թեև տարբեր կազմակերպությունների ու հեղինակավոր միջազգային կառույցների կողմից գնահատվում և օգտագործվում են էներգետիկ ռեսուրսներին վերաբերող տարբեր ցուցանիշներ և դրանց համակարգեր (էներգիայի արտադրությանը, օգտագործմանը, արդյունավետության ու այլ հիմնահարցերին վերաբերող), սակայն դրանք չեն կառուցվում կամ էլ չեն կապակցվում էներգետիկ անվտանգության հասկացության հետ: Կամ էլ թույլ է էներգետիկ ռեսուրսների արդյունահանման և օգտագործման ու էներգետիկ անվտանգության միջև եղած կապը:

1 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու:

3

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

1. Տնտեսական երևույթների գնահատման այպի հիմնական մոտեցումները

Տնտեսական երևույթների չափման հիմնախնդիրը գտնվում է տարբեր մասնագետների և, առաջին հերթին, տնտեսագետների ուշադրության կենտրոնում: Ժամանակին համընթաց տնտեսական երևույթների բարդացման հետ մեկտեղ դժվարանում է այդ հիմնախնդրի լուծումը, քանի որ զարգացման ընթացքում բացահայտվում են նոր գործոններ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում այս կամ այն երևույթի վրա' դրանով իսկ ավելի դժվար չափելի դարձնելով բուն երևույթը: Ասվածից հետևում է նաև, որ անհրաժեշտ է բացա-հայտել այն հիմնական գործոնները, երևույթի վրա ազդող տասնյակ և հարյուրավոր ազդեցություններից առանձնացնել այն հիմնականները, որոնք էական են ուսումնասիրվող երևույթի համար: Այսինքն' նման բնույթի հիմնախնդիր-ների լուծման պարագայում պետք է հստակ ունենալ երեք հարցի պատաս-

ռ ռ

խանները' ի նչ ենք ցանկանում չափել, ինչպիսի գործոններ են ազդում

ռ

երևույթի վրա և ինչպե ս ենք գնահատելու (բացատրելու) տվյալ տնտեսական երևույթի և դրա վրա ազդող գործոնների միջև եղած կապը: Վերջինս էլ հնարավորություն է տալիս երևույթի կարգավորման կամ կառավարման գործընթացի ճիշտ ձևակերպման, ապա և իրականացման համար:

Թերևս, տեղին է հիշել ռուս մեծ գիտնական Դ.Մենդելեևի խոսքերն այն մասին, որ գիտությունը սկսվում է այնտեղ, որտեղ սկսում են ճիշտ չափել: Ուստի և պատահական չէ, որ հատկապես վերջին 10-15 տարիներին միջազգային հանրությունն օգտագործում է ցուցանիշներ կամ ցուցիչներ (ինդիկա-տորներ), լայնորեն տարածված և ներկայումս լայն կիրառություն ստացած համաթվեր (ինդեքսներ), ինչպես, օրինակ' ազատության, նորարարությունների, մրցունակության, կոռուպցիայի, տնտեսական անվտանգության, գործարար ակտիվության և այլ երևույթների, որոնք, ըստ էության, դրանց վիճակի ու մակարդակի գնահատման մեծություններն են:

Նպատակ ունենալով քանակական չափման ենթարկել որևէ պետության, տարածաշրջանի և աշխարհի պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակը' հարկ է նշել, որ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Համաշխարհային բանկի, էլեկտրաէներգիայի միջազգային գործակալության, ՎԶԵԲ կամ մեկ այլ կազմակերպության կողմից դեռևս չի հաշվարկվում էներգետիկ անվտանգության մակարդակը (այն կարող է անվանվել նաև համաթիվ): Մեր համոզմամբ, աշխարհում խորացող էներգետիկ անվտանգության հիմնախնդրի հետ դրա մակարդակի գնահատումը որևէ պետության, տարածաշրջանի երկրների և ամբողջ աշխարհի համար միայն ժամանակի հարց է, և անտարակույս է, որ առաջիկայում նման գնահատումներ ու վարկանիշեր կմշակվեն, առավել ևս, որ էներգետիկ գործոնն ար-

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

դեն դարձել է զարգացման և ներդրումներ կատարելու վճռորոշ պայմանն ու նախադրյալը: Մեր կողմից նույնպես նման փորձ է կատարվում' սահմանել միասնական, լայն, հաճախ օգտագործվող ամփոփ ինտեգրալային (ամբողջական) ցուցանիշ, որն առավել ճշգրտորեն կսահմանի էներգետիկ անվտանգության մակարդակը:

Ներկայումս առանձին կազմակերպությունների կողմից էներգետիկայի բնագավառում գոյություն ունեցող իրավիճակի գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ կամ ցուցանիշների համակարգ, վերլուծություն իրականացնող յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է ընտրում ցուցանիշների խումբը: Նշենք նաև, որ այդպիսի ուսումնասիրություններում չի դրվում այս կամ այն երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը որոշելու, այն հաշվարկելու խնդիր: Օգտագործվող պարամետրերը միայն պատկերացում են տալիս երևույթի այս կամ այն կողմի (դրսևորման) վերաբերյալ, որոնց հիման վրա շատ դժվար է ամբողջական պատկերացում ունենալ տվյալ երևույթի ամբողջական պատկերի մասին և ըստ այդմ էլ կայացնել հեռանկարային որոշումը: Այսպես, ՎԶԵԲ-ի կողմից լայնորեն օգտագործվում է բնակչությանը տրվող էլեկտրականության սակագնի ցուցանիշը, էլեկտրականության վճարի հավաքագրման միջին չափի, օգտագործված էներգիայի յուրաքանչյուր միավորի դիմաց ստացված ՀՆԱ մեծությունը, ենթակառուցվածքների և էլեկտրական էներգետիկայի ոլորտի բարեփոխումների ՎԶԵԲ հատուկ հաշվարկվող համաթիվը, էլեկտրականության ոլորտի կարգավորողների անկախության աստիճանը բնութագրող մեծությունը և տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերում էներգիայի և ջրի ծախսերի բաժինը [1, pp. 94-202]: Ասվածից հետևում է, որ ՎԶԵԲ-ի կողմից օգտագործվում են էներգիայի ոլորտին վերաբերող խիստ սահմանափակ թվով ցուցանիշներ, որոնք ամբողջովին չեն արտացոլում իրերի վիճակը են-թակառուցվածքային այդ ասպարեզում և, բացի այդ, չունենալով մեկ ամբողջական ցուցանիշ, շատ դժվար է պատկերացում կազմել երևույթի զարգացման վերաբերյալ: Եվ եթե հավելենք այն հանգամանքը, որ առանձին ցուցանիշներն ունեն զարգացման տարբեր, հաճախ նաև հակադիր ուղղություններ, ապա պատկերը կդառնա ավելի առարկայական:

Համաշխարհային բանկի կողմից նույնպես օգտագործվում է էներգիայի վերաբերյալ ցուցանիշների համակարգ [2]: Այն բաժանվում է երեք խմբի'

1. էներգիայի արտադրությունը և օգտագործումը բնութագրող,

2. էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները,

3. արդյունավետությունը բնութագրող ցուցանիշները:

5

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Առաջին խումբը ձևավորում են հետևյալ ցուցանիշները.

1.1. Ընդամենը էներգիայի արտադրությունը, որը հաշվարկվում է նավթին համարժեք հազար մետրիկ տոննայով և ընդգրկում է էներգիայի առաջնային բոլոր աղբյուրները' նավթը, բնական գազը, պինդ վառելիքի տեսակները (ածուխ, լիգնիտներ և այլ արդյունահանված վառելիք) և այրվող վերականգնվող վառելիքն ու թափոնը, ինչպես նաև արտադրված առաջնային (ելքային) էլեկտրաէներգիան:

1.2. Ընդամենը էներգիայի օգտագործման ցուցանիշը վերաբերում է առաջնային (ելքային) էներգիայի սպառմանը' նախքան դրանց վերափոխումը (վերամշակումը) վերջնական օգտագործման համար նախատեսված այլ վառելիքի: Այս ցուցանիշը հավասար է տեղական (ազգային) արտադրությանը' գումարած ներմուծվող վառելիքի և պահեստավորված վառելիքի ծավալները և հանած արտահանվող վառելիքի ծավալը և այն վառելիքը, որը մատակարարված է միջազգային փոխադրումներ իրականացնող նավերին ու օդա-նավերին: Համադրելիությունն ապահովելու նպատակով այն նույնպես հաշվարկվում է նավթին համարժեք հազար մետրիկ տոննայով:

1.3. Էներգիայի օգտագործումը մեկ շնչի հաշվով, որը չափվում է նավթին համարժեք կիլոգրամով:

1.4. «Այրվող, վերականգնվող վառելիք և թափոն» ցուցանիշում միավորված է պինդ կենսազանգվածի, հեղուկ կենսազանգվածի, կենսագազի, արդյունաբերական թափոնների և քաղաքային տնտեսության աշխատանքի արդյունքում առաջացած թափոնների օգտագործման ցուցանիշը: Այն հաշվարկվում է որպես տոկոս էներգիայի ընդհանուր օգտագործման մեջ:

1.5. Զուտ էներգիայի ներմուծման ցուցանիշը գնահատվում է որպես նավթի համարժեքով չափված' օգտագործված էներգիայի ծավալից հանած նավթի համարժեքով չափված դրա արտադրությունը: Այս ցուցանիշը հաշվարկվում է օգտագործված էներգիայի նկատմամբ տոկոսով: Աշխարհի մակարդակով զուտ արտահանումների շեղումը զրոյից վիճակագրական սխալների և պահուստներում կատարված փոփոխությունների արդյունք է:

Երկրորդ խումբ ցուցանիշները, ինչպես նշվեց, ներկայացնում են էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները և ներառում են'

2.1. Էլեկտրաէներգիայի արտադրությունը (մլրդ կվտ/ժամ), որը ներառում է բոլոր տեսակի կայաններում արտադրված էլեկտրաէներգիայի հանրագումարը: Ի լրումն հիդրոկայաններում, ածխի, նավթի, գազի և ատոմային վառելիքով աշխատող կայաններում արտադրվող էներգիայի, այստեղ ներառված է նաև գեոթերմալ, արևային, հողմային և ալիքային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիան, ինչպես նաև այրվող վերականգնվող վառելիքի ու թա-

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

փոնների օգտագործումից ստացվող էլեկտրաէներգիան: Արտադրության ծավալներում հաշվարկված է ինչպես միայն էլեկտրաէներգիայի արտադրության համար նախատեսված կայանների, այնպես էլ ջերմաէլեկտրակայանների արտադրանքը: Էլեկտրաէներգիայի աղբյուր ասելով հասկանում ենք բոլոր այն օգտագործվող հզորությունները, հումքային նյութերը, որոնք օգտագործվում են էլեկտրաէներգիայի ստացման համար' ածուխ, գազ, նավթ, հիդրո-ներուժ և ատոմային ներուժ:

2.2. ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի ցուցանիշը ներկայացնում է բոլոր հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիան, այն հաշվարկվում է որպես տոկոս արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի մեջ:

2.3. Ածխի օգտագործմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի ցուցանիշն ընդգրկում է ածխի բոլոր տեսակների (ածուխ, քարածուխ, լիգնիտներ, այլ հանածո վառելիք, կոքս), ինչպես նաև տորֆի օգտագործմամբ արտադրվող էլեկտրաէներգիան, այն հաշվարկվում է որպես տոկոս արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի մեջ:

2.4. Նավթի օգտագործմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի ցուցանիշն ընդգրկում է ինչպես չմշակված, այնպես էլ վերամշակված նավթի օգտագործմամբ արտադրվող էլեկտրաէներգիան, որը հաշվարկվում է որպես տոկոս արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի մեջ:

2.5. Գազի օգտագործմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի ցուցանիշն ընդգրկում է բնական գազի կիրառմամբ արտադրվող էլեկտրաէներգիան, որը հաշվարկվում է որպես տոկոս արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի մեջ: Այս ցուցանիշը չի վերաբերում հեղուկ գազին:

2.6. Ատոմային էներգիայի ցուցանիշը վերաբերում է ատոմային կայաններում արտադրված էլեկտրաէներգիային: Այն նույնպես հաշվարկվում է որպես տոկոս արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի մեջ:

Ցուցանիշների երրորդ խումբն ընդգրկում է.

3.1. Օգտագործված միավոր էներգիային ընկնող ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով հաշվարկված ՀՆԱ-ն է մեկ կիլոգրամ նավթին համարժեք օգտագործված էներգիայի դիմաց: Համախառն ներքին արդյունքը վերահաշվարկված է 2000թ. միջազգային դոլարով' օգտագործելով գնողունակության համարժեքի դրույքները: Միջազգային դոլարի գնողունակությունն այս ցուցանիշում նույնն է, ինչ և ԱՄՆ դոլարինը ԱՄՆ-ում:

3.2. Էլեկտրաէներգիայի սպառումը չափվում է որպես էլեկտրակայաններում և ջերմաէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիա' հանած փոխադրման, բաշխման և էլեկտրաէներգիայի վերափոխման կորուստ -

7

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ները, ինչպես նաև արտադրող կայաններում օգտագործված էլեկտրաէներգիան: Ներկայացված է մեկ շնչի հաշվով, կվտ/ժամով:

3.3. Տեղափոխման և բաշխման կորուստներն այն կորուստներն են (ներառյալ' գողացվող էներգիան), որոնք տեղի են ունենում մատակարարման աղբյուրների և տեղաբաշխման կետերի (այդ թվում' բնակչության) միջև: Այս ցուցանիշը չափվում է որպես տոկոս արտադրված էլեկտրաէներգիայի նկատմամբ:

Այստեղից հետևում է, որ մեր կողմից նպատակ է դրվում էներգիայի վերաբերյալ արդեն լայն տարածում ստացած ցուցանիշների այս երեք տարբեր խմբերը «հանրագումարի» բերել և դրա հիման վրա ստանալ էներգետիկ անվտանգության մեծությունը:

Հարկ ենք համարում նաև նշել, որ մեր կողմից մշակվել և համապատասխան փորձագետներին էր բաժանվել (ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս) հարցաթերթիկ, որի կազմման հիմքում դրվել են հետևյալ մոտեցումները.

ա) I—IV բաժնում ընդգրկվել են Համաշխարհային բանկի կողմից օգտագործվող դասակարգումը և ցուցանիշները,

բ) V բաժնում ընդգրկվել են ՎԶԵԲ-ի կողմից օգտագործվող դասակարգումը և ցուցանիշները:

Եթե փորձագետների կարծիքով վերը նշված ա) և բ) կետերում ներառված ցուցանիշները բավարար ձևով չեն բնութագրում երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, նրանց հնարավորություն է տրվել հարցաթերթիկում առաջարկել և հաշվարկել ցուցանիշների նոր բաժին, որը պետք է բնութագրեր երկրի ընդհանուր էներգետիկ ներուժը (այն առաջարկվել է մեր կողմից և ընդգրկում է 12 ցուցանիշ): Փորձագետներին հնարավորություն է տրվել առաջարկել նոր, լրացուցիչ ցուցանիշներ, որոնք բացակայում են նախորդ բաժիններում:

Թեև հարցաթերթը բաժանվեց համապատասխան փորձագետներին (100 մարդու), սակայն նրանք հրաժարվեցին այն լրացնել դրա բարդության և այդ ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով: Ամփոփելով և ամբողջացնելով հրապարակի վրա առկա մոտեցումները' դրանք կարող ենք դասակարգել հետևյալ խմբերում.

ա) օգտագործվում է ցուցանիշների նեղ կամ լայն համակարգ, առանց ինտեգրալային (կամ ամփոփ) ցուցանիշի հաշվարկման,

բ) օգտագործվում է ցուցանիշների նեղ կամ լայն համակարգ, առանց ինտեգրալային ցուցանիշի հաշվարկման, սակայն այդ ցուցանիշներից մեկն ընդունվում է որպես ինտեգրալային, ամփոփ,

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

գ) օգտագործվում է ցուցանիշների նեղ կամ լայն համակարգ, և դրանց հիման վրա հաշվարկվում են նոր, առավել ամբողջական ինտեգրալային ցուցանիշը կամ ցուցանիշները:

Էներգետիկ անվտանգության ցուցանիշ(ներ)ի ձևավորումը կարող է իրականացվել 3 ճանապարհով.

ա) գործնականում ձևավորված և հաշվարկվող վիճակագրական տվյալների հիման վրա,

բ) փորձագետների կողմից ձևավորվող և հաշվարկվող տվյալների հիման վրա,

գ) խառը տեղեկատվության հիման վրա, երբ վիճակագրական տվյալների հետ միասին օգտագործվում են փորձագետների կողմից առաջարկվող և հաշվարկվող ցուցանիշները:

Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի դրական և բացասական կողմեր: Այսպես, հատկապես վիճակագրական տվյալների օգտագործման դեպքում, շատ հաճախ, այդ տվյալները, վիճակագրական համադրելիության ապահովման տեսանկյունից, ունեն գործածության երկար ժամանակահատված, դրանք ամենևին էլ անվտանգության հաշվարկման համար չեն նախատեսված կամ էլ քիչ առնչություն ունեն ուսումնասիրվող երևույթի հետ: Փորձագետների կողմից ձևավորվող և հաշվարկվող ցուցանիշների օգտագործման դեպքում առաջանում է այդ ցուցանիշների թվի և դրանց սուբյեկտիվ արժեքավորման հիմ-նախնդիրը, ինչն էլ խիստ կասկածելի է դարձնում դրանց հիման վրա հաշվարկված մեծությունները, և, բացի այդ, առաջարկվող գործոններին տարբեր գնահատականներ տալն անսահմանափակելի և անհամադրելի է դարձնում նման մոտեցումն ընդհանրապես: Բացի այդ, նաև հարց է ծագում, թե ինչ հարաբերակցություն պետք է ունենան վիճակագրական և փորձագետների կողմից առաջարկվող ցուցանիշների թվերը (ներկայումս, տարբեր մեծությունների հաշվարկման ժամանակ առավել ընդունված և տարածված է 50:50

ռ

սկզբունքը, ինչը նույնպես «ինչո ւ» հարցին լիարժեք պատասխան չի տալիս):

Ստեղծված վիճակից դուրս գալու ուղին, մեր կարծիքով, գործող վիճակագրական, առավել շատ գնահատման ցուցանիշների օգնությամբ ամփոփ ցուցանիշի ձևավորումն է: Այս պահին խնդրի նման լուծումը մյուսների նկատմամբ ունի այն առավելությունը, որ դրանով ապահովվում է միջերկրային ցուցանիշների համադրելիությունը, ինչն ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշի հաշվարկմանն ու գործածությանը ներկայացվող հիմնական պահանջն է:

9

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

2. Էներգետիկ աեվտանգռւթյան մակարդակի գնահատումը երկրների տարրեր խմբավորումների համար

Միջազգային շուկաներում էներգակիրների գների կտրուկ փոփոխությունները, էներգակիրներ արտահանող և ներմուծող երկրների էներգետիկ համակարգերի դիվերսիֆիկացված լինելու հանգամանքը, էներգիայի արտադրության ժամանակ այս կամ այն էներգակրից կախված լինելու փաստը առաջնահերթ են դարձնում էներգետիկ անվտանգության մակարդակը մեկ ցուցանիշի միջոցով գնահատելը: Էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատումը ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշի օգնությամբ և դրա վերլուծությունը թույլ կտան պատասխանել մի շարք կարևոր հարցերի, ինչպիսիք

ռ

են. արդյո ք կարելի է էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկրները համարել էներգետիկ առումով անվտանգ, հատկապես զարգացման երկարաժամկետ

ռ

հեռանկարում, որո նք են էներգետիկ անվտանգության բաղկացուցիչները,

ռ

ինչպիսի ն է երկարատև ժամանակահատվածում դրանց փոփոխությունների

ռ

դինամիկան, ինչպիսի դրսևորումներ և առանձնահատկություններ ունի էներգետիկ անվտանգությունը երկրների առանձին, այդ թվում' տարածա-

ռ

շրջանային միավորումներում, ի նչ պետք է արվի առաջիկայում էներգետիկ

ռ

անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և որո նք են այդ մակարդակին հասնելու ամենաարդյունավետ ուղիները:

Էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատումը և վերլուծությունը թույլ կտան նաև յուրաքանչյուր պետության, տարածաշրջանային միավորի համար համակողմանիորեն գնահատել և րացահայտել այն հիմնական գործոնները և դրանց ազդեցությունները, որոնք պայմանավորում են տվյալ պետության կամ տարածաշրջանային միավորի էներգետիկ անվտանգությունը:

Մեր կողմից հաշվարկվել է էներգետիկ անվտանգության մակարդակը (այսուհետ' ԷԱՄ) աշխարհի 124 երկրների համար' ելնելով 14 հիմնական գործոններից [2, pp. 156-162]: Այդ գործոններն են' 1) օգտագործված միավոր էներգիային ընկնող ՀՆԱ-ն, 2) էլեկտրաէներգիայի սպառումը մեկ շնչի հաշվով, 3) էներգիայի տեղափոխման և բաշխման կորուստները, 4) ընդամենը էներգիայի արտադրությունը, 5) ընդամենը էներգիայի օգտագործումը, 6) այրվող, վերականգնվող վառելիքը և թափոնը, 7) էներգիայի օգտագործումը մեկ շնչի հաշվով, 8) զուտ էներգիայի ներմուծումը, 9) էլեկտրաէներգիայի արտադրությունը, 10) ՀէԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիան, 11) ածխից արտադրվող էլեկտրաէներգիան, 12) նավթից արտադրվող էլեկտրաէներգիան, 13) գազից արտադրվող էլեկտրաէներգիան և 14) ատոմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիան:

Վերը թվարկված գործոնների կազմում բացակայում է էներգակիրների ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացման աստիճանը բնութագրող ցուցա-

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

նիշը, ինչը, մեր կարծիքով, ներկայիս համաշխարհային զարգացումների հիմնական թիրախներից է, և այս գործոնի հաշվառումը նույնպես կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը բնորոշելու գործում: Մատչելի տեղեկատվական աղբյուրներում, սակայն, բացակայում է աշխարհի բոլոր երկրների համար հաշվարկված այս ցուցանիշը: Հաշվարկման մեթոդը հիմնված է գծային թրենդի բացահայտման վրա: Յուրաքանչյուր գործոնի համար հաշվարկվել է գծային թրենդը նվազագույն քառակուսիների մեթոդով [3, стр. 792-825, 4, стр. 59-75, 5, p. 260-275]: Առաջին քայլով դիտարկվող 14 գործոններից յուրաքանչյուրի համար հաշվարկվել է ռեգրեսիոն մոդել' նվազագույն քառակուսիների մեթոդով: Նվազագույն քառակուսիների մեթոդի օգնությամբ լուծվում է օպտիմիզացիոն խնդիր, այն է' ստանալ անկախ և կախյալ փոփոխականների այնպիսի արժեքներ, որոնց միջոցով հաշվարկվող գործոնները շատ շեղված չլինեն փաստացի ցուցանիշ-ներից: Այլ կերպ ասած' վերը նշված մեթոդի օգնությամբ ստացված արժեքները վիճակագրորեն նշանակալից արժեքներ են, որոնց ստանդարտ շեղումները փոքր են, իսկ հավանականության բաշխումները' համաչափ: Մեթոդի օգնությամբ ստացված ցուցանիշները համարվում են արդյունավետ տվյալ ցուցա-նիշների ընտրանքի համար, քանի որ բացառում են նրանց միջև կտրուկ տատանումները, այլ կերպ ասած' հարթեցնում են փաստացի ցուցանիշները' զերծ մնալով ցուցանիշների միջև առկա կեղծ ու վիճակագրորեն ոչ նշանակալից կապերից, որոնք էականորեն ազդում են ցուցանիշների արժեքների վրա: Մոդելն ունի հետևյալ տեսքը' Y = A (X + B), որտեղ'

X-ը' յուրաքանչյուր երկրին վերագրված ծածկագիրը (կոդն) է (1, 2, 3 ... 124), Y-ը' յուրաքանչյուր երկրին համապատասխանող ցուցանիշն է,

A-ն' կախյալ փոփոխական է,

B-ն' անկախ փոփոխականն է:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հաշվարկների արդյունքում ստացվում են հաշվարկային արդյունավետ ցուցանիշները: Համեմատելով հաշվարկային և փաստացի արժեքները' յուրաքանչյուր գործոնի համար տրվում են կշռային գործակիցներ 0 կամ 1: Այսինքն, եթե Yփ > Yii, ապա ki-ին վերագրվում է 1 արժեքը, հակառակ դեպքում' 0 արժեքը, որտեղ Yփ-ն' դիտարկվող գործոնի փաստացի արժեքն է, իսկ Yii-ն' հաշվարկային արժեքն է, ki-ն' i-րդ ծածկագրին (կոդին) համապատասխանող երկրի կշռային գործակիցն է:

Համապատասխան հաշվարկներն իրականացնելով վերը նշված 14 գործոնների համար' յուրաքանչյուր երկրի պարագայում ստանում ենք համապատասխան կշռային գործակիցները: ԷԱՄ-ը յուրաքանչյուր երկրի համար հաշվարկվում է' ելնելով յուրաքանչյուր երկրի համար հաշվարկված կշռային գործակիցներից: Բանաձևն ունի հետևյալ տեսքը. 11

11

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

i=1

ԷԱՄ = Ո , որտեղ

Ki-ն' տվյալ պետության համար հաշվարկված կշռային գործակիցներն են 14 գործոններից յուրաքանչյուրի համար,

n-ը գործոնների թիվն է, որը մեր դեպքում հավասար է 14-ի:

ԷԱՄ-ի առավելագույն արժեքը 1-ն է: Դա այն դեպքն է, երբ 14 գործոններից յուրաքանչյուրի կշիռը մեկ է, իսկ նվազագույնը' 0: Սա իդեալական դեպքի համար է: Սակայն մեր կողմից աշխարհի երկրների ԷԱՄ-ի գնահատման համար կատարված հաշվարկներում ամենամեծ ցուցանիշը հավասար է 0,642857143-ի, ուստի վերլուծության համար սահմանել ենք անվտանգության հետևյալ միջակայքերը. երկիրը համարվում է էներգետիկ առումով անվտանգ, եթե ԷԱՄ-ը գտնվում է 0,5-0,75 միջակայքում, միջին անվտանգությունն ապահովվում է, եթե այդ գործակիցը 0,25-0,5 միջակայքում է, իսկ վտանգավոր, եթե այն գտնվում է 0,01-0,25 միջակայքում: Այսպիսի միջակայքերի ընտրությունը թույլ է տալիս նաև առավել ճշգրտություն ապահովել:

Վերոնշյալ մեթոդի օգնությամբ հնարավոր է բացահայտել հաշվարկային արդյունավետ կորից վերև գտնվող արդյունքները և դրա հիման վրա գնահա-տել ԷԱՄ-ը: Այլ կերպ ասած' ԷԱՄ-ը ներառում է արդյունավետ կամ արդյունավետության նվազագույն ցուցանիշից բարձր գտնվող արժեքները:

Աշխարհի 124 երկրները մեր կողմից խմբավորված են ըստ էներգետիկ անվտանգության մակարդակների: Ընդ որում, էներգետիկ անվտանգ երկրները (առաջին խումբ) ընդգրկված են այդ մեծության 0,5-0,75 միջակայքում, անվտանգության միջին մակարդակ ունեցող երկրները (երկրորդ խումբ) ընդգրկված են 0,25-0,5 միջակայքում, իսկ վտանգավոր գոտում գտնվող երկրները (երրորդ խումբ)' 0,01-0,25 միջակայքում: Կատարված ուսումնասիրության համաձայն' առաջին խմբում ընդգրկված են 21 երկիր, ըստ որում' դրանցից 7-ի ԷԱՄ մեծությունը կազմում է 0,583333333, իսկ 14-ինը' 0,5, խմբի ԷԱՄ միջին մեծությունը' 0,5277777781: Երկրորդ խմբում ընդգրկված են 84 պետություն, ըստ որում' 23 պետության ԷԱՄ մեծությունը կազմում է 0,416666667, 35 պետությանը' 0,333333333, 26-ինը' 0,25, խմբի ԷԱՄ միջին մեծությունը' 0,330357143: Երրորդ խմբում ընդգրկված են 19 պետություն, ըստ որում' 16 պետության ԷԱՄ մեծությունը կազմում է 0,166666667, իսկ 3-ինը' 0,083333333, խմբի միջինը' 0,153508772:

1 Այս և հետագա հաշվարկներն իրականացվել են հեղինակի կողմից Eviews ծրագրային փաթեթի կիրառ-մամբ' World Development Indicators 2008, World Bank, էջ 156-162-ի տվյալների հիման վրա:

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

1990թ. համար ըստ ԷԱՄ-ի էներգետիկ առումով անվտանգ երկրները 21-ն են եղել. Բրազիլիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Իտալիա, Ճապոնիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն, Արգենտինա, Ավստրալիա, Բելգիա, Կանադա, Չինաստան, Խորվաթիա, Գերմանիա, Իսրայել, Կորեայի Հանրապետություն, Մեքսիկա, Լեհաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ուկրաինա և ԱՄՆ, ինչը կազմում է դիտարկվող երկրների թվի ընդամենը 17%-ը: Նշված ժամանակահատվածում էներգետիկ անվտանգության մակարդակի միջին մեծությունը աշխարհի 124 երկրների համար կազմել է 0,34, ինչը նշանակում է, որ աշխարհը էներգետիկ անվտանգության առումով ունի միջին անվտանգություն:

Մեր կողմից հաշվարկվել են նաև աշխարհի 124 երկրների ԷԱՄ մեծությունները 2005թ. համար: Անվտանգ խմբում ընդգրկված են 12 պետություն, ըստ որում' դրանցից մեկի ԷԱՄ մեծությունը կազմում է 0,642857143, 4-ինը' 0,571428571, 7-ինը' 0,5, իսկ խմբի միջինը' 0,535714286: Երկրորդ խմբում ընդգրկված են 75 պետություն, ընդ որում 40 պետության ԷԱՄ մեծությունը կազմում է 0,214285714, 8-ինը' 0,142857143, մեկինը' 0,071428571, խմբի միջինը' 0,194980695:

2005թ. համար հաշվարկված տվյալներից երևում է, որ ԷԱՄ-ով ամենա-անվտանգ երկրները 12-ն են եղել. Միացյալ Թագավորություն, Բրազիլիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Արգենտինա, Հնդկաստան, Իտալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Մեքսիկա և Սաուդյան Արաբիա, ինչը կազմում է դիտարկվող երկրների թվի ընդամենը 9,67%-ը: Ակնհայտ երևում է, որ էներգետիկ առումով անվտանգ երկրների տեսակարար կշիռը աշխարհի 124 երկրների մեջ 15 տարվա ընթացքում նվազել է 57,1%-ով: Նվազել է նաև աշխարհի 124 երկրների ԷԱՄ-ը' 2005թ. կազմելով 0,31: Ըստ նշված ցուցանիշի' աշխարհը մնում է էներգետիկ անվտանգության առումով միջին անվտանգության աստիճանում: Սակայն պետք է նշել, որ ինչպես 1990թ., այնպես էլ 2005թ. դիտարկվող 124 երկրների մեջ ամենամեծ ԷԱՄ-ն ունեցել է Միացյալ Թագավորությունը, որը կազմել է 0,64, իսկ ամենափոքր ցուցանիշը 2005թ. ունեցել է Ուզբեկստանը' 0,07: Ի դեպ, 1990թ. Հայաստանի Հանրապետությունը աշխարհի 124 երկրների շարքում 0,25 միավորով կիսում էր 80-105-րդ տեղերը, իսկ 2005թ.' 0,2857 միավորով արդեն զբաղեցնում էր 53-55-րդ տեղերը: Բերված տվյալներից ակնհայտ է դառնում, որ հանրապետության էներգետիկ անվտանգությունն էապես բարելավվել է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհի մյուս երկրների էներգետիկ անվտանգության համայնապատկերում:

Ուսումնասիրվող հիմնահարցի վերաբերյալ ընդհանուր օրինաչափությունների բացահայտման և եզրակացություններ անելու համար կազմենք Աղյուսակ 1-ը:

13

Աղյուսակ 1

ԷԱՄդինամիկան ըստ աշխարհի երկրների աոանձին խմբերի ն ենթախմբեբի 1990-2005թթ. *

մ հ Երկրևերի խմբերը 1990 2003 2004 2005

երկրների թիվը, %-ով ընդհանուր թվի նկաամամբ ԷԱՄ մեծու- թյունը երկրների թիվը, %-ով ընդհանուր թվի նկաամամբ ԷԱՄ մեծու- թյունը երկրների թիվը, %-ով ընդհանուր թվի նկաամամբ ԷԱՄ մեծու- թյունը երկրների թիվը, %-ով ընդհանուր թվի նկաամամբ ԷԱՄ մեծու- թյունը

1 Աևվաաևգ երկրներ, այդ թվում' ըսա եևթախմբերի 21 / 17,0 0,527 14/11,5 0,541 12/9,7 0,546 12/9,7 0,536

I 7/5,7 0,583 2/1,6 0,643 1/0,8 0,643 1/0,8 0,643

II 14/11,3 0,5 4/3,3 0,571 5/4,0 0,571 4/3,2 0,571

III - - 8/6,6 0,5 6/4,8 0,5 7/5,6 0,5

2 Միջին անվտանգություն ունեցող երկրներ, այդ թվում' ըսա ենթախմբերի 84 / 67,7 0,330 69 / 56,6 0,342 72 / 58,0 0,342 75 / 60,5 0,337

I 23/18,5 0,416 16/13,1 0,428 13/10,5 0,428 40 / 32,3 0,357

II 35 / 28,2 0,333 22/18,0 0,357 27/21,8 0,357 35 / 28,2 0,286

III 26/21,0 0,25 31/25,4 0,286 32 / 25,8 0,286 - -

3 Ասւանգավոր խմբում գանվող երկրներ, այդ թվում' ըսա ենթախմբերի 19/15,3 0,153 39 / 32,0 0,181 40 / 32,3 0,193 37 / 29,8 0,195

I 16/12,9 0,166 27/22,1 0,214 30 / 24,2 0,214 28 / 22,6 0,214

II 3/2,4 0,083 11/9,0 0,149 8/6,5 0,143 8/6,4 0,143

III - - 1/0,8 0,071 2/1,6 0,071 1/0,8 0,071

«Անվտանգ» խմբի հարաբերությունը «4տանգավոր» խմբին, անգամ 3,438 2,985 2,809 2,747

Աշխարհի միջինը 124/100,0 0,337 122/100,0 0,311 124/100,0 0,311 124/100,0 0,314

* Աղյուսակը հաշվարկված է World Development Indicators 2006, World Development Indicators 2007 և World Development Indicators 2008 տվյալների հիման վրա:

4. Կարապետյան «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ. Կարապետյան

Աղյուսակ 1-ի տվյալներից հետևում է, որ 1990-2005թթ. աշխարհի 124 երկրների ԷԱՄ-ը 2005թ. 1990թ. համեմատ նվազել է 6,8 տոկոսային կետով և կազմել 92,3%, այսինքն' աշխարհի էներգետիկ անվտանգությունը վատացել է' յուրաքանչյուր տարի մոտ 0,5 տոկոսային կետով: Ընդ որում, եթե 1990թ. անվտանգ երկրների խմբում գտնվում էր 21 երկիր (պայմանական աշխարհի երկրների թվի 17,0%-ը), ապա միջին անվտանգությամբ խմբի մեջ մտնող երկրների թիվը եղել է 84 (երկրների ընդհանուր թվի 67,7%-ը), վտանգավոր խմբում գտնվել է 19 երկիր (15,3%): Այդ ցուցանիշները 2005թ. կազմել են համապատասխանաբար' 12 (9,7%), 75 (60,5%) և 37 (29,8%): Ակնհայտ է, որ 2005թ. 1990թ. համեմատ ԷԱՄ ցուցանիշները պետությունների մեծ մասում վատացել են: Այսինքն' նվազել է ոչ միայն անվտանգ պետությունների (21-ից դարձել է 12), այլև միջին անվտանգության խմբում գտնվող երկրների թիվը (84-ից դարձել է 75) և ավելացել է (շուրջ երկու անգամ) վտանգավոր խմբում գտնվող պետությունների թիվը (19-ից հասել է 37-ի):

Աղյուսակ 2

Աշխարհի էներգետիկ ամենաանվտանգ 10 երկրները 1990 և 2005թթ.

Երկրի տեղը 1990թ. 2005թ.

Երկիրը ԷԱՄ Երկիրը ԷԱՄ

1 Բրազիլիա 0.583 Միացյալ Թագավորություն 0.643

2 Ֆրանսիա 0.583 Բրազիլիա 0.571

3 Հնդկաստան 0.583 Ֆրանսիա 0.571

4 Իտալիա 0.583 Գերմանիա 0.571

5 Ճապոնիա 0.583 Միացյալ Նահանգներ 0.571

6 Իսպանիա 0.583 Արգենտինա 0.5

7 ՄԻացյալ Թագավորություն 0.583 Հնդկաստան 0.5

8 Արգենտինա 0.5 Իտալիա 0.5

9 Ավստրալիա 0.5 Ճապոնիա 0.5

10 Բելգիա 0.5 Կորեայի Հանրապետություն 0.5

Աղյուսակներ 2 և 3-ում բերված են աշխարհի էներգետիկ ամենաանվտանգ և ամենավտանգավոր 10 երկրների ցուցանիշները 1990 և 2005թթ.: Եթե համեմատելու լինենք աշխարհի ամենաանվտանգ երկրների 1990թ. ցանկը 2005թ. ցանկի հետ, ապա կտեսնենք, որ ինչպես 1990թ., այնպես էլ 2005թ. էներ-

15

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

գետիկ ամենաանվտանգ երկրներն են եղել Բրազիլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը և Արգենտինան: Իսպանիային, Ավստրալիային և Բելգիային 2005թ. լավագույն տասնյակում փոխարինել են Գերմանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Կորեայի Հանրապետությունը: Աշխարհի էներգետիկ ամենավտանգավոր երկրներից 1990թ. ցանկից 2005թ. ցանկ են «տեղափոխվել» 4-ը' Սերբիան և Չեռնոգորիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Մալայզիան: Հետաքրքիր է նշել, որ 2005թ. ամենավտանգավոր 10 երկրների ցանկում հայտնվել են նավթի ու գազի պա-շարներով հարուստ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը և Իրաքը:

Աղյուսակ 3

Աշխարհի էներգետիկ ամենավտանգավոր երկրևերը 1990 և 2005թթ.

Երկրի տեղը 1990թ. 2005թ.

Երկիրը ԷԱՄ Երկիրը ԷԱՄ

1 Օման 0.167 Զամբիա 0.214

2 Սերբիա և Չեռնոգորիա 0.167 Ալժիր 0.143

3 Տաջիկստան 0.167 Ադրբեջան 0.143

4 Թրինիդադ և Թոբագո 0.167 Իրաք 0.143

5 Թուրքմենստան 0.167 Յամայկա 0.143

6 Ուզբեկստան 0.167 Մալայզիա 0.143

7 Վենեսուեւա 0.167 Սերբիա և Չեռնոգորիա 0.143

8 Մալայզիա 0.083 Թաիլանդ 0.143

9 Սիրիա 0.083 Թուրքմենստան 0.143

10 Եմեն 0.083 Ուզբեկստան 0.071

Աղյուսակներ 4-5-ում ներկայացված են աշխարհի էներգետիկ ամենաանվտանգ և ամենավտանգավոր 10 երկրների ԷԱՄ-երի վրա ազդող գործոնների մեծությունները 1990 և 2005թթ.: Այսպես, եթե 1990թ. Բրազիլիայի (ցանկում զբաղեցրել է առաջին տեղը) ԷԱՄ-ի վրա դրականորեն են ազդել 7 գործոն (երկու գործոնների համար տվյալները բացակայել են), ապա 2005թ. այդ երկրի (ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը) ԷԱՄ-ի վրա դրականորեն ազդել են 8 գործոն: Աղյուսակներ 4-5-ումբերված տվյալների միջոցով հնարավոր է պար-զել, թե ինչպես է ձևավորվում այս կամ այն երկրում ԷԱՄ-ի մակարդակը 14 գործոնների ազդեցության ներքո:

16

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ. 4. Կարապետյան

Աղյուսակ 4

Աշխարհի էներգետիկ ամեեաաեվաաեգ և ամենավտանգավոր 10 երկրների էներգետիկ անվտանգության մակարդակի վրա ազդող գործոնների արժեքների մեծությունը 1990թ.

Երկիրը Օգաագործված միավոր էներգիային ընկնող 2ՆԱ-ն, հաշվարկված է 2000թ. ԱՄՆ դոլարով' հաշվի աոած РРР-ն (կգ նավթին համարժեք) Г71 ՞Տր ГО “3 Г1՜ го -О ti - ТГ ֊£ C II ^ ի о & Տեղափոխման և բաշխման կորուստները, %-ով արտադրանքի նկատմամբ Ընդամենը էներգիայի արտադրությունը (նավթին համարժեք հազար մետրիկ տոննա) Ընդամենը էներգիայի օգտագործումը (նավթին համարժեք հազար մետրիկ տոննա) Այրվող, վերականգնվող վառելիք և թափոն, %-ով ընդհանուր սպաոման մեջ էներգիայի օգտագործումը մեկ շնչի հաշվով, կգ նավթին համարժեք Զուտ էներգիայի ներմուծում, %-ով օգտագործված էներգիայի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրություն, մլրդ կվտ/ժամ, որից, %-ով ընդհանուրի նկատմամբ այդ թվում'

2ԷԿ ֊երում արտադրվող Ածխից Նավթից Գազից Ատոմային էներգիա

10 ամենաանփոանգ երկրներր

Բրագիյիա 1 տ.>. տ.>. 1 1 1 0 1 1 1 0 0 0 0

Ֆրանսիա 1 տ.չ. տ.չ. 1 1 0 1 1 1 0 0 0 0 1

2նդկաստան 0 տ.>. տ.>. 1 1 1 0 1 1 0 1 0 0 0

Իաալիա 1 տ.չ. տ.չ. 0 1 0 1 1 1 0 0 1 0 0

ճապոնիս! 1 տ.>. տ.>. 1 1 0 1 1 1 0 0 0 0 0

Իսպանիա 1 տ.>. տ.>. 0 1 0 1 1 1 0 1 0 0 1

Միացյալ Թագաւ| որությ ուն 1 տ.չ. տ.չ. 1 1 0 1 1 1 0 1 0 0 0

Արգենտինա 1 տ.չ. տ.չ. 1 1 0 0 1 1 0 0 0 1 0

Աւ|սարա]իա 0 տ.>. տ.>. 1 1 0 1 0 1 0 1 0 0 0

Բելգիա 0 տ.չ. տ.չ. 0 1 0 1 1 1 0 0 0 0 1

10 ամենաւ)ւոանգաւ]ու ւերկրներր

Օմաե 0 տ.չ. տ.չ. 0 0 0 1 0 0 0 0 0 1 0

Սերբիա և Չեռնոգորիա 0 տ.>. տ.>. 0 0 0 0 1 0 0 1 0 0 0

Տաջիկստան 0 տ.>. տ.>. 0 0 0 0 1 0 1 0 0 0 0

Թրինիդադ և Թոբագո 0 տ.չ. տ.չ. 0 0 0 1 0 0 0 0 0 1 0

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Թուրքմենսաան 0 տ.>. տ.>. 0 0 0 1 0 0 0 0 0 1 0

Ուզբեկսաան 0 տ.չ. տ.չ. 0 0 0 0 1 0 0 0 0 1 0

Աենեսուեյա 0 տ.>. տ.>. 1 0 0 0 0 0 1 0 0 0 0

Մալայգիա 0 տ.չ. տ.չ. 0 0 0 0 0 0 0 0 1 0 0

Սիրիա 0 տ.>. տ.>. 0 0 0 0 0 0 0 0 1 0 0

Եմեե 0 տ.>. տ.>. 0 0 0 0 0 0 0 0 1 0 0

Աղյուսակ 5

Աշխարհի էներգետիկ ամեհաաեփռահդ և ամենավտանգավոր 10 երկրների էներգետիկ անվտանգության մակարդակի վրա ազդող գործոնների արժեքների մեծությունը 2005թ.

Երկիրը Օգտագործված միավոր էներգիային ընկնող 2ՆԱ-և, հաշվարկված է 2000թ. ԱՄՆ դոլարով' հաշվի առած PPP-և (կգ նավթին համարժեք) ГТ Tr I 1! ?! f| ^ E, Г73 C, ir րօ § Տեղափոխման և բաշխման կորուստները, %-ով արտադրանքի նկատմամբ Ընդամենը էներգիայի արտադրությունը (նավթին համարժեք հազար մետրիկ տոննա) Ընդամենը էներգիայի օգտագործումը (նավթին համարժեք հազար մետրիկ տոննա) с #|՜ Ո rt £ -g- § i §*§* £Г ^ & ֊5՜ го 5 I* ,£Г էներգիայի օգտագործումը մեկ շևչի հաշվով, կգ նավթին համարժեք Զուտ էներգիայի ներմուծում, %-ով օգտագործված էներգիայի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրություն, մլրդ կվտ/ժամ, որից, %-ով ընդհանուրի նկատմամբ այդ թվում'

Nr ГТ Г ГГ Е, В | 1 Ածխից CD Գազից Ատոմային էներգիա

10 ամեևաաևվաաևգ երկրևերը

Միացյալ Թագավորություն 1 1 0 1 1 0 1 1 1 0 1 0 1 0

Բրազիլիա 1 0 1 1 1 1 0 1 1 1 0 0 0 0

Ֆրանսիա 1 1 0 1 1 0 1 1 1 0 0 0 0 1

Գերմանիա 1 1 0 1 1 0 1 1 1 0 1 0 0 0

Միացյալ Նահանգներ 1 1 0 1 1 0 1 1 1 0 1 0 0 0

Արգեևաիևա 1 0 1 1 1 0 0 1 1 0 0 0 1 0

2նդկաստաև 0 0 1 1 1 1 0 1 1 0 1 0 0 0

Իաալիա 1 1 0 0 1 0 1 1 1 0 0 0 1 0

ճապոևիա 1 1 0 1 1 0 1 1 1 0 0 0 0 0

Կորեայի 2ա ևրապետությ ուև 0 1 0 0 1 0 1 1 1 0 1 0 0 1

10 ամենավտանգավոր երկրևերը

Ջամբիա 0 0 0 0 0 1 0 1 0 1 0 0 0 0

Այ ժիր 0 0 0 1 0 0 0 0 0 0 0 0 1 0

Ադրբեշաև 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 1 1 0

Իրաք 0 0 0 1 0 0 0 0 0 0 0 1 0 0

Յամայկա 0 0 0 0 0 0 0 1 0 0 0 1 0 0

Մայայգիա 0 0 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0

Սերբիա և Չեռնոգորիա 0 0 0 0 0 0 0 1 0 0 1 0 0 0

Թաիյանդ 0 0 0 0 0 0 0 1 0 0 0 0 1 0

Թուրքմեևսաաև 0 0 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0

Ուզբեկսւոան 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 1 0

Կ Կարապետյան «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

Վերլուծենք առանձին խումբ երկրների ԷԱՄ-ը: Վերլուծությունը սկսենք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ' ՏՀՋԿ) երկրներից (տե'ս Աղյուսակ 6):

Աղյուսակ 6

Էներգետիկ անվտանգության մակայպակը ՏՀՋԿ երկրներում1990 և 2005թթ.

Երկիրը 1990թ. 2005թ.

Ավստրալիա 0,5 0,429

Ավստրիա 0,417 0,357

Բելգիա 0,417 0,286

Կանադա 0,5 0,429

Դանիա 0,333 0,286

Ֆինլանդիա 0,25 0,286

Ֆրանսիա 0,583 0,571

Գերմանիա 0,5 0,571

Հունաստան 0,333 0,357

Իռլանդիա 0,417 0,357

Իտալիա 0,583 0,5

Ճապոնիա 0,583 0,5

Մեքսիկա 0,5 0,5

Նիդեռլանդներ 0,417 0,357

Նոր Ջելանդիա 0,25 0,357

Նորվեգիա 0,417 0,357

Պորտուգալիա 0,333 0,357

Իսպանիա 0,583 0,429

Շվեդիա 0,417 0,429

Շվեյցարիա 0,417 0,429

Միացյալ Թագավորություն 0,583 0,643

Միացյալ Նահանգներ 0,5 0,571

Սիջիևը 0,447 0,425

Աշխարհի միջինը 0,337 0,314

Ինչպես երևում է Գծապատկեր 1-ից, ՏՀՋԿ երկրներից ԷԱՄ-ով 1990թ. ամենաանվտանգ երկրներն են համարվել Ավստրալիան, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Մեքսիկան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Իսպանիան, իսկ վտանգավոր խմբում են գտնվել Ֆինլանդիան և Նոր Ջելանդիան: Էներգետիկ անվտանգության առումով անվտանգ երկրների մասնաբաժինը ՏՀՋԿ երկրների ընդհանուր թվի մեջ կազմում է 45,4%, իսկ էներգետիկ անվտանգության առումով վտանգավոր երկրների մասնաբաժինը՝ 9,1%:

19

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ՏՀՋԿ երկրների համար 1990թ. միջին ԷԱՄ-ը կազմել է շուրջ 0,45, ինչը նշանակում է, որ ՏՀՋԿ երկրները միասին վերցրած ըստ ԷԱՄ-ի ունեն միջին անվտանգության աստիճան:

Գծապատկեր 1

Էներգետիկ անվտանգության մակայպակը ՏՀՋԿ երկրներում1990թ.

0.75

0.5

0.25

y = 0.002X + 0.4242

Իտալիա

Իսպանիա

Կանադա * Ֆրանսիա» ♦ ճապոնիա ♦

♦ Ավստրալիա

♦ Գերմանիա—♦ Մեքսիկա

Միացյալ Թագավորու4յու Միացյալ

• • ^ելգիա

> Իռլանդիա«

_ , -Г .ահանցնե

^որ4»գՈա ♦Շվեյցարի

Նիդերլանդնեո Շվ»դիա Ավստրիա ♦ Դանիա ♦ Հունաստան * Պորտուգալիա

♦ Ֆինլանդիա

♦ Նոր Զելանդիա

10

15

20

25

ր

0

0

5

Այժմ բնութագրենք ԷԱՄ ձևավորող 14 գործոնների դերը, որոնք նշանակալից են եղել ՏՀՋԿ երկրների համար: Դրանք են' օգտագործված միավոր էներգիային ընկնող ՀՆԱ-ն, էլեկտրաէներգիայի սպառումը մեկ շնչի հաշվով, տեղափոխման և բաշխման կորուստները, ընդամենը էներգիայի արտադրությունը, ընդամենը էներգիայի օգտագործումը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, նավթից արտադրվող էլեկտրաէներգիան:

Ինչպես երևում է Գծապատկեր 2-ից, ըստ ԷԱՄ-ի 2005թ. ՏՀՋԿ երկրնե-րից ամենաանվտանգ երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան, Մեքսիկան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Իտալիան: Էներգետիկ անվտանգության առումով անվտանգ երկրների մասնաբաժինը ՏՀՋԿ երկրների ընդհանուր թվի մեջ նվազել է 1990թ. նկատմամբ և կազմել 31,8%, իսկ էներգետիկ անվտանգության առումով վտանգավոր երկրների մասնաբաժինը նվազել է' կազմելով 0%:

ՏՀՋԿ երկրներում միջին ԷԱՄ-ը նվազել է 1990թ. նկատմամբ և կազմել 0,43, ինչը նշանակում է, որ ՏՀՋԿ երկրները միասին վերցրած միջին անվտանգ են ըստ ԷԱՄ-ի: Երկրների այս խմբի ԷԱՄ-ը ձևավորող 14 գործոններից նշա-

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Կ Կարապետյան

նակալից են եղել' միավոր էներգիային ընկնող ՀՆԱ-ն, էլեկտրաէներգիայի սպառումը մեկ շնչի հաշվով, ընդամենը էներգիայի արտադրությունը, ընդամենը էներգիայի օգտագործումը, գազից արտադրվող էլեկտրաէներգիան, ածխից արտադրվող էլեկտրաէներգիան, էներգիայի օգտագործումը մեկ շնչի հաշվով, զուտ էներգիայի ներմուծումը, էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Գծապատկեր 2

Էներգետիկ անվտանգության մակայպակը ՏՀԶԿ երկրներում2005թ.

Պետք է նշել նաև, որ ՏՀԶԿ երկրների շարքում էներգետիկ անվտանգության առումով անվտանգ են այն երկրները, որոնք հարուստ չեն էներգառեսուրսներով:

Աղյուսակ 7ի տվյալներից հետևում է, որ Եվրամիության երկրների ԷԱՄ միջին մեծությունը ինչպես 1990թ., այնպես էլ 2005թ. ավելի մեծ արժեք է ունեցել, քան ամբողջ աշխարհի համար հաշվարկված միջին մեծությունը: Հատկանշական է նաև այն, որ Եվրամիության երկրների ԷԱՄ-ը 2005թ. 1990թ. համեմատությամբ նվազել է: Եթե 1990թ. Եվրամիության երկրներից էներգետիկ անվտանգության ամենաբարձր մակարդակ (0,583333) ունեցել են Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ապա 2005թ. ԷԱՄ-ով առաջատարներ են եղել Միացյալ Թագավորությունը (0,642857), Ֆրանսիան և Գերմանիան (0,571429-ական): 1990թ. Եվրամիության երկրներից ամենացածր ԷԱՄ են ունեցել Ֆինլանդիան, Հունգարիան և Ռումինիան (0,25-ական), իսկ 2005թ. այդպիսի երկրներ են եղել Լեհաստանը և Ռումինիան (0,214286-ական):

21

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Աղյուսակ 7

Էներգետիկ անվտանգության մակարդակը Եվրամիության երկրևերում1990 և 2005թթ.

Երկիրը 1990թ. 2005թ.

Ավստրիա 0,417 0,357

Բելգիա 0,5 0,286

Բուլղարիա 0,417 0,357

Չեխիա 0,417 0,357

Դանիա 0,333 0,286

Էստոնիա 0,333 0,286

Ֆինլանդիա 0,25 0,286

Ֆրանսիա 0,583 0,571

Գերմանիա 0,5 0,571

Հունաստան 0,333 0,357

Հունգարիա 0,25 0,429

Իռլանդիա 0,417 0,357

Իտալիա 0,583 0,5

Լատվիա 0,333 0,357

Լիտվա 0,333 0,286

Նիդեռլանդներ 0,417 0,357

Լեհաստան 0,5 0,214

Պորտուգալիա 0,333 0,357

Ռումինիա 0,25 0,214

Սլովակիա 0,333 0,286

Սլովենիա 0,417 0,428

Իսպանիա 0,583 0,428

Շվեդիա 0,417 0,428

Միացյալ Թագավորություն 0,583 0,643

Սիջիևը 0,409 0,375

Աշխարհի միջինը 0,337 0,314

Գծապատկեր 3-ից երևում է, որ Եվրամիության անդամ երկրների մեջ էներգետիկ առումով անվտանգ երկրներ են համարվում Բելգիան, Գերմանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, իսկ վտանգավոր երկրների խմբում են գտնվում Ֆինլանդիան, Հունգարիան և Ռումինիան: Էներգետիկ անվտանգության առումով անվտանգ երկրների մասնաբաժինը Եվրամիության անդամ երկրների ընդհանուր թվի մեջ կազմում է 29,2%, իսկ էներգետիկ անվտանգության առումով վտանգավոր երկրների մասնաբաժինը' 12,5%:

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

Գծապատկեր 3

Եվրամիության երկբնեբի էներգետիկ անվտանգության մակարդակը 1990թ.

0.75

0.5

y = 0.0018X + 0.3871

♦ Ֆրանսիա ♦ Իտալիա

Իսպանիա

Միացյալ Թագավորությո ն

---♦ Բելգիա-----

Ավստրիա * * * Չեխիա

♦ Գերմանիա

♦ Լեհաստան

0.25

Նիդերլանդներ

,lH"irinh"l» щ Շվեդիս

Բուլղարիա

Հունաստան

Դանի՛ա*'♦ էստոնիա* ♦ 4իտ^ա ♦

Լատվիա

֊*֊֊

Սլովենիա

♦ Ալովակիա

Պո

Ֆինլանդիա

Հունգարիա

10

15

20

25

30

0

0

5

Եվրամիության անդամ երկրների համար միջին ԷԱՄ-ը հավասար է 0,41, ինչը նշանակում է, որ Եվրամիությունը էներգետիկ առումով միջին անվտանգ գոտի է: Եվրամիության համապատասխան ցուցանիշն ավելի փոքր է, քան ՏՀԶԿ երկրների ցուցանիշը:

Կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ ԷԱՄ-ը ձևավորող 14 գործոններից Եվրամիության անդամ երկրների համար նշանակալից են եղել՝ ընդամենը էներգիայի օգտագործումը, էներգիայի օգտագործումը մեկ շնչի հաշվով, զուտ էներգիայի ներմուծումը, ատոմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիան:

Ինչպես երևում է Գծապատկեր 4-ից, 2005թ. Եվրամիության երկրներից էներգետիկ առումով անվտանգ են եղել Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը, իսկ վտանգավոր երկրների խմբում են գտնվում Ռումինիան և Լեհաստանը: Էներգետիկ առումով անվտանգ երկրների մաս-նաբաժինը Եվրամիության երկրների ընդհանուր թվի մեջ 1990թ. նկատմամբ նվազել է և կազմել 16,7%, իսկ էներգետիկ անվտանգության առումով վտանգավոր երկրների մասնաբաժինը' 8,33%:

Եվրամիության երկրների միջին ԷԱՄ-ը 2005թ. հավասար էր 0,38-ի, ինչը նշանակում է, որ Եվրամիությունը էներգետիկ անվտանգության առումով ունի միջին անվտանգություն: Եվրամիության դեպքում ևս նկատվում է ԷԱՄ նվազում վերլուծության նախորդ ժամանակահատվածի ցուցանիշների նկատմամբ:

23

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Գծապատկեր 4

Եվրամիության երկբնեբի էներգետիկ անվտանգության մակարդակը 2005թ.

Եվրամիության երկրների ԷԱՄ-ը ձևավորող 14 գործոններից 2005թ. առավել նշանակալից են եղել' միավոր էներգիային ընկնող ՀՆԱ-ն, էլեկտրաէներգիայի սպառումը մեկ շնչի հաշվով, ատոմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիան, էներգիայի օգտագործումը մեկ շնչի հաշվով, զուտ էներգիայի ներմուծումը, էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Գծապատկեր 5-ից երևում է, որ Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC, մեր տեքստում այսուհետ' ՆԱԵԿ) մեջ մտնող երկրների շարքում էներգետիկ առումով անվտանգ երկրներ չկան: Միջին անվտանգության մակարդակ ունեցող երկրներն են Ալժիրը, Գաբոնը, Սաուդյան Արա-բիան, Իրանը, Ինդոնեզիան, Քուվեյթը, Նիգերիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, իսկ վտանգավոր երկրների խմբում են գտնվում Էկվադորը, Իրաքը, Լիբիան և Վենեսուելան: Էներգետիկ առումով անվտանգ երկրների մասնաբաժինը ՆԱԵԿ երկրների ընդհանուր թվի մեջ կազմում է 0%, միջին անվտանգ երկրների մասնաբաժինը' 66,7%, իսկ էներգետիկ անվտանգության առումով վտանգավոր երկրների մասնաբաժինը' 33,3%:

ՆԱԵԿ երկրների համար միջին էներգետիկ անվտանգության մակարդակը հավասար է 0,27 (Աղյուսակ 8) ինչը նշանակում է, որ ՆԱԵԿ երկրները էներգետիկ անվտանգության առումով ունեն անվտանգության միջին աստիճան:

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

Գծապատկեր 5

ՆԱԵԿ երկբնեբի էներգետիկ անվտանգության մակայոյակը 1990թ.

0 2 4 6 8 10 12 14

Աղյուսակ 8

Էներգետիկ անվտանգության մակայպակը ՆԱԵԿ երկբներում1990 և 2005թթ.

Երկիրը 1990թ. 2005թ.

Ալժիր 0,333 0,143

Էկվադոր 0,167 0,286

Գաբոն 0,333 0,357

Ինդոնեզիա 0,417 0,357

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Իրան 0,417 0,429

Իրաք 0,167 0,143

Քուվեյթ 0,25 0,286

Լիբիա 0,167 0,286

Նիգերիա 0,25 0,357

Սաուդյան Արաբիա 0,333 0,5

Արաբական Միացյալ Էմիրություններ 0,25 0,286

Վենեսուելա 0,167 0,214

Սիջինը 0,271 0,304

Աշխարհի միջինը 0,337 0,314

Վերլուծությունը ցույց է տալիս, որ ԷԱՄ-ը ձևավորող 14 գործոններից ՆԱԵԿ երկրների համար առավել նշանակալից են եղել' ընդամենը էներգիայի արտադրությունը, ընդամենը էներգիայի օգտագործումը, այրվող վերականգնվող վառելիքը և թափոնը, նավթից արտադրվող էլեկտրաէներգիան:

25

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Գծապատկեր 6-ը ցույց է տալիս, որ ՆԱԵԿ երկրներից ըստ ԷԱՄ-ի անվտանգ է միայն Սաուդյան Արաբիան: Միջին անվտանգություն ունեցող երկր-ներն են Գաբոնը, Իրանը, Նիգերիան և Ինդոնեզիան, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Էկվադորը, Լիբիան, իսկ վտանգավոր երկրների խմբում են գտնվում Ալժիրը, Իրաքը և Վենեսուելան: Էներգետիկ անվտանգության առումով անվտանգ երկրների մասնաբաժինը ՆԱԵԿ երկրների ընդհանուր թվի մեջ աճել է 1990թ. նկատմամբ և 2005թ. կազմել 8,3%, միջին անվտանգություն ունեցող երկրների մասնաբաժինը մնացել է նույնը' 66,7%, իսկ էներգետիկ անվտանգության առումով վտանգավոր երկրների մասնաբաժինը նվազել է' կազմելով 25%:

Գծապատկեր 6

ՆԱԵԿ երկրների էներգետիկ անվտանգության մակայպակը 2005թ.

ՆԱԵԿ երկրների միջին ԷԱՄ-ն աճել է 1990թ. նկատմամբ և 2005թ. կազմել 0,3, ինչը նշանակում է, որ ՆԱԵԿ երկրները հասել են ԷԱՄ միջին անվտանգության շեմին: Երկրների այս խմբի ԷԱՄ-ը ձևավորող 14 գործոններից առավել նշանակալից են եղել' էլեկտրաէներգիայի սպառումը մեկ շնչի հաշվով, ընդամենը էներգիայի արտադրությունը, ընդամենը էներգիայի օգտագործումը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, էներգիայի օգտագործումը մեկ շնչի հաշվով:

Աղյուսակ 9-ում բերված են ԱՊՀ երկրների ԷԱՄ-ը բնութագրող ցուցա-նիշները: Աղյուսակի տվյալներից հետևում է, որ ԱՊՀ երկրների ԷԱՄ-ը 2005թ. 1990թ. համեմատ նկատելիորեն (շուրջ 1/3-ով) նվազել է: Միայն չորս երկրնե-րում' Հայաստանում, Ղրղըզստանում, Ռուսաստանում և Տաջիկստանում է նկատվել այդ ցուցանիշների աճ, մյուսներում' ընդհակառակը:

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

Աղյուսակ 9

Էներգետիկ անվտանգության մակարդակը ԱՊՀ երկրներում 1990 և 2005թթ.

Երկիրը 1990թ. 2005թ.

Հայաստան 0,25 0,286

Ադրբեջան 0,25 0,143

Բելառուս 0,417 0,286

Վրաստան 0,417 0,214

Ղազախստան 0,417 0,214

Ղրղըզստան 0,167 0,214

Մուդովա 0,417 0,214

Ռուսաստան 0,417 0,429

Տաջիկստան 0,167 0,214

Թուրքմենստան 0,167 0,143

Ուկրաինա 0,5 0,286

Ուզբեկստան 0,167 0,071

Սիջխւը 0,312 0,226

Աշխարհի միջինը 0,337 0,314

Գծապատկեր 7

ԱՊՀ երկբնեբի էներգետիկ անվտանգության մակարդակը 1990թ.

0.75

0.5

0.25

0

0 2 4 6 8 10 12 14

Ինչպես երևում է Գծապատկեր 7-ից, ԱՊՀ անդամ երկրներից էներգետիկ առումով անվտանգ է եղել միայն Ուկրաինան, իսկ վտանգավորության շեմին գտնվող երկրներն էին Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզ-բեկստանը: Էներգետիկ առումով անվտանգ երկրների մասնաբաժինը ԱՊՀ անդամ երկրների ընդհանուր թվի մեջ կազմում է 8,3%, միջին անվտանգ երկրների մասնաբաժինը' 58,3%, իսկ էներգետիկ առումով վտանգավոր երկրների մասնաբաժինը' 33,4%:

27

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ԱՊՀ երկրների միջին ԷԱՄ-ը հավասար է 0,312-ի, ինչը նշանակում է, որ ԱՊՀ երկրները կարող են էներգետիկ անվտանգության առումով համարվել միջին անվտանգություն ունեցող:

ԱՊՀ երկրների ԷԱՄ-ը ձևավորող 14 գործոններից առավել նշանակալից են եղել (տե'ս Աղյուսակ 10)' ընդամենը էներգիայի արտադրությունը, ընդամենը էներգիայի օգտագործումը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, էներգիայի օգտագործումը մեկ շնչի հաշվով, ածխից արտադրվող էլեկտրաէներգիան:

Ինչպես երևում է Գծապատկեր 8-ից, ԱՊՀ անդամ երկրների մեջ էներգետիկ անվտանգության առումով անվտանգ երկիր չկա, իսկ վտանգավոր խմբում գտնվող երկրներն են Ղրղըզստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ադրբեջանը: Էներգետիկ անվտանգության առումով անվտանգ երկրների մասնաբաժինը ԱՊՀ անդամ երկրների ընդհանուր թվի մեջ 1990թ. նկատմամբ նվազել է և կազմել է 0%, միջին անվտանգ երկրների մասնաբաժինը ևս կտրուկ նվազել է և 2005թ. կազմել 33,3%, իսկ էներգետիկ անվտանգության առումով վտանգավոր խմբում գտնվող երկրների մասնաբաժինը կտրուկ աճել է և 2005թ. կազմել ԱՊՀ երկրների ընդհանուր թվի 66,7%-ը:

ԱՊՀ երկրների միջին ԷԱՄ-ը ևս նվազել է 1990թ. նկատմամբ և 2005թ. կազմել 0,23, ինչը նշանակում է, որ ԱՊՀ երկրները էներգետիկ անվտանգության առումով համարվում են վտանգավոր խմբում գտնվող: Տվյալ խմբի մեջ մտնող երկրների ԷԱՄ-ը ձևավորող 14 գործոններից առավել նշանակալից ազդեցություն են ունեցել հետևյալները՝ ընդամենը էներգիայի արտադրությունը, ընդամենը էներգիայի օգտագործումը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, էներգիայի օգտագործումը մեկ շնչի հաշվով, գազից արտադրվող էլեկտրաէներգիան:

Գծապատկեր 8

ԱՊՀ երկրների էներգետիկ անվտանգության մակայպակը 2005թ.

28

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ. 4. Կարապետյան

ԱՊՀ և Հաբավայիե Կովկասի տարածաշրջանի երկրեերի էներգետիկ անվտանգության մակարդակի վրա ազդող գործոնների կշիռները 1990 և 2005թթ.

Աղյուսակ 10

Երկինս ք fi| ա ք *5 s 1 յ ё 1 1 "՚ lis ■ց г, | Ъ ՚ 3?* з £ СО J* ֊3 ը±յ 4 ֊71 II н IS f1 з; jJ1 1՜ i=J Г&1 и я 1 ՜11’ յ֊ ■3 J ■1 ֊i: ՜§5՜3 iL г - Լ 1 г ՜ց Ճ1 .= i я eJ. If t i II ■ք 3 Ճ д -ft c* E* ■3 ft |! if JU J3 rJ=-. -§= 11 f 1 ճ s iC JIT s-i 3 $ 5 £ I £ “b ծ՜ II 15 3f 1 1 £ Ф •Տ* 1Հ Si ■с в 11 5 3 Э ^ т- S-T £ гз* ԲԿ d- f ft ZlL * 3 CLl - 3 J 1- i j 3՜ Ճ, i s: 3 i-i CL „֊§• ֊И J֊1 4% ■շ" L S'-g 5S c Ci 11 Is ё յ I j If =s ■=!-=■ I ^ 3 Ո f 1 "r ^ $ г I՝! Sc 5 a c s" an | 3 Й S. S a 5 M if _CT այդ բվում՛

l tr Б S I՝ i if J-i -2 _2i A j: -§■ Э j-3 J K. 03 гД sT s s 3

1 й Я 1 ■ս*-- й я I £ Я 1 i I 1 § £ £ я t ւ/֊- £■ ■ft I 1 l 1 I 1 I l/՝ £■ ft | ւ/֊- £ ft % l/֊- £■ ft | 1

ԱՊձԵրՍոեեւ 1

Հսւ|ա.ետսւն 0 а - 0 - 1 0 0 LI 0 0 0 1 0 1 l D 0 0 0 0 0 1 0 0 1 0 1

Սյւււբեքոսն 0 о 0 0 0 0 0 У □ 0 1 0 1 0 0 0 0 0 0 0 1 1 0 1 0 0

PLyuirmiu 0 0 - 1 - 0 LI у ] у D D 1 i 1 1 0 0 0 0 0 0 1 0 1 1 0 0

0 0 - 0 - 1 0 0 0 0 0 0 1 0 1 1 0 0 I 1 0 0 1 0 0 0 0 0

Վւււօսւքաւււսսէւ а 0 0 0 1 1 1 У □ 0 1 1 1 0 0 0 0 0 1 1 0 0 0 0 0 0

Ղը*\ րզստան а 0 - 0 - 1 0 у Q У D D 0 Ll 1 1 0 0 1 1 0 0 0 0 0 0 0 0

Մ.պղՈ1|ա 0 о - 0 - 1 LI 0 LI 0 D D 1 D 1 1 LI 0 0 0 0 0 1 3 1 3 3

Umiruiuinuih 0 з ւ - u 1 1 ] ւ D D 1 1 У Cl 1 1 у у u 0 у 3 1 3 3

Ջա-յՓկ սւոան 3 3 - а - 1 0 0 Cl 0 0 0 0 3 1 1 0 0 1 i D [} D 3 3 3 3 0

Թ^ւ|ւթմեևսէւսսն 0 Ծ - 0 - 0 0 Q 0 0 0 О 1 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 1 0 0

1]а1лидяЫлпл. 3 з - а - ci 1 0 1 1 ci з 1 1 1 1 1 ci 0 13 1 i3 3 3 3 3 3 1

П. ւ օր Լ Լ ս uiui'b 3 0 - а - 0 0 0 0 0 С 3 0 3 1 0 0 а D D D 0 3 3 1 3 0

Հաքսսմ էու] ||տսւաէւ umiTuubnip |4>սւէՓ էբէբեհր

Հսւ|սւսս)սւն 0 0 - 0 - 1 0 0 0 0 0 0 1 0 1 1 0 0 0 0 0 0 1 0 0 0 1

Աւ\ п'рЬошЬ а 0 - 0 - 0 0 0 0 0 0 0 1 0 1 0 0 0 0 0 0 0 1 1 0 1 0 0

Վրա սւոան D 0 - 0 ֊ 1 0 0 0 0 0 0 1 0 1 1 0 0 1 1 0 0 1 0 0 0 0 0

Իրսւև 0 0 - 0 - 1 1 1 1 1 0 0 0 1 0 0 0 1 0 0 0 0 1 0 1 1 0 0

Irhnmrtllli 1 1 - 0 - 1 0 0 0 0 0 0 0 0 1 1 о 0 0 0 1 0 0 0 0 1 0 0

Ծ\

CN

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Ինչպես երևում է Գծապատկեր 9-ից, Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից1 1990թ. էներգետիկ առումով անվտանգ երկրներ չեն եղել, էներգետիկ միջին անվտանգություն ունեցող երկրները երկուսն էին' Վրաս-տանն ու Իրանը, իսկ վտանգավոր խմբում գտնվող երկրները երեքն էին' Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան:

Գծապատկեր 9

Հարավկովկապան տարածաշրջանի երկբնեբի էներգետիկ անվտանգության մակարդակը 1990թ.

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջին ԷԱՄ-ը 1990թ. կազմել է շուրջ 0,32 (Աղյուսակ 11), ինչը նշանակում է, որ տարածաշրջանի երկրները էներգետիկ անվտանգության առումով կարելի է համարել միջին անվտանգություն ունեցող:

Աղյուսակ 11-ի տվյալներից հետևում է, որ Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներում 1990թ. Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ունեցել են տարածաշրջանի ամենացածր ԷԱՄ-ը (0,25-ական): Ըստ որում' Վրաստանի և Իրանի ԷԱՄ-երը զգալիորեն (շուրջ 1,7 անգամ) գերազանցել են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ցուցանիշները: 2005թ. պատկերն այլ է: Ադրբեջանի և Վրաստանի ԷԱՄ-երը նկատելիորեն վատացել են (Ադրբեջանում և Վրաս-տանում 1990թ. համեմատ այդ ցուցանիշը նվազել է շուրջ երկու անգամ): Հայաստանում և Թուրքիայում ԷԱՄ-երի փոփոխությունը 1990-2005թթ. տեղի է

1 Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ ասելով այստեղ հասկանում ենք Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան երկրները' Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը:

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

ունեցել նույն տեմպերով (աճը կազմել է 114,3%): Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների ԷԱՄ-ը 2005թ. 1990թ. համեմատ զգալիորեն' 14,3%-ով նվազել է և, բացի այդ, ինչպես 1990թ., այնպես էլ 2005թ. տարածաշրջանային ԷԱՄ-ը հետ է մնում աշխարհի համապատասխան ցուցանիշից:

Աղյուսակ 11

Հարավկովկապան տարածաշրջանի երկրների էներգետիկ անվտանգության մակարդակը 1990 և 2005թթ.

Երկիրը 1990թ. 2005թ.

Հայաստան 0,25 0,286

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ադրբեջան 0,25 0,143

Վրաստան 0,417 0,214

Իրան 0,417 0,428

Թուրքիա 0,25 0,286

Միջիևը 0,317 0,271

Աշխարհի միջինը 0,337 0,314

Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների ԷԱՄ-ը ձևավորող 14 գործոններից առավել նշանակալից են եղել հետևյալները' նավթից արտադրվող էլեկտրաէներգիան, ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիան, էներգիայի օգտագործումը մեկ շնչի հաշվով, զուտ էներգիայի ներմուծումը:

Ինչպես երևում է Գծապատկեր 10-ից, Հարավկովկասյան տարածաշրջանում էներգետիկ անվտանգության առումով անվտանգ երկրներ չկան, էներգետիկ առումով միջին անվտանգ երկրները Իրանը, Հայաստանը և Թուրքիան են, իսկ վտանգավոր խմբում գտնվող երկրները երկուսն են' Ադրբեջա-նը և Վրաստանը:

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջին ԷԱՄ-ը 1990թ. համեմատ նվազել է' կազմելով 0,27, ինչը նշանակում է, որ տարածաշրջանի երկրները կարելի է համարել էներգետիկ առումով միջին անվտանգություն ունեցող: Հարավային Կովկասի երկրների ԷԱՄ-ը ձևավորող 14 գործոններից առավել նշանակալիցները տարածաշրջանի երկրների համար քննարկենք ավելի մանրամասնորեն: Հայաստանում էներգիայի տեղափոխման և բաշխման կորուստները 2005թ. 1990թ. համեմատ աճել են, մյուս կողմից' 2005թ. 1990թ. նկատմամբ նվազել են մեկ անձին բաժին ընկնող էներգիայի օգտագործման ծավալները, նույնն է մնացել և դիտարկվող 15 տարիներին չի փոխվել զուտ էներգիայի ներմուծումը: Եթե 1990թ. Հայաստանի համար արդյունա-

31

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

վետ շեմից բարձր են նավթից արտադրվող էներգիայի ծավալները, ապա 2005թ. նշանակալից էին գազից արտադրվող էներգիայի, ինչպես նաև ատոմային էներգիայի ծավալները: Ադրբեջանը 2005թ. 1990թ. նկատմամբ կորցրել է իր դիրքերը մեկ շնչի կողմից օգտագործված էներգիայի ծավալների, ինչպես նաև զուտ ներմուծման ծավալների առումով: Սակայն կայուն և արդյունավետության շեմից բարձր մակարդակի վրա են մնացել նավթից արտադրվող էներգիայի ծավալները, ինչպես և 2005թ. ավելացել են գազից արտադրվող էներգիայի ծավալները: Վրաստանում 2005թ. աճել են էլեկտրաէներգիայի տեղափոխման և բաշխման կորուստները ընդհանուր արտադրված էներգիայի նկատմամբ, մյուս կողմից' նվազել են մեկ շնչի կողմից օգտագործվող էներգիայի ծավալները: Պետք է նշել, որ ԷԱՄ-ի միջինից բարձր մակարդակի վրա են մնացել զուտ ներմուծման և ՀէԿ-երի միջոցով արտադրվող էներգիայի ծավալները: Իրանի դեպքում' բարձր մակարդակի վրա են գտնվում էներգիայի օգտագործման և արտադրման, ինչպես նաև գազից արտադրվող էներգիայի ծավալները: Թուրքիայի օրինակը քննարկելիս հանգում ենք այն եզրակացությանը, որ ԷԱՄ-ի միջինից բարձր մակարդակի վրա են գտնվում օգտագործված միավոր էներգիային ընկնող ՀՆԱ ծավալները, զուտ էներգիայի և գազից արտադրվող էներգիայի ծավալների ցուցանիշները:

Գծապատկեր 10

Հարավկովկապան տարածաշրջանի երկբնեբի էներգետիկ անվտանգության մակարդակը 2005թ.

0 1 2 3 4 5 6

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

Ամփոփելով 1990թ. տվյալներով հաշվարկած ԷԱՄ-ը աշխարհի 124 երկրների համար, այդ թվում նաև ըստ տարածաշրջանների, կարող ենք փաստել, որ ամենաբարձր ԷԱՄ ունեցել են ՏՀԶԿ երկրները: Սակայն պետք է նշել, որ այդ ցուցանիշը բավարար չէ, որպեսզի ՏՀԶԿ երկրները կոչվեն էներգետիկ անվտանգության առումով անվտանգ. դրանք ապահովում են էներգետիկ անվտանգության միջին մակարդակ: ՏՀԶԿ երկրներից հետո միջին անվտանգություն ունեին Եվրամիության երկրները, ԱՊՀ երկրները, այնուհետև Հարավկովկասյան տարածաշրջանի երկրները: Մինչդեռ ՆԱԵԿ երկրները գտնվում էին էներգետիկ անվտանգության առումով ամենացածր մակարդակի վրա: Այստեղից կարելի է եզրակացնել, որ 1990թ. էներգետիկ առումով անվտանգ են եղել տնտեսապես զարգացած երկրները, որոնք հիմնականում հարուստ չեն էներգետիկ ռեսուրսներով, իսկ, օրինակ, ՆԱԵԿ երկրները, որոնք հարուստ են էներգառեսուրսներով, էներգետիկ անվտանգության առումով ունեցել են միջին անվտանգություն, սակայն գտնվել են վտանգավոր խմբի երկրներին մոտ: Ասվածից հետևում է, որ էներգետիկ անվտանգության առումով անվտանգ են այն երկրները, որոնք տնտեսապես զարգացած են, սակայն պարտադիր չէ, որ հարուստ լինեն էներգառեսուրսներով:

2005թ. աշխարհի 124 երկրների և ըստ առանձին տարածաշրջանների ԷԱՄ վերլուծության ամփոփումը թույլ է տալիս եզրակացնել, որ ԷԱՄ ամենաբարձր մակարդակ ունեցել են ՏՀԶԿ երկրները, թեև 1990թ. համեմատությամբ այդ ցուցանիշը նվազել է: Նույնիսկ այդ պարագայում ՏՀԶԿ երկրները էներգետիկ անվտանգության առումով համարվում են միջին անվտանգություն ունեցող: ՏՀԶԿ երկրներից հետո միջին անվտանգ են համարվում ՆԱԵԿ երկրները, որոնց միջին ԷԱՄ-ը դիտարկվող ժամանակահատվածում աճել է' հասնելով միջին անվտանգության աստիճանից ավելի բարձր մակարդակի: Եվրամիության, ԱՊՀ, Հարավկովկասյան տարածաշրջանի երկրները դիտարկվող ժամանակահատվածում զիջել են դիրքերը և գտնվում են էներգետիկ առումով վտանգավոր խմբերում: 2005թ. նույնպես էներգետիկ առումով անվտանգ են եղել տնտեսապես զարգացած երկրները, որոնք հիմնականում հարուստ չեն էներգառեսուրսներով, սակայն այդ երկրներում գրանցվել է ԷԱՄ անկում, ինչի արդյունքում ԱՊՀ երկրները և Հարավկովկասյան տարածաշրջանի երկրները դասվել են էներգետիկ առումով վտանգավոր երկրների շարքին, իսկ, օրինակ, ՆԱԵԿ երկրները, որոնք հարուստ են էներգառեսուրսներով, 15 տարվա կտրվածքում դարձել են էներգետիկ առումով միջին անվտանգություն ունեցող: Ասվածից հետևում է, որ տնտեսապես զարգացած երկրները պահպանել և ավելի են մեծացրել ԷԱՄ-ը, իսկ այն երկրները, որոնք գրանցել են էքստենսիվ տնտեսական աճ, դիտարկվող 15 տարիների ընթացքում կորցրել են իրենց դիրքերը էներգետիկ անվտանգություն ունեցող երկրների ցանկում: ՆԱԵԿ երկրների զգալի աճը պայմանավորված է նրանով, որ ձեռք բերված նավթային եկամուտներն ուղղորդվել են ինտենսիվ տնտեսական աճի ապահովանը:

33

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Աղյուսակ 12

ԷԱՄ առաջին 10 ամենաանվտանգ, 10 ամենավտանգավոր երկբնեբի և երկբնեբի առանձին խմբեբի ամփոփ ցուցաեիշները 1990թ.

Հ/ հ Երկրների խմբերը ԷԱՄ միջին մեծու- թյունը ԷԱՄ ԷԱՄ ամենաբարձր և ամենացածր ցուցանիշի հարաբերությունը, անգամ

ամենա- բարձր ցուցանիշը ամենա- ցածր ցուցանիշը

1 Ամենաանվտանգ 10 երկրներ 0.558 0.583 0.5 1.167

2 Ամենավտանգավոր 10 երկրներ 0.142 0.167 0.083 2.000

3 ՏՀԶԿ երկրներ 0.447 0.583 0.25 2.333

4 Եվրամիության երկրներ 0.409 0.583 0.25 2.333

5 ՆԱԵԿ երկրներ 0.271 0.417 0.167 2.500

6 ԱՊՀ երկրներ 0.312 0.417 0.167 2.500

7 Հարավկովկասյան տարածաշրջանի 5 երկրներ 0.317 0.417 0.25 1.667

8 Աշխարհի 124 երկրները 0.337 0.583 0.083 7.000

Աղյուսակներ 12 և 13-ում ներկայացված են խմբավորման տարբեր սկզբունքներով ձևավորված պետությունների միավորումների վերաբերյալ ԷԱՄ ամփոփ ցուցանիշները 1990 և 2005թթ.: Եթե համեմատելու լինենք այդ տվյալները, ապա կարող ենք կատարել հետևյալ օրինաչափ եզրահանգումները.

• նշված բոլոր խմբերում (բացառությամբ ՏՀԶԿ և Եվրամիության երկրնե-րի), յուրաքանչյուր խմբի ներսի, ԷԱՄ ամենաբարձր և ամենացածր ցու-ցանիշների հարաբերությունն աճել է, այսինքն' ԷԱՄ ծայրակետային մեծությունների միջև անհավասարությունն աճել է, ըստ որում, եթե 1990թ. աշխարհում ամենաբարձր և ամենացածր ԷԱՄ ունեցող երկրնե-րի տարբերությունը կազմում էր 7, ապա 2005 թ.' 9 անգամ,

• խորացել է նաև ամենավտանգավոր խմբում գտնվող 10 երկրների ներ-սում ամենաբարձր և ամենացածր ԷԱՄ ունեցող երկրների տարբերությունը' 1990թ. 2 անգամից 2005թ. այն դարձել է 3 անգամ,

• առանձնապես խորացել է «խզումը» ամենաբարձր և ամենացածր ԷԱՄ ունեցող ԱՊՀ երկրներում, եթե այդ ցուցանիշների հարաբերությունը 1990թ. կազմում էր 2,5 անգամ, ապա 2005թ.' 6 անգամ («խզման խորացումը» կազմել է 2,4 անգամ),

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ. Կարապետյան

• աղյուսակներում բերված երկրների բոլոր խմբերում (բացառությամբ ՆԱԵԿ և ամենավտանգավոր 10 երկրների) ԷԱՄ միջին մեծությունը 2005թ. 1990թ. համեմատ նվազել է, աշխարհում այդ նվազումը կազմել է 6,8%, ամենաանվտանգ 10 երկրներում' 2,8%, ՏՀԶԿ երկրներում' 4,9%, Եվրամիության երկրներում' 9,5%, ԱՊՀ երկրներում' 17,6%, Հարավկով-կասյան տարածաշրջանի 5 երկրներում' 14,3%:

Աղյուսակ 13

ԷԱՄ առաջին 10 ամենաանվտանգ, 10 ամենավտանգավոր երկրների և երկրների առանձին խմբերի ամփոփ ցուցաեիշները 2005թ.

Հ/հ Երկրների խմբերը ԷԱՄ միջին մեծությունը ԷԱՄ ԷԱՄ ամենաբարձր և ամենացածր ցուցանիշի հարաբերությունը, անգամ

ամենա- բարձր ցուցա- նիշը ամենա- ցածր ցուցա- նիշը

1 Ամենաանվտանգ 10 երկրներ 0.543 0.643 0.5 1.286

2 Ամենավտանգավոր 10 երկրներ 0.143 0.214 0.071 3.000

3 ՏՀԶԿ երկրներ 0.425 0.643 0.286 2.250

4 Եվրամիության երկրներ 0.375 0.643 0.286 2.250

5 ՆԱԵԿ երկրներ 0.304 0.429 0.143 3.000

6 ԱՊՀ երկրներ 0.226 0.429 0.071 6.000

7 Հարավային Կովկասի տարածաշրջանի 5 երկրներ 0.271 0.429 0.143 3.000

8 Աշխարհի 124 երկրները 0.314 0.643 0.071 9.000

3. Էներգետիկ անվտանգության մակայւդակի հեռանկարները

Աշխարհի 124 երկրների համար 1990, 2003, 2004, 2005թթ. ԷԱՄ հաշվարկների հիմքի վրա կատարվել են կանխատեսումներ մինչև 2010, 2015 և 2020թթ., ելնելով տարբեր խմբավորումներից, մասնավորապես' ԱՊՀ երկրների, Հարավային Կովկասի և Հայաստանի հարևան երկրների' Թուրքիայի և Իրանի համար: Կանխատեսումներն իրականացվել են' ելնելով նախորդ տարիների ցուցանիշներից և այն նախապայմանից, որ ԷԱՄ հաշվարկի համար մեր կողմից ընտրված 14 ցուցանիշների գծով կպահպանվեն ներկայումս գոյություն ունեցող միտումները: Այստեղ պետք է նշել, որ որևէ երկրի համար տեղի ունեցող զարգացումների կտրուկ փոփոխման դեպքում մեր կանխատեսումները կարող են շտկման կարիք ունենալ:

35

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կանխատեսումներն իրականացվել են գծային թրենդի բացահայտման միջոցով: Գծային թրենդն ունի հետևյալ տեսքը'

Yi=a*i+b,

որտեղ' Yi-ն i-րդ տարում էներգետիկ անվտանգության մակարդակն է, i-ն համապատասխան տարվան վերագրված ծածկագիրն է (1, 2 ... 124):

Աշխարհի երկրների ԷԱՄ 2010թ. կանխատեսվող տվյալներից հետևում է, որ անվտանգ երկրների խմբում ընդգրկված են 10 երկիր, որոնց ԷԱՄ-ը տատանվելու է 0,5-0,66 միջակայքում, իսկ այս խմբում ընդգրկված երկրների ԷԱՄ միջին մեծությունը կազմելու է 0,557: Երկրորդ' անվտանգության միջին մակարդակ ունեցող երկրների խմբում ընդգրկված են 71 երկիր, որոնց ԷԱՄ ցուցանիշն ընկած է 0,251-0,490 միջակայքում, իսկ միջինը կազմելու է 0,347: Երրորդ խմբում ընդգրկված են 43 երկիր 0,070-0,242 միջակայքում գտնվող ԷԱՄ ցուցանիշներով, խմբի միջինը կազմելու է 0,175: Աղյուսակի տվյալներից հետևում է, որ 2010թ. ըստ ԷԱՄ-ի անվտանգ երկրների թիվը լինելու է 10, ինչը կազմում է դիտարկվող երկրների թվի 8,1%-ը, որն ավելի քան երկու անգամ պակաս է 1990թ. համապատասխան ցուցանիշից:

Հաշվարկվել են նաև աշխարհի երկրների ԷԱՄ կանխատեսվող մեծությունները 2015 և 2020թթ., որտեղ երկրներն ըստ ԷԱՄ-ի դասակարգված են երեք խմբում: 2015թ. առաջին խմբում ընդգրկված են 11 պետություն, 2020թ.' 13, ըստ որում, եթե 2015թ. առաջին խումբ երկրների ԷԱՄ միջին մեծությունը կազմելու է 0,567, ապա 2020թ.' 0,575, այսինքն նշված ժամանակահատվածում ԷԱՄ միջին մեծությունը, ըստ կանխատեսումների, ավելանալու է 1,4%-ով:

Ուսումնասիրվող հիմնահարցի կանխատեսումների վերաբերյալ օրինաչափություններ բացահայտելու և եզրակացություններ անելու համար կազմենք Աղյուսակ 14-ը: Աղյուսակի տվյալներից հետևում է, որ կանխատեսվող ժամանակահատվածում' 2010-2020թթ., աշխարհի երկրների ԷԱՄ-ն ունի նվազման միտում. 2010թ. 0,304-ից այն 2020թ. հասնելու է 0,290-ի, այսինքն' նվազելու է 4,6%-ով: Ավելանալու է նաև ԷԱՄ-երի միջև եղած խզումը առանձին խումբ երկրների միջև: Այսպես, եթե 2010թ. անվտանգ խմբի մեջ մտնող երկրների ԷԱՄ հարաբերությունը «վտանգավոր» խմբի ԷԱՄ-ին 2010թ. կազմելու է 3,18 անգամ, ապա 2020թ.' 4,49 անգամ (աճը' 1,4 անգամ): Ըստ ԷԱՄ-ի առանձին խումբ երկրների համար այդ ցուցանիշները կազմելու են համապատասխանաբար' անվտանգ երկրներում' 0,557, 0,575 և 3,2%, միջին վտանգավորություն ունեցող երկրներում' 0,347, 0,352 և 1,4%, վտանգավոր գոտում գտնվող երկրներում' 0,175 , 0,128 և 26,9%: Հատկանշական է նաև, որ համաձայն կատարված կանխատեսումների, եթե 2020թ. 2010թ. համեմատ անվտանգ երկրների թիվն ավելանալու և կազմելու է ընդհանուր երկրների թվի 10,5%-ը, ապա միջին անվտանգություն ունեցող երկրների բաժինը նվազելու և կազմելու է 51,6%, իսկ վտանգավոր երկրների թիվն աճելու և կազմելու է 37,9%:

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

Աղյուսակ 14

ԷԱՄդինամիկան ըստ աշխարհի երկբնեբի աոանձին խմբեբի և ենթախմբեբի 2010-2020թթ.

Հ/հ Երկրների խմբերը 2010 2015 2020

ПР РГ >3 ր- В Ջ- СГ HP Р рг >Հ ^ ^ HP Պ ^ нС- ПР 1 * в" & с, гГ £ Я с, гг от р *5 р г1 рг ПР ПР сг нР СГ в Ջ- СГ ПР Р рг ПР ПР Պ ^ рг £- нС՜1 Гр 1 * в" £ е, ч ГГ £ Я СР гг от р *5 р г1 сг ПР ПР сг нР СГ If Ջ- СГ ПР Р рг нР ^ ПР ПР Պ ^ рг £- нС- Гр 1 * ^ £ с, ч гГ £ СР гг ՇՀ Р *5 Р г1 сг ПР

1 Անվտանգ երկրներ 10 / 8,1 0,557 11 / 8,9 0,567 13 / 10,5 0,575

2 Միջին անվտանգությ ուն ունեցող երկրներ 71 / 52,7 0,347 70 / 56,4 0,347 64 / 51,6 0,352

3 Վտանգավոր խմբում գտնվող երկրներ 43 / 34,7 0,175 43 / 34,7 0,148 47 / 37,9 0,128

«Անվտանգ» խմբի հարաբերությունը «Վտանգավոր» խմբին, անգամ 3,18 3,83 4,49

Աշխարհի միջինը 124 / 100,0 0,304 124 / 100,0 0,297 124 / 100,0 0,290

Աղյուսակներ 15 և 16-ում բերված են աշխարհի էներգետիկ ամենաան-վտանգ և ամենավտանգավոր 10 երկրների կանխատեսվող ցուցանիշները 2010, 2015 և 2020թթ.: Եթե համեմատելու լինենք աշխարհի ամենաանվտանգ երկրների 2010թ. ցանկը 2020թ. ցանկի հետ, ապա ակնհայտ կդաոնա, որ 2020թ. «լավագույն» տասնյակի երկրներից 7-ը պահպանելու են իրենց զբաղեցրած տեղերը, իսկ երեքը' Իտալիան, Կորեայի Հանրապետությունը և Մեքսիկան, «փոխարինվելու» են Հունգարիայով, Նիգերիայով և Սինգապու-րով: Աշխարհի էներգետիկ առումով ամենավտանգավոր երկրների 2010թ. ցանկից 2020թ. ցանկ են «տեղափոխվել» Ալժիրը, Կոնգոյի Ժող. Հանրապետությունը, Մոլդովան, Յամայկան, Եգիպտոսը, Ուզբեկստանը և Լեհաստանը: Թուրքմենստանը, Ադրբեջանը և Իրաքը «փոխարինվել» են Բելգիայով, Թաի-լանդով և Բոլիվիայով:

37

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Աղյուսակ 15

Աշխարհի էներգետիկ ամենաանվտանգ 10 երկրները 2010,2015 և 2020թթ.

Երկրի տեղը 2010թ. 2015թ. 2020թ.

Երկիրը ԷԱՄ Երկիրը ԷԱՄ Երկիրը ԷԱՄ

1 Միացյալ Թագավորությ ուն 0.660 Միացյալ Թագավորություն 0.680 Միացյալ Թագավորություն 0.700

2 Գերմանիա 0.620 Գերմանիա 0.650 Գերմանիա 0.680

3 Միացյալ Նահանգներ 0.600 Միացյալ Նահանգներ 0.625 Միացյալ Նահանգներ 0.650

4 Բրազիլիա 0.596 Բրազիլիա 0.600 Հունգարիա 0.610

5 Հնդկաստան 0.550 Հունգարիա 0.550 Բրազիյիա 0.604

6 Ֆրանսիա 0.540 Սաուդյան Արաբիա 0.550 Սաուդյան Արաբիա 0.594

7 Սաուդյան Արաբիա 0.506 Հնդկաստան 0.540 Նիգերիա 0.557

8 Իտալիա 0.500 Ֆրանսիա 0.530 Հնդկաստան 0.530

9 Կորեայի Հանրապետություն 0.500 Նիգերիա 0.508 Ֆրանսիա 0.520

10 Մեքսիկա 0.500 Կորեայի Հանրապետություն 0.500 Սինգապուր 0.520

Աղուսակ 16

Աշխարհի էներգետիկ ամենավտանգավոր երկրեերը 2010,2015 և 2020թթ.

Երկրի տեղը 2010թ. 2015թ. 2020թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Երկիրը ԷԱՄ Երկիրը ԷԱՄ Երկիրը ԷԱՄ

1 Թուրքմենստան 0.132 Թաիլանդ 0.090 Ուզբեկստան 0.050

2 Ալժիր 0.130 Իրաք 0.085 Բելգիա 0.047

3 Կոնգոյի Ժող. Հանրապետություն 0.130 Ալժիր 0.080 Յամայկա 0.040

4 Մոլդովա 0.129 Կոնգոյի Ժող. Հանրապետություն 0.080 Թաիլանդ 0.040

5 Ադրբեջան 0.125 Բոյիվիա 0.075 Ալժիր 0.030

6 Յամայկա 0.110 Յամայկա 0.075 Կոնգոյի Ժող. Հանրապետություն 0.030

7 Իրաք 0.100 Ուզբեկստան 0.070 Բոլիվիա 0.010

8 Եգիպտոս 0.090 Մոլդովա 0.054 Եգիպտոս 0.010

9 Ուզբեկստան 0.090 Լեհաստան 0.050 Մոլդովա 0.010

10 Լեհաստան 0.070 Եգիպտոս 0.030 Լեհաստան 0.010

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

Աղյուսակ 17-ում բերված են ՏՀՋԿ երկրների ԷԱՄ կանխատեսումները 2010-2020թթ.: Աղյուսակի տվյալներից հետևում է, որ ԷԱՄ միջին մեծությունը նշված ժամանակահատվածում նվազել է 2010թ. 0,414-ից հասնելով 2020թ. 0,397 մեծությանը:

Աղյուսակ 17

ՏՀՋԿ երկրների էներգետիկ անվտանգության կանխատեսվող մակարդակը 2010-2020թթ.

Հ/հ Երկիրը 2010թ. 2015թ. 2020թ.

1 Ավստրալիա 0.4 0.375 0.35

2 Ավստրիա 0.34 0.32 0.3

3 Բելգիա 0.197 0.122 0.047

4 Կանադա 0.4 0.375 0.35

5 Դանիա 0.3 0.29 0.28

6 Ֆինլանդիա 0.234 0.2325 0.231

7 Ֆրանսիա 0.54 0.53 0.52

8 Գերմանիա 0.62 0.65 0.68

9 Հունաստան 0.362 0.37 0.378

10 Իռլանդիա 0.33 0.31 0.29

11 Իտալիա 0.5 0.48 0.46

12 Ճապոնիա 0.46 0.43 0.4

13 Մեքսիկա 0.5 0.5 0.5

14 Նիդեռլանդներ 0.33 0.31 0.29

15 Նոր Ջելանդիա 0.39 0.425 0.46

16 Նորվեգիա 0.33 0.31 0.29

17 Պորտուգալիա 0.35 0.355 0.36

18 Իսպանիա 0.43 0.39 0.35

19 Շվեդիա 0.404 0.4 0.396

20 Շվեյցարիա 0.436 0.44 0.444

21 Միացյալ Թագավորություն 0.66 0.68 0.7

22 Միացյալ Նահանգներ 0.6 0.625 0.65

Սիջիևը 0.414 0.405 0.397

Աղյուսակ 18-ում բերված են Եվրամիության երկրների ԷԱՄ կանխատեսումները 2010-2020թթ.: Աղյուսակում բերված տվյալներից հետևում է, որ Եվրամիության երկրներում նույնպես նշված ժամանակահատվածի ծայրակետերի համադրության արդյունքում ԷԱՄ-ը նվազում է 0,361-ից մինչև 0,344-ը (նվազման չափը կազմել է 4,7%):

39

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Աղյուսակ 18

Եվրամիության երկբնեբի էներգետիկ անվտանգության կանխատեսվող մակարդակը 2010-2020թթ.

Հ/հ Երկիրը 2010թ. 2015թ. 2020թ.

1 Ավստրիա 0.34 0.32 0.3

2 Բելգիա 0.197 0.122 0.047

3 Բուլղարիա 0.336 0.315 0.294

4 Չեխիա 0.33 0.31 0.29

5 Դանիա 0.3 0.29 0.28

6 Էստոնիա 0.27 0.255 0.24

7 Ֆինլանդիա 0.234 0.2325 0.231

8 Ֆրանսիա 0.54 0.53 0.52

9 Գերմանիա 0.62 0.65 0.68

10 Հունաստան 0.362 0.37 0.378

11 Հունգարիա 0.49 0.55 0.61

12 Իռլանդիա 0.33 0.31 0.29

13 Իտալիա 0.5 0.48 0.46

14 Լատվիա 0.39 0.405 0.42

15 Լիտվա 0.21 0.18 0.15

16 Նիդեռյանդներ 0.33 0.31 0.29

17 Լեհաստան 0.07 0.05 0.01

18 Պորտուգալիա 0.35 0.355 0.36

19 Ռումինիա 0.14 0.115 0.09

20 Սլովակիա 0.39 0.405 0.42

21 Սլովենիա 0.436 0.44 0.444

22 Իսպանիա 0.43 0.39 0.35

23 Շվեդիա 0.404 0.4 0.396

24 Միացյալ Թագավորություն 0.66 0.68 0.7

Սիջիևը 0.361 0.353 0.344

Ի տարբերություն ՏՀԶԿ և Եվրամիության երկրների ՆԱԵԿ երկրներում 2010-2020թթ. ԷԱՄ-ը աճելու է 2010թ. 0,308-ից հասնելով 0,328-ի (աճը' 6,5%), ինչը ներկայացված է Աղյուսակ 19-ում:

Մեր կողմից կատարված հաշվարկների հիման վրա կանխատեսվել են ԱՊՀ երկրների ԷԱՄ ցուցանիշները 2010, 2015 և 2020թթ. համար (Աղյուսակ 20): Ինչպես երևում է աղյուսակից, ԱՊՀ երկրներում ԷԱՄ-ը առաջիկայում նվազելու է. 2020թ. 2010թ. համեմատ նվազման չափը կազմելու է շուրջ 20%:

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

Աղյուսակ 19

ՆԱԵԿ երկբնեբի էներգետիկ անվտանգության կանխատեսվող մակարդակը 2010-2020թթ.

Հ/հ Երկիրը 2010թ. 2015թ. 2020թ.

1 Ալժիր 0.13 0.08 0.03

2 Էկվադոր 0.27 0.2975 0.325

3 Գաբոն 0.308 0.3025 0.297

4 Ինդոնեզիա 0.38 0.37 0.36

5 Իրան 0.405 0.403 0.402

6 Իրաք 0.1 0.085 0.07

7 Քուվեյթ 0.31 0.325 0.34

8 Լիբիա 0.27 0.2975 0.325

9 Նիգերիա 0.458 0.5075 0.557

10 Սաույյան Արաբիա 0.506 0.55 0.594

11 Արաբական Միացյալ Էմիրություններ 0.33 0.35 0.37

12 Վենեսուելա 0.236 0.2525 0.269

Սիջիևը 0.308 0.318 0.328

Աղուսակ 20

ԱՊՀ երկբնեբի էներգետիկ անվտանգության մակայոյակը 2010-2020թթ.

Երկրները 2010թ. 2015թ. 2020թ.

Հայաստան 0,330 0,349 0,369

Ադրբեջան 0,125 0,091 0,057

Բելառուս 0,227 0,177 0,128

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Վրաստան 0,188 0,127 0,066

Ղազախստան 0,251 0,205 0,159

Ղրղըզստան 0,236 0,254 0,272

Մոլդովա 0,129 0,054 0,01

Ռուսաստան 0,434 0,438 0,443

Տաջիկստան 0,224 0,239 0,254

Թուրքմենստան 0,132 0,123 0,114

Ուկրաինա 0,319 0,269 0,219

Ուզբեկստան 0,095 0,075 0,055

Սիջինը 0,224 0,200 0,179

Աշխարհի միջինը 0,304 0,297 0,290

Ինչպես երևում է Գծապատկեր 11-ից, 2015թ. համար կատարված կանխատեսումների համաձայն, ԱՊՀ անդամ երկրների շարքում էներգետիկ անվտանգության առումով անվտանգ երկիր չի լինելու, իսկ վտանգավոր խմբում գտնվող երկրներն են Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Բելա-

41

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ռուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ադրբեջանը: Էներգետիկ անվտանգության առումով միջին անվտանգ երկրների շարքին Ռուսաստանի կողքին ըստ կանխատեսման պետք է լինեն նաև Հայաստանը, Ուկրաինան և Ղրղըզստանը: Էներգետիկ առումով անվտանգ երկրների մասնաբաժինը ԱՊՀ անդամ երկրների ընդհանուր թվի մեջ 2005թ. նկատմամբ չի փոխվելու և մնալու է նույնը' 0%, միջին անվտանգ երկրների մասնաբաժինը կազմում է 25%, իսկ էներգետիկ անվտանգության առումով վտանգավոր երկրների մասնաբաժինը նվազելու և կազմելու է 75%:

Գծապատկեր 11

ԱՊՀ երկրների էներգետիկ անվտանգության մակարդակը 2015թ.

0.75

0.5

0.25

y = -0.0026X + 0.2171

♦ Ռուսաստան

♦ Հայաստան

♦ Ղրղզստան ♦ Տաջիկստան

♦ Ունոահնա

~ է Ղազախստան -------

♦ Բելառոա

♦ Վրաստան

♦ Ադրբեջան

♦ Մոլդովա

♦ Թուրքմենստան ♦

Ուզբեկսւոան ___

10

12

14

0

0

2

4

6

8

ԱՊՀ երկրների համար միջին ԷԱՄ-ը ևս նվազելու է 2005թ. նկատմամբ և կազմելու է 0,2, ինչը նշանակում է, որ ԱՊՀ երկրները 2015թ. համարվելու են էներգետիկ անվտանգության առումով վտանգավոր խմբում գտնվող:

Նույն տրամաբանությունը պահպանվում է նաև 2020թ. համար արված կանխատեսումներում:

2020թ. համար արված կանխատեսումները ցույց են տալիս (տե'ս Գծապատկեր 12), որ ԱՊՀ անդամ երկրների շարքում էներգետիկ առումով անվտանգ երկիր չկա, իսկ վտանգավոր խմբում գտնվող երկրներն են Թուրք-մենստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ուկրաինան: Էներգետիկ առումով միջին անվտանգ երկրների շարքում Ռուսաստանի կողքին, ըստ կանխատեսման, Հայաստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանն են: Էներգետիկ առումով անվտանգ երկրների

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

մասնաբաժինը ԱՊՀ անդամ երկրների ընդհանուր թվի մեջ 2015թ. նկատմամբ չի փոխվելու և մնալու է նույնը' 0%, միջին անվտանգ երկրների մասնաբաժինը մնալու է անփոփոխ' կազմելով 25%, իսկ էներգետիկ առումով վտանգավոր երկրների մասնաբաժինը կազմելու է 75%:

Գծապատկեր 12

ԱՊՀ երկրների էներգետիկ անվտանգության մակարդակը 2020թ.

0.75

0.5

0.25

М---------------1------------1-----------1-----♦ ւրոլոփվա----------,------------1------------

0 2 4 6 8 10 12 14

y = -0.002X + 0.1918

♦ Ռուսաստան

♦ Հայաստան

♦ Ղոոզստան

♦ Տաջիկստան

♦ Ուկոաինա

♦ Բելառոա ♦ Աոոբեջան ♦ Վոաստան

♦ Ղազախստան

♦ Ռոլոո՚լա

♦ Թուոքմենստան

♦ Ուզբեկստա

ԱՊՀ երկրների համար միջին ԷԱՄ-ը 2020թ. նվազելու է 2015թ. նկատմամբ և կազմելու է 0,179, ինչը նշանակում է, որ ԱՊՀ երկրները համարվում են էներգետիկ անվտանգության առումով վտանգավոր:

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների համար արված կանխատեսումները մոտ են ԱՊՀ երկրների համար կատարված կանխատեսումների տրամաբանությանը (տես Աղյուսակ 21):

Աղյուսակ 21

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների էներգետիկ անվտանգության մակայոյակը 2010-2020թթ.

Երկրները 2010թ. 2015թ. 2020թ.

Հայաստան 0,330 0,349 0,369

Ադրբեջան 0,125 0,091 0,057

Վրաստան 0,188 0,127 0,066

Իրան 0,405 0,404 0,402

Թուրքիա 0,302 0,315 0,329

Միջինը 0,270 0,257 0,245

Աշխարհի միջինը 0,304 0,297 0,290

43

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Ինչպես երևում է Գծապատկեր 13-ից, ըստ կանխատեսումների, Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներում էներգետիկ առումով անվտանգ երկրներ չկան, էներգետիկ առումով միջին անվտանգության երկրները Իրանը, Հայաստանն ու Թուրքիան են, իսկ վտանգավոր խմբում գտնվող երկրներն են Ադրբեջանը և Վրաստանը:

Գծապատկեր 13

Հարավկովկապան տարածաշրջանի երկբնեբի էներգետիկ անվտանգության մակարդակը 2015թ.

0 1 2 3 4 5 6

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջին ԷԱՄ-ը 2005թ. համեմատ նվազելու է' կազմելով 0,25, ինչը նշանակում է, որ նշված տարածաշրջանի երկրները կարելի է համարել էներգետիկ տեսանկյունից միջին անվտանգություն ունեցող երկրներ:

Գծապատկեր 14-ում բերված կանխատեսումներով 2020թ. Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներում էներգետիկ առումով անվտանգ երկրներ չեն լինելու, անվտանգության միջին մակարդակ ունեցող երկրներն են լինելու Իրանը, Հայաստանը և Թուրքիան, իսկ վտանգավոր խմբում կհայտնվեն երկուսը' Ադրբեջանն ու Վրաստանը:

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջին ԷԱՄ-ը 2015թ. համեմատ նվազելու է' կազմելով 0,24, ինչը նշանակում է, որ նշված տարածաշրջանի երկրների կարգավիճակը փոխվելու է' դառնալով էներգետիկ անվտանգության տեսանկյունից վտանգավոր:

Կանխատեսումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում, երկարաժամկետ հեռանկարում, էներգետիկ անվտանգության առումով հեռանկարային երկրներ են համարվում Հայաստանը, Թուրքիան և Իրանը, իսկ ԱՊՀ երկրների շրջանակում' Հայաստանն ու Ռուսաստանը:

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

Գծապատկեր 14

Հարավկովկասյան տարածաշրջանի երկբնեբի էներգետիկ անվտանգության մակարդակը 2020թ.

0 1 2 3 4 5 6

Աղյուսակ 22

Աշխարհի 124 երկբնեբի, ՏՀԶԿ, Եվրամիության, ՆԱԵԿ, ԱՊՀ և Հարավկովկասյան տարածաշրջանի երկբնեբի էներգետիկ անվտանգության մակարդակի միջին արժեքները 1990-2005թթ. և մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում

Երկրները 1990թ. 2005թ. 2010թ. 2015թ. 2020թ.

Աշխարհ (124 երկրներ) 0,336 0,313 0,304 0,297 0,290

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՏՀԶԿ 0,446 0,425 0,414 0,405 0,397

Եվրամիություն 0,409 0,374 0,361 0,353 0,344

ՆԱԵԿ 0,270 0,303 0,308 0,318 0,328

ԱՊՀ 0,312 0,226 0,224 0,200 0,179

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ 0,316 0,271 0,270 0,257 0,245

Ամենաանվտանգ 10 երկրներ 0,558 0,543 0,557 0,573 0,596

Ամենավտանգավոր 10 երկրներ 0,142 0,143 0,111 0,069 0,028

Աղյուսակ 22-ում ամփոփված են դիտարկվող նախորդ ժամանակահատվածների համար հաշվարկված ԷԱՄ ցուցանիշները, ինչպես նաև ներկայացված են այդ ցուցանիշի վերաբերյալ մեր կանխատեսումները 2010թ., 2015թ. և 2020թ. համար: Այսպես, 1990թ. մեր կողմից դիտարկվող տարածաշրջանները էներգետիկ անվտանգության տեսանկյունից ունեն անվտանգության միջին աստիճան: Նույն վիճակը նկատվել է նաև 2005թ., բացառությամբ ԱՊՀ երկր-ների, որտեղ էներգետիկ անվտանգության մակարդակը նվազել է' հայտնվե-

45

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

լով վտանգավորության գոտում: Սակայն պետք է նշել, որ բոլոր դիտարկվող տարածաշրջաններում գրանցվել է ԷԱՄ նվազում, բացի ՆԱԵԿ երկրներից: Հատկապես տատանումները զգալի են ԱՊՀ և Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներում: Մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածի կանխատեսումները ևս հուսադրող չեն' առանձնապես ԱՊՀ և Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների համար, քանի որ ակնհայտ է ԷԱՄ նվազման միտումը: Այլ կերպ ասած' աշխարհում և առանձին տարածաշրջաններում մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում էներգետիկ անվտանգության մակարդակը նվազելու է:

Ամփոփելով վերլուծությունը' կարող ենք փաստել, որ 1990թ. համեմատ աշխարհի 124 երկրներում ԷԱՄ տեսանկյունից նկատվում է անկում, և այդ տեմպը պահպանվում է նաև երկարաժամկետ կանխատեսումներում: Բացի ամփոփ ցուցանիշից, նկատվում է էներգետիկ անվտանգությունն ապահովող առանձին ցուցանիշների անկման միտում: Մեր կարծիքով, այդ երևույթի պատճառն այն է, որ 1990-ական թվականներից սկսած' փոխվել է համաշխարհային տնտեսության կառուցվածքը, այն ավելի է կտրվել իրական տնտեսությունից, և նոր տնտեսական կառուցվածքի մեջ կողմնորոշիչ գործոններ են դարձել ֆինանսական նորարարությունները: Ասվածի համատեքստում կարելի է պնդել, որ աշխարհում 1990-ական թվականներից սկսած' աստիճանաբար նվազում է երկրների էներգետիկ անվտանգությունն ապահովող գործոնների որակը: Ուստի, աշխարհում առկա է էներգետիկ համակարգերի անվտանգությունն ապահովող գործոնների ցուցանիշային անկումով պայմանավորված ճգնաժամ, որն արագ տեմպերով խորանում է, և երկարաժամկետ հեռանկարում արված կանխատեսումները դրական արդյունքների չեն բերելու: Կարծում ենք, որ անհրաժեշտ է պետությունների տարածաշրջանային միավորումների մասշտաբով համապատասխան պետական մարմինների կողմից նախաձեռնել և վերանայել էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարությունները' դիտարկելով դրանք հեռանկարային էներգետիկ անվտանգության համատեքստում, և ձեռնարկել ԷԱՄ-ը բարձրացնելու բոլոր անհրաժեշտ միջոցները:

Մայիս, 2009թ.

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Կ Կարապետյան

Աղբյուրներ և գրականություն

1. Transition report 2008. Growth in transition. European Bank for Reconstruction and Development, 2008, 212p.

2. “World Development Indicators 2004”, “World Development Indicators 2006”, “World Development Indicators 2007”, “World Development Indicators 2008” ժողովածուներ, Համաշխարհային բանկի հրապարակումները:

3. Левин Д, Сефан Д, Кребиль Т, Беренсон М, “Статистика для менеджеров”, М., 2005г., 1310 стр.

4. Куфель Т, “Эконометрика”, М., 2007г.

5. Eviews 4 User’s guide, Quantitive Micro Software, LLC, 2001.

СВОДНЫЙ (ИНТЕГРАЛЬНЫЙ) ПОКАЗАТЕЛЬ ОЦЕНКИ УРОВНЯ ЭНЕРГЕТИЧЕСКОЙ БЕЗОПАСНОСТИ И ЕГО ПРОГНОЗИРОВАНИЕ

Карен Карапетян

Резюме

Задача обеспечения энергетической безопасности актуальна во всем мире, где стремительно растет потребность в энергоресурсах и в то же время обостряется проблема их нехватки. Такие тенденции не обошли и Армению, которая рассматривает обеспечение своей энергетической безопасности в контексте важнейшей составляющей национальной безопасности.

Энергетическая безопасность представляется как разностороннее, сложное и многослойное понятие. Чтобы понять, как следует управлять процессом обеспечения энергетической безопасности, необходимо сначала попытаться оценить ее, что, в свою очередь, также сложный и неоднозначный процесс. Сложность задачи связана в первую очередь с методологией оценки. Несмотря на то, что существует очень большой объем информации об отдельных показателях разработки энергоресурсов, производства, использования электроэнергии, показателях эффективности и коммерциализации отраслей инфраструктуры, которые публикуются ежегодно рядом международных организаций и специализирующихся по данным проблемам компаний, тем не менее, эти показатели никак не коррелиру-ются с понятием уровня энергетической безопасности. Можно также сделать предположение о том, что такой связи вообще не существует.

47

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Несмотря на то, что ни одно обсуждение не проходит без рассмотрения проблем, связанных с энергетической независимостью и энергетической безопасностью, существует слабое представление об уровне и методике их оценки.

С целью понять и решить данную задачу в статье разработана и применена методика определения сводного (интегрального) показателя оценки уровня энергетической безопасности. Данная методика применима для всех стран, она позволяет также проводить сравнительный анализ среди стран, объединенных в экономические и региональные союзы, а также прогнозировать показатели энергетической безопасности на базе имеющихся исходных материалов. Методологической основой исследования стал ряд подходов к оценке энергетической безопасности, описанных в специальной литературе. Результаты нашего исследования относительно уровня энергетической безопасности базируются на показателях, которые рассчитываются международными организациями, а прогнозы проведены с использованием выбранной нами методики.

Автор не претендует на то, что данное исследование — единственно верное направление оценки уровня энергетической безопасности, поскольку ряд факторов, характеризующих уровень экономического развития страны, а также социальные, экологические аспекты также имеют большое влияние на энергетическую безопасность. Однако в рамках данной статьи учет всех указанных факторов не представляется реальной задачей.

48

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.