Научная статья на тему 'Չինաստանը' որպես մերձավորարեվելցան էներգետիկ շուկացի դերակատար'

Չինաստանը' որպես մերձավորարեվելցան էներգետիկ շուկացի դերակատար Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
118
42
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Աղավեի Հարությունյան

ՉԺՀ-ի իբրև աճող գերտերության, կարգավիճակը պայմանավորված է 1980- 90-ականներից երկրի ցուցաբերած տնտեսության դինամիկ աճով, համաշխարհայիննշանակության տնտեսական նվաճումներով, բարեփոխումների համապարփակ քաղաքականության հետևողական կենսագործմամբ: Նշյալ գործընթացները հայտնի չափով նպաստեցին Չինաստանի թե տարածա- շրջանային և թե միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչը վերջինիսհամար ապահովեց ազդեցության լծակներ և իրավունք երկրի հարաճունտնտեսությանն անհրաժեշտ գլոբալ, մասնավորապես մերձավոր- արևեյյան էներգետիկ պաշարների նկատմամբ: 1990-ականների սկզբից վերածվելովնավթային ներկրողի ՉԺՀ-ը մերձավորարևեյյան տարածաշրջանինավթարդյունահանող երկրների հետ հարաբերությունները համարեց դիվանագիտական առաջնահերթություն միաժամանակ հայտնվելով քաղաքական հակասությունների և տարածաշրջանային հիմնախնդիրների հորձանուտում: Ի հեճուկս այդ դժվարությունների ենթադրվում է, որ Պեկի- նի «խաղաղ աճի» և արդիականացման համար խիստ կարևոր մերձավոր- արևեյյան տարածաշրջանը իբրև վառելիքի գլխավոր աղբյուր, ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում կպահպանի իր կենսական նշանակությունըերկրի էներգետիկ անվտանգության տեսանկյունից:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

С 1979г. Китай взял на вооружение новую политическую линию. Отказавшись от установки, ставившей во главу угла классовую борьбу, китайское правительство провозгласило новый курс, с упором на экономическое строительство, реформу и внешнюю открытость. В связи с ускоренным экономическим развитием и всесторонним укреплением могущества Китая, влияние Поднебесного усилилось не только в региональных, но и в глобальных процессах. Особую роль в этом сыграл статус Китая как растущей супердержавы, обеспечив как доступ, так и рычаги влияния Пекина на глобальные энергетические ресурсы. Необходимость последних обусловлена растущим дефицитом горючего в стране, никак не совместимым с энергетическим обеспечением возрастающих темпов экономики Китая. С начала 1990-ых Китай превратился в импортера нефти, в результате чего развитие отношений с ближневосточными нефтедобывающими странами стало для КНР дипломатическим приоритетом. В свою очередь, это втянуло Пекин в клубок политических противоречий и региональных проблем, связанных с неизбежной конкуренцией с США, Россией, Японией и Европой. Однако, полагаем, что Ближневосточный регион сохранит для Пекина жизненно важное значение в качестве главного энергетического ресурса, необходимого для «мирного роста» и модернизации Китая.

Текст научной работы на тему «Չինաստանը' որպես մերձավորարեվելցան էներգետիկ շուկացի դերակատար»

ՉԻՆԱՍՏԱՆԸ' ՈՐՊԵՍ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՑԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՑԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ

Աղավեի Հարությունյան

ՉԺՀ-ի իբրև աճող գերտերության, կարգավիճակը պայմանավորված է 1980-90-ականներից երկրի ցուցաբերած տնտեսության դինամիկ աճով, համաշխարհային նշանակության տնտեսական նվաճումներով, բարեփոխումների համապարփակ քաղաքականության հետևողական կենսագործմամբ: Նշյալ գործընթացները հայտնի չափով նպաստեցին Չինաստանի թե տարածա-շրջանային և թե միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչը վերջինիս համար ապահովեց ազդեցության լծակներ և իրավունք երկրի հարաճուն տնտեսությանն անհրաժեշտ գլոբալ, մասնավորապես մերձավոր-արևեյյան էներգետիկ պաշարների նկատմամբ: 1990-ականների սկզբից վերածվելով նավթային ներկրողի ՉԺՀ-ը մերձավորարևեյյան տարածաշրջանի նավթարդյունահանող երկրների հետ հարաբերությունները համարեց դիվանագիտական առաջնահերթություն միաժամանակ հայտնվելով քաղաքական հակասությունների և տարածաշրջանային հիմնախնդիրների հորձանուտում: Ի հեճուկս այդ դժվարությունների ենթադրվում է, որ Պեկի-նի «խաղաղ աճի» և արդիականացման համար խիստ կարևոր մերձավոր-արևեյյան տարածաշրջանը իբրև վառելիքի գլխավոր աղբյուր, ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում կպահպանի իր կենսական նշանակությունը երկրի էներգետիկ անվտանգության տեսանկյունից:

1978թ. սկսած ՉԺՀ-ը հրաժարվեց դասակարգային պայքարն իբրև անկյունաքար ընդունելու քաղաքականությունից ուշադրությունը սևեռելով տնտեսական շինարարության ու բարեփոխումների, պլանայինից սոցիալիստական շուկայական տնտեսության անցման, տնտեսության ազատա-կանացման ու բաց դռների վարման քաղաքականությանը [1]: Չինաստանը, որը 1960-70-ականներին հայտնի էր իր ինքնամփոփությամբ ու ինքնաբավությամբ, արդեն 1980-90-ականներին արձանագրեց տնտեսության դինամիկ աճ, համաշխարհային նշանակության տնտեսական նվաճումներ և բնակչության կենսամակարդակի զգալի առաջընթաց [2]: Այսպիսով, բարեփոխումների քաղաքականության հետևողական իրականացման շնորհիվ 1299,88 մլն (միայն մայրցամաքային հատվածում) բնակչություն ունեցող երկիրը դրսևորեց համաշխարհային տնտեսության պատմության մեջ

53

Ա.Հարությո ւ եյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

գրեթե աննախադեպ տարեկան միջինը 9% աճ:

Թերևս, վերոհիշյալ զարգացումներով կարելի է բացատրել նաև վերջին տարիներին ՉԺՀ միջազգային դերակատարության աստիճանական աճն ու չինական դիվանագիտության տարածաշրջանային խնդիրներից գլոբալ խնդիրների վրա կիզակետման միտումները, որոնցում, անշուշտ, իր ուրույն դերն ունի նաև Չինաստանի իբրև աճող գերտերության, կարգավիճակը: Նշյալ հանգամանքը վերջինիս համար ազդեցության լծակներ է ապահովում գլոբալ էներգետիկ պաշարների նկատմամբ [3, p. 184]:

1990-ականների սկզբներից Չինաստանի տնտեսական զարգացման տեմպերին այլևս չհամապատասխանող վառելիքային դեֆիցիտի պայմաններում Պեկինի համար կենսական նշանակություն ունեցավ էներգետիկ պաշարներով հարուստ մերձավորարևելյան տարածաշրջանի նավթար-դյունահանող երկրներում ազդեցության խոշոր լծակների ապահովումը:

1993թ. ՉԺՀ-ը վերածվեց վառելիքային ներկրողի Մերձավոր Արևելքի եավթարդյուեահաեող երկրների հետ հարաբերությունների զարգացումը համարելով դիվանագիտական առաջնահերթություն [4]:

Այս առումով մեծ խթան հանդիսացավ նաև 1999թ. Սաուդյան Արա-բիա և արաբական այլ երկրներ կատարած այցելությունների արդյունքում ՉԺՀ նախագահ Ձյան Ձեմինի կողմից «...Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի [երկրների] հետ Չինաստանի հարաբերությունների զարգացման» ռազմավարության կարևորության հռչակումը» [3, p. 189]:

ՉԺՀ հյուսիսարևելյան Դաքինի1 նավթահորի պաշարների սպառման և Սիեցqյաե նահանգում, Արևելյան ու Հարավային Չինական ծովերում կանխատեսվող նավթային պաշարների հետ կապված Պեկինի ակնկալիքները չարդարացան, ինչն էլ մերձավորարևելյան տարածաշրջանից նավթի առաքումն ապահովելու ուղղությամբ վերջինիս ջանքերի առավել ակտիվացման պատճառ հանդիսացավ [5, 6]:

ՉԺՀ տնտեսական արագ աճի ներկայիս մակարդակում երկրի էներգետիկ պահանջարկն ավելացել է տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված ներառյալ արդյունաբերական ծավալապաշտությունը և փոխադրամիջոցների աճը: Չինաստանի ամենահարաճուն էներգակիր սեկտորը տրանսպորտային փոխադրումներն են և ավտոմոբիլային շուկան։ Այն տարեցտարի ավելանում է ավելի քան 5 միլիոն փոխադրամիջոցով մեծացնելով Չինաստանի սահմաններից դուրս նավթային ու գազային պաշարների նկատմամբ իրավունք ապահովելու անհրաժեշտությունը (Չի-

1 Դաքինի պաշարները հաշվվում են տարեկան մոտավորապես 900 հազ. մլրդ բարել: Այն արդեն հնացած նավթահոր է, որը շահագործվում է 1963-ից, և որի արտադրությունը 2004թ. կազմել է 5%: Չինաստանի նավթային արտադրության կարողությունների մեծ մասը մոտ 85%, գտնվում է ծովափին:

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

ԱՀարություեյաե

եաստաեում ավտոմեքենաների վաճառքն աճել է 69%-ով: 2010թ. ավտոմեքենաների թիվը 90 անգամ կաճի 1990թ. համեմատ գերազանցելով կամ առնվազն զիջելով միայն ԱՄՆ-ին: Չինաստանում այժմ 23 մլն մեքենա կա, որը Սինոպեկի գնահատականների համաձայն 2030թ. կհասնի 130 մլն մեքենայի) [7, 8, pp. 3-9]:

1980-90-ակաեեերից սկիզբ առած ՉԺՀ եավթարդյուեահաեմաե անկումը, չինացի փորձագետների կարծիքով, գագաթնակետին կհասնի 2010թ. կամ 2015թ. [9, p. 185]: Առաջիկա երկու տասնամյակներին Չինաստանի նավթարտադրությունը կբավարարի երկրի վառելիքի պահանջարկի միայն 50%-ը, մնացածը կախված կլինի ներկրումից [10]:

Միջազգային էներգետիկ գործակալության (IEA)1 կանխատեսումների համաձայն, 2030թ. Չինաստանի նավթային ներկրման պահանջարկը կավելանա օրական 10 մլն բարելով հասնելով ԱՄՆ ներկրման ներկայիս մակարդակին [11]:

Սակայն այստեղ հիշարժան է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքի հետ համագործակցության զարգացումը Չինաստանին միաժամանակ ներքաշում է քաղաքական հակասությունների ու տարածաշրջա-նային հիմնախնդիրների հորձանուտը կապված մերձավորարևելյան նավթային շուկայում ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Եվրոպայի հետ Պեկինի անխուսափելի մրցակցությամբ: Հետևաբար, Չինաստանը հարկադրված է որոնել իր մրցակիցների համար անցանկալի լուսանցքային կամ ռիսկային շուկաներ (այսինքն միջազգային խնդիրներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Իրաքը և Սուդանը): Չնայած սրան Չինաստանին հաջողվում է նաև որոշակի կայուն ինտենսիվությամբ խորացնել համագործակցությունը նաև Սաուդյան Արաբիայի հետ, որը վերածվել է Չինաստանի հիմնական մատակարարի: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ սաուդյան նավթի սպառման շուկան կայացել է մի քանի տասնամյակների ընթացքում, և անգամ ակտիվ քաղաքականության շնորհիվ Չինաստանը չի կարող հաղթահարել ամերիկյան և եվրոպական սպառողների հետ մրցակցությունը: Սակայն այսօր Չինաստանը վերածվում է կենտրոնական խաղացողի Սաուդյան Արաբիայի գազային պաշարներին տիրանալու մրցակցությունում: Գազի համաշխարհային շուկայի ոչ բավարար կազմակերպվածությունը հնարավորություններ է տալիս Չինաստանին դառնալ ձևավորվող շուկայի ակտիվ խաղացող: Սրան նպաստում է նաև այն հանգամանքը, որը ԱՄՆ էներգետիկ շահերը Մերձավոր Արևելքում հիմնականում առնչվում

1 IEA - Միջազգային էներգետիկ գործակալությունը միջազգային կազմակերպություն է, որտեղ նավթ ներկրող երկրները տեղեկատվություն են հավաքում նավթային բաժնետոմսերի մասին և համակարգում են ռազմավարական նավթային պաշարների վերաբերյալ իրենց գործողությունները:

55

Ա.Հարությո ւ եյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

եե նավթային անվտանգության հարցերին, և Միացյալ Նահանգները բավարար չափով ակտիվորեն չի հակազդում չինական գազային քաղաքականությանը տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ, թեև Պեկինը մի կողմից վերոնշյալ շուկաների օգտագործման ու ընդլայնման հետ մեկտեղ չի կամենում փչացնել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները, մյուս կողմից, սակայն, չի էլ պատրաստվում պասիվ կերպով հարմարվել կենսական էներգետիկ պաշարների նկատմամբ վերջինիս գլոբալ վերահսկողության հետ այդպիսով տարածաշրջանում ԱՄՆ շահերի դեմ վճռական մարտահրավեր հանդիսանալով [12, 13, p. 189]:

Խնդիրն առավել սուր բնույթ է ստանում, երբ ԱՄՆ և ՉԺՀ էներգետիկ ռազմավարական շահերը բախվում են նաև այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան, Կովկասը, Ենթասահարայա-կան Աֆրիկան և Լատինական Ամերիկան:

Կարևոր է ընդգծել մի հանգամանք ևս. 2005թ. մայիսին Չինաստանի ազգային օֆշորային նավթային կորպորացիայի (CNOOC) կողմից Կալի-ֆոռնիայի միացյալ նավթային ընկերության (Unocal) բաժնետոմսերի ձեռքբերման հավակնությունները ոչ միայն ԱՄՆ Կոնգրեսի թշնամական հակազդեցության, այլև արտաքին քաղաքական շրջանակներում Չինաստանի էներգետիկ պահանջների արագ աճի և Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջև նավթային ու գազային պաշարների նկատմամբ գլոբալ մրցակցության հեռանկարի շուրջ բանավեճերի պատճառ դարձան։

Իրաքյան պատերազմից և 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի և արաբական երկրների միջև հակասությունների առավել խորացման պայմաններում ԱՄՆ-ը փորձում է վերանայել իր նավթային ռազմավարությունը: Վերջինս իր նոր էներգետիկ գլոբալ քաղաքականության շեշտը դնում է Մերձավոր Արևելքի արաբական ու իսլամական, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրներից իր նավթային կախվածության թուլացման վրա կարևորելով ՕՊԵԿ-ին չպատկանող միջինասիական ու կովկասյան տարածաշրջանների և Ենթասահարայական Աֆրիկայի երկրները։ Սակայն չի բացառվում, որ դա ընդամենը քաղաքական միջոց է, քանզի ամերիկյան փորձագետների կարծիքով ԱՄՆ-ի համար դեռևս կենսական նշանակություն ունի Ծոցի նավթի նկատմամբ իրավունք ունենալու պահպանման խնդիրը: Մանավանդ որ Կենտրոնական Ասիայի և Կասպիցի էներգետիկ պաշարներն իրենց ծավալով երբեք չեն կարող համեմատվել Մերձավոր Արևելքի պաշարների հետ: Հետևաբար, ԱՄՆ-ը Ծոցը շարունակում է դիտել իբրև գլխավոր, իսկ միջինասիական, կասպյան նավթն ու գազը իբրև էներգիայի հավելյալ աղբյուրներ: Բացի այդ, Կենտրոնական Ասիայի, Կովկասյան տարածաշրջանի, Ենթասահարայական Աֆրիկայի, Ծոցի գլխավոր

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

ԱՀարություեյաե

նավթային երկրեերի (Սաուդյաե Արաբիայի, Իրանի, Քուվեյթի և Իրաքի) կողմից եավթառաքմաե համաշխարհային գների վերահսկողության պայմաններում Վաշիեգտոեիե չի կարող չմտահոգել նշյալ տարածաշրջանների կողմից եավթե իբրև միջազգային քաղաքականության և համաշխարհային շուկայի վրա ազդեցություն ապահովող հզոր հաղթաթուղթ օգտագործելու հանգամանքը [14, p. 9]:

Այսպիսով, չի բացառվում, որ մերձավորարևելյաե տարածաշրջանի երկրեերի հետ կապերի ընդլայնման և հիդրոկարբոեայիե պաշարեերի նկատմամբ իրավունքն առավելագույնի հասցնելու ուղղությամբ Պեկիեը դիմի անգամ Միացյալ Նահանգների հետ հնարավոր ռազմական հակամարտության: Խոսքն այստեղ ոչ այնքան դասական պատերազմի մասին է, որքան մարտավարականի, ինչը կարող է դրսևորվել տարածաշրջաեայիե տարբեր հակամարտող կողմերին ռազմատեխնիկական և քաղաքական աջակցության տրամադրմաե տեսքով:

Եվ քանի որ Պեկիեե իր «աքիլլեսյաե գարշապարը» համարում է ԱՄՆ նավատորմի հսկողության տակ գտնվող մերձավորարևելյաե նավթի եեր-կրմաե ծովային ուղիների հնարավոր շրջափակումը, ուստի Միացյալ Նահանգներն ու Չինաստանն իսկապես կարող եե տարածաշրջանում ռազմավարական հակառակորդներ դառնալ: ԱՄՆ ծովային գերիշխանության, հատկապես Մալակկայի և Հորմուզի նեղուցների երկայնքով հսկողությունն ապահովող ամերիկյան նավատորմին իբրև հակակշիռ Պեկիեը ծովային ռազմահաեգրվաե է կառուցում Հորմուզի նեղուցից ոչ հեռու գտնվող Պակիստաեի Գվադարում, շինություններ է կառուցում Մյաեմա-րում Մալակկայի նեղուցի մոտ և Կամբոջայի Կոմպոե-Սոմ/Շիհաեուկվիլի եավահաեգստում: Չի բացառվում անգամ, որ Միացյալ Նահանգների հետ հնարավոր հակամարտության դեպքում Պեկիեը դիմի ԱՄՆ լցաեավերի երթևեկն այս ջրերում կասեցնելու ռիսկին [15, p. 8]:

Այս առումով անհիմն չենք համարում Հեերի Քիսիեջերի հիդրոկարբոեայիե պաշարեերի համար մղվող պայքարն առաջիկա տարիների միջազգային ամեեահավաեակաե հակամարտությունը համարելու մասին արվող կանխատեսումները:

Այնուհանդերձ, հնարավոր հակամարտությունից խուսափելու և Մերձավոր Արևելքից բացարձակ կախվածությունը նվազեցնելու նպատակով չինական իշխանությունները գերադասում եե հավելյալ ներդրումների գնով շահագործել Սիբիրի և Կենտրոնական Ասիայի նավթի ու գազի պա-շարեերը, որոնց եերկրումը կարող է սակավ ռիսկայիե, սակայն առավել իրատեսական լինել առնվազն հաջորդ տասնամյակի համար: Այդ նպատակով դեռևս 1996 և 1997թթ. Չինաստանի կողմից Ռուսաստանի, Ղա-

57

Ա.Հարությո ւ եյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

զախստաեի, Ղրղըզստաեի և Տաջիկստանի հետ սահմանային անվտանգության վերաբերյալ պայմանագրեր ստորագրվեցին ամրագրելով նաև այն, որ Չինաստանն ապահով է Սիբիրի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ անվտանգության հարցում ևս:

1990-ականներին Չինաստանի ազգային նավթային կորպորացիան (CNPC-ՉԱՆԿ) նավթային կոնցեսիաներ ձեռք բերեց Ադրբեջանում, Կանա-դայում, Վենեսուելայում, Ղազախստանում, Սուդանում, Ինդոնեզիայում, Իրաքում և Իրանում: ՉԱՆԿ-ը բաժնետեր է Սուդանի Մեծ Նեղոսի նավթային գործող ընկերության (GNPOC) նախագծում, որի շահագործումը սկսվել է 1999թ. օգոստոսին և օրական շուրջ 150 հազար բարել նավթ է առաքում Չինաստան: ՉԱՆԿ-ը և Չինաստանի ազգային նավթաքիմիական կորպորացիան (Sinopec-ՉԱՆՔԿ) ձգտում են մերձավորարևելյան նավթի ու գազի նկատմամբ իրավունք ապահովել հաճախ բացառիկ հիմքերով:

2002թ. ՉԺՀ կոմկուսի գլխավոր քարտուղար Հու Ձինտաոյի պաշտոնավարության ստանձնումից ի վեր, երկրի աճող էներգետիկ պահանջների բավարարման նպատակով Պեկինի որդեգրած «դուրս գալու» («զոու չու քու») ռազմավարության հիմնական ուղենիշը համարվեց մերձավորարևելյան եավթարդյուեահաեող երկրների հետ հարաբերությունների հաստատումը: Վերոնշյալ ռազմավարությունն ուղղված էր նաև աշխարհագրորեն առավել մոտ գտնվող Սիբիրից և Կենտրոնական Ասիայից խողովակաշարերի կառուցման միջոցով նավթի առաքումն ապահովելուն: Չնայած այդ ուղղությամբ Կենտրոնական Ասիայում ընթացող խոստումնալից զարգացումներին Պեկինն, այնուհանդերձ, մտավախություն ունի տարածաշրջանի քաղաքական անկայունության և հնարավոր ահաբեկչական գրոհներից խողովակաշարերի խոցելիության հանգամանքի հետ կապված:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության խնդրին, ապա կարելի է եզրակացնել, որ չինացիները ռուսաստա-նյան Արևելյան Սիբիրն ավելի շուտ Կասպից ծովի այլընտրանք են համարում: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում Պեկինի էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման ծրագրերում, այնուհանդերձ, իր աճող էներգետիկ կարիքների բավարարման հիմնական աղբյուր Չինաստանը համարելու է հենց Մերձավոր Արևելքը։

Թեև Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի երկրների նավթարդյունա-հանումն աստիճանաբար աճում է, մերձավորարևելյան կոշտ նավթը դեռևս տիրապետող է մնում նավթի համաշխարհային շուկայում: Համաշխարհային 19 նավթային խոշոր հանքահորերից 14-ը գտնվում են Մերձավոր Արևելքում, որոնք կազմում են համաշխարհային էներգետիկ ընդհանուր պաշարների 68%-ը արդյունահանման ցածրագույն գներով: Սաուդյան

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

ԱՀարություեյաե

Արաբիայի, Քուվեյթի, Իրանի և Կենտրոնական Ասիայի շահագործման ենթակա պաշարեերը ներկայումս 70 մլրդ բարել են գնահատվում: Համաշխարհային նավթի արտահանման 35%-ը ևս պատկանում է Մերձավոր Արևելքին: 2015թ. այն կարող է հասնել 40-42%-ի' մեծ մասամբ կախված Իրաքում ընթացող գործընթացների կարգավորման հնարավորությունից: Սաուդյան Արաբիան, Իրանը, Օմանը, Սուդանը և Եմենը այժմ մատակարարում են Չինաստան ներկրվող նավթի մոտ 60%-ը, որի 17%-ը 2005թ. առաջին քառորդի դրությամբ պատկանում էր Սաուդյան Արաբիային [16]: Միջազգային էներգետիկ գործակալության համաձայն, 2010թ. Չինաստանի նավթի 80%-ը կարող է ներկրվել Մերձավոր Արևելքից:

Եթե 1990-ականների սկզբներին ՉժՀ-ը նավթ էր ներկրում Պարսից ծոցի երկու փոքրագույն երկրներից Ծմանից ու Եմենից, ապա 90-ականնե-րի երկրորդ կեսից Ծոցի եավթարդյուեահաեող երեք հիմնական երկրնե-րից Իրաքից, Իրանից ու Սաուդյան Արաբիայից: Իսկ «դուրս գալու» ռազմավարության որդեգրումից հետո Պեկինը ձեռնամուխ եղավ ինչպես Ծոցին պատկանող առավել փոքր արդյունահանող երկրների Քուվեյթի ու Արաբական Միացյալ Էմիրությունների, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող արդյունահանող երկրների Ալժիրի, Եգիպտոսի, Լիբիայի և Սուդանի հետ հարաբերությունների հաստատմանը: Այս առումով հիշարժան են 2002թ. ՉԺՀ բարձրաստիճան ղեկավարների տարածաշրջանային մի շարք երկրներ կատարած այցելությունները:

Հարկ ենք համարում նշել, որ Մերձավոր Արևելքի տևական անկայունության պարագայում չինացի փորձագետները մերձավորարևելյան նավթից կախվածությունից խուսափելու նպատակով առաջ են քաշում նավթային պաշարների դիվերսիֆիկացման խնդիրը: Նրանց կարծիքով Չինաստանը պետք է վերանայի իր էներգետիկ ռազմավարական մտադրությունները անվտանգության (քաղաքական և տնտեսական) տեսանկյունից անկայուն էներգիայի աղբյուրների հարցում: Ըստ դրանց Չինաստանի նավթային ներկրումը 1/3-ով պետք է կախված լինի Ռուսաստանից, 1/3-ով Կենտրոնական Ասիայից և 1/3-ով Մերձավոր Արևելքից:

Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ 21-րդ դարի կեսին համաշխարհային նավթարտադրության և արտահանման երկարաժամկետ աղբյուր կարող է հանդիսանալ միայն Մերձավոր Արևելքը, վերջինս, ամենայն հավանականությամբ, Չինաստանի էներգետիկ աղբյուրների ռազմավարական դիվերսիֆիկացման գործում կմնա առանցքային, իսկ մյուս տարածաշրջանները հավելյալ աղբյուրներ:

Հարկ է նշել, որ Չինաստանի «խաղաղ զարգացման» և արդիականացման համար խիստ կարևոր մերձավորարևելյան տարածաշրջանի երկրնե-

59

Ա.Հարությո ւ եյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

րի հետ համագործակցության զարգացման հաեգամաեքե, իր հերթին, կարող է եպաստել համաշխարհայիե ասպարեզում Պեկիեի դերակատարու-թյաե ակտիվացմաեը: Եվ քաեի որ կաեխատեսելի ապագայում Չիեաստա-եի տետեսություեե, ըստ էությաե, կտուժի էեերգիայի պակասից, ապա Մերձավոր Արևելքե իբրև վառելիքի գլխավոր աղբյուր, իեչպես եերկայում, այեպես էլ ապագայում Չիեաստաեի էեերգետիկ աեվտաեգությաե առումով կպահպաեի կեեսակաե եշաեակություեը:

Այս փաստի կարևորությաե խոսուե վկայություեե է 2006թ. հուեիսի 1-իե Պեկիեում արաբակաե 22 երկրեերի եերկայացուցիչեերի (հիմեակաեում ԱԳՆ ղեկավարեերի մակարդակով) մասեակցությամբ չիե-արաբակաե հա-մագործակցությաե համաժողովը1: Գլխավոր թեմաե մերձավորարևելյաե և աֆրիկյաե եավթի առաքումեերե էիե ՉԺՀ: Ավելիե, չիեակաե ղեկավարու-թյուեե արաբակաե երկրեերիե առաջարկեց Չիեաստաեի հետ «եոր տիպի» հարաբերություեեեր հաստատել, որով Պեկիեե առաջիե աեգամ արտահայտեց առաջիկայում Արաբակաե աշխարհի «ավագ եղբայր» դառեալու հա-վակեություեեերի մասիե: Դեռևս 2004թ. հուեվարիե ՉԺՀ եախագահ Հու Ձիետաոյի եգիպտոսյաե այցի ըեթացքում չիե-արաբակաե հարաբերու-թյուեեերի ըեդլայեմաե եպատակով Չիեաստաե-արաբակաե երկրեեր համաժողովի գաղափարե արժաեացավ Եգիպտոսի եախագահ Մուբարաքի հավաեությաեը, որիե շուտով միացաե արաբակաե մյուս երկրեերը: Այե դարձավ «Մեծ Մերձավոր Արևելք» չիեակաե ձևով, որի սկզբուեքայիե տար-բերություեե ամերիկյաեից հետևյալե է. Պեկիեը չի պատրաստվում ոչ ոքի ժողովրդավարացեել, ապրել սովորեցեել կամ ստիպել փոխվել: ՉԺՀ գլխավոր եպատակը ԱՄՆ-ից եեղացած արաբակաե երկրեերի հետ բարե-կամությաե հաստատումե է, որի դիմաց Պեկիեը միայե մի բաե է պահաե-ջում եավթ [18]:

Այսպիսով, եթե հաշվի առեեեք, որ համաժողովի ստեղծմաե գաղափարը համըեկեում է եույե թվակաեիե Բուշի կողմից «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի հռչակմաե հետ, ապա այե կարող է գեահատվել իբրև տա-րածաշրջաեի երկրեերիե առաջադրվող այլըետրաեք, հետևաբար' Պեկիեի «ավագ եղբայր դառեալու» հավակեություեեերը լոկ տետեսակաե շահերով եավթով չեե պայմաեավորված:

Սեպտեմբեր, 2006թ.

1 Համաժողովի առաջիե եախարարակաե հաեդիպումը տեղի է ուեեցել 2004թ. Կահիրեում, որի ժամա-եակ ըեդուեվեցիե համատեղ հայտարարություե և գործողություեեերի ծրագիր: Հետևելով համաժողովի գործողություեեերի ծրագրիե չիեացի և արաբ ձեռեերեցեերը 2005թ. ապրիլիե Պեկիեում իրեեց աեդրա-եիկ հաեդիպումե ուեեցաե կոեկրետ եախագծեր քեեարկելով և համագործակցությաե եոր միջոցեեր մշակելով: 2005թ. հուեիսիե Պեկիեում տեղի ուեեցավ համաժողովի բարձրաստիճաե պաշտոեյաեերի հաեդիպում, որի ըեթացքում ճշտվեցիե համագործակցությաե առաջեահերթ բեագավառեերը և համա-պատասխաե մեխաեիզմեեր մշակվեցիե [17, p. 103]:

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

ԱՀարություեյան

Աղբյուրներ և գրականություն

1. Wang Mengkui and others, China’s Economy, China Basic Series, China International Press, 2004, p. 4.

2. Салицкий А.И, Фисюков В.И, Китай и кризисы 90-ых годов, Московский общественный научный фонд, М., 1999, с. 7.

3. Li Weijian, International Energy Security and Cooperation, Energy of the Middle East and Peaceful Rise, SIIS Publication, Shanghai, China, June 24-25, 2004.

4. Dan Blumenthal, Providing Arms China and the Middle East, The Middle

East Quarterly, Volume XII: Number 2. Spring, 2005, http://

www.meforum.org/article/695.

5. Energy Information Administration, Official Energy Statistics from the U.S. Government, China Country Analysis Brief August 2005, http:// www.eia.doe.gov/emeu/cabs/china.html:

6. Guang Pan, China's Success in the Middle East, December, 1997, Volume IV: N 4, The Middle East Quarterly.

7. Gal Luft, “The Sino-Saudi Connection”, The Institute for the Analysis of Global Security, Washington, D.C., 2004.

8. Erica Strecker Downs, China’s Quest for Energy Security (Santa Monica, Calif.: RAND, 2000).

9. Li Weijian, Energy of the Middle East and Peaceful Rise, International Energy Security and Cooperation, SIIS Publication, Shanghai, China, June 2425, 2004.

10. U.S. Department of Energy, Energy Information Administration, July 2004.

11. IEA, World Energy Outlook, Paris: IEA, 2004.

12. Barry Rubin, China’s Middle East Strategy, Middle East Review of International Affaires, Volume 3, No. 1, March-1999, http://www.biu.ac.il/SOC/besa/ meria/journal /1999/issue1/jv3n1a4.html.

13. Flynt Leverett and Jeffrey Bader, Managing China-U.S. Energy Competition in the Middle East. By The Center for Strategic and International Studies and the Massachusetts Institute of Technology, The Washington Quarterly, 2005.

14. Mohan Malik, Dragon on Terrorism: Assessing China's Tactical Gains and Strategic Losses Post-September 11, Strategic Studies Institute, U.S. Army War College, Oct. 2002.

15. Caroline Daniel, Kissinger Warns of Energy Conflict, Financial Times, June, 2005.

16. Energy Information Administration, Official Energy Statistics from the U.S. Government, China Country Analysis Brief, August 2005.

61

ԱՀարությո ւ եյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

17. Yao Kuangyi, Arab Countries; Reform and Development of China-Arab Relations, China International Studies, Beijing, Winter 2005.

18. Коммерсант, Дальный Восток позаботиться о Ближнем, Китай устанавливает с арабами особые отношения, Мировая практика, Геопилитика, 1 июня 2006 N 97, www.kommersant.ru.

КИТАЙ КАК АКТОР БЛИЖНЕВОСТОЧНОГО ЭНЕРГЕТИЧЕСКОГО РЫНКА

Агавни Арутюнян

Резюме

С 1979г. Китай взял на вооружение новую политическую линию. Отказавшись от установки, ставившей во главу угла классовую борьбу, китайское правительство провозгласило новый курс, с упором на экономическое строительство, реформу и внешнюю открытость. В связи с ускоренным экономическим развитием и всесторонним укреплением могущества Китая, влияние Поднебесного усилилось не только в региональных, но и в глобальных процессах. Особую роль в этом сыграл статус Китая как растущей супердержавы, обеспечив как доступ, так и рычаги влияния Пекина на глобальные энергетические ресурсы. Необходимость последних обусловлена растущим дефицитом горючего в стране, никак не совместимым с энергетическим обеспечением возрастающих темпов экономики Китая. С начала 1990-ых Китай превратился в импортера нефти, в результате чего развитие отношений с ближневосточными нефтедобывающими странами стало для КНР дипломатическим приоритетом. В свою очередь, это втянуло Пекин в клубок политических противоречий и региональных проблем, связанных с неизбежной конкуренцией с США, Россией, Японией и Европой. Однако, полагаем, что Ближневосточный регион сохранит для Пекина жизненно важное значение в качестве главного энергетического ресурса, необходимого для «мирного роста» и модернизации Китая.

62

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.