Научная статья на тему 'Իրան. Տեսակետներ միջուկային ծրագրի վերաբերյալ'

Իրան. Տեսակետներ միջուկային ծրագրի վերաբերյալ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
207
70
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սևակ Սարուխաեյաե

Իրաեի միջուկային ծրագրի բազմաթիվ հետազոտությունների շրջանակներից դուրս է մնում Իրանի կառավարության և հասարակության վերաբերմունքը երկրի ազգային միջուկային ծրագրի զարգացման խնդրի նկատմամբ։ Իրանի միջուկային ծրագրի ուսումնասիրությունները հիմնականում հանգում են այդ երկրի գիտական, արդյունաբերական և այլ օբյեկտների տեխնիկական բնութագրերի հետազոտմանը, մինչդեռ դրանք, անկասկած, չափազանց կարևոր լինելով հանդերձ, դեռևս որոշիչ չեն երկրի միջուկային ծրագրի ստեղծման գործում։ Պակաս կարևոր չէ նաև խնդրի հումանիտար կողմը, որն առնչվում է միջուկային ծրագրին ժողովրդի և ղեկավարության վերաբերմունքի, միջուկային զենք ստեղծելու կամ չստեղծելու դրդապատճառների, ներքաղաքական գործընթացների դինամիկայի և այլ հարցերին։ Ներկայացվող հոդվածը նվիրված է Իրանի միջուկային ծրագրի հենց այս սակավ հետազոտված գործոնների ուսումնասիրությանը։ Հոդվածի վերջում առաջարկվում են Իրանի և նրա միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման մի քանի սցենարներ։ Այս սցենարների իրականացումից շատ բանով կախված է նաև Հարավային Կովկասի ռազմաքաղաքական կայունությունը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Иранская ядерная программа на сегодняшний день является одной из важнейших и обсуждаемых тем международного значения. Однако эта проблема имеет особое значение и во внутрииранском контексте, так как она долгие годы обсуждалась также представителями общественной и политической элиты ИРИ. Думается, что анализ именно внутренних подходов позволяет определить ядерные претензии Ирана и их характер. В статье анализируется процесс и характер внутрииранских дискуссий по ядерной программе. Особое внимание уделяется тем заявлениям и лицам, которые призывают к созданию ядерного оружия. В результате анализа выяснилось, что большинство сторонников создания иранского ядерного оружия увязывают его необходимость с угрозами, существующими в сфере обеспечения безопасности ИРИ. Знаменательно, что для иранцев доводы о необходимости создания ядерного оружия стали убедительнее после того, как США напали на Ирак без санкции СБ ООН. В заключительной части статьи предлагаются три сценария возможного развития событий вокруг ядерной программы Ирана. В результате их обсуждения выясняется, что Армения и другие страны региона должны быть заинтересованы в исключительно мирном урегулировании проблемы.

Текст научной работы на тему «Իրան. Տեսակետներ միջուկային ծրագրի վերաբերյալ»

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

ԻՐԱՆ. ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սևակ Սարուխաեյաե

Իրաեի միջուկային ծրագրի բազմաթիվ հետազոտությունների շրջանակներից դուրս է մնում Իրանի կառավարության և հասարակության վերաբերմունքը երկրի ազգային միջուկային ծրագրի զարգացման խնդրի նկատմամբ։ Իրանի միջուկային ծրագրի ուսումնասիրությունները հիմնականում հանգում են այդ երկրի գիտական, արդյունաբերական և այլ օբյեկտների տեխնիկական բնութագրերի հետազոտմանը, մինչդեռ դրանք, անկասկած, չափազանց կարևոր լինելով հանդերձ, դեռևս որոշիչ չեն երկրի միջուկային ծրագրի ստեղծման գործում։ Պակաս կարևոր չէ նաև խնդրի հումանիտար կողմը, որն առնչվում է միջուկային ծրագրին ժողովրդի և ղեկավարության վերաբերմունքի, միջուկային զենք ստեղծելու կամ չստեղծելու դրդապատճառների, ներքաղաքական գործընթացների դինամիկայի և այլ հարցերին։ Ներկայացվող հոդվածը նվիրված է Իրանի միջուկային ծրագրի հենց այս սակավ հետազոտված գործոնների ուսումնասիրությանը։ Հոդվածի վերջում առաջարկվում են Իրանի և նրա միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման մի քանի սցենարներ։ Այս սցենարների իրականացումից շատ բանով կախված է նաև Հարավային Կովկասի ռազմաքաղաքական կայունությունը։

Միջազգային քաղաքական հանրության շրջանում ամենասուր և ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ստեղծվել է ստվարածավալ վերլուծական գրականություն։ Միջուկային ռումբ ստեղծելու Իրանի հնարավորության մասին ավելի շատ է գրվում, քան Պակիստանի և Հնդկաստանի համանման ծրագրերի վերաբերյալ, որոնք ընդամենը 7 տարի առաջ մեկը մյուսի հետևից փորձարկեցին իրենց միջուկային զենքը դրանով իսկ էլ ավելի խորացնելով միջուկային զենքի չտարածման միջազգային կարգի շուրջ տիրող սուր ճգնաժամը, ինչպես նաև հիմք դնելով Հարավային Ասիայի և Մերձավոր Արևելքի աշխար-^քաղաքական արմատական փոփոխություններին [1, p. 428]։ Ակնհայտ է, որ Իրանի միջուկային ծրագրի հանդեպ խիստ հետաքրքրությունը քաղաքական հիմք ունի և հիմնականում բխում է իրանա-ամերիկյան հարաբերություններում ստեղծված լարվածությունից։

Իրանը «խնդրահարույց» երկիր է։ Նախ ժամանակակից աշխարհում Իրանն այդպիսին է Միացյալ Նահանգների համար, ինչն Իրանի միջուկային ծրագրով նախատեսվող հետազոտությունների զգալի մասի նկատմամբ

85

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

սուբյեկտիվ վերաբերմունքի պատճառ է հանդիսանում: Մինչդեռ այս ծրագիրն, իրոք, խնդրահարույց է (այս անգամ արդեն առանց չակերտների) Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների, այդ թվում և Հայաստանի համար։

Հայաստանին և տարածաշրջանի մյուս երկրներին սպառնացող վտանգը միայն այն չէ, որ իրանյան հրթիռներն իրենց գործողության շառա-վղով հասանելի են այդ երկրներին (ի տարբերություն ԱՄՆ-ի, որի տարածքը դեռ երկար ժամանակ անհասանելի կմնա իրանյան հրթիռների համար). տարածաշրջանի երկրները օբյեկտիվ պատճառներով չեն կարող շահագրգռված լինել զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածմամբ, հատկապես սահմանակից երկրներում, որոնցից է ԻԻՀ-ն։

«Պակիստանի միջուկային ռումբի հայր» դոկտոր Խանի «գործը», որը կազմակերպել էր միջուկային տեխնոլոգիաների արտահոսքը Իրան և Լի-բիա և որն իր արարքը բացատրում էր «ոչ թե հարստանալու ցանկությամբ, այլ մյուս իսլամական երկրներին միջուկային տերություններ դարձնելու նկատառումներով», ցույց տվեց, թե որքան անարդյունավետ է միջուկային նոր տերություններում գործող ԶՈԶ չտարածումն ապահովող համակարգը, ինչն ուղղակիորեն հարվածում է տարածաշրջանի երկրների շահերին [2]։ Իրանն իր բազմաթիվ ներքին և արտաքին քաղաքական խնդիրներով այս առումով բացառություն չէ։

Չնայած գոնե վերջին տասնամյակում ԻԻՀ-ում գոյություն ունեցող, այսպես կոչված, «բարեփոխիչների» և կոշտ գծի կողմնակիցների (hardliners) մրցակցությանը, Իրանը տարածաշրջանի այն բացառիկ երկրներից է, որի կառավարման կառուցվածքն ունի համեմատաբար համակարգված բնույթ։ Իհարկե, Իրանը յուրահատուկ երկիր է կապված պետական կարևորագույն որոշումների ձևավորման և ընդունման գործընթացին ներգրավված իր չափազանց մեծաթիվ կառույցների ու հաստատությունների առկայության հետ։ Իրանի կառավարման համակարգն այնպիսին է, որ հոգևոր և աշխարհիկ ինստիտուտները միմյանց միջև կիսում են իշխանական որոշ լիազորություններ, ինչը քաղաքական գործընթացին մրցակցային բնույթ է հաղորդում [3, p. 39]։ Այս հանգամանքը չնայած համեմատաբար «ցրում» է երկրի իշխանական ուղղահայացը, սակայն իր դրական կողմն ունի, այն է ԻԻՀ-ում փաստորեն ստեղծվել է «արգելքների և հակակշիռների» հատուկ, իրանյան համակարգ, որն իրանական իսլամական հեղափոխության ինքնատիպ բնութագրական գիծն է։

Չնայած հատուկ իշխանական լիազորություններին, որոնցով օժտված են Իրանի հոգևոր գործիչներն ու կառույցները, ինչպիսին է, ասենք, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), Իրանում ան-

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

հեար է եերքիե և արտաքին քաղաքական որևէ կարևոր որոշում ընդունել առաեց երկրի նախագահի, մեջլիսի (խորհրդարան), Դիտորդական խորհրդի, ԱԳՆ-ի, ընդունվող որոշումների նպատակահարմարությունները որոշող խորհրդի, Ազգային աեվտաեգությաե բարձրագույն խորհրդի հետ այե երկարատև և մանրակրկիտ քննարկելու և համաձայնեցնելու:

Իրանում ոչ մի մարդ, ոչ մի խմբավորում չի կարող ինքնուրույն որոշում կայացնել քաղաքական և տնտեսական կարևոր հարցերի շուրջ: ԻԻՀ-ում համապետական, համազգային բնույթի կարևորագույն որոշումներն ընդունվում եե բացառապես կոեսեեսուսի միջոցով [4, p. 21-22]: Վերն ասվածը սակավ չափով վերաբերում է եաև Իրաեի միջուկային ծրագրին, քաեի որ այդ ոլորտը (հատկապես ռազմական բաղադրիչը) աշխարհի պետությունների մեծ մասում, այդ թվում և միջուկային տերություններում համեմատաբար փակ է հասարակական, ինչպես եաև քաղաքական բաց քեեարկմաե համար: Բավական է հիշել Իսրայելը, որտեղ միջուկային զեեքե ստեղծվեց առաեց խորհրդարանի իմացության, իսկ այսօր ինչպես հասարակությունը, այնպես էլ քաղաքական վերնախավը չեե ողջունում երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ քննարկումները:

Մինչդեռ, ինչպես ամենուրեք, Իրաեի պարագայում ևս առկա եե որոշակի աղբյուրներ, ներառյալ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արտահայտում եե ազգային միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ Իրաեի ղեկավարության վերաբերմունքը:

Քաեի որ Իրանում ազգային միջուկային զենքի ստեղծման հարցում քաղաքական և հասարակական վերջնական որոշում կայացնելու համար կոե-սեեսուսը ցանկալի և նույնիսկ պարտադիր պայման է, անհրաժեշտ ենք համարում համառոտ, սակայն հեարավորիես համակողմանի լուսաբանել իրանական հասարակության և կառավարության տարբեր ճյուղերի կողմից ազգային միջուկային ծրագրի (խաղաղ և միջուկային) ընկալման խնդիրը: Հարկ է եաև նշել, որ ներքաղաքական գործընթացի դինամիկան (մրցակցությունը «բարեփոխիչեերի» և «պահպանողականների» միջև) նույնպես ազդում է երկրի կողմից միջուկային ծրագրի զարգացման խնդրի վրա1 [5, p. 131]:

Մանրամասն կանգ չենք առնի Իրաեի միջուկային ծրագրի զարգացման վրա, նշենք միայն, որ 1997թ. Իրաեի իսլամական հեղափոխությունը հանգեցրեց միջուկային էներգետիկայի և միջուկային տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի ժամանակավոր կասեցմանը, քաեի որ Իրաեի հետ-հեղափոխակաե իշխանությունների պատկերացմամբ, դրանք ԻԻՀ-ի հա- 1

1 Հարկ ենք համարում նշել, որ Իրանում ոչ հազվադեպ քեեարկումեերե այս կամ այն կարևոր հարցի շուրջ կազմակերպվում եե արհեստակաեորեե և հետապնդում եե իբր տարբեր տեսակետեերի գոյության տպավորություն ստեղծելու նպատակ, այե ժամանակ, երբ այդ հարցի վերաբերյալ կոեսեեսուսե արդեն ձեռք է բերվել:

87

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

մար հրատապ չէին: Իրանցիները վերսկսեցին իրենց միջուկային ծրագրի զարգացման գործընթացը միայն 1980-ական թթ. կեսերին իրանա-իրա-քյան պատերազմի ամենաթեժ պահին, ինչն, իհարկե, անուղղակիորեն վկայում է նրանց միջուկային ծրագրի զարգացման նոր փուլի մասին, որն, անշուշտ, պետք է ունենար նաև ռազմական բաղադրատարրեր։

Պատերազմի ժամանակ Իրանը բախվեց Իրաքի բավական լավ կազմակերպված ռազմական ուժերի հետ, որը ԻԻՀ-ի դեմ նաև զանգվածային ոչնչացման, մասնավորապես քիմիական զենք կիրառեց։ ԶՈԶ-ը «փոխհատուցում» էր սովորական սպառազինությունների և մարդկային ուժի բնագավառում Իրաքի ունեցած թուլությունը։ Ինչպես հայտնի է, ոչ մի պետություն, այդ թվում ԱՄՆ-ը, ինչպես նաև միջազգային հանրությունը Իրաքին չմեղադրեցին Իրանի դեմ ԶՈԶ կիրառման համար (ԶՈԶ-ը կիրառվեց նաև բնակավայրերին հարվածելու նպատակով)։ Այս հանգամանքը Իրանի ղեկավարությանն ստիպեց մտածել ԶՈԶ, այդ թվում և միջուկային զենք ունենալու անհրաժեշտության մասին։

«Մենք պետք է սպառազինվենք քիմիական, բակտերիոլոգիական և ռադիոլոգիական (իմա միջուկային - Ս.Ս.) զենքերով ինքնապաշտպանա-կան և հակահարձակողական նպատակներով» [6, p. 234]։ Այս խոսքերը պատկանում են Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ, երկրի նախկին նախագահ և ԻԻՀ ընդունվող որոշումների նպատակահարմարությունը սահմանող խորհրդի ղեկավար Ա.Ա Հաշեմի Ռաֆսանջանիին, որը դրանք հնչեցրել է 1988թ., իրանա-իրաքյան պատերազմի ավարտի տարում։

Նշենք, որ ԶՈԶ ստեղծումն իեքեապաշտպաեակաե նկատառումներով բառացիորեն ընկալել չի կարելի, և Հաշեմի Ռաֆսանջանիի խոսքերը պետք է հասկանալ իբրև փորձ ձևակերպելու, այսպես կոչված, «զսպման արդյունավետ միջոց» ստեղծելու անհրաժեշտությունը, ինչն առկա է նաև Իսրայելի միջուկային դոկտրինում. միջուկային զենքի առկայությունն Իսրայելում վրդովեցրել և զայրացնում է նրա հարևաններին, այդ թվում և Իրանին։ Նույնն է նաև Պակիստանի պարագան. այստեղ ևս «իսլամական ռումբը» պետք է միայն ու միայն զսպման դեր իրականացներ։ Այսինքն Իրանում ԶՈԶ առկայությունը, դրա, ինչպես նաև միջուկային զենքի կիրառման սպառնալիքը, Հաշեմի Ռաֆսանջանիի պատկերացմամբ, չպետք է թույլ տային ԻԻՀ թշնամիներին երկրի դեմ ռազմական գործողություններ կամ լայնածավալ պատերազմ սկսել։ Տվյալ դեպքում հնարավոր ագրեսորի դեմ ԻԻՀ-ի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքը նշանակում է, որ տեսականորեն այդ զենքը պետք է կատարեր ագրեսորի առաջխաղացումը կասեցնող հարձակողական սպառազինության դեր։ Անշուշտ, դժվար է տարբերակել ներխուժումը կանխող հարձակումը և պաշտպանությունը։

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

Փաստորեն, Հաշեմի Ռաֆսաեջաեիե իր ելույթում ուրվագծում էր ԻԻՀ-ում գոյություն չունեցող միջուկային զենքի այն գործառույթները, որոնցով այս զեեքե օժտված է բազմաթիվ երկրեերի, այդ թվում ԱՄՆ և Ռուսաստանի (որոնք ընդունում եե միջուկային զենքի կաեխարգելիչ օգտագործման հնարավորությունը) ազգային անվտանգության ապահովման համակարգում: Իհարկե, Հաշեմի Ռաֆսաեջաեիի խոսքերը հարկ է մեկնաբանել հաշվի առնելով եաև նրա ելույթի ժամանակային համատեքստը, այն է իրաեա-իրաքյաե պատերազմի ժամանակաշրջանը: Սակայն Հաշեմի Ռաֆսաեջաեիի հենց այս հայտարարությունը եշաեավորեց Իրանի միջուկային ծրագրի վերածնունդը:

Սակայն Իրանում միջուկային թեմատիկայի ակտիվ քեեարկումեերե սկսվեցին ընդամենը 1990-ակաե թթ., երբ Չինաստանի և Ռուսաստանի հետ ձեռք բերվեցին համապատասխան համաձայնություններ Իրանում միջուկային էներգետիկայի և միջուկային տեխնոլոգիաների գիտահետազոտական բազայի զարգացման հարցի վերաբերյալ:

Թեհրաեի համալսարանի պրոֆեսոր Ն.Խադիաեը «Նիքսոեի կենտրոնի» համապատասխան նախագծի շրջանակներում հրատարակած հոդվածում Իրանի ներկայիս ղեկավարությանը, միջուկային ծրագրի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հիման վրա, բաժանում է մի քանի խմբի.

1. Իրանում միջուկային էներգետիկայի զարգացման հակառակորդեեր.-Այս ոչ բազմանդամ խումբը հիմնականում բաղկացած է, այսպես կոչված, «բարեփոխիչեերի ճամբարի» որոշ ներկայացուցիչներից, որոնց թվում է եաև Իրանի մեջլիսի փոխխոսեակ Բ.Նաբավիե: Նրանք հավաստիացնում եե, որ Իրանի միջուկային էներգետիկայի ոլորտում կատարվող ներդրումները երբեք չեն փոխհատուցվի: Տրամաբանական է, որ այս տեսակետը պաշտպանում եե եաև Իրանի եավթար-դյուեահաեմաե նախարարության որոշ պաշտոնյաներ:

2. Իրանում միջուկային զենքի զարգացման կողմնակիցներ. - Ամեեամե-ծաթիվ խումբն է, որն անհրաժեշտ է համարում միջուկային ծրագրի զարգացումը նավթից երկրի կախվածության նվազման և տնտեսության բարձրտեխեոլոգիակաե ոլորտի զարգացման նպատակով: Այս խմբի ներկայացուցիչները կողմնակից եե, որպեսզի Իրանը հետևի միջուկային զենքի չտարածմաե պայմանագրին: Այս խմբի կողմնակիցների մոտեցումն արտահայտված է երկրի տարածքում միջուկային էներգետիկայի զարգացման հարցերի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման մեջ:

3. ԻԻՀ միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի զարգացման կողմնակիցները կոչ եե անում ստեղծել գիտատեխնիկական և արդյուեա-

89

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

բերակաե հնարավորություններ, որպեսզի հնարավոր ռազմական սպառնալիքի դեպքում Իրանն անհապաղ կարողանա միջուկային զենք ստեղծել։

4. Միջուկային զենքի չտարածման պայմանագրից Իրանի դուրս գալու և անհապաղ միջուկային զենք ստեղծելու կողմնակիցները ԶՈԶ ստեղծման մեջ են տեսնում Իրանի գոյատևման և բարգավաճման հնարավորությունը [7, p. 51-64]։

Չնայած երկրորդ խումբը մեծամասնություն է կազմում, այնուամենայնիվ, հետազոտողներին հետաքրքրում է այն հարցը, թե ով է ավելի ազդեցիկ և ով է որոշում երկրի միջուկային քաղաքականությունը։

Հարցն արդարացի է, մանավանդ, երբ հաշվի է առնվում Իրանում իշխանության տարբեր կենտրոնների առկայությունը։

Առաջին խումբն Իրանում գրեթե ոչ մի ազդեցություն չունի, բացի այդ, բարեփոխիչների մեծ մասը չի պաշտպանում ազգային միջուկային ծրագիրը կասեցնելու նրանց կոչերը։ Նույնը մասամբ վերաբերում է նաև վերջին խմբին, քանի որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալն Իրանի համար կարող է ցավալի հետևանքներ ունենալ, ինչը մասամբ կարտահայտվի միջազգային առևտրատնտեսական պատժամիջոցներով և երկրի ներկայիս գործընկերների Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացմամբ։

Սակայն, Ն.Խադիանի կարծիքով, Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից ԻԻՀ միջուկային օբյեկտներին հարվածելու դեպքում զգալիորեն կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր կոչ են անում դուրս գալ ՄԶՉՊ-ից և ստեղծել միջուկային ռումբ [7, p. 51-67]։

Հարկ է նշել, որ Իրանում միջուկային էներգետիկայի զարգացման և միջուկային զենք ունենալու կողմնակիցներն իրենց ելույթներում բարձրացնում են տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստում Իրանի անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։

Միջուկային զենք ստեղծելու շուրջ քննարկումներն Իրանում հատկապես աշխուժացան Հնդկաստանում և Պակիստանում 1998թ. գարնանը միջուկային ռումբի փորձարկումներից հետո։ Փաստորեն ավելացավ Իրանի միջուկային զենք ունեցող տարածաշրջանային հարևանների թիվը։ Իրանի ղեկավարությունն այս փորձարկումները դիտարկում է հենց Իրանի անվտանգության վրա ունենալիք ազդեցության համատեքստում [8, p.41]: Միջուկային զենք ստեղծելու հակառակորդները բերում են իրենց դիրքորոշումն արդարացնող հետևյալ փաստարկները.

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

• Քաղաքական փաստարկ, տարածաշրջանում ուժերի ստեղծված հավասարակշռության պայմաններում և Իրանի միջուկային ծրագրի զարգացման նկատմամբ միջազգային հանրության ակնդետ ուշադրության հետ կապված ԻԻՀ միջուկային զենք ստեղծելու փորձը կբարդացնի երկրի դրությունը, ինչպես նաև կարող է հրահրել Իրանի թշնամիներին ռազմական գործողություններ սկսել նրա դեմ։

• Տնտեսական փաստարկ, միջուկային զենք ստեղծելու ԻԻՀ ձգտումը պետք է ամրապնդվի երկրի համապատասխան ենթակառույցում խոշոր ներդրումներ կատարելով, ինչպես նաև անհրաժեշտ է վճարել արտասահմանյան գործընկերներին բարձրտեխնոլոգիական ոլորտներում մատուցած ծառայությունների համար։ Մյուս կողմից մի շարք զարգացող երկրների փորձը, ինչպիսին է, օրինակ, ԿԺԴՀ-ն, որտեղ, ի վնաս երկրի տնտեսության զարգացման, մեծ գումարներ տրամադրվեցին միջուկային զենքի ստեղծմանը, միանգամայն հստակ կերպով ցույց տվեց, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ նման քաղաքականությունը։ Փորձագետների գնահատմամբ, յուրաքանչյուր զարգացող երկրի համար միջուկային ռումբ ստեղծելու ծրագրի իրականացումը կարող է արգելակել տնտեսության զարգացումը 10-15 տարով [9, с. 56]:

• Տեխնոլոգիական փաստարկ. Իրանը տեխնոլոգիական առումով պարզապես ի վիճակի չէ միջուկային զենք ստեղծել, ինչը պայմանավորված է երկրում գիտատեխնիկական անհրաժեշտ հիմքի բացակայությամբ։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստող ոչ մի ներդրում չի կարող հանգեցնել երկրում անհրաժեշտ տեխնիկական հիմքի ստեղծմանը, որը թույլ կտար միջուկային զենք ստեղծել։ Սակայն, եթե նույնիսկ այդ զենքը ստեղծվի էլ, ապա միջուկային պատերազմ սկսվելու դեպքում Իրանն ավելի շատ կհայտնվի տուժողի դերում, քան նրա հնարավոր հակառակորդ Իսրայելը, որն ունի շատ հզոր և ժամանակակից միջուկային զինանոց [8, p. 41-46]:

Իրանում միջուկային զենքի ստեղծման հակառակորդներից է նաև ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ք.Խարազին։ Վերջինս, մեկնաբանելով Իրանում միջուկային զենքի ստեղծման նպատակահարմարության հարցը, հայտարարել է, թե Ամերիկայի ռազմական հզորության համատեքստում միջուկային զենքն Իրանի համար նույնիսկ կանխարգելող դեր չի կարող խաղալ, և դրա ստեղծումը «ոչ միայն չի կարող լուծել Իրանի խնդիրները, այլև կնպաստի դրանց թվի ավելացմանը» [8, p. 43]։

Խարազիի հայտարարության մեջ արտահայտված են ԻԻՀ-ում միջու-

91

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

կային զեեքի ստեղծման հակառակորդների դիրքորոշումները, որոնք ուեեե իրեեց քաղաքական և տեխնոլոգիական փաստարկները:

Հարցին այլ կերպ է մոտենում Իրաեի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավար Ի.Սաֆավիե, որե Արևմուտքում համարվում է ԻԻՀ-ում միջուկային զեեքի ստեղծման մոլի կողմնակիցներից մեկը: Բերենք մի հատված ԻՀՊԿ սպայական խորհրդի առջև երա ունեցած և բավական

о

աղմուկ հանած ելույթից. «Արդյոք մեեք կարո ղ եեք դիմակայել ամերիկյան սպառնալիքին և բռնապետական վերաբերմունքին լիցքաթափման քաղա-

о

քակաեությաե (detente) միջոցով: Կարո ղ եեք մեեք Ամերիկայից եկող սպառ-

ռ

եալիքեերը կասեցնել քաղաքակիրթ երկխոսությամբ1: Կարո ղ եեք մեեք պաշտպաեել իսլամական հանրապետությունը ստորագրելով քիմիական և միջուկային զեեքի չտարածմաե պայմանագիրը» [10]: Սաֆավիե չի պատասխանում իր իսկ բարձրացրած հարցերին, սակայն դրանց ձևակերպումն այե-պիսիե է, որ բացասական պատասխանն ակնկալվում է իեքեիե:

Նշեեք, որ Սաֆավիի ելույթը, թվագրված 1998թ. ապրիլի 27-իե, ամենայն հավանականությամբ, կապված էր Հնդկաստանում և Պակիստաեում նախաձեռնվող միջուկային փորձարկումների հետ: Դրանք խորհել էիե տալիս տալիս անմիջական հարևանների հետ զինված հակամարտության դեպքում իրաեակաե զինված ուժերի անկարողության մասին: Եթե նախկինում Իրաեը ռազմական առումով զիջում էր միջուկային Իսրայելին և ՆԱՏՕ աեդամ Թուրքիային, ապա Հնդկաստանի և Պակիստաեի կողմից միջուկային զեեքի փորձարկումներից հետո Իրաեե արդեն ըեկեում էր այնպիսի երկրեերի շրջապատման մեջ, որոնք գերազանցում էիե երաե ոչ միայն սովորական սպառազինությունների հարցում, այլև արդեն ԶՈԶ ուեեիե:

Սաֆավիի բարձրացրած հարցերին բացասաբար պատասխանող մարդկանց թիվե զգալիորեն ավելացավ Իրաքի դեմ ԱՄՆ սկսած պատերազմից հետո: Այե ցույց տվեց, որ միջազգային իրավունքն ու միջազգային կազմակերպություններն ի վիճակի չեե զսպել ԱՄՆ-իե, որի կողմից ներխուժման սպառնալիքի բոլոր հիմքերն Իրաեե ուեի: Դա կարող է սկսվել ԱՄՆ-իե ոչ հարմար վարչակարգերի նկատմամբ հակաահաբեկչական գործողություններով: Այսօր, փաստորեն, ԱՄՆ զինված ուժերի խոշոր միավորումներ եե տեղակայված Իրաեի երկու հարևան պետություններում Աֆղաեստաեում և Իրաքում (որոշ վերապահությամբ կարելի է ասել, թե դրանք վերահսկում եե այս երկրեերը): Սակայն խնդիրը ոչ թե այե է, որ այդ ուժերը գտնվում եե այնտեղ, այլ թե ինչպես եե դրանք այդ երկրեերում հայտնվել [11, p. 99]: 1

1 Ակնարկում է նախագահ, բարեփոխիչ Մ.Խաթամիի առաջադրած տեսությունը, որե Իրանում շատերը գործեակաե տեսակետից չկայացած եե համարում:

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

Վերլուծելով իրաքյաե պատերազմի ազդեցությունը միջուկային զենքի չտարածմաե գործում Վ.Ի.Սաժինը գալիս է այն եզրակացության, որ «այսպես կոչված «շեմային երկրները», այսինքն այն երկրները, որոնք գտնվում են ատոմային ռումբի ստեղծման ճանապարհին, առավել հաճախ են գալիս այն եզրահանգման, որ իրենց կօգնի միայն միջուկային զսպման դոկտրինը» [12, p. 149]:

ԱՄՆ-ը Իրաք ներխուժումն արդարացրեց նրանով, որ այդ երկիրը քիմիական զենք է արտադրում: Իրանը համոզվեց, որ քիմիական զենքի առկայությունն Իրաքում և այն կիրառելու սպառնալիքները չխանգարեցին ԱՄՆ-ին ներխուժել Իրաք [13, p. 23]: Ավելի ուշ ամերիկացիները խոստո-վանեցին, որ Իրաքում քիմիական զենք չկար: Իրանցիները կրկին պետք է համապատասխան եզրակացություններ կատարեին, որովհետև Իրաքում ԶՈԶ արտադրելու և ունենալու մեղադրանքները ԱՄՆ-ի համար ընդամենը այդ երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելու առիթ էին: Բնականաբար, երկու հարց է առաջանում.

ռ

• Արդյոք ԱՄՆ-ը Իրաքի դեմ պատերազմ կսկսե ր, եթե Ս.Հուսեյնի վարչակարգը քիմիական կամ միջուկային զենք ունենար:

• Իրանի դեմ ԱՄՆ ծավալած տեղեկատվական քարոզարշավը շատ բանով հիշեցնում է Իրաքի դեմ կազմակերպվածը: Դա կարող է հուշել Իրանում միջուկային զենքի արտադրման անվան տակ ԻԻՀ ԱՄՆ-ին «խորթ» վարչակարգը տապալելու ԱՄՆ մտադրության մասին: Ուրեմն,

ռ

ավելի ճիշտ չէ ր լինի իսկապես միջուկային զենք ստեղծել, որը կարող էր ԱՄՆ հարձակումից երկիրը պաշտպանելու երաշխիք հանդիսանալ:

Իրանի ստրատեգներն այս հարցերն անպայման պետք է բարձրացնեին: Նույնիսկ ամերիկյան առաջատար փորձագետներն են նշում, որ «Թեհրանը փորձում է միջուկային զենք ձեռք բերել ամենից առաջ նրա համար, որ կանխի ԱՄՆ հարձակումը» [14, с. 132]: Այս կարծիքին է, մասնավորապես, 1995-1996թթ. և 1999-2001 թթ. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Պարսից ծոցի գործերի վարչության նախկին ղեկավար Կ.Պոլակը:

Ամերիկյան ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքական ռազմավարությունը ցույց է տալիս, որ Իրանի դեմ ձեռնարկված գործողություններն, ամենայն հավանականությամբ, հետագայում միակը չեն մնա իրենց տեսակի մեջ: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս պատերազմն ապագայում նմանատիպ գործողությունների նախադեպն է: Համենայնդեպս, նման հետևության կարելի է հանգել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների (այդ թվում և նախագահի) ելույթներից, ինչպես նաև ամերիկյան վարչակազմի ներկայիս ռազմավարությունից): ԱՄՆ հանրապետական վարչակազմի արտաքին քա-

93

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

ղաքակաե ծրագրերի զգալի մասն իրականացվեց դեռևս 1990-ակաե թթ. «Նոր ամերիկյան հարյուրամյակ» նախագծի շրջանակներում, որն ստեղծվել է ներկայիս վարչակազմի այնպիսի ակնառու գործիչների ակտիվ մասնակցությամբ, ինչպիսիք են Դ.Ռամսֆելդը, Դ.Չեյնին և Փ.Վուլֆովիցը: Իրատեսական չի թվում ակնկալել, թե արտաքին քաղաքականության մեջ ուժային մեթոդների նկատմամբ հակվածությունը կթուլանա չորս տարի անց նոր դեմոկրատ նախագահի հնարավոր ընտրության դեպքում: Համենայնդեպս, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը շարունակում է վարել կոշտ, բռնության կիրառմանը միտված արտաքին քաղաքականություն: Մեր կարծիքով, գոյություն ունեն երեք հիմնական պատճառներ.

1. Մերձավոր Արևելքում Ամերիկայի ռազմավարությունը ձևավորվում է Իսրայելի շահերի պարտադիր հաշվառմամբ: Եվ եթե նախկինում դա ավելի շատ բնորոշ էր ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների հետ ավանդաբար սերտ հարաբերություններ ունեցող ժողովրդավարական կուսակցությանը, ապա այսօր դա հատուկ է նաև հանրապետականներին, որոնց նկատմամբ վերջին ժամանակներս առավել չափով կողմնորոշվում է ԱՄՆ հրեական ազդեցիկ համայնքը [15, с. 108]:

2. Ա.Ա.Կոկոշինը նշում է, որ «Նոր ամերիկյան հարյուրամյակ» նախագծում կենտրոնական տեղ է զբաղեցնում Չինաստանի երկրորդ գերտերություն դառնալու խնդիրը և այն, թե ինչ միջոցներով է Միացյալ Նահանգները խոչընդոտելու դրան» [15, с. 109]: Մերձավոր Արևելքը նման «խոչընդոտի» օպտիմալ գործիք է հանդիսանում: Դեռ 1990-ական թթ. ակնհայտ էր Մերձավոր Արևելքի «հնազանդեցնող» դերը Չինաստանի համար: Չինաստանի նավթի պահանջարկի մոտ 40%-ն այսօր ապահովվում է Մերձավոր Արևելքից (առաջին հերթին Իրանից, Օմա-նից և Եմենից) այն ներմուծելով: ՉԺՀ արագ զարգացող տնտեսությունն էներգակիրների մեծ պակաս ունի: Վերջինս 2003թ. ռեկորդային քանակությամբ հում նավթ է ներմուծել ավելի բան 91 մլն տ, ինչը 31%-ով գերազանցում է 2002թ. ցուցանիշը: «International Energy Ծսէ1օօհ>-ի տվյալներով Մերձավոր Արևելքի նավթի նկատմամբ Չինաստանի պահանջարկը 2020թ. կարող է հասնել մինչև 91%-ի [16], ինչը նշանակում է, որ Չինաստանի գրեթե ամբողջ տնտեսությունը կախված է մերձա-վորարևելյան էներգակիրներից, հետևաբար նաև էներգակիրները վերահսկող տերությունից կամ տերություններից: Չինաստանն, իհարկե, ջանում է դիվերսիֆիկացնել ածխաջրածնի մատակարարման աղբյուրները, առաջին հերթին ղազախստանյան և ռուսաստանյան աղբյուրների հաշվին: Սակայն դժվար թե Չինաստանին հաջողվի հասնել լիակատար անկախության մերձավորարևելյան նավթից: Վերն ասվածից ել-

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

եելով առաջիկայում ԱՄՆ-ը բոլոր հնարավոր միջոցներով ամրապե-դելու է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում շարունակելով իր քաղաքական գիծն առաջ տանելու տեսակետից անհարմար երկրների, այդ թվում և Իրանի «հնազանդեցման» գործելաոճը:

3. Եվ, վերջապես, սեփական էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը ԱՄՆ-ին մղում է «ակտիվ մասնակցություն» ունենալ մերձավորարևելյան գործերին1:

Չի կարելի ենթադրել, թե Իրանի ղեկավարությունը չի գիտակցում, որ երկրին մարտահրավեր է նետված, որին Իսլամական հանրապետությունը պետք է պատասխան տա: Իսլամական հեղափոխության հիմնադիր, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խոմենեին ԻԻՀ այն ժամանակվա նախագահ Ալի Խամենեիին և ԻՀՊԿ բարձրաստիճան սպաներին 1987թ. գրած իր նամակներում նշում էր նույնիսկ մզկիթների ոչնչացման հնարավորության մասին, եթե այդ կպահանջեն երկրի ազգային շահերը [17, p. 136]: Հենց ազգային շահերի պաշտպանության խնդիրը և ազգային անվտանգության ապահովումն են Իրանի ղեկավարության համար շարժառիթ ծառայում երկրի գոյատևման ռազմավարության գործընթացում միջուկային զենքի տեղը որոշելու հարցում: Այս շարժառիթը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին 1,5 տասնամյակի ընթացքում ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը:

Այլ հարց է, թե ազդեցիկ կլինի, արդյոք, Իրանի վրա ճնշումը ԵՄ-ի, Ռուսաստանի կամ, ասենք, ԱՄՆ-ի կողմից: Սակայն այդ ճնշումն Իրանում միջուկային ռումբի ստեղծման շարժառիթը չի վերացնի, հատկապես, եթե այն ընտրովի բնույթ ունի: Բուշ-կրտսերի վարչակազմի արմատական տրամադրություններ ունեցող անդամների (Ռոբերտ Ջոզեֆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ աշխատակից, ԶՈԶ տարածման դեմ պայքարի գծով պատասխանատու, Դուգլաս Ֆեյթ պաշտպանության փոխնախարար, Ջոն Բոլտոն Փաուելի աշխատակազմի պետքարտուղարի տեղակալ) կարծիքով, խնդիրը ոչ թե ինքը միջուկային զենքն է, այլ այն «վատ տղաները», որոնց ձեռքին է այն [18, c. 66-67]: Հենց այս նկատառումներով էլ ոչ մի ճնշում չի գործադրվում Իսրայելի, որը, հնարավոր է, ունի մի քանի հարյուր միջուկային մարտագլխիկ, և Պակիստանի վրա: Ինչպես արդարա-ցիորեն նշում է Իսրայելի և Մերձավոր Արևելքի հետազոտման ինստիտու- 1

1 1990-ական թթ. Կասպիցի «երկրորդ Պարսից ծոցի» նավթի պաշարների շուրջ ստեղծված էյֆորիայի փոխարեն այսօր ամերիկյան ստրատեգները, քաղաքական գործիչներն ու նավթարդյունաբերողները ավելի իրատեսական մոտեցում ունեն Կասպիցին և ԱՄՆ էներգետիկ անվտանգության ապահովման գործում նրա ապագա դերին: Մերձավորարևելյան նավթը դեռ երկար ժամանակ գլխավոր դեր կկատարի համաշխարհային տնտեսական հավասարակշռության պահպանման հարցում:

95

Ս. Սարուխաեյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

տի տնօրեն Ե.4.Սատաեովսկիե, «Իսլամական ռումբը վերածվել է իր տեսակի մեջ «սուրբ Գրաալի», որն ինքնակամ տեղաշարժվում է Մերձավոր Արևելքով Վաշինգտոնի շահերի վեկտորին համապատասխան հետագծով Սիրիա, Իրան... Ընդ որում, Ամերիկայի կողմից համարյա թե ամենափոքր ուշադրությունն է դարձվում միակ իսլամական պետությանը Պա-կիստանին, որը ոչ միայն միջուկային զենք ունի, այլև կարող է հայտնվել մահմեդական ծայրահեղականների ձեռքում [19, c. 89]։ ԱՄՆ այսպիսի քաղաքականությունը ներկայում գործող միջուկային զենքի չտարածման ռեժիմն այնքան էլ արդյունավետ չի դարձնում։

ԱՄՆ ռազմական ներխուժումը Իրաք համընկավ Իրան-ԱԷՄԳ (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հարաբերությունների որոշակի լարվածության հետ, ինչն էլ ավելի խորացրեց Իրանում ազգային միջուկային ծրագրի զարգացման շուրջ ընթացող քննարկումների գաղտնիությունը։ Սակայն կարելի է ասել, որ իրաքյան գործողություններից հետո ԻԻՀ-ում միջուկային զենքի ստեղծման հնարավորության նկատմամբ իրանցիների վերաբերմունքն ավելի բարյացակամ է դարձել։

Իրանցի գիտնական Ա.Թարզին, որն աշխատում է ԱՄՆ-ում, կարծում է, որ Իրանն այսօր բավականաչափ պատճառներ ունի միջուկային զենք ստեղծելու համար [12, c. 150]։ Նման կարծիք է արտահայտել նաև Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Ա.Աստարխանին «Միջուկային տեխնոլոգիաներ և կայուն զարգացում» կոնֆերանսում (որը 2005թ. մարտի 5-6-ին կազմակերպել էին Իրանում ընդունվող որոշումների նպատակահարմարությունը որոշող կենտրոնը և ԱԳՆ-ն) ունեցած ելույթում։ Աստարխանին կոչ էր անում Իրանին դուրս գալ ՄԶՉՊ-ից, քանի որ այդ պայմանագիրը զրկում է Իրանին պաշտպանվելու իրավունքից, իսկ ինքը ոչ մեկին չի պաշտպանում։

Վերոնշյալ կոնֆերանսի առնչությամբ հետաքրքիր է նշել նաև մի հարց, որը բարձրացվեց Ա.Ա.Հաշեմի Ռաֆսանջանիի կողմից։ Դիմելով կոնֆերանսի մասնակիցներին Հաշեմի Ռաֆսանջանին հայտարարեց, թե Արևմուտքը ուշադրություն չի դարձնում այն բանին, որ Իսրայելը միջուկային զենք ունի։ Իսրայելն ինքը, ինչպես ընդունված է կարծել, կանգնել է անվտանգությանն սպառնացող վտանգի առջև, ուստի և, արևմտյան քաղաքագետների կարծիքով, Իսրայելին անհրաժեշտ է ունենալ միջուկային զենք։

о

Այնուհետև Հաշեմի Ռաֆսանջանին տալիս է հռետորական հարց. «Իսկ ի նչ անեն մյուս երկրները, որոնք նույնպես անվտանգության սպառնալիքներ ունեն»։ Շատերին ակնհայտ դարձավ, որ Հաշեմի Ռաֆսանջանին ակնարկում է Իրանում միջուկային զենքի ստեղծման անհրաժեշտության մասին։ Իրանում այս հարցի շուրջ առաջացած ներքին կոնսենսուսի պայմաններում ԻԻՀ-ում միջուկային զենքի ստեղծման միակ խոչընդոտ է հանդիսա-

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

եում անհրաժեշտ նյութատեխնիկական և արդյունաբերական բազայի բացակայությունը, ինչպես նաև միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ԱԷՄԳ ճնշումը։

Այսուհանդերձ, հոդվածն ամբողջական չէր լինի, եթե մենք, նկարագրելով միջուկային զենքի ստեղծման հարցի նկատմամբ Իրանի ղեկավարության հիմնավորված մոտեցումը, չփորձեինք տալ մեկ այլ հարցի պատասխանը, որն արդեն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերին. ինչպե ս կաեխել միջուկային զենքի ստեղծումը ԻԻՀ-ում:

ռ

Ավելի ճիշտ կլիներ հարցնել. ինչպե ս վերացնել միջուկային զենքի ստեղծման շարժառիթը։ Ինչպես հայտնի է, Իրանի միջուկային ծրագրի ակունքների մոտ կանգնած է ԱՄՆ-ը, որը շահական Իրանին օգնում էր նրա խաղաղ միջուկային ծրագրի զարգացման գործում։ Մեր խորին հա-մոզմամբ, ժամանակակից Իրանի ռազմական միջուկային ծրագրի հիմքում նույնպես ընկած է ամերիկյան գործոնը, բայց արդեն անուղղակիորեն, մասամբ ԱՄՆ քաղաքականությունը հետհեղափոխական Իրանի նկատմամբ, որի վերջին դրսևորումներից է Իրանին «չարիքի համաշխարհային առանց-

ռ ռ

քի» մեջ ներգրավելը։ «Կլինի , թե ոչ Իրանում միջուկային ռումբ» հարցի լուծումը հիմնականում պետք է փնտրել հենց իրանա-ամերիկյան հարաբերությունների հարթությունում։

Հնարավոր է միջուկային զենք ունենալու Իրանի ցանկությունը վերանա, եթե Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում ստեղծվի միջուկային զենքից զերծ գոտի, որի համար կպահանջվի վերացնել Իսրայելի, Հնդկաստանի և Պակիստանի միջուկային պոտենցիալը։ Սակայն եթե սա հնարավոր էլ է, ապա միայն արաբա-իսրայելական և հնդկա-պակիստա-նյան հարաբերությունների կարգավորումից հետո, ինչն առաջիկայում քիչ հավանական է թվում։

Վերոնշյալը նկատի ունենալով մեր կարծիքով, այսօր «իրանական հարցի» լուծման մի քանի սցենարներ կան, որոնք են.

Սցենար 1

Ամենաարդյունավետ տարբերակը Մերձավոր Արևելքում տարածա-շրջանային անվտանգության արդյունավետ համակարգի ստեղծումն է դրանում տարածաշրջանի բոլոր պետությունների, ԱՄՆ, Ռուսաստանի ու Եվրամիության պարտադիր մասնակցությամբ։ Լավ կլինի, որ այս ամենն ուղեկցվի իրանա-ամերիկյան միջպետական հարաբերությունների անգամ աննշան, դեկլարատիվ բարելավմամբ, որի արդյունք կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրանին ձևականորեն տրվող անվտանգության երաշ-

97

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

խիքեերը: Այս պարագայում կվերանա ԻԻՀ կողմից միջուկային զենքի ստեղծման օբյեկտիվ պատճառների մեծ մասը։ Այս սցենարը փոքր-ինչ ուտոպիական է, քանի որ դրա իրականացումը պահանջում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրության սկզբունքային փոփոխություն, ինչը տվյալ պահին անհնար է թվում։

Սցենար 2

ԱՄՆ-ի և ԻԻՀ-ի միջև երկխոսության չկայացման պարագայում հարցի լավագույն լուծման տարբերակ կարող է համարվել Իրանի վրա միջազգային ճնշման շարունակումը նրանից պահանջելով դադարեցնել միջուկային ոլորտում ռազմական նպատակներով իրականացվող հետազոտությունները։ Այս սցենարը հնարավոր է ԱՄՆ մասնակցությամբ կամ առանց նրա, ենթադրվում է ԵՄ-Ռուսաստան ձևաչափում։ Արդյունքում Իրանը կհրաժարվի ռազմական միջուկային ծրագրից (որի առկայությունն, ի դեպ, նա չի էլ ընդունում), կկասեցնի աշխատանքները մի քանի բարձրտեխնոլոգիա-կան ոլորտներում, սակայն միջուկային զենքի ստեղծման դրդապատճառները, իրանա-ամերիկյան հարաբերությունների չկարգավորման համատեքստում, չեն վերանա, և երկիրն իրեն հարմար ժամանակ կրկին կվերադառնա միջուկային զենքի ստեղծման դադարեցված աշխատանքներին։

Սցենար 3

Եվ, վերջապես, մնում է հարցի ռազմական լուծման սցենարը, ենթադրվում է ԱՄՆ-ի և/կամ Իսրայելի կողմից Իրանի միջուկային ենթակառուց-վածքի օբյեկտներին հարվածելու միջոցով, կամ էլ, ինչպես Իրաքում, ցամաքային լայնածավալ գործողություն սկսելով։ Միջուկային օբյեկտներին «թիրախային» հարվածներ հասցնելու տարբերակը հնարավոր, սակայն քիչ արդյունավետ է։ Ավելին, այն կհանգեցնի տարածաշրջանի իրավիճակի էլ ավելի բարդացմանը Իրանի կողմից Իսրայելին և/կամ տարածաշրջանում (Իրաքում) գտնվող ամերիկյան ուժերին պատասխան հարված հասցնելով, «Հզբոլահի» նման կազմակերպությունների (որոնք սերտ կապ ունեն Իրանի հետ) ակտիվացմանը։

Ինչպես ենթադրվում է, միջուկային գործունեության դադարեցման հարցում Իրանի զիջումները միակողմանի չեն լինի։ Հնարավոր է ԵՄ-ը և նույնիսկ ԱՄՆ-ը կաջակցեն Իրանին ինտեգրվել միջազգային տնտեսությունում (անդամակցությունը ԱՀԿ-ին և այլն), ինչը դրական հետևանքներ կունենա Իրանի տարածաշրջանային հարևանների, այդ թվում և Հայաստանի համար։

Պակաս հավանական է ցամաքային գործողությունների սկսման տար-

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

բերակը, չնայած, հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս վարչակազմի երբեմն չար-դարացվող բարձր ռիսկի հակվածությունը, այն լիովին բացառելը ճիշտ չէ։ Այս սցենարի իրականացումը կլուծի մի խնդիր, բայց կառաջացնի մի քանի նորերը, որոնց արդյունքը կհանդիսանա ապակայունացումը, այսպես կոչված, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Հարկ է առանձնապես նշել, որ այս սցենարի իրականացումը Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների համար բացասական հետևանքներ կունենա։ Պատերազմի դեպքում հայ-իրանական սահմանը, որը Հայաստանի համար թե քաղաքական, թե տնտեսական նշանակություն ունի, կմատնվի անգործության։ Ավելին, Իրանում հնարավոր ներքաղաքական և էթնիկական գործընթացների համատեքստում, այդ սահմանը կարող է վերածվել Հայաստանի ազգային անվտանգությանն սպառնացող իրական աղբյուրի։ Պատերազմն Իրանում, հնարավոր է, նույնպես կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ անցանկալի գործընթացների կատալիզատոր։

Երեք սցենարներում էլ կարևորագույն տեղ է գրավում ԱՄՆ-ը, որից էլ մեծ չափով կախված է Իրանի միջուկային ծրագրի և միջուկային զենքի չտարածման գործող համակարգի ապագան։ Իրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ երկիր է, և նրա կողմից միջուկային զենքի ստեղծումը մեծ հարված կհասցնի ՄԶՉՊ-ին ցույց տալով ԱԷՄԳ տեսչությունների անզորությունը և բացասաբար անդրադառնալով այդ կազմակերպության հետագա գործունեության վրա։ Հարկ է նշել նաև, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը երկրի տարածաշրջանային շատ հարևանների կհանգեցնի այն մտքին, որ իրենց ևս անհրաժեշտ է ունենալ միջուկային ռումբ [20, p. 169]։ Առաջին հերթին դա վերաբերում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային։ Մինչդեռ Մերձավոր Արևելքով մեկ միջուկային զենքի տարածումը մեծ վտանգ է պարունակում Հայաստանի և Հարավային Կովկասի համար։

«Իրանի հարցը» մեկ անգամ ևս ապացուցում է ԱՄՆ, ԵՄ և Ռուսաստանի տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների նկատմամբ համատեղ մոտեցումների մշակման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցույց է տալիս Իրանի նկատմամբ ամերիկյան «մտրակ առանց բլիթի» քաղաքականության անհեռանկարայնությունը [21, c. 171]: Լուծումը հնարավոր է, բայց այն համատեղ ջանքեր է պահանջում։

Մարտ, 2005թ.

99

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Vaezi M, Saghafi-Ameri N, Tactical Nuclear Weapons Regional Perception in the Middle East, South Asia, North East Asia // The Iranian Journal of International Affairs. IPIS. Fall 2000, Vol. XII, №3.

2. Известия, 2 февраля, 2004.

3. The Future Security Environment in the Middle East. Conflict, Stability, and Political Change. / Ed. by Bensahel N., Byman D. RAND Corporation, Santa Monica, CA. 2004.

4. B.Daniel, Sh.Chubin, A.Ehteshmi, J. Greene, Iran’s Security Policy in the PostRevolutionary Era. National Defense Research Institute, RAND.

5. Eisenstadt M, Living with a nuclear Iran? // Survival, vol. 41, #3, Autumn 1999.

6. Cordesman A, Iran’s Military Forces in Transition: Conventional Threats and Weapons of Mass Destruction. Westport, CT: Praeger. 1999.

7. Iran’s Bomb. American and Iranian Perspectives. Ed. By G.Kemp. NC, Washington, March 2004.

8. Iran’s Nuclear Options: Issues and Analyzes, ed. by Kemp G. NC, Washington. January 2001.

9. БалуджиГ.А, О ядерном выборе Ирана. Ядерный контроль, №4 (70), том 9, 2003.

10. Jame’eh, April 27, 1998.

11. Taizi A, The Role of WMD in Iranian Security Calculations: Dangers to Europe. Middle East Review of International Relations, Vol.8, #3, September 2004.

12. Сажин В.И., 2004. Война против Ирака и проблема нераспространения ядерного оружия. Армия, ВТС, ОМП на Ближнем Востоке. - ИИИБВ, М., 2004.

13. Takeyh R, Iran’s Nuclear Calculations. // World Policy Journal , Volume 20, #2, Summer 2003.

14. Поллак К., Как сделать Персидский залив безопасным? // Россия в глобальной политике, том 1, №4, октябрь-декабрь, 2003.

15. Кокошин АА, Ядерные конфликты в XXI веке - ИПМБ РАН, ЦПНБР МГУ, М., 2003.

16. International Energy Outlook 1998.

17. Eisenstadt M, Living with a Nuclear Iran? // Survival, vol. 41, №3, 1999.

18. ПерковичДж., Ядерная революция Буша. 2000.// Россия в глобальной политике, том 1, №2.

19. СатановскийЕ.В., Мир после иракской войны. // Ядерный контроль, №3 (69), том 9, с.89, 2003.

20. Perkovich G, Mathews J., Cirincione J. Gottemoeller R, Wolfsthal J, Universal Compliance. A Strategy for Nuclear Security. CEIP, Washington, DC. March 2005.

21. Иранский тест для великих держав.// Россия в глобальной политике, том 2, №1, 2004.

100

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

ИРАН: ОТНОШЕНИЕ К ЯДЕРНОЙ ПРОГРАММЕ Севак Саруханян

Резюме

Иранская ядерная программа на сегодняшний день является одной из важнейших и обсуждаемых тем международного значения. Однако эта проблема имеет особое значение и во внутрииранском контексте, так как она долгие годы обсуждалась также представителями общественной и политической элиты ИРИ. Думается, что анализ именно внутренних подходов позволяет определить ядерные претензии Ирана и их характер.

В статье анализируется процесс и характер внутрииранских дискуссий по ядерной программе. Особое внимание уделяется тем заявлениям и лицам, которые призывают к созданию ядерного оружия. В результате анализа выяснилось, что большинство сторонников создания иранского ядерного оружия увязывают его необходимость с угрозами, существующими в сфере обеспечения безопасности ИРИ. Знаменательно, что для иранцев доводы о необходимости создания ядерного оружия стали убедительнее после того, как США напали на Ирак без санкции СБ ООН.

В заключительной части статьи предлагаются три сценария возможного развития событий вокруг ядерной программы Ирана. В результате их обсуждения выясняется, что Армения и другие страны региона должны быть заинтересованы в исключительно мирном урегулировании проблемы.

101

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.