Научная статья на тему 'ԱՏՈՄԱՅԻՆ էներգետիկայի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ'

ԱՏՈՄԱՅԻՆ էներգետիկայի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
266
44
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Սևակ Սարուխանյան

Անկախության ձեռբքերման պահից սկսած` էներգետիկ անվտանգությունը հանգուցային տեղ է զբաղեցրել Հայաստանի ազգային անվտանգության համակարգում։ Դա պայմանավորված էր նրանով, որ էներգետիկ ոլորտն առավել շատ էր տուժել Խորհրդային Միության փլուզումից։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած հակամարտությունը հանգեցրեց Ադրբեջանի տարածքով էներգակիրների մատակարարումների դադարեցմանը, 1990-ականների սկզբից այդ մատակարարումների միակ ճանապարհը դարձավ քաղաքական ճգնաժամ ապրող Վրաստանը։ Հոդվածը նվիրված է վերոնշյալ պայմաններում Հայաստանի էներգետիկ ապահովման նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ հարցերի ուսումնասիրությանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Еще до обретения независимости Армения столкнулась с изменением всей энергетической системы. Решением правительства Арм.ССР были закрыты 2 действующих реактора ААЭС, которые составляли основу энергетики Советской Армении. С закрытием АЭС теплоэнергетика стала основой армянской энергетической системы, и такое положение дел изменилось лишь с перезапуском второго энергоблока Мецаморской АЭС.В 2016г. должно начаться закрытие действующего энергоблока ААЭС, что приведет к новым изменениям в энергетической системе Армении. Несмотря на то, что в стране созданы альтернативные мощности, а поставки газа по территории Грузии и из Ирана осуществляются в стабильном режиме, Армении нужен новый ядерный энергетический реактор, который снизит риски для национальной энергетики, исходящие от региональных процессов и отношений.Заинтересованность российской стороны в новой АЭС в Армении привела к созданию армяно-российского СП, которое и займется строительством реактора и, скорее всего, будет искать источники финансирования среди потенциальных российских инвесторов. На данном этапе можно сказать, что перспективы строительства станции в Армении достаточно основательные.

Текст научной работы на тему «ԱՏՈՄԱՅԻՆ էներգետիկայի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

ԱՏՈՄԱՅԻՆ էներգետիկայի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սևակ Սարուխանյան'

Էներգետիկ անվտանգությունը մշտապես հանգուցային տեղ է զբաղեցրել Հայաստանի ազգային անվտանգության համակարգում։ Դա պայմանավորված էր նրանով, որ էներգետիկ ոլորտն առավել շատ էր տուժել Խորհրդային Միության փլուզումից։ ԼՂՀ շուրջ ծագած հակամարտությունը հանգեցրեց Ադրբեջանի տարածքով էներգակիրների մատակարարումների դադարեցմանը, և 1990-ականների սկզբից այդ մատակարարումների միակ ճանապարհը դարձավ քաղաքական ճգնաժամ ապրող Վրաստանը1։ Հոդվածը նվիրված է վերոնշյալ պայմաններում Հայաստանի էներգետիկ ապահովման և նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ հարցերի ուսումնասիրությանը։

1. Էներգետիկ ոլորտի ընդհանուր վիճակը

Հայաստանի էներգետիկ համակարգն արդեն 1980-ական թթ. վերջին, դեռ ԽՍՀՄ կազմում, գլոբալ փոփոխություն էր կրել. 1989թ., հիմնականում հանրության ճնշմամբ* 1 2, Խորհրդային Հայաստանի իշխանությունները որոշում ընդունեցին Մեծամորի Հայկական ԱԷԿ-ի գործող երկու էներգաբլոկները փակելու մասին։ 1970-ականների երկրորդ կեսին կառուցված կայանը, որն ուներ WWER-40 երկու ռեակտոր, այն ժամանակ ապահովում էր Հայաստանի տնտեսության և բնակչության սպառած էլեկտրականության մոտ 80%-ի արտադրությունը։ Կարևոր այս բլոկների փակումը հանգեցրեց էներգետիկ ճյու-

* «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու։

1 Խորհրդային ժամանակներում Հայաստան էր մտնում 5 գազատար, երկուսը Վրաստանից, երեքը Ադրբե-ջանից։ ՀԽՍՀ-ն վերջիններիս միջոցով ստանում էր իրեն անհրաժեշտ բնական գազի մոտ 60%-ը։ 1993-ից հետո, մինչև 2009 թվականը գազի ներմուծման վրացական երթուղին միակն էր Հայաստանի համար։

2 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո մտավորականության շատ ներկայացուցիչներ և անկախության համար պայքարի նոր սկսվող շարժման առաջնորդները սկսեցին հանրային գիտակցության մեջ ակտիվորեն ներմուծել այն համոզվածությունը, թե Մեծամորի ԱԷԿ-ը էկոլոգիական սպառնալիք է ներկայացնում երկրի համար, և նրա հետագա գործունեությունը Հայաստանը կկանգնեցնի անհետացման սպառնալիքի առջև։ Ընդ որում, փորձագիտական և մասնագիտական ոչ մի գնահատական ԱԷԿ-ը փակելուց առաջ չի արվել, իսկ երկու էներգաբլոկների գործունեությունը դադարեցնելու մասին որոշումն ավելի շուտ քաղաքական էր։

77

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

ղի կառուցվածքային փոփոխության, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական ծանրությունն ընկավ ջերմաէլեկտրակայանների վրա։ ԽՍՀՄ տարբեր մասերից բնական գազի և մազութի կայուն մատակարարումների պայմաններում հայկական խոշոր ՋԷԿ-երը Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երը, կարողացան ապահովել Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությունը։ Սակայն Ադրբեջանի տարածքով բնական գազի մատակարարումների դա-դարեցմամբ, Վրաստանի տարածքով անցնող գազատարի կայուն գործունեության խախտմամբ և Ռուսաստանը Վրաստանի ու Հայաստանի հետ կապող և Աբախզիայի տարածքով անցնող երկաթուղու գործունեության դադարեցմամբ Հայաստանի էներգետիկ համակարգը հայտնվեց կոլապսի վիճակում։ Դրա արդյունքը դարձավ 1992-1994թթ. էներգետիկ ճգնաժամը, երբ էներգետիկ հզորություններն արտադրում էին Հայաստանի տնտեսությանն ու բնակչությանն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 10-15%-ը։

Էներգետիկ ճգնաժամի պայմաններում ռացիոնալիզմը և պրագմատիզմը, որոնք անկախության համար պայքարի աճին զուգընթաց, դադարեցին որևէ էական դեր խաղալ Հայաստանի քաղաքական գործընթացներում (ինչի արդյունքն էլ դարձավ ԱԷԿ-ի և էկոլոգիապես վտանգավոր ներկայացվող քիմիական գործարանների փակումը), դարձան Երրորդ Հանրապետության քաղաքական որոշումների ընդունման գործընթացի գործոն։ Հայաստանի տնտեսության կառուցվածքում հիմնարար փոփոխություններն էներգետիկ ճյուղից սկսվեցին գլխավորապես 1992-1994թթ. ճգնաժամի պատճառով։

Այդօրինակ փոփոխությունների կարևոր բաղկացուցիչներ դարձան.

1. ՀՀ կառավարության 1993թ. ապրիլի 7-ի որոշումը «Հայկական ԱԷԿ-ի վերականգնման աշխատանքներն սկսելու և երկրորդ էներգաբլոկի շահագործումը վերսկսելու մասին»1։

2. ՀՀ կառավարության 1997թ. սեպտեմբերի 9-ի որոշումը ռուս-հայկական «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ստեղծելու մասին։ Ընկերությունն ստեղծվեց գազամատակարարման ծավալների ավելացման, տեղական գազատարների շինարարության, էլեկտրաէներգիայի արտադրության և ռուսական գազի տարանցման նպատակով։ Բայց ընկերության ամենակարևոր խնդիրները դարձան ՀՀ և ԼՂՀ էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնումը և բնական գազի ներմուծումը գործող միակ Վրաստա-նի տարածքով անցնող գազատարով։

1 Առաջին էներգաբլոկը վերականգնման ենթակա չէ հիմնականում այն պատճառով, որ ԱԷԿ-ի փակվելուց հետո 4 տարվա ընթացքում այս էներգաբլոկի սարքավորումների մեծ մասն ապամոնտաժվել է ամենատարբեր նպատակներով։

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ս. Սարուխաեյաե

ՀՀ կառավարության որոշումը հայ-ռուսակաե համատեղ «ՀայՌուսգազ-արդ» ՓԲԸ ստեղծման մասին, որում ռուսական «Գազպրոմի» բաժինը տարիների ընթացքում 45-ից հասցվեց 80%-ի, կարևոր իրադարձություն էր հայկական էներգետիկայի համար։ Անցած տարիներին ընկերությունը կարողացավ հասնել «Գազպրոմի» կողմից սուբսիդավորվող գնային ցածր ռեժիմի, ինչը հայկական տնտեսությանը հնարավորություն տվեց արագ վերականգնվել արտաշուկայական ռեժիմով։ Ընկերությունը մոտ $1 մլրդ ներդրեց Հայաստանի գազատրանսպորտային համակարգի վերականգնման, նոր տեղական գազատարների, ինչպես նաև Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի շինարարության գործում, որն այլընտրանք ստեղծեց վրացական երթուղով Հայաստան ներմուծվող բնական գազի համար։

Էներգետիկ համակարգի կայունության հարցը 1990-ական թթ. սկզբի ճգնաժամից հետո կարևոր տեղ է գրավում երկրի ազգային անվտանգության ապահովման քաղաքականությունում, ինչի արտահայտությունն է դրա առանձնահատուկ տեղը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունում»1։ Այստեղ, որպես Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովող գործոն, նշված են հայ-ռուսական հարաբերությունները, ինչն, ըստ էության, արտացոլում է հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ռազմավարական և երկարատև բնույթը։

Այսօր Հայաստանի համար, որն էլեկտրաէներգիա արտահանող միակ տարածաշրջանային երկիրն է, ռազմավարական նշանակություն ունի էներգիա արտադրող նոր հզորությունների շինարարությունը, որոնք պետք է ապահովեն համակարգի կայունությունը 2016թ. Հայկական ԱԷԿ-ի փակվելուց հետո և ավելացնեն էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները։ Դրանց թվում են [1, էջ 23].

1. Հայկական ԱԷԿ-ի ավելի քան 1000 մվտ հզորությամբ նոր էներգաբլոկի շինարարությունը։

2. Հրազդանի ՋԷԿ-ի 440 մվտ հզորությամբ էներգաբլոկի կառուցումը1 2։

3. Ավելի քան 200 մվտ հզորությամբ նոր գազատուրբինային սարքավորման տեղադրումը Երևանի ՋԷԿ-ում3։

4. 1100 մվտ հզորությամբ նոր ՀԷԿ-երի կառուցումը։

5. Ավելի քան 200 մվտ ընդհանուր հզորությամբ հողմային էներգակայան-ների կառուցումը։

1 «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը» հաստատվել է 2007թ. հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի և ստորագրվել ՀՀ նախագահի կողմից։

2 Աշխատանքները կավարտվեն 2010թ. կեսին։

3 Աշխատանքները կավարտվեն 2010թ. վերջին։

79

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Հայաստանի համար կարևոր իրադարձություն է Իրաե-Հայաստաե գազատարի շինարարությունը, որը կարող է ՀՀ-ե ապահովել տարեկան մինչև 2,3 մլրդ մ3 ծավալի բնական գազի մատակարարումներով, ինչը մոտավորապես հավասար է երկրի տարեկան սպառմանը: Չնայած Հայաստանն այսօր, Վրաս-տաեի տարածքով անցնող գազատարի կայուն աշխատանքի պայմաններում, Իրանի գազի կարիքը չունի, իսկ այդ գազատարով եկող գազը կօգտագործվի էլեկտրականություն արտադրելու և Իրան արտահանելու համար, Հայաստան ռուսական գազի մատակարարումների հետ կապված ֆորս-մաժորայիե իրավիճակի դեպքում այս խողովակաշարը կարող է ապահովել հայկական տնտեսության կայուն գործառնությունը: Իրաե-Հայաստաե գազատարը սրանով իսկ ռուսական գազի այլընտրանքը չի հանդիսանում այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական գազը կայուն ռեժիմով մատակարարվում է Հայաստանին:

Չնայած Հայաստանի էներգետիկ ճյուղն անցած տարիներին ամրապնդվել է և երկրում ստեղծվել եե նրա կայունությունն ապահովող մեխանիզմներ, այն առաջիկա տարիներին ստիպված կլինի լուծել կարևոր ռազմավարական խնդիր. Հայկական ԱԷԿ-ի նոր էեերգաբլոկի շինարարությունը:

2. Ատոմային էներգետիկայի կարնոյաւթյունը և նոր էներգաբլոկի նախագիծը

1995թ. Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էեերգաբլոկի վերագործարկումը լուծեց բնակչությանը և տնտեսությանն էլեկտրաէներգիայով ապահովելու հարցը: Հետագայում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ե կարողացավ հասնել Հայաստան բնական գազի մատակարարման կայունության, ինչը բարձրացրեց երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը: Սակայն, չնայած հայկական ՋԷԿ-երի և խոշորագույե Որոտանի ՀէԿ-ի1 աշխատանքի կայունությանը, ատոմային էներգետիկան, արտադրելով Հայաստանի ողջ էլեկտրականության մոտ 40%-ը, առ այսօր հայկական էլեկտրաէեերգետիկայի հիմքն է մնում:

Հայկական ԱԷԿ-ի վերագործարկմաե հենց սկզբից եվրոպական շատ երկրներ, իսկ հետո եաև ԵՄ-ը, մտահոգություն հայտնեցին դրա անվտանգության հետ կապված, քանի որ Մեծամորի կայանի միջուկային ռեակտորը փաստորեն միակն է, որը վերագործարկվել է լրիվ կոնսերվացումից հետո: 1990-ակաեեերի վերջից Հայկական ԱԷԿ-ը կրկին փակելու հարցը կարևոր տեղ էր գրավում եվրոպական մայրաքաղաքների հետ Երևանի հարաբերություններում: 2003թ. ՀՀ կառավարությունը, ջանալով ապահովել ԱԷԿ-ի համար անհրաժեշտ միջուկային վառելիքի մատակարարումների կայունությունը, ինչպես եաև սարքավորումների և կայանի անվտանգության մշտական մասնագիտական հոգածությունը, այն հաեձեեց «Իետեր ՌԱՕ ԵԷՍ»-ի

1 Ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 8%-ը:

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ս. Սարուխաեյաե

վստահված կառավարմանը: Չնայած ահա արդեն մոտ 7 տարի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության համար պատասխանատու է ռուսական այս խոշոր ընկերությունը, ԵՄ' անվտանգության նկատառումներից ելնելով կայանը փակելու մշտական պահանջները չեն դադարում։

2007թ. «Եվրոատոմը» պաշտոնական բանակցություններ սկսեց Հայաստանի Էներգետիկայի նախարարության հետ կայանը փակելու մեխանիզմների որոնման շուրջ, սակայն բանակցությունների տեխնիկական ձևաչափը

ռ

չկարողացավ լուծել ամենագլխավոր խնդիրը. ի նչ կստանա Հայաստանը կայանը փակելու դիմաց։ Խոսքն այլընտրանքային ջերմա-, հիդրո- և միջուկային էներգիա արտադրող հզորությունների մասին է։ Ոչ «Եվրոատոմի», ոչ ԵՄ-ի կողմից հայկական կողմին այլընտրանքային հզորությունների շինարարության ֆինանսավորման իրական առաջարկություններ չեն արվել։ Եվրոպական կողմը Հայաստանին առավելագույնն իր աջակցությունն է առաջարկել, որը Երևանում, «Հայաստան-ԵՄ» համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ հնչեցրեց Եվրահանձնաժողովի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ արտաքին կապերի գլխավոր վարչության պետ Հյուգ Մինգարելին. «Եթե Հայաստանի կառավարությունն ամենակարճ ժամկետում Հայկական ԱԷԿ-ը փակելու քայլեր ձեռնարկի, ապա Եվրամիությունը կանցկացնի դոնոր երկրների միջազգային կոնֆերանս դրա համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելու նպատակով» [2]։ Խոսքը, փաստորեն, բացառապես կայանի անվտանգ փակման աշխատանքների ֆինանսավորման մասին է։

Այնինչ, հայկական կողմն արդեն 2005թ. նախագահի և վարչապետի մակարդակով հայտարարել էր, որ գործող ռեակտորի փակման միակ այլընտրանքը կլինի նորի կառուցումը։ Հայաստանի նման դիրքորոշումն արժանացավ ԵՄ քննադատությանը, սակայն եվրոպական կառույցների այլ նախագծեր առաջարկելուն և դրանք ֆինանսավորելուն պատրաստ չլինելը հանգեցրեց այն բանին, որ փոխվեց եվրոպական դիրքորոշումը նոր ռեակտորի հանդեպ։ 2006թ. վերջին Վրաստանում և Հայաստանում Եվրահանձնաժողովի դեսպան Թորբեն Հոլցեն արդարացի համարեց գործող ռեակտորի փոխարեն նորը կառուցելու ցանկությունը [3]։

Չի բացառվում, որ նոր էներգաբլոկի վերաբերյալ եվրոպական քաղաքականությունը պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը հնարավորություն ունի ստեղծել միջուկայինին համարժեք ջերմաէներգետիկ հզորություններ։ 2010թ. շահագործման կհանձնվի Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը, որը գրեթե նույն հզորությունն ունի, ինչ փակման ենթակա միջուկային էներգա-բլոկն իր WWER-440 ռեակտորով։ Բացի այդ, Հայաստանում իրագործվում են մի շարք այլ նախագծեր, որոնք կարող են կոմպենսացնել ԱԷԿ-ի փակումը,

81

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

որոնց թվում է փոքր և մեծ հէկերի կառուցումը. վերջիններից ամենամեծը Արաքսի վրա կկառուցվի Հայաստանի և Իրանի կողմից մինչև 400 մվտ հզորությամբ։

Սակայն ատոմային էներգետիկ ռեակտորի առկայության խնդիրը Հայաստանի համար զուտ տեխնիկական չէ։ Այն կապված է երկու կարևոր գործոնի հետ.

1. Իրադրությունը տարածաշրջանում. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ծայր առած էներգետիկ ճգնաժամը ցույց տվեց, որ էներգետիկ համակարգի կոլապսը կարող է վրա հասնել ոչ թե էլեկտրականություն արտադրող հզորությունների բացակայության, այլ էներգակիրների ներմուծման անհնարինության պատճառով։ Բնական գազը, որը միջուկային վառելիքից հետո նշանակությամբ երկրորդ էներգետիկ հումքն է Հայաստանի համար, երկիր է ներմուծվում անկայուն Վրաստանի տարածքով, որտեղ անկայունության նոր ալիքի սկսվելու ռիսկը շատ բարձր է, և Իրանից, որը վաղը կամ մյուս օրը տարածաշրջանային հակամարտությունների նոր կենտրոն դառնալու «հնարավորություններ» ունի։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պայմաններում Հայաստանը, փաստորեն, կախված վիճակում է գտնվում Վրաստանում իրերի դրությունից և Իրանի իրավիճակից։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պարագայում չի կարելի սպասել, թե Երևանի հետ երկարատև կոնֆլիկտից հետո այդ երկու երկրները կարճ և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում կարող են հուսալի էներգետիկ գործընկերներ դառնալ։ Եթե վաղը բնական գազն անհնար լինի ստանալ ոչ հարավից, ոչ հյուսիսից, Հայաստանը, ԱԷԿ-ի բացակայության դեպքում, կհայտնվի այնպիսի ճգնաժամի մեջ, որն ունեցավ 1993-1995թթ.։ Ուստի, նոր ռեակտորի շինարարությունը, որի համար վառելիքի ստացումը կախված չէ Վրաստանի կամ Իրանի տարանցման քաղաքականությունից, Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի։

2. Էներգետիկ բիզնես. Այսօր արդեն Հայաստանն արտադրում է էլեկտրաէներգիայի այնպիսի ծավալ, որը գերազանցում է իր պահանջարկը։ 10 տարվա ընթացքում Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանումը հայկական կողմին, ճիշտ է ոչ մեծ, բայց, այնուամենայնիվ, եկամուտ է բերում և մասամբ շահագրգռում վրացական կողմին լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ։ Հայ-թուրքական սահմանի բացմամբ Երևանը հնարավորություն կունենա դուրս գալ Թուրքիայի էլեկտրաէներ-գետիկ շուկա, որի արևելյան գավառները էլեկտրականության մեծ պակաս ունեն, իսկ որոշ մասեր նոր-նոր են սկսում էլեկտրիֆիկացվել։ Ակնհայտ է,

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ս. Սարուխաեյաե

որ երբ WWER—40 ռեակտորի փոխարեն Հայաստանում հայտնվի եոր, հեից ավելի քաե երկու անգամ հզոր ռեակտորը, Հայաստանի էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները կտրուկ կաճեե: Այս տեսակետից եոր ռեակտորը երկրի և երա այե գործընկերների համար, որոնք ներդրումներ կաեեե եոր կայանի շինարարությունում, կարող է լավ բիզ-եես-եախագիծ դառնալ: Այսիեքե զուտ տնտեսական տեսակետից եոր ռեակտորը կողմեորոշված կլինի հայ-թուրքակաե սահմանի բացմանը1:

Հայկական կողմը եոր ԱԷԿ-ի կառուցման հարցն իրավաբանորեն ներկայացրել է խորհրդարանի քեեարկմաեը, որը 2009թ. հոկտեմբերի 27-իե երրորդ վերջնական ըեթերցմամբ ընդունեց 1200 մվտ հզորությամբ եոր էեեր-գաբլոկի կառուցումը թույլատրող' «Հայաստանում եոր ատոմային էեերգա-բլոկի շինարարության մասին» օրինագիծը:

Հայկական կողմի համար մինչև վերջին ժամանակներս ամենամեծ խնդիրը կարելի էր համարել եոր էեերգաբլոկի շինարարության համար ներդրողներ գտնելը: Ֆինանսավորման հնարավոր աղբյուրների քննարկումների հեեց սկզբից նշվում էիե ամենատարբեր երկրներ և կազմակերպություններ. ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Վերակառուցման և զարգացման ասիակաե բաեկ և այլե: Հայաստանի վարչապետե այս առնչությամբ ասել է. «Շատ լուրջ հետաքրքրվածություե կա այս նախագծով: Ընդհանրապես, աշխարհում ատոմային կայանների շինարարությունը սահմանափակ է, 10 տարվա ռեակտորներն արդեն ռեզերվացված եե, այդ թվում և Ռուսաստանում: Հայտեի է որտեղ և ով է կառուցում, իսկ ներդրումներին մասնակցել ցանկացողները շատ շատ եե, հատկապես այսօր, երբ շատ ներդրողներ փող ուեեե և չգիտեն իեչ նախագծերում եերդեեե»1 2:

Սակայն իրական հարթությունում Հայաստանի ատոմային նախագծի հանդեպ Ռուսաստանից բացի որևէ երկիր ոչ մի նկատելի հետաքրքրություն չի հայտնել: Դա կապված է այե բաեի հետ, որ այսօր եոր էեերգաբլոկի շուրջ տեսանելի բիզեես-հետաքրքրություե չի առաջացել. հայ-թուրքակաե սահմանի բացման հարցը դեռ լուծված չէ, հայտեի չէ հայկական կողմի ֆինանսավորման իրական չափը, ինչպես եաև այե աղբյուրները, որոնցից Հայաստանը կֆինանսավորի այդ բաժինը, մինչև վերջ ճշգրտված չեե այլ ռիսկեր ևս: Նախագծի հանդեպ եվազ հետաքրքրվածությաե մեջ պակաս կարևոր դեր չի ունեցել եաև այե, որ հայկական կողմը որոնում է ինչպես շինարարության ներդրողին, այնպես էլ այե ընկերությանը, որը կկառուցի կայանը' փաս-

1 Ավելի շուտ սրանով կարելի է բացատրել թուրքական կողմիե կայաեի շինարարությանը մասնակցելու հրավերը, որե արել է Հայաստանի վարչապետ Տիգրաե Սարգսյաեը 2009թ. գարեաեը:

2 «Առկա» լրատվական գործակալություն, 2009թ. հոկտեմբերի 19:

83

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

տորեե, միայն շինհրապարակը տրամադրելով: Այս պայմաններում ներդրող ներգրավել հնարավոր է միայն երկու ճանապարհով.

• ցույց տալով, որ նրա ներդրումները համեմատաբար արագ կփոխհատուցվեն, և համեմատաբար ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի եկամուտ ստանալ,

• օգտագործելով նախագծի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նշանակությունը, մի կողմ թողնելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ակնհայտ ծախսածածկումն ու մեծ եկամուտները:

Ամենայն համոզվածությամբ կարելի է ասել, որ հայկական կողմը հաջողություն է ձեռք բերել երկրորդ մասով, քանի որ առաջին մասով ակնհայտ փաստարկներ չկան: Նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման հարցի լուծմանն ակնհայտորեն նպաստեցին ռուս-հայկական հարաբերությունները և Ռուսաստանի' տարածաշրջանի էներգետիկ շուկայում սեփական դիրքերն ամրապնդելու ռազմավարական հետաքրքրվածությունը: Խոսքն այստեղ միայն Հայաստանի մասին չէ, այլ նաև Թուրքիայի և Իրանի, ուր հետագայում կարող է արտահանվել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկում արտադրված էլեկտրաէներգիան: Հայաստանն այսօր միակ տարածաշրջանային երկիրն է, որն այդպիսի արտահանման պոտենցիալ ունի: Նոր էներգաբլոկի կառուց-մամբ այդ պոտենցիալը կարող է մեծանալ:

Հայ-ռուսական գրեթե բոլոր բանակցություններում նախագահների և վարչապետերի մակարդակով, քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգա-բլոկի կառուցման հարցը: Արդյունքում' 2009թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայկական (Մեծամորի) ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարության համար փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագծին: Հավասար մասնաբաժիններով ՓԲԸ մտան ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը և հայկական կողմը' հանձին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Հայկական ԱԷԿ-ի նոր' 1060 մվտ հզորություն, 60 տարվա շահագործման ժամկետ ունեցող ռեակտորը, ինչպես հայտարարվեց կառավարության նիստում, կլինի ռուսական արտադրության: Ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, «ընդունվում է քաղաքական որոշում. համաձայնություն ենք տալիս մեր ռուս գործընկերների հետ համատեղ, մասնակցության հավասար մասնաբաժիննե-րով ձեռնարկության ստեղծմանը»1:

Հայ-ռուսական պայմանավորվածությունը նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին կարելի է հայկական կառավարության վերջին տարիների ամենանշանակալից ձեռքբերումներից համարել, որը իրականություն է դարձել

1 http://www.regnum.ru/news/1231523.html

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ս. Սարուխաեյաե

Ռուսաստանի տարածաշրջանային շահերի գրագետ օգտագործման շնորհիվ:

Նոր էներգաբլոկի նախագիծը, որի շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի, նախնական տվյալներով կարժենա մինչև $5 մլրդ: Ենթադրվում է, որ աշխատանքների կեսը կֆինանսավորի «Ատոմստրոյէքս-պորտ» ընկերությունը, մյուս մասը' հայկական կողմը, որը, ամենայն հավանականությամբ, առանձին վարկ կստանա ՌԴ-ից' իր բաժին ծախսերը ֆինանսավորելու համար: Կայանում, հավանաբար, կտեղադրվի ռուսական WWER-1000 տիպի ռեակտոր:

Միջուկային ոլորտի մեկ այլ կարևոր ուղղություն կարելի է համարել ՀՀում ուրանի հանքերի որոնման հայ-ռուսական նախագիծը: 2008թ. ստեղծվեց Հայաստանի տարածքում ուրանի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման համատեղ ձեռնարկություն' «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ն, որը 2009թ. դաշտային աշխատանքներ սկսեց ՀՀ Սյունիքի մարզում, որտեղ, ինչպես ենթադրվում է, ուրանի հանքաշերտեր կան: Ամենատարբեր կանխատեսումներով' ուրանի պաշարները Հայաստանում տատանվում են 10-60 հազար տոննայի միջև: Հայաստանը 2008թ. պաշտոնապես միացել է Անգարսկում ուրանի հարստացման միջազգային կենտրոնին, որտեղ նախատեսվում է վերամշակել Հայաստանում արդյունահանված ուրանը: Ռուսական կողմը «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ին, ուրանի երկրաբանական հետախուզման համար, հատկացրել է $3 մլն: Համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալը կազմում է 300 պարզ անվանական բաժնետոմս' յուրաքանչյուր կողմը' 150-ական բաժնետոմս, մոտ $300 հազար անվանական կանոնադրական կապիտալով [4]:

Այս հարցի հետ կապված ամենազգայուն խնդիրներից մեկը ուրանը' հետագա վերամշակման համար, Հայաստանից Անգարսկ հասցնելն է: Հայաստանում արտաքին աշխարհի (Վրաստանից բացի) հետ երկաթուղային կապի բացակայությունը դժվարացնում է ուրանի արտահանումը մեծ ծավալներով: Տեսականորեն, այն տեղափոխելու համար կարող են օգտագործվել վրացական նավահանգիստները, սակայն ռուս-վրացական հարաբերությունները տվյալ պարագայում կարող են բացասական դեր խաղալ: Ապագայում ուրանի արտահանման հնարավորություն կարող է առաջանալ' կապված Հայաստանից Իրան երկաթուղու կառուցման հետ, բայց կողմերը դրա մասին դեռ ոչ մի որոշակի համաձայնագիր չեն ստորագրել: Մյուս կողմից' հայտնի չէ, թե երբ ռադիոկատիվ նյութերի արտահանումն Իրանի տարածքով, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, ընդունելի կլինի միջազգային հանրության համար:

Թեև «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերության» աշխատանքները բավական ինտենսիվ են, բայց դեռ վաղ է խոսել Հայաստանում ուրանի արդյունահանման մասին:

85

Ս. Սարուխաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ամփոփում

Հայաստանի համար էներգետիկ անվտանգության ապահովումը կենտրոնական տեղ է գրավում ազգային անվտանգության համակարգում: Դրա շնորհիվ անցած տարիներին երկիրն առաջ է ընթացել էներգետիկ հատվածի կայունության և զարգացման ապահովման հարցում' ստեղծելով նոր հզորություններ և դիվերսիֆիկացնելով էներգետիկ հումքի ստացման երթուղիները:

Սակայն, չնայած ձեռք բերված արդյունքներին, Հայաստանը շարունակում է էներգետիկ առումով և քաղաքականապես կախյալ մնալ ատոմային էներգետիկայից, որն այսօրվա դրությամբ ազգային էներգետիկ համակարգի «ողնաշարն» է: Ուստի, Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի փակման հարցը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի էներգետիկ անվտանգության համար, եթե այլընտրանքային հզորություն չստեղծվի:

Ելնելով ասվածից' ատոմային նոր էներգաբլոկի կառուցման մասին որոշումը համապատասխանում է Հայաստանի շահերին, իսկ հետագայում կապահովի երկրի էներգետիկ անվտանգությունը և էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններ կստեղծի: Կարևոր է նշել, որ կայանի կառուցման ծախսածածկումն ուղղակիորեն կապված է հայ-թուրքական երկխոսության հետ, որը կարող է հանգեցնել այն բանին, որ նոր էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան արտահանվի Թուրքիայի Հանրապետություն:

Ապրիլ, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Կարապետյան Կ, «Հայաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում», «21-րդ ԴԱՐ, # 4 (22), 2008:

2. Деловой Экспресс — Экономический еженедельник Армении // 30 июня - 6 июля 2005, №24 (632).

3. Мовсесян Г, Будущее Армении — в развитии ядерной энергетики // Республика Армения, № 093 (479), 22 декабря 2006.

4. Аванесов А, Кто будет строить новую АЭС в Армении // Мировая энергетика. - № 1 (60), январь 2009.

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ս. Սարուխաեյաե

ПЕРСПЕКТИВЫ АТОМНОЙ ЭНЕРГЕТИКИ В АРМЕНИИ

Севак Саруханяан

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Резюме

Еще до обретения независимости Армения столкнулась с изменением всей энергетической системы. Решением правительства Арм.ССР были закрыты 2 действующих реактора ААЭС, которые составляли основну энергетики Советской Армении. С закрытием АЭС теплоэнергетика стала основой армянской энергетической системы, и такое положение дел изменилось лишь с перезапуском второго энергоблока Мецаморской АЭС.

В 2016г. должно начаться закрытие действующего энергоблока ААЭС, что приведет к новым изменениям в энергетической системе Армении. Несмотря на то, что в стране созданы альтернативные мощности, а поставки газа по территории Грузии и из Ирана осуществляются в стабильном режиме, Армении нужен новый ядерный энергетический реактор, который снизит риски для национальной энергетики, исходящие от региональных процессов и отношений.

Заинтересованность российской стороны в новой АЭС в Армении привела к созданию армяно-российского СП, которое и займется строительством реактора и, скорее всего, будет искать источники финансирования среди потенциальных российских инвесторов. На данном этапе можно сказать, что перспективы строительства станции в Армении достаточно основательные.

87

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.