Научная статья на тему 'Միջազգային Եվ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը'

Միջազգային Եվ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը Текст научной статьи по специальности «Математика»

CC BY
265
48
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по математике, автор научной работы — Սեյրան Օհանյան

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառմանն ինձ հրավիրելու համար: Կարևորում եմ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից նման քննարկումների կազմակերպումը՝ այս և այլ «ուղեղային կենտրոնների» իրականացրած ռազմավարական հետազոտությունների արդյունքների և պետական կառավարման մարմինների եզրակացությունների համադրմամբ մեր երկրի անվտանգության և պաշտպանության ապահովման համար վերլուծական հենք ձևավորելու տեսանկյունից: Այսօր ես կանդրադառնամ միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և առավել կարևոր զարգացումներին: Նշեմ, որ վերլուծությունս կառուցված է միջազգային հարաբերությունների նկատմամբ կառուցողականության մոտեցման հիման վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Текст научной работы на тему «Միջազգային Եվ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ1

Սեյրաե Օհաեյաե’

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառմանն ինձ հրավիրելու համար: Կարևորում եմ «Նորավանք» գիտակրթա-կան հիմնադրամի կողմից նման քննարկումների կազմակերպումը այս և այլ «ուղեղային կենտրոնների» իրականացրած ռազմավարական հետազոտությունների արդյունքների և պետական կառավարման մարմինների եզրակացությունների համադրմամբ մեր երկրի անվտանգության և պաշտպանության ապահովման համար վերլուծական հենք ձևավորելու տեսանկյունից:

Այսօր ես կանդրադառնամ միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և առավել կարևոր զարգացումներին: Նշեմ, որ վերլուծությունս կառուցված է միջազգային հարաբերությունների նկատմամբ կառուցողականության մոտեցման հիման վրա:

Ինչպես հայտնի է, քաղաքական փիլիսոփայության մեջ միջազգային հարաբերությունների վերաբերյալ իրատեսական մոտեցման համաձայն բոլոր երկրներն առաջնորդվում են անձնապաջտական մրցակցությամբ, որի հանգուցալուծման ամենահավանական տարբերակը պատերազմն է: Լիբերալիստական մոտեցման դիրքերից փոխադարձ ջահերը և միջազգային առևտուրը կարող են պարարտ հող

1 2013թ. նոյեմբերի 26-ին «Նորավանք» ԳԿՀ-ում կարդացած զեկույցի հիման վրա:

՚ ՀՀ Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ:

9

ՍՕհանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ստեղծել պատերազմներից ձերբազատվելու և, Էմանուել Կանտի խոսքերով «հավերժ խաղաղություն» հաստատելու համար: Այս ամենին հակառակ, կառուցողական մոտեցումը, որի ջատագովներից ենք նաև մենք, ենթադրում է առկա միջազգային իրականության բազմակողմանի ըմբռնում: Համաձայն այդ մոտեցման առկա միջազգային իրականությունը հարկավոր է ընդունել այնպես, ինչպես այն կա, որ շրջակա աշխարհը չի կարելի նկարագրել միայն սև ու սպիտակ գույներով, և որ ձևավորված ռազմաքաղաքական միջավայրը լեցուն է ոչ միայն սպառնալիքներով, այլև բարենպաստ հնարավորություններով:

ԽՍՀՄ տրոհմամբ աշխարհում հաստատվեց միաբևեռ համակարգ: Լիբերալիստական դպրոցի ներկայացուցիչ որոշ գիտնականներ, օրինակ' Ֆրենսիս Ֆուկույաման, ձևավորված աշխարհակարգը որակեցին որպես «պատմության վերջ» եզրակացնելով, թե, իբր, մարդկությունն այլևս ապահովված է խոշորածավալ բախումներից: Մինչդեռ, այլ վերլուծաբաններ, ինչպես, օրինակ, նեոռեալիզմի ջատագով Քենեթ Ուոլցը, միաբևեռականությունը որակեցին որպես նոր պատերազմների ծագման բարենպաստ ասպարեզ, քանզի հակակշռի բացակայությունը մեկ գերտերությանը թույլ է տալիս պատերազմներ վարել իր հայեցողությամբ: Ժամանակն ապացուցեց այս տեսակետի իրատեսական լինելը. ապացույցը Բալկաններում, Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում և այլուր ծնունդ առած հակամարտություններն են: Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքա-կան բևեռներից մեկի տեղատվությանը վաղ թե ուշ փոխարինելու է գալիս մակընթացությունը: Այսպես. ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած աշխարհաքաղաքական դիրքերի կորստից հետո Ռուսաստանը, սկսած 2000 թվականից, ամրապնդում է դիրքերը: Վերջին տարիներին Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է ավելի նպատակաուղղված' սատարված լինելով բնական պաշարների արտահանումներից գոյացող քաղաքական ազդեցությամբ և ֆինանսա-

10

<21֊րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ՍՕհանյան

կան ռեզերվներով ու ազդեցության տարածման այնպիսի մեխանիզմներով, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Մաքսային միությունը և այլն: Թեև Ռուսաստանը չկարողացավ առաջ մղել իր դիրքորոշումները 2003թ. Իրաքի և 2011թ. Լիբիայի հարցերում, սակայն ակնհայտ է, որ Իրանի և Սիրիայի հարցերում Ռուսաստանը հասել է իր այն «կարմիր գծին», որից անդին վճռականորեն չի գնա զիջումների: Պատահական չէ, որ ԱՄՆ ռազմավարական վերլուծաբանները նույնպես Ռուսաստանը Չինաստանի հետ դասում են «հզորացող տերությունների» կամ «աճող ուժերի» շարքին:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ միաբևեռ աշխարհակարգն աստիճանաբար տեղը զիջում է բազմաբևեռին: Ընդ որում, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, որպես «առաջին դասի» երկու գերտերություններ, միացել է նաև Չինաստանը: «Առաջին դասի» գերտերությունների այս դասակարգման համար առաջին հերթին հաշվի ենք առնում պետության ռազմական հզորությունը, տնտեսական ներուժը, տեխնոլոգիական առաջադիմությունը, տարածքի մեծությունը, աշխարհագրական դիրքը, բնակչության քանակությունը, բնական պաշարները և մշակութային ազդեցությունը:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա, կարծում եմ' այն առաջիկայում ո չ տնտեսական և ոչ էլ ռազմական տեսանկյունից չի ամրապնդվի այնքան, որպեսզի կարողանա հանդես գալ որպես 4-րդ ուժային կենտրոն: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը երևան հանեց Եվրամիության հյուսիսի և հարավի միջև տնտեսական կարողությունների և կառավարչական մեխանիզմների միջև անհամապատասխանությունը: Միևնույն ժամանակ, Եվրամիության ռազմական ամրապնդումն ինքնին հակասում է ՆԱՏՕ գոյության գաղափարին և հետևապես արժանանում ԱՄՆ թաքնված դիմադրությանը: Այս համատեքստում Եվրամիությունը որպես միասնական

11

ՍՕհանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ուժային կենտրոն դիտարկելու փոխարեն մենք նրա անդամ երկրնե-րին Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Իտալիա, դիտարկում ենք որպես 2-րդ դասի գերտերություններ:

Նշեմ նաև, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն իր ռազմավարական ջանքերը Եվրոպայից և Մերձավոր Արևելքից վերաուղղում է դեպի խաղաղօվկիանոսյան ավազան, որտեղ սկսվել և ապագայում է լ ավելի է թեժանալու ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցությունը: Այս մասին առավել դիպուկ արտահայտվել է ԱՄՆ նախկին պետ-քարտուղար Հիլարի Քլինթոնը նշելով. «Քաղաքականության ապագան որոշվելու է Հեռավոր Ասիայում, այլ ոչ թե Աֆղանստանում և Իրաքում»: Հարկ է նշել, որ ԱՄՆ ռազմավարական ջանքերի տեղաշարժը դեպի խաղաղօվկիանոսյան տարածաշրջան պայմանավորված է նաև նավթագազային ռեսուրսների արտահանման աղբյուրների նկատմամբ ԱՄՆ նվազող շահագրգռվածությամբ, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում նավթի նոր մեծ պաշարների հայտնաբերմամբ, ինչպես նաև դրանց արտահանման առաջադեմ տեխնոլոգիաների զարգացմամբ: Վերլուծաբանների պնդմամբ մինչև 2020թ. ածխաջրածնային ռեսուրսների ապահովման առումով ԱՄՆ-ը կդառնա ինքնաբավ: Որպես հետևանք' ԱՄՆ-ում արդեն իսկ նվազել է Ադրբե-ջանից Հարավային Եվրոպա ծրագրվող «Հարավային գազային միջանցքը» և «Տրանսադրիատիկ գազամուղը» ֆինանսավորելու նախկինում առկա խանդավառությունը:

Հետզհետե աճելու է նաև տարածաշրջանային գերտերությունների կարգավիճակի ձգտող երկրների Թուրքիայի և Իրանի դերակատարությունը: Դինամիկ զարգացող տնտեսության, ռազմական հզորության, ինչպես նաև աշխարհիկ և չափավոր իսլամի պատճառով, Արևմուտքի համար ընդունելի գործընկեր լինելու տեսանկյուններից բացի, Թուրքիայի 2-րդ դասի գերտերություն դառնալու հնարավորություններն ավելի են ամրապնդվում Արևմուտք-Արևելք

12

<21֊րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ՍՕհանյան

տրանսպորտային միջանցք դառնալու փաստով: Ասվածի վկայություններից է վերջերս բացված «Մարմարա» թունելը:

Իրանի դերը նույնպես Մերձավոր Արևելքում կշարունակի աճել: Այդ միտումը պայմանավորված է ոչ միայն նավթագազային հարուստ պաշարներով, դինամիկ աճող բնակչությամբ, շիա մահմեդականների շրջանում վայելած հեղինակությամբ, Ռուսաստանի և Չինաստանի աջակցությամբ, այլև, որքան էլ զարմանալի թվա առաջին հայացքից, միջուկային ծրագրի առկայությամբ: Չնայած Արևմուտքի կողմից շարունակվող պատժամիջոցներին, Իրանը հաստատակամ է օգտվելու «խաղաղ միջուկային էներգիա» ունենալու իր իրավունքից: Այս պարագայում Արևմուտքը կանգնած է 3 տարբերակի առջև 1. թույլ տալ Իրանին դառնալ միջուկային տերություն (ոչինչ չանել), 2. հասցնել կանխարգելիչ հարվածներ և 3. համատեղել պատժամիջոցները դիվանագիտության հետ «մտրակի և փքաբլիթի» քաղաքականություն բանեցնելու միջոցով: Որքան էլ զարմանալի է, 1-ին տարբերակը թողնել, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք, ամբողջովին չի անտեսվում ԱՄՆ վերլուծաբանական հանրության կողմից: Այս տեսակետի ջատագովները պնդում են, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կնպաստի Մերձավոր Արևելքում կայունության հաստատմանը, քանի որ կվերանա Իսրայելի մենաշնորհը: Երկրորդ տարբերակը ենթադրում է կանխարգելիչ ավիա-ցիոն-հրթիռային հարվածներ միջուկային օբյեկտներին: Սակայն ԱՄՆ զինվորական փորձագետները պնդում են, որ միջուկային օբյեկտները լավ պաշտպանված են, դրանց խոցման հավանականությունը բարձր չէ, իսկ ցամաքային ներխուժման, Իրաքի և Աֆղանս-տանի հակամարտություններից հետո, ԱՄՆ ռազմական մեքենան ո չ պատրաստ է, ոչ էլ հակված: Ըստ ամենայնի, Արևմուտքը կշարունակի ապավինել 3-րդ պատժամիջոցների և բանակցությունների տարբերակին: Նշենք, որ ներկայումս Իրան - Արևմուտք արդյունավետ

13

ՍՕհանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

երկխոսության համար առկա են որոշակի նախադրյալներ, քանզի նախագահ Ռոհանին հետին պլան է մղել իր նախորդի ցուցաբերած կոշտությունը, և ամենակարևորը միջուկային հետազոտությունների համար պատասխանատու ստորաբաժանումը հանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթակայությունից և դրել արտգործնախարարության վերահսկողության ներքո:

Ինչ վերաբերում է Սիրիայում ընթացող զինված հակամարտության հնարավոր զարգացումներին, ապա, ամենայն հավանականությամբ, Արևմուտքի և Թուրքիայի հնարավոր բացահայտ ռազմական միջամտությունից հնարավոր կլինի խուսափել: Ընդ որում, ռազմական ներխուժմանը դեմ են արտահայտվում հենց ամերիկյան զինվորականները Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահի գլխավորությամբ: Իրանի, Չինաստանի և հատկապես Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Սիրիայի քիմիական զենքի հարցն արդեն կարգավորվում է ՄԱԿ հովանու ներքո, որի փորձագետները հաստատել են, որ քիմիական զենք արտադրող ենթակառույցները ոչնչացվել են, իսկ կուտակված պաշարները կոչնչացվեն 2014թ. ընթացքում:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այն շարունակելու է գտնվել համաշխարհային ուժային կենտրոնների շահերի բեկման տիրույթում և մնալ կոնֆլիկտոգեն այստեղ առկա չկարգավորված հակամարտություններով պայմանավորված:

Հարավային Կովկասին բնորոշ իրողություններից է նաև այն, որ այստեղի պետությունները որդեգրել են տրամագծորեն տարբեր անվտանգային քաղաքականություն և դաշինքներին ու ուժային կենտրոններին հարելու դիրքորոշումներ:

Մաքսային միության և Եվրամիության հետ ասոցացման միջև երկընտրանքի վերաբերյալ բազմիցս արտահայտվել ենք: Միջազգային հարաբերությունների նկատմամբ ժամանակակից կառուցողական մոտեցման տեսանկյունից, տնտեսական զարգացումը բխում

14

<21֊րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ՍՕհանյան

է անվտանգությունից և ոչ թե հակառակը: Այս համատեքստում մեր երկրի անվտանգության ապահովումը երկարաժամկետ հեռանկարում խարսխված է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների վրա: Այդ դաշնակցային հարաբերությունները համանման նշանակություն ունեն նաև Ռուսաստանի համար: Հետևաբար հարաբերություննների նման բարձր մակարդակը կողմերի համար փոխշահավետ է բառի բուն իմաստով: Այնուհանդերձ, Մաքսային միության ընտրությունը մեզ չի խանգարելու շարունակել տնտեսության, գիտության և կրթության, քաղաքացիական հասարակության կառուցման և այլ ոլորտներում Եվրամիության հետ համագործակցության զարգացմանը:

Վրաստանի պարագայում տիրում է հակառակ պատկերը. այդ երկիրը հետամուտ է առավել սերտ դարձնել Եվրամիության հետ իր հարաբերությունները: Իսկ ահա Ադրբեջանը փորձում է ցուցաբերել առավել անկախ խաղացողի կեցվածք և նախապատվությունը տալիս է Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքին: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ձևական մոտեցում է ցուցաբերում ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարման հանդեպ' ավելի շատ արժևորելով ԱՄՆ-ի հետ իր երկկողմ հարաբերությունները:

Այժմ ընդհանուր առմամբ անդրադառնանք Հարավային Կով-կասում համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոնների վարած քաղաքականությանը:

ԱՄՆ Կասպից ծովում ածխաջրածնային պաշարներն ու ենթա-կառույցները պաշտպանելու համար ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբե-ջանին զինելու ռազմածովային և ափամերձ պաշտպանության համակարգերով: Չնայած դրան, ԱՄՆ-ը ձեռնպահ է մնում ցամաքային զինատեսակներով Ադրբեջանին զինելուց չցանկանալով խախտել

15

ՍՕհանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

արցախյան հակամարտության շուրջ ուժերի հարաբերակցությունը և հարուցել Հայաստանի դժգոհությունը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը բացահայտորեն մեղադրում է Ալիևի վարչակարգին հակահայկական ռազմատենչ հռետորաբանության համար:

Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ը «համակրանք» ունի: Երկու պետություններին միավորում է Կովկասում կայունություն հաստատելու ցանկությունը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի համար հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ տարածաշրջանում ռազմական իրավիճակի սրման դեպքում և Ադրբեջանը, և Հայաստանը աջակցություն կակնկալեն ՌԴ-ից, ինչն էլ կնվազեցնի Վաշինգտոնի դերը տարածաշրջանում: Վաշինգտոնի համար պակաս մտահոգիչ չէ նաև այն, որ անկայունությունը սպառնում է տարածաշրջանով անցնող միջազգային նշանակության էներգետիկ և առևտրային նախագծերին:

Ռուսաստան. Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն ունի ամրապնդման միտում: Դրա վկայություններն են Իրանի հետ արդյունավետ գործընկերությունը, Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը, ՀԱՊԿ-ի տարածաշրջանային կազմակերպություն լինելու հանգամանքը, Ադրբեջանի սպառազինման գործընթացում վճռական դերակատարություն ունենալու ձգտումը և Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման միտումը: Ի հակադրություն Միջին Ասիա-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվ-րոպա ուղղությամբ «Արևելք-Արևմուտք» հաղորդակցության նախագծերի, Ռուսաստանը սատարում է Պարսից ծոց-Իրան-Հայաստան-Սև ծով-Եվրոպա ուղղությամբ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին:

Թուրքիա. Կշարունակվեն տարածաշրջանում ինքնուրույն քաղաքականություն վարելու Թուրքիայի ջանքերը: Անկարան չի թուլացնի աջակցությունն Ադրբեջանին, և այդ համատեքստում կշարունակի

16

<21֊րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ՍՕհանյան

փակված սահմանների միջոցով ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա: Զուգահեռաբար Թուրքիան կշարունակի տարաբնույթ տնտեսական նախագծերի միջոցով գայթակղել Վրաստանին: Սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում առավել ինքնուրույն գործելու Թուրքիայի նկրտումները չեն կարող չմտահոգել ԱՄՆ վարչակազմին:

Իրան. Հարավային Կովկասում Իրանի ազդեցությունը կշարունակի ուղիղ համեմատական լինել Ռուսաստանի և հակադարձ համեմատական ԱՄՆ ազդեցության տատանումներին: Պահպանելով արցախյան հակամարտության նկատմամբ անկողմնապահ մոտեցում Իրանը կպահպանի Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները առաջին հերթին հյուսիս-հարավ հաղորդակցության ծրագրերի կյանքի կոչման նպատակով: Այս ամենի հետ մեկտեղ, Թեհրանը որպես սպառնալիք կդիտարկի ԱՄՆ-ի և հատկապես Իսրայելի հետ Ադրբեջանի մերձենալու քաղաքականությունը առաջին հերթին Իրանական Ատրպատականի թրքալեզու բնակչության շրջանում անջատողականության հրահրման տեսանկյունից: Ամփոփելով հանգում ենք հետևյալ եզրակացությունների: Տարածաշրջանի ռազմաքաղաքական միջավայրը բնորոշվում է Հայաստանի հանդեպ կայուն սպառնալիքների առկայությամբ պայմանավորված հավանական հակառակորդների Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ-ապակառուցողական քաղաքական ուղեգծով: Այդուհանդերձ, հարկ է հատուկ ընդգծել, որ, ինչպես վերը նշվեց, Արևմուտքի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը մենք գնահատում ենք քիչ հավանական, ինչը հուսադրող է Հայաստանի հարավային սահմանների մոտ կայունության պահպանման տեսանկյունից:

Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները թույլ են տալիս հուսալ, որ Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելուն ուղղված նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլու քաղաքական գիծը կլինի շարու-

17

ՍՕհանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

նակական, ինչը միմիայն բխում է Հայաստանի շահերից: Չնայած Վրաստանի իշխանությունները հաստատակամ են պահպանել եվր-ատլանտյան կառույցներին ինտեգրվելու իրենց քաղաքական ուղեգիծը, սակայն հստակորեն արտահայտում են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, առկա լարվածությունը վերացնելու ցանկություն: Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա Վրաստանի կողմից ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելը միմիայն կնպաստի դրանց զարգացմանը: Հարկ է նշել, որ աստիճանաբար ամրապնդվում են համագործակցությունը և փոխվստահությունը պաշտպանության ոլորտում, որի վկայություններից են երկու երկրների պաշտպանության նախարարների այս տարվա փոխայցելությունները:

Հայաստանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից գլխավոր մարտահրավեր է շարունակում մնալ Արցախի տարածքի հանդեպ Ադրբեջանի անհիմն հավակնությամբ պայմանավորված հակամարտությունը: Բանակցային գործընթացում Ադրբեջանը վարում է ակնհայտ ապակառուցողական քաղաքականության, նպա-տակաուղղված ագրեսիվ-նախահարձակ գործողություններով տապալում շփման գծում լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունները:

ռ

Իսկ կա ն արդյոք բարենպաստ հնարավորություններ, որոնք ունակ են չեզոքացնել վերը նշված սպառնալիքները: Կարծում եմ, որ այդպիսի բարենպաստ հնարավորություններից են.

1. Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի շարունակական մերձեցումը ինչպես երկկողմ ռազմական համագործակցության, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման, այնպես էլ Մաքսային միության շրջանակներում:

2. ԱՄՆ-ի համար Ադրբեջանի կարևորության նվազման միտումը' պայմանավորված տեղական էներգակիրների պաշարների

18

<21֊րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ՍՕհանյան

հայտնաբերմամբ, Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հավանականության նվազմամբ, ինչպես նաև 2014թ. հետո Աֆղանստանում ներգրավման ծավալների կտրուկ կրճատմամբ:

3. Ադրբեջանի աստիճանական վերածումը «պարսիցծոցյան մենիշ-խանության»։ Դրանք, ինչպես ցույց է տալիս փորձը, ավելի քիչ են հակված պատերազմների սանձազերծման սեփական իշխանությունը չվտանգելու մտավախությամբ պայմանավորված:

Հիշատակված երեք բարենպաստ հնարավորությունների առկայությունը, սակայն, ամենևին չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետության և Արցախի հանդեպ Ադրբեջանից բխող ռազմական սպառնալիքը նվազել է: Հակառակը, ծավալապաշտական նկրտումներից դրդված Բաքվի իշխանությունները շարունակում են փափագել Արցախն օկուպացնելու նպատակը: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ածխաջրածնային ռեսուրսների առկայության փաստն ադրբեջանական ղեկավարությունում ստեղծել է անպատժելի մնալու և ամենաթո-ղության համոզվածություն, իսկ սպառազինությունների կուտակումը կարող է նաև ձևավորել հաղթանակ տանելու պատրանք: Հետևաբար, միանգամայն հավանական պետք է համարել, որ այս երկու գործոնները հարուցեն ադրբեջանական իշխանությունների մեր դեմ «կայծակնային պատերազմ» սանձազերծելու գայթակղություն:

Այսպիսով ակնհայտ է, որ տեսանելի հեռանկարում Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական միջավայրն ավելի անվտանգ չի դառնալու: Հետևաբար, Հայաստանը շարունակելու է հետևողականորեն բազմապատկել խաղաղություն պարտադրելու իր ներուժը:

19

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.