Научная статья на тему 'Իրանական գազ. Եվրոպացի «Միջուկային» Եվ «Հեղափոխական» կամուրջները'

Իրանական գազ. Եվրոպացի «Միջուկային» Եվ «Հեղափոխական» կամուրջները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
108
20
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սևակ Սարուխաեյաե

Իրաեի և, այսպես կոչված, «եվրաեռյակի»' Ֆրանսիա, Մեծ Բրիտաեիա, Գերմանիա, միջև միջուկային հիմեախեդիրեերի շուրջ բանակցությունների սկիզբը Իրաեի միջուկային ծրագրի խեդրի լուծման եոր հնարավորություն է բացում: Միջուկային հիմեախեդիրեերի շուրջ Եվրախորհրդի և Իրաեի միջև փոխզիջումը, ըստ «եվրաեռյակի» ներկայացրած առաջարկությունների, կարող է դառնալ Իրաեի և եվրոպական երկրեերի առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման հիմք, իեչը ենթադրում է եաև, որ Իրաեը կվերածվի «Եվրոպայի եավթի և գազի հիմնական մատակարարի»: Հոդվածում դիտարկվում են ԵՄ-ի և Իրաեի միջև գազի մատակարարման հարցի շուրջ համագործակցության հեռանկարները, ինչպես եաև գազի տարանցման հիմեախեդիրեերը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

«

Обнаружение инспекторами МАГАТЭ засекреченной части иранской ядерной программы в 2003г. положило начало переговорам между ЕС и Ираном по ядерной проблематике, которые призваны убедить Иран отказаться от ведения разработок, могущих иметь военный характер. Предполагается, что достижение компромисса между ИРИ и ЕС по ядерной проблематике станет основой налаживания торгово-экономического и политического сотрудничества между двумя сторонами. Статья посвящена перспективам такого сотрудничества, в частности, в газовой сфере. Особое внимание уделено политическим проблемам экспорта иранского газа в Европу, а также исследованию перспектив реализации двух проектов транзита иранского газа — через Турцию и территорию СНГ. Одним из ключевых выводов работы является то, что сегодня для Армении, Грузии и Украины созданы исключительные возможности для организации газового транзита из ИРИ в ЕС.

Текст научной работы на тему «Իրանական գազ. Եվրոպացի «Միջուկային» Եվ «Հեղափոխական» կամուրջները»

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶ. ԵՎՐՈՊԱՑԻ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ» ԵՎ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Սևակ Սարուխաեյաե

Իրաեի և, այսպես կոչված, «եվրաեռյակի»' Ֆրանսիա, Մեծ Բրիտաեիա, Գերմանիա, միջև միջուկային հիմեախեդիրեերի շուրջ բանակցությունների սկիզբը Իրաեի միջուկային ծրագրի խեդրի լուծման եոր հնարավորություն է բացում: Միջուկային հիմեախեդիրեերի շուրջ Եվրախորհրդի և Իրաեի միջև փոխզիջումը, ըստ «եվրաեռյակի» ներկայացրած առաջարկությունների, կարող է դառնալ Իրաեի և եվրոպական երկրեերի առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման հիմք, իեչը ենթադրում է եաև, որ Իրաեը կվերածվի «Եվրոպայի եավթի և գազի հիմնական մատակարարի»: Հոդվածում դիտարկվում են ԵՄ-ի և Իրաեի միջև գազի մատակարարման հարցի շուրջ համագործակցության հեռանկարները, ինչպես եաև գազի տարանցման հիմեախեդիրեերը:

Ներածություն

2003թ. ԱԷՄԳ տեսուչները հայտեաբերեցիե Իրաեի միջուկային ծրագրի' ԱԷՄԳ-ից թաքցված մի մասը, որ ներառում էր ուրանի հարստացման տեխնոլոգիաները և արտադրությունը: Սա խիստ անսպասելի էր աշխարհի մեծ թվով երկրեերի համար, որոնք չէին կիսում Իրաեի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջուկային ծրագրի ռազմական բնույթի հետ կապված ԱՄՆ կասկածները: ԱԷՄԳ ներկայացուցիչների' Իրանում անցկացրած ստուգումների արդյունքում պարզվեց, որ ԻԻՀ-ե բավականաչափ մոտեցել է տեխնոլոգիական այն գծին, որից այն կողմ արդեն ուրվագծվում է երկրորդ «իսլամական ռումբի» հեռանկարը: Վերջինս, ինչպես իրավացիորեն նշում է Իսրայելի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Ե.Վ.Սատաեովսկիե, վերածվել է յուրատեսակ «սուրբ Գրաալի», որն անկաշկանդ երթևեկում է Մերձավոր Արևելքում' Վաշիեգ-տոեի շահերի ուժագծին հետևելով. Սիրիա, Իրան... [4, c. 89]: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը ոչ մի ճնշում չի գործադրում իր դաշնակցի' միջուկային Պակիստաեի վրա, որի նախկին վարչապետ Զ.Ա. Բհուտոե էլ «իսլամական ռումբ» եզրի հեղինակն է: 2005թ. հուլիսին Լոնդոնում կատարված ահաբեկչությունները, որոնց մասնակցել են եաև պակիստաեցիեեր, ակնհայտորեն ցույց են տալիս, թե որքան վտանգավոր է «իսլամական ռումբի» հետ երկակի խաղը. չի կարելի բացառել, որ պակիստաեյաե միջուկային զենքը չի հայտնվի ահաբեկիչների ձեռքում: Եվ Պակիստաեի ներքաղաքական դրու-

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

թյուեե էլ այեպիսիե է, որ հերթական հեղաշրջումից հետո իշխանության կարող եե գալ արմատական իսլամականները, որոնք մեծ քանակությամբ «թողարկվում» եե ԱՄՆ հարավասիակաե դաշնակցի' Պակիստաեի մեդրե-սեեերի ու համալսարանների կողմից:

1. Եվրամիությունը և Իրանի միջուկային ծրագիրը

ԱԷՄԳ տեսուչների' իրանական բացահայտումներից հետո պարզ դարձավ, որ անհրաժեշտ է միատեղել աշխարհի առաջատար երկրեերի ջաեքերը և թույլ չտալ, որպեսզի Իրանը վերածվի միջուկային տերության:

ԻԻՀ միջուկային տերության վերածումը կփոխի ոչ միայն, այսպես կոչված, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ողջ աշխարհաքաղաքա-կաե դասավորությունը, այլև կխթաեի տարածաշրջաեայիե տիրապետության համար Իրանի հետ մրցակցող Թուրքիայի և Սաուդյաե Արաբիայի համապատասխան ծրագրերի ծավալումը: Քանի որ ոչ ԱՄՆ-ը (որի հետ Իրանը հրաժարվում է ուղղակի բանակցություններ վարել), ո չ Ռուսաստանը (որը մեղադրվում է միջուկային զենքի չտարածմաե պայմանագրի հանդեպ Իրանի պարտավորություեեերի պահպանման հարցին անբարեխիղճ վերաբերմունքի մեջ) հարմար բաեակցողեեր չէին, միջնորդի գործառույթները դրվեցին ԵՄ-ի վրա: Իրանի հիմեախեդրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը պարտավորվեց ներկայացնել, այսպես կոչված, «եվրաեռյակը», որի կազմում ընդգրկված եե Մեծ Բրիտաեիաե, Գերմանիան և Ֆրանսիան: «Եվրա-եռյակի» միջոցով Եվրոպան Իրանի հետ բաեակցություեեերե սկսեց ոչ միայն միջուկային հիմեախեդրի, այլ եաև մեծ թվով հարցերի շուրջ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել' հիմեախեդիրեերի, որոնք հուզում եե համաշխարհային հանրությանը (առաջին հերթին' միջուկային զենքի չտարածմաե հիմեախեդիրեերը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանումը, ԶԼՄ ազատությունը և այլն) և հարցերի, որոնք կարևոր ռազմավարական նշանակություն ունեն հենց Եվրոպայի, ինչպես եաև ԻԻՀ-ի համար (ԵՄ և Իրանի առևտրատնտեսական համագործակցության հաստատումը' իբրև փոխհատուցման մեխանիզմ այն բանի, որ Իրանը հրաժարվի միջուկային զենքի մշակումներից):

Բաեակցայիե գործընթացին ԵՄ ինտենսիվ ներգրավումը շատերի մոտ ստեղծել է այնպիսի տպավորություն, թե ԵՄ-ը, անկասկած, մտահոգ է

ռ

Իրանի' միջուկային տերության վերածվելու հեռանկարով: Արդյո ք այդպես է: Ստեղծված իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե իրանական ռումբը նույնիսկ հուզում էլ է Եվրոպային, ապա ոչ այնքան ուժեղ, որքան ներկայացնում եե եվրոպական առաջնորդները:

Չնայած ամերիկյան քաղաքական գործիչների և միջազգային ու տա-

41

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

րածաշրջանային անվտանգության հարցերով մասնագետների հավաստիացումներին, Իրանն, այնուամենայնիվ, այն երկիրը չէ, որ պատրաստ է դիմել միջուկային սպառնալիքի, առավել ևս' միջուկային զենքի կիրառման: Ամերիկյան քաղաքականության շնորհիվ փակուղի քշված երկիրը, որը գտնվում է ամերիկյան ներխուժման սպառնալիքի առջև, եթե ձգտում էլ է ստեղծել միջուկային զենք, ապա դա անում է, առաջին հերթին, ԱՄՆ կամ տարածաշրջանային որևէ հարևանի, ասենք' միջուկային Պակիստանի և Իսրայելի հնարավոր հարձակումը կանխելու համար: Ստեղծված աշխար-հաքաղաքական պայմաններում, ինչպես արդարացիորեն նշում է Ելի համալսարանի պրոֆեսոր Ի.Վալերստայնը, «միայն խելագարը Իրանի առաջնորդի փոխարեն չէր զբաղվի միջուկային զենքի ստեղծմամբ» [3, c. 89]:

«Եվրաեռյակի» երկրները, առաջին հերթին' Գերմանիան և Ֆրանսիան, անկասկած, գիտակցում են, որ ԻԻՀ-ին անհրաժեշտ է ստեղծել միջուկային զսպիչ զենք, քանի որ այդ երկրին սպառնացող ամերիկյան ներխուժման վտանգը վերջին ժամանակներս բավական իրական ուրվագծեր է ձեռք բերում: Նման ներխուժման իրականացման պարագայում ԱՄՆ-ը վերահսկողություն կսահմանի մերձավորարևելյան նավթի և գազի պաշար-ների մեծ մասի, ինչպես նաև ոչ միայն իր ռեսուրսներով, այլև աշխարհագրական դիրքով շատ տարածաշրջանների (Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, Կասպյան ավազան, Հարավային Ասիա և ամբողջ Պարսից ծոց) համար կարևորագույն նշանակություն ունեցող տարածքի վրա: Միևնույն ժամանակ, և Գերմանիան, և Ֆրանսիան շատ լավ հասկանում են, որ ԱՄՆ-ը առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի թույլ չտա Իրանին' իրականացնել իր միջուկային նկրտումները:

Եթե Իրանը չհրաժարվի դրանցից, ԱՄՆ-ը կարող է դիմել ռիսկային ռազմական գործողությունների ԻԻՀ դեմ, որոնց այսօր պատրաստ չէ' իրա-քյան հարցի համատեքստում: Իրանի համար առավել լավատեսական սցենարով' երկիրը կենթարկվի միջազգային պատժամիջոցների և «կվտարվի» համաշխարհային քաղաքականությունից: ԵՄ-ը շահագրգռված չէ ոչ ԻԻՀ-ի դեմ ռազմական գործողություններով, ոչ էլ երկրի հետագա շրջափակ-մամբ: Իրանը տարածաշրջանային կարևոր տերություն է' կայսերական քաղաքական մշակույթով ու համապատասխան հավակնություններով: Այս պետությունն, իհարկե' որոշակի շրջանակների մեջ դրվելուց հետո, ձեռնտու է Եվրոպային, քանի որ այն զսպում է ԱՄՆ-ին' տարածաշրջանում լիակատար գերիշխանության հասնելու հարցում, պաշտպանում է ԵՄ-ին անդամակցել ձգտող Հարավային Կովկասի թիկունքը ամերիկյան կամ իսլամական ներխուժումից և, որքան էլ տարօրինակ է, պատնեշում է ամբողջ տարածաշրջանը իսլամական զավթողականությունից: Սակայն Իրանի

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

նկատմամբ Եվրոպայի հետաքրքրությունը միայն քաղաքական նկատառումներով չի սահմանափակվում:

Միջուկային վառելիքի հարստացման գործընթացից ԻԻՀ հրաժարման դեպքում ԵՄ-ը երկրին ներկայացնում է առաջարկությունների փաթեթ, որը, Իրանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Հ.Ռուհանիի խոսքերով, ներառում է Իրանի տարածքային ամբողջականության և անկախության ճանաչումն ու երաշխավորումը, երկրի ընդգրկումը անվտանգության մերձավորարևելյան տարածաշրջանային համակարգում, ԻԻՀ և ԵՄ միջև առևտրային համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև ԻԻՀ վերածումը Եվրոպային նավթի և գազի հիմնական մատակարարի [8]:

Միջուկային հիմնախնդիրների շուրջ ԻԻՀ և ԵՄ միջև համաձայնագրի ձեռքբերման խնդիրները դիտարկելիս' ռուս շատ հեղինակներ, վերլուծելով դրանք Ռուսաստանի շահերի վրա ազդեցության տեսակետից, քննարկում են Իրանի միջուկային տեխնոլոգիաների զարգացման շուկայից Ռուսաստանի դուրսմղման հեռանկարը: Իսկապես, Իրանը և Եվրոպան խիստ դրականորեն են վերաբերվում Իրանում միջուկային ռեակտորների ստեղծման շուրջ համագործակցելու հնարավորությանը: Եվրոպական կողմից առանձնապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանսիան, որն Իրան վերադառնալու հույսեր է փայփայում, որտեղ մինչև 1979թ. հեղափոխությունը ֆրանսիացիներն արդեն մաքրել և տարածք էին նախապատրաստել «Ահվազ» ԱԷԿ-ի կառուցման համար: Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են միջուկային ռեակտորների ստեղծման շուրջ եվրոպական երկրների հետ համագործակցելու շահագրգռության մասին: Չի կարելի ասել, թե հեղափոխությունից հետո ԻԻՀ-ն առաջին անգամ է եվրոպացիներին հրավիրում իր միջուկային էներգետիկ շուկա: 1985թ. սկսած' Իրանը մի քանի անգամ միջուկային ոլորտում համագործակցելու անհաջող փորձեր է արել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Իսպանիան և այլն. այս բոլոր երկր-ները ԱՄՆ ճնշմամբ հրաժարվեցին ԻԻՀ-ի հետ հնարավոր գործարքներից:

Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է, առաջին հերթին' շնորհիվ այն բանի, որ ԱՄՆ-ը ի վիճակի չէ եվրոպացիների վրա ճնշում գործադրել այնպիսի ուժով, ինչպես 10-20 տարի առաջ էր: Եվ պատճառը միայն ԵՄ և եվրոպական համերաշխության զորեղացումը չէ: ԱՄՆ-ը հստակ պատկերացնում է, որ Եվրոպան այսօր այն միակ ուժն է, որը կարող է Իրանի Իսլամական Հանրապետությանը համոզել' դադարեցնել միջուկային ենթա-կառուցվածքի ստեղծման աշխատանքները, քանի որ այն կարող է Իրանում միջուկային ռումբի ստեղծման հիմքը դառնալ: Եվրոպան նույնպես հասկանում է, որ իր կարգավիճակն այլ է, քան 20 տարի առաջ, ուստի նպատա-

43

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

կադրված կերպով իր միջուկային էեերգետիկեերիե «մղում» է դեպի ԻԻՀ: 20 միջուկային ռեակտորների կառուցման Իրանի մտադրությունը եվրոպացիներին բազմամիլիարդաեոց գործարքներ կտա:

Սակայն ճիշտ չի լինի կարծել, թե եվրոպական բարձրտեխեոլոգիա-կաե ընկերությունների կորպորատիվ շահերի պաշտպանությունը ԵՄ-ի համար Իրանի հետ բանակցություններում առավել մեծ կարևորություն է ներկայացնում: ԵՄ-ի համար կարևորագույնը գազի հարցն է: Այս հարցը խիստ կարևոր է եաև Ռուսաստանի համար:

Ռուսական «Էքսպերտ» հանդեսին «Ժառանգություն» ֆոնդի (Heritage Foundation) վերլուծաբաե Ա.Քոեեի վերջերս տված հարցազրույցում ասվում է. «Եվրամիությունը ռազմավարական որոշում է ընդունել այն մասին, որ Եվրոպան պետք է նվազեցնի ռուսական գազից կախվածությունը ի հաշիվ իրանական գազից օգտվելու, ինչը նշանակում է' «կրակից ազատվել' բոցե

ռ

ընկնել»: Իեչո ւ է ավելի լավ կախված լինել Թեհրաեից և ոչ թե Մոսկվայից' ես չեմ հասկանում» [1, c. 96]: Եվրոպայում, այնուամենայնիվ, որոշել եե, որ Թեհրաեի գազից կախվածությունն այնքան էլ սարսափելի չէ: Իհարկե, իրանական գազը չի փոխարինի ռուսականին, որն արդեն մի քանի տասնամյակ մատակարարվում է Եվրոպային: Եվ հարցն այստեղ ոչ այնքան ռուսական գազի փոխարինման, որքան նոր աղբյուրների որոնման մասին է, այլ խոսքով' գազի մատակարարումների դիվերսիֆիկացմաե մասին: 1990-ակաե թթ. երկրորդ կեսին Եվրոպայի էներգետիկ անվտանգության հիմեախեդիրեերի զանազան քննարկումները հանգեցրին այն եզրակացությանը, որ ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման հարցում գազի գործոնը XXI դարի առաջին կեսին ունենալու է վճռորոշ նշանակություն: Այս եզրակացությունը հիմնավորելու համար բերենք մի քանի թվեր:

Այսօր Եվրոպան տարեկան ներմուծում է 200 մլրդ3 գազից քիչ պակաս: ԵՄ տվյալների համաձայն' այս ցուցանիշը 2030թ. կարող է աճել 2,5 անգամ, Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) տվյալների համաձայն' 3 անգամ [9, p. 67]: Համապատասխանաբար, 2030թ., ԷՄԳ տվյալներով' ԵՄ մատակարարվող աֆրիկյաե գազի բաժինը, 2000թ. համեմատ, 33,5%-ից կնվազի մինչև 28%, եորվեգակաեիեը' 25%-ից միեչև17%, Ռուսաստանի մատակարարած գազի բաժինը կկազմի ոչ ավելի, քան 33%: Գազի սպառման աճի բարձր մակարդակը Եվրոպան դարձնում է խոշոր շուկա համաշխարհային գազարտադրողեերի համար: Այդ շուկան անընդհատ կմեծանա եաև այն պատճառով, որ գազե աստիճանաբար կփոխարինի նավթին, որի պաշարեերը, գազի համեմատ, կսպառվեն մոտ ապագայում: Այս համատեքստում ԵՄ-ի համար առանձնակի նշանակություն եե ստանում երկու

ռ ռ

հարց. որտեղի ց և իեչպե ս պետք է Եվրոպա մատակարարվի էեերգակիրեե-

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

րի, առաջին հերթին' գազի անհրաժեշտ քանակություն:

Ենթադրվում է, որ 2030թ. Ռուսաստանը կշարունակի մնալ Եվրոպայի հիմնական գազ մատակարարողը: Ռուսաստանի հետ միասին Եվրոպային գազ կմատակարարեն նաև Հյուսիսային Աֆրիկան և Նորվեգիան: ԷՄԳ տվյալներով' մերձավորարևելյան գազի բաժինը (որն այսօր Եվրոպա չի մատակարարվում) 2030թ. եվրոպական սպառման մեջ կկազմի մոտ 17%. այս քանակությունն է անհրաժեշտ ամբողջ պահանջարկի բավարարման համար: Սակայն և’ Ռուսաստանի, և’ Մերձավոր Արևելքի (առաջին հերթին' արաբական միապետությունների) պարագայում Եվրոպան կարող է բախվել որոշ խնդիրների, որոնք նախևառաջ քաղաքական բնույթ ունեն: Նշենք դրանցից գլխավորները.

1 Ռուսաստան. - Չնայած վերջին տարիներին ռուս-եվրոպական հարաբերությունները զգալիորեն բարելավվել են, Եվրոպան հակված չէ թույլ տալ, որ Ռուսաստանը դառնա ԵՄ-ին հիմնական գազ մատակարարողը' դրա մեջ իր համար քաղաքական-տնտեսական վտանգ տեսնելով: Բացի այդ, ռուսական գազի ազատ պաշարներն ակնհայտորեն բավարար չեն, նույնիսկ Եվրոպայի պատրաստակամ լինելու դեպքում, ապահովելու եվրոպական սպառման մեծ մասը: Գործոնը բարդանում է նրանով, որ առաջիկա տարիներին Ռուսաստանը մտադիր է գործարկել իր գազի արտահանման արևելյան երթուղիները, այդ թվում նաև դեպի Չինաստան, որի սպառումն անընդհատ կաճի նույնիսկ ավելի արագ թափով, քան Եվրո-պայում: Պակաս բարդ չէ նաև Ռուսաստանից Եվրոպա գազի տարանցման հարցը, քանի որ հիմնական գազատարներն անցնում են Ուկրաինայի և Բե-լառուսի տարածքներով, որոնց հետ Ռուսաստանի հարաբերությունները հեշտ չեն: «Գազային պատերազմները» սկզբում Ռուսաստանի և Բելառու-սի, իսկ ապա' Ռուսաստանի ու հետհեղափոխական Ուկրաինայի միջև վկայում են, որ ռուսական գազի մատակարարման երթուղիներն անհուսալի են և դրանք կախված են տարածաշրջանային քաղաքական հարաբերություններից: Մեծ մասամբ հենց քաղաքական նկատառումներով է պայմանավորված ՌԴ և Գերմանիայի միջև համաձայնագիրը' Բալթիկ ծովի հատակով գազատարի անցկացման մասին:

2. Մերձավոր Արևեք. - Պատերազմն Իրաքում ցույց տվեց, որ ԱՄՆ-ը և Եվրոպայի առաջատար երկրները տարբեր կերպ են պատկերացնում համաշխարհային քաղաքականության (այդ թվում և էներգետիկ) հրատապ հիմնախնդիրները: Իր խնդիրները (որոնց թվում է նաև Միացյալ Նահանգների դիրքերի ամրապնդումը Մերձավոր Արևելքում) ցանկացած միջոցներով լուծելու' ԱՄՆ որդեգրած ուղին նախատեսում է դիրքերի հետագա միակողմանի ամրացում տարածաշրջանում: Մերձավոր Արևելքում ամե-

45

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

րիկյաե եավթագազայիե գերիշխանության հաստատումը սպառեում է եվրոպական էներգետիկ աեվտաեգությաեը, քաեի որ ԱՄՆ-ը կօգտագործի մերձավորարնելյաե եավթի ու գազի նկատմամբ վերահսկողությունը' աշխարհում իր գերակա դիրքը պահպանելու ն այլ քաղաքական նպատակների հասնելու համար: Բացի այդ, արաբական արևելքը ն, առաջին հերթին, Սաուդյաե Արաբիաե, միտված եե հետագա իսլամացման, իեչը կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը ն բացասաբար անդրադառնալ մերձավորարնելյաե եավթե ու գազը (հեղուկ) ներմուծող երկրեերի տնտեսությունների վրա: Սա նս մեկ ակնհայտ հիմեախեդիր է ԵՄ-ի համար' արաբական գազի ներմուծման երա ծրագրերում:

Այլ է Իրաեի պարագան: Արաբական հարնաեեերի համեմատ, Իրաեե ուեի մի շարք առավելություններ. քաղաքական կայունություն ն ինքնուրույնություն, գազի հսկայական ազատ պաշարեերի առկայություն, ինչպես Եվրոպան' աեկախ գլոբալ էներգետիկ քաղաքականություն վարելու ձգտում: Եվրոպայի համար Իրաեը եզակի երկիր-մատակարար է, թեկուզն այե պատճառով, որ այդ երկիրը, լինելով աշխարհում երկրորդը գազի ծավալներով, այդ գազե առայժմ ոչ մի երկիր չի արտահանում: Իրաե-Հայաս-տաե գազատարը դեռնս չի գործարկվել, Իրաե-Պակիստաե-Հեդկաստաե գազատարը կարող է ն չգործարկվել, քաեի որ ԱՄՆ-ը' Պակիստաեի ռազմավարական գործընկերը, վերջինիս վրա խիստ ուժեղ ճնշում է գործադրում: Ամերիկա-հեդկակաե հարաբերությունները նույնպես, 2005թ. հուլիսից սկսած, ջերմացել եե1: Բացի այդ, Իրաեի գազի հաեքատեղիեերը, որոնց պաշարեերը գնահատվում եե իրաեակաե գազի պաշարեերի մոտ 62%-ը, միեչն օրս չեե գործարկվել' հիմնականում անհրաժեշտ եերդրումայիե ն տեխնոլոգիական հեարավորություեեերի բացակայության պատճառով [11]: Գազարդյուեահաեմաե հետագա զարգացման համար Իրաեը օտարերկրյա ներդրումների ն տեխնոլոգիաների կարիք ուեի, որոնք կարող եե տրամադրել միայն արնմտյաե երկրեերը: Իրաեի շուրջ ստեղծված քաղաքական իրադրությունը Եվրոպայի համար, կարելի է ասել, հարմար է, քաեի որ ամերիկյան մրցակիցների մուտքը իրաեակաե շուկա ապրիորի փակ է, իսկ Ռուսաստանը չունի այեքաե միջոցներ ն տեխնոլոգիաներ, որպեսզի ձեռնարկի իրաեակաե գազի արդյունահանումը: Բացի այդ, իրանցիներն իրեեք էլ հակված չեե թույլ տալ ռուսական ըեկերություեեերի մուտքը երկրի շուկա, իեչի մասին կարելի է դատել Հարավային Պարս հաեքա-տեղիի շուրջ Իրաեի հետ կառուցողական համաձայնության հասնելու' 1

1 Հատկանշական է, որ 2005թ. սեպտեմբերին ԱԷՄԳ կառավարիչների խորհրդում Հնդկաստանը քվեարկել է հակաիրաեակաե բաեաձնի օգտիե, իեչը, հեդիկ շատ քաղաքական գործիչների, ինչպես, օրինակ, եախկիե արտգործեախարար ն «Բհաեաթիա ջաեաթա» կուսակցության ղեկավար Յաշվաեթ Սիեխի կարծիքով, վկայում է, որ Հնդկաստանը լիովիե աեցել է ամերիկյան թնի կողմը [5]:

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

«Գազպրոմի» անհաջող փորձերից:

Չի կարելի ասել, թե Եվրոպան ընդամենը վերջերս է սկսել ակտիվորեն մասնակցել իրանական գազի արդյունահանման նախագծերին: Դեռևս 2002թ. Թեհրանում հիմնվեց Էներգետիկ համագործակցության կենտրոնը, որը հսկում էր իրանական և եվրոպական էներգետիկների համատեղ նախագծերը, բայց, ըստ էության, ոչ մի կապ չուներ Իրանի ղեկավարության ռազմավարական որոշումների ընդունման հետ: Այսօր Իրանի գազի հան-քատեղիների գործարկմանն ակտիվորեն մասնակցում են մի շարք եվրոպական ընկերություններ. Total-ը և Petronas-ը մասնակցում են Հարավային Պարս հանքատեղիի 2-րդ և 3-րդ, ENI-ն' 4-րդ և 5-րդ, Statoil-ը ' 6-րդ, 7-րդ և 8-րդ հերթերի գործարկմանը: Սակայն բոլոր իրանա-եվրոպական նախագծերը չեն կարող համեմատվել այն բանի հետ, թե որքան ներդրումներ և տեխնոլոգիաներ կարող է ներդնել Եվրոպան իրանա-եվրոպական առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման պարագայում:

ԵՄ-ը ցանկանում է Իրանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել ինչպես միջուկային ծրագրի, այնպես էլ առևտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ: Ի տարբերություն ԱՄՆ-ի, որը որդե-գրել է Իրանի ներկայիս վարչակարգը տապալելու քաղաքականություն, ԵՄ-ը կբանակցի Իրանի անկախ էներգետիկ և արտաքին քաղաքականություն վարող ցանկացած վարչակարգի հետ, լինի այն թեոկրատական, բռնապետական թե ժողովրդավարական: «Թշնամի» երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու փորձ Եվրոպան ունի: Արժե հիշել թեկուզ այն, թե ինչպես Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ժամանակին պայմանավորվածություն ձեռք բերեց ԽՍՀՄ-ի հետ' խորհրդային գազի ներմուծման հարցերի շուրջ: Մինչդեռ ԽՍՀՄ-ը Արևմտյան Եվրոպայի համար իրական, այլ ոչ թե ԻԻՀ-ի նման' թվացյալ սպառնալիք էր:

Մի կողմ թողնելով հիմնականում ԱՄՆ հակաիրանյան քաղաքականությամբ ստեղծված կարծրատիպերը' կարելի է փաստել, որ մերձավոր-արևելյան մահմեդական երկրներից հենց Իրանն է, որ պակաս ագրեսիվությամբ է ընկալում եվրոպական արժեքները: Եվ սա վերաբերում է ոչ միայն Իրանի առաջադեմ մտավորականությանը, այլ նաև բարձրաստիճան հոգևորականությանը, որը քաղաքական նկատառումներով հաճախ իր քարոզներում և ելույթներում օգտագործում է հակաարևմտյան կարգախոսներ: Իրանում արևմտամետ արժեքների հետագա ամրապնդման հնարավորությունը շատ մեծ է, քանի որ այդ արժեքները տարածված են հիմնականում երկրի երիտասարդության շրջանում, որը կազմում է բնակչության մոտ 2/3-ը: Սրան զուգահեռ, Իրանը, ի տարբերություն արաբական հարևանների, արդեն 26 տարի է, ինչ իրականացրել է իսլամական հեղափո-

47

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

խություեը և հաստատել թեոկրատակաե վարչակարգ: Պատմությունը ցույց է տվել, որ Իսլամական Իրանի քաղաքականության մեջ արմատականությունն ավելին չէր, քան նրա արաբական հարևանների (աշխարհիկ սադա-մյան Իրաքի, Սաուդյան Արաբիայի), ինչպես նաև Պակիստանի քաղաքականություններում: Իրանական շիականությունը եղել և մնում է այն լուրջ հակակշիռը, որ խոչընդոտում է սուննիական իսլամական արմատականության լիածավալ ընդարձակմանը տարածաշրջանում: Իսլամական արմատականության և արաբական ազգայնականության դիրքերի հետագա ամրապնդման համատեքստում Իրանի շիա ուղղության զսպիչ և վերահսկիչ դերը ժամանակի ընթացքում կաճի: Իրանի աշխարհիկ ազգայնականությունը և կրոնական արմատականությունը գաղափարախոսական առումով նույն սկզբունքներից' Իրանի և նրա հավատքի ընտրյալ ու առանձնահատուկ լինելուց են բխում: Եթե ազգայնականության հարցում ընտրյալ լինելու պնդման հիմք է ծառայում պարսկական մշակութային մեծ ժառանգությունը, ապա կրոնական արմատականության պարագայում առանձնահատուկը Իրանի շիա իսլամականությունն է: Համենայնդեպս, և ազգայնականները, և հոգևորականներն Իրանը տեսնում են աշխարհի առաջատար պետությունների շարքում, որոնց հետ Իրանի ժողովուրդն ունի համագործակցելու բոլոր իրավունքներն ու հիմքերը: Այդ պետությունները Արևմուտքի առաջատար երկրներն են, ոչ թե հետամնաց և իրանցիների պատկերաց-մամբ' պատմական ու մշակութային ժառանգությունից զուրկ (ըստ հոգևորականների' ոչ ճիշտ իսլամ դավանող) արաբական և այլ մահմեդական հարևան երկրները: Այս հանգամանքն ավելի փաստարկված ու արդարացված է դարձնում Իրանի' տարածաշրջանային մինիկայսրության հետ եվրոպացիների առավել բարեկամական հարաբերություններ հաստատելու ձգտումը: Թվում է, թե Եվրոպան պետք է շահագրգռված լինի Իրանի ներկայիս վարչակարգի պահպանման հարցում, քանի որ այն հարգանքի արժանի քաղաքական կենսունակություն և դժվարին արտաքին տնտեսական ու քաղաքական պայմաններում փոքրիշատե կայուն զարգացում ապահովելու ընդունակություն է դրսևորել: Այս մասին, մասնավորապես, նշում են նաև ամերիկյան փորձագետները [9, p. 4]:

Որքան էլ տարօրինակ է, Թեհրանի միջուկային նկրտումները Եվրոպայի համար կարող են լուծել ածխաջրածնի անհրաժեշտ քանակության ձեռքբերման հարցը: Համոզելով Իրանին հրաժարվել ռազմական միջուկային ծրագրերից' ԵՄ-ը բարոյական իրավունք կշահի Իրանին փոխհատուցել առևտրատնտեսական և քաղաքական համագործակցությամբ: Պատահական չէ եվրոպական մայրաքաղաքների բավական հանգիստ արձագանքը Իրանում նոր' պահպանողական նախագահի ընտրությանը: Նրա

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

օրոք Իրանի դիրքորոշումը «եվրաեռյակի» հետ բանակցությունների հարցում ավելի կկարծրանա. Իրանն ավելի մեծ զիջումներ կպահանջի եվրոպական կողմից' փակ միջուկային վառելիքային ցիկլի ստեղծման նախագծերից հրաժարվելու դիմաց: Այդ զիջումները, անվտանգության որոշակի երաշխիքների հետ մեկտեղ, ԵՄ-ը պատրաստակամորեն կտրամադրի Իրանին, քանի որ դրանք անմիջականորեն առնչվելու են էներգետիկ և քաղաքական ոլորտներում համագործակցության նախագծերին: Ավելին, ԻԻՀ նորընտիր նախագահ Ահմադի Նեժադի, որը վայելում է երկրի հոգևոր իշխանությունների վստահությունը, ձեռք բերած պայմանավորվածություններն իրականանալու ավելի մեծ հնարավորություններ ունեն և թղթին չեն մնա: Խաթամիի պարագայում, որը տարաձայնություններ ուներ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ա.Խամենեիի հետ, ցանկացած պայմանավորվածություն կարող էր չարժանանալ ինչպես Խամենեիի, այնպես էլ խորհրդարանից և կառավարությունից վեր կանգնած, 12 այաթոլաներից բաղկացած Դիտորդական խորհրդի հավանությանը:

Շատ կարևոր է ԵՄ-ի և Իրանի կառավարության միջև պայմանավորվածության ձեռքբերումը գազի տարանցան հարցի շուրջ: Հարցն ունի նաև կարևորագույն աշխարհաքաղաքական նշանակություն:

2. Իրանական գազի տարանցման ճանապարհը, թուրքական երթուղին և Թուրքիայի ԵՄ անդամակցությունը

Էներգակիրների աշխարհաքաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը դրանց տարանցման կազմակերպումն է դեպի սպառման երկրներ: Խնդիրը խիստ հրատապ է Եվրոպայի համար, քանի որ նավթի հիմնական մասը եվրոպական շուկա է հասնում Մերձավոր Արևելքի անկայուն տարածաշրջանից: ԱՄՆ ամրապնդումը տարածաշրջանում Իրաք կատարած ռազմական ներխուժումից հետո էլ ավելի բարդացրեց Եվրոպայի դրությունը, քանի որ Իրաքում սկսված գործընթացներն անմիջականորեն սպառնում են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի կայունությանը: Սակայն պակաս բարդ չէ նաև իրանական գազը Եվրոպա տեղափո-խելու հիմնախնդիրը: Վերջին երկու տարիների իրադարձությունները կարող են լուրջ ճշգրտումներ մտցնել Իրանից Եվրոպա գազամուղների նախագծերում: Խոսքը Վրաստանում և Ուկրաինայում իրականացված «թավշյա հեղափոխությունների», Մոլդովայի արտաքին քաղաքականության փոփոխության, ինչպես նաև Ֆրանսիայում ու Նիդեռլանդներում Եվրոպական սահմանադրության ընդունման հանրաքվեների տապալման մասին է: Ֆրանսիան և Նիդեռլանդները չընդունեցին Եվրասահմանադրությու-նը, ինչը կասկածի տակ դրեց Եվրամիության հետագա ընդլայնման հեռա-

49

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

նկարը: Այսօր կասկածելի է նաև ԵՄ-ում այնպիսի պետությունների ընդգրկման հարցը, որոնց անդամակցությունն առաջիկայում բավականաչափ իրական էր թվում: Սակայն Եվրասահմանադրությանը «ոչ» ասելուց ամենից շատ կարող է տուժել Թուրքիան, որի հետ մեկ տարի առաջ սկսվել էին ԵՄ անդամակցության պայմանների մասին բանակցությունները: Եվրոպայում շատերի համար անհասկանալի է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության անհրաժեշտությունը: Եվ իսկապես, 70 միլիոնանոց Թուրքիան ո չ տնտեսապես և գլխավորը' ո չ քաղաքական-իրավական ու մշակութային չափանիշներով չի տեղավորվում ԵՄ-ին անդամակցելու ըմբռնման մեջ: Երկրի մահմեդական բնակչությունը ոչ մի կերպ չի ընկալում ծնելիության կրճատման և հասարակական կյանքի հետագա ազատականացման համաեվրոպական միտումները: Ըստ որոշ գնահատականների' Թուրքիան արդեն 10 տարի հետո կարող է դառնալ Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկիրը' հետևում թողնելով Գերմանիան, որտեղ թուրքերի թիվն աճում է ի հաշիվ Թուրքիայից արտագաղթողների և տեղի թուրքական ընտանիքներում բարձր ծնելիության մակարդակի: ԵՄ-ում Թուրքիայի ընդգրկմամբ կբացվեն Եվրոպայի դռները թուրք նոր ներգաղթողների առջև, որոնց մեծ մասն այստեղ «կհորդի» երկրի հետամնաց ու իսլամացված ծայրամասերից, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ Եվրոպայի ժողովրդագրական ու քաղաքական իրադրության վրա: Մյուս կողմից' Թուրքիայի տնտեսության պարբերական ճգնաժամերը կարող են ազդել Եվրոպայի տնտեսական իրավիճակի, եվրոպական արժույթի փոխարժեքի, ֆոնդային շուկաների կացության վրա: Թուրքիայի եվրաինտեգրման հնարավոր բացասական հետևանքների ամ-

о

բողջությունն իսկապես մեծ է: Ուրեմն որն է եվրոպական պետությունների միությունում Թուրքիայի ներգրավման նպատակահարմարությունը: Հարցի պատասխանը փորձենք գտնել Եվրոպայի էներգետիկ անվտանգության հիմնախնդիրների ուսումնասիրության ծիրում:

Թուրքիան այնպիսի երկրների հարևանն է, որոնք տիրապետում են գազի համաշխարհային պաշարների 71,8 և նավթի 72,2 %-ին [10, p. 18]: Անկայունությունն Իրաքում, քրդական հարցը, Սիրիայի հետ լարված հարաբերությունները էապես մթագնում են Թուրքիայի աշխարհագրական դիրքի առավելությունը: Սակայն Իրանի առումով այդ առավելությունն, այնուամենայնիվ, անվիճելի է թվում: Թուրքիան լավագույն դարպասն է իրանական ու թուրքմենական (Իրանի տարածքով) գազի Եվրոպա տարանցման համար: Ավելին, Թուրքիան կասպյան նավթը (այդ թվում և ղազախականը) և գազը Միջերկրածովյան ավազան մղելու հսկայական հնարավորություններ ունի, ինչի ապացույց կարող է ծառայել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան թանկարժեք նավթատարի գործարկումը, ինչպես նաև Բաքու-Էրզ-

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

րում գազամուղի անցկացման արագ տեմպերը: Տարանցման հնարավորությունների առումով Թուրքիայի դիրքը եզակի է, առաջին հերթին' Եվրոպայի և ոչ թե ԱՄՆ շահերի տեսանկյունից, որի համար, վերջին հաշվով, տարբերություն չկա' լցանավերը նավթով բեռնել միջերկրածովյան, թե մերձավորարևելյան որևէ նավահանգստում: Մյուս կողմից' Եվրոպան, ի տարբերություն ԱՄՆ-ի, Թուրքիան դիտարկում է ոչ միայն նավթի, այլ նաև գազի տարանցման դիտանկյունից: Նրա համար կարևոր նշանակություն ունի նաև այն, թե որտեղով կանցնի գազամուղը: Հենց Թուրքիայի նպաստավոր աշխարհագրական դիրքը, այդ երկրի բավական ինքնատիպ տա-րածաշրջանային քաղաքականության վրա «վերահսկողություն» սահմանե-լու, երկրում համաեվրոպական «խաղի կանոնների» համակարգը տարածելու անհրաժեշտությանը զուգահեռ, եվրոպական ստրատեգների պատ-կերացմամբ' անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի ինտեգրումը եվրոպական քաղաքական կառույցներին, այդ թվում և ԵՄ-ին:

ԵՄ-ում Թուրքիայի ներգրավմամբ Եվրոպան ոչ միայն կմոտենա Իրանի սահմաններին, այլև կամրապնդի Իրանի դիրքերը Եվրոպային գազ վաճառելու հարցում: Իրանը հակված չէ Թուրքիան համարել անկախ միջնորդ Եվրոպային գազ վաճառելու գործում, ինչի մասին բազմիցս արտահայտվել է: Արժե հիշել, օրինակ, Իրանի քննադատական մոտեցումը «Նա-բուգոդոնոսոր» նախագծին, որով նախատեսվում էր Թուրքիայի կողմից Եվրոպային իրանական և թուրքմենական գազի վերավաճառքի կազմակերպումը: Թուրքիայի և Իրանի վաղեմի մրցակցությունը տարածաշրջանում ազդեցության համար և իրանա-թուրքական հարաբերությունների այլ պատմական առանձնահատկություններ դրդում են Իրանին, որ գործ ունենա անմիջապես ԵՄ-ի հետ: Իրանի սահմաններին ԵՄ մերձեցումը ԻԻՀ-ին խոստանում է նաև այլ օգուտներ' կապված լայն առևտրատնտեսական համագործակցության հետ:

Եվրասահմանադրության անհաջողությունը, եվրոպական շատ մայրաքաղաքների որոշումը' ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը հանրաքվեի դնելու մասին, Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարը կասկածելի է դարձնում, ինչն անմիջապես հարվածում է Իրանի հետ ուղղակի էներգետիկ երկխոսություն սկսելու ԵՄ ծրագրին: Թուրքական հասարակության (որը եվրոպական քաղաքակրթությունից դուրս է գտնվում և որտեղ տարեցտարի ավելի են խորանում իսլամացման միտումները) հետագա մարգինալացումը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի' տարանցման ուղիների հետ կապված հեռանկարների վրա:

51

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

3. «Թավշյա հեղափոխությունները», տարանցման նոր ճանապարհ

ԵՄ-ում Թուրքիայի ընդգրկվելու հնարավորությունների նվազմանը զուգընթաց, վերջին երկու տարիներին տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապագայի առումով, քանի որ Եվրոպայի համար կարող են նոր ճանապարհ բացել դեպի իրանական ու թուրքմենական էներգակիր-

ռ

ները: Որո նք են այդ իրադարձությունները.

1. հեղափոխությունը Վրաստանում և արևմտամետ նախագահի իշխանության գալը,

2. հեղափոխությունը Ուկրաինայում, որն իշխանության բերեց արևմտամետ նախագահի և հարցականի տակ դրեց Ուկրաինայի խողովա-կաշարային համակարգերի վերածումը ռուս-ուկրաինական համատեղ սեփականության,

3. Մոլդովայի ղեկավարության քաղաքական գծի փոփոխությունը, ինչն իր նշանակությամբ համեմատելի է Վրաստանի և Ուկրաինայի հեղափոխությունների հետ:

Վրաստանի և Ուկրաինայի հեղափոխությունները, Մոլդովայի կառավարության իրականացրած արտաքին քաղաքական գծի կտրուկ փոփոխությունը հիմնավորապես փոխեցին ուժերի քաղաքական դասավորվա-ծությունը նախկին Խորհրդային Միության տարածքում: Աշխարհաքաղա-քականից բացի' հեղափոխություններն ունեն նաև կարևոր աշխարհատնտեսական նշանակություն: Դրանք անմիջապես կապվում են նաև հոդվածում շոշափվող խնդիրների հետ: Հետխորհրդային պետություններում տեղի ունեցած հեղափոխությունների աշխարհագրության ուսումնասիրությունը հանգեցնում է հետաքրքիր եզրակացությունների. դրանց շնորհիվ ուրվագծվում է եվրոպական նոր, ոչ թուրքական մայրուղի դեպի Իրանի սահման: Այդ մայրուղին բաղկացած է հետևյալ օղակներից. Մոլդովա-Ուկրաինա-Վրաստան: Պակասող օղակներն են Հայաստանը և/կամ Ադր-բեջանը: Իրան-Հայաստան երկար սպասված գազատարի անցկացման համաձայնագիրը, թվում է, տալիս է այն հարցի պատասխանը, թե հատկապես որ օղակն է օգտագործվելու Եվրոպա-Իրան մայրուղու ավարտման համար: Մասնավորապես, այս մասին է վկայում նաև ԵՄ պատրաստակամու-թյունը' մասնակցել Իրան-Հայաստան գազատարի անցկացմանը, հատկապես եթե կողմերը համաձայնեն գազատարը երկարացնել առայժմ մինչև Վրաստան: Չի կարելի ասել, թե Իրանը և ԵՄ-ը միայն նոր են գնահատել իրանական գազը Եվրոպա արտահանելու նոր երթուղու հնարավորությունները: Սակայն հենց այժմ, Վրաստանում և Ուկրաինայում արևմտա-

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

մետ և հակառուսական վարչակարգերի հաստատման համատեքստում է հնարավոր Իրան-Եվրոպա գազատարի նախագծի իրականացումը: Եվ Ռուսաստանը նոր տարածաշրջանային քաղաքական պայմաններում այնքան էլ ի վիճակի չէ ազդել տվյալ հարցի շուրջ Վրաստանի և Ուկրաինայի դիրքորոշումների վրա:

Հատկապես հետաքրքիր է վրացական և ուկրաինական նոր իշխանությունների քաղաքականությունն իրանական գազի գնման և տեղափոխման հարցերում: Ե վ Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին, և Ուկրաինայի նախագահ 4.Յուշչենկոն ավելի շուտ պատրաստ են եվրոպամետ խաղի (որ հիմնավորում է Իրանի հետ հարաբերությունների բարելավման նպատակահարմարությունը) և ոչ թե ամերիկամետի (որն ուղղված է ԻԻՀ հետագա շրջափակմանը): Իրանն առաջին երկրներից մեկն էր, ուր այցելեց Վրաստանի նոր նախագահը, չնայած այդ երկրի հետ Վրաստանը չունի ո չ ցամաքային, ոչ ծովային սահման, որևէ նշանակալի առևտրատնտեսական հարաբերություն: Նշենք, որ Էդ.Շևարդնաձեն ոչ մի անգամ Իրան չի այցելել' չնայած Մ.Խաթամիի բազում հրավերներին:

2004թ. հուլիսի 6-ին Սահակաշվիլին ժամանեց Թեհրան, որտեղ բանակցություններ վարեց ԻԻՀ նախագահ Մ.Խաթամիի և հոգևոր առաջնորդ Ա.Խամենեիի հետ: Կողմերը պայմանավորվեցին ստեղծել առևտրատնտեսական համագործակցության իրանա-վրացական հանձնաժողով: Վրաս-տանի նախագահի' Թեհրան կատարած այցի արդյունքներից ելնելով' Վրաստանի էներգետիկայի նախարար Ն.Գիլաուրին հայտարարեց, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրանական գազը Վրաս-տան տարանցելու պայմանների շուրջ: Վրաստանի արտգործնախարար Ս.Զուրաբիշվիլին 2004թ. սեպտեմբերին նշել է, որ Վրաստանին դուր է գալիս Իրան-Հայաստան-Վրաստան գազատարի անցկացման գաղափարը' գազատարը հետագայում երկարացնելու հեռանկարով [12]:

«Դեպի Իրան պատուհանն» առավել ինտենսիվորեն է բացում Ուկրաինան: Ուկրաինայի նախագահ 4.Յուշչենկոն 2005թ. փետրվարի 24-ին Իրանի' Կասպյան հարցերով հատուկ ներկայացուցիչ Մ.Սաֆարիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրան կատարելիք իր այցի մասին, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև նավթագազային համագործակցության, ինչպես նաև իրանական գազի տեղափոխման կազմակերպման խնդիրներն ու հեռանկարները [2]: 2005թ. երկրորդ կեսն աչքի ընկավ Իրանի և Ուկրաինայի ղեկավարների հաճախակի հանդիպումներով, Ուկրաինայի նախկին վարչապետ Յու. Տիմոշենկոյի' ռուսական գազը իրանականով փոխարինելու անհրաժեշտության մասին հայտարարություններով: Եվ, վերջապես, 2005թ. սեպտեմբերին Իրանի նախագահ Մ.Ա. Նեժադի հետ հանդիպման ժամանակ

53

Ս. Սարուխաեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Վ.Յուշչեեկոե հաստատեց իր երկրի ցանկությունը' գազի մասին երկխոսություն սկսել Իրանի հետ, ինչպես նաև քննարկել Ուկրաինայի տարածքով այդ գազը Եվրոպա տեղափոխելու հեռանկարները:

Եվ այսպես, Վրաստանի և Ուկրաինայի նոր իշխանությունները (որ իշխանության են եկել նաև ԱՄՆ ֆինանսական ու այլ կարգի աջակցության շնորհիվ) գազի հարցում վարում են ամենևին էլ ոչ ամերիկամետ քաղաքականություն' ակնհայտորեն հույս ունենալով ԵՄ ֆինանսական և քաղաքական օժանդակության վրա: Վրաստանը և Ուկրաինան նման քաղաքականություն վարում են, ամենայն հավանականությամբ, եվրոպական առաջատար երկրների թելադրանքով, որը ներկայացվում է որպես հետխորհր-դային այդ երկրները ԵՄ-ին ինտեգրելու պարտադիր պահանջ:

Վրաստանին և Ուկրաինային գազ մատակարարողների դիվերսիֆի-կացման խնդիրը Եվրոպային շատ չի հուզում: Ռուսաստանի գազից կախվածությունը կրճատելու Վրաստանի և Ուկրաինայի ձգտումը Եվրոպան դիտարկում է իբրև այդ երկրները գազատարանցիկի վերածելու հիմք: Հատկանշական է, որ ԵՄ-ը, որ վերջին 10 տարիների ընթացքում պնդում էր Հայաստանում ԱԷԿ-ի փակման անհրաժեշտության և ջէկերի ու հէկերի միջոցով էլեկտրաէներգիայի ստացումն ապահովելու մասին, վերջին տարվա ընթացքում իր վերլուծական և այլ կառույցների միջոցով կարծիք է հայտնում, թե նպատակահարմար է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը, որը 3 անգամ ավելի հզոր կլինի գործողից (խոսքը ֆրանսիական PRW-1300 ռեակտորի տեղադրման մասին է) և կբավարարի Հայաստանի ու Վրաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի մասը: ԵՄ նման դիրքորոշումը, առաջին հերթին, պայմանավորված է այն ձգտմամբ, որ Իրան-Եվրոպա գազատարի անցկացումն իրականացվի Հայաստանում և Վրաստանում նվազագույն քանակությամբ «անցքեր» ունենալով:

Եզրակացություններ

Եվ այսպես, ամփոփելով վերն ասվածը' կարելի է գալ հետևյալ եզրակացությունների.

1. օգտագործելով Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդիրը' Եվրոպան «եվրաեռյակի» միջոցով բանակցում է Իրանի հետ հարցերի լայն շրջանակի շուրջ, որոնցից ամենակարևորը Եվրոպայի համար Իրանի հետ համագործակցությունն է գազի ոլորտում,

2. հիմնական պատճառներից մեկը, որ դրդում է եվրոպական առաջատար երկրներին Թուրքիան ընդգրկել ԵՄ-ում, մահմեդական այդ հանրապետության մերձավորությունն է նավթի և գազի աղբյուրներին,

3. Եվրասահմանադրության տապալումը հետաձգում է ԵՄ ընդլայն-

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

ման, այդ թվում և ԵՄ-ում Թուրքիայի ներգրավման հեռանկարը: Այս հանգամանքը Եվրոպային սպառնում է էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներով,

4. «թավշյա հեղափոխությունները» հետխորհրդային երկրներում Եվրոպայի համար իրանական գազի մատակարարումը կարգավորելու նոր հնարավորություններ են բացում:

ԱՄՆ և Ռուսաստանի շահերը գազի հարցում տարօրինակ կերպով այսօր համընկնում են: Իրան-Հայաստան-Գրաստան-Ուկրաինա-Եվրոպա գազատարի նախագծի իրականացումը կարող է զրոյի հավասարեցնել ԱՄՆ կողմից հովանավորվող Բաքու-Ջեյհան և Բաքու-Էրզրում խողովակաշարերի կշիռը, հետխորհրդային տարածքում և եվրոպական տնտեսությունում Իրանի դիրքերի ամրապնդման հիմք դառնալ:

Ռուսաստանի վիճակը նույնպես բավական բարդ է: Սխալ կլինի կարծել, թե Իրան-Եվրոպա գազատարն, առաջին հերթին, կհարվածի Ռուսաստանի տնտեսական շահերին: Վնասը, նախևառաջ, կլինի քաղաքական, քանի որ, մասնավորապես, կնշանակի Վրաստանի և Ուկրաինայի վերջնական ապաինտեգրում հետխորհրդային քաղաքական դաշտից, որտեղ ստիպված են մնալ Ռուսաստանի գազից կախվածության պատճառով: Սակայն սա չի նշանակում, թե Ռուսաստանը կանգնելու է գազատարի նախագծի կոշտ ընդդիմության դիրքերում: Ռուսաստանի քաղաքականությունն այս հարցում պետք է լինի նուրբ և կշռադատված և բխի այն իրողությունից, որի համաձայն' Ռուսաստանը ո չ քաղաքական, ոչ էլ որևէ այլ ճանապարհով ի վիճակի չէ գեթ մի փոքր խոչընդոտել գազատարի նախագծի իրականացմանը, չնայած նման փորձեր արվում են: Խոսքը վերաբերում է Հայաստանի վրա ճնշում գործադրելուն, որպեսզի վերջինս հրաժարվի այդ նախագծին մասնակցելուց: Հայկական լրատվամիջոցներում և արևմտամետ ընդդիմության ելույթներում այդ ճնշումը, համեմվելով ամերիկյան տեղեկատվությամբ, հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների պոռթկման պատճառ է դառնում:

2005թ. հուլիսի 25-ին Իրանի նավթարդյունաբերության նախարարը հայտարարեց, որ Իրանը և Ուկրաինան հրավիրում են Ռուսաստանին, Հայաստանին ու Վրաստանին' ստեղծել իրանա-հայ-վրացա-ռուս-ուկրաի-նական աշխատանքային խումբ Իրան-Ուկրաինա գազատարի նախագծի քննարկման համար [6]: Գազատարի անցկացմանն ու գործարկմանը Ռուսաստանի մասնակցության տարբերակն այսօր լավագույնն է, որը կարող է Սև ծովի հատակով խողովակն անցկացնելու փոխարեն այն Ռուսաստանի Հարավային դաշնային երկրամասով անցկացնելու հնարավորություն ստեղծել:

55

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Եվ այսպես, գազատարի նախագիծը պետք է դիտարկել իբրև իրողություն և քաղաքականությունը մշակել այդ իրողությանը համապատասխան և ոչ թե ի հեճուկս դրա: Վերջինով առավել հաջող կարող է զբաղվել ԱՄՆ-ը, բայց տվյալ հարցի շուրջ նրա հետ մարտավարական համագործակցությունը բացասաբար կանդրադառնա ռուս-եվրոպական և ռուս-իրանական հարաբերությունների վրա:

Անշուշտ, հավանական է, որ գազատարի նախագիծը չիրականանա: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե ԻԻՀ-ն և ԵՄ-ը համաձայնության չգան միջուկային հիմնախնդիրների և առևտրատնտեսական համագործակցության մի շարք խնդիրների շուրջ: Սակայն, հաշվի առնելով ԻԻՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրվածությունը միմյանցով' բոլոր հնարավորությունները կան, որ այս տարբերակը չիրականանա:

Սեպտեմբեր, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. «Америка — это национальное государство». Интервью с А.Коэном, 2005, «Эксперт», №15.

2. ИА «Новости-Украина», 2005.

3. Результат, обратный желаемому. Интервью с И.Валлерстайном, 2005, «Эксперт», №19.

4. Сатановский Е.В., 2003, Мир после иракской войны - Ядерный контроль, №3 (69), том 9.

5. Ядерная Индия: газ Ирана или реакторы Запада? // http://www.iranatom.ru/news/ aeoi/year05/september/contr.htm

6. AzgDaily, 27 August, 2005.

7. Hartely P., Medlock K. 2005. Political and Economic Influences on the Future World Market for Natural Gas. CESP Stanford IIS & Baker Institute.

8. Iran-Daily, 1 August, 2005.

9. Muller F., 2003 Why Iran is Key for Europe’s Security of Energy Supply - «Iran and Its Neighbors».

10. Roberts J., 2004, The Turkish Gate: Energy Transit And Security Issues. - Turkish Policy Quarterly, vol. 3, #4.

11. US International Energy Administration. Iran Country Analysis Brief, 2005, http:// www.eia.doe.gov/emeu/cabs/iran.html

12. Whetton C., 2004, Global perspectives: Iran back in Europe — http://www.isa.org/ InTech Template. cfm?Section=InTech&template=/ContentManagement/ ContentDisplay.cfm&ContentID=38660

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ս. Սարուխաեյաե

«ЯДЕРНЫЙ» И «РЕВОЛЮЦИОННЫЙ» МОСТЫ ЕВРОПЫ К

ИРАНСКОМУ ГАЗУ

Севак Саруханян

Резюме

Обнаружение инспекторами МАГАТЭ засекреченной части иранской ядерной программы в 2003г. положило начало переговорам между ЕС и Ираном по ядерной проблематике, которые призваны убедить Иран отказаться от ведения разработок, могущих иметь военный характер.

Предполагается, что достижение компромисса между ИРИ и ЕС по ядерной проблематике станет основой налаживания торгово-экономического и политического сотрудничества между двумя сторонами. Статья посвящена перспективам такого сотрудничества, в частности, в газовой сфере. Особое внимание уделено политическим проблемам экспорта иранского газа в Европу, а также исследованию перспектив реализации двух проектов транзита иранского газа — через Турцию и территорию СНГ.

Одним из ключевых выводов работы является то, что сегодня для Армении, Грузии и Украины созданы исключительные возможности для организации газового транзита из ИРИ в ЕС.

57

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.